syl yesterday, today and tomorrow

10
ե ր ե կ, ա յ ս օ ր եւ վ ա ղ ը ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԴՊՐՈՑ Արտակ Բեգլարյան, ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ , Մաքրուհի Սինանյան, 7 ԵԱԴ-ական սովորում է արտերկրում , Մհեր Սահակյան, Զառա Բաթոյան, Աշխեն Մինասյան, Աննա Նալբանդյան, Գոհար Իսկանդարյան, Լիանա Մանուսաջյան, Աննա Կարապետյան, Հ Ռ Ե Տ Ո Ր Ի ԿԱ, Շուշան Հարությունյան, Գևորգ սրկ. Ալավերդյան, Արտակ Շաքարյան, Հայկ Մամիջանյան, Հեղինե Մուսայելյան, ՆՊԱՏԱԿ , պատասխանատվություն, Արտակ Ոսկանյան, Համլետ Թադևոսյան, ԹԻՄ , արդյունք, Աննա Բարսեղյան, Լուսինե Հարությունյան, Լիլիթ Գրիգորյան, Բիզնես Դպրոց, Ստեփան Խզրթյան, Ասյա Բալասանյան, Երիտասարդ, Վահան Հունանյան, մենք արդեն 6 տարեկան ենք , Անի Բերբերյան, 18-րդ հոսք , Կարեն Դերձյան, Լիլիթ Մկրտչյան, Կարապետ Կոգարով, ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ, Կարեն Շաքարյան, Նունե Գրիգորյան, Վիկտորյա Ռստակյան, Եվրոպական ապագայի ԴՊՐՈՑ, սպորտային, բանավեճի, անգլերեն լեզվի ԱԿՈՒՄԲՆԵՐ, ԵԱԴ թերթ -1-ԻՆ ՏՊԱԳԻՐ օրինակ, խարիզմա, www. armenianleaders.wordpress.com, ԵԱԴ/ԹԻՎ 13, 25.12.2012թ.

Upload: school-for-young-leaders-syl

Post on 06-Mar-2016

229 views

Category:

Documents


3 download

DESCRIPTION

All about the LIFE of School for Young Leaders

TRANSCRIPT

Page 1: SYL yesterday, today and tomorrow

ե ր ե կ, ա յ ս օ ր եւ վ ա ղ ը

ԵՐԻՏԱ ՍԱ ՐԴ ԱՌԱՋՆ ՈՐԴՆԵՐԻ ԴՊՐՈՑ

Արտակ Բեգլարյան, ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, Մաքրուհի Սինանյան,

7 ԵԱԴ-ական սովորում է արտերկրում , Մհեր Սահակյան, Զառա Բաթոյան,

Աշխեն Մինասյան, Աննա Նալբանդյան, Գոհար Իսկանդարյան,

Լիանա Մանուսաջյան, Աննա Կարապետյան, Հ Ռ Ե Տ Ո Ր Ի ԿԱ,

Շուշան Հարությունյան, Գևորգ սրկ. Ալավերդյան, Արտակ Շաքարյան, Հայկ

Մամիջանյան, Հեղինե Մուսայելյան, ՆՊԱՏԱԿ,

պատասխանատվություն, Արտակ Ոսկանյան, Համլետ Թադևոսյան, ԹԻՄ,

արդյունք, Աննա Բարսեղյան, Լուսինե Հարությունյան, Լիլիթ Գրիգորյան,

Բիզնես Դպրոց, Ստեփան Խզրթյան, Ասյա Բալասանյան, Երիտասարդ,

Վահան Հունանյան, մենք արդեն 6 տարեկան ենք, Անի Բերբերյան, 18-րդ

հոսք, Կարեն Դերձյան, Լիլիթ Մկրտչյան, Կարապետ Կոգարով,

ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ, Կարեն Շաքարյան, Նունե Գրիգորյան, Վիկտորյա

Ռստակյան, Եվրոպական ապագայի ԴՊՐՈՑ, սպորտային, բանավեճի, անգլերեն

լեզվի ԱԿՈՒՄԲՆԵՐ, ԵԱԴ թերթ -1-ԻՆ ՏՊԱԳԻՐ օրինակ, խարիզմա,

www. armenianleaders.wordpress.com,

ԵԱԴ/ԹԻՎ 13, 25.12.2012թ.

Page 2: SYL yesterday, today and tomorrow

ԵԱԴ 7-րդ սերնդի ներկա-

յացուցիչ Զառա Բաթոյանը

հայտնի է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ակտիվ գործունեությամբ: Վերջինս 1999 թվականից առ այսօր «Հույսի կամուրջ» ՀԿ-ի աշխատակից է, որի շրջանակ-ներում իրականացնում է հաշ-մանդամություն ունեցող ան-ձանց իրավունքների պաշտ-պանությանը, հասարակու-թյան իրազեկության բարձ-րացմանն ու գործնականում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի մի-ջավայր ստեղծելուն միտված գործառույթներ:

Զառա Բաթոյանը խոսե-լով իր ձեռքբերումների մա-սին, կարևորում է ձեռք բերած բարձրագույն կրթությունը, որը ստացել է ոչ թե դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, այլ միայն յոթ տարի անց, երբ արդեն «Արևա-ծաղիկ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիրն էր. վերջինիս կարծիքով, եթե մի գործ անում ես, ապա այն պետք է անես գերազանց. Զառան ասում է, - «Ոչ թե ես եմ ընտրել մասնագիտու-թյունս, այլ մասնագիտու-թյունն է ընտրել ինձ»:

«Մարդիկ չպետք է համա-կերպվեն, երբ ոտնահարվում են իրենց իրավունքները. ես վաղուց արդեն ընտրել եմ պայքարի ճանապարհը», - ասում է Զառա Բաթոյանը: Հաշմանդամություն ունե-ցող անձիք հենց իրենք պետք է առաջնորդեն և նախաձեռնեն

իրենց խնդիրների վերհա-նումը: Զառան փաստում է, որ իր գործունեության մեջ մեծ դեր է խաղացել Երիտասարդ առաջ-նորդների դպրոցը, որտեղից ձեռք է բերել ոչ միայն բազմաթիվ ընկերներ, գործ-ընկերներ, այլև սոցիալական հարուստ կապիտալ և առաջ-նորդության այնպիսի դասեր, որոնք հետագայում իրեն օգնել են ստացած փորձն ու գիտելիքները լավագույնս իր ոլորտում շահագրգիռ ան-ձանց: Զառա Բաթոյանը ցավով նշում է, որ մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց համար չկան մատչելի պայմաններ և մեծ հաշվով էական փոփոխու-թյուններ տեղի չեն ունենում:

«Ճիշտ է բարձրացել է հասարակության իրազեկու-թյունը իրավունքների մասին, փոխվել է վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ, օրենք-ներ և նախագծեր են ստեղծվել և բարեփոխվել, բայց այդ ամենը ցավոք արագ փոփո-խություններ չեն բերում մարդկանց կյանքում»: Սակայն ոգևորությամբ նշում է նաև ձեռքբերումների մասին. «Հրազդան» մարզա-դաշտի վերանորոգման աշ-խատանքներն իրականաց-նելուց առաջ նամակով դիմե-ցինք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի մարզադաշտում հաշվի առ-նեի նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիք-ները: Մեր նամակին արձա-գանքեցին և, երբ առաջին անգամ Հրազդան մարզա-աշտում ներկա էի Հայաստան-Իտալիա խաղին, որոշ աշխա-տանքներ արդեն արվել էին և տեղեր էին հատկացվել նաև սայլակների համար»: Նա մասնակցել է հաշ-մանդամություն ունեցող ան-ձանց խնդիրների բարձրաց-մանը միտված աշխարհի տարբեր երկրներում կազմա-

կերպված մի շարք միջոցա-ռումների, վերադարձել նոր գիտելիք-ներով, հարուստ փորձով, որոնք էլ ծառայեցրել է Հայաստանում հավասար պայմանների ստեղծման նպա-տակներին: Նմանատիպ միջո-ցառումներից վերջինս կարե-վորել է Ամերիկայի Միացյալ նահանգներում տեղի ունեցած «Առաջնորդության և հաշման-դամության հարցերով ինստի-տուտին» մասնակցությունը, որտեղ բացահայտել է, որ անհնարին ոչինչ չկա և հաշմանդամություն ունեցող անձը կարող է հաղթահարել առաջին հայացքից անհնարին թվացող երևույթները, եթե կան ստեղծված բոլոր պայմաններն ու հնարավորությունները:

Նունե Գրիգորյան, ԵԱԴ 16-րդ սերունդ

Նրա ՊԱՅՔԱՐԻ ճանապարհը ԵԱԴ ԿԻՆ ԱՆՀԱՏԸ

«Հավատա որ կարող ես,

որովհետև մեկ անգամ արդեն

կարողացել ես», Զ. Բաթոյան

ԿԱՅՔ: http://armenianleaders.wordpress.com/2012/12/14/her-struggle/ ԷՋ 2

Զառան երջանիկ է, որ հա-

մարվում է ԵԱԴ մեծ ըն-

տանիքի անդամ: Ինչպես

մյուս ԵԱԴ-ցիներն, այն-

պես էլ Զառան հավատում

է այն արժեքներին և գա-

ղափարներին, որոնք ամ-

բողջացնում են Երիտա-

սարդ առաջնորդների

դպրոցը: Նա ցանկանում է,

որ միշտ պահպանվեն

ստեղծված այն արժեք-

ները, որոնք անկախ

սերունդներից միավորում

են բոլոր ԵԱԴ-ական-

ներին:

«Ես վաղուց արդեն ընտրել եմ պայքարի ճանապարհը»,

Զ. Բաթոյան

Page 3: SYL yesterday, today and tomorrow

նրան բերեց մի մարդու համ-բավ, ով իր կյանքը տվեց հա-նուն իր երկրի վերամիավոր-ման և սևամորթ ստրուկների ազատագրման: Ո՞րն է Լինքոլնի գաղտ-նիքը: Ի՞նչպիսի դասեր է նա տվել և տալիս անցյալի, ներ-կայի և, ինչու ոչ, նաև ապագայի լիդերներին:

Ստեղծել ուժեղ թիմ Որոշ մարդիկ եղել են Լինքոլնի մրցակիցները և ան-ողոք քննադատները, սակայն երբ նա ընտրում էր երկրի համար գլխավոր պաշտոնյա-ներին, նա ընտրեց չորս ամե-նաոխերիմ մրցակիցներից: «Արդյոք չե՞մ տապալում իմ թշնամիներին, երբ նրանց իմ ընկերներն եմ դարձնում»,- սա էր Լինքոլնի մոտեցումը: Նա թիմը կառուցեց ոչ թե իր մտերիմների շրջանակներից, այլ արժանավոր մարդկան-ցից, որոնք իսկապես պետք էին երկիրը այդ դժվարին իրավիճակից դուրս հանելու համար: Նա այնպիսի միջա-վայր էր ստեղծում, որ կառա-վարության բոլոր անդամներն ազատ արտահայտվելու հնա-րավորություն ունենային : Լինքոլն ունակ էր հաջողու-թյունները վերագրել թիմին, ինչպես ինքն էր նշում. «Հաջո-ղության ճանապարհը և փա-ռասիրությունը չափազանց լայն են երկու հոգու համար»:

Չհանձվելու կամք: Աբրահամ Լինքոլնը չդա-

դարեցրեց իր ծրագրած գործու-նեությունը, երբ երկու անգամ չէր անցել սենատորի պաշտո-նում: Նա դեռևս այդ ժամանա-կից պայքարում էր ստրկու-թյան վերացման համար և ի վերջո այդ ջանքերը և համա-ռությունը տվեցին իրենց արդ-յունքը: «Դուք կհասնեք ձեր ն պ ա տ ա կ ն ե ր ի ն , ե թ ե չհանձնվեք: Ես պարտավոր չեմ հաղթել, սակայն պար-տավոր եմ լինել ճշմարտու-թյան կողքին: Ես պարտա-վոր չեմ հաջողության հաս-նել, սակայն պարտավոր եմ ապրել այն լույսով, որն ունեմ իմ մեջ: Ես պետք է կանգնեմ նրա կողքին, ով ճիշտ ճանապարհի վրա է, և կանգնեմ այնքան, քանի դեռ նա ճշմարտացի է, և բաժանվեմ նրանից, երբ նա շեղվի ճիշտ ճանապարհից»,-նշում է Լինքոլնը:

Սովորելու անսպառ ցանկություն

Փականության իրավունքը: Փոքր տարիքից նման խնդիր-ների հետ առնչվելը նրա մոտ արմատավորում է արդարու-թյուն հաստատելու ձգտումը: Պաշտոնապե ս Լինքոլնը միայն 18 ամիս է դպրոց հաճախել , սակայն , հա-մարվում է ԱՄՆ ամենաշատ մեջ բերվող մտածողներից մեկը: Լինքոլնը սկսել է իր քաղաքական կարիերան 23 տ ա ր ե կ ա ն հ ա ս ա կ ո ւ մ : Ա բ ր ա հ ա մ Լ ի ն ք ո լ ն ն ինքնակրթությամբ դարձել է փ ա ս տ ա բ ա ն : 1 8 3 4 – 4 1 թ թ . ընտրվել է Իլինոյս նահանգի օրենսդիր ժողովի, 1847-49 թթ.՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներ-կայացուցիչների պալատի անդամ: Քաղաքական կարիե-րան սկսելուց 5 տարի անց նա սկսեց իր առաջին բողոքը ստրկության դեմ. «Ես չեմ ուզում լինել տեր, ինչպես և չեմ ուզում լինել ստրուկ»: Նա բողոքեց նաև Մեքսիկական պատերազմի դեմ` հայտարա-րելով, որ նախագահ Պոլկը դա արել է իր սեփական փառքի համար: Հականախագահա-կան ելույթի պատճառով նա քաղաքական դաշտում կորց-րեց իր հենարանը, սակայն սկզբունքայնության շնորհիվ ստրկության դեմ պայքարը շարունակեց, որպես սովորա-կան քաղաքացի: Լինքոլնը մինչ իր նախագահ դառնալը երկու անգամ ԱՄՆ-ի Սենատի անդամ դառնալու անհաջող փորձ ունեցավ, որը սակայն փորձառություն ապահովեց ավելի մեծ մարտահրավեր-ներին դիմակայելու համար: Լինքոլնի նախագահ դառնալը դուր չեկավ ԱՄՆ-ի ներսի մի շարք «պետություններին», որոնք անջատվեցին և ստեղ-ծեցին Ամերիկյան նահանգ-ների համադաշնությունը, որն էլ հետագայում հանգեցրեց Ամերիկայի ներսում քաղաքա-ցիական պատերազմին: Այդ պատերազմը տևեց չորս տարի և ավարտվեց գեներալ Լիի և Համադաշնության բանակի կապիտուլացիայով: Պատե-րազմից հետո մինչ իր կյանքի վերջը Լինքոլնը նվիրվեց ԱՄՆ-ի վերականգնման, և իր հզոր ճառերով ամերիկյան ժո-ղովրդի միավորման գործին: Լինքոլնը սպանվում է ներկայացման ժամանակ դե-րասան Բուդի կողմից : Լինքոլնի ողբերգական մահը

Թեպետ Լինքոլնը երբեք ֆորմալ կրթություն չի ստա-ցել, նա դրա բացը լրացրել է անդադար ընթերցանու-թյամբ: Նա սովորում էր իր սեփական սխալներից, սուր

քննադատություններից և սրտացավ խորհուրդներից: Սովորելու իր այդ ցանկու-թյունը նրան դարձրեց աշխարհի ամենահմուտ ճարտասաններից և ամենա-շատ մեջբերվող մտածող-ներից մեկը: Իր նշանավոր Գեդիսբերգյան ճառով նա ոչ միայն փոխեց պատերազմի ընթացքը, այլև դրեց ժամա-նակակից ամերիկյան հեգե-մոնիայի հիմքերը. «Մենք պետք է հանդիսավոր խոստանանք, որ այս զոհերն իզուր չեն լինելու, և մեր ազգը Աստծո հոգածությամբ կստանա ազատության նոր աղբյուր: Եվ այս կառավա-րությունը, որ ստեղծված է ժողովրդի կողմից, ժողովրդի մասնակցությամբ և հանուն ժողովրդի, երբեք չի վերանա երկրի երեսից»: Աբրահամ Լինքոլնը մեծ ազդեցություն ունեցավ ամե-րիկյան ժողովրդի ձևավոր-ման վրա, նա այն մարդն էր, ով կանխե ց Միացյա լ Նահանգների անկումը և մեծ ներդրում ունեցավ ամերիկ-յան հասարակության կայաց-ման և ստրկության վերաց-ման գործում, ինչը երկրի հետագա նորմալ զարգաց-ման հիմնական խոչընդոտն էր: Լինքոլնը դրեց Հարավի զարգացման, ստրուկների ազատագրման հիմքերը:

Աննա Բարսեղյան, ԵԱԴ 16-րդ սերունդ

Հարավի զարգացման հիմնադիրը

ԷՋ 3

«Ժողովրդին պատկանող, ժողովրդի կողմից և հանուն

ժողովրդի իրականացվող իշխանությունը չի կարող վերանալ երկրի երեսից»,

Աբրահամ Լինքոլն

2009թ. C-SPAN կազմա-կերպությունը հարցում անց-կացրեց ամերիկացի պատմա-բանների շրջանում` գնահա-տելու ամերիկյան նախագահ-ներին ըստ տաս չափանիշ-ների, որոնց թվում էին հասա-րակության համոզման հմտու-թյունները, միջազգային հա-րաբերությունների տնտեսա-կան կառավարումը, բարոյա-կան հեղինակության մակար-դակը և այլն: Ամերկայի մի քանի տասնյակ նախագահ-ն ե ր ի թվ ո ւմ Աբր ահ ամ Լինքոլնը զբաղեցրեց առաջին տեղը: Նորընտիր նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տուն իր հետ Աստվածաշնչից բացի առաջինը վերցրեց Գուդ-վինի` Աբրահամ Լինքոլնի գործունեությանը նվիրված գիրքը: Ի՞նչ հատկանիշներով էր օժտված այս նախագահը, որոնք նրան արժանացրեցին իրական լիդերի կոչմանը: Ո՞րն է նրա գաղտնիքը, որ շուրջ երկու հարյուր տարի անց նրա փորձը տակավին արդիական է ժամանակակից Ա Մ Ն - ի ն ա խ ա գ ա հ ն ե ր ի համար: Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թ. փետրվարի 12-ին Քենթուկի նահանգի փոքրիկ ք ա ղ ա ք ն ե ր ի ց մ ե կ ո ւ մ : Լինքոլնի մանկության տարի-ները հարուստ էին իրադար-ձություններով. նա ստիպված էր տեղափոխվել Ինդիանա, քանի որ իր հարազատ նա-հանգում կորցրել էին հողի սե-

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ԿԱՅՔ: http://armenianleaders.wordpress.com/2012/11/30/south-dev-founder/

Page 4: SYL yesterday, today and tomorrow

ԷՋ 4

Հունաստանում։ «Կրթության ցանկացած հնարավորություն ես դիտարկում եմ, որպես զարգացման նոր հնարավո-րություն, նոր հորիզոններ։ Նպատակը առավելագույն արդյունավետության հասնելն է իմ խմբի, պետության, հասարակության համար»,-նշում է Արտակը։ Չնայած 24 տարեկան հասակում զբաղեց-րած արդեն իսկ բավական բարձր պաշտոնին՝ Արտակը կանգ չի առնում, և շարունա-կում է կրթությունը։ Միաժա-մանակ, փորձում է իր գիտե-լիքներն ու հմտությունները հնարավորինս ծառայեցնել իր երկրի և հասարակության շահերին։ «Փորձում եմ քաղա-քացիական ակտիվությունը

մեծացնեմ Արցախում, քանի որ այնտեղ ակտիվության մեծ խնդիր կա համեմատած Երևանի հետ, անհատների խնդիր կա, կան գաղափար-ներ, բայց չկա նախաձեռնողա-կանություն։ Փորձում եմ աջակցել Արցախի երիտա-սարդության զարգացմանը։ Կազմակերպել ենք բանավեճի ակումբ, ՄԱԿ-ի մոդել, ազգա-յին պարերի բաց դասեր, որոնք արմատավորում են երեխաների մեջ ազգային պարը, մյուս կողմից, վերաց-նում են կաղապարները, սովորեցնում են չխուսափել հրապարակայնորեն լավ բան անելուց»։ ԵԱԴ-ի դերը ևս փոքր չէ Արտակի, որպես առաջնորդի և ակտիվ երիտասարդի , կայացման գործում։ «ԵԱԴ-ն առաջին հերթին պրակտիկ հմտություններ է տվել, տվել է ծրագրեր կազմելու, կապեր հաստատելու, ծրագրեր ներ-կայացնելու մի շարք հմտու-թյուններ։ Բայց ամենա-կարևորը սոցիալական կա-պերն են, ընկերները, ընդ-

Կան անհատներ, որոնք ստիպում են հավատալ ան-հնարինի հնարավոր լինելուն։ Այդպիսիններից մեկն է ԵԱԴ 10-րդ հոսքի սան Արտակ Բեգլարյանը, ով 24 տարեկան հասակում արդեն ԼՂՀ վարչա-պետի օգնական է։ Արտակը, չնայած բոլոր դժվարություն-ներին, կարողացել է փայլուն կրթություն ստանալ և ամեն կերպ փորձում է իր նպաստը բերել հայրենիքի զարգաց-մանը։ Մարդ, ով չի հանձնվում, հավատում է իր ուժերին և մյուսներին էլ ստիպում է հավատալ։ Չնայած նրան, որ Արտակը շատ վաղ հասակում կորցրել է տեսողությունը, դա նրան չի խանգարել պայքարել իր երազանքի համար ու ապացուցել բոլորին, որ կաե-վորը ձգտումն է։ Արտակն այն երիտասարդն է, ով դատական հայց հարուցեց ԱԳՆ-ի կառա-վարման ներքո գործող Դիվա-նագիտական դպրոցի դեմ՝ պահանջելով 1 դրամի չափով բարոյական վնասի փոխ-հատուցում՝ Դիվանագիտա-կան դպրոցի ընդունելության քննություններին մասնակցելու թույլտվություն իրեն չտալու համար։ «2010-2011թթ. սովորել եմ ԵՊՀ կոնֆլիկտաբանության բաժնում, բայց մեկ տարի անց կիսատ եմ թողել, ընդունվել էի UCL Լոնդոնի համալսարանա-կան քոլեջ Քաղաքականու-թյուն, անվտանգություն և ին-տեգրացիա մասնագիտաց-մ ա մ բ Ս լ ա վ ո ն ա կ ա ն և արևելաեվրոպական ուսում-նասիրությունների դպրոցում։ Այժմ պատրաստվում եմ մեկնել սովորելու FLETCHER-ում Հանրային կառավարում և հանրային քաղաքականություն մասնագիտությամբ մինչև 2013թ. հունիսը», - նշում է Արտակը։ Մինչ այդ սովորել է ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետում, ինչպես նաև

հանուր միջավայրը։ Այն ինքնադրսևորման նոր հար-թակներ է տրամադրել։ Այդ առումով շնորհակալ եմ ԵԱԴ-ին»,-ասում է Արտակը։ Որպես իրական առաջ-նորդ Արտակը չի հավատում անհաղթահարելի խոչընդոտ-ների առկայությանը։ «Կյան-քում շատ բաներ կան, որ կարծում ես անհնարին են, բայց երբեք անհնարին չեն, ուղղակի պետք է առաջին քայլն անել։ Պետք է ձգտում, պետք է կամքի ուժ, պետք է աշխատանք։ Երբ գնում էի Հ ու նա ստա ն , մ իա յնակ հայտնվեցի օտար քաղաքում ու շատ հանգիստ ադապ-տացվեցի։ Լոնդոնում հենց առաջին օրը գնացել եմ խանութ, առևտուր եմ արել։ Այստեղ կարելի է ասել՝ անհնարին բան չկա»,-պնդում է Արտակը։ Իսկ ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում նա։ «Կյանքում փորձում եմ առաջնորդվել քրիստոնեու-թյան կանոնով. «Դիմացինիդ արա այն, ինչն ուզում ես, որ քո հանդեպ անեն»։ Վերամ-բարձ կհնչի, եթե ասեմ, որ միշտ այդպես եմ վարվում, բայց հնարավորինս ձգտում եմ դրան։ Բացի դրանից, օգնությունը, աջակցությունը ցանկացած մարդուն ինձ համար սկզբունք է։ Ուղղակի լավ մարդ լինել , որ կողքինները տեսնեն, ինձ հետ շփումից լավ զգան ու ինչ-որ բան ստանան»։

«Ես ինձ հայրենասեր

համարում եմ, բայց չէի ասի,

թե ճոռոմ հայրենասեր եմ։

Միգուցե մի քիչ դժվար է

ասել, բայց անհրաժեշտու-

թյան դեպքում, կարծում եմ,

պատրաստ եմ նաև ինձ զոհել

հայրենիքի համար։ Պահը

եթե գա, այն ժամանակ ավե-

Լավ մարդ լինելով՝ ես նաև լավ հայ եմ

ԿԱՅՔ: http://armenianleaders.wordpress.com/2012/12/12/goodman/ ԵԱԴ ԱՆՀԱՏԸ

լի հստակ կլինի իսկա-պես պատրաստ եմ, թե՝ ոչ, բայց գոնե ներկայումս ես զգում եմ, որ պատրաստ եմ»,-ասում է նա։ «Լավ մարդ լինելով ես նաև լավ հայ եմ»,- ամփոփում է իր սկզբունք-ների մասին պատասխանն ա յ ս խ ո ս ք ե ր ո վ ։ Իսկ վերջում Արտակն իր ընթերցողին դիմեց հետե-վալ ուղերձով. «Անհնարին ոչինչ չկա, ձգտեք, պայքա-րեք, և պայքարեք ոչ միայն մենակ, այլև ձեր կողքինների հետ միասին, խմբով։ Եվ ես

էլ ձեր կողքին եմ, հուսով եմ մյուսներն էլ իմ կողքին են։ Պետք չէ ընկճվել, պետք է սիրել մարդկանց, ուղղակի ձեռք մեկնել։ Եթե նույնիսկ պետք է որոշ չափով քեզ նեղություն տաս, նեղությո՛ւն տուր։ Այդ օգնությունը բազ-մապատկված քեզ է վերա-դառնում, բայց նույնիսկ առանց դիմացը բան ստա-նալու պետք է օգնես նեղու-թյան մեջ գտնվողին, քո գա-ղափարներով, քո ծրագ-րերով, քո հմտություններով, քո փորձով՝ զարգացնելով քո միջավայրը, քո հայրենիքի զարգացման համար մի լումա ներդնելով»։

Աննա Կարապետյան, ԵԱԴ 12-րդ սերունդ

«Հարցրեք ինքներդ ձեզ - այսօր բարություն արե±լ եք.

բարությունը դարձրեք ձեր առօրյա կենսակերպ և փոխեք

ձեր աշխարհը», Անի Լեննոքս

Page 5: SYL yesterday, today and tomorrow

ԷՋ 5

2012թ. լավագույն առաջընթացը

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ 1 ԿԱՅՔ: http://sylpride.wordpress.com/2012/12/07/best/

1. Լիանա Մանուսաջյան, 14-րդ սերունդ 2. Հայկ Մամիջանյան

14-րդ սերունդ

3. Աննա Կարապետյան 12-րդ սերունդ

4. Լուսինե Հարությունյան 9-րդ սերունդ

5. Արմեն Աբգարյան 12-րդ սերունդ

7. Աննա Նալբանդյան 10-րդ սերունդ

6. Արտակ Ոսկանյան 15-րդ սերունդ

8. Մարինե Պետրոսյան 15-րդ սերունդ

9. Աննա Բարսեղյան 16-րդ սերունդ

10. Խաչիկ Հակոբյան 5-րդ սերունդ

Դպրոցի քննությունների, փոքր ու մեծ ծրագրերի, ինչպես նաև այլ աշխատանքների արդյունքում ԵԱԴ սանը հավաքում է միավորներ, որոնք գրանցում են ու վեց ամիսը մեկ թարմացնում դպրոցի տեղեկատվական

բազայում:

Page 6: SYL yesterday, today and tomorrow

բախվում ու համախմբվում են

երիտասարդների ամբիցիա-

ները, մտահղացումները, նպա-

տակները, հիասթափություն-

ներն ու հաջողությունները։

ԵԱԴ-ն ունի մի բարի ավան-

դույթ՝ ուրախանալ մյուսների

հաջողությամբ, կիսել փորձն ու

գիտելիքները։

Սա հարթակ է կայանալու,

ինքնադրսևորվելու, գտնելու քո

ուղին կյանքում ու հասկա-

նալու, թե ուր ես գնում։ Այստեղ

միշտ կգտնես քեզ համախոհ-

ներ, մարդկանց, որ կուղղոր-

դեն, կօգնեն։ Կբացահայտես քո

մեջ առաջնորդ կամ լավ

հետևորդ։

Իսկ որ ամենակարևորն է

այստեղ ձեռք կբերես ընկեր-

ներ, որոնք տարբրվում են

մյուս բոլորից։ Գուցե շատերի

համար ծիծաղելի կթվա, բայց,

ըստ իս, ԵԱԴ-ը կառուցում է իր

աշխարհը մեր իրական աշ-

խարհի մեջ ու իրական փոփո-

խություն մտցնում երիտասար-

դության մտածողության մեջ,

աջակցում ու ուղղորդում ձըգ-

տումներ ունեցող երիտա-

սարդներին։ ԵԱԴ-ը պետակա-

նակերտ կառույց է, դաստիա-

րակում է իր երկրի արժանի

զավակներ անկախ կուսակ-

ցական պատկանելությունից,

գաղափարական յուրահատ-

կություններից ու տարբերու-

թյուններից։ ԵԱԴ-ը միավորում

է անհամատեղելին ու ստեղ-

ծում համագործակցության

մթնոլորտ։ Այն կոտրում է

սահմաններն ու հարստանում

բազմազանությամբ։

Հպարտության զգացողու-

թյուն է ԵԱԴ-ական լինելը,

բերություններ կառուցել, բա-

նակցել, բանավիճել, մոտի-

վացնել և մոտիվացվել։ Այս

շարքը դեռ երկար կշարունա-

կեմ, քանի որ այստեղ ստաց-

ված գիտելիքներն ու հմտու-

թյունները շատ բազմաբնույթ

են, կիրառական ու արդիա-

կան։ Ձեռք եմ բերել ընկերներ,

շաաատ ընկերներ, կոտրել եմ

կաղապարներ ու կարծրա-

տիպեր։

Այս ամենը, սակայն, իզուր

կլիներ և ոչ այնքան արդյունա-

վետ, եթե չլիներ ԵԱԴ-ում տի-

րող մթնոլորտը, որը կերտվում

է սաներ, նրանց կայացման ու

հաջողությունների, ղեկավա-

րության ջանքերի ու սրտա-

ցավ աշխատանքի շնորհիվ։

Ինչպես սիրում են նշել ԵԱԴ-

ականները. «ԵԱԴ-ը մի հսկա սոցիալական ցանց է», որի

շնորհիվ կարողանում ես կա-

պեր հաստատել և համագոր-

ծակցել ամենատարբեր ոլորտ-

ներում, դժվար է ՀՀ-ում գտնել

մի ուղղություն կամ վայր,

որտեղ չգտնվի մի ԵԱԴ-ական։

Միշտ ապշել եմ այն հանգա-

մանքի վրա, որ ԵԱԴ-ական

լինելը կախարդական փայտի-

կի պես հարազատ է դարձնում

կյանքում առաջին անգամ

հանդիպած մարդկանց, քանի

որ ԵԱԴ-ական նշանակում է

նույն արժեքները, նույն գի-

տակցությունը կրող մարդ։

Մարդ, որը պատրաստ է իր

ռեսուրսն ու հնարավորու-

թյունները ծառայեցնել մյուս-

ներին, օգնել ու իմանալ, որ

անհրաժեշտության դեպքում

կգտնվեն տասնյակ ԵԱԴ-

ականներ, որոնք կօգնեն իրեն։

ԵԱԴ-ը մի ընտանիք է, որտեղ

կրկնակի հպարտություն է

ԵԱԴ շրջանավարտ լինելը,

քանի որ գիտակցում ես, որ

շրջանավարտի կարգավի-

ճակին արժանացել ես քո

արած աշխատանքի շնոր-

հիվ, ուրեմն քո լուման ես

ներդրել ընդհանուր մեծ

գործին։ Միավորներ կուտա-

կելն ու դիպլոմ ստանալը

երբեք նպատակ չեն ԵԱԴ-

ականի համար, սակայն հա-

վաստիքն են նրա գործունե-

ության արդյունավետության,

նրա կատարած աշխատան-

քի, նրա ստացած գիտելիք-

ների ու դրանց կիրառման։

Ավարտվեց մի կարևոր

փուլ, որ սկիզբ դրեց ավելի

կարևոր, ավելի բեղմնավոր

մի փուլի։ ԵԱԴ-ական դառ-

նալուց հետո այլև ԵԱԴ-

ական չլինելն անհնար է։ Չեմ

մոռանա, երբ նոր էի ընդուն-

վել ԵԱԴ 1-ին հոսքի սա-

ներից մեկն ասեց. «ԵԱԴ-ը մի կառույց է, ուր ընդունվում են ու երբեք չեն ավարտում»։

Այն ժամանակ այդ խոսքերն

անհավանական ու անհաս-

կանալի էին, իսկ այժմ ինքս

եմ գիտակցում, որ ԵԱԴ-ն

ավարտել ու այլևս ԵԱԴ-ի

սան չլինել հնարավոր չէ։ Դա

մի կապ է, որ չի քանդվում ոչ

ժամանակի, ոչ հեռավորու-

թյան, ոչ փոփոխությունների

ազդեցության ներքո...»։

Աննա Կարապետյան, ԵԱԴ 12-րդ սերունդ

Հարցազրույց ինքս ինձ հետ

ԷՋ 6

Հարցազրույցների ժամա-

նակ հաճախ եմ հարցնում

ԵԱԴ շրջանավարտներին, թե

ինչ են ստացել դպրոցից կամ

ինչ դեր է ունեցել ԵԱԴ-ն իրենց

կյանքում։ Այսօր իմացա, որ

այսուհետ ես նույնպես այլևս

ԵԱԴ ուսանող չեմ, այլ

շրջանավարտ, անթաքույց

հ պ ա ր տ ո ւ թ յ ա մ բ կ ա ս ե ի

Շ Ր Ջ Ա Ն Ա Վ Ա Ր Տ ։ Կարգավիճակի այդ փոփոխու-

թյունն ինձ ստիպեց ինքս ինձ

համար պատասխանել այդ

նույն հարցին. «Իսկ ի՞նչ է տվել ԵԱԴ-ը ինձ»։

ԵԱԴ-ը կյանքի այլ գոր-

ծոնների հետ մեկտեղ ինձ տը-

վել է այսօրվա իմ ԵՍ-ը։ ԵԱԴ-ը

դպրոց է այդ բառի ուղղակի և

անուղղակի իմաստով։ Այս-

տեղ ստացել եմ շատ գիտելիք-

ներ և հմտություններ մարդ-

կային հարաբերությունների,

հռետորիկայի, ծրագրերի

մշակման և իրականացման,

աշխատավայրում ադապտաց-

ման և այլնի վերաբերյալ։

Հնարավորություն եմ ունեցել

լսել տարբեր ոլորտների և

նույնիսկ տարբեր երկրների

ներկայացուցիչների, մասնա-

գետների դասախոսություն-

ները։ Մասնակցել եմ մի շարք

կարևոր դասընթացների և

ակումբների։ Առաջին անգամ

հրապարակային ելույթ եմ

ունեցել, առաջին անգամ աշ-

խատել եմ թիմում, պայքարել

ընդհանուր գաղափարի հա-

մար։ Սովորել եմ կապեր հաս-

ԿԱՅՔ: http://armenianleaders.wordpress.com/2012/12/11/interview-with-myself/

«Կյանքում ձեռք-բերումների սահմաններ

չկան, բացառությամբ նրանց, որ դուք ինքներդ եք

հաստատում ձեր գիտակցության մեջ»,

Բրայն Թրեյսի

Page 7: SYL yesterday, today and tomorrow

ԷՋ 7

Հոկտեմբերի 31-ին ԵԱԴ անգլերենի ակումբը “ICLT” կենտրոնի հետ համատեղ մասնակցե ց Hal loween-ի կապակցությամբ կազմակե րպված դիմակահանդեսին։ Միջոցառումը հնարավորություն տվեց առնչվել օտարերկրյա տոնի մթնոլորտին և դրա ընթացքում խոսել միայն անգլերեն` զարգացնելով անգլերենի կիրառումը առօրյա կյանքում։ Ի դեպ. երեկոյի ընթացքում կազմակերպված վիկտորինայի արդյունքում մեր ակումբի սաներից մեկը շահեց “ICLT”-ի մեկամսյա անվճար դասընթացի հնարավորություն:

Նոյեմբերի 15-ին ԵԱԴ–ում ներկայացվեցին բիզնես նախագծերի հաջող պատմություններ

(success story): Երեկոյի ընթացքում իրենց հաջողված բիզնես ծրագրերից խոսեցին Համիկ

Թադևոսյանը, Արտակ Ոսկանյանը, Կարեն Սիմոնյանը և Մարիամ Դիլբանդյանը:

Կարեն Սիմոնյանը և Մարիամ Դիլբանդյանը ներկաների հետ կիսեցին նաև “START UP”

մրցույթում ունեցած հաջողության իրենց ուրախությունը:

Այդ օրը պաշտոնապես իր սկիզբ դրվեց ԵԱԴ Բիզնես

Դպրոցին, որը նպատակ ունի նպաստել երիտա-

սարդական մանր և միջին բիզնեսի զարգացմանը:

Դասընթացը տևելու է 6 ամիս, որի ընթացքում

կուսումնասիրվեն ՀՀ-ում մանր և միջին բիզնես սկսելու

համար անհրաժեշտ մի շարք հմտություններ և

ասպեկտներ` իրավական, տնտեսական և այլն:

Դասընթացին կարող են մասնակցել 20 տարին լրացած

բոլոր անձինք: Դասընթացի ժամանակ կլինեն

բարձրակարգ և պրակտիկ մասնագետների կողմից

իրականացվող դասախոսություններ, ինչպես նաև թիմային աշխատանք, քննարկումներ և

բանավեճեր:

Դասընթացն լինելու է ԱՆՎՃԱՐ: Դասընթացներին մասնակիցների 30%-ը կարող են լինել ՈՉ

ԵԱԴ-ականներ:

ԵԱԴ-ական խրոնիկա. 18-րդ սերունդ - «Որսորդներ» (Դոզոռ)

ԵԱԴ-ական խրոնիկա. ԵԱԴ Անգլերենի ակումբ—Halloween

ԿԱՅՔ: ԵԱԴ-ական ԽՐՈՆԻԿԱ

Նոյեմբերի 11-ին ԵԱԴ պատմության մեջ 2-րդ անգամ կազմակերպվեց «Որսորդներ» (Դոզոռ) խաղը՝ այս անգամ ԵԱԴ 18-րդ հոսքի սաների համար։ Նպատակն էր, ստուգելով մասնակիցների մշակութային գիտելիքները և տրամաբանությունը, Երևան քաղաքի ճանաչողությունը, նպաստել թիմային աշխատանքի դրսևորմանը: Խաղի շրջանակներում հայկական մշակույթին վերաբերող հարցերով կազմված խաչբառը լուծելով միայն մասնակիցները կարող էին հասնել հաղթանակիՀարցերը ճանաչողական էին, հիմնակա-նում վերաբերում էին Երևանի տարբեր մասերում տեղակայված հուշարձաններին, ինչպես նաև հայ հեղինակներին։ Դրանց պատասխանելու համար մասնակիցներն ունեին սահմանափակ ժամանակ:

Պայքարը թեժ էր: Հաղթող ճանաչվեց արագությունը…

Նոյեմբերի 12-ին ԵԱԴ-ում հյուրընկալվել էր Հայկական

աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ,

Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար

գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական

վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) ղեկավար Արեգ

Միքաելյանը, ով ԵԱԴ-ականների հետ կիսեց իր

մասնագիտական գիտելիքներն և փորձը:

ԵԱԴ-ական խրոնիկա. ԵԱԴ հյուրն էր Արեգ Միքաելյանը

ԵԱԴ-ական խրոնիկա. Բիզնես դպրոց

Լիանա Մանուսաջյան, ԵԱԴ 14-րդ սերունդ

Page 8: SYL yesterday, today and tomorrow

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՆԵՐԸ - ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ 2011-2012-2013թթ.

Ե

Ր

Ի

Տ

Ա

Ս

Ա

Ր

Դ

Ա

Ռ

Ա

Ջ

Ն

Ո

Ր

Դ

Ն

Ե

Ր

Ի

Դ

Պ

Ր

Ո

Ց,

2

0

1

2

Մաքրուհի Սինանյան, ԵԱԴ 8-րդ սերունդ Փարիզի 1 Պանթեոն-Սորբոնի համալսարանի

«Ռիսկերի կառավարումը ֆինանսների ու ապահովագրության մեջ» մագիստրատուրա,

2011-13թթ.

Մհեր Սահակյան, ԵԱԴ 9-րդ սերունդ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության

Նանջինգի Համալսարանի Միջազգային

հարաբերությունների ինստիտուտի

ասպիրանտուրա, 2012թ.

Աննա Նալբանդյան, ԵԱԴ 10-րդ սերունդ

Լյուբլինի Մարի Կյուրի-Սլկադոսկաjի անվան համալսարան,

Lane Kirkland-ի կրթաթոշակ, 2012-13թթ.

Աստղիկ Ադամյան, ԵԱԴ 9-րդ սերունդ

Շվեդիայի Չալմերսի անվան համալսարան,

Նանոտեխնոլոգիաների ոլորտի ասպիրանտուրա,

2012-2013թթ. Արտակ Բեգլարյան, ԵԱԴ 10-րդ սերունդ

FLETCHER, Հանրային կառավարում և հանրային քաղաքականություն

մասնագիտությամբ, 2012-2013թթ.

Աշխեն Մինասյան, ԵԱԴ 12-րդ սերունդ

Եվրոպական հետազոտություններ և տարածաշրջանային

համագործակցություն, Բուլղարիա - Գերմանիա,

2011-2013թթ.

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ 2

Շուշան Հարությունյան, ԵԱԴ 8-րդ սերունդ

Բուդապեշտի «Կենտրոնական Եվրոպայի համալսարան»,

2012-2013թթ.

Page 9: SYL yesterday, today and tomorrow

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ 3

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՆԵՐԸ և ՆՐԱՆՑ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2-րդ կիսամյակ, 2012թ.

Արտակ Շաքարյան , ԵԱԴ տնօրեն

Գոհար Իսկանդարյան, ԵԱԴ 1-ին հոսք

«Հայ դատն այսօր» 9-րդ համաժողով,

Իրան, 2012թ. նոյեմբեր

Մարիամ Հերգնյան,

Նելլի Ղազարյան

Global Youth Forum –ում Հայաստանի վիրտուլ ներկայացուցիչներ, 2012թ. դեկտեմբեր

Անի Գևորգյան ԵԱԴ 18-րդ սերունդ

Աննա Բարսեղյան, ԵԱԴ 16-րդ սերունդ

Կարեն Սիմոնյան և Մարիամ Դիլբանդյան, ԵԱԴ 15-րդ սերունդ StartUp Cup բիզնես մոդելների

մրցույթ Հայաստանում 2-րդ մրցանակակիր`

ArmAudioBooks նախագիծ

Ստեփան Խզրթյան/աջից/, ԵԱԴ 2-րդ սերունդ

«ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության

Ռոման Մելիքյան, ԵԱԴ 15-րդ սերունդ ՔԴԵԴ-ի շրջանակում մասնակցել է

«Ժողովրդավարության համաշխարհային ֆորում»-ին,

2012թ. հոկտեմբեր

Ասյա Բալասանյան,

Լիանա Մանուսաջյան և Հայկ Մամիջանյան ԵԱԴ 14-րդ սերունդ

ԵԱԴ «Բիզնես դպրոց» վեցամսյա դասընթացներ նախագծի հեղինակներ

Կարեն Դերձյան ԵԱԴ 8-րդ սերունդ

ստեղծել է «ԱուդիոԳիրք» ընկերությունը

Հայ գրականության ձայնը

Լիանա Մանուսաջյան, «Լեգիտիմուս» իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն

Վահան Հունանյան ԵԱԴ 14-րդ սերունդ

մասնակցել է «Մեդիա և հաղորդակցություն.

ճգնաժամային կառավարում» ծրագրին, որ կազմակերպել էր շվեյցարական

կառավարությունը:

Լիլիթ Մկրտչյան ԵԱԴ 7-րդ սերունդ

«Զարթոնքի սերունդ»

ինտելեկտուալ խաղ մրցույթի

աշխատանքային թիմի

պատմաբան

Page 10: SYL yesterday, today and tomorrow

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԴՊՐՈՑ

Երիտասարդ առաջնորդների դպրոցը հիմնադրվել է 2006թ. գարնանը

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության

«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն»

ՊՈԱԿ-ի կողմից՝ պետական հովանու ներքո։ Այժմ ԵԱԴ-ը գործում է

հասարակական հիմունքների վրա։ Այն կոչված է ծառայել

հասարակության տարբեր ոլորտներում ներգրավված հայ

երիտասարդությանը և դաստիարակել պետականակերտ սերունդ,

երկրի ակտիվ և պատասխանատու քաղաքացիներ։

ԵԱԴ առաքելությունն է աջակցել առողջ արժեքային համակարգ

ունեցող նոր սերնդի ձևավորմանը, բացահայտել առաջնորդական

ներուժով օժտված երիտասարդներին և նպաստել նրանց գիտելիքների

ու հմտությունների, աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը։

Դպրոցը նպատակ ունի աջակցել գաղափարակից երիտասարդ-

ների ծանոթությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը՝

ստեղծելով փոխվստահության մթնոլորտ մեր երկրի ապագա

առաջնորդների միջև։

ԿԱՅՔ: http://armenianleaders.wordpress.com/

ԵՐԲ ՈՒԺԸ ՄՏԱԾՈՒՄ Է

ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՓՈԽԵԼ

ԱՇԽԱՐՀԸ

Մեզ կարող եք գտնել`

Ք. Երևան, 0010

Հանրապետության 37

Հովնանյան հիմնադրամ,

2-րդ հարկ

Phone: 055-LEADER

E-mail:

schoolforyoungleaders@

yahoo.com

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՆԵՐԸ և ՆՐԱՆՑ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ , 2-րդ կիսամյակ, 2012թ.

Նելլի Միրզախանյան ԵԱԴ 17-րդ սերունդ

դասավանդում է "English as a foreign

language" կուրսը Վլադիվոստոկ քաղաքի

պետական քոլեջում, իրավաբանական

բաժնում

Անահիտ Պարզյան, ԵԱԴ 4-րդ սերունդ «Հանրային խոսք

քաղաքական գործիչների համար» խորագրով

դասախոսություն է կարդացել Կոնրադ Ադենաուեր և

Էդուարդո Ֆրայ հիմնադրամների կազմակերպած

«Կուսակցական աշխատանք և կուսակցության

կառուցվածք» ծրագրի շրջանակներում:

Երիտասարդական խորհրդարանի մշտական

հանձնաժողովների 12 նախագահներից

5-ը ԵԱԴ սաներ են

Հայկ Մամիջանյան, Կարապետ Կոգարով, Մարինե Աշֆարյան,

Կառլեն Խաչատրյան, Հարութ Ազգալդյան

Հայաստանի Եվրոպական ապագայի դպրոցը

ավարտած 19 երիտասարդներից 6-ը ԵԱԴ սաներ են

Աննա Բարսեղյան Աննա Կարապետյան

Արա Եղիկյան Գայանե Օհանջանյան

Կարեն Շաքարյան Հայկ Մամիջանյան

Լուսինե Հարությունյան

ԵԱԴ 9-րդ սերունդ

Մինչև դեկտեմբերի 29-ը սպասեք ԵԱԴ թերթի 2012թ. վերջին` 13-րդ համարի, հավելված 4-ին: Սիրով, ԵԱԴ թերթի խմբագրակազմ