gdhg

4
ԵԵԵԵԵ ԵԵԵԵԵԵԵ ԵԵԵԵ- ԵԵԵԵԵԵԵԵ ՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ Ն ՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆ

Upload: eva-berberyan

Post on 08-Aug-2015

26 views

Category:

Education


5 download

TRANSCRIPT

Page 1: gdhg

Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Նանոր Հովհաննիսյան և Անուշ Թադևոսյան

Page 2: gdhg

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին՝ 20-րդ դարի հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի` Երևանում 1935-1937 թվականներին ապրած բնակարանում: Բացվել է 1975 թվականի հունվարին: 1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց:

Page 3: gdhg

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է: Թանգարանում պահում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր, կապված Չարենց մարդու, քաղաքացու, մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ։ Վերականգնված է բանաստեղծի աշխատասենյակը։

Page 4: gdhg

Երեք սրահներում ներկայացված է նրա կյանքն ու ստեղծագործությունը։ Գործում է «Չարենցը կերպարվեստում» մշտական ցուցահանդես։ Թանգարանն իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, փառատոներ, չարենցյան ընթերցումներ և այլն։ Չարենցի տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական վայրերից է։