european union Ինչպե՞ս վարվել republic of serbia արտակարգ...

40
Ինչպե՞ս վարվել արտակարգ իրավիճակներում Ուղեցույց ընտանիքների համար European Union Republic of Serbia Ministry of Interior Sector for Emergency Management

Upload: others

Post on 14-Jan-2020

9 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ինչպե՞ս վարվել արտակարգ

իրավիճակներում Ուղեցույց ընտանիքների համար

European Union

Republic of SerbiaMinistry of InteriorSector for Emergency Management

Page 2: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Հրատարակիչ՝

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն

Սերբիայում ԵԱՀԿ առաքելությունՍաքորսկա 1, 11000 Բելգրադ

Ներքին գործերի նախարարությունԱրտակարգ իրավիճակների բաժին911 Քնեզա Միլոսա, 11000 Բելգրադ

Ձևավորումը՝comma | communications design

Թարգմանությունը, տեղայնացումը և հրապարակումն իրականացվել են Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության երկրներում բնական և մարդածին աղետների կանխարգելման, պատրաստվածության և դրանց արձագանքման ծրագրի շրջանակներում

PPRD East Ծրագիրն իր երախտագիտությունն է հայտնում ԵԱՀԿ առաքելությանը և Սերբիայի Ներքին գործերի նախարարությանը՝ PPRD East ծրագրի շրջանակներում այս Ընտանեկան ուղեցույցը վերամշակելու, հրատարակելու և տարածելու իրավունքը տրամադրելու համար:

PJSC GIRHIMPROM

Այս հրատարակությունն իրականացվել է Եվրոպական Միության հետ համագործակցությամբ: PPRD East թիմը ամբողջությամբ պատասխանատվություն է կրում հրատարակության բովանդակության համար, որը կարող է չարտահայտել Եվրոպական Միության պաշտոնական կարծիքը:

Ոչ առևտրային տարածման համար.

Civil Protection and Disaster Management

Բովանդակություն

Մուտքի խոսք

Կենցաղային հրդեհներ

Անտառային հրդեհներ

Ջրհեղեղ

Ջրում անվտանգությունն ու փրկելը

Երկրաշարժ

Սողանքներ և փլուզումներ

Տեխնածին վթարներ

Ածխածնի օքսիդի թունավորում

Վնասակար պեստիցիդներ

Ահաբեկչություն

Ծայրահեղ եղանակային պայմաններ

Չպայթած ռազմամթերք

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Առաջին օգնություն

Ինչպես օգտվել կրակմարիչից

Օգտակար հեռախոսահամարներ

Page 3: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Կենցաղային հրդեհներ

Page 4: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Î Մի՛թողեք գազօջախը հսկողությունից դուրս:

Î Մի ծխեք անկողնում:

Î Պարբերաբար ստուգեք հոսանքալարը, ջեռուցման սարքերը և համակարգերը:

Î Մի թողեք կրակայրիչները և լուցկին երեխաների համար հասանելի վայրում:

Î Մի օգտագործեք գազատաքացուցիչներ կամ բուխարիներ վատ օդափոխվող տարածքներում:

Î Հավաքե՛ք բոլոր դյուրավառ առարկաները՝ հին ամսագրերը, ներկով տարաները, լուծիչները, հին կահույքը, հագուստը և այլ իրերը, որոնք պահպանվում են նկուղում, ավտոտնակում, վերնահարկում և այլն:

Î Պարբերաբար մաքրե՛ք և մի՛ արգելափակեք հրդեհային սանդուղքները, քանի որ հաճախ դրանք ձեր ընտանիքի փրկության միակ ճանապարհն են:

Î Ստուգե՛ք հակահրդեհային սարքավորումների՝ կրակմարիչների, հրշեջային թաթմանների, հիդրանտների սարքինությունը և պահեք դրանք սարքին վիճակում:

Î Սովորե՛ք ճիշտ օգտվել կրակմարիչից և սովորեցրե՛ք դրան ձեր ընտանիքին, քանի որ հրդեհի ժամանակ դուք ցուցումները կարդալու ժամանակ չեք ունենա:

Î Սովորեցրե՛ք երեխաներին հրդեհի ժամանակ զանգել 911 հեռախոսահամարով:

Î Տեսնելով հրդեհը կամ զգալով ծխի հոտը տանը կամ հաստատությունում՝ զանգե՛ք հրշեջ ծառայություն, ոչ մի դեպքում մի մտածեք, որ դա կանի մեկ ուրիշը:

Î Երբեք մի՛ նետեք չմարված ծխախոտը պատուհանից կամ պատշգամբից, քանի որ դա միանգամայն կարող է հայտնվել ձեր ներքևի բնակարանի սենյակում կամ պատշգամբում և այնտեղ հրդեհ առաջացնել:

Ինչպե՞ս կանխարգելել հրդեհը: Պահպանեք հետևյալ կանոնները:

Կրակը վտանգ է, որը ոչ միայն ոչնչացնում է գույքը, այլ նաև սպանում է: Թույլ մի՛ տվեք, որ դա տեղի ունենա: Ժամանակին ձեռնարկեք անհրաժեշտ միջոցները:

Հրդեհ տեսնելուն պես զանգեք

911

Page 5: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ինչպե՞ս վարվել հրդեհի դեպքում

Î հոսանքալարերի և էլեկտրական սարքերի մարման համար, քանի որ դա կարող է հանգեցնել հոսանքահարման,

Î բենզինի կամ նավթի մարման համար, քանի որ դրանք լողում են ջրի երես, ինչը կարող է հանգեցնել հրդեհի տարածմանը:

Հիշե՛ք: Չօգտագործե՛ք ջուր՝

Î Եթե նկատել եք հրդեհ գիշերը և չունեք հակահրդեհային համակարգ, ապա վազեք դեպի պատուհանը կամ միջանցք և բղավեք «հրդեհ»՝ ընտանիքի անդամներին և հարևաններին արթնացնելու համար:

Î Զանգե՛ք 911 հեռախոսահամարով և տվե՛ք հստակ տեղեկություններ հրդեհի վայրի մասին՝ բնակարանի հասցեն, հարկը և համարը:

Î Եթե հրդեհը բռնկվել է միայն մեկ սենյակում, ապա փակե՛ք դուռը և անջատե՛ք էլեկտրականությունը: Կանչե՛ք հրշեջներին և տարհանե՛ք ընտանիքի անդամներին, իսկ փոքր հրդեհի դեպքում փորձեք մարել այն ինքնուրույն:

Î Մեծ հրդեհի դեպքում հեռացե՛ք բնակարանից՝ ձեր հետևից փակելով դռները: Այլապես մաքուր օդի հոսքի պատճառով կրակն արագ կտարածվի ամբողջ բնակարանով մեկ:

Î Տարհանման ժամանակ անհրաշետ է, որ ընտանիքի բոլոր անդամները հավաքվեն մեկ վայրում, քանի որ երեխաները կարող են վախից թաքնվել ինչ-որ տեղ: Միայն երբ բոլորը կհավաքվեն միասին, գնացե՛ք դեպի ելքը:

Մի՛ օգտագործեք ջուր հոսանքալ-արերի, էլեկտրական սարքերի կամ բենզինի մարման համար:

Պատրաստ եղեք պաշտպանվել խիտ ծխից և շոգից, իսկ եթե ժամանակ ունեք, ապա հագե՛ք վերարկու և հաստ ներբաններով կոշիկներ, իսկ քիթն ու բերանը փակեք թաց կտորով կամ սրբիչով:

Î Երբեք մի՛ օգտվեք վերելակից, քանի որ խիտ ծուխը, որը պարունակում է թունավոր գազեր, արագ տարածվում է վերելակի հորում և խցում ու կարող է առաջացնել ներսում գտնվող անձանց շնչահեղձում:

Î Եթե կրակն անմիջապես ձեզ չի սպառնում, ապա ավելի լավ է մնալ ձեր բնակարանում՝ փակ դռների հետևում: Եթե կրակն սկսում է ներթափանցել դռների միջով, ապա թրջե՛ք սրբիչները ջրով, տեղադրե՛ք դրանք դռների շրջանակների շուրջը և դռան առջև: Դա թույլ կտա կանխել ծխի ներթափանցումը բնակարան: Եթե օդը դրսում մաքուր է, ապա դուրս եկեք պատշգամբ, ձեր հետևից փակե՛ք դուռը և սպասե՛ք հրշեջներին:

Page 6: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Անտառային հրդեհներ

Հրդեհ տեսնելուն

պես՝

Page 7: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Î Անտառ մի՛ նետեք չմարած ծխախոտը: Î Մի՛ վառեք խոտը, ցածրաճ բուսականությունը կամ աղբը փողոցում, քաղաքային կանաչապատ գոտում, դաշտերում և անտառի մոտակայքում:

Î Մի՛ բորբոքեք կրակը բաց հրապարակներում, չոր խոտի կամ տերևների մոտ խորոված անելիս:

Î Խուսափե՛ք այնպիսի աշխատանքներից, որոնք կարող են հրդեհ առաջացնել:

Î Մի՛ թողեք աղբը անտառում, քանի որ ինքնայրման հավանականություն կա:

Î Մի՛ օգտագործեք բաց կրակ և մի՛ ծխեք բերքահավաքի ժամանակ:

Î Ուշադրություն դարձրեք նշանների՛ն, որոք արգելում են մուտքը բարձր հրդեհավտանգ գոտիներ:

Անտառային հրդեհներն արագ տարածվում են և ընդգրկում են անտառային զանգվածներ և այլ կանաչապատ տարածքներ՝ թփեր, ցածրաճ բույսեր, գյուղատնտեսական նշանակության հողերի մոտակայքում, դատարկ և լքված վայրերում գտնվող խոտը:

Հրդեհների բռնկման և տարածման վրա ազդում են շոգը, ուժեղ քամին և երաշտը:

Հրդեհները կարող են առաջանալ բնական երևույթներից, օրինակ՝ կայծակի հարվածից (դա հազվագյուտ տեսակ է) և կարող են լինել մարդածին՝

Î անզգույշ (կարճ միացում, սարքավորումների տաքացում, աշխատանքների ժամանակ կայծեր).

Î հանկարծակի բռնկում (պիկնիկների ժամանակ անպատասխանատու վարք և դյուրավառ նյութերի նետում).

Î կանխամտածված՝ երբ հրդեհը կազմակերպվում է գիտակցաբար.

Î գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամանակ (մոլախոտերի և այլ բուսական թափոնների այրում, որը խստիվ արգելվում է հրդեհային անվտանգության մասին օրենքով):

Ցավոք սրտի մարդածին հրդեհները համարվում են ամենատարածվածը:

Հրդեհի կանխարգելման համար հետևե՛ք հետևյալ խորհուրդներին

Î անհապաղ զանգե՛ք տեղի հրշեջ ծառայություն, հստակ հաղորդե՛ք, թե որտեղ եք գտնվում և նշե՛ք հրդեհի վայրը,

Î նկարագրե՛ք վառվող բույսերի տեսակները,

Î հնարավորության դեպքում նշե՛ք կրակի տարածման ուղղությունը,

Î վայր մի՛ դրեք լսափողը մինչև չհաղորդեք բոլոր

Î անհրաժեշտ տեղեկությունները:

հեռախոսահամարով

Զանգե՛ք՝

Հրդեհ տեսնելուն

պես՝

911

Page 8: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Եթե ձեր տունը գտնվում է անտառոմ, անտառից ոչ հեռու կամ կանաչապատ տարածքներում `

Եթե հրդեհը հասել է ձեր տուն`

Î դուրս եկե՛ք տնից և անմիջապես հանգցրե՛ք անմիջական հարևանությամբ գտնվող հրդեհի օջախները,

Î կազմակերպե՛ք հերթապահություն քանի դեռ հրդեհի բոլոր օջախները չեն մարվել, քանի որ տան մոտ նույնիսկ ոչ մեծ կրակը կարող է հանգեցնել կրակի կրկին բորբոքմանը:

Երբ հրդեհը մարված է՝

Î դուրս մի՛ եկեք տնից, եթե լիովին համոզված չեք, որ դա անվտանգ է: Չհրկիզվող նյութերից կառուցված տներում փրկվելու հավանականությունը մեծ է,

Î ներս բերե՛ք ընտանիքի բոլոր անդամներին և ընտանի կենդանիներին,

Î փակե՛ք բոլոր դռներն ու պատուհանները, փակե՛ք բոլոր ճեղքերը թաց կտորով,

Î պատուհաններից հանե՛ք վարագույրները, Î տեղաշարժե՛ք կահույքը սենյակի կենտրոն, պատուհաններից հեռու,

Î հավաքե՛ք ջրի պաշարներ, Î ընտանիքի բոլոր անդամներին հավաքե՛ք մեկ վայրում, Î ստուգե՛ք՝ արդյոք կա՞ լապտեր, եթե հանկարծ անջատվի հոսանքը:

Î պահպանե՛ք հանգստություն, Î տեղափոխեք բոլոր դյուրավառ նյութերը ձեր տնից հեռու, փակ և պաշտպանված վայրեր, որպեսզի չբորբոքեք կրակի հետագա տարածումը,

Î ապահովե՛ք հրշեջ մեքենաների տեղաշարժվելու հնարավորությունը,

Î միացրե՛ք ներքին և արտաքին լուսավորությունը ուժեղ ծխի ժամանակ ավելի լավ տեսանելիություն ապահովելու համար:

Î կտրատե՛ք ցածրաճ բուսականությունը, հնձե՛ք և հավաքե՛ք տնից 20 մետր շառավղի վրա գտնվող չոր խոտը, տերևները և ճյուղերը,

Î մաքրե՛ք ձեր բակը՝ հեռացրե՛ք չոր տերևները և ճյուղերը, հետևե՛ք, որպեսզի ճյուղերը չկպչեն տան, տանիքի և պատշգամբների պատերին,

Î մի՛ պահպանեք դյուրավառ նյութեր և վառելիք տան մոտ, Î ձեռք բերե՛ք կրակմարիչներ և պարբերաբար ստուգե՛ք դրանց վիճակը,

Î Տեղադրե՛ք ջրամատակարարման ծորակներ և ձեռք բերե՛ք բավական երկար Ճկափող, որը կբավականացնի այն տարածքի համար, որը ցանկանում եք պաշտպանել, բացի դրանից, ունեցե՛ք ջրով լի տարաներ և ոչ էլեկտրական ջրային պոմպեր:

Եթե հրդեհը տարածվում է ձեր տան կողմը՝

Տարհանումը պետք է կատարվի միայն բացարձակ անհրաժեշտության դեպքում, դեպի այն վայրեր, որտեղ կրակն ու ծուխը

չեն հասել՝ համապատասխան մարմնի կողմից տրված ցուցումների համաձայն:

Չմարած ծխախոտն-երը համարվում են անտառային հրդեհների բռնկման ամենատ-արած- ված պատճառը. Երբեք մի՛ նետեք դրանք շարժվող ավտոմեք-ենայից: Միշտ հանգցրե՛ք ծխախոտի մնացոր-դները:

Page 9: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ջրհեղեղ

Page 10: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Î Պատասխանատվություն դրսևորեք միշտ. մի՛ գցեք աղբն ու թափոնները գետերը, առուներն ու ջրանցքները:

Î Եթե թափոններն արդեն ընկել են գետերի և ջրանցքների հունի մեջ, ապա տեղեկացրե՛ք դրա մասին պատկան պետական մարմիններին և կոմունալ ծառայություններին:

Î Այն քաղաքներում, որտեղ տեղատարափ անձրևներն ավելացնում են մակերեսային ջրհոսքը, մի՛ նետեք աղբը անձրևային առուները և մի՛ փակեք դրենաժային /ցամաքեցման/ ջրհորների անցքերը:

Î Հնարավորության դեպքում, պատրաստե՛ք ավազով լի պարկեր, որոնք ջրհեղեղի դեպքում, կարող են դրվել մուտքի մոտ և փակել բոլոր ճեղքերը, որոնցով ջուրը կարող է տուն ներս մտնել:

Î Մի՛ փակեք ջրահեռացման հորերն ամառվա ընթացքում ջուր հավաքելու համար:

Ջրհեղեղ՝ շատ տարածված բնական աղետ է, որը կարող է ունենալ տեղային առանձնահատկություն, ի հայտ գալ առանձին գյուղում կամ ոչ մեծ բնակավայրում, և կարող է լինել մեծամասշտաբ և ընդգրկել ամբողջական գետավազաններ և բազմաթիվ բնակեցված կետեր:

Ջրհեղեղի տևողությունը կախված է կոնկրետ դեպքից: Ցածրադիր շրջաններում ջրհեղեղը զարգանում է աստիճանաբար՝ մի քանի օրվա ընթացքում, ի տարբերություն հանկարծակի ջրհեղեղի, որը տարածվում է շատ արագ, երբեմն առանց տեսանելի նշանների: Նման ջրհեղեղները ձևավորում են վտանգավոր կործանարար հեղեղի ալիք¸ որը բերում է կեղտ, քարեր, ճյուղեր և աղբ:

Ջրհեղեղը նաև տեղի է ունենում, եթե գետի ջրի մակարդակը բարձրանում է այնքան, որ արդյունքում գրունտային ջրերը դուրս են գալիս մակերևույթ կամ լցվում են ջրամբարտակներից այն կողմ, երբ ջրի ճնշումը շատ բարձր է, պատնեշը կարող է պատռվել: Ջրհեղեղը կարող է առաջանալ պատնեշների քանդման արդյունքում, այդ դեպքում ջրի ուժեղ հոսքը նման է հանկարծակի ջրհեղեղի, սակայն ավելի մեծ աղետային մասշտաբով:

Ինչպե՞ս պաշտպանվել ջրհեղեղից բարձր

ռիսկային գոտիներում

Î Հետևե՛ք ռադիոյով, հեռուստատեսությամբ և ինտերնետում հաղորդվող տեղեկատվությանը:

Î Հիշե՛ք, որ աղետային ջրհեղեղը կարող է վրա հասնել հանկարծակի: Վտանգ առաջանալուն պես, անհապաղ տեղափոխվե՛ք շենքի վերևի հարկ: Մի ՛սպասեք մինչև ինչ-որ մեկը ձեզ նման հրահանգ տա:

Î Հեռու մնացե՛ք հոսանքալարերից:

Î Խուսափե՛ք այն վայրերից, որտեղ կարող են առաջանալ սողանքներ և փլուզումներ:

Î Մի՛ խանգարեք փրկարարների աշխատանքներին:

Ինչպե՞ս վարվել

ջրհեղեղի ժամանակ

Նույնիսկ ոչ մեծ առուները, գետերը, դրենաժային կամ անձրևային ջրանցքները, որոնք թվում են միանգամայն անվտանգ, կարող են առաջացնել ուժեղ ջրհեղեղ:

Page 11: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ինչպե՞ս վարվել ջրհեղեղից հետո

Ինչպե՞ս վարվել տարհանման ժամանակ

Î Հեռու մնացե՛ք հեղեղի ջրերով շրջապատված շենքերից: Î Զգույշ եղե՛ք տուն մտնելիս, ձեզ կարող են սպասել թաքնված վնասվածքները:

Î Հնարավորինս արագ վերանորոգե՛ք պարզարանները և այլ կոյուղային համակարգերը: Վնասված կոյուղու համակարգերը լուրջ վտանգ են ներկայացնում առողջությանը:

Î Մաքրե՛ք և աղտահանեք ամենն, ինչ թրջված է եղել: Հեղեղի ջրերից մնացած կեղտը կարող է պարունակել կեղտաջրեր և քիմիկատներ:

Î Տեսնելով մեռած կենդանիներ, զանգե՛ք սանիտարահամաճարակային ծառայություն և անասնաբուժական ծառայություն:

Î Վերցրե՛ք անհրաժեշտ իրերը (փաստաթղթերը, արժեքավոր իրերը, տաք հագուստը, երկարաճիտ կոշիկները, խմելու ջրով լի շիշը, լապտերները) և հնարավորության դեպքում կազմակերպված ձևով դուրս եկեք տնից:

Î Պատրաստ եղե՛ք օգնություն ցուցաբերել, գործե՛ք ըստ փրկարարական հրահանգների:

Î Եթե դուք ապրում եք ջրամբարտակից այն կողմ՝ հոսանքն ի վար, իմացե՛ք, թե ինչպիսին կլինի վտանգի ահազանգը, որքա՞ն ժամանակ կպահանջվի տնից դուրս գալու համար և որտե՞ղ է գտնվում անվտանգ գոտին ջրամբարտակը փլուզվելու դեպքում:

Î Գործե՛ք ըստ իրավիճակի և հետևե՛ք զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրություններին:

Երբ կողպում եք դուռը և անջատում եք էլեկտրակ-անությունը, մի՛ դիպչեք էլեկտրական սարքերին ջրում կանգնած վիճակում:

Ինչպե՞ս վարվել, եթե ստիպված եք հեռանալ ձեր տնից

Î Մի՛ քայլեք հոսող ջրով: Î Տասնհինգ սանտիմետր խորությամբ հոսող ջուրը կարող է վայր գցել մարդուն: Եթե դուք ստիպված եք շարժվել ջրում, գնացեք դեպի այն կողմը, որտեղ այն չի հոսում: Օգտագործե՛ք փայտ ստուգելու համար ջրի խորությունը և հողի կարծրությունը:

Î Մի՛ տեղափոխվեք մեքենայով ջրով ողողված տարածքներով: Եթե ձեր մեքենայի մոտ բարձրանում է ջուրը, դուրս եկե՛ք մեքենայից և, եթե անվտանգ է, տեղափոխվե՛ք ավելի բարձր վայր:

Î Մի՛ անցեք գետերը կամ առուները ոտքով կամ ավտոմեքենայով: Î Տարհանե՛ք ընտանի կենդանիներին, իսկ դրա անհնարինության դեպքում, դուրս բերե՛ք նրանց այն շենքերից, որտեղ գտնվում են:

Î Անհրաժեշտության դեպքում պարտաստ եղե՛ք հեռանալ տնից. պատրաստե՛ք կապոց կամ պայուսակ անձնական փաստաթղթերով և անհրաժեշտ իրերով (լապտերով, սուլիչով, անձրևանոցով, տաք հագուստով, ճտքավոր կոշիկներով, ցանկալի է ռետինե, խմելու ջրով լի շշով, ռադիոընդունիչ սարքով և պահուստային մարտկոցներով, ճոպաններով և այլն):

Î Լսե՛ք ջրամատակարարման, խմելու ջրի անվտանգության մասին տեղեկատվությունը:

Î Խուսափե՛ք հեղեղի ջրերից, դրանք կարող են լինել աղտոտված աղբով, յուղով, բենզինով և կոյուղաջրով: Ջուրը նաև կարող է կրել էլեկտրական լիցք ստորգետնյա էլեկտրալարերից:

Î Մի՛ քայլեք հոսող ջրով: Î Զգույշ եղե՛ք այն տարածքներում, որտեղ հետ են քաշվել հեղեղի ջրերը, ճանապարհները կարող են լինել վնասված և վտանգավոր:

Î Վերադարձե՛ք տուն այն ժամանակ, երբ համապատասխան մարմինները հայտնեն, որ դա անվտանգ է:

Î Մի՛ օգտվեք էլեկտրական սարքերից, քանի դեռ չեք ստուգել դրանք:

Î Մաքրե՛ք և աղտահանե՛ք բոլոր մակերեսները:

Եթե ժամանակ ունեք, առաջարկվում է՝ Î փակել տունը, Î անջատել էլեկտրականությունը ընդհանուր անջատիչով, Î անջատել բոլոր էլեկտրասարքերը:

Հիշեք՝ վտանգը պահպան-վում է նույնիսկ այն ժամանակ, երբ հեղեղի ջրերը հետ են քաշվել:

Page 12: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ջրում անվտանգությունը և փրկելը

Զգուշացե՛ք՝ բարակ սառույց

Page 13: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ինչպե՞ս վարվել ջրում

Î բարձրանալ նախազգուշացնող նշանների, խարսխավոր լողանների և բակենների վրա.

Î ջուրը ցատկել նավակներից և մոտորանավակներից, ինչպես նաև դրա համար չնախատեսված հարմարանքներից.

Î Սուզվել կամուրջներից, ամբարտակներից, նավամատույցներից, ծառերից, բարձր ափերից.

Î լողալու համար օգտագործել այնպիսի վտանգավոր միջոցներ, ինչպիսիք են տախտակներ, գերաններ, անվադողերից պատրաստված օդափուչիկ (կամերա) և լողալու համար չնախատեսված այլ հարմարանքներ.

Î լողալ լողամիջոցներով լողալու համար նախատեսված վայրերում, Î օգտագործել ոգելից խմիչք, Î կեղտոտել ջուրն ու ափը, լվալ ներքնազգեստն ու հագուստը լողալու համար նախատեսված վայրերում,

Î մոտ լողալ լողամիջոցներին, Î ջրում կոպիտ խաղեր խաղալ՝ կապված ձեռքերն ու ոտքերը շարժելու սահմանափակման հետ,

Î տալ աղետի կեղծ ազդանշաններ, Î մտնել գոտկատեղից խոր տեղեր այն մարդկանց, ովքեր լողալ չգիտեն:

Î պառկեցրե՛ք տուժածին մեջքի վրա, պինդ մակերևույթի վրա, Î մի ձեռքով բացե՛ք նրա բերանը, մյուս ձեռքի մատներով անձեռոցիկով կամ թաշկինակով փաթաթած, հանե՛ք բերանի խոռոչից ավազը, տիղմը և այլն,

Î գլխի ետևում դրած ձեռքով առավելագույնս թեքե՛ք ողնաշարը վզի հատվածում, առաջ քաշե՛ք ստորին ծնոտը կզակից առաջ, պահե՛ք այդ վիճակում մեկ ձեռքով, երկրորդ ձեռքով փակեք քթանցքները,

Î ձեր թոքերում օդ հավաքե՛ք և ձեր բերանով ամբողջությամբ ընդգրկելով տուժածի բաց բերանը՝ կատարե՛ք ներփչում նրա թոքերը, միաժամանակ «աչքի տակով» վերահսկե՛ք կրծքավանդակի վեր բարձրանալը: Եթե անգիտակից վիճակում գտնվող անձի ատամնաշարերն ամուր սեղմված են կամ ատամնաշարերը, լեզուն, շրթունքները վնասված են, ապա արհեստական շնչառություն կատարե՛ք ոչ թե «բերան-բերան», այլ «բերան-քիթ» մեթոդով՝ ներփչում, ընդ որում՝ սեղմելով ոչ թե քիթը, այլ բերանը: Ներփչումների քանակը՝ 16-20 անգամ մեկ րոպեում,

Î սրտի արտաքին մերսման համար պառկեցրե՛ք տուժածին կողքի վրա, մի ձեռքի ափը դրե՛ք կրծքավանդակի ստորին առջևի մասով, երկրորդ ձեռքի ափը՝ առաջին ձեռքի վրա, ձեռքերն ուղիղ պահեք արմնկային հոդերում։ Կատարե՛ք ռիթմիկ սեղմումներ մարմնի ամբողջ զանգվածով՝ կատարելով կրծքավանդակի սեղմում րոպեում 80-100 անգամ,

Î եթե փրկարարը մենակ է, ապա ներփչումների և կրծքավանդակի սեղմման քանակի հարաբերակցությունը պետք է լինի 1։5, իսկ եթե երկուսով են՝ ապա 2։15.

Î երկու րոպեն մեկ մի քանի վայրկանով անհրաժեշտ է կանգնեցնել սիրտ–թոքային վերակենդանացումը և ստուգել՝ արդյոք քնային զարկերակների վրա շոշափվո՞ւմ է անոթազարկը։ Սրտի մերսումը և թոքերի արհեստական շնչառությունն անհրաժեշտ է կատարել մինչև շնչառության, անոթազարկի վերականգնումը, բիբերի նեղացումը և մաշկի գույնի լավացումը։

Հիշե՛ք, որ անվտանգության հիմնական պայմաններն են՝

Արգելվում է

Անհետաձգելի բուժօգնություն ջրում՝

Հիշե՛ք՝ արտակարգ իրավիճակներում կարևոր է խուճապի մեջ չընկնել։ Հարց կառաջանա՝ արդյոք խեղդվելու և տուժողին փրկելու ժամանակ կարո՞ղ եք հիշել ինչ-ինչ առաջարկներ և կանոններ։ Կարո՛ղ եք։ Կանոնները լավ իմանալու դեպքում, դրանք ինքնաբերաբար «դուրս կլողան» ձեր հիշողության մեջ և կօգնեն ձեզ դուրս լողալ։

Î լողալու համար ճիշտ վայրի ընտրությունը, Î լողամիջոցներով լողալու և սահելու ժամանակ կանոնների խիստ պահպանումը:

Page 14: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Վարվելաձևը սառույցի վրա

Փորձանքի մեջ չընկնելու համար սառույցի վրա պետք է շատ զգույշ լինեք։ Առավել վտանգավոր սառույցն առաջին ու վերջին սառույցն է։ Այն շատ բարակ է, ոչ պինդ և չի կարող դիմանալ նույնիսկ փոքր երեխայի քաշին։

Երկնագույն գույնի սառույցը ամենապինդն է, իսկ սպիտակը՝ զգալիորեն թույլ է

Î Մեկ անձի համար անվտանգ է համարվում 7 սմ հաստություն ունեցող կապույտ գույնի կամ կանաչավուն երանգ ունեցող սառույցը։

Î Մարդկանց խմբի համար անվտանգ է համարվում 15 սմ հաստությամբ սառույցը։

Î Սառույցի վրա մի քանի անձանց տեղաշարժի դեպքում անհրաժեշտ է քայլել միմյանց հետևից՝ պահպանելով տարածություն։

Î Մեծ խմբերով չմուշկներով սահելու դեպքում սառույցը պետք է ունենա 25 սմ հաստություն։

Î Մինչև ջրամբարի սառած մակերեսի վրա կանգնելը, անհրաժեշտ է իմանալ սառույցի ծածկի հաստությունը երկար սուր փայտի (լինգ) կամ նմանատիպ այլ առարկայի օգնությամբ։

Î Ոչ մի դեպքում մի՛ ստուգեք սառույցի հաստությունը ոտքերի հարվածով։

Î Սառույցի վրայով քայլելիս հետևե՛ք դրա մակերեսը, շրջանցե՛ք վտանգավոր վայրերը և թփերով ու խոտերով տարածքները։ Հատկապես պետք է զգույշ լինել արագ հոսանքների, աղբյուրների, առուների և ձեռնարկությունների տաք կեղտաջրերով լի վայրերում։ Եթե սառույցը բավականաչափ կարծր չէ, ապա անհրաժեշտ է անհապաղ կանգնել և հետ գնալ նույն ճանապարհով «քստքստոց» քայլերով։

Î Խուճապի մի՛ մատնվեք, ձեզ պահեք ջրի երեսին՝ խուսափելով գլխով սուզվելուց.

Î օգնության կանչե՛ք Î փորձե՛ք բարձրանալ սառույցի վրա՝ թևերը լայն բացելով, կրծքավանդակով սողալով սառույցի եզրին և հերթով դուրս հանել ոտքերը.

Î հնարավորինս արդյունավետ օգտագործե՛ք ձեր մարմինը, մեծացնելով հենակետային տարածքը.

Î բարձրանալով սառույցի վրա, շրջվե՛ք և սողալով քաշվե՛ք այն կողմը, որտեղ սառույցի կարծրությունն արդեն հայտնի է։

Այժմ անհրաժեշտ է հնարավորինս արագ փոխել հագուստը։

Եթե ձեռքի տակ չկա չոր հագուստ, ապա անհրաժեշտ է քամել թաց հագուստը և նորից հագնել այն։ Տաքանալու համար անհրաժեշտ է կատարել ցանկացած ֆիզիկական վարժություն։

Կարող եք սրբվել չոր բրդյա կտորով, որից հետո ծածկվել քամուց պաշտպանված վայրում, լավ փաթաթվել, տաք ըմպելիք խմել:

Մինչև օգնության վազելը, անհրաժեշտ է՝ Î օգնության կանչել մեծահասակներին. Î գտնել այնպիսի իր, որը կարելի է մեկնել տուժածին (ամուր փայտ, պարան, գոտի, շարֆ, պայուսակ կամ ուսապարկ, եթե դրանց մեջ չկան իրեր և ունեն երկար, ամուր կարված ուսակապ).

Î գնահատե՛ք, թե տուժածը որքան հեռու է գտնվում ափից և արդյոք կա՞ նրան առանց խոչընդոտների հասնելու հնարավորություն։

Եթե ընկել եք սառույցի տակ՝ Եթե որևէ մեկն ընկել է սառույցի տակ

Զգույշ եղե՛ք: Մի՛ վտանգեք ձեր կյանքը:

Եթե դուք համոզված եք՝ Î բղավե՛ք, որ գալիս եք օգնության, Î մոտեցե՛ք սառցահալատեղին սողալով՝ լայց բացելով ձեռքերը.

Î ձեր տակ դրե՛ք դահուկներ, տախտակ, ֆաներա. Î քննարկե՛ք ձեր գործողությունները տուժածի հետ (պայմանավորվե՛ք, թե որ հրահանգով դուք նրանք կքաշե՛ք ուժեղ ձգումով, իսկ ինքն այդ ժամանակ կփորձի մարմինը հանել մակերևույթ).

Î ամենաեզրին չսողալով՝ փորձե՛ք տուժածին տալ փայտ, ձող, դահուկ, շարֆ, պարան, սահնակ կամ նմանատիպ այլ առարկա և նրան քաշե՛ք սառույցի վրա.

Î տուժածի հետ միասին սողալով հետ վերադարձե՛ք։

Page 15: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

ԵՐԿՐԱՇԱՐԺ

Page 16: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ինչպես վարվել, եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փակ տարածքում

Երկրաշարժերը երկրի մակերևույթի տատանումներ առաջացնող ստորգետնյա ցնցումներ են, որոնք հանգեցնում են երկրակեղևի փոփոխությունների և կառույցների վնասման կամ ոչնչացման:

Պայմանականորեն երկրաշարժերը գնահատվում են 12-բալանոց սանդղակով: Վտանգավոր են համարվում 5 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժերը: Նման երկրաշարժի հատկանիշներն են.

թափվում են ծեփերը, շարժվում են լամպերը, ընկնում է սպասքը: Այն պահից, երբ դուք զգում եք առաջին ցնցումները մինչև տատանումների սկսվելը, դուք ունեք 15-20 վայրկյան:

Ամենակարևորն այն է, որ խուճապի չմատնվեք և պաշտպանվեք թափվող բեկորներից, ծանր առարկաներից, ապակուց և այլն:

Î Պահպանե՛ք հանգստություն և սառնարյունություն, փորձեք խուճապի չմատնվել: Հիշե՛ք, որ որոշ դեպքերում դրանք կարող են նախնական ցնցումներ լինել, որոնց կհաջորդի ուժեղ երկրաշարժը:

Î Մի՛ փորձեք փախչել: Î Պառկե՛ք հատակին, կծկվեք և ծածկեք գլուխը:

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ:

Î Եթե հնարավոր է, դուրս եկե՛ք շենքից: Համոզվե՛ք, որ դուք բոլոր կառույցներից գտնվում եք անվտանգ հեռավորության վրա:

Î Եթե անհնար է դուրս գալ բաց տարածություն, թաքնվե՛ք անվտանգ վայրում (հիմնական ներքին պատերի դռների բացվածքներում, այդ պատերի անկյուններում), կարելի է թաքնվել մահճակալի կամ սեղանի տակ:

Î Վտանգավոր է գտնվել պատուհանների մոտ և վերջին հարկերում գտնվող անկյունային սենյակներում:

Î Անջատե՛ք գազը, էլեկտրաէներգիան, ջեռուցման ցանկացած աղբյուր և փակե՛ք ջուրը: Հանգցրե՛ք լույսը, մոմ մի՛ վառեք, մի՛ օգտվեք վերելակից:

Î Կանգնեցրե՛ք նրանց, ովքեր ցանկանում են ցած նետվել առաջին հարկից բարձր գտնվող պատշգամբներից և պատուհաններից:

Î Դուրս մի՛ եկեք տանիքներ կամ պատշգամբներ: Î Դպրոցում երեխաները պետք է թաքնվեն նստարանների տակ և ձեռքերով ծածկեն գլուխները:

Î Եթե դուք գտնվում եք հասարակական շենքերում՝– հանգստություն պահպանե՛ք,– ամբոխից հեռու մնացե՛ք,– խուսափե՛ք աստիճաններից և մուտքի

դռներից. այնտեղ շատ դժբախտ պատահարներ են տեղի ունենում,

Page 17: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

– հաշվի առե՛ք, որ երբ միանում է հատուկ ազդանշանային համակարգը, էլեկտրաէներգիան կարող է անջատվել:

Î Ցանկալի է ձեռքի տակ ունենալ գրպանի էլեկտրական լապտեր և ռադիո` պահեստային մարտկոցներով, որպեսզի կարողանաք լսել հատուկ ծառայությունների հաղորդագրությունները:

Î Եթե հրդեհ է առաջանում, փորձեք հանգցել այն և զանգահարե՛ք տեղի հրշեջ ծառայություն:

Î Եթե անհրաժեշտ է, միացե՛ք փրկարար ջոկատներին և օգնե՛ք գտնել շենքերի ավերակների տակ մնացած մարդկանց:

Î Կրակ մի՛ վառեք, վտանգավոր է: Î Անմիջապես նայեք ավերակների տակ, միգուցե որևէ մեկին օգնություն է անհրաժեշտ:

Î Առանց անհրաժեշտության մի՛ զբաղեցրեք հեռախոսը:

Î Մի՛ միացրեք ջուրը, եթե նախապես չեք ստուգել ջրամատակարարման համակարգը:

Î Արդյունաբերական վթարներն ու հրդեհները բնական աղետների մշտական ուղեկիցներն են. պատրաստ եղեք: Հոգացե՛ք երեխաների մասին, նրանց նկատմամբ հատուկ հսկողություն է պետք:

Ինչպե՞ս վարվել, եթե երկրաշարժի ժամանակ դուք գտնվում եք դրսում

Î Հեռու մնացե՛ք փողոցի լապտերներից, մետաղալարերից և շենքերից: Î Զգուշացե՛ք ծխնելույզներից, տանիքի ծածկերից, պատուհանների կոտրված ապակիներից և այլն:

Î Ծածկե՛ք գլուխը ձեռքերով կամ պայուսակով: Î Մի՛ մտեք ստորգետնյա անցումներ: Î Եթե բնական աղետի ժամանակ դուք գտնվում եք հասարակական տրանսպորտում, սպասե՛ք մինչև հասնեք կանգառ և անմիջապես իջե՛ք:

Ինչպե՞ս վարվել, եթե երկրաշարժի ժամանակ դուք գտնվում եք ընթացող մեքենայի մեջ

Î Կանգնեցնե՛լ, եթե ճանապարհային երթևեկության անվտանգությունը դա թույլ է տալիս:

Î Դուրս մի՛ եկեք մինչև ցնցումների ավարտը: Î Մի՛ կանգնեք շենքերի, ծառերի, անցումների և էլեկտրական մետաղալարերի մոտ:

Î Երկրաշարժի ավարտից հետո զգույշ եղե՛ք: Խուսափե՛ք ճանապարհներից, կամուրջներից, որոնք երկրաշարժի արդյունքում կարող են վնասված լինել:

Ինչպե՞ս վարվել երկրաշարժից հետո

Page 18: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ինչպե՞ս վարվել առաջին ցնցումից հետո

Î Պատրաստ եղե՛ք հաջորդ ցնցումներին: Î Երբ ցնցումներն ավարտվեն, առանց ժամանակ կորցնելու դուրս եկե՛ք փողոց: Հանգիստ, առանց խուճապի դուրս եկե՛ք շենքից հետևյալ հերթականությամբ. մայրիկները երեխաների հետ, ծերերը, հիվանդները, հաշմանդամները և այլն:

Î Մի՛ կանգնեք մետաղալարերի, խողովակների, քիվերի տակ: Î Որքան հնարավոր է հեռու մնացե՛ք շենքերից, սյուներից, ցանկապատերից: Ավելի լավ է տեղավորվել այգում, բաց տարածությունում:

Î Ստուգեք՝ արդյոք վիրավորներ չկան: Î Մի՛ տեղաշարժեք ծանր վիճակում գտնվող վիրավորներին: Î Հետևե՛ք իրավասու մարմինների հրահանգներին: Î Հեռախոսից օգտվե՛ք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի հեռախոսային գծերը չծանրաբեռնվեն:

Î Մեքենայից մի՛ օգտվեք՝ փրկարար ջոկատների աշխատանքներին չխանգարելու համար:

Î Մի՛ մտեք հատկապես վնասված տուն, եթե գազի հոտ եք առնում կամ կտրված մետաղալարեր եք տեսնում: Եթե գտնվում եք վնասված տանը, կրակ մի՛ վառեք:

Ինչպե՞ս վարվել, եթե դուք մնացել եք ավերակների տակ

Եթե դուք մնացել եք ավերակների տակ, իսկ դա վերաբերում է բոլոր դեպքերին` սողանքներին, երկրաշարժերին, փլուզումներին, հիշե՛ք, որ պետք չէ հուսահատվել, անհրաժեշտ է սթափ լինել: Առանց սննդի և ջրի դուք երկար ժամանակ կարող եք դիմանալ:

Î Հանգստություն պահպանե՛ք և փորձե՛ք կենտրոնանալ: Î Կրակ մի՛ վառեք: Î Մի՛ շարժվեք: Î Փակե՛ք բերանը թաշկինակով կամ շորի կտորով: Î Փորձե՛ք հասկանալ, թե որտե՞ղ եք գտնվում, արդյոք ելք կա՞, արդյոք այլ մարդիկ կա՞ն ձեր կողքին:

Î Թակե՛ք խողովակը կամ պատը, որպեսզի փրկարարները կարողանան պարզել ձեր գտնվելու վայրը: Սուլիչ օգտագործե՛ք, եթե ունեք իհարկե: Միայն ծայրահեղ դեպքում գոռացե՛ք, որպեսզի փոշի կուլ չտաք:

Î Եթե դուք շրջապատված եք ավերակներով, փորձե՛ք դանդաղ շարժվել, որպեսզի պահպանեք ուժերը և չվնասվե՛ք սուր առարկաներով:

Երկրաշարժի մասին կարող է զգուշացնել քաղաքացիական պաշտպանության ազդանշանը. «Ուշադրություն բոլորին»: Այս դեպքում անհրաժեշտ է միացնել ռադիոն կամ հեռուստատեսային ալիքը և ստանալ համապատասխան հրահանգներ:

Page 19: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Սողանքը երկրի, քարերի շարժն է: Առավել հաճախ այն հանդիպում է գետերի և ջրամբարների ափերին, ինչպես նաև լեռների լանջերին: Սողանքներն ու փլուզումները կարող են առաջանալ հորդառատ անձրևների, ստորերկրյա ջրերի շարժման հետևանքով, ինչպես նաև էրոզիայի և սխալ գյուղատնտեսական գործունեության հետևանքով լանջերի թուլացման արդյունքում: Սողանքներ առաջանում են նաև երկրաշարժերի և հրաբուխների ժայթքման արդյունքում:

Վտանգավոր գոտուց արագ հեռանալու բնական անվտանգ ճանապարհը ամուր լանջերն են: Դեպի հովիտներ և կիրճեր մի՛ գնացեք: Ճանապարհին օգնե՛ք հիվանդներին, ծերերին, հաշմանդամներին և երեխաներին: Տեղաշարժվելու համար աշխատե՛ք օգտագործել անձնական մեքենան, գյուղատնտեսական տեխնիկան, հեծկան կամ բեռնակիր կենդանիներին:

Եթե դուք բնակվում եք սողանքների և փլուզումների գոտում`

Î միշտ աչալուրջ եղե՛ք: Բնակիչները պետք է տեղյակ լինեն այդ վտանգավոր երևույթների օջախների, հնարավոր ուղղությունների և հատկությունների մասին:

Î բնակիչները պետք է հոգան տների և այն տարածքների ամրացման մասին, որտեղ կառուցված են այդ տները, պետք է աջակցեն հիդրոտեխնիկական և այլ ինժեներական կառույցների կառուցման աշխատանքներին,

Î հետևե՛ք սողանքային կայանների հաղորդագրություններին, որոնք նախապես զգուշացնում են սողանքային երևույթների վտանգի մասին:

Եթե հայտարարվել է վտանգի մասին

Î Հետևե՛ք բնակչության, կենդանիների և գույքի տարհանման վերաբերյալ հատուկ ծառայությունների հրահանգներին:

Î Հեռանալով տարածքից, հոգացե՛ք այն մասին, որ չբարդացնեք աղետի վերացման գործընթացը երկրորդական գործոններով:

Î Բակում կամ պատշգամբում գտնվող գույքը տուն տարե՛ք: Թանկարժեք իրերը, որոնք կարող եք վերցնել ձեզ հետ, պահպանե՛ք խոնավության և կեղտի ազդեցությունից:

Î Դռները, պատուհանները, օդափոխման և այլ համակարգերն ամուր փակե՛ք:

Î Անջատե՛ք էլեկտրաէներգիան, գազը, ջուրը: Î Տնից հանե՛ք դյուրավառ և թունավոր նյութերը և տեղավորե՛ք դրանք հեռավոր հորերում և փոսերում:

Î տեղեկացրե՛ք համապատասխան ծառայություններին,

Î տեղեկացրե՛ք հարևաններին, որոնց նույնպես վտանգ է սպառնում,

Î չհոգալով ունեցվածքի մասին, արագ ինքնուրույն տեղափոխվե՛ք անվտանգ վայր:

Մի՛ մոռացեք վտանգի մասին զգուշացնել հարազատներին, հարևաններին, բոլոր մարդկանց, ում կհանդիպեք: Արտակարգ տարհանման համար անհրաժեշտ է իմանալ մոտակա անվտանգ վայր տանող ճանապարհը: Այդ վայրերը որոշում են հատուկ ծառայությունները` կանխատեսումների հիման վրա:

Եթե դուք բնական աղետից անմիջապես առաջ զգուշացվել եք վտանգի մասին կամ ինքներդ եք նկատել մոտեցող աղետը՝

Î Մի՛ մտեք սողանքից տուժած գոտիներ: Î Հետեւե՛ք ռադիոյին և հեռուստատեսությանը, վերջին նորություններին տեղյակ լինելու համար:

Î Պատրաստ եղե՛ք հնարավոր ջրհեղեղների: Î Ստուգե՛ք՝ արդյոք չկա՞ն վիրավորներ: Î Օգնե՛ք երեխաներին, ծերերին և սահմանափակ հնարավորություններով մարդկանց:

Î Ստուգե՛ք և իրավասու մարմիններին հայտնե՛ք վնասված էլեկտրալարերի, ավտոմայրուղիների, տան հիմքերի, տանիքների և ծխնելույզների մասին:

Î Հայտնե՛ք եղած փլուզումների մասին: Î Որքան հնարավոր է արագ ծառեր տնկե՛ք սողանքներից վնասված լանջերին հետագայում էրոզիայից խուսափելու համար:

Սողանքներ և փլուզումներ

Ինչպե՞ս վարվել սողանքից հետո

Page 20: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐ

Page 21: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

ներծծող նյութերից պատրաստված որակյալ դիմակներ, թաշկինակներ, շղարշ, հագուստի տարրեր և այլն), կիրառելուց առաջ թրջե՛ք դրանք ջրով կամ կերակրի սոդայի լուծույթով:

Î Պաշտպանության համար կրե՛ք ակնոց, որոնք նման կլինեն արտադրության մեջ կիրառվող պաշտպանիչ ակնոցի, թաշկինակներ, հագուստի տարրեր և այլն:

Î Եթե տարհանման անհրաժեշտություն կծագի, ապա նախապատրաստե՛ք վերարկուներ, բաճկոններ, անջրանցիկ սինթետիկ նյութերից պատրաստված հագուստ, ձեռնոց, փակ կոշիկ կամ ճտքակոշիկ:

Վտանգի առաջացման դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները Տեխնածին վթարներն

այն անկանխատեսելի դեպքեր են արտադր-ություններում, որոնք ուղեկցվում են հրդեհներով, պայթյուններով, վնասակար նյութերի արտանետմամբ:

Որ դուք գտնվում եք վթարի էպիկենտրոնին մոտ կարող եք իմանալ հետևյալ նշաններից ՝

Î պայթյունները, ծուխը, կտրուկ հոտը, «գունավոր» տեղումները, կենդանիների անսպասելի զանգվածային ոչնչացումը, ակնթարթում չորացած տերևները և այլն

Î այնպիսի երևույթների արագ առաջացումը, ինչպիսիք են՝ սրտխառնոցը, շնչառության դժվարացումը, լորձաթաղանթի և մաշկի բորբոքումը, թարախաբշտերի առաջացումը

Î Եթե դուք գտնվում եք փողոցում, ապա անմիջապես հեռացե՛ք վթարի վայրից:

Î Եթե դուք չեք վնասվել, ապա օգնե՛ք նրանց, ովքեր օգնության կարիք ունեն:

Î Հնարավորության դեպքում մտե՛ք որևէ բնակելի տարածք:

Î Փակե՛ք բոլոր պատուհաններն ու դռները, անջատե՛ք օդամղիչները:

Î Պաշտպանե՛ք ձեր շնչուղիները (օգտագործեք թաշկինակներ, հագուստի կտորներ կամ թաց կտորի այլ մասեր):

Î Ապահովե՛ք ձեր գտնվելու վայրում հերմետիկացումը (ծածկե՛ք անցքերն ու ճաքերը կպչուն ժապավենով, վերմակներով, ծածկոցներով կամ այլ կտորներով):

Î Օգտագործե՛ք հատուկ տեխնիկա կամ հասանելի միջոցներ (շնչադիմակներ,

Page 22: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Եթե ձեր մոտ ցածր աստիճանի ախտահարվածություն է (թունավորում, այրվածք, վնասվածք)

Եթե դուք մեքենայի ղեկին եք

Î Պահպանե՛ք հանգստություն: Î Փակե՛ք պատուհաններն ու մի՛ բացեք դրանք, անջատե՛ք օդակարգավորիչներն ու այլ օդամղիչները:

Î Փնտրե՛ք վայր, որտեղ կկարողանաք ավտոկայանել, իսկ եթե դա անհնար է, ապա մնացեք մեքենայի մեջ:

Î Անջատե՛ք ռադիոն և կատարեք իրավասու մարմինների բոլոր հրահանգները:

Î Լվացե՛ք ձեռքերը: Î Հանե՛ք ոսպնյակները: Î Անհապաղ ձերբազատվե՛ք հագուստի և կոշիկի աղտոտված պարագաներից, տեղավորե՛ք հագուստը պոլիէթիլենային փաթեթի կամ դույլի մեջ:

Î Ցնցուղ ընդունե՛ք, օճառով մի քանի անգամ լվացե՛ք մարմինը:

Î Պատրաստե՛ք կերակրի սոդայի 2%-անոց լուծույթ և օգտագործե՛ք այն աչքերը, բերանի խոռոչը և շնչուղիները լվանալու համար. յուրաքանչյուր աչքը մաքրելիս մի սեղմեք թրջոցը վրան, այլ մաքրեք քթից դեպի աչքի արտաքին կողմը մոտ 15 րոպե:

Î Դիմե՛ք բուժոգնության, եթե կարծում եք, որ վտանգավոր նյութերի ազդեցության եք ենթարկվել:

Î Զգուշորեն զննե՛ք վերքը/այրվածքը: Î Մաքուր շղարշ դրե՛ք վերքի վրա և մշակե՛ք այրվածքի շրջանում գտնվող մաշկը այնպես, ինչպես մշակում եք վնասված ծունկը, որպեսզի խուսափեք հյուսվածքների հետագա վնասվելուց:

Î Աղի և ջրի կորուստը լրացնելու համար տուժածին անհապաղ աղաջուր տվե՛ք:

Î Վերահսկե՛ք ձեր շնչառությունը: Î Սպասե՛ք շտապ օգնության ժամանմանը, իսկ եթե այն չի հասցնում հասնել ձեզ, ապա կազմակերպե՛ք տուժածներին բուժհաստատություն տեղափոխելու գործընթացը:

Եթե դուք գտնվում եք վթարի անմիջական մոտակայքում

Î Պահպանե՛ք հանգստություն և փորձեք պաշտպանել ինքներդ ձեզ: Միայն այն դեպքում, երբ ինքներդ հարիր կերպով պաշտպանված կլինեք, օգնեք մյուսներին, բայց միայն այն դեպքում, եթե գիտեք ինչպես դա պետք է անել:

Î Հնարավորինս շուտ լքե՛ք վթարի վայրը: Î Մի՛ տեղափոխվեք այն վայրերով, որտեղ առկա են վտանգավոր քիմիական նյութեր և մի՛ դիպչեք վերջիններիս:

Î Մի՛ ծխեք: Î Փորձե՛ք հնարավորինս մանրակրկիտ ծածկել ձեր մարմինը, պաշտպանեք շնչուղիները վտանգավոր գազերից և փոշուց, ծածկե՛ք բերանն ու քիթը սրբիչով կամ կտորով, դանդաղ շնչե՛ք:

Պահպանե՛ք հանգստություն, պետք չէ խուճապի մեջ ընկնել

Հետևե՛ք համապատասխան մարմինների հրահանգներին և հետևեք ԶԼՄ-ների հաղորդագրություններին

Եթե վտանգը տեղի է ունեցել՝ Î Դիմե՛ք բուժհաստատություններ և հետազոտություն անցեք,

Î Հեռացրեք հագուստի և այլ պարագաների վրայից փոշին

Î խոնավ, ներծծող նյութի միջոցով:

Ճիշտ տնօրինք թափոնները (հագուստը, կոշիկը, մաքրող նյութերը և ցանկացած աղտոտված նյութ):Հետագա աղտոտվածությունը կանխարգելելու նպատակով տեղավորե՛ք թափոնները պլաստիկ փաթեթների մեջ և տեղադրե՛ք դրանք համապատասխան ծառայությունների կողմից նշված վայրերում:

Page 23: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Միջուկային և ռադիացիոն վթարներ

Page 24: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Î Անհապաղ հագե՛ք հակագազ կամ շնչադիմակ, իսկ եթե դրանք բացակայում են, բամբակից-շղարշից վիրակապ կրեք:

Î Մինչև մեկուկես տարեկան հասակի երեխաներին տեղավորե՛ք մանկական պաշտպանական խցերում: Գնացեք դեպի պաշտպանիչ կառույցներ:

Î Եթե պաշտպանիչ կառույցը հեռու է, և դուք չունեք հակագազ (մանկական պաշտպանիչ խուց) մնացե՛ք փակ տարածքում:

Î Միացրե՛ք ռադիո կամ հեռուստացույց: Î Փակե՛ք պատուհանները, դռները, օդորակիչ անցքերը, իրականացրեք տարածքի ջերմակարգավորում:

Î Եթե դուք տեղեկությունը ստացել եք փողոցում, ապա անհապաղ և առանց խուճապի մտե՛ք փակ տարածություն (տուն, սենյակ կամ պահուստ):

Î Եթե դուք փողոցում երկար եք գտնվում, ապա մինչ ներս մտնելը տարածք հանե՛ք վերնազգեստը և թողեք այն դրսում:

Î Անհապաղ լվացե՛ք մարմնի բաց մասերը (ձեռքերը, դեմքը, վիզը մազերը և այլն):

Î Հատկապես հոգացե՛ք երեխաների մասին, հղի կանանց, տարեց, թույլ և հիվանդ մարդկանց, ինչպես նաև սահմանափակ կարողությունների տեր մարդկանց, ինչպես ձեր տան անդամների, այնպես էլ՝ հարևանների մասին:

Î Կիրառե՛ք բոլոր պաշտպանող և փրկող միջոցները ըստ համապատասխան մարմինների և ԶԼՄ-ների հրահանգների:

Եթե դուք տեղեկացել եք վտանգի վերաբերյալ

Օրգանիզմի վրա ռադիոակտիվ նյութերի ազդեցության կանխարգելման կամ նվազեցման և ճառագայթային հիվանդությունից խուսափելու համար՝

Î առավելագույնս սահմանափակե՛ք բաց տարածության մեջ ձեր գտնվելը, տարածքից դուրս գալիս օգտագործե՛ք անհատական պաշտպանության միջոցներ (շնչադիմակ, վիրակապ, անձրևանոց, ռետինե ճտքակոշիկներ),

Î գտնվելով բաց տարածության մեջ՝ մի՛՛ հանվեք, մի՛՛նստեք գետնին, մի՝ ծխեք,

Î նախքան տարածք մտնելը լվացեք կոշիկները ջրով կամ թաց կտորով, վերնազգեստը թափահարեք և մաքրե՛ք խոնավ խոզանակով,

Î խստորեն հետևեք անձնական հիգիենայի կանոններին,

Î բոլոր տարածքներում, որոնք նախատեսված են մարդկանց ժամանման համար, յուրաքանչյուր օր կատարե՛ք խոնավեցնող մաքրումներ, ցանկալի է ախտահանող միջոցների օգտագործմամբ:

Î սնվեք միայն փակ տարածքներում, ձեռքերը մանրակրկիտ լվացեք,

Î ջուր օգտագործեք միայն ստուգված աղբյուրներից

Î առանձին տնտեսությունների գյուղատնտեսական արտադրանքներ, հատկապես կաթ, կանաչի, բանջարեղեն և մրգեր օգտագործեք առողջապահության համապատասխան ցուցումների համաձայն,

Î ձեռնպահ մնացե՛ք բաց ջրային տարածքներում լողալուց մինչ դրանց ռադիոակտիվ աղտոտվածության աստիճանը ստուգելը:

Î անտառում հատապտուղ, սունկ կամ ծաղիկներ մի՛՛ հավաքեք:

Î Շնչառական ուղիների պաշտպանության համար կրեք շնչադիմակներ, բամբակից և շղարշից վիրակապեր, փոշուց պաշտպանող դիմակներ և կտորներ, ինչպես նաև քաղաքացիական հակագազեր:

Î Անհատական պաշտպանության միջոցներ կարելի է չկիրառել, եթե գտնվում եք բնակելի և վարչական տարածքներում, մեղմ ու հանգիստ եղանակի դեպքում և անձրևից հետո:

Î Մաշկի վնասվելուց խուսափելու համար հարկ է օգտագործել կապյուշոնով անձրևանոցներ, հաստ կտորից կամ պոլիէթիլենային ծածկույթով ծածկոցներ, բանվորական համազգեստ, ռետինե կոշիկներ, ձեռնոցներ, իսկ եթե առկա է, ապա հատուկ պաշտպանիչ համազգեստ:

Î Տան բոլոր պատուհանները փակե՛ք ծածկույթով, մուտքային դռները փափուկ վարագույրներով:

Î Փակե՛ք ծխնելույզները և օդորակիչ անցքերը: Հավաքե՛ք գորգերը:

Î Փափուկ կահույքը ծածկե՛ք ծածկոցներով, սեղանները՝ ծածկույթով կամ մոմլաթով:

Î Մուտքի դռան դիմաց տեղադրե՛ք ջրով տարա և կողքից փռեք գորգը:

Î Ջրապատ սյուները վերազինե՛ք վրաններով և կամրջակներով:

Î Սննդամթերքը պահե՛ք սառնարաններում ապակե տարայի մեջ կամ պոլիէթիլենային տոպրակներում:

Շնչուղիների և մաշկային ծածկույթների պաշտպանությունը

Բնակավայրի, ջրի աղբյուրի և սննդամթերքի պաշտպանությունը

Ռադիոակտիվ արտանետումների «Ռիսկային գոտի» են հանդիսանում` Î ատոմային էլեկտրակայանները, Î հետազոտական ռեակտորները և նավերի վրա գտնվող ռեակտորները, Î միջուկային վառելանյութի արդյունահանման, արտադրման և տեղափոխման օբյեկտները,

Î ռադիոակտիվ նյութերի պահպանման և պահեստավորման վայրերը:

Միջուկային և ճառագայթային աղետներն արտակարգ իրավիճակներ են, որոնք վտանգավոր են մարդկանց և շրջակա միջավայրի համար

Page 25: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ածխածնի օքսիդը առաջանում է վառելանյութի ոչ լրիվ այրումից մեքենաների շարժիչներում կամ ջեռուցող սարքավորումներում, որոնք գործում են ածխածնի կամ այլ բնական վառելանյութերի հիման վրա:Ածխածնի օքսիդից թունավորվելու առավել մեծ վտանգ առկա է տարածքներում, որոնք ջեռուցվում են ինքնավար բնական գազով, փայտով կամ ածխածնով: Ածխածնի օքսիդը չափազանց վտանգավոր է, քանի որ այն չունի գույն և հոտ : Դրա առկայության մասին կարող են վկայել մուրը, ծուխը, դեղին կրակը:

Ածխածնի օքսիդից թունավորման ախտանիշներն են՝

Ածխածնի օքսիդից թունավորման դեպքում առաջին օգնությունը

Թունավորումից խուսափելու համար

Î գլխացավը Î գլխապտույտը Î ականջներում աղմուկը Î ճակատի վրա ճնշման զգացողությունը

Î սրտխառնոցը Î փսխումը Î կրծքի հատվածում ցավը

Î Տուժածին մաքուր օդի դուրս բերե՛ք: Î Քթին մոտեցրե՛ք անուշադրի սպիրտով բամբակ:

Î Ապահովե՛ք օդի ազատ ներթափանցում թոքեր, արձակելով հագուստը:

Î Եթե տուժածը գիտակից վիճակում է, ապա նրան մեծ քանակությամբ հեղուկ տվե՛ք (թեյ, ջուր):

Î Եթե շնչառությունը բացակայում է, արհեստական շնչառություն և սրտի անուղղակի մերսում իրականացրե՛ք:

Î Շտապ օգնություն կանչե՛ք:

Î Կանոնավոր և որակյալ օգտագործե՛ք գազային համակարգերն ու ջեռուցան համակարգերը:

Î Տանը տեղադրե՛ք ինդիկատորներ, որոնք կֆիքսեն գազի արտահոսքը:

Î Հետևե՛ք ինքնաշխատ ջեռուցման և գազային սարքավորումների անվտանգ օգտագործման կանոններին:

Î Ստուգե՛ք ծխնելույզում ձգողականությունը: Î Գիշերը մի՛ ծածկեք գազօջախը: Î Պետք չէ՛ օգտագործել գազային սալիկներ տարածքը տաքացնելու նպատակով:

Î Հաճախ օդափոխե՛ք տարածքը, որտեղ առկա են գազային սարքավորումներ:

Î Մի՛ օգտագործեք գրիլի կամ այլ սարքեր, որոնցում որևէ բան են այրում բնակելի վայրում, ավտոտնակում կամ նկուղում, բաց պատուհանի մոտ:

Î Պարբերաբար օդափոխե՛ք տարածքները: Î Ներքին այրման շարժիչը չպետք է գործի բնակելի տարածքում, որը չունի օդորակիչ, պատուհան և դռներ:

Եթե դուք մարդուն հայտնաբերել եք անգիտակից վիճակում տանը, որտեղ գազի հոտ է զգացվում կամ չօդափոխվող ավտոտնակում, որտեղ մեքենա կա միացված շարժիչով, հիշեք գործողությունների հաջորդականությունը, որոնց արագ կատարումը թույլ կտա փրկել տուժածին՝

Î բացե՛ք դռներն ու պատուհանները, Î փակե՛ք գազը, անջատեք մեքենայի շարժիչը, Î հնարավորինս շուտ տուժածին մաքուր օդի դուրս բերե՛ք, Î տուժածին անհապաղ բուժհաստատություն տեղափոխե՛ք:

Համոզվեք, որ օգնական ունեք, քանի որ մտնելով այդ տարածք, դուք ինքներդ կարող եք կորցնել գիտակցությունըԼույս մի՛ միացրեք:

Ծանր թունավորման դեպքում տեղի է ունենում ուշագնացություն, դողէրոցք, շնչառության խախտում: Թունավորման ծանրության վրա ազդում է օրգանիզմի վրա գազի քանակության և տևողության գործոնը: Թունավորումը կարող է հանգեցնել սրտի անբավարարության և գլխուղեղի անդառնալի վնասների: Մահը կարող է ակնթարթում վրա հասնել եթե առկա է ածխածնի օքսիդի մեծ քանակություն:

Ածխածնի օքսիդից թունավորում

Page 26: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ինչպես բացահայտել մոտակայքում թունաքիմիկատների առկայությունը

Î Շոշափելի կտրուկ տհաճ հոտ, որը տարածվում է քամու միջոցով զգալի տարածություններ:

Î Ջուրը, որում նույնպես թունաքիմիկատներ են հայտնվել, ունի այդ հոտը:

Î Վայրերում, որտեղ թաղված են կամ դրանցից ոչ հեռու գտնվում են թունաքիմիկատները, ծառ ու խոտ չի աճում:

Թունաքիմիկատների վնասակար ազդեցությունից խուսափելու համար՝

Î մի մոտեցե՛ք պահեստներին առանց հատուկ պաշտպանիչ համազգեստի, շնչադիմակի և ակնոցի,

Î մի՛ օգտագործեք թունաքիմիկատներ տնային տնտեսությունում, Î խուսափե՛ք շինարարական նյութերի կիրառումից կամ թունաքիմիկատների պահեստներից տարաների օգտագործումից,

Î պահեստների շուրջը գտնվող արոտավայրերում մի՛ արածացրեք կենդանիներին, բանջարեղեն, մրգեր և կենդանիների համար կեր մի՛ աճեցրեք,

Î ջուր մի՛ խմեք ջրհորից, որը գտնվում է թունաքիմիկատների պահեստի շրջակայքում,

Î ձուկ մի՛ որսացեք և մի՛ լողացեք ջրային տարածքներում, որտեղ առկա են թունաքիմիկատների կուտակումներ:

ՎԵԳՕ «ՄԱՄԱ 86» հրապարակման նյութերի հիման վրա «Մեթոդական ցուցումներ ուսումնական հաստատություններում տեղեկատվական դասընթացներ անցկացնելու համար «Մարդու կյանքի և շրջակա միջավայրի վրա թունաքիմիկատների ազդեցության խնդիրը» թեմայով:(Կիեվ, 2010 թ.)

Թունաքիմիկատները վտանգավոր քիմիական նյութերի տոքսիկ մնացորդներն են (պեստիցիդներ): Ավելի վաղ դրանք օգտագործվել են գյուղատնտեսության մեջ իբրև բույսերի պաշտպանության քիմիական միջոցներ, սակայն ժամանակի ընթացքում արգելվել են կամ կորցրել իրենց հատկությունները: Եթե այդ թունավոր նյութերի պահպանման պայմանները խախտվում են, դրանք հեշտորեն կարող են վտանգ ներկայացնել մարդկանց և շրջակա միջավայրի համար:Թունաքիմիկատներով հագեցած լքված ու խարխուլ պահեստները հաճախ գտնվում են մարդկանց տների , անասնապահական արտադրությունների, խմելու ջրի աղբյուրների մոտ:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր տարի թունաքիմիկատներից թունավորվում է 500 հազար մարդ, իսկ ավելի քան 5000-ը մահվան ելքով:

Մարդու օրգանիզմ թունաքիմիկատները կարող են ընկնել օդի, սննդի կամ ջրի հետ:

Թունաքիմիկատներ

Եթե ձեզ հայտնի է թունաքիմի-կատների գտնվելու վայրը, հայտնե՛ք այդ մասին արտակարգ իրավիճա-կների ծառայո-ւթյուն, սանիտ-արա- համաճար-ակային ծառայությ-ուն կամ բնապահպ-անական մարիններ:

Եթե դուք կամ ձեր հարազատները թունավորվել եք պեստիցիդներից՝

Î դադարեցրե՛ք թույնի հետ շփումը, Î օճառով լոգանք ընդունե՛ք, Î հանե՛ք աղտոտված հագուստը, Î մեծ քանակությամբ հեղուկ խմե՛ք, անհրաժեշտության դեպքում փսխում առաջացրեք,

Î ակտիվացված ածուխ ընդունեք, Î հնարավորինս արագ բժշկի դիմեք:

Page 27: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ահաբեկչությունը միջոց է, որի դեպքում հանցավոր խումբը ձգտում է հասնել իր նպատակին բռնություն կիրառելով: Վախ ներշնչելու համար կիրառվում են բնակելի և վարչական շենքերի, խանութների, կայարանների պայթյուններ և հրկիզումներ, պատանդների վերցնում, ինքնաթիռների առևանգում և այլն:

Հնարավոր ահաբեկչական գործողությունից խուսափելու կամ դրա հետևանքները նվազեցնելու համար՝

Î հանրային տրանսպորտում, շենքի մուտքում, հանրային վայրում մի՛ դիպչեք տիրազուրկ տոպրակներին, պայուսակներին կամ տուփերին և թույլ մի՛ տվեք այլոց մոտենալ: Գտածոյի մասին տեղեկացրե՛ք ոստիկանության աշխատակցին,

Î ահաբեկիչների ներկայությամբ մի՛ արտահայտեք ձեր դժգոհությունը, խուսափեք հանկարծակի շարժումներից, բղավոցներից,

Î զենքի կիրառման սպառնալիքի դեպքում պառկե՛ք փորի վրա պատուհաններից, ապակե դռներից, անցումներից, աստիճաններից հեռու՝ ձեռքերով պաշտպանելով գլուխը,

Î վիրավորվելու դեպքում քիչ շարժվե՛ք, ինչը կնվազեցնի արյան կորուստը,

Î եղե՛ք ուշադիր և օգտագործե՛ք փրկության ցանկացած հնարավորություն,

Î եթե տեղի է ունեցել պայթյուն, փորձեք թույլ չտալ հրդեհի կամ տագնապի առաջացում, ցուցաբերե՛ք առաջին բուժօգնությունը տուժածներին:

Î Փորձե՛ք հիշել կասկածելի անձանց նշաններ, հայտնե՛ք դրանք հատուկ ծառայությունների աշխատակիցներին:

Հանրային տրանսպորտում՝ Î հարցրե՛ք շրջապատողներին, փորձե՛ք պարզել, թե ում է պատկանում իրը (պայուսակը, տոպրակը), կամ ով կարող էր այն թողնել: Եթե տերը պարզված չէ, գտածոյի մասին անմիջապես հայտնե՛ք վարորդին (գնացքի պետին և այլն):

Ձեր շենքի մուտքում՝ Î հարցրե՛ք հարևաններին, հնարավոր է, իրը պատկանում է նրանց: Եթե տերը պարզված չէ, գտածոյի մասին անմիջապես հայտնե՛ք ոստիկանության մոտակա բաժանմունք:

Հիմնարկում՝ Î գտածոյի մասին անմիջապես հայտնե՛ք հիմնարկի ղեկավարին:

Î Բոլոր այս դեպքերում՝ Î մի՛ դիպչեք, մի՛ բացեք և մի՛ տեղաշարժեք գտածոն,

Î ֆիքսե՛ք գտածոյի հայտնաբերման ժամանակը,

Î փորձե՛ք մարդկանց հեռացնել հնարավորինս հեռու,

Î անպայման սպասե՛ք օպերատիվ-հետախուզական խմբի ժամանմանը,

Î հիշե՛ք, որ դուք վկա եք:

Դուք պատասխանատու եք Ձեր երեխաների կյանքի, առողջության և հոգեկան հանգստի համար: Բացատրեք, որ դրսում կամ շենքի մուտքում գտնված յուրաքանչյուր իր կարող է վտանգավոր լինել կյանքի համար: Կասկածելի գտածոների հետ ինքնուրույն գործողություններ մի՛ ձեռնարկեք. այն կարող է հանգեցնել պայթյունի, բազմաթիվ զոհերի, փլուզման:

Կասկածելի իրերի հայտնաբերումը, որը կարող է պարզվել, որ ինքնաշեն պայթուցիկ սարք է

Ինչպես գործել ահաբեկչական գործողությունից հետո՝

Î պահպանե՛ք հանգստությունը և եղե՛ք համբերատար,

Î լսե՛ք հաղորդագրությունները, Î կատարե՛ք հրահանգները, Î օգնե՛ք տուժածներին, Î ստուգե՛ք վնասվածքները լապտերի օգնությամբ, ոչ մի դեպքում մի վառե՛ք մոմեր կամ լուցկի, մի՛ միացրեք էլեկտրասարքեր,

Î ստուգե՛ք՝ չկա՞ արդյոք հրդեհ կամ գազի արտահոսք,

Î անջատե՛ք բոլոր վնասված սարքերը. Î հոգ տարե՛ք ընտանի կենդանիների մասին.

Î ստուգե՛ք հարակից տարածքը և ապահովեք տուժածներին առաջին բուժօգնությամբ:

ԵԹԵ ԴՈՒՔ ՍՏԱՑԵԼ ԵՔՏԱՐՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԻՇԵ՛Ք.Առարկայի արտաքին տեսքը կարող է թաքցնել նրա իսկական նշանակո-ւթյունը:

Որպես պայթուցիկ սարքերի քողածածկ օգտագործում են սովորական

պայուսակներ,կապոցներ, տուփեր,խաղալիքներև նման իրեր:

Պահպանե՛ք հանգստությունը և հստակ կատարե՛ք իրավասու մարմինների հրամանները:

Î Վերցրե՛ք անձնական փաստաթղթերը, դրամական միջոցները, արժեքավոր իրերը:

Î Անջատե՛ք էլեկտրաէներգիան, ջուրը և գազը:

Î Օգնություն ցուցաբերե՛ք տարեցներին և ծանր հիվանդներին:

Î Անպայման փակե՛ք մուտքի դուռը կողպեքով. այն կպաշտպանի տարածքը դիագողերից:

Խուճապի մի՛ մատնվեք, խուսափե՛ք հիստերիայից և աճապարելուց: Տարածքը լքե՛ք կազմակերպված: Վերադարձե՛ք միայն պատասխանատու անձանց թույլտվությունից հետո: Հիշե՛ք, որ ձեր գործողությունների կարգավորվածությունից և հստակությունից է կախված շատ մարդկանց կյանքն ու առողջությունը:

ԱհաբեկչությունԹունաքիմիկատներ

Page 28: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ծայրահեղ եղանակային պայմաններ

Page 29: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ջերմային հարվածը ջերմասթրեսի ամենալուրջ բարդություններից է: Այս վիճակն առաջանում է բարձր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում, ինչպես նաև չափազանց լարված աշխատանքի արդյունքում: Ջերմության ինտենսիվ ազդեցությունը հանգեցնում է մարմնի ջերմաստիճանի հանկարծակի բարձրացմանը մինչև 41 °С և ավելի կարճ ժամանակում (10-15 րոպե):

Ծայրահեղ շոգ ՝ ջերմա- յին հարված

Ջերմային հարվածի ախտանիշերը՝

Î մարմնի բարձր ջերմությունը ( 40 °C ավելի),

Î չոր և տաք մաշկ, Î ծանր շնչառություն, Î տախիկարդիա - բարձր երակազարկ (160-180 հարված րոպեում),

Î ցածր զարկերակային ճնշում, Î գլխապտույտ, գլխացավ, հոգնածություն, Î սրտխառնոց և փսխում, ջղակծկումներ, հավասարակշռության խախտում և երերուն քայլվածք,

Î ուշագնացություն, Î քրտնարտադրության բացակայություն:

Եթե անձի մոտ առկա են ջերմային հարվածի ախտանիշեր, անհրաժեշտ է իջեցնել մարմնի ջերմությունը և հնարավորինս շուտ ցուցաբերե՛լ առաջին բուժօգնությունը:

Ի՞նչ է անհրաժեշտ անել Î տեղափոխել տուժածին զով կամ ստվերոտ վայր, Î հանել ավելորդ շորերը, Î սառեցնել նրա մաշկը սառը ջրով և թափահարումներով, Î եթե տուժածի գիտակցությունը տեղում է, նրան տալ կոֆեին և ալկոհոլ չպարունակող հեղուկ:

Ջերմային հարվածը շատ նման է արևայինին, սակայն առաջանում է ոչ արևի ճառագայթների ուղղակի ազդեցության արդյունքում: Այս դեպքում հիմնական խորհուրդն է նախապահպանությունը. պետք է կրել վառ բնական կտորից շորեր, կանոնավոր կերպով խմել ջուր, հովանալ և այլն:

Page 30: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Առատ ձյունաթափը, ծայրահեղ ցուրտ և ցածր ջերմաստիճանների երկարատև ազդեցությունը կարող են հանգեցնել մարդկանց ջերմիջեցման և կաթվածահար անել բնակչության կյանքն ու գործունեությունը (էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումներ, տրանսպորտի աշխատանքի խափանում, ջրհեղեղներ և այլն):

Ծայրահեղ -ցուրտ

ձնաբքեր և գերսառեցում

Ընդհանուր հրահանգներ Î Մթերե՛ք վառելիք և սննդամթերք: Î Նախապատրաստե՛ք ռադիոընդունիչր լրացուցիչ մարտկոցներով ` էլեկտրաէներգիայի խափանման դեպքերի համար:

Î Ջեռուցե՛ք տունը և հնարավորության դեպքում մնացեք տանը:

Î Դուրս մի՛ թողեք երեխաներին առանց հսկողության:

Î Հագե՛ք համապատասխան շորեր և կոշիկներ:

Եթե մարդու մոտ նկատել եք գերսառեցման ախտանիշեր՝

Î տեղափոխե՛ք նրան տաք վայր, Î հագցրե՛ք չոր շորեր և փաթաթեք վերմակով, Î առաջին հերթին տաքացրե՛ք մարմնի կենտրոնական մասը,

Î տվե՛ք տաք ըմպելիք, Î հնարավորինս շուտ կազմակերպեք տեղափոխումը բուժհիմնարկ

Ինչպե՞ս վարվել ձնաբքերի ժամանակ

Î Միացրե՛ք ռադիընդունիչը կամ հեռուստացույցը, հետևե՛ք եղանակային պայմանների մասին տեղեկատվությանը և արտակարգ հաղորդագրություններին:

Î Խնայե՛ք վառելիքը և փայտերը: Î Երեխաներին դուրս մի՛ թողեք և ինքներդ առանց անհրաժեշտության դուրս մի՛ եկեք:

Ինչպե՞ս վարվել ձնաբքի ժամանակ, եթե գտնվում եք դրսում

Î Գնացե՛ք անվտանգ վայր, մի՛ մնացեք դրսում ձնաբքի ժամանակ:

Î Պաշտպանե՛ք մարմնի զգայուն մասերը (դեմքը, վերջույթները):

Î Ձգտե՛ք շորերը պահպանել չոր վիճակում: Î Հետևե՛ք, որպեսզի գերսառեցում չառաջանա: Î Ուշադրություն դարձրե՛ք գերսառեցման նշանների` սարսուռի, հոգնածության, քնքոտության, հիշողության կորստի, ապակողմնորոշման և խոսքի դժվարացման առաջացմանը:

Î Եթե ձեզ պետք է ուղևորվել ավտոմեքենայով, օգտագործե՛ք անվադողերի ձմեռային շղթաներ, ճանապարհորդե՛ք օրվա ցերեկային ժամերին, տեղեկացրեք ձեր ընտանիքին/ընկերներին հնարավոր երթուղու մասին:

Î Խուսափե՛ք բարձրահարկ շենքերից, ծառերից, ցանկապատերից, հեռախոսամալուխներից և էլեկտրահաղորդալարերից:

Page 31: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Սայթաքուն ճանապարհով երթևեկելիս եղե՛ք հատկապես զգոն: Հետևե՛ք ճանապարհների վիճակի մասին տեղեկատվությանը, օգտվե՛ք ձմեռային սարքավորումներից` անվադողերի ձմեռային շղթաներ: Ոտքով քայլելիս ̀հագե՛ք համապատասխան կոշիկ և պահպանե՛ք զգոնությունը, որպեսզի չստանաք վնասվածքներ սայթաքուն ճանապարհներին, մայթերին և այլն: Մաքրե՛ք սառույցը և ձյունակույտը ձեր տան կամ գրասենյակի առջևի ուղիներից: Կոտրեք սառցալեզվակները ձեր տան/շենքի տանիքներից և պատշգամբներից:

Մերկասառույց

Հեռավորությունը մինչև հողմը կարելի է գնահատել հետևյալ կերպ՝

Î որոշե՛ք կայծակի և ամպրոպի միջև ժամանակը վայրկյաններով,

Î բաժանե՛ք այդ ժամանակը երեքի և կստանաք հեռավորությունը մինչև հողմը՝ կիլոմետրով:

Հողմերը վտանգավոր են ուժեղ քամիների, տեղատարափների, ամպրոպների և հնարավոր կարկուտի պատճառով:

Եթե հողմի ժամանակ դուք գտնվում եք սենյակում, անհրաժեշտ է՝

Î ամրացնե՛լ բոլոր առարկաները, որոնք կարող են վայր ընկնել կամ թռչել և նյութական վնաս կամ վնասվածք պատճառել մադրկանց,

Î փակե՛լ պատուհանները, դրսի և բոլոր միջսենյակային դռները,

Î չդիպչե՛լ խոհանոցի և լոգարանի ծորակներին, ջեռուցման մարտկոցներին և այլ մետաղական առարկաներին, քանի որ նրանք լավ հաղորդիչներ են:

Հողմ և ամպրոպ

Այս հեռավորությունը շատ կարևոր ցուցանիշ է, չէ՞ որ հողմը կարող է հասնել այն շրջան, որտեղ գտնվում եք դուք, շատ արագ: Քանի դեռ այն տեղի չի ունեցել, աշխատե՛ք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները: Հիշեք, որ բոլոր վերը թվարկված կանոնները կարող են միայն նվազեցնել հավանական վնասի և կորստի ռիսկը: Մթնոլորտային էլեկտրականության լիցքերը վտանգավոր և անկանխատեսելի են, բացարձակ անվտանգությունը չի երաշխավորվում:

Page 32: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Եթե ուժեղ հողմի ժամանակ գտնվում եք ավտոմեքենայում՝

Î կանգնեցրե՛ք մեքենան ճամփեզրին՝ էլեկտրահաղորդալարերից և ծառերից հեռու, որոնք կարող են ընկնել մեքենայի վրա,

Î մնացե՛ք ավտոմեքենայում մինչև հողմի մեղմանալը, միացրե՛ք վթարային լուսային ազդանշանները,

Î փակե՛ք պատուհանները և մի դիպչե՛ք մետաղական առարկաներին մեքենայի մեջ,

Î խուսափեք ողողված ճանապարհներից:

Եթե գտնվում եք դրսում, հետևեք նշված հրահանգներին՝

Î Հեռու մնացե՛ք ցանկացած բարձր կառույցներից (կայմերից, սյուներից, աշտարակներից) և հիշե՛ք, որ անվտանգ հեռավորությունը հավասար է կառույցի բարձրությանը:

Î Խուսափե՛ք բարձր կառուցներից, ծառներից, ցանկապատերից, հեռախոսամալուխներից և էլեկտրահաղորդալարերից:

Î Փորձե՛ք ապաստան գտնել շենքում կամ մեքենայում, իսկ եթե դա հնարավոր չէ, նստե՛ք գետնին:

Î Մի կանգնե՛ք տան կամ ավտոմեքենայի կողքին, ուր դուք չեք կարող մտնել` վատ եղանակից թաքնվելու համար:

Î Եթե դուք գտնվում եք անտառում, թաքնվե՛ք ոչ բարձր ծառերի խիտ ճյուղերի տակ: Ոչ մի դեպքում մի՛ կանգնեք բարձր ծառի տակ բաց տարածությունում:

Î Մի կանգնե՛ք անտառի և բաց տարածության սահմանին, ավելի լավ է մտեք անտառ:

Î Խուսափե՛ք բաց դաշտերից, բուրգերի և սարերի գագաթներից, գետերի, առուների ափերից և այլ խոնավ վայրերից:

Î Մի՛ ընթացեք նավակով ջրի վրայով, մի՛ լողացեք: Î Մի խոսե՛ք բջջային հեռախոսով: Î Ձեռքում մի պահե՛ք անձրևանոց կամ այլ մետաղական առարկաներ (գոլֆի մականներ, կարթեր):

Î Մի՛ կանգնեք մետաղական օբյեկտների մոտ, ինչպես օրինակ հեծանիվները, տուրիստական հանդերձանքը և այլն:

Î Մի՛ կանգնեք ուղիղ, կքանստեք կամ կռացեք՝ չդիպչելով գետնին ձեռքերով, իսկ եթե խմբով եք քայլում, պահեք 5 մետր հեռավորություն միմյանցից:

Page 33: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Եթե դուք գտել եք չպայթած ռազմամթերք՝ Î մի՛ դիպչեք,Î մի՛ տեղափոխեք,Î մի՛ թափահարեք,Î մի՛ թակեք,Î դեն մի՛ նետեք,Î մի՛ մասնատեք,Î կրակի մեջ մի՛ նետեք, Î նշե՛ք գտնվելու վայրը, Î հայտնեք՝ ուր հարկն է, Î պահպանե՛ք, Î ոչ մեկի թույլ մի՛ տվեք մոտենալ

մինչև համապատասխան ծառայությունների ժամանումը:

Չպայթած ռազմամթերքն անցած պատերազմի հետևանքներից մեկն է: Պատճառները, թե ինչո՞ւ դրանք չեն պայթել, կարող են լինել տարբեր. տեխնիկական և տեխնոլոգիական թերություներ, ոչ պատշաճ օգտագործումը, պայթուցիչի խափանումը և այլն: Վտանգը կայանում է նրանում, որ չպայթած ռազմամթերքը կարող է բռնկվել և անդրպայթել մի քանի տասնամյակներ անց:

Քանի որ նման պայթյունները վտանգավոր են, խորհուրդ է տրվում չդիպչել հայտնաբերված չպայթած ռազմամթերքին, չփորել-հանել դրանք, չտեղափոխել, չթաքցնել, դեն չնետել, չմասնատել, չհրկիզել և այլն: Վարվելով նշված հրահանգների համաձայն` դուք ապահովում եք անվտանգությունը, նվազեցնում կյանքի և առողջության համար վտանգը, ինչպես նաև ձեր աշխատանքային միջավայրի վտանգը:

ՉՊԱՅԹԱԾ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ

ԱՆՀԱՊԱՂ զանգե՛ք 911 հեռախոսահամարով, ներկայացե՛ք և հայտնե՛ք , թե որտեղից եք զանգում , բացատրեք, թե ինչ եք գտել, ինչ տեսք ունի օբյեկտը, և կա՞ն արդյոք մոտակայքում վտանգի տակ գտնվող բնակավայր և քաղաքացիներ:

Page 34: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Î Ավտոմեքենայի, ավտոբուսի, գնացքի կամ այլ տրանսպորտային միջոցի վթարի դեպքում անհապաղ ահազանգե՛ք համապատասխան ծառայություններին:

Î Ուշադրություն դարձրե՛ք՝ չի՞ զանգահարել արդյոք վտանգավոր, դյուրավառ և ռադիոակտիվ նյութերի վթարի մասնակիցներից որևէ մեկը, որպեսզի համապատասխան մարմիններին հայտնի բարձր ռիսկի մասին:

Î Ցանկապատե՛ք վթարի վայրը` նոր պատահարները կանխելու համար, միացրե՛ք ցոլարձակ լապտերները և անհրաժեշտության դեպքում փորձե՛ք հանգցնել հրդեհը ձեռքի տակ գտնվող միջոցներով:

Î Սպասե՛ք տեղում փրկարարական ծառայությունների ժամանելուն, ոչ մի տեղ մի՛ հեռացեք և մի՛ գնացեք, եթե միայն չեք մասնակցում առաջին բուժօգնություն ցուցաբերելուն կամ տուժածներին հիվանդանոց տեղափոխելուն:

Î Ժամանած ծառայություններին ցույց տվեք, որտեղ են գտնվում տուժածները, կատարեք մասնագետների ցուցումները և մի՛ խանգարեք նրանց կատարել իրենց աշխատանքը:

Î Վարորդներին և հետիոտնին անհրաժեշտ է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Î Տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ապահովի ուղևորների անվտանգությունը և վերահսկի նրանց կողմից անվտանգության գոտիների կիրառումը:

Î Մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխել մեքենայի մանկական նստատեղերով:

Î Հետիոտնը պետք է փողոցն անցնի թույլատրված վայրերում և ուշադիր լինի:

Î Ծնողները պետք է երեխաներին սովորեցնեն փողոցում վարվեցողության կանոններին:

ՃՏՊ դեպքում առաջնային է տուժածների փրկությունը:

Կանխարգելման միջոցներըՀնարավոր վթարների ռիսկը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է ուղևորությունից առաջ հավաքել տեղեկատվություն եղանակային պայմանների, ճանապարհների վիճակի, պլանավորված երթուղում ճանապարհային աշխատանքների մասին:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

ՃՏՊ հետևանքների գնահատումը.

Î Սահմանե՛ք, թե ինչ է պատահել, ինչպիսին են ՃՏՊ-ի հետևանքները, ինչ վտանգ է սպառնում շրջապատողներին և տուժածներին:

Î Որոշե՛ք պատահարի վայրի հասցեն: Î Որոշե՛ք, թե ինչ է անհրաժեշտ կատարել անհապաղ:

Î Որոշե՛ք տուժածների թիվը, վիճակը, սեռը և տարիքը:

Î Տրանսպորտային միջոցի սահմաններից դուրս հայտնված տուժածներին պետք է տեղավորել կողքի վրա և ֆիքսել`հեղձումը կանխելու համար:

Î Կանչե՛ք շտապ բուժօգնության մեքենա: Î Սկսե՛ք ցուցաբերել շտապ բուժօգնություն:

Օպերատիվ գործողությունները պատահարի վայրում ՃՏՊ կանխման

համար

ՃՏՊ-ում տուժածների մահվան հիմնական պատճառները

Î Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ` 15%:

Î Բուժօգնության մեքենայի ուշացում`15%: Î Ականատեսների անտարբերությունն ու անիրազեկությունը:

Page 35: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Առաջին օգնությունը

Page 36: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Î մի՛ վնասեք տուժածին,

Î մի՛ արեք ավելին, քան կարող եք:

Շտապօգն-ության ժամանմանը սպասելիս մշտապես հետևե՛ք տուժածի վիճակին և պահպանե՛ք հետևյալ կանոնները՝

Î ինչ է կոնկրետ պատահել. նկարագրեք վթարի տեսակը և ծանրության աստիճանը, հրդեհի առաջացման, ջրի, գազի, թունավոր նյութերի արտահոսքի հնարավոր ռիսկը, հատուկ եղանակային պայմանները,

Î տուժածների թիվը, սեռը և մոտավոր տարիքը,

Î վնասվածքների տեսակները` պարզապես արտահայտեք ձեր կարծիքը վնասվածքների տեսակի, հիվանդության բնույթի և տուժածների վիճակի վերաբերյալ:

Սպասե՛ք հետագա ցուցումների կամ հարցերի: Հաստատեք, որ դուք

հասկացել եք հրահանգները: Խոսակցությունը կարող է ավարտել միայն շտապօգնության դիսպետչերը:Եթե շտապօգնության ժամանումն անհնարին է, կազմակերպեք տուժածների տեղափոխումը մոտակա բժշկական հիմնարկ:

Առաջին օգնության նպատակն է ոչ միայն ֆիզիկական վնասվածքների մշակումը, այլ նաև վնասված մարդուն բարոյական աջակցություն ցույց տալը: Փորձե՛ք առավելագույնս քաջալերել տուժածին:

Շտապօգնության կանչըԱնհապաղ զանգահարե՛ք շտապօգնություն: Եթե ինչ-որ մեկն արդեն զանգարահել է, խնդրե՛ք նրան հաստատել, որ կանչն ընդունված է:

Շտապօգնություն կանչելիս` ներկայացե՛ք և հայտնե՛ք, որ դուք ցուցաբերում եք առաջին օգնություն պատահարի վայրում, թելադրե՛ք դիսպետչերին ձեր հեռախոսահամարը և հայտնե՛ք հետևյալ տեղեկատվությունը՝

Î որտեղ է տեղի ունեցել վթարը,

103Որտե՞ղ

Ի՞նչՎնասվածքների

տեսակները՟

Թի՟վըՍե՟ռը

Տարի՟քը

Page 37: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ո՞ւմ է պետք է օգնություն ցուցաբերել առաջին հերթին, եթե տուժածները մի քանիսն են

Այն մարդուն, որը չի խոսում և հարցերի չի պատասխանում. որպես կանոն, այդ մարդը անգիտակից է կամ գտնվում է տրավմատիկ շոկի վիճակում:

Ե՞րբ պետք է տուժածին դուրս բերել ավտոմեքենայից:

Տուժածին ավտոմեքենայից դուրս բերելու անհրաժեշտությունը ծագում է այն ժամանակ, երբ պետք է ցուցաբերել շտապ օգնություն, որը տրանսպորտային միջոցում իրականացնել հնարավոր չէ. կլինիկական մահվան վիճակ, ուժեղ զարկերակային արյունահոսություն, պայթյունի, հրդենի, բախման վտանգ և այլն:

ՀԻՇԵ՛Ք. Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում փրկարարները պետք է, չփորձելով տեղաշարժել տուժածին, արագ գնահատեն նրա վիճակը` վերակենդանացման կանոնների համաձայն և որոշեն օգնության ծավալը:

Ձեր գնահատականը պետք է տա չորս հարցի պատասխան՝

Î արդյոք մարդը գիտակցության մեջ է,

Î Ազատ են արդյոք շնչառական ուղիները,

Î շնչում է արդյոք մարդը, Î լսվում է արդյոք երակազարկը:

Î Անհապաղ միջոցներ ձեռնարկել կյանքի փրկության համար:

Î Օգնության կանչել: Î Ցուցաբերել առաջին օգնությունը տուժածներին:

Î Սպասել շտապօգնության ժամանմանը:

Î Տեղափոխել տուժածին հիվանդանոց:

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵ-ԼՈՒ ԿԱՐԳԸ

Զանգահարեք

103Օգտագործեք դեղարկղը և այլ հասանելի միջոցները:

Խուսափեք տուժածների արյան հետ չպաշտպանված շփումներից:

Օգտագործեք ռետինե ձեռնոցներ:

Կախված ախտանիշերից կատարե՛ք հետևյալ գործողությունները

Տուժածն անգիտակից է, չկա շնչառություն և սրտի բաբախում. Î Կանչեք շտապօգնություն 103 հեռախոսահամարով: Î Սկսեք արհեստական շնչառությունը և սրտի անուղղակի մերսում:

Տուժածն անգիտակից է, չկա շնչառություն, սիրտը լսվում է Î Սկսեք արհեստական շնչառություն տալ: Î Կանչեք շտապօգնություն 103 հեռախոսահամարով: Î Շարունակեք թոքերի արհեստական օդափոխություն մինչև օգնության ժամանումը:

Տուժածն անգիտակից է , շնչառություն կա, սրտի աշխատանքը լսվում է

Î Որոշե՛ք կյանքը վտանգող ախտահարումը: Î Տուժածին դրեք անվտանգ դիրքում: Î Կանչե՛ք շտապօգնություն 103 հեռախոսահամարով:

Տուժածը գիտակցության մեջ է, շնչառությունը կա, սրտի աշխատանքը լսվում է

Î Զննե՛ք տուժածին: Î Անհրաժեշտության դեպքում կանչե՛ք շտապօգնություն 103 հեռախոսահամարով:

Ողնաշարի վնասվածքը ՃՏՊ դեպքում շատ հաճախ տրավմա է, հատկապես վարորդների մոտ: Նշանները՝

Î Սուր ցավ պարանոցի շրջանում, գլուխն այս կամ այն կողմ պտտելն անհնար է:

Î Ցավ ողնաշարի, կրծքավանդակի կամ գոտկատեղի հատվածում: Î Վնասված ողերի քիստոտ ելունդների սուր ցավ: Î Վերջույթները շարժելու անհնարինություն կամ դրանցում զգայունության փոփոխություն:

Գործողությունները ̀ողնաշարի վնասվածքով տուժածի տարհանման ժամանակ

Î Տարհանումը պետք է իրականացվի երկու-երեք անձանց կողմից: Î Ողնաշարի պարանոցային հատվածը պետք է ֆիքսել Շանցի օձիքանման ինչ-որ բանով, նրան պետք է պահի փրկարարներից մեկը` ողնաշարի կորանալուց և ձգվելուց խուսափելու համար:

Î Գլուխը պահող փրկարարի հրամանով տուժածին զգուշորեն դնում են ամուր պատգարակի վրա:

Page 38: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Ինչպե՞ս օգտվել կրակմարիչից Կրակմարիչները պետք է տեղադրել դյուրահաս և նկատելի վայրերում, ինչպես նաև հրդեհի հավանական օջախներին մոտ: Տրանսպորտային միջոցների վրա փոխադրելի կրակմարիչները տեղադրվում են վարորդի կողքի խցում: Ընդ որում՝ անհրաժեշտ է ապահովել դրանց պաշպանությունը արևային ճառագայթներից, ջեռուցման ու տաքացման սարքերից և այլն:

ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՐԱԿՄԱՐԻՉԸ:

ԿՐԱԿՄԱՐԻՉ ՓՈՇՈՒԿիրառվում է բոլոր տեսակի նյութեր, ինչպես նաև լարման տակ էլեկտրական

սարքեր հանգցնելու համար: Ստեղծում է մեծ փոշիացում, այդ պատճառով վատթարացնում է տեսողականությունը և կարող է վնասել սարքավորումները:

ԿՐԱԿՄԱՐԻՉ ԱԾԽԱԹԹՎԱՅԻՆ

Կիրառվում է պինդ և հեղուկ վառելանյութեր, ինչպես նաև լարման տակ էլեկտրական սարքեր հանգցնելու համար: Հիշե՛ք, որ կրակը հանգցնող նյութի ջերմաստիճանը ելքում հասնում է 700

°С: Հնարավոր է թթվածնի պարունակության նվազեցում պաշտպանվող տարածքի օդում:

ԿՐԱԿՄԱՐԻՉ ՋՐԱՅԻՆ Կիրառվում է պինդ վառելանյութեր (թուղթ, ծառ, պլաստմասա, ռետին և այլն) հանգցնելու համար: Կտրականապես արգելվում է լարման տակ էլեկտրական սարքերի հրդեհներ հանգցնելը:

ԿՐԱԿՄԱՐԻՉ ՋՐԱՓՐՓՈՒՐԱՅԻՆ

Կիրառվում է պինդ և հեղուկ վառելանյութեր հանգցնելու համար: Կտրականապես արգելվում է լարման տակ էլեկտրական սարքերի հրդեհներ հանգցնելը:

ԿՐԱԿՄԱՐԻՉ ՋՐԱՓՐՓՈՒՐԱՅԻՆ

ԱԷՐՈԶՈԼԱՅԻՆ

Կիրառվում է պինդ և հեղուկ վառելանյութեր հանգցնելու համար: Հիմնականում կիրառվում է որպես օժանդակ միջոց:

Հիշե՛ք, որ չի կարելի՝ Î օգտագործել կորպուսի վնասվածքներով կրակմարիչներ, Î ինքնուրույն քանդել և վերալիցքավորել կրակմարիչները, Î հարվածել կրակմարիչը գետնին աշխատանքային վիճակի բերելու համար,

Î ուղղել կրակմարիչի գլադիրը (ճկուն թևքը կամ լայնուկը) մարդկանց ուղղությամբ` այն շահագործելիս,

Î շրջել կրակմարիչն աշխատանքի ժամանակ, Î նետել կրակմարիչը կրակի մեջ:

Page 39: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Նշումներ

Page 40: European Union Ինչպե՞ս վարվել Republic of Serbia արտակարգ ...phase1.pprdeast2.eu/assets/files/Family guide/Family Guide_ARM.pdf · ունեցե՛ք ջրով լի

Արագ արձագանքման ծառայությունների հեռախոսահամարները

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՅԱԼ

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐ 911ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ 102ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 103ԳԱԶԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 104

ԱԻ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ` 108

ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿԱՆՉԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ 112