axmuk

9
ԱԱԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ Noise and our enviroment

Upload: 67gayane

Post on 26-Jun-2015

644 views

Category:

Education


5 download

TRANSCRIPT

Page 1: Axmuk

ԱՂՄՈՒԿԸ ԵՒ ՄԵՐ ՇՐՋԱԿԱՅՔ

Noise and our enviroment

Page 2: Axmuk

Աղմուկը վտանագավոր է ոչ միայն մարդու առողջության, այլև շրջակա միջավայրի համար: Աղմուկից կարող է ականջի թմբկաթաղանթը պայթել, օրինակ, երբ այն գերազանցում է 140 դեցիբելը (դբ): Աղմուկը կարող է առաջացնել հարբած լինելու զգացում, մարդու մոտ ստեղծել սթրեսային վիճակ : Այն ազդում է նաև բույսերի և կենդանիների վրա:

Page 3: Axmuk

Լսողություն Ընկալման խանգարումներից իսկական ցնորքների ` ըստ

անալիզատորների , տարատեսակ են : Լսողական ցնորքները ստորաբաժանվում են ակոազմների և ֆոնեմների։ Ակոազմներ են կոչվում իմաստ չկրող պարզ բնույթի ձայնային երևույթները , չունեն խոսքային բնույթ , օրինակ՝ զանգ , աղմուկ , սուլոց , կրակոց , ծլվլոց , ամբոխի աղմուկ և այլն։ Ֆոնեմներին են դասվում իմաստ կրող ձայները։ Սրանցից են խոսքերը և ձայները։ Ըստ ինտենսիվության , ձայները կարող են լինել ցածր , բարձր , խլացնող , բնական։ Կարող են լսվել վերևից կամ ներքևից , հեռվից կամ մոտիկից։ Ձայների բովանդակությունը հիվանդի համար կարող է լինել անտարբեր , սպառնացող , զգուշացնող , չարագուշակ , ծաղրական , կանխագուշակող։ Մշտապես կարող է լինել մեկ ձայն , այն կարող է միայն « տալ » հիվանդի անունը ( այսպես կոչված ` « կանչեր ») ։ Ձայները կարող են « արտասանել » առանձին բառեր կամ լսվել զրույցների ` մենախոսությունների կամ երկխոսությունների ձևով։ Նրանք կարող են քննարկել հիվանդի անցյալը , ներկան կամ ապագան , քննարկել հիվանդի բարոյական հատկանիշները։ Առանձնացնում են մեկնաբանող ցնորքներ , որոնք կարծիք են հայտնում հիվանդի յուրաքանչյուր քայլի վերաբերյալ , իմպերատիվ ցնորքները պարտադրում են հիվանդին կատարել այս կամ այն գործողությունը ( երբեմն վտանգավոր հիվանդի և նրա շրջապատի համար ), մարգարեական ցնորքները « կանխագուշակում են » հիվանդի , նրա շրջապատի և համայն մարդկանց ապագան։ Այս շարքում առանձնացնում են նաև սպառնացող, դատապարտող, չեզոք ցնորքները։  

Page 4: Axmuk

։  . Երևանում օր օրի էկոլոգիական խնդիրները շատանում ու լրջանում են։ Դրանց շարքից է նաև էկոլոգիական աղմուկը, այլ կերպ ասած, քաղաքն աղտոտված է նաև աղմուկով։ Սա ոչ միայն Երևան ի, այլև բոլոր մեծ քաղաքների խնդիրն է։ Այն սկսել է լուրջ անհանգստություն պատճառել ողջ աշխարհին։ Մինչդեռ մի որոշ ժամանակ առաջ  ձայները միայն օգնում էին...օգնում էին մարդուն ինֆորմացիա ստանալ շրջապատող աշխարհի ու տարբեր եր և ույթների մասին։ Ձայներն իրենց այդ գործառույթն այսօր էլ չեն կորցրել, միայն թե դրանք չափից ավելի են բարձրացել։ 

Page 5: Axmuk

Ինֆորմատիվության տեսանկյունից տեսողությունից հետո մարդու մոտ երկրորդ տեղում ձայնային զգացողությունն է։ Եթե փորձեք նրան զրկել ձայներից, նա կհայտնվի հոգեկան անհավասարակշիռ վիճակում,- դա կիրառել են նաև որպես պատժամիջոց` մարդուն զրկելով ձայներից, նրան մեկուսացնելով անձայն ու անգույն տարածքում։ Բայց ինչպես երկարատև լռությունն, այնպես էլ չափից ավելի բարձր աղմուկը մարդուն կարող է հոգեկան անհավասարակշռության հասցնել։ Մեր կյանքում ձայները հիմնականում 5-20 դեցիբելի սահմաններում են։ Նորման, որ կարող ենք լսել, 80 դեցիբելն է, բայց արդյունաբերական շատ քաղաքներում, աղմկոտ վայրերում ձայները հատում են 100 դեցիբելի սահմանագիծը։ 

Page 6: Axmuk

Բարձր ձայնն ու աղմուկն ազդում են մարդու ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա։ Աղմուկի ազդեցության տակ մարդու և կենդանու օրգանիզմում առաջանում է ադրենալինի որոշակի քանակություն, իսկ այն սպառելու առիթն իրականում չկա։ Գուցե նաեև դա է պատճառը, որ մեծ ու աղմկաշատ քաղաքներում մարդիկ ավելի անհանգիստ ու դյուրագրգիռ են։

 Եթե հոգեբանական հետևանքները` դյուրագրգռությունը, աշխատունակության և սթրեսակայունության անկումը, շուտ են վերականգնվում, ապա ֆիզիոլոգիական հետևանքները` իմունային համակարգի թուլացում, արյան բաղադրության որոշակի փոփոխություն և այլն, վերականգնելու համար ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ,- հետազոտությունները ցույց են

տվել ամենօրյա ձայների 1 դեցիբել ավելացումը բերում է

աշխատունակության 2-3տոկոս նվազեցման։

Page 7: Axmuk

Աղմուկը ազդում է ոչ միայն մարդկանց առողջության ու կյանքի տևողության վրա, այլև շրջակա միջավայրի: Ապացուցված է, որ սերմերն ավելի ուշ են ծլարձակում, եթե աղմկալի զոնայում են գտնվում: Աղմկալի միջավայրում ապրող մարդու կյանքի տևողությունը կրճատվում է 10-12 տարով, իսկ ծխելու հետևանքով այդ թիվը 6-8 տարի է:

Page 8: Axmuk

Աղմուկի խնդիրը կարելի է լուծել

Ապակենտրոնացման ճանապարհով, որպեսզի մեկ տեղում` քաղաքի կոնկրետ հատվածներում, մարդկանց և մեքենաների կուտակումներ չլինեն  Երևանի կենտրոնական հատվածներից , երբ հեռանում ենք, առավելևս հայտնվում մարզերում, այնտեղ խաղաղ է, աղմուկ չկա։ Այնպես որ, Երևանը բեռնաթափելը խնդրի լուծում է։ Բայց մարդիկ գտել են նաև մեկ այլ տարբերակ ` գնել հերմետիկ պատուհաներ, կոնդիցիաներներ, որպեսզի պատուհանը չբացենք ու աղմուկը ներս չթափանցի :

Page 9: Axmuk

Don't make noise our baby is sleeping