ԵՆԿ Ամսաթերթ_ Հոկտեմբեր 2012

7
Առաջիկա ամսվա ակումբները Երկուշաբթի. 14:00 – Միջազգային ակումբ (Սոնա Սահակյան) 16:00 – Անգլերենի ակումբ սկսնակների համար (Վոլոդյան Խաչատրյան) 17:30 – Անգլերենի խոսակցական ակումբ (Քիմ Վանկիրք) Երեքշաբթի. 16:00 – Անգլերենի ակումբ սկսնակների համար (Վոլոդյան Խաչատրյան) 17:00 – Իսպաներենի ակումբ (Աննա Հարությունյան) Չորեքշաբթի. 16:00 – Լուսանկարչություն ակումբ (Լուիջ Կարվալո) 17:30 – Անգլերենի ակումբ (միջին մակարդակ) (Սիրանուշ Մինասյան) Հինգշաբթի. 15:00 – Եվրոպական ակումբ (բոլոր ԵԿԾ կամավորնէրը) 15:00 – Եվրամիության (ԵՄ) ակումբ (EyoU Club) (Ալեկսանդրա Զիեբայի և Վիկտորիյա Վալտերի յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը) 17:00 – Գերմաներենի ակումբ (Աննա Շոթթ և Յոհաննա Թոյբլեր) ՈՒրբաթի. 16:00 – Պարսկերենի ակումբ (Գալյա Հովհաննիսյան) 17:30 – Անգլերենի ակումբ (միջին մակարդակ) (Սիրանուշ Մինասյան) Մանրամասների համար: https://www.facebook.com/grou ps/yic.members.group/ Համագործակցելով «Քաունթերփարթ Ինթերնեյշընըլի» հետ` ԵՆԿ-ն հնարավորություն ընձեռեց «Երիտասարդական և համայնքային գործունեությունների կենտրոնների» ցանցի անդամներից չորս երիտասարդների Թուրքիայի Սիվաս քաղաքում մասնակցելու յոթօրյա երիտասարդական փոխանակման ծրագրի, որի նպատակն էր նպաստել երիտասարդների միջև համերաշխության կարևորության և սոցիալական օգնության մասին տեղեկատվության տարածմանը: Հայկական թիմը կազմված էր Ախուրյան, Արագած, Վերին Պտղնի և Վարդենիկ համայնքներր ներկայացնող 4 երիտասարդներից, որոնք մասնակցել և անցել էին ծրագրին մասնակցության համար հայտարարված մրցույթին փուլը: «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ»-ը, խրախուսելով վերջիններիս մասնակցությունը նմանատիպ ծրագրին, պատրաստակամություն հայտնեց փոխհատուցելու մասնակիցների կողմից վճարվելիք ճանապարհածախսի 30 % տոկոսը: Փոխանակման ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու տեղի քաղաքապետարան և ծառայողական կողմնորոշվածություն ունեցող կազմակերպություններ, որտեղ վերջիններս տեղեկութթյուն ձեռք բերեցին նորարար և ազդեցիկ սոցիալական օգնության ծրագրերի մասին: Հարկ է նշել, որ ծրագրին մասնակից 30 երիտասարդները, ովքեր ժամանել էին Լիտվայից, Վրաստանից, Ռուսաստանից, Մոլդովայից և Թուրքիայից` ապահովեցին միջմշակութային փոխըմբռնումն ու գնահատումը մասնակիցների միջև, ուժեղացրեցին իրենց հմտությունները համագործակցության և թիմային աշխատանքի ոլորտներում` խրախուսելով հանդուրժողականությունը տարբեր մտածելակերպ և կենսակերպ ունեցող հասարակություններում: Քիմ ՎանՔրքի կողմից Երիտասարդական փոխանակում «Ընկերը կարիքի մեջ է ճանաչվում» Նոյեմբեր 2012 #4 Հոկտեմբերը -ի հետ

Upload: youth-initiative-centre-ngo

Post on 10-Mar-2016

227 views

Category:

Documents


5 download

DESCRIPTION

ԵՆԿ Ամսաթերթ_ Հոկտեմբեր 2012

TRANSCRIPT

Page 1: ԵՆԿ Ամսաթերթ_ Հոկտեմբեր 2012

Առաջիկա ամսվա ակումբները

Երկուշաբթի.

14:00 – Միջազգային ակումբ

(Սոնա Սահակյան)

16:00 – Անգլերենի ակումբ

սկսնակների համար

(Վոլոդյան Խաչատրյան)

17:30 – Անգլերենի

խոսակցական ակումբ (Քիմ Վանկիրք)

Երեքշաբթի.

16:00 – Անգլերենի ակումբ

սկսնակների համար

(Վոլոդյան Խաչատրյան)

17:00 – Իսպաներենի ակումբ

(Աննա Հարությունյան)

Չորեքշաբթի.

16:00 – Լուսանկարչություն

ակումբ

(Լուիջ Կարվալո)

17:30 – Անգլերենի ակումբ

(միջին մակարդակ)

(Սիրանուշ Մինասյան)

Հինգշաբթի.

15:00 – Եվրոպական ակումբ

(բոլոր ԵԿԾ կամավորնէրը)

15:00 – Եվրամիության (ԵՄ)

ակումբ (EyoU Club)

(Ալեկսանդրա Զիեբայի և

Վիկտորիյա Վալտերի –

յուրաքանչյուր ամսվա վերջին

հինգշաբթի օրը)

17:00 – Գերմաներենի ակումբ

(Աննա Շոթթ և Յոհաննա Թոյբլեր)

ՈՒրբաթի.

16:00 – Պարսկերենի ակումբ

(Գալյա Հովհաննիսյան)

17:30 – Անգլերենի ակումբ

(միջին մակարդակ)

(Սիրանուշ Մինասյան)

Մանրամասների համար: https://www.facebook.com/grou

ps/yic.members.group/

Համագործակցելով «Քաունթերփարթ Ինթերնեյշընըլի» հետ` ԵՆԿ-ն

հնարավորություն ընձեռեց «Երիտասարդական և համայնքային

գործունեությունների կենտրոնների» ցանցի անդամներից չորս

երիտասարդների Թուրքիայի Սիվաս քաղաքում մասնակցելու յոթօրյա

երիտասարդական փոխանակման ծրագրի, որի նպատակն էր նպաստել

երիտասարդների միջև համերաշխության կարևորության և սոցիալական

օգնության մասին տեղեկատվության տարածմանը: Հայկական թիմը

կազմված էր Ախուրյան, Արագած, Վերին Պտղնի և Վարդենիկ համայնքներր

ներկայացնող 4 երիտասարդներից, որոնք մասնակցել և անցել էին ծրագրին

մասնակցության համար հայտարարված մրցույթին փուլը: «Քաունթերփարթ

Ինթերնեյշնլ»-ը, խրախուսելով վերջիններիս մասնակցությունը նմանատիպ

ծրագրին, պատրաստակամություն հայտնեց փոխհատուցելու

մասնակիցների կողմից վճարվելիք ճանապարհածախսի 30 % տոկոսը:

Փոխանակման ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան

այցելելու տեղի քաղաքապետարան և ծառայողական կողմնորոշվածություն

ունեցող կազմակերպություններ, որտեղ վերջիններս տեղեկութթյուն ձեռք

բերեցին նորարար և ազդեցիկ սոցիալական օգնության ծրագրերի մասին:

Հարկ է նշել, որ ծրագրին մասնակից 30 երիտասարդները, ովքեր ժամանել

էին Լիտվայից, Վրաստանից, Ռուսաստանից, Մոլդովայից և Թուրքիայից`

ապահովեցին միջմշակութային փոխըմբռնումն ու գնահատումը

մասնակիցների միջև, ուժեղացրեցին իրենց հմտությունները

համագործակցության և թիմային աշխատանքի ոլորտներում` խրախուսելով

հանդուրժողականությունը տարբեր մտածելակերպ և կենսակերպ ունեցող

հասարակություններում: Քիմ ՎանՔրքի կողմից

Երիտասարդական փոխանակում

«Ընկերը կարիքի մեջ է ճանաչվում»

Նոյեմբեր 2012 #4

Հոկտեմբերը -ի հետ

Page 2: ԵՆԿ Ամսաթերթ_ Հոկտեմբեր 2012

Հաճախ նկարները կարող են արտահայտել ավելին,

քան բառերը: Նկարները կարող են լինել մարդկանց

միավորելու եղանակ,որն էլ տեղի ունեցավ

Հոկտեմբերի 14-ից 20-ը, երբ ԵՆԿ անդամները

մասնակցեցին «Լուսանկարները խոսում են ավելի

բարձր, քան բառերը» խորագրով երիտասարդական

փոխանակմանը: Այն կազմակերպվել էր Hasan Ferdi

Turgitlu տեխնիկական դպրոցը, և իրականացվել է

արևմնտյան Թուրքիայի Թուրգիթլու քաղաքում:

Ծրագրին մասնակցում էին 30 երիտասարդներ վեց

տարբեր երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Չեխիա,

Սլովակիա, Թուրքիա և Ուկրաինա:

Ծրագրի նպատակն էր` լուսանկարչությունն

օգտագործել որպես միջոց երիտասարդներին

ոգևորելու աշխատել սահմաններից դուրս՝

անտեսելով մշակութային տարբերությունները,

քանզի լուսանկարչությունը արվեստ է, որը չի

սահմանափակվում ոչ լեզվով, և ոչ էլ մշակությով:

Ծրագիրը նաև միջոց էր լուսանկարչության, որպես

կարծիքների և զգացմունքների արդյունավետ

արտահայտման և ճանաչման:

Մինչև Թոգութլույի շրջակայքը լուսանկարելը,

մասնակիցները ծանոթացան լուսանկարման

հիմունքներին և հայտնի լուսանկարիչներին: Ծրագրի

մասնակիցների կողմից արված լուսանկարները

ցուցադրվեցին ծրագի վերջում կազմակերպված

ցուցահանդեսի ժամանակ:

Քրիստոֆֆ Յանսնի կողմից

Երիտասարդական փոխանակում

«Լուսանկարները խոսում են ավելի

բարձր, քան բառերը»

Page 3: ԵՆԿ Ամսաթերթ_ Հոկտեմբեր 2012

Ակումբային լուսարձակ՝ Եվրամիության (ԵՄ) ակումբ (EyoU Club)

Սկսած նոյեմբերի 1-ից` ԵՆԿ աշխատակազմն ու

անդամները ուրախ կլինեն ևս մեկ երկիր ավելացնել

ԵԿԾ երկրների աճող ցուցակին, որոնք ներկայացված են

ԵՆԿ-ում: Եվ այդ երկիրը Գերմանիան է: ‹‹Ակտիվ

քաղաքացիները Կովկասում›› ծրագրի շրջանակներում`

Գերմանիայից 5 կամավորներ կժամանեն, որոնք

առաջիկա 11 ամիսների ընթացքում իրենց

կամավորական աշխատանքն են անցկացնելու

Հարավային Կովկասի երկրների` Հայաստանի,

Ադրբեջանի, Վրաստանի տաբեր հասարակական

կազմակերպություններում: Ծրագրի շրջանակներում 2

կամավոր կհյուրընկալվեն Ադրբեջանում, մեկը`

Վրաստանում և երկու կամավոր` Հայստանում: Աննա

Շոթթը և Յոհաննա Թոյբլերը, նոյեմբերի 1-ից իրենց

կամավորական գործունեությունն են սկսել ԵՆԿ ՀԿ-ում :

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել

կամավորության զարգացմանը Արևելյան Եվրոպայի և

Կովկասյան երկրների տարածաջրջանում: Ծրագիրը

կնպաստի նեկայացնել ակտիվ քաղաքացիության

եվրոպական արժեքները, կամավորությունը,

սոցիալական ներգրավումը և հավասար

հնարավորություններ բոլորի համար` այն

իրականցնելով ոչ-ֆորմալ կրթության մեթոդներով

իրականացրած միջոցառումների գործողությունների

միջոցով:

Ինչպես բոլոր ԵԿԾ կամավորական ծրագերում`

կամավորները խրախուված են նախաձեռնել իրենց

սեփական գաղափարները և գործողությունները իրենց

կամավորական ծառայության շրջանակներում`

համաձայն իրենց ձգտումների և

հնարավորությունների: ‹‹Երիտասարդությունը

շարժման մեջ›› ծրագրի շրջանակներում կամավորները

ձեռք կբերեն պատկերացում, երիտասարդական

աշխատանքում ներգրաված քաղաքացիական

հասարակության կառույցների գործունեության մասին,

կծանոթանան ոչ ֆորմալ կրթության մեթոդներին և

ԵԿԾ Հյուրընկալություն

«Ակտիվ քաղաքացիները Կովկասում»

«Եվրոպական կամավորական ծառայության»

շրջանակներում ԵՆԿ միջազգային երկու կամավորներ՝

Ալեկսանդրան Լեհաստանից և Վիկին Ավստրիայից,

Հոկտեմբերի 25-ին անցկացրեցին ԵՄ ակումբի առաջին

հանդիպումը: Ակումբի ղեկավարները մասնակից

երիտասարդներին տրամադրեցին ընդհանուր

տեղեկատվություն Եվրամիության մասին, ապա

կենտրոնացան մասնավորապես «Երիտասարդությունը

շարժման մեջ» ծրագրի և այն ծրագրերի վրա, որոնք

հնարավորություն տալիս հայ երիտասարդներին մեկնել

արտերկիր կրթուրթուն ստանալու կամ

վերապատրաստական ծրագրերի մասնակցելու:

Առաջին հանդիպման ժամանակ ակումբի

ղեկավարները ներկայացրեցին նաև ԵՄ ակումբում

առաջիկայում քննարկվելիք թեմաները:

ԵՄ ակումբը հինանալի հնարավորություն է ԵՆԿ

անդամների համար ծանոթանալու Ե Եվրամիության

կառուցվածքին ու համակարգին, վերջինիս կողմից

տրամադրվող հնարավորություններին: Ի հավելումն ԵՄ

ակումբին` բոլոր ԵԿԾ կամավորները անցկացնելու են

Եվրոպական ակումբը՝ սկսած Նոյեմբերից, ամեն

շաբաթ, որի ընթացքում ներկայացվելու է եվրոպական

մշակութը, և ի տարբերություն ԵՄ ակումբին, որը

կենտրոնացված է միայն ԵՄ կողմից առաջարկվող

ծրագրերի ու հնարավորությունների վրա, Եվրոպական

ակումբը կծանոթացնի եվրոպական սովորույթներին,

ավանդույթներին ու կենսակերպին:

Եվ ԵՄ, և Եվրոպական ակումբների թեմաները

որոշվում են նախապես և հրապարակվում Facebook-ի

«ԵՆԿ անդմաների խումբ»-ում:

Հաջորդ ԵՄ ակումբը կանցկացվի Նոյեմբերի 29-ին,

ժամը 15:00-ին, որի ընթացքում կքննարկվեն հնարավոր

կրթական ծրագրերը արտերկրում և կտրվեն

գործնական խորհուրդներ, թե ինչպես գտնել ու դիմել

այնպիսի կրթնական ծրագրերի, ինչպիսիք են օրինակ

Գերմանական DAAD ծրագիրը:

Ալեկսանդրա Զիեբայի և

Վիկտորիյա Վալտերի կողմից

գործիքներին

երիտասարդության հետ

աշխատելու համար:

Հետևե՛ք ծրագրի

շրջանակներում առաջիկա

միջոցառումներին կամ

ուղղակի այցելեք ԵՆԿ

գրասենյակ և հանդիպեք

ԵԿԾ կամավորներին:

Քիմ ՎանՔրքի կողմից

Page 4: ԵՆԿ Ամսաթերթ_ Հոկտեմբեր 2012

Ի՞նչ է «երիտասարդական մասնակցությունը» և

ինչպե՞ս բարձրացնել դրա դերը: Ինչպե՞ս ոգևորել

երիտասարդությանը` դառնալ ակտիվ քաղաքացիներ

և ներգրավված լինել որոշումերի կայացման մեջ:

Ինչպիսի՞ սոցիալական խնդիրների առջև են

կանգնած երիտասարդությունը և ինչպե՞ս

հաղթահարել դրանք:

Այս և այլ նմանատիպ հարցերի վրա էր

կենտրոնացված Հոկտեմբերին Վրաստանի

Քոբուլեթի քաղաքում անցկացված «Դու ունես ավելի

շատ իրավունքներ, քան լուռ մնալը» վեցօրյա

դասընթացը: Վերջինս իր շուրջն էր հավաքել

երիտասարդ առաջնորդների, երիտասարդական

աշխատակիցների Հայաստանից, Բելառուսից,

Վրաստանից, Իտալիայից, Լիտվայից, Մոլդովայից,

Ռումինիայից և Սլովենիայից:

Ծչագրի շրջանակներում մասնակիցները

զարգացրին իրենց գիտելիքներն ու փորձը

երիտասարդական մասնակցության, ակտիվ

քաղաքացիության, մարդու իրավունքների և

ժողովրդավարության ոլորտներում: Հմուտ

դասընթացավարների կողմից մասնակցիներին

տրամադրվեց օգտակար գործիքներ` ներառյալ

տեղական ու ռեգիոնալ մակարդակներում

երիտասարդների մասնակցության եվրոպական

կանոնադրությունը, նաև տարբեր

հնարավորություններ տեղեկատվության

փոխանակման համար՝ թիմ ձևավորող

վարժությունների, քննարկումների,

բեմականացումների միջոցով:

Դասընթացի ընթացքում կազմակերպվեց

ուղևորություն դեպի Բաթումի քաղաք, որտեղ

մասնակիցները հանդիպում ունեցան տեղական

ինքնակառավարման մարմինների և «Դրոնի» ՀԿ

ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում

ներկայացվեց երիտասարդների ներգրավվման

ներկա մեթոդները: Հանդիպումից անմիջապես հետո

մասնկիցները վայելեցին երեկոյան ծովափնյա

քաղաքը, որտեղ նրանք հնարավորություն ունեցան

ծանոթանալ Վրաստանի պատմությանը, խոհանոցին,

մշակույթին: Հաջորդող օրերի ընթացքում

կազմակերպվեցին միջմշակութային երեկոներ, որոնց

ժամանակ ներկայացվեցին մասնակից երկրների

խոհանոցները, ավանդույթները և մշակութային այլ

առանձնահատկություններ: Հայկական

ներկայացման ընթացքում բոլոր մասնակիցները

հնարավորություն ունեցան պարել հայկական

ազգային պար: Գագիկ Գրիգորյանի կողմից

Միջազգային դասընթաց

Դու ունես ավելի շատ իրավունքներ, քան լուռ մնալը

Page 5: ԵՆԿ Ամսաթերթ_ Հոկտեմբեր 2012

Միջազգային դասընթաց - Դու կարո՛ղ ես ԵՆԿ ՀԿ, կարևորելով կամավորության և կամավորական

աշխատանքիա դերը, Եվրամիության

«Երիտասարդությունը Շարժման Մեջ» ծրագրի

շրջանակներում իրականացրեց «Դու կարող ես» (You Are

Able! (URA!)) միջազգային դասընթացը, որը կենտրոնացված

հետևյալ թեմաների վրա`

Կամավորության այն տեսակների ճանաչումը, որոնք

տանում են որոշակի կարողությունների զարգացմանը և

աշխատաշուկայում մրցակցության բարձրացմանը,

Ինչպես ոգեշնչել, պահպանել և գնահատել

կամավորներին, որպեսզի հասնել առավելագույն

արդյունքի,

Կամավորությունը, որպես ուսումնական գործընթաց

վերածելու մեխանիզմների ներկայացում:

Մեկ շաբաթյա դասընթացը սկցվեց Հոկտեմբերի 14-ին

Գյումրի քաղաքում: Դասընթացին մասնակցում էին 13

երկրներից ժամանած 25 երիտասարդներ:

Դասընթացի շրջանակներում մասնակիցները

մասնակցեցին քննարկումների, խմբային աշխատանքների,

որոնց նպատակն էր մասնակիցներին փոխանցել նոր

գիտելիքներ ու փորձ, թե ինչպես կարող է

կամավորությունը օգնել գործազրկության նվազմանը:

Դասընթացի չորրորդ օրը կազմակերպիչները հրավիրել

էին ոլորտում ակտիվ փորձագետների, որպեսզի

վերջիններս կիսվեին իրենց փորձով: Հյուրերի թվում էին՝

Գյումրու զբաղվածության կենտրոնի տնօրենը, «Բեռլին»

արթ-հոթելի տնօրենը, «Հայկական Կարիտասի» տնօրենը և

տեղական մի քանի ձեռնարկատերեր:

Դասընթացավարների կողմից ներկայացված

գաղափարներին և գործիքներին ի հավելումն,

մասնակիցները հնարավորություն ունեցան փոխանակել

իրենց սեփական գաղափարները, փորձը և

իրողությունները տարբեր երկրներում:

Ծրագիրը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին

ծանոթանալու շատերին անծանոթ հայկական մշակույթին:

Որպես ուսումնական գործընթացի մաս` մասնակիցներին

հանձնարարված էր իրականացնել որոշակի

կամավորական հանձնարարություններ տեղի համայնքում,

որի ընթացքում նրանք կշփվեին տեղացիների հետ:

Հայկական հյուրընկալությունը հասավ իր

գագաթնակետին, երբ 13 տեղի ընտանիքներ կամավոր

համաձայնվեցին հյուրընկալել մասնակիցներին երկու

գիշերով: Այսպես նրանք կարողացան պատկերացում

կազմել Գյումրու առօրյայի և մշակույթի մասին:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկության համար այցելե՛ք

«URA! բլոգ www.ura2012.wordpress.com: «URA!-ի ընթացքում

արված լուսանկարների համար այցելե՛ք ԵՆԿ-ի էջը

«Facebook-ում, ապա URA! ֆոտոալբոմ:

Քիմ ՎանՔրքի կողմից

Page 6: ԵՆԿ Ամսաթերթ_ Հոկտեմբեր 2012

«Ես պարզապես չեմ կարող բաց թողնել

ինքնաբացահայտման իմ նոր հնարավորությունը», -

մտածեցի, երբ տեսա “Rolling Istanbul” ԵԿԾ

հնարավորությունը Հրանթ Դինք հիմնադրամում

(www.hrantdink.org): Այս ծրագիրը յուրահատուկ է,

քանզի բացի հայկական կազմակերպությունում

աշխատելուց, որը գտնվում է Ստամբուլում և

մասնագիտացված է փոքրամասնությունների,

մարդու իրավունքների ու միջսահմանային

երկխոսության ոլորտներում, ես հնարավորություն

ունեցա ծանոթանալ թուրքազգի երիտասարդ

կամավորների հետ TOG (Community Volunteers

Foundation; www.tog.org.tr/EN/) հիմնադրամի միջոցով,

և իհարկե իրականացնել իմ միջսահմանային

ծրագիրը:

Որպես կամավոր Հրանթ Դինք հիմնադրամում ես

հիմնականում կապ եմ հիմնադրամի կողմից

կազմակերպվող ծրագրերի, նրանց ներկայիս ու

հնարավոր հայ գործընկերների միջև, այսպիսով

ընդլայնում եմ հիմնադրամի գործունեության մասին

իրազեկումը Հայաստանում, գտնում նոր

հնարավորություններ, ընդլայնում ցանցը և

համագործակցության շրջանակները:

Ապագայում մենք պլանավորում ենք կազմել

ծրագիր կրթական ոլորտում համագործակցության

համար, ինչպիսիք են կրթական փոխանակումներ և

իրականացնել Erasmus Mundus ծրագիրը երկու

պետությունների միջև:

Ես նաև մասնակցեցի TOG (Community Volunteers

Foundation) կողմից կազմակերպված

երիտասարդների տարեկան հավաքին, ինչը

հնարավորություն տվեց ինձ ծանոթանալ նոր

մարդկանց հետ, և իմանալ ամբողջ երկրի

կամավորների նախաձեռնությունները՝ հիմնված

իրենց կարիքների վր, որը նպաստեց իմ ապագա

ձեռնարկումների համար փորձ ձեռք բերելուն:

Լինելով TOG-ի միջազգային կրթական խմբի անդամ`

մենք կաշխատենք նոր ծրագրեր կազմելու վրա, որոնք

կկենտրոնանան կազմակերպությունների

առաջնությունների և հետաքրքրությունների ոլորտի

վրա, որոնք են՝ երիտասարդական մոբիլիզացիա և

ակտիվիզմ, համագործակցություն Հայաստանի և

Գերմանիայի միջև և կամավորական աշխատանք:

Մինչև այս արկածախնդիր արահետն անցնելը ես

շատ կասկածներ ունեի, բայց ինչպես ես ինքս եմ

ասում` երբեք չես իմանա, մինչև չփորձես և որպես

վերջին մեկնաբանություն` կասեմ`համարձակվի՛ր ու

փորձիր» - եզրափակեց ԵՆԿ ԵԿԾ կամավոր

Արիադնա Գրիգորյանը:

Արիադնա Գրիգորյանի կողմից

ՈՒղարկված ԵԿԾ կամավոր

Արիադնա՝ կամավոր Թուրքիայում

Page 7: ԵՆԿ Ամսաթերթ_ Հոկտեմբեր 2012

Կոնտակտային տվյալներ

Հասցե: Շիրակացի 177ա, բն.2, Գյումրի 3118, Հայաստան

Էլ-հասցե: [email protected]

Վեբ-կայք: www.yic.am

Հեռ/Ֆաքս: +374 312 4-94-97

Ինչպե՞ս դուք իմացաք ԵՆԿ-ի մասին:

Ես հետևեցի իմ քրոջ խորհրդին` (Նելլի Մինասյան`

Ծրագրերի ղեկավար ԵՆԿ-ում) դառնալու ԵՆԿ-ի

անդամ: Ես հիմա նաև կազմակերպության տեղական

կամավոր եմ:

Ո՞րն է լավագույն բանը ԵՆԿ-ում:

ԵՆԿ-ն ունի շատ լավ առանձնահատկություններ, և

իսկապես դժվար է ինձ համար առանձնացնել

դրանցից ինչ-որ մի քանիսը: Բայց, ամենից շատ ես

սիրում եմ նրանց աշխատելաոճը` երիտասարդների

համար, երիտասարդների հետ և երիտասարդների

կողմից:

Ո՞րն է ամենակարևոր բանը, որ

դուք սովորել եք ԵՆԿ-ում:

Ամենակարևոր բանը, որ ես

սովորել եմ ԵՆԿ-ում`

կամավորությունն է: ԵՆԿ-ի

շնորհիվ ես սովորեցի` ինչպես

լինել կամավոր, որը, իհարկե,

դարձավ նոր միջոց ինքնազարգանալու համար:

Ի՞նչ նախասիրություններ ունեք:

Ես շատ հետաքրքրություններ ունեմ: Բայց

ամենաշատը ինձ դուր է գալիս ներգավված լինել

կազմակերպության գործունեության մեջ, որն էլ,

երբեմն, իմ կամավորական աշխատանքի մի մասն է:

Ես հաճախակի կազմակերպում եմ ժամանցային

միջոցառումներ ԵՆԿ-ի համար:

Ո՞րն է ձեր մասնագիտությունը և որտե՞ղ եք

աշխատում:

Ես մենեջեր եմ Նորաձևության սրահում և

վարսահարդար:

Ինչու՞ մարդիկ պետք է ճանաչեն ԵՆԿ-ն:

Յուրաքանչյուր ոք, ով ուզում է տարբերվել այժմյան

գորշ սոցիալական շերտից, յուրաքանչյուր ոէք, ով

ուզում է լինել տեղեկացված և կրթված` պետք է

ճանաչի ԵՆԿ-ն և գունավորի իր կյանքը ԵՆԿ-ի

պայծառ գույներով:

Հարցազրույցը Նունե Մինասյանի կողմից

Ինչպե՞ս դուք իմացաք ԵՆԿ-ի մասին:

Մայրս պատմեց ինձ ԵՆԿ-ի մասին: Անկեղծ ասած,

ես մտածեցի, որ այն ինչ-որ լուրջ բան չի: Նա ինձ

խորհուրդ տվեց գնալ և տեսնել, թե այն ինչպիսի

կազմակերպություն է: ԵՆԿ-ում ինձ ջերմորեն

ընդունեցին, և ես ինձ զգացի, ինչպես տանը:

Ընկերական, ջերմ մթնորոլտը ինձ ստիպեց հաճախ

այցելել:

Ո՞րն է լավագույն բանը ԵՆԿ-ում:

ԵՆԿ-ի մարդիկ եզակի են: Դա հաճույք է ինձ համար

խոսել տարբեր մարդկանց հետ, տարբեր թեմաների

վերաբերյալ: Դու կարող ես ունենալ շատ հետաքրքիր

քննարկումներ, որոնք դու երբեք չես կարող ունենալ էլ

ոչ մի տեղ: Ես ցանկանում եմ, որ նման ՀԿ-ներ շատ

լինեն մեր քաղաքում:

Ո՞րն է ամենակարևոր բանը, որ դուք սովորել եք ԵՆԿ-

ում:

Ես կարծում եմ, որ դեռ շատ կարևոր բաներ կան, որ

ես պետք է սովորեմ ԵՆԿ-ից:

Ի՞նչ նախասիրություններ ունեք:

Ես ֆուտբոլի սիրահար եմ, կարելի է ասել, որ ես

կախվածություն ունեմ այդ խաղից:

Նախասիրություններիցս է նաև` ֆիլմերը: Ֆիլմը

ամենակարևորն է իմ կյանքում: Ես երազում եմ, որ մի

օր ի վիճակի լինեմ գումար աշխատել այդ

նախասիրության միջոցով:

Հ.Գ. Նշեմ, որ նաև շատ եմ սիրում քնել:

Ո՞րն է ձեր մասնագիտությունը և որտե՞ղ եք

աշխատում:

Ես սովորում եմ Գյումրիի արվեստների

ակադեմիայում, բայց մեծ ուշադրություն եմ դարձնում

ինքնակրթվելուն և ինքնազարգանալուն: Ես այժմ չեմ

աշխատում, չնայած շատ կուզենայի: Շատ եմ

ցանկանում մեծ գումարներ աշխատել: Չնայած

պատրաստ եմ քիչ գումար աշխատել ֆիլմեր

նկարահանելու միջոցով, որովհետև ավելի կարևոր է

Հարցազրույց ԵՆԿ սեպտեմբեր ամսվա անդամ - Նունե Մինասյանի հետ

Հարցազրույց ԵՆԿ օգոստոս ամսվա անդամ - Մարտին Պողոսյանի հետ

ինձ համար անել այն, ինչ

սիրում ու հաճույք եմ

ստանում, նույնիսկ, եթե

ես քիչ գումար աշխատեմ

դրա միջոցով:

Ինչու՞ մարդիկ պետք է

ճանաչեն ԵՆԿ-ն:

Յուրաքանչյուր անհատ,

ով ցանկանում է փախչել

մեր քաղաքի գորշ

գույներից` թող բարով գա

ԵՆԿ:

Հարցազրույցը Նունե Մինասյանի կողմից