ԵՆԿ Ամսաթերթ_ Օգոստոս 2012

9
Օգոստոս ամսվա ակումբներ ԵՆԿ ՀԿ ակումբները կվերսկսվեն սեպտեմբեր ամսից : Մանրամասների համար; : https://www.facebook.co m/groups/yic.members.gr oup/ Հուլիսը ԵՆԿ-ի հետ Օգոստոս 2012 #2 ԵԿԾ կամավոր Կերտ Կիվաստե «Ամեն ինչ ավելի արագ է ընթանում, քան դու ակնկալում ես», սա այն տողերից մեկն է, որը հիմա, երբ իմ ծրագիրը մոտենում է իր ավարտին, սկսել եմ ավելի հաճախակի օգտագործել: Նախորդ` 6- 12 ամսյա ծրագրերի իմ փորձը ցույց է տվել, որ կես տարին կանցնի չափազանց արագ: Այդ իսկ պատճառով, ծրագրի առաջին օրվանից ես փորձեցի վերցնել առավելագույնը: Ես ինձ համարում էի հոգեպես պատրաստ կամ առնվազն ես մտածում էի այնպես, ինչպես մտածում եմ հիմա 5 ամիս անց` ամեն ինչ անցավ կայծակնային արագությամբ: 2012թ-ի մարտի 12-ին ես ժամանեցի Հայաստան` իրականացնելու իմ «Եվրոպական կամավորական ծառայություն»-ը մի գեղեցիկ և լիովին հարթ երկրից` Էստոնիայից: Օգոստոսի 20-ը իմ հետդարձի օրն է: Այս ամիսների ընթացքում ԵՆԿ ՀԿ գրասենյակում ես միաժամանակ վարել եմ մի քանի ակումբներ, անցկացրել եմ տեղական կամավորների աշխատանքային հմտությունների զարգացման դասընթացներ, օգնել եմ մշակել այս տեղեկագիրը, դասավանդել եմ անգլերեն լեզու Հայկական Կարիտասի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում և վերջապես օգնել եմ իրականացնել «Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախաձեռնությունը: Այստեղ անցկացրած ժամանակը եղել է իմ ինքնազարգացման ուղղու մի մասնիկը կազմող հիանալի փորձ: Ես երբեք արտերկրում ապրելու նման երակարտև փորձ չեմ ունեցել, և սա հիանալի հնարավորություն էր ինձ համար: Եթե ինձ հնարավորություն տրվեր ամեն ինչ սկսել նորից, ես շատ բաներ այլ կերպ կանեի, բայց մի բան, անշուշտ, կմնար նույնը ինձ համար` ես անչափ երախտապարտ եմ, որ իմ` այդ իրադարձություններով լի ճանապարհորդությունը, տեղի ունեցավ ԵՆԿ ՀԿ-ի ոգեշնչող մթնոլորտում: Կերտ Կիվաստե

Upload: youth-initiative-centre-ngo

Post on 14-Mar-2016

220 views

Category:

Documents


3 download

DESCRIPTION

ԵՆԿ Ամսաթերթ_ Օգոստոս 2012

TRANSCRIPT

Page 1: ԵՆԿ Ամսաթերթ_ Օգոստոս 2012

Օգոստոս ամսվա

ակումբներ

ԵՆԿ ՀԿ ակումբները

կվերսկսվեն

սեպտեմբեր ամսից :

Մանրամասների

համար; :

https://www.facebook.co

m/groups/yic.members.gr

oup/

Հուլիսը ԵՆԿ-ի հետ

Օգոստոս 2012 #2

ԵԿԾ կամավոր Կերտ Կիվաստե

«Ամեն ինչ ավելի արագ է ընթանում, քան դու ակնկալում ես», սա

այն տողերից մեկն է, որը հիմա, երբ իմ ծրագիրը մոտենում է իր

ավարտին, սկսել եմ ավելի հաճախակի օգտագործել: Նախորդ` 6-

12 ամսյա ծրագրերի իմ փորձը ցույց է տվել, որ կես տարին

կանցնի չափազանց արագ: Այդ իսկ պատճառով, ծրագրի առաջին

օրվանից ես փորձեցի վերցնել առավելագույնը: Ես ինձ համարում

էի հոգեպես պատրաստ կամ առնվազն ես մտածում էի այնպես,

ինչպես մտածում եմ հիմա 5 ամիս անց` ամեն ինչ անցավ

կայծակնային արագությամբ: 2012թ-ի մարտի 12-ին ես ժամանեցի

Հայաստան` իրականացնելու իմ «Եվրոպական կամավորական

ծառայություն»-ը մի գեղեցիկ և լիովին հարթ երկրից`

Էստոնիայից: Օգոստոսի 20-ը իմ հետդարձի օրն է: Այս

ամիսների ընթացքում ԵՆԿ ՀԿ գրասենյակում ես միաժամանակ

վարել եմ մի քանի ակումբներ, անցկացրել եմ տեղական

կամավորների աշխատանքային հմտությունների զարգացման

դասընթացներ, օգնել եմ մշակել այս տեղեկագիրը, դասավանդել

եմ անգլերեն լեզու Հայկական Կարիտասի «Փոքրիկ Իշխան»

սոցիալական կենտրոնում և վերջապես օգնել եմ իրականացնել

«Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ» նախաձեռնությունը:

Այստեղ անցկացրած ժամանակը եղել է իմ ինքնազարգացման

ուղղու մի մասնիկը կազմող հիանալի փորձ: Ես երբեք

արտերկրում ապրելու նման երակարտև փորձ չեմ ունեցել, և սա

հիանալի հնարավորություն էր ինձ համար:

Եթե ինձ հնարավորություն

տրվեր ամեն ինչ սկսել

նորից, ես շատ բաներ այլ

կերպ կանեի, բայց մի բան,

անշուշտ, կմնար նույնը ինձ

համար` ես անչափ

երախտապարտ եմ, որ իմ`

այդ իրադարձություններով

լի ճանապարհորդությունը,

տեղի ունեցավ ԵՆԿ ՀԿ-ի

ոգեշնչող մթնոլորտում:

Կերտ Կիվաստե

Page 2: ԵՆԿ Ամսաթերթ_ Օգոստոս 2012

ԵԿԾ ծրագրին դիմողներից յուրաքանչյուրն ունի իր անձնական շարժառիթը և

նպատակները, երբեմն նաև անկախ ծրագրից: Սակայն ես ու վստահ եմ, որ իմ

ընկերները, չէինք էլ կասկածում, որ ես ծրագրից հետո կդառնամ ավելի զգայուն

շրջապատի նկատմամբ: Այդ ձեռքբերումը հատկապես իմ համար աննկատելի էր,

սակայն շատ ուրախ եմ դրա համար:

Ծրագրի նկարագիրն առաջին անգամ կարդալուց հետո, իմ մեջ մի հարց առաջացավ`

«Ռումինիա...Ի՞նչ գիտեմ ես Ռումինիայի մասին՝ ոչինչ, ապա ինչո՞ւ չփորձել», և

դիմեցի: Շատ էի ոգևորված նաև ծրագրի նկարագրով և ուրախ էի, որ

հնարավորություն կունենայի նոր գիտելիքներ ստանալ ֆորում-թատրոնի, և

փողոցային ցուցադրությունների ոլորտում: Գիտեի նաև, որ մեր թիմը բաղկացած է

լինելու 9 այլ երիտասարդներից, ինչը նոր ընկերական կապեր հաստատելու լավ

միջոց կլիներ:

Շատ լավ եմ հիշում այն օրը, երբ իմացա որ ընտրվել եմ, շատ էի ոգևորված և ուրախ,

որ այդ ժամանակ իմ կողքին կային մարդիկ, ովքեր կիսեցին իմ ոգևորությունը:

Դրանից հետո, օրերն էի հաշվում, թե երբ եմ գնալու, երբ եմ գնալու մի երկիր, որի

մասին թերևս ոչինչ չգիտեի:

Եվ ահա եկավ չվերթիս օրը, և ես, անհոգ և ոգևորված, պատրաստ էի իմ կյանքի նոր

փուլին: Սակայն ծրագրի սկզբում ես որոշակի դժվարությունների դեմ կանգնեցի՝ ծրագրիս սկզբում չէի հավանում Բուխարեստը, հոսթելը, որտեղ պետք է ապրեի

առաջիկա ամիսները, շատ փուքր էր, ինչի պատճառով ծրագրի սկիզբը ինձ համար

դժվար էր: Սակայն ավելի մոտիկից շփվելուց հետո, ես շատերի հետ ընկերացա,

սկսեցինք իրար ավելի լավ հասկանալ և աջակցել: Իսկ ինչ վերաբերում է

Բուխարեստին, ի շնորհիվ իմ մենթորի, ցույց տվեց ինձ «իր Բուխարեստը» և ես սկսեցի

սիրել քաղաքը: Ծրագրի մյուս մասնակիցների հետ հաճախ էինք քայլում քաղաքում և

նոր բաներ բացահայտում Բուխարեստի և գլխավորապես Ռումինիայի մասին:

Ծրագրի շրջանակներում մենք աշխատում էինք տարաբնույթ ծրագրերի

կազմակերպման, տեղեկատվության տարածման, փառատոնների մասին

տեսահոլովակների և փողոցային ցուցադրությունների պատրաստման վրա: Մենք

ինքներս ունեցանք մեր սեփական բեմականացումը, որտեղ ես խաղում էի գլխավոր

հերոսի դերը, և ես հպարտ եմ, որ կարողացա իրականացնել իմ դերն ավելի լավ, քան

ակնկալվում էր:

Արդեն ծրագրի ավարտին զգում եինէ, թե ինչքան ենք կապվել միմյանց, մեր

կազմակերպությանը և Բուխարեստին:

«Եվրոպական Կամավորական Ծառայություն ԵՆԿ-ի հետ»

Page 3: ԵՆԿ Ամսաթերթ_ Օգոստոս 2012

«Կամավորության ամիս ԵՆԿ-ի հետ »

Իրադարձություններով և տարաբնույթ միջոցառումներով լի հուլիսը շատ

արդյունավետ ամիս էր ԵՆԿ ՀԿ-ի համար: ԵՆԿ ՀԿ-ն տեղական և միջազգային

կամավորների աջակցությամբ «Կամավորության ամիս ԵՆԿ–ի հետ» նախաձեռնության

շրջանակներում իրականացրեց միջոցառումների մի շարք: «Կամավորության ամիս

ԵՆԿ-ի հետ» նախաձեռնոթյունը իրենից ներկայացնում էր հանրային միջոցառումների

շարք, որոնց նպատակն էր` խրախուսել կամավորությունը որպես երիտասարդների

ակտիվ մասնակցության մեխանիզմ: Հանդիսանալով Հայաստանում կամավորական

աշխատանքը և երիտասարդների ակտիվ մասնակցությունը խրախուսող ակտիվ

կազմակերպություններից մեկը` ԵՆԿ-ն տեսնում է երիտասարդության ակտիվության

բարձրացմանն ուղղված գործողությունների և միջոցառումների իրականացման

անհրաժեշտություն և ցանկություն օգտագործել նրանց ներուժը հասարակության մեջ

գոյություն ունեցող խնդիրների լուծման համար:

«Կամավորության ամիս ԵՆԿ–ի հետ» նախաձեռնություն շրջանակներում

իրականացվել են հետևյալ միջոցառումները`

Շապիկների

Գունազարդման Օր

ԵՆԿ ՀԿ-ն իր

միջոցառումների շարքը

սկսեց հետաքրքիր

նախաձեռնությամբ:

Մասնակիցները պետք է

գունազարդեին իրենց

վերնաշապիկները

այնպես, որպեսզի դրանք

խորհրդանշեին և

խրախուսեին

կամավորթյունը:

Վերնաշապիկների

ներկումը տեղի ունեցավ

Հուլիսի 2-ին ԵՆԿ ՀԿ

գրասենյակում:

Այս միջոցառման

նպատակլն էր ոգեշնչել ԵՆԿ ՀԿ «նավաստիներին»

հետագա

միջոցառումներին իրենց

ակտիվ մասնակցությունը

ապահովելու համար:

Page 4: ԵՆԿ Ամսաթերթ_ Օգոստոս 2012

Գրկախառնության օր

ԵՆԿ ՀԿ-ն փորձեց ձեռք բերել գյումրեցիների աջակցությունը իրենց հետագա քայլերը

ու գործողություններն ավելի բարձր մակարդակով իրականացնելու համար: Եվ,

իհարկե, այդ նպատակները իրականացնելու համար անհրաժեշտ էր գյումրեցիների

մոտիվացիան: Ուստի ԵՆԿ ՀԿ-ի կամավորները որոշեցին փոքրիկ ակցիա անցկացնել: Վերջիններս դուրս եկան գլխավոր հրապարակ, կանգնեցնելով իրենց «նավակը»

Սայաթ Նովա փողոցում: Կամավորները, մոտենում էին պատահական անցորդներին և

գրկախառնվում: Զարմանալի էր, բայց մարդիկ շատ բարյացակամ և սիրալիր էին:

Գրկախառնության օրը մի հիշարժան իրադարձություն էր, որը տեղի ունեցավ Հուլիսի

4-ին: Նպատակն էր` խրախուսել կամավորությունը: Միջոցառման բոլոր

մասնակիցների ձեռքերում կային ցուցանակներ, որոնց վրա գրված էր Կամավություն

= Գրկախառնություն, նպատակներից մեկն էր նաև ցույց տալ, որ կամավորությունը

քեզ պարգևում է, այն զգացումները, որոնք դու զգում ես գրկախառնվելով :

Ծնողներին նվիրված օր

Նախաձեռնության «նավակը» չէր

կարող լողալ առանց այն մարդկանց

աջակցության, ովքեր մեծ

նշանակություն ունեն այդ երկար

ճանապարհորդության ժամանակ

«ծովահենների» դեմ հաղթանակ

տանելու համար: Այդ իսկ

պատճառով ԵՆԿ ՀԿ-ն հրավիրել էր

կազմակերպության կամավորների

ծնողներին: Ծնողները մեծ

գոհունակությամբ էին լսում այն

աշխատանքի մասին, որում

ներգրավված էին իրենց երեխաները

և ոգևորում վերջիններիս ավելի

ակտիվ գործունեություն ծավալելու համար:

Page 5: ԵՆԿ Ամսաթերթ_ Օգոստոս 2012

Բացօթյա նկարչություն

երեխաների հետ

Այս միջոցառումը նախատեսված էր

«Հույս» և «Տիրամայր Հայաստան»

մանկատների սաների համար:

Միջոցառման նպատակն էր փորձել հասկանալ երեխաների

պատկերացումները

կամավորության վերաբերյալ: Նախաձեռնության մասնակիցները

հավաքվել էին Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող

պուրակում: Նախապես

պատրաստված թղթե «գորգ»-ի վրա

տարբեր տարիքի երեխաներ

փորձեցին նկարչության միջոցով

փոխանցել կամավորության մասին

իրենց պատկերացումները: Շատ

հետաքրքիր էր լսել ու տեսնել նախաձեռնության մասնակիցների

մտքերն ու պատկերացումները

կամավորության մասին, որոնք

ներկայացնում էին յուրօրինակ

նկարների տեսքով:

ՀՀ Սահմանադրության օր

1995 թ-ի Հուլիսի 5-ին, մոտ 17 տարի

առաջ Հայաստանը ձեռք բերեց

անկախություն: Այդ օրը և Հայստանի և

ընդհանրապես բոլոր հայերի համար

դարձավ մի նշանավոր օր:

Անկախության հռչակումից հետո

փոփոխությունների ենթարկվեց

Հայսատանի Հանրապետության

Սահմանադրությունը: Այսպիսով, այս

օրը հռչակվեց, որպես պետական տոն,

որն ամեն տարի նշվում է մեծ շուքով`

ավանդական երգ ու պարով:

Յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր

գյուղ յուրովի է նշում այդ տոնը: ԵՆԿ

ՀԿ-ն ևս որոշեց միանալ նրանց շարքին:

և Սահմանադրության վերաբերյալ պատրաստվեցին պաստառներ,

տեղեկատվական գրքույկներ, որոնք

տեղական և միջազգային կամավորները

տալիս էին պատահական

անցորդներին` շնորհավորելով նրանց

Սահմանադրության Օրվա

կապակցությամբ:

Page 6: ԵՆԿ Ամսաթերթ_ Օգոստոս 2012

«Եվրոպական Կամավորական Ծառայության» Տեղեկատվության օր

Եվրոպական Կամավորական

Ծառայություն ծրագրի շրջանակներում

ԵՆԿ ՀԿ-ն հադիսանում է ուղղարկող և

հյուրընկալող կազմակերպություն:

Ուստի ԵՆԿ ՀԿ ակտիվորեն

ներգրավված է այդ գործընթացում:

«Եվրոպական Կամավորական Ծառայության» Տեղեկատվության օր

միջոցառման նպատակն էր խրախուսել գյումրեցի երիտասարդներին ԵԿԾ

ծրագրին մասնակցելու համար:

Միջոցառման մասնակիցներն ունեին

պաստառներ, որոնց վրա գրված էին

կամավոր լինելու հատկանիշները

բնութագրող աֆորզիմներ:

Նախաձեռնության մասնակիցները

շրջեցին ամբողջ քաղաքով`

անցորդներին բացատրելով այդ

միջոցառման նպատակը:: Երիտասարդ

անցորդներից շատերը ցանկություն

հայտնեցին միանալ նախաձեռնությանը

և մյուս մասնակիցների հետ տարածել տեղեկատվություն ԵԿԾ ծրագրի մասին:

«Երիտասարդությունը Շարժման Մեջ» Տեղեկատվության Օր

«Եվրոպական Կամավորական

Ծառայության» Տեղեկատվության

օրվան հաջորդեց

«Երիտասարդությունը Շարժման Մեջ»

ծրագրի Տեղեկատվության օր

միջոցառումը:

«Երիտասարդությունը Շարժման Մեջ»

ծրագրի բազմապատկիչ Անահիտ

Մինասյանը, ներկայացրեց բոլոր

մանրամասները ԵՇՄ և ԵԿԾ-ի

վերաբերյալ, իսկ ԵՆԿ ՀԿ-ի կամավոր

Կերտ Կիվաստե, ով ԵԿԾ-ի

շրջանակներում իր կամավորական

աշխատանքնա է կատարում

Գյումրիում, խոսեց իր կամավորական

ծառայության ընթացքում ձեռք բերած

փորձի մասին, ինչպես նաև, թե ինչ են

ձեռք բերում կազմակերպությունները`

արտերկրից կամավորներ

հյուրընկալելով:

Page 7: ԵՆԿ Ամսաթերթ_ Օգոստոս 2012

Դեպի Հայք տեղեկատվության օր

«Դեպի Հայք»-ը մի կազմակերպություն է, որը հնարավորություն է տալիս

սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանում իրականացնել կամավորական

աշխատանքներ, որոնք առաջարկվում են տարբեր ՀԿ-ների, կառավարական,

կրթական հաստատությունների և այլ կառույցների կողմից: Սա էլ իր հերթին

սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն է տալիս ոչ միայն բացահայտել Հայաստան երկիրը, այլև համագործակցել տեղացիների և տեղական կառույցների

հետ: ԵՆԿ ՀԿ-ն ևս համագործակցում է «Դեպի Հայք» կազմակերպության հետ`

հյուրընկալելով սփյուռքահայ երիտասարդների:

Թռչող օդապարուկներ

Ըստ նախաձեռնության մեջ ներգրավված երիտասարդների` գունավոր թռչող

օդապարուկները խորհդանշում են լավատեսություն, առաջխաղացում, ինչպես

նաև ծաղկուն ապագա մեր երկրի համար: Դրական մտքերը սովորաբար ինչ-որ

միջոցառումներից հետո առաջացած տեսակետեր են: Յորաքանչյուր մասնակից

(ԵՆԿ անդամները, պատահական անցորդներ) պատրաստել էին թղթե

օդապարուկներ, որոնց վրա գրված էին կամավորության վերաբերյալ կարգախոսներ: Թռչող օդապարուկները կարծես դեպի դրական էներգիայի և

առաջընթացի, հույսի ճանապարհ տանող խորհրդանիշներ լիներին, ինչը մեծ

ոգևորվածություն էին առաջացել ինչպես մասնակիցների, այնպես էլ տարածքի

բնակիչների և պատահական անցորդների մոտ:

Page 8: ԵՆԿ Ամսաթերթ_ Օգոստոս 2012

«Դեպի Թուրքիա ուղևորությունը մի անմոռանալի փորձ էր մեր թիմի յուրաքանչյուր

անդամի համար». : Ծրագիրը կոչվում էր «Բնություն-Պատմություն-Ադրենալին» : Այս

ծրագրի գլխավոր մասն էր կազմում թիթեռների փառատոնը, որը անցկացվում է

ամեն տարի Էրզրումի հարևանությամբ գտնվող Ուզունդուրայի մոտակայքում:

Փառատոնից բացի, ծրագրի նպատակներից մեկն էր` հնարավորություն տալ 5

երկրների մասնակիցներին ծանոթանալ միմյանց հետ, կիսել իրենց մշակութային

առանձնահատկությունները, ներկայացնել իրենց երկրները, նոր ծանոթություններ

հաստատել, ինչպես նաև ինչ-որ չափով բացահայտել Թուրքիան: Ծրագիրն ուներ

նաև սպորտային ուղղվածություն: Մասնակիցներին հնարավորություն տրվեց

այցելել Թորթում լիճը և նրա ջրվեժը, որն իր բարձրությամբ աշխարհում գրավում է 3-

րդ տեղը, ինչպես նաև մասնակիցները փորձեցին լաստանավ վարել: Թիմերին

առաջնորդեցին նաև դեպի Էրզրումի համալասարան: Իսկ սպորտի համար

նախատեսված տարածքում, նրանց առաջարկեցին խաղալ վոլեյբոլ: 2009 թ-ին

Էրզրումը հյուրընկալել է ձմեռային օլիմպիական խաղերը, ահա թե ինչու այն լի է

հիանալի առողջարաններով, որտեղ կան սահադաշտեր` դահուկներով կամ

չմուշկներով սահելու համար:: Ծրագրի մեկ այլ հիանալի մասն էր կազմում նաև

Ուզունդուրայի ճամբարային տարածքը, որտեղ մեր թիմերը անցակացրեցին երեք օր`

լուսանկարելով գեղեցիկ թիթեռներին և հմայվելով տարածքի գեղեցիկ

բնապատկերներով: Այցելելով պատմական վայրեր և մզկիթներ, համտեսելով համեղ

ուտեստներ, կատարելով գնումներ և ձեռք բերելով նոր ընկերներ` այս ամենը

մասնակիցներին պարգևեց մի աննկարագրելի ուրախություն: Դեպի Թուրքիա

ուղևուրությունը մի անմոռանալի հետք թողեց մեր բոլորի սրտերում». նշում է

երիտասարդական փոխանակման ծրագրի հայկական թիմի լիդեր Արթուր Եսայանը:

Դասընթաց Թուրքիայում

Page 9: ԵՆԿ Ամսաթերթ_ Օգոստոս 2012

ԵՆԿ «Միջազգային ակումբը» որպես Հնդկական ամսի շրջանակում տեղի

ունեցող միջոցառումների շարքի եզրափակիչ միջոցառում` կազմակերպեց

«Հնդկական հարսանիք»: Միջոցառման նպատակն էր` համայնքի բնակչությանը

և հատկապես երիտասարդներին ծանոթացնել Հնդկաստանի, հնդկական

հարուստ մշակույթի, ավանդույթների, ազգային առանձնահատկությունների և

խոհանոցի հետ: Հնդկական հարսանիքի շրջանակներում ընտրվել էին

Հնդկաստանի հյուսիսային հատվածին բնորոշ հարսանեկան

արարողակարգերը, որոնք կատարվեցին հարսի և փեսայի կողմից, ինչպես նաև

տրվեց բուն արարողակարգերի խորհուրդների մանրամասն բացատրությունը:

Միջոցառման երկրորդ մասում ներկաները տեղափոխվեցին մեկ այլ հնդկական

իրականություն` թեյախմության հնդկական ավանդական թեյով և

քաղցրավենիքներով: Ողջ միջոցառումը ուղեկցվեց օրվա խորհրդին բնորոշ

երաժշտությամբ և պարերով: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում

Հնդկաստտանի դեսպանատան առաջին քարտուղարը:

Կոնտակտային տվյալներ`

Հասցե: Շիրակացի 177ա, բն..2, Գյումրի 3118, Հայաստան

Էլ-հասցե: [email protected]

Վեբ կայք: www.yic.am

Հեռ./Ֆաքս: +374 312 4-94-97

Հնդկական հարսանիք