Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

56
Ովքեր, ինչու և ինչպես են գալիս Երևան (մասնավորապես) և Հայաստան (ընդհանրապես) հանգստանալու Ինչ առավելություններ և խնդիրներ ունի հայաստանյան զբոսաշրջային ոլորտը ՏԱՐԱԾՎՄ Է ԱՆՎՃԱՐ Հուլիս օգոստոս #4 (34) 2015

Upload: -

Post on 22-Jul-2016

253 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Ովքեր, ինչու և ինչպես են գալիս Երևան (մասնավորապես) և Հայաստան (ընդհանրապես) հանգստանալու

Ինչ առավելություններ և խնդիրներ ունի հայաստանյան զբոսաշրջային ոլորտը

ՏԱՐԱԾՎՈՒՄ Է

ԱՆՎՃԱՐ

Հուլիսօգոստոս

#4(34)2015

Page 2: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)
Page 3: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Արթ

ուր

Lum

en Գ

ևորգ

յան

Բ ոլորովին վերջերս մեկնում էի եվրոպաներ՝ մասամբ գործով, մասամբ զբոսնելու և շրջելու նպատակով: Երևանից չվերթի ժամանակ կողքիս նստած էին երկու անգլիա- ցի տիկին՝ Էլիսոնը և Պեպան: Ինչպես պարզվեց «Զվարթնոցից» պոկվելուց մոտ կես ժամ անց, նրանք Հայաստանում անցկացրել էին մի հրաշալի շաբաթ: Ճիշտ է, չէին հասցրել տեսնել Մատենադարանն ու ընդհանրապես Երևանը, բայց նրանց զբոսա-

շրջային տուրը ոչ թե սովորական էր, այլ մասնագիտացած՝ երկու տարիքով բրիտանացի լեդի- ները եկել էին Հայաստան՝ բուսաբանական տուրի: Բուսաբանակա՜ն, Կառլ: Հաջորդ մեկ ժամը նրանք ինձ ցուցադրում էին այստեղ արված լուսանկարները և հերթով հիացմունքով պատմում ամեն մի ծաղկի և խոտի մասին, որոնց տեսականին այդքան հարուստ է մեր հողում և որոնք այլևս գրե- թե հնարավոր չէ տեսնել Եվրոպայում: Ընդ որում, նրանք միայնակ չէին մեր ծաղիկներով զմայլ- վում, այլ մի ամբողջ ֆրանկո-բրիտանական խմբի կազմում: Իսկ ճարտարապետ Պեպան նաև չմոռացավ նշել, որ Հայաստանում ոչ միայն ծաղիկներն են չքնաղ, այլև ճարտարապետությունը: Այ այսպիսի անսպասելի զբոսաշրջային շրջադարձ: Իսկ հետո, երբ վերադարձա, Երևանի փողոցներում սկսեցի նկատել ուսապարկերով զինված ու քաղաքի քարտեզի մեջ խրված երիտասարդ տուրիստների՝ այդպիսիք մեզ մոտ այդքան էլ շատ չեն, բայց կան: Ու նրանք էլ հաստատ այստեղ մի բան գտնում են, որ չեն գտնում այլ վայրերում: Չնայած, ափսոս, իհարկե, որ տուրիստներն այլևս չեն տեսնի Փակ շուկան ու Կուկուռուզնիկը, ոչ էլ պատկերացում կունենան նախախորհրդային Երևանի մասին (որովհետև դրա հետքերը գրեթե մաքրվել են), ոչ էլ կսրճեն «Արագիլ» ռեստորանում: Բայց Երևանը, միևնույն է, լավն է: Մենք իսկապես այդքան աղքատ չենք, որքան կարող է թվալ ներսից: Եվ աշխարհը բոլ-բոլ շրջած զբոսաշրջիկներն այստեղ չեն ձանձրանա: Մնում է միայն այնպես անել, որ դեպի Հայաստան չվերթը գոնե մի քիչ ավելի էժան լինի, քան, ասենք, Ամստերդամ մեկնելը, որ փողոցային ցուցա- նակները ընթեռնելի լինեն ինչպես մեզ համար, այնպես էլ դրսից եկածների, որ տաքսիստները տասն անգամ բարձր գին չկրակեն միայն նրա համար, որ նստողը արտասահմանցի է և, վերջա- պես, անենք այնպես, որ մարդիկ տարբերեն Հայաստանը Ռումինիայից և Ալբանիայից:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Page 4: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Գլխավոր խմբագիր՝ ԱրտԱվԱզդ ԵղԻԱզԱրյԱնԱրտ-տնօրեն՝ նՈնԱ ԻսԱջԱնյԱնԹողարկող խմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱն Գրական խմբագիր՝ ԱրքմԵնԻկ նԻկՈղՈսյԱնՍրբագրիչ՝ գԱյԱնԵ ԱնԱնյԱնՖոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱնԷջադրում՝ ԱրտԱկ սԱրգսյԱն

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Բիայնա Մահարի, Անուշ Կոշեցյան, Արմեն Մուրադյան, Արեգ ԴավթյանԼուսանկարներ՝ Բիայնա Մահարի, Առնոս Մարտիրոսյան, Մարիամ Լորեցյան, Գրիգոր Եփրեմյան, Սերգեյ Թումանյան, Արթուր Lumen Գևորգյան, «Այլ Երևան», PAN Photoպատկերազարդումներ՝ Նոնա Իսաջանյանտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸտնօրեն՝ Աննա Ղասաբյան

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ [email protected]՝ www.imyerevan.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ [email protected]

Շապիկ՝ Դավիթ Մարգարյան

instagram.com/ YerevanCityMagazine

facebook.com/ YerevanCityMagazine

© 2011-2015 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդա- կության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պար- տադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 14.07.2015 Տպագրված է «Տպարան» ՍՊԸ-ում, 0002, Երևան, Պուշկինի փողոց 42/2Տպաքանակ՝ 6000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվա- ծային լրատվության մասին» և «Գովազ- դի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրու- թյամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդի- սանում է այս ամսագրի հիմնադիրը:«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմ- նադիր է հանդիսանում «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ն:2011-2015 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյու- թերը պատկանում են «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ին:

44 ԱրվեստԵրեսուն էջ տեքստԱրվեստագետ Էրիկ Ստեփան- յանը պատմում է առաջին State. արվեստի տոնավաճառի մասին:

46 ՀուշերԱրքան ԵրևանումՄայիսին կյանքից հեռացած լեգենդար Բի Բի Քինգի երևան- յան համերգները՝ ներկաների հուշերում:

ՔԱՂԱՔ

48 պատմությունԳտած քաղաքԻնչպես 1930-ականներին հայտնաբերվեց Շենգավիթ հնաքաղաքը, որի պեղումները շարունակվում են մինչ օրս:

52 կադրերի բաժինՀայաստանը գովազդող զբոսաշրջային պաստառ, 1936 թ. Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

22 Անձնական փորձԻմ տունը քո տունն էAirBnB կայքի միջոցով զբո- սաշրջիկներին բնակարան- ներ վարձող երևանցիները՝ արտասահմանցիների հետ շփվելու մասին:

25 Անձնական փորձԶբոսավարի 13 պատվիրաններըԻնչ երբեք չի կարելի անել, եթե պատրաստվում եք զբոսավար դառնալ:

26 ՀամացանցՁեր կարծիքը մեզ համար կարևոր էԶբոսաշրջիկների արձա- գանքները Երևանի մասին՝ համացանցում:

28 ԱյլընտրանքԵրևան էլ կա, Երևան էլՇուտով զբոսաշրջիկնե- րը հնարավորություն կունենան բացահայտելու Երևանի այլընտրանքային ժառանգությունը:

30 դիզայնՔաղաքի լեզունԳրագետ քաղաքային նավիգացիայի նշանա- կությունը զբոսաշրջու- թյան համար:

32 ՀյուրընկալությունԷնվոյցիներըՔաղաքի ամենաճանաչ- ված հոսթելներից մեկի հաճախորդները:

34 ՀավաքածուԾակող հուշերԵրիտասարդական պալա- տը և Սասունցի Դավթի արձանը՝ խորհրդային տարիների հուշանվեր-կրծքանշանների վրա:

36 զուգահեռներՆոր բան ասեքԻնչպես է փոխվել Երևա- նը՝ հին տուրիստական ուղեցույցների պատմած- ների համեմատ:

40 Այնտեղ Ես Ամստերդամն եմՄի քաղաքային ռեբրեն- դինգի պատմություն:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

42 Իմ ԵրևանԵրևանյան անձրևի հոտըՀրաչուհի Ութմազյանը՝ Երևանի անհետացած ձայների, սիրելի շատրվա- նի և այլնի մասին:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 Խառը Ամսվա ամփոփումՏաքսիստների բարձրա- ձայն մտքերը, նոր նստա- վայրեր, գրքեր և այլն:

10 նստավայր Bottega Del VinoԲարձրորակ գինի վայելելու նոր նստավայր Երևանում:

12 նստավայր «Վիվառո»Հայտնի բուքմեյքերը՝ Երևանում և Ծաղկաձորում:

14 Իրադարձություն Նվիրիր կյանք, լսիր ռոքԻնչպես հարյուրավոր մարդիկ արյուն հանձնեցին և ռուսական ռոք լսեցին:

15 ԻրադարձությունՀինգ հեռուստաալիքՀեռուստացույցի օգնությամբ ճամփորդելու հինգ տարբերակ Ucom-ից:

ԶԲՈՍՆԵԼ ԵՎ ՇՐՋԵԼ

16 կարծիք Հանգստի լրջությունըՀայկական զբոսաշրջու- թյան առավելություններն ու թույլ կողմերը:

18 մասնագիտությունԶբոսանք վարողներըՀայ զբոսավարները՝ իրան- ցի, իսպանացի, ռուս և ճա- պոնացի հյուրերի նախա- սիրությունների մասին:

23 Հուլիս-օգոստոս 2015

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹյՈւՆ

Page 5: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)
Page 6: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Բաղրամյան պողոտայի փակման, ազգային ավիափոխադրիչի կործանման և այլ բաների մասին բարձրաձայն մտորում են երևանցի տաքսիստները:

***Հեսա մի երկու պատվեր էլ անեմ ու գիշերը իջ- նեմ Բաղրամյան: Հաստատ պետք ա գնալ ու ժողովրդի հետ լինել, սենց էլ չի լինի, այ ախպեր:

***Ինչ ուզում ես ասա՝ ռուսն ա մեր կողքին, ռուսն ա մեր ախպերը: Էդ ամերիկացիքի, եվրոպա- ցիքի հետևից որ գնանք, վերջներս Ուկրանյա կլինի: Բա մեզ էդ պետք ա՞:

***Էսօր պասաժիրներիցս մեկը ասում էր, որ հե- սա Մեդվեդևն ա գալու Հայաստան, որ էս հար- ցը լուծեն: Բա իրանց համար էլ ա շատ լուրջ հարց, իրանք հո չե՞ն ուզի, որ Ուկրանյայի օրը ընգնենք: Մայդանն էլ ա սենց սկսվել, 88-ն էլ ա սենց սկսվել՝ նորմալ մարդիկ նորմալ հարցեր են բարձրացնում, օգտվում եմ աննորմալները: Տեսել ենք, գիտենք:

***«Արմավիայի» փակվելը խայտառակություն էր: Դու ո՞նց կարաս պետություն լինես ու զրկես ժողովրդիդ ազգային ավիափոխադրողից: Ինչի նորմալ լյոտչիկ ճարելը տենց հեշտ բան ա՞: Հի- մա որ ուզեն որ ավիաընկերություն բացեն՝ էլ չեն կարողանա, որտև պրոֆեսիոնալ չի մնա- ցել: Ով լավ գործ անող էր, վաղուց ցրվել են աշ- խարհով մեկ: Բա մյուս ընկերությունները որ փախնում են ստեղի՞ց: Լեհականը գնաց, չեխա- կանը գնաց, Էթիհադը չբացվաց՝ փախավ:

***Մեկ էլ ասում են՝ էս Բաղրամյանի ղալմաղալը Սերժն ա սարքել, որ յանի Պուծինին ասի՝ տես, ժողովուրդս դեմ ա, որ բարձրացնեմ, չեմ կարա բարձրացնեմ: Որտև դե ինքը հո չի՞ կարա գնա տենց բան ասի, իրան պետք ա, որ ժողովուրդը մեջքին լինի: Դա շախմատիստ ա, չէ՞, սենց խո- րամանկ բաներ կարա անի:

***Մի օր հարստանամ՝ կգնամ Սևան հանգստա- նալու: Մինչև էդ օրը գա՝ մենակ Վրաստան:

In Sane, Իսահակյան 38Նոր նստավայր Կասկադի հա- րևանությամբ: Ցերեկները In Sane-ը լուրջ սնվելու տեղ է (մեն- յուում կա, օրինակ, լանչ-բոքսի հնարավորություն), իսկ երեկո- յան՝ զվարճանալու ու տժժալու: Քանի որ գարեջուր ամենուր կարելի է խմել, այստեղ շեշտը դնում են կոկտեյլների վրա, որոնց տեսականին բազմազան է, գինը՝ մատչելի: Ժամանակ առ ժամանակ լինելու են կենդանի համերգներ (հիմնականում՝ ռոք, բայց ոչ միայն), հանդիպումներ և թեմատիկ քննարկումներ տարբեր ոլորտների մասնա- գետների հետ:

Չարենցի 28Այս ռեստորանը նոր չէ. արդեն 7 տարեկան է, սակայն լինելով գողտրիկ մի վայր՝ կարող է հայտնագործություն դառնալ շատերի համար: Ամռանը մեծ պահանջարկ ունի ռեստորանի կանաչազարդ բակը և երկրորդ հարկի բաց պատշգամբը: Երևանցիներն ու քաղաքի հյուրերը այստեղ օգտվում են բազմազան ճաշացանկից, որը, իմիջիայլոց, վերջերս համալրվել է 3 նոր ուտեստներով:

Յոգայի օրըՀունիսի 21-ին Հայաստանի յոգայի ֆեդերացիան, Լույս յոգա ստուդիան և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան և այլ յոգայի կենտրոններ Թումո ստեղծարար տեխնոլոգիանե- րի կենտրոնի հարակից այգում տոնեցին յոգայի միջազգային օրը:Այս տոնը նոր է՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հնչեցրել էր այդ գաղափարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2014 թվականի սեպտեմբերի 27-ին, մի քանի ամիս անց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 21-ը հռչակեց որպես յոգայի միջազգային օր: Ընտրվել է հունի- սի 21-ը, քանի որ դա ամառային արևադարձի օրն է՝ տարվա ամենաերկար օրը:

Զրից Նոր նստավայրեր

Առողջ ապրելակերպ

Հուլիս-օգոստոս 201545

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Page 7: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Դիտել «Առաքելությունն անհնարին է 5» մարտաֆիլմը Հուլիսի 30-ից, կինոթատրոններումՉծերացող Թոմ Կրուզը շարունակում է մրցել Ջեյմս Բոնդի հետ՝ ամենազորեղ կինո- գործակալի կոչման համար: Այս անգամ վարձու մարդասպանների մի խորհրդա- վոր կազմակերպություն պատրաստվում է ոչնչացնել Կրուզի մարմնավորած Իթըն Հանթին և իր գործակալությանը: Հանթին մնում է հավաքել թիմ և պատասխան հար- վածը հասցնել: Նախորդ «Առաքելությունը» լույս էր տեսել 2011 թվականին: Մինչ օրս շարքի չորս ֆիլմերը աշխարհում հավաքել են շուրջ երկու միլիարդ դոլարի հասույթ:

Գնալ Արտյոմ Մանուկյանի ալբոմի շնորհանդեսինՀուլիսի 24, Kami Club2000-ականների լավագույն հայ երաժիշտներից մեկը՝ թավջութակահար Արտյոմ Մանուկյանը նախքան ԱՄՆ տեղափոխվելը հասցրել էր համագործակցել տասնյակ հայ կատարողների և խմբերի հետ՝ «Կատուներից» ու Armenian Navy Bandից (որի հետ պտտվել է բազմաթիվ փառատոներով և ելույթ ունեցել Զո Զավինուլի մակարդակի հսկաների հետ) մինչև Միշոն և Dorians-ը: Ամերիկայում Արտյոմի մասնագիտական գործունեությունը միայն ավելի զարգացավ: Եվ հիմա 32-ամյա երաժիշտը վերա- դառնում է Երևան՝ ներկայացնելու իր առաջին սոլո ալբոմը:

Դասական համերգի գնալՍեպտեմբերի 3, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն«Երևանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառա- տոնի շրջանակներում Երևանում ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմո- նիկ նվագախումբը՝ լեգենդար դիրի- ժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ։ Այս նվագախումբը լավագույններից է աշխարհում, այն գրավում է աշխար- հի առաջատար բեմերը և հյուրընկալ- վում ամենահեղինակավոր երաժշտա- կան փառատոների կողմից:

Ինչ անել

Page 8: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Իրավունքների պաշտպանների մրցանակաբաշխությունՀամընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը շնորհվում է որպես գնահատական այն անհատներին և կազմակերպություններին, ովքեր ամեն օր ձգտում են իրավահավասարության խթանման և բարեփոխումների՝ հաճախ կորցնելով իրենց սեփական շահերը և նույնիսկ վտանգելով իրենց կյանքը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է 2012 թվականից և շնորհվում է Հայաստանում գործող միջազգային կառույցների կողմից: 2015-ին Համընդհա- նուր իրավունքների մրցանակաբաշխությունը ներառեց վեց անվանակարգ: «Ազատության պաշտպան» մրցանակը հանձնվեց «Ինֆորմացիայի ազատու- թյան կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանին: Այն հանձնեց ԵԱՀԿ երևա- նյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը: Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Դիրկ Լերնցը հանձնեց «Խիզախ կին» մրցանակը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կազմակերպու- թյունների կոալիցիային, մասնավորապես՝ Հասմիկ Խաչատրյանին, ով կոալի- ցիայի օգնությամբ կարողացել է վերականգնել իր ոտնահարված իրավունքնե- րը: Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ն.Գ. Քեթի Լիչը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց «Հետք» էլեկտրոնային պորտալի լրագրող Զարուհի Մեջլումյանին՝ իր բացառիկ արհեստավարժության և ցմահ դատապարտյալների մասին գրելու ու նրանց իրավունքները պաշտպանելու համար: Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խումբը ստացավ «Կա- ռավարության բարեփոխումների առաջատար» մրցանակը, որը հանձնվեց Վահրամ Բադոյանին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կողմից: Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան հանձնեց Տեղական ինքնակառավարման բարեփոխումների առաջատար մրցանակը Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին: Իսկ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն «Ներառման խթանում» մրցանակը շնորհվեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանին՝Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար պայմանների բարելավման համար:

Լյուբկո Դերեշ «Խաղաղարարը» («Օտար գիր» մատենաշար), «Անտարես», 2015 Ուկրաինացի երիտասարդ գրող Լյուբկո Դերեշի այս գրքում զետեղված երեք վիպակները իրենց գաղափա- րական նպատակակետով՝ հասնում են մի տեղ, որից անդին դիմագծերով անվերջությանը նմանվող դատար- կությունն է: Այն, ինչ արարչագործվել է, ապագա չունի:

Հարփըր Լի «Ծաղրասարյակ սպանելը...», «Զանգակ»20-րդ դարի կարևորագույն ամերիկյան վեպերից մեկը, որն ունի նաև շատ հայտնի էկրանավորում Գրեգորի Փեքի գլխավոր դերակատարությամբ և որի շարունա- կությունը պետք է լույս տեսնի առաջին գրքից 55 տարի անց՝ այս ամռանը: «Ծաղրասարյակի» գործողություն- ները ծավալվում են ամերիկյան մի փոքր քաղաքում

Վահրամ Մարտիրոսյան «Սերը Մոսկվայում» (XXI. մատենաշար), «Անտարես», 2015 Անկախության տարիներին Վահրամ Մարտիրոսյանի գրքերը միշտ էլ յուրահատուկ ընդունելության են ար- ժանացել հանրության կողմից: Դրա պատճառներից մեկը երևի թե այն է, որ հեղինակը ոչ միայն առաջին հայացքից անսովոր թեմաների էր անդրադառնում, այլև մի փոքր անսովոր էր ներկայացնում իր գրքերը՝ դիմում էր գովազդի, հայտարարություններ էր տպա- գրում թերթերում և այլն: Այսօր այդ ամենը անում է հրատարակիչը, բայց Մարտիրոսյանն իբրև գրող շա-

Եվ եթե փորձում ես մտնել դրա մեջ՝ պատմությունը ավարտ- վում է: Այնուհանդերձ, վերադարձի հնարավորությունից պետք է օգտվել: Այս գիրքը գալիս է մեզ պատմելու այդ վե- րադարձի առասպելը: Ուկրաիներենից թարգմանել է Անուշա- վան Մեսրոպյանը, իսկ առաջաբանը գրել է Արամ Պաչյանը:

րունակում է պահպանել իր այսպես ասած՝ «ֆիշկան»: Նրա նոր վեպի վերնագրի երանգը հուշում է, որ սերը ամենաան- հավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում, բայց այն իսկապես սիրո պատմություն է: Վեպի հերոսնե- րը սիրահարվում են և երջանիկ են միասին, ասես անկշռե- լիության թաղանթում, մինչև այն ճեղքում ու ներս է թափան- ցում իրականությունը՝ երեկ աշխարհակալ-միաձույլ, այսօր ազգային հակասություններից, սոցիալական անարդարու- թյունից ու բռնություններից ծվատվող մեգապոլիսը:

համեստ մի ընտանիքի պատմության շուրջ: Իննամյա հե- րոսուհու աչքերով հետևելով վեպի իրադարձություններին՝ սկսում ես խորհրդածել այնպիսի լուրջ հարցերի շուրջ, ինչ- պիսիք են հանդուրժողականությունը, արդարադատությու- նը, բարությունը, խիղճն ու պարտքի զգացումը: Անգլերենից թարգմանել է Արամ Արսենյանը:

Նոր գիրք

Իրադարձություն

Հուլիս-օգոստոս 201567

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Page 9: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

AirFrance-ը՝ երեխաների համարԱմեն տարի շուրջ 1,3 միլիոն երեխա ճանապարհորդում է Air France ավիաընկերության չվերթներով: Եվ զարմանալի չէ, որ այստեղ ման- կահասակ հաճախորդներին հատուկ ուշադրություն են դարձնում: 2015 թվականի հուլիսի 1-ից AirFrance-ի երկար չվերթների ընթացքում 3-ից 8 տարեկան երեխաներին առաջարկում է ուրախ զվարճանքներ: Ի թիվս մի շարք խաղերի, աչքի է ընկնում հատկապես գեղեցիկ բա- ցիկը, որը կարելի է ներկել: Բայց տարօրինակ կլիներ XXI դարում չօգտագործել նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները. Kids մոբայլ հավելվածի շնորհիվ հնարավոր է պլանշետի կամ սմարթ- ֆոնի օգնությամբ «կենդանացնել» ներկված ինքնաթիռը՝ վերածելով այն եռաչափ պատկերի: Բացի այդ, նկարը հնարավոր է պատճենել և նորից ներկել արդեն տանը: Ընկերությունում խոստանում են վեց ամիսը մեկ թարմացնել պատկերը, որպեսզի հաճախ ճամփորդող փոքրիկ ուղևորները չձանձրանան: Սեպտեմբերից էլ ընկերության ինքնաթիռներում հասանելի կլինեն երեքական խաղ 5-8 և 9-12 տա- րեկանների համար, իսկ նորածինների մայրիկներին կտրվեն փոքր օճառ, Nivea ընկերության քսուքներ, մանկական կրծքապանակ և այլ անհրաժեշտ պարագաներ: Այսքանով հատուկ վերաբերմունքը երեխաների նկատմամբ չի ավարտ- վում. Փարիզի Շառլ Դը Գոլ օդանավակայանի բիզնես-լաունջների տարածքում գործում են հատուկ մանկական տարածքներ, որտեղ կարելի է սեղանի խաղեր կամ Sony PlayStation Vita խաղալ, ներկել ու նկարել կամ մանկական ամսագրեր ընթերցել: Մի քանի խաղա- հրապարակներ հասանելի են նաև օդանավակայանի տարածքում՝ լաունջներից դուրս:

Ճամփորդություն

Page 10: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)
Page 11: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)
Page 12: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Bottega Del VinoAperitivo գինիների բարի անձնակազմը ներկայացնում է բարձրորակ գինի վա- յելելու նոր վայր Երևանում` Bottega Del Vino: Թումանյան փողոցում գտնվող այս վայրի գլխավոր առանձնահատկու- թյունը պիցցաների հատուկ մենյուն է: Bottega Del Vino-ն առաջարկում է հա- մադրել և վայելել պիցցաները հայկա- կան գինիների հետ:

Բիայնա Մահարի

Wine by glass/ Բաժակով գինի

Pizza /Պիցա

Pizza Margarita /Պիցցա Մարգարիտա............................. 1800Pizza Veggie / Պիցցա բանջարեղենով............................. 2600 Pizza Con Prosciutto / Պիցցա պրոշյուտոյով .................. 3500

Pizza Quattro Formaggi / Պիցցան 4 տեսակի պանրով.... 3500Pizza Pepperoni / Պիցցա Պեպերոնի ............................... 2800Pizza Con Pecorino truffle / Պիցա Տրյուֆելի պանրո .... 3000

Merlot700 AMD

Carmenere1200 AMD

Nero d’avola1000 AMD

Syrah1600 AMD

Takar Areni1600 AMD

Takar Kangun1200 AMD

Semi sweet1000 AMD

Muscat1200 AMD

Pino Grigio900 AMD

Tavel Rose1800 AMD

Bottega Del VinoՀասցե՝ Թումանյան 34Հեռ.՝ 010 56 21 44Կայք՝ www.aperitivo.am

Էլ. փոստ՝ [email protected]Աշխատանքային ժամեր՝ 11:00-ից 02:00

1011 Հուլիս-օգոստոս 2015

ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

Page 13: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)
Page 14: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

«Վիվառո»Երևանյան փողոցներում զբոսնելիս դժվար կլինի չնկատել իրենց յուրահատուկ

դիզայնով առանձնացող «Վիվառո» բուքմեյքերական ընկերության գրասենյակները: Այստեղ հնարավոր է ոչ միայն կատարել խաղադրույքներ

մարզական իրադարձությունների վրա, այլև վայելել առցանց խաղային արտադրանքի լայն ընտրանին կամ ուղղակի անցկացնել հաճելի ժամանակ

ընկերների հետ: 15 տարվա աշխատանքը հայկական շուկայում «Վիվառոյին» դարձրել է շատ նրբանկատ և ճկուն՝ հաճախորդների նախընտրությունների և պահանջների նկատմամբ: Բուքմեյքերական կետերի լայն ցանցը ձեզ չի

ստիպի երկար փնտրել «Վիվառոյին», 130 գրասենյակները տարածված են ողջ Հայաստանի տարածքով, այդ թվում նաև՝ գլխավոր զբոսաշրջային կենտրոններից

մեկում՝ Ծաղկաձորում: Բացի այդ, «Վիվառոն» ամեն պահի հասանելի է իր վեբկայքի և հեռախոսային տարբերակի միջոցով:

1213 Հուլիս-օգոստոս 2015

ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

Page 15: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Ծաղկաձորի կետ«Վիվառոյի» Ծաղկաձորի գրասենյակը բուք- մեյքերական կետի և վիրտուալ կազինոյի հետաքրքիր համադրություն է: Սրահների հաճելի ձևավորումը ձեզ թույլ կտա չկտրվել այն հանգստության մթնոլորտից, որը հա- տուկ է ողջ Ծաղկաձորին: Այստեղ ներկայաց- ված է «Վիվառոյի» խաղային արտադրանքի ողջ տեսականին՝ սկսած խաղադրույքներից մինչև բազմազան խաղեր: Ծաղկաձորում հաճախ կազմակերպվում են նաև մեծամասշ- տաբ կենդանի մրցաշարեր և փառատոներ, խաղարկվում զանազան մրցանակներ:

Բուքմեյքերական կետերՀայաստանի տարբեր քաղաքներում գործում են «Վիվառոյի» ավելի քան 130 բուքմեյքերա- կան կետեր: «Վիվառոն» իր հաճախորդներին առաջարկում է կատարել խաղադրույքներ ամսական ավելի քան 20000 իրադարձություն- ների վրա՝ ապահովելով նաև խաղերի կենդա- նի և անիմացիոն հեռարձակումներ, խաղե- րի վերաբերյալ բազմազան վիճակագրական տվյալներ: Բուքմեյքերական կետերում առկա են առանձնացված համակարգիչներ՝ հաճա- խորդների համար, մեծ էկրաններ՝ խաղերի դիտման, ինչպես նաև խաղադրույքների մա- սին տեղեկատվության տրամադրման համար: Հաճախորդները կարող են նաև տեղում խա- ղալ «Վիվառոյի» կայքում ներկայացված բո- լոր առցանց խաղերը, այդ թվում՝ պոկեր, բլոտ, նարդի, սլոթ խաղեր և այլն: Սրահների հար- մարավետ ձևավորումը, յուրահատուկ դիզայ- նը և բարեհամբույր անձնակազմը ստեղծում են մի մթնոլորտ, որտեղ հնարավոր է խաղալ հենց հաճույքի համար, ինչպես պնդում է «Վի- վառոյի» կարգախոսը:

Ընկերությունն ունի 20-ից ավելի վճարային համակարգ ձեզ սպասարկելու համար

«Վիվառոն» ունի խաղացողներ ավելի քան 30 երկրներից

«Վիվառոն» ավելի քան 13 տարի շուկայի առաջատարն է

2015 թվականին «Վիվառոն» ճանաչվել է «Տարվա լավագույն օնլայն բուքմեյքեր»

Գովազդային

Page 16: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Նվիրիր կյանք, լսիր ռոք

Հունիսի 27- ին՝ համերգից մի քանի ժամ առաջ, «Յուքոմ» ընկերության Ամիրյանի մասնա- ճյուղում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Հանձնիր արյուն, նվիրիր կյանք» ակցիայի շրջանակներում: Ասուլիսին մասնակցում էին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Ռադիո «Վանի» տնօրեն Շուշա- նիկ Արևշատյանը և հաղորդավար Եգոր Գլու- մովը, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը և «Բի-2» ռուսական ռոք խմբի ղեկավարը: Ասուլիսի մասնակից- ները ամփոփեցին ակցիայի արդյունքները և նշեցին, որ սա նախադեպը չունեցող նա- խաձեռնություն էր, որի շրջանակներում հավաքված արյունը փոխանցվել է շուրջ 80 երեխայի: «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը հույս հայտնեց, որ այս ակ- ցիան հիմք կդնի արյունատվության մշակույ- թի զարգացմանը մեր երկրում և կամավոր դոնորներն էլ ավելի կշատանան.

Անցնող ամառվա երևանյան ամենանշանակալից իրադարձություններից մեկը, անշուշտ, «Հանձնիր արյուն, նվիրիր

կյանք» ակցիան էր, որը ավարտվեց ռուսական «Բի-2» խմբի համերգով Մարզահամերգային համալիրում: Խմբի երկրպագուները կարող էին համերգի տոմս ստանալ արյուն հանձնելով իբրև դոնոր:

«Հպարտությամբ կարող եմ փաստել, որ «Յուքոմի» և «Ռադիո «Վանի» «Հանձնիր արյուն, նվիրիր կյանք» համատեղ ակցիայի շրջանակներում բազմաթիվ «Յուքոմ» աշ- խատակիցներ մի քանի օր շարունակ այցե- լեցին Արյունաբանական կենտրոն և արյուն հանձնեցին հանուն մեր երեխաների, մեր ապագայի: Շատերին, ցավոք, չհաջողվեց, քանի որ արյունատվության չափանիշները շատ խիստ էին, սակայն մեծ ցանկությունը, մեծ ոգևորվածությունն ու ձգտումը շատ ող- ջունելի են: Ակնհայտ է, որ նման միջոցա- ռումներն ունեն ստրատեգիական նշանա- կություն մեր երկրի համար և բխում են մեր երկրի անվտանգության պայմաններից: Լրացնելով արյան սակավությունը մեր երկ- րում՝ մենք կունենանք ավելի պաշտպանված հայրենիք և առողջ սերունդ: Հայտնի է, որ արյունը չունի համարժեք փոխարինող, ար- յուն գեներացնելու միակ աղբյուրը մարդն է՝

դոնորը: Հուսով ենք, որ այս ակցիայի շրջա- նակներում հավաքված արյունը կփրկի ոչ մեկ մարդու կյանք, — իր խոսքում ասաց Հայկ Եսայանը, և ավելացրեց, — ես շատ կարևո- րում եմ այսպիսի միջոցառումների իրականա- ցումը, քանի որ նման ակցիաները բարձրաց- նում են մարդկանց ինքնագիտակցման մա- կարդակը, մոտիվացիան և պատասխանա- տվության զգացումը,համախմբում են մարդ- կանց մեկ գաղափարի շուրջ, որը շատ կարևոր է: Այսօր մենք հյուրընկալում ենք ռուսական «Բի-2» ռոք խմբին, ովքեր Հայաստանում ունեն երկրպագուների մեծ բանակ և այսօր համերգ են տալու «Հանձնիր արյուն, նվիրիր կյանք» ակցիայի շրջանակներում»:Իսկ նույն օրվա երեկոյան Մարզահամերգային համալրի համերգասրահը թնդում էր «Բի-2»-ի հին ու նոր երգերի ներքո: «Տժժացողների» զգալի մասը տոմսի դիմաց արյուն էր հանձնել: Եվ կյանք նվիրել:

Radio Van/գովազդային

1415 Հուլիս-օգոստոս 2015

ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն

Page 17: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Հինգ հեռուստաալիք

Ճամփորդելը միշտ չէ, որ ստացվում է, փոխարենը աշխարհի տարբեր ծայ- րերի հետ կարելի է ծա- նոթանալ հեռուստացույցի օգնությամբ: Ներկայաց- նում ենք «Յուքոմի» U!TV ծառայության ցանկի մեջ մտնող այն հեռուստա- ալիքները, որոնք ամենից լավ կօգնեն ձեզ այդ գործում:

ТелепутешествияԱլիքը դիտողին սպասում են զանազան ար- շավներ դեպի մոլորակի էկզոտիկ վայրեր, ճամփորդություններ դեպի մեգապոլիսներ և համաշխարհային մշակույթի կենտրոններ, աշ- խարհի ժամանակակից և հինավուրց հրաշա- լիքների բացահայտում և ուսումնասիրություն- ներ: Ալիքի եթերում են ճամփորդությունների և վայրի բնության մասին միջազգային հա- ղորդումներ, այդ թվում՝ մի շարք բացառիկ նախագծեր: Եթերի հիմնական մասը զբաղեց- նում են «Первый ТВЧ» հեռուստաընկերության սեփական արտադրության հեռուստահաղոր- դումներ: Ալիքը հասանելի է ինչպես SD որա- կով, այնպես էլ HD՝ բարձր որակով:

Viasat ExplorerԱյս ալիքը նրանց համար է, ովքեր հետաքրքր- վում են արկածներով, ճանապարհորդություն- ներով, կենդանական աշխարհի բազմազա- նությամբ, արագաշարժ մեքենաներով, սպոր- տի էքստրեմալ տեսակներով և հայտնի հան- ցագործություններով:

Discovery channelՀայտնի վավերագրական հեռուստաալիք, որի մասին դիտողների մեծ մասն ասում է. «Սա այն ալիքն է որը, իսկապես, ես սիրում եմ դիտել»: Նրա ստեղծողների նշանավոր վարպետությունը գնահատված է ողջ աշ- խարհում: Discovery-ն յուրաքանչ յուրին կնվիրի հնարավորություն՝ զմայլվել հնա- գույն քաղաքների գանձերով, նորովի նայել հայտնի երկրներին, առանց տնից դուրս գալու մասնակցել Երկիր մոլորակի էկզոտիկ անկյունների վտանգավոր արշավներին:

Discovery World Ալիքի հետազոտական ծրագրերը լուծման սեփական տարբերակներն են առաջարկում մարդկության պատմության մեջ անձի դերի հարցերի շուրջ, օգնում են տեսնել պետու- թյան զարգացման և քաղաքակրթության ուղիները տարբեր տեսանկյունից՝ իրենց առ- ջև նպատակ դնելով հաստատել հնագույն ավանդույթների իրական լինելու մասին են- թադրությունները կամ բացահայտել սուտն ու երևակայության հորինվածքը: «Discovery World» ալիքի յուրաքանչ յուր դիտող կբա- ցահայտի վիթխարի համակործանումների և անբացատրելի անհետացումների պատ- մությունը, հնագիտական ձեռքբերումների գաղտնիքները, որոնք հազարամյակներ շարունակ անհասանելի են եղել մարդկու- թյան համար:

National GeographicՀեռուստաալիքի թեման կենդանական և բու- սական աշխարհն է, պատմությունը, մարդ- կանց կյանքը տարբեր երկրներում, Երկիր մոլորակի մասին գիտությունները: Հեռուս- տաալիքի ծրագրերը կհետաքրքրեն տարբեր տարիքի հեռուստադիտողների: Այս ալիքի վավերագրական ֆիլմերը արժանացել են ավելի քան ութ հարյուր տարբեր միջազգա- յին փառատոների և մրցույթների պարգև- ների ու մրցանակների:

Գովազդային

Page 18: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Հանգստի լրջությունըՎերջին տարիներին հայաստանցիները դժվար թե նկատած չլինեն

օտար լեզուների հաճախականության ավելացումը մեր քաղաքներում ու փողոցներում: Փաստ է, որ տուրիզմը զարգանում է, և ոչ պակաս

հաճելի է փաստել, որ մեր քաղաքացիներն էլ են սկսել ավելի հեռուներ մեկնել: Զրուցեցինք Actitour տուրիստական ընկերության տնօրեն

Արթուր Գասպարյանի հետ, որպեսզի պարզենք, թե ինչն է ստիպում արտասահմանցիներին գալ մեզ մոտ, ինչու են մեր հայրենակիցները

համառորեն շարունակում գնալ Անթալիա և ընդհանրապես ինչ է փոխվել հայկական տուրիզմում վերջին տարիներին:

Պարոն Գասպարյան, ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան տուրիզմի ոլորտի ներկա- յիս վիճակը:— Թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրիզմի ոլոր- տում շատ մեծ զարգացումներ են եղել վեր- ջին տասը տարվա մեջ: Հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ ավելացել է, զարգացել են ներքին ենթակառուցվածքները՝ ճանա- պարհները, հյուրանոցները: Ավելի են մասնա- գիտացվել սպասարկող կազմակերպություն- ները: Սակայն բացասական միտումներ էլ են ի հայտ եկել: Քանի որ այս ոլորտը չի պահան- ջում մեծ ներդրումներ, վերջերս շարունաբար բացվում-փակվում են նոր տուրիստական գործակալություններ, որոնցից շատերը գա- ղափար չունեն, թե ինչ է իրենից ներկայաց-

նում տուրիզմը: Ասենք, իրենց մատուցած ծա- ռայությունների պատճառով շատ տուրիստ- ներ հեռանում են երկրից բացասական տպա- վորություններով: Այդպիսի կազմակերպու- թյունները անհասկանալի ցածր գներով փոր- ձում են շահել շատ հաճախորդներ, սակայն երբ գործը հասնում է իրենց խոստացած բարձրորակ սպասարկմանը, նրանք, այս- պես ասած՝ «տակից դուրս չեն գալիս»: Իսկ հաճախորդը եզրակացություն է անում, որ խնդիրը հենց Հայաստանի մեջ է: Դա ես հա- մարում եմ հայկական խառնվածքի գիծ՝ եթե հարևանիս մոտ ստացվում է, ուրեմն ես էլ պետք է անեմ: Նման մի բան կատարվում էր 90-ականներին, երբ քաղաքը կարծես հեղեղ- ված լիներ դեղատներով:

Իսկ ի՞նչ է պետք անել, որ այդպես չլինի:— Կոնկրետ այս խնդիրը կարելի է լուծել մի քա- նի եղանակով, օրինակ՝ լիցենզավորելով տու- րիստական կազմակերպությանը: Այդ լիցեն- զիան պետք է ներառի համապատասխանեցում մի քանի կարևոր պահանջների, ընդհուպ մին- չև սահմանված կապիտալի առկայությանը, որը երաշխիք կլինի տուրիստին բարձրակարգ սպասարկելու, թեկուզ և ի վնաս քո կազմակեր- պությանը, որպեսզի երկրի «անունը չընկնի»:Մյուս կողմից՝ այսօր Հայաստանում զարգանում է լուրջ մրցակցություն, հայտնվում են բարձրո- րակ սպասարկում տրամադրող կազմակերպու- թյուններ, որոնք թելադրում են գրագետ մոտե- ցում: Ասենք, եթե դու վատ կազմակերպություն ես, և նույնիսկ մի քանի սխալ ես թույլ տալիս,

Հուլիս-օգոստոս 20151617

ԶԲՈՍՆԵԼ ԵՎ ՇՐՋԵԼ կարծիք

Page 19: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

ապա չես ունենա քո հաճախորդների բազան, ոչ էլ կկարողանաս ինչ-որ գումար վաստակել: Ամեն մի սխալը մի քայլ կմոտեցնի կազմա- կերպության ինքնասպանությանը:Իսկ ովքե՞ր են գալիս Հայաստան և ինչ են այստեղ փնտրում:— Նախկինում Հայաստանի հիմնական այ- ցելուն սփյուռքի ժողովուրդն էր: Ժամանակի ընթացքում թե՛ իրենց թիվը պակասեց՝ քանի որ շատերը արդեն հասցրեցին այցելել իրենց պատմական հայրենիք, թե՛ ավելացավ այն ար- տասահմանցիների թիվը, ովքեր գալիս էին այստեղ առաջին անգամ: Այդպիսի զբոսա- շրջիկները շատ կարևոր են մեզ համար, քա- նի որ հենց իրենք են հետագայում մեր երկրի մասին պատմելու: Հիմնականում մեզ մոտ են գալիս մարդիկ, ովքեր գրեթե ամենուր եղել են և փնտրում են էկզոտիկ մի վայր, որտեղ կգտնեն ինչ-որ նորություն: Այստեղ ամեն մարդու համար կա ինչ-որ մի կետ, որի շուրջ պտտվում է հենց իր «Հայաստանը»: Եթե մի կողմ դնենք մեր բնությունը, տեսարժան վայ- րերն ու Գառնի-Գեղարդը, շատերը գալիս են այստեղ շփման համար: Ես հարյուրավոր ան- գամ եմ լսել մեր հյուրերից, որ այսպիսի հյուր- ընկալություն ու ուշադրություն իրենց նկատ- մամբ նրանք գրեթե չեն զգացել ոչ մի տեղ: Թող պարծանք չլինի, բայց մեր կազմակերպությու- նում այդ շփումը և վերաբերմունքը ամենա- կարևոր տարրերից է: Միգուցե հենց դրա մեջ է գաղտնիքը՝ մենք ունենք շատ հաճախորդներ, որ միայն մեզ հետ են ուզում համագործակցել: Հասկանում եք, այդ մարդիկ եղել են աշխար- հի այնպիսի վայրերում, որ դժվար թե կարող ենք զարմացնել մեր բնությամբ կամ պատ- մական հուշարձաններով: Դրանք դառնում են ուղղակի պիկանտ լրացում այն էմոցիա- ներին, որոնք նրանք ստանում են մեր վերա- բերմունքից, ընկերական միջավայրից:

Ներգնա զբոսաշրջային այցելություններ

2014թ. հունվար-սեպտեմբերին հանրա- պետություն են ժամանել 1 941 151 զբո- սաշրջիկներ (13.6%-ով ավելի, քան 2013 թվականի նույն ժամանակաշրջանում):

2014թ. հունվար-սեպտեմբերին զբոսա- շրջության նպատակով հանրապետու- թյունից մեկնել է 1 886 251 մարդ (12.5%-ով ավելի, քան 2013-ի համապատասխան ժամանակաշրջանում)

2014 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկները 28,2 տոկոսը ԱՊՀ երկրներից են եղել, 33,9 տոկոսը՝ Եվրա- միության երկրներից, 37,9 տոկոսը՝ այլ երկներից:

2014 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար հինգ երկները.1. Ռուսաստանը՝ 23 տոկոս2. ԱՄՆ՝ 12,7 տոկոս3. Ֆրանսիա՝ 8,1 տոկոս 4. Իրան՝ 7,1 տոկոս5. Գերմանիա՝ 5,8 տոկոս

2015թ. հունվար-մարտին Հայաստան է ժամանել 232 583 զբոսաշրջիկ:

2015թ. հունվար-մարտին զբոսաշրջու- թյան նպատակով հանրապետությունից մեկնել է 214 757 մարդ: Ներքին զբոսաշրջային այցելություններ

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների՝ 2014 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետության տա- րածքում տեղաբաշխված զբոսաշրջիկ- ների կոլեկտիվ և անհատական տեղա- վորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել է 859 703 զբոսաշրջիկ (ՀՀ ռեզիդենտներ)՝ 2013 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 28.4%-ով ավելի շատ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով

Իսկ հայե՞րը ուր են սիրում զբոսաշրջել:— Մենք էլ ենք սկսել լայնացնել մեր աշխար- հագրությունը: Սակայն կա մի ուղղություն, որը մեզ շատ է տխրեցնում՝ Թուրքիան: Ինչու են այդքան հայեր գնում հանգստանալու հենց Անթալիա: Երբ այդ հարցը բարձրացնում էինք, մեր զրուցակիցները պատասխանում էին, որ խնդիրը այլընտրանքի մեջ է՝ թե գնային, թե սպասարկման որակի տեսանկյունից: Մենք մեր ուսումնասիրությունը կատարեցինք, որի արդյունքում հասկացանք, որ իրոք շատ դժվար է գտնել ուրիշ մի երկիր, որը կառաջարկի նմա- նատիպ հանգիստ: Օրինակ, Անթալիա ընտա- նիքներով հանգստի մեկնող մարդիկ նախընտ- րում են all-inclusive ձևաչափը, տեղում սննդի վրա հավելյալ գումար չծախսելու համար: Ի վերջո, հենց մենք որոշեցինք առաջարկել բո- լոր ցանկացողներին նույնատիպ հանգիստ, որն արդեն հասանելի էր Հունաստանում, մասնավորապես՝ Կրետե կղզում: Արդեն երկու տարի է, ինչ աշխատում ենք այդ ուղղությամբ, և կարող եմ փաստել, որ Կրետեն բավական լուրջ հայտ է ներկայացրել որպես Թուրքիայի հակակշիռ: Ու ընդհանուր առմամբ մենք շատ մոտ ենք հույներին՝ թե բնավորությամբ, խառն- վածքով, թե մշակույթով: Հույները քրիստոնյա են, ինչը նույնպես շատ կարևոր գործոն է: Բա- ցի այդ, եթե նույնիսկ մի կողմ դնենք մշակու- թային, հոգևոր տարբերությունները, ապա ոչ մի կերպ չենք կարող անտեսել այն փաստը, որ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանա- գիտական հարաբերություններ: Եվ եթե Թուր- քիայում հանկարծ որևէ լուրջ խնդրի դեմ ես կանգնում, ասենք, կորցնում ես անձնագիրդ, ոչ ոք չի կարող երաշխավորել այդ խնդիր նոր- մալ լուծումը: Հունաստանում այդպիսի խնդիր պարզապես չի ծագի: Մի խոսքով, հանգստին պետք է լուրջ մոտենալ, որպեսզի այն իսկապես հանգիստ անցնի:

ԵԹԵ ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵՆՔ ՄԵՐ ԲՆՈւԹյՈւ- ՆԸ, ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱյՐԵՐՆ Ու ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴԸ, ՇԱՏԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ՀԱյԱՍՏԱՆ ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ՇՓՄԱՆ ՀԱՄԱՐ

Արմեն Մուրադյան

Page 20: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Զբոսանք վարողներըԻնչու են իսպանացիները տնտեսում հուշանվերների հաշվին,

իրանցիները փնտրում խոզի միս և գիշերային ակումբներ, ռուսները ճշտում ալկոհոլի արտահանման թույլատրելի վերին

շեմը, իսկ ճապոնացիները Հայաստան գալիս ընդամենը մի քանի օրով. պատմում են օտարերկրացի զբոսաշրջիկների հետ

աշխատող հայ զբոսավարները:

Իրանցիները հիմնականում Հայաստան են գա- լիս գիշերային ակումբների և խնջույքի համար, նրանց այնքան էլ չի հետաքրքրում մեր պատմա- մշակութային ժառանգությունը: Մեծ մասի հա- մար զվարճանքի հրապուրիչ վայր է նաև Սևանա լիճը: Հետաքրքիր մի փաստ. նրանք հաճելիորեն զարմանում են, որ մեր երկրում ամուսնանալու համար փեսացուները ստիպված չեն հարսնա- ցուի հորը մեծ գումար վճարել, որը նրանց մոտ անվանում են «մեհրիե»:Այստեղից նրանք հիմնականում նախընտրում են տանել ոչ նյութական բաներ. զգացմունքներ, տեսանյութեր և նկարներ, որտեղ իրենք պատ- կերված են այնպիսի մի վայրում կամ այնպիսի մի բան անելիս, որը չեն կարողանա անել Իրա- նում և որոնցով կարելի է զարմացնել իրենց հա- րազատներին և ընկերներին:Որպես զբոսավար կարող եմ ասել, որ ամենա- շատ հարցերը նրանք տալիս են Հայաստանի

բնակչության թվի մասին, աշխատավարձի չափի և այլն: Նաև մի հարց կա, որը առանձնացնում է իրանցիներին ուրիշ զբոսաշրջիկներից. որտե՞ղ կա- րող են խոզի միս ուտել: Բոլորս գիտենք, որ Իրա- նում արգելված է խոզի միսը կրոնական պատճառ- ներով, և այստեղ նրանք փորձում են այդ բացը լրացնել: Նաև շատ են այցելում գիշերային զվար- ճանքի վայրեր այդ նույն պատճառով:Այստեղ իրենք դժգոհում են են իրենց նկատմամբ քաղաքացիների ոչ այդքան հաճախ, սակայն նկա- տելի անբարյացկամ վերաբերմունքից և հիմնակա- նում բարձր գներից: Ի դեպ, իրանցիները, ինչպես հայտնի է, մեր բազմադարյան հարևաններն են և դեռ վաղ հասակից նրանք որոշակի տեղեկություն- ներ ունենում են մեր երկրի պատմության և մշա- կույթի մասին: Հայաստան այցելող զբոսաշրջիկ- ների մեջ գերակշռում են 25-40 տարեկան տղամար- դիկ, փորձում են ընտանիքից առանձին զվարճա- նալ, երևի թե փորձելով «ցրվել» նոր պայմաններում:

Զբոսավար Հունան Շուշանյանը՝ իրանցի զբոսաշրջիկների մասին

1819 Հուլիս-օգոստոս 2015

ԶԲՈՍՆԵԼ ԵՎ ՇՐՋԵԼ մասնագիտություն

Page 21: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Մեր այսօրվա պայմաններում, երբ միջազգային թռիչքները հանվում են Երևանի օդանավակա- յանից, ճանապարհային հարցը չի լուծվում, իսկ հյուրանոցների գները միայն բարձրանում են, տարօրինակ է խոսել Հայաստանում տուրիզմի մասին: Եկեք իրատես լինենք և փաստենք՝ եթե այսպես շարունակվի, արևմտյան երկրներից տուրիզմը դեպի Հայաստան կդառնա միայն վառ հիշողություն: Շատ վայրեր կան, որոնք գրավում են այցելուին, թե իսպանացի, թե որևէ այլ եվրոպական երկրի: Դրանցից են, անշուշտ, Մատենադարանը, Ծիծեռ- նակաբերդի հուշահամալիրը, Կասկադը, Կոնյա- կի գործարանը: Ինչ խոսք, մեր վանքերը շատ մեծ տպավորություն են թողնում ցանկացած զբոսաշրջիկի վրա թե հնությամբ, թե ճարտարա- պետությամբ և թե այն շրջապատող բնությամբ: Բայց լավ կլիներ, որ մեր գործակալությունները չմոռանային, որ ամեն դեպքում մարդիկ գալիս են արձակուրդն անցկացնելու և չի կարելի չարա- շահել և վերածել այցելությունը զուտ կրոնակա- նի, այն պետք է համաչափ կապակցել՝ ելնելով այցելուի նախասիրություններից:Կան բաներ, որոնք անսովոր են թվում իրենց հա- մար: Դրանցից մի քանիսն են՝ վաճառվող ծաղիկ- ների քանակը, քաղաքի և երկրի հանգստությունը և ապահովությունը, երեկոյան զբոսնող մարդ- կանց քանակը, ինչպես նաև սոցիալական մեծ տարբերությունը Երևանի և Հայաստանի մնա- ցած տարածքների միջև: Նաև հաճախ հարցնում են, թե ինչու են մեծ մասամբ աղջիկները զբոս- նում առանձին խմբով, տղաները՝ առանձին, թե ինչու են աղջիկները այդքան գեղեցիկ և խնամ- ված, իսկ տղաները՝ ոչ: Ամենաշատը Հայաստա-

նում իրենց հուզում է այն հարցը, թե ինչպես է, որ մի երկրում, որտեղ նվազագույն աշխատավարձը մոտ 45 000 դրամ է, գները եվրոպականից քիչ են տարբերվում, և ինչպես են մարդիկ ապրում այդ աշխատավարձով: Կամ, ասենք, ինչու են գազատար խողովակները արտաքին և ոչ թե ստորգետնյա: Ինչո՞ւ Երևանի կենտրոնում կա շքեղ ավտոմեքե- նաների այնպիսի կուտակում, ինչպիսինը չկա նույ- նիսկ Մադրիդում: Շատ զբոսաշրջիկների, իսկ իսպանացիները բացառություն չեն, հիմնականում դուր չեն գալիս մեր Ճանապարհները:Կարող եմ ասել, որ իսպանացիները շատ քիչ բան են տանում այստեղից, քանի որ նրանք այնքան բաներ են գնել իրենց նախորդ ճամփորդություն- ներում, որ արդեն հագեցել են գնումներից: Եթե գնում են, ապա կոնյակ, արծաթյա զարդեր, հայ- կական հրաբխային քարեր, խաչքարեր և այլն: Վերջին տարիներին աշխատում են քիչ գումար ծախսել, նախընտրում են խնայել հաջորդ ճամփոր- դության համար: Հայաստան այցելող իսպանացի, և ընդհանրապես եվրոպացի և հարավամերիկյան այցելուների մի- ջին տարիքը 70 տարեկանից բարձր է, քանի որ, առաջինը՝ թոշակառուները սոցիալապես ամենա- ապահով խավն են, երկրորդը՝ ճամփորդել սկսում են հարևան երկրներից և այդ տարիքում արդեն այնքան երկրներ են այցելած լինում, որ այլընտ- րանք են փնտրում, երրորդը՝ Հայաստանը համե- մատաբար նոր է բացվել աշխարհին: Կարող եմ նաև ավելացնել, որ Հայաստանը ցնցում է նրանց իր պատմությամբ, հարյուրամյա պատմություն ունեցող հուշարձաններով, մարդկանց հյուրասի- րությամբ և բարյացակամությամբ: Նրանք իրոք շատ գոհ են գնում մեր երկրից:

Զբոսավար Զառա Օրբելյանը՝ իսպանացի զբոսաշրջիկների մասին

Page 22: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Որքան էլ պարզամիտ կարող է հնչել՝ Հայաս- տանի հյուրերն ուզում են տեսնել այն, ինչ մենք ունենք: Իսկ, այն ինչից մենք ունենք լիուլի՝ հրա- շալի լեռնային բնությունն է, հնամենի վանքերն ու նախաքրիստոնեական շրջանի կոթողները: Հայաստանի ամենանշանակալից հատկությունը փոքր տարածքի վրա եղանակային և բնապատ- կերային և դրան համապատասխան նաև մարդ- կանց ու խոհանոցի խտացված բազմազանու- թյունն է: Երևանը զարմանալիորեն Հայաստանի հյուրերին ավելի է դուր գալիս, քան կարելի էր ակնկալել: Անշուշտ, եվրոպական ու ռուսական հսկա մեգապոլիսներից ու հին քաղաքներից հետո Երևանով հիանալը մենք չենք հասկանում, մինչդեռ հյուրերի աչքով մենք ունենք բավական ինքնատիպ ճարտարապետությամբ ու ջերմ-արևային աուրայով քաղաք: Այստեղ ռուսներն անշուշտ նախ ճշտում են ալ- կոհոլի արտահանման թույլատրելի վերին շեմը: Հնարավորինս շատ կոնյակ, գինի ու տնական մրգային օղիներ են տանում իրենց հետ: Մեծ քանակությամբ չրեր ու թեյերի համար չորաց- ված խոտաբույսեր: Եվրոպացիներն ու ամերի- կացիները սիրում են ավելի իրեղեն գնումներ՝ գորգեր, խեցեղեն, փոքրիկ խաչքարեր և այլն: Զուտ կենցաղային-կանխատեսելի հարցերից բացի, ինչպիսիք են, օրինակ՝ կարո՞ղ ենք արդյոք քարտով վճարել, թե ոչ, արդյոք անվտա՞նգ է Հա- յաստանում, թե ոչ, լինում են նաև շատ հարցեր, որոնք հենց ռուսներին են բնորոշ: Օրինակ՝ ի՞նչ տարբերություն Հայ առաքելական եկեղեցու և ուղղափառ կամ կաթոլիկ եկեղեցիների միջև: Ինչո՞ւ Արարատը Հայաստանի տարածքում չէ: Հայաստանը ավելի շատ Ասիա՞ է, թե՞ Եվրոպա: Ի՞նչ գործով են վաստակում հայերն իրենց ապ- րուստը: Ինչո՞ւ է ամենուր այսքան շատ աղբ: Ինչո՞ւ են ռեստորաններում կամ հանրային այլ վայրերում ծխում: Ժողովուրդն ավելի շատ ռու- սամե՞տ է, թե՞ եվրոպամետ:Հայաստան հասնելու հիմնական ձևը ավիա- թռիչքն է, որը էականորեն ավելի թանկ է, քան շատ ավելի հեռու, բայց շատ ավելի գայթակղիչ հանգստավայրերի թռիչքները: Տեսարժան վայ- րերի շրջակա միջավայրը ըստ արժանվույն բա- րեկարգված ու հարմարեցված չէ զբոսաշրջիկ- ներին սպասարկելու համար: Հայաստանում չա-

փազանց բարձր է կենցաղային աղբով աղտոտվա- ծությունը, ողջ ճանապարհների երկայնքով աղբն ամենուր է: Ոլորապտույտ լեռնային ճանապարհ- ները, որոնք այնքան էլ բարվոք վիճակում չեն: Ամեն դեպքում աշխարհում հայկական սփյուռքի շնորհիվ շատ արտասահմանցիներ գիտեն հայերի և Հայաստանի մասին, չնայած շատերը նույնիսկ չգիտեն էլ, որ կա նման երկիր, իսկ պետությու- նը հաճախ փող չի կարողանում ծախսել գլոբալ սփռվածությամբ հեռուստատեսությունում գո- վազդ անելու համար: Այս բացը մասամբ լրաց- վում է տուրիստական ցուցահանդեսներով, նաև համացանցի ծածկույթով ու Հայաստանի մասին օնլայն ինֆորմացիայի ավելացմամբ: Այլ է հարցի դրվածքը հետսովետական երկրներում: Պետք է ասել, որ տուրիզմը նախկին սովետական ճամբա- րի երկրների միջև և հատկապես Ռուսաստանից եկող տուրիստական հոսքը տարեցտարի մեծա- նում է ու Հայաստանն իբրև տուրիստական վայր ավելի ճանաչելի է դառնում: Գիտեք, թե ռուսներն ինչքան են սիրում կարծիք-ակնարկներ գրել ու կարդալ ինտերնետում: Սա մեծապես նպաստում է Հայաստանի հանրահռչակմանը, որովհետև կար- ծիքների մեծ մասը հիացական են: Ռուսաստանից տարիքային ընդգծված խումբ չեմ կարող առանձնացնել, գալիս են ինչպես երիտա- սարդներ ու երեխաներով ընտանիքներ, միջին տա- րիքի զբոսաշրջիկներ, այնպես էլ տարեցներ: Հա- վանաբար միջին տարիքի ավելի քիչ, որովհետև սա ակտիվ զվարճանք փնտրող ու վճարունակ տա- րիքային խումբն է, որը ավելի հաճախ նախընտ- րում է առավել ակտիվ հանգստավայրերը և միայն հազարից մեկը կարող է ընտրել մշակութային, խո- հանոցային ու քայլարշավային տուրիզմով առանձ- նացող Հայաստանը: Եվրոպացիների դեպքում սա ավելի ակնհայտ է: Կամ գալիս են շատ տարեցներ, որոնց համար Հայաստան այցելությունը ունի բավական հոգևոր բնույթ՝ կապված Նոյի լեգենդի ու քրիստոնեական ավանդույթների հետ: Կամ գա- լիս են լեռնային արշավների ու վրանային կյանքի սիրահար երիտասարդները: Այն, ինչ ապահովում են մեր բնությունն ու մշակութային ժառանգու- թյունը, բավարարում է այս երկուսին: Մյուս խո- շոր՝ առավել վճարունակ ու մեծ թիրախային խմբին գրավելու համար արդեն լուրջ ենթակառուցված- քային հարցեր ունենք լուծելու:

«Բարև Արմենիա» տուր ընկերության հիմնադիր Կարեն Անտաշյանը՝ ռուս զբոսաշրջիկների մասին

2021 Հուլիս-օգոստոս 2015

ԶԲՈՍՆԵԼ ԵՎ ՇՐՋԵԼ մասնագիտություն

Page 23: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Քանի որ Ճապոնիայից Հարավային Կովկաս ինք- նաթիռով հասնելու համար անհրաժեշտ է ավելի քան 15 ժամ, տրամաբանական է, որ ճապոնացի զբոսաշրջիկները նախընտրում են մեկ երկիր այցելելու փոխարեն այցելել տարածաշրջանի բոլոր 3 երկրները: Իսկ հաշվի առնելով, որ նրանց արձակուրդը և մեկ ճանապարհորդության վրա ծախսվող օրերի քանակը միջինը կազմում է 9-11 օր, ապա հասկանալի է, որ Հայաստանին բաժին ընկնող օրերի քանակը առավելագույնը 4-ն է: Այնպես որ, այցելվող վայրերի քանակն էլ սահ- մանափակ է՝ Հաղպատ, Սանահնավանք, Էջմիա- ծին, Զվարթնոց, Գեղարդ: Երթուղին անշուշտ ներառում է Սևանա լիճը՝ Սևանավանքով, Խոր Վիրապը և այլն: Կան շատ այլ պարագաներ, որոնք իրենց ազդե- ցությունն են ունենում բավական սահմանափակ երթուղու վրա, և դրանցից մեկն այն է, որ հեռա- վոր երկրներից օդային հաղորդակցության և դեպի Հայաստան չվերթներ իրականացնող ավիաըն- կերությունների թիվը սահմանափակ է և զիջում է հարևան երկրներին: Ճապոնիայից ժամանող զբոսաշրջիկների մեծամասնությունը օգտվում է Qatar Airlines կազմակերպության չվերթներից, որոնք ժամանում/մեկնում են հարևան երկրները, բայց, ցավոք, ոչ Հայաստան, ուստի Հայաստան այցելությունը իրագործվում է Վրաստանից՝ ցա- մաքային ճանապարհով, որն էլ իր մեծ դերն է ունենում երթուղու ստեղծման հարցում, դիմա- վորման և ճանապարհելու համար պահանջելով մեկական օր:Զբոսավարության բոլոր ութ տարիների փորձը ցույց է տվել, որ զբոսաշրջիկների բացարձակ մեծամասնությունը զարմանում է նրանից, որ Հայաստանը՝ իր զարգացածության առումով, գերազանցել է նրանց՝ երկրի մասին ունեցած կարծիքը: Իհարկե, կարծիքի փոփոխության վրա ազդեցության առյուծի բաժինը ընկնում է Երևա- նին, քանի որ այն աչքի է ընկնում անկախացու- մից հետո բոլորովին նոր և ժամանակակից ճար- տարապետական լուծումներով շինություններով: Հայաստանից տարվող հուշանվերների ցանկը բավական մեծ է: Այն ներառում է Արարատ լե- ռան պատկերներով օրացույցներ, Հայաստանի մասին պատմող գրքեր, փայտից՝ նռան տեսքով կամ օբսիդիանից՝ խաչքարի տեսքով բանալինե-

րի կախազարդեր, ինչպես նաև կոնյակ և հայկա- կան չրեր, կոնֆետներ, խոտաբույսերից պատ- րաստված թեյեր և այլն, և այլն: Բայց հիմնականը, որ զբոսաշրջիկը տանում է Հայաստանից, հուշերն են: Երևանը՝ որպես լուսավոր ու հյուրընկալ քա- ղաք, նրանց տպավորում է այցելության առաջին իսկ րոպեներից: Հիմնականում զբոսաշրջիկները, անկախ Հայաստանում անցկացրած օրերի քա- նակից, մեկնելուց առաջ ասում են, որ վստահա- բար այցը կարճ էր, և անպայման մի քանի օր էլ առնվազն պետք է մնային: Հեռանում են՝ նորից վերադառնալու հստակ որոշմամբ:Նրանք շատ հարցեր ունեն մեր մասին, և կախված զբոսաշրջիկների անձնական հետաքրքրություն- ներից, դրանք կարող են լինել պատմական, մշա- կութային, քաղաքական: Բայց գրեթե բոլորին հե- տաքրքրում են սոցիալական հարցերը. որքա՞ն է կազմում միջին աշխատավարձի չափը Հայաս- տանում, որքա՞ն է տրանսպորտի գինը, այլ վիճա- կագրական տվյալներ, օրինակ՝ ո՞րն է ամուսնու- թյունների միջին տարիքը և այլն: Ցավոք, կան վայրեր, որոնք հիասթափություն են առաջացնում. ավտոմայրուղիների անփառունակ վիճակը, զուգարանների բացակայությունը ճա- նապարհներին, բավական թանկ գները: Հատկա- պես վերջինս բավականին աչքի է ընկնում, քա- նի որ, մինչ վերջերս, մենք կարծում էինք, որ գո- նե եվրոպական երկրներից այցելուների համար Հայաստանի թե մթերքների և թե ծառայություն- ների գները պետք է մատչելի թվան՝ հաշվի առնե- լով նրանց աշխատավարձերի դրույքաչափերը: Սակայն, գրեթե բոլորը նշում են, որ Հայաստա- նում գները բավական բարձր են, և Հայաստանը «էժան» երկիր կոչել չեն կարող: Ճապոնիայից այցելուների տարիքը հիմնականում 60-ից բարձր է: Դրա հիմնական պատճառն այն է, որ ճապոնացիները, ովքեր գտնվում են դեռ աշխա- տունակ տարիքում, հիմնականում շատ կարճ ար- ձակուրդ են ունենում, և այդ ընթացքում ճանա- պարհորդում են դեպի ավելի մոտ ուղղություններ: Իսկ երբ հասնում են թոշակի տարիքի, սկսում են նախընտրել ավելի հեռավոր ուղղություններ: Հա- յաստանը և Հարավային Կովկասը շատերի հա- մար մնում է դեռ էկզոտիկ, չբացահայտված, և մի քիչ վտանգավոր երկիր (քաղաքական առումով), ուր հաստատ մի օր կայցելեն:

Զբոսավար Լուսինե Խաչատրյանը՝ ճապոնացի զբոսաշրջիկների մասին

Արմեն Մուրադյան Նոնա Իսաջանյան

Page 24: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Իմ տունը քո տունն էՎերջին տարիներին աշխարհում ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ ավանդական հյուրանոցների փոխարեն նախընտրում են ժամանման վայրում բնակվել տեղացիներից վարձված բնակարաններում կամ տներում: Դրա համար ամենահարմար գործիքը AirBnB կայքն է: Այնտեղ այսօր գրանցված է շուրջ մեկ միլիոն տարածք՝ աշխարհի 34 հազար քաղաքներից: Դրանց թվում է նաև Երևանը: Մենք հարցուփորձ ենք արել AirBnB-ի միջոցով իրենց բնակարանները զբոսաշրջիկներին վարձով հանձնող երևանցիներին արտասահմանցիների հետ շփվելու և համացանցի օգնությամբ գումար վաստակելու նրբությունների մասին:

Լինում են, չեն լինում երեք ընկեր են լինում՝ Բրայան Չես- կին, Ջո Գեբբիան ու Նեյթան Բլեչարզիկը. միասին էին աշխատում ու բնակարան վարձում Սան Ֆրանցիսկոյում: Բայց մի օր տանտերը կտրուկ բարձրացնում է վարձա- վճարը: Այդ միջոցին քաղաքում անցկացվում էր դիզայ- ներական համաժողով, և ոչ մի հյուրանոցում ասեղ գցե- լու տեղ չկար: Ընկերները որոշում են վարձով տալ իրենց ազատ սենյակը: Սենյակում իրար կողք երեք փչովի դո- շակ են շարում ու հայտարարություն տալիս, ծառայու- թյան անունն էլ դնում «Օդային անկողին ու նախաճաշ» (Air Bed and Breakfast՝ AirBnB): Ուիքենդի արդյունքում երիտասարդները 1000 դոլար են վաստակում և, հաջո- ղությունից ոգևորված, որոշում են մի ամբողջ հարթակ ստեղծել, որտեղ ցանկացած մարդ կկարողանա վարձով տալ իր սենյակը, բնակարանը կամ սեփական տունը: Նախագիծը ֆենոմենալ հաջողություն ունեցավ: AirBnB-ի կայքը գործարկվել է 2008-ի մարտին: Այս ըն- թացքում համակարգի միջոցով 35 միլիոնից ավելի մարդ հասցրել է հյուրընկալվել ավելի քան 190 երկրների ավե- լի քան 34 հազար քաղաքների ավելի քան 1,2 միլիոն վար- ձու տարածքներում, այդ թվում՝ շուրջ 600 ամրոցներում:

2012 թվականն էր, երբ առաջին անգամ լսեցի AirBnB-ի մասին իմ ընկերոջից. ինձ շատ շտապ բնակարան էր պետք վարձակալել Բեյրութում: Բայց առաջին անգամ օգտվեցի այդ կայքից ավելի ուշ, քանի որ այն հավելյալ ժամանակ է պահանջում՝ ծանոթանալու պայմաննե- րին և վարձակալի հետ բանակցությունների համար։ Առայժմ երկու անգամ եմ օգտվել AirBnB-ից՝ 2014-ին Փարիզում. այդ ժամանակ արդեն ծանոթ էի կայքի հիմ- նական առավելություններին, հմտորեն կարողացա ինձ համար ամենալավ տարբերակը գտնել։Մինչ AirBnB-ն ես համագործակցում էի երևանյան տու- րիստական գործակալությունների հետ ու ստացել եմ համագործակցելու առաջարկներ նաև միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ ընկերություններից: Սակայն ինձ գրավեց այն, որ AirBnB-ում ամեն ինչ շատ պարզ է, պետք չէ ժամանակ ծախսել փաստաթղթերի հավաքագրման և կայքում գրանցվելու համար: Ես մեկ ժամում գրանցեցի իմ 5 բնակարանները, և իմ էջն ար- դեն պատրաստ էր հյուրերին ընդունելու համար։ Նաև ստացա զանգ ադմինիստրացիայից, որն առաջար- կեց կազմակերպել բնակարաններիս պրոֆեսիոնալ նկարահանում: Համագործակցությունս արդեն 3 տարուց ավելի է։ Առա- վելություններից մեկն է նաև այն, որ եթե կա խնդիր, ապա ադմինիստրացիան շատ արագ հարթում է այն, կարող ես հստակ ներկայացնել քո պայմանները ու վստահ լինել, որ դրանք չեն խախտվելու։ Հավես է նաև կապի մեջ լինել այցելուների հետ ու բավարարել բոլո-

Superhost Կարծիք

Ստեփան

5 բնակարան

րի պահանջները, փորձել ուղղորդել նրանց, ավելի հե- տաքրքիր դարձնել նրանց ժամանակը Հայաստանում։Այցելուները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են՝ Սինգապուրից, արաբական երկրներից, Եվրոպայից ու Ամերիկայից, բայց կարող եմ առանձնացնել ռուսներին ու եվրոպական երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա և Գերմանիա) այցելուներին։Առաջին արձագանքը այցելուների կողմից այն է, որ Երևա- նում ամեն ինչ կարող ես գտնել ցանկացած ժամի՝ լինի դա խանութ, ռեստորան, թե զվարճանքի վայր։ Շատ են հավանում մատչելի տաքսիները, ճարտարապետությու- նը՝ հնի ու նորի համադրությամբ, մարդկանց բարի վե- րաբերմունքը իրենց նկատմամբ և ամենակարևորը, որ բոլորը խոսում են անգլերեն։Պատահում են և տարօրինակ դեմքեր։ Օրինակ՝ հիշում եմ դեպք, երբ ես մտա բնակարան ու չճանաչեցի այն. խոհա- նոցի կահույքի դռները հանված էին ու շարված էին սե- ղանի տակ, աղբամանը սառնարանի վրա էր, զգեստա- պահարանի դռները նույնպես հանված էին: Իմ հարցին, թե ինչու է այս քաոսը տիրում տանը, նա ուղղակի ժպտա- լով պատասխանեց, որ ժամանակ չունի այդքան դռներ բացել-փակելու համար: Ինձ համար տարօրինակ էր, բայց ամերիկացու համար գուցե դա նորմալ է։ Իսկ մեկ այլ այցելու ցանկացավ, որպեսզի ննջասենյակից դեպի պատշգամբ նայող պատուհանների վարագույրները կախ- ված լինեն դրսից՝ պատշգամբի կողմից, ոչ թե ներսից: Դժվար չէր դա փոխել ու մինչ օրս դրանք դրսի կողմից են կախված, չնայած արդեն երկու տարի է անցել:

Հաստատված

2223 Հուլիս-օգոստոս 2015

ԶԲՈՍՆԵԼ ԵՎ ՇՐՋԵԼ Անձնական փորձ

Page 25: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Բնական է, որ երբ որոշում ես վարձակալության հանձ- նել բնակարանդ, սկսում ես փորփրել, թե ինչ հարմար տարբերակներ կան: Ինտերնետում որոնումներիս արդյունքում ընտրությունս կանգնեց AirBnB-ի վրա: Իրականում նաև այլ կայքերում եմ գրանցել, այնպես չէ, որ AirBnB-ով եմ միայն վարձով տալիս: Ես մասնա- գիտությամբ տնտեսագետ եմ և աշխատում եմ իմ մասնագիտությամբ, իսկ տունը օրավարձով հանձնե- լով՝ ընդամենը որոշակի կողմնակի եկամուտ եմ ունե- նում: Բայց նախորդ տարվա համեմատ այս տարի պահանջարկն ավելի քիչ է. երբեմն մտածում եմ, որ ավելի լավ կլինի երկարաժամկետ հանձնել և այլևս ժամանակ չծախսել նամակագրության, հյուրերին դիմավորել-ճանապարհելու վրա: Բայց մյուս կողմից էլ չեմ ուզում երկարաժամկետ հանձնել, որովհետև օրավարձով հանձնելով՝ շարունակ նոր մարդկանց հետ եմ ծանոթանում, շփվում եմ, ինձ դա շատ է դուր գալիս: Բայց երբ հիմնական աշխատանք ունես, նրանց ժամանելու և մեկնելու ժամերին հարմարվելը խնդիր է դառնում: Օրինակ՝ եվրոպացիք հիմնականում գիշերն են ժամանում ու նաև մեկնում, հո չե՞մ կարող ասել, թե

Ընկերս պատմեց AirBnB-ի մասին, որոշեցի այդ կայքի միջոցով էլ վարձով տալ բնակարաններ՝ մի քանիսը իմն են, մյուսները բարեկամներիս տներն են: Ես booking.com-ի հետ էլ եմ աշխատում, բայց նախ այդ կայքը ավելի շատ տոկոս է պահում, և հետո այդ կայքով գործարքներ անե- լիս մի տեսակ բիզնեսմեն ես քեզ զգում. «Բարև Ձեզ, էս բանալիները ձեզ, ջուրը սենց եք բացում, օդափոխությու- նը հեսա, պատերին չգրեք, տանը չծխեք, 2 օրից կգամ: Ցը»: Իսկ AirBnB-ով հյուրեր ընդունելիս նոր ծանոթու- թյուններ ես ձեռք բերում, շփվում ես, հաճույք ես ստա- նում էդ ամբողջ գործընթացից: Ես նույնիսկ տուրեր եմ անում, մեքենայով տանում-բերում եմ, որ Հայաստան ասելով միայն Երևանը չպատկերացնեն: Ես բնիկ գյում- րեցի եմ, էնպես որ՝ էդ կողմերն եմ շատ տանում, նույ- նիսկ Անին եմ ցույց տալիս, որ սահմանից այն կողմ է: Ռուսաստանից են շատ գալիս ու եվրոպական երկրնե- րից՝ ամենաշատը Անգլիայից, Ֆրանսիայից, Բելգիայից ու Իտալիայից: Իրանից, Վրաստանից աշխատում եմ հյուր չընդունել, որովհետև անշնորհակալ են, փնթի են: Ռուսները՝ ոչինչ, ռուսներին տալիս եմ, բայց աշխա- տում եմ մի հոգու չտալ: Եթե ամուսիններ են՝ ամեն ինչ նորմալ է, բայց եթե մի հոգի է գալիս՝ տունը դառնում է աղետի գոտի: Մի անգամ ռուս աղջկա էի տուն տվել վարձով Ամիրյան փողոցում, վերջում, երբ բանալիները հանձնեց գնաց, հարևանները մի գոռգռոց դրեցին, թե բա «էդ ի՞նչ էր, հասարակաց տուն էր սարքել բնակարա- նը, օրը մի տղա էր բերում, բալկոնում նստում պլան էին ծխում»: Մտքումս ասացի. «Տենց բալկոնում ես էլ կծխեի»:

առավոտյան 7-ին նոր կարող են Check In լինել: Իմ վիճա- կագրության մեջ ամենաշատ այցելուները Ռուսաստա- նից են եղել՝ մոտ 40%-ը, հետո՝ եվրոպական երկրներից: Ամենախնդրառատ հաճախորդները պարսիկներն են: Նրանք միշտ գտնում են, թե ինչից կարելի է բողոքել և հիմնականում նրա համար են դա անում, որպեսզի կա- րողանան գին իջեցնել: Նրանք միշտ փորձում են սա- կարկել կամ, ենթադրենք, գալիս են 5 հոգով, ասում են՝ մի մասը գետնին կքնեն, դա խնդիր չի, միայն թե տամ բնակարանը: Դրա համար որոշել եմ այլևս պարսիկնե- րի չհյուրընկալել: Ինքս AirBnB-ից մեկ անգամ եմ օգտվել, երբ գործով Դի- լիջան պետք է մեկնեի ու չէի ուզում հյուրանոցում մնալ: Կայքով գտա տունը, Թուֆենկյան հյուրանոցի հարևանու- թյամբ էր ու շատ գեղեցիկ տեսարան ուներ: Շատ մատ- չելի էր գինը, բայց որ ասեմ գոհ էի՝ սուտ կլինի: Բավական էր մի քիչ կոսմետիկ նորոգում աներ, կահույքը թարմաց- ներ, կարգի բերեր և նույնիսկ ավելի բարձր գին դներ՝ ամեն ինչ ընտիր կլիներ, հաճախորդներն էլ ավելի շատ կլինեին: Բայց դե AirBnB-ից օգտվող բոլոր տանտերերը չեն, որ գիտակցում են այդքանը:

Իսկ բարձրաձայն. «Տնաշեններ, համարս ունեիք, զանգե- իք՝ գայի»: Մի անգամ էլ Նիժնի Տագիլից էր աղջիկ եկել, տուպո՜յ, թու՜փ: Հետ էր գնացել, կարծիք էր գրել իմ էջում, իբր թե խոստացել էին օդորակիչ, իսկ փոխարենը վինծի- լյատռ էր, ինչ էր գրել, չեմ էլ հիշում: Իրականում խոսքը կենտրոնացված հովացման համակարգի մասին էր, բայց դե էդ գեղցին որտեղի՞ց իմանար, թե դա ինչ է: Որ Կաս- կադն ու Օպերան երկու քայլի վրա էն՝ էդ հեչ, որ 24 ժամ անվտանգությունն ապահովված է՝ էլի հեչ, ցանկության դեպքում օրը մեջ գալիս տունը մաքրում են, դա էլ հաշվի չեն առնում, բայց այ, օդորակիչի բացակայությունը ող- բերգություն են սարքում: Մեկը եկավ մնաց մոտս՝ ար- դուկս գողացավ տարավ, մյուսը՝ բլենդերը, երրորդը՝ ֆե- նը, էդպես էլ է պատահում: Մի անգամ մեկը գրել էր, հարցնում էր՝ արդյոք կարո՞ղ ենք AirBnB-ից դուրս պայմանավորվել, ես էլ մերժեցի: Ասաց, թե կայքը շատ է տոկոս պահում իր վճարից՝ մոտ 25%, ասացի, որ հնարավոր բան չէ, առավելագույնը 10-12% է կազմում այդ թիվը, ինձնից էլ 3% է պահվում: Առաջար- կեցի, որպեսզի այդ 10-12%-ի չափով զեղչ անեմ իր համար, որպեսզի AirBnB-ով վճարի, բայց նա հրաժարվեց: Հետո էլ կայքում բողոք գրեց, որ ինձ հետ չի ուզում կապ հաս- տատել, որովհետև ես վատն եմ ու նման բաներ: Այդ ժա- մանակ ինձ հետ կապվեցին AirBnB-ի ադմինիստրացիա- յից, ես էլ ուղարկեցի նամակագրությունը, որպեսզի տեսնեն, թե ինչումն է բանը: Արդյունքում ներողություն խնդրեցին անհանգստացնելու համար և դրանով ավարտ- վեց ամեն ինչ:

ԿարծիքSuperhost 2 բնակարան

Ռուբեն

Կարծիք11 բնակարանՀաստատված

Արման

Page 26: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Երևանում առաջիններից մեկն էի, որ սկսեցի այդ կայքով բնակարան տալ վարձով: Սարյանի վրա մեկսենյակա- նոց բնակարան ունեի, մինչ այդ փորձել էի list.am-ով կամ այլ հայկական կայքերով տալ վարձով, բայց անկապ դեմքեր էին գալիս, փնթի պարսիկներ և այլն: Մի 4 տեղ փորձելուց հետո, երբ AirBnB-ում գրանցեցի բնակարանս, պարզվեց, որ ամենալավն այդ տարբերակը աշխատեց: AirBnB-ի ամենակարևոր գաղափարն ինձ համար հաղոր- դակցությունն է՝ տանտիրոջ ու հյուրերի միջև, շփումը, փոխադարձ ուշադրությունը: Ես մինչև հիմա անձամբ գնում դիմավորում եմ հյուրերիս, օրինակ՝ այսօր էլի դի- մավորեցի, իր համար սառը ջուր ու այլ պետքական բա- ներ էի պատրաստել, ինքն էլ ինձ քաղցրավենիք նվիրեց, այդպես ենք շփվում, ու դա հիանալի փորձառություն է: Սկզբում այդ մի բնակարանն էի վարձով տալիս, հետո տեսա, որ գործն առաջ է գնում, ևս մեկ բնակարան գնե- ցի, հետո դրա փոխարեն երկու սենյականոց գնեցի: Մի օր էլ ընկերոջս հետ գլուխ գլխի տվեցինք, որոշեցինք հյու- րանոց բացել, հիմա էլ երկրորդն ենք բացել՝ Ծաղկաձո- րում: AirBnB-ն չլիներ, ես այսքան բանի չէի հասնի: Հյուրանոցների պարագայում մեծամասամբ ռուսներն են գալիս, իսկ բնակարանների դեպքում բոլորովին այլ է վիճակը: Սկզբում, երբ մեկ բնակարան էի վարձով տալիս, շատ էին գալիս Արևմտյան ու Կենտրոնական Եվրոպայից, իսկ երբ վարձով տվեցի երեք սենյականոց մի տուն, որը շատ լավ պայմաններ ունի և հարմար գին, սկսեցին շատ գալ սփյուռքահայեր՝ Ամերիկայից, Ֆրանսիայից, Դուբայից: Օտարերկրացիները ամենա- շատը հենց մարդկանց են սիրում այստեղ, ասում են՝ շատ սիրալիր են, հյուրընկալ են, դե երևի աբորիգեններ

են ակնկալում տեսնել, բայց արդյունքում շատ բաց ու ջերմ մարդկանց են հանդիպում: AirBnB-ն շատ եմ սիրում նաև այն բանի համար, որ ցան- կացած հարցում լրջորեն աջակցում են թե՛ տանտերերին, թե՛ հյուրերին: Օրինակ՝ մի անգամ Միացյալ Նահանգնե- րում ապրող պարսկահայ աղջիկ էր եկել ընկերոջ հետ, երկու շաբաթ մնացին, վերադարձան, որից հետո աղջի- կը ինձ նամակ գրեց՝ սպառնալով, որ եթե ամբողջ գումա- րը չհատուցեմ, վատ կարծիք կգրի, թե բնակարանս կեղ- տոտ էր, մրջյուններ կային և այլն: Ընդ որում՝ ես նրանց մեկնելուց երկու օր հետո գրել էի իրեն՝ ճշտելու համար՝ արդյոք ամեն ինչ լա՞վ էր ու գո՞հ էին ամեն ինչից, և ինքը դրական պատասխան էր տվել: Նա իմ էջում թողեց այդ չարաբաստիկ ռևյուն, որը ջնջել չեմ կարող ինքս: Ես կապ- վեցի AirBnB-ի ադմինիստրացիայի հետ, ցույց տվեցի նա- մակագրությունը, այդ տան նկարները, որպեսզի համոզ- վեն, որ բնակարանն իսկապես մաքուր է, բացատրեցի ամեն ինչ, որից հետո AirBnB-ն ոչ միայն այդ ռևյուն ջնջեց, այլև այդ աղջկա անհատական էջը: Մի անգամ ընտանի- քով Լոս էինք գնացել, 20 օրով տուն էի վարձել AirBnB-ով: Գիշերը հասանք, Check In եղանք, քնեցինք: Առավոտյան զարթնեցինք, տեսանք՝ հերիք չի այդ աղջիկը՝ տանտերը, իր կեղտոտ շորերն է թողել սենյակում, դրան գումարած տանը շուն կա, ինչի մասին խոսք անգամ չկար նկարա- գրության մեջ ու ամբողջ տունը շան մազ էր: Ես կապվե- ցի AirBnB-ի աջակցման թիմի հետ, նկարագրեցի իրադ- րությունը, լուսանկարներ ուղարկեցի, որպեսզի համոզ- վեն, թե ինչ կեղտոտ է տունը, և AirBnB-ն ինձ հատուցեց ամբողջ գումարը, որը քիչ չէր: Ես դա շատ եմ գնահատում ու նաև դրա պատճառով եմ հավատարիմ մնում AirBnB-ին:

Որքան էլ տարօրինակ է՝ բրոքերից եմ իմացել AirBnB-ի մասին: Նա էր վարձով տալիս իմ բնակարանն ու մի ան- գամ ասաց, որ ավելի ուշ կփոխանցի գումարը, իսկ երբ զարմացած հարցրեցի, թե ինչու, պատմեց կայքի մասին, ինչպես է այն աշխատում և ինչու է գումարը փոխանց- վում հյուրի՝ Check In լինելուց հետո: Բնակարանը սովորաբար կամ բրոքերի միջոցով են վարձով տալիս, կամ սեփական ծանոթությունների մի- ջոցով: Երբ բրոքերի օգնությանն ես դիմում, նախ գու- մար ես կորցնում, իսկ երկրորդը՝ ստիպված ես նստել ու զանգի սպասել: Իսկ ուղղակիորեն աշխատելով՝ վերա- հսկում ես նախ գումարը, և հետո հյուրերին, կարելի է ասել, face-control-ի ես ենթարկում, ինքդ ես ընտրում՝ ում ընդունել, ում ոչ: Բացի այդ, գտնվում են մարդիկ, որոնք մեծ գումարի տեր չեն, բայց շատ են սիրում ճա- նապարհորդել, և այդպիսի մարդկանց միշտ էլ հաճելի է բնակարանը թեկուզև ավելի ցածր գնով հանձնել, բայց փոխարենը երախտագիտություն և իրենց մոտ հյուրըն- կալվելու հրավեր ստանալ:

Մի տարի էլ չկա, ինչ AirBnB-ի հետ եմ համագործակցում, բայց կայքը շատ user-friendly է: Կարող ես շփվել հյուրի հետ, հասկանալ նրա կարիքները, տալ բոլոր անհրա- ժեշտ հարցերն ու ստանալ պատասխաններ, և միայն դրանից հետո որոշել՝ արդյոք ուզո՞ւմ ես այդպիսի հյուր ունենալ կամ արդյոք քո բնակարանը հենց ա՞յն է, ինչ նա փնտրում է, թե՞ նրան պետք է մեկ այլ տուն, որը ավելի մոտ կլինի, ենթադրենք, այսինչ նախարարությանը կամ նրա բարեկամի տանը:Ամենաշատը ռուս հյուրեր եմ ընդունել, որոնք ապրում են աշխարհի ամենատարբեր ծայրերում՝ Ուրալից մինչև Իսրայել: Եղել են նաև հյուրեր Հոլանդիայից, Իրանից, Թուրքիայից, Լեհաստանից, Մալայզիայից, Միացյալ Նա- հանգներից, Վրաստանից, Սլովենիայից… Ամենաշատը ջերմ վերաբերմունքն են գնահատում, սիրալիր օգնությու- նը փողոցում, տանտիրոջ հյուրընկալությունը, քաղաքի այգիներն ու կոնյակի համտեսը: Ես դեռևս առիթ չեմ ունե- ցել այդ կայքով տուն վարձակալելու, բայց դե ամառը նոր է սկսվել, այնպես որ ամեն ինչ առջևում է:

Կարծիք

Կարծիք

9 բնակարան

4 բնակարան

Հաստատված

Հաստատված

Ռուբեն

Գեղամ

Անի Սմբատի AirBnB.com

2425 Հուլիս-օգոստոս 2015

ԶԲՈՍՆԵԼ ԵՎ ՇՐՋԵԼ Անձնական փորձ

Page 27: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Զբոսավարի 13 պատվիրաններըԶբոսավարների վերապատրաստման դասընթացներ իրականացնող «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամում մեր խնդրանքով առանձնացրել են 13 կետ, առանց որոնք յուրացնելու իմաստ չունի գործ ունենալ տուրիստների հետ:

Չի կարելի հայ ժողովր- դին ներկայացնել որպես միակն ու անկրկնելին, ամենահինն ու ամենա- տաղանդավորը և, ընդ- հանրապես, ամեն ինչի ու մասնավորապես անի- վի հայտնագործողը: Այլ ազգեր ևս իրենց «հա- մեստ» չափաբաժինն ունեն մարդկային քաղա- քակրթության զարգաց- ման գործում:

Չի կարելի մոռանալ, որ հայկական խոհանոցի շատ կերակրատեսակներ հանդիպում են նաև այլ երկրների ճաշացանկե- րում. տոլմա, քաբաբ, լահ- մաջու, հարիսա և այլն: Իհարկե, մերն ուրիշ է, սա- կայն պետք չի պնդել, որ դրանք զուտ հայկական են։

Չի կարելի ամաչել որևէ հարցի պատասխանը չի- մանալուց և ճշտելու հա- մար ժամանակ խնդրե- լուց՝ կատարեք զանգ ըն- կերոջը:

Չի կարելի խուսափել հարցերից կամ տալ խու- սափողական պատաս- խաններ, սակայն հիշեք, որ այն ամենը, ինչ ասում եք, կարող է օգտագործ- վել ձեր դեմ:

Չի կարելի ամպագոռգոռ, պաթետիկ ելույթներ ունենալ՝ սա Օսկարի մրցանակաբաշխություն չէ, այլ տուրիստական շրջագայություն: Եղեք հստակ և պրագմատիկ:

Չի կարելի խոստանալ ճշտել որևէ տեղեկություն և չկատարել խոստումը: Դա քաղաքավարի չէ:

Չի կարելի պարտադրել սեփական սուբյեկտիվ կարծիքը որևէ իրողու- թյան վերաբերյալ՝ ձեզ դուր չի գալիս Արայի լե- ռի ուրվագիծը՝ ճաշակին ընկեր չկա: Արայի լեռան մասին պատմելիս հիշեք 3-րդ կետի մասին՝ Շամի- րամի սիրային արկածնե- րը ստույգ պատմական փաստեր չեն:

Չի կարելի խոշտանգել զբոսաշրջիկին Հայաս- տանը քննադատելու հա- մար: Պատասխանեք քննադատությանը՝ բռնի ուժի և անեծքների փոխա- րեն օգտագործելով ավե- լի հումանիստական գոր- ծիքներ՝ հակափաստարկ- ներ և օրինակներ: Մի մո- ռացեք ժպտալ:

Չի կարելի ստել, կեղծել և հորինել՝ դա, երևի թե, համ- ընդհանուր ճշմարտու- թյունների շարքից է: Զբո- սավարի գործը ստույգ ու արժանահավատ տեղե- կությունների տրամա- դրումն է՝ գիտաֆանտաս- տիկայի սուր պահանջի դեպքում զբոսաշրջիկը կանդրադառնա համա- պատասխան գրական աղբյուրներին:

Չի կարելի զբաղվել քա- ղաքական և կրոնական քարոզչությամբ՝ զբոսա- շրջիկները կարող են պատկանել տարբեր դա- վանանքների և ունենալ տարբեր քաղաքական հայացքներ. դա իրենց ան- քակտելի իրավունքն է:

Չի կարելի առասպելները ներկայացնել որպես պատ- մական իրողություն՝ Հայկ և Բել, Նոյի դերը Երևանի անվանման գործում և այլն: Լիրիկական շեղում- ներն իրենց տեղն ունեն ցանկացած պատմության մեջ, բայց չի կարելի հա- տել իրականի և երևակա- յականի նուրբ սահմանը: Կամ եթե արդեն հատել եք՝ մի տարեք ձեր հետևից անմեղ զբոսաշրջիկին:

Չի կարելի ծամծմել խոս- քը և գրոհել զբոսաշրջիկ- ներին բարդ ստորադա- սական անավարտ նա- խադասություններով: Մոր- զեի այբուբենի օգտագոր- ծումը ևս չի խրախուսվում:

Չի կարելի մոռանալ, որ զբոսաշրջիկը եկել է հանգստանալու: Սա մար- տական արշավանք չէ և ոչ էլ մարաթոնային վազք: Նա պետք է ձեր օգնու- թյամբ հաճույք և բավա- րարվածություն ստանա իր շրջագայությունից և ոչ թե մեկնի տուն ստրե- սի և ընկճախտի զոհ դարձած: Միակ ընդու- նելի արցունքները օդա- նավակայանում հրա- ժեշտի արցունքներն են:

Իր ստեղծման օրվանից ի վեր «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմ- նադրամն իրականացրել է Հայաստանի կայուն զարգացմանը միտված բազում ծրագրեր, որոնց նպատակների մեծ մասն ուղղված է եղել Հայաստանում կայուն, պատասխանատու և համե- րաշխ տուրիզմի, երիտասարդների քաղաքացիական կրթության և երի-

1

2 3 4 5

6 7 8 9

10 11 12 13

տասարդների զբաղվածության խթան- մանը։ Այս ոլորտներում ունեցած բազ- մամյա փորձի արդյունքում այսօր Հիմ- նադրամն ունի ավելի քան 180 վերա- պատրաստված զբոսավարներ, որոնց մեծ մասը պատվով և մեծ պատասխա- նատվությամբ ներկայացնում է մեր երկիրն օտարերկրացիներին։ Բոլոր զբոսավարներին Հիմնադրամում սո-

վորեցնում են, որ դա սոսկ մասնագի- տություն չէ, որ կարելի է ձեռք բերել մի քանի ամիս ուսանելով միայն։ Լինել զբոսավար՝ հաճախ նաև նշանակում է դառնալ երկրիդ «դեսպանը»՝ կոչված ոչ միայն ճանաչել տալու, այլև սիրել տալու հայրենիքդ։Հիմնադրամը սեպտեմբերից առաջար- կում է Զբոսավարների պատրաստ-

ման և գործող զբոսավարների վերա- պատրաստման կատարելագործված դասընթացներ՝ հայ և օտարերկրացի լավագույն մասնագետների մասնակ- ցությամբ: Դասընթացները ներառում են լսարանային և առցանց դասեր (e-learning), ինչպես նաև գործնական այցեր, այո, Հայաստան այցելած իսկա- կան տուրիստների հետ:

«ԿԱԶԱ» հիմնադրամը և զբոսաշրջության զարգացումը

«ԿԱԶԱ», զբոսավարների պատրաստման թիմ

Page 28: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Ձեր կարծիքը մեզ համար կարևոր էԺամանակակից աշխարհում զբոսաշրջության համար կարևորագույն նշանակություն ունի համացանցը: Շատերը այս կամ այն ճամփոր- դությունը կատարելուց առաջ ուսումնասիրում են քաղաքի մասին արձագանքները զանազան բլոգերում և կայքերում, իսկ այցելությունից հետո գրում սեփական կարծիքը: Մենք ուսում- նասիրեցինք համաշխարհային սարդոստայնը և գտանք մի շարք ուշագրավ նոթեր Երևանի, տեղական սրճարանների, սփյուռքահայերի, քարուքանդ ճանապարհների, անճաշակ նորակառույցների, Դուշանբեի հետ նմանու- թյունների և Բարսելոնայի հետ մրցող գիշերային կյանքի մասին:

Հայ տղամարդիկ հաճախ բռնում են միմյանց ձեռքերը կամ քայլում են իրար շատ մոտ՝ ողջունելով միմյանց այտերը համբուրելով: Եթե սեղմում եք հայի ձեռքը, մի շտապեք հեռանալ, քանի դեռ չի ավարտվել ձեր զրույցը:

***Տղամարդիկ չեն սեղմում կանանց ձեռքերը (հավանաբար քաղաքավարության խնդիր է կամ հարգանքի նշան) և զույգերն առանձնապես ցույց չեն տալիս իրենց մոտի- կությունը հանրային վայրերում: Կանայք Երևանում փոր- ձում են հագնել նեղ, մի փոքր բաց զգեստներ:

***Տղամարդիկ միշտ կրում են երկար տաբատներ, քանի որ շորտերը ընդունված չեն Հայաստանում: Կանայք՝ նույն- պես, բացառությամբ այն դեպքերի, երբ տղամարդու հետ են: Սուլոցներն ու ռեպլիկները փողոցում կարող են ձեզ տհաճություն պատճառել:

***Պատրաստ եղեք նրան, որ հայերը ծխում են ռեստորան- ներում, փողոցում, սրճարաններում, օդանավակայա- նում, ամենուր:

***Շատ քաղաքացիներ, որոնք ավարտել են դպրոցը մինչև Հայաստանի անկախանալը՝ 1991 թվականին, խոսում են ռուսերեն և սովետական բնավորություն ունեն: Մի սպա- սեք շատ ժպիտների և ողջույնի խոսքերի:

***Օգնություն մի խնդրեք ոստիկանությունից, եթե չեք ուզում վճարել դրա համար: Լավ թեյավճարը այդ դեպքում 500 դրամ է (մոտ մեկ դոլար):

***Ամառը ահավոր շոգ է, բայց ես լսել եմ, որ աշնանը (սեպտեմ- բերի վերջ, հոկտեմբեր և նոյեմբերի սկիզբ) այցելելու ամե- նալավ ժամանակն է:

***Սոված չեք մնա՝ քաղաքում կան բազմաթիվ ռեստորաններ և սրճարաններ (փորձեք հայկական սուրճ, եթե սիրում եք քաղցր էսպրեսսո):

Օգտակար խորհուրդներ ճանապարհորդների համար, travelnotes.org

2627 Հուլիս-օգոստոս 2015

ԶԲՈՍՆԵԼ ԵՎ ՇՐՋԵԼ Համացանց

Page 29: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Մոտ մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանը հան- գիստ և հյուրընկալ մայրաքաղաք է, որն ունի ուժեղ եվ- րոպական սրճարանային մշակույթ և հաճելի գիշերային կյանք: Հիմնականում խորհրդային շրջանի ճարտարապե- տությունը միշտ չէ, որ շատ ֆոտոգենիկ է, սակայն կարելի է հմայվել կենտրոնի՝ 19-րդ դարից պահպանված հաճելի շենքերով: Քաղաքը գուցեև միանգամից չտպավորի, բայց Երևանը սկսում ես ճանաչել, երբ մեկը մյուսի հետևից բա- ցահայտում ես դրա շերտերը և սկսում հասկանալ նրա էքսպրեսիվ, կրքոտ բնակիչներին: Սթյուարթ Ուոդսթրո, www.urbantravelblog.com

Երևանի կենտրոնական հատվածի բնակելի զանգվածը՝ նախ արմատականորեն քանդված, իսկ հետո լուժկով- յան պերճաշուք ոճի պաթոսային բազմահարկերով վե- րակառուցված դատարկ կանգնած է և նայում է անցորդ- ներին լուսամուտների քառակուսիների սև, անկենդան աչքերով: Հայաստանի մայրաքաղաքի ծայրամասերում էլ, սակայն, կառուցվում են բազմաբնակարան շենքեր, որոնք չունեն գնորդներ: Դրանց ոճը կենտրոնի պես պաթոսային չէ, սակայն իրացվելիության մակարդակը, թերևս, նույնն է: Այդ սարսափելի հրաշքի ոտքերի մոտ, որի համար ոչնչացվել է քաղաքի պատմական կենտրոնը, միմյանց կիպ կանգնած են XIX հարյուրամյակի մեկ-երկուհարկա- նի շենքերը, որոնք՝ ըստ իրենց արտաքին տեսքի, չեն վե- րանորոգվել Հայաստանում խորհրդային կարգերի հաս- տատումից ի վեր: Անտոն Նոսիկ, www.dolboeb.livejournal.com

Երևանում կարող է կանգնած լինել մի քանի միլիոն դո- լար արժողությամբ առանձնատուն, իսկ դրա առջև լինի ցբխված ճանապարհ: Ամեն օր առանձնատան տերն իր «Բենթլիով» կշրջանցի փոսերն ու բաց մտոցները, բայց երբեք չի վերանորոգի ճանապարհը, որովհետև այն իրենը չէ: Այստեղ երևում է, որ թանկարժեք տան տերը որոշել է տեղադրել «գեղեցիկ» լապտերներ: Նրա մտքով չի անցել պայմանավորվել հարևանների հետ և լապտերներ տեղա- դրել ամբողջ փողոցով, նա նույնպես չի հեռացրել մալուխ- ները գետնի տակ, որպեսզի դրանք չփչացնեն իր «ճոխ» լապտերների տեսքը: Այն պատճառով, որ Երևանում յու- րաքանչյուրը մտածում է իր մասին, քաղաքում տիրում են քաոս և ավերածություններ: Հայերը կարող են որքան ցան- կանում են հայհոյել ինձ, բայց դա այդպես է: Այն, ինչ տեղի է ունենում հիմա ձեր քաղաքի հետ, ահավոր է, դուք վերջ- նականապես այն կավիրեք ինքնաշեն կառույցներով, էլի- տար պալատներով ամենակենտրոնում և պատմության նկատմամբ թքողական վերաբերմունքով:Իլյա Վառլամով, www.zyalt.livejournal.com

Իմ գիտակցության մեջ հեղաշրջում է տեղի ունեցել: Հայե- րը, իհարկե, իմ ընկերներն են, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Իմ ուղեղում Բաքուն հետույքում գտնվող արևել- յան քաղաք էր, իսկ Երևանը հակառակը՝ ոսկով ու պար- տեզներով ծածկված ունևոր քաղաք: Պարզվեց լրիվ հա- կառակն է: Բաքուն ժամանակակից, փայլուն, կառուցվող, խնամված է, իսկ Երևանը՝ թոշնած, անհույս սովետմիություն: Այստեղ ընդհանրապես ոչ մի բան չի փոխվել Խորհրդային Միության ժամանակներից: Մեկ-երկու տոնական հրապա- րակները հաշիվ չեն:Արտեմի Լեբեդև, www.tema.livejournal.com

Դուշանբեի կամ, օրինակ, Բիշկեկի հետ Երևանը նմանեցնում է հանրային արվեստի առատությունը: Ամենուր կարելի է տեսնել զանազան քանդակներ, որոնց ամենամեծ կուտա- կումը, հավանաբար, Կասկադ համալիրի տարածքում է, որը զբաղեցնում է երևանյան բարձունքներից մեկը:www.blogs.bootsnall.com

Երկու խոսք սրճարանների մասին: Դրանք ամենուր են: Բա- ռացիորեն: Չափազանցություն չի լինի ասել, որ դժվար է գտնել մի թաղ, որտեղ չլինի գոնե մեկը: Որոշ դեպքերում սրճարանները հատում են թաղամասը ծայրից ծայր: Շատ դժվարությամբ կհավատամ, որ դրանց գոնե կեսը եկամտա- բեր է, թեպետ դրանց առատությունը հակառակի մասին է խոսում: Ամենավատ բանը սրճարանների դեպքում այն է, որ դրանցից շատերը կառուցված են քաղաքի կենտրոնական մասը շրջապատող կանաչ տարածքների վրա: Որոշ տեղե- րում սրճարանները ամբողջությամբ զավթել են զբոսայգի- ների տարածքները, խայտառակ վիճակ է: Ես էլ եմ շատ սի- րում սրճել, բայց լավ բանն էլ կարող է չափից շատ լինել:www.travelblog.org

Գիշերային կյանքը Երևանում կարող է մրցել Բարսելոնայի հետ: Այստեղ լույս է մինչև երեկոյան ինն անց կեսը: Մարդիկ սովորաբար ընթրում են տասին: Հրապարակներն ու սրճա- րանները դեռ լիքն էին, երբ ես տասնմեկ անց կես գնում էի տուն: Եվ ամեն տեղ երաժշտություն է հնչում: Կան նաև բազ- մաթիվ գիշերային ակումբներ և օպերա: Ի դեպ, օպերայի շենքի նկուղում կա գիշերային ակումբ, որի մուտքն ավելի թանկ է, քան օպերայինը: www.travelblog.org

Երևանն իսկապես բացառիկ քաղաք է՝ կենդանի, գրավիչ, հյուրընկալ, հուսադրող և աշխարհին նայող: Այն երկրի մայ- րաքաղաք է, բայց շատ ավելին է, քան դա: Այն գլոբալ կենտ- րոն է և իսկական դրախտ աշխարհի տարբեր ծայրում ապ- րող հայերի համար՝ Բեյրութից մինչև Բուենոս Այրես, Լոնդո- նից մինչև Լոս Անջելես: Տասնյակ հազարավոր սփյուռքա- հայեր անընդհատ գնում-գալիս են Երևան, տալով նրան հո- սող քաղաքի տպավորություն: Դենիել Համիլթոն, www.danhamilton.co.uk

Արարատին պետք է նայել Կասկադից: Պարզ եղանակի դեպ- քում մութն ընկնելուց քիչ անց կարելի է վայելել ոչ միայն լեռան երկու ձնածածկ գագաթները, այլև Հայաստանի մայ- րաքաղաքի գեղեցիկ գիշերային լույսերը: www.adventurous-travels.com

Արթուր Lumen Գևորգյան

Page 30: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Երևան էլ կա, Երևան էլ

Օպերան, Կասկադը և Երգող շատրվանները, իհարկե, լավ են, բայց երբեմն զբոսաշրջիկները սիրում են ոչ ստանդարտ երթուղիներով զբոսնել: Հուլիսի

վերջին կգօրծարկվի «Այլ Երևան» նախագիծը, որն իրենից ներկայացնում է Երևանի այլընտրանքային

տուրիստական քարտեզ և մոբայլ հավելված, հետագայում կիրականացվեն նաև տուրեր:

Այլընտրանքային ժառանգությունՆախագծի հիմնադիրներն են Մայամիի հա- մալսարանի աշխարհագրության ֆակուլտե- տի դասախոս, Երկրատարածական տեխ- նոլոգիաների ծրագրի տնօրեն Դիանա Տեր-Ղազարյանը, Ուրբանլաբ Երևանի տնօրեն Սար- հատ Պետրոսյանը և արվեստագետ Նվարդ Երկանյանը: Թիմի անդամները բացատրում են, թե ինչ է նշանակում «այլընտրանքային ժառանգություն» եզրը, որի շուրջ և պտտվում

է նախագիծը: Շինություններն ու միջավայ- րերը ընտրվում են ըստ նախապես մշակված չափորոշիչների: Որպես կանոն՝ խոսքը գնում է այն կառույցների մասին, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել հանրությա- նը, բայց ներառված չեն պետության կողմից պահպանվող ցանկերում: «Մեր ցուցակում ու քարտեզում ներառված են նաև պետական ցուցակներում ներառված շենքեր, որոնց իրա- կան արժեքի վերաբերյալ չկա հանրային ըն-

կալում և ուշադրություն, — պատմում է Սար- հատ Պետրոսյանը: — Կարծում ենք՝ չնայած վերջին տարիների մի շարք ցավալի կորուստ- ներին, Երևանն ունի հսկայական ներուժ զբոսա- շրջության զարգացման համար»։ Ի դեպ, վերջին տարիներին կառուցված շենքերից ու դրվագ- ներից մի քանիսը ևս ներառված են որպես այլ- ընտրանքային՝ ավելի շատ հումորային կոնտեքս- տում, որպես տեղական-ստեղծագործական հետաքրքիր այցելության վայրեր։

Չափորոշիչներ Ի սկզբանե «Այլ Երևանում» փորձել են հնարա- վորինս մոտենալ ժառանգության պահպանու- թյան արդի համաշխարհային գիտական մեթոդ- ներին։ Նախ և առաջ մշակվել են չափորոշիչներ, որոնք խմբագրվել ու հստակեցվել են և այժմ ար- դեն թվով 12-ն են։ Դրանցում կան շատ հստակ չափելի չափորոշիչներ, օրինակ՝ կառուցման թվական, շինանյութ, տիպաբանական և լու- ծումների առանձնահատկություններ և այլն։ «Այս չափորոշիչները մշակելիս մենք չենք նստել ու որոշել միայնակ, այլ հարցումներ ենք կատա- րել մասնագետների շրջանում, որոնց կարծիք- ները ևս հաշվի են առնվել, — պատմում է Նվարդ Երկանյանը: — Եթե շենքը համապատասխա- նում է այդ 12 չափորոշիչներից մեկին, ապա այն ինքնաբերաբար ներառվում է մեր ցուցակում ու քարտեզում»։ Ի դեպ, քանի որ միջազգային ու եվրոպական օրենսդրությամբ հուշարձանների քանդումն արգելվում է և գրեթե միշտ խորհուրդ է տրվում վերստեղծել արդեն քանդվածները, ապա ցան- կում ներառվել են նաև Երևանի մի շարք կա- րևոր կառույցներ, որոնք այսօր չկան, բայց են- թադրվում է, որ ապագայում դրանք նույն տե- ղում վերստեղծվեն։Այլընտրանքային ժառանգության կարևոր բաղ- կացուցիչներից ու նաև «Այլ Երևանի» չափո- րոշիչներից են պատմական նշանակությունը կամ նախկին բնակիչները։ Օրինակ՝ Սարյան

→ Պոլիտեխնիկի հին մասնաշենքը

↓ Խնկո Ապոր գրադարանի ընթերցասրահը

2829 Հուլիս-օգոստոս 2015

ԶԲՈՍՆԵԼ ԵՎ ՇՐՋԵԼ Այլընտրանք

Page 31: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

հնարավորություն տալ բոլորին առաջարկելու ցանկում ներառել իրենց կարծիքով արժանի շինություն կամ միջավայր։ Բնականաբար, «պրեմոդերացիայի» սկզբունքով՝ առաջարկը ուսումնասիրվելուց և գնահատվելուց հետո միայն տեղ կգտնի ցուցակում ու քարտեզում։ Ինչ-որ ժամանակ կպատրաստվի նաև տպա- գիր քարտեզ, որոնց օգնությամբ զբոսաշրջիկ- ները կկարողանան ինքնուրույն զբոսնել այլ- ընտրանքային Երևանում։

Ընկերներ Սարհատ Պետրոսյանը նշում է, որ նախագիծն իրականություն չէր դառնա առանց մի քանի կազմակերպությունների աջակցության. «Այս ամենը սկսվեց նախ և առաջ Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտական ինս- տիտուտի նախնական ֆինանսավորմամբ, ինչպես նաև Հայաստանի լավագույն կայքեր

ու առցանց համակարգեր մշակմամբ զբաղվող ընկերություններից մեկի՝ Helix-ի թիմի հետ հա- մատեղ», — ասում է նա՝ հավելելով, որ այս պա- հին հիմնական լուսանկարչական աշխատանք- ներն իրականացվում են Մայամիի համալսա- րանի ֆինանսավորմամբ, որից հետո կսկսվեն նաև հեռախոսների համար մոբայլ հավելվածի վրա աշխատանքները։Եվ «Այլ Երևանի» վերջին, գուցե նույնիսկ ամե- նագրավիչ շտրիխը՝ թեմատիկ տուրերը: «Զու- գահեռ այս ամենին նաև միտք առաջացավ զարգացնել նախկինում մեր կողմից միայն մեր ընկերների ու ընկերների ընկերների համար կազմակերպվող Կոնդի և Երևանի ճարտարա- պետական շրջապտույտների ավանդույթը, — պատմում է Սարհատը, — այսօր շատերը ճամ- փորդելիս հենց մասնագիտացված տուրերի մի- ջոցով են ծանոթանում քաղաքների տարբեր մշակութային շերտերի հետ»։

փողոցում ճարտարապետ Վարազդատ Հա- րությունյանի տունը, որն առաջին հայացքից անհետաքրքիր շինություն է, նախկին բնակչի համար է միայն ցուցակներում ներառված։ Կոզեռն թաղամասում դեռևս չպեղված, բայց մի շարք վկայությունների հիման վրա Կոզեռ- նի մատուռի տեղում կառուցված բնակելի տունը ևս մեկ այլ օրինակ է։

Մրցունակ Նախագծի վրա աշխատելիս թիմը մի քանի խնդիրներ ուներ։ Նախ, այն պետք է «մրցու- նակ» լինի այսօր գոյություն ունեցող պետու- թյան կողմից պահպանվող հուշարձանների ցանկի հետ։ Միևնույն ժամանակ՝ տեսնելով այլընտրանքային ժառանգության ընդգրկումն ու սեփական սահմանափակ ռեսուրսները, ինչպես նաև հավատալով մասնակցային գործընթացներին, «Այլ Երևանը» որոշեց

← Ուրբանլաբ Երևանի փորձնա- կան տուրը Կոն- դում, 2014 թ.

↓ «Այլ Երևան»՝ աշխատանքային քարտեզ

↓ 3-րդ կառավա- րական շենքի ներսում

ՉՆԱյԱԾ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԳՐԱՆՑ- ՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՑԱՎԱԼԻ ԿՈՐՈւՍՏՆԵՐԻՆ, ԵՐԵՎԱՆՆ ՈւՆԻ ՀՍԿԱյԱԿԱՆ ՆԵՐՈւԺ ԶԲՈՍԱՇՐՋՈւԹյԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Արեգ Դավթյան

Page 32: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Օտարերկրացու համար նոր վայրում կողմնորոշվելու համար ամենաանհրաժեշտ գործիքներից է քաղաքային նավիգացիան: Այս առումով Երևանը դեռ շատ բան ունի փոխելու և շտկելու: «Մաևտիկա» բրենդինգային գործակալության բրենդ ստրատեգ Նիկա Եպիսկոպոսյանն ու արտ տնօրեն Աննա Մարգարյանը «ԵՐԵՎԱՆԻՆ» պատմել են քաղաքային նավիգացիայի յուրահատկությունների, զբոսաշրջիկներին դրա միջոցով ճիշտ ուղղորդելու, Երևանի անձնագիրը ստեղծելու, թաքնված վայրերը ընդգծելու և այլնի մասին:

Նավիգացիան՝ քաղաքի կմախքՆիկա. Լսելով նավիգացիա բառը՝ մարդիկ միանգամից պատկերացնում են քաղաքում տեղադրված ցուցանակներ, որոնք պիտի ուղ- ղորդեն իրենց: Իրականում, նավիգացիան մի- այն տարածքում կողմնորոշվելու գործառու- թային բնույթ չունի. այն բազմաշերտ է ու բա- վական մեծ դեր է խաղում մարդկանց ու քա- ղաքի կյանքում: Նախ, քաղաքի լանդշաֆտում նավիգացիան հանդես է գալիս որպես տա- րածքային բրենդինգի դրսևորում՝ կոմունիկա- ցիոն միջոց, դառնում քաղաքի լեզուն և օգնում նրան խոսել թե իր բնակչի, թե այցելուի հետ: Միևնույն ժամանակ, նավիգացիան, ֆունկցիո- նալ առումով, քաղաքի կմախքն է, որը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչպիսին է նրա կառուցվածքն ու տրամաբանությունը: Լինելով առաջին հերթին քաղաքի ֆունկցիո- նալ տարր, նավիգացիոն համակարգն ինքնին կարող է հանդես գալ որպես քաղաքային մշա- կույթի տարր, դառնալ քաղաքի պրոֆիլը:Նավիգացիոն համակարգը պիտի ոչ միայն տե- ղեկացնի մարդուն, թե ինչը որտեղ է գտնվում, այլ նաև, ստանձնի ռազմավարական դեր՝ քաղաքը այս կամ այն կերպ դիրքավորելու հարցում:

Աննա. Ուսումնասիրելով միջազգային փորձը տեսնում ենք, որ կախված քաղաքի ինչպիսին լինելուց, դրա միջավայրում ակտուալ կարող են լինել թե ժամանակակից ինտերակտիվ ցուցատախտակներն ու էկրանները, թե դա- րերի պատմություն ունեցող ցուցանակները: Նավիգացիոն համակարգի տեղին համահունչ լինելու համար, առաջին հերթին հարկ է բա- ցահայտել ու սահմանել քաղաքի ինչպիսին լինելը: Այսօր մեզ համար առաջնայինը Երևա- նի էությունը, կերպարը հասկանալն է: Իհար- կե, սրտի խորքում գենետիկ մակարդակով լավ էլ ճանաչում ենք մեր քաղաքն ու գիտենք, թե այն ինչ ձևի է, սակայն պետք է դուրս բե- րել իրոք այն արմատականը, որ դարձնում է Երևանը Երևան ու շարունակաբար սնում է նրան: Մերը գտնելը իրապես շատ առանց- քային է, քանի որ քաղաքային միջավայրում այլ մշակույթում համահունչ «ապրող» նույ- նիսկ ամենագրավիչ տարրը, միանշանակ չէ, որ նույն կերպ կինտեգրվի մեկ այլ միջավայ- րում: Վտանգ կա թե սինթետիկության, թե քաղաքաբնակի կողմից չընդունված լինելու:Հենց այն պահին, երբ ունենանք Երևանի էու- թյան ձևակերպումը, կհասկանանք նաև մեր

քաղաքի համար նախատեսված նավիգացիայի հիմնական սկզբունքները՝ սկսած նրանից, թե ինչ նյութից պիտի պատրաստված լինի ցուցա- նակը, ինչ տառատեսակ պետք է օգտագործվի և ինչ շեշտադրումներ պիտի ունենա:

Նավիգացիան քաղաքի պատմության «գրավական»Նիկա. Խնդրի գիտակցման հարցն է՝ պարզա- պես ստանալ նավիգացիոն ցուցանակներ, թե՞ հասկանալ՝ ինչ տեսակի քաղաք է Երևանը, ո՞րն է ընդհանուր պլատֆորմն ու ի՞նչ դեր կարող է ունենալ նավիգացիոն համակարգը: Անտրոպո- լոգ Օքսանա Զապորոժեցն ասում է՝ քաղաքը զգալու և ճիշտ լուծումներ առաջարկելու համար պետք է հեռավորություն ստեղծել քո ու քա- ղաքի միջև: Երբ ապրում ես մի քաղաքում, ին- տուիտիվ կերպով ես արդեն նրա հետ շփվում, ամեն ինչ այնքան ծանոթ ու սովորական է, որ շատ բաներ պարզապես չես նկատում: Դժվար է վերացարկվել ու նկատել առկա «տարաձայ- նությունները»: Այդ իսկ պատճառով անհրա- ժեշտ է մասնագետների ներգրավվածությունը և բազմակողմանի ուսումնասիրությունների իրականացումը: Բազմաթիվ հետազոտություններ կան, թե մար- դիկ որ դեպքում են իրենց լավ զգում քաղա- քում, ինչը կարող է իրենց վրա դրական ազդե- ցություն ունենալ: Կան գործոններ, որոնք ձևա- վորում են քաղաքի ու քաղաքաբնակի միջև երկխոսության ու հարաբերությունների բնույ- թը: Քաղաքը պետք է «ընթեռնելի» լինի մար- դու համար և չծնի վախի ու անվստահության զգացողություն: Այս ամենին նպաստում են թե՛ քաղաքում անընդհատ տեղի ունեցող փոփո- խությունները, թե՛ կողմնորոշիչ համակարգի թերացումները, թե՛ քաղաքի տրամադրությունն ու տրամաբանությունը:

Քաղաքի լեզուն

← Ընկերության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը, Աննա Մարգար- յանը և Նիկա Եպիսկոպոսյանը

3031 Հուլիս-օգոստոս 2015

ԶԲՈՍՆԵԼ ԵՎ ՇՐՋԵԼ դիզայն

Page 33: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Վերջերս ուրբանիստական թեմաների վե- րաբերյալ մի կոնֆերանսի էինք մասնակցում, արտասահմանցի մասնակիցներից մեկը հարցրեց՝ արդյոք մեր քաղաքը հյուրընկա՞լ է: Պատասխանը միանշանակ էր: Սակայն երբ պարզ դարձավ, որ խոսքը հենց քաղաքի մա- սին է, այլ ոչ երևանցիների, պատկերը կտրուկ փոխվեց: Հետաքրքիր դիտարկում արեց ու նշեց, որ մեր քաղաքը, իրականում, ինֆորմա- ցիոն առումով բավական անհյուրընկալ է, մասնավորապես այն զբոսաշրջիկների հա- մար, ովքեր նախապես չեն ծանոթացել Երևա- նին ու չգիտեն լեզուն:Աննա. Այսօր ունենք հստակ սահմանում, որ Երևանը հայկական ամենաստեղծարար քա- ղաքն է: Հետևաբար, քաղաքային նավիգա- ցիան՝ որպես քաղաքի դեսպան, իր հերթին պետք է նպաստի Երևանի՝ ստեղծարար ոգու կոմունիկացմանը: Կարևոր է նավիգացիայի միջոցով ցույց տալ Երևանի հակադրություն- ները, ավանդույթներն ու ժամանակակից զարգացումները: Երևանի նավիգացիոն հա- մակարգը պետք է արտացոլի Երևանի առանց- քային գաղափարը՝ «ժամանակակից ձև, հա- վերժ բովանդակություն»՝ իր բոլոր դրսևո- րումներում՝ ձևաչափում, գունային և նյու- թական լուծումներում, բովանդակության և տրամադրության մեջ: Միևնույն ժամանակ պետք է հիշել համակարգի ֆունկցիոնալ նշա- նակության և քաղաքային մշակույթ ստեղծե- լու դրա կարողությունների մասին:Նիկա. «Մաևտիկա» գործակալությունը բրեն- դինգի տարբեր ոլորտների շարքում զբաղ- վում է նաև տարածքային բրենդինգով, որի շրջանակներում մենք իրականացնում ենք «Երևան Բրենդ» ծրագիրը: Արդեն ավարտել ենք կարևոր փուլերից մեկը՝ մշակել ենք այն պլատֆորմը, որը ամփոփում է Երևանի առանց-

քային գաղափարը, նրա առանձնահատկու- թյուններն ու արժեքները: Կարելի է ասել, որ արդեն ունենք այն գործիքը, որ թույլ է տալիս հիմնավորված լուծումներ տալ քաղաքին վե- րաբերող հարցերում: Երևանի նավիգացիան ծրագրի մասնավոր նախագծերից է, որ կոչ- ված է կոմունիկացնելու բրենդի հիմնական արժեքներն ու գաղափարախոսությունը: Նա- վիգացիայի ֆունկցիոնալ ու էսթետիկ դերե- րի հետ մեկտեղ պետք է գիտակցել նաև դրա ստրատեգիկ նշանակությունը՝ ի՞նչ ենք ուզում կոմունիկացնել, թե բնակչին, թե այցելուին, ի՞նչ պատմություն պիտի պատմի Երևանի մասին իր նավիգացիոն համակարգը:Աննա. Եթե, օրինակ՝ որոշում է կայացվում Երևանը դիրքավորել որպես մշակութային քաղաք, պիտի նավիգացիոն համակարգն այնպես մշակվի, որ Երևանը զբոսաշրջիկին հանդես գա իր մշակութային պրոֆիլով, պի- տի ուղղորդենք նրան դեպի մշակութային վայրերը՝ թանգարաններից մինչև թաքնված ստեղծագործական անկյուններ: Շատ մեծ նշա- նակություն ունի, թե զբոսաշրջիկին կոնկրետ վայրեր ինչ ճանապարհով կտանես: Գուցե այն ճանապարհը, որով ուղղորդենք նրան, կտանի դեպի այնպիսի մի երևանյան բակ, որում ապ- րում է իսկական Երևանի ոգին՝ հինավուրց թթենին, նկարչի արվեստանոցը կամ էլ դարա-

վոր նստարանը, որի վրա մեծացել է շախմա- տիստների ոչ մեկ սերունդ: Իհարկե, կարելի է տանել նրան ավելի կարճ ճանապարհով, առանց ցուցադրելու քաղաքի թաքնված կողմերը:Նիկա. Նավիգացիայի միջոցով կարող ենք ցույց տալ քաղաքը լրիվ այլ կողմից, օրինակ՝ «տանել» զբոսաշրջիկներին քաղաքի հին սրճարանները կամ պատմություն ունեցող գրախանութնե- րը: Ու գուցե հենց նավիգացիան հանդիսանա Երևանում ծնված և տիպիկ երևանցի դարձած շենքի, քարի, օրրանի անխափան գոյության երաշխավոր՝ ապահովելով այդ տարրի ճանա- չելիությունը, ակտուալությունն ու նշանակու- թյունը Երևանի կյանքում: Ի վերջո, քաղաքը առավել լավ զգալու, ընկալելու ու ճանաչելու համար յուրաքանչյուրս արտերկրում փնտրում է պատմություն ունեցող գրախանութներ, սրճարաններ և արվեստանոցներ:Աննա. Երբ առաջին անգամ անծանոթ մի քա- ղաքում ենք հայտնվում, փորձում ենք տեղա- բնակ մի ծանոթ գտնել, ով մեր քաղաքի ծակու- ծուկերը, տիպիկ տեղերն ու քաղաքի իրական շունչը կրող վայրերը բացահայտի: Նավիգացի- ան պիտի լինի հենց այդ ծանոթը ու ամեն առու- մով օգնի՝ բացահայտի քաղաքի բնավորությու- նը, ավանդույթներն ու սովորությունները, հու- շի թե ուր է պետք գնալ և որ ճանապարհով՝ այն, ինչ կարող է անել միայն ինքը՝ քաղաքը:

Փողոցային նավիգացիան Երևանում և Նյու Յորքում

ՔԱՂԱՔՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԱՌՈւՄՈՎ ԱՆ- ՀյՈւՐԸՆԿԱԼ Է ԱյՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՆԱԽԱՊԵՍ ՉԵՆ ԾԱՆՈ- ԹԱՑԵԼ ԵՐԵՎԱՆԻՆ Ու ՉԳԻՏԵՆ ԼԵԶՈւՆ

Լենա Գևորգյան Mediamax

Page 34: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

ԷնվոյցիներըԵրբ զբոսաշրջիկները ցանկանում են հնարավորինս քիչ գումար

ծախսել հյուրանոցների վրա, օգնության են հասնում հոսթելները, որտեղ կարելի է սենյակը կիսել այլոց հետ և գումար խնայել:

Ներկայացնում ենք Հայաստանի և տարածաշրջանի առաջին հոսթելի՝ «Էնվոյի» պատմությունը, և մի քանի հաճախորդներին:

Հ ոսթելը հիմնադրվել է 2005 թվականին: Պաշտոնական բացու- մը սեպտեմբերի 30-ին էր, առաջին հյուրերը երեք ավստրա- լացիներ էին, որոք ուղղակի անցնելուց վահանակն էին նկա- տել և ներս մտել: Հոսթելի տերերն ու հիմնադիրներն են Էրիկ և Անի Կարապետյանները Սիդնեյից: 2003-ին Էրիկը

Հայաստան էր եկել Ավստրալիայի ֆուտբոլի թիմի կազմում Համահայ- կական խաղերին մասնակցելու: Այդ ժամանակ նա նկատեց, որ Հայաս- տանում հոսթել չկա, և այդ մտքով վերադարձավ Ավստրալիա: Այնտեղ իր ոգևորությունը փոխանցեց նաև կնոջը, և 2005-ին նրանք միասին եկան Հայաստան հոսթելը հիմնադրելու համար: Մեկ տարի մնացին այստեղ մինչև հոսթելը ոտքի կանգնի, և հետո հետ գնացին Ավստրա- լիա: Իհարկե, մտքեր ունեն մի օր այստեղ տեղափոխվելու: «Էնվոյն» ունի 52 հոգու տեղ, ամռանը ամիսը 800-900 հյուր է ընդունում: Այդ հոսքի մեջ, իհարկե, ինչ ասես չի պատահում: Հոսթելում մինչև հի- մա հիշում են այն դեպքը, երբ մի սևամորթ տղա, այդպես էր ստացվել, տեղավորվել էր մի սենյակում մի ռասիստի հետ: Բարեբախտաբար, ամեն ինչ հանգիստ անցավ, զոհեր չեղան: Ասում են նաև, որ քաղաքում չգրված օրենք կա՝ եթե տաքսիստները հարբած արտասահմանցի հա- ճախորդ են ունենում, բերում են «Էնվոյ»: Բայց, ինչպես վստահեցնում են այստեղ, օտարերկրացիները կովկասցիների պես հարբելուց կռիվ չեն անում: «Երեկ, օրինակ, մեր խեղճ երկու հյուրերը ավանդական թթի օղու հետ ծանոթացան, ամբողջ գիշեր հոգ էինք տանում նրանց մասին:

Ասում են՝ եթե Հայաստանում հիվանդանալու տեղ եք փնտրում, «Էնվո- յից» լավ տեղ չկա, ուրեմն երևի լավ ենք անում մեր գործը», — հպարտու- թյամբ նշում են հոսթելի աշխատակիցները: «Էնվոյի» հաճախորդների աշխարհագրությունը մեծ է՝ Կոստա Ռիկա, Դո- մինիկյան Հանրապետություն, Գանա, Գվատեմալա, Իսլանդիա, Ինդո- նեզիա, Հորդանան, Բրունեյ, Մալի, Եմեն, Քենիա, Չիլի, Օման, Մալազիա: Հիմնականում գալիս են մի քանի օրով: Առհասարակ, հոսթելում չի խրա- խուսվում երկար ժամկետներով մնալը, բայց մի քանի հյուրեր են եղել, որ մինչև երկու ամիս ապրել են այստեղ: Մի տղա այնքան երկար էր մնացել, որ բոլորի հետ հավասար աշխատում էր: Նույնիսկ նոր հաճա- խորդների էր տեղավորել ինքնուրույն: Կան նաև մշտական այցելուներ, օրինակ՝ Peace Corp-ի կամավորները: Հայաստանում նրանք ապրում են տարբեր գյուղերում և շրջաններում, Երևան գալուց էլ կանգ են առնում հոսթելում: «Մի հյուր ունեինք Դանիա- յից, որը Գեղարդում ծանոթացել էր մի տղայի հետ, որը իրեն հարսանի- քի էր հրավիրել, — պատմում են հոսթելի աշխատակիցները, — ու դա- նիացին շատ ոգևորված էր, որ հայկական հարսանիքի է գնալու: Ցավոք, նշանակված օրը այդ հայ տղային չկարողացավ գտնել: Մեր ընդունարա- նում աշխատող աղջիկն էլ խոստացավ դանիացուն, որ կհրավիրի նրան, երբ իր հարսանիքը լինի: Երեք տարի անց, երբ աղջկա հարսանիքը պիտի լիներ, մեր տղան նորից ավտոստոպով Դանիայից եկավ հասավ Հայաստան ու վերջապես մասնակցեց հայկական հարսանիքի»:

Ռուն Կլաուսեն, ԴանիաՈւսանող եմ, եկել եմ Հայաստան մի քիչ պտտվելու, հետո Վրաստան եմ գնալու: Հայաստանի պատմության մասին շատ եմ լսել, ուզեցի գալ և անձամբ տեսնել այստեղի մշակույթը:Ավանդույթ ունեմ՝ ամեն երկիր այցելե- լուց այդ երկրին հատուկ շապիկ եմ գնում և հագնում:

Ջանին Գրեյ, ԱՄՆԵս Peace Corps -ի կամավոր եմ, ապրում և աշխատում եմ Սպիտակում:Շատ ուրախ եմ, որ հենց Հայաստան են ինձ ուղարկել, որովհետև ընտանիքս Լեհաստանից է: Մտածում էի, որ շատ ընդհանուր բաներ կտեսնեմ: Եվ իրոք այդպես է, թեկուզ, օրինակ՝ ընտանիքի հանդեպ վերաբերմունքը:

3233 Հուլիս-օգոստոս 2015

ԶԲՈՍՆԵԼ ԵՎ ՇՐՋԵԼ Հյուրընկալություն

Page 35: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Հաննե Փուլսեն, ԴանիաՄենք Հայաստան ենք եկել Դանիայից հեծանիվներով շրջելու համար: Մտածե- ցինք, որ Հայաստանում մարդիկ լավը կլինեն հաստատ, երկիրը հաստատ սի- րուն կլինի: Եվ այդպես էլ կա, ինձ այստեղ շատ է դուր գալիս, ինձ տանն եմ զգում: Այս տարածաշրջանը ես շատ եմ սիրում: Անցյալ տարի Միայի հետ գնացել ենք Ուզ- բեկստան, Ղազախստան և Ղրղզստան:

Բիայնա Մահարի

Բեն Հերմանս, ԱվստրալիաՀիմա Չինաստանում եմ ապրում: Տարա- ծաշրջանում եղել էի Իրանում, Հայաս- տանն էլ էր շատ հետաքրքիր, ու որոշե- ցի 10 օրով գալ այստեղ: Ինձ Հայաստանը շատ է դուր գալիս, այնքան, որ նույնիսկ 4 օրով երկարացրել եմ արձակուրդս: Մենակ թե չգիտեմ՝ ինչու անծանոթները հետս անընդհատ ռուսերեն կամ հայե- րեն են խոսում:

Միա Հալլես, ԴանիաՄենք գեղեցիկ բնությունով երկիր էինք ման գալիս և երևի հենց այդ պատճառով Հայաստանը ընտրեցինք: Չգիտեմ ինչ սպասումներ ունեինք, բայց շատ զար- մացրեց մարդկանց հյուրընկալությունը: Մարդիկ զբաղված չեն անընդհատ, ինչ- պես Դանիայում: Բացի դրանից ուրիշ երկրներում հեծանիվ քշելուց երբեմն վտանգ ես զգում, Հայաստանում այդպի- սի բան չկա, այստեղ հեծանվորդի հա- մար շատ անվտագն է: Իհարկե, մեքենան երբեք անվտանգ չէ հեծանվորդի համար, բայց Հայաստանում վարորդները փոր- ձում են հեռավորություն պահպահել հե- ծանիվներից, որը շատ է օգնում:

Ստեյսի Սթեյփս, ԱՄՆԵս կամավոր եմ, Հայաստանում ապ- րում եմ Աշնակ գյուղում: Դպրոցում անգ- լերեն եմ սովորեցնում: ԱՄՆ-ից եմ, ապ- րել եմ Անգլիայում, Թայլանդում և երբեք այսքան փոքր տեղում չեմ բնակվել: Այն քաղաքում, որտեղից եկել եմ, մեկ միլիոն մարդ է ապրում, իսկ հիմա ես մի գյու- ղում եմ, որտեղ 1000 հոգի են ապրում ու ինձ դա շատ է դուր գալիս: Բացի դրանից, շատ հետաքրքիր է փորձել նոր լեզու սո- վորել, չգիտեի, որ դա այսքան դժվար է:

Page 36: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Օտարերկրյա ճամփորդություններից զբոսաշրջիկների կողմից թերևս ամենահաճախ տուն բերվող հուշանվերներն են տեղի հետ ասոցացվող

պատկերներով մագնիսները կամ կախազարդերը: Խորհրդային տարիներին դրանց փոխարեն տարածված էին թեմատիկ կրծքանշանները:

Երևանը բացառություն չէր: Ներկայացնում ենք նմուշներ «ԵՐԵՎԱՆ» ամսագրի գլխավոր խմբագրի անձնական հավաքածուից:

Ծակող հուշեր

Պլաստմասսայե այս շարքը Գեղարվեստի ֆոնդի կերպար- վեստի կոմբինատի արտա- դրանքն է: Այստեղ Երևանին վերաբերող կրծքանշանները սկսել են արտադրվել 1967-ից: Պլաստմասսայե շրջանների վրա նախ հաստոցներով դաջ- վում էր պատկերի ուրվագի- ծը, ապա ձեռքով ներկվում: Այդ պատճառով կարելի է հանդիպել նույն հուշարձանի պատկերով կրծքանշան՝ տար- բեր գույների: Օրինակ՝ Մաշ- տոցի արձանը մի տեղ ար- ծաթագույն է, մյուս տեղում՝ նարնջագույն: Առավել նուրբ պատկերներում, օրինակ՝ Վա- հագն Վիշապաքաղի կամ Հայկ Նահապետի արձաննե- րում, ներկը տեղ-տեղ անց- նում է ուրվագծի սահմաննե- րը, կան դատարկ տեղեր:

3435 Հուլիս-օգոստոս 2015

ԶԲՈՍՆԵԼ ԵՎ ՇՐՋԵԼ Հավաքածու

Page 37: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Հուշանվեր-կրծքանշանները Հայաստանում սկսել են ար- տադրել 1960-ականների սկզբից, սակայն հատկապես մեծ թափ է առել արտադրու- թյունը 1968-ից սկսած, երբ Երևանը տոնում էր հիմնա- դրման 2750-ամյակը: Այսօր հայտնի է այդ իրադարձու- թյանը նվիրված կրծքանշան- ների շուրջ քառասուն տեսակ: Լինում էին նաև Երևանի և Հայաստանի տեսարժան վայրերին, իրադարձություն- ներին, տոներին (Վարդա- վառ), խոշոր գործարաններին («ԵրԱԶ», Ժամացույցի գոր- ծարան), խանութներին («Գա- յանե» ունիվերմագ), համալ- սարաններին նվիրված նմուշ- ներ: Կրծքանշանները, որ- պես կանոն, պատրաստվում էին մելխիորից, բրոնզից, պղնձից կամ ալյումինից, ավե- լի ուշ տարիներին օգտագործ- վում էր նաև էմալը: Ձևավո- րող նկարիչների թվում էին Մնացական Թամրազյանը, Էդուարդ Գասպարյանը և այլոք: Նրանց առաջարկները նախ հաստատվում էին նա- խարարների խորհրդի հա- տուկ բաժնի կողմից, որից հետո կրծքանշանները հատ- վում էին Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատում կամ Հայաստանի երգչա- խմբային ընկերության ար- տադրամասում: Մի կրծքա- նշանի տպաքանակը կարող էր հասնել 40 հազար օրինա- կի: Առաջին հերթին դրանք վաճառքի էին դրվում Թու- մանյան փողոցում գտնվող Գեղարվեստի սալոնում:

Գրիգոր Եփրեմյան

Page 38: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Նոր բան ասեքԶբոսաշրջիկի գլխավոր օգնականը տասնամյակներ շարունակ եղել են զանազան

ուղեցույցները, որոնք օգնել են ճամփորդին կողմնորոշվել նոր ու անծանոթ վայրում: Ուսումնասիրելով մի քանի հին (և ոչ այնքան) ուղեցույցներ Երևանով,

մենք փորձեցինք պատկերացնել, թե դրանցում ինչը չի հապատասխանում ժամանակակից երևանյան իրականությանը:

Մեջբերում«Պարոնյանի փողոցում ավարտվում է «Դվին» հյուրանոցի և Ծիծեռնակաբերդ զբոսայգի տանող ճոպանուղու կառուցումը: Փողոցի աջ կողմում հին Երևանի կառույցներով բլուր է: Դա հանրահայտ Կո՜նդն է: Ի սկզբանե քա- ղաքի գլխավոր հատակագծի համաձայն ծրագրավորվում էր թողնել Կոնդի բլուրը իր միջնադարյան տեսքով: Սակայն հատակա- գծի հետագա վերափոխումների ընթացքում որոշում կայացվեց Կոնդում կառուցել բարձ- րահարկ շենքեր: Դեպի Հրազդանի կիրճը տանող թունելի վրա արդեն կառուցվում է Կապի տան 17-հարկանի շենքը»:Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօրԱյս ընթացքում «Դվին» հյուրանոցը հասցրեց կառուցվել, դառնալ քաղաքի ամենակարևոր վայրերից (ընդ որում՝ ոչ միայն զբոսաշրջիկ- ների համար, այլև երևանցիների), ապա վա- ճառվել ու լքվել: Երկու տարի առաջ նոր սե-

փականատերերը որոշեցին հիմնովին փոխել հյուրանոցի արտաքին տեսքը և հիմա, ինչ- պես և ուղեցույցի լույս տեսնելու օրերին, տա- րածքում շինարարություն է ընթանում: Ինչ վերաբերում է Կոնդին, ապա բարձրահարկերն այնտեղ այդպես էլ չկառուցվեցին և միջնա- դարյան Երևանն այնտեղ քիչ թե շատ պահ- պանվել է, բայց ապագան բավական մշուշոտ է: Ի դեպ, «Ոսկե Ծիրան» փառատոնի հիմնադիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Կոնդ» վավերագրական ֆիլմի ընթացքում երևում են կադրեր, որտեղ «Դվինի» հաճախորդները իրենց հյուրանոցային պատշգամբներից հե- տաքրքրությամբ հետևում են թաղամասի բնակիչների բարդ առօրյային: Ծիծեռնակաբերդ տանող ճոպանուղին այդ- պես էլ իրականություն չդարձավ, իսկ ահա Կապի տունը կառուցվեց և այժմ հայտնի է իբրև «Փոստի շենք»:

Մեջբերում«Հաղթանակ» զբոսայգում է գտնվում Արևիկ արհեստական լիճը, որտեղ կարելի է լողալ և նավակ վարել, «Արագիլ» ռեստորանը, որից այցելուները կարող են հիանալ քաղաքի տե- սարանով… Հրաշալի է երեկոյան Երևանը»:Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօրԱրևիկ արհեստական լիճը իր տեղում է, սակայն «Հաղթանակ» զբոսայգին վաղուց այն վայրը չէ, ուր կհրավիրես արտասահմանցի հյուրերին (միայն եթե միտք չունես ներկայացնելու «Մայր Հայաստանի» պատվանդանի ներսում գտնվող Ռազմական թանգարանը): Իսկ ահա «Արագիլ» ռեստորանը, որը կառուցվել էր Ռաֆայել Իսրա- յելյանի նախագծով և գործում էր 1959 թվակա- նից, լքվեց և կիսաքանդ թողնվեց խորհրդային կարգերի փլուզումից շատ չանցած: Ու հրաշա- լի երեկոյան Երևանով ռեստորանի հարթակից այլևս ոչ ոք չի հիանում (թեպետ տեսարանը մինչ օրս գեղեցիկ է):

«Երևան. գովազդային ծանուցատետր» (Ереван. Рекламный проспект, «Տուրիստ» կենտրոնական գովազդային-տեղեկատվական բյուրո, Մոսկվա, 1975թ.)

3637 Հուլիս-օգոստոս 2015

ԶԲՈՍՆԵԼ ԵՎ ՇՐՋԵԼ զուգահեռներ

Page 39: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Մեջբերում«Վերադառնանք Հոկտեմբերյան պողոտա: Մենք կարող ենք այցելել «Ռոսիա» կինոթատ- րոնը՝ ամենախոշորը հանրապետությունում: Դրա մեծ դահլիճը տեղավորում է 1600 հանդի- սատես, փոքրը՝ 1000: Ինտերյերի ձևավորման մեջ օգտագործվել են խեցեղեն, քանդակա- դրոշմ, վիտրաժներ, քանդակներ: Պետական կրկեսը տեղակայված է Օրջոնիկիձեի պողո- տայի սկզբնամասից ոչ հեռու»:Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօր«Ռոսիա» կինոթատրոնի հրաշալի շենքը (ճար- տարապետներ՝ Ա. Թարխանյան, Հ. Պողոսյան, Ս. Խաչիկյան), իհարկե, կանգուն է, բայց քսան տարուց ավելի է ինչ չի օգտագործվում իր նշա- նակությամբ և մեծ դահլիճ ուղևորվող 1600 հոգին ոչ մի կերպ չեն կարող գնահատել կա- ռույցի նրբագեղ ինտերյերը: Ինչպես բոլորս գիտենք, «Ռոսիան» արդեն վաղուց սովորա- կան տոնավաճառ է: Պետական կրկեսի իրավիճակը մի փոքր այլ է: Շենքը մի քանի տարի առաջ ապամոնտաժ- վեց և տեղում սկսվեց նոր շենքի շինարարու- թյունը: Դրա հանձնման ժամկետները մի քանի անգամ հետաձգվեցին, բայց ընթացք, այդու- հանդերձ, կա: Այնպես որ, եթե զբոսաշրջիկ- ները այցելեն Երևան մի քանի տարի հետո, գուցեև տեսնեն այն՝ ավարտուն տեսքով: Ավելորդ չէ նաև նշել, որ Հոկտեմբերյան պողո- տան այժմ կրում է Տիգրան Մեծի անունը, իսկ Օրջոնիկիձեն դարձել է Արշակունյաց:

Մեջբերում«Նալբանդյան փողոցում կարելի է նստել ճո- պանուղու խցիկը և բարձրանալ դեպի «Նաի- րի» հյուրանոց, որից հրաշալի տեսարան է բացվում»:

Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօրԱվաղ, այս գործողությունն իրականացնելու միջոց այժմ չկա. վերոնշյալ ճոպանուղին, որը զբոսաշրջիկների համար Երևանի վրա բացվող գեղեցիկ տեսարանը լուսանկարելու համար էր, իսկ Նորքի բնակիչների համար՝ անփոխարինե- լի միջոց քաղաքի կենտրոն հասնելու, դադարել էր գործել դեռ 2004 թվականին՝ վթարից հետո: Մի քանի տարի ճոպանուղին պարզապես ան- գործության էր մատնված, իսկ 2009-ին այն ապամոնտաժվեց: Ծրագրված վերանորոգումն այդպես էլ տեղի չունեցավ: Այսօր կարելի է մի- այն ուսումնասիրել այն, ինչ մնացել է Նալբանդ- յան փողոցի վրա գտնվող կայանից:

Մեջբերում«Մոտ ապագայում կգործարկվեն մարզապալա- տը, մետրոպոլիտենի երկրորդ գիծը, շարունակ- վում է Գլխավոր պողոտայի շինարարությունը, ինչպես նաև Ալ. Թամանյանի արձանի հետևում գտնվող լանջի օրիգինալ ձևավորումը: Այստեղ նախատեսվում է կառուցել շարժասանդուղք-ներ, որոնցով այցելուները կբարձրանան դեպի Հայաստանում խորհրդային կարգերի հաստատ- ման հուշարձանը և դիտահարթակը»:Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօր«Թամանյանի արձանի հետևում գտնվող լանջի օրիգինալ ձևավորումը» ճիշտ է, մինչ օրս, իր վերջնական տեսքը չի ստացել, բայց արդեն բա- վական երկար տարիներ Երևանի ամենագրա- վիչ տարածքն է: Հարցրեք ցանկացած զբոսա- շրջիկի՝ Կասկադը և հարակից տարածքը հաս- տատ կլինեն Երևանում նրան ամենաշատ դուր եկած վայրերի ցանկում: Ցավոք, շարժասան- դուղքները առայժմ չեն հասցնում մինչև դիտա- հարթակը և առայժմ պարզ չէ, թե երբ կկառուց- վի Կասկադի վերին հատվածը:

«Երևան. ուղեցույց» (Ереван. Путеводитель, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1983 թ.)

«Երևան. տեսարժան վայրեր» (Getting Around Yerevan, Գիտատեխնիկական հրատարակությունների պետական հրատարակչություն, Երևան, 1960թ.)

Մեջբերում«Այս զբոսայգին հիմնվել էր ի հիշատակ Երկ- րորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզ- մի նկատմամբ տարած հաղթանակի: Ստալի- նի հուշարձանը, որ տեղակայվել է զբոսայգու գեղատեսիլ անկյուններից մեկում, բացվել էր 1950 թվականի նոյեմբերի 29-ին՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-րդ հո- բելյանի օրը»:Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօրԱյսօր ոչ մի զբոսաշրջիկ, բարեբախտաբար, չի տեսնի հսկայական Ստալինին՝ «զբոսայգու գե- ղատեսիլ անկյունում»: Ինչպես հայտնի է, 1962-ին, երբ «ժողովուրդների առաջնորդի» կերպարն այլևս այդքան էլ ակտուալ չէր, արձանը պայ- թեցվեց, իսկ մի քանի տարի անց դատարկ պատվանդանը զբաղեցրեց Մայր Հայաստանը:

Page 40: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

«Հայաստան. Ճանապարհորդի հանրագիտարան» (Армения. Энциклопедия путешественника, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1990 թ.)

Մեջբերում«Երիտասարդական պալատ կարելի է բարձ- րանալ Աբովյան պուրակից՝ լայն աստիճան- ներով, Ազատության պողոտայից՝ վերելակով, որը տեղակայված է գեղատեսիլ քարանձավում, այստեղ է գտնվում նաև ավտոկայանատեղին: Ոլորուն ճանապարհը բարձրանում է դեպի ներքին բակ՝ հյուրանոցի շքամուտքի մոտ»:Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօրԵրևանյան համայնապատկերի ամենաճա- նաչված օբյեկտներից մեկը՝ հռչակավոր «Կու- կուռուզը» (ճարտարապետներ՝ Մ. Թարխան- յան, Ս. Խաչիկյան, Մ. Զաքարյան, Հ. Պողոսյան) իր մահկանացուն կնքեց 2006 թվականին: Հետաքրքրասեր զբոսաշրջիկը այժմ Երիտա- սարդական պալատի տեղում կտեսնի միայն դատարկ հարթակ: Այստեղ նախատեսվող նոր կառույցի՝ մի քանի անգամ անցկացված ճարտարապետական մրցույթները ոչ մի արդ- յունք չտվեցին:

«Երևան» (Yerevan, Ինտուրիստ, Մոսկվա, 1974 թ.)

Մեջբերում«Հեղափոխության պետական թանգարանի հավաքածուն ծանոթացնում է այցելուին Հա- յաստանի պատմության մեզ ամենամոտ շրջա- նին՝ 19-րդ դարավերջից մինչև մեր օրերը: Թան- գարանը ներկայացնում է հայ ժողովրդի հեղա- փոխական պատմությունը: Այստեղ գտնվող նյութերի օգնությամբ կարելի է տեղեկանալ այն մասին, թե ինչպես Անդրկովկաս և մասնա- վորապես Հայաստան ներթափանցեցին և տա- րածվեցին մարքսիստական գաղափարները»:Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօրՊարզ պատճառներով, 1991 թվականին Հայաս- տանի Հեղափոխության թանգարանը լուծար- վեց, իսկ հավաքածուն տեղափոխվել է Հայաս- տանի պատմության թանգարանի Նոր և նո- րագույն պատմության բաժին:

3839 Հուլիս-օգոստոս 2015

ԶԲՈՍՆԵԼ ԵՎ ՇՐՋԵԼ զուգահեռներ

Page 41: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

«Երևան» («Պրոգրես» հրատարակչություն, Մոսկվա, 1975 թ.)

Մեջբերում«Ժամանակակից մեծ քաղաքի նորույթների մեջ խնամքով պահպանվում են անցյալ դա- րերի մասունքները: Դրանցից մեկը XIII դա- րում կաուցված Կաթողիկե հազվագյուտ եկե- ղեցին է»Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօրԵթե 1975 թվականին այս ուղեցույցը ձեռքին զբոսաշրջիկը փնտրեր Կաթողիկեն, ապա նա պետք է նախ հասներ Լեզվի ինստիտու- տի շենքին՝ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմե- րուկում, ապա շենքերի արանքով մտներ բակ և հանդիպեր վերոնշյալ սրբավայրը: Այսօր Կաթողիկեն այլևս այդ գողտրիկ միջավայ- րում չէ. 2007 թվականին ինստիտուտի շենքը քանդվեց, իսկ տեղում կառուցվեց կաթողի- կոսական նստավայր և մեծ Սուրբ Աննա եկեղեցին (օծումը տեղի է ունեցել 2015-ի ապրիլի 30-ին), որն էլ այժմ «գրկել» է XIII դա- րի Կաթողիկեն:

Մեջբերում«Երևանը շարունակում է աճել: Քաղաքում շարունակվում է շինարարությունը, ուստի քաղաքի ուզածդ նկարագրին վիճակված է իսկույն հնանալ: Երևանցին, առավել ևս զբո- սաշրջիկը ամեն օր իր համար հայտնաբերում է նոր Երևանը: Բարի համեցեք»:Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօրԻսկապես, Երևանը հիմա էլ փոփոխվում ու վերակառուցվում է: Միայն թե միշտ չէ, որ փոփոխությունները դրական են լինում: Բայց ամեն դեպքում, այստեղ միշտ ուրախ են ըն- դունել զբոսաշրջիկներին, ինչ խոսք:

«Երևան. Պաշտոնական քաղաքային ուղեցույց» (Yerevan. The Official City Guide, Երևանի քաղաքապետարան, 2011թ.)

Մեջբերում«Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկից ոչ հեռու տեղակայված է հիանալի Ծածկած շուկան (ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան, 1952): Այսօր Երևանի գրե- թե բոլոր շուկաները ծածկած են, բայց անունը մնացել է այս մեկին, քանի որ այն առաջինն էր: Շուկան անհրաժեշտ է այցելել ոչ միայն այնտեղ վաճառվող ընտիր մթերքից գնելու և փորձելու համար, այլև էսթետիկ պատճառներով: Շինու- թյունը տպավորիչ է ինչպես ճարտարապետա- կան, այնպես էլ ձևավորման առումով: Առաս- տաղի հիմնական մասի լայնությունը հասնում է 32 մետրի, այն պահում են 19 զորեղ կամար- ները: <…> Չնայած այսօր առևտուրը Ծածկած շուկայում այդքան ակտիվ չէ, որքան նախկինում, դուք դեռևս կարող եք զգալ այստեղ արևելյան շուկաների համն ու հոտը, վայելել դրա բազմ- երանգությունը և, իհարկե, գնել որևէ բան, այդ համն ու հոտը հետո հիշելու համար»:Ինչ կտեսնեն զբոսաշրջիկներն այսօրԱյսօր զբոսաշրջիկները երբեմնի փառահեղ շու- կայի փոխարեն կտեսնեն սուպերմարկետ: Այս ուղեցույցի լույս տեսնելուց ընդամենը մեկ տա- րի անց շուկան վաճառվեց, դատարկվեց, հետո «իրան-իրան փլվեցին» կամարներից մի քանիսը, իսկ 2013-ին նույն տարածքում բացվեց արդեն «Պրոսպեկտ Մոլ» կոչվող առևտրի կենտրոնը:

Արեգ Դավթյան

Page 42: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Ես Ամստերդամն եմԻնչպես ծնվեց ամենահայտնի զբոսաշրջային բրենդներից մեկը,

և միջնադարյան հոլանդական քաղաքը դարձավ 21-րդ դարի զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը Եվրոպայում:

Ամստերդամը միշտ էլ եղել է Եվրոպայի հայտ- նի քաղաքների շարքում, սակայն 2000-ական թվականներին սկսեց զգալիորեն զիջել մրցա- կիցներին, մասնավորապես իսպանական և արևելաեվրոպական քաղաքներին: Հարկավոր էր կտրուկ ռեբրենդինգ, որը քաղաքը կներ- կայացներ իբրև նոր ժամանակներին համըն- թաց քայլող և զարգացող մի տարածք: Քաղա- քի ղեկավարությունը նաև իր առջև նպատակ դրեց անելու այնպես, որ Ամստերդամի իմիջը չսահմանափակվի սեքսով, թմրանյութերով և ջրանցքներով: Ճիշտ է, այսօր էլ քաղաքի ցանկացած հյուր իր պարտքն է համարում շրջել նավակով, այցելել Կարմիր լապտերների

8 գաղտնի վայր Ամստերդամում, որ արժե այցելել. խորհուրդ է տալիս KLM ավիաընկերությունը

Ամստերդամի Leidesplein հրապա- րակի կից զբոսայգում կա մի ծառ, որի ճյուղերում կարելի է գտնել փոքր և խորհրդավոր մի քան- դակ՝ տղամարդը սղոցով, որը հորդորում է «չսղոցել ճյուղը, որին նստած ես»: Քանդակի հեղինակը հայտնի չէ, բայց այն այստեղ է 1989 թվականից:

Բ-80 խորհրդային սուզանավը Ամստերդամի նավահանգստում է 2002 թվականից ի վեր: Ժամա- նակ առ ժամանակ սուզանավում երեկույթներ են տեղի ունենում:

Pythonbrug յուրահատուկ կա- մուրջը, որը միացնում է Սպո- րենբուրգ թերակղզին Բորնեո կղզու հետ, այնքան նման է ճկված օձի, որ ժողովրդի մեջ ստացել է Պիթոն մականունը: Այն ունի 2000 լապտեր, այն- պես որ հատկապես գեղեցիկ է նայվում գիշերային ժամերին:

թաղամասը և գոնե մեկ անգամ մարիխուանա ծխել անթիվ քոֆի-շոփերից մեկում, սակայն սրանով Ամստերդամի առավելությունները բնավ չեն ավարտվում: Արտասահմանցիների համար ավելի գրավիչ իմիջ ստեղծելու, տուրիզմին և բիզնեսին նոր շունչ հաղորդելու համար հիմնվեց հանրային-մասնավոր ընկերություն, որն էլ պետք է զբաղ- վեր ռեբրենդինգով: Ընկերության առաջնա- յին նպատակն էր շեշտել քաղաքի երեք գլխա- վոր բաղադրիչ գաղափարները՝ ստեղծագոր- ծական, ինովացիոն և կոմերցիոն: 2004 թվա- կանին ներկայացվեց I amsterdam բրենդը: Այսօր I amsterdam-ը համարվում է աշխարհի

ամենահաջող քաղաքային բրենդներից մեկը: Հսկայական գրությունը դիմավորում է քա- ղաքի հյուրերին օդանավակայանի մուտքի մոտ, մեկ այլ տարբերակը՝ հռչակավոր Ռայքս- մուզեումի (Պետական թանգարանի) բակում: Մի քանի մետրանոց տառերից կառուցված I amsterdam-ի հետ միաժամանակ տասնյակ մարդիկ են լուսանկարվում: Այդպես քաղաքի բրենդը հայտնվում է սոցցանցերում և աստի- ճանաբար դառնում իսկական այցեքարտ: I amsterdam-ը, որը խաղարկում է «Ես Ամստեր- դամն եմ» անգլերեն արտահայտությունը, մի ամբողջ համակարգ է, որի նպատակը քաղաքի, բնակիչների և այցելուների միջև կապն է:

4041 Հուլիս-օգոստոս 2015

ԶԲՈՍՆԵԼ ԵՎ ՇՐՋԵԼ Այնտեղ

Page 43: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Wozoco կոչվող շինությունը կոտրում է կարծրատի- պերը բազմաբնակարան շենքերի մասին. պարզ- վում է, դրանք էլ կարող են լինել հետաքրքիր և գրավիչ: Wozoco-ն արդեն հասցրել է դառնալ Ամս- տերդամի ժամանակակից ճարտարապետության այցեքարտերից մեկը:

Overtoom, 301 հասցեում գտնվող շենքը ժամանակին կինոակադե- միան էր զբաղեցնում, իսկ 2000- ականներին այն վերածվեց սքո- վոտի, որտեղ բնակվում և աշխա- տում են զանազան ուղղություննե- րի ստեղծագործող մարդիկ: Այսօր այնտեղ տեղի են ունենում հա- մերգներ և կինոցուցադրություն- ներ, կան սրճարան և նկարիչնե- րի արվեստանոց:

NDSM արվեստների քաղաքը յուրահատուկ մի վայր է, որտեղ միավորված են ժամանակակից Ամստերդամի մշակութային և բիզնես միջավայրերը: Այստեղ պարբերաբար տեղի են ունենում համերգներ և ցուցահանդեսներ, ամիսը երկու անգամ՝ Եվրոպայի խոշորագույն «վերնիսաժը»:

Albert Cuypmarkt մթերային շու- կան հարյուր տարվա պատմու- թյուն ունի: Մոտակա ռեստորան- ներում կարելի է փորձել սուրի- նամական, արաբական, ինդո- նեզիական և այլ ազգային խո- հանոցներ:

Ijburg թաղամասը բաղկացած է վեց կղզիներից, որոնք միացած են իրար կամուրջներով, իսկ նավերի կողքին տեղակայված են հանրահայտ լողացող տները:

Արեգ Դավթյան

Page 44: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Երևանյան անձրևի հոտը

Հեռուստահաղորդավարուհի, «Cosmopolitan Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը պատմում է Երևանի անհետացած ձայների, քաղաքի կյանքում իր նախնիների ունեցած ավանդի, Վահրամ Փափազյանից

հարյուր տարի անց ծնվելու, ծաղկավաճառ Անահիտի և այլնի մասին:

4243 Հուլիս-օգոստոս 2015

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան

Page 45: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Ծնվել, մեծացել ու շարունակում եմ ապրել Չարենցի փողոցի վրա: Սե- փական տանն ենք ապրում, քաղաքի կենտրոնում ենք, միևնույն ժամա- նակ՝ քաղաքից կտրված: Երևի դժվար է պատկերացնել, որ տատիկս՝ Հրաչուհի Ջինանյանը, կարող էր սեղանի շուրջ բռնոցի խաղալ ինձ հետ:

Նույնքան հարազատ է Բայրոնի փողոցը, այնտեղ է գտնվում մորական կողմից տատիկիս՝ Իվետա Կորյունովնայի տունը: Հիմա նա չկա, հա- ճախ խուսափում եմ այդ հատվածով անցնել, արցունքներս զսպել չեմ կարողանում: Բայց երբ այնտեղ եմ լինում, միանգամից հիշում եմ վաղ առավոտյան աղբ հավաքող մարդկանց բահի ձայնը, որ քսվում էր աս- ֆալտին ու արթնացնում մեզ: Շատ վաղ էին սկսվում նաև կոնսերվա- տորիայի «ռասպեվկաները»: Իմ քաղաքի ձայները, որոնք հիմա չկան:

Երբ սկսվեց 88-ի շարժումը, շատ փոքր էի, բայց կանգնում էի պատու- հանի գոգին ու ճաղերից այն կողմ հետևում մարդկանց: Անգամ ինքս բղավում էի՝ «Ղարաբաղը մերն է»:

Բակային կյանք չեմ ունեցել: Մանկությանս ընկերների՝ Սոնայի ու Դավիթի հետ ենք մեծացել, միասին էլ խաղում էինք հենց մեր այգում: Երբ դպրոց գնացի, ու երեխաները ասում էին «գործագործ» կամ «կլաս», «յոթ քար» խաղանք, ինձ համար այնքան խորթ էր հնչում, այդպես էլ էդ խաղերը չխաղացի: Վերջերս Սոնայի ու Դավիթի հետ վերհիշում էինք մեր մանկությունը, պարզվում է խաղերի առումով իրենց մոտ էլ նույնն է եղել դպրոցում:

Քույրս Մոսկվայում էր բնակվում: Երբ Երևան էր գալիս, միշտ գնում էինք մեր տան հարևանությամբ գտնվող շատրվանների այգի: Փոքր ժամանակվա մի լուսանկար ունենք: Անցյալ տարի, 20 տարի անց, նո- րից գնացինք այգի ու նույն ձևով լուսանկարվեցինք շատրվանների մոտ:

Պապիկս՝ Հայկարամ Ութմազյանը Հայաստանի մամուլի կոմիտեի նախագահն էր: Նրան, ցավոք, չեմ տեսել, նա մահացել է իմ ծնունդից առաջ: Իսահակյան 28 հասցեում գտնվող այս շենքը, որտեղ հիմա գտնվում է «Cosmopolitan Հայաստանի» գրասենյակը, կարելի է ասել, եղել է պապիկիս ղեկավարության տակ: Հիշում եմ, տատիկս ասում էր ինձ, որ ես գրելու եմ: Երբ դարձա «Cosmopolitan Հայաստանի» գլխավոր խմբագիր ու իմացա, որ գրասենյակը այս շենքում է, սկսեցի լաց լինել: Տեսեք, հիմա էլ հուզվում եմ: Փաստորեն վերադարձա այս շենք, որի հարկերով քայլել է պապիկս: Հարևանությամբ գտնվում է Դրամատի- կական թատրոնը՝ այս թատրոնի բեմ դուրս եկա առաջին անգամ 1999 թվականին, ու առհասարակ մանկությունս այնտեղ է անցել:

Իմ 114 դպրոցը … ցավով պիտի ասեմ, որ հիմա դպրոցս շատ է փոխվել, մեքենաներով լի է բակը, այլևս այն չէ: Շատ եմ նեղվում: Դպրոցին զու- գահեռ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց եմ հաճախել, Խանջյան փողոցն էլ, որով հաճախ եմ անցել, հարազատ է ինձ: Բայց 114-ս... այնքան լուսավոր տարիներ էին:

Ինձ համար իսկական տոն էր, երբ հայրս դպրոցից ինձ տուն էր տա- նում: Ծնողներս շատ ուշ համաձայնվեցին, որ դպրոցից տուն մենակ գնամ: Մի օր, տուն եկա դպրոցից, ինձանից երկու րոպե հետո տուն մտավ մայրս, մի րոպե անց՝ հայրս: Պարզվեց միմյանցից ու ինձնից թա- քուն ինձ հետևել են, որ բարեհաջող տուն վերադառնամ:

Կարծես մշտապես նույն տարածքում եմ պտտվում, տնիցս շատ չեմ հեռացել՝ պետական համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Կրկին շատ լուսավոր տարիներ, բայց ի տարբերություն դպրոցիս՝ համալսարանի տարածքը բավականին բարելավվել է:

Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքս կեսգիշերին էր ավարտվում: Երբ դուրս էի գալիս, իմ առջև գիշերային Երևանի մի այնպիսի փառահեղ տեսարան էր բացվում: Տարօրինակ լռություն էր տիրում, խորհրդավոր մի լռություն:

Առաջին անգամ հանդիսավարի կարգավիճակում բեմ դուրս եկա Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնի բեմ պարոն Արմեն Ամիրյանի հետ: Ես՝ փոքր երեխա և Արմեն Ամիրյանը, պատկե- րացնո՞ւմ եք. վերջում նա մոտեցավ ինձ ու ասաց՝ «Շնորհավորում եմ՝ կոլեգա»: Ուղիղ 20 տարի անց, վերջերս պարոն Ամիրյանը հյուրընկալ- վեց ինձ մոտ «Սպիտակ անկյուն» հաղորդման շրջանակներում: Արդեն կարծես հավասար լինեինք՝ այնքան խորհրդանշական էր: Փաստորեն նրա խոսքերը աշխատեցին:

Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ՝ մեծացանք իրար հետ ես ու իմ քաղաքը: Շատ բան կա, ինչի հետ համաձայն չեմ, ինչից տխրում եմ: Էլի հուզվում եմ, չգիտեմ ինչու, բայց քաղաքիս մասին խոսելիս հուզվում եմ:

Միքայել Դովլաթյանը մի ֆիլմ ունի, որ կոչվում է «Քանի դեռ կամ», որ- տեղ Երևանը խոսում է Հրանտ Թոխատյանի ձայնով: Այնքան կուզենամ, որ ֆիլմը շատ-շատ հաճախ ցուցադրվի: Գուցե տրիվիալ բան եմ ասում, բայց քաղաքի հանդեպ սերը սկսվում է այնտեղ, երբ հետևում ենք մեզ ու ձեռքին եղած թուղթը գետնին չենք թափում, անգամ եթե տարածքում աղբաման չկա: Ֆիլմում մի լավ արտահայտություն կա՝ «Տանդ մեջ մոխ- րամանը շուռ չես տա, չէ՞, եթե ասում ես, որ Երևանը քո մայրաքաղաքն է՝ մորդ դեմքին չես թքի, չէ՞»: Հենց սրան պիտի գանք:

Շատերը բողոքում են Հյուսիսային պողոտայից, միշտ մտածել եմ, որ դա էլ պիտի լինի: Բայց մտածում եմ նաև, երբ մի օր բալիկ ունենամ, նրան ու՞ր եմ տանելու, իմ հին Էրիվանից ի՞նչ եմ ցույց տալու ձագուկիս: յուրա- քանչյուր քաղաք, եթե անգամ շատ նորացված է, ունի այն տեղը, որտեղ իր ոգին է պահում: Խոստումները շատ են, ասում են, որ Երևանում կոնկ- րետ մի տեղում հին քաղաքից հատված պիտի լինի՝ համաձայն եմ, բայց դեռևս նման բան չեմ տեսնում:

Ուրախանում եմ, երբ քաղաքում ասֆալտ են փռում, բայց նյարդայնա- նում եմ, երբ դա անում են հարյուրերորդ անգամ կամ այն ժամանակ, երբ Երևանում շատ զբոսաշրջիկներ կան:

Կանաչ տարածք եմ ուզում Երևանումս: Անցյալ տարի Միլանում էի, այն- քան յուրահատուկ էր, որ բոլոր պատշգամբներում այնքան ծաղիկ կար, իսկ շենքերի վրա մագլցող ծառեր: Ինչու՞ չենք կարող այդ նույնը մեզ մոտ ունենալ: Հռետորական մի հարց, որ բաց է մնում: Բայց դե ոչ մի այլ քա- ղաքում պուլպուլակից ջուր չես խմի:

Ուրիշ ոչ մի տեղ չկա երևանյան անձրևի հոտը: Գուցե դա փոշու հոտն է, բայց ոչ մի բանի հետ այդ հոտը չեմ փոխի: Ու մեկ էլ, յասամանի ու փշատի հոտը:

Ուր էլ լինեմ, քանի օրով էլ մեկնեմ, երբ ինքնաթիռի դողերը դիպչում են Երևանի ասֆալտին՝ ինձ տեր ու տիրակալ եմ զգում:

Երևանը մի ամբողջություն է՝ քաղաք, որտեղ ծնվել ու մեծացել եմ, որի մեջ մեծ ներդրում ունեն նախնիներս: Քչերը գիտեն, որ մետաքսի գոր- ծարանի հիմնադիրներից է հորս պապիկը՝ Հարություն Ջինանյանը, պա- պիկս համալսարանի պրոռեկտորն էր, տատիկս՝ հանրային ռադիոյի հիմնադիրներից, հենց նրա ձայնով է առաջին անգամ Սփյուռքում հնչել «Երևանն է խոսում» արտահայտությունը: Տարիներ շարունակ հենց իր ձայնի ներքո են Հանրապետության հրապարակ մտել մեր տղաները զինվորական շքերթների ժամանակ: Հենց տատիկիս ձայնով է խոսել Երևանը: Մայրիկիս տատիկի քեռին եղել է Երևան քաղաքի նոտարը, մայրիկիս նախնի՝ Տեր-Սահակը եղել է Կոնդի եկեղեցու հիմնադիրներից մեկը: Իմ նախնիները «կառուցել են» Երևանը, ես էլ ապրածս կյանքով, աշխատանքով պիտի վերադարձնեմ քաղաքիս այն, ինչ ստացել եմ:

Հաղորդմանս շրջանակներում հյուրերիցս շատերն են նշում՝ «մեր ժա- մանակ փողոցով քայլում էր Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյա- նը, Մինասը»: Ժողովուրդ, ախր այսօր էլ մեր քաղաքով քայլում է Արթուր Ութմազյանը, Հրանտ Թոխատյանը, Լևոն Մալխասյանը, Նարեկ Դուրյա- նը, Ռուբեն Գևորգյանցը, Արմեն Ամիրյանը, Արմեն Խանդիկյանը, Հրաչյա Հարությունյանն ու Սյուզան Մարգարյանը՝ այնքան անուն կարող եմ տալ, վախենում եմ մեկին չնշեմ: Բա հիմա էլ նրանք են այս քաղաքի կոլորիտը: Մենք մեղք ունե՞նք, որ Փափազյանից մի դար հետո ենք ծնվել:

Ռադիոտան մոտ տիկին Անահիտի ծաղիկների կրպակն էր: Այնտեղից ենք գնել կյանքիս ամենակարևոր ծաղիկները՝ առաջին հանդեսիս, առա- ջին դասարանիս, ուսուցչուհիներիս համար: Այնտեղից ծաղիկներ էի գնում մայրիկիս համար, հայրս՝ ինձ համար: Ամեն երեկո տուն գնալուց տիկին Անահիտն ինձ տեսնում ու ծաղիկ էր նվիրում: Շատ ծանր տարա, երբ իմացա, որ տիկին Անահիտն էլ չկա: Կներեք, որ նորից հուզվեցի: Հի- մա նրա աղջիկն է շարունակում իր գործը: Տիկին Անահիտն էլ մեր քա- ղաքի սիմվոլներից մեկն էր ինձ համար:

Green card եմ վերադարձրել, արտերկրում ապրելու բազմաթիվ հնա- րավորություններ եմ ունեցել ու հիմա էլ ունեմ: Բայց ինձ լավ եմ զգում էստեղ, էգոիստ եմ, ուզում եմ իմ քաղաքում ապրել:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան

Page 46: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Երեսուն էջ տեքստՄայիսին Մհեր Մկրտչյան 10 հասցեում բացվեց State. Art Fair արվեստի տոնավաճառի փորձնական թողարկումը, որին հետևեցին ևս մի քանի

միջոցառումներ: Մեզ հետ զրույցում State.-ի հիմնադիր Էրիկ Ստեփանյանը բացատրում է, թե ինչպես է հղացել այս գաղափարը, ինչով է տարբերվում

արտ տոնավաճառը սովորական ցուցահանդեսից, և ինչպես մեկ շաբաթանոց միջոցառումը ձգվեց երկու ամիս:

Մի կրակոցովՄի քանի տարի առաջ որոշեցի Երևանից մեկ- նել Փարիզ՝ կրթություն ստանալու: Ընդուն- վեցի Սորբոն, բայց այնտեղ մեկ տարի դիմա- ցա: Իրենց ակադեմիկ կրթության կառուց- վածքն այնպիսին է, որ չի ենթադրում ընթաց- քում գնալ-գալ, ճանապարհորդել, այնտեղ պետք է ապրել, իսկ ես ընկել էի այնպիսի արտիստիկ հոսքերի մեջ, որ շատ դժվար էր կանգ առնել ու հինգ տարի սովորել, բացի դրանից, պետք է ընթացքում աշխատեի, դա էլ էր դժվարացնում:Մասնագիտությունս արդյունաբերական դի- զայն է, բայց արդեն մոտ 10 տարի է լուսանկար- չությամբ եմ զբաղվում: Մի քանի ցուցահան- դես կազմակերպելուց հետո հասկացա, որ այդ ֆորմատն ինձ համար չի, շփումը, մարդկային հարաբերությունները ինձ հեշտ չեն տրվում,

ես միշտ ավելի չղջիկի նման կյանք եմ վարել: Այսքան տարիների ընթացքում մարդիկ ինձ- նից տեսել են մի ֆոտո ու մի հատ գիրք: Ինձ շատ դժվար է կիսվել իմ արածներով, ոչ թե որովհետև ես չեմ ուզում, այլ որովհետև այն- քան ինքնամփոփում կա այդ ամենի մեջ, այն- քան ճանապարհ պիտի անցնի այն, ինչ տալիս ես, որ վերջում վստահ լինես, որ դա հենց այն էր, ինչ պիտի տայիր: Կարող է մի կադր լինել. ինչպես ասում են, մի կրակոց կարող է մարդ սպանել, կարիք չկա 15,000 անգամ կրակել:Դա չի նշանակում, որ ինձ հետաքրքիր չեն մարդկանց կարծիքները, ուղղակի այն մար- դիկ, ում կարծիքներն ինձ հետաքրքիր են, ար- դեն դրել են դրանք հենց այդ նույն գրքերի մեջ: Ես կարծիքները եփում եմ մեջս ինչ-որ բան անելուց առաջ, ոչ թե հետո:

4445 Հուլիս-օգոստոս 2015

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Արվեստ

Page 47: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Գիրք՝ արվեստՀենց իմ փակ լինելն է պատճառը, որ սկսեցի զբաղվել արվեստի գրքերի հրատարակչու- թյամբ: Երբ հայերեն ասում ես «արվեստի գիրք», մարդիկ չգիտես ինչու կատալոգներ են պատկերացնում կամ արվեստի վերաբերյալ գրքեր: Բայց խոսքը դրա մասին չէ, այլ գրքերի, որոնք իրենք իրենցով հենց արվեստ են:Մի պահ եղավ, երբ Փարիզում մի քանի ցուցա- սրահներ այցելելիս, տեսա Պիկասոյի, Ուիլիամ Բլեյքի, Դյուշամպի, յոզեֆ Բոյսի, Էդ Րուշեյի, Ռայմոնդ Փեթթիբոնի ու շատ ուրիշների՝ իրենց ձեռքով արած արտ գրքերը, ու ինձ այդ ամենը շատ հոգեհարազատ էր: Ստացվում է, որ համ ցուցադրում ես աշխատանքներդ, համ չես ցու- ցադրում՝ փոխանցում ես: Այդպես սկսեցի արտ գրքերի ուսումնասի- րությամբ զբաղվել: Սկսեցի շրջել արվեստի տոնավաճառներով: Կարևոր է հասկանալ դրանց և արվեստի փառատոների տարբերու- թյունը: Տոնավաճառները բացի հիմնական նպատակներից նաև տնտեսական մեխա-

նիզմ են ներկայացնում իրենցից: Ինձ համար շատ կարևոր է արվեստի շոշափելիությունը տնտեսական առումով այս թվային դարա- շրջանում: Երբ գնում ես տոնավաճառ, տես- նում ես և՛ արվեստ, և՛ արվեստ՝ որպես արտա- դրանք՝ մշակութային կապիտալ: Արվեստն ինձ համար մինչ էսթետիկ մասը ունի շատ կարևոր քաղաքական, սոցիալական, տնտեսական և մի շարք այլ կարևոր դերեր: Վերջին երեք տա- րիների ընթացքում ես ցուցադրել և վաճառել եմ արվեստի 12 նման տոնավաճառներում:Ի վերջո, այդ ամենի արդյունքում ես սկսեցի գործել արտ շուկայում և որպես արվեստա- գետ, և որպես հրատարակող, և որպես ան- կախ դիստրիբյուտոր: Այսինքն՝ ես անում էի գրքի պարունակությունը, ինքս հրատարա- կում էի այն և տոնավաճառների շնորհիվ ինքս հասցնում էի գրքերը իմ հաճախորդներին՝ արվեստի կոլեկցիոներներին:Արևմուտքում կարծրացած մեխանիզմը, այն որ այդ ամենը տարբեր մարդիկ պետք է անեն, շատ-շատ է երկարացնում գրքի՝ արվեստի սպառողին հասնելու շղթան, և այդ ամենի մեջ տուժում է արվեստագետը, որը ուզում է «խոսել», ներսում եփվածը վերածում է ար- վեստի, ուզում է կիսվել, բայց արի ու տես, որ այնքան տարիների քաշքշուկի է վերածվում այդ ամենը, որ վերջում նա արդեն սկսում է ջնջել, վառել, վերացնել այն, ինչ արել էր:

մատ: Տոնավաճառներում ինձ բացի ամեն ինչից դուր է գալիս այն, որ դրանք տևում են 2-3 օր: Բոլորը զարմանում են՝ ինչու՞ են ցուցադրություն- ները տևում այդքան կարճ այստեղ, բայց չէ՞ որ դրանք միայն ցուցադրություն չեն: Ինձ համար ավելի լավ է անել տարին մեկ երեք օր այնպիսի բան, որի մեջ ես 100% վստահ լինեմ, ու պատ- րաստ լինեմ քննադատություններ ընդունելու, քան ունենամ ամբողջ տարին աշխատող տա- րածք և փորձեմ խառը պարունակությամբ լցնել:Բացի դրանից հետաքրքիր է նաև այն, որ բաց- վելուց ի վեր բոլորը հարցնում են «էս ի՞նչ ա»: Սա տարածք է: Բայց դա իրենց հերիք չի: Իրենք ուզում են եղած ստանդարտների մեջ տեղավո- րել: Շատերը սկսեցին ասել՝ սա արվեստի տո- նավաճառ չէ: Ի պատասխան պատին փակցրե- ցի Fairly unfair but fair enough գրությունը:Ինձ համար, ամեն դեպքում, սա, այսպես ասած, պիլոտային թողարկում է, բայց ես շատ հույս ունեմ, որ State.-ը կդառնա ամենամյա իրադար- ձություն: Սա լուրջ մարտահրավեր էր ինձ հա- մար: Ամեն մեկն էլ կարող է ինչ-որ բան անել Ամստերդամում կամ Լոնդոնում, ասենք, իսկ ինձ հետաքրքիր է, ինչպես կարելի է մի բան անել այստեղ: Նպատակը դժվար է շատ մի տո- ղով ձևակերպել… Դա մի մեծ համալիր է, որտեղ շատ բա կա խառնված, սկսած անձնականից, հե- տազոտություններից, պարզ հետաքրքրությու- նից, տնտեսական ֆակտորից… Բայց փորձեմ էսպես ձևակերպել՝ նպատակս էր փորձել հա- մադրել որոշակի ընտրանի, որը կարտացոլի արտ գրքերի շուկայի վիճակը Հայաստանում, և ի վերջո համադրել և հիմնադրել ամենամյա տպագրական տոնավաճառ-ցուցադրություն:Բավական շատ բողոքներ եղան կարճաժամկետ լինելու վերաբերյալ, այնպես որ՝ ևս մեկ շաբա- թով երկարաձգեցի տոնավաճառը: Հետո մի քա- նի բան էլ արեցի, այդ թվում ներկայացրեցինք Ռեմ Կուլհաասի, Ֆաթիմա Ալ Քադիրի և Վենուս Իքսի ինստալյացիան: Արդյունքում արդեն երկու ամիս է, ինչ այստեղ ենք՝ պլանավորված մի շա- բաթի փոխարեն:Ցանկացած բան ինձ համար սովորելու հնարա- վորություն է: Հենց հիմա ես հաշվետվության վրա եմ աշխատում՝ այստեղ տեղի ունեցածի մասին: Դուք կարող եք գալ տեսնել ցուցադրու- թյուն կամ տոնավաճառ, իսկ ինձ համար դա, նախևառաջ, օրինակ, երեսուն էջ տեքստ է:

«Էս ի՞նչ ա»Ես Հայաստանից գնալուց հետո միշտ շարժ- ման մեջ եմ եղել, Փարիզից հետո Իսպանիա, հետո Իտալիա, Ամստերդամ և այլն, և այլն, այնուամենայնիվ, այդ ընթացքում 2-3 անգամ Հայաստան էլ եմ եկել: Ու երբ գալիս էի, մտա- ծում էի, որ շատ հետաքրքիր կլիներ, եթե այս- տեղ էլ նման տոնավաճառներ լինեն:State.-ի հիմնադրումը հայրենասիրական ակտ չէ, եթե հիմա նույնիսկ Քենիայում լինեի, մեկ է՝ մի բա պետք է անեի: Հայաստան զուտ անձնական դրդապաճառներից ելնելով եմ տեղափոխվել: Ու ինչ-որ անում եմ՝ անում եմ ոչ թե ինչ-որ մեկի կարծիքի համար, այլ որովհետև չեմ կարող չանել: Ամեն ակտիվ արվեստագետ ունի ռեզոնանս, և դա հենց այն է, ինչն ինձ համար State.-ն է:Այստեղ ներկայացված է իմ անձնական հա- վաքածուի մի մասը, որը ուզում էի ոչ թե իմ պահարանում պահել, այլ հասանելի դարձնել հանրությանը: Առավել ևս, որ այն ներառում է ժամանակակից մի շարք կարևոր արվեստի հրատարակիչներ և գործիչներ, օրինակ՝ MACK, Morel Books, Hassla Books, Դևիդ Հորվից, Դեքսթեր Սինիսթեր, Էրիկ Քեսելս և այլն: Մյուս կողմից՝ ես չեմ փոխել մոտեցումս հան- րային ցուցադրումների հանդեպ, ես բացատ- րեցի ինչու եմ փորձել հեռանալ դրանցից և գալ դեպի արտ գրքեր, նույնն էլ այստեղ է՝ ես չեմ ուզում, որ State.-ը ունենա ցուցասրահի ֆոր-

Բիայնա Մահարի

Page 48: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Արքան Երևանում

Այս տարվա մայիսի 14-ին կյանքից հեռացավ լեգենդար բլյուզ երաժիշտ Բի Բի Քինգը: 1979 թվականին

նա Խորհրդային Միության իր շրջագայության ընթացքում հինգ համերգ տվեց Երևանում՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Այդ պատմական իրադարձության

մասին պատմում են համերգներին ներկա գտնված երևանցիները:

4647 Հուլիս-օգոստոս 2015

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հուշեր

Page 49: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Մելիք ԿարապետյանՆերկա եմ գտնվել Բի Բի Քինգի երեք համերգներին: Շատ լավ հիշում եմ, որ առաջին համերգի տոմս չունեի, բայց հաջողացրի հենց մուտքի մոտ գնել: Մարդիկ ձեռքներին ազատ տոմսեր ունեին, որովհետև Կենտ- կոմը որոշել էր, որ երեխաների մուտքը խստիվ արգելված է: Բայց դա վերջին վայրկյանին էր պարզվել, ու հենց մուտքի մոտ շատերին արգե- լում էին ներս մտնել: Մենք էլ օգտվեցինք առիթից ու կարողացանք տոմս հայթայթել: Մինչև օրս էլ հիշում եմ ընդմիջման ընթացքում մարդ- կանց դեմքի զարմանքը անսպասելի բարձրորակ համերգից: Ինչպես միշտ, բոլորը կարծում էին, թե Սովետական Միության երկրներ երա- ժիշտները հասնում են արդեն հոգնած վիճակում: Իսկ Քինգի համերգը աննկարագրելի լավ էր անցնում՝ բարձրակարգ հնչողությամբ ու ան- նկարագրելի էմոցիաներով: Մի խոսքով, շատ զիլ էր: Մյուս համերգի տոմսն ունեի, ևս մեկ ցերեկային համերգ ունեցավ ու ինձ հաջողվեց այդ համերգին էլ հայտնվել: Այդ ամենից հետո ինձ կա- րելի էր Բի Բի Քինգի մասնագետ անվանել: Դրանից հետո Երևան պիտի ժամաներ Օսկար Պետերսոնը, բայց ցավոք, հյուրախաղերը տապալվեցին: Նա միայն Թալինում ելույթ ունեցավ, ասում են՝ ինչ-որ բանից նեղվել էր ու հրաժարվել ելույթներից: Բավական տարօրինակ է, որ համերգներից որևէ տեսանյութ չկա: Եթե չեմ սխալվում, Հանրային հեռուստաընկերությունը նկարահանում էր իրականացնում այդ օրերին: Նույնիսկ արխիվային լուսանկարներ չեմ տեսել այդ օրվանից:

Տիկին ՌիտաՄայրս աշխատում էր ֆիլհարմոնիկի մեծ համերգասրահում: Համեր- գից առաջ Քինգը երաժիշտների հետ փորձ էր անում դահլիճում: Բա- վական հետաքրքիր երիտասարդ էր՝ բոյով, սևահեր, սև հագուստով: Փորձի ժամանակ ես էլ դահլիճում էի: Նա ուշադիր ինձ էր նայում: Որոշ ժամանակ անց ձեռքով իր մոտ կանչեց: Մոտեցա՝ նա ինձ իր սենյակի բանալիները տվեց: Սենյակը հենց հետնաբեմում էր գտնվում: Անգլե- րեն չգիտեի ու ճիշտն ասած չհասկացա, ինչու ինձ իր սենյակի բանա- լիները տվեց: Ինչ-որ բաներ ասաց, ես էլ ոչինչ չհասկացա: Մոտեցա Քնարիկին, ով ևս աշխատում էր համերգային դահլիճում, բանալիներն իրեն տվեցի ու ասացի, որ Բի Բի Քինգն է տվել: Քնարիկը ժպտաց ու վերցրեց բանալիները: Հետո էլ Քինգին չմոտեցա: Հիմա եմ հասկանում, թե ինչու ինձ սենյակի բանալիները տվեց, բայց ավաղ ուշ է: Իհարկե, կատակում եմ:

Համերգը հիասքանչ անցավ: Դահլիճը մարդաշատ էր, վերևի յարուսնե- րում բազմաթիվ մարդիկ ոտքի վրա էին լսում համերգը: Հիմա դա ար- դեն պատմություն է:

Էդգար Դավթյան 15 տարեկան էի, երբ ներկա գտնվեցի Բի Բիի երևանյան համերգին: Հի- շում եմ, թե դահլիճը որքան մարդաշատ էր, բոլորը, կարծես, այլ իրա- կանությունում հայտնված լինեին՝ ազատություն, երազանքների իրա- կանացում, հուզմունք, էմոցիաներ: Բի Բին շատերի համար էր կուռք, ես էլ բացառություն չէի, որովհետև տանը լսում էինք նրա ձայնագրություն- ները: Հայրս էլ նրա մեծ երկրպագուն էր ու հենց նրա հետ ներկա գտնվե- ցինք համերգին:90-ական թվականների մութ ու ցուրտ տարիներին բոլորս կարծես մի մեծ ընտանիք լինեինք՝ ընկերներով հաճախ էինք հավաքվում մեկի տանն ու մոմի լույսի ներքո խոսում, երգում, քննարկում, հիշում: Մի անգամ էլ մեր ընկերական շրջապատում մի նոր աղջիկ հայտնվեց, ում առաջին հայացքից շատ հավանեցի: Պարզվեց, նա էլ է ներկա եղել Բի Բիի համեր- գին: Միանգամից սկսեցինք խոսել, հիշել: Կարծում եմ՝ հենց Բի Բի Քինգը մեզ մտերմացրեց: Արդյունքում այդ աղջիկը կինս դարձավ: Մինչև այս- օր էլ կատակում ենք, որ Բի Բին է մեր «քավորը»:

Ալեքսանդր ԳանջումյանԱյն սերունդը, որ չի ապրել 70-ականներին, երբեք չի հասկանա այն զգա- ցողությունները, որ ունեցան նրանք, ովքեր ներկա էին Քինգի համերգին: Այսօր ամեն ինչ հասանելի է, կարող եք մի կոճակ սեղմել ու դիտել երկ- րագնդի ցանկացած կետում տեղի ունեցող համերգը: Բայց հավատացեք, այդ երջանկությունը չեք զգա:Տոտալ ցենզուրայի ու արգելքների երկրում մի քանի ժամով ժամացույ- ցը կանգ առավ: Դա հրաշք էր, իսկական կախարդանք: Գլուխդ սկսում է պտտվել, մոռանում ես շունչ քաշել, սիրտդ սկսում է արագ աշխատել ու սկսում ես վախենալ ու անհանգստանալ՝ մի քանի րոպեից այս ամենը կվերջանա ու էլ երբեք չի կրկնվի:Երբ տեղի ունեցավ այս շլացուցիչ, անհավանական պատմական իրա- դարձությունը, ես 17 տարեկան էի: Նման զգացողություններ ևս երկու անգամ ունեցա, երբ 1987-ին տեսա Մարկ Շագալի 500 աշխատանքը՝ միև- նույն ցուցադրության շրջանակներում և երբ մի անգամ, փոքր տարի- քում լողափում հանկարծակի հայտնվեցի կանանց հանդերձարանում:

Համերգներից հետո Քինգը բաժա- նում էր բոլոր ցանկացողների իր հետ բերած բացիկները, որոնք տե- ղում ստորագրում էր

Լենա Գևորգյան

yaxo

ntov

iy.li

vejou

rnal

.com

Page 50: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Գտած քաղաքԹերևս բոլոր երևանցիներն էլ ունեն նախընտրած այն տեղը

քաղաքում, որ կցանկանային ցույց տալ իրենց ոչ հայ հյուրերին: Իսկ Էրեբունիի գեղեցիկ պատմությունից զատ ինչքանո՞վ ենք տեղյակ Երևանի հնավայրերի մասին, որ էլի լավ կլիներ ճանաչել և ցույց

տալ: Օրինակ՝ Շենգավիթը, որի պեղումները շարունակվում են 1930-ականներից:

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց1935-ին Շենգավիթ թաղամասի մոտակայքում հողային աշխատանքների ժամանակ Նաիրիտ գործարանի բան- վորները հանկարծակի դեմ առնելով ինչ-որ քարե պատի՝ քանդեցին այն: Կամաց-կամաց հողի մեջ սկսեցին երևալ խեցեղենի բեկորներ. տարօրինակ մի բան, ուստի լուրը հասավ Հայաստանի պատմության թանգարանին, և հնա- գետները ուսումնասիրեցին տեղանքը: Բանից պարզվեց՝ հնավայր է: Այսպես էլ 1936-ից Շենգավիթում սկսեցին մինչև օրս ձգվող հետազոտություն-պեղումները: Աշխատանքները ղեկավարած առաջին հնագետ Բայբուրդ- յանը իր պեղումների օրագրում գրում է այսպես. «Բնակա- վայրի մակերևույթը ծածկված է գետի քարախիճով և հին խեցեղենի բեկորներով: Արևմտյան կողմից երևում են պա- րիսպի հիմքեր: Իսկ տարածքի ամբողջ մակերեսով նկատե- լի են քարից շարված շրջաններ: Վաղ գարնանը և ուշ աշ- նանը, երբ տարածքը ծածկվում է թարմ խոտով, այդ քարե շրջանները մնում են դատարկ և դառնում են հեշտ նկատելի»:

Հնաքաղաքի մասինՈւսումնասիրությունների սկզբում մասնագետները հակ- ված էին կարծելու, որ սա պարզապես փոքրիկ, բայց բավա- կան հին բնակատեղի է: Բայց տարիների պեղումները ցույց են տալիս քաղաքի գոյություն, որն ամենահինն է Երևանի տարածքում: Այն գտնվել է Հրազդան գետի ձախ ափին: Ընդհանրապես քաղաքները միշտ էլ կառուցվել են գետերի ափերին, քանի որ ջրին մոտ լինելը կարևոր նախապայման է բնակչության կենսունակության համար: 1958 թվականից մինչև 1980 թվականն ընկած ժամանակա- հատվածում իրականացված պեղումների արշավախումբը ղեկավարած հնագետ Սարդարյանը բացել է պարսպի հիմ- քեր: Պարզվեց, որ ժամանակին դա անմշակ քարերով կա- ռուցված հզոր կիկլոպյան պարիսպ էր, որ ուներ նաև աշ- տարակներ: Շուտով հնագետը եկավ այն եզրակացության, որ այդ պարիսպը հրդեհի հետքեր է կրում: Կրակի տևական այրման մասին շուտով փաստեցին գտնված ածուխի ու այր- ված կավի մնացորդները:

↑ 1930-ականներ, պեղումները Շենգավիթում

← Շենգավիթում հայտնաբերված դամ- բարանններից մեկը

4849 Հուլիս-օգոստոս 2015

ՔԱՂԱՔ պատմություն

Page 51: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Որտե՞ղ էին ապրումՇենգավիթյան մշակույթի տներն ամենահին ճարտարա- պետական շինություններից են: Դրանք բազմասենյակ էին՝ նախատեսված լինելով մեծ ընտանիքների համար: Կազմե- լով թաղամասեր՝ այդ մեծ տները զբաղեցնում էին բավա- կան ընդարձակ հրապարակ և իրարից անջատվում էին նեղ նրբանցքներով ու փողոցներով: Իսկ տներից մի քիչ այնկողմ արհեստանոցն էր, կավե ամանների թրծման վառարանները, ուտելիքների պահեստը, գոմը:

Հողագործություն1936-1938-ին Բայբուրդյանի, ապա 1958-1966-ին Սարդարյանի ղեկավարած պեղումները բնակարանների հատակին՝ մեծ անոթներում և խոշոր հորերում, հայտնաբերել են ածխա- ցած հացահատիկի մնացորդներ: Սարդարյանը գրում է. «...բնակավայրում կենտորնացված էր հացահատիկի մեծ պաշար և անասուններ»:Մասնագետներից Թումանյանը, ուսումնասիրելով հացահա- տիկները, զատորոշել է ցորեն, գարու տարբեր տեսակներ և հաճար: Սա խիստ կարևոր պահ էր, քանի որ ընդհանրա- պես, հնագիտության համար հացահատիկների վերլուծման օգտակարությունը կայանում է նրանում, որ բույսերի կեն- սաբանական ուսումնասիրությունը հնարավոր է դարձնում վերականգնել ժամանակի կլիմայական առանձնահատկու- թյունները, ինչն էլ, իր հերթին, շատ բան է պատմում կյան- քի պայմանների մասին:

«ԲՆԱԿԱՎԱյՐԻ ՄԱԿԵՐԵՎՈւյԹԸ ԾԱԾԿՎԱԾ Է ԳԵՏԻ ՔԱՐԱԽԻՃՈՎ ԵՎ ՀԻՆ ԽԵՑԵՂԵՆԻ ԲԵԿՈՐՆԵՐՈՎ: ԱՐԵՎՄՏյԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎՈւՄ ԵՆ ՊԱՐՍՊԻ ՀԻՄՔԵՐ»

← Պաշտամունքային կավե կրակարան՝ հայտնաբերված 1930-ականներին

Page 52: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

սարակ տներում սեփական սրբավայրեր՝ ի դեմս 1930-ական թվականներին հայտնաբերված խոշոր կրակարանի ու նրա նմանների, ուր մշտապես վառվում էր սրբազան համարվող կրակը: Այստեղից էլ՝ արտեֆակտի վատ պահպանվածությունը: Ընդհանրապես, այս տիպի կավե կրակարանները կրկնվող երևույթ էին Շենգավիթում՝ հայտնաբերվելով բնակարան- ների կոնտրոնական մասում, պեղումների առաջին տարի- ներից ի վեր: Որպես այս երևույթի տրամաբանական շա- րունակություն, հնագետները այնուհետ բացեցին կավա- կերտ մոխրափոսեր, որոնց մեջ կուտակում էին այդ սրբա- զան կրակարանների մոխիրը:

Հնագիտական արշավախմբերը, մեր օրերԻնչպես ոչինչ միանգամից չի լինում, այնպես էլ Շենգավիթի մասին ամբողջական պատկերացում կազմելը ժամանակի բան է: Մոտ 80 տարվա ընթացքում շարունակական պեղում- ներ են արել տարբեր հնագիտական արշավախմբեր: յուրա- քանչյուրն իր ներդրումը ունի Շենգավիթի բացահայտման ու յուրացման հարցում:Այսպես, 1936-38-ին Շենգավիթում պեղումներ է իրականաց- րել Բայբուրդյանը, 1958-1983-ին Սարդարյանի արշավախում- բը: Նա գրում է. «…պեղումները տվեցին հետաքրքիր ու հա- րուստ նոր նյութեր. բացվեցին մեծ թվով բնակարաններ, բնակատեղիի պարիսպը, դամբարանադաշտը»:Իսկ 2000-2008-ին, 2009-2010-ին և 2012-ին պեղումները վարել է հայ-ամերիկյան միացյալ արշավախումբը համաղեկավար-

յՈւՐԱՔԱՆՉյՈւՐ ԴԱՄԲԱՐԱՆՈւՄ ԹԱՂՎԱԾ ԵՆ ՏԱՍՆյԱԿ ՄԱՐԴԻԿ: ՀԱՆԳՈւՑյԱԼԻ ՀԵՏ ԳԵՐԵԶՄԱՆ ԵՆ ԴՐԵԼ ԿԱՎԵ ԱՄԱՆՆԵՐ, ԶԵՆՔ ԿԱՄ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐ ԿԱՄ ԶԱՐԴԵՐ

ՄետաղագործությունՇենգավիթը գիտական խոշոր նշանակություն ունի Հա- յաստանի մետաղամշակման տեղական ծագումն հասկա- նալու համար, ինչի գոյությունը հիմնավորվում է հարուստ պղնձահանքերի առկայությամբ և արտեֆակտներով. բնա- կատեղիի ու դամբարանների պեղումներից գտնվել են զարդեր՝ ապարանջաններ, գնդասեղներ, աշխատանքային գործիքներ՝ մանգաղ, կացին, զենքեր՝ մարտական կացին, տեգեր ու պղնձե այլ առարկաներ: Դրանք ունեն մետաղա- մշակման զարգացման նախնական աստիճանին բնորոշ յուրահատուկ ձևեր և նման են միջագետքյան և իրանա- կան համապատասխան ժամանակի նյութերին: Գտնվել է անգամ տեղական մետաղամշակման գոյության փաստա- ցի ապացույց՝ կացին ձուլելու կաղապար:

Հաջորդ կյանքի մասինԻսկ պարիսպներից դուրս պեղումները բացել են դամբա- րաններ: Այստեղ թաղումները տոհմական բնույթ ունեին. յուրաքանչյուր դամբարանում թաղված են տասնյակ մար- դիկ: Հանգուցյալի հետ գերեզման են դրել կավե աման- ներ, զենք կամ անձնական իր, արծաթից կամ ոսկուց զար- դեր, այսինքն՝ ամենը, ինչ նրան անհրաժեշտ կլիներ հա- ջորդ կյանքում: Արտեֆակտների էական դերակատարությունը հնագի- տության համար պայմանավորված է նաև նրանով, որ դրանք հնարավոր է ճշգրիտ թվագրել: Այսպես, դամբա- րաններից գտնված խեցեղենի թվագրումը պարզում է թաղումների՝ մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամ- յակին պատկանելը: Ընդհանրապես Շենգավիթի բնակա- տեղիի նյութերը բացառիկ նշանակություն ունեն Հայաս- տանի հին պատմությունը բացահայտելու հարցում: Այս- տեղ կան նաև թաղումներ, որ վերաբերում են ավելի ուշ շրջանի՝ մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակին, երբ քաղաքը արդեն լքվել էր:

ԿրակարանՄեծագույն հավանականությամբ Շենգավիթում եղել է կրա- կապաշտության երևույթը, որովհետև բացի զուտ պաշ- տամունքային կառույցներից, պեղումները բացել են հա-

5051 Հուլիս-օգոստոս 2015

ՔԱՂԱՔ պատմություն

Page 53: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

ներ՝ Սիմոնյանի և Ռոթմանի ղեկավարությամբ: Հենց 2012-ին նրանք բացեցին շենգավիթյան մշակույթը հասկանալու համար մի շատ կարևոր գտածո՝ հատուկ ծիսական արա- րողությունների համար նախատեսված մի սենյակ, որը պաշտամունքային մի բարդ համակարգ էր: Ուսումնասիրությունները Շենգավիթի շուրջ շարունակ- վում են:

Կարևորության մասինՇենգավիթը հայտնաբերված սովորական մեկուսի հնա- վայր չէ: Պեղումները գալիս են հաստատելու, որ Շենգավի- թը տիպիկ էր Հայաստանի դաշտավայրային բոլոր շրջան- ների համար. սա մշակութային կոմպլեքս համակարգ էր, որը մեկ անունով շենգավիթյան մշակույթ է կոչվում: Այսպես, մի սովորական օր պեղումների ժամանակ Բայ- բուրդյանը իր պեղումների օրագրում այսպես է գրում. «...Առավել հետաքրքիր փաստ է այն, որ շենգավիթյան տի- պի կերամիկա է հայտնաբերվել Դվինում 1938-ի պեղում- ների ժամանակ»:Ինքը՝ Հայկական լեռնաշխարհը, ևս մեկուսի տարածք չէր, այլ կազմում էր Առաջավոր Ասիայի հին, մշակութային օջախի մի կարևոր մասը: Նրանց միջև գոյություն ունեցող կապերը առաջին հերթին ցույց են տալիս պեղված նյու- թերը: Հնագետ Սարդարյանը եզրակացրել է, որ դրանք այնպիսի մերձեցումներ են, որ կծագեին զարգացման միևնույն աստիճանի վրա գտնվող մշակույթների միջև:

Պեղումներն ու ուսում- նասիրությունները Շենգավիթում շարու- նակվում են մինչ օրս

Անուշ Կեշեցյան PAN Photo / Վարո Ռաֆայելյան

Page 54: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)

Զբոսաշրջությանը Խորհրդային Միությունում սկսել են հատուկ ուշադրություն դարձնել 1920-ականների վերջից: Ոլորտը կարգավորելու համար 1929-ին հիմն- վել է «Ինտուրիստ» համամիութենական բաժնետի- րական ընկերությունը: Երեք տարի անց բացվել է ընկերության երևանյան գործակալությունը: Ընկե- րությանն էր պատկանում, օրինակ, «Ինտուրիստ» հյուրանոցը (ներկայիս Golden Tulip Yerevan-ը) և հա- րակից համանուն ռեստորանը: 1936 թվականից զբո- սաշրջությունը ղեկավարել է Հայաստանի արհես- տակցական միությունների խորհուրդը: 1952-ին կազ- մակերպվել են Երևանի տուրիստական էքսկուր- սիոն և Թումանյան ավանի տուրիստական բազանե- րը, ստեղծվել «Երևան» և «Հայաստան» տուրիստա- կան երթուղիները: «Ինտուրիստի» բրենդով արտադրվում էին ռեստորա- նային սպասք և մենյուներ, հուշանվերներ (օրինակ՝ կոլեկցիոն լուցկիներ), բացիկներ և այլն:

↑ Հայկական թեմատիկայով հուշանվեր-լուցկիներ

→ «Արմենիա» հյուրանոցի մեն- յուի պատյանը

Հայաստանը գովազդող զբոսաշրջային պաստառ, 1936 թ.

← «Խորհրդային Հայաստան», պաստառի հեղինակը նկարիչ Սերգեյ Իգումնովն է

Հուլիս-օգոստոս 2015

ՔԱՂԱՔ կադրերի բաժին

52

Page 55: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)
Page 56: Հուլիս-Օգոստոս 2015, #3 (34)