ԵՆԿ Ամսաթերթ_ Հունվար - Փետրվար 2013

9
Հունվար - Փետրվար -ի հետ Առաջիկա ամսվա ակումբները Մանրամասների համար: https://www.facebook.com/ www.yic.am «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համար 2012 թվականը լի էր ինչպես բազմաթիվ խոչընդոտներով, այնպես էլ նորանոր ձեռքբերումներով։ Ելնելով կազմակերպության 2012 թվականի գործողությունների պլանից՝ ծրագրային, մարդկային ռեսուրսների, հանրային կապերի և ֆինանսական, դեռ տարեկսզբին ակնհայտ էր՝ տարին կազմակերպության համար լինելու էր աշխատատար և բեղուն։ ԵՆԿ ՀԿ թիմը, որ կազմված է աշխատասեր, նորարար և ոլորտում համապատասխան փորձ և հմտություններ ունեցող երիտասարդներից, 2012 թվականին կարողացավ գրանցել նորանոր հաջողություններ և առաջընթաց՝ նոր էջ բացելով կազմակերպության պատմության մեջ։ Համագործակցելով տեղական և միջազգային տարբեր կառույնցերի և գործընկերների հետ՝ ԵՆԿ ՀԿ-ն նախաձեռնեց և իրականացրեց տեղական և միջազգային մեկ տասնյակից ավելի ծրագրեր, որոնք ուղղված էին ակտիվ մասնակցության, կամավորության, երիտասարդների անհատական զարգացման և աշխատունակության բարձրացմանը։ 2012 թվականին ԵՆԿ ՀԿ-ն Հայաստանի տարբեր մարզերից 60 երիտասարդների հնարավորություն տվեց մասնակցելու երիտասարդների զարգացման և փոխանակման միջազգային ծրագրերի՝ կամավորություն, մարդու իրավունքներ, կոնֆլիկտների հանգուցալուծում, եվրոպական քաղաքացիություն, արվեստ և մշակույթ, երիտասարդական աշխատանք թեմաներով։ Ամփոփելով 2012 թվականը՝ որպես տարվա ձեռքբերումներ համարում եմ հիմնական աշխատակազմում 7 կամավոր անդամ/աշխատողներին, Հայաստանի տարբեր մարզերից այն 60 ակտիվ անդամներին, որոնք ակտիվորեն ներգրավվեցին կազմակերպության ծավալած գործունեության մեջ և իրենց ներդրումն ունեցան տարբեր նախաձեռնությունների իրականացման ժամանակ, 200-ից ավելի շահառուներին Գյումրի քաղաքից և Շիրակի մարզի այլ համայնքներից, 17 միջազգային կամավորներին, 5 երկարաժամկետ ծրագրերը, 20-ից ավելի միջոցառում- նախաձեռնությունները և ակտիվ մասնակցությունը տեղական երիտասարդական պետական քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացին: Այս ամենը վառ վկայությունն է կազմակերպության ծավալած բեղուն գործունեության, որի արդյունքներն ավելի ու ավելի են ոգևորում կազմակերպության թիմին՝ նորանոր նախաձեռնություններով հանդես գալու և փոփոխություններ կատարելու համար: - Սա դեռ ընդամենը սկիզբն է այն փոփոխությունների, որ մենք հավատում ենք՝ կարող ենք կատարել երիտասարդների հետ, երիտասարդների համար, - եզրափակեց ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը: Նունե Մինասյան ԵՆԿ ՀԿ-ն ամփոփեց 2012 թվականը Երկուշաբթի. 15:00 Ռուսերենի ակումբ (Գագիկ Գրիգորյան) 16:00 Անգլերենի ակումբ/ միջին մակարդակ (Վոլոդյա Խաչատրյան) 17:00 Անգլերենի խոսակցական ակումբ (Քիմ ՎանՔիրք) Երեքշաբթի. 16:00 Անգլերենի ակումբ / միջին մակարդակ (Վոլոդյա Խաչատրյան) 17:00 Իսպաներենի ակումբ (Յուստինա Պասկար) Չորեքշաբթի. 16:00 Պորտուգալերենի կումբ (Լուիշ Կարվալո) 16:00 Լուսանկարչության ակումբ (Լուիշ Կարվալո) 17:30 Անգլերենի ակումբ սկսնակների համար (Սիրանուշ Մինասյան) Հինգշաբթի. 15:00 Եվրոպական ակումբ (ԵԿԾ կամավորներ) 15:00 Եվրամիության (ԵՄ) ակումբ (EyoU Club) (Ալեկսանդրա Զիեբա և Վիկտորիա Վալտեր յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը) 16:00 Վրացերենի ակումբ (Արման Մելքոնյան) 17:00 Գերմաներենի ակումբ (Աննա Շոթթ և Յոհաննա Թոյբլեր) Ուրբաթ. 14:00 Լեհերենի ակումբ (Ալեկսանդրա Զիեբա) 15:00 Պարսկերենի ակումբ (Գալյա Հովհաննիսյան) 2013 # 1

Upload: youth-initiative-centre-ngo

Post on 26-Mar-2016

223 views

Category:

Documents


4 download

DESCRIPTION

ԵՆԿ Ամսաթերթ_ Հունվար - Փետրվար 2013

TRANSCRIPT

Page 1: ԵՆԿ Ամսաթերթ_ Հունվար - Փետրվար 2013

Հունվար - Փետրվար -ի հետ

Առաջիկա ամսվա

ակումբները

Մանրամասների համար:

https://www.facebook.com/www.yic.am

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համար 2012

թվականը լի էր ինչպես բազմաթիվ խոչընդոտներով, այնպես էլ նորանոր

ձեռքբերումներով։ Ելնելով կազմակերպության 2012 թվականի

գործողությունների պլանից՝ ծրագրային, մարդկային ռեսուրսների, հանրային

կապերի և ֆինանսական, դեռ տարեկսզբին ակնհայտ էր՝ տարին

կազմակերպության համար լինելու էր աշխատատար և բեղուն։ ԵՆԿ ՀԿ թիմը,

որ կազմված է աշխատասեր, նորարար և ոլորտում համապատասխան փորձ և

հմտություններ ունեցող երիտասարդներից, 2012 թվականին կարողացավ

գրանցել նորանոր հաջողություններ և առաջընթաց՝ նոր էջ բացելով

կազմակերպության պատմության մեջ։ Համագործակցելով տեղական և

միջազգային տարբեր կառույնցերի և գործընկերների հետ՝ ԵՆԿ ՀԿ-ն

նախաձեռնեց և իրականացրեց տեղական և միջազգային մեկ տասնյակից ավելի

ծրագրեր, որոնք ուղղված էին ակտիվ մասնակցության, կամավորության,

երիտասարդների անհատական զարգացման և աշխատունակության

բարձրացմանը։ 2012 թվականին ԵՆԿ ՀԿ-ն Հայաստանի տարբեր մարզերից 60

երիտասարդների հնարավորություն տվեց մասնակցելու երիտասարդների

զարգացման և փոխանակման միջազգային ծրագրերի՝ կամավորություն,

մարդու իրավունքներ, կոնֆլիկտների հանգուցալուծում, եվրոպական

քաղաքացիություն, արվեստ և մշակույթ, երիտասարդական աշխատանք

թեմաներով։

Ամփոփելով 2012 թվականը՝ որպես տարվա ձեռքբերումներ համարում եմ

հիմնական աշխատակազմում 7 կամավոր անդամ/աշխատողներին,

Հայաստանի տարբեր մարզերից այն 60 ակտիվ անդամներին, որոնք

ակտիվորեն ներգրավվեցին կազմակերպության ծավալած գործունեության մեջ

և իրենց ներդրումն ունեցան տարբեր նախաձեռնությունների իրականացման

ժամանակ, 200-ից ավելի շահառուներին Գյումրի քաղաքից և Շիրակի մարզի այլ

համայնքներից, 17 միջազգային կամավորներին, 5 երկարաժամկետ ծրագրերը,

20-ից ավելի միջոցառում-

նախաձեռնությունները և ակտիվ

մասնակցությունը տեղական

երիտասարդական պետական

քաղաքականության մշակման և

որոշումների կայացման գործընթացին:

Այս ամենը վառ վկայությունն է

կազմակերպության ծավալած բեղուն

գործունեության, որի արդյունքներն

ավելի ու ավելի են ոգևորում

կազմակերպության թիմին՝ նորանոր

նախաձեռնություններով հանդես գալու և

փոփոխություններ կատարելու համար:

- Սա դեռ ընդամենը սկիզբն է այն

փոփոխությունների, որ մենք հավատում

ենք՝ կարող ենք կատարել երիտասարդների հետ, երիտասարդների համար,-

եզրափակեց ԵՆԿ ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:

Նունե Մինասյան

ԵՆԿ ՀԿ-ն ամփոփեց 2012 թվականը

Երկուշաբթի.

15:00 – Ռուսերենի ակումբ

(Գագիկ Գրիգորյան)

16:00 – Անգլերենի ակումբ/

միջին մակարդակ

(Վոլոդյա Խաչատրյան)

17:00 – Անգլերենի խոսակցական

ակումբ

(Քիմ ՎանՔիրք)

Երեքշաբթի.

16:00 – Անգլերենի ակումբ /

միջին մակարդակ

(Վոլոդյա Խաչատրյան)

17:00 – Իսպաներենի ակումբ

(Յուստինա Պասկար)

Չորեքշաբթի.

16:00 – Պորտուգալերենի կումբ

(Լուիշ Կարվալո)

16:00 – Լուսանկարչության

ակումբ

(Լուիշ Կարվալո)

17:30 – Անգլերենի ակումբ

սկսնակների համար

(Սիրանուշ Մինասյան)

Հինգշաբթի.

15:00 – Եվրոպական ակումբ

(ԵԿԾ կամավորներ)

15:00 – Եվրամիության (ԵՄ)

ակումբ (EyoU Club)

(Ալեկսանդրա Զիեբա և Վիկտորիա

Վալտեր – յուրաքանչյուր ամսվա

վերջին հինգշաբթի օրը)

16:00 – Վրացերենի ակումբ

(Արման Մելքոնյան)

17:00 – Գերմաներենի ակումբ

(Աննա Շոթթ և Յոհաննա Թոյբլեր)

Ուրբաթ.

14:00 – Լեհերենի ակումբ

(Ալեկսանդրա Զիեբա)

15:00 – Պարսկերենի ակումբ

(Գալյա Հովհաննիսյան)

2013 # 1

Page 2: ԵՆԿ Ամսաթերթ_ Հունվար - Փետրվար 2013

«Մշակույթների խառնուրդ» խորագրով իմ Եվրոպական

կամավորական ծառայությունը սկսվել է 2012 թվականի

հոկտեմբերին, որն անցկացնում եմ Գյումրու

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-

ում: Իմ հիմնական գործունեությունն իրականացնում եմ

ԵՆԿ ՀԿ գրասենյակում, չնայած աշխատել եմ նաև

գրասենյակից դուրս այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են`

«Հույս» ցերեկային խնամքի կետրոնի սաների հետ

աշխատանքը և միջազգային ամանորյա տոնավաճառը:

Յուրաքանչյուր չորեքշաբթի օր ԵՆԿ ՀԿ գրասենյակում

անցկացնում եմ պորտուգալերենի և լուսանկարչության

ակումբներ: Պորտուգալերեն ակումբի շրջանակներում

մասնակիցները տարբեր ինտերակտիվ մեթոդներով

ծանոթանում են Պորտուգալիայի մշակույթին և սովորում

լեզուն, իսկ լուսանկարչության ակումբի միջոցով

մասնակիցներին եմ փոխանցում լուսանկարչության հետ

կապված հմտություններ և գաղտնիքներ, որոնք սովորել

եմ Պորտուգալիայում համապատասխան դասընթացի

մասնակցելով: Նաև ներկայացնում եմ աշխարհի

լավագույն լուսանկարիչներին` աչքի անցկացնելով նրանց

աշխատանքները: Հինգշաբթի օրերին ԵԿԾ մյուս

կամավորների հետ իրականացնում եմ Եվրոպական

ակումբը, որի ժամանակ քննարկում ենք մեր

մշակույթները` յուրաքանչյուր շաբաթ օգտագործելով

տարբեր թեմաներ` փորձելով կամուրջ կառուցել տարբեր

երկրների և Հայաստանի միջև:

Ի հավելումն ակումբների` Նելեն (գերմանացի ԵԿԾ

կամավոր), Յուստինան (ռումինացի ԵԿԾ կամավոր) և ես

սկսել ենք իրականացնել «Արվեստի Ուրբաթ»

նախաձեռնությունը, որը տեղի է ունենում ամիսը 2

անգամ: «Արվեստի Ուրբաթ» նախաձեռնության

շրջանակներում արվեստի մասին տարբեր ֆիլմեր ենք

ցուցադրում, որից հետո կազմակերպում քննարկում:

Լեհ ԵԿԾ կամավոր Ալեքսանդրայի հետ իրականացնելու

ենք «Մեկ շիշ Կառնուտի համար» խորագրով

նախաձեռնությունը: Մենք գյումրեցի մի շարք

երիտասարդների հետ մի քանի շաբաթների ընթացքում

հավաքելու ենք մոտ 5000 շիշ, որոնցով պատրաստելու ենք

պլաստմասե նավակներ Գյումրիից 10կմ հեռավորության

վրա գտնվող Կառնուտի ջրամբարի երկայնքով

նավարկություն կազմակերպելու համար: Միջոցառումը

լինելու է մրցույթ երկու թիմերի միջև, որոնցից

յուրաքանչյուրը բացարձակապես պլաստմասե շշերից և

պլաստմասե պարկերից նավակներ կպատրաստեն: Նաև

հայտարարվելու է ջրամբարի շուրջը եղած աղբի մաքրման

մրցավազք։ Կազմակերպվելու է աշխատանքային

հանդիպում ԵՆԿ ՀԿ աշխատակազմի համար, որտեղ

վերջիններս սովորելու են նավակներ պատրաստել, որից

հետո աջակցելու են երեխաներին և երիտասարդներին

նավակներ պատրաստելու հարցում: Այս հետաքրքիր և

զվարճալի նախաձեռնությամբ ցանկանում ենք նպաստել

Գյումրիի երիտասարդների բնապահպանական

իրազեկվածության բարձրացմանը:

Եվ վերջապես, գյումրեցի երիտասարդների համար

պատրաստում եմ անիմացիոն ծրագիր, որը

հովանավորվել է սփյուռքահայերի կողմից հիմնադրված

պորտուգալական կազմակերպության` «Գյուլբեկյան»

հիմնադրամի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն է

ձևավորել մասնակիցների մոտ հմտություններ`

օգտագործելով ժամանակակից մեդիա գործիքներ:

Ծրագրի վերջում երեխաները պատրաստելու են

կարճամետրաժ ֆիլմեր` օգտագործելով «stopmotion»

ծրագիրը: Սրանք այն ծրագրերն ու նախաձեռնություններն

են, որոնք ես նախատեսել եմ իրականացնել մինչև մայիս`

իմ Եվրոպական կամավորական ծառայության ավարտը:

Եթե ցանկանում եք միանալ ինձ, ես ուրախ կլինեմ ձեզ

ներգրավել այս ծրագրերից ցանկացածի մեջ:

ԵԿԾ կամավոր Լուիշ Կարվալյո

ԵԿԾ Հյուրընկալություն

Պորտուգալացի Լուիշը

Լուսանկարնրն արված են Գյումրու կենրոնական այգում՝ Լուիշի լուսանկարչական ակումբի շրջանակներում

(Լուիշը ձախ լուսանկարում ՝ մեջտեղում)

Page 3: ԵՆԿ Ամսաթերթ_ Հունվար - Փետրվար 2013

Ժամանակակից արվեստը բնորոշվում է որպես

ժամանակի ներկա պահին ներկայացված արվեստ, որն իր

բնույթով վերաբերում է 20-րդ դարի վերջերին և 21-րդ

դարի սկզբերին ստեղծված արվեստին: Ժամանակակից

արվեստն իր մեջ ներառում է արվեստի այնպիսի

տեսակներ, ինչպիսիք են` ներկայացման արվեստը,

փողոցային արվեստը, տեսարանին հատուկ (site-specific)

արվեստը և ժամանակակից թատրոնը:

Ժամանակակից արվեստը ԵՆԿ ՀԿ-ի նոր

նախաձեռնության` «Արվեստի Ուրբաթ»-ի հիմքն է:

«Արվեստի Ուրբաթ» նախաձեռնության շրջանակներում

հունվարի 25-ին տեղի ունեցավ առաջին հանդիպումը, որի

թեման ներկայացման արվեստն էր: Նախաձեռնության

հեղինակ ԵԿԾ կամավոր Լուիշ Կարվալոն նախապես

ընտրել էր «Արվեստագետը ներկա է» ֆիլմը, որի

ցուցադրումից հետո տեղի ունեցավ քննարկում:

«Արվեստագետը ներկա է»-ն վավերագրական ֆիլմ է, որը

պատկերում է ներկայացման արվեստագետ Մարինա

Աբրամովիչին, թե նա ինչպես է պատրաստում և

ավարտում մի ցուցահանդես Նյու Յորքի Ժամանակակից

արվեստի թանգարանում: Վերջին ցուցահանդեսը

ցուցադրում էր նրա ներկայացումներից մոտ 50

կտոր, որոնք ներառում են նրա ավելի քան 4

տասնամյակի աշխատանքները: Ինչպես հարկն է

ներկայացման արվեստի դեպքում, Մարինա

Աբրամովիչը մարտահրավեր է նետում իր

հանդիսատեսին` օգտագործելով սադրիչ

աշխատանքներ` սկսած վառող աստղի վրա մերկ

պառկելուց մինչև հանդիսատեսի կողմից իր վրա

լիցքավորված ատրճանակ պահելը: Սակայն նրա

տարբեր ներկայացնումները միասին կապող

առանձնահատկությունը նրա աշխատանքում

ներգրավված խոցելիությունն է: Ներկայացման

արվեստը «իրականություն» տարր և

վավերականություն է պահանջում, որն անհնար է

գտնել արվեստի շատ այլ ձևերի մեջ: Օրինակ,

համեմատելով թատերական ներկայացումը

ներկայացման արվեստի հետ` Աբրամովիչը

բացատրում է. «Թատրոնը կեղծ է... դանակը

իրական չէ, արյունը իրական չէ, և հույզերը

բնական չեն: Ներկայացման արվեստը ճիշտ

հակառակն է. դանակն իրական է, արյունն

իրական է, և զգացմունքները բնական են»:

«Արվեստագետը ներկա է» ֆիլմում Աբրամովիչի

նոր ներկայացումը նույնպես պահանջում է

անսահման խոցելիություն, քանի որ թանգարանի

ցուցասրահում նա ամեն օր անշարժ նստած է

փայտե աթոռի վրա, մինչդեռ այցելուները հերթով

նստում են նրա դիմաց, այցելուներ, ովքեր

խոստանում են չխոսել և նայել նրա աչքերի մեջ,

նստել նրանից այնքան հեռու, որքան կցանկանան:

700 ժամ ներկայացման ժամանակ 750000 մարդ է

այցելել ցուցահանդես, որոնցից շատերը ժամերով

սպասել են` Մարինայի դիմաց նստելու

հնարավորությունն ունենալու համար:

Երբ ֆիլմն ավարտվեց, դրան հաջորդած քննարկումը

կենտրոնացված էր արվեստի սահմանների վերաբերյալ

տարբեր կարծիքների ու քննարկումների վրա: Կարող է

700 ժամ մարդկանց աչքերի մեջ նայելը արվեստ

համարվել: Ի՞նչ եք կարծում:

«Արվեստի Ուրբաթ» նախաձեռնության շրջանակներում

նախատեսված առաջիկա երեք հանդիպումների

ընթացքում մենք որղջունում ենք ձեր մտքերն ու

կարծիքները ժամանակակից արվեստի և դրա

սահմանների մասին, քանի որ մենք քննարկում ենք

փողոցային արվեստը, տեսարանին հատուկ (site-specific)

արվեստը և ժամանակակից թատրոնը:

Հետևե´ք ԵՆԿ ՀԿ-ի Ֆեյսբուքյան էջին` հաջորդ

հանդիպումների մասին տեղեկանալու համար: Կարող եք

միանալ քննարկմանը կամ ել պարզապես դիտել լավ ֆիլմ

ժամանակակից արվեստի մասին:

ԵԿԾ կամավոր Քրիստոֆֆեր Յանսեն

Կամավորական ծրագիր

Արվեստի Ուրբաթ

Page 4: ԵՆԿ Ամսաթերթ_ Հունվար - Փետրվար 2013

Լինելով Ռումինիայից և ունենալով «Միջազգային

զարգացում և բարոյական քաղաքականություն»

մասնագիտացման աստիճանը, կարծում էի, որ

Եվրոպական Կամավորական Ծառայությունը /ԵԿԾ/

կատարյալ հնարավորություն կլինի կիրառելու

համալսարանում ուսումնասիրածս բոլոր

տեսությունները:

Հայաստանն ընտրել եմ մի քանի պարզ պատճառներով.

ես հավանում էի ԵՆԿ ՀԿ-ի գործունեությունը և այն

ծրագրերը, որոնք առաջարկում է: «Մշակույթների

խառնուրդ» խորագիրն ունեցող իմ ԵԿԾ-ն դիտարկում եմ

որպես հիանալի «միջանկյալ» ժամանակաշրջան ուսումիս

և աշխատանքիս միջև: Ես որոշ տեղեկություններ գիտեի

հայոց պատմությունից և այն որոշակիորեն նմանեցնում

էի Ռումինիայի պատմությանը, ուստի կարծում էի, որ

շատ մեծ մշակույթային փոփոխություն չի լինի: Սակայն,

նույնիսկ որոշ նմանություններ նկատելով հանդերձ, ես

գիտեի, որ Հայաստանը տարբեր կլինի:

Ես Հայաստանում եմ Հոկտեմբեր ամսից և ներգրավված

եմ եղել տարբեր ծրագրերի մեջ, որոնք շեշտը դնում են

անհատական զարգացման վրա: ԵՆԿ ՀԿ մյուս

միջազգային կամավորների հետ միասին, ես օգնել եմ

կազմակերպելու տարբեր միջոցառումներ և լեզվական

ակումբներ: Մենք շարունակում ենք զարգացնել նոր

նախաձեռնություններ, որոք հետաքրքրում են Գյումրու

երիտասարդներին:

Հիմնական գործողությունները, որոնցում ես

ներգրավված եմ շաբաթվա ընթացքում, հետևյալն են`

իսպաներենի ակումբ, «Եվրոպական ակումբ» և

«Ուրբաթօրյա Սրճարան»: Իսպաներենի ակումբը բաց է

բոլոր նրանց համար, ովքեր ուզում են սովորել լեզուն:

Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը`

17:00-ին: Մասնակիցները հնարավորություն ունեն

սովորելու ոչ միայն լեզուն, այլև գոյության լատինական

ձևը:

Եվրոպական ակումբն ամենահետաքրքիր ակումբներից

է, որ մենք ներկայումս կազմաներպում ենք: Այն տեղի է

ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը` 15:00-ին, և

այս ակումբի ընթացքում մասնակիցները

հնարավորություն ունեն նոր բաներ բացահայտելու այն

երկրների մասին, որտեղից ԵՆԿ-ն կամավորներ է

հյուրընկալում: Ուրբաթօրյա Սրճարանը այն վայրն է,

որտեղ անհրաժեշտ է լինել: Այս միջոցառումը տեղի է

ունենում ամիսը երկու անգամ` ուրբաթ օրերին, ժամը

16:00-ին: Յուրաքանչյուր անգամ «Ուրբաթօրյա

Սրճարանի» շրջանակներում տարբեր խորհուրդ ունեցող

միջոցառում է կազմակերպվում, որը հետաքրքիր կերպով

զարգացնում է մեր հմտությունները:

Ի հավելումն իմ աշխատանքի` ԵՆԿ ՀԿ-ում, մարտ

ամսից սկսցած աշխատանքային հանդիպումներ եմ

կազմակերպելու «Հույս» մանկատան երեխաների համար:

Ես հնարավորություն եմ ունեցել մանկատան երեխաների

հետ աշխատել Ամանորյա ներկայացման ժամանակ և

հենց այդ փորձի և նրանց խանդավառության ու մեծ

երևակայության շնորհիվ է, որ ես որոշեցի արվեստի

աշխատանքային հանդիպում նախաձեռնել, որը

կավարտվի մայիսին` ցուցահանդեսով:

Ես սիրով դիմում եմ բոլոր նրանց, ովքեր արտերկրում

ԵԿԾ անելու հնարավորություն ունեն. Արե´ք դա: Առանց

նմանօրինակ փորձառությունների, դուք երբեք չեն

գիտենա, թե ինչքան յուրահատուկ եք:

ԵԿԾ կամավոր Յուստինա Պասքարի

ԵԿԾ Հյուրընկալություն

Ռումինացի Յուստինան

Page 5: ԵՆԿ Ամսաթերթ_ Հունվար - Փետրվար 2013

Պատկերացրեք տեսարանը... մարդիկ հավաքվել են

միասին. հատակին նստած ոմանք խոսում են, մյուսները

բարձր երաժշտություն են լսում, օդում սուրճի և թեյի

բուրմունքն է, ամենուր մոմեր են, բարձեր և գույներ, իսկ

այդ ընթացքում երկու միջազգային կամավորներ

գոգնոցները կապած քայլում են մարդկանց միջով`

մատուցելով քաղցրավենիք և տաք խմիչքներ... երբևէ

կպատկերացնեիք, որ այդ ամենը կատարվում էր

Գյումրիում գտնվող մի գրասենյակում:

Իսկապես, այդ ամենն ԵՆԿ ՀԿ գրասենյակում էր.

փետրվարի 8-ին« ուրբաթ օր, այդ այդ վայրն առաջին

անգամ վերածվել էր «Ուրբաթօրյա սրճանանի»: Նախքան

այդ տեսարանի իրականություն դառնալը, շաբաթներ

շարունակ պատրաստվել էին ձեռքի աշխատանքներ

տարբեր մարդկանց կողմից, առանց որոնց օգնության

այսպիսի միջոցառումը տեղի չէր ունենա:

Սկզբում միայն փոքրիկ գաղափար կար` առանց

տերևների երիտասարդ բույսի նման, որը ստիպված էր

աճել: ԵՆԿ ՀԿ-ի ռումինացի կամավոր Յուստինան

ցանկանում էր երիտասարդների համար ստեղծել «թեյի

սենյակ»` տարբեր միջոցառումներով, իսկ ԵՆԿ ՀԿ-ի

գերմանացի կամավորներից մեկը` Նելեն, ցանկանում էր

կազմակերպել «սրճարան»` հավաքելու Գյումրու

ուսանողներին: Երկու կամավորները համախմբեցին

իրենց գաղափարները. բույսը սկսեց աճել: Քննարկելով

տարբեր գործողությունների գաղափարներ, որոնք

հնարավոր կլինեին կազմակերպել սրճարանում`

վերջիններս որոշեցին, որ առաջին միջոցառումը կլինի

երաժշտական հանդիպում:

Աղջիկները շատ տարբեր աղբյուրներից օգնություն

ստացան` ներառյալ տեղական ուսանողական

խորհուրդներից, տեղի որոշ կամավորներից և

հատկապես, տեղի հայտնի «Ռեվոլուշն» (Revolution) ռոկ

խմբից: Շատ առաջադրանքներ կային անելու` կենդանի

երաժշտություն կազմակերպել, սենյակը զարդարել և

պատրաստել միջոցառման ժամանակ մատուցվելիք

սնունդը: Բոլորի օգնությամբ փոքրիկ բույսն սկսեց

բողբոջել, և ցողունն ավելի ամուր դարձավ: Շուկայից

գրասենյակ բերված արկղերը վերածվեցին գունավոր

սեղանների, Ուրբաթօրյա սրճարանի լոգոն հայտնվեց

կամավոր «մատուցողների» գոգնոցների վրա, և բերվեցին

նաև գորգերը, բարձերը, վարագույրներն ու թխվածքները:

Հուզմունքն ու սպասումն ավելանում էին, բայց դրանք

շաղախված էր պարզ լարվածությամբ: Երաժշտության և

տեխնիկական սարքավորումների հետ խնդիրներ չե՞ն

լինի: Բավական սնունդ կլինի՞: Եվ ընդհանրապես,

մարդիկ կգա՞ն և կմիանա՞ն Սրճարանին:

Սակայն Սրճարանի պաշտոնական մեկնարկից հետո,

երբ խումբն սկսեց նվագել առաջին երաժշտությունը,

լարվածությունն անհետացավ: Բույսը ծաղիկ տվեց:

Ուրբաթօրյա սրճարանը լցվեց հանդիսատեսի

ուրախությամբ և երաժշտությամբ, որը նրանց ստիպեց

պարել. մասնակիցներն օգտվում էին թխվածքներից, և

դարչինի հատիկներից` սուրճ, թեյ կամ տաք խմիչքներ

վայելելիս:

Բոլորը համաձայնվեցին, որ այդ երեկո Ուրբաթօրյա

սրճարանը այն վայրն էր, որտեղ անհրաժեշտ էր ներկա

գտնվել:

ԵԿԾ կամավոր Նելե Տաստ

Կամավորական ծրագիր

Վայր, որտեղ անհրաժեշտ է գտնվել

Page 6: ԵՆԿ Ամսաթերթ_ Հունվար - Փետրվար 2013

Ինչպես մեզանից շատերը գիտեն, ԵՆԿ ՀԿ-ն

առաջարկում է բազմազան ակումբներ` և´ լեզվական, և´

մշակութային` աջակցելու երիտասարդների անձնական և

մասնագիտական զարգացմանը: Այս ակումբների շարքում

անգլերենի ակումբները երիտասարդներին առաջարկում

են տարբեր մակարդակների՝ սկսնակ, միջին և

խոսակցական, հասանելիության բացառիկ

հնարավորություն:

Սկսնակ անգլերենի ակումբը վարում է ԵՆԿ ՀԿ

կամավոր Սիրանուշ Մինասյանը` հանդիպելով

շաբաթական մեկ անգամ` չորեքշաբթի երեկոյան ժամը`

17.30-18.30: Սկսնակ անգլերենի ակումբը տալիս է

հիմքային քերականական գիտելիքներ և բառապաշար։

Հնարավորություն է տալիս խոսել միմյանց հետ և միասին

քննարկել թեմաներ` օգտագործելով յուրաքանչյուր դասին

սովորած նոր նյութը:

Միջին մակարդակի անգլերենը նախատեսված է նրանց

համար, որոնք տարրական պատկերացում ունեն

անգլերեն լեզվի մասին և որոնք մասնակցել են սկսնակ

անգլերենի ակումբին: Միջին մակարդակի անգլերենը

տեղի է ունենում շաբաթական երկու անգամ` երկուշաբթի

և երեքշաբթի օրերին, ժամը` 16.00-17.00, որը վարում է

Վոլոդիա Խաչատրյանը: Այս ակումբի ընթացքում

մասնակիցներն օգտագործում են իրենց կարդալու և

խոսելու հմտությունները, և շեշտը դրվում է

քերականության և լեզվի կառուցվածքի մասին ունեցած

գիտելիքների բարելավման վրա:

Խոսակցական անգլերենի ակումբը կազմակերպում է

«անգլերեն խոսող» միջավայր, որտեղ մասնակիցները

հնարավորություն ունեն խոսելու և արտահայտելու իրենց

մտքերն ու կարծիքներն որոշակի թեմաների շուրջ, որոնք

յուրաքանչյուր շաբաթ տարբեր են: Ակումբը

նախատեսված է նրանց համար, որոնք բավականին լավ

անգլերեն գիտեն և ցանկանում են կիրառել այն, ինչպես

նաև բարելավել իրենց խոսակցական հմտությունները:

Ակումբը վարում է ԱՄՆ-ից ժամանած «Խաղաղության

կորպուս»-ի կամավոր Կիմ Վանկիրկը: Նրանք, ովքեր

հետաքրքրված են խոսակցական ակումբով և ուզում են

կիրառել անգլերեն լեզվի իրենց տեսական գիտելիքները,

կարող են միանալ ակումբին երկուշաբթի օրերին, ժամը`

17.00-18.00:

ԵՆԿ անդամ և ակումբի ղեկավար Սիրանուշ Մինասյան

Միջոցառման հայտարարություն

Caucadoc վավերագրական ֆիլմերի փառատոն

Եթե ուզում եք ինչ-որ նոր և հետաքրքիր կերպ տոնեք գարունը, ապա սույն ամսվա

վերջում այցելեք Caucadoc վավերագրական ֆիլմերի փառատոնին: Փառատոնը

սկսվելու է Գյումրիում մարտի 28-ին և շարունակվելու է մինչև մարտի 30-ը՝

յուրաքանչյուր օր երկու ֆիլմի ցուցադրությամբ:

Վավերագրական ֆիլմերում արծարծվելու են տարբեր սոցիալական խնդիրներ,

ինչպիսիք են՝ ռասիզմը, թմրանյութերից կախվածությունը և

գործազրկությունը, կապիտալիզմը, արտագաղթը և

սոցիալական ու ֆիզիկական սահմանափակ

հնարավորությունները: Յուրաքանչյուր ֆիլմին

հաջորդելու են քննարկումներ՝ կազմակերպված

համապատասխան բնագավառի փորձագետների

կողմից:

Caucadoc ֆիլմերի փառատոնը անվճար է և հասանելի

հասարակությանը: Բոլոր ֆիլմերի ցուցադրությունները

տեղի են ունենալու Գյուրմիի Ազգային Գեղագիտական

Կենտրոնում մարտի 28-29-ը՝ ժամը՝ 13:00-ին և 15:00-ին:

Ֆիլմերի ցանկը ներկայացված է ստորև: Հուսով ենք Ձեզ

տեսնել այնտեղ:

Caucadoc ֆիլմերի փառատոնը հովանավորվում է Չեխիայի

Հանրապետությունում գտնվող «Կարիքավոր մարդիկ» ՀԿ-ի կողմից:

Ակումբային լուսարձակ

Անգլերեն լեզվի ակումբներ

Page 7: ԵՆԿ Ամսաթերթ_ Հունվար - Փետրվար 2013

Նոր տարվա սկիզբն իր հետ բազմաթիվ նոր

գաղափարներ և ծրագրեր բերեց Երիտասարդական

նախաձեռնությունների կենտրոնին, և դրանցից

ամենամեծը «Երիտասարդների տուն» խորագրով

նախաձեռնությունն է։ Ավելի քան չորս տարվա

գործունեությամբ ԵՆԿ ՀԿ-ն ծառայություններ և

աջակցություն է տրամադրել ավելի քան 400

երիտասարդների։

Մ ե կ ն ա ր կ ե լ ո վ « Ե ր ի տ ա ս ա ր դ ն ե ր ի տ ո ւ ն »

նախաձեռնությունը՝ ԵՆԿ ՀԿ աշխատակազմը նպատակ

ունի է նոր հնարավորություններ ստեղծել, որպեսզի

ե ր ի տ ա ս ա ր դ ն ե ր ը շ ա ր ո ւ ն ա կ ե ն օ գ տ վ ե լ

կազմակերպության ծառայություններից առաջիկա

տարիներին ևս:

Փետրվարի 5-ին ԵՆԿ ՀԿ գրասենյակում կայացած

հատուկ միջոցառման ընթացքում պաշտոնապես

հայտարարվեց և տեղի շահագրգիռ կողմերին

ներկայացվեց «Երիտասարդների տուն» դրամահավաքի

նախաձեռնությունը: ԵՆԿ ՀԿ-ի 2012թ.-ի տարեկան

հ ա շ վ ե տ վ ո ւ թ յ ո ւ ն ը ն ե ր կ ա յ ա ց ն ե լ ո ւ ց հ ե տ ո ,

կազմակերպության աշխատակազմը խոսեց նոր

նախաձեռնության և կազմակերպության հետ

հ ա մ ա գ ո ր ծ ա կ ց ո ւ թ յ ա ն տ ա ր բ ե ր հ ա ս ա ն ե լ ի

հնարավորությունների մասին: Միջոցառմանը

մասնակցում էին տեղի գործարարներ, ԵՆԿ ՀԿ-ի

տեղական խորհրդատվական խորհրդի անդամներ, և

տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ,

ԵՆԿ ՀԿ-ի անդամներ և միջազգային կամավորներ:

« Ե ր ի տ ա ս ա ր դ ն ե ր ի տ ո ւ ն » դ ր ա մ ա հ ա վ ա ք ի

նախաձեռնությունը նախատեսված է ստեղծելու տեղի և

միջազգային աջակիցների ցանց և վերջիններիս

ուշադրությունը սևեռելու կազմակերպության ծավալած

գործունեությանը ինչպես Գյումրիում, այնպես էլ շրջակա

համայնքներում՝ սկսած 2009թ.-ից: Այդ ժամանակվանից

սկսած, բացի 400 շահառուների ծառայելիս, ԵՆԿ ՀԿ-ն

մոտ 250 երիտասարդների հնարավորություն է տվել

մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրերի և

դ ա ս ը ն թ ա ց ն ե ր ի , տ ր ա մ ա դ ր ե լ է տ ե ղ ա կ ա ն

աշխատանքային հանդիպումներ և ակումբներ՝

զարգացնելու երիտասարդների անհատական և

մասնագիտական հմտությունները և համակարգել է

միջմշակութային միջոցառումներ ՝ խթանելու

մշակութային տեղեկացվածությունը և բազմազանությունը

տեղական համայնքներում: «Երիտասարդների տուն»

ն ա խ ա ձ ե ռ ն ո ւ թ յ ա ն կ ո ղ մ ի ց ե ր ա շ խ ա վ ո ր վ ա ծ

աջակցությունն ԵՆԿ ՀԿ-ին թույլ կտա հասանելի լինել

ավելի շատ երիտասարդների, շարունակել Գյուրիում և

դրանից դուրս գտնվող երիտասարդների ակտիվ

մ ա ս ն ա կ ց ո ւ թ յ ա ն խ թ ա ն ո ւ մ ը և ա վ ե լ ա ց ն ե լ

կազմակերպության տրամադրած ծառայությունները:

Գալիք ամիսներին ԵՆԿ ՀԿ-ն շարունակելու է

գործընկերներ փնտրել՝ ի դեմս անհատների,

կազմակերպությունների և համայնքների, որոնք

պատրաստ են աջակցելու կազմակերպության

առաքելությանն ու աշխատանքին և վերջինիս անդամների

զարգացմանը:

Եթե ցանկանում եք աջակցել ԵՆԿ-ին, կարող եք դիմել

նախաձեռնության համակարգող և ԵՆԿ Խորհրդի

նախագահ Աննա Եղոյանին [email protected] /

[email protected] էլ. հասցեով, կամ զանգահարել

+37477125674 հեռախոսահամարով:

«Խաղաղության կորպուս»-ի կամավոր Քիմ ՎանՔիրք

Դրամահավաքային նախաձեռնություն

Երիտասարդների տուն

Page 8: ԵՆԿ Ամսաթերթ_ Հունվար - Փետրվար 2013

Ավելի քան երկու ամիս է, ինչ Ավստրիայի իմ ընկերներից

մեկի` Մարլիս Սթոփաչերի հետ միասին աշխատում ենք մի

ծրագրում շրջանակներում, որի նպատակն է օգնել կարիքավոր

հայ ընտանիքներին` Սուրբ Ծննդյան շունչ բերելով և այն

տոնելու հնարավորություն ընձեռելով: Ավստրիայում Մարլիսը,

իմ ընտանիքի հետ միասին, տաք հագուստներ, ծածկոցներ և

փոքրիկ նվերներ հավաքելու ծրագիր սկսեց՝ Գյումրի

ուղարկելու և կարքիավոր ընտանիքներին բաժանելու

նպատակով: Նրանց նույնիսկ հաջողվեց բավական գումար

հավաքել` 10 մեծ արկղեր Հայաստան տեղափոխելու համար:

Չնայած ծրագիրը անսպասելիորեն հետաձգվեց

բեռնափոխադրման հետ կապված խնդիրների պատճառով,

այնուամենայնիվ, արկղերը վերջապես հասան Հայաստան:

Հունվարի 21-ին ԵՆԿ ՀԿ-ի ութ ԵԿԾ կամավորներով գնացինք

Երևան` փոստային գրասենյակից ծանրոցները վերցնելու:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք զբաղված էինք

ստացած իրերը տեսակավորելով, կարիքավոր ընտանիքների

հասցեների ճշտմամբ, տեղափոխության հարցերը

կարգավորելով և ընտանքիներին այցելելով: ԵՆԿ հայ և

միջազգային կամավորների աջակցությամբ արդեն կարողացել

եմ ծանրոցներ հանձնել ավելի քան 15 ընտանքիների, և դեռ 35

ընտանիքների հանձնվելու են նվերներ: Չնայած ես մեծ

խնդիրների ու խոչընդոտների եմ հանդիպել ծրագրի

իրականացման ժամանակ, բայց բավական էր հասնել

ընտանիքներից մեկի տուն, զգալ նրանց ջերմ ընդունելությունը`

հասկանալու համար, որ արժեր հաղթահարել տարբեր

խոչընդոտներ: Չնայած, որ մեր ցուցաբերած աջակցությունը

շատ սահմանափակ է, և կարիքավոր ընտանիքների տխուր

պատմությունները շատ հաճախ հուզում է ինձ,

այնուամենայնիվ, աննկարագրելի զգացում է, երբ լսում եմ

նրանց արտահայտած երախտիքի խոսքերը` ստացած փոքր

նվերների դիմաց: Ուզում եմ անչափ շնորհակալություն

հայտնել Հայաստանի իմ ընկերներին և կամավորներին, որոնց

աջակցությունը մեծ դեր ունեցավ այս ծրագրի հաջող

իրականացման համար: Դանքեշյոն: (շատ շնորհակալություն):

ԵԿԾ կամավոր Վիկտորիա Վալտեր

Կամավորական ծրագիր

Կամուրջ Ավստրայի և Հայաստանի միջև

Page 9: ԵՆԿ Ամսաթերթ_ Հունվար - Փետրվար 2013

Կոնտակտային տվյալներ Հասցե: Ջիվանի 71, Գյումրի 3107, Հայաստան

Հեռ.: 077 42 66 89

Էլ-հասցե: [email protected], [email protected]

Վեբ-կայք: www.yic.am

ԵԿԾ ուղարկված կամավոր

Անի՝ կամավոր Իսպանիայում

Ողջույն: Ես Անին եմ, մի աղջիկ, որը մշտապես փնտրում

է լավը, մարդկայինը և այն ամենը, ինչի համար ապրում

ենք: Ես 23 տարեկան եմ և վերջին տարիներն անցկացրել

եմ համալսարանի և աշխատավայրի պատերից ներս: Մի

օր ես պարզապես հասկացա, որ կտրվել եմ մարդկանցից և

հեռացել եմ իմ կյանքում մի շատ կարևոր փաստից`

մարդկանց օգնելուց: Հենց այդ ժամանակ էր, որ սկսեցի

փնտրել մի բան, որ կօգներ վերակառուցել կյանքս,

կառաջարկեր նոր փորձություններ, որոնք կարող էին

օգտագործվել որպես նյութ «վերանորոգելու» իմ կյանքի

հիմքը և այն ավելի ամուր դարձնել, և վերջապես, կօգներ

նոր նպատակների հարցում, որոնք դրել էի իմ առջև և

մոռացության էի մատնել:

Իմ ԵԿԾ ծրագիրը կույր մարդկանց օգնելն է: Կույր

մարդկանց հետ գործ ունենալը մեծ պարտականություն է։

Սկսզբում վախենում էի գլուխ չհանել դրանից, ձախողել և

հիասթափեցնել այդ մարդկանց: Ես իմ պատճառներն

ունեի այդպես մտածելու. ես նրանց հետ ազատ

հաղորդկացվելու համար բավականաչափ չգիտեի լեզուն՝

իսպաներեն, ես անծանոթ էի Սանտանդեր քաղաքին և

դրա փողոցներին, և որ ամենակարևորն է, ես չգիտեի, թե

ինչպես գործել և վարվել կույր մարդկանց հետ:

Իմ մտավախությունն անհետացավ, հենց որ ես ԵԿԾ

նախագծի ընթացքում իմ առաջին շփումն ունեցա մի կույր

անձնավորության հետ: Ամեն օր ես ավելի համոզվում եմ

մի բանում` նրանք ավելի շատ են տեսնում, քան ես: Շատ

հաճելի է աշխատել նրանց հետ, քանի որ այս մարդիկ

ավելի խորն են զգում կյանքը, և հաճախ պետք է վստահել

նրանց ավելի զարգացած զգայարաններն, և նրանք ինձ

շատ բաներ են սովորեցնում: Գիտեմ, որ նրանք

գնահատում եմ այն, ինչ ես և մյուս կամավորներն անում

ենք նրանց համար, բայց ես իսկապես չգիտեմ, թե ով է

ավելի շատ շահում` նրանք, թե ես: Իմ դեպքում ես եմ, որ

ավելի շատ եմ շահում, քանի որ այն, ինչ ես սովորում եմ

նրանց հետ անցկացրած ժամերի ընթացքում, «դասեր» են,

որոնք ես երբեք չէի սովորի ոչ մի այլ համալսարանում

կամ հաստատությունում: Սա մի փորձություն է, որ

արմատականորեն փոխում է իմ հայացքները:

Դեռ երեք շաբաթ է, որ այստեղ եմ և արդեն հասցրել եմ

շատ բան սովորել այն մարդկանցից, որոնց օգնում եմ :

Ամենակարևոր դասերն հետևյալ են. երբեք մի´

հրաժարվեք և մեկուսացրեք ձեզ մյուսներից, եթե ձեր ցավը

և վիշտը համեմատում եք ձեզ շրջապատող մարդկանց

ցավերի հետ, կտեսնեք, որ ձերն իսկապես շատ փոքր են,

միշտ համբերատար եղեք և հոգ տարեք մյուսների մասին,

և բարևեք մարդկանց, որ տեսնում եք փողոցներում, քանզի

նրանցից շատերն իրենց կյանքում հենց այդ պարզ բարևի

կարիքն ունեն:

Իմ ԵԿԾ ծրագրի ընթացքում ես ծանոթացել եմ քառասուն

տարեկան Ալեխանդրոյի հետ, ով աստիճանաբար

կորցնում է իր տեսողությունը: Ես հաճույք եմ ստանում

նրա հետ խոսելիս, և վերջերս նա ինձ մի բան ասաց, որ

անհրաժեշտ եմ համարում կիսվել ձեզ հետ: Նա ասաց, որ

եթե մենք ընտրելու լինենք, մենք պետք է ընտրենք

կյանքում ամեն ինչ քիչ-քիչ ձեռք բերել, քանի որ կորստի,

ձախողման և հիսաթափության դեպքում մենք այդքան

շատ ցավի ու ճնշման միջով չենք անցնում, քանի որ

ժամանակ կունենանք մեկ քայլ հետ անելու և մեզ համար

նոր ուղի հարթելու կամ էլ նախորդները բարելավելու:

Ավարտելով ասեմ, որ եթե երբևէ մտածեք նման ծրագրի

դիմելու, ապա առանց վարանելու արեք դա: Նաև ընտրեք

ծրագիրը և ոչ թե երկիրը, որովհետև դուք պարզապես

ուզում եք ճանապարհորդել: ԵԿԾ-ը կյանքում

մեկանգամյա ծրագիր է, ուստի պետք առավելագույնս

անեք և առավելագույնս սովորեք և օգտվեք դրանից:

Վերջապես, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել

ԵՆԿ ՀԿ-ին` ծրագրի հետ կապված ամեն ինչում օգնելու և

ինձ այստեղ ուղարկելու համար` Իսպանիայի հյուսիսում`

Իսպանիայի ամենամաքուր, ամենատպավորիչ և լավ

կազմակերպված քաղաքներից մեկում իրականացվող

լավագույն նախագծերից մեկի մասնիկը լինելու:

ԵԿԾ կամավոր Անի Բաբայան