Հոկտեմբեր 2015, #5 (35)

60
հատուկ թողարկում ամփոփելով գործունեության 70 տարին և հայաստանի հետ նայելով դեպի ապագան Միավորված ազգերի կազմակերպություն ՏԱՐԱԾՎՄ Է ԱՆՎՃԱՐ Հոկտեմբեր #5 (35) 2015

Upload: -

Post on 23-Jul-2016

249 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Հոկտեմբեր 2015, #5 (35)

հատուկ թողարկում

ամփոփելով գործունեության 70 տարին և հայաստանի հետ նայելով դեպի ապագան

Միավորված ազգերի կազմակերպություն

ՏԱՐԱԾՎՈՒՄ Է

ԱՆՎՃԱՐ

Հոկտեմբեր

#5(35)2015

Page 2: Հոկտեմբեր 2015, #5 (35)
Page 3: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Ա նվերջ կարելի է քննարկել և վիճել այն մասին, թե որքանով է յոթ տասնամյակ առաջ ստեղծված Միավորված ազգերի կազ- մակերպությանը հաջողվում ի կատար ածել սեփական ծրա- գրերն ու գաղափարները, այն մասին, թե, օրինակ, հնարավո՞ր է արդյոք ընդհանրապես աշխարհում ապահովել խաղաղություն

և լուծել աղքատության հարցը: Բայց կան անհերքելի փաստեր, կարելի է ասել, գործունեության իրեղեն ապացույցներ: Օրինակ՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխար- հային ծրագրի գործունեության շնորհիվ՝ վաթսուն հազար (մի անգամ էլ կրկնենք՝ վաթսուն հազար) հայաստանցի աշակերտ ամեն օր ստանում է սննդարար դպրոցական կերակուր: Իսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը մեծ օգնություն է ցուցաբերում սիրիական քա- ղաքացիական պատերազմից փախուստի դիմած և Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին: Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունք- ներն էլ գուցե շարունակեին մնալ ստվերում, եթե ՅՈՒՆԻՍԵՖ-ը չստանձներ մի շարք ծրագրեր ներառական կրթության զարգացման և կայացման ուղղու- թյամբ: Այս շարքը կարելի է շարունակել շատ երկար՝ թերթեք ամսագրի այս համարը, և ինքներդ համոզվեք: Իսկ ապագայի ծրագրերն ու պլաններն էլ ավե- լի շատ են ու լայնածավալ: Ես շատ ուրախ կլինեմ, եթե ՄԱԿ-ը Հայաստանում շատ ավելի քիչ գործունե- ություն ծավալի: Որովհետև դա կնշանակի, որ մեր պետությունն ինքն է լու- ծում իր և իր քաղաքացիների հարցերը: Բայց երբ կհասնենք դրան, դեռ հայտ- նի չէ: Իսկ մինչ այդ մնում է ուրախանալ կազմակերպության ակտիվության համար և մաղթել Միավորված ազգերին բեղմնավոր նոր տասնամյակներ:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Page 4: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Գլխավոր խմբագիր՝ ԱրտԱվԱզդ ԵղիԱզԱրյԱնԱրտ-տնօրեն՝ նոնԱ իսԱջԱնյԱնԹողարկող խմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱն Գրական խմբագիր՝ ԱրքմԵնիկ նիկողոսյԱնՍրբագրիչ՝ գԱյԱնԵ ԱնԱնյԱնՖոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱնԷջադրում՝ ԱրտԱկ սԱրգսյԱն

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Տիգրան Զաքարյան, Արմեն Մուրադյան, Արեգ Դավթյան, Վարյա Մերուժանյան, Մհեր Մանուկյան, Լիանա Խառատյան, Աշոտ Սարգսյան, Գայանե Նասոյան, Կարինե ԱրոյանԼուսանկարներ՝ Բիայնա Մահարի, Առնոս Մարտիրոսյան, Արթուր Lumen Գևորգյան, Քրիսթոֆեր Քոր, ՀՀ ՏԿԱԻ նախարարություն, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան, Հույսի Կամուրջ, Asbarez, ՄԱԶԾ, ՊԳԿ Հայաստան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, ԷՕՆ, WFP Հայաստան, UNIDO Հայաստան տառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸտնօրեն՝ Աննա Ղասաբյան

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ [email protected]՝ www.imyerevan.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ [email protected]

Շապիկ՝ Սարգիս Անտոնյան

instagram.com/ YerevanCityMagazine

facebook.com/ YerevanCityMagazine

© 2011-2015 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդա- կության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պար- տադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 29.09.2015 Տպագրված է «Տպարան» ՍՊԸ-ում, 0002, Երևան, Պուշկինի փողոց 42/2Տպաքանակ՝ 6000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվա- ծային լրատվության մասին» և «Գովազ- դի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրու- թյամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդի- սանում է այս ամսագրի հիմնադիրը:«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմ- նադիր է հանդիսանում «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ն:2011-2015 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյու- թերը պատկանում են «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ին:

46 ԵրեխաներՍնվել և սովորելՀայաստանում շուրջ 60 հազար առաջինից չորրորդ դասարան- ցիներ օգտվում են ՊՀԾ-ի «Դպրո- ցական սնունդ» ծրագրից:

48 նորաձևությունՄեր թվարկությունից առաջ և այսօրԻնչպես է նորաձևությունը նպաստում երկրում տեքստիլի և հագուստի արտադրության արտահանման աճին:

50 պրոֆեսիոնալներ ԱշխարհասփյուռԻնչ հաջողություններ են ունեցել մեր հայրենակիցները ՄԱԿ-ում և ուր է տարել ՄԱԿ-ի հայաս- տանյան գրասենյակի աշխա- տակիցներին իրենց հետագա գործունեությունը:

ՄԱԿ ԱՊԱԳԱ

52 զարգացումԿայուն զարգացում՝ հանուն մարդկանց և մոլորակիԿայուն զարգացման գագաթնա- ժողովին ընդունվեց հետագա 15 տարիների համար աշխար- հի զարգացման օրակարգը:

54 զարգացումԿայուն զարգացման նպատակները17 նպատակ՝ 15 տարվա համար:

56 կարծիքՄարդկության խնդիրըԵրևանցիները պատմում են, թե ինչ գիտեն ՄԱԿ-ի մասին:

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ

24 իմ ԵրևանՄիասին փնտրելով տեղական լուծումներՀայաստանի Հանրապե- տությունում ՄԱԿ-ի մշտական համակար- գող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն՝ իր Երևանի և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության մասին:

27 Համագործակցություն7 արդյունք՝ 5 տարումՀուլիսի 31-ին ՀՀ կառավա- րության և ՄԱԿ-ի միջև ստորագրվեց Զարգաց- ման աջակցության երրորդ ծրագիրը։

28 ԷներգետիկաՉվատնած էներգիաԻնչպես է ՄԱԶԾ-ն օգ- նում, որպեսզի երկրում աստիճանաբար բարձրա- նա էներգաարդյունավե- տության մակարդակը:

30 կրթությունՆերառել բոլորինԻնչ է ներառական կրթությունը, և ինչու է կարևոր, որպեսզի այն դառնա սովորական երևույթ Հայաստանում:

32 նորարարությունԻնովացիոն այլընտրանքԻնչպես է ՄԱԿ-ը փորձում խթանել Հայաստանում նորարար մտածելակերպն ու մոտեցումները:

36 գյուղատնտեսություն70 տարվա պայքար սովի դեմՊարենի և գյուղատնտեսու- թյան կազմակերպությունը 70 տարի շարունակ պայքարում է սովի դեմ:

38 սեփական փորձՍիրիահայ կամավորըՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձ- նակատարի հայաստանյան գրասենյակում ստաժավո- րում անցնող սիրիահայ Վրույր Բիլեմջյանը՝ իր փոր- ձառության և գործի մասին:

40 ՀավաքածուՄիավորված հուշանվերներՍուրճի գավաթ, գրպանի դանակ, մագնիսներ, բա- ցիկներ և այլ հուշանվերներ՝ ՄԱԿ-ի տարբերանշանով:

42 ԱնդամակցումՀայաստանը՝ INSARAG անդամՄիջազգային որոնողա-փրկարարական խորհրդատվական խումբը համալրվեց նոր անդամով` Հայաստանով:

44 ԲնակչությունՄենք ենք, մեր բնակչությունըՆերկայացնում ենք Հա- յաստանում առկա ժողովր- դագրական ամենալուրջ խնդիրները՝ ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 իրադարձությունՎիքի-Յուքոմ«Յուքոմի» աջակցությամբ Վանաձորում բացվեց հերթական վիքի ակումբը:

06 իրադարձությունՀարթակ կառուցելովԵրևանում կանցկացվի «Հարթակ» փառատոնը:

ՄԱԿ-70

12 Խոշոր պլանՓաստեր ՄԱԿ-ի մասինԴրոշի իմաստը, պաշտո- նական լեզուները և այլ փաստեր ՄԱԿ-ի մասին:

14 պատմություն70-ամյա ՄԱԿ-ն ու համաշխարհային խաղաղության հա- զարամյա երազանքըԻնչպես ազգերը որոշեցին միավորվել և ստեղծել պատ- մության մեջ խոշորագույն ու կարևորագույն կազմա- կերպություններից մեկը:

18 պատմությունՀին օրերՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատա- կիցները պատմում են կազմակերպության առա- ջին տարիների մասին:

22 ՀավաքածուՄիավորված նամականիշներՆամականիշներ՝ ՄԱԿ-ի գոր- ծունեության մոտիվներով:

23 Հոկտեմբեր 2015

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Page 5: Հոկտեմբեր 2015, #5 (35)
Page 6: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Վիքի-Յուքոմ

Ակումբային մոտեցումԲացի Վանաձորից նմանատիպ ակումբներ ար- դեն գործում են նաև Գյումրիում, Ապարանում, Աշտարակում, Եղվարդում, Աբովյանում, Արցա- խում, Օհանավանում, Բյուրականում։ Այնտեղ աշխատող շուրջ 100 խմբագիրները Վիքիպե- դիայում գրառել են ավելի քան 15000 հոդված: «Ակումբի ստեղծմամբ՝ նպատակ ունենք Վա- նաձորում ստեղծել ակտիվ վիքիհամայնք, որը նպաստելու է ազատ գիտելիքի և բովան- դակության ստեղծմանն ու հանրայնացմա- նը, — իր խոսքում նշեց «Յուքոմ» ըկերության Մարքետինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսե- ղյանը: — Հուսովենք, որ այս ակումբի շնորհիվ հարյուրավոր դպրոցականներ և պատանի- ներ կգտնեն իրենց նախասիրություններին համապատասխան զբաղմունք, իսկ շատերն էլ կհաճախեն ակումբ նոր գիտելիքներ ձեռք բերելու, ազատ ժամանակը հետաքրքիր անց- կացնելու կամ ինքնազարգացման նպատա- կով»: «Վիքիֆոնդ» հիմնադրամի հետ համա- տեղ «Յուքոմը» նաև ինտերնետ կապով է ապա- հովել բոլոր այն գործող ակումբները, որոնք գտնվում են ընկերության հասանելիության տիրույթում: Այս աշխատանքի շնորհիվ հա-

Սեպտեմբերի վերջին Վանաձորում` «Վիքիֆոնդ» հիմնադրամի նախաձեռնությամբ և «Յուքոմ» ընկերության աջակցությամբ բացվեց հերթական հայաստանյան վիքի-ակումբը: Նախագծի նպատակն է հնարավորինս հարստացնել համացանցի խոշորագույն հանրագիտարանի` Վիքիպեդիայի, հայալեզու բովանդակությունը:

րյուրավոր դպրոցականներ և պատանիներ կտրվում են փողոցից՝ իրենց իսկ ժամանակը ծառայեցնելով ինքնազարգացման և հանր- օգուտ աշխատանք կատարելու նպատակին: Ի դեպ, վանաձորյան ակումբի բացումից ան- միջապես հետոմասնակիցների հետ համա- տեղ խմբագրվեց Վիքիպեդիայում «Յուքոմ» ընկերության էջը, որտեղ ավելացվեցին նաև մի քանի փաստեր «Վիքիֆոնդ» հիմնադրամի և «Յուքոմի» համագործակցության վերաբերյալ:

Հայոց վիքիպեդիայի 12 տարիներըԻնչպես և բոլոր վիքիմեդիա-նախագծերը, հայերեն Վիքիպեդիայի բովանդակությունը ևս գտնվում է ազատ արտոնագրի ներքո: Դա նշանակում է, որ ցանկացած անձ կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տար- բերակները տարածվում են նույն սկզբունք- ներով, և նշվում են հեղինակները։ Հայերեն բովանդակությունը հանրագիտա- րանում հայտնվել է 2003 թվականին, երբ հուն- վարի 4-ին կատարվել էր հայերեն Վիքիպեդի- այում առաջին գրառումը։

Վերջին տարիներին դրա զարգացմանը մեծա- պես աջակցում է «Վիքիֆոնդ» հիմնադրամը, որը համագործակցում է «Վիքիմեդիա Հայաս- տան» գիտակրթական հասարակական կազ- մակերպության հետ։ Հայերեն Վիքիպեդիայի բովանդակային զարգացման համար հատկա- պես կարևոր նշանակություն ունեցան «Մեկ հայ, մեկ հոդված» արշավը, վիքի ճամբարները և վիքիակումբների ստեղծումը Հայաստանի տարբեր քաղաքներում։

Վիքի-հանրությունՎիքիակումբների ձևավորման հիմնական նպատակը քաղաքներում և գյուղերում ակում- բային ձևաչափով գործող ակտիվ վիքիհամայնք ու միջավայր ձևավորելն է, ուր ընդգրկված մաս- նակիցները կնպաստեն ազատ գիտելիքի ու բո- վանդակության ստեղծմանն ու հանրայնաց- մանը, հոդվածների թվի ավելացմամբ և դրանց որակի բարձրացմամբ՝ հայերեն վիքիպեդիայի զարգացմանը։Վիքիակումբն իրենից ներկայացնում է մի կա- ռույց, որտեղ տեղի դպրոցականները, պատա- նիներն ու երիտասարդները, համակարգողի

ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Հոկտեմբեր 201545

Page 7: Հոկտեմբեր 2015, #5 (35)

օգնությամբ, սովորում են խմբագրել հայերեն Վիքիպեդիան, նրանց համար հնարավորություն է ստեղծվում ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կօգնեն հետագայում ինքնուրույն գործունեություն ծա- վալել: Համայնքում ակումբ ստեղծելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվում հա- մայնքի ղեկավարության հետ, որն ակումբի աշ- խատանքների համար տրամադրում է համա- պատասխան տարածք: Տարածքը կահավոր- վում է, ապահովվում համակարգիչներով և ին- տերնետ կապով: Յուրաքանչյուր համայնքային ակումբին կցվում է համապատասխան գիտե- լիքներով օժտված համակարգող, որը կապ է հաստատում համայնքի կրթական կառույցնե- րի հետ և ցանկացողներին հրավիրում վիքի- ակումբ, որտեղ նա ներկայացնում է վիքիպե- դիան և դրա խմբագրման գործիքները, սովո- րեցնում է երեխաներին խմբագրել հայերեն վի- քիպեդիան, ստեղծել նոր հոդվածներ և բարե- լավել արդեն գոյություն ունեցողները: Մեծ մա- սամբ վիքիակումբներից էլ ընտրվում են մաս- նակիցները, որոնք մասնակցում են ճամբար- ներին և մյուս վիքի միջոցառումներին։

Բացի Վանաձորից վիքի ակումբներ գործում են նաև Գյումրիում, Ապարանում, Աշտարակում, Եղվարդում և այլուր

Արեգ Դավթյան «Յուքոմ»

Page 8: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Հարթակ կառուցելովՀոկտեմբերի 16-18-ը Երևանում անցկացվելու է «Հարթակ» փորձի փոխանակման եռօրյա փառատոնը, որի շրջանակներում Երևանի մի շարք վայրերում անցկացվելու է մոտ 60 պրակտիկ դասընթաց՝ «Խոհարարություն», «Առողջ ապրելակերպ», «Արվեստ և արհեստ» և «Նոու-հաու» չորս հիմնական բաժիններում: Փառատոնը՝ ԷՕՆ հակասրճարանի և լուսանկարիչ Քրիստինա Հարությունովայի համատեղ նախաձեռնությունն է: Նախագծի մասին պատմում են ԷՕՆցիները:

ԷՕՆի բացվելուց մոտ մեկ տարի տարի անց ամփոփեցինք կատարված աշխատանքը և նկատեցինք, որ մեր «փորձի փոխանակման ժամ» խորագրի ներքո անցկացրած հանդի- պումների, վարպետության դասերի և դա- սախոսությունների արդյունքում կապեր ենք ստեղծել բազմաթիվ շնորհալի փորձա- ռու մարդկանց հետ: Որպես տրամաբանա- կան շարունակություն քննարկեցինք ավելի լայն մի ծրագիր մշակելու գաղափարը: ԷՕՆում իրենց պատմությունները պատմեցին տասնյակ ճամփորդներ և հեծանվորդներ աշ- խարհի բոլոր ծայրերից: Վարպետության դա-

սեր վարեցին ամենատարբեր ոլորտների մաս- նագետներ՝ կավագործներ, լուսանկարիչներ, խոհարարներ, հոգեբաններ, ձեռագործ զար- դերի վարպետներ, մարքետինգի և գովազդի մասնագետներ և նույնիսկ մի ֆրանսիացի օծանագործ... Կար մի հսկայական ցանկու- թյուն այս ամենը ԷՕՆից դուրս բերելու ու մի մեծ անհայտ՝ ինչի՞ց սկսել: Ասում են, թե լավ գաղափարը միաժամանակ երկու գլխում է ծագում: Սա հենց այդ դեպքն էր: Ընդհանուր ծանոթների միջոցով իմացանք, որ կա մի աղջիկ, ով նույնպես պատրաստ- վում է վորքշոփների հետ կապված նախագիծ

իրականացնել: Հանդիպեցինք, խոսեցինք, և, ինչպես ԷՕՆի ստեղծման դեպքում էր՝ հաջորդ օրն անցանք գործի…

Ինչո՞ւ փառատոնՆախևառաջ, որովհետև լավ բան է փառատո- նը՝ մեջը «տոն» բառը կա: Թող գիտելիքի ձեռք- բերումը տոն լինի: Ուսումնասիրեցինք աշխար- հով մեկ անցկացվող անթիվ D.I.Y. կրթական ծրագրերը և փառատոները, համեմատեցինք մոտեցումները, գցեցինք-բռնեցինք՝ մեր գաղա- փարին որն է ավելի մոտ և ձևավորեցինք թե- մատիկ բաժինները:

Ինչո՞ւ «հարթակ»«Հարթակը» պատահական բառ չէ. այն բազ- միցս օգտագործում էինք ԷՕՆի մասին խոսելիս՝ նշելով, որ մենք հարթակ ենք բոլորի համար, ով ասելիք ունի և պատրաստ է կիսել իր փորձը:Երբ լոգոյի քննարկման փուլում էինք, մեր թեժ բանավեճերից մեկի մեջտեղում ԷՕՆում հայտ- նվեց մեր ընդհանուր ընկերուհին՝ Լիլին, ով մի քանի րոպեով եկել էր մեզ տեսնելու: Մենք նա- յեցինք միմյանց երեսի, քանի որ նույն բանը գի- տակցեցինք՝ Լիլին դիզայներ է և պետք է միա- նա մեր թիմին: Պատահաբար պարզեցինք, որ «hartak» բառը բասկերենով նշանակում է արու եղջերու: Մի քանի օրից ծնվեց մեր գեղեցիկ և (առաջին հայացքից) անհասկանալի լոգոն:

← «Հարթակի» կազ- մակերպչական թիմը

Հոկտեմբեր 201567

ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Page 9: Հոկտեմբեր 2015, #5 (35)

ՀԱԿԻՐՃ՝ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆպիանա»), Սթրիթ-արթի (փողոցի արվեստ) և գրաֆիտիի պատմությունը (Dr.Love, Վրաս- տան), Կալիգրաֆիա (Ռուբեն Մալայան), Օրի- գամիի պատրաստում («Հիկարի» կենտրոն):

Նոու-հաուՏեխնոլոգիաներ, հայտնագործություններ, պրակ- տիկ խորհուրդներ անվախ ճամփորդների կող- մից: Գիտե՞ք, օրինակ, թե ինչպես են հավաքում թաբլեթը: Իսկ փորձե՞լ եք սեփական ձեռքերով տնային պայմաններում պարզ մեխանիզմներ ստեղծել, վերամշակել թափոնները և, վերջա- պես, օգտագործել արևային էներգիան: Այս բաժնում ներկայացված բանախոսները մաս- նակիցների հետ կկիսվեն իրենց հայտնագոր- ծություններով, առօրյա օգտագործման իրերի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական սարքե- րի ստեղծման կիրառական հնարքներով: Ինչպե՞ս մասնակցելՓառատոնին մասնակցելու համար անհրա- ժեշտ է պարզապես լրացնել հայտադիմում «Հարթակի» կայքում՝ www.hartakyerevan.com, անկախ նրանից՝ ցանկանում եք մասնակցել մեկ վորքշոփի, որևէ բաժնի բոլոր դասընթացներին, թե անսահմանափակ մուտքի հնարավորու- թյուն ունենալ բոլոր միջոցառումներին: Կարող եք գրանցվել նաև ԷՕՆում գտնվող «Հարթակի» ինֆո-կենտրոնում: Գործելու է նաև փաթեթա- յին բաժանորդագրություն:

ՀարթակներԷՕՆ հակասրճարան, Տեր- յան 3ա (մուտքը՝ Պուշկինի 25-ի բակից), «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, Խորենա- ցի 15, Միսաք Մանուշյանի անվան (Մաշտոցի) պուրակ, Թումանյանի անվան այգի, Technology & Science Dynamics (TSD) և այլն:

↓ Մարի Ադամյան, բատիկի դասընթաց

← Նարինե Բաղդասարյան, «Օրգանիզմի մաքրում»

↑ Միքայել Կարսյան, սննդի լուսանկարիչ

↓ Աննա Մազմանյան, «Ինչպե՞ս կարդալ գինու պիտակը»

Առողջ ապրելակերպԱյս բաժնում կանցկացվեն առողջության, սննդակարգի, օրգանիզմի մաքրման վերաբե- րյալ դասախոսություններ և բացօթյա մարզա- կան միջոցառումներ: Ծրագրում են՝ Այկիդոյի դաս (Արթուր Պողոսյան, «Այկիդոյի հայաստան- յան ասոցիացիա»), Օրգանիզմի մաքրում (Նա- րինե Բաղդասարյան, «Սննդաբանության կենտ- րոնի» տնօրեն), Թաիչի (Ռոբերտ Վարդումյան, «Սանգուանգ» կենտրոն), Կապոեյրայի մարզում (Սերգեյ Հակոբյան, «Senzala de Capoeira»), Յոգա մայրիկների համար («Նե» կանանց կենտրոն):

Արվեստ և արհեստՓառատոնի ամենաստեղծագործական բաժ- նում մասնակիցներին սպասում են հետա- քրքիր վորքշոփներ՝ օրիգամիի և ավանդական տիկնիկներ պատրաստելուց մինչև պլաստի- լինային անիմացիա և հին ջինսերի վերաձևա- վորում. Հին հագուստի ձևափոխում (Ջեյսոն Պոչապսկի), Մեդիագրագիտություն («Ուտո-

ԽոհարարությունՍա, թերևս, ամենածավալուն և ամենահամեղ բաժինն է, որում կներկայացվեն աշխարհի տարբեր խոհանոցների կերակուրների պատ- րաստման դասընթացներ՝ հայկականից հնդկական, ֆրանսիականից չինական: Շոկո- լադագործությունը, էթիկետը, սեղանի ձևա- վորումը, բարմենների մրցույթը, սննդի լուսա- նկարչությունը նույնպես ծրագրում են: Դասերը կվարեն սննդի ոլորտի մասնագետներ՝ խոհա- րարներ, թեյի վարպետներ, գաստրոնոմիա- կան փորձագետներ:Թեմաներն են՝ Գինու պիտակի ճիշտ ընթեր- ցում (Աննա Մազմանյան, Food Adventures նա- խագծի հիմնադիր), Շոկոլադի պատրաստում (Լևոն Ավագյան), Ազգային խոհանոցի չբացա- հայտված կողմերը (խոհարար Սեդրակ Մա- մուլյան), Սննդի լուսանկարչություն (Միքայել Կարսյան, «ԻՄԵՅՋՄԵՆ Ինտերիեր Դիզայն Ստուդիա»), Հացի պատրաստում (Crumbs):

Կարինե Արոյան ԷՕՆ

Page 10: Հոկտեմբեր 2015, #5 (35)

6 նոր ալիք՝ «Արմենիայից» ու «Յուքոմից»

Սեպտեմբերի 14-ից «Յուքոմի» հեռուստաալիքների շարքում սկսվեցին հեռարձակվել 6 նոր հեռուստաալիքներ «Արմենիա Թիվի»-ից՝ յուրաքանչյուրն իր հատուկ և հետաքրքիր բովանդակությամբ: Բոլոր վեց ալիքները առայժմ հեռարձակվում են բացառապես «Յուքոմի» հեռուստաեթերով: Դրանք ավելացել են U!TV և Triple Play փաթեթների բոլոր բաժանորդների համար առանց որևէ հավելյալ վճարի:

ՏունտունիկՑանկը, անշուշտ, կիսատ կլիներ, եթե ոչինչ չլիներ երեխաների համար: «Տունտունիկով» հեռարձակվում են մուլտֆիլմեր, ընտանեկան դիտման համար նախատեսված ֆիլմեր, ման- կական ճանաչողական և զվարճալի հեռուս- տածրագրեր: Այլևս կարիք չի լինի մուլտֆիլ- մեր փնտրել YouTube-ում և անհանգստանալ պատկերի որակի համար:

Սինեմաքս Երբ ցանկություն կառաջանա հայկական ֆիլ- մերից բացի դիտել նաև արտասահմանյան գեղարվեստական կինոնկարներ, հանիգստ կարելի է փոխել ալիքը «Սինեմաքսի»: Վեր- ջինիս եթերը զբաղեցրած է HD որակով հին ու նոր, բայց բացառապես բարձրորակ ֆիլ- մերով, որոնց ցանկը լրացվելու է ամեն օր:

ՀայկինոԱռաջին հեռուստաալիքը պատմության մեջ, որն ամբողջությամբ նվիրված է տարբեր տարիների հայկական արտադրության ֆիլ- մերին ու հեռուստասերիալներին: Վերջապես հնարավոր կլինի վերանայել «Պեպոն» և «Մենք ենք, մեր սարերը», իսկ հետո անցնել 21-րդ դարում նկարահանված սերիալներին:

ՋանTVՔանի որ հայկական երաժշտություն լսելու ցանկություն կարող է առաջանալ ցանկացած պահի, զարմանալի չէ, որ նոր ալիքների թվում է նաև «ՋանTV»-ն, որտեղ 24 ժամ շարունակ հեռարձակվում են հայկական երգարվեստի բոլոր ժամանակների լավագույն ներկայացու- ցիչների երգերը, տեսահոլովակները, ինչպես նաև կենդանի ձայնով և նվագակցությամբ բացառիկ համերգները:

ՔոմեդիՀումորը Հայաստանում երգից ոչ պակաս պահանջված երևույթ է, այնպես որ «Քոմե- դի» հայկական հումորի բոլոր ներկայացու- ցիչները՝ իրենց հաղորդումներով, սերիալնե- րով, մանրապատումներով, կատակերգա- կան ներկայացումներով, շոու-ծրագրերով և համերգային շրջագայությունների նկա- րահանումներով:

Արմենիա պրեմիում00 կոճակը գրաված այս ալիքով հեռարձակ- վում են «Արմենիա Թիվի»-ի բոլոր ծրագրե- րը HD որակով՝ առանց գովազդային ընդ- միջումների: Եվս մեկ շատ կարևոր հանգա- մանք` բոլոր հեռուստասերիալներն ու սիթ- քոմները եթերում են հայտնվում 1 օր շուտ: Իսկ ֆուտբոլասերներին կուրախացնի այն փաստը, որ Չեմպիոնների Լիգայի մրցաշա- րի կենտրոնական հանդիպումները ցուցա- դրվելու են Արմենիա Պրեմիում հեռուստա- ալիքի եթերում:

Գովազդային

Հոկտեմբեր 201589

ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Page 11: Հոկտեմբեր 2015, #5 (35)
Page 12: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Ռեանիմանիա 2015Հոկտեմբերի 28-ին Երևանում յոթերորդ անգամ կմեկնարկի ReAnimania անիմա- ցիոն ֆիլմերի փառա- տոնը: Փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու հետ համատեղ առանձ- նացրել ենք մի քանի կարևոր ցուցադրու- թյուն, որոնք չարժե բաց թողնել ոչ մի դեպքում:

«Ջովաննիի կղզին» Jobanni no shima, ռեժ.՝ Միձուհո Նիշիկուբո, Ճապոնիա, լիամետրաժ ֆիլմերի մրցույթ

Ինչի մասին է. Երկրորդ համաշխար- հային պատերազմից հետո ճապոնա- կան մի կղզի անցնում է Խորհրդային Միությանը: Երկու եղբայրներ Ջունփեյն ու Կանտան փորձում են մերվել նոր իրականությանը և ընկերություն անել իրենց ռուս հասակակիցների հետ:Ինչու պետք է դիտել. Մի քանի պատ- ճառով: Նախ՝ ճապոնական անիմացի- ան արդեն վաղուց աշխարհի առաջա- տարներից է և Ծագող արևի երկրում, սովորաբար, առնվազն հետաքրքիր գործեր են ստեղծում, նույնիսկ եթե ռեժիսորը Հայաոի Միաձակին չէ: Երկ- րորդ, «Ջովաննիի կղզին» ստեղծվել է իրական դեպքերի հիման վրա: Եվ բացի այդ, աշխարհի կարևորագույն անիմացիոն փառատոնի՝ Աննեսիի 2014 թվականի հիմնական մրցույթի մասնակից է:

«Վերջին ռաունդը Ստամբուլում»The Last Round in Istanbul, ռեժ.՝ Սերժ Ավետիք- յան, Ֆրանսիա, արտամրցութային ծրագիր

Ինչի մասին է. 1946-ին Ադիս Աբեբայի և Ստամբուլի միջև թուրք բռնցքամար- տիկ Սուլեյմանը և հայ բռնցքամարտիկ Արմենը հայտնվում են անողոք հետա- պնդման ծուղակում: Եթովպիայում կայա- ցած նրանց մրցամարտից հետո Սուլեյ- մանը, իմանալով, որ իրեն փնտրում են գործած հանցանքների համար, կեղծում է իր մահը, ինքնությունը փոխելու նպա- տակով: Արմենը, որ մեղադրվում է Սու- լեյմանի սպանության համար, պետք է փախչի: Նրանք կհանդիպեն Ստամբու- լում, որտեղ, ի վերջո, կմաքրեն իրենց հաշիվները: Ինչու պետք է դիտել. Տարիներ առաջ Հայաստանից Ֆրանսիա տեղափոխված դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը շարունակում է իր ուժերը փորձել ամե- նատարբեր ժանրերում և ձևաչափերում. «Վերջին ռաունդը» նրա առաջին լիամետ- րաժ անիմացիան է և ուշադրության է արժանի ոչ միայն հետաքրքիր սյուժեի և պատմական անտուրաժի համար: Ի վերջո, մի քանի տարի առաջ Ավետիք- յանը Կաննի կինոփառատոնում ստա- ցել էր Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակը նույնպես անիմա- ցիոն ֆիլմի՝ «Շների պատմության» համար:

«Մարգարե»The Prophet, ռեժ.՝ Ռոջեր Ալլերս, Կանադա/Ֆրանսիա/Լիբանան/Քաթար/ԱՄՆ, արտամրցութային ծրագիր

Ինչի մասին է. Աքսորյալ բանաստեղծ Մուսթաֆան որոշում է վերադառնալ տուն: Նրան ուղեկցում են տան տնտե- սուհին և վերջինիս դուստրը, իսկ խան- գարում են իշխանությունները, որոնք չեն ուզում, որ Մուսթաֆայի խոսքը տա- րածվի մարդկանց մեջ:Ինչու պետք է դիտել. Սա Կահլիլ Գիբրա- նի՝ ժամանակին մեծ աղմուկ հանած հա- մանուն վեպի էկրանավորումն է: Մեքսի- կացի գեղեցկուհի Սալմա Հայեկի սիրա- հարներին կհետաքրքրի նաև այն, որ դերասանուհին ոչ միայն հնչյունավորել է գլխավոր հերոսներից մեկին, այլև հան- դես է եկել որպես պրոդյուսեր: Բացի նրա- նից, «Մարգարեում» կարելի է լսել նաև Լիամ Նիսոնի և Ալֆրոդ Մոլինայի ձայները:

Հոկտեմբեր 20151011

ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Page 13: Հոկտեմբեր 2015, #5 (35)

«Մյուն» Mune, le gardien de la lune, ռեժ.̀ Ալեքսանդր Հեբոյան, Ֆրանսիա, լիամետրաժ ֆիլմերի մրցույթ

Ինչի մասին է. Մյունը Լուսնի պահա- պանն է՝ նրա պարտականությունն է բերել գիշերը և հետևել երազների աշ- խարհին: Սակայն նա տանուլ է տալիս իր առաքելությունը և լուրջ խնդիրներ առաջացնում, որոնք պետք է լուծի Արևի պահապան Սոհոնի հետ միասին: Ինչու պետք է դիտել. Չարի և բարու պայ- քարի մասին անիմացիոն ֆիլմերը եր- բեք ավելորդ չեն: Իսկ ֆրանսահայ Ալեք- սանդր Հեբոյանը որպես անիմատոր աշխատել է ոչ այլուր, քան DreamWorks ստուդիայում և իր ներդրումն ունեցել «Քուն-ֆու պանդայ» և «Հրեշներն ընդդեմ այլմոլորակայինների» ֆիլմերում:

Երկար Ճամփորդություն դեպի ՀյուսիսTout en haut du monde, ռեժ.` Ռեմի Շայե, Ֆրանսիա/Դանիա, լիամետրաժ ֆիլմերի մրցույթ

Ինչի մասին է. XIX դարավերջ, երիտա- սարդ արիստոկրատ ռուս աղջիկ Սա- շան փախչում է տնից և մեկնում հե- ռավոր Հյուսիս, հույս ունենալով գտնել սիրելի պապիկին, որը տարիներ առաջ մեկնել է գիտահետազոտական աշխա- տանքների և չի վերադարձել: Ինչու պետք է դիտել. Ֆրանկոֆոն անի- մացիայի այս տարվա ամենաաչքի- ընկած ֆիլմերից մեկը շարունակում է արկածային կինոյի լավագույն ավան- դույթները (շատերը, հավանաբար, կմտաբերեն Ժյուլ Վեռնի ստեղծագոր- ծությունները) և այս տարվա Աննեսիի կինոփառատոնում շահել է հանդիսա- տեսի համակրանքի մրցանակը:

18 հետախուզվողներըThe Wanted 18, ռեժ.` Ամեր Շոմալի և Փոլ Քովան, Պաղեստին, արտամրցութային ծրագիր

Ինչի մասին է. Փոքր պաղեստինյան մի գյուղի բնակիչներ որոշում են գնել 18 կով, որպեսզի այլևս ստիպված չլինեն օգտվելու իսրայելական կաթից: Կովերը դառնում են «սպառնալիք» ազգային անվտանգության համար:Ինչու պետք է դիտել. Նախ, ամեն օր չէ, որ հնարավորություն կա դիտելու Պաղեստինում նկարահանված ֆիլմ, այն էլ անիմացիոն, այն էլ այսքան ար- դիական նյութի շուրջ: Բացի այդ, «18 հետախուզվողներն» անցյալ տարի մոտ էին Օսկարի` լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգի շորթ-լիսթում հայտնվելուն, ինչը նույնպես որակի ցուցանիշ է:

Արեգ Դավթյան

Page 14: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Փաստեր ՄԱԿ-ի մասինԸնդհանուր վեհաժողովի շենքի նախագծողները, պաշտոնական լեզուները, գործակալություններն ու ծրագրերը, Բարի կամքի դեսպանները և այլ փաստեր ՄԱԿ-ի մասին:

ՄԱԿ-ի կենտրոնակայանի 39 հարկանի շենքը գտնվում է Նյու Յորքում: Կառույցի նա- խագծով զբաղվել է 11 հոգուց բաղկացած միջազգային թիմը, որի կազմում եղել են հռչակավոր բրազիլացի Օսկար Նիմեյերը և շվեյցարացի Լե Կորբյուզյեն:

ՄԱԿ-ի հիմնարար փաստաթուղթը ՄԱԿ-ի Կանոնադրությունն է, որով սահմանվում են անդամ երկրների իրավունքներն ու պար- տականությունները և հաստատ- վում են ՄԱԿ-ի հիմնական մար- միններն ու ընթացակարգերը։

ՄԱԿ-ի պաշտոնական լեզու- ներն են չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը, իսպա- ներենը և արաբերենը:

Ընդհանուր վեհաժողովը քննար- կումների համար ստեղծված խորհրդատվական մարմին է, որը կազմված է բոլոր պետություննե- րի ներկայացուցիչներից: Ամեն երկիր ունի մեկ ձայն:

ՄԱԿ-ը պաշտոնապես սկսեց իր գործունեությունը 1945 թվականի հոկտեմբերի 24-ին, երբ Չինաստա- նը, Ֆրանսիան, ԽՍՀՄ-ը, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն և մյուս ստորագրող երկրների մեծ մասը վավերացրին ՄԱԿ-ի Կանոնա- դրությունը:

Կազմակերպության դրոշի ձևա- վորումն ընդունվել է Ընդհանուր վեհաժողովի կողմից 1947 թվակա- նին և բաղկացած է ՄԱԿ-ի սպիտակ պաշտոնական խորհրդանշանից, որը տեղակայված է բաց կապույտ խորապատկերի կենտրոնում:

ՄԱԿ-ի կազմում գործում է 15 մաս- նագիտացված գործակալություն, ինչպես նաև 24 ծրագրեր, հիմնա- դրամներ և այլ մարմիններ: Ընդ- հանուր առմամբ, ՄԱԿ-ը, ի թիվս այլոց, ուշադրություն է դարձնում փախստականների, առողջապա- հության, սննդի, գյուղատնտեսու- թյան, շրջակա միջավայրի, երե- խաների, ատոմային էներգիայի, կանանց և տղամարդկանց հա- վասարության խնդիրներինո:

ՄԱԿ-ին անդամակցում է 193 պե- տություն:

Անվտանգության խորհուրդը կա- րող է պարտադրել ենթարկվել իր ընդունած որոշումներին: Առաջին հերթին այն պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար։ Խորհուրդն ունի տասնհինգ անդամ՝ հինգ մշտական (Չինաս- տան, Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն) և Ընդհանուր վեհաժողովի կողմից երկու տարի ժամկետով ընտրվող տասը ոչ մշտական։

Տնտեսական և սոցիալական խոր- հուրդը ստեղծվել է ՄԱԿ-ի և մաս- նագիտացված գործակալություն- ների ու հաստատությունների տնտեսական, սոցիալական և հա- մանման գործունեությունը հա- մակարգելու համար։ Այս պահի դրությամբ Խորհուրդն ունի ընդհանուր առմամբ հիսունչորս անդամ, որոնք ընտրվում են երեք տարի ժամկետով։ Տասնչորս տեղ տրվում է աֆրիկյան երկրներին, տասնմեկ տեղ՝ ասիական երկրնե-

ՄԱԿ-70 Խոշոր պլան

Հոկտեմբեր 20151213

Page 15: Հոկտեմբեր 2015, #5 (35)

րին, վեց տեղ՝ արևմտաեվրոպա- կան երկրներին, տասը տեղ՝ Լատի- նական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներին և տասներեք տեղ՝ արևելաեվրոպական և այլ երկրների:

Խնամակալության խորհուրդը ստեղծվել է ՄԱԿ-ի Կանոնադրու- թյամբ յոթ անդամ պետություն- ների կառավարման տակ դրված 11 հովանավորվող տարածքների միջազգային վերահսկում ապա- հովելու և այդ տարածքներում ինքնորոշման կամ անկախության պատրաստելուն ուղղված համա- պատասխան քայլերն ապահովե- լու համար:

Լեոնել Մեսսին, Անտոնիո Բանդե- րասը, Կլաուդիա Կարդինալեն, Նիկոլ Քիդմանը և այլոք:

ՄԱԿ-ի կամավորների ծրագիրը գործում է ավելի քան 130 երկրնե- րում: Ծրագիրը համախմբում է ավե- լի քան 7500 կամավորների՝ աջակ- ցելու համայնքի զարգացման նա- խագծերին, մարդասիրական օգ- նության աշխատանքներին, փա- խստականների պաշտպանությա- նը, մարդու իրավունքների և ժողո- վրդավարության տարածմանը: Ծրագրի կամավորների մոտ 80%-ը գալիս է զարգացող երկրներից, և ավելի քան 30%-ը կամավորական գործունեություն է ծավալում սե- փական երկրում:

1948 թ. ՄԱԿ-ն առաջինն էր, որ սկիզբ դրեց խաղաղապահությա- նը՝ Մերձավոր Արևելքում հիմնելով ՄԱԿ-ի Հրադադարի վերահսկման կազմակերպությունը։ Այդ ժամա- նակից ի վեր ընդհանուր առմամբ ձեռնարկվել են 71 գործողություն- ներ, իսկ 2015 թ. կեսին գոյություն ունեին 16 խաղաղապահ գործողու- թյուններ: 1948 թ. ի վեր ավելի քան 2800 խաղաղապահներ են զոհվել իրենց պարտքը կատարելիս: Խա- ղաղապահ գործողությունների վրա ՄԱԿ-ը 1948-2010 թվականների ընթացքում ծախսել է շուրջ 69 մի- լիարդ դոլար:

Մարդու իրավունքների համընդհա- նուր հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 380 լեզուների և բար- բառների, այդ թվում՝ աբխազերե- նի և սուահիլիի: Այս գործունեու- թյան համար Մարդու իրավունք- ների գերագույն հանձնակատարի գրասենյակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, իսկ հռչակա- գիրը դարձել է մարդկության պատ- մության մեջ ամենաթարգմանված փաստաթուղթը:

Արդարադատության միջազգա- յին դատարանը ՄԱԿ-ի հիմնական դատական մարմինն է: Կազմակեր- պության վեց հիմնական մարմին- ներից այն միակն է, որ գտնվում է Նյու Յորքից դուրս՝ հոլանդական Հաագայում: Դատարանը կարգա- վորում է պետությունների միջև ծագած բանավեճերը և խորհրդա- տվական կարծիք է տրամադրում ՄԱԿ-ին և նրա գործակալություն- ներին:

ՄԱԿ-ի քարտուղարությունը բաղկացած է կազմակերպության բոլոր ներկայացուցիչներից կազմ- ված աշխատակազմից և իրակա- նացնում է կազմակերպության ամենօրյա գործունեությունը: Աշ- խարհի տարբեր երկրներում մոտ 44 հազար անդամ ունեցող Քար- տուղարությունը սպասարկում է նաև Միավորված Ազգերի Կազմա- կերպության մյուս հիմնական մար- միններին և ապահովում դրանց կողմից նախաձեռնած ծրագրերի ղեկավարումը:

Հարավկորեացի Բան Կի-Մունը ՄԱԿ-ի իններորդ գլխավոր քար- տուղարն է: Նա զբաղեցնում է այդ պաշտոնը 2007 թվականի հունվարի մեկից: Նրանից առաջ կազմակերպությունը ղեկա- վարել են Տրյուգվե Լին (1946-1952), Դագ Համարշյոլդը (1953-1961), Ու Թանը (1961-1971), Կուրտ Վալդ- հայմը (1972-1981), Պերես դե Կուել- յարը (1982-1991), Բութրոս Բութրոս- Ղալին (1992-1996) և Քոֆի Անանը (1997-2006):

ՄԱԿ-ի ընտանիքը և նրա ընկե- րակցված անդամները բազմիցս արժանացել են Խաղաղության նո- բելյան մրցանակի: Նրանց թվում են ԱՄՆ պետքարտուղար Քորդելլ Հալլը, որը կարևոր դեր է խաղա- ցել ՄԱԿ-ի հիմնադրման հարցում (1945 թ.), ՄԱԿ-ի Գլխավոր քար- տուղար Քոֆի Ա. Անանը (2001 թ.), Ատոմային էներգիայի միջազգա- յին գործակալությունը և Գլխավոր տնօրեն Մուհամմեդ Էլ-Բարադեին (2005 թ.), Կլիմայի փոփոխության փորձագիտական միջկառավարա- կան խումբը (IPCC) և ԱՄՆ նախկին փոխվարչապետ Ալ Գոր կրտսերը (2007 թ.) և այլոք:

ՄԱԿ-ի գործունեության առաջին իսկ օրերից աշխարհի բազմաթիվ հանրահայտ դեմքեր տրամադրել են իրենց անունն ու հանրային ճա- նաչումը՝ օգնելու ՄԱԿ-ին ստեղ- ծելու ավելի լավ աշխարհ: Այսօր ՄԱԿ-ն ունի 12 խաղաղության սուրհանդակ, որոնք նշանակվել են Գլխավոր քարտուղարի կողմից: Նրանց թվում են Ջորջ Քլունին, Պաուլու Կոելյուն, Մայքլ Դուգլասը, Շարլիզ Թերոնը և Սթիվի Ուանդե- րը: Իսկ կազմակերպության տար- բեր գործակալությունների շուրջ 200 Բարի կամքի դեսպանների թվում են Էդվարդ Նորթոնը, Ռո- բերտո Բաջջոն, Պիեռ Կարդենը, Նաոմի Ուոթսը, Դևիդ Բեքհեմը,

Page 16: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Հոկտեմբեր 20151415

ՄԱԿ-70 պատմություն

Page 17: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Այս տարի լրանում է աշխարհի ամենահեղինակավոր և զանգվածային միջպետական կազմակերպության՝ Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնադրման 70-ամյակը: ՄԱԿ-ն աշխարհին տվել է բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ, ամբիոն է դարձել Ֆիդել Կաստրոյի և Նիկիտա Խրուշչովի պես «բոցաշունչ» հռետորների, սառը պատերազմի տարիներին հանդիսացել է աշխարհում ուժերի որոշակի հավասարակշռության պահպանման և մարդկության համար կործանարար միջուկային պատերազմի հնարավորությունը չեզոքացնելու միջոց:

Հռոմեական խաղաղությունից մինչև աշխարհամարտ Նախքան ՄԱԿ-ի՝ իբրև կազմակերպության մասին նյութին անցնելը, ար- ժե հետադարձ հայացք նետել և դիտարկել պատերազմների կանխման մեխանիզմների և խաղաղություն հաստատելու մասին եղած գաղա- փարները պատմության ընթացքում: Մարդկությունը դեռ հին ժամանակներում է նկատել, որ պատերազմն աղետներ և ավերածություն է բերում մարդկությանը: Խուսափելու հա- մար արյունահեղությունից ու ավերածություններից, ինչում շահա- գրգռված չէին պոտենցիալ հաղթող տերությունները, դեռ վաղուց հաս- տատել էին որոշակի խաղի կանոններ:Դեռ հին Հռոմը իբրև բարբարոս հարևանների հետ համակեցության բանաձև էր հռչակել Pax romana-ն՝ «հռոմեական խաղաղությունը», որը ենթադրում էր կամ կախում կայսրությունից, կամ բարիդրացիական հարաբերություններ: Եվրոպայի միջնադարը՝ իր վայրիվերումներով և հարափոփոխ սահման- ներով հնարավորություն չէր ընձեռում աշխարհիկ տիրակալներին մշա- կելու համակեցության կանոններ, թեև այդ բացը լրացնում էր կաթոլիկ եկեղեցին և նրա առաջնորդը՝ Հռոմի Պապը:Ռեֆորմացիան և դրանից հետո մոտ մեկուկես դար տևած կրոնական պատերազմները, մասնավորապես Հռոմեական Սրբազան Կայսրու- թյունը՝ Գերմանիան արյունաքամ արած Երեսնամյա պատերազմը (1618-1648 թթ.) Եվրոպայում առաջացրեցին համակեցության նոր մոդելի սուր կարիք: Ֆրանսիայի և նրա հակառակորդների՝ Հռոմեական Սրբազան Կայսրու- թյան, Անգլիայի և Իսպանիայի միջև կնքված Վեստֆալյան հաշտությու- նը սկիզբ դրեց այսպես կոչված «Վեստֆալյան համակարգին», որի մեխը Եվրոպայում ուժերի հավասարակշռության հաստատումն էր՝ բացառե- լով որևէ մեծ պետության միանձնյա գերիշխանության հաստատումն աշխարհամասում: Այս համակարգը, որոշ բացառություններով, գոյա- տևեց ընդհուպ մինչև Երկրորդ աշխարհամարտը: Ազգերի կամ պետությունների համակեցության կանոնների և կայուն խաղաղության մասին էր մտածում հեղինակավոր փիլիսոփա Իմմա- նուել Կանտը, ով հանդես եկավ «Հավերժական խաղաղություն» վերնա- գրով մի էսսեով 1795-ին, երբ հին Եվրոպան լծված էր Ֆրանսիայում բռնկված հեղափոխության կրակը մարելուն: Նրանում առաջ էր քաշվում խաղաղ ազգերի համադաշինքի գաղափարը, որի անդամները հարգում էին քաղաքացիների իրավունքները: Նապոլեոնյան պատերազմներին հաջորդող Վիեննայի կոնգրեսով հաս- տատվեց որոշակիորեն տարբեր համակարգ, որն իբրև գլխավոր նպա- տակ ուներ համատեղ ուժերով մարել հեղափոխական կրակները Եվ- րոպայում: Այն նպաստեց աշխարհամասում խաղաղության հաստատ- մանը, սակայն նման կայունությունն իրականում դաշինք էր իշխող ռե- ժիմների միջև՝ ընդդեմ սեփական ժողովուրդների:Տեխնիկական առաջընթացը և պատերազմների գնալով դաժանացող բնույթը հարկադրեցին մշակել պատերազմի կանոններ և որոշակի ըն- թացակարգ: 1864-ի առաջին Ժնևյան կոնվենցիայով պետությունները պայմանավորվում էին գոնե պատերազմի դեպքում հարգել գերիների,

ԱՄՅԱ ՄԱԿ-Նու հԱՄԱշԽԱՐհԱՅԻՆ ԽԱղԱղութՅԱՆ հԱզԱՐԱՄՅԱ ԵՐԱզԱՆքԸ

-

Page 18: Հոկտեմբեր 2015, #5 (35)

«ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐ» ԱՐՏԱ- ՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱցԱՎ ՀԵՆց ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵ- ՐԻՆ, ՍԿՍԱԾ 1942 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի «ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ» ՄԵՋ

→ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը

→ ՄԱԿ-ի կոնֆերան- սը, 1945 թվականի հունիսի 26

վիրավորների իրավունքները՝ հիմք դնելով միջազգային մարդասիրա- կան իրավունքի ցայսօր աշխատող դրույթներին: 1899-ի և 1907-ի Հաա- գայի կոնվենցիաներով հաստատվեցին պատերազմի իրավունքը և դրա- նից բխող պատերազմական հանցագործություն հասկացությունները:

Ազգերի լիգայից Միավորված ազգերՆկատի ունենալով Առաջին համաշխարհային պատերազմի տարինե- րին մարդկության առաջ ծառացած աննախադեպ մարդասիրական խնդիրները և պատերազմական ու մարդկության դեմ հանցագործու- թյունների անպատիժ ծավալումը, Ազգերի լիգայի գաղափարը ոչ թե մի խումբ իդեալիստների նախաձեռնություն էր կամ դարի ոգուն մա- տուցած տուրք, այլ վաղուց հասունացած անհրաժեշտություն: Ազգերի լիգայի գաղափարը 1914-ին հղացել էր անգլիացի քաղաքա- գետ և փիլիսոփա Գոլսվորդի Լոուզ Դիկինսոնը: «Պատերազմի անհա- վանականությունը, կարծում եմ, կավելանա համընթաց նրան, որ ար- տաքին քաղաքականության հարցերը հայտնի լինեն և կառավարվեն հանրային կարծիքի կողմից», — պնդում էր Դիկինսոնը մի բանավեճում, որն այժմեական է ցայսօր: Ազգերի լիգայի մեկ այլ նվիրված ջատագով էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, ում ղեկավարած երկիրը, ճակատագրի դաժան հեգնանքով, «ոչ» ասաց հին աշխարհամասի գործերին խառնվելուն՝ այդ թվում և նորաստեղծ Հայաստանի մանդատը վերցնելուն, ինչպես նաև Ազգերի լիգայում ներկայությանը: Իրականության մեջ 1919-ից կյանքի կոչված Ազգերի լիգան, որին տարբեր ժամանակներում անդամակցեցին աշխարհի համարյա բոլոր պետությունները, հաջողեց միայն փոքր պետությունների բախումնե- րը որևէ կերպ հարթելուն: Փոխարենը այն անզոր եղավ մեծ տերություն- ների մասնակցությամբ պատերազմների կանխմանը: «Միավորված ազգեր» արտահայտությունը առաջացավ հենց պատե- րազմի տարիներին, սկսած 1942 թվականի հունվարի 1-ի «Միավորված ազգերի հռչակագրի» (Declaration by the United Nations) մեջ, որում գլխա- վոր դերը վերապահված էր մեծ քառյակին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, ԽՍՀՄ-ին և Չինաստանին: Փաստաթուղթը հռչակում էր, որ կողմերից ոչ մեկը առանձին հաշտություն չի կնքի ֆաշիստական առանցքի երկրնե- րից որևէ մեկի հետ և կպայքարի «պաշտպանելու համար կյանքը, ազա-

Հոկտեմբեր 20151617

ՄԱԿ-70 պատմություն

Page 19: Հոկտեմբեր 2015, #5 (35)

տությունը և կրոնական ազատությունը՝ ապահովելու համար մարդու իրավունքները և արդարադատությունը սեփական և այլ երկրներում»: ՄԱԿ-ի ստեղծումը 1945-ին, ի թիվս այլ նպատակների, միտված էր հավերժացնելու ստեղծված իրավիճակը և թույլ չտալու Գերմանիայի, Ճապոնիայի և Իտալիայի վերածնունդն իբրև մեծ տերություններ, ինչ- պես նաև ստեղծելու հարթակ, ուր հաղթող պետությունները կկար- գավորեին իրենց հարաբերությունները, հնարավորություն չտալով պարտվածներին խաղալ իրենց միջև հակասությունների վրա, ինչպես եղավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո:

ՄԱԿ-ը մոտիկից Ճիշտ է, ՄԱԿ-ը բազմիցս և արդարացիորեն քննադատվել է աշխարհի բազմաթիվ վայրերում՝ ինչպես, օրինակ՝ Կամբոջայում, Բանգլադեշում, Իրաքում, Բուրունդիում, մասամբ՝ նախկին Հարավսլավիայում ցեղա- սպանությունները և զանգվածային կոտորածները չկանխելու հարցում, սակայն փաստ է նաև, որ այն մի քանի անգամ միջոցներ է ձեռնարկել մարդկության դեմ էլ ավելի մեծ հանցագործությունների կանխման և դրանք պատժելու, ինչպես նաև հետցեղասպանական իրավիճակում խաղաղության և հաշտեցման հիմքեր ստեղծելու հարցում: Պատահական չէ, որ ՄԱԿ-ն իր գործունեության հենց սկզբում՝ 1948-ին, ընդունել է ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժ- ման մասին կոնվենցիան, սույն ակտը դիտելով իբրև ազգերի և պետու- թյունների միջև կայուն խաղաղություն հաստատելու միջոց: Սառը պատերազմի տարիներին ՄԱԿ-ն ամբիոն էր արևմուտք-սոցիա- լիստական ճամբար հակասությունների արտահայտման, մասամբ և՝ հանգուցալուծման ուղիների փնտրման համար: Մյուս կողմից՝ այն հանդիսացավ ասպարեզ, ուր երբեմնի անտեսված ու նվաստացված նորանկախ նախկին գաղութներն իրենց ազդեցությունն էին բանեց- նում համաշխարհային հարցերում:

Որոշ պետություններ ու կազմակերպություններ քննադատում են ՄԱԿ-ին՝ պնդելով, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամների ներկա կազմը հնացած է և արտահայտում է Երկրորդ համաշխարհային պատե- րազմի իրողությունները, ուրիշները կողմ են Անվտանգության խորհրդի կազմում այլ ազդեցիկ երկրների ընդգրկմանը: Ներկայումս ՄԱԿ-ի գործունեության հիմնական ոլորտներից են՝ խաղա- ղության ապահովումը աշխարհում՝ իր որոշումներով, պատժամիջոցնե- րով, միջազգային զինված միջամտություններով և խաղաղապահ գործու- նեությամբ, միջազգային իրավունքի իրագործումը՝ Արդարադատության միջազգային դատարանի և ցեղասպանությունների դեպքերով կազմված միջազգային քրեական դատարանների միջոցով: Այլ կարևորագույն ասպարեզներ են մարդասիրական օգնության տրամադրումը, մարդու իրավունքներին աջակցումը, կայուն զարգացումը: Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ է դարձել 1992 թվա- կանի մարտի 2-ին: Հայաստանը մասնակցել է կազմակերպության մի շարք խաղաղապահ գործողությունների, այդ թվում՝ հարավային Լիբանանում: Իբրև ամփոփում կարելի է վերաձևակերպել Ուինսթոն Չերչիլի նշանա- վոր աֆորիզմը ժողովրդավարության մասին՝ ՄԱԿ-ը թերևս ոչ բավակա- նին արդյունավետ մարմին է համաշխարհային որոշ խնդիրների լուծման հարցում, սակայն ավելի լավը դեռ չկա: Հույսը թերևս բարեփոխումներն են՝ ինչպես կազմակերպությունում, այնպես էլ նրա անդամ երկրներում: Ի վերջո, XXI դարում մարդկությանը սպառնում են ոչ միայն պատերազմ- ները, ցեղասպանությունն ու ահաբեկչությունը, այլև սոցիալական լար- վածությունները, բնական ռեսուրսների սղությունն ու դրանց վերականգ- նելիության շուրջ համաշխարհային մտահոգությունները: Դրանցից շա- տերը լուծելի են միայն տարածաշրջանային և գլոբալ ջանքերի համադրու- մով, ինչը կարող է միացնել անգամ ամենաանհաշտ պետություններին: Սրանում իսկապես մեծ է ՄԱԿ-ի դերը՝ իբրև համակարգող մարմնի:

↑ 1948 թվական՝ Մարդու իրավունքների համընդհա- նուր հռչակագրի տեքստը

↓ ՄԱԿ-ի երկրորդ գլխա- վոր քարտուղար Դագ Համարշյոլդը՝ կազմա- կերպության շենքի մոտ

← Հարավսլավական բանակի զինվորները՝ Սինայ թերակղզում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ընթացքում, 1958 թ.

Տիգրան Զաքարյան

Page 20: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Հին օրեր

Դատարկ գրասենյակը հյուրանոցում, Բուտրոս Բուտրոս-Ղալիի այցը, մշտական համակարգողի

ժամանումը Ամանորից մի քանի ժամ առաջ, ծաղկավաճառն ու արծաթագործը գրասենյակի ղեկավարի հրաժեշտի

երեկույթին. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցները պատմում են կազմակերպության

առաջին տարիների մասին:

↑ 1996-2001թթ. Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կատիցա Չեկալովիչը (կարմիր վերնաշապիկով) և գրասենյակի աշխատակիցները

1819 Հոկտեմբեր 2015

ՄԱԿ-70 պատմություն

Page 21: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Գրասենյակը տեղակայվել էր «Հրազդան» հյու- րանոցում՝ այն ժամանակ միակ կառույցն էր, որտեղ գրեթե ամբողջ օրը էլեկտրաէներգիա կար: Բացի ՄԱԿ-ից այնտեղ էին աշխատում նաև նոր բացված դեսպանությունները, ամեն հարկը մեկին էր հասել՝ չորրորդ հարկում Ռու- սաստանն էր, հինգերորդում՝ Հունաստանը, վեցերորդում՝ Գերմանիան, ութերորդում՝ ամե- րիկացիները, վերևում՝ պարսիկները և այլն: ՄԱԿ-ը երկրորդ հարկում էր: Այդպես, կարելի էր մի քանի աստիճան բարձրանալ և փաստա- ցի հայտնվել այլ երկրում: Հետաքրքիր ժամա- նակներ էին, իհարկե, բայց նաև շատ բարդ՝ ի վերջո, երկիրը պատերազմական վիճակում էր:

Աշխատանք՝ ՄԱԿ-ումԱնահիտ. Ես ընդունվել եմ աշխատանքի 1994 թվականի հունիսի 13-ին: Բայց իմ հարաբե- րությունները ՄԱԿ-ի հետ շատ ավելի վաղ էին սկսվել: 1991 թվականից ես աշխատել եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում որպես միջազգային կազմակերպությունների և մար- դասիրական օգնության բաժնի վարիչ: Եվ բնականաբար աշխատում էի նաև ՄԱԿ-ի հետ: 1993-ի հունվարին պայթեցվեց Վրաստան- Հայաստան գազամուղը: Շտապ պետք էր մեկ- նել Ժնև՝ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության բաժանմունքի հերթական վեհաժողովին օրա- կարգից դուրս ներկայացնելու Հայաստանում

ստեղծված ճգնաժամային դրությունը. երկիրը կանգնած էր բացարձակ շրջափակման և աղե- տի վտանգի առջև: Շատ արագ որոշվեց, որ ես եմ մեկնելու զեկույցի համար: Այնքան վազքի մեջ էի, որ զեկույցս գրեցի ինքնաթիռում: Ելույ- թը բավական լավ ստացվեց և տվեց իր արդ- յունքները: Դրանից որոշ ժամանակ անց դիմե- ցի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում հայտարար- ված ծրագրերի ղեկավարի մրցույթին: Այն ժա- մանակ փորձառու, միաժամանակ անգլերեն լեզվին լավ տիրապետող կադրերի մեծ խնդիր կար: Այդպես ընդունվեցի ՄԱԿ, իսկ 2005-ից ընտրվեցի որպես ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար: Անցյալ տարի նշեցինք ՄԱԿ-ի համա- կարգում իմ աշխատելու 20 տարին:Մանուշակ. Երբ եկա հարցազրույցի, պարզվեց, որ Երևանի կեսը նույնպես եկել է աշխատանք գտնելու: Մի մեծ բազմություն էր հավաքվել: Ղե- կավարը դուրս եկավ՝ ձեռքերը կողքերին դրած, հայացքով անցկացրեց, հետո ինձ դիմեց՝ «դու մի կողմ անցի, մյուսները՝ ազատ են»: Հետո հարցրեց, թե անգլերեն մինչև տասը հաշվել գիտե՞մ: Հաշվեցի: Ասաց՝ «դու անցնում ես գոր- ծի»: Այդպես անցա գործի սպասարկման բա- ժին, որտեղ և աշխատում եմ մինչ օրս: Այս տա- րիների ընթացքում սպասարկել եմ բոլոր ղե- կավարներին: Վստահորեն կարող եմ ասել, որ վատ ղեկավար չենք ունեցել:

Պատմում են. Անահիտ Սիմոնյան (ՄԱԿ-ի արդյու- նաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար, ՄԱԿ-ի համակարգում աշ- խատում է 1994 թվականից), Լիանա Խառատյան (ՄԱՊՀԾ ծրագրի քաղաքականության պատաս- խանատու, աշխատում է 1996 թվականից), Գագիկ Շահինյան (ՄԱԶԾ-ի գնումների բաժին, աշխատում է 1993 թվականից), Մանուշակ Դվոյան (ՄԱԶԾ-ի սպասարկման բաժին, աշխատում է 1993 թվակա- նից), Նաիրա Օլքինյան (ՄԱԶԾ-ի կադրերի բաժին, աշխատում է 1995 թվականից):

Դատարկ գրասենյակ հյուրանոցումԳագիկ. 1992 թվականին, ԽՍՀՄ փլուզումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի առաջարկով հետխորհրդա- յին պետություններում ստեղծվեցին ՄԱԿ-ի գրասենյակներ, որոնք, ի տարբերություն մյուս երկրների, համատեղ էին աշխատում: Հայաստանի ՄԱԿ-ի առաջին դեսպանը Թել- մա Օ'Կոն-Սոլորզանոն էր: Հայաստանյան գրասենյակը բացվեց 1992 թվականի դեկտեմբերին, բայց լիարժեք սկսեց գործել միայն հաջորդ տարվա փետրվարին, երբ Հարավսլավիայից մի ամբողջ ինքնաթիռ ժամանեց՝ գրասենյակի գործունեության հա- մար անհրաժեշտ պարագաներով՝ գույք, հա- մակարգիչ, թուղթ, գրիչ, երկու մեքենա դի- զելային գեներատորների՝ էլեկտրականության անսպասելի անջատման համար և այլն: Բացի այդ, նաև մի խումբ մասնագետներ էին եկել, ովքեր պետք է մեզ բացատրեին, թե ինչ- պես է ընդհանրապես գործում նման գրասեն- յակը, չէ՞ որ բոլորս բոլորովին անփորձ էինք: Անվար Հադաթը՝ Լիբանանի ՄԱԿ-ի գրասեն- յակից, մյուսներից երկար մնաց: Խորհրդա- նշական է, որ նրա եղբոր կինը հայ էր, այն- պես որ նա ծանոթ էր մեր մշակույթին և շատ էր սիրում այստեղ մեզ հետ նարդի խաղալ:

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՏԵՂԱԿԱՅՎԵԼ ԷՐ «ՀՐԱԶ- ԴԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈցՈՒՄ՝ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԻԱԿ ԿԱՌՈՒՅցՆ ԷՐ, ՈՐՏԵՂ ԳՐԵԹԵ ԱՄԲՈՂՋ ՕՐԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԿԱՐ

↓ Հայաստանի դրոշը բարձրացվում է ՄԱԿ-ի նյույորքյան գլխամասի մոտ

↑ Դիվանագիտական փոստի առաջին ուղարկումը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից

Page 22: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Գագիկ. Սկզբում աշխատանքի ընդունվեցի որպես ղեկավարի օգնական-վարորդ: Երկու հարցազրույց անցնելուց հետո հանդիպում նշանակեցին ղեկավար Թելմայի հետ: Առաջին հարցը որ տվեց՝ ծխու՞մ եմ, թե ոչ: Ասացի, որ ոչ և ավելացրեցի, որ ոչ էլ խմում եմ: Ասաց՝ «Մենք կաշխատենք միասին»: Նաիրա. Ընդունվեցի աշխատանքի ՄԱԶԾ-ում 1995 թվականի փետրվարի 5-ին որպես քար- տուղար-հեռախոսավար, օրս անցնում էր հինգ հեռախոսի ընկերակցությամբ: Աշխատում էի երկրորդ հարկում տեղակայված բոլոր գոր- ծակալությունների հետ՝ UNDP, UNHCR, WFP, UNICEF: Այդ չորս գործակալությունների աշ- խատակիցները միասին կարծես մի մեծ և համերաշխ ընտանիք լինեին: Այդ ընտանիքի մասն էին նաև այն ժամանակ մեզ հետ աշ- խատող մեծ թվով արտասահմանցի մասնա- գետները: Հետագայում անցել եմ այլ աշխա- տանքների, այդ թվում՝ որպես ծրագրերի գծով օգնական, ՄԱԿ-ի մշտական համակարգողի օգնական, իսկ 2002 թվականից առ այսօր՝ մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար: Լիանա. 1990-ականների սկզբին նորածին որ- դուս էի խնամում, և երբ դարձավ երեք տա- րեկան, անցա աշխատանքի՝ միանգամից երեք տեղ: 1994-ին եկա Հանրային տեղեկատվության վարչություն, որտեղ կատարում էի ՄԱԿ-ի հա- յաստանյան գրասենյակի ամենամսյա տեղե- կագրերի թարգմանություններ՝ անգլերենից հայերեն: Դրանք հիմնականում բավական բարդ փաստաթղթեր էին, ու որքան ծանր, այնքան ավելի մեծ բավականություն էի ստա- նում թարգմանելուց: Որոշ ժամանակ անց ՄԱԿ-ում բացվեց կանանց զորացմանն ուղղ- ված ծրագիր, և ես դարձա դրա համակար- գողը: Այդ ժամանակ Հայաստանում նոր-նոր սկսում էին խոսել կանանց իրավունքների մասին, և շատ բան կար անելու այդ ոլորտում: Հետո տեղափոխվեցի Պարենի համաշխար- հային ծրագիր: Հիշում եմ՝ աշխատանքի բե- րումով պարբերաբար պետք է հաշվետվու- թյուն ներկայացնեի, թե որքան սնունդ, վա-

ռելիք, պարեն կա Հայաստանում: Ընկերներս կատակով ասում էին, որ ես լրտես եմ՝ Հայաս- տանի մասին այդ կարևոր տեղեկատվությու- նը դուրս եմ ուղարկում:

Բարձրաստիճան հյուրերԳագիկ. Որոշ ժամանակ անց ձևաչափը փոխ- վեց, և դեսպանի փոխարեն սկսեցին նշանա- կել մշտական համակարգողներ: Նրանցից առաջինը կանադացի Կլոդ Բելոն էր: Նա, ի դեպ, Սևանում ծանոթացավ Փախստական- ների կոմիտեի աշխատակից մի կնոջ հետ, իսկ երբ նրանք ամուսնացան և տղա ունեցան, անունը դրեցին Սևան: Կլոդը Երևան ժամա- նեց դեկտեմբերի 31-ին: Ամենադաժան ձմեռ- ներից էր: Այդ օրը հրավիրեցի մեր տուն Նոր տարին դիմավորելու:Մանուշակ. Հիշում եմ, որ Կլոդը իր տանը գրե- թե ոչ մի պայման չուներ՝ ոչ էլեկտրաէներգիա, ոչ տաք ջուր: Այնպես, որ «Հրազդան»-ը իր երկրորդ տունն էր, այստեղ ես նրա համար առավոտյան նախաճաշ էի պատրաստում: Շատ էր սիրում սխտորով փլավ ուտել: Գագիկ. Բուտրոս Բուտրոս-Ղալիի այցը Երևան անկախ Հայաստանի պատմության մեջ բարձ- րաստիճան պաշտոնյայի առաջին այցերից էր: Իհարկե, ամեն ինչ արեցինք, որպեսզի անցնի բարձր մակարդակով: Ամենից լավ հիշում եմ անվտանգության համար նախատեսված արբանյակային կապի հսկայական սարքա- վորումները՝ ամեն մի ճամպրուկը մոտ 50 կի- լոգրամ էր կշռում: Ու այդ ամենը պետք էր քարշ տալ, տեղավորել, աշխատացնել՝ կապի մեջ լինելու համար: Շվեյցարիայից մի մեծ պատվիրակություն էր եկել: Կանգ էին առել «Դվին» հյուրանո- ցում: Առավոտյան պետք է գային մեզ մոտ՝ «Հրազդան», այնտեղից էլ՝ նախագահի հետ հանդիպման: Ժամը եկել է՝ չկան ու չկան: Ստիպված գնացինք «Դվին», հարցրեցինք որ- տե՞ղ են այդ մարդիկ, պարզվեց՝ մնացել էին վերելակում: Իսկ էլեկտրաէներգիա չկար: Ի՞նչ կարող ես անել:

Սիրելի ղեկավար Գագիկ. Իհարկե, բոլոր ղեկավարներն էլ հրա- շալի մարդիկ են եղել, բայց անձամբ ես հա- տուկ կառանձնացնեի Կատիցա Չեկալովիչին Չիլիից, որը ղեկավարում էր գրասենյակը 1995-ից 2001 թվականը: Նա այնքան էր կապվել հայերի հետ, որ երբ վերադարձավ Սանտյագո, Չիլի, և պարզեց, որ այնտեղի հայ համայնքը չունի հո- գևոր հովիվ, ամեն ինչ արեց, որպեսզի այդ հար- ցը լուծվի: Ինչպես՝ կաթողիկոսի Չիլի կատա- րած այցի ժամանակ դիմեց նրան խնդրանքով, որպեսզի Հայաստանից մեկին ուղարկեն այն- տեղ: Այդ ժամանակ հարցը չլուծվեց, բայց Կա- տիցան չմոռացավ և խնդրեց մեզ մի ձևով կապ- վել Մայր Աթոռի հետ: Այնպես եղավ, որ կինս իր գործի բնույթով պետք է հանդիպեր Վեհա- փառի հետ, և մենք խնդրանքը նորից բարձրա- ձայնեցինք, ինչից հետո իսկապես հոգևոր առաջ- նորդ ուղարկվեց Չիլիի հայ համայնք:Նաիրա. Կատիցան մինչև հիմա ամեն տարի հունվարի վեցին շնորհավորում է բոլորիս Սուրբ Ծնունդը, շատ հուզիչ հաղորդագրություններ է գրում ապրիլի 24-ի կապակցությամբ: Եվ միշտ նամակներում հարցնում է՝ «ի՞նչ նորություն կա իմ երկրում», չնայած համոզված եմ, որ հետևում է Հայաստանին վերաբերող լուրերին: Չեմ չա- փազանցնի, եթե ասեմ, որ բոլորիս համար Կա- տիցան կարծես խիստ, բայց սիրող մայր լիներ: Նա բավական երկար մնաց Հայաստանում, ղեկավարեց գրասենյակը անցումային փուլում և անգնահատելի մեծ ներդրում ունեցավ գրա- սենյակի ստեղծման, կայացման և հետագա զարգացման գործում: Անահիտ. Կատիցան շատ էր սիրում հայկական խոհանոց, և քանի անգամ իմ տանը ճաշակել է մայրիկիս պատրաստած հայկական քարի քյուֆթան: Եվ ամեն անգամ, երբ մարզերում առիթ էր լինում ուտել քյուֆթա, անպայման շեշտում էր. «Չէ, սա մայրիկիդ գցած քյուֆթա- յին չի հասնի…»: Նաիրա. Շատ հաճախ էր գնում Վերնիսաժ: Ոչ միայն բազմաթիվ գնումներ էր անում, այլև իր արտասահմանցի հյուրերին միշտ տանում էր այնտեղ, որպես տեսարժան վայր: Իսկ հրաժեշտի

↓ Անահիտ Սիմոնյանի առաջին աշխատանքային անկյունը «Հրազդան» հյուրանոցի 2-րդ հարկում

↑ Բութրոս Բութրոս-Ղալին ՄԱԿ-ի հայաստա- նյան գրասենյակի աշխատակիցների հետ

Հոկտեմբեր 20152021

ՄԱԿ-70 պատմություն

Page 23: Հոկտեմբեր 2015, #5 (35)

երեկույթին հրավիրել էր Վերնիսաժի այն ար- ծաթագործներին, որոնցից հաճախ գնումներ էր կատարում, ծաղկավաճառին, որից ամեն շաբաթ իր տան համար ծաղիկներ էր գնում, և փակ շուկայի սունկ վաճառողին: Եվ նա չէր կարող պատկերացնել, որ կարելի է հեռանալ երկրից ու հրաժեշտ չտալ այդ մարդկանց: Հրա- ժեշտի երեկույթին, ի դեպ, բացի պաշտոնա- կան ընդունելությունից, մի շատ գեղեցիկ հա- մերգ էր կազմակերպվել Կամերային երաժշտու- թյան տանը: Շատ հուզիչ երեկո ստացվեց: Մանուշակ. Կատիցան շատ էր սիրում իմ պատ- րաստած սուրճը: Այնքան, որ երբ արդեն պետք է հեռանար Հայաստանից և արդեն մեկնում էր օդանավակայան, ես մի բաժակ պատրաստե- ցի և դիմավորեցի նրան այնտեղ: Այդպես, ինք- նաթիռ նստելուց առաջ Կատիցան մի անգամ էլ խմեց իմ պատրաստած սուրճը: Հուզիչ էր: Լիանա. ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի պաշ- տոնը անտարբեր մարդու տեղ չէ, և նախկին ղեկավարներից ամենից ավելի գնահատում եմ Կատիցային: Անահիտ. Կատիցան բացառիկ անձնավորու- թյուն էր, երկիրը հրաշալի հասկացող և ան- նկարագրելի նվիրված: Թեև լատինաամերի- կացիներին հատուկ՝ մի փոքր անկազմակերպ խառնվածք ուներ, ինձ պես: Այդ անկազմակեր- պության պատճառով կարող էինք մինչև գիշեր- վա մեկը նստել ինչ-որ թղթերի վրա աշխատել:

Աշխատանքային առավելություններԳագիկ. Թելման շատ էր սիրում կաթ խմել, և այստեղ տեղափոխվելիս մեծ քանակությամբ կաթ էր բերել: Իսկ հեռանալիս բոլոր աշխա- տակիցներին մեկական տուփ նվիրեց՝ ամեն մեկում վեց թե ութ շիշ: 1993 թվականի ձմռանը մի քանի շիշ որակյալ կաթը, պատկերացրեք, կարծես մի պարկ ոսկի լիներ: Նաև այդ ժամա- նակ էր, որ բոլորին անվարձահատույց տրվեց մեկական նավթային վառարան, շաբաթական լրացուցիչ քսան լիտր նավթ: Եվ դրանից ոչ թե մենակ մենք էինք տաքանում, այլև ծանոթ- ները, բարեկամները, հարևանները:

Անահիտ. ՄԱԿ-ում աշխատելու առաջին մի քանի ամիսների ամենացնցող տպավորու- թյունս սպիտակ թուղթն էր: Կառավարու- թյունում այդ ծանր պատերազմական տա- րիներին աշխատում էինք գունաթափ, դեղ- նած թղթերով: Սկզբում չափազանց անսովոր էր: Երբեմն նույնիսկ հավաքում էի թղթերը ու փոխանցում նախարարությունում ծանոթ- ներիս, որպեսզի գոնե կարևոր որոշումները սպիտակ թղթի վրա տպագրեին: Ինչ-որ մեղա- վորության զգացում կար. երկիրը կիսաքանդ վիճակում է, իսկ մենք այստեղ տաք, հարմա- րավետ պայմաններում ենք աշխատում՝ սպի- տակ թղթերով ու չտեսնված պտտվող գրա- սենյակային աթոռներով: Լիանա. Ես էլ ունեի այդ զգացումը, հատկա- պես, երբ տղաս ձմռան օրերին գնում էր չջե- ռուցվող մանկապարտեզ, իսկ հետո էլ դպրոց, ուր երեխաները դասի էին նստում վերար- կուները հագած, իսկ ես՝ ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ կային ջեռուցում և այլ պայմաններ ու հարմարություններ մարդու բնականոն կենսագործունեության ու աշխատանքի հա- մար: Հիշում եմ, որ նախքան էլեկտրոնային փոստի ներմուծումը հաշվետվություններն ուղարկում էինք ֆաքսով կամ սովորական փոստով: Եվ շատ հրաշալի ամեն ինչ տեղ էր հասնում: Իսկ երբ անցանք էլեկտրոնայինի, սկզբում այնքան անսովոր էր, որ չէի ստու- գում ամեն օր: Տնօրենը գալիս հարցնում էր՝ էս ինչ բանը արե՞լ ես, ասում էի՝ ոչ, չեմ արել: Զարմանում էր, հետո ասում՝ իսկ մեյլը ընդ- հանրապես բացե՞լ ես:

Արտակարգ իրավիճակՆաիրա. ՄԱԿ-ի մեր այժմյան գրասենյակը նախկինում ՀԿԿ Սպանդարյան շրջկոմին էր պատկանում: Երբ տեղափոխվեցինք այստեղ, չկար ցանկապատ, փոխարենը կար նախա- գիծ դիմացը ստեղծելու, այսպես կոչված՝ UN Plaza՝ զբոսնելու տարածքով, շատրվաններով և այլն: Սակայն հետո եղավ այն, ինչ եղավ: Իսկ ցանկապատը հայտնվեց 1999 թվակա-

նին՝ քուրդ ակտիվիստների ներխուժման հե- տևանքով: Նոր էին ձերբակալել Աբդուլահ Օջա- լանին, և քրդերն ամբողջ աշխարհով ցույցեր էին անում՝ պահանջելով ազատել նրան: Այդ թվում՝ Երևանում: Եվ ահա, սովորական մի աշ- խատանքային օր մի խումբ զայրացած քրդեր՝ զինված Մոլոտովի կոկտեյլներով, հանկարծ ներխուժում են մեր շենք և պատանդ վերցնում UNHCR-ի անձնակազմին: Իրականում, նրանց նպատակը ՄԱԿ-ի ղեկավարին պատանդ վերց- նելն էր, սակայն նրա աշխատասենյակը երրորդ հարկում էր: Մի խոսքով, ժամանեց ոստիկա- նությունը, և, արդյունքում, մի քանի ժամ բա- նակցելուց հետո ամեն ինչ բարեհաջող ավարտ- վեց. ցուցարարները բաց թողեցին պատանդ- ներին և հեռացան շենքից: Բարեբախտաբար, ոչ մի վիրավոր կամ զոհ չեղավ: Շատ սթրեսա- յին դեպք էր, իհարկե: Դրանից հետո կառուցվեց ցանկապատը և շատ ավելի լուրջ ուշադրություն դարձվեց անվտանգությանը:

Հ.Գ.Նաիրա. Կիսացուրտումութ 1995 թվականին աշխատանքի ընդունվել ՄԱԿ-ի պես գրասեն- յակ՝ դա մի աննկարագրելի իրադարձություն էր բոլորիս համար: Այս երկար ու հետաքրքիր տարիների ընթացքում մենք գրասենյակի հետ մեծացանք, հասունացանք և ինչ-որ տեղ ար- դեն չէինք պատկերացնում մեզ ՄԱԿ-ից դուրս: Կազմակերպությունը դարձավ բոլորիս համար երկրորդ ընտանիքը: Գագիկ. 23 տարի՝ կյանքի կեսը մի տեղ անցկաց- նելուց հետո էլ ու՞ր կարող ես գնալ:Անահիտ. Իհարկե, կողքից կարող է թվալ, որ քսան տարի մի տեղում աշխատելը նշանա- կում է, որ մարդ չի փորձել իրեն այլ տեղերում կամ ոչ էլ հնարավորություն է ունեցել, բայց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում աշխա- տանքն իսկապես շատ հետաքրքիր էր: Չէ՞ որ մենք զրոյից, հիմքից կառուցում էինք մի հսկա- յական կազմակերպություն, և այդ ակունքնե- րում գտնվելը ինձ համար անասելի հպարտու- թյան մեծ առիթ է:

ԻՆՉ-ՈՐ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶԳԱցՈՒՄ ԿԱՐ. ԵՐԿԻՐԸ ԿԻՍԱՔԱՆԴ ՎԻՃԱԿՈՒՄ Է, ԻՍԿ ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ՏԱՔ, ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ

↑ ՄԱԿ-ում Հայաստանի առա- ջին մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը և ՄԱԶԾ ղեկավար Ուիլյամ Դրեյփերը ստորագրում են փոխըմբռնման հուշագիր՝ Երևանում ՄԱԿ-ի գրասենյա- կի բացման կապակցությամբ

← Նաիրա Օլքինյանը և գրասենյակի բազմաթիվ հեռախոսները

Արեգ Դավթյան

Page 24: Հոկտեմբեր 2015, #5 (35)

→ Ֆրիդենսրայխ Հունդերթվասսերի ձևավորած նամականիշ

Միավորված նամականիշներԿազմակերպության գոյության 70 տարինե- րի ընթացքում տպվել են հարյուրավոր նա- մականիշներ՝ ՄԱԿ-ի այս կամ այն իրադար- ձությանը նվիրված, այդ թվում Հայաստանում:

Հոկտեմբեր 20152223

ՄԱԿ-70 Հավաքածու

Page 25: Հոկտեմբեր 2015, #5 (35)

→ Մահաթմա Գանդիի պատկերով նամա- նականիշ՝ նվիրված Անբռնության միջազ- գային օրվան, 2009 թ.

↓ ՄԱԿ-ի հայաստան- յան գրասենյակի քսանամյակին նվիր- ված նամականիշ

↑ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեու- թյանը նվիր- ված հայկական նամականիշ

← ՅՈՒՆԻՍԵՖ-ի 50-ամյակին նվիրված սերիա

→ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսա- բեթ II-ը մի քանի անգամ պատկերվել է ՄԱԿ-ի նամականիշներում

Page 26: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Հոկտեմբեր 20152425

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ իմ Երևան

Page 27: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Միասին փնտրելով տեղական լուծումներ

Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն՝ հայերի հետ

առաջին շփման, Հանրապետության հրապարակի զարմանալի ճարտարապետության, Կասկադի, «Միրզոյան» գրադարանի և ՄԱԿ-ի

հայաստանյան գրասենյակի ձեռքբերումների մասին:

Իմ Երևան գալը պատահականություն չէր, ես իսկապես ուզում էի աշխատել և ապրել Երևանում: Եվ երկու տարի անց բոլորովին չեմ փոշ- մանել այդ որոշման համար:

Ես մեծացել եմ Սան Ֆրանցիսկոյում: Հիշում եմ, երբ երեխա էի, սկսեցի հասկանալ, որ մեծ թվով հայեր են ապրում թե՛ մեր քաղաքում, թե՛ Կա- լիֆորնիա նահանգում: Հետո պարզեցի, որ նրանք հիմնականում լիբա- նանահայեր էին, ովքեր արտագաղթել էին քաղաքացիական պատերազ- մի պատճառով: Ծանոթ էի Վիլյամ Սարոյանի ստեղծագործություննե- րին, ով Կալիֆորնիայի կենտրոնական դաշտավայրից էր: Մեր նահան- գապետը, մինչ Շվարցնեգերը, ամերիկահայ էր: Իմ մանկության հի- շողություններում հայերը շատ կարևոր դերակատարություն ունեին քաղաքականության մեջ և բիզնեսում: Ու հիշում եմ, երբ հորս հարցրե- ցի՝ որտե՞ղ է այդ երկիրը, որտեղից այսքան լուրջ ու կարևոր մարդիկ են գալիս, երևի մի հսկա պետությու՞ն է: Հայրս բացատրեց, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ, պատմեց ցեղասպանության և այլնի մասին:

Երբ հաստատվեց, որ գալիս եմ այստեղ, պարզվեց, որ ընդամենը մեկ ծանոթ ունեմ, որ եղել է Հայաստանում: Ընկերս՝ Դագլասն էր, որը 90-ականներին Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարն էր Հա- յաստանում: Նա վախեցած սկսեց ինձ ասել, որ անպայման հետս լապ- տեր տանեմ, տաք հագուստ ու պատրաստ լինեմ, որ այնտեղ կարող է չլինի էլեկտրականություն և սնունդ, որ պարտադիր ռուսերեն սովո- րեմ: Իրականում, երևի կատակում էր, քանի որ այդ ամենն արդիական էր քսան տարի առաջ:

Դագլասը նաև ասաց, որ հայաստանում ձեռք բերված ընկերներն իր մտերիմներն են մնացել նույնիսկ այստեղից հեռանալուց երկար տա- րիներ անց: Ես էլ իր պես շուտով հասկացա, որ այստեղ ապրում են անհավանական ջերմ մարդիկ, ում համար ընկերությունը սուրբ գործ է, և այն ժամանակի ընթացքում դառնում է խոր և ամուր:

Ամենաառաջին տպավորությունս Երևանից՝ գերժամանակակից և արդյունավետ նոր օդանավակայանն էր: Նաև ցուրտ եղանակը՝ ձմռանը ժամանեցի: Օդանավակայանից վարորդն ինձ տարավ այնպես, որ մենք շրջեցինք Հանրապետության հրապարակով: Մի փոքր տարօրինակ, բայց շատ գեղեցիկ ճարտարապետությունն աչքովս ընկավ: Մինչ այս- տեղ ժամանելը «վարդագույն քաղաք» արտահայտությանը հանդիպել էի տարբեր աղբյուրներում և անմիջապես նկատեցի այն:

Նաև զարմանալի էր, որ չնայած ցուրտ եղանակին, փողոցները լի էին մարդկանցով, ովքեր զբոսնում էին, այցելում սրճարաններ և ռեստո- րաններ: Դա ինձ հիշեցրեց միջերկրածովյան քաղաքները, որտեղ նույն- պես մարդիկ օրվա զգալի մասն անցկացնում են սրճարաններում, շփվե- լով միմյանց հետ, և զբոսնում են քաղաքում:

Կարող եմ ասել՝ Երևանը որոշ ընդհանրություններ ունի իմ այցելած միջերկրածովյան և Մերձավոր Արևելքի քաղաքների հետ: Բայց կա նաև մեկ ակնհայտ տարբերություն, որն առանձնացնում է Երևանը աշխարհի շատ քաղաքներից՝ քաղաքի և ողջ երկրի շեշտված արվեստի, մշակութային ավանդույթները:

Կարող եմ ժամերով քայլել Փարաջանովի թանգարանի սրահներում և Գաֆէսճեան կենտրոնում:

քաղաքում իմ ամենասիրելի վայրերից մեկը «Միրզոյան» գրադա- րանն է, որտեղ այժմ գտնվում ենք: Այն հիշեցնում է ինձ այն գողտրիկ արվեստի վայրերը, որոնք ժամանակին կային Սան Ֆրանցիսկոյում և Նյու Յորքում, որտեղ կարելի է հանդիպել ընկերների, ծանոթ և անծանոթ արվեստագետների և երաժիշտների: Մի քանի օր առաջ, օրինակ, «Միր- զոյանում» շփվեցի թավջութակահար Արտյոմ Մանուկյանի հետ: Մի խոս- քով, հույս ունեմ, որ գրադարանը դեռ երկար կապրի ու կհզորանա:

Աշխատանքից հետո երևի չափից շատ ժամանակ եմ անցկացնում In Vino-ի պես վայրերում և վայելում գինի ըմպելու ավանդույթները: Շատ ուրախ եմ, որ գինին գնալով կրկին ավելի ու ավելի ամուր տեղ է զբաղեցնում Երևանի քաղաքային կյանքում:

Սիրում եմ զբոսնել քաղաքում առավոտյան, երբ աշխատանքի գնացող մարդկանց հոսքն այդքան մեծ չէ, և մեկ գավաթ սուրճ վայելել քաղաքի բազմաթիվ սրճարաններից մեկում:

Գաֆէսճեանի երաժշտական սրահը կյանքումս եղած լավագույն երա- ժշտական վայրերից է: Անկեղծ եմ ասում, ընդ որում՝ ոչ միայն ամենա- բարձրորակ ջազն է զարմացնում, որ կարելի է լսել այնտեղ գրեթե ամեն շաբատ օր, այլև չքնաղ տեսարանը, որ բացվում է բեմից: Վերջերս մայ- րիկս էր եկել ինձ մոտ հյուր, և նա էլ ապշած էր մնացել:

Երևանը, իհարկե, հայաստանը չէ: Բարեբախտաբար, ես հասցրել եմ պտտվել երկրի գրեթե բոլոր անկյուններով, հատկապես շատ եմ եղել հյուսիսում: Բնությունը տպավորիչ է, և գյուղերն են շատ գեղեցիկ: Ափ- սոս, սակայն, որ մարդիկ ստիպված լքում են դրանք, գալիս Երևան կամ մեկնում արտասահման: Եվ մեր գործունեության նպատակներից մեկն այդ միտումի կասեցումն է և ապահովել, որպեսզի մարդիկ Հայաստա- նում ևս կարողանան բարեկեցիկ կյանքով ապրել:

Վերջին տարիներին ՄԱԿ-ի գործունեությունը հայաստանում փոխվել է: Տարիներ առաջ մենք օգնել ենք երկրին հաղթահարել հակամարտու- թյան զրկանքները և երիտասարդ ժողովրդավարության դժվարություն- ները: Այսօր Հայաստանի զարգացման մարտահրավերներն այլ են:

Ես առանձնահատուկ կնշեի կառավարության և քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքը կանանց և տղամարդկանց հավասարության, սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի, երեխայի խնամքի հաստատությունների վե- րակազմավորման՝ մասնավորապես այնպես անել, որ անապահով ըն- տանիքներից երեխաները ստիպված չլինեն լքել իրենց ընտանիքները՝ առավել բարեկեցիկ պայմաններում ապրելու համար, սիրիահայերին աջակցության ուղղությամբ:

Մեր գործունեությունը կարելի է նկարագրել այսպես՝ օգնում ենք հայե- րին լուծումներ գտնել Հայաստանի առջև կանգնած խնդիրներին: Մեր դերը միավորելն է, խմբերին և մարդկանց համախմբելը:

Page 28: Հոկտեմբեր 2015, #5 (35)

շատերին թվում է, թե ՄԱԿ-ը մի կախարդական փղոսկրե աշտարակ է, որը զանազան հարցերի լուծումներ կարող է տալ հեռավոր Նյու Յոր- քից: Սակայն սա ճշմարտությունից հեռու է: Բարեբախտաբար, Հայաս- տանում դա շատ լավ հասկանում են:

Մեր առաջնային ծրագրերից է «Կոլբա լաբը», որը միտված է զար- գացնել սոցիալական ձեռնարկատիրությունը և ապահովել զարգաց- ման մարտահրավերներում քաղաքացիների մասնակցությունը: Այն նաև հաշվի է առնում Հայաստանի հայտնի ձեռնարկատիրական ոգին և տեղեկատվական ոլորտի վարկանիշը: Այլ կերպ ասած, «Կոլբա»-ն սոցիալական նախաձեռնությունների ինկուբատոր է, որը կապող օղակ է հանդիսանում այն մարդկանց միջև, ովքեր վերհանել են խնդիրները, և նրանց միջև, ովքեր կարող են լուծել դրանք: Բերեմ մի քանի օրինակ:

Ազգային արյան բանկ՝ կարևոր հաստատություն է, որը կարող է պետք գալ ցանկացած մարդու ցանկացած պահի: Բայց շատ երկար ժամա- նակ գոյություն չուներ բանկի տվյալների բազայի թվայնացված տար- բերակը: Եթե դժբախտ պատահար տեղի ունենար Ջերմուկում, ոչ ոք չէր կարող վստահ իմանալ, թե անհրաժեշտ արյունը Երևանու՞մ է, Ալա- վերդիու՞մ, թե մեկ այլ տեղ: Արդյունքում՝ ժամանակի կորուստ և վտանգ մարդկային կյանքին: «Կոլբա»-ի իրականացրած աշխատանքի արդյուն- քում ամբողջ բազան թվայնացվեց:

Մեկ այլ նախագիծ, որը շատ հավանում եմ և որը շատ պետքական է երևանցիներին առօրյայում՝ քաղաքի ողջ հանրային տրանսպորտի ցանցի թվային քարտեզը:

Եթե փորձեմ մի փոքր պարզեցված ներկայացնել մեր ապագա գոր- ծողությունները, ապա կարող եմ ասել, որ մենք շարունակելու ենք խթանել սոցիալական նորարարությունը, հատուկ ուշադրություն ենք դարձնելու գյուղերում աշխատատեղերի ստեղծմանը և հասարակու- թյան մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների ներառմանը:

Մեր գլխավոր անելիքը Երևանում վերաբերում է այն «խելացի քաղաքի» ուղով զարգացմանը: Դա ենթադրում է էներգիայի խնայողություն, շեշ- տադրում շրջակա միջավայրի պահպանության և կանաչ տնտեսության վրա և այլն: Այս ուղղությամբ արդեն իսկ բավական գործ ենք արել, օրի- նակ՝ էներգախնայող լույսեր ենք տեղադրել օդանավակայանի ճանա- պարհին, պիլոտային ծրագիր ենք իրականացրել Ավանի մի բազմաբնա- կարան շենքում՝ երեսպատելով այն հատուկ տեխնոլոգիայով և շուրջ 60 տոկոսով նվազեցնելով էլեկտրաէներգիայի սպառումը: Հենց հիմա աշխատում ենք քաղաքապետարանի հետ այդ նախագծի ընդլայնման ուղղությամբ և հույս ունեմ, որ ապագայում Երևանն իսկապես կդառ- նա «խելացի քաղաք»:

Այս տարի ինձ ցնցեց Մեծ եղեռնի տարելիցի նշումը՝ և՛ ճնշող էր, քանի որ ողբերգության մասին էր, և ՛ոգեշնչող, քանի որ նաև վերապրելու մասին էր:

Երևանից հեռանալիս հետս որպես հիշատակ կտանեմ այստեղ ձեռք բերված բազմաթիվ ընկերական հարաբերությունները, ինչպես նաև ար- վեստի գործերը, որոնք ակտիվորեն հավաքում եմ՝ Կարեն Միրզոյանի լուսանկարները, Պետո Պողոսյանի նկարները և այլն:

Եթե մի օրով դառնայի Երևանի քաղաքապետ, ու եթե այդ օրը լիներ հոկտեմբերի 24-ը՝ ՄԱԿ-ի օրը, ապա կներկեի ամբողջ քաղաքը կապույտ՝ կազմակերպության գույնով: Ոչ թե ՄԱԿ-ը ցուցադրելու համար, այլ շեշ- տադրելու Հայաստանի միջազգային ոգին, այն համընդհանուր արժեք- ները և սկզբունքները, որոնք Հայաստանը կիսում է ողջ աշխարհի հետ:

Կամ էլ կփորձեի քաղաքն ավելի հարմարավետ դարձնել հեծանվորդ- ների համար: Ինքս իմ օրինակով ցույց կտայի, որ աշխատանքի կարելի է գնալ հեծանվով, ոչ թե մեքենայով՝ չաղտոտելով մթնոլորտը: Եվ այդ օրը կհորդորեի, որպեսզի բոլորը հեծանվով գնային աշխատանքի: Այն- պես, ինչպես դա անում է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը:

Արտավազդ Եղիազարյան Առնոս Մարտիրոսյան

Արթ

ուր

Lum

en Գ

ևորգ

յան

Հոկտեմբեր 20152627

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ իմ Երևան

Page 29: Հոկտեմբեր 2015, #5 (35)

7 արդյունք՝ 5 տարումԱյս տարի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի

միջև ստորագրվեց Զարգացման աջակցության երրորդ ծրագիրը (ՄԱԿԶԱԾ), որն իրենից ներկայացնում է ռազմավարական ծրագրային փաստաթուղթ՝ 2016-2020 թթ. ընկած ժամանակահատվածի համար։ Սրանով նշանավորվեց նաև Հայաստան-ՄԱԿ

համագործակցության նոր փուլի սկիզբը:

Վարյա Մերուժանյան

Գրեթե յուրաքանչյուր երկրում, որտեղ գործում է ՄԱԿ-ը, կազմակեր- պության և տվյալ երկրի կառավարության միջև կնքվում է հնգամյա ռազմավարական ծրագիրը, որը հանդիսանում է տվյալ ժամանակա- հատվածի համար համագործակցության ուղեցույց: Դրանով սահման- վում են համատեղ աշխատանքի առաջնահերթությունները, կոնկրետ արդյունքները՝ իրենց ցուցանիշներով, ելակետերով և թիրախներով: Տարբեր երկրներում այն տարբեր կերպ է կոչվում, օրինակ՝ աջակցու- թյան ծրագիր, գործակցության ծրագիր, սակայն համագործակցության էությունը դրանից քիչ է փոխվում: Հայաստանի դեպքում սա արդեն երրորդ ՄԱԿԶԱԾ-ն է. անցյալում այն իրանակացվել է 2005-2009 թթ-ի համար, իսկ շուտով այն կամփոփվի նաև 2010-2015 թթ-ի համար: Ռազմավարության մշակումը մեկնարկում է դրա իրականացումից մոտ երկու տարի շուտ: Այն բավական տևական գործընթաց է, որը ենթադրում է մի շարք շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը, այդ թվում՝ կառավարության, ՄԱԿ-ի թիմի և քաղաքացիական հասա- րակության կողմից։ Այս անգամ, օգտագործելով նորարար Futurescaper տեխնոլոգիաները, քաղաքացիները նույնպես առցանց մասնակցեցին այս գործընթացին՝ կիսելով իրենց դիրքորոշումը Հայաստանի զարգաց- ման հետ կապված մարտահրավերների և հնարավոր լուծումների շուրջ:

***Եվ այսպես, այս մասնակցային գործընթացի արդյունքում և հաշվի առ- նելով Հայաստանի իրողություններն ու հնարավորությունները՝ 2016-2020 թվականների համար նախանշվեցին ՄԱԿ-Հայաստան գործունեության հետևյալ չորս հիմնական ուղղություններ. արդարացի, կայուն տնտե- սական զարգացում և աղքատության կրճատում, ժողովրդավարական կառավարում, սոցիալական ծառայություններ և ներառում, շրջակա միջավայրի կայունություն և դիմակայունության ձևավորում: Ծրագրում հատուկ շեշտադրվում են խոցելի խմբերը, այդ թվում՝ աղ- քատ և ծայրահեղ աղքատ ընտանիքները, կանայք, երիտասարդները, փախստականները և տեղահանված բնակչությունը, վերադարձող միգ- րանտները, միգրացիայի հակված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, հեռավոր վայրերի գյուղական բնակչությունը, փոքրամաս- նություն կազմող խմբերը, հատուկ կարիքներ ունեցող երեխաները, սոցիալական ծառայություններից օգտվող անձինք և այլոք:Նշված չորս ուղղություններով Հայաստան-ՄԱԿ համագործակցու- թյան ակնկալվող արդյունքները յոթն են, որոնք համահունչ են ՀՀ 2014-2025 թթ. Զարգացման հեռանկարային ռազմավարության մեջ ամրագրված գերակայություններին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին.

ՄԱԿԶԱԾ-ի իրականացումը հիմնված է լինելու ստեղծագործ ու նորա- րարական մոտեցումների վրա և ներգրավելու է զարգացման ոլորտի ոչ ավանդական գործընկերներ և աջակիցներ: Այս առումով կարևոր է նշել, որ ՄԱԿ-ը դոնոր կազմակերպություն չէ: ՄԱԿ-ի առավելությունը իր գլոբալ փորձառությունն է, գլոբալ ցանցը և անկողմնակալ միջնորդի ու կազմակերպչի դերը: Ակնկալվում է, որ այս ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքների միջոցով կընդլայնվեն Կառավարության և Հայաստանի բնակչության կարողությունները, հնարավորությունները և ընտրության տարբերակները՝ խթանելով նրանց մարդկային զարգա- ցումը և իրավունքները:

Մրցունակության բարելավում և կայուն տնտեսական հնարավորությունների հասանելիության բարձրացում

Ժողովրդավարական կառավարման համակարգերի բարելավում և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդում

Միգրացիայի, սահմանների և ապաստանի կառավարման համակարգերի ամրապնդում՝ միգրանտների և տեղահանված անձանց, հատկապես՝ կանանց ու աղջիկների իրավունքները խթանելու և պաշտպանելու նպատակով

Տարրական կրթության և սոցիալական պաշտպանության ծառայություններից օգտվելու ավելի մեծ հնարավորություն- ների ապահովում և համայնքների կյանքին մասնակցության բարելավում

Կայուն զարգացման սկզբունքների, շրջակա միջավայրի կայունության, դիմակայունության ձևավորման, կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման, ինչպես նաև կանաչ տնտեսության լավագույն գործելակերպերի ներդրում և կիրառում

Որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիու- թյան բարձրացում

Կանանց և տղամարդկանց միջև անհավասարության նվազեցում, ավելի լայն հնարավորությունների ապահովում կանանց համար, ընտանեկան բռնության ռիսկի նվազեցում

Page 30: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Չվատնած էներգիա

Էներգաարդյունավետությունը ՄԱԿ-ի առաջնային ոլորտներից է: 2005 թվականից սկսած Միավորված ազգերի զարգացման ծրագիրը՝

պետական մարմինների և մասնավոր սեկտորի հետ համատեղ իրագործում է մի շարք նախագծեր, որոնց միջոցով երկրում պետք

է աստիճանաբար բարձրանա էներգաարդյունավետության մակարդակը: Արդյունքներն արդեն իսկ տեսանելի են:

Էներգետիկ անվտանգությունԵրևանում և ընդհանրապես ողջ հանրապե- տությունում գոյություն ունեցող բազմաբնա- կարան շենքերի մեծ մասը չի համապատաս- խանում էներգաարդյունավետության չափա- նիշներին: Հայաստանը 70-80 տոկոսով կախ- ված է ներկրվող էներգակիրներից՝ գազ, ատո- մակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիք, բենզին: Ինչպես նշում է ՄԱԿ-ի մշտա- կան համակարգող Բրեդլի Բուզետտոն, կազ- մակերպությունում շատ են կարևորում էներ- գաարդյունավետության բարձրացումը և վե- րականգնվող էներգիայի առավել լայն կիրա- ռումը Հայաստանում՝ «Կայուն էներգիա բոլո- րի համար» ՄԱԿ-ի կարգախոսի, ինչպես նաև էներգետիկ անվտանգության համատեքստում: Բարձրացնելով բնակելի շենքերի ջերմամե- կուսացման մակարդակը՝ կարելի է վառելիք խնայել, այդպիսով ոչ միայն գումար տնտե- սել, այլ նաև ապահովել բնապահպանական օգուտներ՝ հանածո վառելիքի օգտագործման նվազեցումը նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը: 2010-ից իրագործվող ՄԱԶԾ-ԳԷՖ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրա- ցում» ծրագիրն աջակցել է մի շարք օրենսդրա- կան փոփոխությունների մշակմանը, որոնցով մասնավորապես ամրագրվում է պետական միջոցներով կառուցվող/վերակառուցվող շեն- քերում էներգաարդյունավետության պարտա- դիր լինելու պահանջը, շենքերի էներգետիկ անձնագրի ձևաչափը, էներգետիկ աուդիտ- ների իրականացման կարգը և այլն: Ծրագիրը համաֆինանսավորել է Գորիսում 2012 թվականին կառուցված սոցիալական շեն- քը, փոխելով նախագիծն ու ներառելով էներ- գաարդյունավետության և ջերմամեկուսաց- ման տարրեր, արդյունքում ապահովելով ավե- լի քան 60% էներգախնայողություն: Ծրագրի կողմից տրամադրված խորհրդատվության արդյունքում նորակառույց «Կասկադ հիլզ» բնակելի թաղամասի շենքերի էներգաար- դյունավետությունը բարելավվել է գրեթե 40%-ով, իսկ բնակելի մակերեսն ավելացել է մոտ 900 մ2-ով: Նոր կառուցվող շենքերում էներգաարդյունավետության ապահովումը կարող է թանկացնել շինարարության ար- ժեքը 0–6%-ով:

Իրազեկում և ցայտուն օրինակԾրագրի կարևոր ուղղություններից է մասնա- գետների վերապատրաստումը, զանազան ձեռնարկների և կատալոգների մշակումը նա- խագծային և շինարարական կազմակերպու- թյունների համար: Տեսական աշխատանքը զուգորդվել է նաև ցուցադրական նախագծե- րով՝ նախադեպի ստեղծման նպատակով: 2014 թվականի սեպտեմբերին Երևանի Ավան համայնքում ներկայացվեց հանրապետու- թյունում առաջին ջերմաարդիականացված բազմահարկ շենքը: Կատարված աշխատանք- ների արդյունքում շենքի ջեռուցման համար պահանջվող էներգասպառումը նվազել է ավե- լի քան 2 անգամ, ինչի շնորհիվ՝ գազի և էլեկ- տրաէներգիայի ներկա սակագներով շենքի մակարդակով տարեկան տնտեսումը կազմել է շուրջ 6 մլն դրամ:

ՄԱԶԾ-ԳԷՖ «Շենքերի էներգետիկ արդյունավե- տության բարձրացում» ծրագրի ղեկավար Վահ- րամ Ջալալյանի խոսքերով նման նախագիծն իր բնույթով ցուցադրական է և առաջնեկային Հայաստանում, այդ պատճառով էլ կատարվել է ամբողջությամբ գրանտային հիմունքներով՝ ֆինանսավորման 90% հատկացրեց ՄԱԶԾ-ն, 10-ը՝ Երևանի քաղաքապետարանը. «Մեզ համար կարևոր էր ցույց տալ կենդանի, վառ օրինակի վրա, թե ինչ կարող է սա տալ երևանցիներին»: Իրականացված ծրագրի արդյունքները գնահա- տելու համար 2013-14 թթ. և 2014-15 թթ. ջեռուց- ման ժամանակաշրջանների ընթացքում շենքի բնակարանների բոլոր սենյակներում հատուկ ջերմաչափեր էին տեղադրված, որոնց միջո- ցով ստացվել է ճշգրիտ տեղեկություն խնա- յողության մակարդակի մասին:

Հոկտեմբեր 20152829

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ Էներգետիկա

Page 31: Հոկտեմբեր 2015, #5 (35)

«Կանաչ» դպրոցԵթե նախորդ օրինակը վերաբերում էր բնա- կելի շենքին, ապա 2014-ին ՄԱԶԾ-ն էներգա- խնայողության սկզբունքներով առաջնորդ- վեց նաև կրթության ոլորտում՝ համագործակ- ցելով Ամերիկայի Հայ Ավետարանչական ըն- կերակցության հետ Ավետիսյանների անվան դպրոցի կառուցման գործընթացում: Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում կառուց- ված դպրոցը տարածաշրջանում առաջին և դեռևս միակ կառույցն է, որը հավակնում է LEED («Էներգետիկայի և բնապահպանական նախագծման մեջ առաջնայնություն») միջ- ազգային «կանաչ» սերտիֆիկատի ստացմա- նը: Դրա առանձնահատկություններից է, օրի- նակ, դպրոցի ջերմամեկուսացումը, կանաչ տանիքը, որն ապահովում է ջերմամեկուսա- ցում՝ նվազեցնելով ջեռուցման և հովացման ծախսերը, ինչպես նաև տեղադրված արևա- յին ջրատաքացուցիչ և ֆոտովոլտային համա- կարգերը: Իսկ անձրևաջուրը հավաքվում է, զտվում և օգտագործվում բույսերն ու ֆուտ- բոլային դաշտի խոտածածկը ջրելու համար:

Էներգաարդյունավետ լուսավորությունԼուսավորության բնագավառում էներգասպա- ռումը կազմում է մոտ 19%, և էներգաարդյունա- վետության խթանումը այդ ոլորտում կարևոր է ինչպես ընտանեկան, այնպես էլ համայնքա- յին բյուջեների ծախսերի կրճատման համար:ՄԱԶԾ-ԳԷՖ «Քաղաքային կանաչ լուսավորու- թյուն» ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել Երևան, Ալավերդի և Սպիտակ քաղաքներին գնահատելու փողոցային լու- սավորության էներգաարդյունավետության բարձրացման օգուտները և իրականացնել ցուցադրական ծրագրեր: Այսպես 2015-ի մար- տին Երևանի կենտրոնը «Զվարթնոց» միջազ-

գային օդանավակայանին միացնող 9 կմ եր- կարությամբ ճանապարհահատվածում նախ- կին լուսատուները փոխարինվեցին 500 էներ- գաարդյունավետ լուսադիոդային լուսատունե- րով, որոնք ապահովում են ճանապարհի ավե- լի բարձր լուսավորվածություն միաժամանակ էներգասպառման կրճատում 63%-ով: Լուսավո- րության համակարգի արդիականացման աշ- խատանքները թույլ են տալիս տարեկան խնա- յել մոտ 22 մլն դրամ և կրճատել ածխածնի երկ- օքսիդի արտանետումները 220 տոննայով: Իսկ հունիսին Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրի շրջանակներում նախ- կին լուսավորության համակարգը փոխարին- վեց էներգախնայող լուսադիոդային լուսատու- ներով, ապահովելով՝ 77% էներգախնայողություն:Ալավերդի քաղաքում էներգաարդյունավետ ար- դիականացման ցուցադրական նախագծի շրջա- նակներում 66 փողոցային հին լուսատուները փոխարինվեցին նոր ժամանակակից լուսադիո- դային լուսատուներով, ինչի արդյունքում ապա- հովվեց լուսավորության մակարդակի լավացում և ավելի քան 80% էներգախնայողություն։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրա- կանացնել նմանատիպ ցուցադրական նախա- գծեր Հայաստանի մի շարք քաղաքային հա- մայնքներում ևս։ Կարևոր է նշել, որ այդ ցու- ցադրական ծրագրերի արդյունքում էներգիայի վճարների տնտեսումներով համայնքներում ստեղծվում են էներգախնայողության շրջանա- ռու հիմնադրամներ, որոնք պետք է օգտագործ- վեն լուսավորության համակարգերի հետագա արդիականացման համար:Սրանք կարևոր ցուցանիշներ են, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը փորձում է հետ չմնալ միջազգային փորձից և հոգ տանելով շրջակա միջավայրի մասին՝ միաժամանակ բարձրաց- նում է երկրի էներգետիկ անվտանգությունը:

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱցՎԵց ՀԱՆ- ՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՋԵՐՄԱ- ԱՐԴԻԱԿԱՆԱցՎԱԾ ԲԱԶՄԱՀԱՐԿ ՇԵՆՔԸ

↑ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղա- կալ Քլեր Մեդինան զրուցում է ՀՀ էԲՊ փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ էներգախնայողության մասին

← էներգաարդյունա- վետ լուսադիոդային լուսատուների տեղադրումը

↓ Ավանի ջերմաարդիա- կանացված շենքի պատ- կերը՝ արված ջերմացույց սարքով. երևում է, որ էներգիան գրեթե չի վատն- վում ի տարբերություն կողքի շենքերի

Արեգ Դավթյան ՄԱԶԾ

Page 32: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Ներառել բոլորինԱմռան ամիսներին Հայաստանում բուռն քննարկվում էր ներառական

կրթության գաղափարը: Ըստ նախատեսվող բարեփոխումների, մոտակա տասը տարիների ընթացքում երկրի բոլոր դպրոցները պետք

է դառնան ներառական: Այս պահին երկրում կա 181 դպրոց, որոնք բաց են բոլոր երեխաների համար անխտիր, դրանցից 42-ը միացել են

համակարգին այս տարի

Հավասար պայմաններ, ոչ թե արտոնություններՆերառական կրթության հետ կապված բարե- փոխումները Հայաստանում սկսվել են դեռ 2001 թվականից: Այս տարիների ընթացքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) սերտորեն համագործակցում և աջակցում է կառավարությանը մի շարք ուղղություննե- րով, մասնավորապես՝ պետական ռազմավա- րության և օրենսդրական փաստաթղթերի մշակմանը, հատուկ դպրոցների վերակազմա- վորմանը, կրթության առանձնահատուկ պայ- մանների կարիք ունեցող երեխաների գնա- հատման գործիքների համապատասխանեց- մանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված Ֆունկ- ցիոնալության, հաշմանդամության և առող- ջության միջազգային դասակարգչի սկզբունք- ներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ նաև իրականացվում են ներառական դպրոցների տնօրենների, մանկավարժների և ծնողների համար մասնագիտական վերապատրաստում- ներ և հանրային իրազեկման աշխատանքներ:Բարեփոխումների վերջին փուլն ուղիղ արդ- յունքն է նրա, որ Հայաստանը 2010-ին վավե- րացրեց ՄԱԿ-ի 2006-ի «Հաշմանդամություն

ունեցող անձանց իրավունքների մասին» կոն- վենցիան, ստանձնելով միջազգային պարտա- վորությունը՝ գործող օրենսդրությունը համա- պատասխանեցնել կոնվենցիայի դրույթնե- րից բխող պահանջներին: Վերջինիս գլխավոր գաղափարը ոչ թե հաշմանդամություն ունե- ցող անձանց ինտեգրումն է հասարակության մեջ, այլ ներառումը: Եզրույթների տարբերու- թյունը բացատրում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստան- յան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը. «Ինտեգրումը ենթադրում է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ պարզապես ներկա են, օգտվում են միայն իրենց համար նախատեսված ծառա- յություններից, իսկ ներառման մեջ խոսքը գնում է արդեն հավասար հնարավորություն- ների և համապատասխան միջավայրի ստեղծ- ման մասին: Այնպես, որ հաշմանդամությունը չխանգարի մարդկանց օգտվելու և մասնակցե- լու այն բոլոր գործընթացներին, որոնցից օգտ- վում են համայնքի մյուս բոլոր անդամները»:2012 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Խոսքը ներառ- ման մասին է» հետազոտության տվյալներով հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը չի հաճախում դպրոց: Մարզե- րում այս ցուցանիշը ավելի ցածր է (4-ից 1-ը):

Հենաշարժողական և մտավոր հաշմանդամու- թյուն ունեցող երեխաներն ավելի շատ են հակ- ված դպրոցից դուրս մնալուն: Հետազոտության ընթացքում երեխաների դպրոց չհաճախելու հիմնական պատճառ է բերվել այն, որ երեխան չի կարող սովորել դպրոցում: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ այս կարծիքը հիմնված է կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ոչ լիովին տեղե- կացված լինելու վրա:Դպրոց հաճախելիս, հաշմանդամություն ունե- ցող երեխան ունենում է մասնագետի կողմից կազմված անհատական ուսուցման իր պլանը, որը համապատասխանում է նրա կարողու- թյուններին և որով էլ ուղղորդվում է նրա կրթու- թյան կազմակերպումը: Դասերի ընթացքում ուսուցչին օգնում է մանկավարժի օգնականը, ում աշխատանքը նպաստում է դասաժամի բնականոն ընթացքի ապահովմանը: Դպրոցը նաև ստանում է հավելյալ ֆինանսավորում պետբյուջեի կողմից, որպեսզի ստեղծի հաշ- մանդամություն ունեցող աշակերտների հա- մար անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ հա- մապատասխան ուսուցողական նյութերի տրամադրում, ֆիզիկապես մատչելի միջավայ- րի ապահովում և այլն, ելնելով երեխաների և դպրոցի կարիքներից:

Հոկտեմբեր 20153031

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ կրթություն

Page 33: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Պատշաճ կազմակերպման դեպքում հաշման- դամություն ունեցող կամ չունեցող երեխանե- րի տեսանկյունից ներառական կրթությունը նշանակում է՝ անհատական ուսումնական նպատակների կատարման, ինքնավստահու- թյան զարգացման, միջանձնյա հաղորդակց- ման ձիրքերի կատարելագործման, հետագա կյանքում ներառման և կյանքի հանդեպ դրա- կան ու կարծրատիպերից զուրկ աշխարահա- յացքի կազմավորման, ընկերներ ձեռք բերելու և փոխադարձ հարգանքի ձևավորման, ինչպես նաև ընտանիքում և հասարակության մեջ լիարժեք կյանք վարելու հնարավորություն:

Նորմալ կյանք, ոչ թե հերոսությունՉնայած երիտասարդ տարիքին, Տիգրան Գևորգյանն արդեն մի շարք ձեռքբերումներ ունի: Այն էլ ինչպիսի: Տիգրանը երեք անգամ ներկայացրել է Հայաստանը Հատուկ օլիմպի- ական խաղերին՝ 2007 թվականին Չինաստա- նում, 2011-ին՝ Հունաստանում և այս տարի ԱՄՆ-ում, որից վերջին երկու խաղերին նվա- ճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը ազատ լող մարզաձևում: Բացի աշխարհի չեմպիոն լինե- լուց, Տիգրանն այս տարի նաև նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության հեռուստա- սերիալում: Վերջինը հատկապես կարևոր փորձ էր և՛ հեռուստաընկերության, և՛ Տիգրա- նի համար: Նորություն էր դա, իհարկե, նաև հանդիսատեսի համար: Զառա Սարգսյանի պնդմամբ, արձագանքներ շատ եղան՝ բոլորը դրական: «Հեշտ չէ առանց դերասանական կրթության դուրս գալ էկրան և մարմնավորել մի անձի, ում արկածներին հետևեցին շատե- րը՝ Հայաստանում և սփյուռքում»:Տիգրանն այս տարի նաև ավարտել է Մխի- թար Սեբաստացու անվան դպրոցը և այժմ ունի վարսահարդարի մասնագիտացում: Մա- նուկ հասակում նա իր ուսումը սկսել է հա- տուկ դպրոցում, սակայն տեղափոխվելով հան- րակրթական դպրոց Տիգրանը ձեռք է բերել շատ ավելին՝ ընկերներ, մասնագիտություն և ապագայի պլաններ: Ապագայի պլանների մասին խոսելիս Տիգրանի աչքերը փայլում են: «Ես սիրած աղջիկ ունեմ, ու մենք շատ ենք ուզում ամուսնանալ»: Իսկ Տիգրանի մայրը՝ Ռուզաննան շատ է ուզում, որ տղան աշխա- տանք ունենա և շարունակի զբաղվել իր սի- րած գործով: Սիրանույշ Մարտիրոսյանը ավարտել է Երևա- նի Գայի անվան դպրոցը, դրան զուգահեռ բազ- մաթիվ խմբակներ է այցելել, այդ թվում եղել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտ- րոնի սան և կենտրոնի «Թմբաթա» համույթի

անդամ, պարով է զբաղվում: Սիրանույշի մայ- րը, ի դեպ, միայնակ է մեծացրել նրան և նրա եղբորը, ով նույնպես ունի հաշմանդամություն: Տիկին Մերին անցյալ տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած՝ Activate Talk միջոցառման բանախոսներից էր, որտեղ պատմում էր իր հարուստ փորձի և ներառական կրթության կարևորության մասին: «Հայաստանում հաշ- մանդամություն ունեցող երեխային մեծաց- նելը համարվում է սխրանք և հերոսություն, քանի որ որևէ պայման դրա համար չկա, իսկ իմ երեխաները գերազանց սովորում են և հե- տաքրքրվում ամեն ինչով, — ելույթի ժամա- նակ նշում էր Մերի Մարտիրոսյանը, — մինչ- դեռ, եթե ես երեխաներիս տեղափոխեի գի- շերօթիկ դպրոց կամ մանկատուն, ապա պե- տությունը մեծ գումարներ կհատկացներ այդ հաստատություններին, որպեսզի երեխաները սնվեին, խնամվեին, կրթություն ստանային: Իսկ երբ ես ինքս եմ դրանով զբաղվում և ստա- նում այնպիսի արդյունք, որ ոչ մի պետհաս- տատությունում հնարավոր չէր լինի, պետա- կան այրերը հիանում են, բայց բացարձակա- պես ոչնչով չեն օգնում»: Սիրանույշի մայրը, սակայն, վստահ է, որ Հայաստանն ունի հնա- րավորություն հաշմանդամություն ունեցող երեխաների համար հավասար պայմաններ ստեղծելու համար: Դրա համար անհրաժեշտ է համապատասխան օրենքների փաթեթ մշա-

կել՝ հենվելով բազմաթիվ այլ երկրների օրինակ- ների վրա, և ճիշտ կերպով օգտագործել այն ռե- սուրսները, որոնք կան երկրում:

Ուշադրության կենտրոնում, ոչ թե ստվերում2013 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաշմանդամու- թյուն ունեցող երեխաների նկատմամբ վերա- բերմունքի մասին հարցում իրականացրեց Հա- յաստանում: Հարցումը երկու մասի էր բաժան- ված՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող- ների և մտավոր հաշմանդամություն ունեցող- ների մասին: Արդյունքները կտրուկ տարբեր- վում են միմյանցից: Եթե առաջին դեպքում հարց- վածների 95 տոկոսը կողմ է ներառման, ապա մտավորի դեպքում բնակչության մեկ երրորդը բացասական վերաբերմունք ունի: Երկու տարի անց կատարված հարցումը ցույց տվեց, որ մի- ջինում 10-15 տոկոսով ավելացել է կողմ եղած- ների թիվը: Այս ցուցանիշը խոսում է այն մա- սին, որ վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ փոխվում է և որ ներառական կրթությունը երկրում ապագա ունի: Դրան կարող է նպաստել նաև այն, որ 2016 թվականը երկրում հայտարարված է հաշման- դամություն ունեցող անձանց համար հավա- սար հնարավորությունների տարի: Գուցե այս հարցը վերջապես դուրս գա ստվերից և հայտնվի հասարակության ուշադրության կենտրոնում:

← Սիրանույշ Պապո- յանը հաճախում է բազմաթիվ խբակներ

→Տիգրան Գևորգ- յանը՝ 2015 թ. Հատուկ օլիմպիական խաղերի հաղթող

Արեգ Դավթյան ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Asba

rez

Հույս

ի Կա

մուր

ջ

Page 34: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Ինովացիոն այլընտրանք

Ավելի քան երկու տասնամյակ տարբեր ծրագրերի մշակման ու իրականացման արդյունքում ՄԱԿ-ն այլընտրանքային ծրագրեր իրականացնելու որոշում

կայացրեց՝ սկսելով աշխատել անմիջականորեն սպառողի, անհատ քաղաքացու հետ՝ ներգրավելով նրա կարծիքն ու մտքերը: Հայաստանում մոտ երկու տարի

գործող «Կոլբա Լաբ» նորարար գաղափարների ինկուբատորը, որ գործում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում, զբաղվում է հենց այդ այլընտրանքային

ծրագրերի իրականացմամբ: Դրանով, սակայն, կազմակերպության ուշադրությունը ինովացիոն ծրագրերի նկատմամբ չի սահմանափակվում:

Որ նախագահ լինեի…«Կոլբա Լաբը» պարբերաբար տարբեր թեմա- ների շուրջ ինովացիոն գաղափարների մրցույթ է հայտարարում, որին կարող է մասնակցել ցանկացած անհատ, անկախ տարիքից կամ մասնագիտությունից, ակտիվիստից մինչև ձեռներեց, պետական ու հասարակական սեկ- տորում ներգրավված մարդ: Միտքը ներկա- յացնելուց հետո այն անցնում է ինկուբացիոն շրջան, որի ընթացքում գաղափարը վերա- մշակվում է, կիրառվում են հայտնի փորձարա- րական մեթոդներ և ինովացիոն գործիքներ: Արդյունքում ստեղծվում է գաղափարի մոդելն ու անցնում փորձարկման փուլ: «Կոլբա Լաբի» թիմն աջակցում է նվազագույն ֆինանսական մասի հայթայթման հարցում: «Մեր նպատակն է ներգրավել անհատ քաղաքացուն մեր ծրա- գրերի մշակման գործընթացին, չէ՞ որ վերջնա- կան արդյունքում հենց նրա վրա է անդրա- դառնալու նախագծի իրականացումը: Այս հար-

ցում մենք օգտագործում ենք քրաուդսորսին- գի՝ գաղափարների մրցույթի մեխանիզմը: Օրինակ՝ եթե կոռուպցիան մեր երկրի հիմ- նական խնդիրներից է, «Կոլբա Լաբը» հարց- նում է՝ դուք, որպես անհատ, ինչ լուծում եք առաջարկում: Բազմաթիվ գաղափարներ ենք ստանում, մարդիկ իսկապես մեծ խանդավա- ռություն ունեն սեփական կարծիքի նկատ- մամբ՝ «այ որ նախագահ լինեի, նենց բաներ կանեի», մենք էլ լեգիտիմ ճանապարհ ենք առա- ջարկում գաղափարներն իրականացնելու համար ու ապացուցում, որ ամեն մեկս իս- կապես կարող ենք մեր դերն ունենալ երկրի զարգացման հարցում», — պատմում է Մա- րինա Մխիթարյանը:Այսպիսով, «Կոլբա Լաբը» հավաքագրում է հայտարարված մրցույթի ընթացքում ստաց- ված բոլոր գաղափարները՝ լավագույնները հանձնելով համապատասխան թեմատիկ փոր-

ձագիտական հանձնաժողովին, որը գնահատում է գաղափարի իրատեսական լինելը, փոքր ֆի- նանսական միջոցներով իրականացման հնա- րավորությունը, նորարարությունը: Ի դեպ, «Կոլ- բա Լաբի» ղեկավարի խոսքերով, բնավ պար- տադիր չէ, որ գաղափարի նորարարությունը տեխնոլոգիական լինի և արտահայտվի կայքի կամ որևէ հավելվածի ստեղծմամբ: «Գաղափա- րը գալիս է անհատից, մենք անում ենք դրա ըն- տրությունն ու օգնում, որ այն ծրագրի վերած- վի: Այդ ամբողջ ցիկլը կոչվում է գաղափարի ին- կուբացիա: Սրանք այլընտրանքային ծրագրեր են՝ ՄԱԿ-ի կողմից իրականացվող լուրջ ու ծանր ծրագրերի համեմատ: Մեր գործիքներով ենք սկսում աշխատել լավագույն գաղափարնե- րի հետ՝ կապելով դրանք տարբեր փորձագետ- ների, ֆինանսական ռեսուրսների հետ: Արդյուն- քում ինչ-որ մեկի արտահայտած փոքր գաղա- փարը հնարավոր է վերածվի մի մեծ ծրագրի»:

Բիա

յնա

Մա

հարի

Հոկտեմբեր 20153233

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ նորարարություն

Page 35: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Գաղափարի հեղինակը՝ խնդրի կրողԿարևոր սկզբունքներից մեկն այն է, որ գա- ղափարի հեղինակը պետք է լինի խնդրի ան- միջական կրողը: Խոսելով վերջերս իրակա- նացված նախագծերի մասին՝ «Կոլբա Լաբի» ղեկավարն առանձնացրեց սոցիալական նո- րարարության ճամբարին հաղթող նախա- գծերից մեկը՝ Armenian Meteo Project-ը: Վերջի- նիս հիմքում ընկած է Big Data՝ ամբողջ աշխար- հում լայն տարածում ստացած մեծ տվյալների կոնցեպցիան: Ստարտափը պատրաստվում է ստեղծել սենսորային ցուցիչների խիտ համա- կարգ, որ տեղադրվում է երկրի տարբեր մասե- րում ու տեղեկություն փոխանցում օդի, հողի ու ջրի վերաբերյալ: Համակարգը թույլ է տալի միկրո-մակարդակով տեղեկություն ստանալ, իսկ հետագայում հնարավոր կլինի նաև կան- խատեսումներ անել, ստեղծելով, օրինակ՝ օդե- րևութաբանական կանխատեսման նոր, մի- գուցե ավելի ճկուն ու ստույգ, համակարգ:

որևէ մեկը չէր կանխատեսել: Սոցիալական նորարարության ամբողջ իմաստը հենց դրա- նում է՝ ոչ թե գործիքը, այլ ճիշտ խնդիրը գտնել ու լուծել այն», — նշում է Մարինան:

Իմ կարծիքը կարևոր էՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը որդեգրել է նորա- րարական սկզբունքներն իր ծրագրերում և մի քանի տարի է արդեն ինչ ՄԱԶԾ ծրագրերի զգա- լի մասը աշխատում է՝ ներգրավվելով քաղաքա- ցիներին գաղափարների և լուծումների մշակմա- նը, ինչպես նաև օգտագործում է տեղեկատվա- կան տեխնոլոգիաներն արդյունավետ ժողովր- դավարական գործընթացները խթանելու համար:2013-ին «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագիրը ստեղծեց համայն- քային միկրոհարցումների համակարգ, որը տե- ղական ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ գործիք է: Այն թույլ է

Արևային մարտկոցներՔաղաքային ծառայությունների վերաբերյալ հայտարարված մրցույթի շրջանակներում Գյումրիում բնակվող մի տղա առաջարկել էր արևային մարտկոցներով աշխատող պատաս- խանատու լուսավորության մոդելներ ստեղծել քաղաքի տարբեր մասերում: Որոշվեց լուսա- վորությունը նախ անցկացնել բակերում: Հե- ղինակը բակերում սյուների վրա տեղադրեց նաև լիցքավորման վարդակներ, wifi–ի կե- տեր: «Գաղափարի ստեղծման ու իրականաց- ման ընթացքում, իհարկե, ինչ-որ կանխատե- սումներ արվում են, բայց հասկանալ, թե վեր- ջում այն ինչ զարգացում կունենա՝ դժվար է: Այս նախագծի իրականացման արդյունքում անկանխատեսելի մի բան եղավ, այն բակե- րում, որտեղ տեղադրվել էր լուսավորությու- նը, փոխվեց մարդկանց վերաբերմունքը սե- փական բակի նկատմամբ՝ սկսեցին մաքրել, նստարաններ տեղադրել և այլն: Նման բան

ԳԱՂԱՓԱՐԸ ԳԱԼԻՍ Է ԱՆՀԱՏԻց, ՄԵՆՔ ԱՆՈՒՄ ԵՆՔ ԴՐԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՕԳՆՈՒՄ, ՈՐ ԱՅՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԾՎԻ: ԱՅԴ ԱՄԲՈՂՋ ցԻԿԼԸ ԿՈՉՎՈՒՄ Է ԳԱՂԱՓԱՐԻ ԻՆ- ԿՈՒԲԱցԻԱ

↑ Ucom ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանի ելույթը «Կոլբա Լաբի» միջո- ցառումներից մեկի ժամանակ

← Երիտասարդ- ները միանում են համայնքային միկրոհարցմանը

Բիա

յնա

Մա

հարի

Բիա

յնա

Մա

հարի

Page 36: Հոկտեմբեր 2015, #5 (35)

տալիս ՏԻՄ-ին SMS-ների միջոցով ներգրավ- վել քաղաքացիներին՝ իրենց իսկ համայքնի որոշումների կայացմանը: Կարճ հաղորդա- գրությամբ հարց է ուղարկվում բնակիչներին պատասխանի մի քանի տարբերակներով: Նույն եղանակով քաղաքցին ուղարկում է պատասխանը: Նախաձեռնությունը հաջողությամբ իրակա- նացվում է Հայաստանի հինգ համայնքներում (Արենի, Գորիս, Թումանյան, Նոր Երզնկա, Ջան- ֆիդա)՝ ՀՀ տարածքային կառավարման և ար- տակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագրի ղեկա- վար և միկրոհարցման նախաձեռնության հե- ղինակ Նատալյա Հարությունյանի խոսքով, բոլոր համայնքներում, որտեղ իրականացվել է հարցումը ՏԻՄ-ը որոշումներ է կայացրել, հիմնվելով հարցման արդյունքների վրա: Օրինակ, Արենիում հարցվողների 37 տոկոսը կարևորել է փողոցների լուսավորությունն ու հարցը լուծվել է: Թումանյանում 42 տոկոսը կարևորել է քաղաքի 8-րդ փողոցի բարեկար- գումն ու հարցը նույնպես լուծվել է:Ծրագիրը ներառվել է «Բաց կառավարման գործընկերության» ծրագրում (2014-2016) և հաղթել Ashoka Changemakers միջազգային մրցույթում:

TEDx՝ նոր արձագանքTEDx-ը մարդկանց հետ շփվելու ալտերնա- տիվ տարբերակ է՝ փաթեթավորված մարքե- թինգային գաղափար, որ իրականացվում է Հայաստանում շուրջ 5 տարի: Այս տարվա գարնանը կայացած միջոցառումը կազմա- կերպել էր «Կոլբա Լաբը»՝ «Ժամանակ ու տա- րածություն» խորագրով: Տարբեր բարձրաս- տիճան անձինք, կառավարության անդամ- ներ, ռեկտորներ TEDx-ի շրջանակներում պատմում են սեփական փորձի մասին, կամ խոսում իրենց հետաքրքրող թեմաներից, այս- պիսով հասանելի դառնալով մասնակիցների համար ու ներկայանալով լրիվ այլ՝ երբեմն նույնիսկ անսպասելի կերպարով: «Երբ նման փաթեթավորմամբ ես վաճառում գաղափար- ները, արձագանքներն էլ լրիվ այլ են: Մենք հանդիպումներ ենք կազմակերպել տարբեր պաշտոնյաների հետ ու TEDx-ում ունեցած նրանց ելույթը միանգամից այլ՝ դրական ար-

TEDX-Ը ՄԱՐԴԿԱՆց ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒ ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ՏԱՐԲԵՐԱԿ Է՝ ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐ, ՈՐ ԻՐԱԿԱՆԱցՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՈՒՐՋ 5 ՏԱՐԻ

ձագանք է ստացել», — նշում է Մարինա Մխի- թարյանը: «Կոլբա Լաբի» նախաձեռնությամբ աշնանը կկայանա հերթական TEDx-ը, որտեղ առաջին անգամ Հայաստանում կխոսեն մի- այն պետական սեկտորում աշխատող մար- դիկ՝ կառավարման թեմայի շուրջ, բայց ոչ Կառավարության մասին:

Երեխաների ձայնըՄԱԿ-ում նաև հատուկ ուշադրություն են դարձնում TEDxKids միջոցառմանը: Արդեն չորս տարի է՝ առաջին տարվանից, ինչ TEDx-ի մանկական տարբերակին Հայաստանում աջակցում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը: Այդ համագործակցության հիմնական նպա- տակները երկուսն են՝ երեխաների ձայնը լսելի դարձնել՝ օգտագործելով ինովացիոն գործիքներ, ինչպես նաև՝ հավաքելով մի տե- ղում տարբեր ոլորտների պատասխանա- տուներին, երկխոսություն սկսել նրանց և երեխաների միջև: Գործակալության հաղոր- դակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգս- յանը նշում է, որ բանախոս պատանիների ելույթները որպես կանոն վերաբերում են կրթության ոլորտին, մասնավորապես նե- րառական ձևաչափին, սննդի հարցերին, այդ թվում և դպրոցական ճաշարաններում առկա խնդիրներին, հաճախ խոսվում է գենդերային

խնդիրների մասին, եղել է ելույթ սեռով պայ- մանավորված աբորտների մասին և այլն: Նա նաև կարևորում է այն փաստը, որ վերջին եր- կու տարիներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, TEDxKids-ը դուրս եկավ Երևանի սահմաննե- րից: Այս տարվա երկրորդ հավաքը, օրինակ, կկա- յանա Լոռու մարզում (TEDxYouth@Stepanavan): Իսկ անցյալ տարի մեկ այլ ծրագիր՝ Թումո կենտ- րոնի հետ համատեղ, անցկացվել էր Դիլիջանում. «Մենք մեկ շաբաթով հավաքեցինք միասին երկու խումբ երեխաների՝ հաշմանդամություն ունեցող և չունեցող, — պատմում է Զառան, — առաջադրանքը հետևյալն էր՝ միասին նկարա- հանել մեկ րոպեանոց ֆիլմեր: Առաջին օրը, հի- շում եմ, ճաշարանում, խմբերը միմյանցից առան- ձին էին նստած, իսկ վերջին օրը՝ արդեն տղա- աղջիկ էին բաժանված, այսինքն հաշմանդամու- թյան հարցը արդեն դեր չէր խաղում»: Նկարա- հանված ֆիլմերը նույնպես երեխաներին հուզող հարցերի շուրջ էին, դրանցից մեկը, օրինակ, Դի- լիջանում ժամանացի տարբերակների խիստ քչության մասին էր և ընդհանրապես այն մասին, որ Երևանից դուրս երեխաների կյանքը շատ ավելի բարդ է: Իրենց հուզող հարցերը երեխա- ները կարողացան արտահայտել նաև ֆոտո- պատմությունների տեսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Թու- մոյի և PanArmenian PHOTO-ի համատեղ ծրա- գիրն իրականացվել է այս տարի Երևանում:

← «Կոլբա Լաբը» համագործակցում է նաև երևանյան TEDx-ի հետ

Հոկտեմբեր 20153435

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ նորարարություն

Page 37: Հոկտեմբեր 2015, #5 (35)

↓ Արդեն չորս տարի է՝ TEDx-ի մանկական տարբերակին Հայաս- տանում աջակցում է UNICEF-ը

↓ Գոռ Սուջյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Imagine նախագծի հայաս- տանյան հոլովակում

Լեննոնի օրինակով2014-ին Հայաստանը դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ #IMAGINE նախաձեռնության մասնա- կիցը: Հատուկ նախագծի համար, որը պետք է ամփոփեր «Երեխայի իրավունքների մասին» հռչակագրի 25-ամյակը և հիշեցներ բոլորին, թե դեռ ինչքան աշխատանք կա կատարելու, որպեսզի երեխաների կյանքը աշխարհի տար- բեր կողմերում բարելավվի: Դևիդ Գետտայի գլխավորությամբ մշակվել էր Touchcast մոբայլ հավելված, որի միջոցով բոլոր ցանկացողները կարող էին ձայնագրել Ջոն Լեննոնի հռչակա- վոր երգի իրենց տարբերակը: Եվ ամեն օգտա- գործումից հանգանակություն էր կատարվում մեկ դոլարի չափով: Հարյուրավոր մարդիկ մաս- նակցեցին նաև Հայաստանից: Բացի սովորա- կան անհատներից, ներգրավվեցին նաև հայտ- նի դեմքեր. որպես ծրագրի հայաստանյան ամփոփում նկարահանվեց տեսահոլովակ, որում Imagine երգը կատարում էին Սերժ Թան- գյանը, Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանը, Հայաստանի փոքրիկ երգիչները, Իսաբել Բայ- րակդարյանը, Ալլա Լևոնյանը և Տիգրան Պետ- րոսյանը, իսկ պրոդյուսերները Արմեն Մար- տիրոսյանն ու Հրաչ Քեշիշյանն էին:

Գցում ենք սաղմերն ու հետևումԱյսքանով, սակայն, նորագույն տեխնոլոգիա- ների կիրառումը ՄԱԿ-ի հայաստանյան գրա- սենյակում չի ավարտվում: Մոտ ապագայում հայաստանյան ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնու- թյամբ կստեղծվի մի հավելված, որը նախա- տեսված է ներկա և ապագա մայրերի համար. «Հավելվածը կպատմի, թե ինչպես է պետք կրծքով կերակրել, ինչպես երեխային հավելյալ սնունդ տալ, ինչպես պատրաստվել ծննդա- բերությանը, տանը ստեղծել բալիկի համար ապահով միջավայր և այլն, — պատմում է Զա- ռան, — Սրան կգումարվեն տեսանյութեր և պարբերաբար թարմացվող բովանդակություն, որը կօգնի ներկա և ապագա ծնողներին էլ ավե- լի լավ խնամել իրենց փոքրիկներին և լինել տեղեկացված երեխայի սնուցմանն ու խնամ- քին վերաբերող հարցերում ընտրություն կա- տարելիս»: «Կոլբա Լաբը» նույնպես մեծ պլաններ ունի ապագայի համար. «Սա փորձարարական լա- բորատորիա է, մենք գցում ենք սաղմերն ու հե- տևում՝ արդյոք կաշխատե՞ն», — նշում է Մարի- նան ու հավելում, որ լաբորատորիան բաց է ու հասանելի բոլորի համար: Գաղափարներ առաջարկելու համար կարելի է պարզապես հետևել «Կոլբա Լաբի» ֆեյսբուքյան էջին կամ այցելել պաշտոնական կայքն ու ծանոթանալ նախագծի բոլոր մանրամասներին:

Լենա Գևորգյան «Կոլբա Լաբ», ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Page 38: Հոկտեմբեր 2015, #5 (35)

70 տարվա պայքար սովի դեմ

Այս տարի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) նշում է իր հիմնադրման 70 տարին: Այդ 70 տարվա ընթացքում

կազմակերպությունը շատ բան է արել՝ ՄԱԿ-ի և այլ գործընկերների հետ համատեղ, որպեսզի անդամ պետություններին օգնի վերացնել քաղցն ու

բարձրացնել սնուցման մակարդակը:

Գործընկերություն Հայաստանը ՊԳԿ անդամ է դարձել 1993 թ. նոյեմբերին: Ան- ցած 20 տարվա ընթացքում ՊԳԿ-ն ակտիվորեն աջակցել է Հայաստանի զարգացման ազգային պլաններին և ար- տակարգ իրավիճակների նախագծերին՝ ուղղված գյու- ղատնտեսական արտադրողականության մակարդակի բարձրացմանն ու երկրում պարենային ապահովության բարելավմանը: Կազմակերպությունը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել, որը ներառել է բազմազան ոլորտներ, սկսած գյուղատնտեսական հատվածում զար- գացումներից, մինչև կենդանիների անդրսահմանային հիվանդությունների դեմ պայքարը, բնական ռեսուրսների և հողային պաշարների կառավարումը և անտառաբուծու- թյան ու ձկնաբուծության ոլորտներում ծրագրերի իրակա- նացումը: Ներկա համագործակցությունը, ի թիվս այլոց, ուղղված է արտադրողականության և պարենային ապա- հովության մակարդակի բարձրացմանն ու գյուղատնտե- սության ոլորտում դոնորային համակարգման մեխա- նիզմների ստեղծմանը:

Անվտանգ մսամթերք Հայաստանում ՊԳԿ-ի գլխավոր աշխատանքներից մեկն ուղղված է եղել երկրի բնակչության համար անվտանգ միս ու մսամթերք ապահովելուն: Հունաստանի կառավա- րության աջակցությամբ երկրում կառուցվել է ժամանա- կակից սարքավորումներով հագեցած հինգ սպանդանոց, որոնց շահագործումը հնարավոր է դարձել մասնավոր հատվածի հետ գործընկերության միջոցով: Ծրագիրն ուղղված է նաև մսարտադրության ոլորտի ան- վտանգ զարգացման ապահովման ինստիտուցիոնալ կա- րողության բարելավմանը, այդ թվում՝ մսի փորձաքննու- թյան եղանակների և ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև հիվանդությունների մասին միջազգային պահանջներին համահունչ հաղորդման մեխանիզմների ստեղծման միջոցով:

Ծիրանենու կոլեկցիոն այգիԾովի մակարդակից տարբեր բարձրությունների վրա տե- ղադրությունը և հողային-կլիմայական պայմանների բազ- մազանությունը պայմաններ են ստեղծել ծիրանի, դեղձի, սալորի, բալի, խնձորի, տանձի, ընկույզի, գետնանուշի, թզի և նռան արտադրության համար: ՊԳԿ-ն աջակցել է Հայաս- տանին՝ հինգ հեկտար տարածքի վրա ստեղծելու ծիրանե- նու կոլեկցիոն այգի, որտեղ հավաքված է ծիրանի ավելի քան 80 սորտ և երկրի չորս մարզերում հիմնելու ցուցա-

↑ Ծիրանի կոլեկցիոն այգի՝ ստեղծված ՊԳԿ ծրագրի շրջանակներում։

↑ Ծիրանի կոլեկցիոն այգի՝ ստեղծված ՊԳԿ ծրագրի շրջանակներում։

Հոկտեմբեր 20153637

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ գյուղատնտեսություն

Page 39: Հոկտեմբեր 2015, #5 (35)

դրական այգիներ: Ծիրանի գենետիկ ռեսուրսների հավաքու- մից և պահպանումից զատ, ծրագիրը նպաստում է երկրում ծիրանենու արտադրության կայուն հիմքի զարգացմանը: Կոլեկցիոն այգին բաց կլինի բոլոր գիտնականների և հետա- զոտողների, ինչպես նաև արտադրողների համար: Գյուղա- տնտեսական նոր տեխնոլոգիայի կիրառումը, որը ներառում է կաթիլային ոռոգման համակարգ և կարկուտից պաշտպա- նող ցանց, նույնպես կմեծացնի հողագործների եկամուտ- ները և կայուն հիմք կստեղծի հետագա սելեկցիոն գործո- ղությունների իրականացման համար:

Անասնաբուժական ծառայությունների ամրապնդումՄանր և խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հի- վանդությունը Հայաստանում աճ է արձանագրել սկսած 1990-ական թվականների վերջերից: Հիվանդությունը վտան- գավոր է ոչ միայն խոշոր եղջերավոր անասունների, ոչխար- ների, այծերի և այլ կենդանիների, այլև մարդկանց համար: Այն կարող է տարածվել չպաստերիզացված կաթնամթերքի և վարակված կենդանիների հետ անմիջական շփման միջո- ցով: Նպատակ ունենալով տեխնիկական աջակցություն ցու- ցաբերել և ստեղծել համապատասխան կարողություններ՝ Կառավարությունը, Շվեյցարիայի զարգացման և համագոր- ծակցության գործակալության (SDC) աջակցությամբ կազ- մել է ծրագիր, որն իրականացվում է ՊԳԿ-ի կողմից: Աջակ- ցություն է ցուցաբերվում կենդանիների բրուցելոզի վերա- հսկման ավելի արդյունավետ համակարգի ստեղծմանը և, հետևաբար, բացի ապագայում բրուցելոզի վերահսկման շարունակական ազգային ծրագրի համար որպես օգտա- կար մոդելային օրինակ ծառայելուց, կսահմանափակի նաև մարդկանց վարակման վտանգը:

Աջակցություն ENPARD-ի ներքո՝ քաղաքականության մշակման հարցում Հայաստանում Եվրոպական հարևանության գյուղատնտե- սության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակում ՊԳԿ-ն տեխնիկական աջակցություն է ցուցա- բերում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ ինս- տիտուցիոնալ զարգացման նպատակով և քաղաքականու- թյան մշակման հարցում՝ տեխնիկական հարցերի, արտա- դրողականության բարձրացման, հողերի կառավարման բա- րելավման և գյուղատնտեսական համատարած հաշվառ- ման իրականացման ոլորտներում: Ծրագիրը առանձնակի ուշադրություն կդարձնի կանանց, երիտասարդներին և խոցելի այլ խմբերին: Ծրագրի շահառուները գյուղական համայնքները, արտադրողները, արտադրողների խմբերի անդամները, աշխատակիցները և նրանց ընտանիքների ան- դամներն են Հայաստանի ողջ տարածքում:Ամեն տարի Պարենի համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 16-ին, ՊԳԿ-ն և իր անդամ պետությունները նշում են 1945 թվականին ՊԳԿ-ի հիմնադրումը: Պարենի համաշխարհային օրվա այս տարվա թեմա է ընտրվել սոցիալական պաշտպա- նությունը՝ ընդգծելու դրա կարևորությունը գյուղական աղ- քատության նվազեցման և պարենի հասանելիություն կամ պարեն գնելու միջոցներ ապահովելու հարցում:

Գայանե Նասոյան ՊԳԿ Հայաստան

↓ Անտառտնտեսության զարգաց- մանը աջակցելը հանդիսանում է երկրում՝ ՊԳԿ առաջնահերթու- թյուններից մեկը

↑ ՊԳԿ ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել թու- նաքիմիկատների որակի վերահսկո- ղությանը և դրանց մնացորդային քանակների մոնիտորինգին

↓ «Թելեֆուդ» փոքր ծրագրերը աջակցություն են ցուցաբե- րում գյուղական համայնքնե- րի ամենախոցելի խավերին

→ ՊԳԿ–ն աջակցում է բան- ջարեղենի սերմնաբուծության և արտադրության համա- կարգի զարգացմանը

← ՊԳԿ–ն աջակցում է ծի- րանի գենետիկ ռեսուրս- ների պահպանմանը

Page 40: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Սիրիահայ կամավորը

Վրույր Բիլեմջյանը պրոֆեսիոնալ կամավոր է: Իսկ մասնագիտությամբ՝ դեղագործ: Նա սովորում է Բժշկական համալսարանում, և արդեն

3 տարի է, ինչ բնակվում է Հայաստանում և մեկ տարի է, ինչ ստաժավորում է անցնում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն

հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակում: Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, սակայն պատերազմն ստիպել է նրա

ընտանիքին տեղափոխվել ավելի ապահով երկիր, և ավելի լավ տարբերակ, քան պատմական հայրենիքն է, չկար:

Հոկտեմբեր 20153839

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ սեփական փորձ

Page 41: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Իրականացած երազանքՎրույրի հետ հանդիպում ենք վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Երևանում բացված բազմաթիվ նոր՝ «սիրիական թեքումով» արևել- յան ռեստորաններից մեկում: Այս մեկը ևս բաց- վել է Սիրիայից տեղահանված և Հայաստա- նում ապաստան գտած սիրիահայերի կողմից: «Ես շատ ուրախ եմ, որ հայտնվեցի Հայաստա- նում, այստեղ ես գտա ինքս ինձ, — պատվերը կատարելուց հետո սկսում է պատմել Վրույ- րը: — Փոքր ժամանակվանից իսկապես երա- զել եմ գալ Հայաստան, տեսնել Արարատը, գնալ Սևան, մի խոսքով՝ բնակվել հայրենի- քում, սակայն ոչ պատերազմի գնով…»: Երազանքն իրականացել է երեք տարի առաջ, երբ քսանամյա Վրույրն ընտանիքի հետ Հալե- պից տեղափոխվեց Երևան: Այսօր բացի դա- սերից նա ակտիվ մասնակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից մշակված մարդասիրական ծրագրերի՝ օգնում իր նման երիտասարդներին այստեղ զգալ ինչպես տանը:

Պրոֆեսիոնալ կամավորԱմեն ինչ սկսվեց, երբ Վրույրը մտածում էր, թե ինչպես լրացնի այն ազատ ժամանակը, որը մնում էր դասերից հետո: Գնաց ռուսերենի դա- սերի, հետո զբաղվում էր սպորտով: Բայց էլի ազատ ժամանակ էր մնում, և նա ոչ մի կերպ չեր հարմարվում այն մտքին, որ ժամանակն անտեղի կորչում է. «Ինչ-որ բան ինձ չէր հերի- քում, դրա համար էլ որոշեցի զբաղվել կամա- վորական աշխատանքով՝ վստահ էի, որ կան մարդիկ, ովքեր անցել էին իմ ճանապարհը և օգնությանս կարիքն ունեին: Այդ ժամանակ սկսեցի ուղղակի այցելել ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տարբեր ծրա- գրեր և վարպետության դասերի: ԿԱԶԱ-ի դա- սախոսը խորհուրդ տվեց դիմել World Vision հիմնադրամ, որտեղ և կայացավ իմ առաջին փորձը որպես կամավոր: Հետո ինձ որպես կամավոր հրավիրեցին YMCA…»: Եվ այդպես շարունակ, մինչև երկու տարի առաջ Վրույրը սկսեց համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության, իսկ ավելի կոնկրետ՝ ՄԱԿ ՓԳՀ-ի գործակալության հետ:Այստեղ Վրույրի գիտելիքներն ու փորձը շատ օգտակար եղան Սիրիայից տեղահանված բնակչությանն օգնություն ցուցաբերելու գոր- ծում, քանի որ նրանցից շատերը Հայաստան էին եկել հենց փախստականի կարգավիճա- կով: Վրույրի նեղ մասնագիտացումը երիտա- սարդներն են, նրանց ինտեգրումը հայկական իրականությանը: ՄԱԿ ՓԳՀ-ն իր ծրագրերն իրականացնում է գործընկեր կազմակերպու- թյունների միջոցով, որոնց շարքում են, օրի- նակ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ԿԱԶԱ-ն կամ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունները:

Լեզու և գործիքներՎրույրի խոսքերով, Հայաստան ժամանած շատ սիրիահայ երիտասարդներ ունենում են լեզվի

խնդիր, որպես կանոն՝ ռուսերենի: Եվ ՄԱԿ ՓԳՀ-ի և, մասնավորապես, Վրույրի խնդիրն է օգնել հաղթահարել նմանատիպ խոչընդոտ- ները: Օրինակ՝ օգնել փախստականներին գտնել մատչելի ռուսերենի դասընթացներ կամ ճիշտ համալսարան ընդունվել: Նաև հենց ՄԱԿ ՓԳՀ-ն է իր գործընկեր կազմակերպության ԿԱԶԱ-ի միջոցով կազմակերպում լեզվի ան- վճար դասընթացներ: Կան նաև սիրիահայեր, որոնք նույնիսկ հայերենի չեն տիրապետում:«Շատ երիտասարդներ դժվարությամբ են այստեղ աշխատանք գտնում՝ իրենց մասնա- գիտությամբ, — ասում է Վրույրը, — օրինակ, մի տղա, որը վարսավիր էր Սիրիայում, այս- տեղ չէր կարողանում աշխատանքի ընդուն- վել, և մենք օգնեցինք նրան ձեռք բերել վար- սավիրական պարագաներ՝ մկրատներ, վար- սահարդարիչ և այլն, և նա կազմակերպեց իր սեփական գործունեությունը: Այս նախաձեռ- նությունն էլ իրականացվում է Հայկական Կար- միր խաչի ընկերության միջոցով: Օրինակ, մի խումբ կանայք, ովքեր Սիրիայում կարի գործ էին անում և այստեղ չունեին ոչ մի գործիք, նույնպես անվճար ստացան գործիքներ, և այժմ նրանց հաջողվում է գումար վաստակել»:

Ֆուտբոլային դիվանագիտությունԵրիտասարդների ինտեգրման համար ամեն տարի կազմակերպվում են տարբեր միջոցա- ռումներ՝ մարզական, երաժշտական, մշակու- թային: «Ամենակարևորը այն է, որ այդ միջո- ցառումներին մասնակցում են նաև տեղացի երիտասարդներ, ինչը շատ է օգնում շփում հաստատել միմյանց միջև, նոր ընկերներ ձեռք բերել: Անցած տարվա մայիսին կազմակերպել էինք ֆուտբոլի երիտասարդական առաջնու- թյուն, որին մասնակցել էր 14 թիմ. չորսը կազմ- ված էին զուտ սիրիահայերից, մի թիմ կար, որտեղ հանդես էին գալիս թե սիրիահայեր, թե տեղացիներ, կար պարսիկների թիմ, տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայերի թիմ և նույնիսկ՝ աֆրիկացիների թիմ: Հենց փախս- տական աֆրիկացիների թիմն էլ ճանաչվեց հաղթող: Այս տարի ևս ֆուտբոլի մրցաշար էինք կազմակերպել, որին մասնակցում էին փախստականներ և ապաստան հայցողներ տարբեր երկրներից, Սիրիայից տեղահանված և տեղացի երիտասարդներ: Բացի այդ կազ- մակերպել էինք նկարչության միջոցառում երեխաների մասնակցությամբ»:

«Դրա համար էլ ՄԱԿ ՓԳՀ-ում եմ»Արդեն մեկ տարի է, ինչ Վրույրը ՄԱԿ ՓԳՀ-ում ստաժավորում է անցնում: Նա իր օրինակով գիտի, թե ինչպիսի դժվարությունների են հան- դիպում փախստականները, երբ լքում են հա- րազատ տունը, որտեղ բնակվել են կյանքի առաջին օրվանից և մեկնում մի երկիր, որտեղ չունեն ոչ բարեկամ, ոչ էլ ընկեր: «Դրա համար էլ պիտի միմյանց օգնենք, — ամենայն պա- տասխանատվությամբ ասում է Վրույրը, — դրա համար էլ ես ՄԱԿ ՓԳՀ-ում եմ»:

ՄԱԿ ՓԳՀ-ն և Սիրիայից տեղահանված անձինքՄԱԿ ՓԳՀ-ն իր գործընկեր ՀԿ-ների համատեղ ջան- քերով աջակցում է ՀՀ կառավարությանը, միջազ- գային, տեղական և սփյուռքի կազմակերպություն- ներին, եկեղեցուն և հասարակությանը և, ուշադրու- թյան կենտրոնում պահելով երեխաներին, կանանց, ծերերին և հատուկ կարիքներ ունեցող անձանց, հոգում է տեղահանված բնակչության առաջնային կարիքները և ընդգրկում նրանց ինտեգրմանն ուղղ- ված ծրագրերում: 2014թ-ից սկսած մինչև 2015թ. օգոստոսը միջգերատեսչական «Սիրիա՝ Տարա- ծաշրջանային հրատապ օգնության պլան»-ի կող- մից հատկացված ֆինանսական միջոցների շնոր- հիվ ՄԱԿ ՓԳՀ-ն և իր գործընկերները մի շարք ծրա- գրեր են իրականացրել, օր.՝ 4966 անձ (ավելի քան 1600 ընտանիք) ստացել է ֆինանսական օգնու- թյուն առաջին անհրաժեշտության խնդիրները հո- գալու համար, 3107 անձ (850 ընտանիք) բնակարա- նային վարձի սուբսիդավորում, 6200 անձ՝ իրավա- բանական աջակցություն և խորհրդատվություն, 4050 անձ հոգեբանական աջակցություն, դեղորայք և բուժօգնություն, ինչպես նաև իրազեկվածության բարձրացման, միջմշակութային, սպորտի և ար- վեստի, երեխաների և երիտասարդների համար նախատեսված կրթության ոլորտի ծրագրեր, ցու- ցահանդես-վաճառքներ և բարեգործական տոնա- վաճառներ (ավելի քան 5000 անձ) և այլն: Գործա- կալության գործողությունները հիմնականում ուղղ- ված են փախստականների անվտանգության ապա- հովմանը և նոր հասարակության մեջ ինտեգրմանը: Մասնավորապես, բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում՝ հասարակության մեջ փախստա- կանների խնդիրը բարձրաձայնելու նպատակով: Ի թիվս այլոց, աչքի է ընկնում «Ընտանիքի բարե- կամ» նորարարական ծրագիրը, որի արդյունքում տեղացի կամավորները նոր ժամանած տեղահան- ված սիրիացի ընտանիքներին օգնեցին վերսկսել իրենց կյանքը Հայաստանում՝ նրանց տրամադրե- լով անհրաժեշտ խորհդատվություն, բարոյական և սոցիալական օգնություն, ուղղորդելով դեպի ան- հրաժեշտ ծառայությունները, քաջալերելով մաս- նակցել հասարակության կյանքին և ընդլայնել իրենց սոցիալական ցանցը, այդպիսով ինտեգրվել երկրի սոցիալական, իրավական և մշակութային կյանքին: Ընդհանուր առմամբ այդ ծրագրին մաս- նակցել է Սիրիայից տեղահանված ավելի քան 320 անձ (75 ընտանիք): Ինտեգրման համար ոչ պակաս կարևոր է փախստա- կանների շրջանում փոքր բիզնեսի խթանումը՝ սեփական ընտանիքներին եկամտով ապահովելու համար: Շուրջ 92 անձ օգտվել է ՄԱԿ ՓԳՀ-ի և ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ֆինանսավորվող միկրովարկավոր- ման ծրագրից բիզնես ձեռնարկելու համար, իսկ 401-ը ստացել են բուն գործունեության համար ան- հրաժեշտ սարքավորումներ և տեխնիկա՝ կարի մե- քենաներ, խոհանոցային պարագաներ, ավտոմեքե- նաների վերանորոգման գործիքներ և այլն: Բացի այդ, կազմակերպվել են բազմաթիվ ճանաչողական դասընթացներ, ամառային դպրոցներ, օտար լեզու- ների ուսուցման կուրսեր և այլն:

ՄԱԿ ՓԳՀ-ՈՒՄ ՎՐՈՒՅՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ՈՒ ՓՈՐձԸ ՇԱՏ ՕԳՏԱԿԱՐ ԵՂԱՆ ՍԻՐԻԱ- ՅԻց ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ՕԳ- ՆՈՒԹՅՈՒՆ ցՈՒցԱԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

Արմեն Մուրադյան Բիայնա Մահարի

Page 42: Հոկտեմբեր 2015, #5 (35)

← «Շնորհավորանք- ներ Միավորված ազ- գերից, Նյու Յորք», 1940-ականներ

← Հուշանվեր-ափսե

← Լուցկու տուփ, 1950-ականներ

↑ Հուշանվեր-սկուտեղ, 1950 թ.

← Բացիկների հավաքածու

← Խաղալիք հրասայլ Հոն-կոնգից՝ ՄԱԿ-ի տարբերանշանով, 1960-ականներ

← Լանչի տուփ, 1954 թ.

→ Կոլեկցիոն արծաթյա գդալներ

← «Պայքար ազատության համար», ազդագիր, 1940-ականներ

↓ Սեղանի հուշանվեր, 1950-ականներ

↓ Ամերիկյան արտա- դրության գրպանի դանակ, 1950-ականներ

Միավորված հուշանվերներՍուրճի գավաթ, գրպանի դանակ, մագնիսներ, բացիկներ և այլ հուշանվերներ՝ ՄԱԿ-ի տարբերանշանով կամ գլխամասի պատկերով:

Հոկտեմբեր 20154041

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ Հավաքածու

Page 43: Հոկտեմբեր 2015, #5 (35)

← Սուրճի գավաթ, 1990-ականներ

↓ Արծաթյա հուշանվեր

↑ Սեղանի խաղ՝ կազմակերպության գործունեության մոտիվներով, 1961 թ.

↗ «Միավորված ազգերի սիրված բաղադրատոմ- սերը», 1950 թ.

→ Ամերիկյան հուշանվեր զանգակ

← ՄԱԿ-ի գլխամասի շենքի պատկերով մագնիս

↖ Խաղաքար- տերի տուփ

↑ Թմրանյութերի տարածման դեմ պայքարի թեմայով նամականիշ և ծրար, 1964 թ.

↓ Բացիկ, 1950 թ.

→ ՄԱԿ-ի կրծքա- նշան, 1960-ականներ

→ Անդամ երկրների դրոշներով պաստառ

↑ ՄԱԿ-ի շենքում անցկացվող էքսկուրսիաների մասնակցի պիտակ, 1950 թ.

→ Սառնարանի մագնիս

↑ Հուշանվեր-պաստառ՝ ՄԱԿ-ի գրասնեյակի պատկերով

Page 44: Հոկտեմբեր 2015, #5 (35)

հայաստանը՝ INSARAG անդամ

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հաշված օրեր անց աշխարհի տարբեր երկրներից Հայաստան շտապեցին բազմաթիվ փրկարար ջոկատներ՝ փրկելու

փլատակների տակ մնացածներին, կազմակերպելու և համակարգելու որոնողա-փրկարարական աշխատանքների ընթացքը: Աննախադեպ մասշտաբների հասնող մարդասիրական օգնության այդ օպերացիայի արդյունավետությունը հետագայում լուրջ քննարկումների առարկա դարձավ միջազգային մարդասիրական հանրության կողմից, ինչի արդյունքում 1991 թ. հիմնվեց ՄԱԿ-ի ներկայիս INSARAG միջազգային

որոնողափրկարարական խորհրդատվական խումբը:

INSARAG-ը ՄԱԿ-ի համակարգում գործող, տարբեր երկրների որոնողա- փրկարարական կազմակերպություններից բաղկացած միավորում է, որի քարտուղարությունը գտնվում է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (ՄԳՀԳ - UNOCHA) կազմում: Այս տարվա սեպտեմբերին Հայաստանը նույնպես համալրեց այդ երկրների շարքը, լինելով տարածաշրջանում ԱՊՀ երկրներից առաջինը, որի փրկարար- ները ստացան INSARAG-ին անդամակցելու համար անհրաժեշտ միջ- ազգային որակավորում: INSARAG-ը տարբեր երկրներից անդամագրված ավելի քան 80 տա- րատեսակ աղետների դեպքում գործելու հմտություններով օժտված և համապատասխան տեխնիկական հագեցվածություն ունեցող փրկա- րարական կազմակերպությունների ցանց է: Այն մեծ աղետների ժա-

մանակ կոչված է ապահովելու որոնողափրկարարական և մարդասի- րական օգնության աշխատանքների համակարգումը: INSARAG-ի հիմնելու գաղափարը միջազգային մարդասիրական հանրու- թյան մոտ ծագեց հատկապես 1985 թվականի Մեխիկոյի և 1988-ի Սպի- տակի երկրաշարժերից հետո, նպատակ ունենալով էլ ավելի արդյունա- վետ դարձնել մեծ աղետների ժամանակ իրականացվող միջազգային մարդասիրական գործառույթները: Դա, մասնավորապես, վերաբերում էր ներգրավված մասնագիտացված փրկարարական խմբերի աշխա- տանքների արդյունավետ համակարգմանը և նրանց գործողություննե- րում միասնական ստանդարտների կիրառմանն ուղղված մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը: INSARAG-ի միջոցով է, որ այսօր իրականաց- վում են նշված խնդիրները:

Հոկտեմբեր 20154243

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ Անդամակցում

Page 45: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Հայաստանի փորձն ակամա նախադեպ հանդիսացավ INSARAG-ի ստեղծման համար, և այս առումով, Հայաստանի անդամակցությունը INSARAG-ին կարելի է խորհրդանշական համարել: Այդ իրադարձու- թյունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՏԿԱԻՆ փրկարար ծառա- յության քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը սեպտեմ- բերի 1-3-ը բարեհաջող հաղթահարեց INSARAG-ի չափանիշներով իրականացվող որակավորման եռօրյա վարժանքը և դասակարգվեց որպես INSARAG-ի ՔՈՓ թիմ:2012 թվականին INSARAG-ին անդամակցման հայտ ներկայացնելուց ի վեր, հայկական ՔՈՓ թիմը լուրջ ճանապարհ է անցել, միջազգային մասնագետների օգնությամբ INSARAG-ի չափանիշներին համապա- տասխան մասնագիտական և տեխնիկական անհրաժեշտ մակարդակ ապահովելու նպատակով: Այդ ամբողջ գործընթացում ՏԿԱԻ նախա- րարությանը և հայ փրկարարներին աջակցել և սատարել են ինչպես ՄԳՀԳ կենտրոնական և տարածաշրջանային ներկայացուցչություն- ները, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, այնպես էլ INSARAG քար- տուղարությունը և անդամ երկրները, մասնավորապես Լեհաստանի և Ռուսաստանի INSARAG թիմերը և Զարգացման և համագործակցու- թյան շվեյցարական գործակալությունը (SDC):Անդամակցության արարողության ընթացքում ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն իր երախտագիտությունը հայտնեց հյուրե- րին հայկական ՔՈՓ թիմին աջակցելու և որակավորման գործընթացի դիտարկման համար: Նա նշեց, որ թիմի հաջողությունը տարիների ու տքնաջան աշխատանքի արդյունք է և ընդգծեց գործընկերների՝ մաս- նավորապես ՄԱԿ-ի, Շվեյցարիայի և Լեհաստանի աջակցության դերը:INSARAG-ի քարտուղար Ջեսպեր Լունդն էլ, հայ փրկարարներին հանձ- նելով INSARAG-ի միջազգային որակավորման հավաստագիրը, նշեց, որ. «1988 թվականին Հայաստանում Սպիտակի երկրաշարժն էր, որ վեր հանեց քաղաքացիական պաշտպանության խմբերի՝ ավելի բարձր պատրաստվածություն և արձագանքման կարողություններ ունենա- լու անհրաժեշտությունը՝ առավել արդյունավետ համակարգելու և ավելի շատ կյանքեր փրկելու համար»:

Աշոտ Սարգսյան ՀՀ ՏԿԱԻ նախարարություն

Page 46: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Մենք ենք, մեր բնակչությունը

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), այլ աշխատանքների շարքում, վերլուծություններ և կանխատեսումներ է անում Հայաստանի ժողովրդագրական պատկերի վերաբերյալ և օգնում է Հայաստանի կառավարությանը՝ համապատասխան քայլեր մշակել՝ վեր հանված խնդիրները լուծելու համար: Ներկայացնում ենք ներկայում Հայաստանում առկա ժողովրդագրական ամենալուրջ խնդիրները:

Ցածր ծնելիությունՈրպեսզի որևէ երկրում ապահովվի, այսպես կոչված՝ պարզ վերար- տադրություն՝ այսինքն՝ ծնունդների և մահերի արդյունքում բնակչու- թյունը ո՛չ պակասի, ո՛չ էլ ավելանա, անհրաժեշտ է, որ մեկ կինը ունե- նա միջինը 2.1 երեխա (սա, իհարկե, չի նշանակում, որ ունենում են երկու երեխա և մեկ, ասենք, ոտք, պարզապես խոսքը միջինացված ցուցանիշների մասին է): Հայաստանում այս ցուցանիշը կազմում է մոտ 1.7, ինչը նշանակում է, որ պարզ վերարտադրություն մեր երկրում չի ապահովվում: Կրճատվում է նաև ծնունդների բացարձակ թիվը: Այսպես, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, այդ թիվը, որը ներկայում մոտ 42 հազար է, մինչև 2050 թվականը կհայտնվի մինչև 38.4 հազարից (լավատեսական սցենա- րով) 13 հազարի (վատատեսական սցենարով) միջակայքում:Այս ուղղությամբ UNFPA-ն մի շարք գործողություններ է ձեռնարկել և ձեռնարկում: Նախ՝ իրականացվել է «Բնակչության առումով ռազմա- վարությունները ցածր ծնելիության համատեքստում» ուսումնասի- րությունը, որի արդյունքները տրամադրվել են Հայաստանի կառա- վարությանը և խորհրդատվություն կատարվել ծնելիության խթան- ման հարցում միջազգային լավագույն փորձի վերաբերյալ: Հաջորդ քայլը իրազեկումն էր՝ դժվար հասանելի և աղքատ շրջանների համար ստեղծվեցին «Շրջիկ գինեկոլոգիական ծառայությունը» և «Շտապ ման- կաբարձական օգնության համակարգը», ինչը նպաստել է մայրական մահացության ցուցանիշի կրճատմանը՝ 100,000 կենդանի ծնունդներին բաժին ընկնող 43.2-ից (1999-2001) մինչև 17.3 (2010-2013): Հատուկ աշխա- տանք տարվեց բուժաշխատողների վերապատրաստման ուղղությամբ, այդ թվում՝ ընտանիքների վերարտադրողական առողջության պահ- պանման, ՄԻԱՎ/ձԻԱՀ-ի կանխարգելման, սեռավարակների կանխար- գելման և բուժման, երիտասարդների համար վերարտադրողական առողջության ծառայությունների թեմաներով: Նաև մշակվեցին և ըն- դունվեցին ՀՀ վերարտադրողական առողջության բարելավման ազ- գային ռազմավարության, 2007-2015 թթ. ծրագրի ու գործողություննե- րի ժամանակացույցը:

Արագ ծերացում2014 թվականի տվյալներով, Հայաստանում 60 անց բնակչությունը 15 տոկոսից բարձր է, մինչդեռ միջազգային դասակարգմամբ, եթե այս ցու- ցանիշը գերազանցում է 12 տոկոսը, ապա բնակչությունը համարվում է ծերացած: Հայաստանում 65 տարեկանից բարձր բնակչությունը կազ- մում է գրեթե 11 տոկոս: Ընդ որում, Հայաստանի բնակչության ծերաց- ման միտումները շարունակվում են:Սա, իր հերթին, հանգեցնում է մեկ այլ խնդրի՝ աշխատող բնակչությու- նը ստիպված է լինում հոգալ ավելի ու ավելի մեծ թվով տարեցների կա- րիքները: Այսպես, եթե ներկայում 1 կենսաթոշակառուի բեռն ընկնում է 5 աշխատողի վրա, ապա 2050-ին այդ նույն բեռը կկրեն 2-2.5 աշխատող, իսկ 2100-ին այդ ցուցանիշը կարող է իջնել մինչև 1 աշխատող պահում է մեկ կենսաթոշակառուի մակարդակի: Որպես խնդրի լուծում, հիմնադրամը ծերացման հետևանքների հաղթա- հարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարու- թյան ու գործողությունների ծրագիր է ընդունել և վավերացրել, ինչպես նաև օժանդակության ծրագիր իրականացրել:

Հոկտեմբեր 20154445

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ Բնակչություն

Page 47: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Բարձր միգրացիաՎերջին տասնամյակում, ամեն տարի Հայաստանի բնակչության մոտ 1 տոկոսն արտագաղթում է: Բացի հեռացող բնակչության բացարձակ թվից, խնդիրը նաև այն է, որ արտագաղթում է հիմնականում աշխա- տունակ տարիքի բնակչությունը, ինչի արդյունքում Հայաստանում մե- ծանում է տարեց բնակչության համամասնությունը: Բացի այդ, միգ- րանտները հիմնականում տղամարդիկ են, ինչը բերում է մեկ այլ խնդրի՝ բնակչության սեռային համամասնության խախտման:UNFPA-ի ձեռնարկված քայլերից է ՀՀ-ում միգրացիայի վերաբերյալ հետազոտության իրականացումը և արդյունքների տրամադրումը կառավարությանը:

Բնակչության սեռային համամասնության խախտումՀիմնականում արական միգրացիայի հետևանքով Հայաստանում կտրուկ խախտվում է բնակչության սեռային համամասնությունը: Այսպես, ներկայում երկրում յուրաքանչյուր 100 կնոջ բաժին է ընկնում 86.5 տղամարդ: Սակայն երբ սեռերի հարաբերությանը նայում ենք ըստ տարիքային խմբերի, ապա տեսնում ենք, որ մինչև 20 տարեկանների մեջ տղաներն ավելի են գրեթե 13 տոկոսով, ինչը հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների հետևանք է: Այսպիսով, Հայաստա- նում առաջանում է մի իրավիճակ, երբ սեռերի միջև հավասարակշռու- թյուն լինում է ընդամենը մի քանի տարի՝ 20-22 տարեկանում, ինչը բե- րում է թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ անձնական խնդիրների:Վերջին տարիներին հիմնադրամի համար Հայաստանում հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրի վերհանումը և այն հաղթահարելու լայնածավալ արշավի նախաձեռ- նումն առաջնային քայլերից են եղել: Արդյունքում ընդունվեց կառավա- րության համապատասխան ծրագիրը, ինչպես նաև օրենքի նախագիծ ներկայացվեց Ազգային ժողով:

ԱնպտղությունՀայաստանում յուրաքանչյուր վեցերորդ զույգ ցանկանում է, բայց չի կա- րողանում երեխա ունենալ՝ անպտղության պատճառով: Յուրաքանչյուր երեք անպտուղ զույգից երկուսն ունի ոչ թե ի ծնե, այլ ձեռքբերովի ան- պտղություն, իսկ դրա հիմնական պատճառներից են աբորտները և սե- ռավարակները: Անցանկալի հղիությունները բերում են աբորտի, իսկ անկանոն և չպաշտպանված սեռական կյանքը՝ սեռավարակների: Սա, ցածր ծնելիության հետ միասին, բացասաբար է անդրադառնում Հայաս- տանի ժողովրդագրական վիճակի վրա և, հետևաբար, խնդիր է ոչ միայն կոնկրետ զույգի, այլև ողջ երկրի համար:UNFPA-ն անպտուղ ամուսնությունների տարածվածության ուսումնասի- րություն է կատարել, իրականացրել անցանկալի հղիությունների կան- խարգելման ծրագիր, ինչպես նաև Հայաստանի ողջ տարածքում ընտա- նիքի վերարտադրողական առողջության պահպանման 75 կաբինետ հիմնել, որոնք ապահովում են ընտանիքի վերարտադրողական առող- ջության պահպանման ժամանակակից հասանելի ու մատչելի ծառայու- թյուններ և տրամադրում են անվճար հակաբեղմնավորիչներ: Դրա ար- դյունքում աճել է հակաբեղմնավորիչների մասին իրազեկությունը, իսկ տարածվածության ցուցանիշը 1%-ից (1994 թ.) հասել է 27%-ի (2010 թ.): Բա- ցի այդ, հիմնադրամի նախաձեռնությամբ վերարտադրողական առող- ջության հարցերը ներառվել են զինված ուժերի վերապատրաստման պարտադիր ծրագրում, իսկ 8-11-րդ դասարանների դասացուցակում տեղ են գտել առողջ ապրելակերպի և վերարտադրողական առողջու- թյան դասաժամերը:

Բնակչության նվազումՎերը բերված խնդիրների համախումբը հանգեցրել է բնակչության թվի կրճատման: 2001 և 2011 թվականների մարդահամարների միջև Հայաստանը կորցրել է իր բնակչության գրեթե 10 տոկոսը: Ըստ կան- խատեսումների, եթե պահպանվեն ներկա գործոնները, ապա այժմյան 3 միլիոնից քիչ ավելի մշտական բնակչությունը 2050-ին կիջնի մինչև մոտ 1.7 միլիոն: Դրանից խուսափելու համար 2009 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավա- րության և համապատասխան գործողությունների ծրագիր, որը պետք է գործի մինչև 2035 թվականը:

Մհեր Մանուկյան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ

Page 48: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Սնվել և սովորելՀայաստանում շուրջ 60 հազար առաջինից չորրորդ դասարանցիներ օգտվում են

Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) «Դպրոցական սնունդ» ծրագրից: Պատմում ենք, թե ինչով է կարևոր ծրագիրը և ինչ է իր հերթին անում Հայաստանի կառավարությունը:

«Դպրոցական սնունդը» կարևոր ներդրում է երկրի մարդկային կապիտալի ձևավորման և կարիքավոր երեխաների սննդի կարիքները բավարարելու գործում: Երեխաները ցանկա- ցած երկրի անառարկելի արժեքն են ու ապա- գան: Այսօրվա դպրոցականները վաղվա աշ- խատուժն են և բնակչության վերարտադրու- թյան անմիջական մասնակիցները: Երեխա- ներին կերակրելն ու սնելը, նրանց ճանաչողա- կան կարողությունների և ուսման պայման- ների բարելավումը ուղղակի նշանակություն ունեն երկրի բարգավաճման համար: Այսօր գրեթե ամեն երկիր փորձում է այս կամ այն կերպ դպրոցական սնունդ ծրագիր իրա- կանացնել: Բարձր և միջին եկամուտներ ունե- ցող երկրները հնարավորություն ունեն ան- խտիր կերակրել բոլոր դպրոցականներին, մինչդեռ աղքատ երկրներում, ուր այս ծրագրի կարիքն անհամեմատ մեծ է, ծրագրերը, սովո- րաբար, ավելի փոքր են և հասցեական: Նրանց ծրագրերը, որպես կանոն, չեն կարող իրակա- նացվել առանց արտաքին օժանդակության, և ՊՀԾ-ն այդպիսի շատ երկրների է օգնում, մինչև որ կարողանան ինքնուրույն իրականացնել իրենց ծրագրերը: Այս ճանապարհով անցել է շուրջ երեսուն պետություն: Որոշ դեպքերում ՊՀԾ-ի օժանդակությունն «ավարտած» երկր- ներն իրենք են փորձագիտական օգնություն տրամադրում այլ երկրների: Հայաստանում ՊՀԾ-ն ծրագիրն սկսել է 2010 թվականից, ունենալով երկու նպատակ՝ ապա- հովել երեխաներին ամենօրյա սննդով և օգ- նել Հայաստանի կառավարությանը մշակելու և ներդնելու կայուն ազգային «Դպրոցական սնունդ» ծրագիր: 2015-2016 թթ. ուսումնական տարում ՊՀԾ-ն «Դպրոցական սնունդ» ծրագիր է իրականացնում յոթ մարզերի 60 հազար աշակերտների համար: Տարվա մեջ երկու-երեք անգամ ՊՀԾ-ն շուրջ 700 դպրոցներ առա- քում է հինգ անուն պարենամթերք՝ ալյուր, ձեթ, սիսեռ, հնդկացորեն, բրինձ և մակարոն: Դրան- ցով շաբաթական հինգ օր դպրոցներում պատ- րաստում են տաք ճաշ, որը երեխաներին մա- տուցվում է առավոտյան ժամերին: Ծնողնե- րի դրամական կամ բնեղեն ներդրումները

հարստացնում են երեխաների սննդակարգը, դարձնում ավելի ախորժելի: Շատ երեխանե- րի համար դպրոցական կերակուրներն օրվա անհրաժեշտ վիտամինների և սպիտակուց- ների հիմնական աղբյուրն են: Ծրագրի նվիրատուն Ռուսաստանն է: Որպես կայուն ազգային ծրագիր, կառավարությանը հանձնելու համար ՊՀԾ-ն Ռուսաստանի Սո- ցիալական և արդյունաբերական սննդի ծա- ռայությունների ինստիտուտի միջոցով փոր- ձագիտական օժանդակություն է հատկացնում կառավարությանը: Այս օժանդակության շնորհիվ կառավարությունը մշակել և 2013 թ. ընդունել է Կայուն ազգային դպրոցական սննդի ռազմավարություն, որին հաջորդել է բյուջեից ԱՄՆ 3 միլիոն դոլարի հատկացում ազգային «Դպրոցական սնունդ» ծրագրին: Այժմ ազգային ծրագիրն իրականացվում է երեք մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում և Արա- րատում 21,500 աշակերտի համար: Ծրագիրը երեք մարզերում ստանձնելուց բա- ցի, կառավարությունը սկսած 2013 թ. հոգում է ՊՀԾ-ի կողմից 7 մարզերում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի սննդի փո- խադրումների, պահեստավորման, բեռնման ու բեռնաթափման ծախսերը: Ծրագրի նկատելի արդյունքներն են աշակերտ- ների առավել կանոնավոր հաճախումները, ինքնավստահությունը, դասերին առավել կենտրոնացումը և մասնակցությունը, ուտելու առողջարար սովորությունների ձևավորումը, սեղանից համատեղ օգտվելու կանոններին վարժվելը: Ամրապնդվել են ծնող-դպրոց կա- պերը, ծրագրի նկատմամբ ծնողների վստա- հության աճի շնորհիվ ավելացել են ծնողա- կան ներդրումները ծրագրին: Ծրագիրն աշ- խատատեղեր է տրամադրում համայնքների կարիքավոր կանանց, որոնք որպես խոհարար աշխատում են դպրոցական ճաշարաններում: Որոշ դպրոցներ բարեկարգում են խոհանոց- ներն ու ճաշարանները:Այս ամենով հանդերձ, որակյալ «Դպրոցական սնունդ» ծրագիր ունենալու ճանապարհին անե- լիքները դեռ շատ են: Միայն սննդի տրամադրու- մը դպրոցներին բավական չէ: Դպրոցներին ան-

հրաժեշտ է ապահովել հատուկ մշակված ճա- շացանկերով և ճաշերի պատրաստման համ- ընդհանուր սկզբունքներով, դպրոցների տնօրեն- ների և խոհարարների վերապատրաստումով, համապատասխան ենթակառուցվածքով: Կա- րևոր է դպրոցների վերանորոգումը: Անթույլա- տրելի է, որ աշակերտները սովորեն փտած հա- տակներով և կաթացող առաստաղներով դա- սասենյակներում, որոնցից շատերը ձմռանը չեն ջեռուցվում կամ մասնակի են ջեռուցվում: ՊՀԾ-ն համագործակցում է մի շարք նախարարություն- ների և ՄԱԿ-ի գործակալությունների հետ: Ծրա- գիրը համակարգում է միջգերատեսչական խումբ: Սակայն ծրագրի վերաբերյալ որոշումների ըն- դունումն առավել արդյունավետ դարձնելու հա- մար ՊՀԾ-ն ակնկալում է համակարգումն իրա- կանացնել որոշումների ընդունման մակարդա- կում: ՊՀԾ-ն ջանքեր է գործադրում դպրոցա- կան սննդի համար տեղական արտադրության գյուղատնտեսական մթերքի օգտագործման անցնելու համար: Փոքր արտադրողների հա- մար կայուն պահանջարկ ապահովելու դպրո- ցական սննդի պոտենցիալն օգտագործելու հա- մար առջևում հսկայական համակարգված աշ- խատանք է սպասվում: Այս դիրքորոշումը լավ ընդունելության է արժանացել:ՊՀԾ օժանդակությամբ ծրագիրը Հայաստանում կգործի մինչև 2017 թվականը: Ակնկալվում է, որ այդ ժամանակ կառավարությունն արդեն ծրա- գիրն ամբողջությամբ կստանձնի ՊՀԾ-ից և ազ- գային ծրագիրը կներդնի երկրի բոլոր 1-4-րդ դասարանցիների համար: Մշտապես գործող ազգային «Դպրոցական սնունդ» ծրագրի համար անհրաժեշտ է կայուն ֆինանսավորում, որպեսզի երեխաները չտուժեն ընդհատումներից ու անկանխատեսելիությու- նից: Եվ վերջապես, ՊՀԾ-ն կուզենար, որ դպրո- ցական սնունդը գնալով էլ ավելի ինտեգրվեր դպրոցներում՝ նպաստելու դպրոցական միջա- վայրերի բարելավմանը, ուր երեխաները սովորե- լու հետ միասին մեծանան առողջ և իրենց սննդի կարիքների բավարարման նկատմամբ ցուցա- բերվող հոգածության գիտակցումով: Դա կնպաս- տի հազարավոր երեխաների՝ երկրի վաղվա քա- ղաքացիների կյանքի որակական բարելավմանը:

Լիանա Խառատյան WFP Հայաստան

Հոկտեմբեր 20154647

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ Երեխաներ

Page 49: Հոկտեմբեր 2015, #5 (35)
Page 50: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Մեր թվարկությունից առաջ և այսօր

Ինչպես է նորաձևությունը նպաստում Հայաստանում տեքստիլի և հագուստի արտադրության արտահանման աճին՝ շնորհիվ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրի: Ուսումնասիրում ենք «5900 BC» ապրանքանիշի օրինակը:

Հոկտեմբեր 20154849

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ նորաձևություն

Page 51: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Սեպտեմբերի 2-ին մեկնարկեց Collection- Premiere Moscow (CPM) նորաձևության միջազ- գային ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեց «5900BC» ապրանքանիշը՝ ստեղծված ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակեր- պության (UNIDO) «Հայաստանի արտահան- ման ուղղվածություն ունեցող արդյունաբե- րական ճյուղերի մրցունակության բարձրա- ցում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի ներքո: ցուցա- հանդեսի շրջանակներում կայացավ նաև ապ- րանքանիշի գարուն-ամառ 2016 հավաքածուի ցուցադրությունը: Որպես ծրագրի անմիջական շահառու ընտրվել է հագուստ արտադրող 9 հայկական ըն- կերություն, որոնք միավորվել են «5900 BC» ապրանքանիշի ներքո: Ապրանքանիշի անվա- նումը խորհրդանշական է, քանի որ աշխար- հում գտածո ամենահին հագուստներից մեկը՝ կանացի շրջազգեստը, հայտնաբերվել է ՀՀ Արենի համայնքում և 5900 տարեկան է: Բացի այդ, ինչպես ապրանքանիշի շնորհանդեսի օրը մեկնաբանեց ծրագրի համակարգող Արաքսյա Գրիգորյանը, BC հապավումը նաև ակնարկում է Best Clothing արտահայտության մասին: Այս իրադարձությունը ուղիղ արդյունքն էր 2014 թվականի սեպտեմբերին մեկնարկած UNIDO-ի ծրագրի, որի նպատակն է աջակցել Հայաստանում հագուստի արտադրության ոլորտի զարգացմանը: Ծրագիրը իրականաց- վում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ, Ռուսաստանի ֆինանսական աջակ- ցությամբ: «5900 BC» արտադրանքը նախատես- ված է ԵՏՄ-ի շուկա արտահանելու համար: Ծրագրի արդյունավետ իրականացման համար

ընտրվել են ոլորտի լավագույն փորձագետներ Հայաստանից և եվրոպական երկրներից, մաս- նավորապես՝ Իտալիայից և Գերմանիայից: Հաս- տատվել է սերտ համագործակցություն Միլա- նի «Բուրգո» նորաձևության ուսումնական հաս- տատության հետ, որի արդյունքում ՀՀ-ում ստեղծվել է «Ատեքս-Բուրգո» նորաձևության դպրոցը, որտեղ դասավանդում են Իտալիայում վերապատրաստում անցած հայ մասնագետներ:Հայաստանի տեքստիլի և հագուստի արդյու- նաբերությունը ՀՀ 11 արտահանման ուղղվածու- թյուն ունեցող ռազմավարական ոլորտներից մեկն է, որը ժամանակին ամենազարգացածնե- րից մեկն էր և ապահովում էր բարձր զբաղվա- ծություն հատկապես կանանց շրջանում:Եվրոպական և ազգային փորձագետները ըն- կերությունների հետ համատեղ աշխատանք- ներ են տանում հագուստի ժամանակակից հա- վաքածուներ և արտադրական շարունակական գործընթաց ապահովելու ուղղությամբ: «5900 BC» ապրանքանիշի ներքո արդեն ստեղծվել է 2 հա- վաքածու: Առաջին համատեղ աշուն-ձմեռ 2015-2016 հավաքածուի ցուցադրությունը կայացավ 2015 թ. մարտի 20-ին «Հին ավանդույթի վերա- ծնունդ» միջոցառման ժամանակ, որին հրավիր- վել էին նաև ոլորտի պոտենցիալ գնորդներ ռու- սական շուկայից: «5900 BC» աշուն-ձմեռ հավա- քածուն մասնակցել է նաև ապրիլին կայացած «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդե- սին, իսկ սեպտեմբերին հավաքածուները ներ- կայացվեցին նաև Մոսկվայում՝ «Տեքստիլլեգ- պրոմ» միջազգային ցուցահանդեսին:Բրենդը աճում և զարգանում է, իսկ ծրագրի վերջնական նպատակն է ապահովել տեքստի- լի և հագուստի արտադրության արտահանման աճը: Ավանդույթները պետք է շարունակվեն:

↓ «5900 BC» բրենդի զգեստների հավաքածուի ներկայացումը

← 5900BC տաղավարը CPM նորաձևության միջազգային ցուցահանդեսին

Արաքսյա Գրիգորյան UNIDO Հայաստան

Page 52: Հոկտեմբեր 2015, #5 (35)

ԱշխարհասփյուռՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների բարձր կարգի մասին վկայում է այն, որ տարիների ընթացքում Երևանից աշխարհի տարբեր ծայրեր՝ ՄԱԿ-ի համակարգում աշխատելու են տեղափոխվել

տասնյակ տեղացիներ: Ավելի խոսուն է այդ տեղափոխումների քարտեզը:

Մովսես Աբելյան ՄԱԿ-ում ամենաբարձրաստիճան հայ պաշտոնյան

2011 թվականի ապրիլից Մովսես Աբելյանը ղեկավարում է ՄԱԿ-ի Քա- ղաքական հարցերի վարչության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ կապված հարցերի բաժանմունքը: Իր ներկա պաշտոնում Աբելյանը հանդիսանում է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ Խորհրդի հետ կապված մի շարք հարցերի շուրջ խորհրդատվություն տրամադրե- լով Խորհրդի նախագահին և անդամներին: Իր կարյերայի ընթացքում պարոն Աբելյանը ներկայացրել է Հայաս- տանը միջազգային ատյաններում՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնե- լով ՄԱԿ-ի տարբեր հանձնաժողովներում և կառույցներում: Նախքան ՄԱԿ-ի համակարգում աշխատանքը՝ պարոն Աբելյանն ավելի քան տասը տարի, սկսած 1992-ից մինչև 2003-ը, աշխատել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում, վերջին վեց տարիները՝ արտա- կարգ և լիազոր դեսպան, մշտական ներկայացուցիչ:Նախքան դիվանագիտական ծառայությանն անցնելը, Մովսես Աբել- յանն աշխատել է ակադեմիական ոլորտում՝ համատեղելով ԵՊՀ-ում դասավանդումը և վարչական աշխատանքը: Ինքը՝ պարոն Աբելյանը, 1985-ին ավարտել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլ- տետը, այնուհետև սովորել Մոսկվայի համալսարանում՝ ստանալով տնտեսական մոդելավորման և համակարգերի տեսության դոկտորի կոչում, ինչպես նաև տնտեսագիտության գծով մեկամյա ծրագիր ան- ցել Նյու Յորքի համալսարանում:

Արմեն Վահրադյանառաջին հայաստանցիներից ՄԱԿ-ի կենտրոնակայանում

1994 թվականին Արմեն Վահրադյանը աշխատանքի ընդունվեց կազմա- կերպության հայաստանյան գրասենյակում, իսկ 1998-ին նրան աշխա- տանք առաջարկվեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Խաղաղապահ ուժերի կադ- րերի բաժնում: Մի քանի տարի Վահրադյանն անցկացրել է Աֆրիկայում՝ Եթովպիայի և Էրիթրեայի կոնֆլիկտի կիզակետում, մի պահ նույնիսկ եղել է ՄԱԿ-ի միակ ներկայացուցիչը երկու երկրների միջև. «2000 թվա- կանին համաձայնագիր էր ստորագրվել, ըստ որի Եթովպիա և Էրիթրեա մտել էին ՄԱԿ-ի զինված ուժերը: Հինգ տարի անց, սակայն, Էրիթրեայի ղեկավարությունը պահանջեց, որպեսզի երկու շաբաթվա ընթացքում երկիրը լքեն Եվրոպայի, Ամերիկայի և Ռուսաստանի բոլոր ներկայացու- ցիչները: Ես էլ զանգահարեցի տեղական արտգործնախարարություն, որ- պեսզի ճշտեմ՝ իսկ Հայաստանի ներկայացուցիչներն ինչ անեն: Նրանք Հայաստանի մասին ոչ մի բան չգիտեին, ես էլ ասացի, որ այդ դեպքում կմնամ: Այդպես որոշ ժամանակ կադրերի բաժնի ղեկավարի պաշտո- նակատարն էի Էրիթրեայում»: Հետագայում Վահրադյանը հասցրել է մի քանի շաբաթ աշխատել նաև մեկ այլ վտանգավոր կետում՝ Սուդա- նի Դարֆուրում:

Արեգ Դավթյան

Այն երկրները, որտեղ ՄԱԿ-ի տեղական գրասենյակներում ներկայում աշխատում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախկին աշխատակիցները:

Կանադա

Նորվեգիա Պակիստան Ֆիլիպիններ Սինգապուր Սոմալի Շվեյցարիա Սիրիա Թայլանդ Թունիս Թուրքիա ԱՄՆ

Դանիա Եգիպտոս Եթովպիա Վրաստան Գերմանիա Հունգարիա Հնդկաստան Իրան Իտալիա ՂազախստանՄոլդովա

Հոկտեմբեր 20155051

ՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ պրոֆեսիոնալներ

Page 53: Հոկտեմբեր 2015, #5 (35)
Page 54: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Կայուն զարգացում՝ հանուն մարդկանց և մոլորակի2015 թվականն աշխարհի երկրներն ու քաղաքացիներին համախմբելու պատմական և աննախադեպ հնարավորություն է ընձեռում՝ որոշումներ կայացնելու և մեկնարկելու աշխարհի բոլոր հատվածներում մարդկանց կյանքի բարելավման նոր ուղիներ։ Սեպտեմբերի 25-ից 27-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի հոբելյանական 70-րդ Ընդհանուր վեհաժողովին կից կազմակերպված Կայուն զարգացման գագաթնաժողովին ընդունվեց հետագա տասնհինգ տարիների համար աշխարհի զարգացման օրակարգը:

թյունները որոշում ընդունեցին սկսել զար- գացման նոր նպատակների մշակման գործ- ընթացը: Որոշում կայացվեց, որ նոր նպա- տակներն իրենց բնույթով պետք է լինեն գլո- բալ և նախատեսված լինեն բոլոր երկրների և բոլոր ժողովուրդների համար:Նոր՝ կայուն զարգացման օրակարգը հիմն- վում է Հազարամյակի զարգացման նպատակ- ների (ՀԶՆ) հաջողության վրա, որն ավելի քան 1 միլիարդ մարդու օգնեց հաղթահարել ծայրահեղ աղքատությունը: 2000 թվականին ընդունված ՀԶՆ-երն ուղղված էին մի շարք հիմնախնդիրների լուծմանը, այդ թվում՝ աղքատության, սովի, հիվանդությունների կրճատման, ինչպես նաև կանանց և տղա- մարդկանց հավասարության, ջրի հասանե- լիության բարելավման ուղղություններով: Վերջերս ամփոփվել է նաև Հայաստանի առաջընթացը ՀԶՆ-երի իրագործման առու- մով: Երկիրը հաջողությամբ հասել է երեխա- ների մահացության կրճատման թիրախի ուղղությամբ՝ երկու երրորդով կրճատելով մինչև հինգ տարեկան երեխաների մահա- ցության ցուցանիշը: Զգալի առաջընթաց է

գրանցվել մայրական մահացություններ կրճատ- ման և վերարտադրողական առողջության հասանելիության ապահովման ուղղությամբ: Սակայն 65 ցուցանիշներից 31-ը չի իրագործվել, այդ թվում՝ կապված աղքատության, կանանց և տղամարդկանց հավասարության, շրջակա միջավայրի մի շարք ցուցանիշների հետ:

Հազարամյակի զարգացումից՝ կայուն զարգացումԻ տարբերություն ՀԶՆ-երի, որոնք 8-ն էին, ԿԶՆ-երը 17-ն են: Զարգացման նոր օրակարգը շատ ավելի լայն է և ուղղված է ոչ միայն հիմ- նախնդիրների «ախտանիշերի», այլև հիմնա- պատճառների վերացմանը: Նպատակների քանակը պայմանավորված է նաև այն հանգա- մանքով, որ դրանք ուղղված են կայուն զար- գացման հիմքում ընկած իրար հետ կապված երեք տարրերից՝ տնտեսական աճ, սոցիալա- կան ներառականություն և բնապահպանա- կան պաշտպանություն: Նոր օրակարգի հիմ- քում ընկած է նաև այն համոզմունքը, որ զար- գացումը համընդհանուր անհրաժեշտություն է և հավասարապես վերաբերում է թե՛ հարուստ

Նոր դարաշրջանի սկիզբըՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի խոսքերով, ընդունված օրակարգը նշանավո- րում է կայուն զարգացման նոր ժամանակա- շրջանի սկիզբը: Գագաթնաժողովի վերջնա- կան փաստաթուղթը՝ «ձևափոխելով մեր աշ- խարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» վերնագրով, ընդունվել է 193 անդամ-երկրների կողմից և ընդգրկում է կայուն զարգացման 17 նպատակներ (ԿԶՆ): Ավելի քան 150 պետությունների ղեկավար- ներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ մասնակցեցին Կայուն զարգացման գագա- թաժողովին՝ դրանով իսկ որդեգրելով հա- մարձակ, խիզախ և համաշխարհային կայ- ուն զարգացման օրակարգը, որը, ինչպես ակնկալվում է, վերջ կդնի աղքատությանը և կխթանի բարգավաճումը մինչ 2030 թվա- կանը՝ միաժամանակ հաշվի առնելով շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Նախապատմությունը2012 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Ռիո+20 գագաթաժողովին, պետու-

ՄԱԿ ԱՊԱԳԱ զարգացում

Հոկտեմբեր 20155253

Page 55: Հոկտեմբեր 2015, #5 (35)

և թե՛ աղքատ երկրներին, մինչդեռ ՀԶՆ-ներն ուղղված էին զարգացող երկրներին: Մինչդեռ, ԿԶՆ-ների քննադատների կարծիքով նոր օրակարգը բավական հավակնոտ է և բարդ չափելիության տեսանկյունից. այն ունի «ընդամենը» 169 թիրախ, ի տարբերություն ՀԶՆ-ների 21-ի: Մյուս կողմից՝ պետք է ընդունել, որ 2030 զարգացման օրակարգը բարձր նշա- ձող է սահմանում բոլոր երկրների համար՝ խթանելով պետություններին համապատաս- խան քայլեր ձեռնարկել դրված նպատակներն իրագործելու համար: Եվ, ամենակարևորը, հարկ է նշել, որ ի տարբերություն ՀԶՆ-ների, որոնք մշակվել են փակ դռների հետևում գտնվող փորձագետների կողմից, ԿԶՆ-ները ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետությունների մասնակցությամբ մոտ երեք տարի տևած բա- նակցությունների արդյունք ենք: Գործընթա- ցում ապահովվել է նաև քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի աննախադեպ մասնակցությունը: Բացի այդ, ավելի քան 8 միլիոն մարդ իր կարծիքն է ար- տահայտել «Ապագան, որ մենք ցանկանում ենք» առցանց պորտալի միջոցով:

Հայաստանի ներդրումը օրակարգի ձևավորման մեջՀավանաբար քչերը գիտեն, որ Հայաստանը նշանակալի ներդրում է ունեցել կայուն զար- գացման օրակարգի ձևավորման մեջ: Լինելով կայուն զարգացման գաղափարի ջատագով երկիր՝ Հայաստանը ակտիվ մասնակցել է 2012 թվականին կայացած Ռիո+20 գագաթնաժո- ղովին, որտեղ ներկայացրել է կայուն զարգաց- ման սկզբունքների իրականացման իր փորձը: Բացի այդ, Հայաստանն ընդգրկվել է առաջին հիսուն երկրների շարքում, որոնք ընտրվել էին Միավորված ազգերի կազմակերպության կողմից մշակման գործընթացին մասնակցելու համար: 2013 և 2014 թվականներին ազգային քննարկումների միջոցով հարյուրավոր քա- ղաքացիներ, այդ թվում՝ հանրային, հասա- րակական և մասնավոր ոլորտներից, ինչպես նաև երիտասարդներ և խոցելի խմբերի ներ- կայացուցիչներ իրենց ձայնը հասցրեցին որո- շում կայացնողներին՝ նպաստելով կայուն զարգացման գլոբալ օրակարգի ձևավորմանը: Ավելին, հաշվի առնելով մեր երկրի հաջողու- թյուններն աղետների ռիսկերի նվազեցման

ասպարեզում, Հայաստանում են փորձարկվել 17 ԿԶՆ-ներից հինգը, որոնք առնչվում են այդ ոլորտի հետ:

Հետագա քայլերըԱռաջիկայում բոլոր երկրները՝ զարգացող, թե զարգացած, կընդունեն 2030 օրակարգի իրենց տարբերակը և «կազգայնացնեն» ԿԶՆ-երը՝ հա- մապատասխանեցնելով դրանք երկրի իրողու- թյուններին և հնարավորություններին: Սա են- թադրում է, որ համաշխարհային օրակարգը և ԿԶՆ-երը կարտացոլվեն ազգային զարգացման ռազմավարություններում և ծրագրերում, ինչ- պես նաև կուղեկցվեն բարեփոխումներով մի շարք ոլորտներում: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշելու իր ազգային ցուցանիշները՝ ելնելով իր առաջնահերթություններից, երկրի զարգաց- ման մակարդակից և կարողություններից: Հու- սանք, որ ոչ շատ հեռավոր ապագայում՝ 2030 թվականին, հետադարձ հայացք նետելով մեր անցած ուղուն, մենք հաջողություններ կարձա- նագրենք եթե ոչ բոլոր, ապա այն հիմնական ուղղություններով, որոնք առաջնային են Հա- յաստանի զարգացման համար:

Վարյա Մերուժանյան

Page 56: Հոկտեմբեր 2015, #5 (35)

ՊԱտԱՍխԱՆԱտու ՍՊԱՌուՄ եՎ ԱրտԱդրութՅուՆ

ԳործողութՅուՆ՝ Ի ՆՊԱՍտ ԿլԻՄԱՅԻ

ԿՅԱՆքը ջրԻ տԱԿ

ՄԱքուր ջուր եՎ ՍԱՆԻտԱրԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆեր

ՄԱտՉելԻ եՎ ՄԱքուր էՆերԳԻԱ

ԱրժԱՆԱՊԱտԻՎ ԱշխԱտԱՆք եՎ տՆտեՍԱԿԱՆ Աճ

ոՉ ԱղքԱտութՅԱՆը

ոՉ ՍոՎԻՆ

Կայուն զարգացման նպատակները

ՄԱԿ ԱՊԱԳԱ զարգացում

Հոկտեմբեր 20155455

Page 57: Հոկտեմբեր 2015, #5 (35)

ՀԱՄԱԳործԱԿցութՅուՆ՝ ՆՊԱտԱԿՆերԻ ՀԱՄԱր

խԱղԱղութՅուՆ, ԱրդԱրութՅուՆ եՎ ԱՄուր ՀԱՍտԱտութՅուՆՆեր

ԿՅԱՆքը ցԱՄԱքուՄ

ԱրդՅուՆԱբերութՅուՆ, ՆորԱրԱրութՅուՆ եՎ եՆթԱԿԱՌուցՎԱծքՆեր

ԿրճԱտՎԱծ ԱՆՀԱՎԱՍԱրութՅուՆ

ԿԱՅուՆ քԱղԱքՆեր եՎ ՀԱՄԱՅՆքՆեր

ԱՌողջութՅուՆ եՎ բԱրեԿեցութՅուՆ

որԱԿՅԱլ ԿրթութՅուՆ

ԳեՆդերԱՅԻՆ ՀԱՎԱՍԱրութՅուՆ

Նպատակային հավելվածAppStore-ում և Google Play-ում հասանելի է Global Goals հավելվածը՝ նվիրված Կայուն զարգացման նպատակների: Հավելվածի միջոցով օգտագոր- ծողները կարող են սելֆիներ և տեսանյութեր բեռնել՝ իրենց հոգեհարազատ նպատակների մասին բարձրաձայնելով:

Page 58: Հոկտեմբեր 2015, #5 (35)

Մարդկության խնդիրըՄԱԿ-ն իր 70 տարիների գործունեության ընթացքում կարողացել է դառնալ

միջազգային ամենաազդեցիկ կառույցներից մեկը: Սակայն ինչի՞ համար էր այն ստեղծվել, ի՞նչ նպատակներ է հետապնդում այսօր: Մի պահ պատկերացրեցինք,

որ բացարձակ տեղյակ չենք ՄԱԿ-ից և որոշեցինք պարզել այն սովորական երևանցիներից: Հարցման արդյունքում ստացանք ՄԱԿ-ի «ֆոտոռոբոտը», որը

միշտ չէ, որ համապատասխանում է կազմակերպության իրական «դեմքին»:

Ինչպես է ՄԱԿ-ը կանխում Երրորդ համաշխարհայինը«Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պա- տերազմի ժամանակ՝ որպես ֆաշիզմի դեմ պայքարող երկրներին միավորող կառույց, իսկ պատերազմից հետո այն շարունակեց իր գործունեությունը՝ որպես նման պատե- րազմների կանխարգելող: Հաշվի առնելով, որ մինչ այսօր Երրորդ համաշխարհային պա- տերազմ չի եղել, կարելի է ասել, որ ՄԱԿ-ը իր դերը դեռ լավ է կատարում»:

Անմեղ մարդիկ, միևնույն է, զոհվում են«Սակայն ժամանակի ընթացքում այդ կառույ- ցը իր վրա վերցրեց նաև ուրիշ պարտակա- նություններ: Օրինակ՝ մարդասիրական օգնու- թյուն ցուցաբերել չքավոր երկրներին կամ կանխարգելել զինված հակամարտություն- ներ: Այստեղ ՄԱԿ-ը այդքան էլ մեծ հաջողու- թյունների չի հասնում: Օրինակ՝ Աֆրիկայում մինչ այսօր անմեղ մարդիկ են զոհվում, պա- տերազմական իրավիճակ է: Հեռու չգնանք՝ Արցախում դեռևս կրակոցներ են լսվում: Չնա- յած, նույն ՄԱԿ-ը 90-ականներին Հայաստան էր ուղարկում հումանիտար օգնություն. սնունդ, շորեր… Անշուշտ, մեծ գործ է անում: Խնդիրը, երևի, ՄԱԿ-ի մեջ չի, այլ մարդկության»:

Սաուդյան Արաբիայի կանայք«Ընդունված է համարել, որ ՄԱԿ-ը պարզապես մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս բոլոր երկրներին հավասար պայմաններում

արտահայտվել, բարձրացնել երկրին հուզող հարցերը, սակայն իրականում դա այդքան էլ հավասար շփում չէ, քանի որ ամեն մի հարց դիտարկվում է մեկ տեսանկյունից, իսկ ավե- լի կոնկրետ՝ արևմտյան երկրների: Օրինակ, ինչպես գիտենք, ՄԱԿ-ը ակտիվ գործունեու- թյուն է ծավալել կանանց իրավունքների պաշտպանության գործում: Կանանց իրա- վունքները, իհարկե, պետք է պաշտպանել, բայց արդյոք նույն Սաուդյան Արաբիայի կա- նայք կո՞ղմ են, որ ուրիշները խառնվեն իրենց կենցաղին, ասեն՝ որն է ճիշտը, որը՝ սխալը: Մենք գործ ունենք տարբեր մշակույթների հետ, տարբեր ազգային մտածելակերպերի, և պետք չէ բոլորին դատել մեկ չափանիշով: Ես դեմ եմ գլոբալիզացիային»:

Հաշվի նստել մյուսների հետ«Կազմակերպություն, որը միավորել է ազգեր: Պետք է հաշվի նստել ուրիշների հետ, առա- վել ևս, երբ դու պետություն ես: Բա ո՞նց: Ուղ- ղակի մենք՝ հայերս, դժվարությամբ ենք հաշ- վի նստում ուրիշների հետ, մենք միշտ համա- րում ենք մեզ ճիշտ, մնացածը ինչ ուզում են՝ թող մտածեն: Տենց սխալ ա: Բայց դե հայի խասյաթը էտ ա: Եթե ավելի խելացի մոտե- նանք հարցին, կհասկանանք, որ ՄԱԿ-ը հզոր գործիք ա:Օրինակ, երբ մերոնք մեծ բան են կազմա- կերպում, քաղաքական կամ սոցիալական ենթատեքստով, միշտ ինչ-որ բան շեղում է նպատակից: Մենք չենք կարող ճիշտ հարա- բերություններ հաստատել միմյանց հետ, ճա-

նապարհի կեսից փոշմանում ենք կամ ամբող- ջովին ձևափոխում նախագիծը: Հենց այդ պատ- ճառով էլ չենք կարողանում արդյունավետ հա- րաբերություններ հաստատել ավելի լուրջ կազմակերպությունների հետ: Եվ վերջում մեզ մնում է միայն մեղադրել իրենց, ասելով թե՝ մա- սոններ են, դավադրական ուժեր են և այլն»:

Անգլո-ամերիկյան խնդիրներ«Ոնց է՞ր ՄԱԿ-ի նախագահի անունը: Գլխավոր քարտուղարի՞: Հա, ճիշտ ա, Պան Գի Մուն՝ լեզ- վիս ծայրին էր: Ուրեմն եթե ինձ հնարավորու- թյուն ընձեռվեր իրեն խորհուրդ տալ, կասեի, որ ԱՄՆ-ին ու Եվրոպային քիչ լսի: Աշխարհում ուրիշ պետություններ կան, որ ուշադրության ավելի մեծ կարիք ունեն: Երբ նորություններ ես նայում, միշտ ԱՄՆ-ն ու, ասենք, Անգլիան են ելույթ ունենում՝ իրանց խնդիրներն են առաջ տանում»:

Խարիզմայի պակաս«Դժվար թե ծրագրավորողին վերցնեն ՄԱԿ որ- պես Հայաստանի ներկայացուցիչ, բայց մեծ հաճույքով կաշխատեի: Շատ հարցեր կան, որ կբարձրաձայնեի ՄԱԿ-ի տրիբունայից: Այնպի- սի տպավորություն է, որ մերոնք այդքան էլ չեն աշխատում այդ ուղղությամբ: Երևի մեր ներկայացուցիչները բավականաչափ խարիզ- մատիկ չեն, դրա համար էլ մեծ ուշադրության չեն արժանանում միջազգային հանրության կողմից: Նույնիսկ չգիտեմ՝ ովքեր են մեր ներ- կայացուցիչները: Երևի իմ պես խարիզմա չու- նեն, դրա համար էլ չգիտեմ»:

Արմեն ՄուրադյանՔրիստոֆեր Քոր

Հոկտեմբեր 201556

ՄԱԿ ԱՊԱԳԱ կարծիք

Page 59: Հոկտեմբեր 2015, #5 (35)
Page 60: Հոկտեմբեր 2015, #5 (35)