n 2 e letter march april 2011 arm

10
1. Եղևնիները` Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինական հետաքրքրությունների էպիկենտրոնում էջ 2 2. Խոսում ենք փոփոխության համար էջ 3 3. Համաձայնություններ` Օրհուս կենտրոնների և ENVSEC-ի ծրագրերի վերաբերյալ էջ 3 4. Շրջայց Իջեւանի «թեժ կետերով» - էջ 4 5. Բնապահպանների ժամանակ էջ 4 6. Հանքարդյունաբերության էկոլոգիական ռիսկերը էջ 5 7. Սողանքային գոտիներն ու աղտոտված բնությունը`տուրիզմի զարգացման խոչընդոտ-էջ 6 8. Բնակչության վարքի կանոնները երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և հետո - էջ 6 9. Հրազդանն ընդդեմ երկաթհանքի էջ 7 10. Հանրային քննարկում Սոթքի ոսկու հանքավայրում ջարդիչ-տեսակավորող համալիրի կառուցման համար էջ 8 11. Իսկական բնապահպանական տոն էջ 9 12. Ծանոթություն հայրենի բնաշխարի հետ էջ 9 13. Աշխատանքային հանդիպում Լոռու մարզպետի հետ էջ 10 14. Արդյոք բնական են ջերմաստիճանի փոփոխությունները էջ 10 Եվրոպական Անվտանգության Համագործակցության Կազմակերպություն Երևանի Գրասենյակ ОЦ ЭИ ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ Քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության և շրջակա միջավայրի (ՔԳԱՇՄ) Համարում ներկայացված են մարտ-ապրիլ ամիսներին տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, կենտրոնների կողմից իրականացված առավել աչքի ընկնող միջոցառումները:

Upload: asliza28

Post on 26-Mar-2015

162 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

1. 1. Եղևնիները` Գյումրու քաղաքապետարանի

քաղաքաշինական հետաքրքրությունների էպիկենտրոնում – էջ 2

2. Խոսում ենք փոփոխության համար – էջ 3

3. Համաձայնություններ` Օրհուս կենտրոնների և ENVSEC-ի ծրագրերի վերաբերյալ – էջ 3

4. Շրջայց Իջեւանի «թեժ կետերով» - էջ 4

5. Բնապահպանների ժամանակ – էջ 4

6. Հանքարդյունաբերության էկոլոգիական ռիսկերը – էջ 5

7. Սողանքային գոտիներն ու աղտոտված բնությունը`տուրիզմի զարգացման խոչընդոտ-էջ 6

8. Բնակչության վարքի կանոնները երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և հետո - էջ 6

9. Հրազդանն ընդդեմ երկաթհանքի – էջ 7

10. Հանրային քննարկում Սոթքի ոսկու հանքավայրում

ջարդիչ-տեսակավորող համալիրի կառուցման համար – էջ 8

11. Իսկական բնապահպանական տոն – էջ 9

12. Ծանոթություն հայրենի բնաշխարի հետ – էջ 9

13. Աշխատանքային հանդիպում Լոռու մարզպետի հետ – էջ 10

14. Արդյոք բնական են ջերմաստիճանի փոփոխությունները – էջ 10

Եվրոպական Անվտանգության

Համագործակցության Կազմակերպություն

Երևանի Գրասենյակ

ОЦ ЭИ

ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ

Քաղաքացիական գործողություններ հանուն

անվտանգության և շրջակա միջավայրի

(ՔԳԱՇՄ)

Համարում ներկայացված են մարտ-ապրիլ

ամիսներին տեղի ունեցած կարևոր

իրադարձությունները, կենտրոնների

կողմից իրականացված առավել աչքի

ընկնող միջոցառումները:

«ºÃ» Ù³ñ¹áõ ³½¹»óáõÃÛ³Ý ï³Ï µÝáõÃÛáõÝÁ óé³ÙáõÙ ¿, ³å³ Ýñ³

Ñ»ï ÙdzëÇÝ Ã³é³ÙáõÙ ¿ ݳ¨ Ù³ñ¹Á»- ². Îáõñáë³í³

2011թ. մարտի 11-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում

անցկացվեց հանրային քննարկում Գյումրու Վարդանանց հրապարակի

եւ Արագած ճեմափողոցի քաղաքաշինական վիճակի ու պլանավորվող

աշխատանքների վերաբերյալ: Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ

Գյումրու քաղաքապետի գլխավոր խորհրդական Լ.Խաչատրյանի

հրավերով Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գ.Պետրոսյանը

խորհրդատվական հանդիպում ունեցավ քաղաքապետարանում`

Վարդանանց հրապարակի եւ Արագած ճեմափողոցի քաղաքաշինական

վիճակի ու պլանավորվող աշխատանքների վերաբերյալ:

Եղևնիները` Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինական

հետաքրքրությունների էպիկենտրոնում

Ընդհանուր առմամբ այս հանրային քննարկման մասին կարել է ասել,

որ այն առաջընթաց քայլ էր Գյումրու քաղաքապետարանի և քաղաքա-

ցիական հասարակության կառույցների փոխհարաբերություններում,

քանի որ հանրությունը իրազեկվեց և ներգրավվեց համայնքային նշա-

նակության որոշումների կայացման այն փուլում, երբ գործողությունը

դեռևս իրականացված չէ և հնարավորություն կա մասնակցել ու ազդել

որոշման կայացման ընթացքի և վերջնական տարբերակի վրա:

Արդյունքում որոշվեց նշված հարցերի վերաբերյալ անցկացնել հասարակական քննարկում:

Հանդիպմանը մասնակցում էին Գյումրու ՀԿ-ների, ԶԼՄ-ների, գիտական և կրթական հաստատությունների ավելի

քան 30 ներկայացուցիչ: Քաղաքապետարանից հանդիպմանը մասնակցում էին Գյումրու քաղաքապետի գլխավոր

խորհրդականը, լրատվության բաժնի պետը, Գյումրու գլխավոր ճարտարապետն ու դենդրոլոգը:

Հանդիպումը բացեց Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գ.Պետրոսյանը: Նա սկզբում ներկայացրեց

հանդիպման նպատակը և քննարկման կազմակերպման նախապատմությունը, որից հետո քաղաքապետարանի

աշխատակիցները ներկայացրեցին, թե ինչ փոփոխություններ են նախատեսում իրականացնել Գյումրու Վարդանանց

հրապարակում ու Արագած ճեմափողոցում և հիմնավորեցին իրենց տեսակետը: Մասնավորապես նշվեց, որ

հրապարակի հարակից կանաչ կղզյակի ութ և Արագած ճեմափողոցի երեք եղևնիները նախատեսում են տեղափոխել:

Այդ նպատակով «Լանդշաֆտ դիզայն» ՍՊԸ-ն կատարել է նախնական ուսումնասիրություններ և ներկայացրել է

նախահաշիվ` յուրաքանչյուր ծառի տեղափոխումը կարժենա 313.714 դրամ: Այնուհետ ճարտարապետ

Հ.Գասպարյանը ներկայացրեց Արագած ճեմափողոցի բարեկարգման նախագիծը: Հետաքրքիրն այն էր, որ

քաղաքապետարանի դենդրոլոգի կարծիքով ծառերը տեղափոխելը գրեթե անիմաստ բան է, քանի որ, փորձը ցույց է

տվել որ, դրանք տեղեփոխելուց հետո սովորաբար չեն աճում:

Խնդիրը ներկայացնելուց հետո եղան բազմաթիվ հարցեր, ծավալվեց բուռն քննարկում: Ներկայացվեցին տեսա-

կետներ, որոնց արդյունքում կազմվեց «Գյումրու Վարդանանց հրապարակի եւ Արագած ճեմափողոցի

քաղաքաշինական վիճակի ու պլանավորվող աշխատանքների վերաբերյալ Գյումրու հասարակական

կազմակերպությունների եւ քաղաքացիների հայտարարությունը», որում հասարակությունն իր անհա-

մաձայնությունն է հայտնում Գյումրու քաղաքապետարանի կողմից վարվող հակաեղևնային քաղաքականության հետ

և առաջարկում վերանայել և օրեսդրության պահանջներին համապատասխանեցնել Վարդանանց հրապարակում եւ

Արագած ճեմափողոցում նախատեսվող քաղաքաշինական գործողությունները: Գյումրու պատմության մեջ սա

առաջին հանրային քննարկումն էր, որն ուղիղ հեռարձակվեց համացանցով, և Գյումրու շատ քաղաքացիներ իրենց

տներից հնարավություն ունեցան հետևել քննարկման ընթացքին և էլեկտրոնային տարբերակով անել իրենց

մեկնաբանություններն ու առաջարկությունները: Քննարկման որոշ հատվածներ տեղադրված են համացանցում և

դրանք կարելի է գտնել հետևյալ հասցեում http://www.blogtv.com/Shows/1850632/date/ZePvZ2TuZOFxZm7GY23:

Բնական աղետների համաշխարհային հանձնա-

ժողովի տվյալներով` 1962-1992թթ. ընկած ժամանա-

կահատվածում բնական աղետներից զոհվածների

թվի տարեկան միջին աճը կազմել է 4,3%, իսկ

տուժածներինը` 8,6%: Համաձայն «Աղետների

ռիսկերի նվազեցման միջազգային ռազմավարու-

թյան» հաշվետվության` 1980-1990թթ. զոհվածների

միջին թիվը եղել է 65 հազար, 2000-2009թթ.` 78 հա-

զար, 2010թ.` ավելի քան 350 հազար մարդ: Այս է

պատճառը, որ ԱԻՆ տեղեկատվական կենտրոնը չի

դադարում կրկնել. «Ով իրազեկված է, նա

պաշտպանված է» - շարունակելով հասարակության

իրազեկման ու պատրաստման միջոցով աղետների

ռիսկերի նվազեցման գործողությունները: Սակայն

Հայաստանը դեռևս չունի աղետներին դիմակայելու

համապատասխան ռազմավարություն: Այն նախա-

տեսվում է մշակել Հյոգոյի 2005-2015 թթ.

գործողությունների ծրագրի (Ազգերի և համայնք-

ների` աղետներին դիմակայելու ունակությունների

զարգացում) շրջանակներում: Ծրագիրն ընդունվել է

աղետների նվազեցման համաշխարհային համաժո-

ղովի կողմից, 2005թ. հունվարին: Համաժողովը

բացառիկ հնարավորություն է ընձեռել աղետների

նկատմամբ խոցելիության և աղետների վտանգի

նվազեցմանն ուղղված ռազմավարական և համա-

կարգված մոտեցումների ներկայացման և խթանման

համար: Այն կարևորել է ազգերի և համայնքների`

աղետներին դիմակայելու կարողությունների զար-

գացման անհրաժեշտությունը ու ցույց տվել այդ

կարողությունների ձևավորման ուղիները:

Մարտի 2-3-ը բավականին հագեցած օրակարգով

«Հեռանկարների փոխանակում աղետների նվազեցման

վերաբերյալ» թեմայով տեղի ունեցավ աշխատանքային

հանդիպում, որին մասնակցեցին նաև Հայաստանի Օրհուս

կենտրոնների ներկայացուցիչները: Հանդիպումը կազմա-

կերպել էր Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական

կենտրոնը Արտակարգ իրավիճակների նախարարության,

ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրի և Օքսֆամ ՄԲ Մարդասիրական

օգնության ծրագրի աջակցությամբ: Գորիսի Օրհուս

կենտրոնի համակարգող Ն. Պողոսյանը խոսեց այս

գործընթացում կառավարող օղակների թափանցիկ

աշխատանքի կարևորության և Օրհուս կենտրոնների

համագործակցության պատրաստակամության մասին:

Դիլիջանի կենտրոնի համակարգող Ա. Ալիխանյանն էլ

խոսեց սողանքների վտանգի մասին: Հատկանշական է

Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող, «Կանաչ

մոլորակ» ՀԿ նախագահ Հ. Հովհաննիսյանի դժգոհությունը

մարզի տարածքում ՄԱԶԾ-ի համապատասխան ծրագրի

շրջանակներում աղետների ռիսկերի գնահատման

լայնածավալ աշխատանքներին հասարակության

անտեղյակության մասին: Հանդիպման ընթացքում շատերի

կողմից կարևորվեց Օրհուս կենտրոնների դերը աղետների

կանխարգելման ուղղությամբ հասարակության իրազե-

կության մակարդակի բարձրացման առումով: ԱԻՆ, Հյոգոյի

գործողությունների ծրագրի ազգային համակարգող Ն.

Գրիգորյանը տեղեկացրեց արտակարգ իրավիճակների

ժամանակ իրազեկման գործընթացում Օրհուս կենտրոն-

ներին ներգրավելու իրենց պլանների մասին:

Խոսում ենք փոփոխության համար

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան

գրասենյակի տնօրեն դեսպան Ս. Կապինոսին և գրասենյակի տնտեսական ու շրջակա

միջավայրի ծրագրի պատասխանատու Վ. Հելոնին:

Մինչ հանդիպումը նախարարը դիմել էր ԵԱՀԿ գրասենյակ` քննարկման հարց դարձնելով

Օրհուս կենտրոնների, «Շրջակա միջավայր և անվտանգություն» (ENVSEC)

նախաձեռնության շրջանակներում կատարվող աշխատանքները` նպատակ ունենալով

առավել արդյունավետ աշխատել գրասենյակի հետ:

Քննարկման արդյունքում բնապահպանության նախարարն ու ԵԱՀԿ դեսպանը

համաձայնություններ են ձեռք բերել «Օրհուս» կենտրոնների կառավարման և ENVSEC-ի

շրջանակներում իրականացվող ծրագրերի համակարգման վերաբերյալ:

Համաձայնություններ` Օրհուս կենտրոնների և ENVSEC-ի ծրագրերի վերաբերյալ

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ENVSEC-ի պարագայում կարևորվել է ակտիվ

համագործակցությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ: www.hetq.am

Շրջայց Իջեւանի «թեժ կետերով»

«ԷկոԼուր» ՀԿ եւ Իջեւանի Օրհուս կենտրոնի համագործակցությամբ տեղի

ունեցավ շրջայց Իջեւանի տարածաշրջանի թեժ կետեր: «ԷկոԼուրի» նախագահ

Ինգա Զարաֆյանի նախաձեռնած շրջայցի հիմնական նպատակն էր ստանալ

որոշ հարցերի պատասխաններ հատկապես «Հայանտառի» եւ

գյուղնախարարության կողմից անտառային սեկտորում նախատեսվող

բիզնես-ծրագրի առնչությամբ: Բիզնեսը պետք է ներկայացնի պլան, թե ինչ

քանակությամբ փայտանյութ է պահանջվում, ինչ ենթադրվող ներդրումներ`

Բնապահպանների ժամանակ

աշխատակիցներն ու փորձագետների խորհուրդների անդամները: Նրանք նաև

առաջարկեցին, որ հաղորդման չորրորդ կետի խնդիրների քննարկումներն ըստ

աշխարհագրության կազմակերպվեն ու նկարահանվեն Օրհուս կենտրոններում, որտեղ

կապահովվի բազմակողմանի մասնակցություն և բազմակարծություն: Այս առաջարկը ևս

ողջունվեց: Նախատեսվում է առաջիկայում պատրաստել «Բնապահպանի ժամանակ»

հեռուստածրագրի մեկնարկային տարբերակը, որը կներկայացվի թե հեռուստատեսության,

թե հնարավոր դոնորների դատին: Բնապահպանական այս ծրագրի նախաձեռնությունը

շատ կարևոր է, քանի որ այն կարող է լրացնել հեռուստաթողարկումներում շրջակա

միջավայրի վերաբերյալ տեղեկատվության առկա բացը, հեռուստադիտողին հրամցնել

ճիշտ ու մատչելի տեղե-կատվություն, նպաստել քաղաքացիական հասարակության

ձևավորման գործընթացին:

- Բնապահպանական խնդրի քննարկում, գործնական առաջարկությունների ներկայացում:

Ըստ նախնական պայմանավորվածության` հեռուստածրագիրը եթեր է հեռարձակվելու Հանրային հեռուստատեսությամբ:

Նախատեսված է շաբաթական մեկ կամ երկու շաբաթը մեկ թողարկում: Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգողը հաղորդման

կազմակերպչական ու բովանդակային հարցերին առնչվող մի շարք առաջարկություններ արեց, որոնք ընդունվեցին ստեղծագործական

խմբի մյուս անդամների կողմից: Չնայած ստեղծագործական խմբի կազմում ընդգրկվելու հայտ Երևանի Օրհուս կենտրոնի համակար-

գող Ս. Այվազյանը չէր ներկայացրել, բայց քննարկմանը նա ևս ներկա էր ազատ ունկնդրի կարգավիճակով: Օրհուսցիները

տեղեկացրին, որ հաղորդման պատրաստման գործին իրենց գիտելիքներով ու փորձով կարող են պիտանի լինել Օրհուս կենտրոնների

տվյալ քանակությամբ փայտանյութը վերամշակելու համար: «Մենք արդյունաբերական նշանակության անտառներ

չունենք: Անտառային համայնքներից 5-6 կմ շառավղով տարածքում չի մնացել անտառ, որ կարելի լինի

արդյունաբերական փայտանյութ ստանալ»,-սա Տավուշի մարզպետարանի մասնագետներից մեկի կարծիքն էր

վերոնշյալ բիզնես-պլանի նպատակահարմարության մասին: Միայն Իջեւանի անտառտնտեսությունում փայտով

տաքանում է 8 հազար ընտանիք: Բացի Իջեւանից Տավուշում կա եւս 3 անտառտնտեսություն` Արծվաբերդի,

Սեւքարի եւ Նոյեմբերյանի, որոնք ավելի շատ տարեկան պլան ունեն: «ԷկոԼուրի» հաշվարկներով` Իջեւանի

անտառտնտեսությունում վառվում է ամենաքիչը 80 հազար խմ. փայտ, իսկ մնացած երեք

անտառտնտեսություններում` եւս 240 հազար խմ: «Միայն Տավուշում հատվում է մոտ 400 հազար խորանարդ մետր

փայտ»,-ասված է ՀԿ կայքում: Անտառամերձ համայնքների բնակիչներն առանձնապես ոգեւորված չեն բիզնես-

պլանով: Բոլորն էլ գիտեն, որ դարձյալ օլիգարխներն են շահելու դրանից, իսկ իրենք նույնիսկ օրենքի

սահմաններում չեն կարողանալու անտառ մտնել: Վազաշեն գյուղի բնակիչներն, օրինակ, մտահոգությամբ են

ասում, որ շրջակա անտառն արդեն պատմություն է դառնում: Հատված ծառերը վերջին շրջանում սկսել են

օգտագործվել նաեւ որպես փայտածուխի հումք: Փայտածուխի մի քանի արտադրամասեր են գործում

Ազատամուտ, Վազաշեն, Սեւքար համայնքներում: Վիճակն անհամեմատ լուրջ է Ազատամուտում: Այստեղ

Աղստեւ գետի երկայնքով շարված արտադրամասերի արտանետած գազերն ու ծուխը ամբողջ համայնքի

բնակչության համար չափից ավելի վտանգ են ներկայացնում: Մեր տեղեկություններով ազատամուտցի

երեխաները սկսել են հաճախակի հիվանդանալ աչքի եւ շնչուղիների հիվանդություններով:

Մարտի 16-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցով «Բնապահպանի ժամանակ»

բնապահպանական ծրագրի ստեղծագործական խմբի նիստը, որի կազմում ընդգրկվել է նաև

Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգողը: Ծրագիրը «Սպառողների աջակցման կենտրոն»

ՀԿ նախաձեռնությունն է: Այն բաղկացած է լինելու չորս հիմնական էջերից.

- Բնապահպանական լրահոս, որն ապահովելու պատրաստակամություն է հայտնել

«Էկոլուր» ՀԿ-ն.

- Բնապահպանական ՀԿ, որտեղ 3-5րոպեի ընթացքում ներկայացվելու է այս կամ այն բնա-

պահպանական ՀԿ-ն, վերջինիս ստեղծման պատմությունը, նպատակը, գործունեությունը…

- Բնապահպանական օրենսդրության պարզաբանում, իրավունքների և

պարտականությունների ներկայացում,

Հանքարդյունաբերության էկոլոգիական ռիսկերը

«Հանքարդյունաբերության էկոլոգիական ռիսկերը» այսպես էր անվանված քննարկման թեման, որը տեղի

ունեցավ մարտի 23-ին Երևանի Օրհուս կենտրոնում: Միջոցառման նպատակն էր հանրության

ուշադրությանը ներկայացնել ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի

մասնագետների կողմից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Քաղաքացիական գործողություններ հանուն

անվտանգության և շրջակա միջավայրի (ՔԳԱՇՄ) Փոքր դրամաշնորհային «ՀՀ գյուղմթերքների ծանր

մետաղներով աղտոտման ռիսկի գնահատում» ծրագրի շրջանակներում իրականացված

հետազոտությունների արդյունքները և պետական ու ոչ պետական կառույցների ներկայացուցիչների

մասնակցությամբ քննարկել ոլորտում տիրող իրավիճակը: Էկոլոգոնոոսֆերային կենտրոնի Շրջակա

միջավայրի երկրաքիմիայի լաբորոտորիայի ղեկավարի ներկայացմամբ տոքսիկ տարրերից 50-70%-ը

սննդի միջոցով է անցնում օրգանիզմ, այդ է պատճառը որ նշված հետազոտություններում շեշտը դրված է

գյուղմթերքների հետազոտության վրա: Հետազոտությունները սկսվել են ոռոգման ջրից` հիմնականում

Դեբեդ և Ողջի գետերի ավազաններում: Կապանին կից գտնվում է Արծվանիկի պոչամբարը, որտեղ

թափվում են Քաջարանի կոմբինատի պոչուկները, իսկ պոչամբարից դուրս են գալիս այսպես կոչված

«պայմանական մաքուր ջրեր», որոնցով ոռոգվում են Սյունիք համայնքի գյուղատնտեսական

նշանակության հողերը: Այդ «պայմանական մաքուր ջրերում» մասնագետները հայտնաբերել են սնդիկ:

Քաջարանի տնամերձ հողամասերում աճեցվող մշակաբույսերում վնասակար տոքսիկական տարրերի

թույլատրելի սահմանային գերազանցումներ հայտնաբերվել են լոբու, գազարի, կարտոֆիլի, սամիթի,

գազարի մեջ: Քաջարանի 3 պոչամբարների տարածքներում, որտեղ մոտ 250 կով է արածում հայտնա-

բերվել են սնդիկ, արսեն, կադմիում, իսկ այդ կովերի կաթում` արսեն, սնդիկ և կապար: Սնդիկ հայտնա-

բերվել է նաև Կապանին հարակից Նորաշեն գյուղում ստացված մեղրում: Սնդիկի, կադմիումի և արսենի

գերբարձր պարունակություններ հայտնաբերվել են նաև Ալավերդիում, Քարկոփ և Նեղոց գյուղերի հողե-

րում (նշված հողերը ոռոգվում են Դեբեդ գետի ջրերով) և այդ հողերում աճեցված մշակաբույսերում և

անտառային հատապտուղներում: Նշված տարրերը քաղցկեղածին են և մեծ վտանգ են ներկայացնում

բնակչության առողջության համար: Հետազոտությունների արդյունքները մանրամասն ներկայացված է

www.aarhus.am կայքում: Վիճակի մեղմացման ուղղությամբ մասնագետները առաջարկում են հողերի

վերականգնման եվ բարելավման տարբեր լուծումներ, խորհուրդ են տալիս տեղական բանջարեղենը,

միրգն ու հատապտուղներնը լավ լվանալուց բացի օգտագործել ջերմային մշակման ենթարկելուց հետո,

կաթը եռացնելիս տոքսիկ տարրերի որոշակի քանակություն պակասում է և այլն:

Իսկ հիմնահարցի կարգավորման ուղղությամբ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների

կենտրոնի տնօրենը առաջարկում է.- «Հանքայնացված ջրերը արգելված է, որ հանքախորշերից

ջրատարներ գնան: Գոյություն ունեն բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնք շատ էժան և հասանելի են ու

թույլ են տալիս հանքայնացված ջրերից նույնպես ձրի կորզել այդ մետաղները: Նշված տեխնոլոգիաները

օգտագործվում են աշխարհի տարբեր հանքավայրերում, բայց ոչ Հայաստանում: Նախ և առաջ

անհրաժեշտ է ներդրնել նշված տեխնոլոգիաները»: Միջոցառման մասնակիցները քննարկելով

հետազոտությունների արդյունքները եկան այն եզրակացության, որ հանքարդյունահանման

էկոլոգիական ռիսկերն տեսանելի են անգամ անզեն աչքով և պետք է լուրջ միջոցառումներ ձեռնարկել վի-

ճակը վերահսկելու և հետագա

հետևանքները կանխելու համար:

Որոշվեց նշված խնդիրը քննար-

կել ավելի լայն շրջանակներում:

Միջոցառման մասնակիցների

դիմումով խնդիրը կքննարկվի ՀՀ

նախագահին կից Հանրային

խորհրդում:

Մարտի 23-ին Իջեւանի Օրհուս կենտրոնում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող Քաղաքացիական

երկխոսություն եւ գործնական քայլեր 2010-2012թ. ծրագրի շրջանակներում Երիտասարդ առաջնորդների դպրոցի

համագործակցությամբ տեղի ունեցավ «Տուրիզմի դերն ու նշանակությունը քաղաքացիական հասարակության զարգացման

գործընթացում» խորագրով սեմինար, որին մասնակցում էին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողներ: Դասընթացը վարում

էր Գայանե Գրիգորյանը: Դասընթացի սկզբում մասնակիցները նշում էին արտերկրի եւ Հայաստանի այն վայրերը, որտեղ

ֆինանսական հնարավորություններ ունենալու դեպքում կմեկնեին որպես զբոսաշրջիկ: Արտասահմանյան երկրներից

ավելի շատ հնչեցին Արգենտինայի, Իսպանիայի, Բրազիլիայի, Շվեյցարիայի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ

Հունաստանի անունները: Պարզվեց, որ ՀՀ տարածքից ուսանողները նախընտրում են ծանոթանալ Ապարանի, Արմավիրի

մարզի, Սյունիքի, Ջերմուկի եւ Ծաղկաձորի տեսարժան վայրերին: Դասընթացավար Գայանե Գրիգորյանը նշեց, որ այս կամ

այն երկիր ընտրելը պայմանավորված է PR-ով կարեւոր է տեղեկատվության, գովազդի, ինչպես նաեւ կարգախոսի գործոնը:

Ըստ դասընթացավարի` պատմությունը ցույց է տալիս, որ աղետները, ֆորս-մաժորային իրավիճակներն ազդում են երկիր

մուտք գործող զբոսաշրջիկների թվի վրա: ՀՀ-ի պատմության մեջ առավել ցայտուն դեպքեր են քաղաքական իրավիճակները`

«հոկտեմբերի 27»-ը եւ «մարտի 1»-ը: Դասընթացի ընթացքում մասնակիցների հետ քննարկվեց զբոսաշրջության զարգացման

տարբեր հարցեր: Ընդգծվեց, որ Հայաստանում պարզապես ներկայացնել չգիտեն եղած արժեքները: Ուսանողները նշեցին

Տավուշի մարզի ուժեղ եւ թույլ կողմերը` զբոսաշրջության զարգացման առումով: Ըստ այդմ, հատկանշական ուժեղ կողմերն

են` հյուրասեր ժողովուրդը, հանցագործությունների ցածր ցուցանիշը, պատմամշակութային կոթողները եւ բարենպաստ

եղանակը: Թույլ կողմերի շարքում նշվեցին նաեւ տեղեկատվության պակասը, օտար լեզվի իմացության բացակայությունը,

սպասարկման ցածր որակը, տուրգործակալությունների պակասությունը եւ աղտոտված բնությունը: Որպես վտանգ նշվեց

մարզի սահմանամերձ լինելը եւ սողանքային գոտիների առկայությունը: Սեմինարի վերջում մասնակիցները նշեցին այն

կոնկրետ նպատակներն ու քայլերը, որոնց արդյունքում հնարավոր է Իջեւան քաղաքում եւ Տավուշում զարգացնել

զբոսաշրջությունը:

Սողանքային գոտիներն ու

աղտոտված

բնությունը`տուրիզմի

զարգացման խոչընդոտ

Մարտի 17-ին Ապարանի

Օրհուս կենտրոնում անցկաց-

վեց տեղեկատվական սեմի-

նար "Բնակչության վարքի

կանոնները երկրաշարժից

առաջ, երկրաշարժի ժամանակ

և հետո" թեմայով: Միջոցառ-

ման նպատակն էր մասնակից-

ներին տեղեկատվություն տը-

րամադրել սեյսմոակտիվ տա-

րածքներում բնակվող մարդ-

կանց վարքագծի վերաբերյալ`

բնական աղետի ռիսկայնու-

թյան աստիճանը նվազեցնելու

նպատակով: Կենտրոնի հա-

մակարգողը ներկայացրեց, որ

Հայկական լեռնաշխարհը աշ-

խարհի առավել ակտիվ

երկրաշարժային մարզերից է,

որտեղ առանձնանում է

հատկապես Երզնկայի հան-

գույցը: Ավերիչ երկրաշարժե-

րով հայտնի է նաև Վայք-

միջոցները: Առայժմ չափա-

զանց դժվար է կանխա-

տեսել երկրաշարժի ճիշտ

տեղը, ժամանակը և ուժը:

Այդ պատճառով մենք

պետք է մշտապես պատ-

րաստ լինենք պաշտպան-

վելու ինչպես կանատես-

ված, այնպես էլ անսպա-

սելի երկրաշարժից: Օրհուս

կենտրոնը նախատեսում է

նմանատիպ սեմինարներ

անցկացնել համայնքի

բոլոր կրթօջախներում, ինչ-

պես նաև պատրաստել և

տարածել տեղեկատվական

թերթիկներ "Բնակչության

վարքի կանոնները երկրա-

շարժից առաջ, երկրա-

շարժի ժամանակ և հետո "

թեմայով:

Սյունիքի շրջանը, Շիրակը,

Այրարատը, Սևանա և Վանա

լճի ավազանները, Էրզրումը: ՀՀ

տարածքում ամենավտանգա-

վոր շրջաններն են հյուսիսա-

յին, արևմտյան, կենտրոնական

ու հարավային մասերը, որտեղ

երկրաշարժի ուժգնությունը

կարող է հասնել 8-9 բալի, իսկ

առանձին էպիկենտրոններում`

10 և ավելի: Սպիտակի երկրա-

շարժի օրինակը հաստատում

է, որ մարդկային զոհերի, նյու-

թական կորուստների մեծ

մասի պատճառը շինություն-

ների անկորակ և խարխուլ

լինելն է և բնակչության

անբավարար նախապատ-

րաստվածությունը: Երկրա-

շարժի զոհերի թիվը նվազա-

գույն է լինում, եթե

բնակչությունը գիտի երկրա-

շարժից պաշտպանվելու

Բնակչության վարքի կանոնները երկրաշարժից առաջ, երկրաշարժի ժամանակ և հետո

Հրազդանի երկաթի հանքաքարի

հանքավայրը պատրաստվում է շա-

հագործել Չինական «Fortune Oil»

ընկերությունը: Ըստ Ամերիկյան հա-

մալսարանի «Հակոբյան Բնապահ-

պանական Կենտրոն»-ի մասնագետ-

ների կատարած փորձաքննության

հանքավայրի շահագործումը կարող

է պատճառ հանդիսանալ Հրազդան

քաղաքի շրջակա միջավայրի բաղա-

դըրիչների ծանր մետաղներով

աղտոտմանը և բնակիչների մոտ

վտանգավոր հիվանդությունների

առաջացմանը: Հանքավայրը ամենա-

մոտ բնակելի տներից ընդամենը 650

մետր հեռավորության վրա է

գտնվում: Կա նաև ջրային ռեսուրս-

ները աղտոտելու հիմնական ռիսկ,

քանի որ ջրի փոմպակայանները

տեղադրված են բլրի ստորոտում:

Ակնհայտ է, որ հենց հանքի շահա-

գործումը հաստատվի, այն կտևի մի

քանի տարի կամ տասնամյակ`

այսպիսով ավելացնելով օդի աղ-

տոտվածությունը, որը արդեն երկար

ժամանակ առկա է Հրազդանի

ցեմենտի գործարանի պատճառով:

Բնակչությանը իրազեկման նպա-

տակով Հրազդանի Օրհուս կենտ-

րոնի կողմից պատրաստվել են տե-

ղեկատվական թերթիկներ` քաղաքի

շրջակա միջավայրին և բնակչության

առողջությանը սպառնացող հավա-

նական վտանգների համառոտ

նկարագրով: Կենտրոնի կամավոր-

ները պատրաստակամություն հայտ-

նեցին բնակչության շրջանում նշված

թերթիկների բաժանման և հանքա-

վայրի շահագործման դեմ ստորա-

գրահավաքի կազմակերպման գոր-

ծում, որը հող էր նախապատրաստել

մարտի 31 –ին Հրազդան քաղաքում

կայացած երկաթահանքի շահա-

գործման դեմ բողոքի ակցիային:

Ակցիան կազմակերպել էր Հրազդանի

Օրհուս կենտրոնը` տեղի Հկ-ների

աջակցությամբ: Ակցիայի նպատակը

տեղի բնակչությանը խնդրի լրջու-

թյունը ներկայացնելն ու պայքարի կոչ

անելն էր, որով էլ սկիզբ դրվեց

բնակիչներին համախմբելու և միաս-

Իսկ ակցիայի կազմակերպիչներն ու

աջակիցները ստեղծեցին նախաձեռ-

նող խումբ, որը գործում է ըննդեմ

երկաթահանքի շահագործման և

պատրաստ է խնդիրը ներկայացնել

դատական ատյաններ: Չկորցնելով

հետևողականությունը այս գործում,

ապրիլի 5-ին Ազատության հրա-

պարակում տեղի ունեցած բնապահ-

պանական ակցիային` ընդդեմ

իշխանությունների կողմից վարվող

էկոլոգիական քաղաքականության,

մասնակցեցին նաև հրազդանցիները

Հրազդանի Օրհուս կենտրոնի հետ

միասին` կոչ անելով չվաճառել

հրազդանցիների ապագան:

նաբար պայքարելու փորձին:

Ելույթ ունեցան տեղի ՀԿ – ները, բնա-

կիչներ, ովքեր մտահոգված իրենց

տարհանման լուրերից` պայքարելու

պատրաստակամություն հայտնեցին:

Ակցիային հրավիրված մասնագետ-

ները ներկայացրին վտանգները,

որոնք կառաջանան հանքի շահա-

գործման արդյունքում: Վրդովմունք

է առաջացնում այն հանգամանքը, որ

չնայած դեռ «Fortune oil» ընկերու-

թյունը Հրազդանի երկաթահանքի

շահագործման որևէ նախագիծ չի

ներկայացրել ՀՀ կառավարության

քննարկմանը և չի ստացել բնապահ-

պանության նախարարության փոր-

ձաքննության դրական եզրակա-

ցությունը, սակայն ընկերության

գլխավոր գործադիր տնօրենը

հայտարարել է, որ 2012 թվականին

Հրազդանում կսկսի վերամշակող

գործարանի շինարարությունը, իսկ

երկու տարուց կստանա տարեկան 2

միլիոն տոննա երկաթի խտանյութի

արտադրանք:

Հրազդանն ընդդեմ երկաթհանքի

Ըստ Ամերիկյան Համալսարանի

«Հակոբյան Բնապահպանական

կենտրոնի» տնօրեն կենսաբանա-կան

գիտությունների թեկնածու Ջ. Լայմնի և

նույն կենտրոնի մասնագետ Թ. Լայմնի

կատարած փորձաքննու-թյան`

երկաթհանքի շահագործումը սպառնում

է քաղաքին լուրջ բնա-պահպանական և

առողջապահա-կան վնասներ հասցնել:

Հանքավայրը գտնվում է քաղաքից

800մ, Սևան-Հրազդան ջրագծից` 600մ,

իսկ Հրազդան գետից ընդամենը 1500մ

հեռավորության վրա: Համաձայն ՀՀ

բնապահպանության նախարա-րության

կողմից տրամադրած օդի և ջրերի

մոնիտորինգի տվյալների Հրազդան

քաղաքում արդեն իսկ խախտված են

մթնոլորտային օդի և ջրերի

սահմանային թույլատրելի խտու-

թյունները: Ուսումնասիրության մեջ

նշվում է նաև, որ հանքարդյունա-

բերությունը կզուգորդվի խմելու և

ոռոգման ջրերի աղտոտմամբ` ծանր

մետաղներով (սելեն, քրոմ, պղինձ,

մանգան և արսեն), ինչպես նաև օդի

խիստ աղտոտվածությամբ, որին

կնպաստի հանքի բարձր դիրքը` 1801.9-

1789.7 բարձունքային նիշերի վրա:

19.04.2011թ. Գեղարքունիքի մարզի

Սոթքի համայնքապետարանում կա-

յացավ հանրային քննարկում՝ նվիր-

ված Սոթքի ոսկու հանքավայրում

ջարդիչ-տեսակավորող համալիրի

կառուցման օրինականության խընդ-

րին: Քննարկումը նախաձեռնել էր

Գավառի Օրհուս բնապահպանական

տեղեկատվական հասարակական

կենտրոնը: Քննարկմանը հրավիրվել

էին ոսկու հանքին մոտիկ գտնվող

Սոթք, Կութ եւ Ազատ համայնքների

ղեկավարները եւ ավագանու անդամ-

ներ, բնապահպանկան ուղղվածու-

թյան հասարակական կազմակերպու-

թյունների եւ ԶԼՄ-նե-րի ներկայացու-

ցիչներ մարզից և Երևանից, Գեղար-

քունիքի մարզպետարանի աշխատա-

կազմի գյուղատնտեսության եւ բնա-

պահպանության վարչության մասնա-

գետներ, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխա-

տակիցներ, Սոթք համայնքի ան-

դամներ, «Էկոլուր» ՀԿ-ի, Էկոլոգի-

ական հասարակական դաշինքի,

«Թրանսպարենսի ինթերնեյշնլ» ՀԿ-ի

ղեկավարներ և անդամներ, «Սևան

ԱՊ»-ի գլխավոր հատակագծի հեղի-

նակը և այլ շահագրգիռ կողմեր:

Քննարկմանը հրավիրվել էին նաեւ

Սոթքի ոսկու հանքավայրը շահա-

գործող «Գեո Պրո Մայնինգ Գոլդ»

ընկերության ներկայացուցիչները,

սակայն նրանք նախօրոք հրաժարվել

էին մասնակցությունից, հայտնելով,

որ աղմկահարույց այդ ջարդիչ-

տեսակավորող համալիրն իրենից ոչ

թե կառույց, այլ ընդամենը սարքա-

վորում է ներկայացնում, եւ որ այն,

համայնքից գտնվելով տասնյակ կիլո-

մետրերի վրա, չի խանգարում բնակ-

չությանը, որեւէ բացասական ազդե-

ցություն չի թողնում Սեւանա լճի

էկոհամակարգի վրա եւ միաժամա-

նակ նրա գործունեությունը տարաքծի

համայնքների համար սոցիալական

խնդիր է լուծում: Սակայն քննարկման

ընթացքում եւ Սոթք համայնքի ղեկա-

վար Կոլիկ Շահսուվարյանը, եւ Գա-

վառի Օրհուս կենտրոնի համակար-

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՍՈԹՔ ՀԱՄԱՅՆՔՈւՄ

գող Լիաննա Ասոյանը, հղում անելով

Սեվանա լճի հիմնահարցերի հանձ-

նաժողովի անդամ Հակոբ Սանասար-

յանի եւ մի շարք պատասխանատու

գերատեսչությունների ներկայացրած

եզրակացությունները, նշեցին, որ այս

պահին Սոթքի ոսկու հանքավայրում

ընթանում են հանքանյութի ջարդիչ-

տեսակավորող համալիրի շինարա-

րական աշխատանքները՝ առանց

հանրային լսումներ անցկացնելու,

առանց էկոփորձաքննության եւ հա-

մապատասխան շինթույլտվության: Իր

հերթին «Սեւան ԱՊ» -ի գլխավոր

հատակագծի հեղինակ Գագիկ

Սուխուդյանը նշեց, որ սրանով խախ-

տըվում է «ՀՀ Սեւանա լճի մասին»

օրենքի 10- րդ հոդվածը, համաձայն

որի Սեւանի ավազանում հանքա-

հումքային վերամշակող արդունաբե-

րությունն արգելված է: Իսկ Լիաննա

Ասոյանը նշեց, որ խախտվել է

Օրհուսի Կոնվենցիայի 1-ին և 2-րդ

դրույթները` առանց համապատաս-

խան տեղեկատվության տարածման,

առանց հասարակական լսումներ

անցկացնելու: Սոթքի բնակիչներն ու

ավագանու անդամներն էլ շեշտեցին,

որ հանքավայրի շահագործմամբ

իրենց սոցիալական խնդիրները չեն

լուծվում, քանի որ իրենց համայնքից

հանքում աշխատում են հատուկենտ

մարդիկ: Կոլիկ Շահսուվարյանը

հավելեց, որ այս տարվա հունվարից

Սոթքի ոսկու հանքավայրի տարածքն

արդեն մտնում է Սոթքի վարչական

սահմանների մեջ, ուստի եւ իրեն է

վերապահված շինթույլտվություն տա-

լու խնդիրը, որն ինքը չի կարող անել

առանց էկոորձաքննության հաստատ-

ման եւ հանրային լսումների:

Չնայած դրան՝ «Գեո Պրո Մայնինգ

Գոլդ» ՓԲԸ ծավալել է ինքնակամ

շինարարություն: Համայնքի ղե-

կավարի ասածը հաստատվեց

քննարկման մասնակիցների այցե-

լությամբ, որոնք եւ հանքավայրի

տարածքում տեսան ու արձանա-

գրեցին շինարարական աշխա-

տանքների եռուզեռը: Փաստորեն

հանքը շահագործող ընկերությու-

նը հաշվի չի առել ՀՀ Նախագահին

առընթեր Սևանա լճի հիմնա-

հարցերի հանձնաժողովի եզրա-

կացությունը, որով պետք է դադա-

րեցներ շինարարությունը, մինչև

համապատասխան թույտվություն-

ները, և այն շարունակում է ավելի

արագ տեմպերով: Քննարկման

մասնակիցների ստորագրությամբ

կազմվեց դիմում-հայտարարու-

թյան տեքստ՝ ուղղված Սեւանա

լճի հիմնահարցերի հանձնաժո-

ղովի նախագահին, ՀՀ բնապահ-

պանության եւ էներգետիկայի եւ

ընդերքի շահագործման նախա-

րարներին, պատճեները` Գեղար-

քունիքի մարզպետին և «Գեո Պրո

Մայնինգ Գոլդ» ՓԲԸ-ին` Սեւանի

էկոհամակարգի համար խիստ

վտանգավոր եւ ապօրինի այդ

շինարարությունը կանխելու

խնդրանքով:

Իսկական բնապահպանական տոն

Մարտի 26- ին «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակա-

կան կազմակերպությունը Եղվարդի Օրհուս կենտրոնի հետ համատեղ նախա-

ձեռնել էր «Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի» խորագրով

միջոցառումների շարք: Վաղ առավոտյան «Հածանիվ+» էկոմարզական հասա-

րակական կազմակերպության հեծանվորդները մայրաքաղաքից արշավեցին

դեպի Եղվարդ: Եղվարդի քաղաքապետարանի հրապարակում նրանց

դիմավորեցին կամավոր բնապահպանները, եղվարդցի հեծանվորդները,

երիտասարդներ, ուսանողներ, դպրոցականներ: Օրհուս կենտրոնում կազմա-

կերպվեց հեծանիվների մասին ֆիլմերի ցուցադրություն: «Հածանիվ+» ՀԿ

նախագահ Ս. Հովhանիսյանը Եղվարդի հեծանվորդներին ծանոթացրեց քաղաքի

երթևեկելի հատվածով անվտանգ հեծանիվ վարելու մի քանի կարևոր կանոնների:

Այնուհետև բոլոր հեծանվորդները միասին առողջ ապրելակերպի, շրջակա

միջավայրը մաքուր պահելու, էկոլոգիապես մաքուր այդ փոխադրամիջոցը

քարոզելու մասին պաստառներով շրջեցին Եղվարդի փողոցներով:

Հեծանվարշավից հետո քաղաքի թիվ 3 դպրոցի բակում հավաքվածած այս

մարզաձևի սիրահարներիի և երկրպագուների համար հեծանվորդներն

անցկացրին հեծանվավարժանքներ: Երիտասարդական զբոսայգի հիմնելու նպա-

տակով անցկացվեց ստորագրահավաք: Երիտասարդները որոշեցինն նամակով

դիմել Եղվարդի քաղաքապետին, որպեսզի համապատասխան տարածք հատ-

կացվի երիտասարդների ուժերով զբոսայգի հիմնելու համար: Ակցիային միացել

էր նաև Եղվարդի Արհեստագործական ուսումնարանը, որի Խոհարարական

բաժնի ուսանողները միջոցառման մասնակիցների համար պատրաստեցին

պասային ուտեստներ: Միջոցառումների շարքն ավարտվեց ռոք համերգով:

Ելույթ ունեցան Bluse Band-ի երիտասարդ երաժիշտներըբ: Օրը Եղվարդի

երեխաների ու երիտասարդների համար վերածվեց իսկական տոնի:

Ծանոթություն հայրենի բնաշխարի հետ

Ապրիլի 7-ին Գավառի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ Գավառի

տարածաշրջանի դպրոցի 8-10-րդ դասարանի մի խումբ աշակերտների համար

կազմակերպեց էքսկուրսիա «Սևան ԱՊ»-ի երկրագիտական թանգարան:

Այցելության նպատակը մարզի դպրոցականների էկոկրթության բարձրացումն էր:

Թանգարանի գիտաշխատող Թամարա Կիրակոսյանը աշակերտներին

ծանոթացրեց «Սևան ԱՊ» թանգարանի ստեղծման պատմությանը, ներկայացրեց

Գեղարքունիքի մարզի թռչնաշխարհի և բնաշխարհի այն բացառիկ նմուշները,

որոնք անհետացել կամ գտնվում են անհետացման եզրին: Ըստ գիտաշխատողի

Սևանի ավազանում բնադրում են 267 տեսակ թռչուններ, և նրանցից 39 տեսակներ

արդեն գրանցված են Կարմիր գրքում: Աշակերտները ծանոթացան մարզի

օգտակար հանածոների նմուշներին, Սևանա լճի հատակից հայտնաբերված

կենդանական և մարդկային բացառիկ գտածոներին, լճի ոչնչացված էնդեմ

ձկնատեսակներին, տեսան Սևանա լճից որսած ամենամեծ իշխան ձկան նմուշը,

որը կշռում է 16կգ և ունի 95սմ երկարություն: Նրանք ծանոթացան նաև հատուկ

ցուցադրված արևային և էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա ստանալու

ԱՐԵՎԱՎԱՆ մակետին, Սևանա լճի տատանումների գրաֆիկին: Գիտաշխատողը

տեղեկացրեց նաև, որ Սևանա լճի մակարդակը 2011թ. առաջին եռամսյակի

տվայլներով արդեն գերազանցում է 1900մ-ը: Համաձայն Գավառի Օրհուս

կենտրոնի կենտրոնի աշխատանքային պլանի, այսպիսի միջոցառումներ մարզի

տարբեր կրթական հաստատությունների, տարբեր տարիքի աշակերտների համար

հաճախ կկազմակերպվի, նպատակ ունենալով նրանց ծանոթացնել մարզի ամբողջ

բնաշխարհին:

Ի՞նչ է գլոբալ տաքացումը

Մաս 2: Արդյոք բնական են ջերմաստիճանի փոփոխությունները /սկիզբը նախորդ համարում/

Աշխատանքային հանդիպում Լոռու մարզպետի հետ

Թափոնավայրերի անմխիթար եւ խիստ վտանգավոր իրավիճակից ելնելով, հաշվի

առնելով, որ Լոռու մարզի 113 համայնքներում առկա են միեւնույն մտահոգիչ

պրոբլեմները` ապրիլի 12-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Ա. Քոչարյանի

հետ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին Ալավերդու

եւ Վանաձորի Օրհուս կենտրոնների համակարգողները, ԵԱՀԿ փորձագետ, «Հետք

online» թերթի մարզային թղթակից Լ.Փարեմուզյանը եւ մարզպետարանի

լրատվության բաժնի ներկայացուցիչ Ս. Խալաթյանը: Հանդիպման ժամանակ

քննարկվեցին Լոռու մարզում առկա թափոնակուտակիչների բարձիթողի եւ վտան-

Գլոբալ միջին ջերմաստիճանը և ածխածնի երկօքսիդի կուտակումը (հիմնական ջերմոցային գազերից մեկն է) հարյուր հազարավոր

տարիների ընթացքում ունեցել է տատանումներ, քանի որ երկրի դիրքորոշումը արևի նկատմամբ տարբերվել է: Դրա արդյունքում են

առաջացել և անցել սառցե դարաշրջանները: Ինչևէ, հազարավոր տարիների ընթացքում ջերմոցային գազերի արտանետումները

մթնոլորտ հավասարակշռվել են բնականորեն կլանվող ջերմոցային գազերի կողմից: Որպես հետևանք` ջերմոցային գազերի

կուտակումները և ջերմաստիճանը կայունացել են: Այս կայունությունը թույլ է տվել մարդկային քաղաքակրթությանը զարգանալ կայուն

կլիմայի պամաններում: Աստիճանաբար այլ գործոններ էլ են ազդեցություն ունեցել գլոբալ ջերմաստիճանի վրա: Հրաբխային

ժայթքումներն, օրինակ, արտանետել են այնպիսի նյութեր, որոնք ժամանակավորապես թունավորել են երկրի մակերևույթը: Բայց դրանք

երկարատև ազդեցություն չեն ունենում, այլ տևում են ընդամենը մի քանի տարի: Արդյունաբերական հեղափոխությունից հետո

մարդկությունը ավելի քան մեկ երրորդով մեծացրել է ածխածնի երկօքսիդի քանակը մթնոլորտում: Պատմական այս մեծ

փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել հազարավոր տարիների ընթացքում, այժմ կատարվում են տասնամյակների ընթացքում:

Ջերմոցային գազերի արագ աճը մեծ խնդիր է հանդիսանում, որովհետև այն ավելի արագ է փոխում կլիմայական պայմանները, քան

կենդանի արարածները հասցնում են հարմարվել: Բացի այդ մի նոր և ավելի անկանխատեսելի կլիմա է սպասվում մեր ամբողջ կյանքի

մարտահրավերներում: Պատմականորեն երկրի կլիման պարբերաբար փոփոխությունների է ենթարկվել, որի արդյունքում մենք այսօր

տեսնում ենք բավականին ցուրտ ջերմաստիճան, ինչպես նաև մեծ քանակությամբ սառցաշերտեր Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի

շատ մասերում: Այսօրվա և այդ սառցե դարաշրջանների միջին գլոբալ ջերմաստիճանները տարբերվել են ընդամենը 5 աստիճան

ցելսուսով և այդ տատանումները տեղի են ունեցել դանդաղ` հարյուր հազարավոր տարիների ընթացքում: Այժմ, ջերմոցային գազերի

կուտակումների աճի հետ մեկտեղ, երկրի վրա մնացած սառցաշերտերը (Գրելանդիա և Անտարկտիդա) սկսել են հալվել: Լրացուցիչ

ջրերը կարող են զգալիորեն բարձրացնել ծովերի մակարդակները: Ինչպես Մերկուրին է բարձրանում, կլիման նույնպես կարող է փոխվել

անսպասելի եղանակներով: Ի լրումն ծովի մակարդակի բարձրացմանը` եղանակային պայմանները կարող են դառնալ ավելի ծայրահեղ:

Սա նշանակում է, որ ավելի խոշոր փոթորիկներ, անձրևներ և երաշտներ կլինեն, փոփոխություններ տեղի կունենան այն միջակայքերում,

որտեղ բույերն ու կենդանիներն են ապրում և ջրամատակարարման կորուստներ, որոնք պատմականորեն գալիս են սառցադաշտերից:

Գիտնականներն այժմ տեսնում են որոշ փոփոխություններ, որոնք տեղի են ունենում ավելի արագ, քան իրենք ակնկալել են: http://environment.nationalgeographic.com/environment/global-warming/gw-overview

գավոր իրավիճակների մասին հարցեր: Մարզպետը նշեց, որ ՀՀ Կառավարությունը ներկայումս մեծ ուշադրություն է

դարձնում այդ հարցերին: Անդրադառնալով Ալավերդիում նոր նախագծված եւ բոլոր չափանիշներին

համապատասխանող աղբավայրի կառուցմանը եւ պոչամբարների խնդիրներին` մարզպետը կարեւորեց նաեւ

բնակիչների հետեւողական վերաբերմունքն ու էկոլոգիական մշակույթի ձեւավորումը: Օրհուս կենտրոնների

համակարգողների առաջարկությամբ հանդիպման արդյունքում պայամանվորվածություն ձեռք բերվեց կազմակերպել

լայնամասշտաբ հանրային քննարկում Լոռու մարզպետի անմիջական աջակցությամբ, որին կմասնակցեն ՀՀ

Կառավարության ներկայացուցիչները, Լոռու մարզի բոլոր համայնքների ներկայացուցիչներն ու ղեկավարները,

բնապահպաններ, փորձագետ-մասնագետներ, միջազգային կազմակերպություններ, արդյունաբերողներ եւ այլ

շահագրգիռ կողմեր: Հանրային քննարկման արդյունքում ակնկալվում է թափոնավայրերի նկատմամբ պատշաճ

ուշադրություն, պետական մոտեցում եւ շրջակա միջավայրի էկոլոգիական անվտանգության ապահովում :

Üàð ¾æ

¶Éáµ³É µÝ³å³Ñå³Ý³Ï³Ý ÑÇÙݳËݹÇñÝ»ñ

гñó»ñÇ Ï³Ù ³é³ç³ñÏáõÃÛáõÝÝ»ñÇ Ñ³Ù³ñ ¹ÇÙ»É`

Ñ»é: +374 264 6 15 11

ý³ùë: +374 264 2 34 29

µçç: +374 91 76 46 41, Email: [email protected]

http://www.aarhus.am