СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-16.pdf · կության...

7
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.3 (13) Общественные науки (Армянская, романо-германская и русская филология) Social Sciences (Armenian, Romance-Germanic and Russian Philology) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 09-Mar-2020

13 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-16.pdf · կության սպառման մասին։ Չէ՞ որ շատ դեպքերում նույնիսկ «ասվածի»

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.3 (13)

Общественные науки (Армянская, романо-германская и русская филология)

Social Sciences (Armenian, Romance-Germanic and Russian Philology)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-16.pdf · կության սպառման մասին։ Չէ՞ որ շատ դեպքերում նույնիսկ «ասվածի»

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.3 (13)

Հասարակական գիտություններ

(Հայ, ռոմանագերմանական և ռուս բանասիրություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-16.pdf · կության սպառման մասին։ Չէ՞ որ շատ դեպքերում նույնիսկ «ասվածի»

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Ս. Գասպարյան բ.գ.դ., պրոֆ. Ս. Մուրադյան բ.գ.դ., պրոֆ. Ժ. Քալանթարյան բ.գ.դ., պրոֆ. Ե. Երզնկյան բ.գ.դ., պրոֆ. Շ. Պարոնյան բ.գ.դ., պրոֆ. Յու. Գաբրիելյան բ.գ.դ., պրոֆ. Վ. Հարությունյան բ.գ.դ., դոց. Ա. Առաքելյան բ.գ.թ., դոց. Ռ. Առաքելյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф., член-корр. НАН РА С. Гаспарян д.ф.н., проф. С. Мурадян д.ф.н., проф. Ж. Калантарян д.ф.н., проф. Е. Ерзнкян д.ф.н., проф. Ш. Паронян д.ф.н., проф. Ю. Габриелян д.ф.н., проф. В. Арутюнян д.ф.н., доц. А. Аракелян к.ф.н., доц. Р. Аракелян

Editorial Board

DSc, Prof., Associate member of NAS RA S. Gasparyan DSc, Prof. S. Muradyan DSc, Prof. Zh. Kalantaryan DSc, Prof. Y. Yerznkyan DSc, Prof. Sh. Paronyan DSc, Prof. Y. Gabrielyan DSc, Prof. V. Harutyunyan DSc, Associate Prof. A. Arakelyan PhD, Associate Prof. R. Arakelyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-16.pdf · կության սպառման մասին։ Չէ՞ որ շատ դեպքերում նույնիսկ «ասվածի»

13

Արփինե Վարդանյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, մագիստրանտ

Գիտ. ղեկավար՝ բ.գ.դ., պրոֆ. Կ. Աղաբեկյան Էլ. փոստ՝ [email protected]

ՓՇԱԼԱՐԵՐ, ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ԾԱՂԿԱԾ (Գ. ՄԱՀԱՐՈՒ «ԾԱՂԿԱԾ ՓՇԱԼԱՐԵՐԸ» ՎԻՊԱԿԸ)

Առաջին հայացքից միշտ «հեշտ է» թվում խոսել այնպիսի գրողի մասին, որի մասին շատ է խոս-

վել։ «Շատ» այն իմաստով, որ վերջինիս գրականությունը տասնամյակներ շարունակ եղել է և մնում է գրականագետների ու գրաքննադատների ուշադրության կենտրոնում։ Սակայն, այնուամենայնիվ, երևի պետք է հստակեցնել, թե հատկապես գրողի ո՞ր շրջանում գրված ստեղծագործությունների մա-սին է խոսքը, մանավանդ երբ հարցը վերաբերվում է գրողի կոնկրետ ստեղծագործությունների ուսում-նասիրմանը։ Ի վերջո, միշտ չէ, որ շատ գիտական տեքստերի գոյությունը վկայում է նյութի բովանդա-կության սպառման մասին։ Չէ՞ որ շատ դեպքերում նույնիսկ «ասվածի» մեջ կարելի է գտնել այն «չաս-վածը» կամ, այսպես ասած, «նորը», որի մասին պետք է բարձրաձայնել։ Այս առումով երևի տեղին է հիշել գրականագետներից մեկին. «Նորարարությունը որոնում է, իսկ երբ որոնում են, հաճախ են մոլոր-վում»

1: Դա էլ կա, իհարկե, սակայն գրականության մեջ, եթե կա «որոնում», ուրեմն տեքստն էլ է դրա

հնարավորությունը տալիս։ Ուստի, անգամ այն, որ «սխալվելու» վտանգ կա, «նորարության որոնումը» չի կարող ինքնանպատակ լինել։ Ի վերջո, չմոռանանք ժամանակի դերը։ Ժամանակ, որն ունենալով իր հրամայականը, առաջ է բերում նոր մտածողություն, հետևաբար գրականությունն էլ հենց այդ համա-տեքստում նոր մեկնաբանություն է ստանում։ Դա կարևոր է ոչ միայն գրողին նոր լույսի տակ դիտար-կելու, այլև տվյալ գրողին նոր ժամանակների հրամայականով մոտենալու առումով, ասել է թե՝ տվյալ ստեղծագործությունն ինչքանո՞վ է արդիական: Այստեղ նաև մի հարց է առաջ գալիս՝ ինչո՞վ է տվյալ գրողի գրականությունը մնայուն տասնամյակներ շարունակ։ Հարցը, իհարկե, ունի տրամաբանական պատասխան՝ նրանով, թե այն ինչքանով է իր ասելիքով մնայուն և արդիական տվյալ ժամանակում:

Մահարու «Ծաղկած փշալարերը» վիպակի մասին բազմիցս խոսվել է, սակայն փորձենք վիպակը դիտել հենց վերնագրի կոնտեքստում կամ, այսպես ասած, «Ծաղկած փշալարեր» վիպակը մեկնաբա-նենք կոնկրետ հարցադրման տակ դնելով՝ փշալարեր, բայց ինչու՞ ծաղկած: Բայց նախ երկու խոսք վի-պակի մասին՝ ինչու՞ գրվեց վիպակը կամ ե՞րբ գրվեց:

1936 թ․ Գուրգեն Մահարին անհիմն մեղադրանքով (ստալինյան ռեպրեսիայի արդյունքում) աք-սորվում է: Սակայն շատ ուրիշ անվանի մտավորականների (Ա. Բակունց, Ե. Չարենց, Զ. Եսայան, Վ. Թոթովենց և ուրիշներ) չվիճակվեց անգամ ապրել սիբիրյան ճամբարներում: Եվ, ըստ էության, աքսորը նույնիսկ «փրկություն» է դառնում: Այս դեպքում երևի ճիշտ կլինի «փրկություն» ասվածը վերցնել չակերտների մեջ: Ի վերջո, ո՞րն էր կյանքի պահպանման գինը: Դա երկար տարիների բռնադատված կյանքն էր սիբիրյան ցուրտ ճամբարներում: Այսպիսի փրկության հնարավորություն ստացան Մկրտիչ-Արմենը, Վահրամ Ալազանը և շատ ուրիշներ: Նրանց մեջ էր նաև Գուրգեն Մահարին: «Ծաղկած փշա-լարերը» վիպակն էլ նրա սիբիրյան գործերից է: Այն գրվել է «Այրվող այգեստանները» վեպից հետո, երբ վեպը տպարանում էր: Աշխատանքն սկսել է 1965թ.: Վիպակը շատ կարճ ժամանակահատվածում է գրվել՝ մեկ ամառվա ընթացքում: Եվ խոսելով վիպակի մասին, ինքը՝ Մահարին ասում է. «…վիպակս վերջացուցի: Պատմվածքի ծրագիր ունեի, վիպակ դուրս եկավ: Վեպ չէ՛, վիպակ»

2, իսկ Ա. Մելիք-

Սարգսյանին ուղղված նամակում այս վիպակի մասին ասում է. «Գրված է «Սև մարդու» մոտիվներով, երեք անգամ ավելի ծավալուն և տասներեք անգամ ավելի ցնցող ու խոր»

3:

Այժմ անդրադառնանք վիպակին: Այն, կարելի է ասել, հատուկ ընդգծումով է սկսվում. «Այդ օրը»: Հեղինակը միանգամից առանձնացնում է ճամբարային օրերից մեկը : Ի վերջո, այն նշանավոր էր։ Իրա-վիճակի «նշանավոր լինելն» էլ հեղինակն ինքը փաստում է. «Բրուտանոցը վաղուց կին չէր տեսել։ Լյալյայի հետ կապված հիշողությունների վերջին մուժ ու փոշին տարավ իր հետ Սամոն»

4։ Իսկ ովքե՞ր

էին Լյալյան և Սանոն։ Հեղինակը մանրամասնությունների մեջ չի մտնում։ Բայց նոր կնոջ՝ Լյուդմիլա Շարթի հայտնվելը և հետո, ինչպես արդեն տեսնում ենք, նրա կապը Մամոյի հետ արդեն ինքնին, կար-ծեք, մեկնաբանում են այն, որ ճամբարում Լյուդմիլա-Մամո զույգը ո՛չ առաջինն էր, ո՛չ վերջինը։

1 Աղաբեկյան Կ., Գուրգեն Մահարի, Երևան, 1975, էջ 16:

2 Մահարի Գ., Սիբիրական, Երևան, 2009, էջ 743:

3 Նույն տեղում:

4 Մահարի Գ., Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 13 (այս գրքից մեջբերված մյուս հատվածների էջերը կնշվեն տեղում):

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-16.pdf · կության սպառման մասին։ Չէ՞ որ շատ դեպքերում նույնիսկ «ասվածի»

14

Բրուտանոցի ճամբարում, ինչպես ուրիշ սիբիրյան ճամբարներում, գործում են իշխանության կող-մից սահմանված օրենքները։ Եվ այդ սահմանված օրենքներով մարդը փշալարերի ներսում զրկված է բոլոր իրավունքներից։ Հերոս-գրողն էլ հաճախ է հիշողություններով գնում անցյալ։ Այստեղ կարծես հատվում է սահմանը. գրողի ինքնակենսագրության շրջանը տվյալ «վայրից»՝ բրուտանոցի ճամբարից ընդլայնում է իր սահմանները։ Հիշողությունների միջոցով էլ պատկերվում է գրողի կյանքը փշալարե-րից դուրս: Այսպիսով՝ «հստակեցվում են» փշալարերից դուրս և փշալարերի ներսում Մահարի-հերոսի անցած ուղին և ներկան։ Սակայն կյանքը փշալարերից դուրս այն կյանքի պատկերներն են, որոնք սկիզբ են դառնում, որպեսզի Մահարին հայտնվի սիբիրյան փշալարերի ներսում։ Ո՞րն էր մեղքը։ Բայց այս դեպքում Մահարին միակը չէ։ Իրականում էլ միայն նա չէ, որ հեգնանքով է վերաբերվում իր «հան-ցագործ» լինելուն։ Փշալարերի ներսում հայտնվածները բոլորը «հանցագործներ են», բայց իրենց մե-ղավորությունը միայն մի բացատրություն ունի. «Ժամանակները ծանր են, պետք է հարմարվել․․․» (էջ 14)։ Ուստի, անծանոթներն անգամ պիտի միմյանց ուղղակի հարցնեն. «Գործ արե՞լ ես» (էջ 17): Հարցը, սակայն, այստեղ ոչ այնքան մեղադրյալի հանցանքը պարզելու միջոց է, այլ պարզապես հետաքրքիր է, թե ինչում են մեղադրել։ Բոլորը մի տեսակ (սեփական փորձից) վստահ են, որ փշալարերի ներսում հայտնվածները մեղավորներ չեն, այլ անմեղ մեղադրվողներ:

Հետաքրքիր է Մահարի-գրողի և Մահարի-գործող հերոսի կերպարը: Երբ սկսվում է վիպակը, Մահարին ուղղակի կարծես թե պատմիչ է, որն առաջին դեմքով նկարագրում է դեպքերը: Ավելին, թվում է, թե գլխավոր հերոսը «ինքը չէ», ու ընթերցողը մի տեսակ սպասում է Լյուդմիլա-Մամո «գլխա-վոր» հերոսների կյանքի պատմությանը։ Բայց սա է Մահարու ոճը։ Նա կարծես ոչ դիտավորյալ, բայց «խաբում է» ընթերցողին․ իր վիպակի գլխավոր հերոսը հենց ինքն է, իսկ մնացածները՝ իր ապրած կյանքի ուղեկից հերոսները։ Եվ էջ առ էջ գծագրվում է պայքարող մարդու կերպարը, որը կարծես չի կարող մնալ փշալարերից ներս. նա կարողանում է ստեղծել իր աշխարհը, որը հեռու է սիբիրյան ճամ-բարից. «Ես նստում էի գետափին տասից-տասնհինգ րոպե և օրհնում էի աշխարհի ստեղծումն ու ծնունդը։ Մոռացած բոլոր դառնություններն ու իմ թշվառ վիճակը՝ ես վերանում էի հոգով, սավառնում գործարար բակից հեռու, և զինված պահակների մտքով անգամ չէր կարող անցնել, որ ես իմ ողջ էու-թյամբ գտնվում եմ դուրս,, անսահման դուրս նրանց հսկիչ կետերից» (էջ 20): Հիշողությունները, որոնք տանում են ծննդավայր Վան, Երևան, և շրջապատում գեղեցիկը նկատելը մի տեսակ դառնում են փշա-լարերի ներսում գոյատևելու նախահիմքերից մեկը։ Այլապես ինչպե՞ս գոյատևել։ Բայց չէ։ Գոյատևելը գոյատևում են, բայց, այնուամենայնիվ, կյանքն ունի իր հրամայականը, ու նույնիսկ ստեղծված իրադ-րության մեջ այն ուրախացնող կարող է լինել։ Այստեղ Մահարին մի տեսակ դուրս է գալիս «իրենից» կամ, ավելի ճիշտ կլինի ասել, իր միջոցով ներկայացնում է բոլորին: Այստեղ մի տեսակ բոլորը հավա-սար են: Երբ շրջապատված ես փշալարերով և ստիպված ես ապրել այն պայմաններում, որոնք կան, արդեն, կարծես, այլ ելք չկա․ միակ ելքը՝ ընդունել իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա: Այդ ընդունելու կարողությունից էլ դժվարին առօրյայի մեջ հնարավոր է դառնում գտնել ինչ-որ մի բան, որը, կոպիտ ասած, կյանքը դարձնում է տանելի: Բայց Մահարին միակը չէ. այստեղ բոլորն են ստեղծել իրենց աշխարհը, աշխարհ, որը թեև փոխվել է փշալարերի ներսում, բայց այն նաև այնքան «ուրիշ» կարող է լինել: Չէ՞ որ գտնվում է դիմակայելու և փշալարերի ներսում սեփական կյանքը գունազարդե-լու միջոցը:

Առհասարակ, հետաքրքիր է Մահարու պատմելու ոճը: Մահարին, ըստ էության, անցնում է ժամա-նակային և տարածական սահմանները. նա մեկ բրուտանոցից հիշողություններով թռչում է դեպի անց-յալ, մեկ ճամբարային կյանքի տարբեր դրվագներն են «միախառնվում» նրա ներկային, իսկ մի այլ դեպ-քում՝ «ուրիշ» ժամանակակետից է հեղինակը խոսում, երբ արդեն պարզ է՝ նա անցել է սահմանը, դուրս է փշալարերից, և արդեն փշալարերի ներսն է դարձել հիշողություն: Բայց մի՞թե Մահարին միայն դառ-նությամբ է հիշում բրուտանոցի այդ օրերը: Բնա՛վ: Նա, անկախ ամեն ինչից, կարելի է ասել, չի ուրա-նում իր ապրած կյանքը: Գտնելով դիմակայելու, միշտ ապրել կարողանալու թելը, գրողի տողերի ա-րանքում հանկարծ գծագրվում է կարոտն անցած՝ փշալարերի ներսի կյանքի նկատմամբ: Ու բրուտա-նոցը, ինչքան էլ տարօրինակ հնչի, նույնիսկ թվում է ինչ-որ մի հարազատ վայր, որը հիշելն անգամ քաղցր հուշեր է արթնացնում. «Բրուտանոց, իմ բրուտանոց, ես դեռ երկար պիտի հիշեմ, ավելի շուտ՝ ես քեզ երբեք չեմ մոռացել ու չեմ մոռանալու…» (էջ 47),- իսկ հաջորդ տողերում արդեն ավելի հստակ է գծագրվում բրուտանոցի ջերմ պատկերը: Եվ հեղինակը ոչ միայն ջերմությամբ է նկարագրում բրուտա-նոցի իր «երգող վառարանը», այլև սիբիրյան ցրտաշունչ ձմռան գեղեցիկ բնությունը: Մահարին ուղղա-կիորեն հատում է բոլոր սահմանները: Այսպիսով՝ վիպակում տարբեր ժամանակները, գրողի մեղմ հու-մորը, երգիծանքը, անգամ սարկազմը միախառնվում են իրար: Ու պատահական չէ, որ Մահարու մեղմ հումորը հաջորդ տողում կարող է դառնալ երգիծանք և նույնիսկ սարկազմի հասնել: Շատ հաճախ էլ տողերի արանքում թրթռում է տխրությունը: Այստեղ ընդգծվում է մի կողմից դաժան իրականությունը, մյուս կողմից հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է փշալարերի ներսում փոխվում նույնիսկ մարդկանց դերային բնորոշումը: Այստեղ մարդը, ըստ էության, կորցնում է նույնիսկ իր մասնագիտական կոչումը: Մահարին դառը հեգնանքով փաստում է. «Բայց ահա գործարար բակի պետը՝ Վասիլի Բիչկոն ասաց, որ հիմա ներկարարներն ավելի հարգի են, քան նկարիչները: Մի՞թե: Այս աղետը, պարզ է, վերաբերվում

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-16.pdf · կության սպառման մասին։ Չէ՞ որ շատ դեպքերում նույնիսկ «ասվածի»

15

է այն երկրամասին, որոնք գտնվում են փշալարերից ներս… իսկ փշալարերից դուրս նկարիչներն են հարգի, և ներկարարներն անգամ նկարչությամբ են զբաղվում: Երևի՛» (էջ 40): Մահարուն էլ հատուկ այս ոճային և տարածաժամանակային անցումները հաջողվել է հասցնել իր հասցեատիրոջը՝ ընթերցո-ղին: Եվ ընթերցողի համար այդ անցումներն ավելի քան պարզ են. գրողը կարողացել է այդ «միախառ-նումով» պատկերել սիբիրյան կյանքի բոլոր կողմերը, չմոռանալով ամենակարևորը՝ անգամ ամենավա-տի մեջ տեսնել լուսավորը:

Այսպիսով՝ հեղինակն առանձնացնում է երկու տարբեր աշխարհներ՝ փշալարերով պատված աշ-խարհը և փշալարերից դուրս աշխարհը, բայց միաժամանակ կարողանում է այդ առանձնացված աշ-խարհները ներկայացնել որպես մի ամբողջություն: Չէ՞ որ թեև տարբեր են այս երկու իրականություն-ները, բայց միաժամանակ նույնական են՝ որպես մի ընդհանուր աշխարհի մաս: Այդ «երկու աշխարհնե-րի» միասնությամբ էլ ընդգծվում է ամենաէականը՝ չի կարելի իրարից սահմանազատել, այլ կերպ ասած՝ կյանքը պետք է ընդունել որպես մի անժխտելի իրականություն, որը կարծես հենց այդպես էլ պետք է լիներ: Սա է, որ սիրել է տալիս կյանքը: Կյանք, որը միայն ֆիզիկական գոյությամբ չի սահմա-նափակվում: Ու պատահական չէ, որ սիբիրյան ճամբարում մարդիկ նույնիսկ սիրահարվում են: Սիրա-հարվում են այն դեպքում, երբ սերը ոչ միայն օրենքով է արգելված, այլև պատժելի է: Այս առումով վառ օրինակ են Մամո-Լյուդմիլա զույգը: Զույգ, որն այնքան անհամապատասխան է թվում՝ կրթված նկար-չուհի և կառապան Մամո: Բայց նրանց սերն էլ, ըստ էության, պայմանավորվում է ըստ իրավիճակի: Լյուդմիլայի համար հենց սկզբից Մամոն դառնում է մեկը, որը ոչ միայն պատրաստակամ է ամեն ինչով օգնել նրան, այլև կիսում է նրա հետ այն, ինչը բանտարկյալի համար ամենագլխավորն է՝ հացը: Եվ եթե ընդհանրացնենք Մամոյի քայլերը, որոնք պայմանավորված են Լյուդմիլայի սիրտը գրավելով, պետք է նկատենք, որ թեև այդ քայլերը երբեմն ծիծաղելի են թվում, բայց դրանով ընդգծվում են նաև իրավի-ճակի ողբերգական կողմերը:

Ի վերջո, փորձենք մեկնաբանել վերնագիրը՝ փշալարեր, բայց ինչու՞ ծաղկած: Նկատենք, որ վեր-նագրում «փշալարեր» գոյականն արդեն ընդգծում է սահմանափակվածությունը որոշակի տարածու-թյան մեջ: Բայց Մահարին, հենց այդ «սահմանափակվածության» համատեքստում ներկայացնելով սի-բիրյան մարդկանց կյանքը, դնում է իր վիպակի գաղափարը՝ կյանքի դժվարին պայմաններում լավը, լուսավորը գտնելու կարողությունը, կարողություն, որը տվյալ դեպքում, կարելի է ասել, մարդկային կամքի ուժի դրսևորումն է: Ուստի, «Ծաղկած փշալարեր» ասվածը հենց սիբիրյան պայմաններին դի-մակայելու մարդկային կամքի ուժի արտահայտությունն է: Բայց մի փոքր մանրամասնենք: Այստեղ պետք է նկատենք, որ կա և՛ դառնություն դժվարին կյանքի նկատմամբ, և՛ այդ դժվարին իրականու-թյունը սեփական աշխարհամտածողությամբ, աշխարհընկալմամբ դիտելու խնդիր: Եվ հենց այդ աշ-խարհամտածողությունից է փշալարերով առանձնացված երկու աշխարհներն ընկալվում այնպես, որ հաղթահարվեն դժվարությունները: Հենց այս կոնտեքստում էլ առաջ է գալիս կյանքն իր բոլոր գույներով ընդունելու կարողությունը: Դա է դժվարությունները հաղթահարելու և կյանքը շարունակել ապրելու միակ ելքը: Ուստի, կյանքը գնահատելի և սիրելի է հենց այնպես, ինչպիսին կա տվյալ պահին: Ու պիտի Մահարին ոչ միայն նկատի սիբիրյան բնության գեղեցկությունը, այլև «լսի» բրուտանոցի մի անկյունում վառվող վառարանի «երգը». «Նա գիտի անգամ ամենածիծաղելի երգերը, բավական է, որ դու հիշես եղանակը, և նա կերգի» (էջ 42): Մամոն էլ պետք է ունենա իր սիրելի անկյունը: Անկյուն, որը սիբիրյան ճամբարում մի տեսակ հարազատ օջախ է նրա համար. «Դուրս գալով տաշտից, Մամոն լվաց ոտները և մտավ չորանոց: Առանց այլևայլության: Հաստատուն քայլերով: Առանց անհարմար զգալու: Ոչ ոք կարող էր նրան մեղադրել անտակտության կամ անկարգության մեջ, որովհետև չորանոցի մի անկյունում Մամոն հարմարացրել էր մի քանի տախտակ, որոնց վրա նա հանգստանում էր ամեն օր, ճաշից հետո» (էջ 15): Ըստ էության՝ սիրո ծնունդն էլ այստեղ շատ բնական պետք է լիներ: Սեր, որի պտուղն անգամ փշալարերի ներսում դատապարտված է չգոյության, բայց այնուամենայնիվ, սերունդ տալով չէ, որ փշալարերի ներսում հաստատվում է սիրո հարատևությունը: Չէ՞ որ այստեղ ընդունակ են ոչ միայն սիրելու, այլև կա ամենագլխավորը՝ մարդկային դիմագիծը պահպանելու մենաշնորհը: Մար-դիկ հարկ եղած դեպքում ոչ միայն կարող են իրար օգնել, այլև դիմացինի համար պատրաստ են դեմ գնալ նաև սեփական սկզբունքներին: Հիշենք Աշոտ դայու կերպարը: Նա ստել չի սիրում, բայց հանուն Մամոյի սուտ է խոսում. «...առհասարակ, նա չէր սիրում, երբ մարդիկ ստում էին, բայց այս անգամ նա ինքը ստեց, երևի չփչացնելու համար Մամոյի գործը» (էջ 18): Եվ փշալարերը, այո՛, ծաղկած չլինելով հանդերձ, պետք է դիտվեն հենց այդպիսին: Մարդու բռնադատված կյանքն էլ շրջապատված փշալարե-րով կարող է գնահատելի լինել. չէ՞ որ ներսի գրված օրենքների կողքին գործում են կյանքի օրենքները: Օրենքներ, որոնք հնարավոր են դարձնում և՛ սիրել, և՛ սիրվել՝ պահպանելով նաև մարդկային կոչվելու բոլոր իրավունքները: Փշալարեր ծաղկած են նաև նրա համար, որ, ի տարբերություն շատերի, փշալա-րերի ներսում հայտնվածներն ապրելու հնարավորություն են ձեռք բերել և հայրենիք վերադառնալու հույս ունեն: Այստեղ շեշտվում է նաև սեփական «ես»-ը չկորցնելու կարողությունը: Այս «ես»-ի քննումով էլ Մահարի-գրողը և Մահարի-հերոսը պետք է դառնացած չնայի իր ապրած դառը կյանքին, ասել է թե՝ չուրանալով ապրած կյանքը կարելի է շարունակել ապրել կամ, ավելի ճիշտ կլինի ասել, հաստատել ապրելու սեփական իրավունքը:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 13-16.pdf · կության սպառման մասին։ Չէ՞ որ շատ դեպքերում նույնիսկ «ասվածի»

16

Իսկ ինչքանո՞վ է Գուրգեն Մահարու «Սիբիրականը» արդիական: Այս առումով գուցե մի քիչ հա-մեմատությունն այնքան էլ տեղին չհնչի, եթե ներկայիս արտագաղթի թեման կապենք վիպակում ներ-կայացված բռնադատված աքսորի հետ: Չնայած տարբերությանը՝ թեման ցավալի է նաև մեր ժամա-նակների կոնտեքստում: Ի վերջո ի՞նչ տարբերություն բռնադատված հայրենքից հեռանալու և սեփա-կան կամքով այն լքելու մեջ: Ճիշտ է, ժամանակներն անհամեմատելի են, բայց այնուամենայնիվ, ընդ-հանրություններն էլ են շատ: Պարզապես հարցի բուն պատճառահետևանքայնությունն է փոխվել՝ ին-չո՞վ է պայմանավորված ներկայիս աքսորականների թվի աճը, և ովքե՞ր են մեղավորները: Հայրենիքից հեռանալով և թողնելով հարազատ տունն ու ընտանիքը՝ հայ մարդը ձեռք է բերում մի անուն, որի հնչե-ղությունը տարբերություն չի դնում ժամանակների համատեքստային նշանակության և բռնադատված լինել-չլինելու միջև, այլ կերպ ասած՝ «աքսորական/սիբիրական» բառը ժամանակի ընթացքում չի փո-խել իր իմաստի ողբերգական հնչեղությունը, և ներկայում էլ մամոներ, Աշոտ դայիներ շատ կան: Եթե Գուրգեն Մահարու սիբիրականանը բռնադատված մարդն է, ապա կամովին սիբիրական դառնալն էլ (և ոչ միայն սիբիրական) արդեն սեփական որոշման և երկրի տնտեսաքաղաքական ինչ-ինչ գործոննե-րով պայմանավորված ընտրություն է: Բայց հարցերը, այնուամենայնիվ, չեն սպառվում: Տվյալ տնտե-սաքաղաքական պայմաններից ելնելով էլ նոր հարցեր են առաջ գալիս՝ լինել կամովին սիբիրական, բայց ինչու՞ և մինչև ե՞րբ:

Արփինե Վարդանյան

ՓՇԱԼԱՐԵՐ, ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ԾԱՂԿԱԾ (Գ. ՄԱՀԱՐՈՒ «ԾԱՂԿԱԾ ՓՇԱԼԱՐԵՐԸ» ՎԻՊԱԿԸ)

Բանալի բառեր՝ փշալարերի տարբեր կողմերը, արտաքին աշխարհ, աշխարհից կտրված տարածությունը, հիշողություններ, Մահարի-գրող, Մահարի-հերոս

Հոդվածում փորձել ենք վիպակը ներկայացնել վերնագրի կոնտեքստում՝ փշալարեր, բայց ինչու՞ ծաղկած։

Երբ արտաքին աշխարհի հետ կապը կտրված է փշալարերով, մարդն այդ «նոր աշխարհում»՝ արդեն փշալարերի ներսում, պետք է կարողանա դժվարին պայմանները հաղթահարել ու ապրելու համար ստեղծել ինչ-որ իրականու-թյուն, որը «դուրս է» փշալարերից: Եվ շատ հաճախ այդ «ուրիշ» իրականությունը ստեղծվում է թե՛ անցյալի հիշո-ղություններով, թե՛ շրջապատում գեղեցիկը (թեկուզ բնության) տեսնելու, ընկալելու կարողությամբ: Ուստի, սիբի-րականները կարողանում են հատել փշալարերով պատված սահմանը, և նույնիսկ օրենքներն ի վիճակի չեն «կանգնեցնել» նրանց: Նրանք կարողանում են անգամ սիրահարվել:

Арпине Варданян

КОЛЮЧИЕ ПРОВОЛОКИ, НО ПОЧЕМУ ЦВЕТУЩИЕ? (ПОВЕСТЬ ГУРГЕНА МААРИ «КОЛЮЧИЕ ПРОВОЛОКИ В ЦВЕТУ»)

Ключевые слова: разные стороны колючих проволок, внешний мир, пространство, оторванное от мира, воспоминания, Маари-писатель, Маари-герой

О повести Гургена Маари «Колючие проволоки в цвету» говорилось не раз. Однако повесть пытались

представить в контексте заглавия: «Колючие проволоки, но почему цветущие?» Когда связи с внешним миром мешают колючие проволоки, человек в этом «новом мире», уже внутри колючих проволок, должен суметь создать действительность, которая «вне» проволок, для того чтобы выжить и преодолеть трудности. Очень часто эта «другая» действительность создается воспоминаниями прошлого, или умением видеть, воспринимать красоту окружающего мира, природы. Поэтому сибиряки умеют преодолевать границу, огражденную колючими проволо-ками, и даже законы не в состоянии «остановить» их. Они даже могут влюбиться.

Arpine Vardanyan

WIRES, BUT WHY ARE THEY FLOURISHED? (“FLOURISHED WIRES” NOVEL BY GURGEN MAHARI)

Keywords: different sides of wire, internal world, isolated from the world spaces, memories, Gurgen Mahari as an author and as a character

The novel “Flourished Wires” is spoken about much. Nevertheless, we have tried to introduce the novel within the

contextual meaning of the proposed title: “Wires! But why are they flourished?” When there is no connection with exter-nal world due to the wires, a man, surrounded with this “new world”, has to overcome difficulties and create a new type of reality, which is part of the interior world. So, very often this reality is formed both from memories of the past, and with the ability of realizing the beauty – even of the nature. Therefore, Siberians can cross the wired boundaries, and the law cannot stop them. They are even able to fall in love.