СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ22)_2017_pp.96-105.pdf ·...

13
2 ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2016 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2016 1.5 (22) Естественные и физико-математические науки Natural and Physical-Mathematical Sciences ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2017

Upload: others

Post on 03-Sep-2019

22 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2016 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2016

1.5 (22)

Естественные и физико-математические науки

Natural and Physical-Mathematical Sciences

ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2017

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2016 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.5 (22)

Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտություններ

ԵՐԵՎԱՆ ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2017

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

ֆ.մ.գ.դ., պրոֆ. Վ. Աթաբեկյան ֆ.մ.գ.դ., պրոֆ. Ս. Մելքոնյան ֆ.մ.գ.դ., պրոֆ. Ա. Սահարյան ֆ.մ.գ.դ., պրոֆ. Հ. Կարայան ք.գ.դ., պրոֆ. Կ. Գրիգորյան ֆ.մ.գ.թ., դոց. Ա. Բաբաջանյան ա.գ..թ., դոց. Գ. Առաքելյան կ.գ.թ., դոց. Հ. Փանոսյան ք.գ.թ., դոց. Հ. Ղազոյան ֆ.մ.գ.թ. Մ. Հայրապետյան ք.գ.թ. Մ. Սամվելյան ք.գ.թ. Ա. Գալստյան ա.գ.թ. Գ. Ալեքսանյան

д.ф.м.н., проф. В. Атабекян д.ф.м.н., проф. С. Мелконян д.ф.м.н., проф. А. Сахарян д.ф.м.н., проф. А. Караян д.х.н., проф. К. Григорян к.ф.м.н., доц. А. Бабаджанян к.г.н., доц. Г. Алексанян к.б.н., доц. О. Паносян к.х.н., доц. Э. Казоян к.ф.м.н. М. Айрапетян к.х.н. М. Самвелян к.х.н. А. Галстян к.г.н. Г. Алексанян

Editorial Board

DSc, Prof. V. Atabekyan DSc, Prof. S. Melqonyan DSc, Prof. A. Saharyan DSc, Prof. H. Karayan DSc, Prof. K. Grigoryan PhD, Associate Prof. A. Babajanyan PhD, Associate Prof. G. Araqelyan PhD, Associate Prof. H. Panosyan PhD, Associate Prof. H. Ghazoyan PhD M. Hayrapetyan PhD M. Samvelyan PhD A. Galstyan PhD G. Aleksanyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94, Էլ. փոստ՝ [email protected] ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

96

Վարդիթեր Անտոնյան

ԵՊՀ, Աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետ/ Աշխարհագրութուն, բակալավր Էլ. հասցե [email protected]

ՈՒՐԲԱՆԻԶԱՑԻԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Քաղաքները համարվում են ժամանակակից հասարակության տարած-

քային և սոցիալ-տնտեսական կազմակերպման առաջատար ձևը:

Քաղաքների թվի ավելացումն ուղեկցվում էր քաղաքային բնակչության ա-

վելացմամբ: 1800 թվականին աշխարհում քաղաքային բնակչության բաժինը

կազմում էր 3,0%, 1919 թ.-ին՝ 13,6%, 1950 թ.-ին՝ 29,8%, 1978 թ.-ին՝ 39%,

2015 թ.-ին՝ մոտ 50%1: Ներկայում գիտատեխնիկական առաջընթացը և զար-

գացած սոցիալական ենթակառուցվածքները հնարավորություն տվեցին

ստեղծելու «քաղաքակրթության զրահ»: Դա այն բոլոր գործոնների ամբողջու-

թյունն է, որը հնարավորություն է տալիս ապահովել մարդու զարգացմանը՝ որ-

պես կենսասոցիալական էակ:

Այժմ հարցեր են՝ ծագում լինելով առաջադիմական երևույթ ինչո՞ւ է ուր-

բանիզացիան համարվում որպես համամոլորակային հիմնախնդիր և ինչո՞ւ է

դարձել մտահոգության պատճառ: Այս հարցերը քննարկելիս՝ պետք է կանգ

առնել և՛ դրական և՛ բացասական կողմերի ուսումնասիրության վրա:

Քաղաքներն առավել լավ են կարողանում բավարարել մարդկանց հոգ-

ևոր-մշակութային, կրթական, առողջապահական պահանջները, ինչպես նաև

քաղաքներում ավելի ցածր է հիվանդությունների և մահածությունների մա-

կարդակը, ավելի բարձր է կյանքի միջին տևողությունը:

Այսպիսով` ուրբանիզացված գոտիները զբաղեցնում են ցամաքի մակերե-

սի 1%-ից քիչ ավելին, սակայն այստեղ բնակվում է աշխարհի բնակչության կե-

սից ավելին և արտադրվում է ՀՆԱ-ի մոտ 80%: Ուրբանիզացման բարձր տեմ-

պերն իր բացասական ազդեցությունն է թողնում նաև քարոլորտի, մթնոլորտի,

ջրոլորտի և կենսոլորտի վրա: Քաղաքների կողմից շրջակա միջավայրն աղտո-

տող աղբյուր են աղմուկը, աէորոզոլային, լուսային, էլեկտրամագնիսական աղ-

տոտումները:

Աշխատանքը նվիրված է բացահայտելու ուրբանիզացման բացասական

ազդեցությունը բնական միջավայրի վրա: Ինչպես նաև կանխատեսումներ կա-

տարել, թե ինչ իրավիճակ կստեղծվի ներկայիս տեմպերի պահպանման դեպ-

քում: Աշխատանքում կներկայացվի նաև Երևանում առկա էկոլոգիական խն-

դիրները կապված ուրբանիզացման հետ: Աշխատանքի նպատակն է մարդ-

կանց իրազեկել ուրբանիզացման բացասական հետևանքների մասին, ինչպես

նաև առաջարկել որոշակի լուծման ուղիներ:

1 Մ. Մանասյան, Բնակչության աշխարհագրություն, 2011, Երևան, էջ 211:

97

Ուրբանիզացիան ընդհանուր բնակչության մեջ քաղաքաբնակների թվի

ավելացման, քաղաքների դերի մեծացման և քաղաքային ապրելակերպի

տարածման գործընթացն է:

Քաղաքների զարգացումն անխուսափելիորեն հանգեցնում է բնական մի-

ջավայրի բոլոր բաղադրիչների փոփոխությունը: Հզոր և բազմաբնույթ տեխ-

նածին ճնշումները ժամանակակից խոշոր քաղաքների պայմաններում, կենտ-

րոնանալով սահմանափակ տարածքում մի կողմից հանգեցնում է բնական

լանդշաֆտի բոլոր բաղադրիչների փոփոխությանը, մյուս կողմից՝ բնական մի

շարք բացասական երևույթների առաջացմանը: Ուրբանիզացումն առավել մեծ

ազդեցություն է թողնում մթնոլորտի, ջրային օբյեկտների, հողի, ռելիեֆի վրա:

Մթնոլորտի աղտոտում: Խոշոր քաղաքների ազդեցությունը շատ ավելի

մեծ է մթնոլորտի վրա: Հենց քաղաքներն են հանդես գալիս աէրոզոլաների,

ջերմոցային գազերի, թթվային անձրևների, չոր և խոնավ սմոգների գլխավոր

«արտադրողների» դերում: Քաղաքներում օդային ավազանի աղտոտման գրե-

թե 70%-ը բաժին է ընկնում ավտոտրանսպորտին: Պատահական չէ, որ ասում

են «ավտոմեքենան քիմիական ձեռնարկություն է անիվների վրա»: Հաշվարկ-

ները ցույց են տվել, որ խոշոր քաղաքներում մթնոլորտի աղտոտումը 15-20

անգամ ավելի բարձր է քան գյուղական վայրերում և 150 անգամ ավելի

բարձր է քան օվկիանոսի վրա: Ջերմաֆիզիկական հատկությունների արմա-

տական փոփոխությունը նպաստում է քաղաքային միկրոկլիմայի ձևավորմա-

նը: Ռուսաստանի Սմոլեսկ քաղաքում կատարված դիտարկումների արդյուն-

քում պարզվել է, որ քաղաքի կենտրոնում ջերմաստիճանը 0,2-2,20 C-ով ավելի

բարձր է, քան քաղաքի մերձակայքում, պատճառը ջերմոցային էֆեկտ առա-

ջացնող գազերի քանակի ավելացումն է մթնոլորտում: Իսկ հողի ջերմաստի-

ճանը 1,30 C-ով է ավելի:

Ջրոլորտի աղտոտում: Ուրբանիզացիայի հետևանքով առաջացած էկոլո-

գիական խնդիրների շարքում առավել կարևոր է նաև ջրային օբյեկտների աղ-

տոտումը, դրանց հիդրոքիմիական ռեժիմի փոփոխությունը: Քաղաքաբնակնե-

րի թվի ավելացումն առաջին հերթին ազդում է ջրօգտագործման ծավալների

վրա: Քաղաքաբնակներն իրենց կարիքների համար շատ մեծ քանակությամբ

(միջին հաշվով 300-400 լիտր օրական) անուշահամ ջուր են օգտագործում:

Նկատելիորեն աճել է ջրի աղտոտումը նպատակաուղղված նյութերով: Ջրերն

առավել աղտոտված են ծանր մետաղներով, կենսածին բաղադրիչներով:

Ուրբանիզացիայի բարձր տեմպերն ազդում են նաև լանդշաֆտի ամենա-

պահպանողական տարրի՝ ռելիեֆի վրա: Շինարարները սովորաբար հարթեց-

նում են երկրի մակերևույթը՝ լցնելով ձորակները, փոքրաթիվ գետերի հովիտ-

ները: Այս ամենը սովորաբար առաջ է բերում բնական գործընթացների փո-

փոխման: Քաղաքային շինությունները հաճախ պատճառ են դառնում փլու-

զումների և ձորակների առաջացմանը: Ռելիեֆի հարթեցումը բացասական

ազդեցություն է ունենում հատկապես գրունտային ջրերի մակարդակի տա-

98

տանման վրա: Գրունտային ջրերի շարժման արգելափակոցը հիմնականում

ստեղծվում է ճանապարհների և շենքերի հիմքերի երկարությամբ: Սրա հետ է

անմիջական կապված ճանապարհների և այլ կարծր ծածկույթների քայքայումը:

Բավականին մեծ անթրոպոգեն ազդեցություն է կրում նաև հողային

շերտը:

Քաղաքներում ձևավորվում է արհեստական հող «քաղաքային հող», որի

մակերեսին 40 սմ-ից ավելին ստեղծված է մարդու կողմից, դրանք հիմնա-

կանում շինարարական և կենցաղային աղբը, ճանապարհային ծածկույթը

և այլն է:

Քաղաքների կողմից շրջակա միջավայրի վրա աղտոտման էական

աղբյուր են աղմուկը, աերոզոլային, լուսային էլեկտրամագնիսական աղ-

տոտումները:

Քաղաքային կյանքում կարևոր խնդիրների շարքին է դասվում աղ-

մուկը, դրա հիմնական աղբյուրը համարվում է ռելսավոր, ավտոմոբիլային

և օդային տրանսպորտը: Քաղաքային աղմուկը անվանում են «թունա-

վոր», այն տարբերվում է աբիոտիկ և բիոտիկ աղբյուրներից: Քաղաքային

աղմուկի 60-80%-ը բաժին է ընկնում ավտոտրանսպորտին, հաջորդը՝ ար-

դյունաբերական ձեռնարկություններն են, ավտոմոբիլային ազդանշաննե-

րը և այլն:

Խոշոր ուրբանիզացված շրջաններին բնորոշ են նաև լուսային աղտո-

տումը: Լուսային աղտոտման հիմնական աղբյուր են փողոցային լուսավո-

րումը, գովազդային վահանակներից լուսարձակումը, այս ամենի արդյուն-

քում խոշոր քաղաքների վրա առաջանում են այսպես կոչված լուսային գմ-

բեթներ:

Քաղաքի բնակիչներն առավել հաճախ են տառապում սիրտ-անոթային,

թոքային, ուռուցքային, ալերգիկ, նյարդային համակարգի, շնչուղիների և այլ

հիվանդություններով:

Քաղաքները միշտ հրապուրիչ են աղքատ գյուղական բնակչության հա-

մար, նրանք ձգտում են դեպի քաղաք: Բայց միշտ չէ, որ գալով քաղաք կարո-

ղանում են ապրուստի բավարար պայմաններ և աշխատանք գտնել: Այդպիսի

բնակչության հաճախ անվանում են կեղծ քաղաքաբնակներ, իսկ երևույթը՝

«կեղծ ուրբանիզացիա»: Կեղծ ուրբանիզացումն ունի իր բնորոշումը. գյուղա-

կան վայրերից դուրս մղված բնակչությունը բնակություն է հաստատում քա-

ղաքի ծայրամասերում և ստեղծում տարրական կենցաղային պայմաններից

զուրկ չքավոր թաղամասեր՝ «աղքատության գոտիներ»:

Այժմ գիտության մեջ լայն տարածում է ստանում «էկոպոլիս» գաղափա-

րը: Նրա նախագծման ժամանակ պետք է հաշվի առնել բնապահպանական

համալիրների պահանջները: Սրա արդյունքում կազմվում է «իդեալական» քա-

ղաքի մոդելը:

99

Միջխորհրդային ժամանակաշրջանը Հայաստանում կար 4 քաղաք՝

Երևան, Գյումրի, Գավառ, Գորիս: Այդ ժամանակ ուրբանիզացման մակարդա-

կը կազմում էր 11%: 1989 թ. քաղաքային բնակավայրերը 58-ն էին, դրանցից

քաղաքները՝ 25, քաղաքատիպ ավանները՝ 33: Հենց այս ժամանակ ուրբանի-

զացումը հասավ իր առավելագույն արժեքին՝ կազմելով 68%: 1990-ական թթ.՝

անկախության տարիներին, տնտեսական ճգնաժամի պատճառով քաղաքաբ-

նակների թիվը պակասեց: Այժմ ՀՀ 49 քաղաքներում ապրում է բնակչության

64%-ը1:

ՀՀ-ում բնակչության մեծ մասն ապրում է Արարատյան գոգավորությու-

նում: Մայրաքաղաք Երևանում և հարակից տարածքներում կուտակված է

ընդհանուր բնակչության 1/3-ը, իսկ քաղաքային բնակչության կեսից ավելի:

Այդպիսի մեծ համակենտրոնացումն առաջ է բերում մի շարք էկոլոգիական

խնդիրներ: Այդպիսի էկոլոգիական խնդիրներից են մթնոլորտի, ջրոլորտի, աղ-

տոտումը, ռելիեֆի ձևափոխությունը, կանաչ տարածքների կրճատումը, հի-

վանդությունների ավելի արագ տարածումը և այլն:

Արդյունաբերական ձեռնարկությունների մեծ խտություն կա հատկապես

Երևանում, Վանաձորում, Ալավերդիում, Կապանում, Արարատում: Երևանը

համարվում է հզոր արդյունաբերական կենտրոն: Այստեղ է գտնվում ՀՀ ար-

դյունաբերական ներուժի գրեթե կեսը: Այստեղ գործում են սննդի, թեթև, քի-

միական և մետաղաձուլական գործարաններ:

Օդի աղտոտման աղբյուրները լինում են 2 տեսակի անշարժ և շարժա-

կան:

Անշարժ աղբյուրներ են համարվում արդյունաբերական ձեռնարկություն-

ները:

Շարժական աղբյուրը դա ավտոտրանսպորտն է:

ՀՀ-ում մթնոլորտի աղտոտման հիմնական նյութերն են փոշին, ծծմբի երկօքսի-

դը, ածխածնի երկօքսիդը: Արտանետումների մեծ մասը բաժին է ընկնում շար-

ժական աղբյուրներին, իսկ փոքր մասը՝ անշարժ աղբյուրներին: Օրինակ՝ 2006

թ.-ին ՀՀ-ում անշարժ աղբյուրներից արտանետումների քանակը կազմել են

23%, իսկ շարժական աղբյուրներից՝ 77%: 2007 թ.-ին համապատասխանա-

բար 18.6% և 81.4%:

Գծապատկեր 1: Մթնոլորտի օդի աղտոտվածությունը ըստ ՀՀ մարզերի:

2

1 Մ. Մանասյան, Բնակչության աշխարհագրություն, 2011, Երևան, էջ 210:

2 Ս. Գևորգյան, Էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրները ՀՀ-ում, Երևան, 2014,

էջ-24:

100

Գծապատկերից երևում է, որ ԠԠԠԤ-2011 թթ. մթնոլորտային արտանետում-

ների թիվը ավելացել է: Առավել աչքի ընկնող մարզերն են Լոռին, Կոտայքը:

Արտանետումների քանակը խիստ ավելացել է վերջին տարիներին Երևանում:

ՀՀ-ում դեռևս պահպանվում է մթնոլորտի աղտոտվածության բարձր քանակը:

Գծապատկեր 2: Որսված վնասակար նյութերի մասնաբաժինն արտանետման անշարժ աղբյուրներից անջատված նյութերում 2012 թ.:

1

Բնակչության խիստ համակենտրոնացումը հանգեցնում է տրանսպոր-

տային ցանցի գերբեռնվածությանը և ավտոմեքենաների թվի ավելացմանը:

Գծապատկեր 4: Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետումների քանակը 1995-2006 թթ.:

2

1 www.armstat.am

2 §Þñç³Ï³ ÙÇç³í³ÛñÁ ¨ µÝ³Ï³Ý å³ß³ñÝ»ñÁ ÐÐ-áõÙ 2006Ã.¦

101

Մթնոլորտի արտանետումների 75-90%-ը բաժին է ընկնում ավտոտրանս-

պորտին: Ուսումնասիրություններ են իրականացվել Երևան, Գյումրի, Վանա-

ձոր, Հրազդան, Ալավերդի և Արարատ քաղաքներում: Երևանում կատարված

ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին գետնամերձ

շերտի օզոնի քանակը ավելացել է, հատկապես ամռանը, ինչը կարող է ֆոտո-

քիմիական սմոգի պատճառ դառնալ: Երևանում նկատվում է նաև ազոտի օք-

սիդի և ածխաջրածինների բարձր քանակը: Երևանում մթնոլորտը աղտոտ-

ված է 4 հիմնական նյութերով՝ փոշի, ծծմբի երկօքսիդ, ածխածնի օքսիդ և ա-

զոտի օքսիդ: 2008 թ.-ի տվյալներով Երևանում աղտոտումը թույլատրելի նոր-

ման գերազանցել է փոշին 1.3, ազոտի երկօքսիդը 1.7, գետնամերձ օզոնը 1.5

անգամ:

Այսպիսով` հսկայական քանակությամբ արտանետումները Երևանում

պատճառ են միկրոկլիմայի ձևավորման համար: Բարձրանում է ջերմաստիճա-

նը, ավելանում է մառախլապատ ու ամպամած օրերի քանակը: Ջերմաստիճա-

նը մայրաքաղաքի կենտրոնում հարակից տարածքների հետ համեմատած

բարձր է 0.20 C-ով:

Լոռու մարզում օդային ավազանի հիմնական դիտարկումներ են իրակա-

նացնում Վանաձոր և Ալավերդի քաղաքներում: Դիտարկումները կատարում է

«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոնը»:

Ալավերդի քաղաքում գործում է 3 մշտադիտարկման կայան: Այդ կայան-

ներում կատարվում են փոշու, ծծմբի և ազոտի օքսիդների պարունակությունը:

102

Կատարվում է նաև ուսումնասիրություններ ածխի մոնօքսիդի, ծծմբի երկօք-

սիդի և ազոտի օքսիդի պարունակության վերաբերյալ: 2014 թ. տվյալների

համաձայն ծծմբի երկօքսիդը ՍԹԿ-ն գերազանցել է 1.6 անգամ:

Վերջին տարիներին Հայաստանում 46%-ով ավելացել են շնչառական հի-

վանդությունների քանակը, դրա հիմնական պատճառը օդի աղտոտվածու-

թյունն է :ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով շնչառական

խնդիրները 2000 թվականին կազմել է 169 հազար, 2010 թ.-ին 247 հազար:

Հայաստանում առավել տարածված խնդիրներն են բռոնխյալ ասթման, թոքե-

րի և կոկորդի քաղցկեղը: Մթնոլորտի աղտոտման դեմ պայքարի լավագույն

միջոց համարվում է կանաչ տարածքների ավելացումը:

Մայրաքաղաքում ջուրը սպառողին բաշխվում է 1964 կմ. երկարությամբ

բաշխիչ ցանցի միջոցով: 2015 թ. ապրիլի 15-ից ՀՀ հանրային ծառայություն-

ները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն Երևանում ջրամատա-

կարարման նվազագույն տևողությունը կազմում է 17 ժամ: Բաժանորդների

80%-ն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ: 20%-ը առնվազն 17

ժամ: Սակայն ներկայումս Արարատյան գոգավորությունում առկա է խմելու

ջրի խնդիր: Դա առաջին հերթին պայմանավորված է բնակչության խիստ հա-

մակենտրոնացմամբ: Բնակչության մեծ համակենտրոնացումը ջրային ավա-

զանի աղտոտման պատճառ է դառնում:

«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոնում» ի-

րականացվում են մակերեսային ջրերի մոնիթորինգ 131 դիտակետերում:

Դրանք ընդգրկում են ՀՀ 50 գետերը 6 ջրամաբար և Սևանա լիճը: Տարեկան

կտրվածքով մակերևույթային ջրերից վերցնում են 1000-1200 փորձանմուշ:

Ստացվում են քիմիական հիմնական բաղադրիչների, ծանր մետաղների քլո-

րօրգանական պեստիցիտների պարունակությունը: Խնդիր է առաջանում նաև

կոյուղագծերի հետ կապված: Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ Հայաս-

տանում կոյուղագծերի ջուրը խառնվում է խմելու ջրին և դարձել վարակների

պատճառ:

Երևանի տարածքում ներկայումս հիդրոտեխնիկական շինություններ,

որոնք պետք է Երևանը պաշտպանեն ջրհեղեղներից: Մայրաքաղաքի որոշ

հատվածներում Գետառը փակել են ասֆալտի և բետոնի շերտով: Սակայն Գե-

տառի բաց մասերում ամենուր աղբի կուտակումներ են երևում: Կուտակված

են մեծ քանակությամբ շինարարական և կենցաղային աղբ: Գետի մեջ են

լցվում կոյուղաջրերը և գարշահոտություն առաջացնում շրջակայքում: Փակ-

ված հատվածներն էլ ավելի են վատացնում ստեղծված իրավիճակը, քանի որ

այդ հատվածներում ինքնամաքրման դանդաղ է տեղի ունենում: Գետառի

պահպանումը շատ կարևոր նշանակություն ունի քաղաքի համար:

Քաղաքաշինությունը և կանաչապատումը հակադարձ համեմատական են

իրար: Ինտենսիվ քաղաքաշինական աշխատանքները իրենց բացասական ազ-

դեցությունն են թողնում կանաչ տարածքների վրա: Այգիները և կանաչապատ

103

տարածքները ոչնչացվում են և դրանց փոխարեն կառուցվում են սրճարաններ,

ժամանցի վայրեր, բիզնես կենտրոններ և այլն:

Կանաչ տարածքների ավելացումը կնպաստի նաև Երևանի միկրոկլիմայի

կարգավորմանը:

ՀՀ-ն ունի բավականին փոքր տարածք: Էկոլոգիական խնդիրներն առա-

վել լավ արտահայտված են փոքր տարածք ունեցող երկրներում, դրա պատ-

ճառը բնակչության և արդյունաբերական ձեռնարկությունների համակենտրո-

նացումն է: Էկոլոգիական խնդիրներից առավել սուղ է մթնոլորտի հետ կապ-

ված խնդիրները: Կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Հա-

յաստանում առկա է մթնոլորտի աղտոտվածություն: Առավել աղտոտված են

բնակեցված տարածքները՝ մասնավորապես Արարատյան գոգավորությունը:

Այստեղ են կենտրոնացված նաև արդյունաբերական ձեռնարկությունների մեծ

մասը: Երևանում և մերձերևանյան շրջաններում նկատվում է նաև տրանս-

պորտի համակենտրոնացում: Ուսումնասիրությունների արդյունքում պարզ-

վեց, որ մթնոլորտի աղտոտման հիմնական մասը բաժին է ընկնում ավտոտ-

րանսպորտին: Արտանետումների մեծ մասը ածխի և ազոտի օքսիդները, ինչ-

պես նաև ցնդող օրգանական միացություններ: Դրանց քանակական ավելա-

ցումը հանգեցնում է մի շարք շնչառական հիվանդությունների առաջացմանը:

Մյուս կողմից էլ համակենտրոնացումը հանգեցնում է վարակիչ հիվանդու-

թյունների ավելի արագ տարածմանը:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ մեծաքանակ արտա-

նետումների հետևանքով ավելանում է Երևանի գետամերձ շերտի օզոնի քա-

նակը, ինչն էլ կարող է ֆոտոքիմիական սմոգի պատճառ դառնալ: Բացի այդ

Երևանում ձևավորվում է միկրոկլիմա: Ինչի արդյունքում բարձրանում է ջեր-

մաստիճանը: Քանի որ Երևանը գտնվում է չոր խիստ ցամաքային կլիմայական

գոտում ջերմաստիճանի ավելի բարձրացումը կհանգեցնի կլիմայի էլ ավելի չո-

րացմանը և մթնոլորտային տեղումների նվազմանը: Ինչի արդյունքում լանդ-

շաֆտները կսկսեն էլ ավելի արագ քայքայվել և անապատացումը ավելի ա-

րագ տեղի կունենա:

Մթնոլորտի աղտոտվածության հաջորդ օղակը համարվում է խոշոր ար-

դյունաբերական ձեռնարկություններ ունեցող քաղաքներ՝ Ալավերդի, Վանա-

ձոր, Հրազդան և Քաջարան: Այս քաղաքներին անհրաժեշտ են մաքրող կայան-

ների ստեղծումը: Անհրաժեշտ է առավելապես որսալ արդյունաբերական ձեռ-

նարկություններից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերը: Մթնոլոր-

տի աղտոտվածության պայքարի հիմնական դերը պետք է կատարի կանաչ

տարածքների ավելացումը, սակայն Հայաստանում և աշխարհում տեղի է ու-

նենում հակառակ պրոցեսը: Կանաչ բույսերը համարվում են թթվածնի հիմնա-

կան արտադրողները «կանաչ գործարանները»: Դրանց ավելացումը կնպաս-

տի մթնոլորտի բնականին մոտ վիճակի պահպանմանը:

104

Մարդկանց մեծ կուտակումները պատճառ է հանդիսանում ջրի առավել

շատ օգտագործմանը: ՀՀ-ում առավել մեծ ջրի խնդիրն կատվում է Արարա-

տյան գոգավորությունում: Բացի այդ խիտ ուրբանիզացման հետևանքով

նկատվում է ջրի առավել մեծ չափով աղտոտում:

Բավական լուրջ խնդիր է համարվում կենցաղային աղբի կուտակումը

հիմնականում մերձ մայրաքաղաքային շրջաններում, ինչպես նաև մայրաքա-

ղաք Երևանում: Աղբի բավական մեծ կուտակումներ կան Գետառի բաց հատ-

վածներում: Աղբի կուտակումը հանգեցնում է մի շարք լուրջ խնդիրների առա-

ջացմանը: Աղբի կուտակումը փողոցներում կարող է հիվանդությունների ծագ-

ման պատճառ դառնալ: Աղբակույտերի վերացման լավագույն միջոց կարող է

հանդիսանալ աղբի տարանջատումը՝ կենցաղային և սննդի մնացորդների:

Կենցաղային աղբնառավելագույն չափով հնարավոր է վերամշակել:

Իմ կողմից կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզ-

վեց, որ մեզ մոտ էկոկրթությունը բավական ցածր մակարդակի վրա է դրված:

Չնայած, որ ներկայումս շատ են էկոլոգիական թեմաներին և բնության պահ-

պանությանն ուղղված դասընթացները, սակայն իմ կարծիքով այդ դասընթաց-

ները միայն ապահովում են տեսական կողմը առանց հաշվի առնելու գործնա-

կանը: Կարծում եմ՝ անհրաժեշտ է այդ ծրագրերն այնպես կազմել, որ մասնա-

կիցները տեղում ծանոթանան իրավիճակին և փորձեն գտնել լուծման ուղի-

ներ: Դա կնպաստի մարդկանց գիտակցության բարձրացմանը և բնության

նկատմամբ հոգատարության առաջացմանը:

Գրականություն

1. Մաքսիմ Մանասյան, Բնակչության աշխարհագրություն, Երևան, 2011: 2. Սուրեն Գևորգյան, Էկոլոգիական անվտանգության հիմնախնդիրները ՀՀ-ում,

Երևան, 2014: 3. Յուրիկ Մուրադյան, Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և դրանց

լուծման ուղիները, Երևան, 2014: 4. www.armstat.am 5. www.gov.am

Վարդիթեր Անտոնյան

ՈՒՐԲԱՆԻԶԱՑԻԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Բանալի բառեր՝ ուրբանիզացիա, էկոլոգիական հիմնախնդիրներ, քաղաքային բնակչություն, մթնոլորտ, ջրոլորտ, աղմուկ, աղտոտում:

Ամփոփում

Աշխատանքում քննարկվում է ուրբանիզացիայի առաջացրած էկոլոգիական խնդիրնե-րը շրջակա միջավայրում: Դրանք առավել լավ արտահայտված են խոշոր քաղաքներում: Հայաստանում նույնպես առկա է նմանատիպ խնդիր, Երևանում և դրա հարակից տարածք-ներում: Ուրբանիզացիան իր առավել մեծ ազդեցությունն է թողնում մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի և ռելիեֆի վրա: Բնակչության համակենտրոնացման արդյունքում նկատվում է քաղաքի ծանրաբեռնվածություն, ավտոմեքենաների թվի ավելացում, ինտենսիվ կառուցա-

105

պատում, կանաչ տարածքների կրճատում, աղմուկի ավելացում և այլն: Այս ամենը քաղա-քաբնակների մոտ առաջացնում է հոգածություն, թոքերի և շնչուղիների քաղցկեղ, աղմուկի պատճառով նվազում է մարդկանց աշխատունակությունը, առաջանում է գլխապտույտ և գլխացավ:

Вардитер Антонян

ЭКОЛОГИЧЕСКИЕ ПРОБЛЕМЫ И УРБАНИЗАЦИЯ

Ключевые слова: урбанизация, экологические проблемы, городское население, атмосфера, гидросфера, шум и загрязнение окружающей среды

Аннотация

В данной статье анализируются экологические проблемы окружающей среды, возникшие в процессе стремительной урбанизации, которая наиболее ярко чувствуется в больших городах. Та же проблема существует в Армении, в Ереване, и в близлежащих об-ластях. Наибольшее влияние урбанизация оказала на атмосферу, гидросферу, биосферу и на рельеф. В результате роста населения, увеличения количества автомобилей, интенсив-ного строительства, сокращения зеленых территорий, увеличения шума возникают эколо-гические проблемы. Это вызывает стресс, чувство усталости, становится причиной таких заболеваний, как рак лёгких и дыхательных путей, из-за повышенного уровня шума сни-жается работоспособность человека, появляются продолжительные головокружение и головная боль.

Varditer Antonyan

URBANIZATION AND ECOLOGICAL PROBLEMS

Key words: urbanization, environmental problems, urban population, atmosphere, hydrosphere, noise and pollution

Summary This work discusses urbanization-related ecological problems in the environment arisen.

These problems are particularly noticeable in big cities. The same problems can also be seen in Armenia, both in Yerevan and its adjoining areas. Urbanization has a tremendous influence on atmosphere, hydrosphere, biosphere and relief. The population concentration leads to urban crowding, increasing numbers of cars, intensive construction, reduction of green areas, increased noise. All these cause stress, tiredness, lung and respiratory tract cancer in citizens; the capacity for work decreases because of noise pollution, which causes headaches and dizziness.