magazine no 3

28
1 THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012 Երիտասարդ գործարար ՀԱՅ - ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՄՍԱԳԻՐ The Armenians Magazine Հիմնական թեմաներ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Երիտասարդ գործարար Մարտ-Ապրիլ, հա. 3 Հայաստանի առաջին Հանրապետության Հիմնադիր` Արամ Մանուկյան Վրա հասավ համաշ- խարհային պատերազ- մը: Վռամյանն ու Իշ- խանը զոհ գնացին նե- նգ դավադրությանը: Արամը մնաց մենակ ղեկավար դիրքերում` անօրինակ աղետի առ- ջև: Եվ հերոսա- մարտը, որով փ- րկվեց Վանը, կա զմակերպվեց և վարվեց Արամի ուժեղ բազուկ- ներով: Եվ երբ 1915թ.-ին Վաս- պուրականը ազ ատվեց մահա- ցու վտանգից, բնական կերպ- ով Արամը կոչվեց նա- հանգապետության: Նա միակ մարդն էր, որի հեղինակությունը այդ օրերին ճանաչում էին ամենքը և նրանք, որ այսօր երկյուղածու- թյամբ ու պաշտամուն- քով արտասանում են նրա անունը, և նրանք, որ կրքից կուրած` սև- ացնում են նրա հիշատակը: Արամի նահանգապետությունը կարճ ... կարդացեք էջ 8 Երբ իմ ընտանիքը տե- ղափոխվեց մշտական բնակության Ամերիկա- յի Միացյալ Նահանգ- ներ առաջին խնդիրը որի դիմաց հայտ նվեց մեր ընտանիքը դա կայուն ապրուստի մի- ջոց ստեղծելն էր: Չնա- յած իմ երիտասարդ տարիքին, ստացվեց այ- նպես, որ ես սկսեցի իմ աշխատանքային գոր- ծունեությունը ծնողնե- րիս իմ հնարավորու- թյունների սահմաններ- ում այդ խնդրում օժան- դակելու համար: Այս- պիսով դեռ վաղ տար- իքից 18 տարեկանից աշխա ... Կարդացեք էջ 2 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Հարցազրույց Լուրեր Հայաստանից Արամ Մանուկյան Տրանսի վիճակ Անպտղություն Ինչու՞ է ետ վերդառնում Պուտինը Հայերն ԱՄՆ-ում 2 5 8 12 14 16 19 21 Տիգրան Ղազարյան

Upload: inn-media-group

Post on 10-Mar-2016

236 views

Category:

Documents


9 download

DESCRIPTION

Armenian magazine about armenians

TRANSCRIPT

Page 1: Magazine no 3

1

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Երիտասարդ գործարար

ՀԱ

Յ -

ԱՄ

ԵՐ

ԻԿ

ՅԱ

Ն Ա

ՄՍ

ԱԳ

ԻՐ

The

Arm

en

ian

s M

agaz

ine

Հիմնական թեմաներ

Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր

Երիտասարդ գործարար

Մարտ-Ապրիլ, հա. 3

Հայաստանի առաջին Հանրապետության

Հիմնադիր` Արամ Մանուկյան

Վրա հասավ համաշ-

խարհային պատերազ-

մը: Վռամյանն ու Իշ-

խանը զոհ գնացին նե-

նգ դավադրությանը:

Արամը մնաց մենակ

ղեկավար դիրքերում`

անօրինակ աղետի առ-

ջև: Եվ հերոսա-

մարտը, որով փ-

րկվեց Վանը, կա

զմակերպվեց և

վարվեց Արամի

ուժեղ բազուկ-

ներով: Եվ երբ

1915թ.-ին Վաս-

պուրականը ազ

ատվեց մահա-

ցու վտանգից,

բնական կերպ-

ով Արամը կոչվեց նա-

հանգապետության:

Նա միակ մարդն էր,

որի հեղինակությունը

այդ օրերին ճանաչում

էին ամենքը և նրանք,

որ այսօր երկյուղածու-

թյամբ ու պաշտամուն-

քով արտասանում են

նրա անունը, և նրանք,

որ կրքից կուրած` սև-

ացնում են նրա

հիշատակը: Արամի

նահանգապետությունը

կարճ ... կարդացեք էջ 8

Երբ իմ ընտանիքը տե-

ղափոխվեց մշտական

բնակության Ամերիկա-

յի Միացյալ Նահանգ-

ներ առաջին խնդիրը

որի դիմաց հայտ նվեց

մեր ընտանիքը դա

կայուն ապրուստի մի-

ջոց ստեղծելն էր: Չնա-

յած իմ երիտասարդ

տարիքին, ստացվեց այ-

նպես, որ ես սկսեցի իմ

աշխատանքային գոր-

ծունեությունը ծնողնե-

րիս իմ հնարավորու-

թյունների սահմաններ-

ում այդ խնդրում օժան-

դակելու համար: Այս-

պիսով դեռ վաղ տար-

իքից 18 տարեկանից

աշխա ... Կարդացեք էջ 2

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց

Լուրեր Հայաստանից

Արամ Մանուկյան

Տրանսի վիճակ

Անպտղություն

Ինչու՞ է ետ

վերդառնում Պուտինը

Հայերն ԱՄՆ-ում

2

5

8

12

14

16

19

21

Տիգրան Ղազարյան

Page 2: Magazine no 3

2

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Տիգրան ինչու՞ որոշեցիր զբաղվել ավտոմեքե-

նանների վաճառքի և վարձատրման բիզնեսով

Երբ իմ ընտանիքը տեղափոխվեց մշտական բնա-

կության Ամերիկայի Միացյալ Նահանգներ առա-

ջին խնդիրը որի դիմաց հայտնվեց մեր ընտանիքը

դա կայուն ապրուստի միջոց ստեղծելն էր: Չնայած

իմ երիտասարդ տարիքին, ստացվեց այնպես, որ

ես սկսեցի իմ աշխատանքային գործունեությունը

ծնողներիս իմ հնարավորությունների սահման-

ներում այդ խնդրում օժանդակելու համար: Այս-

պիսով դեռ վաղ տարիքից 18 տարեկանից աշխա-

տանքի անցա ավտոմեքենանների վաճառման և

վարձատրման բիզնեսում, որտեղից և սկսեց

տարեցտարի իմ աշխատանքային փորձառության

ժամանակաշրջանը: Աշխատանքն ինչ խոսք

դժվար էր, բայց որոշակիորեն այն ինձ հաջողվեց,

որովհետև նախ այն տարիքս էր, որ ինչպես որ

ցանկացած երիտասարդ տղա եսել սիրում էի

մեքենաներ, իսկ երկրորրդը մեծ ցանկություն կար

լուծելու այն խնդիրը որը որ ես իմ առջև դրել էի:

Ինչպես որ ասում են տարիները իրենց գործն

արեցին: Ավտովաճառքի բիզնեսը տարիների ըն-

թացքում դարձավ իմ կյանքի բաղկացուցիչ մասը:

Աշխատանքի անցնելու հետ կապված խնդիրը

լուծելուն զուգընթաց, ես ձեռք բերեցի նաև որո-

շակի հմտություններ ավտոմեքենանների վաճառ-

քի և վարձատրման բնագավառում և մի քանի

տարի հետո որոշեցի սկսել իմ սեփական բիզնեսն

Տիգրան Ղազարյանը ծնվել է 1980

թվականին Երևանում: 1994 թվականին

ընտանիքի հետ միասին տեղափոխվել է

մշտական բնակության Ամերիկայի Միացյալ

Նահանգներ: Դպրոցն ավարտելուց հետո

սկսել է իր աշխատանքային գործունեու-

թյունը` աշխատել է մի շարք ընկերու-

թյուններում և ձեռք բերել ավտոմեքենաների

վաճառողի մասնագիտություն: 2004 թվակա-

նին հիմնել է “Prestige Auto” sale and leas-

ing ընկերությունը: Ամուսնացած է, ունի մեկ

դուստր: Աշխատանքից ազատ ժամերը

հիմնականում անցկացնում է ընտանիքի

հետ, երբեմն զբաղվում է կավագործությամբ,

լսում է երաժշտություն:

Page 3: Magazine no 3

3

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

այս ոլորտում: 1999թ-ին ես հիմնեցի “Prestige Auto

Sales & Leasing“ ընկերությունը, որն առ այսօր

զբաղվում է մեքենաների վաճառքով և վարձատրու-

թյամբ:

Տիգրան իսկ ինչու՞ որոշեցիր քո աշխատանքային

գործունեությունը սկսել հատկապես այս ոլորտում,

դա ինչ որ մի բանով էր պայմանավորված,

թե՞ ուղղակի այդպես ստացվեց

Դա ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ինքնա-

բերաբար ստացվեց: Երբ տե-

ղափոխվեցինք բնակության

Լոս Անջելես, ես սկսեցի

աշխատանք փնտրել: Մայրի-

կիս առաջարկով ես աշխա-

տանքի անցա հենց այդ ոլ-

որտում: Անկեղծ ասած միակ

հիմնավորումը այն էր, որ

աշխատանքը շատ դժվար չի և

որևէ ֆիզիկական ծանրություն

չի պահանջվում: Բացի այդ

շատ կարևոր էր ծնողներիս

համար աշխատանքի վայրի

պայմանները: Բայց իհարկե դա այդ աշխատանքի

մասին ընդամենը մակերեսային պատկերացումն

էր, իրականում աշխատանքը բավականին բարդ էր

և պահանջում էր մի շարք հմտություններ և

իհարկե նաև ժամանակ այդ հմտությունները ձեռք

բերելու համար: Ավտոմեքենանների վաճառքի և

վարձատրության ընկերություններում աշխատան-

քը շատ բազմազան է և բազմաբնույթ: Երկար տա-

րիների ընթացքում ես աշխատել եմ ավտովա-

ճառքի մեծ ընկերությունների տարբեր բաժիներ-

ում, սկսած ավտոմեքենա վաճառողից մինչև ֆին-

անսական խնդիրներով զբաղվող բաժնի պատաս-

խանատուի, հետագայում նաև այդ բաժնի կառա-

վարիչի պաշտոնին: Մեր աշխատանքը առաջին

հերթին բարդ էր, որովհետև մենք աշխատում ենք

մարդկանց հետ: Մեզ մոտ գալիս էին տարբեր

մարդիկ և մենք ստիպված էինք յուրաքանչյուրին

ցուցաբերել անահատական մոտեցում, որպեսզի

կարողանանք իրականացնելու մեր դեմ դրված խն-

դիրը: Եվ բնականաբար այս գործում հաջողակ էին

այն մարդիկ, ովքեր, որ կարողանում էին աշխատել

մարդկանց հետ: Վերոնշված ընկերությունում աշ-

խատելն ինձ հնարավորություն տվեց համակող-

մանիորեն ուսումնասիրել այդ բիզնեսը, այն

իրականացնող պատասխանատուների աշխա-

տանքի բոլոր մանրամասներն ու առանձնահատ-

կությունները: Եվ տարիների փորձն էր, որ ինձ

հնարավորություն ընձ-

եռնեց ստեղծելու իմ սե-

փական գործը: Չնայած

նրան, որ այս բիզնես ես

մտա ոչ նպատակային

այլ ինչպես որ ասացի

որոշակի հանգամանք-

ներով պայմանավոր-

ված, այնուամենայնիվ

ես ինտեգրվեցի այս

գործում, և ինչպես որ

ասում են ես ինձ գտա

հենց այս բիզնեսում:

Երբ աշխատում էի մեծ ընկերություններում (դիլեր)

ականատեսն եղա այն բանի, որ շատերը, նկատի

ունեմ իմ նման երիտասարդներ, ում հետ ես սկսել

էի իմ աշխատանքային գործունեությունը, չշարու-

նակեցին զբաղվել այս բիզնեսով, այսպես ասած

չգտան իրենց տեղը այս գործում: Ես մնացի,

որովհետև ինչպես որ ասացի այս գործը դարձավ

իմ կյանքի բաղկացուցիչ մասը, ես կարողացա ինձ

գտնել այս գործում և որ ամենակարևորն է ես առ

այսօր էլ հաճույքով կատարում եմ այն:

Տիգրան եթե փորձենք համեմատել դիլերները,

այսինքն ավտովաճառքի մեծ ընկերությունները

այս տիպի բիզնեսների հետ, ինչո՞վ են նրանք

տարբերվում միմիյանցից, չէ որ արդյունքում եր-

կուսն էլ նույն գործն են անում:

Այո, երկուսն էլ նույն գործն են անում, բայց այդու-

Page 4: Magazine no 3

4

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

հանդերձ այստեղ առկա են շատ ու շատ տարբե-

րություններ: Սկսենք նրանից, որ դիլլերները, որ-

պես կանոն, վաճառում կամ վարձով են տալիս մեկ,

կոնկրետ տեսակի մեքենա, ասենք BMW, Ford,

Toyota կամ մեկ այլ տեսակի: Մենք վաճառում կամ

վարձով ենք տրամադրում տարբեր մակնիշների

մեքենաններ: Երկրորրդը, եթե որևէ մեկը գնում է

ձեռք բերելու մեքենա դիլլերից, ապա մինչև մե-

քենան գնելը կամ վարձով վերցնելը նա գործ է

ունենում, այդ խնդրի հետ կապված, մի շարք

տարբեր մարդկանց հետ:

Որպես կանոն, հաճախոր-

դը ստիպված է լինում բա-

վականին երկար ժամանակ

անցկացնելու այդ վայրում

և շփվելու մի քանի մարդու

հետ, ովքեր որ զբաղվում են

մեքենայի վաճառքի կամ

վարձատրման հարցերով:

Ի տարբերություն սրան մեզ

մոտ ողջ գործընթացը կազմակերպում և իրակա-

նացնում է մեկ հոգի, իմ ընկերության պարագայում

ես: Մեր հաճախորդները կարիք չունեն երկար

ժամանակ անցկացնելու մեզ մոտ, նրանք գալիս են

ընկերության գրասենյակ միայն երբ նրանց ներկա

գտվելը պարտադիր է, օրինակ այն փուլում երբ

պետք է ստորագրվեն անհրաժեշտ փաստաթղթերը

մեքենան գնելու կամ վարձակալությամբ վերցնելու

համար: Բացի այդ, շատ դեպքերում մեր հա-

ճախորդների հետ մենք աշխատում ենք հեռա-

խոսով, նրանք կարիք չունեն ժամերով սպասելու

գրասենյակում, նրանց մենք հրավիրում ենք երբ

սկսված գործընթացը ավարտվել է և անհրաժեշտ է

նրանց ներկայությունը ինչպես որ արդեն ասացի

համապատասխան փաստաթղթերը ստորագրելու

համար: Մեր ընկերության համար ամենակարևորը

բարձր մակարդակի ծառայություն ապահովելն է:

Մեքենայի արժեքն ինչ խոսք շատ կարևոր է և

որոշիչ, բայց այնուամենայնիվ առավել կարևոր է

բարձր մակարդակի ծառայություն մատուցելը: Ի

վերջո եթե համեմատենք տարբեր ընկերություն-

ների կողմից առաջարկվող գները, ապա դրանք

չունեն շատ մեծ տարբերություն: Ինչ վերաբերվում

է բարձր մակարդակի ծառայություն մատուցելուն,

ապա դա ամեն տեղ նույնը չէ: Մենք բոլորս էլ մեր

կենցաղային հոգսերը ապահովելու համար ամեն

օր հաճախում ենք տարբեր խանութներ և բնա-

կանաբար գիտենք, որ

նույն ապրանքը կա-

րող է ունենալ տար-

բեր արժեքներ տար-

բեր խանութներում:

Բայց, եթե որևէ տեղ,

որտեղ որ ապրանքն

ավելի էժան է մատ-

ուցվում է վատ ծառա-

յություն, ապա մեզա-

նից շատերը այլևս այդտեղ չեն այցելում: Նույնը

նաև մեր բնագավառում է: Դիլերները, որպես

կանոն ունեն մեկ նպատակ ամեն ինչ անելու,

որպեսզի իրենց կողմից ներկայացվող մեքե-

նաների որոշակի քանակություն, որն ի դեպ

առաջադրված է նրանց որպես պլան, վաճառվի: Ի

տարբերություն դրա մեզ մոտ առաջարկվում են մի

քանի տարբերակներ: Այո, մեր նպատակը նույն-

պես մեքենա վաճառելն է, բայց մենք աշխատում

ենք, այսպես ասած, ամեն մեկին վաճառել իր

մեքենան: Այսինքն, մենք մինչ կոնկրետ մեքենա

առաջարկելը պարզում ենք մի քանի հարցեր որոնց

հիման վրա մեր հաճախորդին ներկայացնում ենք

իր հնարավորություններին հավասարազոր մեքե-

նա: Եվ քանի որ մենք չենք վաճառում միայն մեկ

մոդելի մեքենա, ապա դա մեզ իրագործել հաջող-

վում է: Արդյունքում մեր հաճախորդները կարողա-

Page 5: Magazine no 3

5

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

նում են նույնպես մասնակցել իրենց մեքենայի

գննման կամ վարձակալման գործընթացին:

Դիլերներն ինչպես որ ասացի, ինչ որ առումով

ունեն առաջադրանք օրվա կամ ամսվա կտրված-

քով վաճառելու որոշակի քանակությամբ ավտո-

մեքենաններ, օրինակ ասենք 400 հատ BMW մակ-

նիշի մեքենա: Եվ այդ առաջադրանք կատարելու

համար նրանք այսօրվա դրությամբ շահա-

գրգռված են ունենալ

միջնորդ վաճառող-

ներ, այսպես ասած

բրոկերներ: Բանը

նրանում է, որ իրենք

գիտեն, որ սպառող-

ների որոշակի քա-

նակություն նրանք

չեն կարողանում գը-

րավել դեպի իրենց,

ինչպես որ ասացի բարձր մակարդակի ծառա-

յություն չապահովելու պատճառով, կամ ասենք

այլընտրանքային տարբերակների բացակայու-

թյան պատճառով: Վերոնշյալով պայմանավորված

նրանք ստիպված են լինում մեզ տրամադրել

որոշակի քանակությամբ մեքենաններ ավելի զեղջ

պայմաններով քան իրենք են վաճառում կամ

տալիս վարձակալությամբ: Դրա համար էլ մենք

ավելի մատչելի ենք գնի գնի առումով քան

դիլերները: Դիլերները իրենց առջև խնդիրը լու-

ծելու համար է, որ մեզ տալիս են զեղջ գներով

մեքենաներ: Նրանց համար ավելի շահեկան է դա

կատարել, քան գումար տրամադրել իրենց կողմից

մատուցվող ծառայությունների մակարդակը

բարձրացնելու համար: Չնայած նրան, որ նրանք

չեն սիրում մեր նման ընկերություններին, այնու-

ամենայնիվ մեր տիպի ընկերությունները նրանց

համար անհրաժեշտություն են իրենց առջև դրվող

պլանը կատարելու համար:

Տիգրան մի այսպիսի հետաքրքիր հարց, դու ինքդ

ո՞ր մեքենան էս ավելի շատ սիրում

Ես սիրում եմ գերմանական արտադրության BMW

մեքենան, բայց ոչ միայն նրա համար որ հայ եմ:

Ավելին ես սիրում եմ այդ մեքենան ոչ թե իր

դիզայնի կամ գնի համար, այլ նախընտրում եմ

այն մյուս մեքենաներից իր գործառույթների իրա-

կանացման համար: Այս մեքենան հայտնի է

ամբողջ աշխարհում իր,

ինչպես որ անգլերեն աս-

ում են, “հանդլինգով”: Եթե

փորձենք հայերեն բառեր-

ով ասել, այս մեքենան

ավելի գործնական է, հեշտ

կառավարելի վարորդի

համար: Այս մեքենան ամ-

բողջովին գտնվում է

վարորդի տիրապետու-

թյան ներքո, այն ճգրտությամբ կատարում է իր

բոլոր գործառույթները:

Հնարավո՞ր է, որ սրանով պայմանավորված դու

միայն BMW- էս վաճառում

Իհարկե ոչ: Իմ նախասիրությունն ու իմ աշխա-

տանքը տարբեր բաներ են: Բայց եթե հաճախորդը

ցանկանում է գիտենալ մեքենանների տարբերու-

թյունները ես մեծ հաճույքով տրամադրում եմ

նման կարգի տեղեկություններ, այդ թվում նաև

BMW-ի հետ կապված:

Տիգրան, իսկ ի՞նչ մոդելի մեքենաններ են

նախընտրում մեր հայրենակիցները

Մեր հայրենակիցները, հիմնականում նախըն-

տրում են ճապոնական, գերմանական և անգլիա-

կան արտադրության մեքենաններ, գերակշում է

իհարկե ճապոնական արտադրության մեքենների

պահանջարկը: Պատճառները տարբեր են` մեքե-

նանների գործնական հատկանիշները, բնակա-

Page 6: Magazine no 3

6

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

նաբար հաճախորդների ֆինանսական հնարավո-

րություններն ու մեքենանների ֆինանսավորման

ծրագրերը: Մեքենանների շուկայում այսօր արդեն

կան ամերիկյան արտադրության մեքենաններ,

որոնք բազմաթիվ պարամետրերով ավելի լավն են

քան ասենք ճապոնականը: Բայց, ի տարբերու-

թյուն ճապոնականի դրանց ֆինանսավորման

ծրագրերն համեմատաբար ավելի դժվարամատ-

չելի: Բացի այդ ճապոնական մեքենանների գներն

տարիների ընթացքում ավելի կայունեն մնում քան

ամերիկյան մեքեններինը, որոնց գները, որպես

կանոն ավելի արագ են գահավիժում ներքև:

Տիգրան իսկ ինչո՞վ էս զբաղվում ազատ ժամանակ

Հիմնականում ազատ ժամանակս, որը որպես

կանոն միշտ քիչ է, նվիրում եմ ընտանիքիս,

փորձում եմ կնոջս հետ միասին ավելի շատ

ժամանակ հատկացնել մեր զավակին: Երբեմն

զբաղվում եմ կավագործությամբ, սիրում եմ լսել

երաժշտություն:

1614 Victory Blvd., Suite 101

Glendale, California 91201

Ph: 818-240-2886 818-240-2886

Fax: 818-240-2886 E-mail: [email protected] www.myprestigeautoinc.com

Ձեր ավտոմեքենան գնելու կամ

վարձակալելու խնդրով կարող եք դիմել

Prestige Auto Sales & Leasing ընկերության

տնօրեն Տիգրան Ղազարյանին

Page 7: Magazine no 3

7

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Page 8: Magazine no 3

8

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Արամ Մանուկյանը, թերևս, նորա-

գույն շրջանի հայ քաղաքա-

կան մտքի ամենակարկառուն ներ-

կայացուցիչն է: Ասում են` չկան

անփոխարինելի մարդիկ: Բայց,

եթե մտովի փորձում ենք պատ-

կերացնել ժամանակի ռազմա-

քաղաքական ներկապնակն առանց

Արամ Մանուկյանի, իսկապես

վակուումային իրավիճակ է

ստացվում: Նա եզակի գործիչ էր,

միակը, որ կարողացավ ձեռնոց

նետել իշխող քաոսին և այդ քաոսի

միջից հաղթանակ խլել ու ազգային

պետականություն կերտել:

Արամ Մանուկյանը ծնվել է 1879 թ.

Սյունիքի Զեյվա գյուղում: Նախնա-

կան կրթությունը ստացել է տե-

ղում, ապա տեղափոխվել Շուշի,

ուր բնակվում և աշխատում

էր նրա ավագ եղբայրը: Այստեղ նա

ավարտում է ծխական ուսումնա-

րանն ու ընդունվում Շուշիի թեմա-

կան դպրոցը, որ այդ տարիներին

համայն Կովկասի ամենահեղինա-

կավոր ուսումնական հաստատու-

թյուններից էր: Տակավին պատա-

նի` Արամն ընկնում է Հայ հեղա-

փոխական դաշնակցություն կուս-

ակցության գաղափարական ազդե-

ցության տակ և ակտիվ քարոզ-

չություն վարում դպրոցում: Շու-

տով բանը հասնում է նաև բացա-

հայտ ցույցի, որի հետևանքով

Արամը հեռացվում է դպրոցից:

Դրանից հետո նա ստիպված էր

տեղափոխվել Երևան, ուր ընդուն-

վում և ավարտում է Երևանի թե-

մական դպրոցը: Բայց Արամի հա-

մար կյանքի իսկական դպրոցը Հայ

հեղափոխական դաշնակցությունն

էր և հայոց ազատագրական պայ-

քարը, որի մեջ նետվեց ողջ էութ-

յամբ ու կրքով: Կուսակցության

առաջադրանքով նա այցելում է

Կովկասի տարբեր քաղաքներ,

զբաղվում կուսակցական-քաղա-

քական գործունեությամբ: Արամ

Մանուկյանի կազմակերպչական

տաղանդը բացահայտվեց հատկա-

պես Կարսում, որն իսկական հնոց

էր հայ հեղափոխականների հա-

մար: ՀՅԴ Կարսի կոմիտեն էր հենց

զբաղվում հայ հեղափոխական-

ների պատրաստմամբ, զինմամբ և

Երկիր գործուղմամբ: Նաև Արամի

ջանքերով Կարսում ՀՅԴ ամրա-

կուռ կառույց էր ստեղծվել` սեփա-

կան զինված ուժերով, դատա-

րանով, վարչական կառույցներով:

Սա, փաստորեն, պետություն էր

պետության մեջ: Շուտով Արամ

Մանուկյանը տեղափոխվում է

Վան, ուր դարձյալ զբաղվում է

կազմակերպչական աշխատանք-

ներով: Արամն այստեղ բեղմնավոր

աշխատանք է տանում` Վանը

դարձնելով, փաստորեն, Արևմտ-

յան Հայաստանի քաղաքական կեն-

տրոնը: Շուտով նա ՀՅԴ

հանձնարարությամբ մեկնում է

արտասահման, գործում է Ժնևում,

իսկ 1910թ. դարձյալ վերադառնում

... եթե մտովի փորձում ենք պատ-

կերացնել ժամանակի ռազմա-քաղա-

քական ներկապնակն առանց Արամ

Մանուկյանի, իսկապես վակուումային

իրավիճակ է ստացվում ...

Page 9: Magazine no 3

9

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Սկիզբը նախորդ համարում... Մեր կար-

ծիքով Մեդվեդևը, որպես պետու-

թյան գործող ղեկավար ստեղծ-

ված իրավիճակում այլընտրանք

չուներ և ոչ թե նրա համար, որ

Պուտինը ավելի ուժեղ է, կամ նա

զուրկ է քաղաքական հենարա-

նից, այլ շատ լավ հասկանում է,

որ Պուտինիզմի և նրա քաղա-

քական ամբիցիաների բավար-

արման կասեցման նախաձեռ-

նողը պետք է լինի բացառապես

քաղաքացիական հասարակու-

թյունը, այլապես հակառակ դեպ

-քում պետությունը կարող է հայ-

տնվել պալատական հեղաշր-

ջումների հորձանուտում կամ

քաղաքացիական պատերազմի

նախաշեմին: Ի տարբերություն

իր գործընկերոջ գործող նախա-

գահը ավելի շատ առաջնորդվեց

հասարակական և պետական

շահով, այլ ոչ թե հագուրդ տվեց

իր ամբիցիաններին: Մենք կար-

ծում ենք, որ այնուամենայնիվ

բոլոր տեսակի տարբերակները

այս կամ այն առումով դեռևս ամ

-բողջական չեն, քանի դեռ այս

մասին իր բացատրությունները

չի տվել քաղաքական գործիչ

Մեդվեդևը և նա մի օր անպայ-

ման կտա դրանք, երբ կգա դրա

ժամանակը: ...շարունակությունը էջ

է Վան, ուր նրան ծանր, օրհասա-

կան պայքար էր սպասում: Պայ-

քար, որից նա հաղթանակած ու

փառքով դուրս եկավ:

Արամը նպատակասլաց էր ու

հետևողական: Նա հայ քաղաքա-

կան գործիչների մեջ առաջին-

ներից էր, որ հասկացավ` հայն իր

պայքարում պետք է հույսը դնի

բացառապես իր ուժերի, ազգային

ինքնակազմակերպման վրա: Նրա

էության մեջ տեղ չուներ քա-

ղաքական ռոմանտիզմը: Արամի

պայքարը իրատեսական էր ու

նպատակային:

1908թ.` Թուրքիայում երիտթուրք-

ական հեղափոխությունից հետո,

Արամ Մանուկյանը փորձեց օգ-

տվել առիթից և Արևմտյան Հայաս-

տանում բարեփոխումներ իրակա-

նացնել: Սակայն երբ հեղափոխու-

թյանը հաջորդեցին Ադանայի ջար-

դերը, նա առաջիններից էր հայ քա-

ղաքական գործիչներից, որ սթա-

փության կոչ արեց կուսակիցներին

և, կարելի է ասել, հստակ նախա-

նշեց արևմտահայության հետագա

քաղաքական կուրսը: Ավաղ,

Արամն իր համոզմունքներով գրե-

թե միայնակ էր:

1914 թ., երբ սկսվեց պատերազմը,

Արամը Վանում տենդագին պա-

տրաստություններ տեսավ: Նա

զինում էր բնակչությանը, զենքի,

զինամթերքի պաշար էր կու-

տակում, կազմակերպում էր նաև

Վասպուրականի գյուղաբնակ

հայությանը, ամենուր խմբեր էր

պատրաստում:

Միաժամանակ նա հմուտ դիվա-

նագետ էր և թուրքական իշխանու-

թյունների հետ շարունակ բանակ-

ցությունների մեջ էր` ձգտելով

հեռացնել օրհասը հայությունից:

Շուտով, սակայն, Վռամյանի ու

Իշխանի ձերբակալությունից ու

սպանությունից հետո, երբ այլևս

պարզ էին թուրքական իշխանու-

թյունների մտադրությունները,

Արամի հրահանգով Վան-Վաս-

պուրականը ապստամբության

դրոշ բարձրացրեց:

Առաջ անցնելով` նշենք, որ Վանի

հերոսամարտը Արևմտյան Հայաս-

տանում առաջին և, ավաղ, միակ

հաղթական կռիվն էր թուրքական

յաթաղանի դեմ:

Նա Վանում զինվորական խոր-

հուրդ ստեղծեց, որում կենտրոնա-

ցրեց նաև քաղաքի վարչական

իշխանությունը: Ողջ ազգաբնակ-

չությանը համախմբեց, բաժանեց

խմբերի, քաղաքը մասնատեց պա-

շտպանական շրջանների: Արամի

զինվորական ու կազմակերպ-

չական տաղանդն իր արդյունքը

տվեց: Վանը հաղթեց: Հայ կամա-

վորների ու ռուսական բանակի

քաղաք մտնելուց հետո Արամը

ձեռնամուխ եղավ տեղում քաղա-

քացիական իշխանության մարմ-

ինների ձևավորմանը: Նա ցան-

կանում էր Վասպուրականում ան-

կախ հայկական պետություն ստեղ

-ծել և հետևողականորեն կյանքի

էր կոչում իր ծրագրերը` շատ ան-

գամ հակադրվելով նաև ռուսական

հրամանատարությանը: Ուստի

Ինչու՞ է ետ վերադառնում Պուտինը

Page 10: Magazine no 3

10

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Այստեղ գրվում է ինչ որ

հատված, ավելի ճիշտ

հոդվածում ներկայացվող

մարդու ինչ որ խոսքեր

նա անցանկալի անձ էր ռուսական

հրամանատարության համար, որ-

ոնք փորձում էին կյանքի կոչել իր-

ենց հայադավ ծրագիրը` Վանի հա-

յաթափումը: Սակայն, ցավոք, Վա-

նի նահանջը և հայաթափումը կան-

խելը Արամի ուժերից վեր էր:

Արևմտյան Հայաստանի հայաթա-

փումը հայ քաղաքական ուժերին

ստիպեց ողջ ուշադրությունը կեն-

տրոնացնել Արևելյան Հայաստանի,

մասնավորապես` Երևանի նահան-

գի վրա: Իսկ այստեղ դրությունը

ծայրահեղ լարված էր: Արևմտյան

Հայաստանից գաղթած հայերը հիմ-

նականում կենտրոնացած էին Երև-

անի նահանգում: Չէր բավարարում

սնունդը, մոլեգնում էր համաճա-

րակը: Երևանի նահանգում հաս-

տատված թուրք-մահմեդական բը-

նակչությունը խոչընդոտներ էր

ստեղծում կյանքի բնականոնաց-

ման համար: Մանավանդ ռուսա-

կան հեղափոխությունից հետո, երբ

երկրում կատարյալ քաոս հաս-

տատվեց, Արարատյան երկրում

իրադրությունն ավելի սրվեց:

Այդ պայմաններում Հայոց ազգային

խորհուրդն Արամ Մանուկյանին

գործուղեց Երևան` արտակարգ

լիազորություններով: Արամն ան-

միջապես գործի անցավ: Որպես

Արարատյան երկրի դիկտատոր`

նա կտրուկ և արտակարգ քայլեր

ձեռնարկեց երկրում իրավիճակը

կայունացնելու նպատակով: Իր

նախաձեռնող բնավորության, ան-

կոտրում կամքի և շրջահայաց մը-

տածելակերպի շնորհիվ Արամը

մեծ հաջողությունների հասավ: Նը-

րա առջև շատ խնդիրներ կային

դրված, որոնցից առաջնայինը եր-

կրում քաոսի վերացումն էր, ապա`

իշխանության սահմանումը, զորա-

հավաք կազմակերպելը, պարենա-

վորումը…

Իր ծրագրերը կյանքի կոչելու

համար Արամը միշտ անձնական

օրինակ էր ցույց տալիս: Կեն-

ցաղում համեստ էր ու զուսպ, միշտ

ոտքով էր գործի գնում, հաճախ էր

երևում ժողովրդական միջոցա-

ռումներում: Մարդամոտ էր ու

բարի: Բայց երբ գործը պահանջում

էր, նաև դաժան էր ու անզիջում:

Մանավանդ Սարդարապատի ճա-

կատամարտին նախորդած օրհա-

սական օրերին նա բանակում տի-

րող բարոյալքումն ու դասալքու-

թյունը կասեցնելու համար մի քանի

հրապարակային գնդակահարութ-

յուններ իրականացրեց: Նրա գոր-

ծողություններն, անշուշտ, արդար-

ացված էին և տեղին: Այդ օրերին

Արամի անբաժան ուղեկիցն ու

օգնականը Երևանի քաղաքագլուխ

Արտո Շահխաթունին էր: Արամի

ամենամեծ ծառայությունն իր

ժողովրդին, ինչ խոսք, Սարդա-

րապատի հերոսամարտն էր: Երև-

անի մատույցներում, բաց դաշտում

թուրքերի դեմ ճակատամարտ տա-

լու վճռականությունը թվում էր ցնո

-րական: Մինչ այդ պատմության

մեջ չէր եղել նման գեթ մի դեպք, որ

թուրքական կանոնավոր զորքերին

հայկական բանակը միայնակ դի-

մակայեր, այն էլ` բաց դաշտում,

հարթավայրում: Բայց Արամի

վճռականությունն ու կամքը հաղ-

թեցին: Նա լավ էր գիտակցում, որ

հայ ժողովուրդն այլ ելք չունի:

Page 11: Magazine no 3

11

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

«Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու

սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և

ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ

ժողովրդի համար, ինչպես Արամը,

եղե՞լ եք անձնազոհ, որքան Արամը,

տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ

ժողովրդին, ինչպես Արամը…»:

Այլ ելք չունի հաղթական ճակատամարտից

բացի: Ուշագրավ փաստ. Սարդարապատի

օրերին ոչ ոքի շուրթերից չհնչեց «Մահ կամ

ազատություն» կարգախոսը: Հայն այդ

օրերին կռվի դաշտ դուրս եկավ միայն ու

միայն հաղթելու և ապրելու նշանաբանով:

Եվ հաղթեց: Հիրավի, Արամին է պատ-

կանում Սարդարապատի առաջին դափ-

նին: Նրանն է նաև Հայաստանի Հանրապե-

տության ստեղծման պատիվը:

Թիֆլիսում գտնվող Հայոց ազգային խոր-

հուրդը, հանդես գալով ողջ հայ ժողովրդի

անունից, հռչակեց երկրի անկախությունը:

Բայց այդ անկախությունը կերտողը Արամն

ու նրա շրջապատի գործիչներն էին:

Նորանկախ Հայաստանի կառավարությու-

նում Արամ Մանուկյանը զբաղեցրեց ներ-

քին գործերի նախարարի համեստ պաշ-

տոնը: Մի՞թե իսկապես դրան էր արժանի

իսկական ժողովրդական հերոսն ու պետա-

կանության կերտողը: Բայց Թիֆլիսի Հայոց

ազգային խորհուրդը երևի իր հաշիվներն

ուներ այդ հարցում: Ինչևէ, մինչև կառա-

վարության Թիֆլիսից Երևան գալը`

Արամն արդեն կերտել էր հայոց պետա-

կանությունը: Ստեղծել էր պետական կա-

ռավարման մեքենա և բոլոր գործերն առաջ

էր տանում:

Նա ոչ միայն հմուտ վարչարար ու զին-

վորական կազմակերպիչ էր, այլև հմուտ

դիվանագետ: 1918թ., երբ բանակցու-

թյունների նպատակով Թուրքիայից Երևան

ժամանեց Խալիլ բեյը, կայարանում նրան

դիմավորող Արամ Մանուկյանը գրկեց

նրան և համբուրեց: Դա շատ խոսակցու-

թյունների ու բամբասանքների տեղիք տը-

վեց, որոնց Արամը, իհարկե, չպատաս-

խանեց: Հանուն պետականության, հանուն

հայ ժողովրդի շահերի նա պատրաստ էր

ամեն ինչի: Ցավոք, դա չկարողացան գնա-

հատել նրա ժամանակակիցները: Որպես

նախարար էլ Արամ Մանուկյանը ժողո-

վրդի սիրելին էր: Նա զուսպ ու համեստ

կենցաղով էր ապրում: Նրա նորակազմ ըն-

տանիքը ոչնչով չէր տարբերվում հասարակ

ժողովրդից: Նա անմռունչ կրում էր սեփա-

կան ժողովրդի ցավերն ու դժվարու-

թյունները: Հրաժարվել էր բոլոր արտոնու-

թյուններից, որոնցից կառավարության ան-

դամները կարող էին օգտվել: Հրաժարվել

էր նաև ծառայողական ավտոմեքենայից:

Դեռևս Վանում, երբ նրան այցելում է ըն-

կերը` ականավոր գործիչ Ռուբեն Տեր-

Մինասյանը, զարմանում էր նրա կենցա-

ղավարության վրա: Հետագայում Ռուբենն

իր հուշերում գրեց. «…Չորս պատ, չորս

աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ էլ մահճակալ…»:

Նույնքան անշուք էր և Երևանի բնա-

կարանը: Երբ ընկերներն այդ մասին դիտո-

ղություն էին անում, նա պատասխանում

էր` «Դատարկ բաներով մի մտահոգվեք»:

1919 թ. հունվարի 29-ին ժամը 15-00-ին հայ ժողովրդի մեծագույն զավակը, ազգային հերոսը մահացավ բծավոր տիֆից: Նրա հուղարկավորությունը իսկական համաժո-ղովրդական սուգի վերածվեց: Հանրապե-տության հիմնադրի հուղարկավորության ժամանակ մեծ մտավորական Նիկոլ Աղ-բալյանը, արցունքն աչքերին, արտասանեց հետևյալ ճառը. «Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»: Անկախ Շաբաթաթերթ

Page 12: Magazine no 3

12

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Տրանսը մի վիճակ է, երբ մարդը մտածում է մի բան,

սակայն անում մեկ այլ բան: Այլ կերպ ասած` պար-

զապես շեղվում է: Տրանսին հակադրվում է գիտակ-

ցության վիճակը, երբ գիտակցական ուշադրու-

թյունը կենտրոնանում է ակտուալ գործողություն-

ների և իրադարձությունների վրա: Մյուս կողմից,

ֆիքսելով ուշադրությունը մի բանի վրա, մենք

ակամա շեղվում ենք մնացած ամեն ինչից: Այդ իսկ

պատճառով տրանսը նաև մի վիճակ է, երբ մարդու

ուշադրությունը կենտրոնանում է միայն մեկ բանի

վրա:

Ինչպես տեսնում ենք, իրավիճակների մեծ մասը

կարող է բնորոշվել որպես տրանսի վիճակ: Ամեն

անգամ, երբ մենք կենտրոնանում ենք ոչ թե ակտ-

ուալ խնդրի, այլ մեր մտքերի վրա` լինեն դրանք

հիշողություններ, ֆանտազիաներ, մտորումներ, թե

մտահոգություններ, մենք ընկնում ենք տրանսի

մեջ: Երբ մենք կենտրոնանում ենք միայն ակտուալ

խնդրի վրա, մենք դարձյալ տրանսի մեջ ենք.

Հեռուստացույց դիտելիս, գիրք կարդալիս, աշխա-

տելիս, ուտելիս:

Ասում են` տրանսային իրավիճակներում ուղեղն

այլ կերպ է աշխատում: Որոշ մարդիկ ակտիվանում

են, մյուսները` պասիվանում: Առաջին պլան է

մղվում ոչ տրամաբանական աջ կիսագունդը. Տրա-

մաբանությունը հանգում է: Ասում են` այդ պահե-

րին բացվում են դռները դեպի ոչ գիտակցական աշ-

խարհ, և ի հայտ է գալիս փոփոխությունների հնա-

րավորությունը:

Ինչպե՞ս բնորոշել տրանսի վիճակը: Դրա համար

անհրաժեշտ է կողմնորոշվել տրանսի ներքին նա-

խանշաններով.

Ուշադրության կիզակետի նեղացում,

Արտաքին տեղեկատվության մի մասի բացթողում

(դրվագային ընկալում),

Մարմնի ջերմաստիճանի փոփոխություն,

Թուլություն,

Սեփական գործողությունները վերահսկելու

անկարողություն,

Շարժվելու ցանկության բացակայություն,

Ժամանակի ընկալման խախտում,

Սևեռուն հայացք,

Տեսողության կենտրոնացման կորուստ,

Հարուստ ներքին պատկերներ:

Մի խոսքով այն ամենն, ինչ մենք հաճախ

անվանում ենք “մտորումների մեջ ընկնել”, ինչպես

նաև “գլուխը կորցնել”:

Խոսակցական հիպնոզի տեսանկյունից տրանսը

չափազանց հարմար է ներգործության առումով:

Եթե մարդ ընկղմված է հույզերի մեջ, նրան չի հու-

զում տրամաբանությունը: Վերապրելով անցյալի

իրադարձությունները` նա կարող է գիտակցաբար

չընկալել մեր որոշ ներշնչանքները, սակայն ոչ գի-

տակից վիճակում միևնույն է կլսի և կիրականացնի

դրանք:

Ակնհայտ է, որ տրանսը մարդու բնական վիճակ-

ներից է: Շարունակությունը հաջորդիվ

Page 13: Magazine no 3

13

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

8306 Foothill Blvd.

Sunland, CA 91040

Office Hours

Monday - Friday

09.00 am to 5.30 pm

www.firstsmilehhc.org

E-mail: [email protected]

Page 14: Magazine no 3

14

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Անպտղությունը հիվանդություն չէ: Դա անակնկալ

տարերային աղետ է, որի համար հաճախ ոչ ոք

մեղավոր չէ: Անպտուղ ամուսնությունը ոչ այնքան

քայքայում է երկու մտերիմ անձանց ֆիզիկական

առողջությունը, որքան ժանգի պես ներսից կրծում է

նրանց փոխադարձ զգացմունքները: Ժամանակի

ընթացքում նոր կյանք ծնելու անիրագործելիու-

թյունը սպանում է այն ուրախությունը, որը պար-

գևում է ամուսիններին սեքսուալ զգացումը, հա-

ճախ դառնում է ամուսնալուծության, նաև նոր

զուգընկեր կամ զուգընկերուհի որոնելու պատ-

ճառ:

Անպտուղ ամուսնությունը կարևոր հիմնախնդիր է

սոցիալական և բժշկական առումներով: Յուրա-

քանչյուր չորրորդ դեպքում անպտղությունը ամուս-

նալուծության պատճառ է դառնում:

Անպտուղ կոչվում է այն ամուսնությունը, երբ առ-

անց հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման

հղիություն չի առաջանում կանոնավոր սեռական

կյանքի առաջին տարում: Նախկինում սերունդ

չունենալու պատճառով հաճախ մեղադրում էին

միայն կնոջը: Հիմա արդեն հաստատված է, որ

անպտղության համար հավասարապես կարող է

մեղավոր լինել թե' կինը, թե' տղամարդը: Ան-

պտղությանը կարող են հանգեցնել մի շարք

հիվանդություններ կամ վիճակներ:

Տղամարդկանց ամլությունը լինում է առաջնային և

երկրորդային: Առաջնային անպտղությունը, երբ

առկա է բեղմնավորման անկարողունակությունը,

առնչվում է սերմի (սպերմա) ախտաբանական

փոփոխությունների հետ, պայմանավորված է

սպերմատոզոիդների ոչ բավարար քանակությամբ

և շարժունակության պակասով, երբեմն էլ դրանց

լրիվ բացակայությամբ: Պատճառները բազմազան

են, բայց դրանցից առավել վտանգավոր են

հորմոնային խանգարումները, քրոնիկական թուն-

ավորումները, այսպես կոչված' մասնագիտական

վնասակարությունները, զարգացման բնածին ար-

ատները: Տղամարդկանց ամլության հաճախակի

հանդիպող պատճառներից են կրիպտորխիզմը

(գգաղտնամորձություն), երբ ամորձիները մնում են

որովայնի խոռոչում և չեն իջնում ամորձապարկ և

սերմնատար երակների լայնացումը (վարիկոցելե),

որը պայմանավորված է երիկամային երակում

ճնշման բարձրացումով. օրինակ' դրա նեղացման

դեպքում, ինչը հանգեցնում է արյան հակառակ

հոսքին ամորձաերակում և սերմնատար երակների

լայնացման:

Երկրորդային անպտղությունը, որպես օրենք,

սեռական օրգանների հիվանդությունների (ամոր-

ձիների, շագանակագեղձի բորբոքում), այդ թվում

նաև պարօտիտ (խոզուկ), թոքախտ, բրուցելոզ

առաջացնող վարակների, ինչպես նաև վնաս-

վածքների հետևանք է: Սակայն ավելի հաճախ

պատճառը սեռավարակներն են' գգոնոռեա (սուսա-

նակ), տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ,

միկոպլազմոզ: Այս հիվանդությունները, առաջաց-

նելով սերմնատար ուղիների, սերմնաբշտերի և

գգեղձերի բորբոքում, հաճախ առաջացնում են

կպումներ և կոշտություններ, որոնց հետևանքով

ստեղծվում է սպերմատոզոիդների դուրս գգալուն

խանգարող մեխանիկական արգելք, և սերմը

դառնում է անկենսունակ:

Երբեմն անպտուղ ամուսնության դեպքեր են լինում

կլինիկական առումով առողջ անձանց մոտ: Այս

վիճակը բացատրվում է սաղմնաբջիջների անտա-

գոնիզմի (հակադրություն) առկայությամբ, սպեր-

մատոզոիդի և ձվաբջջի բացասական քիմիական

ռեակցիայով, ինչը անհնարին է դարձնում նրանց

միացումը:

Տարբեր են նաև կանանց անպտղության պատ-

ճառները, որոնք նույնպես լինում են առաջնային և

երկրորդային: Առաջնայինն այն վիճակն է, երբ

Page 15: Magazine no 3

15

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը, ունե-

նալով մշտական չպաշտպանված սեռական

հարաբերություններ, այնուամենայնիվ, չի հղի-

անում: Երկրորդայինն այն վիճակն է, երբ կինը

անպտուղ է դարձել վիժումից կամ մի քանի

հղիություններից հետո:

Առաջնային անպտղության գգլխավոր պատ-

ճառները զարգացման բնածին արատներն են,

ձվարանի թերֆունկցիան կամ բացակայու-

թյունը, նյարդահոգեկան և հորմանային խան-

գարումները: Հաճախ չհղիանալու պատճառ են

հանդիսանում ներքին սեռական օրգանների

բորբոքային երևույթները, այդ թվում' զանա-

զան սեռավարակները, որոնցով էլ պայմանա-

վորվում է երկրորդային անպտղությունը: Սո-

վորաբար, բորբոքումը վնասում է արգանդա-

փողերը, որոնք այլևս չեն կրճատվում, և արդ-

յունքում դժվարանում է ձվաբջիջների շար-

ժումը ձվարանից դեպի արգանդ: Ավելին' բոր-

բոքման հետևանքով հաճախ առաջանում են

կպումներ, փակվում է փողերի լուսանցքը, և

սպերմատոզոիդն անկարող է հաղթահարել

այդ արգելքը:

Անպտղության առավել տարածված պատճառ-

ներից է արհեստական վիժումը (աբորտ):

Նույնիսկ եթե արհեստական վիժումը բորբո-

քում չի առաջացրել, նրա ազդեցությունն օրգա-

նիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է,

քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի

տևողությունը, խանգարվում է էնդոկրին

գգեղձերի գգործունեությունը:

Լինում են դեպքեր, երբ հղիությունն սկսվում է,

բայց ավարտվում է պտղի ներարգանդային

վախճանով, ինքնաբեր վիժումով: Այս դեպքում

խոսում են պտուղը կրելու անկարողունակու-

թյան մասին: Սա էլ անպտուղ ամուսնության

պատճառներից է և պահանջում է տևական ու

հետևողական բուժում:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

բժիշկ-սեքսապաթոլոգգ,

բժշկական գգիտությունների թեկնածու

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ

սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս

http://drugs.am

Page 16: Magazine no 3

16

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Հինգը տարի նման հզորություն ունեցող երկրի ղե-

կին եղած մարդու համար չի կարող լինել այսրո-

պեական և եսապաշտական որոշումներ, մանա-

վանդ եթե այդ գործիչը կայացել է որպես այդպիսին:

Այսպիսով, ինչու՞ է վերադառնում Պուտինը: Ակն-

հայտ է, որ այս հարցի հիմնավորումը, իբրև այդ-

պես են որոշել իրենք գործող նախագահի հետ, այդ-

պես էլ շարունակություն, ասել է թե հիմնավորում

չունեցավ: Այս պայմաններում ավելի շատ խելքին

մոտիկ է այն տեսակետը, որ Պուտինը որոշեց վե-

րադառնալ, որովհետև դա հնարավոր էր հիմա և

եթե նա որոշեր վերադառնալ հետո շատ մեծ էր հա-

վանականությունը, որ դա նրա մոտ չէր ստացվելու:

Նախկին նախագահի վերադարձը, եթե երկիրը

շեղվել է իր կողմից սկսված կուրսից, եթե երկրում

նկատելի են լուրջ բացթողումներ, եթե խաթարվել է

ազգային անվտանգությունը և վերջապես գործող

ղեկավարը չի գտնվում իր տեղում դեռ կարող էր

մոտ լինել տրամաբանությանը, մանավանդ որ

հայտնի են նման նախադեպեր: Բայց որպես կանոն,

այդ դեպքերում ետ եկողները դառնում են գործող

նախագահին ընդդիմադիր կամ գոնե հրապարա-

կայնորեն քննադատում են նրանց և հանրությանը

ներկայացնում իրենց մոտեցումներն ու անհամա-

ձայնությունները: Այս հարցի կապակցությամբ

հետաքրքրության են արժանի մեկ այլ գործչի դի-

տարկումները, ըստ որի իշխանության ետ վերա-

դարձող Պուտինը նույն Պուտինն է և բոլորովին կա-

րիք չկա այս կամ այն կերպ, տարբեր տեսակի որա-

կումներով կամ համեմատություններով նրան ներ-

կայացնել, որպես նորի, որովհետև այն ամենը ինչը

որ հիմա անում է Պուտինը և նրա “իմիջմեյքեր-

ները” լրիվ փուչիկ է: Այո, նա փորձում է ինչ որ

ծրագրային ելույթներով ներկայանալ, որպես նոր,

բայց նրա հոդվածներում ներկայացված ելույթները

պարունակում են մտքեր, որոնք դեկլարատիվ

բնույթ են կրում, որոնց նույնիսկ ինքը չի հավա-

տում: Այն որ Պուտինը Ռուսաստանյան պետակա-

նության ակնառու գործիչներից է և նա իրոք ուզում

է ամեն ինչ անել իր երկրի և ժողովրդի համար

կասկածից վեր է: Բայց ամբողջ խնդիրը նրանում է,

որ նա արդեն իսկ կատարել է իր առաքելությունը

(միսիան) և իր իսկ գործունեության շնորհիվ երկր-

ում ստեղծվել է այլ իրավիճակ, այլ հասարա-

կությունով և երկրի առաջ կանգնել են բոլորովին

այլ մարտահրավերներ, որոնց լուծումների համար

անհրաժեշտ են այլ մտածելակերպի մարդիկ: Բոլոր

նրանք, ովքեր փորձում են համոզել հենց իրեն Պու-

տինին, որ նա ամենակարողն է և որ երկիրը կհայ-

տնվի կործանման եզրին եթե նա ետ չվերադառնա

կամ ստում են, կամ էլ ունեն իրենց կոնկրետ շահը:

Բայց ի տարբերություն այդպիսի մարդկանց քիչ չեն

Ռուսաստանում մարդիկ, ովքեր չեն կարծում, որ

Պուտինը աստված է և որ նա անփոխարինելի է:

Page 17: Magazine no 3

17

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Այսօր Պուտինը կարելի է ասել, որ կաշվից դուրս է

գալիս, որպեսզի բոլորին համոզի, որ միայն ինքն է,

որ գիտի ինչ անել և ինչպես անել, ուստի հասարա-

կությունը պետք է անվերապահորեն ընդունի նրա

վերադարձը: Բայց, դրանք ընդամենը խոսքեր են և

չեն համապատասխանում իրականությանը, որով-

հետև նրա վերադարձն ամբողջությամբ, ի սկզբանե

չի ունեցել որևէ հիմնավորում: Ընդհանրապես ժա-

մանակակից աշխարհը ընդունում է իշխանություն-

ների փոփոխման միայն մի ձև: Ըստ դրա հինը փո-

խարինվում է նորով, որովհետև եկել է նրան փո-

խելու ժամանակը: Այս դեպքում ամեն ինչ ճիշտ

հակառակն է` գործող իշխանությանը, այն էլ “ժողո-

վրդի կամքով”, փոխարինման է գալիսը ոչ թե նորը

այլ հինը: Պուտինը իր գալով միայն մեկ բան է

ասում, կամ եթե չի ասում նույնիսկ միևնույն է դա

այդպես է իմաստավորվում Ռուսաստանը ես եմ,

Օրենքը ես եմ և ոչ ոք բացի ինձնից չի կարող ղե-

կավարել այս երկիրը: Ստացվում է մի շատ հետա-

քրքիր իրավիճակ այսօրվա “նոր” Պուտինը պայքա-

րում է Պուտինի դեմ, որովհետև նրա դեմ կամ նրա

հետ պայքարելու հնարավորություն, բացի ժողովր-

դից, որևէ մեկը այսօր չունի: Եվ նրա քարոզարշավի

պատասխանատուները հիմնականում այդ խնդիրն

էլ փորձում են լուծել, փորձում են վախեցնել ժողո-

վրդին իբրև երկիրը ետ կվերադառնա իննսունա-

կան թվականներ, որպեսզի քաղաքացիները հան-

կարծ բացի վոժդին ընտրելուց այլընտրանք չտես-

նեն:

Իր ելույթներից մեկում Պուտինն ասաց, որ ժողո-

վուրդը միշտ էլ ունի ընտրելու հնարավորություն

նա կարող է չընտրել իրեն: Շատ հետաքրքիր և

բազմանշանակ պատասխան իրեն առաջադրված

հարցին: Ասում եմ բազմանշանակ, որովհետև նա

չի ասում, որ ինքը կարող է պարտվել կամ որ կա-

րող է ընտրվել մեկ այլ մարդ, նա ուղղակիորեն

ասում է ժողովուրդը կարող է ինձ չընտրել: Այսինքն

Պուտինի պատկերացրած ընտրություններում ժո-

ղովուրդը ունի ոչ թե այս կամ այն թեկնածուին ըն-

տրելու հնարավորություն, այլ իրեն ընտրելու կամ

չընտրելու տարբերակ: Այն որ Ռուսաստանում ըն-

թացող գործընթացները որևէ կապ չունեն ընտրու-

թյան հետ կասկածից վեր է վերոնշված վերլուծու-

թյունից հետո: Ընտրությունը ենթադրում է առաջին

հերթին այլընտրանքի հնարավորություն, ասել է

մեկից ավելի թեկնածուներ: Այդ այլընտրանքը հնա-

րավոր է եթե նախագահի բոլոր թեկնածուները ուն-

են հավասար ընտրվելու կամ չընտրվելու հնարա-

վորություններ: Այս դեպքում ստացվում է, որ Պու-

տինից բացի մյուս թեկնածուները ունեն միայն չըն-

տրվելու հնարավորություն: Մի կողմում մի թեկնա-

ծուն է, որին պաշտպանում, պարտադրում է ողջ

պետական համակարգը իր բոլոր հնարավորու-

թյուններով և ազդեցությունով, իսկ մյուս կողմում

սահմանափակ հնարավորություններ ունեցող թեկ-

նածուները, որոնք բացահայտորեն և ցուցադրաբար

տարբերակվում են իշխանության թեկնածուի

Page 18: Magazine no 3

18

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

կողմից: Ի տարբերություն մյուս թեկնածուների

Պուտինի ընտրարշավը ոչ թե մյուս թեկնածուներին

հաղթելն է, նրանց ծրագրերին հակառակ հիմնա-

վորումներ բերելը, այլ ընտրողներին համոզելը, որ

իրեն չընտրելու դեպքում երկիրը և հասարակու-

թյունը կկորցնի ամեն ինչ: Ստացվում է, որ

Պուտինի հիմնական հակառակորդը դա ընտրողն է

և նրա ազատ կամաարտահայտության իրավունքը:

Պուտինի թե մասնակցությունը այս ընտրություն-

ներին և թե նրա նախընտրական արշավը դա ան-

հաջող բեմադրություն է, որն իրականացվում է այդ

գործում հմտություններ ի չունեցող դելիտանտ մա-

րդկանց կողմից, ովքեր որևէ կապ չունեն նման

լուրջ քաղաքական միջոցառման հետ: Պուտինն

այսօր ձեռքը գցում է ցանկացած քայլի, որը նրան

առաջարկում է իր ընտրարշավը իրականացնող

փիար խումբը: Այդ խումբը առաջարկում է նրան իր

քարոզարշավը իրականացնել հանրությանը հայտ-

նի մարդկանց, գեղարվեստական խմբերի, կինոյի

կամ թատրոնի ներկայացուցիչների միջոցով: Բնա-

կանաբար սա կարող է որոշակի արդյունքի բերել,

բայց բացառված չէ, որ կարող է նաև հակառակ

էֆեկտը տալ, նրանից հեռացնել հասարակության,

գնալով աճող, այլ խմբերի ներկայացուցիչների: Ի

տարբերություն նրա, օրինակ ավելի էֆեկտիվ

նախընտրական արշավ է իրականացնում թեկնա-

ծուներից մեկը, միլիարդատեր Պրոխորովը: Նա

կարծում ենք ավելի լավ պատկերացնելով երկրի

ներկան, ի տարբերություն Պուտինի ընտրում է այլ

լսարան, նա հանդիպում է գործարար շրջանակ-

ների հետ, որոնք այսօր Ռուսաստանում թե թվա-

քանակով և թե ազդեցությամբ ավելի կարողունակ

են: Պրոխորովը հանդես է գալիս ավելի համարձակ

և ընտրողի ուշադրությունն է հրավիրում ինչպես

մյուս թեկնածուների, այնպես էլ Պուտինի վրա,

համարձակորեն քննադատում է իր բոլոր հակա-

ռակորդներին:

Ամփոփելով մեր դիտարկումները առաջիկա նա-

խագահական ընտրությունների հետ կապված,

գալիս ենք ետևյալին, որ Նախագահի մեկ թեկնա-

ծուի և մյուս թեկնածուների պայքարը շատ է նման

հանրահայտ Գլադիատոր ֆիլմի մենամարտին, որ-

տեղ կայսրը (Պուտինը) մարտից առաջ մահացու

վիրավորում է իր հակառակորդ Մաքսիմուսին (մը-

յուս թեկնածուներին և նրանց աջակիցներին), որ

կարողանա հաղթել, բայց ցույց է տալիս, թե, իբր,

հավասար մարտ է ընթանում:

“Եդինայա Ռոսիա” կուսակցոթյան կողմից առաջադր-

ված ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը

հաղթել է ընտրությունների առաջին փուլում, ստանա-

լով ռուսաստանյան ընտրողների ճնշող մեծամասնու-

թյան քվեները՝ 63,75 %,- այս մասին այսօր լրագրող-

ներին հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր

Չուրովը, նշելով, որ երկրորդ փուլ չի լինելուֈ Երկրորդ

տեղում կոմունիստ Գենադի Զյուգանովն էֈ Նրա օգտին

քվեարկել է ընտրողների 17,19%-ըֈ Ինքնաառաջադր-

ված միլիարդատեր Միխաիլ Պրոխորովը երրորդ տե-

ղում է հայտնվել՝ 7,84%ֈ ՌԴ ԿԸՀ-ի տվյալներով, Լիբե-

րալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադի-

միր Ժիրինովսկու օգտին քվեարկել է ընտրողների

6,23%-ը, իսկ Սերգեյ Միրոնովի օգտին՝ (“Արդար Ռուս-

աստան”) 3,85%-ըֈ Վլադիմիր Ժիրինովսկին երեկ՝ մար-

տի 4-ի երեկոյան, երբ արդեն ավարտվել էր ընտրութ-

յունը, Ռուսաստանի առաջին ալիքով մյուս թեկնա-

ծուների հետ կլոր սեղանի շուրջ հայտնել է իր տեսա-

կետը ընտրազանգվածի մասինֈ Նա ռուսական ընտրա-

զանգվածին երեք խմբերի է բաժանելֈ Առաջին խումբն

ըստ նրա, ընտրել է Պուտինին եւ նրանք իշխանա-

մետներն են, որոնք սովորաբար ընտրություններում 30

տոկոսն են կազմում, անգամ, եթե երկրում ամեն ինչ

շատ վատ է լինում, երկրորդը՝ Պրոխորովի ընտրող-

ները՝ փողասեր զանգվածն է, որոնք փողից բացի ոչինչ

չեն տեսնում ու չեն ընկալում, և միայն երրորդ խումբն է

որ ազնիվ ընտրողներն են, որոնք իրեն են ձայն տվելֈ

Ինքը փող չունի, բայց ունի մեծ հայրենասիրություն, որն

ըստ նրա, չեն կարող առաջարկել առաջին երկու թեկնա-

ծուներըֈ (a1plus.am)

Page 19: Magazine no 3

19

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Մայքլ Արլեն (Տիգրան Սարգսի Գույումճյան) (1895 -

1956) - սփյուռքահայ անգլիագիր գրողֈ

Մայքլ Արլենը ծնվել

է 1895 թ. նոյեմբերի 16–

ին, Բուլղարիայի Ռուշչ-

ուկ (հիմա՝ Ռուսե) քաղա-

քումֈ Նրա նախնիներն

անեցիներ էին, որ գաղթել

էին Կ. Պոլիս, այնտեղից՝

Բուլղարիաֈ 1913–ին նա

մեկնում է Լոնդոն և ուսա-

նում բժշկությունֈ 1922–ից

ընդունում է բրիտանական

քաղաքացիությունֈ 1941-

ից նա բնակություն է հա-

ստատում ԱՄՆ–ում, ուր

տեղափոխվել էր ընտա-

նիքըֈ Վախճանվել է 1956թ.

Հունիսի 23-ին, Նյու Յոր-

քումֈ

1924–ին լույս է տեսնում

նրա «Կանաչ գլխարկը»

վեպը, որը նրան բերում է

համաշխարհային փառքֈ Վեպն արժանանում է մի

քանի հրատարակության, թարգմանվում աշխարհի

տարբեր լեզուներովֈ Վեպը նաև բեմադրվել է ու

էկրանավորվելֈ «Կանաչ գլխարկը» մի սիրո պատ-

մություն էֈ Սիրող երիտասարդները ժամանակի

բարոյական կաշկանդումների պայմաններում

ստիպված են լինում որոշ ժամանակով հեռանալ

իրարից, բայց 11 տարի անց նրանք վերագտնում են

իրարֈ Վեպում պատկերված է Անգլիայի բարձր-

աշխարհիկ հանրության կյանքըֈ Հերոսուհու բարո-

յական կերպարը երկար տարիներ չափանիշ էր ար-

ևմտյան երիտասարդության համարֈ

Նրա գրական վարպետությունը բարձր են

գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր

դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիցջերալդը և Էռնեստ

Հեմինգուեյը, ինչպես նաև՝ Վիլյամ Սարոյանըֈ

A՝ Առլենի համար, Հայաստանի համար

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Նոյեմբերի 16-ին լրանում է հայազգի անգլիագիր գրող Մայքլ Առլենի (Տիգ-րան Գույումճյան, 1896-1956) ծննդյան 116-ամ-յակը:

Ներկայացնում ենք Վիլ-յամ Սարոյանի «Որդի-ները գալիս-գնում են, մայրերը՝ հարատեւում» գրքի առաջին գրվածքը՝ «A' Առլենի համար, Հա-յաստանի համար» («A' for Arlen for Armenia») վերնագրով՝ նվիրված Մայքլ Առլենին:

Մայքլ Առլենին առաջինը

հիշելու պատճառը նրա անվան Ա տառը չէ,

դարձյալ մի լրիվ ուրիշ պատճառ կա: Դարձյալ

լրիվ ուրիշ բաներ: Ամենակարեւորը՝ որ նա հայ էր:

Եվ նա մի գիրք է գրել, որը հրատարակվել է, երբ ես

ցրիչ էի Ֆրեզնոյում եւ նոր էի գնել իմ սեփական

գրամեքենան եւ նոր էի սկսում իմ կարիերան

որպես գրող: Գրքի անունը «Կանաչ գլխարկ» էր,

իսկ գրողի անունը՝ Տիգրան Գույումճյան, որը նա

փոխել էր Մայքլ Առլենի: Այնուամենայնիվ, նրա

ընկերները, որոնց մեջ եւ՝ Դ. Հ. Լորենսը, նրան

Տիգրան էին ասում: Այսինքն՝ նրանք դիմում էին

նրա իրականությանը, ոչ թե նրա արվեստին կամ

սեփական եսի նրա հայտնագործությանը: Այժմ,

իհարկե, ամեն մի ողջախոհ մարդ ուրիշ

ընտրություն չունի, քան ինքն իրեն հայտնաբերելը

եւ կամ առնվազն մի հայտնագործություն ավելաց-

նելն արդեն եղածին, եւ այս պարոնը, որը երե-

սունին մոտ էր, շատ բան էր ավելացրել ի ծնե իր

Page 20: Magazine no 3

20

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

ունեցածին, եւ ինչը որ նա ավելացրել էր՝ ինձ շատ

էր դուր գալիս: Նա ծնվել էր կատարյալ կերտված

գլխով եւ դեմքով՝ աչքերի ցինիկ

իմաստության մեջ ծաղրական

անտարբերության նշույլով: Նա

նրբագեղ էր, եւ նրբագեղ բաներ

էր ասում նրբագեղ Անգլիայում:

Նա ծնվել էր վայելուչ, ամուր, նի-

հար փոքր մարմնով, որը նա զե-

տեղում էր լավագույն հագուստ-

ների մեջ, որոնք միայն Սեւիլ Ռո-

ուն կարող էր արտադրել: Երբ ես

լսեցի նրա մասին՝ հմայվեցի: Ես

գիտեի, որ կան հայ գրողներ,

որոնք գրել են իրենց բանաստեղ-

ծությունները, պատմվածքները,

թատերախաղերը, էսսեները եւ

պատմությունները հայոց լեզվով,

որ եղել են մարդիկ այնպիսի գրչանուններով, ինչ-

պիսիք են, ասենք, Րաֆֆի կամ Նարեկ, ու նաեւ այն-

պիսիներ, որ հանդես են եկել իրենց իսկական ան-

ուններով, ինչպես՝ Խաչատուր Աբովյան կամ Վա-

հան Թոթովենց: Սակայն ես չէի լսել որեւէ հայի մա-

սին, որն ինչ-որ հերթականությամբ մի բան գրած

լիներ անգլերեն լեզվով՝ ինչ էլ որ անունը լիներ, եւ

ես վստահ չէի, որ ինձ բավարարում է իմ իսկ ան-

ունը, այսինքն՝ Սարոյան: Գուցե փոխարենը լինի

Սահա՞րա: Դա չէ՞ր լինի կոպիտ, չոր, կոշտ, խղճուկ,

հողմածեծ եւ ամեն ինչ սպանող, բայց եւ՝ շատ խի-

զախ, քաջ, բախտավոր կամ փորձառո՞ւ: Երբ ես

լսեցի Մայքլ Առլենի մասին՝ ինքս ինձ ասացի. «Եթե

նա կարող է գրել՝ ուրեմն ես էլ կարող եմ: Նա հայ է

եւ ես էլ եմ հայ: Նա Մանչեսթրից էր եւ գնաց

Լոնդոն: Ես Ֆրեզնոյից եմ ու գնում եմ Նյու Յորք: Նա

սերում է միջին դասի գործարարներից: Ես սերում

եմ ոչ մի դասի չպատկանող բանաստեղծներից,

առնվազն հորս կողմից, որը 1911-ից ի վեր

մահացած է. խեղճ մարդու բախտը երբեք չբերեց»:

Ինչ վերաբերում է մորս կողմին, դա ուրիշ

պատմություն է. նրանք ուրիշ մարդիկ էին, եւ փառք

Աստծո, որ նրանք (հավանաբար՝ երկու կողմն էլ)

եղել են հիանալի եւ բանաստեղծական, այլապես

հերս անիծված կլիներ ամենասկզբից: Մայքլ Առ-

լենը դենդի էր, եւ մենք վերջապես հանդիպեցինք,

երբ նրա հռչակը վաղուց արդեն տեղի էր տվել, իսկ

իմը մեծ հոսանքով դեռ ծփում էր ափին: Մենք

խոսեցինք հայերեն, եւ անմիջապես ընդունեցինք

մեկմեկու՝ մեր միջեւ եղած տարբերություններով

հանդերձ: 1935-ին, երբ Էռնեստ Հեմինգուեյը հարձ-

ակվեց ինձ վրա՝ այն մշտա-

պես ցմփոր «Էսքուայր» ամս-

ագրում (քանի որ իմ առաջին

պատմվածքներից մեկում ես

ծաղրել էի նրա հիացմունքը

ցլամարտի հանդեպ), ես գրե-

ցի անմիջապես նրան՝ փոխա-

նակ պատասխանս տպագրե-

լու ամսագրի էջերում՝ հոնոր-

ար ստանալու եւ ձրի գովազ-

դի համար: Հեմինգուեյը պատ

-ասխանեց ինձ՝ փորձելով ար

-դարացնել Մայքլ Առլենի մա-

սին գրած իր աննշան դիտո-

ղությունը. «Մի մոռացիր, որ

մեկ ուրիշ հայ գրող էլ կար, եւ դու գիտես, թե ինչ

կատարվեց նրա հետ»: Սեփական վրդովմունքն ար-

դարացնելու նրա փորձը չհաջողվեց: Իմ ըմբռնու-

մով՝ Էռնեստ Հեմինգուեյը շատ գրական (եւ զգա-

յուն) հոգի էր, ոչ թե ֆիզիկական աշխարհի անվախ

մի հերոս: Մայքլ Առլենը շատ լավ կարող էր ամեն

մի թիզը ջենթլմեն լինել (ինչպես, ասում են, Ռեբե-

քա Ուեսթն է արտահայտվել), [1] սակայն քիչ տղա-

մարդիկ են այդչափ լինում: 1945-ին, «Պիեռ» հյու-

րանոցի բարում, մեր առաջին հանդիպման ժամա-

նակ նա ասաց, որ ինքը խորշում է իր գրվածքներից,

սակայն պատրաստվում է գրել մեկ ճշմարիտ գիրք

[2], իր իսկ պատմությունը, որը կկոչվի «Համեստ

սիրամարգը»:

Մայքլ Արմենիան:

Նա գրե՞ց այդ գիրքը: Նա երբևէ սկսե՞ց գրել այդ

գիրքը: Չգիտեմ: Առլեն: Արմեն: Արմենիան:

Թարգմանությամբ` Արծվի Բաղչինյանի

1. Ռեբեքա Ուեսթ - ամերիկյան գրաքննադատ: 2. Սարոյանն իր

«Յոթանասուն հազար ասորի» պատմվածքում հետեւյալն է գրել.

«Ինչո՞ւ ես չեմ հորինում մոդայիկ պատմություններ: Ինչո՞ւ չեմ

փորձում դուր գալ ընթերցող հասարակությանը: Է՛, լավ, ես հայ եմ:

Բայց Մայքլ Առլենը նույնպես հայ է: Եվ կարողանում է դուր գալ

հասարակությանը: Ես մեծապես հիացած եմ նրանով, փայլուն ոճ ունի,

տիրապետում է նման մյուս բաներին, բայց ես ցանկություն չունեմ

գրելու այն մարդկանց մասին, որոնց մասին նա է գրում: Դրանք

մարդիկ չեն, դիակներ են» (տես Վիլյամ Սարոյան, Ընտիր երկեր 4

հատորով, հ. 1, Երեւան, 1986, էջ 27):

Page 21: Magazine no 3

21

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Լուվր (ֆրանսերեն՝ Palais du Louvre ) - նախկինում

հանդիսանում էր ֆրանսիական թագավորական

պալատ, ավերված Տուիլիերի պալատի հետ (ֆրանսերեն՝ Palais

des Tuileries) Փարիզի գլխավոր

ամրոցֈ Պալատը գտնվում է

Փարիզի կենտրոնում` ձախ-

ից Սենա գետի, աջից` Ռիվո-լի փողոցի միջևֈ Լուվրը իր հավ-

աքածուով աշխարհի հռչակա-

վոր թանգարաններից է, իսկ մա-

կերեսով՝ Փարիզի ամենամեծ

թանգարանը (210.00 մ² քառակուսի, որից 68,000-ը

տրամադրված է ցուցահանդեսին) [1]

Թանգարանը ներկայացնում է բազմազան հավա-

քածուներ` սկսած անտիկ ժամանակներից մին-

չև 1848թ, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաս-

տան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արև-

ելք և Միջագետքֈ Լուվրում ներկացաված ստեղծա-

գործությունները բազմազան են` նկարներ, քան-

դակներ, կերամիկական ստեղծագործություններ,

հնեաբնական գտածոներ, արվեստի ստեղծագոր-

ծություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և

այլն: Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում

ներկայացված հունական անտիկ դարաշրջանի

քանդակ Միլոսյան Աֆրոդիտեն, Լեոնարդո Դա

Վինչիի Մոնա Լիզան (Ջոկոնդա), Էժեն Դելա-

կրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատու-

թյունը» կտավը, և բազմաթիվ այլ ստեղծագոր-

ծություններֈ Լուվրը աշխարհի ամենաշատ այ-

ցելուներ ունեցող թանգարանն էֈ 2008թ Լուվր է

այցելել շուրջ 8,5 մլն մարդֈ [2] Լուվրի մշտական

ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35հզ ստեղ-

ծագործություն` տեղաբաշխված 60,600 մետր²

ընդհանուր մակերեսով դահլիճներումֈ

Լուվրը և Փարիզի մյուս թանգարանները

Եվրոպական արվեստը սկսած 1848 թվակա-

նից Փարիզում ներկայացված է Օրսե թանգարա-

նում (1848-1914 թթ) և Պոմպիդու կենտրոն-

ում (1914ից սկսած` ժամանակակից և մոդեռն ար-

վեստ)ֈ Ասիական արվեստը ներկայացված է Գիմե

թանգարանում (ֆրանսերեն՝ Guimet )։ Աֆրիկա-

յի,Օվկիանիայի և Ամերիկա-

յի բնիկների արվեստը Լուվ-

րում գրավում է համեմա-

տաբար փոքր տեղ (շուրջ

հարյուր ստեղծագործու-

թյուն), Փարիզում սրանք

առավել ընդգրկուն ներկա-

յացված են Քե Բրենլի (ֆր-

անսերեն՝ quai Branly) թան-

գարանումֈ

Պատմությունը

Թագավորական Պալատը

1190 թ Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Օգոստ-

ոսը Սենա գետի ափին կառուցում է Լուվր ամր-

ոցըֈ [3] Ամրոցը կառուցված էր պաշտպանական

նպատակներովֈ 1317թ թագավորական գանձա-

րանը տեղափոխվում է Լուվր, իսկ Շառլ 5-րդ թա-

գավորը ամրոցը դարձնում է թագավորական նստ-

ավայրֈ Քաղաքի մեծանալու հետ մեկտեղ ամրոցը

հայտնվում է քաղաքի կենտրոնում և կորցնում է իր

պատշտպանական նշանակությունըֈ 1528թ Ֆրան-

սուա Առաջինը քանդում է ամրոցըֈ 1546-ին թա-

գավորը սկսում է ամրոցի վերակառուցումը, որպես

թագավորական ճոխ նստավայրֈ Միջնադարյան

պարսպի արևմտյան մասը քանդվում է և

փոխարինվում է Ռենեսանսի ոճով կառուց-

ված թևով (Ճարտարապետ Պիեռ Լեսկո)ֈ Այս աշ-

խատանքները շարունակվում են Անրի 2-րդի և

Շառլ 9-րդի թագավորության ժամանակֈ

Լուվրի հատակագիծը

Page 22: Magazine no 3

22

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Այնուհետև քանդվում է հին Լուվրի պարսպի հա-

րավային մասը` կառուցվելով Ռենեսանսի ոճով

նոր շենքի հսկայական թևֈ 1594-ին Հենրի 4-րդը

որոշում է Լուվրի պալատը ավելի մեծացնելով մի-

ավորել Տուիլիերի պալատի հետ, որը ներկայումս

չի պահպանվելֈ Թանգարանի գոծունեության սկիզ-

բը: Ամեն ինչ սկսվում է Արքայական հավաքածուի

լավագույն կտավների ցուցադրումից, որը պահ-

պանվում էր Լուքսեմբուրգիան պալատում 1750-

85թթ: Ցուցահանդեսը ունենում է ահռելի հաջո-

ղություն, որից հետո էլ միտք է ծագում Լուվրում

բացել մշտական ցուցահանդեսֈ Մարքիզ դը Մար-

ինյին ( (ֆր.)marquis de Marigny)Bâtiments du Roiի

ընդհանուր տնօրենը և նրա ժառանգորդ կոմս Ան-

գիվիլլերին (comte d'Angiviller) ծրագրում են Լուվրը

դարձնել թանգարանֈ 1791-ի մայիսի 6-ին ընդուն-

վում է օրենքը, իսկ 1793-ի օգոստոսի 10-ին տեղի է

ունենում նոր թանգարանի հանցիսավոր բացումըֈ

Սկզբում թանգարանը ծառայում է որպես արվեստ-

ագետների կրթարանֈ 1855-ից թանգարանը բաց էր

հանրությանը շաբաթական մեկ օր, մնացած օրե-

րին շարունակելով ծառայել արվեստագետնե-

րինֈ Առաջին կայսրության ժամանակ Լուվրը ստա-

նում էՆապոլեոնի թանգարան անունըֈ Առաջին

տնօրեն է նշանակվում Դոմինիկ-Վիվան Դենոնը

((ֆր.)Dominique-Vivant Denon) ։ Վերջինս Լուվրը

դարձնում է աշխարհի ամենամեծ թանգարանը և

նախագահում նրա ապամոնտաժումը առաջին

կայսրության անկման ժամանակֈ Թանգարանը

ընդլայնվում է նեոկլասի ճարտարապետներ Շառլ

Պերսիեի ((ֆր.)Charles Percier) և Պիեռ Ֆոնտենի

((ֆր.)Pierre-François-Léonard Fontaine) շնորհիվ, որ-

ոնք Ռիվոլի փողոցի երկայնքով կառուցում են Լու-

վրի շենքի նոր թևըֈ Հաջորդ փոփոխությունը կա-

տարվում է Նապոլեոն Երրորդի օրոք, մասնավո-

րապես grand dessein իրագործումըֈ Հյուսիսային Գալերիայի կառուցումը (Ռիվոլի փողոցի երկայն-

քով շենքը, որը Լուվրի պալատը միացնում է այժմ

ավերված Տուիլիերի պալատին) լրացնում և ավ-

արտում է Hector-Martin Lefuel (sur les plans de Louis

Visconti)։ Սրան զուգահեռ հարավային թևում

կառուցապատվում է սիմետրիկ թևը, որով ավար-

տուն տեսք է ստանում հսկայական ճարտարապե-

տական համալիրըֈ Բայց 1871-ին Փարիզի կոմու-

նան այրում է Տուիլիերի պալատը և ճարտարապետ

Lefuel ը ստիպված վերակառուցում է շենքի մի

հատվածը (հյուսիսային թևի վնասված կտորը)ֈ Իսկ

Տուիլիերի պալատը այդպես էլ չի վերականգնվում

և տարիներ անց բազմաթիվ կշռադատումներից

հետո վերջնականապես որոշում է կայացվում

մաքրել պալատի ավերակները, որն էլ տեղի է

ունենում 1882-ինֈ

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամա-

նակ Լուվրի ֆոնդերը էվակուացվում են, ըստ

նախապես` 1938 թ-ին որոշված պլանի, որն իրա-

կանացնում է Թանգարանի տնօրեն Ժակ Ժոարը

((ֆր.) Jacques Jaujard)։ [4] Վերջինս 1936-ին Իսպան-

իայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մեծ

օգնություն է ցուցաբերում Պրադո թանգարա-

նի ֆոնդրը Ֆրանսիայի տարածքով դեպի Շվեյ-

ցարիա տեղափոխելու գործումֈ Նա նախագծում է

նմանատիպ պլան նաև Լուվրի համար` Փարիզի

ռմբակոծվելու դեպքումֈ Սակայն ինչպես գրում է

Հեկտոր Ֆելիսիանոն. «Նա (Հիտլերը) խաղաղու-

թյան պաշտոնական պայմանագրի համար հույս

ուներ ստանալ Ֆրանսիայի ստորագրությունը, որ-

պեսզի ձեռք բերեր Լուվրի հավաքածուի լավագույն

նմուշները, որպես պատերազմի փոխհատու-

ցում» [5]. 1939թ օգոստոսին, Փարիզի օկուպացիայից

հետո, թվով 50 ստեղծագործություններ տարհան-

վում են Փարիզից և գերգաղտնի կերպով տեղա-

փոխվում են châteaux de Chambord (Loir-et-Cher),

Louvigny (Sarthe), Pau, ևն... Ընդհանրուր առմամբ

տեղի է ունենում 5,446 արկղերի 200 տեղափո-

խությունֈ Անտիկ հունական քանդակ [Սամոտրա-սի հաղթանակը հանգրվանում է château de

Valençayում, իսկ Ջոկոնդան «Փակված կարմիր

թավշյա պաստառով, այնուհետև կաղամախե

պատերով արկղի մեջ, կրում է ինվ. համար NLP n°0

և երեք կարմիր կետ, մեծ արժեքի նշանի

տարբերակիչ» [6]. Պատերազմի ընթացքի հետ

ֆոնդերի տեղափոխությունները ավելի ու ավելի

Page 23: Magazine no 3

23

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

տեղափոխությունները ավելի ու

ավելի զգուշություն է պահան-

ջում, մասնավորապես ազատ զոնայի գրավումից հետոֈ Ի վեր-

ջո գերմանացիներին հաջողվում

է ճշտել թաքստոցների ճշգրիտ

վայերերը, սակայն Գերմանիայի

արվեստի պաշտպանության հա-

նձնաժողովի պատասխանատու

կոմս Վոլֆը աչք է փակում սրա

վրա` կարևոր համարելով միայն

այն, որ արվեստի գլուխգոր-

ծոցները հասնեն հաջորդ սեր-

ունդներինֈ [6] Օկուպացիայի ժա-

մանակ գերմանացիները Պատ-կերազարդ արվեստի հատուկ անձնակազմի ((գերմ.)Sonderstab

Bildende Kunst) ղեկավարությամբ

ամբողջ Ֆրանսիայով Թանգարա

ններից և մասնավոր հավաքա-

ծուներից սկսում են արվեստի

ստեղծագործությունների սիստե-

մատիկ կողոպուտ, գլխավորա-

պես վտարված կամ փախուստի

դիմած հրեաների բնակարան-

ներիցֈ 'Լուվրի հնագիտության

բաժնի վեց դահլիճներ մասամբ

վերածվում են պահեստի սրահի,

որտեղ բերվում են հրեաներից

գողացած ստեղծագործություն-

ները և որտեղ Ռայխսմարշալ

Հերմանն Գյորինգը 1941թ մայիսի

3-ին իր անձնական նստավայրը

զարդարելու համար ստեղծա-

գործություններ է ընտր-

ումֈ' [6] Ժյո դը Պոմմ Ազգային պատկերասրահի շենքը վերած-

վում է թաքստոցի` annexe-իֈ

Ստեղծագործությունները պահ-

պանվում են արկղերի մեջ, նախ-

կին սեփականատերերի մասին

նշումներովֈ Հետագայում պատ-

կերասրահի աշխատակից Ռոզ Վալանի ((ֆր.)Rose Valland) ջան-

քերով հենց թաքստոցում հա-

մարակալվում են sont répertoriés,

ինչը թույլ է պատերազմից հետո

ստեղծագործությունները վերա-

դարձնել իրենց նախկին սեփա-

կանատերերինֈ Լուվրը նույնպես

պատերազմից հետո գրեթե ամ-

բողջությամբ վերագտնում է իր

գլուխգործոցներըֈ

Լուվրի Բուրգը

1983թ Ֆրանսիայի Նախագահ

Ֆրանսուա Միտերանի պատվե-

րով Լուվրի պալատի Նոպոլեոն-

յան հրապարակի մեջտեղում

կառուցվում է Բրգաձև նոր

մուտք` Լուվրի բուրգըֈ Նախա-

գծումը իրականացնում է չինա-

կան արմատներով ամերիկացի

ճարտարապետ Լեո Մինգ Պեյըֈ

Ամբողջ կոմպլեքսը կառուցված է

ապակե կտորներիցֈ Գլխավոր

բուրգի բարձրությունը 23,64 մ,

իսկ հատակը 35,42 մ քառակուսիֈ

Ամբողջ բուրգը բաղկացած է իր-

ար միացած թվով 603 շեղան-

կյուններից և 70 եռանկյուններիցֈ

Հանդիսավոր բացումը կայացել

է 1989 թ մարտի 30-ին, իսկ բաց-

վել է ապրիլի 1ինֈ Բուրգի կա-

ռուցման առիթը 1789թ ֆրանս-

իական մեծ հեղափոխության 200

-ամյա հոբելյանն էր։

Լուվրի Բուրգը

Page 24: Magazine no 3

24

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Ըստ արխիվի տվյալների, Հայաստանում միայն 37-38 թվականներին

բռնության է ենթարկվել 8 հազար 104 մարդ, որոնցից 4 հազար 530-ը

գնդակահարվել է:

ԻՄ 37 ԹՎԱԿԱՆԸ

37 թիվ ասածը շուտվանից կա իմ մեջ, ու

շուտվանից եմ բավական անհոգ, անտարբեր ու

թռչնային մարդկանց մասին մտածել, որ նրանք

չգիտեն 37 թվի մասին ու հավանաբար ոչինչ էլ

չգիտեն: 37 թիվը ինձ համար Բակունցի ձայնն է

ականջներիս մեջ հնչող` "տվե՜ք ինձ թուղթ ու գրիչ",

այն համալսարանական ժողովն է, որտեղ Մկրտիչ

Արմենի քրոջը պատին են դեմ տվել իր

կուրսեցիները եւ ասել` դու ինչո՞ւ ես քո ժողովրդի

թշնամի եղբոր համար գուլպա գործել եւ ուղարկել:

Աղջիկը սկզբից ասել է` այդպիսի բան չկա, մենք

հրաժարվել ենք նրանից, հետո հանկարծ հեկե-

կացել ու ասել է` ախր եղբորս ոտքերը հիվանդ են,

չեն դիմանա Սիբիրին... ահա այդ ամբողջ մղձա-

վանջը Սոլժենիցինի "Գուլագի" հետ ունենք մեր

մեջ: Ու այսօր, երբ Երեւան քաղաքում կինոնկարի

հերոսներ են տխուր դեմքերը՝ հոգին ու մարմինը

կարծես առանձնացած, երբ հեռուստատեսությամբ

ինչ-որ մարդիկ են քանի տարի գնում-գալիս ու ինչ

բաներ ասում, տխուր աչքերով մարդկանց հետ

կապ չունեցող, ինչ-որ Գալուստ Սահակյան, ինչ-որ

Հրանտ Թոխատյան, էդ Ադիբեկյանը, էդ հավեր-

ժական թվացող Ազարյանը` ընտրակեղծիքի, ուզած

-չուզած գալիս՝ դեմդ կանգնում է Ստալինի բեղլո

բութ դեմքը...

ԻՆՉՊԻՍԻ՜ ՆՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ին Խաչիկ Դավթյան անունով երիտա-

սարդն ականատեսն էր եղել այն մարդու մահվան,

որի գլուխը ցրիվ էր եկել, եւ արյան մեջ թրթռում էին

մսակտորները: Ու չնայած Խաչիկն ինքն էլ այդտեղ

ծանր վիրավորվել էր ոտքից, բայց նրան ոչ միայն

տուժող չեն ճանաչել, այլեւ, դեռ ոտքը գիպսի մեջ,

տարել են գլխավոր դատախազություն՝ քննիչ Հով-

ակիմյանի մոտ (հիշենք ազգանունը, պետք կգա),

նրա հանդեպ բռնություն գործադրել եւ պարտա-

դրել, որ իրենց ուզած մարդկանց դեմ ցուցմունք

գրի: Խաչիկի վիրավոր ոտքն այնպես են ոլորել, որ

վերքը նորից բացվել է եւ արյունահոսել: Ահավոր

ցավերի մեջ նրան ստիպել են, որ գրի, որ այս ու այն

մարդկանց կողմից է ցույցի բերվել, սպառնացել են.

"Կհանենք միջանցք եւ առողջ ոտքդ էլ կկոտրենք.

կասենք՝ ուզում էր փախչել": Խաչիկի պատկերած

կարճահասակ ոստիկանն այդտեղ հիշել է 37 թվի

դեպքերով լեցուն մի ֆիլմ, ասել է. "Եթե տեսել ես

"Կարոտ" ֆիլմը, պետք է հիշես, թե Առաքելին ոնց

էին "զաստավիտ" անում ցուցմունք գրել": Փաստո-

րեն, ոստիկանը տեսել է "Կարոտ" ֆիլմը ու ոչ թե

մեզ նման մտածել, որ պետք է ատել տանջող մեքե-

նան, այլ ուզեցել է ինքն էլ Սարկիսով լինել, Մուղ-

դուսի լինել, որ ուժեղ զգա իրեն: 37 թվականի իրենց

նմանների ժամանակը այսօր մենք էլ ենք ուզում

հիշել, հատկապես "կարմիր միլիցիայի մասով":

Վերջերս մի բռնադատված ամուսիններ ինձ նվի-

րեցին "Քաղաքական բռնաճնշումները Հայաստա-

նում 1920-1953 թթ." գիրքը, որն իրենց` բռնադատ-

վածների խնդրանքով կազմել ու ներկայացրել էր

"գրող, լրագրող, պատմաբան" Արմենակ Մանուկ-

յանը` ՀՀ ԱԱՆ եւ ՆԳՆ արխիվների հիման վրա: Այ-

դտեղ կարեւորը փաստերն են, որովհետեւ գրքի

հեղինակը, պարզ երեւում է, որ, լինելով այդ

հիմնարկի` ԱԱՆ աշխատողը, 37-ի

Page 25: Magazine no 3

25

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

զուգահեռները մինչեւ գրքի տպագրության ժամա-

նակը չի բերել եւ մեկնաբանություններն էլ թաքուն,

անորսալի է արել, որովհետեւ, ինչպես գիտենք, այդ

հաստատությունում մինչեւ հիմա Երկաթյա Ձերժ-

ինսկու նկարն է փակցված պատերին: Իհարկե, դա

տիտանական աշխատանք է, եւ յուրաքանչյուր

մարդ, ով "առաջին ձեռք" շփվեր այդ արյունոտ ար-

խիվների հետ, այնտեղից հիվանդ դուրս կգար կամ

առավել առողջացած իրեն կնվիրեր այն բանին, որ

աշխարհում այլեւս չլինեն քաղաքական բռնաճն-

շումներ: Բայց գրքի հեղինակի ձայնը, իհարկե, չլս-

վեց ոչ մարտի 1-ից հետո, ոչ "դատական" պրոցես-

ներին: Ես վերջերս նույնիսկ զրուցեցի մի շարք բռն-

ադատվածների հետ, որոնք խոսում էին միայն իր-

ենց հետ պատահածից եւ զգուշանում էին խոսել

այսօրվա դատավարություններից, վախից թե

ինչից՝ ուրիշների տառապանքը իրենցը չհամա-

րելով: Այսպես, Խաչիկի ոստիկանի ժամանակների

2008 թվականից գնանք "Կարոտ" ֆիլմի ժամանակը.

"Բռնաճնշումներ..." գրքի հեղինակ Արմենակ Մա-

նուկյանը, նկարագրելով Սարդարապատի ճակա-

տամարտի հերոս գնդապետ Հակոբ Աթոյանի խո-

շտանգումներն ու հաջորդ օրվա մահը բանտի հիվ-

անդանոցում, գրում է. "Այս մանրամասների շարա-

դրանքը անհրաժեշտ ենք համարում, որպեսզի հս-

տակ լինի, թե հիմնականում ինչ պայմաններում եւ

ինչ միջոցներով էին կորզվում այդ տարիների խոս-

տովանությունները. կարծում ենք, որ այդ առումով

կարեւորվում է ոչ թե այն, թե կոնկրետ "ինքնա-

խոստովանանքներ" էին կատարում ձերբակալ-

վածները, այլ այն, թե ինչ "մեղադրանքներ" էին

բարդվում, որպես կանոն, անմեղ մարդկանց վրա,

ոչ թե այն, թե ում անուններն էին "տալիս" տարբեր

միջոցներով ահաբեկման ենթարկված, ըստ էութ-

յան օրինականորեն պաշտպանվելու ոչ մի միջոց

չունեցող բանտարկյալները, "վկաները" եւ ուրիշ-

ներ, այլ ում էին ուզում տեսնել քննիչները, իսկ

ավելի ճիշտ` երկրի քաղաքական ղեկավարները":

Դե ինչ, ինչպես Չարենցը կասեր, "խնդալու կամ

լալու պատճառ կարծեմ՝ չիք":

37 ԹՎԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Երբ կարդացի գնդակահարված ու աքսորված ճար-

տարապետների անուններն ու գործերը, հասկացա,

թե ինչու Երեւանն ունի երկու ձեռքի մատների վրա

հաշվվող ճաշակով կառույցներ, իսկ մնացածը`

"կոլխոզշուկա" եւ բարաք-շենքերի քաղաք: "Մոս-

կվա" կինոթատրոնի, "Երեւան" ու "Սեւան" հյուրա-

նոցների ճարտարապետներից սկսած, բոլոր լավա-

գույն ճարտարապետներին գնդակահարել են, իսկ

նրանց աշակերտներն արդեն տայգայի քաղաքներն

են կառուցել աքսորում: Երեւանյան խրուշչովկա-

ներն արդեն մարդուն չհարգելու, իրենցից` կուսակ-

ցական ջոջերից առանձնացնելու արտահայտու-

թյունն են ու անդեմ ու տգեղ հասարակարգի հուշ-

արձանը... Երբ կարդացի ամենասկզբներում գնդա-

կահարված ու բանտված իրավաբանների ցուցակը

կամ օրինական ճանապարհով իրենց անմեղու-

թյունն ապացուցելու նրանց ճիգերը, հասկացա, որ

մացո-մուցոն, փիլոյան-միլոյանը փող-թուք, փող-

թուք վիճակի մեջ նորմալ են` որպես իրենց բութ

ժամանակի գերազանցիկներ: Երբ կարդացի դեռեւս

քսանականներին բոլոր հերոսների աքսորման ու

30-ականներին արդեն գնդակահարման ցուցակ-

ները, տեսա վախկոտ իշխանավորի ատելությունը

իսկական քաջերի հանդեպ, ու թե ինչու Սասուն

Միքայելյանին ազատելն այդքան ցավոտ է մեր այս-

օրվա իշխանության համար:

ՉՀԱՏՈՒՑԱԾ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՍՍՀՄ-Ը

Գրքի հեղինակը չափազանց նուրբ մի սարսափելի

փաստ է ներկայացնում. "Ճակատագրի բերումով թե ինչ-

ինչ պատճառներով ՀԽՍՀ դատախազ Ա. Հարություն-

յանը չի ենթարկվել որեւէ դատական պատասխանա-

տվության՝ այն դեպքում, երբ հայտնի է, որ նա, լինելով

ՀԽՍՀ դատախազը եւ ՀԽՍՀ ՆԳԺԿ -ի եռյակի անդամ,

որի նիստերի ընթացքում առաջին շրջանում քննարկվել

է 831 մարդու գործ, որոնցից գնդակահարության են դա-

տապարտվել 660-ը, այլ պատժաչափերի` 160-ը, երկր-

որդ շրջանում՝ 6 հազար 333 մարդու գործ, որոնցից գն-

դակահարվել են 3հազար 639-ը, այլ պատժաչափեր են

Page 26: Magazine no 3

26

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

ստացել 2հազար 694-ը, եւ երրորդում` 319 մարդու

գործ, որոնցից գնդակահարվել են 95-ը եւ 224-ը

ստացել են այլ պատժաչափ": Այնուհետեւ գրքի

հեղինակն ավելացնում է. "Ավելորդ չէ նշել, որ

դատապարտվածների մեծամասնությունը հետա-

գա տարիներին արդարացվել է": Հետագա տողե-

րում կարդում ենք, որ միակ պատիժը նրան գործից

հեռացնելն ու ՊԱԿ-ի բարձր թոշակի ցուցակից հա-

նելն է եղել: Այսինքն, մարդը Ստալինի մահվանից

մինչեւ իր մահը շրջել է Երեւանի փողոցներում,

որոնցից շատերը գնդակահարվածների անուններ-

ով են, ապրել է անպայման քանդակներով զարդար-

ուն մի ստալինկա շենքի լավագույն բնակարան-

ներից մեկում, հաճախ հանդիպել է իր ողջ մնացած

զոհերին ու սպանվածների երեխաներին... ահա ին-

չու սովետական դպրոցներում այդպես մշուշոտ էր

ներկայացվում ամեն ինչ, եւ ահա թե ինչու ՊԱԿ-ն

իր արխիվները այդպես պինդ պահեց ժողովրդից

սովետի ողջ գոյության տարիներին, եւ հիմա էլ

փակ ու մշուշոտ է: Եւ ահա թե ինչու Երեւանի կեն-

տրոնի բնակչությունը, հատկապես առայսօր ռուս-

ախոս, այդպես ստալինահոտ են, ընդ որում՝ իշխա-

նասեր ու քաղքենի են ոչ միայն նրանք, որոնց կուս-

ակցական հայրերն ու պապերը 37-ին մատնող ու

սպանող են եղել, այլ նույնիսկ նրանք, որոնք զոհ-

երի հարազատներ են, սովետական ձեռնտու քաղ-

քենիությունը դեռեւս դուրս չի ելել նրանց միջից ու

ինչպես ժամանակին վերեւից են նայել ու համարյա

մարդ չեն համարել հայալեզու-հայադպրոց բանվոր

-գյուղացիներին, այն նույն հայացքով էլ այսօր նա-

յում են բռնությունների ու անօրինականություն-

ների դեմ պայքարող ժողովրդին: Բան չե՞ն հասկա-

նում, թե՞ այդ բանը ձեռնտու է իրենց՝ չեմ հասկա-

նում:

Գայանե Բաբայան

http://tert.hraparak.am/hodvac.php?h_id=2880

ԱՄԲՈՂՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍ-

ՏԱՏՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ.

Ամբողջատիրության հաստատման նախադրյալները

Մեզ հայտնի ամբողջատիրական ռեժիմները ուն-

եին խորը պատմական գաղափարական արմատ-

ներ և բազում իրական հետևորդներ: Իսկ գաղա-

փարները, ինչպես հստակ երևում է, ոչ թե դատարկ,

հորինված երևակայություն էին, այլ ինչպես հետա-

գայում երևաց, դրանք իրենց ուժով գրավեցին ժողո-

վրդի հսկայական զանգվածներ: Ավելի մանրա-

մասն դիտարկենք, թե ինչպիսին էին աղբյուրները,

պատճառները և պայմանները: Վերցնենք գերմա-

նական նացիոնալ-սոցիալիզմը: 1929 թ.ին նյու-յոր-

քյան սակարանում տեղի ունեցավ արժեթղթերի

շուկայի անկում, որը համաշխարհային տնտեսա-

կան ճգնաժամի պատճառ դարձավ: Գերմանիայում

գնաճը, թանկացումները և տնտեսության ընդհա-

նուր ճգնաժամը խորանում էր այն հագամանքով,

որ Գերմանիան, որպես համաշխարհային պատեր-

ազմում պարտված կողմ, ստիպված էր ռազմա-

տուգանք վճարել: Շարունակությունը հաջորդիվ http://armwiki.wordpress.com/2011/04/21/totalitarism/

Page 27: Magazine no 3

27

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012

Հարգարժան գործատուներ, մենք աշխատանքի տեղավորման

գրասենյակ ենք: Կարող ենք Ձեզ ներկայացնել համապատասխան

որակավորում և կրթություն ունեցող աշխատակիցներ: Մենք

պատրաստ ենք հայթայթելու Ձեր բիզնեսի պահանջներին

համապատասխան աշխատակիցներ: Մեր ծառայությունների դիմաց

որևէ վճար չենք ակնկալում, հայցում ենք համագործակցություն:

Պատրաստ ենք մատուցելու բարձր մակարդակի ծառայություն:

Front Desk/Medical Assistant, ASAP.

AV Employment Agency hiring right now, Medical Office,

Fluent English/Armenian, 5 days, mon-thurs, 10am-6pm and

sat, 10am-6pm, training will be $10 and the start will be $12,

must be a High School Graduate in U.S. or living in U.S. for a

very long time, Position will start in April, Female Age:23-30

years old, West Hollywood, CA. 818-277-1119.

Butcher/Market experience. ASAP

AV Employment Agency hiring right now, Market, Armeni-

an, 6 to 7 days, 8am-9pm or 3pm-9pm, Male age: 30-48,

Van Nuys, CA. 818-277-1119

Middle school Tutor and Middle school and High School

Math Tutor exp. ASAP

AV Employment Agency hiring right now, Middle school,

Fluent English/Armenian, particularly female, to work with

students 1st grade-Middle school. Also looking for a math

tutor to work with middle school and high school students,

must be well qualified and have experience. The position is

part time. Los Angeles, CA. 818-277-1119

Babysitter, newborn baby Exp. ASAP. AV Employment Agency hiring right now, House, Fluent Russian/English, prefer Armenian, 6 days, Live in, $450 a week, taking care of baby, doing laundry, taking out to walk, female age: 35-55 years old, Encino CA. 818-277-1119

Production Manager Clothing Exp

AV Employment Agency hiring right now, Company, Fluent

English, female age: 20-40 years old, Contact emails, send

Emails, Quick Book, Comp. Skills, Word, Excel,

5 days, 9-30AM-5-30PM, Los Angeles, CA. 818-277-1119

Diamond Cutter/experience, ASAP.

AV Employment Agency hiring right now, Jewelry Company,

Armenian, 5 days, 8am-5pm, Hour $12 and up, Male/Female

age: 25-50 years old,

Lahamajun, Ponchik and Perashki cooker/experience AV Employment Agency hiring right now, Market, English/Russian/Armenian, 6 days, 8am-5pm, Female age:35-50 years old North Hollywood, CA. 818-277-1119

Mediterranean/Italian/Cook/experience

AV Employment Agency hiring right now, Restaurant, Ar-

menian, 7 days, 2 shifts, 7am-4pm and 4pm-10pm, Male/

Female Los Angeles, CA 818-277-1119

Ukrainian Babysitter ASAP.

AV Employment Agency hiring right now, Ukrainian, Molda-

vian , Russian, Armenian babysitter, must speak fluent Rus-

sian, House, live in 6 days, take care of 5 year old girl, cooking,

doing laundry, must have CA driver license, take the child to

school, $2000 monthly, Marina Del Rey. 818-277-1119

Health Insurance Agents, ASAP.

AV Employment Agency hiring right now, Insurance Compa-

ny, Fluent English, 5 days, 9am-5pm, Must have License, and

in need of 11 people, Male/Female

Glendale/Pasadena/La Crescenta, CA 818-277-1119

Deli, Market experience, ASAP.

AV Employment Agency hiring right now, Market, English/

Armenian/Russian, 6 days, 2 shifts, 12pm-7pm or 2pm-9pm,

Female age:30-40 years old

North Hollywood, CA. 818-277-1119

Ultrasound Technician/experience Traveling

AV Employment Agency hiring right now, Diagnostics Com-

pany, English, Russian and Armenian, 5 days, FT/PT, 8:30am

-5pm, monthly $2500 & up, Female, North Hollywood, CA.

Los Angeles, CA. Long Beach, CA .818-277-1119

Page 28: Magazine no 3

28

THEARMENIANSMAG.COM ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2012