drohutyan nshanner

16
ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ: ՀՀՀՀՀՀՀՀ [:] ԴԴԴԴԴԴ Դ ԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ (ԴԴԴԴ, ԴԴԴԴ, ԴԴԴԴ, ԴԴԴԴ, ԴԴԴ-ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ) ԴԴԴԴԴԴԴ: ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ Դ ԴԴԴ ԴԴԴԴԴ: ՕՕՕՕՕՕ` ԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴ ԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴ: ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴ ԴԴԴԴԴ, ԴԴ ԴԴԴԴԴ ԴԴ, ԴԴ ԴԴԴԴ ԴԴԴԴԴ, ԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴ: ԴԴԴԴ ԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ: ՀՀՀՀՀՀՀ [.] ԴԴԴԴԴԴ Դ Հ. ԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴ, ԴԴԴ ԴԴԴԴԴ ԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴ: ՕՕՕՕՕՕ` ԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ. ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ. ԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴ: Հ. ԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴ, ԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ Դ: ՕՕՕՕՕՕ` ԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴ Դ ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴ ԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ. ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴ ԴԴԴԴԴ ԴԴ: Հ. ԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴ Դ ԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴ ԴԴԴԴ:

Upload: guappita

Post on 12-Sep-2014

128 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: drohutyan nshanner

Հայոց Լեզվի Տրոհության նշանների ուղեցույց:

ՎԵՐՋԱԿԵՏ [:]

Դրվում է ավարտված նախադասության (լրիվ, թերի, բարդ, պարզ, բառ-նախադասության) վերջում: Արտահայտում է մեծ դադար:

Օրինակ`

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի: Կինը չէր համաձայնվում:

ՄԻՋԱԿԵՏ [.]

Դրվում էա. անշաղկապ բարդ համադասական նախադասությունների բաղադրիչ նախադասությունների միջև, եթե դրանք որոշ ինքնուրույնություն են պահպանում:

Օրինակ`

Քամին դադարեց. ամպերը ցրվեցին. շողաց պայծառ արևը:

բ. երկու նախադասությունների միջև, եթե երկրորդը նախորդի բացատրությունն է:

Օրինակ`

Դուռը բացեցի և շվարած կանգ առա նախամուտքում. դրսում հորդ անձրև էր:

գ. առաջադաս հեղինակային խոսքի և նրան հաջորդող որոշիչի ուղղակի խոսքի միջև:

Օրինակ`

Արջը գոհ մրթմրթաց քթի տակ. <<Ա՛յ ընկերս էսպես շիտակ պիտի լինի. Դե՛հ շիփ-շիտակ գնա՛ հիմի>>: (Շիրվանզադե)

Page 2: drohutyan nshanner

դ. բառի կրճատված մասի փոխարեն:

Օրինակ`

Առավոտյան տեսա ընկ. Արամյանին:

ե. համարակալումների ժամանակ, հերթական համար նշանակող թվից կամ տառից անմիջապես հետո:

Օրինակ`

Հայերենի հոլովները 7-ն են.1. ուղղական2. սեռական3. տրական…Հայերենի գոյականն ունի երկու թիվ.ա. եզակի,բ. հոգնակի

զ. բացատրությունից հետո, եթե անմիջապես հաջորդում են օրինակներ:

Օրինակ`

Որոշյալ առման դեպքում գոյականների վրա դրվում են որոշիչ հոդեր.քաղաքը, գյուղը, կատուն:

է. բառից կամ բառաշարից հետո, եթե հաջորդում է ահա, սա, սրանք բառերով սկսվող կարծիք, միտք:

Օրինակ`

Լինե՞լ թե չլինել. սա է խնդիրը: (Շեքսպիր)

ՍՏՈՐԱԿԵՏ [,]

Դրվում էա. շաղկապավոր բարդ ստորադասական նախադասության գերադաս և ստորադաս նախադասությունների միջև:

Page 3: drohutyan nshanner

Օրինակ`

Երբ արքան իր զորախմբով տեղ հասավ, քաղաքն արդեն ծխացող հանգած հրդեհի էր նման:

բ. Շաղկապով կապված համադաս նախադասությունների միջև, շաղկապներից առաջ (բացի և, ու, կամ շաղկապներից):

Օրինակ`

Երնքում ամպրոպ էր որոտում, բայց անձրև չէր գալիս:

գ. և, կամ, ու շաղկապներից առաջ, եթե շաղկապվող երկրորդ նախադասության ենթական առաջինից տարբեր է:

Օրինակ`

Գարունը բացվեց, և չվող թռչունները վերադարձան:

դ. շաղկապներով չմիացած համադաս (բազմակի) անդամների միջև:

Օրինակ`

Հնչում էր հինավուրց եկեղեցու զանգերի տխուր, մելամաղձոտ ձայնը:

ե. միջանկյալ բառերը և նախադասությունները հիմնական նախադասությունից անջատելու համար (դրվում է մեջբերվող միավորներից հետո, առաջ կամ երկու կողմից` նայած դիրքին):

Օրինակ`

Իհարկե, հեշտ չէր համակերպվել անարդարության հետ:

զ. տրոհվող ձայնարկությունները նախադասության անդամներից անջատելու համար:

Օրինակ`

Page 4: drohutyan nshanner

-Հե՜յ, ո՞վ կուզի թել ու ասեղ: (Հովհ. Թումանյան)

է. կոչական բառը կամ բառակապակցությունը նախադասության անդամներից անջատելու համար:

Օրինակ`

-Արա՛քս, ինչո՞ւ ձկանց հետ պար չես բռնում մանկական: (Ռ. Պատկանյան)

ը. շեշտվող կրկնադիր շաղկապներից առաջ (և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չ… ո՛չ)

Օրինակ`

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր, Հեռացի՛ր, մոռացիր ինձ հավետ: (Վ. Տերյան)

թ. տրոհվող միջադաս դերբայական դարձվացքից առաջ և հետո:

Օրինակ`

Գրությունը, գրված լինելով անընթեռնելի ձեռագրով, անհասկանալի էր:

ժ. բացահայտիչից հետո, եթե նախադասության վերջին բառը չէ:

Օրինակ`

Մեր ազգային էպոսի գլխավոր հերոսը` Սասունցի Դավիդը, մարմնավորում է հայ ժողովրդի ազգային բնավորության լավագույն գծերը:

ԲՈՒԹ [`]

Դրվում էա. բացահայտյալի և բացահայտչի միջև:

Օրինակ`

Page 5: drohutyan nshanner

Իշհանուհու կողքին էր միայն նրա հավատարիմ աղախինը` Ձվիկը: (Դ. Դեմիրճյան)

բ. տրոհվող առաջադաս դերբայական դարձվացքից հետո և վերջադասությունից առաջ:

Օրինակ`

Դուրս գալով իշխանական ամրոցից` հեծյալների խումբն ուղղություն վերցրեց դեպի Արծրունիք: (Դ. Դեմիրճյան)

Հայոց երիտասարդ դյուցազունները թաքնվում էին Աշիշատի դիցանվեր անտառի մեջ` հեռվից դիտելու գեղեցիկ աստվածուհու լոգանքը: (Րաֆֆի)

գ. թվարկվող հետադաս, բազմակի, անորոշ առումով ենթականերից առաջ:

Օրինակ`

Հայ նշանավոր պատմավիպագիրերն են` Ծերենց, Րաֆֆի, Մուրացան:

դ. համարակալված թվարկումներից առաջ, եթե չկան միջարկվող հետևյալ, ներքոհիշյալ, ստորև բերվող և նման բառերն ու կապակցությունները

Օրինակ`

Մեր խնդիրներն են`ա. միավորել հայերինբ. սովորեցնել նրանց խոսել հայերենգ. …

ե. նախադասության որևէ անդամի վրա` հաջորդից անջատելու և ցույց տալու համար, որ վերջինիս լրացումը չէ:

Օրինակ`

Ւր` մորթուց կարված վերարկուի մեջ փաթաթված` նա նմանվում էր մի գունդուկծիկ արարածի:

Page 6: drohutyan nshanner

զ. հիմունքի և զիջման պարագաները տրոհելու համար (ըստ, նայած, չհաշված, չնայած, հակառակ, հանդերձ կապերի դեպքում):

Օրինակ`

Չնայած ցուրտ եղանակին` նա բավականին թեթև էր հագնված:Ըստ սովորության` նա տնից դուրս էր գալիս աքլորականչին:

է. թվարկման դեպքում, եթե դա կատարվում է նախ, ապա, հետո, առաջին, երկրորդ… բառերի ուղղեկցությամբ (դրվում է այդ բառերի վրա):

Օրինակ`

Ամբողջ օրը վազվզոցի մեջ էր. նախ` փոկրիկներին ուղեկցել դպրոց, ապա` կատարել գնումներ, հետո` ճաշ խատրաստել, տունը մաքրել:

ը. այսպես, այսպիսով, այն է, այսինքն, օրինակ և նման բառերի վրա, եթե հաջորդում է ամփոփում, մեկնություն:

Օրինակ`

Այսպես` կայացել է մեր պետությունը որպես միջազգային հանրության լիիրավ անդամ:

թ. լրիվ կամ մասնակիորեն զեղջված ստորոգյալի դեպքում:

Օրինակ`

Մահը մերն է, մենք` մահինը,Մարդու գործն է միշտ անմահ: (Հովհ. Թումանյան)

ժ. չափազանց կարճ ուրիշի խոսքը հեղինակի խոսքից անջատելու համար:

Օրինակ`

Հրավիրեցի նրան մի անգամ,Եվ նա ընդունեց` ասելով` կգամ…

Page 7: drohutyan nshanner

ժա. տեղեկատու բառակապակցություններում անձին կամ երևույթին բնորոշող բառի վրա:

Օրինակ`

Դիմող` Տ. ԳասպարյանՔարտուղար` Է. Դանիելյան

Առոգանության նշաններ

ՇԵՇՏ [՛]

Դրվում էա. կոչականի վրա, իսկ եթե նախադասության ոչ դերանվանական լրացում ունի, լրացման վրա:

Օրինակ`

Պտտվի՛ր, պտտվի՛ր կարուսե՛լ,Ես քո երգը վաղուց եմ լսել......Ահով, ահա կանչում եմ քեզ,Ցոլա՛, ցնո՛րք Նաիրի....

բ. հրամայական եղանակի բայերի վրա (ոչ միշտ), արգելական հրամայականի դեպքւմ` մի-ի վրա:

Օրինակ`

Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,Ինձ այդպես` քրոջ պես, մի՛ գթա:

գ. կոչական և բնաձայնական ձայնարկությունների վրա

Օրինակներ`

-Տո՛, Ձենով Օհան, տո՛, մահի տարած… (Հովհ. Թումանյան)

-Թը՛խկ, թը՛խկ, - լսվում էր կացնի ձայնը:

դ. կրկնադիր շաղկապների վրա (ոչ միշտ):

Page 8: drohutyan nshanner

Օրինակ`

Շատ տարիներ են անցել, բայց չեմ մոռանում ո՛չ այս դեպքը, ո՛չ այն իրիկունը...

ե. նախադասության որևէ բառի վրա, որը տրամաբանական շեշտ է կրում:

Օրինակ`

Օ՛, գարնա՜ն ամիս, ապրելո՛ւ ապրիլ… (Ս. Կապուտիկյան)

ՀԱՐՑԱԿԱՆ ՆՇԱՆ [՞]

Դրվում էա. հարցական իմաստ արտահայտող դերանունների և վերաբերականների վրա:

Օրինակներ`

Մի՞թե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի… (Վ. Տերյան)

Դու ե՞րբ զարթնեցիր:

բ. հարցական հնչերանգով արտահայտվող ցանկացած բառի վրա:

Օրինակ`

Խլացնե՞լ սիրտը, չզգա՞լ, չընդվզե՞լ,Մոռանալո՞ւ տալ,անգամ մոռանա՞լ: (Ս. Կապուտիկյան)

ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ՆՇԱՆ [՜]

Դրվում է արտասանության երկարաձգմամբ, զգացմունքներով արտարբերվող բառերի վրա, ավելի հաճախ` ձայնարկությունների:

Օրինակներ`

-Վա՜հ, էս մարդիկ ի՜նչ վաղ են քնում:-Հե՜յ, ո՞ւր ես, Դավիդ, հայոց պահապան…

Page 9: drohutyan nshanner

-Վա՜յ, փախե՜ք, եկա՜վ… հա՜յ, հարա՜յ, եկավ… (Հովհ. Թումանյան)

Բացահայտության նշաններ

ՉԱԿԵՐՏՆԵՐ [<< >>]

Դրվում ենա. մեջբերվող ուրիշի ուղղակի խոսքի սկզբում և վերջում:

Օրինակ`

<<Չդիմացավ՜, չճանաչե՜ց, չհասկացա՜վ>>,- յուրովի ճչաց ծաղկողը մտքում: (Վ. Խեչումյան)

բ. գեղարվեստական կամ գիտական երկերի վերնագրերի, թերթերի անունների մեջբերման դեպքում:

Օրինակ`

Րաֆֆու <<Սամվել>> վեպը պատկերում է չորրորդ դարի դեպքերը:

գ. զանազան կազմակերպությունների, հաստատությունների, ձեռնարկությունների, մեքենաների մակնիշները, անվանումները հիշատակելու դեպքում:

Օրինակներ`

<<Անանիա Շիրակացի>> վարժարան<<Ժիգուլի>> ավտոմեքենա

դ. հեգնական, ծաղրական երանգով կամ հակառակ իմաստով գործածվող բառերն անջատելու համար:

Օրինակ`

Բայց շատ <<խելոք>> ես:

ե. որևէ բառ, կապակցություն, նախադասություն, կամ այլ լեզվական միավոր ընդանուր խոսքից անջատելու, տարբերակելու համար:Տպագիր խոսքում նույն բանը կարելի է անել` նշված

Page 10: drohutyan nshanner

միավորները տառատեսակով ընդգծելով, թավ կամ շեղ տառատեսակներով գրելով:

Օրինակ`

<<Ձյուն եկավ>> նախադասությունը պարզ համառոտ է:

ՄԻՈՒԹՅԱՆ ԳԾԻԿ [-]

Դրվում էա. ինքնուրույն կամ հնչյունափոխված ձևով կրկնվող բառերից բաղկացած արտահայտություններում:

Օրինակներ`

արագ-արագ, մեծ-մեծ, մանր-մունր, աման-չաման

բ. խոսքիմաստային նույն արժեքը և քերականական նույն ձևն ունեցող բառերի հարադրություններում:

Օրինակներ`

կանաչ-կարմիր, ասել-խոսել, գրել-կարդալ, տուն-թանգարան

գ. երկու ինքնուրույն անուններից բաղկացած բաղադրյալ հատուկ անուններում:

Օրինակ`

Էլզաս-Լոթարինգիա

դ. երկրների, ժողովուրդների լեզուների անուններից բաղկացած հարադրություններում:

Օրինակներ`

հայ-ռուսական, ռուս-հայերեն, բուլղարա-հայկական

ե. Տեր, Միրզա, Մելիք և նման բաղադրիչներ ունեցող ազգանունները:

Օրինակներ`

Page 11: drohutyan nshanner

Տեր-ՊետրոսյանՄելիք-Մարտիրոսյան

զ. ինչ բաղադրիչով հարադրված անորոշ դերանուններում:

Օրինակներ`

փոքր-ինչ, ինչ-որ

է. հայկական մի քանի գրական անուններում:

Օրինակներ`

Սայաթ-Նովա, Նար-Դոս, Խնկո-Ապեր

ը. մոտավորական թվականներում:

Օրինակներ`

երկու-երեք ժամ, քսան-քսանհինգ տարեկանհինգ-վեց մարդ

թ. արաբական թվանշանների և հոլովական վերջավորությունների ու ածանցների միջև:

Օրինակ`

20-ամյա

ժ. ինքնուրույն բառ չգիտակցվող հապավումների և հոլովական վերջավորությունների միջև:

Օրինակներ`

ԱՊՀ-իՀՀ-ումՄԱԿ-ի

ժա. առանձին վերցնող բառերի, ածանցների և լեզվական այլ միավորների ու քերականական վերջավորությունների միջև (նշված միավորները գրությամբ ընդգծվում են կամ

Page 12: drohutyan nshanner

առանձնացվում են տառատեսակով):

Օրինակ`

Որոշիչ հոդը ը-ն է:

ԱՆՋԱՏՄԱՆ ԳԾԻԿ [-]

Դրվում էա. նոր տողից գրվող ուրիշի խոսքից հետո` հեղինակային խոսքից անջատելու համար (միջակետի կամ ստորակետի հետ զուգակցված):

Օրինակ`

Երկինքն ու երկիր մեզ ձայն են տալիս.-Դռները բացե՛ք, գարո՛ւն է գալիս: (Հ. Սահյան)

բ. պիեսներում` գործող անձի անվան և նրա սկսվող խոսքի միջև:

Օրինակ`

ՄԱՐԻԱՄ (մազերը շտկելով): - ԳնանքՍԵՅՐԱՆ – Լսեցեք, երդվում եմ իմ նամուսով, որ Սուսանը կամ իմը կլինի, կամ գերեզմանինը:

գ. բառի և նրա բացատրության միջև:

Օրինակ`

եդեմական – դրախտային

դ. սկիզբը և վերջը նշանակող բառերի կամ թվանշանների միջև:

Օրինակներ`

Երևան – Ստեփանակերտ երթուղի9 – 10-րդ դասարանները կոչվում են ավագ դպրոց:

ե. հեղինակի ուղիղ ձևով հանդես եկող անվան և նրա ստեղծագուրծության միջև:

Page 13: drohutyan nshanner

Օրինակ`

Հովհաննես Թումանյան - <<Գիքոր>>

ԿԱԽՄԱՆ ԿԵՏԵՐ […] (երեք կետ)

Դրվում են նախադասության վերջում, եթե միտքը առկախ է մնում:

Օրինակ`

Հեքիաթի պես էր… Անտառ էր, առու... (Վ. Տերյան)

ԲԱԶՄԱԿԵՏԵՐ [....] (չորս և ավելի կետեր)

Դրվում են մեջբերման ժամանակ խոսքի կրճատված մասի փոխարեն:

Օրինակ`

Համբոն ուզում էր.... Գիքորին տանի քաղաք.... Կինը չէր համաձայնվում:

ՓԱԿԱԳԾԵՐ () []

Դրվում են լրացուցիչ տեղեկություն, իմաստային հավելում պարունակող միջանկյալ բառերը, բառակապակցությունները, նախադասությունները` հիմնական նախադասությունից անջատելու համար:

Օրինակ`

Րաֆֆին ծնվել է Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում (այժմ` Պարսկաստանում):

Ուղիղ փակագծերը գործածվում են գիտական գրականության մեջ` տեքստերում բացակայող և վերականգնված բառերի, բառամասերի նշման համար, լեզվաբանության մեջ` հնչյունները առանձնացնելու համար:

Օրինակ`

Page 14: drohutyan nshanner

Ահա Ադամ [եղավ] իբրև մեզանից մեկը, որը բարին և չարը գիտի: <<Աստվածաշունչ>>

[բ], [գ], [դ] հնչյունները ձայնեղներ են:

ԱՊԱԹԱՐՑ [']

Գործածվում է արևմտահայերենում բառի զեղջված ձայնավորի փոխարեն (հիմնականում կը, մը մասնիկների ը-ի փոխարեն):

Աստղ մ'ալ ես կերթամ հավելյալ երկնիցԱստղերն ինչ են որ, եթե ոչ անբիծ Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին:

(Պ.Դուրյան)

Հոգիներուն կ'իջնե երազ մը բուրթյան(Մ.Մեծարենց)