Download - Zatik karine
Ամանի մեջ սիրուն ձվիկ,Ձվիկի վրա կարմիր զատիկ:
Յոթը փետուր,Յոթը փշեր,Յոթ շաբաթում տան քեզ պարգև:
Պուտ-պուտավոր զատիկը,Կարմիր, նախշուն մռութիկը:
Ակլատիզ` բռնեբիբիզ, Փետուրներդ` բիզ-բիզ, բիզ-բիզ, Կծու սոխը ոտքիդ տիզ-տիզ:
Երթից կախված Ակլատիզ Փետուրներդ սոխից պոկենք, Վերջին շաբաթ զատիկ բերես:
Կարմիր է ու պուտավոր, Շատ փոքրիկ մի մռութիկ, Գարնան հետ է նա գալիսՈւրախացնում ու ծափ տալիս:
(կիտաԶ)
Իմ գունավոր, սիրուն ….Իմ համով, անուշ ընկեր,Զարդարվում ես դու տոնին,Սիրուն նստում սեղանին:
կիվՁ Սկզբից է նա պուճուր,
Հետո աճում, մեծանում,Կանաչ զգեստ է հագնում:
կիծԱ
Մեծ պասն է նա պահում, Ջղայն դեմքով է լինում, Երբ պասն է վերջանում, Նորից թռչուն է դառնում:
զիտալկԱ
Նա տատիկն է զայրացած,Ակլատիզին բարկացրած,Երեխաներին կերակրում,Հետն էլ ուրախ խաղացնում:
իտատ սիտՈւ
Ուրբաթ օրը մրթմրթալով,Տմտմբալով, գալիս է նա.Իսկ անմեղ ու խեղճ ԱկլատիզինՍեղանից հեռացնում է քշելով: