Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա. 810-786 թթ

16
ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ Մ Մ.Մ. 810- 786ՄՄ.

Upload: onslow

Post on 05-Jan-2016

498 views

Category:

Documents


1 download

DESCRIPTION

Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա. 810-786 թթ. Ուրարտական արքա Նախորդող Իշփուինի Մենուա մ.թ.ա. 786-764 Հաջորդող Արգիշտի Ա. Ք.ա. 810 թ. Ուրարտույի թագավոր դարձավ Իշփուինի որդի Մենուան: Նա իր գահակալության ընդացքում կատարել է կարևոր գործունեություններ :. Մենուայի գործունեությունները. - PowerPoint PPT Presentation

TRANSCRIPT

Page 1: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

Մենուա թագավորԿառավարել է Ք.ա. 810-

786թթ.

Page 2: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

Ուրարտական արքա ՆախորդողԻշփուինիՄենուա

մ.թ.ա. 786-764ՀաջորդողԱրգիշտի Ա

Ք.ա. 810թ. Ուրարտույի թագավոր դարձավ Իշփուինի որդի Մենուան: Նա իր գահակալության ընդացքում կատարել է կարևոր գործունեություններ:

Page 3: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

ՄենուայիգործունեություններըԻշփուինիի և Մենուայի համատեղ

թագավորության տարիներին Ուրարտուի սահմանները ընդարձակվել են (հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանի արևելյան սահմաններին) և նրանք ստեղծել են Ուրարտուի առաջին կանոնավոր բանակը:

Page 4: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

Մենուայի թագավորության օրոք Ուրարտուն ապրել է ռազմաքաղաքական վերելք:

Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Էրզրումի դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ և տաճարներ: Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ:

Page 5: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

Հյուսիսում Մենուան հասել է Կարսի շրջան, Ճորոխի ավազան և Արարատի հյուսիսային ստորոտները և այնտեղ էլ Արաքսի աջ ափին, կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը:

Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի և այլ երկրների դեմ տարած հաղթանակները զգալիորեն ամրապնդել են Ուրարտուի դիրքերը հյուսիսում:

Page 6: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

Ուրարտու

Page 7: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

Մենուայի ջրանցքըՄենուան ստեղծել է ոռոգման լայն ցանց: Ոչ

միայն Ուրարտուում, այլ Հին Արևելքում յուրահատուկ տեղ է գրավել Մենուայի կառուցած վիթխարի ջրանցքը՝ շուրջ 72 կմ երկարությամբ, որը խմելու և ոռոգելու ջուր է մատակարարել (այժմ էլ գործում է) Ուրարտուի մայրաքաղաք Տուշպային (Վան): Մենուան ջրանցքներ է անց-կացրել Վանա լճի հյուսիսային, հարավային ու արևելյան ավազաններում և հարակից շրջաններում:

Page 8: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

Մենուայի ջրանցքի պատը սեպագիր արձանագրությամբ

(XIX )դարի գծանկար

Page 9: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

Արգիշտի Ա թագավորԿառավարել է Ք.ա. 786-

764թթ.

Page 10: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

Ուրարտական արքա ՆախորդողՄենուա

Արգիշտի ԱՀաջորդող

Սարդուրի Բ

Արգիշտի Ա-ը Մենուա թագավորի որդին և հաջորդն է: Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30):

Page 11: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

ԱրշավանքներըԳահակալման սկզբում Արգիշտի Ա-ն ջանքեր է

գործադրել Հայկական լեռնաշխարհի ցեղերին Ուրարտու պետության մեջ միավորելու համար:

Ասորեստանի դեմ արշավանքներում Արգիշտի Ա-ն երբեմն հասել է մինչև Բաբելոն: Վճռական հարված հասցնելով Ասորեստանին՝ Արգիշտի Ա-ն տիրել է Հյուսիսային Ասորիքով և Ուրմիա լճի ավազանով անցնող առևտրական մայրուղիներին: Ասորեստանը իր առաջնակարգ դիրքը Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Ուրարտու պետությանը, որը հասել է հզորության բարձրակետին:

Page 12: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

Շինարարականաշխատանքներ

Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն: Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը: Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն: Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն:

Page 13: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի

հիմնադրման մասին

Page 14: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

Կառավարման 11-րդ տարում (ք.ա. 776 թ.) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին: Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին: Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունիի թանգարանում:

Page 15: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

Արգիշտի Ա թագավորի հուշարձանը Էրեբունիի

թանգարանի դիմաց

Page 16: Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա.  810-786 թթ

Նյութը պատրաստեց – Մկրտչյան Էլեն 10-4

Ղեկավար – Արսեն Գալստյան