Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման...

67
1 ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ ՀԱՅՈՑ ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ Երևան-2007թ

Upload: levon-drnoyan

Post on 08-Apr-2016

255 views

Category:

Documents


6 download

DESCRIPTION

Լ. Դռնոյան. «Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ» աշխատությունը

TRANSCRIPT

Page 1: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

1

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

ՀԱՅՈՑ ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

Երևան-2007թ

Page 2: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

2

Դռնոյան Լ. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ:

Եր., «Լուսաբաց» հրատարակչություն, 2000, ......էջ

Եր. «Դար» հրատարակչություն, 2007, ......էջ

Աշխատության երկրորդ հրատարակությունն է` որոշ փոփոխություններով:

Ընդգրկում է «Դռնոյան-Նալյան ընտանիք» հեղինակային խմբի մշակած` նոր որակի

պետականության ստեղծման տեսությունը և գործելակերպը: Մարդկության

էվոլյուցիայի պահանջներից բխող` նոր հազարամյակի աշխարհայացքը, ազգային

մշակութային համակարգը և ազգ-համայնքի առողջ կենսակերպը – ահա նոր որակի

պետականության ստեղծման սյուները: Գիրքն ուղղված է հայ պետականության

վերակերտման և ազգային կյանքի առողջացման ուղիներ փնտրողներին:

ԵՐԿՐՈՐԴ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ

ԱՌԱՋԱԲԱՆԸ

Այս գրքի առաջին հրատարակությունից հետո անցել է ավելի քան յոթ

տարի, շատ ջրեր են հոսել, և նոր հրատարակության առիթով ուզում ենք մի քանի

դիտարկում անել:

Այս ժամանակահատվածում հիվանդ աշխարահակարգի ախտերը ավելի

խորացան.- ուր մնացին Կայուն մարդկային զարգացման հայեցակարգի(1992թ) և

Հազարամյակի հռչակագրի(2000թ) անհանգստության շեշտերը, այդ փաստաթղթերը

այսօր գրեթե մոռացված են: Եվ այդպես էլ պետք է լիներ, քանզի աշխարահակարգը

չունի մարդկության զարգացման ճիշտ աշխարհայացք, և մի քանի տարում նրա

ընդունած հռչակագրերը հնանում են: Իսկ Հայաստանի պետականությունը նույն

հունի մեջ շարունակում է իր ընթացքը – եվրաինտեգրումն է նրա գլխավոր ուղենիշը,

եվրոպական բարեկեցությունն է նրա ձգտումների բարձրագույն սահմանը: Բայց եթե

մի հայ նշանավոր պաշտոնյայի, դիվանագետի կամ կուսակցապետի ակնարկես, որ

եվրաընտանիքը առողջ օրգանիզմ չէ և հենց ինքը կարիք ունի օգնության, էթիկական

ու մշակութային առողջացման, ապա նա զարմացած կնայի քեզ. մեր քաղաքական

միջանցքներում այդպիսի խոսակցություններ չկան: Իսկ նույն ժամին եվրոպական

Page 3: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

3

զարգացած երկրների ընտանիքը չգիտի, թե ի'նչն է այս մոլորակի վրա առողջ հացն

ու ջուրը, սպառման գերմակարդակը ամլացնում է նրա հոգին, ճարպակալում է նրա

մանուկ սերունդը, ատլանտյան հակամշակույթը տիրում է նրա կյանքը: Բայց

Հայաստանը շտապում է այնտեղ, մեր ծայրամաս-երկիրը` հիացմունք ճառագող

աչքերով, նայում է այս նոր մետրոպոլիային, և թերարժեքության համախտանիշը

կաթվածահար է անում հայ պետականության ստեղծագործ ավյունը:

Մեր այս աշխատությունը աներկբայորեն ասում է` ինտեգրվել, բայց առողջ

աշխարհին, միասին ճանապարհ գնալ, բայց առողջ Եվրոպայի հետ,

պետականություն կառուցել, բայց ոչ սպառված «միջազգային չափանիշներով», այլ

Տիեզերքի ու Բնության համապարփակ օրենքներով:

«Դռնոյան- Նալյան ընտանիք» հեղինակային խումբը հստակ արձանագրում է

արթուն մարդկությանը լավ հայտնի իրողությունները. կյանքի կարևորագույն

ասպարեզների` համայնքի էթիկայի, կրթության, առողջապահության,

ապրելակերպի, մշակույթի ներկա «եվրոպական» և «միջազգային» չափանիշները

ախտահարված են և դրանց ախտորոշումները դրված են: Եվ ինչո'ւ զարմանալ, որ

Հայաստանում ևս կարող են մշակվել այդ ախտերից ապաքինման ուղիները: Այդ

տեսակետից` ներկա աշխատության նյութը և եզրահանգումները իրենց

նշանակությամբ դուրս են գալիս Հայաստանի սահմաններից և ստանում են

միջազգային նշանակություն:

Հայաստանը չունի զարգացման այլ ճանապարհ, քան նոր որակի

պետականության ստեղծումը: Յոթ տարի առաջ այս «Հիմնադրույթները»

հրատարակելիս դեռևս հույս ունեինք, թե մեր ընթերցողներից` մեր քաղաքական

վերնախավը, մտավորականությունը կընդունեն, որ իրենց առջև դրված է

Հայաստանի նոր ապագայի ստեղծման Ծրագիրը: Բայց պարզվեց, որ մեր

քաղաքական դաշտի ակումբ-զրուցարանները ճանաչողության ընդլայնման

ազդակներին որևէ ձևով չեն արձագանքում, էվոլյուցիայի օրենքներին չեն

ենթարկվում, այնտեղ էթիկական ու գիտական առաջախաղացում վերջին

տասնամյակում չենք հայտնաբերել:

Եվ այսօր աշխատությունը վերահրատարակելիս պարզ ու հստակ ասում

ենք` ձեր առջև դրված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ միջուկը, իսկ

այն լրացնում են մեր մյուս աշխատությունները: Հեղինակային խումբը շարունակում

է ՀԱՅՈՑ ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ստեղծման գործը. այն սկսվում է հղի կնոջ

արգանդում մեծացող պտղի դաստիարակությամբ և ընդգրկում է կենդանի կյանքի

Page 4: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

4

բոլոր ասպարեզները…(տե'ս` գրականության ցանկը), այդ գործն են անում բազում

այլ աշխատավորներ: Սակայն սա միայն սկիզբն է, հիմնական ջանքը և աշխատանքը

դեռևս առջևում են:

Նոր Հայաստանն էլ մի պտուղ է, որը մեծանում է ազգային արգանդում:

Կարո՞ղ են մեր պետական-քաղաքական վերնախավը, մեր ազգային զանգվածը

տատմայր լինել և ընդունել այդ անկասելի ծնունդը:

Այս հարցով էլ աշխատության վերահրատարակությունը դնում ենք

ընթերցողի սեղանին:

Լևոն Դռնոյան

Արուսյակ Նալյան

Page 5: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

5

Մարդկությունը ճակատագրական ընտրության առջև

Ամեն երկիր ու ագգ, իր ընթացքը նոր հազարամյակում գնահատելու և

ճշգրտելու համար, նախ պետք է ճիշտ գնահատի մարդկության կյանքի ու

զարգացման ներկա փուլը, քանզի ինքը մարդկության մի հատվածն է և կրում է նրա

ճանապարհի ու ճակատագրի կնիքը։

Ներկա մարդկությունը խորը բարոյական, էկոլոգիական, տնտեսական և

սոցիալական ճգնաժամի մեջ է, որի ակնհայտ պատճառը կյանքի երկու սկիզբների՝

հոգևորի ու նյութականի հավասարակշռության խախտումն է։ Մարդկության

գերակշիռ մասը դավանում է նյութապաշտությանը և օգտապաշտությանը,

կեցության մեջ զանց է առնում ոգու օրենքները ե բարոյական սկզբունքները, կտրվել է

Տիեզերքը ստեղծող արարչական Ուժից՝ Վերին Ակունքից։ Սահմաններ չճանաչող իր

նյութական նկրտումները բավարարելու համար նա իր կամքը հակադրել է Վերին

Կամքին, խախտել է մոլորակի գոյության ներդաշնակությունը, դուռ է բացել քաոսի ու

քայքայման ուժերի առջև։ Մոլորակը հիվանդ է, մարդկությունը տառապում է

բազմաթիվ ախտերով, համապարփակ աղետը մոտենում է:

Եվ ահա, մարդկությունը կանգնած է ճակատագրական ընտրության առջև.

ընտրել Լույսը և ճշմարտությունը, ձգտել ճանաչել նրանց Ակունքը, նորոգել

գիտակցությունը ու կեցությունը և փրկել մոլորակը վերահաս կործանումից, թե

շարունակել ներկա րնթացքը և հանձնվել քաոսի տարերքին։

Ներկա մարդկությունը ղեկավարող հզոր և հարուստ երկրները, միջազգային

կազմակերպությունները կարծես գիտակցում են վտանգի չափերը և Ռիո-դե-

ժանեյրոյի 1992 թ. վեհաժողովում ընդունեցին աղետը կանխելու քայլերի

անհրաժեշտությունը։ Սակայն դրան միտված՝ Մարդկային կայուն զարգացման

հայեցակարգի փաստաթղթերը խնդիրը չեն հստակեցնում` նորոգել մարդկության

կյանքը, փոխել նրա ապրելակերպը, իրապես խնայել մոլորակը, ներդաշնակել

հոգևորն ու նյութականը, դուրս գալ վերածնության իրական ճանապարհ։

Ճանաչողության մտածողական միջոցները թույլ չեն տալիս մարդկությանը

ճանաչել ճշմարտությունը և վերափոխել աշ֊խարհը, քանզի անհրաժեշտ է ոգու

տեսողության և ոգու ճանաչողության վերագտնում։ Ճանաչողության այդ

ճանապարհը կբերի աշխարհրնկալման այնպիսի շրջադարձի, որ մարդկությունը իր

հայացքը կուղղի դեպի Վերին Ակունքը, կճանաչի Վերին կառավարչության

գոյությունը, կսկսի իրական համագործակցաթյուն նրա հետ, ինչը դուռ կբացի

մոլորակի փրկության համար։ Եթե այդ շրջադարձը ուշանա, ապա մարդկությունը

ստիպված կլինի առավել մեծ կորուստների ու ահեղ ցնցումների գնով հասնել

շրջադարձի անխուսափելի հանգրվանին։

Հնչել է ընտրության ժամը. Մարդկությունը կարող է պոռթկումով արթնանալ

նյութապաշտության թմբիրից, տեսնել Տիեզերքից բխող անեզրական Լույսը և բռնել

Նոր Մարդկություն դառնալու ճանապարհը։ Այն ազգերը, որոնք կճանաչեն այս

ընդհանուր առաքելությունը, կկարողանան մասնակցել արթնացման այս գործին՝

նրանք իրենց հայրենիքներում կարող են նոր կյանք և Նոր Երկիր ստեղծել:

Page 6: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

6

Հայ ազգի առաքելությունը

Հայ ազգը այսօր ներկայանում է իր ապրելակերպի ու մշակույթի հազարամյա

օրրանների մեծ մասը կորցրած, այդ օրրան-հողի մեկ-տասներորդ մասը միայն

պահպանած աշխարհասփյուռ մի հավաքականություն, որի գոյատևման կռվաններն

են մշակույթը և պետականությանը։ Այս պահին, երբ մարդկությունը կանգնած է

ահեղ ընտրության առջև, հայ ազգը և նրա պետականությունը ևս պետք է անեն իրենց

ճիշտ ընտրությունը Լույսի ու խավարի միջև, որը միակ ճանապարհն է ազգային

իղձերի իրականացման։ ճիշտ ընտրությամբ ազգի կյանքը կներթափանցվի իրական

հավատով ու մշակույթով, որոնց հիմքի վրա կհաստատվի նոր պետականության

շենքը։ Սակայն, հայոց ընտրությունը այժմ կրկնակի դժվարացած է, քանզի նրա

տեսողությունը խոցված է, նա տառապում է կրկնակի կուրությամբ։ Նախ, նա

կուրացած է այնպես, ինչպես ամբողջ ներկա մարդկությունը, որը չի տեսնում ու

ճանաչում Տիեզերքի աշխատանքը, Նրա Վերին Կառավարչությունը։ Կուրության

մյուս պատճառը միջազգային հանրությունն է, որը ուսուցչություն է անում նյութով

աղքատներին՝ պարտադրելով նրանց ներկա քաղաքակրթության սպառված

արժեքները։ Հայ պետականությունը և հայ մտավորականությունը գրեթե ամբողջովին

են֊թարկվել են միջազգային հանրության անսխալականության պատրանքին և մի

դատապարտված կենսաձևի պատճենահանման ընթացք են որդեգրել։ Սակայն,

որքան դժվարանում է ուղին ու անելանելի է թվում ելքը՝ ազգի հավաքական ոգին

ձգտում է փրկության և ուղղվում դեպի Ճշմարտության Ակունքը, որպեսզի

վերականգնի ու նորոգի փրկչական կապը, ստանա գոյատևման Պլանը, առողջ Կյանք

կերտելու օրենքները և սկզբունքները:

Հայ ազգի առաքելությունն է՝ ճանաչել այդ Պլանը, հանձնվել նրա կենսատու

հոսանքին, երկրաստեղծ աշխատանքի մեջ – սկսած կենցաղից մինչև

պետականության կառուցումը՝ գործել նրա Օրենսգրքի և էթիկայի համաձայն,

ներդաշնակվել Տիեզերքի ու Բնութ֊յան հետ և դառնալ նոր, վերածնվող մարդկության

առաջատար մասերից մեկը:

Հայոց նոր պետականության (ՀՆՊ) նպատակը

ՀՆՊ նպատակը քննարկելուց առաջ պետք է կանգ առնել ազգի էության և դերի

վրա, որի գոյության սպասարկուն է պետականությունը։ Ազգը ստեղծվում է Վերին

Պլանի համաձայն՝ մարդկության զարգացման մեջ որոշակի առաքելություն

կատարելու, նրա ընդհանուր մշակույթը հարստացնելու, Մարդու համար մի ուրույն,

անկրկնելի Հայրենիք ստեղծելու համար։ Ամեն Ազգ ու նրա կերտած Հայրենիքը

Մարդու համար ստեղծում են հոգեկան-ֆիզիկական կյանքի այնպիսի միջավայր, որը

նպաստում է նրա ներդաշնակ զարգացմանը ե առաջընթացին։ Եթե Ազգն ու

Հայրենիքը կատարում են այս խնդիրը, ապա նրանք մշտական նորոգչական կապի

Page 7: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

7

մեջ են լինում Վերին Պլանի հետ, ստանում են նրա աջակցությունը և գոյատևում։ Իսկ

եթե Ազգն ու Հայրենիքը շեղվում են ուղուց, նրանց ստեղծած կյանքը չի նպաստում

Մարդու հոգեկան-ֆիզիկական զարգացմանը, Մարդուն կտրում է իր էությունից և

Վերին Ակունքից, ապա նրանք վերին որոշումով թողնում են պատմության

ասպարեզը։

Եվ ահա, եթե Ազգի ու Հայրենիքի գոյության հիմնական պայմանը մշտական

կապն է Վերին Ակունքի հետ՝ պետք է ճշտել այդ կապի միջոցները և դրանց

պահպանման խնդրում պետականության դերը։ Ազգի և Վերին Ակունքի կապը

ապահովվում է երեք ճանապարհով՝ ազգային մշակույթի մշտական պաշտամունքի,

ազգի մշտական ու արդար աշխատանքի և մշտական համազգային աղոթքի միջոցով։

Վերջինը՝ համազգային աղոթքը, ազգի գոյության կերպն է մշակույթի ու աշխատանքի

մեջ, բայց պատմության ահեղ պահերին կարող է առանձնանալ, ահագնանալ և ուղիղ

կապ ստեղծելով առ Վերինը՝ ճակատագիր կերտող դեր ստանձնել։

Պետականությունը չունի այլ խնդիր, քան նպաստել կապի այս երեք

միջոցների ստեղծմանը։ Այդ դեպքում նա ծառայում է Վերին Պլանի իրականացմանը

և գոյատևման իրավունք է ստանում։ Հակառակ դեպքում՝ եթե պետականությունը

ազգին կտրում է իր մշակույթից, խեղում է նրա գոյության աշխատանքային

միջավայրը, նրա բերկրալի հավատն ու աղոթքը, դրանով խզում է ազգի կապը Վերին

Ակունքի հետ և բռնում ինքնաոչնչացման ուղին։

20-րդ դարում մարդկության ստեղծած տեխնածին քաղաքակրթությունը

քայքայել է մշակույթի բազմահազարամյա հիմքերը ե օրրանները, նյութապաշտական

վազքի մեջ ազգերը թողնում են իրենց մշակութային պատվարները, հեռանում իրենց

էությունից և դրանով իսկ՝ Վերին Ակունքի կենարար ազդակներից։ Մոլորակի

պետականությունները, նրանց միավորող միջազգային կազմակերպությունները

դեռևս հեռու են Վերին Ակունքի կենսական դերի և Նրա Կամքի հետ համընթաց

գնալու անհրաժեշտության գիտակցումից։ Դա հնարավոր կլինի, եթե

պետականության էության մեջ հեղաշրջում կատարվի, եթե նա իր խնդիրը համարի

ազգի ու Վերին Ակունքի միջև կապի ստեղծումը և դրա ամենօրյա խնամքը։

Այսպիսով, դրվում է նոր էություն և նպատակ ունեցող պետականության

ստեղծման խնդիրը։ Այդ պետականությունը, ինչպես ամենայն ինչ, կարող է ստեղծվել

միայն Վերին Կամքով։ Իսկ մարդկանց խնդիրն է՝ ճանաչել այղ կամքից բխող Պլանը,

կատարել Պլանի նախանշումները և չխանգարել իրականացմանը։

Ինչպիսին կարող է լինել ներկա հայոց պետականության ընթացքը այս

ճակատագրական ժամին, կարո՞ղ է նա ինքնանորոգվել ու նոր պետականության

հիմքը դառնալ։ Եթե պետականության կրողները իրենց ուսուցիչ ընտրեն մոլորակի

վրա գործող հզոր նյութական ուժերը (պետություններ, դաշինքներ, բանկեր,

աշխարհաքաղաքական շահեր) և իրենց քաղաքականությունը և վարքը բխեցնեն

նրանց թելադրանքներից, ապա հայոց պետականությունը կդառնա նրանց կցորդը և

չի ծառայի ազգի առաջընթացին։ Այդ դեպքում պետականության կրողները

կառաջնորդվեն փառասիրության, անձնապաշտության և ընչաքաղցության

Page 8: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

8

շարժառիթներով և սեփական ազգը խոնարհեցնելու համար կընտրեն միակ անվրեպ

ճանապարհը – ազգը կտրել սեփական մշակույթից և այդ միջոցով՝ նաև Վերին

Ակունքից։ Պետականությունը հետևողականությամբ ու գիտակցորեն երկրից

կվտարի ազգային ապրելակերպը կրող տարրերը – երգը, պարը, բանարվեստը,

կենցաղը, կիրառական արվեստները և վերջապես՝ հավատը, երկրի դռները կբացի

հոգին անապատացնող հակամշակույթի առջև, աղանդների առջև, միաժամանակ

հայ մարդուց կխլի նրա էությանը համահունչ արդար աշխատանքները, ազգը

կդառնա ձեռնածու ու հուսահատ ամբոխ և ամբողջապես կենթարկվի

պետականության և օտարի ողորմածությանը։

Իսկ եթե պետականության կրողները իրենց ուսուցիչ ընտրեն սեփական ազգի

ոգին, ազգային մշակույթի նկատմամբ մշտական պաշտամունքով կապվեն Վերին

Ակունքին, ընկալեն ազգի առաքելությանը և մարդկության առաքելությանը, սկսեն

ճանաչել Վերին Օրենքները և գիտակցեն ամենօրյա ազգային կյանքում ղրանց

պահպանման անհրաժեշտությունը, ապա իրենք էլ կգնան ինքնամաքրման

ճանապարհով և փրկության դուռ կբացեն և՛ իրենց, և՛ Ազգի ու Հայրենիքի համար։

Այսպիսի զարգացման դեպքում ներկա պետականությունը կարող է ստեղծել

պայմաններ, որպեսզի ազգը թափ տա հուսահատությունը, գոտեպնդվի և կարողանա

ճիշտ ընտրությամբ Հայոց նոր պետականություն ստեղծել։ Ներկա պետականության

դերը հայոց ապագայի կերտման մեջ բացառիկ է դառնում։

Հայոց նոր պետականությունը Տիեզերքի բարոյական օրենքների և ազգային

մշակույթի հիմքի վրա երկիրը կտանի կյանքի բոլոր ասպարեզների նորոգման

ճանապարհով։ Այդ ասպարեզներից առաջինը ապրելակերպն է։

Ապրելակերպ

Ամեն պետականության գործունեության վերջնական արդյունքը այն

հոգեկան-ֆիզիկական ապրելակերպն է, որով ապրում է տվյալ ազգը կամ

ժողովուրդը, նրա ամեն անհատն ու ընտանիքը։ Ապրելակերպի նկատմամբ

կեցության ասպարեզները` տնտեսություն, կրթություն, առողջապահություն և այլն,

ածանցյալ դեր ունեն, առավել ճիշտ՝ նրա մասերն են կազմում և ծաոայում են նրա

ստեղծմանը։ Եվ ահա, Հայ Մարդը ինչպես պետք է ապրի իր կյանքը – ամեն ժամ ու

ամեն օր, ծննդյան պահից մինչև կյանքի ավարտը – ինչ սննդով ու հագուստով, ինչ

աշխատանքով ու վաստակով, ինչ մտքով ու խոսքով, ինչ օրհնանքով ու աղոթքով,

ինչ երգով ու պարով...

Երկիր մոլորակի վրա, որպես երկու բևեռային ծայրակետ, իրար դեմ

կանգնած են երկու ապրելակերպ – մեկը՝ Աստվածորդու հրեղեն կյանքն է,

ծառայությունը և զոհաբերությունը հանուն Լույսի, մյուսը` Երկրի իշխանի

ծառայությունն է խավարին։ Հայոց մեջ մի բևեռը Սասունցի Դավթի հայակերտ

կերպարն է, նրա հետ ու նրա մեջ՝ հայ ազնվական գեղջուկը՝ աստվածատուր

բառուբանով, անեզր ու միամիտ իմաստությամբ, մաքուր կյանքով ու զորությամբ։

Page 9: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

9

Մյուս բևեռը՝ հայոց էությանը հակադիր և նրա ստվերը կազմող դավաճանական

կերպարն է։ Ահա այս երկու բևեռներն են, որոնք սահմանագծում են մարդու

դաստիարակության տարածքը և նրա ազատ կամքին են թողնում՝ ամեն պահի

ընտրություն կատարել Լույսի ու խավարի միջև և քայլ կատարել կամ դեպի

Աստվածորդին, կամ դեպի խավարի իշխանը։

Եթե հայ ազգը ձգտում է նոր պետականություն ստեղծել, ապա առաջին քայլն

է՝ դնել նոր ապրելակերպի ստեղծման խնդիրը, որի հիմքում կդրվեն Տիեզերքից և

Բնությունից բխած բարոյական ու ֆիզիկական օրենքները` շունչ ու կերպ առած

հայկականության բազմադարյան փորձով։ Նոր հազարամյակն է այն

պատգամաբերը, որն ամբողջ մարդկությանը, նաև հայ ազգին պատվիրում-

պարտադրում է՝ ստեղծել նոր, առողջ, մշակութակիր ապրելակերպ, մաքրել ու

առողջացնել մոլորակը, կանխել վերահաս աղետը։

Նոր ապրելակերպի ստեղծման համար նախ անհրաժեշտ է գնահատել

մարդկության ներկա ապրելակերպի հիմնական հատկանիշները։ Մոլորակի

բնակիչների գերակշիռ մասը պաշտում է նյութը ու նրա կրող ուժերը, ծանոթ չէ ոգու

օրենքներին, հեռացել է Մայր Բնությունից և նրա ապաքինող տարերքներից (հող,

ջուր, օդ, լույս), ուտում է հիմնականում զտված ու արհեստական սնունդ, քիչ է

շարժվում, մտածում և զգում, դարձել է տեխնիկական միջոցների և հեռուստացույցի

կցորդը։ Խախտվել է մարդկային գոյության հիմնական պատվարը՝ ընտանիքը,

խեղվել են մարդու կրթության և դաստիարակության մշակութային միջավայրերը,

բարոյական և մարմնական ախտերի համաճարակը գրավել է մարդկային կյանքը։

Եվ ահա, այսօրվա մարդկության և պետականությունների ստեղծած

կառույցները դեռևս ծառայում են այսպիսի մի հիվանդ ապրելակերպի ստեղծմանը և

պահպանմանը։ Ամեն պետականություն, նաև հայոց պետականությունը, չի կարող

իր որակը փոխել, եթե նրան չհասնի նոր ապրելակերպի ստեղծման հրաման-

առաջադրանքը։

Եվ այսպես, Հայոց նոր պետականությունը կարող է ստեղծվել, եթե հայոց նոր

ապրելակերպի ստեղծումը դառնա նպատակ։

Նոր ապրելակերպի օջախների ստեղծումը այժմ ընթանում է ամբողջ

աշխարհում, նաև Հայաստանում, դրան մասնակից են աոանձին անհատներ,

ընտանիքներ, համայնքներ ու կազմակերպություններ։ Նոր ապրելակերպը

ստեղծվում է Տիեզերքի և Բնության Օրենսգրքից բխող գիտելիքի հիմքի վրա,

ընդգրկում է մարդ-տեսակի և, մասնավորապես, Հայ Մարդու կյանքի

կազմակերպման սկզբունքները` որպես մշակութային ներդաշնակ համակարգ:

Պետականության խնդիրը կլինի՝ խնամել ազգային առողջ ապրելակերպի օջախները,

բացել նոր ապրելակերպի գաղափարների մուտքը դեպի կրթություն,

առողջապահություն, ընտանիք ու համայնք, տնտեսություն և քաղաքականություն։

Կստեղծվի նոր ապրելակերպի տարածման համազգային կրթական համակարգ, որը

կօգտագործի գործող հանրակրթության կառույցները և անհատի, ընտանիքի ու

համայնքի ուսուցման այլ միջոցներ – զանգվածային լրատվություն, ուսուցման

Page 10: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

10

ընտանեկան և համայնքային մոտեցումներ, այլ եղանակներ։ Նոր ապրելակերպի

ընդհանուր գծերը կհասնեն ազգային հավաքականությանը, որն այդ նորի մեջ

կտեսնի իր խորքերում բյուրեղացած ու ապրող հինն ու անկորնչելին, այն կհանի վեր,

կկենդանացնի նոր դարի լույսով, կլցնի նոր անոթների մեջ և կտա իր գավակներին։

Ընդսմին՝ բացառվում է որևէ անհատի կամ ընտանիքի կենսակերպի վրա որևէ

ներընտանեկան կամ հասարակական ճնշում, ամեն մարդու իրավունքն է՝ ազատ

կամքով և սեփական գիտակցությամբ ընտրել իր ապրելակերպը։

Ազգային առողջ ապրելակերպի ընդհանրական գծերն ու սկզբունքներն են. - Անհատի կյանքի ու առողջության հիմքն ու պայմանը ազգային մշակութային

համակարգն է։ Ազգի առողջության վերականգնումը սկսվում է մշակույթի

առողջացումով ու վերահաստատումով:

- Ազգային մշակույթը իր մեջ կրում է օբյեկտիվ գիտելիք Տիեզերքի ու նրա

Օրենքների մասին, որոնք կարող են հասնել մարդուն մշակույթի միջոցներով, կրթել-

դաստիստիրակել նրան։

- Ամեն հայ մարդ ու ընտանիք, սրտի ներզգացողության չափով, կապվում է

ազգի մշակույթին, որի մեջ ապրում է ազգի հավաքական ոգին։ Ազգային մշակույթի և

Մայր Բնության միջոցով հայ մարդը կապվում ու ճանաչում է Հավատի Աղբյուրը,

սնվում է նրանից։ Հայոց պետականությունը նուրբ և իմաստուն կարգավորումով

դյուրացնում է այդ կապը։ Պետականությունը չի ձգտում Հավատի Աղբյուրը իրենով

փոխարինել։

- Հայ ազգի հավատը զուսպ է, ոչ ցուցադրական՝ ձուլված նրա կյանքին ու

աշխատանքին։ Հավատի գոյության ձևը արդար ու շիտակ աշխատանքն է, զուսպ ու

խնդալի կենցաղը։ Ծեսը հավատը չէ, նրա գոյության հաստատումը չէ, այլ հավատին

ձև ու հանդիսավորություն տվողն է։ Նա, ով ապրում է իր ազգի կերտած կյանքով, իր

մշակույթի մեջ, իր ընտանիքի սիրո դաշտում՝ նա ապրում է իրական հավատի մեջ:

- Ազգային մշակույթի ու գիտակցության ընդլայնման միջոցով ազգը գնում է

ինքնաճանաչման ու Տիեզերքի ճանաչման ճանապարհով, ձեռք է բերում նոր

մտածելակերպ, որի հիմքի վրա ստեղծում է նոր ապրելակերպ՝ նորոգելով իր կյանքի

ֆիզիկական և հոգեկան շերտերը։

- Հայ մարդու և ընտանիքի ապրելակերպը զուսպ ու զգոն է, - այն առողջ է,

եթե ուրախություն ու բավարարվածություն է տալիս ընտանիքին։ Երկրում

կազմակերպվում է առողջ ապրելակերպի սկզբունքների համազգային ուսուցում։

Page 11: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

11

-Հայ ընտանիքն իր ամենօրյա սնունդը հիմնականում ստանում է սեփական

Հայրենիքի հողուջրի բարիքներից։ Ըստ բնական արժեքների հերթագայության

սննդամթերքները դասվում են՝ հաց, միրգ, բանջարեղեն, հատիկեղեն, կաթնեղեն։ Հայ

ընտանիքի համար միսը սննդի կենտրոնական բաղադրիչը չէ, հայ բնիկ համայնքը

այն քիչ է օգտագործել։ Մսի օգտագործման նվազեցումը համամարդկային

անհրաժեշտության թելադրանքն է, բխում է մարդկության առողջացման

հրամայականից:

-Հայ ընտանիքը աստիճանաբար հրաժարվում է դրսից ներմուծված

սննդամթերքներից, իր գնումով և ընտրությամբ թիկունք է կանգնում սեփական

երկրի աշխատավորին։

-Հացահատիկը աստվածային պարգև է և տրված է մարդու սննդի համար։ Միս

ստանալու համար պետք է օգտագործել խոտհարքները։ Երկրի հողը կարող է և պետք

է պահի այնքան անասուն, ինչքան հնարավորություն ունի։ Վարելահողի

օգտագործումը մսի արտադրության համար նպատակահարմար չէ։

-Հատիկը, իր ողջ հարստությամբ, ամբողջապես պետք է ալյուր դառնա։ Թեփի

ու սաղմի առանձնացումը, առանց դրանց պարունակության՝ սպիտակ հացի

օգտագործումը ներկա մարդկության առողջության անկման հիմնական

պատճառներից մեկն է։ Հայ ազգը, իր հացապաշտ ոգով, վերականգնում է

ամբողջական ու անեղծանելի հացը իր սեղանին։ Պետականությունը

համբերատարորեն ճշմարտությունը հասցնում է ամեն մարդու և ընտանիքի՝ նրանց

ընտրությանը թողնելով հացի տեսակի ընտրության խնդիրը։

- Ազգային առողջ ապրելակերպը, նրա առողջարարական համակարգերը

դառնում են հիվանդությունների կանխարգելման ե բուժման հիմնական միջոցներ։

Երկրի նոր առողջապահական հիմնարկները հիվանդին ապաքինում են առողջ

ապրելակերպի մոտեցումներով (տես՝ ներքևում):

- Ազգային առողջ ապրելակերպի հաստատումը աստիճանաբար երկրի

տնտեսության, ներքին ու արտաքին առևտրի առջև նոր խնդիրներ է դնում,

ինչը կծնի նոր տնտեսության և նոր ներքին ու արտաքին քաղաքականություն։

Մշակույթ

Վերին Ակունքը գործում մարդու միջոցով, նրա ձեռքերով ստեղծում է

մշակույթ՝ ոգու ու նյութի, բովանդակության ու ձևի ներդաշնակությամբ ու

գեղեցկությամբ։ Մշակույթի միջոցով Ստեղծողը խոսում է մարդու սրտի հետ, սնում

նրան, նրա համար կյանքի միջավայր ստեղծում։

Page 12: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

12

Ամեն ազգի մշակույթ ներառում է իր մեջ երեք բաղադրիչներ՝ արվեստը,

կրոնը և գիտությունը։ Այս երեքն էլ բխում են Վերին Ակունքից, նրա էության

արտացոլումն են, նրա ճանաչողության ճանապարհներն են և իրենց բարձրակետում

ձուլվում են իրար։ Նրանք համատեղ ազդեցությամբ ու ներթափանցումով ձևավորում

են անհատի, ընտանիքի ու Հայրենիքի ամենօրյա կյանքը, նրա ապրելակերպը,

մշակույթը։

Եթե մարդը (ստեղծագործողը) իր էությամբ կապվում է Վերին Ակունքի հետ,

նրա տված ներշնչանքով հունցում է ոգին ու ձևը, ապա ստացվում է մշակույթի

ճշմարիտ ստեղծագործություն, որի մեջ Ստեղծողն է, Նրա կենարար ու ապաքինող

ուժը։ Այդ ստեղծագործության միջոցով մարդկային համայնքը կապվում է Վերինի

հետ և ստանում նրա էներգիան: Իսկ եթե մարդու ստեղծագործությանը խառնվում է

նրա ներաշխարհ թափանցած քաոսն ու մութը, նա սկսում է սնվել ավելի ցածր,

աններդաշնակ ու խեղված աղբյուրներից՝ այդժամ ստեղծվում են կեղծ, ոչ

մշակութային արժեքներ;

Կեղծ մշակույթը անառողջ կյանքի պատվարն է Երկիր մոլորակի վրա, այն

ներթափանցել է բոլոր երեք հիշյալ ոլորտները։

Մշակույթի ասպարեզում պետականության վարած քաղաքականության

նպատակն է` ստեղծել այն պայմանները, որոնց միջոցով ազգը կապրի իր ստեղծած

մշակույթի մեջ, դրանով էլ՝ Վերին Ակունքի մեջ և կշարունակի մշակույթի ստեղծման

աշխատանքը։ Ամեն անհատի, ազգի, նաև մարդկության ապաքինման ու

վերածնության ճանապարհն է` ստեղծել ամենօրյա կյանքի այնպիսի միջավայր,

որտեղ բոլոր մշակութային գործոնները (սնունդ ու հագուստ, բառ ու բան, երգ ու

պար, գրականություն ու արվեստ, գիտություն ու հավատ) բխեն ազգի ոգուց, լինեն

զուսպ ու գեղեցիկ ձևերի մեջ և կապեն Վերին Ակունքի հետ:

Հայոց նոր պետականության մշակութային քաղաքականության ելակետերն են.

- Երկրի անվտանգության, գոյատևման և բարգավաճման առաջին պայմանը

ազգային մշակութային համակարգի պահպանումն ու խնամքն է։ Մշակութային

համակարգի խեղումները բերում են ազգի ներքին կյանքի, նրա ոգու խեղմանը, ինչին

հետևում են ազգի ֆիզիկական կառույցների ու զորության աստիճանական

քայքայումը և ապա` կործանումը ։

- Ամեն պետություն, բացի ֆիզիկական սահմաններից, ունի մշակութային

սահմաններ, որոնք անցնում են ամեն մարդու ու ընտանիքի կյանքի ու էության

միջով։ Մշակութային սահմանը անցնում է նաև ազգի ու պետության ամենօրյա

գործելակերպի ու աշխարհաշփման միջով։ Պետականության առաջին հոգսն է՝

ունենալ մշակութային սահմանների պահպանման հայեցակարգ ու գործելակերպ։

Երկրի սահմանների աոաջին պահապաններն են ուսռւցիչը, բանասացը, գուսանը,

Page 13: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

13

գրողը, նկարիչը, երաժիշտը... Երկրի գլխավոր սահմանապահը, նրա մշակույթի

գլխավոր կրողը հողուջրի աշխատավորն է, որն իր բարբառի, պարզ ու

աստվածատուր կենցաղի, իր զուսպ հավատի միջոցով սնում է մշակույթի մնացած

կրողներին, նրանց թիկունքն ու ապավենն է։

- Երկրի մշակութային դաշտը հենվում է հիմնական արժեքների վրա -

հայոց լեզու, բարբառներ, բանահյուսություն, էպոս, երգ ու պար, գրականություն,

արվեստներ, կենցաղ... Ազգը ինքնանորոգող ուժերը այս բոլոր արժեքները

բյուրեղացնելու ու նոր ժամանակներում օգտագործելու գործն են անում՝

պետականության խնամքի տակ։

- Այլ ազգերի ստեղծած համամարդկային մշակութային արժեքները

ազգային կյանք են ներմուծվում հանրակրթության և այլ միջոցներով, ընդ որում

վերցվում են ժամանակների քննությունը բռնած բանահյուսական և դասական

գանձերը։

- Երեխայի դաստիարակության համար, մինչև նրա չափահաս դառնալը,

գործում են կրթական-մշակութային այն մոտեցումները, որոնք մշակվում ու գործի են

դրվում պետական լծակներով։ Պետականությունը ապահովամ է մանուկ սերնդի

ազգային մշակութային միջավայրը՝ առավել հարուստ հնարավորություններով։

Ճշմարիտ ու կեղծ մշակութային արժեքների միջև ընտրություն կատարելու

հնարավորությունր ճիշտ ճանապարհ չէ և փորձություն կարող է լինել երեխայի

համար։ Այդպիսի ընտրության ազատությունը կեղծ բարոյական արժեք է և

հնարավորինս բացառվում է երեխայի դաստիարակության միջավայրից։

- Մշակվում և գործի է դրվում Հայ Մշակույթը հանրակրթություն մտցնելու

հայեցակարգը։ Հանրակրթության մեջ մշակութային մասը կազմող առարկաների,

դրանց ծրագրերի ու դասագրքերի հիման վրա կազմավորվում է «Հայ Մշակույթ»

գիտելիքների և ունակությունների համակարգը, որի յուրացումը նախատեսվում է

պետական կրթական չափորոշիչներով, հիմնական և միջնակարգ դպրոցները

ավարտելիս շրջանավարտը «Հայ Մշակույթ» պետական քննություն է հանձնում։

Կրթություն

Հայոց կրթության և դպրոցի նպատակը Հայ Մարդու կերտումն է՝ նրան

հատուկ ապրելակերպով ու աշխարհընկալումով։ Բուն գիտելիքի տալը

ինքնանպատակ չէ, այն ի վերջո պետք է ծառայի ապրելակերպի ստեղծմանը։

Page 14: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

14

Կրթական համակարգի նորոգման առաջին ելակետը նրա կառուցվածքի որոշումն է։ Հայոց դպրոցը չի սկսվում և ավարտվում առաջին և տասներորդ

դասարաններով։ Հայ Մարդու ձևավորման ճանապարհին՝ երեխան (ապա

չափահասը) անցնում է երկու կրթական-դաստիարակչական միջավայրերի միջով.

առաջին` բուն ազգային կյանքը, որն ինքնին կրթական միջավայր է և որտեղից

երեխան ստանում է աշխարհաճանաչողության ու զարգացման ազդակները`

ընտանիքը, համայնքը, հայրենիքը։ Երկրորդ կրթական միջավայրը կազմակերպված

հանրակրթությունն է՝ ազգային դպրոցով։ Ապագա երեխայի կրթության գործը

սկսվում է ապագա ծնողների մինչամուսնական ընտանեկան կրթությամբ,

նորակազմ ընտանիքի ապրելակերպով, հղի կնոջ կենցաղով, խնամքով ու

ծննդաբերությամբ, ընդգրկում է երեխայի նորածնային, վաղ մանկական,

նախադպրոցական և դպրոցական տարիքները, պատանեկությունը, սիրո շրջանը`

մինչև ընտանիքի ստեղծումը։ Կրթության օղակ է նաև համայնքը՝ տարբեր

տարիքային խմբերի առողջներով և հիվանդներով։ Պետականությունը հիշյալ բոլոր

օղակները դիտում է որպես կրթական տարածքներ, որոնք պետք ապահովվեն

ուսուցիչներով, կրթական ծրագրերով և նյութերով։ Օրինակ, հղի կինը պետք է

ունենա իր ուսուցանողը, կրթության կերպն ու էությունը, որպեսզի ծնի առողջ զավակ

և հայ զավակ։

Երկրորդ ելակետը՝ կրթության բովանդակության խնդրի ճիշտ լուծումն է։ Ներկայիս հանրակրթական համակարգը երեխային տալիս է գիտելիք տարբեր

առարկաների գծով, որոնցից յուրաքանչյուրը Ամբողջի մասն է կազմում։ Այդ Ամբողջը

Բնությունն է, Կյանքը` իր հարստությամբ և խորությամբ։ Սակայն

հանրակրթությունը չի ամբողջացնում գիտելիքը մասերի մասին, այն չի դառնում

գիտելիք Ամբողջի մասին։ Այդ է պատճառը, որ դպրոցական գիտելիքը կենսական

լիցք չի ստանամ և քիչ է օգտագործվում ապագայում՝ ապրելակերպ ստեղծելու

համար։

Մինչդեռ կրթության բովանդակությունը պետք է կազմի գիտելիքը Ամբողջի

մասին, Տիեզերքի ու Կյանքի մասին։ Այդպիսի կրթությունը երեխային կսովորեցնի՝

ինչ է կյանքը, ինչպես ապրել կյանքը, կօգնի նրան ճանաչել սեփական կյանքի

նպատակը։ Կյանքի գիտությունը կուսուցանվի վերոհիշյալ բոլոր կրթական

տարածքներում, որի հիմքի վրա կկերտվի ազգային առողջ ապրելակերպը։

Դպրոցական և բուհական բոլոր առարկաները և գիտական ասպարեզները կլինեն

Կյանքի գիտության առանձին մասերը և կարտացոլեն Տիեզերքի մեկ, անբաժանելի ու

ստեղծարար տարերքը։

Կրթության բովանդակության խնդիրը կարող է լուծվել, Կյանքի գիտությունը

կարող է հանրակրթության մտնել, եթե հայ մշակույթը իր ամբողջ խորությամբ մտնի

հանրակրթություն։ Քանզի մշակույթն է Կյանքի գիտության, առողջ ապրելակերպի օ-

րենքների ե սկզբունքների կրողը։ Կրթական միջավայրերը կատարում են իրենց

դերը, եթե դրանք ներծծվում են ազգային մշակույթով, եթե կյանքը կազմող

Page 15: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

15

մշակութային համակարգը (կենցաղը, լեզուն, արվեստները, երգն ու պարը) բխում է

ազգը և բնությունը ստեղծող արարչական Ակունքից և երեխայի զարգացման համար

բնական պայմաններ է ապահովում։

Կրթության նորոգման երրորդ ելակետը աշխարհայացքի խնդրի լուծումն է։

Վերջին հազարամյակների ընթացքում իր բարձրակետը արձանագրած

նյութապաշտական (մատերիալիստական) փիլիսոփայությունը մոտենում է իր

վախճանին, քանզի ոգին ու նյութը Տիեզերքում գոյակցում են ներդաշն,

ներթափանցված են իրարով և մեկ ամբողջություն են կազմում։ Մարդկությունը

ընդունելու է այն աշխարհայացքը, որի մեջ միանում են կրոնն ու գիտությունը,

արվեստն ու գիտությունը, սիրտն ու միտքը։ Եվ դրան համապատասխան`

կրթությանը ուսուցանելու է ոչ միայն նյութական, երևացող աշխարհի օրենքները,

այլև սովորական զգայարաններին անհասանելի, բայց նույնքան իրական, ապրող ու

ստեղծարար այլ աշխարհների, բազմաշերտ Տիեզերքի օրենքները։ Գաղտնի գիտելիքր

դուրս է գալու տաճարներից և փակ դպրոցներից, մտնելու է հանրակրթություն,

տիեզերաշունչ մատյանները դառնալու են ողջ մարդկության, նաև հայ ազգի

դասագրքերը։

Վերը նշվեց, որ Կյանքի գիտությունը ամփոփված է ազգային մշակութային

համակարգի մեջ, որը ներառում է արվեստը, կրոնը և գիտությունը։ Կրթական

ծրագրերը և դասագրքերը կսնվեն այս երեք աղբյուրներից։ Այս ենթատեքստում էլ

լուծվում է կրոնը հանրակրթություն մտցնել-չմտցնելու հարցը, այն է`

հանրակրթություն է մտնում ոչ թե կրոնի դոգմատիկ կամ ծիսական համակարգը, այլ

կրոնի խորքում եղած գիտելիքը Տիեզերակառույցի մասին։ Այստեղ ճշմարտությունը

մեկն է, այն միայն տարբեր արտացոլումներ կարող է ունենալ տարբեր կրոններում ու

նրանց աղբյուրներում։ Կրթության խնդիրը ճշմարտությանը կրթական նյութի ձև

տալն ու ուսուցանելն է, կրթական համակարգը չի մասնակցում ճշմարտության

շուրջը ծագած դոգմատիկ վեճերին։

Կրթության նորոգման չորրորդ ելակետը ազգային դպրոցի հայեցակարգի ստեղծումն ու ամբողջացումն է։ Այսօրվա դպրոցն ունի ազգային դպրոցի մի քանի

հիմնական հատկանիշներ (մայրենի լեզվի, հայոց պատմության դասավանդում),

սակայն այն դեռևս ազգային դպրոց չէ, քանի որ հայ մշակույթը ամբողջությամբ

դեռևս չի մտել հանրակրթություն, և այսօրվա դպրոցի շրջանավարտը դեռևս հայ

մշակույթի և ազգային առողջ ապրելակերպի կրողը չէ։ Պետականությունը դնում է

հայ մշակույթը և ազգային ապրելակերպը հանրակրթություն մտցնելու խնդիրը և

լուծում է այն։

Մյուս կարևոր ելակետը նոր ազգային կրթության խնդիրներին համապատասխան՝ նոր մանկավարժական կադրերի պատրաստման հարցն է։ Այն

լուծվում է նոր բուհական կրթության ստեղծման համատեքստում։ Այժմ ամեն

առարկա դասավանդող մանկավարժ ունի գիտելիք իր առարկայի (մասի) մասին,

որով և նա մասնագետ է կոչվում, տիրապետում է առարկայի բովանդակությանը և

դասավանդման եղանակներին։ Սակայն որպես օրինաչափություն` մասնագետ-

Page 16: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

16

մանկավարժը չգիտե, թե իր առարկան (մասը) Ամբողջի բովանդակության ո'ր մասն է

կազմում և ինչպես է կապվում նրա հետ։ Եվ ահա, մանկավարժական կրթության

աշխարհայացքը և առարկայացանկը էական փոփոխություն պետք է կրեն, ինչի

արդյունքում ամեն մասնագետ-մանկավարժի մոտ կձևավորվի լայն ու ընդգրկուն

աշխարհայացք, – նա կիմանա Բնության, Մարդ-Բնություն ներդաշնակ

գոյակցության օրենքները, նա երեխայի կրթության և դաստիարակության

մոտեցումները կբխեցնի Բնության օրենքներից, կտեսնի իր առարկայի տեղը

Ամբողջի կառուցվածքի մեջ։

Եվ վերջապես, մյուս ելակետային կարևոր դրույթն այն է, որ Հայաստանի

կրթական համակարգի ինտեգրումը համաշխարհային կրթական համակարգին

նպատակահարմար չէ, քանի որ միջազգային ասպարեզում կրթության նորոգման

խնդիրը լուծված չէ, և զարգացած երկրների կրթական համակարգերը կանգնած են

աշխարհայացքային ճգնաժամի առջև։ Հայոց կրթական համակարգը կարող է

փոխհարաբերվել այլոց կրթական համակարգերի հետ մարդկության հոգևոր և

բարոյական վերածնության համատեքստում և նոր ձևավորվող աշխարհայացքի հողի

վրա, ինչը կարող է վճռական ու նորոգիչ դեր կատարել միջազգային ասպարեզում:

Գիտություն

Ժամանակակից գիտությունը հիմնականում զբաղվում է Տիեզերքի մատչելի

մասի` Երկիր մոլորակի հանքային, բուսական, կենդանական և մարդկային

թագավորությունների նյութական շերտի ուսումնասիրություններով։ Հիմնարար

գիտությունը, կիրառելով հետազոտությունների հզոր եղանակներ, ավելի ու ավելի

խորն է թափանցում նյութի խորքը, հայտնագործում նորանոր փոխադարձ կապեր և

օրինաչափություններ, որոնք անվերջ են։ Սակայն այդ անվերջ բարդության հետևում

գիտությանը դեռևս չի տեսնում Ամբողջը, նրա պարզ գեղեցկությունը և

համապարփակ օրենքները, նրա ստեղծագործությունը։ Հիմնարար գիտությունը,

զրահավորված գերժամանակակից տեխնիկական միջոցներով, ճանաչողության իր

գոռոզ «բարձունքներից» չի նայում դեպի մշակույթի մյուս կրողները՝ արվեստը և

կրոնը, չի օգտվում ճանաչողության այնպիսի հզոր միջոցից, ինչպիսին

ներզգացողությունն է, սրտի ճանաչողությունը։ Դա է պատճառը, որ ներկա

գիտության մեջ չկա արվեստի գեղեցկությունը և կրոնի բարոյականությունը, նա չի

տեսնում մշակույթի այլ կրողների հետ աշխարհը համատեղ տեսնելու ու ճանաչելու

անհրաժեշտությունը։ Զրկված լինելով այդպիսի կարևոր հատկանիշներից՝ ամեն

երկրի գիտությունը չի ձուլվում ազգային մշակութային դաշտին և չի մասնակցում

երկրում գեղեցկության և ներդաշնակության հաստատմանը։Այստեղ կարող են

բացառություն կազմել գիտության հումանիտար այն ճյուղերը, որոնք կենդանություն

են առնում հետազոտության նյութի կենարար ակունքից, ինչպես նաև այն

Page 17: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

17

հետազոտությունները, որոնք շնչավորված են Մայր Բնության և հետազոտողի

ներքին ոգեղենությամբ և տանում են դեպի Ամբողջի ճանաչողություն։

Ահա, հիմնարար գիտության մեջ մարդասիրական, հոգևոր սկզբի պակասը

կամ բացակայությունը պատճառ են դարձել, որ գիտությունը ժամանակ առ

ժամանակ ասպարեզ է հանում մարդկության ոչնչացման համար նախատեսված

նորանոր զենքեր և հակամարդկային գաղափարներ։ Մյուս կողմից՝ կիրառական

գիտությունը, հետապնդելով օգտապաշտական նպատակներ, առաջարկում է

բնության շահագործման, արտադրության ընդլայնման և շահույթի մեծացման

այնպիսի մոտեցումներ, որոնք հյուծում են բնությունը, թունավորում են նրա

էկոհամակարգերը և վտանգում կյանքը մոլորակի վրա։

Գիտությունը, մեծացնելով մարդկության մտածողական ներուժը` ի վնաս

բարոյականության և գեղեցկության, մեծացրել է նաև մարդկության գոռոզությունը

Բնության հանդեպ, նրա մոտ ստեղծել է անսխալականության պատրանք, ինչը

առավել վտանգավոր է դարձնում մարդկության ընթացքը։ Ներկա

պետականությունները, որոնք իրենց քաղաքականությունը մշակելու համար

օգտվում են գիտության երաշխավորություններից, նույնպես ենթակա են նրա

զորության և անսխալականության պատրանքին, ինչով վտանգում են մարդկության և

սեփական ազգերի գոյությունը։

Գիտությանը իր ներկա դրսևորումներով կարող է բացասական դեր կատարել

նաև անհատի կյանքում։ Միայն հավատի ու գեղեցկության հետ համատեղ՝

գիտությունը կարող է մասնակից լինել ներդաշնակ մարդու կերտմանը։ Մինչդեռ

մտածողական (մենթալ) որակների գերաճը, մարդու հեռացումը ազգային մշակույթի

աղբյուրներից՝ բառ ու բանից, երգից ու պարից, առողջ ու ներդաշնակ կենցաղից,

խեղում են մարդուն, ստեղծում են ապամշակութային ու անկենդան այն մարդու

կերպարը, որը չորացնում է ընտանիքի ու համայնքի կյանքը։ Եվ ահա, մոլորակի

վերածնության բանալիներից մեկը ներկա գիտության այնպիսի վերափոխումն է, որն

այն կուղղի դեպի Ամբողջի ճանաչողություն և դրա միջոցով՝ մոլորակի վրա

ներդաշնակության հաստատում։

ՀՆՊ գիտության զարգացման գծով որդեգրում է հետևյալ ելակետային դրույթները.

- Գիտության իրական նպատակն է ուսումնասիրել ու ճանաչել Տիեզերքը

ամբողջությամբ՝ նյութական և հոգևոր աշխարհները միասին, ճանաչել Ամբողջը,

նրա բանական Սկիզբը։ Հիմնարար գիտության խնդիրն է՝ նյութի անվերջ

դրսևորումների մեջ տեսնել Ստեղծողի աշխատանքի պարզությունը և

գեղեցկությունը, ճանաչել ամենուր և ամեն ինչի մեջ դրած արարչական

նշանները։ Սրանով գիտությունը կօգնի ճանաչել Տիեզերքի գեղեցկությունը,

կլայնացնի մարդու և ազգի գիտակցությունը, կծառայի մարդու կրթության և

դաստիարակության գործին։

Page 18: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

18

- Գիտությունը ընդլայնում է հետազոտությունների նյութական եղանակները

(մեթոդները)՝ ավելի նուրբ աշխարհների ճանաչողության համար, զուգակցվում են

հետազոտության հոգևոր և նյութական եղանակները։

- Գիտության բոլոր ճյուղերը և ենթաճյուղերը գնահատվում են որպես

Ամբողջի գիտության մասեր, ստեղծվում է Ամբողջի մասին գիտա-կրթական

համակարգ, որը մտնում է հանրակրթություն, բուհական հաստատություններ և

համայնք։

- Ընթանում է գիտության, կրոնի և արվեստի ճանաչողական դաշտերի

մերձեցում, ճանաչողության ընդհանուր մշակութային դաշտի ստեղծում, որի հիմքի

վրա ամբողջանում է նոր հազարամյակի աշխարհայացքը։

- Ուսումնասիրվում են Տիեզերքի սկզբնական էներգիայի երկրային

դրսևորումները, նրա աշխատանքը ձևերի ու նյութի ստեղծման մեջ, գիտության

տարբեր ճյուղերի (կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, աստղագիտություն և այլն)

տվյալներով սկզրնական էներգիայի փոխակերպման ձևերը։

- Ուսումնասիրվում են Մարդ-Տիեզերք, Մարդ-Հայրենիք ներդաշնակ

գոյակցության օրենքներն ու սկզբունքները, ազգի գոյության և զարգացման

օրենքները, մշակվում է ազգային առողջ ապրելակերպի գիտա-կրթական

համակարգը։ Գիտությունը Հայ Մարդուն կօգնի հասկանալ՝ ինչպե'ս ապրել այս

մոլորակի վրա և այս հայրենիքում, ի'նչ երկիր ստեղծել։

- Գիտության բոլոր կիրառական ճյուղերի նպատակներն ու խնդիրները

բխում են մոլորակի և երկրի բարոյական-ֆիզիկական առողջացման նպատակից, և

այնպիսի երաշխավորություններ են տրվում, որոնք չեն հակասում Բնության

օրենքներին և մոլորակի էկոլոգիայի պահպանմանը։ Կիրառական ճյուղերը, հենված

նոր հազարամյակի աշխարհայացքի վրա, դրվում են երկրաստեղծ աշխատանքների

հիմքում։ Տնտեսագիտությունը մշակում է Երկրի տնտեսական անվտանգության

համակարգի ստեղծման ու ներդրման ծրագիրը, կատարում է համաշխարհային

առողջ տնտեսության ստեղծման մշակումները։

Առողջապահություն

Ժամանակակից առողջապահությունը հենվում է նյութապաշտական

աշխարհայացքի վրա, մարդուն դիտում է միայն որպես մարմին, հիվանդությունը

դիտում է որպես մարմնում ընթացող ախտաբանական պրոցես, ձգտում է ազդել

հիվանդության հետևանքների վրա՝ հաճախ առանց գտնելու պատճառները, օզտվում

Page 19: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

19

է հիմնականում քիմիական դեղորայքի զինանոցից և վիրահատական

հնարավորություններից, բուժման հիմնական նպատակը համարում է ֆիզիկական

կյանքի երկարացումը, չի դնում կյանքի որակի փոփոխության, բարոյական-հոգեկան

առողջացման խնդիրը։ Ներկա հայ պետականությունը և հանրային միտքը ձգտում են

կրկնօրինակել այս համակարգը, առողջապահության բովանդակության և

գործելակերպի նորացման խնդիր չի դրվում։

Մինչդեռ հայտնի է, որ մարդը նյութականի և հոգեկանի զուգակցում է,

մարմնական հիվանդությունների զգալի մասը առաջանում է հոգու

(կենսաէներգետիկ համակարգի) խաթարումներից, և մարդու ապաքինման խնդիրը

պետք է լուծել՝ հաշվի առնելով այս երկու սկիզբների անքակտելի կապն ու

փոխազդեցությունը։ Մյուս աշխարհայացքային դրույթն այն է, որ մարդու

հիվանդությունների հիմնական պատճառը Մարդ-Տիեզերք, Մարդ-Բնություն

ներդաշնակ գոյակցության խեղումներն են։ Մարդը հիվանդանում է, որովհետև

հեռացել է Բնությունից, չի պահպանում Բնության բարոյական և ֆիզիկական

օրենքները, առողջ ապրելակերպի սկզբունքները, որի պատճառով լիարժեք չի

ստանում նրա կենարար էներգիաները։

Հայաստանի նոր առողջապահության ստեղծման ելակետերն են. - Ազգի ե անհատի հոգեկան-մարմնական առողջության հիմքը նրանց

ներդաշնակ կապն է Տիեզերքի հետ՝ Բնության տարերքների – հողի, ջրի, օդի, լույսի,

նաև սննդի միջոցով, Բնության գեղեցկության միջոցով։ Տիեզերքի հետ կապի մյուս

հիմնական միջոցը ազգային մշակույթն է, որով ազգն ու անհատը ստանում են վերին

կենարար ազդակները։ Եվ ահա, հայ ազգի և հայ մարդու այսօրվա առողջական

վիճակը պայմանավորված է նախ այն հանգամանքով, որ նրանք հեռացել են հայրենի

բնությունից – Բնության ու կեցության առօրյա Գեղեցկությունը դադարել է լինել

նրանց կյանքի մասը, դրան փոխարինել են քաղաքակրթության տեխնածին

գործոնները (հեռուստատեսություն, արհեստական գույներ ու հնչյուններ,

արհեստական սնունդ և այլն): Եվ ապա՝ խեղվել է ազգային մշակութային դաշտը, –

հայ մարդը այսօր ապրում է խեղիչ, ոչ հարազատ, աններդաշանակ մշակութային

դաշտում։ Հետևաբար, նոր առողջապահության հիմքում պետք է դնել Մարդ-

Բնություն կապի առողջացման համալիր միջոցները (տես՝ «Ապրելակերպ» բաժինը),

վերաստեղծել ազգային մշակութային դաշտը ե իրականացնել նրա ամենօրյա

խնամքը պետականության կողմից (տես՝ «Մշակույթ» բաժինը):

- Հիվանդությունների կանխարգելման հիմքում դրվում է ազգային առողջ

ապրելակերպի հաստատումը։ Պետականությունը հրաժարվում է առողջ

ապրելակերպի ժամանակակից մասնակի մոտեցումներից, որոնք գաղափարապես

տարանջատ են և վերջնական արդյունքի չեն հասցնում (ծխելու, ալկոհոլիզմի,

նարկոմանիայի դեմ պայքարի ծրագրեր, առողջ սեքս, սննդի մեջ խոլեստերինի

Page 20: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

20

քանակի պակասեցում և այլն)։ Դրանք կարող են ծառայել խնդրին, եթե

ներթափանցվեն ազգային առողջ ապրելակերպի աշխարհայացքով և իրականացվեն

նրա համատեքստում:

- Երկիրը հրաժարվում է ժամանակակից բուժական համակարգերի և

ստանդարտների կրկնօրինակումից, քիմիական դեղորայքը դադարում է լինել

բուժական- կանխարգելիչ հիմնական միջոց, ստեղծվում է նախատիպը չունեցող նոր

առողջապահական հիմնարկի հայեցակարգը, մանրակերտը և այլ բուժական-

կանխարգելիչ հիմնարկներում այն տեղայնացնելու ծրագիրը։

- Նոր բժշկությունը խնդիր է դնում մաքրել մարդու մարմնական և հոգեկան

(կենսաէներգետիկ) կառույցները, հեռացնել թափոնները, ստեղծել հոգու և մարմնի

ինքնապահպանման և ինքնանորոգման պայմաններ, արթնացնել առողջացման

ծրագիրը։ Նոր բժշկությունը իր մեջ ներառում է. արդի բժշկությունից` նրա

ախտորոշիչ զինանոցը (առանց ուռճացնելու դրա դերը և օգտագործումը), քիմիական

և այլ դեղորայքների օգտագործումը այն չափով, որքանով անհրաժեշտ է շտապ

օգնության և հիվանդի վիճակը կայունացնելու համար, իսկ հիմնական բուժական-

կանխարգելիչ միջոցներ են դառնում ազգային առողջ ապրելակերպի հիմքի վրա

մշակված առողջարարական համակարգերը, գումարած՝ հայ ժողովրդական,

դասական, արևելյան բժշկությունների, արդի բնաբուժական-առողջագիտական

դպրոցներից վերցված և համակարգված մոտեցումները։

- Հայ մշակույթի հիմքի վրա մշակվում են արվեստաբուժության սկզբունքները,

արվեստի արժեքները դառնում են հզոր բուժական - կանխարգելիչ միջոցներ։

- Մշակվում է նախատիպը չունեցող նոր բժշկական կրթության

հայեցակարգը, ներդրման ծրագիրը, ուսումնական պլանները։ Հայ բժիշկը մայրենի

մշակույթի, ազգային առողջ ապրելակերպի կրողն է, նրա կրթությունը ներառում է

արդի բժշկության և առողջագիտության, հայ ժողովրդական բժշկության, դասական և

արևելյան բժշկությունների համաձուլված արժեքները՝ հենված հստակ

աշխարհայացքային հիմքի վրա։

- Ամեն հայրենիքի տարածք տալիս է այնտեղ ծնված մարդուն ապաքինելու

բոլոր միջոցները (սնունդ, դեղաբույսեր, այլ ծագման ոչ քիմիական դեղեր և այլն),

որոնք անհրաժեշտ է հիվանդին բժշկելու համար։ Բնությունը տալիս են քիմիական

դեղորայքին փոխարինող գրեթե բոլոր միջոցները։ Նոր ստեղծվող առողջապահական

համակարգը երկիրը ազատում է դեղորայքի ներմուծման մշտական

կախվածությունից և դառնում է երկրի իրական անկախության գործոններից մեկը:

Page 21: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

21

-Նոր առողջապահության հայեցակարգն ու ծրագրերը հանվում են

միջազգային ասպարեզ, առաջարկ է արվում դրանք դնել Առողջապահության

համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քաղաքականության հիմքում։

Վերը բերված ելակետերը կարող են գործուն դեր ունենալ և նպաստել ազգի

առողջության վերականգնմանը և պահապանմանը, եթե հայոց պետականությունը

հասնի հիմնական նպատակին՝ ազգի հոգևոր-մշակութային վերածնությանը։ Այդ

դեպքում կպակասեն այնպիսի հիվանդածին գործոններ, ինչպիսիք են հոգեկան

ախտերը` եսապաշտությունը, նախանձը, ատելությունը,

անհանդուրժողականությունը և այլն։ Ազգի առողջապահպան գործոններ կդառնան

Սերը, Գեղեցկությունը և Ներդաշնակությունը։

Հավատ

Հավատը Մարդու գոյության վիճակն է, երբ նա ապրում է մշակութային

միջավայրում, առողջ հոգեկան-ֆիզիկական ապրելակերպով, զբաղվում է արդար և

իր էությունից բխող աշխատանքով, բնության, մարդկանց և ազգի հետ հարաբերվում

խղճի ու սիրո թելադրանքով և հավատում է կյանքը կարգավորող Ուժի գոյությանը։

Եթե մարդը հավատում է Վերին Ուժի գոյությանր, սակայն վերը բերված

պայմաններից մեկը կամ մի քանիսը խեղվում են, ապա դա ի վերջո բերում է

հավատի խեղմանը, Վերին Ուժի և ազգի ոգու հետ կապի խզմանը։

Պատկանելությունը որևէ եկեղեցու կամ աղանդի, մասնակցությունը նրա

ծիսական-պաշտամունքային արարողակարգին, միստիկ ապրումները և շնորհները,

կրոնական գիտելիքները, այդ թվում՝ Ս. Գրքի իմացությունը հավատի հատկանիշներ

չեն, այլ կարող են դիտվել որպես նրա դրսևորման ձևեր։ Իրական հավատի

բացակայության դեպքում այդ երկրորդական հատկանիշների դերը ուռճացվում է,

դրանք դառնում են անձնական ես-ի հաստատման ու գոռոզության աղբյուր և ի վերջո

վթարում են մարդու կյանքը։ Իրական հավատը ճանաչվում է իր պտուղներով, որոնք

են՝ սեփական կյանքի ու էության մշտական մաքրումն ու կատարելագործումը,

ինքնակերտումը, սիրուց թելադրված ծառայությունը մերձավորին, ընտանիքին ու

հայրենիքին։

Հայոց մեջ հավատի վերականգնման ու առողջացման համար ՀՆՊ որդեգրում է հետևյալ ելակետային դրույթները.

- Հավատը ազգային մշակութային համակարգի, ազգի ապրելակերպի

բաղկացուցիչ մասն է և ներդաշնակորեն պետք է ձուլվի մշակութային տարածքին,

ներթափանցվի ու շնչավորվի մշակույթի մյուս տարրերով՝ արվեստով ու

գիտությամբ։ Եթե հավատը անջատվում է ազգային մշակութային դաշտից, ձեռք է

բերում գոյության անջատ և ինքնապահպան ձևեր, ձգտում է իրեն ենթարկել կամ

Page 22: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

22

իրենով փոխարինել մշակույթի մյուս տարրերը, մարդու ապրելակերպը ենթարկել իր

ծիսական դրսևորումներին, ապա հավատի այս կերպը ի վերջո քայքայում է ազգային

մշակույթը և սպառնում ազգի հոգևոր - ֆիզիկական գոյությանը:

- Հավատի կրողը, նրա տաճարը ամեն մարդու կյանքն է, ընտանիքի,

համայնքի, ազգի կյանքը։ Հավատի գործը չի կարող լինել որևէ եկեղեցու, աղանդի

կամ կազմակերպության մենաշնորհը, հավատը ներթափանցում է կյանքի բոլոր

ոլորտները և պետականությունը՝ ամբողջությամբ վերցրած։

- Հայոց մեջ հավատի ամենամաքուր կրողը եղել և մնում հայ ազնվական

գեղջկուհին, որի կյանքը մի անվերջ զոհաբերություն է մերձավորի համար, իսկ

խոսքը՝ քաղցրաբարբառ աղոթք։ Նա հավատի ամենօրյա ծիսականություն չի

պահպանում, նրա ամենօրյա գործը մի գեղեցիկ ծես է։ Հայ գեղջկուհին Աստվածորդու

անունը տալիս ինչպես իր սիրելի էակի անունը՝ ինքն իր մեջ և իր համար` առանց

ցուցադրանքի կամ ավելորդ ջերմեռանդության: Հայ գեղջկուհին իրեն հավատացյալ

չի կոչում, «հավատի չի գնում», հավատ չի փնտրում, – նա ինքը հայոց հավատ սյունն

է, նրա եկեղեցին՝ իր ընտանիքն է։

- Հավատի վերակերտման ճանապարհին հիմնական գործը ամեն մարդու,

ընտանիքի ու ամբողջ ազգի ապրելակերպի մաքրումն է ու առողջացումը, գոյության

նպատակի ու պայմանների մեջ ճշմարտության հաստատումը։ Ամեն փորձ` կյանքը

թողնել նույնը և «հավատի գնալով» փրկել սեփական անձն ու հոգին՝ վերջանում է

անհաջողությամբ։ Հավատի վերականգնման հիմքը ազգի և ամեն անհատի հոգևոր-

մշակութային կյանքի առողջացումն է։

- Մշակույթի երեք ճյուղերը՝ արվեստը, գիտությունը և կրոնը, համատեղ

ջանքով և փոխներթափանցումով ձևավորում են ճիշտ աշխարհայացք Տիեզերքի

գոյության ու օրենքների մասին, որը դառնում է հավատի իմացաբանական հիմքը։

Այդ աշխարհայացքից բխող գիտելիքների համակարգը, հավատի

ճշմարտությունների գիտական ապացույցները ձևավորում են մի ամբողջական

պատկերացում Տիեզերակառույցի մասին, որը աստիճանաբար մտնում է

հանրակրթություն, բարձրագույն դպրոց և համայնք՝ իրենով փոխարինելով հավատի

քարոզչությունը։

- Հավատի հաստատման խնդրում ազգային մշակութային միջավայրի և

ապրելակերպի առողջացումը կատարում են հիմնական դերը, դրանով նվազում է

հավատի քարոզչության դերն ու անհրաժեշտությունը։ Վերջինս օգտագործվում է

գուսպ միջոցներով՝ ազգային մշակույթի դրսևորումներով։

Ընտանիքի, կնոջ ու երեխայի պահպանություն

Page 23: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

23

Ներկա քաղաքակրթության ճգնաժամի ամենախոսուն վկայությունը

ընտանիքի ճգնաժամն է ամբողջ աշխարհում։ Ընտանիքը ներկայացնում է երկնային

ընտանիքի՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու արտացոլումը և մարմնավորումը երկրի վրա՝

որպես հայր, մայր և որդի։ Այրական ու կանացի սկիզբները հասնում են իրենց

բարձրագույն արտահայտությանը, եթե նրանք միավորվում են ընտանիքի մեջ`

որպես մեկ ամբողջություն։ Որդին լիովին ստանում է Տիեզերքի սերն ու խնամքը, եթե

ապրում է ծնողների սիրո ու խնամքի տիրույթում։ Ընտանիքի ամեն անդամ ունի

Տիեզերքի օրենքով նախատեսված իր տեղն ու դերը, սակայն որպես բարոյական

սկիզբներ՝ նրանք հավասարազոր են։

Եվ ահա, ներկա քաղաքակրթությունը խախտել է ընտանիքի անդամների

ներդաշնակ հարաբերությունները, ամեն մեկի բնական տեղն ու դերը, ինչը բերել է

ընտանիքի թուլացմանը և քայքայմանը։ Հայրը (տղամարդը) ստացել է

գերակայություն, նրա դերի ուռճացման հիմքի վրա ստեղծվել է տղամարդու

աշխարհընկալումը արտացոլող քաղաքակրթություն։ Սակայն ընտանիքը քայքայող

հիմնական գործոնը հավերժական կանացիության ոտնահարումն է մոլորակի վրա։

Թվում է, թե ամբողջ համաշխարհային տնտեսությունը, մարդկության այրական կեսը

պտտվում են կնոջ շուրջը, խնամում, զուգում - զարդարում են նրան, հեշտացնում

կյանքը: Մինչդեռ ֆետիշացված ու պաշտված է միայն կնոջ մարմինը, ամեն ինչ

արվում այն ավելի մատչելի դարձնելու ու շահագործելու համար, միևնույն

ժամանակ ոտնատակ է արված կնոջ բուն կանացի էությունը, նրա մայրական

ստեղծարար սկիզբը։ Կանացի էությանը վրեժ է լուծում` տղամադուն թողնելով

առանց հավատարիմ կնոջ սիրո ու աղոթքի։ Իսկ տղամարդը, առանց կնոջ

օրհնության, կտրվում է Տիեզերքի կենարար Ակունքից և շարունակում է մոլորակը

կործանելու իր ընթացքը։

Հայրը և մայրը հեռանում են իրարից, մոլորակի վրա ամուսությունների կեսը

վերջանում է ամուսնալուծությամբ, որդին մնում է առանց ծնողներից մեկի խնամքի։

Ընտանիքը այսօր գտնվում է հակամշակույթի տիրույթում, որի

հակահերոսները ընտանիք չունեցող, բարոյական ուղենիշները կորցրած

«գերմարդիկ» են։

Ընտանիքի քայքայումը տանում է ազգի և պետականության անվերապահ

թուլացման և աստիճանական քայքայման։ Ներկա գերհզոր տերությունները, որտեղ

ընտանիքը ծանր փորձության է ենթարկված և քայքայվում է՝ իրենք էլ են բռնել այդ

ճանապարհը, ինչքան էլ դա թաքնված լինի ու չերևա մարդկային աչքին։

Ահա, ներկա քաղաքակրթության հողմերի առջև կանգնած են հայ ընտանիքը և

հայ կինը։ Հազարամյակներ նրանք եղել են հայ մշակույթի ու պետականության

պատվարը և երբեք չեն ենթարկվևլ այնպիսի փորձության, ինչպիսին եղավ վերջին

տասնամյակում։ Օտար հակամշուկույթի զանգվածային խուժումը ընտանիքի

տարածք` խեղեց հայ ընտանիքի աշխարհընկալումը և ապրելակերպը:։ Հայ երեխայի

մարմինն ու հոգին վաղ մանկական տարիքից հանձնվեցին մեղկ ու օտար, մարմինը

Page 24: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

24

վաղ հասունացնող ռիթմերին, նա զրկվեց մայրենի բառ ու բանի, երգի ու պարի

խնամքից։ Առավել ծանր էր հայ կնոջ կրած հարվածը, – նրա սրտին պաշտելի հայ

տղամարդը գահընկեց արվեց իր այրական գահից, որին տիրել էր որպես ամուսին,

աշխատավոր և ստեղծող, մնաց անգործ, պանդխտության գնաց կամ թողած իր

էութունը բավարարող աշխատանքը` դառը հաց տվող զբաղմունքի տրվեց:

Հայ ընտանիքը և կինը վտանգավոր պաշարման մեջ են, նրանց հետ

վտանգված են հայոց գոյամարտը և պետականությունը։

ՀՆՊ ընտանիքի, կնոջ և երեխայի պահպանության գծով որդեգրում է հետևյալ ելակետային դրույթները.

-Ընտանիքի կյանքն ու կենցաղը սնվում են մշակույթով, ընտանիքի

պահպանման ու առողջացման հիմնական պայմանը ազգային մշակութային

համակարգի գոյությունն է, նրա մշտական խնամքը:

- ՀՆՊ սահմանադրությամբ, օրենքներով և պետական որոշումներով,

հանրային բոլոր լծակներով պաշտպանում է ընտանիքի մշակութային սահմանները,

նրա ապրելակերպը, պաշտպանում է նրան հակաընտանեկան կեղծ մշակույթի

հարձակումներից, րնտանիքի քայքայմանը միտված նյութական և հոգեբանական

ազդակներից։ Ընտանիքի մշակույթը չի կարող հանձնվել ազատ շուկայի տարերքին,

այն վերցվում է պետական-ազգային խնամքի տակ։

- Ազգային գիտակցության մեջ նորովի արժևորվում է հայ կնոջ ու մոր

կերպարը։ Հայ ազնվական գեղջկուհին՝ Մեծ Մոր կերպարով, հազարամյակների

մայրական փորձով, աստվածատուր կրթությամբ ու իմաստությամբ, զուսպ

հավատով՝ իր թևի տակ է առնում այսօրվա իր դուստրերին և տանում

փորձությունների միջով։

- Ստեղծվում են հայ ընտանիքի, կնոջ ու երեխայի ազգային ապրելակերպի

հայեցակարգն ու կրթական ծրագրերը։ Դրանք ընդգրկում են՝ ընտանիքի ստեղծման

կրթական ծրագիրը, հղի կնոջ դասընթացը, երեխայի տարբեր տարիքներում

ապրելակերպի դասընթացները, «Սեր և ընտանիք» առարկան (10-11-րդ

դասարաններ), ստեղծվում են կրթական ծրագրերը ապահովող ձեռնարկներ։ Այդ

կրթական համակարգը ստեղծվում է ազգային մշակույթի հիմքի վրա, ընդգրկում է

բանահյուսության և ազգագրության մեջ պահպանված գիտելիքները, դասական

գիտության տվյալները, Բնության և Տիեզերքի օրենքները։

- ՀՆՊ հրաժարվում է ընտանիքի և կնոջ առողջության պահպանման, երեխայի

սեռային դաստիարակության միջազգային ծրագրերից, որոնք ներմուծվում են

Հայաստան։ Այդ ծրագրերը խնդիր չեն դնում ազդել երևույթների պատճառների վրա,

Page 25: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

25

առողջացնել ընտանիքի ապամշակութային և հիվանդ ապրելակերպը, այլ ձգտում են

ինչ-ինչ միջոցներով ազդել միայն դրա հետևանքների վրա, ընդ որում հաճախ հայ

մարդու հոգեբանությանը անհարիր եղանակներով։

- Հայ ընտանիքի և գերդաստանի (տոհմի) բարոյական աստիճանակարգը

(հիերարխիան), հոր, մոր և զավակի հարաբերությունները, հայ ընտանիքին հատուկ

սիրո նվիրական դաշտը ունեն մնայուն բարոյական արժեքներին հատուկ գծեր:

Դրանք վերակերտվում են, առողջացվում և պաշտպանվում են միջազգային

հանրության կողմից ընդունված, բայց ընտանիքի ազգային-արարչական արժեքային

համակարգին անհարիր մոտեցումներից։

- ՀՆՊ գտնում է որ մոլորակի վրա խախտված են երեխայի հիմնական բնական

իրավունքները – երկու ծնողի հետ, նրանց սիրո դաշտում մեծանալու ու

դաստիարակվելու իրավունքը և առողջ ազգային մշակութային միջավայրում

ապրելու իրավունքը։ Այս իրավիճակում երեխայի իրավունքների պաշտպանության

վերաբերյալ միջազգային փաստաթղթերը ուռճացնում են երեխայի ընտրության

հարգման, ազատության և անհատականության զարգացման անհրաժեշտությանը,

երեխայի իրավունքները հակադրում են Բնության օրենքներից բխող

դաստիարակության սկզբունքներին, ստեղծում են անձնապաշտ ու եսակենտրոն

անհատի ձևավորման միջավայր։ ՀՆՊ երեխայի իրավունքների վերաբերյալ իր

մոտեցումները հանում է միջազգային ասպարեզ։

- Երկրի տնտեսության առողջացումը, տնտեսական անվտանգության

համակարգի ստեղծումը, զուգակցված ազգային մշակութային համակարգի

առողջացման հետ, վերականգնում են հայ ազգի այրական և կանացի կեսերի, հայ

տղամարդու և կնոջ կորսված դերն ու արժանապատվությունը, և նրանք` որպես

հավասար սկիզբներ` տեր են կանգնում ընտանիքին ու երկրին։

- ՀՆՊ ազգային մշակույթի և առողջ ապրելակերպի միջոցով ընտանիքը,

կնոջը և երեխային պահպանելու ու առողջացնելու հայեցակարգերն ու ծրագրերը

միջազգային ասպարեզ է հանում, որպես այլընտրանք գործող միջազգային

ծրագրերին, ձգտում է դրանք դարձնել միջպետական հարաբերությունների գործոն,

ներկայացնել միջազգային ատյանների քննարկմանր և ընդունմանը։

- Հայ ազգը ե հայ ընտանիքը ունեն այն բարոյական ներուժը, որպեսզի

ոտնահարված կանացի սկիզբը վերադարձնեն իր նախաստեղծ գահին, դրանով

գործի դնեն երկրի վերածնության հիմնական ուժը և ստեղծեն մոլորակային

նշանակություն ունեցող արժեքային համակարգ՝ ընտանիքի, կնոջ և երեխայի

պահպանության համար։

Page 26: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

26

Հայ Առաքելական եկեղեցի։

Այլ եկեղեցիներ ու աղանդներ

Հայ Առաքելական եկեղեցին ազգային մշակութային համակարգի անկապտելի

մասն է և մասնակցում է Հայ Մարդու ձևավորմանը։ Սուրբ Գիրքը, հատկապես`

Ավետարանը, հայի հոգեկերտվածքին ավելացրել են շատ ոգեղեն գծեր, նրանով

շնչավորված գրականությունը, արվեստը և ապրելակերպը մտել են հայոց

մշակութային գանձարան։ Հայ եկեղեցին հարյուրամյակներ եղել է պետականության

կրողն ու փոխարինողը, իր խորքում պետականության փորձ է կրում, այժմ էլ

Սփյուռքում ներկայացնում է հայոց պետականության շարունակությունը։

Հազարամյակների սահմանագծում Հայ եկեղեցին գործում է դժվարին

պայմաններում, ներկա իրավիճակն ունի հետևյալ բնորոշ գծերը.

- Անկախ պետականության պայմաններում Հայ Առաքելական եկեղեցին

ձգտում է երկրի կյանքում ավելի էական դեր խաղալ, սակայն եկեղեցու և

պետականության իրական երկխոսություն դեռևս չի կայացել, նրանք չունեն երկրի

բարոյական ճգնաժամը հաղթահարելու ընդհանուր աշխարհայացքային մոտեցում։

- Ներկա պետականության քաղաքականության պատճառով, դրսից

ներթափանցող հակամշակույթի պայմաններում, երկրում հոգևոր սով է սկսվել. Հայ

Մարդը կորցրել է գոյության ազգային-մշակութային խարիսխները և փրկվելու

համար ձեռք է գցում օտար հենարանների՝ եկեղեցիների ու աղանդների։ Հայ

եկեղեցին ձգտում է կասեցնել այդ ապազգային գրոհը, բայց այս պահին չունի դրա

համար անհրաժեշտ բանալիներ։

- Աշխարհի քրիստոնեական եկեղեցիները, այդ թվում՝ Հայ Առաքելական

եկեղեցին մի մշտական երկխոսության մեջ են իրենց հիմնադիր Ուժի՝ Աստվածորդու

հետ, որպեսզի գնան նորոգման ճանապարհով, միաբանվեն ոգու մեջ և թողնեն

դոգմատիկ վեճերը։ Սակայն եկեղեցիների միջև ներքին խզումը չի հաղթահարված,

փոխադարձ անհանդուրժողականությունը շարունակվում է։ Հայ եկեղեցին գործում է

այդ անհեռանկար հարաբերությունների տիրույթում, նրա խորքում քրիստոնեական

եկեղեցիների և սեփական գոյության նորոգման հայեցակետ դեռևս չի հասունացել։

- Երկրի անկախացումից հետո, ազատվելով ազգային պետականության կրողը

լինելու հոգսից, միաժամանակ չունենալով մշակութային գործունեության

նշանակալի դաշտ, կրելով երկրի բարոյական ճգնաժամի անմիջական

ազդեցությունը իր ներքին կյանքի վրա՝ Հայ եկեղեցին ճգնաժամ է ապրում։ ՀՆՊ

արձանագրում է Հայ եկեղեցու ճգնաժամը միայն մեկ նպատակով՝ որպեսզի դրվեն

այդ ճգնաժամի պատճառների հարցերը, լուծվեն դրանք և եկեղեցին պահպանվի ու

հարատևի որպես ազգային-մշակութային արժեք։

Page 27: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

27

ՀՆՊ Հայ Առաքելական եկեղեցու, այլ եկեղեցիների ու աղանդների նկատմամբ իր քաղաքականության մեջ որդերգում է հետևյալ ելակետային դրույթները.

- Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) ազգային մշակույթի մի հատվածն է ու

կրողը, նա չի կարող անջատ լինել այդ մշակույթը պահպանող պետականությունից և

պետք է լինի վերջինիս խնամքի տակ։ Միաժամանակ ՀՆՊ հարգում է եկեղեցու

կազմակերպական և հոգևոր ինքնուրույնությունը:

- ՀԱԵ մշակույթի մի բյուրեղացած շերտ է կրում, որի պահպանումը նա

իրականացրել է դարեդար և որով, արդեն նոր ժամանակներում, նա մասնակցելու է

Հայ Մարդու կերտման գործին։ Սակայն եթե ՀԱԵ ձգտում է ներկա հայ կյանքում

նորոգչական և ավելի նշանակալից դեր կատարել, ապա դա նրան կհաջողվի այն

չափով, ինչ չափով եկեղեցու ամեն ծառայող և եկեղեցին ամբողջությամբ կնորոգեն

իրենց ներքին կյանքը։ Անցյալի վաստակը, պետական կրոն լինելու հանգամանքը և

այլ կռվաններ դեր չունեն, եթե չլինի ներքին նորոգչռւթյուն։ Հետևաբար, ՀԱԵ դերի

արհեստական մեծացումը հանրային կյանքի որևէ ոլորտում՝ հենված պետական

ուժի և որոշումների վրա, առանց եկեղեցու ներքին ու տևական հոգևոր

նախապատրաստության, կարող է խախտել ազգային մշակութային դաշտի ու

ապրելակերպի ներդաշնակությունը և վնասակար լինել և եկեղեցու, և երկրի

ապագայի համար։ Մյուս կողմից` Ս.Գիրքը իր մեջ կրում է մշակութային որոշ

շերտեր, արխետիպեր և խորհրդանիշներ, որոնք սպառված և հիվանդ

քաղաքակրթության կնիքն են կրում, ներդաշն չեն հայի հոգեկերտվածքին և առողջ

ազգային մշակութային համակարգին. ՀԱԵ դրանք օգտագործելիս պետք է ելնի ոչ

դոգմատի նկատմամբ մշտական խոնարհումից, այլ ազգային առողջ մշակութային

կյանքի ստեղծման հրամայականից

- ՀԱԵ դերը և կշիռը ազգային կյանքում որոշվում են ոչ քարոզչության

հնարավորությունների չափով, ոչ թեմերի զորությամբ ու նյութական

ապահովվածությամբ, ոչ նույնիսկ հայոց սքանչելի կոթողների վերակառուցմամբ ու

լուսավորությամբ, ոչ հավատացյալ հոտի քանակով, այլ մշակույթի մյուս ոլորտների՝

ազգային ապրելակերպի, արվեստի ու գիտության հետ փոխադարձ ներթափանցման

չափով և Հայ Մարդու գոյության համար մշակութային ներդաշնակ տարածքի

ստեղծումով։ Հայ եկեղեցու ներքին կյանքը և գործունեությունը պետք է սնվի հայ

մշակույթով՝ գրականությամբ, արվեստով և գիտությամբ։ Միաժամանակ եկեղեցին

մշակույթ պետք է ստեղծի, որով կխոսի ազգի սրտի հետ։

- Հայաստանում քրիստոնեության հաստատման 1700-ամյակը Հայ եկեղեցին

ու ժողովուրդը պետք է տոնեն նախ ոգու մեջ և ապա միայն՝ արտաքին աշխարհում,

Page 28: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

28

միայն ոգու տոնը և ինքնամաքրումր կարող են այդ տարելիցին իրական արժեք տալ և

ստեղծել նորոգչական կապ Աստվածորդու հետ։

- Այլ քրիստոնեական եկեղեցիներ ու աղանդներ, որոնք մուտք են

գործել Հայաստան՝ մերժելի են ոչ թե իրենց բովանդակությամբ (որը գրեթե նույնն

է բոլորի համար` Ս. Գրքի կամ միայն Ավետարանի մեկնություն և քարոզ), այլ

իրենց բերած աշխարհընկալման մշակութային համակարգերով, որոնք խորթ են հայ

մարդու համար։ Անդամակցելով դրանց, Հայ Մարդու կյանքը լցվում է քարոզչության

և պաշտամունքի այլ ձևերով, նա աստիճանաբար կորցնում է իր հայկականությունը,

համայնքի կյանքը կորցնում է իր ազգային նկարագիրը, ինչի արդյունքում մարդը

հեռանում է և' ազգից, և' իրական հավատից։

- Այլ եկեղեցիները և աղանդները Հայաստանից հեռացնելու համար

անհրաժեշտ է վերացնել մշակութային սովը, որը տիրում է երկրում, վերակերտել

ազգային մշակույթի դաշտը, Հայ Մարդու սիրտը հագեցնել ու խնամել սեփական

մշակույթի կենարար ջրով։ Այնժամ միայն նա կթողնի օտար խարիսխները և ձեռքը

կգցի մայրենի մշակույթին, նաև նրա կրողներից մեկին՝ Հայ Առաքելական եկեղեցուն։

Հայ եկեղեցին իր բարոյապես տարագիր զավակներին չի կշտամբի՝ օտարի դուռը

գնալու համար, այլ նրանց կմատուցի հայոց մշակույթի անապական հացը՝

քարոզչության փոխարեն։

- Հայ եկեղեցին կլինի ու կգոյատևի, եթե նրա ներքին կյանքը ընթանա Վերին

Ակունքի օրենքներով, եթե ազգի ու մարդու կյանքում նրա դերը որոշվի Վերին

Կամքով և եթե նա մնա ազգային մշակութային համակարգի առողջ, ինքնանորոգ

հատվածը։

- Եթե Հայոց պետականությունը և Հայ Առաքելական եկեղեցին

ինքնանորոգված գան աշխարհայացքային ընդհանրության, Տիեզերքի մասին մեկ

ճշմարտության գիտակցությամբ ազատվեն երկրները և եկեղեցիները անջատող

աշխարհիկ ու դավանաբանական վեճերի անպտուղ բեռից, Նոր Երկրի ստեղծման

գիտությամբ համատեղ դուրս գան միջազգային ասպարեզ, ապա կարող են մոլորակի

վերածնության և հավատի առողջացման գործում վճռական դեր ստանձել։

Մարդու և ազգի, մոլորակի էկոլոգիա

Միջազգային ատյանները արձանագրել են, որ մոլորակը մոտենում է

էկոլոգիական աղետի, և անհրաժեշտ է պետությունների գլոբալ

համագործակցություն՝ երկրի կենսական համակարգերի պահպանման և

Page 29: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

29

վերականգնման համար։ Ժամանակակից էկոլոգիական շարժումների, միջազգային և

ազգային ծրագրերի հիմնական գործելակերպն է՝ ուսումնասիրել բնության վրա

ազդող մարդածին բացասական գործոնները, մշակել դրանց ազդեցությունը

վերացնելու կամ նվազեցնելու ուղիները` անկենսունակ արտադրական մոդելների

սահմանափակման կամ վերացման ճանապարհով։ Սակայն այս գործելակերպը

էական արդյունք չի տալիս, սահքը դեպի աղետ շարունակվում է։ Իրավիճակի

պատճառն այն է, որ մարդկությունը ձգտում է վերացնել իր ապրելակերպի ծնած

հետևանքները, սակայն չի ցանկանում փոխել բուն ապրելակերպը։ Չնայած

միջազգային ատյանները հաստատում են, որ սպառման ներկա չափերը հյուծում են

մոլորակի պաշարներր և անհրաժեշտ է անցում չափավոր սպառման՝ սակայն

դեռևս չկա որևէ միջազգային փաստաթուղթ, որն ընդուներ մարդկության ներկա

ապրելակերպի նորոգման և առողջացման անհրաժեշտությունը։

Մոլորակային էկոլոգիայի ներկա աղետալի վիճակի հիմքում ընկած է

մարդկության սխալ հոգեկան-բարոյական և ֆիզիկական ապրելակերպը, որն

աղտոտում ու հյուծում է երկրի կեղևը և կենսաէներգետիկ դաշտը։ Սպառման

մասնակի շտկումները, էկոլոգիական տարանջատ ծրագրերը չեն կարող փոխել

իրավիճակը։ Անհրաժեշտ է աշխարհայացքային բեկում, որը հնարավորություն կտա

արմատապես փոխել, առողջացնել ազգերի և մարդկության ապրելակերպը, ի

հետևանք դրա՝ նորոգել գործող մշակութային, տնտեսական, քաղաքական և

սոցիալական համակարգերը, ինչը կկանխի մոլորակի աղտոտումը և կառողջացնի

նրա էկոլոգիան։ Սակայն ներկա պետականությունները, հատկապես՝ ներկա

աշխարհակարգի միջոցով քաղաքական-տնտեսական հզորության բարձրակետին

հասած տերությունները, ՄԱԿ-ը պատրաստ չեն այդպիսի աշխարհայացքային

բեկման։ Ավելին, հզոր տերությունները գլոբալացման քաղաքականության միջոցով

ձգտում են իրեն սպառած ապրելակերպը և այն սպասարկող տնտեսակարգը

տարածել ամբողջ աշխարհում:

ՀՆՊ մոլորակի ապագայի և էկոլոգիայի հիմնախնդիրների լուծման համար

որդեգրում է հետևյալ ելակետային դրույթները.

- Մոլորակային էկոլոգիայի առաջնային օղակը մարդու էկոլոգիան է.- միայն

բարոյական, հոգեկան ե ֆիզիկական առողջություն ունեցող, ապրելակերպի

չափավորություն որդեգրած, բնության օրենքներով ապրող մարդը, ազգը և

մարդկությանը կարող են վերականգնել մոլորակի առողջությունը։

- Երկրում ստեղծվում է մարդու և ագգի հոգևոր-ֆիզիկական վերածնության

(մարդու և ագգի էկոլոգիայի) գիտա-կոթական համակարգ, որն ընդգրկում է՝

հայեցակարգերը, ազգային առողջ ապրելակերպի կրթական մանրակերտերը` ըստ

տարիքային ե ֆունկցիոնալ խմբերի, ձևավորվում է յուրաքանչյուր մանրակերտի

Page 30: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

30

ուսումնական ծրագիրը և կրթական նյութը։ Մանրակերտերը ստեղծումից ու

ամբողջանալուց հետո՝ ներդրվում են ամբողջ երկրում։

- Ազգի էկոլոգիան հենվում է ազգային մշակութային համակարգի վրա, որն

ընդգրկում է ազգի ապրելակերպը և այն սպասարկող բոլոր ասպարեզները։

- Ստեղծվում է էկոլոգիական կրթության նոր հայեցակարգ, որը

զուգակցում է շրջակա միջավայրի էկոլոգիայի և մարդու էկոլոգիայի մոտեցումները՝

փոխկապակցված միասնության մեջ, մշակվում են նոր էկոլոգիական կրթության

ծրագրերը։

- Մոլորակի էկոլոգիական աղետը կարելի է կանխել միայն բոլոր

պետությունների կողմից նույն հոգևոր-բարոյական հիմքի վրա ձևավորված, նոր

հազարամյակի աշխարհայացքից բխող էկոլոգիական քաղաքականության միջոցով։

Դրված է մոլորակի փրկության և մարդկության վերածնության հիմնախնդիրը։ ՀՆՊ

երկրում մշակված ու գործի դրված ագգի ու մարդու էկոլոգիայի հայեցակարգերը, նոր

էկոլոգիական կրթության հայեցակարգը և ծրագրերը, որպես նախատիպը չունեցող

արժեքներ՝ միջազգային ասպարեզ է հանում։ ՀՆՊ նախաձեռնում է մոլորակային

էկոլոգիայի ասպարեզում նոր միջազգային քաղաքականության ձևավորումը։

Միջազգային արժեքներ - ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, անձի

ազատություն, ազատ շուկա

Ներկա քաղաքակրթությունը հիշյալ արժեքները դիտում է որպես

բարձրագույն բարոյական արժեքներ, որոնց հիմքի վրա կառուցում է իր

քաղաքական, տնտեսական, իրավական և սոցիալական հաստատությունները։ Եթե

նկատի առնենք, որ արդեն ակնհայտ են այս քաղաքակրթության ճգնաժամի

նշանները, պետք է քննվի այն խնդիրը, թե բերված արժեքները ինչքանո՞վ են բխում

Բնության համապարփակ օրենքներից, դրանց մեջ չե՞ն թաքնված նաև ներկա

ճգնաժամի պատճառները, կա՞ն արդյոք այլ գերակա արժեքներ, որոնք

մարդկությանը կարող է որդեգրել։

ժողովրդավարություն հասկացության գնահատման համար ելակետային է

այն գիտելիքըը, որ ամեն մի մեծ հավաքականություն (ազգ, ժողովուրդ) ունի իր

հավաքական ոգին, իր գիտակցական կորիզը, որն ստեղծվում է հավաքականությունը

կազմող անհատական էությունների միացյալ դաշտի միջոցով։ Այն, ինչ կոչվում է

«Ցեղի ոգի» (Նժդեհ)՝ ագգի հրեղեն միջուկն է, նրա իրական գոյությունր, որն

անմիջականորեն կապված է Վերին Ակունքի հետ։ Դրա հետ մեկտեղ`

հավաքականությունը ունի աշխարհընկալման այլ շերտեր, որոնք շրջապատում են

միջուկը և կապված են նրա ֆիզիկական գոյության, սոցիալական վիճակի,

սովորությունների, կրթության, մտածողական համակարգի և այլնի հետ։ Երբ ազգի

Page 31: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

31

առջև որևէ խնդիր է դրվում՝ սկսած ֆիզիկական կեցության հարցերից մինչև

գաղափարների կամ առաջնորդի ընտրությունը, ապա ընտրության ճշգրտությունը

կախված է այն հանգամանքից, թե նրա միջուկը ինչ հարաբերության մեջ է

աշխարհընկալման մյուս շերտերի հետ։ Ո'րն է ճիշտ ընտրությունը,- այդ մասին

մշտապես գիտե ազգի ոգին, և եթե ազգը կապված է իր ոգու և էության հետ և դրանով՝

նաև Վերին Ակունքի հետ, ապա նա ստանում և կատարում է Վերին Կամքից բխող

հրամանները և կատարում է ճիշտ ընտրություն։ Սակայն եթե ազգը կազմող

մարդկանց կապը ազգի ոգու հետ խեղված է, ճնշված է աշխարհընկալման մյուս

շերտերի ծանրության և աղտոտվածության տակ, ապա ազգը դառնում է ամբոխ և

կատարում է սխալ ընտրություն։

Այսպիսով, եթե ազգը գտնվում է գոյության ներդաշնակ վիճակում, ապա

ժողովրդավարությունը կարող է պայմաններ ստեղծել ճիշտ ընտրության, ազգային

հավաքական ոգու որոշումների կատարման համար և ծառայել ազգի իրական

առաջադիմությանը։ Հակառակ դեպքում՝ ժողովրդավարությունը ծառայում է սխալ

ընտրությանը և ազգի բարոյական ետընթացին։ Հետևաբար, ժողովրդավարությունը

հարաբերական արժեք է և կարող է ծառայել ազգի առաջընթացին, եթե ազգի

կյանքում ապահովվեն ավելի բարձր արժեքների ու օրենքների գերակայությունը,

դրանք ընտրելու և դրանցով ապրելու հնարավորությունը։

Մարդու իրավունքներ և անձի ազատություն: Ներկա քաղաքակրթությունը

հռչակում է մարդու իրավունքները որպես առաջնային արժեք, ինչը արդարացված է

և բխում է բանական մարդու էությունից։ Սակայն, մարդու իրավունքները կարող են

ծառայել Մարդ-Բնություն ներդաշնակ գոյակցության ստեղծմանը, եթե այղ

իրավունքները կրող սուբյեկտը ճանաչում և հարգում է Տիեզերքի օրենքները և նրա

ամեն մի քայլը բխում է այդ օրենքներից։ Ներկա մարդկության ապրելակերպը, նրա

բարոյական պատկերացումները, մերձավորի և Բնության նկատմամբ մարդու

վերաբերմունքը շատ բանով հեռացել են Տիեզերքի օրենքներից, որի պատճառով

մարդու իրավունքները ի չար են օգտագործվում և բերում են մոլորակի բարոյական և

ֆիզիկական քայքայմանը։ Մոլորակի ծանր էկոլոգիական վիճակը մարդու կողմից իր

իրավունքների չարաշահման արդյունք է: Հետևաբար, մարդու իրավունքները կարող

են և կխաղան իրենց դերը լիարժեքորեն, եթե դրանք ստորադասվեն Տիեզերքի

օրենքներին և նրանցից բխող մարդու պարտականություններին։

Մարդու իրավունքներին սերտորեն առնչվում է անձի ազատություն

հասկացությանը։ Այդ հասկացության իրական արժեքը գնահատելու համար

ելակետային են երկու օրենքներ. Վերին Կամքի օրենքր և Ազատ Կամքի օրենքը։ Ըստ

վերջինի՝ մարդուն տրվում է ազատ կամք, որպես աստվածատուր պարգև։ Մարդն իր

բոլոր որոշումները ընդունում ու իրագործում է ազատ կամքով, որի վրա բռնանալու

իրավունք չունեն ոչ ուրիշ մարդիկ, ոչ պետությունը և ոչ էլ Վերին ուժերը։ Սակայն

ազատ կամքը ծառայում է իրեն կրողի բարոյական առաջընթացին, եթե նրա

որոշումները բխում են Տիեզերքի օրենքներից, քանզի մարդու կյանքի ամեն պահին,

Page 32: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

32

ամեն քայլի ընտրության մեջ գործում է նաև Վերին Կամքի օրենքը։ Եթե ազատ

կամքից բխած որոշումները համընկնում են Վերին Կամքին, ապա մարդը

ներդաշնակվում է Վերին Ուժի և Բնության հետ, գնում է իրական առաջընթացի

ճանապարհով։ Հակառակ դեպքում՝ Վերին Կամքին չհամապատասխանող քայլերը

առաջացնում են հետևանքներ, և պատճառա-հետևանքային կապի օրենքով մարդը

պատասխան է տալիս ազատ կամքով կատարած սխալների համար։ Ներկա

մարդկության կյանքում անձի ազատությանը գերակայություն է ստացել հիմնարար

բարոյական արժեքների հանդեպ։ Իր ափերից դուրս եկած մարդկային ազատ կամքը,

տոգորված եսապաշտությամբ, կեցության մեջ քանդում է սիրո, կարեկցանքի ու

ներդաշնակության դաշտերը, ոտքի տակ է տայիս մարդու գոյության պատվարը՝

ընտանիքը, խեղում մշակույթը։

Այսպիսով, անձի ազատությունը կարող է դիտվել որպես բարձր բարոյական

արժեք, եթե այն բխի Ազատ Կամքի և Վերին Կամքի օրենքներից, ստորադասվի

նրանց և Տիեզերքի մյուս օրենքներին:

Ազատ շուկա. - ներկա քաղաքակրթությունը ազատ շուկան դիտում է որպես

կյանքի բոլոր ասպարեզներում ստեղծված ու հոգևոր արժեքների ազատ շարժ՝

ամբողջ մոլորակի վրա, պետությունների կարգավորող ազդեցության նվազեցման

կամ բացակայության պայմաններում։ Համաշխարհային ազատ շուկան դարձել է

վերազգային երևույթ, ձեռք է բերել գոյության ինքնուրույն ընթացք և օրենքներ: Այն

բերում է առանձին երկրների տնտեսությունների և նրանց արտադրանքի որակի

համահարթեցմանը, պահանջարկի միջազգային չափանիշների հաստատմանր։

Մինչդեռ ամեն երկրի տնտեսություն նրա մշակույթի բաղկացուցիչ մասն է (ավելի

ստույգ` պետք է լինի), նրա ապրելակերպը ու աշխարհընկալումը ձևավորող ուժերից

մեկը։ Եվ ահա, ինչպես համաշխարհային տնտեսությունն է լծված մոլորակի հիվանդ

ապրելակերպի սպասարկմանը, այնպես էլ այդ տնտեսությունը շարժող

համաշխարհային ագատ շուկան։ Այն անողոք ձեռքով ոչնչացնում կամ ձևափոխում է

տնտեսության ագգային ոլորտներր, արտադրանքի մշակութային պատկանելության

տարրերը, տվյալ երկրի աշխատավորին կտրում է սեփական տնտեսության

մշակութային դաշտից և դարձնում համաշխարհային առևտրական հարահոսի

կցորդը։ Համաշխարհային շուկայի նպատակը շահույթն է, գոյության միջոցը՝

մարմնական պահանջների գերբավարարումը և սպառման անընդհատ աճը,

հետևանքը` մոլորակի աղետալի էկոլոգիական վիճակը, երկրների ագգային-

տնտեսական համակարգերի ու ապրելակերպերի ապամշակութացումը,

համաշխարհային մշակույթի դեգրադացիան։

Ազատ շուկան մարդկության կյանքում կխաղա իր դրական դերը, եթե այն

ստորադասվի մարդկության կյանքի կազմակերպման ավելի բարձր օրենքներին և

գործի այնպիսի սկզբունքներով, որոնք չեն խեղի բնական, ագգային - տնտեսական և

մշակութային համակարգերը։

ՀՆՊ հիշյալ միջազգային արժեքները ճիշտ օգտագործելու համար որդեգրում է հետևյալ ելակետային դրույթները.

Page 33: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

33

- ժողովրդավարությունը կարող է կատարել իր դրական դերը, եթե ազգը լսում

է իր ներքին ձայնը և ճանաչում իր առաքելությունը։ Այդ վիճակը ապահովելու

համար, ՀՆՊ ապրելակերպի, կրթության, մշակույթի և մյուս ասպարեզների

վերակերտման միջոցով ձգտում է վերականգնել ազգի ոգեղենությունը, ինչը

հնարավորություն կտա ժողովրդավարական մեխանիզմներով ընդունել ճիշտ

որոշումներ, կատարել ճիշտ ընտրություն։ ՀՆՊ երկրի ստեղծման նոր

աշխարհայացքը, նրա միջոցով՝ նոր հազարամյակում ազգի կյանքի նորոգման և

իղձերի իրականացման ծրագիրը բյուրեղացնում ու դնում է ազգի առջև՝

հնարավորություն տալով ժողովրդավարական մեխանիզմներով ընտրել իրական

արժեքներ։

- ՀՆՊ գտնում է, որ մոլորակի վրա խախտված է մարդու ամենակարևոր

իրավունքը – ապրել բնության օրենքներից բխող առողջ ապրելակերպով, ազգային

մշակութային միջավայրում։ ՀՆՊ ձգտում է Հայաստանում վերականգնել այդ

իրավունքր։ Երկրի կրթական համակարգում ուսուցանվում են կեցության այն

օրենքները և սկզբունքները, որոնք չպետք է խախտվեն անձի ազատության

սկզբունքով, ստեղծվում են մարդու բարոյական պարտականությունները

արտացոլող կրթական և օրենսդրական դաշտերը:

- ՀՆՊ հիշյալ արժեքների գծով իր մոտեցումները՝ հայեցակարգերն ու

ծրագրերը հանում է միջազգային ասպարեզ, ներկայացնում է միջազգային

ատյանների քննարկմանը և ընդունմանը, հետևամուտ է լինում միջազգային

օրենքների ու փաստաթղթերի որակական նորացմանը։

Հասարակական - քաղաքական կարգը

Մարդկության գոյության ներկա ժամանակահատվածում ասպարեզի վրա են

և մրցակցում են հասարակական-քաղաքական երկու կարգ՝ կապիտալիզմը և

սոցիալիզմը։ Այս երկու կարգերը իրարից տարբերվում են արտադրության

միջոցների նկատմամբ սեփականության և ստացված շահույթի բաշխման ձևերով,

ինչպես նաև հասարակական - տնտեսական կյանքում պետության դերի նկատմամբ

իրենց մոտեցումներով Այսպես, կապիտալիզմը ենթադրում է արտադրական

միջոցների մասնավոր սեփականություն, արտադրանքի ազատ շուկա, տնտեսության

կազմակերպման մեջ պետության նվազագույն միջամտության կամ նրա դերի իսպառ

բացառում, ստացված շահույթի բաշխում՝ ըստ սեփականատերերի ներդրման։

Սոցիալիզմ-կոմունիզմը (խորհրդային տիպի) ենթադրում է արտադրության

միջոցների պետական սեփականություն, արտադրության, շուկայի և գնագոյացման

պետական կառավարում, բաշխում՝ հավասարության և սոցիալական արդարության

սկզբունքով։ Կապիտալիզմի տարբերակը՝ կապիտալիստական սոցիալիզմը

Page 34: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

34

որոշակի փոփոխություն է մտցնում բաշխման մեջ՝ նվազեցնելով անհասավարության

աստիճանը, սակայն դա չի փոխում կարգի էությունը։

Վերջին տասնամյակները ցույց տվեցին, որ զարգացման այս երկու ուղիներն

էլ սպառել են իրենց և տանում են մոլորակի բարոյական և բնական պաշարների

հյուծման։ Կապիտալիզմը մարդու և հասարակության գոյության հիմնական

նպատակը և շարժիչ ուժը հռչակել է շահույթի ստացումը և սպառման անընդհատ

ավելացումը, սրան է ենթարկել մնացած բոլոր արժեքները։ Մասնավոր

սեփականատերերը, ելնելով շահույթի ավելացման գերխնդրից՝ ոտքի տակ են տալիս

Բնության, մարդու և մշակույթի պահպանման օրենքները, ստեղծվում են

սեփականության վերազգային կառույցներ, որոնք գնալով դառնում են առավել ան-

կառավարելի ու ապամշակութային։ Քաղաքական կառույցները դարձել են

տնտեսակարգի սպասարկուն և մոլորակի նորոգման գաղափարներ չեն

առաջարկում։ Մինչդեռ Մարդը ապրում է օգտապաշտության և եսակենտրոնության

ծնած աշխարհընկալման խեղիչ մթնոլորտում, միլիոնավոր աշխատավորներ դարձել

են վերագգային արտադրական գիգանտների և սպառման կայսրությունների անդեմ

կցորդները, օտարվել են սեփական էությունից և Գեղեցկությունից, դադարել է նրանց

հոգևոր-բարոյական առաջընթացը։

Խորհրդային տիպի սոցիալիզմ-կոմունիզմը թվում էր, թե կոլեկտիվի միջոցով

ստեղծում է հավասարության և փոխօգնության, մարդու բարոյական առաջընթացի

հնարավորություններ, սակայն այդ կոլեկտիվները ծնունդ էին ոչ կամավոր

նախաձեռնության, ստեղծվում էին պետության կողմից թելադրված

սկզբունքներով, որոնք հաշվի չէին առնում Մարդու, Ազգի և Բնության գոյության

ու զարգացման օրենքները։ Խորհրդային արտադրական ձեռնարկությունները

նույնպես հակված էին մեծանալու, լինելու մարդու կյանքի խնդիրներին անտարբեր՝

անդեմ կառույցներ։ Պետությունը մարդուն պարտադրում էր տիրող

գաղափարախոսությունից բխող աշխարհընկալում՝ ամենուր և ամե ինչում, դրանով

վթարում էր Մարդու ներքին ապրելակերպն ու էությունը, նրա առաջընթացը։

Այսպիսով և կապիտալիզմը, և խորհրդային սոցիալիզմը՝ լինելով

տրամագծորեն հակառակ սկզբունքներով ստեղծված համակարգեր, ձգտում են ու

բերում նույն արդյունքին՝ մարդու օտարմանը սեփական էությունից, համայնքից ու

ազգից, մշակույթից ու բնությունից։ Այսպիսի համերաշխության պատճառն այն է, որ

այս երկու հասարակական-քաղաքական կարգին էլ անծանոթ են Տիեզերքի,

Բնության և Մարդու կյանքը կառավարող համապարփակ օրենքները, դրանցից բխող

գիտելիքները և կեցության սկզբունքները։

Մարդկության պատմության մեջ ոչ մեկ անգամ լուսավոր տիրակալները ու

գործիչները փորձել են պետական կարգը շնչավորել ու կառուցել Տիեզերքի

օրենքներով, այդ փորձերը արձանագրվել ու խոր հետք են թողել, սակայն

ժողովուրդների ու պետականությունների ընթացքը չի փոխվել։ Եվ երկրորդ

հազարամյակի ավարտին մոլորակը և մարդկությունը մոտենում են որպես

նավաբեկության ենթարկված մի նավ, որի կենսական տարածքները արագորեն

Page 35: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

35

գրավում են քաոսի ալիքները։ Ներկա պետականությունները երրորդ ուղու

փնտրման փորձեր արել և անում են, ներքին տագնապը և անհեռանկար ապագան

ցնցում են նրանց, բայց արտաքինից ձգտում են անսխալական ու հանգիստ երևալ և

շարունակում են կործանարար ուղու գլոբալացման քաղաքականությունը։

ՀՆՊ ասպարեզ է հանում նոր հասարակական-քաղաքական կարգի կարգի ամբողջական մշակումը և որդեգրում նրա ստեղծման ելակետային սկզբունքները.

- Երկրի հասարակական-քաղաքական կարգը (ՀՔԿ) պետք է հենվի Տիեզերքի

համապարփակ օրենքների և նրանցից բխող գիտելիքների և սկզբունքների վրա։ Այդ

կարգը ստեղծողները պետք է օգտվեն մարդկությանը տրված գիտելիքների այն

աղբյուրներից, որոնք պարունակում են հիշյալ օրենքներն ու սկզբունքները։

- Նոր ՀՔԿ ստեղծման առաջին խնդիրն է՝ գտնել հասարակական կյանքի այն

օղակը, որի ճիշտ կառուցման ու կենսունակության դեպքում, նրա հիմքի վրա կարելի

է նորոգել ամբողջ կյանքը և այն կազմող ասպարեզները՝ տնտեսություն,

ապրելակերպ, մշակույթ, կրթություն և այլն։ Այդ օղակը Համայնքն է։

- Համայնքի պարզագույն օրինակը երեք մարդուց բաղկացած այն խումբն է,

որը միավորվում է որևէ հասարակական կամ տնտեսական խնդիր լուծելու համար։

Համայնքը կարող է ստեղծվել ըստ բնակավայրի, նրա որևէ մասի, ըստ

արտադրական կամ մշակութային-կրթական հիմնարկների (արտադրություն,

գործարան, դպրոց, մանկապարտեզ, սպասարկող հիմնարկներ և այլն)։ Համայնքը

ստեղծվում է կամավորության հիմունքներով, գործում է փոխօգնության և

համագործակցության սկզբունքներով։ Համայնքի բարոյականությունը հենվում է

սիրո, հավատի, կարեկցանքի ու արդարության վրա։

- Համայնքի գործունեության հիմքում ընկած է գիտելիքը Տիեզերքի, Բնության

և Մարդու մասին։ Այդ գիտելիքը համայնքի ամեն անդամի հասնում է ազգային

մշակութային միջավայրի և ազգային առողջ ապրելակերպի կրթական համակարգի

միջոցով։ Ընտանիքում, վաղ մանկական տարիքից սկսած, մարդը ապրում է

բարոյական օրենքների, ազգային մշակույթի, առողջ ապրելակերպի տիրույթում,

ինչը նրան օգնում է դաոնալ համայնքի լիարժեք անդամ։

- Ամեն համայնք, անկախ իր առջև դրված խնդիրներից, նախևառաջ

մշակութային-լուսավորչական միավորում է: Համայնքի գործունեության հիմքում

ընկած է Կյանքի գիտությունր, որից բխած գիտելիքները օգնում են լուծել համայնքի

խնդիրները։

Page 36: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

36

- Կրթական հիմնարկների /դպրոց, մանկապարտեզ, ԲՈՒՀ/ շուրջը ստեղծված

համայնքները, որոնք ընդգրկում են ծնողներին, մանկավարժներին և

սովորողներին, ծառայում են որպես հենք՝ ազգային առողջ ապրելակերպի ու-

սուցման և ներդրման համար։ Գիտելիքը, անցնելով մանկավարժ–սովորող–ծնող –

ընտանիք օղակներով, դաոնում է ամբողջ համայնքի սեփականությունը։

- Արտադրության նպատակով ստեղծված համայնքի կենտրոնական դեմքը

Վարպետն է, հիմնական արժեքը՝ վարպետությանը։ Երկրում ստեղծվում է Վարպետի

գործի գնահատման մթնոլորտ, Հայ Վարպետի դարավոր կերպարը, ազնիվ և

ստեղծագործ գծերով, կենդանություն է առնում և դառնում է հայ կյանքը նորոգող

ուժերից մեկը։ Համայնքը հրաժարվում է համաշխարհային հարահոսի անդեմ

արտադրանքից և գերադասությանը տալիս է Վարպետի ձեռքով ստեղծածին։

- Այլ ասպարեզներում՝ կրթություն, առողջապահություն, արվեստ և այլն,

գործող համայնքները իրենց մեջ բյուրեղացնում են այն կերպարը, որն իր մեջ

կուտակում է համայնքի բոլոր բարոյական արժեքները – Հայ Ուսուցիչ, Հայ Բժիշկ,

Հայ Գուսան և այլն։ Այդ կերպարները, դրանց կրողները դառնում են համայնքի

սյուները։ Ամեն ասպարեզի համայնք հենվում է տվյալ ասպարեզի նորոգման՝ ՀՆՊ

մշակած հայեցակարգի ու ծրագրերի վրա։

- Մշակվում են կյանքի տարբեր ասպարեզներում գործող համայնքների

օրինակելի կանոնակարգերը, այդ կանոնակարգով նախատեսված կրթական

ծրագրերը։ Օրինակ, մշակվում է նոր առողջապահական հիմնարկի կանոնակարգր,

որը, բացի վարչական, իրավական և ֆինանսական հարցերից, ընդգրկում է տվյալ

համայնքի անդամների (բժիշկ, բուժքույր, խնամող, հիվանդ, հիվանդի ընտանիք)

հարաբերությունների համալիրը, հիվանդի ապաքինման հիմնական ուղիները և այն

կրթությունը, որը պետք է ստանա համայնքի ամեն անդամ՝ հիվանդի ապաքինման

խնդիրը լուծելու համար։ Ազգային առողջապահության հայեցակարգը և հիմնարկի

(համայնքի) կանոնակարգր համատեղ կլուծեն հիվանդությունների բուժման և

կանխարգելման խնդիրները։

Հանրակրթության մեջ դա կլինի ազգային դպրոցի համայնքի օրինակելի

կանոնակարգը, որը կընդգրկի դպրոցի համայնքի անդամների՝ ուսուցչի, սովորողի,

ծնողի ու ընտանիքի հարաբերությունների համալիրը, նրանց կրթության

բովանդակությունը և ճանապարհները։ Այսպես, կանոնակարգով կնախատեսվի

ծնողի ու ընտանիքի աշխատանքը՝ երեխայի համար ազգային մշակութային միջա-

վայրի ստեղծման և առողջ ապրելակերպի ապահովման ուղղությամբ, կմշակվեն

ծնողի կրթության ծրագրերը կրթական նյութերը։ Ազգային դպրոցի հայեցակարգը և

համայնքի կանոնակարգը համատեղ կլուծեն ազգային կրթության հարցերը։

Page 37: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

37

- Համայնքը պետականության առաջին և հիմնական օղակն է։ ՀՆՊ

օրենսդրական և գործադիր լծակներով ապահովում է համայնքների ձևավորումը և

աշխատանքը: Նոր համայնքների ձևավորումը իրականանում է ներկա

պետականության մեջ գործող ձևերի հիմքերի վրա (գյուղական համայնք,

գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն, համատիրություն, արտադրական-

տնտեսական հիմնարկներ՝ ՍՊԸ, ԲԲԸ, ՓԲԸ, անհատական ձեռնարկություն,

կրթական, առողջապահական, մշակութային հիմնարկներ և այլն)՝ դրանք

օրենսդրական ճանապարհով փոփոխելու միջոցով։

- ՀՆՊ օրենսդրորեն ապահովում է երկրում սեփականության բոլոր ձևերի

գոյությունը, կարգավորում է դրանց մասնակցությունր երկրի տնտեսական

անվտանգության համակարգի ստեղծման մեջ, խրախուսում դրանց հիմքի վրա

համայնքների ստեղծումը։

- ՀՆՊ օրենսդրորեն դնում, ներքին և արտաքին տնտեասա-կան

քաղաքականության լծակներով ապահովում է սեփականաշնորհված

ձեռնարկոթյունները երկրի տնտե-սության ոլորտ վերադարձնելու և գործարկելու

խնդիրը: Եթե մասնավոր սեփականատերր չի կարող կամ չի ուզում դրանք

գործարկել, ապա օրենսդիրը նախատեսում է այլ ձեռնարկությունները

համայնքներին հանձնելու և գործարկելու կարգը։ Համայնքային սեփականությունը

դառնում է սեփականության հիմնական ձևը։

- ՀՆՊ օրենսդրորեն ապահովում է պետության և համայնքների փոխադարձ

հարաբերությունները և պարտականությունները։ Համայնքը դառնում է պետության

բարոյական, տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության հիմքը։

- Նոր հասարակական-քաղաքական կարգի բաղադրիչներն են. Տիեզերքի և

Բնության օրենքներով ստեղծված պետականությունը՝ այդ օրենքներից բխող ներքին

և արտաքին քաղաքականությամբ ու նպատակներով, նույն օրենքներով ապրող

համայնքները՝ հենված ազգային մշակույթային ու տնտեսական անվտանգության

համակարգերի վրա և նույն օրենքներով վերաստեղծված կեցության բոլոր

ասպարեզները։ Այսպիսի հասարակական-քաղաքական կարգը ապահովում է

մարդու, ընտանիքի ու ազգի ներդաշնակ հարաբերությունները Տիեզերքի ու

Բնության հետ, ստեղծում է իրական պայմանների ազգերի միջև խաղաղության

հաստատման, մոլորակի փրկության, համամարդկային մշակույթի պահպանման և

մարդկության առաջընթացի համար:

- ՀՆՊ երկրի նոր հասարակական - կարգի ստեղծման հայեցակարգը և

ծրագրերը հանում է միջազգային ասպարեզ, դնում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի

քննարկմանը, դարձնում է միջպետական հարաբերությունների գործոն։

Տնտեսություն

Page 38: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

38

- Համաշխարհային տնտեսությունը ներկա մարդկության ապրելակերպի

սպասարկուն է։ Այդ ապրելակերպը օրըստօրե դառնում է առավել

ապամշակութային, կորցնում է ազգային գծերը, խեղում է մարդ-տեսակի

առողջությունը։ Իսկ ահա, մարդկության անառողջ ապրելակերպը, նրա կեցության

մեջ հոգևոր ու նյութական սկիզբների միջև հավասարակշռության խախտումը,

Բնության հյուծիչ շահագործումը բերել են ապագա չունեցող ու հիվանդ

համաշխարհային տնտեսության ստեղծմանը։ Այն մոլորակը տանում է դեպի

համապարփակ էկոլոգիական աղետ, դարձել է վերազգային և վերպետական ուժ,

ունի ինքնապահպանման անկասելի ընթացք և ճնշում-խլացնում է տագնապի

ահազանգերը։ Միջազգային հանրությունը, մի կողմից՝ ընդունել է, որ հարուստ

երկրներում գործող սպառման մոդելները բերում են համաշխարհային պաշարների

այնպիսի հյուծման, որը սպառնալիքի տակ է դրել աշխարհի ապագան, անհրաժեշտ է

Մարդկության ե Բնության նոր փոխհարաբերությունների հաստատում։Մյուս

կողմից` միջազգային հանրությանը դեռևս չի հանգել այն ակնհայտ ճշմարտությանը,

որ սպառումը չափավորելու և մոլորակ խնայելու համար անհրաժեշտ է

ապրելակերպի փոփոխություն ու առողջացում, ինչը հնարավոր է միայն

աշխարհայացքային բեկման դեպքում։ Ավելին, ասպարեզի վրա է մարդկության

ներկա ապրելակերպի և նրան սպասարկող տնտեսության առավել

ստանդարտացման և տարածման՝ գլոբալացման տեսակետը: Ելքի փնտրման՝

պետականությունների ձգտումը ժամանակ առ ժամանակ ասպարեզ է ելնում, հնչում

են հակառակ տեսակետներ, սակայն դրանք արագորեն ճնշվում են համաշխարհային

տնտեսության, նրա գոյությանը ապահովող ուժերի քաղաքական մամլիչի տակ։

Մեր ներկա պետականության ընթացքը՝ ինտեգրվել համաշխարհային

տնտեսական համակարգի մեջ` նպատակահարմար չէ երկու պատճառով։ Նախ,

համաշխարհային տնտեսության կառուցվածքի մեջ լինելը ապահովագրող գործոն չէ,

այլ ընդհակառակը.- այն ճգնաժամի կամ կործանման պահին իր հետ է կործանելու է

բոլոր բաղադրիչները, և երկրորդ` ներկա համաշխարհային տնտեսության մեջ

ինտեգրվելու դեպքում հայ ազգը լիովին ինտեգրվելու է նաև համաշխարհային

ապրելակերպի համակարգի մեջ, ինչը չի համապատասխանում հոգևոր

վերածնության հրամայականին։ Բերված թեզիսը ինքնամեկուսացման գաղափար չէ,

այլ ընդհակառակը. – դրվում է ազգային առողջ տնտեսական համակարգի ստեղծման

խնդիրը` համաշխարհային ապրելակերպի և տնտեսության առողջացման

համատեքստում։

ՀՆՊ որդեգրում է ազգային առողջ տնտեսության ստեղծման հետևյալ ելակետերը.

-Երկրի տնտեսությունը ազգային մշակութային համակարգի բաղկացուցիչ

մասն է, միաժամանակ այն իրականացնում է մշակույթի մյուս հատվածների

Page 39: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

39

նյութական ապահովումը։ Տնտեսությունը իր գործնեությամբ և արդյունքներով

չպետք է հակասի բնության օրենքներին և առողջ ապրելակերպի սկզբունքներին,

քանզի այդպիսի հակասությունը ի վերջո ծնելու է անկասելի հետևանք՝

տնտեսության և երկրի կենսական հիմքերի քայքայում։

-Երկրի տնտեսությունը կարող է ինքնուրույն ոտքի կանգնել և արդյունավետ

լինել, եթե այն դուրս գա համաշխարհային տնտեսության հարահոսի

պարտադրանքից, տա այն մտավոր ու նյութական արտադրանքը, որը բխում է հայ

մշակույթի ոգուց, համապատասխանում է հայ մարդու հոգեկան կերտվածքին և

հակումներին։ Միայն այդպիսի տնտեսության արդյունքները կարող են պահանջարկ

ունենալ նաե համաշխարհային շուկայում։

-Պետական և հանրային լծակներով ստեղծվում է տնտեսության

արդյունքների՝ արտադրատեսակների և սպասարկումների նկատմամբ նոր

պահանջարկային դաշտ՝ ազգային առողջ ապրելակերպի սկզբունքների

համազգային ուսուցման և ներդրման միջոցով։ Պահանջարկային դաշտը կունենա

հետևյալ հիմնական գծերը. երկրում արտադրված սննդատեսակների

գերակայություն ներմուծված տեսակների նկատմամբ, երկրում արտադրված

առաջին անհրաժեշտության ապրանքների (կոշիկի, հագուստի և այն)

գերակայության աստիճանական ստեղծում 1-3 տարվա ընթացքում։ Առողջ

ապրելակերպին հակասող արտադրատեսակների արտադրության դադարեցումը

իրականացվում է ոչ վարչական եղանակներով, պահանջարկի դաշտի

աստիճանական փափոխության և արտադրության վերապրոֆիլավորման միջոցով։

- Ազգային առողջ ապրելակերպը ազդում է պահանջարկային դաշտի վրա՝

խրախուսելով մարդու համար առավել անհրաժեշտ սննդատեսակների

արտադրությունը (բանջարեղեն, միրգ, հացահատիկ, կաթնեղեն) և որոշակիորեն

նվազեցնում է կենդանական սպիտակուցների նկատմամբ (միս, մսամթերքներ)

ուռճացված և այժմ չբավարարված պահանջարկը։ Հայ համայնքի կյանքում կրթական

լծակներով ներդրվում է ապրելակերպի զուսպ համակարգը՝ առանց ավելորդ

ճոխության և անհարկի ծախսերի։ Հայ ագգը հրաժարվում է բարեկեցության ներկա

պատկերացումներից, նոր ժամանակների շնչով վերակերտվում հայ ընտանիքի

կյանքի զուսպ և ազնվական կերպը։

- Պետական լծակներով տնտեսության երեք ասպարեզներ`

գյուղատնտեսությունը՝ վերամշակող արտադրության հետ համատեղ,

սննդարդյունաբերությունը և թեթև արդյունա բերությունը աստիճանաբար դուրս են

բերվում համաշխարհային տնտեսության մրցակցային դաշտից, ստեղծվում է երկրի

արտադրող - երկրի սպառող ուղիղ ու անմիջական կապ, երկիրը ձգտում է հասնել

ինքնաբավության առավել բարձր աստիճանի։ Ելնելով երկրի ելքային պայ-մաններից

Page 40: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

40

(հումք, արտադրական ներուժ, ներքին շուկա)` ստեղծվում է Երկրի տնտեսական

անվտանգության համակարգ, որի գործունեությունը կախված չէ արտաքին

գործոններից։

- ՀՆՊ ազգային առողջ ապրելակերպի և տնտեսության փոխադարձ կապի

գաղափարը՝ գիտական ու բարոյական հիմքերով, դուրս է բերում միջազգային

ասպարեզ որպես համաշխարհային արժեք և ձգտում է այն դարձնել միջպետական

հարաբերությունների գործոն։ Համաշխարհային տնտեսության նպատակն ու

արդյունքը դառնում են՝ մոլորակի, մարդկության և ամեն ազգի հոգեկան-

ֆիզիկական առողջացումը։

- ՀՆՊ մշակում և միջազգային ասպարեզ է հանում ամեն երկրի տնտեսության

և համաշխարհային շուկայի հարաբերակցության նոր հայեցակարգ, ըստ որի ամեն

տնտեսություն դիտվում է որպես ազգային մշակույթի բաղկացուցիչ մասը, որպես

տնտեսական-մշակութային համակարգ։ Համաշխարհային շուկան ծառայում է

ազգերի տնտեսական-մշակութային համակարգերի պահպանմանը և մշակութային

փոխհարստացմանը, բացառվում է որևէ երկրի կենսաձևից բխող չափանիշների

միջազգայնացումը:

- ՀՆՊ ազգի հոգևոր -ֆիզիկական և քաղաքական-տնտեսական վերածնության

հայեցակարգը հանում է միջազգային ասպարեզ, այն դառնում է միջպետական

հարաբերությունների գործոն, այլ երկրների հետ նոր բարեկամության հաստատման

հիմք, որի լույսի ներքո մշակվում ու գործի են դրվում տնտեսական կապերի և

զարգացման որակապես այլ մոտեցումներ, դրվում են մոլորակային Նոր

տնտեսության ստեղծման տեսական և գործնական հիմքերը։

- ՀՆՊ տեսական և քաղաքական գնահատական է գալիս այն պատճառներին,

որոնք քայքայեցին երկրի տնտեսությունը 1990-ական թթ.: Արձանագրվում է որ այդ

տարիներին պետականությունը երկրի սահմանները թողեց անպաշտպան, դրանք

բացեց համաշխարհային տնտեսության առջև, որը գրոհեց երկրի

արդյունաբերությունը և գյուղատնեսությանը և քայքայեց այդ ճյուղերը։ ՀՆՊ

արձանագրում է, որ եղել է ելք. այն է՝ պետական խիստ վերահսկողությամբ

պահպանվում էին երկրի տնտեսական սահմանները, դրանք գրեթե փակվում էին

էժան և անորակ սննդի, հագուստի և աոաջին անհրաժեշտության

արտադրատեսակների առջև, բնակչությունը տանում էր որոշ ապրանքների

ժամանակավոր պակասը, մինչև, հենվելով երկրի պահպանված հարստության վրա`

ոտքի էին կանգնում հայրենի արտադրողները։ Սեփականաշնորհումը

իրականացվում էր այնպիսի իրավական և ֆինանսական մեխանիզմներով, որոնք

անհնար էին դարձնում սեփականաշնորհված ձեռնարկության արտադրական

միջոցների փոշիացումը և ոչնչացումը։ Երկիրը ձգտում էր ետխորհրդային

Page 41: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

41

տարածքում ստեղծել համանման վիճակում գտնվող երկրների ընդհանուր շուկա`

տնտեսական համատեղ վերելք ապահովելու համար։ Այս մոտեցումները կկանխեին

երկրի հարստության արտահոսքը և տնտեսության քայքայումը։ ՀՆՊ գտնում է, որ

չնայած ծանր կորուստներին, այս մոտեցումները սպառված չեն և նոր

պայմաններում պետք է գործի դրվեն։

- ՀՆՊ ազգի տնտեսական-քաղաքական վերածնության հայեցակարգի լույսի

ներքո վերլուծում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների

վարկատուների հետ հայ պետականության հարաբերությունները, ձգտում է

մոլորակի առողջացման իր մոտեցումները դարձնել նոր հարաբերությունների

գործոն՝ դրանից բխող հետևանքներով։

- ՀՆՊ հռչակում է տնտեսական վերածնության հիմնական ելակետը` այն

հնարավոր է միայն երկրի հոգեոր-մշակութային վերածնության դեպքում։ Միայն

մշակույթը, միայն լիարժեք Հայ Կյանքը բոլոր ներկա և տարագիր ուժերին ետ

կկանչեն, նրանք կվերադառնան իրենց ստեղծարար աշխատանքին և կծաղկեցնեն

Հայրենիքը։

Օրենսդրություն

Ներկա քաղաքակրթության բնորոշ գիծն է՝ խորանալ նյութական աշխարհի

մեջ, մասնատել այն, ճանաչել մասի գոյության օրինաչափությունները։ Եվ քանի որ

նյութը կարող է մասնատվել անվերջ զուգակցումներով, նյութական աշխարհի

օրենքներն ու օրինաչափություններն անվերջ են։ Սակայն ճանաչողության

մասնատումներով մարդու տեսադաշտից դուրս են մնամ Ամբողջը և նրա Օրենքները։

Նույնը տեղի ունի նաև հասարակության մեջ, – հետազոտող օրենսգետր

խորանում է հասարակական կյանքի մեջ, ուսումնասիրում է մարդ-մարդ, մարդ-

համայնք, մարդ-պետություն փոխհարաբերությունների հնարավոր զուգակցումները,

որոնց կարգավորման համար ստեղծվում են օրենքներ, օրենքների լրացումներ և

մեկնություններ։ Եվ քանի որ մարդու և աշխարհի փոխհարաբերությունները ունեն

անվերջ տարբերակներ, ապա և տեսականորեն անվերջ են այն օրենսդրական

ակտերը, որոնք ստեղծվել ու ստեղծվելու են հասարակական կյանքի կարգավորման

համար։ Մինչդեռ օրենսգետի տեսադաշտից առայժմ դուրս են մնացել Մարդ-

Տիեզերք, Մարդ-Բնություն հարաբերությունները կարգավորող համապարփակ

բարոյական օրենքները։

Եվ ահա, երբ մարդն ու հասարակությունը չեն ճանաչում Տիեզերքի

բարոյական օրենքները` հասարակական հարաբերությունների կարգավորումը

դժվարանում է, պահանջվում են նորանոր օրենսդրական ակտեր, օրենսդրական

դաշտը ուռճանում է ու բարդանում։ Սակայն օրենքների շատացումը, կյանքի բոլոր

հանգամանքները կարգավորող իրավական մոտեցումները չեն հեշտացնամ մարդու

Page 42: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

42

կյանքը, չեն ավելացնում նրա պաշտպանվածությանը, այլ ընդհակառակը`

իրավական լաբիրինթոսում նա անպաշտպան է։ Եվ հասարակությունր ինքն իրենից

պաշտպանվելու և օրենսդրական դաշտը սպասարկելու համար ստեղծում է ի-

րավական կառույցներ, դրա վրա ծախսում է հսկայական միջոցներ, իրավաբանը

դառնում է հասարակության աոաջին դեմքը։

Պետք է արձանագրել, որ ներկա քաղաքակրթության զարգացած երկրներում,

որտեղ անձի ազատությունը հռչակված է որպես առաջնային արժեք՝ անձը

իրականում բարոյապես, ֆիզիկապես և իրավապես անպաշտպան է, քանի որ

հասարակությունը նրան պարտադրել է այնպիսի ապրելակերպ, որը չի բխում

Բնության օրենքներից։

Մի կողմից՝ հասարակությունը անհատին ճնշում է անառողջ ապրելակերպի,

հակամշակույթի, բռնություն դրսևորումների, սեռային սանձարձակության,

անհանդուրժողականության և այլ ախտերի մամլիչի տակ և մյուս կողմից ստեղծում

է ոստիկանական ուժեր, իրավաբանական ֆիրմաներ, դատարաններ,

հիվանդանոցներ, այլ և այլ ծառայություններ` նրան օգնելու և «փրկելու» համար։

Այդ հասարակությունը և այն սպասարկող պետականությունները խորապես զգում

են իրենց երեսպաշտությունր և անբարոյականությանը, բայց առայժմ չեն կարող

ճշմարտության երեսին նայել և տեսնել մարդու իրական պաշտպանվածությանը

հասնելու ճանապարհը։ Նայն այղ պահին Տիեզերքի օրենքները շողում են պարզ ու

պայծառ գեղեցկությամբ, կոչում են ճանաչել ճշմարտությունը ե նրանով լուսավորել

մարդկային կեցության բոլոր ասպարեզները, այդ թվում՝ նաև օրենսդրությունը։

ՀՆՊ երկրի օրենսդրությունը նորոգելու ե վերաստեղծելու համար որդեգրում է հետևյալ սկզբունքները.

- ՀՀ Սահմանադրությունը հռչակում է Տիեզերքի համապարփակ օրենքների

գոյությունը, երկրի բնակչության կողմից դրանք ճանաչելու և կիրառելու

անհրաժեշտությանը, նշում է, որ երկրում պետական, հասարակական, ընտանեկան

և անհատական կյանքը պետք է ներթափանցվի այդ օրենքների ոգով ու

բարոյականությամբ։

- Տիեզերքի համապարփակ օրենքներն են. Սիրո օրենքը, Ներդաշնակության

օրենքը, Պատճառա-հետևանքային կապի օրենքը, Հիերարխիայի օրենքը,

Միասնության օրենքը, Երրորդության օրենքը, Հակասությունների միասնության

օրենքը, Ազատ կամքի օրենքը, Վերին Կամքի օրենքը։ Համապարփակ օրենքների

շարքը շարունակելի է, դրանք ուսումնասիրվում ու ճանաչվում են երկրի մտավոր-

հոգևոր ուժերի կողմից և տրվում են հասարակությանը:

- Տիեզերքի համապարփակ օրենքների ճանաչման աղբյուրներն են.

համաշխարհային կրոնների տիեզերածին մատյանները, ամեն ժողովրդի

Page 43: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

43

պահպանած բանահյուսությունը, դիցաբանությունը և ազգագրությունը, հոգևոր

գիտության հետազոտությունները, արվեստագետների, գրողների

ստեղծագործությունները, ժամանակակից գիտությունը։

- ՀՀ Սահմանադրությունը հռչակում է, որ Մարդը Բնության մի մասն է, պետք

է նրա հետ լինի մշտական ներդաշնակության մեջ և իր մտքերով, գգացմունքներով և

գործերով չխաթարի այդ ներդաշնակությունը։ Ստեղծվում են Մարդ-Բնություն

գոյակցությունը կարգավորող օրենսդրական ակտերը։

- Մարդու զլխավոր իրավունքն է՝ ապրել իր Հայրենիքում, ազգային

մշակութային միջավայրում, ազգային առողջ ապրելակերպով։ Ստեղծվում են այն

օրենքները, որոնք ապահովում են մարդու այս իրավունքը։

- Նոր սկզբունքներով պետականության ստեղծումը ապահովելու համար՝

կեցության բոլոր ասպարեզների գծով (կրթություն, մշակույթ, առողջապահություն և

այլն) ստեղծվում են նոր օրենքներ, որոնք զուգակցելու են համապարփակ օրենքների

և հանրային կյանքի այդ հատվածից բխած պահանջները։

- ՀՆՊ գնում է օրենսդրական դաշտի պարզեցման ճանապարհով։ Ազգի

բարոյական կրթությունը և կեցության առողջացումը, համայնքների առողջ

ինքնակառավարումը հնարավորություն կտան պարզեցնել օրենսդրական դաշտը,

մարդուն տալ ապահովության զգացում սեփական Հայրենիքում։

ՀՆՊ Տիեզերքի համապարփակ օրենքների ճանաչման և դրանց հիմքի վրա

ազգային օրենսդրության նորացման իր հայեցակարգը և փորձը հանում է

միջազգային ասպարեզ, ներկայացնում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի

քննարկմանը, դարձնում է միջպետական հարաբերությունների գործոն։

Ազգային-պետական անվտանգություն

Ազգային-պետական անվտանգության ներկա պատկերացումները բխում են

թշնամացած աշխարհում պետական կարգը արտաքին ու ներքին ոտնձգություններից

պաշտպանելու անհրաժեշտությունից և ենթադրում են անվտանգության

կառույցների ստեղծում՝ ոտնձգությունը կանխարգելելու կամ չեզոքացնելու համար։

Արտաքին ոտնձգության հնարավորությունը բխում է աշխարհաքաղաքական

իրավիճակից ու երկրի շահերին հակառակ արտաքին ուժերի առկայությունից։

Ներքին ոտնձգության հնարավորությունը բխում է այն ուժերից և մարդկանց

խմբերից, որոնց նպատակներն ու գործելակերպը հակասում են սահմանադրական

կարգին։

Page 44: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

44

Եթե հնարավոր լիներ հետազոտել ամեն ոտնձգության պատճառական

ծագումը, ապա ամեն արտաքին ոտնձգության գծով կհայտնաբերվեր պատճառա-

հետեանքային մի բարդ շղթա, որը կտաներ դեպի ներկա աշխարհակարգի բուն

էությունը՝ երկրների եսակենտրոն շահերով, հակասություններով ու մարդատյաց

նկրտումներով։ Եթե հետազոտվեր ամեն ներքին ոտնձգության ծագումը, ապա

ծագումնաբանական շղթան կտաներ դեպի այդ երկրի բարոյական և սոցիալական

կյանքի բուն խորքը։ Եվ ահա, ոտնձգության ամեն մի դեպքի նկատմամբ պետական

անվտանգության համակարգը արձագանքում է իր ավանդական եղանակներով և

չեզոքացնում է շղթայի մեկ օղակը, մեկ հետևանքը՝ անվընաս թողնելով ամբողջ

շղթան, ինչը կարող է և ծնում է նոր հետևանքներ և նոր ոտնձգություններ։

Անվտանգության համակարգը չունի հնարավորություն ազդելու ամբողջ

շղթայի վրա, դա արդեն ամբողջ պետականության խնդիրն է, նրա արտաքին ու

ներքին քաղաքականության խնդիրը։

ՀՆՊ մշակում և գործի է դնում ազգային-պետական անվտանգության նոր հայեցակարգ, որի ելակետային դրույթներն են.

- Ամեն երկրի, նաև Հայաստանի, ազգային-պետական անվտանգության

առաջնային հիմքը այնպիսի աշխարհակարգի ստեղծումն է մոլորակի վրա, որը

հենված կլինի Տիեզերքի համապարփակ բարոյական օրենքների վրա, կնպաստի

մարդկության հոգևոր-ֆիզիկական վերածնությանը և իրական խաղաղության

հաստատմանը։ Եվ ահա, այն երկիրը (երկրները), որը մարդկության զարգացման մեջ

կտեսնի իր տեղն ու առաքելությանը, ազնիվ ձգտումով կգործի՝ նոր ու բարոյական

աշխարհակարգ ստեղծելու համար, այդ երկիրը կդնի իր պետական անվտանգության

նոր և ամուր հիմքերը։

- Երկրների անվտանգությունը և ապագան պատմական հեռանկարում ուղիղ

կապված չեն նրանց այսօրվա ռազմաքաղաքական ու տնտեսական հզորության

հետ, այլ որոշվելու են ամեն երկրի բարոյական և էվոլյուցիոն ձեռքբերումներով՝

հանուն մարդկության ապագայի։ ՀՆՊ այս դրույթը հանում է միջագգային ասպարեզ

և ձգտում դարձնել այլ պետությունների և սեփական անվտանգության գործոն։

- Երկրի անվտանգությունը ուղիղ կապված է նրա վարած քաղաքականության

բարոյականության հետ։ Ոչ բարոյական քաղաքականությունը և գործելակերպը

կարող են տալ ժամանակավոր, օգտապաշտական արդյունքներ, սակայն

պատմական հեռանկարում հանգեցնում են անվտանգության անկման։ Երկիրը

հրաժարվում է ճգնաժամի մեջ գտնվող աշխարհակարգի դիվանագիտության

սպառված զինանոցից, միաժամանակ պահպանում է վտանգները դիմագրավելու

բոլոր հնարավոր միջոցները։

Page 45: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

45

- Երկրի անվտանգության հիմքը և պայմանը նրա ժողովրդի բարոյական-

հոգեբանական վիճակն է։ Ազգային-պետական անվտանգությունը ապահովվում է

ազգային մշակութային համակարգի կենսունակությամբ, մշակութային սահմանների

ամրությամբ։

Ազգի ապա մշակութային ապրելակերպը, ազգային մշակութային արժեքների

հողմահարումը, համայնքի ամենօրյա կյանքում Գեղեցկության պակասը հոգևոր-

մշակութային սով են ստեղծում, որը ճանապարհ է բացում այլ մշակութային

համակարգերի ներխուժման համար (աղանդներ, եկեղեցիներ): Դրա հետևանքով

ազգի աշխարհընկալման ներդաշնակությունը խախտվում է, ինչը ծանր հարված է

պետական անվտանգությանը։ Պետականությունը ազգային մշակութային

համակարգի պահպանման երաշխավորն է։

- Ազգային-պետական անվտանգության կարևոր պայմանը տնտեսական

անվտանգության համակարգի գոյությունն է և կենսունակությունը։

Պետականությունը տնտեսական քաղաքականության հիմնարար հարցերը լուծելիս

ելնում է տնտեսական անվտանգության և ղրա հետ կապված՝ պետական

անվտանգության ապահովման անհրաժեշտությունից։

- Ազգային-պետական անվտանգության արտաքին ճակատը ՀՆՊ

ապահովում է մարդկության վերածնության, նոր աշխարհակարգի և

պետականության նոր դերի գաղափարների միջոցով, որոնք հավասարապես

անհրաժեշտ են և ընդունելի՝ բոլոր երկրների համար։ ՀՆՊ այդ գաղափարների

միջոցով գտնում է իր բարեկամներին և ամրապնդում իր անվտանգությանը։ Այն

երկրներին, որոնք դեռես չեն հրաժարվում եսակենտրոն քաղաքականությունից, ՀՆՊ

բոլոր հնարավոր միջոցներով հասցնում է ճշմարտությունը:

- Ազգային-պետական ներքին անվտանգությունը ստեղծվում է նրա

կառավարիչների հավատով և բանականությամբ, սիրով և իմաստությամբ։

Կառավարիչները պետք է գիտակցեն իրենց առաքելությունը և երկրի զարգացման

ճանապարհը, այն իրականացնեն արդարությամբ, ինչը հավատ ու վստահություն է

ստեղծում ժողովրդի մոտ և ապահովում է երկրի ներքին կայունությունը։

Երկրի գլխավոր կառավարչի բարձր բարոյականությունը ներքին

անվտանգության հիմնական պայմաններից է։

Արդարադատություն

Այս ասպարեզի ներկան գնահատելու և ապագան նախանշելու համար

ելակետային է այն գիտելիքը, որ ամեն մարդ ամեն պահի ապրում ու գործում է չորս

օրենսդրական դաշտերի մեջ.

ա) Տիեզերքի համապարփակ օրենքներ.

Page 46: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

46

բ) Բնության ֆիզիկական օրենքներ.

գ) Ազգի ու Համայնքի չգրված բարոյական օրենքներ.

դ) Պետականության ընդունած օրենքներ։

Տիեզերքի համապարփակ օրենքներից`՝ Պատճառա-հետևանքային կապի

օրենքով ամեն մարդ կյանքի ամեն պահի ունի իր անցյալ գործերի հաշվեկշիռը, ինչը

որպես պատճառ` որոշում է նրա ապագան։ Այս օրենքը ունի իրականացման

տիեզերական ճշգրիտ մեխանիզմ՝ Կենաց գրքի քվանտային դաշտում

տեղեկությունները պահելու և նրա ընդհանուր արդյունքը գնահատելու բացարձակ

հնարավորություն։ Մյուս համապարփակ օրենքները, դրանց ազդեցությունը

ապահովող տիեզերական էներգիաները ստեղծում են այն անտեսանելի

օրենսդրական դաշտը, որի մեջ ապրում է մարդը։ Տիեզերքի Օրենսդիրը ստեղծել է

օրենքների շքեղ աստղաբույլ, որի ստեղծագործ դաշտում ընթանում է մարդու և

մարդկության էվոլյուցիան։

Տիեզերքի օրենքների հիման վրա իրականացվում է երկնային

արդարադատություն և' մարդու ֆիզիկական կյանքի ընթացքում, և' մարմինը

թողնելուց հետո։ Մարդկային կյանքի շատ ելևէջներ, վերելքներ ու անկումներ

իրականացվում են արդարադատության այդ ատյանի որոշումներով: Սակայն պետք

է նշել, որ միայն մարդկային գիտակցությունը կարող է Տիեզերական Օրենսգրքին

պատժիչ գործառույթներ վերագրել, քանզի այն գործում է Սիրո և Կարեկցանքի

համապարփակ դաշտում:

Այն գիտելիքը, որ երկնային արդարադատությունը գոյություն ունի,

ապահովված է օրենքներով և դրանք իրականացնող ուժերով` կարևոր դեր է

խաղալու նոր որակի պետականության ստեղծման և, մասնավորապես, նրա

արդարադատության աշխարհայացքի և գործելակերպի ձևավորման մեջ։

Բնության ֆիզիկական օրենքները Տիեզերքի օրենքների արտացոլումն են

ֆիզիկական շերտի մեջ։ Դրանք վերաբերում են մարմնի խնամքին, սննդին, բնության

տարերքների հետ նրա կապերին։ Այդ օրենքները գործում են ճշգրիտ, մարմինը

կառուցող բնական ուժերը պահպանում են նրանց գործունեությունը և արձագանքում

են խախտումներին՝ հիվանդությունների ու խեղումների ձևով։ Ֆիզիկական մարմնի

հիվանդությունները առաջանում են նաև Տիեզերական օրենքների խախտումների

ժամանակ։

Բնության արդարադատության այս ատյանի գոյության մասին գիտելիքը

անհրաժեշտ կլինի նոր պետականության կրթության, առողջապահության և

օրենսդրության ստեղծման համար։

Ազգի ու համայնքի չգրված օրենքները, որոնք արտացոլված են նիստ ու կացի,

սովորությունների, բանահյուսության և ազգագրության մեջ` հարազատորեն բխում

են Տիեզերքի օրենքներից, դրանց իմաստը կրում են պարզ ու բյուրաղեցած, երբեմն

այլաբանական ձևերի մեջ և կարգավորում են մարդկանց կյանքը։ Այս

համապատասխանությունը կատարյալ է, երբ ազգն ու համայնքը ապրում են առողջ

բարոյական կյանքով, սակայն երբ ազգային կյանքը խեղվում է, աղտոտվում՝ չգրված

Page 47: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

47

օրենքները նույնպես խեղվում են, ձևավորվում են անառողջ սովորություններ ու

պատկերացումներ, որոնք արգելակում են մարդու առաջընթացը։

Օրենսդրական վերջին դաշտը՝ պետության կողմից ընդունված օրենքներն են,

որոնք բխում են տվյալ քաղաքակրթությունից և կոչված են ապահովելու որոշակի

հասարակական - քաղաքական կարգի ու ապրելակերպի գոյությանը։ Չնայած

վերջին հարյուրամյակում մարդկությունը արձանագրել է հասարակական-

քաղաքական կարգի մի շարք ձևեր՝ դրանց բոլորի համար ընդհանուրն այն է, որ

հասարակական օրենքները բխում են նյութապաշտական աշխարհայացքից, կոչված

են պահպանելու սեփականության այս կամ այն ձևը, սեփականության նկատմամբ

իրավունքներր և արտացոլում են ներկա քաղաքակրթությանը հատուկ

հասարակական հարաբերությունների համալիրը։

Եվ ահա, այսօրվա մարդը ապրում է մի քաղաքակրթության մեջ, որտեղ

հանրային կյանքի ստեղծման վրա Տիեզերքի բարոյական օրենքները, Բնության, Ազգի

ու Համայնքի օրենքները ազդեցություն գրեթե չունեն և ընդհակառակը, կյանքը

ստեղծվում է անհատապաշտության, օտարացման և շահամոլության տանող

արժեքների և օրենքների դաշտում։ Այս դաշտը ձևավորում է ապագա

օրինազանցներին, որոնք ի վերջո կանգնում են իրենց սնող հանրության

արդարադատության մարմինների առջև։ Փաստորեն, արդարադատությունը դատում

է նախ տվյալ հանրության ապրելակերպը և օրենքները, և ապա միայն դրանց

արդյունքը հանդիսացող օրինազանցներին։ Մյուս կողմից` արդարադատության

մարմինները իրենք լիովին կրում են հանրության ախտերը և հանրության ծնած

օրինազանցը ենթարկվում է այս անգամ արդեն արդարադատության համակարգի

բացասական ու խեղիչ ազդակներին։ Օրինազանցությունը քննող նախաքննական

մարմինները դեռևս չեն հրաժարվել բռնապետական գործելակերպից՝ մարդու և

օրինազանցության փաստերի միջև կամայական կապ ստեղծելու և իրենց

հավանական թվացող վարկածը հաստատելու համար։ Մյուս կողմից՝ դատավորների

անտեղյակությունը Տիեզերքի, Բնության և Ազգի օրենքներին, նեղ աշխարհայացքը,

դրա հետ կապված՝ մարդ- արարածի հոգու և նրա վարքի շարժառիթների ճանաչման

ու գնահատման դժվարությունը ստեղծում են պայմաններ՝ դատաքննության

մակերեսայնության և ոչ ճիշտ վճիռների համար։

Եվ այսպես, ստեղծվել է արատավոր շրջան – ներկա մարդկությունը

խախտելով բարոյականության օրենքները, ապրելով սխալ ապրելակերպով,

գործելով երկակի ստանդարտներով՝ մի կոդմից օրինազանցներ է ծնում, մյուս

կողմից՝ ստեղծել է հսկայական արդարադատական համակարգ այդ դժբախտներին

դատելու համար:

ՀՆՊ որդեգրում է երկրի արդարադատության վերաստեղծման հետևյալ ելակետային սկզբունքները.

Page 48: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

48

- Պետականությունը իրականացնում է ազգային կյանքի առողջացման

քայլերի համալիրը, որը միակ ճանապարհն է իրական արդարադատության

հաստատման համար։ Ազգային մշակութային ու տնտեսական անվտանգության

համակարգերը ստեղծում են այն միջավայրը, որտեղ մարդը հաղորդակցվում է

բարոյական օրենքներին, ապրում է ճիշտ ու առողջ կյանքով, ներդաշնակվում է

ընտանիքի ու երկրի հետ և որևէ խնդրի լուծման համար օրինախախտման չի դիմում։

- Պետականությունը կրթության, օրենսդրության և այլ լծակներով նպաստում

է ազգի ու համայնքի չգրված բարոյական օրենքների առողջացմանը, դրանցից բխող

առողջ ապրելակերպի, նիստուկացի ու սովորությունների հաստատմանը։ Միայն

բարոյական օրենքներով ապրող համայնքը կարող է լուծել օրինազանցության

կանխարգելման խնդիրները։

-Նախաքննության մարմինները հրաժարվում են վարկածներ

առաջադրելու և ժխտման եղանակով այդ վարկածների մեջ ճշմարիտը գտնելու

գործելակերպից, քանի որ այս մոտեցումով քննությունը իրականացնողը

ճանաչողության իր եղանակը և սխեմաները համադրում է իրականության հետ և

դրանք համապատասխանեցնելու ջանքերի մեջ ինքն է հաճախ օրինազանց դառնում՝

ստեղծելով ապացույցների արհեստական ճշմարտանման համակարգ։ Այս

գործելակերպը բազմաթիվ մարդկային ողբերգությունների պատճառ է դառնում։

- ՀՆՊ օրենսդրորեն հանձնարարում է նախաքննությունը

իրականացնողներին նախաքննության ընթացքում գործել որպես հետազոտող,

օգտվելով մարդու, ազգի և համայնքի կյանքը արտացոլող գիտելիքների

համակարգից՝անկանխակալ ճանաչել երևույթը, այն ծնող միջավայրը, նրան

առնչվող մարդկանց և հանգել ճիշտ եզրակացության։

- ՀՆՊ դատավորը գիտե, որ իր ղեկավարած դատարանը պետք է լինի

երկնային դատարանի արտացոլումը երկրի վրա, այն է՝ դատավորը պետք է ամեն

քայլի ու եզրահանգման մեջ լսի իր ներքին ձայնը և դրանով կապ պահպանի Վերին

ճանաչողության հետ։ ՀՆՊ դատավորը գիտե, որ իր ամեն կանխամտածված սխալը՝ ի

վնաս ամբաստանյալի, կամ ի վնաս օրենքի, գրանցվում է Կենաց գրքում և նա

անվերապահ պատասխան է տալու սխալի համար։

- ՀՆՊ դատավորը, արդարադատության մյուս աշխատակիցները

տիրապետում են Մարդ-Տիեզերք գոյակցության վերաբերյալ գիտելիքներին, գիտեն

Տիեզերքի և Բնության՝ Կյանքի օրենքները։ Վերաստեղծվում է Երկրի

իրավաբանական կրթության համակարգը, Տիեզերական Իրավունքը և օրենքները

դրվում են այդ կրթության հիմքում։

Page 49: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

49

Ներկա պետականության գնահատականը, նրա հնարավոր դերը ՀՆՊ

ստեղծման գործում

Հայոց ներկա պետականությունը ծանր փորձության տարավ Հայաստանը,

նրա ստեղծողներից շատերը բարոյական անկման ճանապարհ անցան։ Նրանք,

ներկա քաղաքակրթության արժեքների ծխածածկույթի տակ, խորտակիչ հարված

հասցրեցին հայոց ինքնությանը, ոչնչացման եզրին հասցրեցին նրա տնտեսական և

մշակութային համակարգերը։ Պետականություն ստեղծողների կապը ազգային

հավաքական ոգու և Վերին Ակունքի հետ կտրվել էր։ Ժողովրդավարության, ագատ

շուկայի և մարդու իրավունքների գաղափարները չէին կարող պետականություն

ստեղծողների համար հավատ լինել, նրանց բարոյական ուժ տալ, որպեսզի

րնդդիմանային փառքի և ընչաքաղցության փորձությանը։

Ոսկե հորթերը օգնության ու վարկերի ձևով անարգել մտան հայոց տուն, ոտքի

տակ տվեցին հայ մարդու՝ դարերի նեղությունների միջով անցած ու պահպանված

բարոյականությունը, եղծեցին նրա հացը, փոշիացրեցին կեցության հիմքերը։

Պետականությունը ստեղծողներից շատերը համոզված էին, որ իրենք ճիշտ

ճանապարհի վրա են և Հայաստանը նախապատրաստում են մի քաղաքակիրթ

ընտանիք մտնելու համար, մյուսները սակայն տեսնում էին քանդիչ ձեռքը, բայց

լուռումունջ ենթարկվում նյութի ու շահի փառազուրկ հրամաններին։ Այդ մարդկանց

ծանոթ չէր Պատճառա-հետևանքային կապի տիեզերական օրենքը, ըստ որի մարդու

ամեն միտք, զգացմունք և գործ գրվում է Կենաց գրքում, և նա կամ իր ժառանգները

կրելու են հետևանքների պատասխանատվությունը։ Ազգային հավաքական ոգին

անսխալ գիտե ամեն գործչի ներքին կյանքն ու գործը, նրա իրական արժեքը և

անվրեպ հատուցում է պատրաստում ամեն մեկի համար։

Հայոց գոյության համար այս դժվարին ժամին, երբ երկրում կա մարդկանց մի

մեծաթիվ խումբ, որի ձեռքով բարոյազրկվեց երկիրը, տարագրվեց բնակչության

զգալի մասը, շատերը տնանկ դարձան սեփական Հայրենիքում, – ահա այդ

մարդկանց այսօր պետք է ասել ճշմարտության խոսքը։ Նրանք հայ մարդիկ են, նրանց

խորքում նիրհում է հայկականությունը, որը կարող է արթնանալ ու այրել ներկա

ամոթալի զգեստները։ ՀՆՊ այդ մարդկանց ասում է իր խոսքը.

- Ժողովուրդների այն «քաղաքակիրթ ընտանիքը», որին դուք ցանկանում եք

անդամագրել երկիրը, ծանր բարոյական ու ֆիզիկական հիվանդ է, նրա խնամված ու

բարեպաշտ դեմքի տակ թաքնված է նյութապաշտությունը, եսակենտրոնությունը,

ընչաքաղցությունը և անսահման վախը ապագայի հանդեպ։ Եվ եթե անդամագրվելու

ենք, ապա ոչ որպես նրա կենսակերպը հլուհնազանդ կրկնօրինակող, այլ

ճշմարտության Լույսը բերող պետականություն՝ համատեղ ջանքով մոլորակը

փրկելու համար։

Page 50: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

50

- Ներկա քաղաքակրթության հզոր կրողները գիտեն իրենց սպառնացող

վտանգը, գիտեն, որ մոլորակը գնում է դեպի աղետ, սակայն իրենց սպառված

կենսաձևը համառորեն արտահանում են` այլ երկրների հաշվին սեփական

գոյությունը երկարացնելու համար։ Այդ արտահանումը իրականացնելու համար

նրանք օգտագործում են բոլոր ոչ զինական, անհրաժեշտության դեպքում` նաև

զինական միջոցները։ Դուք մասնակցել եք Երկրի գաղութացման ծրագրի

իրականացմանը։

-Դուք մենաշնորհի եք ենթարկել Երկրի գրեթե ամբողջ տնտեսությունը և

ընտրել եք հարստացման ամենապարզունակ ձևը. օտարից գնել էժան ապրանքը և

թանկ գնով վաճառել հայրենիքում։ Երկիրը ապրում է առևտրի աղետալիորեն

բացասական հաշվեկշռով, այն զգալիորեն հակակշռվում է արտերկրից դրամային

մուտքերով, բայց ցանկացած ճգնաժամային պահի փխրուն տնտեսական

հավասարակշռությունը կարող է խախտվել, և Երկրի հետ միասին՝ դուք էլ

պատմականորեն սնանկ կհռչակվեք։

- Դուք և ձեր ժառանգները միայն մի ելք ունեք – խոնարհությամբ կանգնել

ազգային հավաքական ոգու ատյանի առջև, խորապես հասկանալ, թե ինչ է եղել ձեզ

հետ ու Երկրի հետ: ՀՆՊ մշակած իրավական և տնտեսական քաղաքականությունը

հնարավորություն կտա ամեն հայ մարդու ինքնամաքրման ճանապարհ անցնել,

կփակի նրա առջև երկիր չշենացնող եկամուտի ստացման ճանապարհը, կսովորեցնի

նրան իր հողի վրա գործ ու կյանք ստեղծել։

Ներկա պետականությունը, ինչքան էլ ախտահարված լինի, հայ մշակույթից

հետո մնում է մեր երկրորդ ազգային հարստությունը ե հազարամյակների

ճանապարհի թանկ ձեռքբերումը։ Անհրաժեշտ է ճշգրտել ներկա պետականության

դերը ՀՆՊ ստեղծման գործում, օգտագործել նրա խորքում դրված հայկական

արժեքները։

Այդ դերի իրականացման ելակետային դրույթներն են. - Պետականության կրողները՝ Նախագահը, Կառավարությունը և Ազգային

ժողովը այժմ գտնվում են միջազգային հանրությանը աշակերտելու և երկիր

կառուցելը նրանից սովորելու պատրանքի մեջ։ Նրանք թոթափում են այդ պատրանքը

և որոշում են՝ հայոց պետականությանը պետք է կերտեն հայերր՝ բնության

հավերժական օրենքների և նոր հազարամյակի էթիկական արժեքների հիմքի վրա։

- Երկրի կենսական ասպարեզները (տնտեսություն, կրթություն,

առողջապահություն, սոցիալական ոլորտ և այլն) ղեկավարող գերատեսչությունները

և նախարարները թոթափում են «միջազգային ստանդարտներին» համապատասխան

զարգացում ապահովելու՝ պատճենահանման քաղաքականությունը, կասեցնում են

նոր վարկային ծրագրերի ստացման և ներդրման գործընթացները, անցնում են

Page 51: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

51

եղածը չկորցնելու պահպանողական գործելակերպին` մինչև ՀՆՊ հայեցակարգերի

ու ծրագրերի պետական ընդունումը։

- Մինչե ՀՆՊ հաստատումը, ներկա կառավարությունը կարող է էական հող

նախապատրաստել նրա գործունեության համար. – սկսել տնտեսական ե

մշակութային սահմանների պահպանությունը, ներքին շուկան մասնակիորեն

պաշտպանել արտաքին ներխուժումից և սկսել հայրենի արտադրության

վերածնունդը։ Այս հնարավորությունը կախված կլինի այն բարոյական ներուժից, որը

կունենա կառավարությունը։

- Երկրի Նախագահը, Կառավարությունը և Ազգային ժողովը՝ ընդունելով

ներկա ուղու կործանարարությունը, պատասխանատվություն կրելով երկրի և

սեփական զավակների առջև, ծանոթանալով ՀՆՊ գաղափարախոսությանը և

ծրագրային մշակումներին՝ կայացնում են միակ ճիշտ որոշումը.- ՀՀ օրենսդրության

սահմաններում օժանդակել ՀՆՊ գաղափարների ձևավորմանը, տարածմանը և

յուրացմանը, դյուրացնել նրա մուտքը պետական-քաղաքական ոլորտ,

նախապատրաստել ազգային ժողովի ու նախագահի հերթական ընտրություններն

այնպես, ժողովուրդը կատարի ճիշտ ընտրություն։ Այդպիսի քաղաքականության

դեպքում ներկա պետականությունը մասամբ կփոխհատուցի իր գործած սխալների

վնասը և ավելի թեթև բեռով կկանգնի պատմության դատի առջև։

-

ՀՆՊ և ներկա գործող կուսակցությունները

Հայաստանում գործող կուսակցությունները, որոնք իշխանություն ունեն կամ

ձգտում են իշխանության` մեկ ընդհանուր բնութագիր ունեն, այն է՝ մինչև

իշխանության գալը նրանք տեսնում են երկրի ընթացքի դժվարությունները և

խոչընդոտները, բայց իշխանության հասնելուց հետո երկրի զարգացման մեջ բեկում

մտցնել չեն կարողանամ (և չեն կարող), քանի որ կուսակցությունների մեծ մասը

գրեթե նույն աշխարհայացքն ունի և դավանում է նույն արժեքներին։ Նրանք ստեղծվել

են նյութապաշտական գաղափարախոսության հիմքի վրա, օգտվում են

ժամանակակից քաղաքագիտության, տնտեսագիտության և դիվանագիտության

զինանոցից, երկրի ցանկալի ապագան նրանց պատկերանում է ներկա արևմտյան

բարգավաճ երկրների տեսքով։ Իսկ եթե այդ «բարգավաճ» ապագան այլևս անհնար է,

մոլորակային ճգնաժամի հանգալածումը մոտենում է, ապա Հայաստանը ի'նչ

աշխարհայացքով պետք է առաջնորդվի և ի'նչ երկիր պետք է դառնա – այս հարցի

պատասխանը կուսակցությունները չունեն։

Այնուհանդերձ, քաղաքական դաշտը միատարր չէ, անհրաժեշտ է դիտարկել

ՀՆՊ կառուցման մեջ ներկա կուսակցությունների հնարավոր դերը՝ ելնելով ամեն

մեկի հավաքական կառույցի խորքային-էթիկական արժեքներից։ Երկրի

Page 52: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

52

վերածնության աշխարհայացքը, ՀՆՊ գաղափարները վերկուսակցական, ազգային

արժեքներ են և վերածնությունը կարող է կայանալ, եթե ամբողջ ազգը որդեգրի այդ

գաղափարները։ ՀՆՊ կառուցման գործում որևէ կուսակցության դերը կորոշվի ոչ նրա

մեծությամբ, հզորությամբ, իշխանությամբ, նույնիսկ՝ ոչ ինտելեկտուալ ներուժով, այլ

նրա հավաքական կերպարի և ամեն անդամի ներքին մաքրության ու սիրո չափով,

ազգի հավաքական ոգու հետ նրա կապով։ Դիտարկենք Հայաստանի քաղաքական

դաշտը, այստեղ գործող կուսակցությունները կարելի է պայմանականորեն բաժանել

երեք խմբի.

1. Ազատական թևի կուսակցություններ. – Սրանց հասարակական իդեալը

ժամանակակից Արևմուտքն է՝ իր ժողովրդավարական հաստատություններով։

Ազատական գաղափարախոսության հայ հետևորդները հեշտ չեն հաշտվի այն մտքի

հետ, որ այդ իդեալը խորտակվելու է՝ իր հետ փլուզելով նյութապաշտության

աշխարհայացքը և անհատապաշտությունը։ Այդ վերափոխումը առավել

կդժվարանա այն պատճառով, որ հազարավոր ազատականներ այս կամ այն

կարգավիճակով հայտնվեցին արևմտյան վարկային ծրագրերի մեջ, մասնակցեցին

Երկրի ազգային հարստության վերաբաժանմանը և փոշիացմանը, հազարավոր

ընտանիքներ «համոզվեցին», որ արևմտյան կենսակերպը իր հետ փող ու

բարեկեցություն է բերում։ Ազատականների այս թևը, նաև գաղափարի համոզված

հետևորդները ՀՆՊ հաստատմանը ընդդիմադիր կլինեն։ Սակայն ՀՆՊ ստեղծողները

կձգտեն արթնացնել այղ խավի մեջ նիրհող հայկական սկիզբը և նրանց Նոր Երկրի

ստեղծմանը մասնակից դարձնել։ Երկրում գործող ազատական տնտեսական

մեխանիզմները կծառայեն այդ նպատակին։ Ազատականների մի մասը գտնում է, որ

այդ գաղափարախոսությունը չի կարող իրական առաջադիմություն ապահովել և մի

ոտքով ձգտում է հենվել ազգային արժեքների վրա։ Սակայն նրանք չեն գտել

ներդաշնակ զուգակցման տեսական և գործնական լուծումները, չեն ձևավորել

ազգային արժեքները որպես հենարան։ ՀՆՊ իր աշխարհայացքով կսնի այս թևի

մտավոր-հոգևոր պահանջները և այն կարող է ՀՆՊ ստեղծման մեջ որոշակի դեր

կատարել։

2. Ազգային-հայկական կուսակցություններ. – Սրանք իրենց հենարանը

համարում են ազգը, հայկականությունը, ազգային նպատակները՝ Հայ Դատը և

Միացյալ Հայաստանի ստեղծումը։ Սակայն այս հենարանը թուլանում կամ հեռանում

է ոտքերի տակից, երբ ազգային կուսակցությունը պետք է որոշի, թե իր նպատակները

ինչպե'ս համադրել միջազգային հանրային արժեքների հետ, ինչ տնտեսություն

ստեղծել, ինչպես ազգային արժեքային համակարգերը մտցնել կյանքի տարբեր

ոլորտներ։ Եթե այս խնդիրները չլուծվեն, ապա ազգային կուսակցությունները կմնան

առանց ամբողջական ծրագրի, իշխանություն ստանալու դեպքում երկիրը կտանեն

նույն ազատական համակարգերի պատճենահանման ուղիով և այդ ճանապարհին

կկորցնեն հայոց իղձերի զգալի մասը։ Այսպիսով, ազգային կուսակցությունները

կարիք անեն գաղափարական ու ծրագրային էական նորոգման։ ՀՆՊ ստեղծողները,

հենվելով այս կուսակցությունների ներքին, պատմական-բարոյական ներուժի վրա,

Page 53: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

53

կձգտեն նրանց հասցնել ՀՆՊ ստեղծման տեսությունը և ծրագրերը։ Այդ դեպքում

ազգային կուսակցությունները կարող են նոր շունչ ստանալ և ՀՆՊ կայացման մեջ

վճռական դեր խաղալ։

Այս կուսակցությունների մեջ մի քանիսը, որոնք դավանում են բուն հայկական

(ցեղակրոն, արիական, հեթանոսական) արժեքների, իրենց հետ բերում են հայի

սրտին շատ բաղձալի թրթիռներ, սակայն երկու հանգամանք դժվարեցնում է նրանց

ընթացքը. նախ` նրանք բնիկ հայկականը հակադրում են Աստվածորդու հայացված

ուսմունքին՝ երկփեղկելով մեր մշակույթը ու մեր հոգին։ Եվ երկրորդ. նրանք 21-րդ

դարի հրածին գինին ուզում են լցնել հնացած անոթների մեջ՝ փորձելով նոր դարի

հրամայականները տեղավորել հեռավոր անցյալի կենսակերպի ձևերի մեջ։ ՀՆՊ այս

թևին կտա աշխահակառույցի առավել լայն գիտելիքը, և եթե նրանք տեսնեն, որ բնիկ

հայկականությունը ձուլվում է 21-րդ դարի հոգևոր-էթիկական պահանջների դաշտին

և ներդաշն է մարդկության էվոլյուցիայի ընթացքին` այնժամ այս

կուսակցությունները կարող են դառնալ ՀՆՊ ստեղծող նվիրյալ ուժեր։

3. Կոմունիստական-սոցիալիստական կուսակցություններ. – Այս

կուսակցությունները, ազատվելով մի կողմից՝ կոմունիստական բռնատիրության

տեսությունից ու գործելակերպից, նյութապաշտության ու աթեիզմի մերկ

սխեմաներից, մյուս կողմից պահպանելով ազգի կյանքում պետության կարգավորիչ

դերի վերաբերյալ մոտեցումների համակարգը, կարող են նոր որակական շունչ ձեռք

բերել։ Այս կուսակցությունները, ազատականների հետ համեմատած, առավել մեծ

հնարավորություն անեն ազգային գաղափարները յուրացնելու, միաժամանակ նրանց

խորքում կա Երկրորդ հանրապետության ներշնչած պետականության զգացումը և

փորձը։ Նրանք գաղափարական-տեսական էական հարստացումից հետո կարող են

ՀՆՊ ստեղծման մեջ վճռական դեր ստանձնել։

ՀՆՊ ստեղծումը որևէ կուսակցության մենաշնորհը չի կարող լինել։ Ակնհայտ

է, սակայն, որ այդ գաղափարախոսությունը ընդունող որևէ կուսակցություն

էականորեն նորոգվում և հեռանում է հին պատկերացումներից ու գործելակերպից,

դառնում է ՀՆՊ ստեղծող կուսակցություն։ Այսպիսի գործընթացը չի աղքատացնի

երկրի քաղաքական դաշտը, այլ ընդհակառակը, – և այն պատճառով, որ

կուսակցությունների հակադրումը փոխարինվում է ճշմարիտ ճանապարհի և

անգիտության հակադրումով։ Անգիտությունը, բնության և մարդկային կյանքի

օրենքների չիմացությունը, դրանցից ծնված սխալ տեսությունն ու գործելակերպն են

այն միակ ընդդիմադիր ուժը, որը պետք է հաղթահարեն ՀՆՊ ստեղծող

կուսակցությունները և մարդկանց խմբերը։

ՀՆՊ ստեղծող կուսակցությունները հրաժարվում են դաշինքներ ստեղծելու՝

ներկայումս աշխարհում և Հայաստանում գործող սխեմաներից, որոնց հիմնական

նպատակն է մասնակցել իշխանության նվաճմանը և բաշխմանը՝ առանց

Page 54: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

54

երկրաստեղծ աշխատանքի սկզբունքային մոտեցումների համակարգային

արձանագրման ու վավերացման։ Այդ պատճառով նման դաշինքները խորը

անգիտության և պատեհապաշտության արդյունք են լինում, դրանք ՀՆՊ ստեղծման

գիտելիքների լույսի տակ դուրս են մղվում հայ կյանքից։

ՀՆՊ ստեղծող կուսակցաթյունները դաշինք են կնքելու մեկ հիմքի վրա –

համատեղ ջանքով ընկալել ազգային հավաքական ոգուց բխած պահանջը,

հասկանալ Տիեզերքի Բարձրագույն օրենքները, ստեղծել ազգային մշակութային և

տնտեսական անվտանգության համակարգերը և միջազգային ասպարեզ դուրս գալ`

նոր ու խաղաղ մարդկություն ստեղծելու, մոլորակը աղետից փրկելու տեսությամբ ու

ծրագրերով։

ՀՆՊ գաղափարախոսության հիմնական ընկալողը և կրողը լինելու է հայ

աշխատավորը՝ իր հավաքական կերպարի մեջ։ Հայ աշխատավորն է

մտավորականության, կուսակցությունների և պետականության բարոյականության

սնողը։ Հայ մարդու ճակատի քրտինքի ու կոշտացած ափերի մեջ, նրա թոնրատան

հացի և խնկահոտ երգերի, նրա ճարտարապետության խոյանքների մեջ շողում է

Աշխարհի Գեղեցկությանը։ Նա է լինելու ՀՆՊ գաղափարների առաջին ընկալողը և

պահապան ուժը։

ՀՆՊ երկրաստեղծ աշխատանքի մարտավարությունը

Ներկայիս գործող կուսակցությունները երկրաստեղծ աշխատանքի

հնարավորությունը կապում են իշխանության ունենալու և իշխանական լծակներով

իրենց ծրագրերը իրականացնելու հետ։ ՀՆՊ ստեղծող ուժերը այս

մարտավարությունը համարում են թերի` հետևյալ պատճառներով։ Առաջին. –

իշխանություն չունեցող կուսակցությունները, գնահատելով իշխանության

գործունեության արդյունքներր՝ որպես օրինաչափություն չեն առաջարկում

երկրաստեղծ աշխատանքի հիմնարար հայեցակարգ ու ծրագրեր, որոնք էականորեն

կտարբերվեին այդ պահին գործող իշխանական մոտեցումներից։ Սակայն դա չի

խանգարում ընդդիմադիր ուժերին հայտարարել, որ իրենց իշխանության ժամանակ

նրանք կգտնեն անհրաժեշտ լուծումները։ Ընդդիմադիր կուսակցությունների՝

տնտեսական առողջացման ծրագրերը իրական հիմքեր ունենում են, սակայն առանց

մշակութային և հոգևոր կյանքի բեկումնային փոփոխությունների՝ դրանք լավագույն

դեպքում Երկիրը կհասցնեն զարգացող, երրորդ կարգի փոքր տերության

կարգավիճակի, անվերադարձ կկապեն ներկա քաղաքակրթության ապագա չունեցող

նավին և իրական վերածնության հեռանկարը կկորսվի։ Երկրորդ. – իշխանություն

չունեցող կուսակցությունները, նաև ազգային մտավորականության գործուն մասը

երկրի նորոգման ամբողջ հույսը կապելով իշխանափոխության հետ՝ իրենց ամբողջ

ներուժը ծախսում են իշխանության ընթացքը քննադատելու վրա և չեն տեսնում

Page 55: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

55

առանց իշխանության երկրաստեղծ աշխատանքի հնարավորությունները։ Այս

հանգամանքը նրանց պայքարը և ոգորումը գրեթե անպտուղ է դարձնում։ Վաղը, եթե

նրանք գան իշխանության` չեն ունենալու որևէ ասպարեզում երկրաստեղծ

աշխատանքի էական փորձ և ստիպված կինեն երկրի դռները բացել ամեն տեսակի

«փորձագետների» և «խորհրդատուների» առջև։

ՀՆՊ ստեղծող ուժեըը որդեգրում են երկրաստեղծ աշխատանքի հետևյալ մարտավարությունը.

- Հայոց ապագա պետականության գրեթե բոլոր տարրերը կան և գործում են

ազգային կյանքում՝ ինչքան էլ այդ կյանքը այժմ աղճատված լինի։ Ազգային

հավաքական ոգին իր խորքում կրում է վերածնության ծրագիրը, որի իրականացման

համար ամեն տվյալ պահին գործում են վերածնության աշխատակիցները։

- ՀՆՊ ստեղծումը նախաձեռնած ուժերը գտնում են վերածնության գործը և նոր

պետականության տարրերը կրողներին, սկսվում է նրանց կատարած աշխատանքի

գնահատումը, խնամքը և պահպանությունը։ Այդ գործը արվում է՝ չնայած ոչ-բարվոք

տնտեսական վիճակին և ներկա պետականության կրավորական կեցվածքին։

- Ապագա պետականության կրողները ազգային կյանքի բոլոր

ասպարեզներում իրականացնում են վերածնության մանրակերտերի ստեղծումը՝

օգտվելով ներկա պետականության, օրենսդրության և տնտեսության սուղ

հնարավորություններից։ ՀՆՊ ստեղծող ուժերը այժմ արդեն իրականացնում են

վերածնության մանրակերտերի մշակումը։

- Վերածնության մանրակերտը կեցության այս կամ այն ասպարեզում գործող

կառույց է, որը լուծում է այդ ասպարեզի կոնկրետ խնդիրներ, կրում է ազգային

մշակույթի ընդհանրական կնիքը և իր էությամբ արտացոլում է ազգի և մարդկության

վերածնության աշխարհայացքը։ ՀՆՊ հաստատումից հետո այն օգտագործվում է

տվյալ ասպարեզի նորոգումն իրականացնելու համար։

-Վերածնության մանրակերտի ստեղծման աշխատանքը բաղկացած է հետևյալ

մասերից. հայեցակարգ, իրականացման ծրագիր, աշխատակիցների պատրաստում,

գործարկում։ Օրինակ, խնդիր է դրվում ստեղծել ազգային դպրոցի մանրակերտը։

Մշակվում է հայեցակարգը, ներկայացվում պետականության համապատասխան

օղակի հաստատմանը և թույլտվությանը, ընդունվում է իրականացման ծրագիրը և

սկսվում է մանրակերտի ստեղծումը: Թույլտվության բացակայությունը չի կասեցնում

մանրակերտի ստեղծման աշխատանքները, դրանք շարունակվում են տվյալ

աշխատակազմի և օրենսդրության թույլ տված հնարավորությունների

սահմաններում, պետականության հետ երկխոսությունը շարունակվում է։

Page 56: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

56

- Ներկա պետականության հանգուցային օղակները գտնվում են արտաքին

տնտեսական–քաղաքական ուժերի խորհրդատվական ճնշման տակ, որոնք

վարկային ծրագրերի միջոցով Հայաստան են ներմուծում որոշակի արժեքային

համակարգեր։ Դրանք սպառվող քաղաքակրթության գործող համակարգերի թույլ

պատճեններն են և Երկրի վերածնությանը չեն կարոդ նպաստել։ Պետականության

օղակները մասնակից են այղ վարկային ծրագրերին ե հակված չեն արձագանքելու

Երկրում ծնված հեղինակային մշակումներին։ Այնուհանդերձ, ՀՆՊ ստեղծող ուժերը

փորձում են պետականության հետ համագործակցել, ստանալ աջակցություն

վերածնության այս կամ այն մանրակերտի ստեղծման համար։

- ՀՆՊ սահմանադրորեն իր հաստատման պահին ձեռքի տակ ունենալու է

վերածնության մանրակերտերի ամբողջ փորձը, դրանց մշակողները դառնում են

կյանքի համապատասխան ասպարեզները նորոգող ուժեր, նոր պետականության

ստեղծողներ։

- Կարևոր է վերածնության աշխատակիցների ինքնաճանաչման, ճանաչման,

գնահատման, կազմակերպական ու բարոյական միավորման խնդիրը։

Վերածնության աշխատակիցը այն Հայ Մարդն է, այն աշխատավորը, որն իր գործը

անում է նվիրումով ու որակով, հավատում է իր երկրի ապագային, ձգտում է փոխել և

մաքրել սեփական կյանքն ու անձը։ Նրան իր ճանապարհից չեն շեղում ոչ

սոցիալական հարվածները և ոչ էլ շրջապատի ճնշումը: Ազգի հավաքական ոգին, իր

խորքից բխող հրամանով, ոտքի է հանում հայոց վերածնության աշխատակիցներին։

Ապագա պետականության կրողները՝ հայ հողագործից սկսած մինչև հռչակավոր

արվեստագետը, գտնում են իրար, Երկրի փրկության համար անքակտելի դաշինք

կնքում և շարունակում են վերածնության օջախների ստեղծումը:

- ՀՆՊ ստեղծող ուժերը արձանագրում են, որ նոր որակի պետականության

ստեղծման գծով մշակվել են միջազգային ասպարեզում նախատիպը չունեցող

հայցակարգեր, ծրագրեր, վերածնության մանրակերտեր, այդ աշխատանքները

շարունակվում են (տես՝ Հավելված)։

Երկրի կառավարչությունը

Հայոց նոր պետականության կառավարիչները (Նախագահ, Կառավարություն,

Ազգային ժողով), իշխանության են գալու սահմանադրական կարգի

ժողովրդավարական մեխանիզմներով, սակայն նրանց կառավարչությանը հիմնված է

լինելու նոր էթիկական սկզբունքների վրա։ Այդ սկզբունքները բխում են Բարձրագույն

էթիկայի աղբյուրներից՝ Տիեզերքից, Բնությունից և Ազգից, ձևավորվում են

համապարփակ օրենքների իմացության լույսի տակ։

Page 57: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

57

Ամեն երկրային կառավարչություն ստեղծվում է երկնային կառավարչության

կամքով։ Ամեն անհատ ու ընտանիք, ազգ ու պետականություն վաստակում են իրենց

ճակատագիրը՝ համապատասխան այն բանին, թե նրանց կյանքը որքանով է

համապատասխանում Տիեզերքի օրենքներին ու Վերին Կամքին, որքանով են նրանք

բավարարում ազգի հավաքական էության պահանջները և օգնում նրա

առաջընթացին։ Եվ ամեն պատմական պահի, ըստ վաստակի՝ ստանում են այն

երկրային կառավարչությունը, որին հավաքականորեն արժանի են։ Արդեն ասվել է,

որ ներկա ժամանակահատվածում ազգերի կյանքը հեռացել է Վերին Ակունքից,

նրանց պետականությունների վարքը թելադրվում է եսակենտրոն նյութական

շահերով, և մոլորակը գտնվում է կործանման տանող աժերի իշխանության ներքո։

ՀՆՊ ձգտելու է իր երկրաստեղծ աշխատանքը բխեցնել Վերին Կամքի ու

ազգային հավաքական ոգու պահանջներից։ Այդ նպատակին հասնելու համար Երկրի

գլխավոր Կառավարիչը (կառավարիչները) իր սիրտը ուղղում է դեպի ազգի ներքին

կյանքը, նրա էությունը ե դրա միջոցով դեպի Վերին Ակունքը և Նրա օրենքները։

Այսպիսի կապ հնարավոր է, եթե կառավարիչը ունենա Սեր իր ազգի ու երկրի

հանդեպ և գիտելիք Տիեզերակառույցի մասին, մնացյալը՝ ինտելեկտ, փորձ,

հեղինակություն և այլն, միայն օգնող դեր կարող են կատարել։ Երկրի կառավարիչը

ձգտում է իր ամեն քայլի ու որոշման համար ստանալ Վերին Ակունքի հաստատումը։

Այդ հաստատումը արձանագրողը կառավարչի սիրտն է, նրա ներքին ձայնը, խիղճը։

Նա է ապահովում Կառավարչի կապը ազգի ոգու ու Վերին Ակունքի հետ, հետևում և

արձանագրում է Կառավարչի կյանքն ու գործը։ Կառավարիչը պետք է իմանա, որ իր

բոլոր մտքերը, զգացմունքները, խոսքերն ու գործերը ճշգրտորեն արձանագրվում են

Կենաց գրքում, և նա վարձ է ստանալու և պատասխան է տալու ամեն ինչի համար։

Սեփական խղճի հետ կապը անաղարտ պահելու, նրա միջոցով Վերին Կամքի

ունկնդրությունը ապահովելու համար Կառավարիչը ստեղծում է հետևյալ նախադրյալները.

- Կառավարչի ամենօրյա կյանքն ու կենցաղը պետք է զուրկ լինեն

շքեղությունից և ավելորդ բարեհարմարությունից, նա պետք է ապրի արժանավայել

խստությամբ։ ճոխությունը կառավարչի թշնամին է. նա ոչնչացնում է այն նյարդը,

որով Կառավարիչը կապված է սեփական ժողովրդի հետ։

- Կառավարիչը գիտե, որ նրա մոտ եկած ամեն մարդ եկել է նրան մի բան

սովորեցնելու կամ հուշելու համար։ Կառավարիչը, սիրտն ու ականջը սուր՝ ներծծում

է հայրենիքից ու ազգից եկող բոլոր խոսքերը, կոչերը, աղերսները, անցկացնում է

դրանք իր սրտի միջով, գտնում նրանց մեջ եղած ճշմարտությունը, որով

հարստացնում է իր էությունն ու գործելակերպը:

- Կառավարիչը գիտե, որ ազգի հավաքական ոգին և Վերին Կամքը ոչ մի

պահ նրան չեն թողնում իրենց հսկողությունից և օգնությունից զուրկ։ Ամեն պահի

Page 58: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

58

նրա կողքին կանգնած են անմիջական Վերին ղեկավարները, որոնց խնդիրն է՝ ուղղել

Կառավարչի ընթացքը։ Այդ խորհրդատվության մեջ մշտական մասնակցություն

ունեն ազգի մեծերն ու սրբերը, որոնք Հայրենիքի վերին պատասխանատուներն են։

Նրանց միջոցով և անմիջականորեն Կառավարիչը կապ է պահպանում Նրա հետ, ով

Վերին Կամքով կերտում է Հայաստանի ապագան։ Կառավարիչը ամեն վայրկյան

զգում է Նրա ներկայությունը։

- Կառավարիչը զիտե, որ իր դիրքը բացառում է մտքերի, զգացմունքների,

խոսքերի ու գործերի մեջ անհամապատասխանությունը, կեղծիքն ու սուտը։ Այդ

արատները աստիճանաբար աղտոտում են Կառավարչի հոգին, ոչնչացնում նրա

բարոյականությունը։ Կառավարիչը փչանում է որդակեր մրգի նման, հաճախ

պահպանելով արտաքին փայլն ու վստահությունը։ Ազգը շատ շուտ զգում է այդ

ներքին արատը և կորցնում հավատը Կառավարչի նկատմամբ։

- Կառավարիչը գիտե, որ իր ղեկավարած պետականության առաջին

միավորը սեփական ընտանիքն է։ Նա երկրի համար հայրություն կարող է անել, եթե

սեփական ընտանիքում, որպես ամուսին ու հայր, լինի Բնության օրենքով

սահմանված դիրքի ու բարձունքի վրա։ Այն կառավարիչը, որը ճիշտ չի վարում իր

ընտանիքի նավը, որտեղ կինը նվաստացված է ու դժբախտ՝ այդ կառավարիչը չի

կարող անվթար վարել Հայրենիքի նավը։ Առանց սիրելի կնոջ օգնության՝

Կառավարչի կապը ազգի ու Վերին Ակունքի հետ խզվում է։

- Կառավարչի գավակները, նրանց ապրելակերպն ու աշխատանքը

ազդում են երկրի երիտասարդության բարոյական կերպարի վրա, նրանց

ապրելակերպի մեջ երկիրը տեսնում է Կառավարչի ընտանիքի իրական պատկերը։

Կառավարչի այն զավակը, որը գոռոոզնում է ծնողի դիրքով, խախտում է կեցության

բարոյական օրենքները` նա փորձության է ենթարկում երկրի կառավարչությունը և

երիտասաարդության դաստիարակությունը։ Կառավարչի ընտանիքը ապրում է

ազգի հետ նույն շնչով, նույն կյանքով, նույն հոգսերով։

- Կառավարիչը վճռական պահերին կանգնում է ազգի առջև, սրտագին

աղոթքով առ ազգի ոգին ու Վերին Ուժը և հրեղեն խոսք է ասում ժողովրդին: Այդ

պահին նա իր հոգին ու շուրթերը հանձնում է Նրան, Ով ճշմարտության Տերն է ու

Աղբյուրը։ Խոսում է Կառավարիչը, և նրա շուրթերով խոսում է Նա, Ով կերտում է

Հայաստանի ապագան։ Այն կառավարիչը, որն իր կամքը խոնարհությամբ ու սիրով

հանձնում է ազգի ոգուն ու նրա պահանջներին, նրա միջոցով՝ Վերին Կամքին, ամեն

պահ սիրով ու իմաստությամբ ընդունում է բանական որոշումներ, ով իր կյանքով

միշտ ազգի հետ է, ով ամեն պահի գործում է զոհաբերության օրենքով՝ դառնում է

Առաջնորդ:

Page 59: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

59

Երկրի կաոավարության կազմումը.- Կառավարությունը կազմվում է այն

մարդկանցից, որոնք մինչև այդ ցույց են տվել, որ դավանում են վերին բարոյական

արժեքների ու գործում են դրանց համաձայն։ Այս հանգամանքը հաստատվում է այն

կյանքով, որ նրանք ապրել են, այն գործով, որ նրանք արել են և այն պտուղներով,

որոնք նրանք ստացել են։ Անկախ կառավարչության ոլորտից և ծավալից՝

կառավարության ամեն անդամի խնդիրն է՝ վստահված հատվածում ստեղծել

ազգային առողջ կյանք։

Այդ գործը անելու համար պետք է լինեն հետևյալ նախադրյալները. - Կառավարության անդամը միայն մասնագետ ու իր ասպարեզի գիտակը չէ,

նա նախ և առաջ հոգևոր-քաղաքական գործիչ է, որն ընկալել ու յուրացրել է հայոց

նոր պետականության աշխարհայացքը, գիտե, թե իր գործը երկրի ընդհանուր

նորոգման գործի որ մասն է կազմում, պատճառա –հետևանքային ինչ կապերի մեջ է

գտնվում մյուս մասերի հետ:

- Կառավարության անդամը՝ նախարարը իր ղեկավարած ասպարեզի

առաջին աշխատավորն է ու փորձագետը, նա սեփական ջանքով մասնակցում է բոլոր

կարևոր ծրագրերի ստեղծմանը և գնահատմանը։ Նա չպետք է լինի ապարատի

պատանդը, նրա աչքերով նայի ասպարեզին ու նրա խնդիրներին։ Ասպարեզը պետք է

կառավարի ոչ թե ապարատը, այլ բարոյական-իմացական լիցք կրող

անհատականությունը։ Նախարարի գործունեության աոաջին վտանգը կարող է լինել

անմիջական օգնականներից, որոնք նրան կարող են անջատել և մեկուսացնել

իրական խնդիրներից: Նախարարը իր ասպարեզի բովանդակության կրողն է,

մշտապես պետք է լինի այդ ասպարեզի գիտա–կրթական և ստեղծագործական

աշխատանքի մեջ։

- Կառավարության անդամի համար իշխանությանը փորձություն է, – եթե

ամեն պահի նա խուսափի նեղ դռնով մտնելուց, տրվի իշխանության անձնապաստան

վայելքին, ապա արագ կկորցնի կապը իրականության հետ և կընկնի խավարի ուժերի

ազդեցության տակ։ Ամեն կառավարիչ, անկախ իր դերից ու նշանակությունից, ամեն

որոշում ընդունելիս մշտական կապի մեջ պետք է լինի սեփական խղճի հետ ու նրա

միջոցով՝ ազգային հավաքական ոգու և Վերին Ակունքի հետ։

- Երկրի բուհերում դասավանդվում են առարկաներ, որոնք արտացոլում են

Տիեզերքի ու Կյանքի օրենքները, Տիեզերական Իրավունքը և ապագա

մտավորականներին պատրաստում են տարբեր ասպարեզներում կառավարչական

աշխատանքի համար, երկրում ստեղծվում է նոր որակի կառավարչական դպրոց,

որտեղ կրթություն են ստանում երկրի մեծ ու փոքր կառավարիչները։

Հայաստան - Սփյուռք - Հայ Դատ

Page 60: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

60

Հայոց կյանքի ու էության այս երեք բաղադրիչները կապված են իրար հետ

լուսավոր ու անքակտելի մի կապով, և չկա նրանցից մեկի գոյության և ապագայի

որևէ հանգուցալուծում առանց մյուսների։ Ներկա հայ հանրային միտքը մի

ընդհանուր հանգուցալուծման փնտրման ճանապարհին հանգել է հայտնի ու պարզ

սխեմային, որն է՝ հզորացնել Հայաստանը, պահպանել Սփյուռքը և այդ երկու հզոր

ուժերի միջոցով շահել Հայ Դատը։

Այս սխեման ճիշտ է ընդհանուր առումով, սակայն այն չի տալիս

հանգուցալուծման գաղափարական հիմքերը` ինչպես հզորացնել Հայաստանը, ինչ

հիմքի վրա պահպանել Սփյուռքը ե ինչ ճանապարհով պետք է ընթանա Հայ Դատի

լուծումը։

Եթե պատկերացնենք, որ Հայաստանը շարունակում է իր ներկա ընթացքը

որպես համաշխարհային ֆինանսական կենտրոնների սխեմաներով ապրող մի

երկիր և ենթադրենք, որ նա այդ ճանապարհով հասնում է տնտեսական ու

ռազմական հզորության (ինչը անհավանական է՝ այդպիսի «խնամակալության»

դեպքում), – ապա նույնիսկ այդպիսի երկիրը չի կարողանա լուծել ոչ Սփյուռքի

պահպանման, և ոչ էլ Հայ Դատի իրականացման խնդիրը։ Այժմ Հայաստանը բռնել է

ապամշակութային երկիր դառնալու ճանապարհը, իսկ այդպիսի երկիրը չի կարող

սնել, պահպանել Սփյուռքը, – առանց մայր երկրի ապրող մշակույթի չի կարող լինել

ապրող Սփյուռք։ Այստեղից հետևում է, որ պետականության ներկա ընթացքը չի

կարող ապահովել Հայ Դատի նպատակների իրականացումը, իսկ եթե փաստենք

նաև, որ ներկա ընթացքը տանում է երկրի մարդկային և բարոյական ներուժի

հյուծման և տնտեսական գաղութացման, ապա Հայաստան – Սփյուռք – Հայ Դատ

երրորդությունը վտանգավոր հանգրվանի է մոտենում։

Հայ Դատի նպատակը Միացյալ Հայաստանի ստեղծումն է և Մեծ

Հայրենադարձության կազմակերպումը։ ՀՆՊ Հայ Դատի իրականացման

ճանապարհին տեսնում է հետևյալ հանգրվանները.

- Ներկա Հայաստանը և նրա տարածքի վրա ստեղծված պետականությունը

կարող են դառնալ Հայ Դատի լուծման բանալի, եթե երկրում վերակերտվի ազգային

մշակութային համակարգը և այն հենվի երկրի տնտեսական անվտանգության

համակարգի վրա։ Անհրաժեշտաբար դրվում է ներկա պետականության էության և

գործելակերպի նորոգման խնդիրը։ Հայ Դատի լուծման բանալին Հայոց նոր

պետականության ստեղծումն է։

- Հայ Դատն այժմ ունի արտաքին ճակատ, որն ուղղված է հայոց

ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դրանից բխող իրավունքների

հաստատմանը։ Սակայն Հայ Դատը ունի նաև ներքին, ներհայկական ճակատ, այն

նախ և առաջ բարոյական և մշակութային ճակատամարտ է։ Այդ ճակատամարտը

երկրի ներսում այսօր շահում են հակամշակութային ուժերը։ Երկրի բնակչության

Page 61: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

61

գգալի մասը տարագրվել է, մնացած մասը դարձել է մշակութային տարագիր

սեփական երկրում։ Ազգային հավաքականության ծրագրավորված բարոյազրկումը

այլևս փաստ է դառնում։ Հայ Դատի հակառակորդները այսօր գրավում են մեր

մշակույթի, մեր մտքի ու սրտի ամրոցները, նախապատրաստում են ներկա

Հայաստանի բարոյական ու ֆիզիկական անկումը։ Հայ Դատի առաջին հաղթական

ճակատամարտը պետք է լինի մշակութային հաղթանակը սեփական Հայրենիքում։

- Պատմական Հայաստանի՝ Մեծ Հայքի 15 աշխարհներից (նահանգներից)

ամեն մեկը մի մշակութային Տիեզերք էր, անկրկնելի ու ներդաշնակ տարածք, որտեղ

ապրում ու ստեղծում էր Հայ Մարդը։ Այդ աշխարհների մեծ մասը ավերվեցին,

ոչնչացավ ամեն աշխարհին հատուկ ապրելակերպը: Հող և Հայրենիք, մշակույթ ու

ապրելակերպ կորցրած ամեն ազգ ձգտում է վերադարձնել կորցրածը։ Ազգային

հիշողության նյութն ու պահպանողը բնաշխարհում ստեղծված մշակույթն ու

ապրելակերպն են, և եթե դրանք ջնջվում են ազգի հիշողությունից, ապա ի վերջո

ջնջվում է նաև Հողի ու Հայրենիքի վերադարձի խնդիրը։ Սակայն եթե ազգը

պահպանում է կորուսյալ հողի մշակույթը, ապա դա լինում է այն հոգևոր ուժը, որի

անձայն հրամանով շարժման մեջ են դրվում ազգի ֆիզիկական և կազմակերպական

ուժերը՝ վերադարձի խնդիրը լուծելու համար։

- Կորուսյալ հողի մշակույթն ու ապրելակերպը (վերջինս լայն առումով

նույնպես մշակույթ է) կարող է պահպանվել կենդանի ձևերի մեջ և գոյատևել, եթե

նրանք համակարգվեն, ամբողջացվեն և դուրս բերվեն երկրի մշակութային-կրթական

տարածք։

Կրթությունն է այն ասպարեզը, որտեղ վերականգնված մշակութային

համակարգերը կարող են ուսուցանվել, գործածվել և ապա կյանք մտնել։ Հայոց

աշխարհներից յուրաքանչյուրի մշակույթը՝ իր բարբառով, բանահյուսությամբ, երգ ու

պարով, ապրելակերպով-սովորություններով, ծեսերով և ծիսակատարություններով,

բյուրեղացվում է ազգային - համամարդկային արժեքների լույսի տակ, ձևավորվում է

որպես կրթական նյութ և մտնում հանրակրթություն` օգտագործելով

արտադասարանական աշխատանքի և ուսումնական պլանի հնարավորությունները։

Դպրոցը 1-2 կիսամյակ ապրում ու շնչում է որպես Վասպուրական աշխարհ, ապա

Տուրուբերան կամ Սյունիք, Մոկք կամ Արցախ և այլն։ Երեխայի էության մեջ

վերակերտվում է Հայրենիքի ամբողջությունը, նա դպրոցն ավարտում է որպես Հայ

Մարդ և կարող է դառնալ Միացյալ Հայրենիքի ժառանգն ու իղձերի

պատասխանատուն։

- Հայրենիքի ամեն մի մասը (նահանգ կամ գավառ) ունի ազգային

մշակույթի ընդհանրական կնիքր։ Վերակերտվելով առանձին-առանձին՝

մշակութային համակարգերը, իրար լրացնելով և հարստացնեյով՝ կամբողջացնեն

միացյալ մշակութային Հայրենիքի պատկերը։ Այն կդաջվի ազգային գիտակցության

Page 62: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

62

մեջ, կնորոգի այսօրվա Հայաստանի կյանքր և ճանապարհ կբացի դեպի Միացյալ

Հայաստան։

-

- Այսպիսով, մշակութային և տնտեսական անվտանգության համակարգեր

ստեղծած, Միացյալ Հայաստանի մշակույթով ապրող Հայաստանը դառնում է այն

աղբյուրը, որից սնվում է Սփյուռքը։ Հիմնադրվում է «Միացյալ Հայաստան»

մշակութային շարժում` իր հետազոտական-կրթական կենտրոններով և Հայաստան–

Սփյուռք ընդհանուր աշխատանքային դաշտով։ Մշակվում է Հայաստան–Սփյուռք

մշակութային կամրջի հայեցակարգը, գործելակերպը, այդ կամուրջը վերցվում է

խիստ պետական-ազգային հսկողության և հոգածության տակ։

- Հայոց պետականության բարոյական նորոգումը, մշակութային և

տնտեսական անվտանգության ստեղծումը դառնում են այն ձգող ուժը, որի շնորհիվ

սկսվում է Մեծ Հայրենադարձությանը։ Սփյուռքի մարդկային, մշակութային,

տնտեսական ներուժը ներհոսում է Հայաստան։ Հայությունը աշխարհի անապահով

եզերքներից ճանապարհ է ընկնում է դեպի Ուժի, Գեղեցկության և Արդարության

Հայրենիքը – դեպի Հայաստան։

Միջպետական հարաբերություններ

Հայոց նոր պետականությունը միջազգային ասպարեզ է իջնելու այն

գիտակցությամբ, որ մոլորակի կյանքի նորոգումը հնարավոր է ներկա

պետականությունների նորոգման միջոցով, և ինքը կարող է գոյատևել, եթե

բարոյական հեղափոխությունը ընդգրկի այլ պետականություններ։ Անկախ այն

հանգամանքից, թե մոլորակի նորոգման ինչ պլան է գործելու, որ ազգերն ու երկրներն

են բռնելու Նոր Երկիր ստեղծելու ուղին, ինչպիսի դեր է ունենալու Հայաստանը՝ ՀՆՊ

հստակորեն հռչակելու է նոր պետականության ստեղծման սկզբունքները, որոնք

հիմնված են լինելու համապարփակ բարոյական օրենքների վրա և ընդունելի կլինեն

այլ երկրների համար։

Այդ սկզբունքներն են.

- Ամեն պետականություն ստեղծվում է ազգային մշակութային

համակարգի հիմքի վրա և ծառայում է այդ մշակույթի պահպանմանը և

զարգացմանը։ Պետականութ՝ միմյանց հետ հարաբերվելու հիմնական սկզբունքն է.

հարգել յուրաքանչյուրի մշակութային համակարգը և ճանաչել նրա գոյության

իրավունքը։

Page 63: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

63

- Անհատի, ընտանիքի ու պետականության երջանկությունը

պայմանավորված է ազգային մշակութային համակարգի մաքրությամբ ու

կենսունակությամբ։ Միայն կենսունակ մշակույթ ունեցող, բարոյապես ինքնաբավ

երկրները կարող են մոլորակի վրա խաղաղություն հաստատել։

- Ամեն երկիր ու ազգ մարդկության զարգացման և էվոլյուցիայի մեջ ունի

իր տեղն ու առաքելությունը։ ՀՆՊ իրեն առաջնորդող ազգային ուժերի

ճանաչողության միջոցով ճանաչում է իր առաքելությունը, մշակում է համապարփակ

բարոյական օրենքների, ճշմարտության և մշակույթի վրա խարսխված

քաղաքականություն և դրանով դուրս է գալիս միջազգային ասպարեզ։ ՀՆՊ

հրաժարվում է և մյուս երկրներին կոչ է անում հրաժարվել ներկա

աշխարհաքաղաքական սկզբունքների ու դիվանագիտության զինանոցից, որը

ձևավորվել է պետականությունների նյութապաշտ և եսակենտրոն շահերի

պաշտպանության համար և չի կարող ծառայել միջազգային նոր

հարաբերությունների ստեղծմանը։

- ՀՆՊ ձգտում է կայանալ հայ ազգի պատմամշակութային տարածքի

վրա, որը նախ և առաջ հոգևոր իրականություն է՝ ամրապնդված ազգային

հիշողությամբ և մշակութային արժեքներով։ Եթե այդ հոգևոր իրականությունը ամեն

օր սնվում է իր վերապրած կրողների արդար աշխատանքով և ստեղծագործությամբ՝

նա ստանում է ինքնաստեղծ ուժ և Բնության օրենքներով կարող է իրականանալ նրա

մարմնավորումը ֆիզիկական տարածքների վրա՝ վերականգնելով պատմական

Հայրենիքի ամբողջականությունը։ ՀՆՊ հայ ազգի պատմա-մշակութային

իրավունքները հանում է միջազգային ասպարեզ և ձգտում է դրանք դարձնել

միջպետական հարաբերությունների գործոն։

- ՀՆՊ գտնում է, որ պատերազմները ներկա քաղաքակրթության ծնունդն

են և որպես հարաբերությունների լուծման ձև` պատմականորեն սպառված են:

Սակայն ՀՆՊ անհրաժեշտաբար պատերազմում է, եթե նրա պետական ե

մշակութային համակարգերի նկատմամբ ոտնձգություն է կատարվում։ Այդպիսի

պատերազմը ունենում է երկու փուլ. առաջին. - ՀՆՊ նախօրոք և ժամանակին

կանխատեսում է ոտնձգության հնարավորությունը և ձեռք առնում բոլոր խաղաղ, ոչ

զինական քայլերը այն կանխելու համար։ Այդ քայլերն են՝ մշակութային սահմանների

ամրապնդում, ազգի հոգևոր և ֆիզիկական ներուժի ամրապնդում, ոտնձգության

հնարավոր կատարողի հետ մշակութային երկխոսության հաստատում, միջազգային

ատյաններում սեփական արդարացի դիրքի ներկայացում։ Երկրորդ փուլ.- ՀՆՊ,

սպառելով խաղաղ միջոցները, ազգի հավաքական ոգուց բխող հրամանով սկսում է

պատերազմել։ Այդպիսի պատերազմը մղվում է վերին ներշնչանքով, բայց առանց

ատելության կամ դաժանության առ թշնամին։ Եթե թշնամու ոչնչացման հրամանր

ստացվում է ազգի ոգուց և Վերին Ակունքից, իրականացվում է նրանց օգնությամբ,

Page 64: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

64

ապա Երկիրը և նրա բանակը անպարտ են և մեղք չունեն որևէ մեկի առջև։ ՀՆՊ

պատերազմում է Սասունցի Դավթի իմաստությամբ և գթությամբ, միայն այդպիսի

պատերազմը կարող է հաղթական լինել:

- ՀՆՊ ներկա աշխարհակարգի հզոր տերությունների՝ ԱՄՆ-ի, ութնյակի

մյուս պետությունների, այլ երկրների նկատմամբ վարում է հստակ

քաղաքականություն։ ՀՆՊ նրանց հասցնում է այն ճշմարտությունը, որ ներկա

աշխարհակարգը, հենված նյութապաշտության և եսակենտրոնության, մոլորակի

անկառավարեփ շահագործման վրա՝ դատապարտված է, անհրաժեշտ է անցում

դեպի նոր քաղաքակրթություն։ Այս իրավիճակի ստեղծման համար, փոխհատուցման

տիեզերական օրենքով, առավել վտանգված է ներկա ապրելակերպը և

աշխարհակարգը կերտած հզոր երկրների ապագան։

ՀՆՊ, չմոռանալով վերջիս հարյուրամյակում ամերիկյան ժողովրդի

օգնությունր հայ ժողովրդին, ձգտում է համագործակցության ԱՄՆ-ի հետ,

մարդկության վերածնության ուղղությամբ աշխատող ԱՄՆ հասարակական և

գիտական ուժերի հետ։

- ՀՆՊ հարևան ե հեռավոր երկրների շարքում գտնում է այն ազգերն ու

երկրները, որոնք ձգտում են գնալ վերածնության ճանապարհով և դրանից բխող

պետականություն ստեղծել։ Հայաստանը նրանց հետ մշակում է միջազգային

հարաբերությունների նոր սկզբունքներ՝ հենված ազգային ու համամարդկային

մշակութային արժեքների ընդհանրության, ազգերի ընդհանուր ուղու գիտակցման

անհրաժեշտության վրա:

- ՀՆՊ վերածնվող մարդկության առաջին շարքում տեսնում է Նոր

Ռուսաստանը, որի հետ հոգևոր-մշակութային, տնտեսական և ռազմական դաշինք է

կնքում։

- ՀՆՊ, սահմանադրորեն հաստատման առաջին իսկ օրերից սկսած,

միջազգային հանրությանն ու նրա կազմակերպություններին ներկայացնում է իր

նպատակն ու խնդիրները, նախաձեռնում է նոր բարոյական հիմքերի վրա ստեղծվող

պետականության գաղափարների տարածումը։ ՀՆՊ հորդորում է միջազգային

հանրությանը` միջազգային իրավական ակտերը և ազգային օրենքները բխեցնել

Տիեզերքի Բարձրագույն օրենքներից՝ ընդունելով վերջինների գերակայությունը,

սկսել միջազգային իրավական դաշտի վերակերտումը:

- ՀՆՊ կերտում է դիվանագետի նոր կերպար, որը հրաժարվում է ներկա

դիվանագիտության զինանոցից, նրա աշխարհայացքի հիմքում դրվում է

Տիեզերական իրավունքն և օրենքները, Վերին Ակունքից և ազգային ոգուց բխած

բարոյա–էթիկական համակարգը և գիտելիքները։

Page 65: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

65

- Հայ դիվանագետը իր Հայրենիքի մշակույթի կրողն ու դեսպանն է, նա

օտարների հետ խոսում է մշակույթի լեզվով, նրա թիկունքին կանգնած է հայոց

մշակույթի մշտարթուն զորքը։ Հայ դիվանագետը Երկրի դռները բացում է այն

օտարների առջև, որոնք առաջնորդվում են համամարդկային բարոյական

սկզբունքներով և իրենց հետ բերում են իրենց հայրենիքների մշակութային գանձերը:

- Համաշխարհային դիվանագիտության առաջին խնդիրը դառնում է

համամարդկային մշակույթի և ազգային-մշակութային համակարգերի

պահպանումը։

- Հայաստանը դառնում է նոր աշխարհակարգի կերտողներից մեկը։ Նրա դերը

որոշվում է ոչ թե տնտեսական կամ ռազմա-քաղաքական հզորությամբ, այլ

ճշմարտությանը և Վերին Ակունքին նրա նվիրվածությամբ, Նոր Երկիր ստեղծելու

նրա բարոյական վճռականությամբ։

Ամփոփում

Ներկա մարդկության վերազգային ատյանները արձանագրել են, որ մոլորակր

մոտենում է էկոլոգիական, տնտեսական, քաղաքական, սոցիալական աղետի

սահմանագծին և անհրաժեշտ է կատարել անցում դեպի նոր քաղաքակրթություն՝

Մարդու և Բնության նոր հարաբերությունների հաստատումով (Ռիո-դե- Ժանեյրոյի

վեհաժողով, 1992 թ., Մարդկային կայուն զարգացման փաստաթղթեր)։ Սակայն

չգտնելով այդ հրամայականը կյանքի կոչելու էթիկական, տեսական և գործնական

լուծումները, անհաջողություն կրելով «երրորդ ուղու» փնտրումների մեջ՝ աշխարհի

գերհզոր պետությունները որդեգրել են իրեն սպառած տնտեսակարգի և

ապրելակերպի գլոբալացման քաղաքականությունը, որն ավերիչ դեր է կատարում

երկրների զգալի մասի, այդ թվում՝ Հայաստանի համար, քայքայում է ազգային

մշակութային ու տնտեսական անվտանգության համակարգերը։

Ներկա հիմնադրույթները ներկայացնում են նոր որակի պետականության

ստեղծման հայեցակարգերի ու ծրագրերի ամփոփումը։ Հայոց նոր

պետականությունը ստեղծվելու է Տիեզերքի ու Բնության համապարփակ օրենքների

հիմքի վրա, կյանքի բոլոր ասպարեզները նորոգվելու են այդ օրենքներից բխող

գիտելիքի լույսի տակ։ Մարդ–Տիեզերք ներդաշնակ գոյակցության օրենքները և

սկզբունքները ամփոփված են ազգային մշակութային համակարգի մեջ, որի նորովի

վերակերտումը, պահպանությունը և խնամքը դառնում է պետականության գլխավոր

խնդիրը։ Հիմնախնդիրները ընդգրկում են բոլոր հանգուցային ասպարեզների –

մշակույթ, ապրելակերպ, կրթություն, առողջապահություն, տնտեսություն,

օրենսդրություն և այլն, – վերաստեղծման տեսական և գործնական հարցերը։ Երկրի

հասարակական-քաղաքական կարգի հիմքը դառնում են Տիեզերքի և Բնության

օրենքներով ապրող և ստեղծագործող համայնքները։

Page 66: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

66

Նոր որակի պետականության ստեղծման տեսությունը ունի համապարփակ

բնույթ և կիրառելի է այլ երկրների համար։ Մասնավորապես, հիմնադրույթները

նշում են, որ առավել վտանգված է գերհզոր պետականությունների ապագան, տրված

են պետականության առողջացման ընդհանրական բանալիները։

Page 67: Լ. Դռնոյան. Հայոց նոր պետականության ստեղծման հիմնադրույթներ

67

Բովանդակություն

Մարդկությունը ճակատագրական ընտրության աոջև........

Հայ ազգի առաքելությունր ..................................................

Հայոց նոր պետականության (ՀՆՊ) նպատակը.................

Ապրելակերպ........................................................................

Մշակույթ................................................................................

Կրթություն..............................................................................

Գիտություն.............................................................................

Առողջապահություն..............................................................

Հավատ ....,....,...........,.............................................................

Ընտանիքի, կնոջ ե երեխայի պահպանություն.....................

Հայ առաքելական եկեղեցի: Այլ եկեղեցիներ և աղանդներ

Մարդու և ազգի, մոլորակի էկոլոգիա...........................

Միջազգային արժեքներ. ժողովրդավարություն, մարդու

իրավունքներ, անձի ազատություն, ազատ շուկա ...............

Հասարակական-քաղաքական կարգ....................................

Տնտեսություն..........................................................................

Օրենսդրություն.....................................................................

Պետական անվտանգություն...............................................

Արդարադատություն..............................................................

Ներկա պետականության գնահատականը, նրա

հնարավոր դերը ՀՆՊ ստեղծման գործում..........................

ՀՆՊ և ներկա գործող կուսակցությունները........................ .

ՀՆՊ երկրաստեղծ աշխատանքի մարտավարությունը.......

Երկրի կառավարչությունը.....................................................

ՀայաստաՆ-Սփյուռք-Հայ Դատ............................................

Միջպետական հարաբերություններ .....................................

Ամփոփում..............................................................................

Աշխատությունների ցանկը.....................................................