Վահանանց պատերազմը

15
ՎՎՎՎՎՎՎՎ ՎՎՎՎՎՎՎՎՎ

Upload: mahon

Post on 08-Feb-2016

188 views

Category:

Documents


2 download

DESCRIPTION

Վահանանց պատերազմը. Վ ահան Մամիկոնյանը Պարսից տիրապետության դեմ 481–484 թթ-ի  հայ ազգային-ազատագրական կռիվների (Վահանանց պատերազմ)  առաջնորդն է: Նրա գլխավորած պայքարի շնորհիվ պաշտոնապես  ճանաչվել է Հայաստանի ներքին ինքնավարությունը:. Վահանանց պատերազմի պատճառները. - PowerPoint PPT Presentation

TRANSCRIPT

Page 1: Վահանանց պատերազմը

Վահանանց պատերազմը

Page 2: Վահանանց պատերազմը

Վահան Մամիկոնյանը Պարսից տիրապետության դեմ 481–484 թթ-ի հայ ազգային-ազատագրական կռիվների (Վահանանց պատերազմ) առաջնորդն է: Նրա գլխավորած պայքարի շնորհիվ պաշտոնապես ճանաչվել է Հայաստանի ներքին ինքնավարությունը:

Page 3: Վահանանց պատերազմը

Վահանանց պատերազմի պատճառները

Պարսից արքունիքի համեմատաբար մեղմ քաղաքականությունը ժամանակավոր բնույթ էր կրում: Տիզբոնը չէր հրաժարվել իր վաղեմի ծրագրերից, բայց այժմ գործում էր ավելի նուրբ եղանակներով:

Զրադաշտականություն ընդունած նախարարները հարուստ կալվածքներ էին ստանում

պատվի և պարգևների արժանանում: Սեպուհների որոշ մասն էլ ընդունում էր

զրադաշտականություն և բարձր դիրքի հասնում:

Հավատուրացության տարածումը իսկական աղետ էր թե' Հայոց եկեղեցու և թե' հայ ժողովրդի համար: Վտանգ կար, որ հավատուրացությունը կարող էր տարածվել նաև ժողովրդի լայն շրջաններում

Page 4: Վահանանց պատերազմը

Իրադրությունը Հայաստանում Վարդանանց պատերազմից հետո

Պարսիկները տեսնելով, որ բռնի ուժով չեն կարողանում կրոնափոխ անել հայերին, որոշում են խորամանկ քայլերի դիմել: Նրանք հայ նախարաներին խոստանում են մեծ կալավածքներ, իսկ հայ նախարարները վերցնում են կալվածքները և կրոնափոխ են լինում: Դրանից հետո վտանգ է ստեղծվում, որ հայերը կրոնափոխ կլինեն:

Page 5: Վահանանց պատերազմը

Ապստամբության Սկիզբը

Հարևան Վիրքը պարսիկների դեմ ապստամբեց 481թ: Վաղթանգ թագավորը սպանեց Վազգեն բդեշխին, որը ուրանում էր և նա հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը: Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարները գախտնի ժողով կազմակերպեցին Շիրակում և որոշեցին ձերբակալել Հայաստանի հազարապետին ու մարզպանին:

Page 6: Վահանանց պատերազմը

Սպարապետ ընտրվեց` Վարդան Մամիկոնյանի

եղբորորդի Վահան Մամիկոնյանը

Մարզպան ` Սահակ

Բագրատունին

Մեծ դատավոր՝ Հովհաննես Ա կաթողիկոսը: Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը:

Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին

Page 7: Վահանանց պատերազմը

481 թվական, ամառ: Պարսից 7 հազարանոց բազմավարժ, արյունաբու բանակը, որը մասնակցել էր Ավարայրի ճակատամարտին, մարզպան Ավրշնասպի հրամանատարությամբ գալիս է փոքրաթիվ ապստամբած հայերին պատժելու: Վահան Մամիկոնյանը ժողովել էր ընդամենը 400 հեծյալ: Հայերը դիմեցին խորամանկ մանեւրի: Բաց դաշտում կռվելուց խուսափելու նպատակով հակառակորդին քաշեցին Ակոռի գյուղի բարձրադիր տեղանք, որը Մասիսի լանջին է: Կենտրոնի հեծյալները սկսեցին պաշտպանվելով դանդաղ նահանջել, իսկ երբ պարսիկները խորացան հայկական շարքերի մեջ, թեւերից աքցանի մեջ առան նրանց:

Page 8: Վահանանց պատերազմը

Այնժամ, հայկական այրուձին, աշխարհի լավագույններից մեկը համարվող ռազմական ուժը, անցավ կատաղի գրոհի: Ինչպես Թերմոպիլեում Քսերքսեսին սպարտացիներն էին խելահեղներ թվում, այնպես էլ նրա ժառանգներին խելահեղ էին թվում հայերը: Պարսիկները չդիմացան, բայց եւ հնարավորություն չունեցան նահանջել: Ծայր առավ մի իսկական կոտորած: Դրությունը չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ Գարջոյլ Խորխոռունին հարյուր հեծյալներով անցավ թշնամու կողմը: Հայկական այրուձին շարունակեց պարսկական մսաղացը: Պարսից հրամանատարությունը մարզպանով հանդերձ ընկավ: Այսպիսով, 300 հայ ռազմիկները (այն բանակ էլ չես անվանի), հիմնովին ջախջախեցին պարսկական 7 հազարանոց բանակը:

Page 9: Վահանանց պատերազմը

Պատերազմի ընթացքը Թշնամուն հանդիպելով Երասխի ափին՝ ապստամբները, հաշվի

առնելով իրենց փոքրաթվությունը (ընդամենը 400 հեծյալ), գիտակցաբար խուսափեցին բաց դաշտում ճակատամարտ տալուց: Նրանք կարճատև կռիվներով պարսիկներին քաշեցին դեպի Մասիսի լեռնալանջերը, որտեղ էլ, Ակոռի գյուղի մոտ, տեղի ունեցավ ճակատամարտը: Լեռնային տեղանքում կորցնելով մարտակարգը՝ պարսկական 7000-անոց հետևակ զորաբանակը չկարողացավ օգտվել իր թվական գերազանցությունից, և հայկական փոքրաթիվ այրուձին փայլուն հաղթանակ տարավ:

Page 10: Վահանանց պատերազմը

Հայոց բանակը շարժվում է դեպի Վիրք և բանակ է դնում Կուրի ափին Ճարմանյանի դաշտում: Մի քանի օր հետո տեղ հասավ նաև պարսից բանակը: Հոները, որոնք խոստացել էին օգնել այդպես էլ օգնության չեկան: Հայ-վրացական բանակը միասնական չէին: Հայ նախարարները գիտեին, որ հաղթանակի դեպքում Վահան Մամիկոնյանի դիրքերը կբարձրանան: Վրացի նախարարները նույնպես չեին ուզում, որ Վաղթանգ թագավորի դիրքերը կամրապնդվեն: Պարսիկներին հաջողվում է հայ ու վրաց նախարարներին գրավել իրենց կողմը:

Պարսիկներին հաջողվեց թուլացնել հայ-վրացական ուժերը: Աննպաստ պայմաններում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը ծանր պարտություն կրեց: Այդ մարտի ժամանակ զոհվեցին մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը:

Page 11: Վահանանց պատերազմը

Վիրքը հայերից օգնություն էր խնդրում և ապստամբության ղեկավարները որոշեցին օգնել:

Հաղթանակած հայոց զորքը հանգստի համար մեկնեց Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների մերձակայքում գտնվող իր ամառային զորակայանը, սակայն նրանց հանգստանալ չհաջողվեց: Շուտով վատ լուր ստացան հայերը Վաղթանգ թագավորից, որ պարսկական մի խոշոր բանակ մտել է Վիրք և շարժվում է դեպի երկրի խորքը: Վիրքը հայերից օգնություն էր խնդրում և ապստամբության ղեկավարները որոշեցին օգնել:

Page 12: Վահանանց պատերազմը

Ներսեհապատի ճակատամարտը

Պարսիկները հայաստան ներխուժեցին հարավ արևելքից: Հայկական բանակը կազմված էր 30-հազարանոց զորքից: Պարսիկները Հայերին հանդիպեցին Ավարայրի դաշտի մոտակայքում` Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ:

Պատերազմը սկսվեց վաղ առավոտյան, թշնամու գրոհով: Հայկական բանակի աջ թևը նահանջեց, բայց կենտրոնական մասը շարժվեց առաջ, որին շուտով միացավ ձախ թևը և սպարապետի հեծելազորը: Հայոց զորքի մի մասը թիկունքից հարձակվեց և խարնաշփոթ առաջացրեցվ պարսիկների զորքերի մեջ: Պարսիկները մեծ կորուստներ ունենալով նահանջեցին:

Page 13: Վահանանց պատերազմը

Նվարսակի հաշտությունՊարսիկները 484-թ ամռանը պարտություն կրեցին հեփթաղներից: Պարսիկները որոշում են հայ ապստամբների հետ հաշտության դաշինք կնքել: 484-թ աշնանը հայաստան է ուղարկվում պարսկական դեսպանը: Պարսիկները և հայերը հանդիպում են Նվարսակ գյուղում: Պարսից կողմը համաձայնվում է բավարարել հայերի պահանջները:

Page 14: Վահանանց պատերազմը

Իշխան Վահան Մամիկոնյանը483–484- ին հիմնովին

վերակառուցել է Մայր, Տաճարը որից հետո այն

ստացել է հատակագծային ու ծավալատարածական իր

: այժմյան տեսքը

Page 15: Վահանանց պատերազմը

Նյութը պատրաստեցին՝ 7-4 դասարանի Միդոյան Արարատը և Հակոբյան Սարգիսը Ղեկավար՝ Մարի Գաբանյանhttp://gradaran.mskh.am/partnershttp://www.findarmenia.com/arm/history/19/172/177