Զատիկի մասին
TRANSCRIPT
![Page 1: Զատիկի մասին](https://reader034.vdocuments.site/reader034/viewer/2022052223/55c22db7bb61eb6b478b46dc/html5/thumbnails/1.jpg)
Զատկի մասին
![Page 2: Զատիկի մասին](https://reader034.vdocuments.site/reader034/viewer/2022052223/55c22db7bb61eb6b478b46dc/html5/thumbnails/2.jpg)
Հիսուս Քքրիստոսի հրաշափառ հարության տոն, որն ընդունված է անվանել Զատիկ:Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված:
Զատիկը թե Հին և թե Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:
![Page 3: Զատիկի մասին](https://reader034.vdocuments.site/reader034/viewer/2022052223/55c22db7bb61eb6b478b46dc/html5/thumbnails/3.jpg)
Կարևոր և գեղեցիկ սովորույթ է ձու ներկելը: Ավանդությունից հայտնի է, որ Մարիամ Մագդաղենացին Զատկի տոնին Հռոմում ներկած ձու Է նվիրել Տիբերիոս կայսրին և ասել. <<Քրիստոս յարեաւ ի մեռելոց>>: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի:
![Page 4: Զատիկի մասին](https://reader034.vdocuments.site/reader034/viewer/2022052223/55c22db7bb61eb6b478b46dc/html5/thumbnails/4.jpg)
Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աչխարհը ՝Քրիստոսի Արյամբ գնվեց, և դրանով քարոզում մեր փրկությունը: Ձուն նաև Հույսն Է խորհրդանշում, քանզի տակավին ձու է, դեռևս ձագ չէ: Իսկ զատկական ձուն խորհրդանշում է մեր հարության հույսր:
Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ` երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ` մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից:
![Page 5: Զատիկի մասին](https://reader034.vdocuments.site/reader034/viewer/2022052223/55c22db7bb61eb6b478b46dc/html5/thumbnails/5.jpg)
Մարդու առաջին ծնունդը մահվան պատճառով անկերպարանք է, ինչպես ձուն, սակայն երբ Քրիստոս մեզ վրա է ցողում Իր կենդանարար Արյունը, մեզ հարություն է տալիս իբրև կենդանի ձագուկների:Այդ պատճառով էլ Հարության մեծ օրը ձուն ներկում ենք արյան
գույնի` դրանով ասելով Տիրոջը. <<Տե՛ր, Քո հարության զորությամբ հավաքի՛ր մեզ իբրև ձագուկների Քո ամենաընդգրկուն թևերի տակ>>:
![Page 6: Զատիկի մասին](https://reader034.vdocuments.site/reader034/viewer/2022052223/55c22db7bb61eb6b478b46dc/html5/thumbnails/6.jpg)
Վերջ...
Նյութը պատրաստեց Նարեկ Իսախանյանը` Աղբյուրը infosys.am-ից