Հովհաննես Թումանյան

12
ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ

Upload: karinemkhitaryan

Post on 26-Jun-2015

1.452 views

Category:

Documents


6 download

TRANSCRIPT

Page 1: Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան

Page 2: Հովհաննես Թումանյան

ԿենսագրությունՀովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում:[2]։1877-79 թթ-ին, Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում: 1879-1883 սովորում է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում:[5] 1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ)։

1893 թ-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը,Պերճ Պռոշյանը, ՆիկոլԱղբալյանը և ուրիշներ: Որոշ ընդմիջումներով այն գոյատևեց մինչև 1908

Page 3: Հովհաննես Թումանյան

1912 թ-ին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության, 1918 թ-ին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ: Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-20 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ:1912-1921 թթ. եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։Թումանյանը կնոջ հետ:1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով: Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած: 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս: Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է:[6]

Page 4: Հովհաննես Թումանյան

ՄԵԾԵՐԸ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը`լինի առակ թեքառյակ, հեքիաթ թե  պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքովև օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:

ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ***Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով: Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ուհիացմունքով:...Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմելլեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամենինչ`ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա էուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից և′ Դվալը, և′ Լալվարը, և` ուրիշ հարյուր ու միգագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած...

ԼԵՈ***Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրանՊուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի:

Վ. ՏԵՐՅԱՆ***Այո′, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկըժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծըելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդիկյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալիցառօրյան, աղքատի ապրուստը... Մի խոսքով, Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել«հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»...

ՍՏ. ԶՈՐՅԱՆ

Page 5: Հովհաննես Թումանյան

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ1887ԱղոթքԳութանի երգըԱմառվա գիշերը գյուղումՀին օրհնություն1889«Երանություն էր խոստացել հույսս ինձ...»Վերջին խոսք«Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից...»«Ես նայում եմ. իմ առջև...»Մանկություն«Ներիր, ո՛վ կույս, որ հուզեցի...»Կալի երգ (լոռեցոնց)«Երբ ես տխուր, հուսահատ...»«Ա՜խ, երանի թե լիներ մի հնար...»

1890«Այդ ի՜նչ սրտամաշ տխրություն է քեզ...»«Եթե իմ վերջին հայացքը մնա...»«Պանդուխտն երգեց օտար երկրում...»«Մի՛ որոնիր մի ժամանակ...»«Շատերի նման նա էլ խեղդվեցավ...»ԽորհրդածությունՄարգարեA la՛ Նադսոն. ՊոետինԳիշերային առաջին աստղի դիմացՉարամիտներինԴարձյալ նրանցՄիամիտներին«Ո՛հ, խնայեցեք, մի՛ հիշեցնեք ինձ...»Հիշողություն հայրենիքից«Ո՛հ, մեղմացնել չես կարող դուն...»«Դեռ անհիշելի վաղ մանկությունից...»

Նախերգանք

Page 6: Հովհաննես Թումանյան

Պոեմներ

ԱլեքԱնուշԴեպի անհունըԹմկաբերդի առումըԼոռեցի ՍաքոնՀազարան ԲըլբուլՀառաչանքՀին կռիվըՄարոնՄեհրիՄերժած օրենքՊոետն ու ՄուսանՍասունցի ԴավիթըՍասունցի Դավիթը, Բ. Մասը

Page 7: Հովհաննես Թումանյան

ՀԵՔԻԱԹՆԵՐ Անհաղթ աքլորը 

Պոչատ աղվեսը Անխելք հիմարը Խելոքն ու հիմարըՁախորդ ՓանոսըԾիտըՉախչախ թագավորըՃամփորդներՏերն ու ծառան Ոսկու կարասըԽոսող ձուկը Կռնատ աղջիկըԲարեկենդանը Քեֆ անողին քեֆ չի պակսիլ Կացին ախպերԵդեմական ծաղիկըԿիկոսի մահըԱնբան ՀուռինՍուտլիկ որսկանըՈւլիկըՔաջ Նազարը

Page 8: Հովհաննես Թումանյան

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Մեր ուխտը2. Հայոց լեռներում3. Հրաժեշտ4. Իմ սերը5. Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի...6. Գարնան հիշողություն 7. Մոռացված սեր8. Տրտունջ9. Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր. այդ ի՞նչ ես երգում...

Page 9: Հովհաննես Թումանյան

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին Իջել է աշուն, Անտառը կրկին Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ Փչում է քամին, Քշում է տանում Տերևը դեղին։ Տըխուր հանդերից

Մարդ ու անասուն Քաշվում են կամաց Իրենց տունն ու բուն։

Page 10: Հովհաննես Թումանյան

ՀՐԱԺԵՇՏ

Այստեղ ահա կըբաժանվենք. Մնաս բարյավ, սիրելի. Այսպես ես չեմ ցավել երբեք Դառնությունով սիրտս լի։Այստեղ ահա քեզ թողնում եմ Եվ չգիտեմ, ուր կերթաս. Կասկածներից ես դողում եմ... Թող պահպանե քեզ աստված։Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս, Օրը տարի կդառնա, Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս Շուրջդ պիտի թրթռա։Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր, Որ քեզ շատ եմ կարոտել. Եվ տեսության ժամի համար Չըմոռանաս աղոթել։1891

Page 11: Հովհաննես Թումանյան

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔՀեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,Մենք քեզ համար չունենք անկյունՄեր հալածված հայրենիքումԵվ մեր ցաված սրտի խորքում։

Գնա դեպի այն լեռները,Ուր որ հովիվն ու գառներըԱպահով են պատառողից,Մենք ազատ չենք ահ ու դողից։

Գնա՛, հանգիր այն դաշտերում,Ուր որ իրար էլ չեն տիրումԵղբայր-մարդիկ, և հերկելովՔեզ օրհնում են սուրբ երգերով։

Գնա դեպի երանավետԱյն վայրերը, ուր կյանքի հետԽաղ չեն անում զվարճությանԿամ հեշտության համար միայն։

Իսկ մենք ցավով լեցուն սրտովԱնկարող ենք միշտ անվրդովԵ՛վ քուրդերի լուծը տանել,Ե՛վ քեզ օրհնել փառաբանել։

Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,Մենք քեզ, իբրև մի լոկ անուն,Երանությամբ միշտ հիշելովՊիտի կռվենք մեռցնող սրով։

Page 12: Հովհաննես Թումանյան

Պատրաստեց 198ավագ դպրոցի 81

դասարանի

աշակերտուհի`

Սահակյան Անժելիկան