ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

32

Upload: davit-poghosyan

Post on 02-Aug-2015

175 views

Category:

Career


4 download

TRANSCRIPT

Page 1: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս
Page 2: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

International Council of Museums (ICOM)

Թանգարանների Միջազգային խորհուրդ

Ստեղծվել է 1946 թվականին

Գլխավոր քարտուղարությունը տեղակայված է

Փարիզում

Թանգարաններին և թանգարանային

մասնագետներին ներայացնող գլխավոր միջազգային

կազմակերպությունն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո

Աշխատում է հասարակության զարգացման և

մշակութային արժեքների պահպանության

առաքելությամբ,

հետևյալ ուղղություններով.

Page 3: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Մասնագիտական աշխատանքային չափանիշների սահմանում և

բարձրացում (ICOM Code of Ethics for Museums)

Ստեղծել մասնագիտական քննարկման միջազգային ֆորում

ժառանգության պահպանման նպատակով (137 երկրի

մասնակցությամբ)

Ստեղծել մասնագիտական համագործակցության ցանց ԻԿՈՄ-ի

անդամների և անդամակցող հաստատությունների միջև (գրեթե

30 000 անդամ)

Առաջնորդել գլոբալ մասնագիտական մտքի զարացումը

թանգարանային գործի տարբեր ոլորտներում ԻԿՕՄ-ի 31

միջազգային և 117 ազգային կոմիտեների գործունեությամբ

Միջազգային տարբեր կազմակերպությունների (UNESCO,

INTERPOL և այլն) հետ համտեղ պայքարել մշակությաին

արժեքների պահպանման և արդյունավետ օգտագործման

ուղղությամբ

Page 4: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Ամեն երեք տարին մեկ ԻԿՕՄ-ի գլխավոր կոնֆերանսը միջազգային թանգարանային համայնքին հավաքում է նախօրոք ընտրված թեմայի շուրջ

Ավելի քան 1500 թանգարանային փորձագետներ և մասնագետներ մեկ շաբաթով հավաքվում են քննարկելու թանգարանգիտական տարբեր հարցեր

Գլխավոր կոնֆերանսը հիմնականում բաղկացած է լինում.

Գիտական մասից՝ միջազգային կոմիտեների մասնակցությամբ

Ադմինիստրատիվ մասից՝ ասմբլեայի տեսքով, որի ընթացքում ղեկավարության կողմից քննարկվում է և որոշվում կազմակերպության գործունեության ոււղվածությունը

Ընդհանուր թանգարանային ֆորումներից և միջոցառումներից

Page 5: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

2010 թ. Նոյեմբերի 7-12 կայացավ ԻԿՈՄ-ի 22-րդ գլախվոր կոնֆերանսը Չինաստանի Շանհայ քաղաքում՝ <<Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության>> ընդհանուր խորագրի ներքո: Վերջինիս իրենց մասնակցությունն ունեցան աշխարհի 122 երկրներից մոտ 3600 թանգարանային մասնագետներ:

Page 6: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

2008 թ. Կազմավորվելով՝ Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեն առաջին անգամ հնարավորություն ունեցավ պատվիրակությամբ մասնակցել այս կարևոր մասնագիտական միջոցառմանը: Պատվիրակությունը ղեկավարում էր ազգային կոմիտեի նախագահ Հ. Հարությունյանը, և մյուս երեք անդամները ընրվել էին ԻԿՕՄ-ի միջազգային կոմիտեների երիտասարդ մասնագետների աջակցության դրամաշնորհներով

Page 7: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային պատվիրակություն

Ձախից աջ՝ Գ. Օրբելյան (Երևանի պատմության թանգարան)

Մ. Մկրտչյան (ԵՊՀ պատմության թանգարան)

Հ. Հարությունյան (Հայաստանի ազգային պատկերասրահ)

Դ. Պողոսյան (Արգելոց-թանգարանների պահպանության ծառայություն)

Page 8: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Նոյեմբերի 7-ին Շանհայի <<Համաշխարհային ԷՔՍՊՕ>> կենտրոնի Կարմիր դահլիճում տեղի ունեցավ գլխավոր կոնֆերանսի հանդիսավոր բացման արարողությունը:

Բացման խոսքով հանդես եկան ԻԿՈՄ-ի գլխավոր տնօրեն Ջուլիեն Անֆրունսը, ԻԿՈՄ-ի նախագահ Ալիսանդրա Կումիսը, Չինաստանի մշակույթի նախարար Չաի Վուն և այլք: Վերջիններս, կարևորելով կոնֆերանսի դերը` ամբողջ աշխարհից Շանհայում հավաքված թանգարանային մասնագետների հաղորդակցման, փորձի փոխանակման առումով, հաջողություն մաղթեցին մասնակիցներին:

Page 9: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Գլխավոր կոնֆերանսի բացման արարողությունը

Page 10: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Գլխավոր կոնֆերանսի նոյեմբերի 8-ի միջոցառումների անցկացման վայրը ևս <<Համաշխարհային ԷՔՍՊՕ>> կենտրոնն էր, որի Կարմիր դահլիճում շարունակվեցին ընդհանուր թանարանագիտությանն առնչվող ելույթները: Մասնավորապես, ընդարձակ նյութով հանդես եկան Մեքսիկայից` պրոֆ. Լուրդես Արիզպեն, Եվրոպական խորհուրդը ներկայացնող Գաբրիելա Բատաինի-Դրագոնին, Մալիից` ԻԿՕՄ-ի նախկին նախագահ պրոֆ. Ալֆա Օումար Կոնարեն և այլոք:

Page 11: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Եվրոպական խորհուրդը ներկայացնող Գաբրիելա Բատաինի-Դրագոնին ելույթի ընթացքում

ԻԿՕՄ-ի նախկին նախագահ պրոֆ, Ալֆա Օումար Կոնարեն զեկուցման պահին

Page 12: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Ընդհանուր միջոցառումներից, որ մասնակից եղա, հետաքրքրական էր Կանաչ դահլիճում բացված թանգարանային վաճառք-ցուցահանդեսը: Վերջինիս իր տաղավարներով, ցուցադրանքով, տեղեկատվական, հուշանվերային արտադրանքով մասնակցում էին ավելի քան 100 չինական, միջազգային և այլ երկրներից թանգարաններ, թանգարանային գործունեությանն առնչվող կազմակերպություններ:

Page 13: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս
Page 14: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Կոնֆերանսի հետագա գործունեությունը հիմնականում շարունակվեց ըստ միջազգային կոմիտեների ծրագրերի: Հանդիսանալով ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության կոմիտեի (Committee for Education and Cultural Action /CECA- ՍԵԿԱ) անդամ` իմ հետագա մասնակցությունը շարունակեցի նշված կոմիտեի գործունեության շրջանակներում: Ըստ այդմ ԷՔՍՊՈ Կենտրոնի 620 դահլիճում տեղի ունեցավ ՍԵԿԱ-ի կոնֆերանսի բացումը Հու Նան մարզային թանգարանի փոխտնօրեն Լուի Խիաոբաոի և ՍԵԿԱ-ի նախագահող պրոֆ. Կոլետ-Դուֆրեսն-Տասեի ելույթներով:

Page 15: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս
Page 16: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Կոնֆերանսը շարունակվեց ըստ գլխավոր թեմայի (Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության): Գլխավոր հարցադրումները դրվեցին Կոլումբիայից Դանիել Կաստրոյի ելույթում, (թեմա` Սոցիալական ներ-դաշնակությունը ոչ ներդաշնակ հասա-րակություններում: Կրթության և մշակութային գործունեության ուտոպիան թանգարաննում): Վերջինիս մեջ որոշակի տեսական հիմնավորմամբ քննության էր առնվում հատկապես էկոթանգարանի վերաբերյալ պատկերացումները` համեմատա-կաններ տանելով Թովմաս Մորի և այլ ուտոպիստների գիտական մոտեցումների հետ:

Page 17: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Դանիել Կաստրոն զեկուցման ժամանակ

Page 18: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Նոյեմբերի 9-ին շարունակել եմ ունկնդրել ՍԵԿԱ-ի նիստերում մի շարք ելույթների, որոնք առավելապես վերաբերվում էին թանգարան-այցելու կապերի ուսումնասիրման հարցերին: Հատկապես կարելի է առանձնացնել Լուվրից փորձագետ Մարի-Կլարե Օնեյլի ելույթը, որով հեղինակը որոշակի հարցադրումներ դրեց այցելուի հետ աշխատելու, ցուցադրության ստեղծման գործընթացում թանգարանային մանկավարժների և գիտաֆոնդային անձնակազմի համագործակցության, տարաձայնությունների առնչությամբ:

Չիա-ԼԻ Չեն Ճապոնիայից վերլուծության էր ենթարկել Հիրոսիմա խաղաղության հուշային թանգարանի այցելուների տպավորությունների գիրքը` խմբավորելով այցելուների հիմնական կարծիքները թանգարանում ներկայացված ողբերգական իրադարձությունների ազդեցության հետ կապված և այլն:

Page 19: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Կոլետ-Դուֆրեսն-Տասեն և Էմմա Նարդին նիստի ընթացքում

Մարի-Կլարտե Օ’նեյլը զեկուցման ընթացքում

Page 20: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

ՍԵԿԱ-ի միջոցառումների շրջանակում հատկապես կարելի է առանձնացնել Շանհայ թանգարան այցելությունը:

Page 21: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Քաղաքի կենտրոնում գտնվող այս թանգարանը ուներ ունիվերսալ բնույթ, քանի որ ներառում էր հնագիտական, ազգագրական, կրոնածիսական, դեկորատիվ կիրառական արվեստի այլ տարաբնույթ հավաքածուներ` թեմատիկ ցուցադրությամբ:

Հետաքրքրական էին ցուցադրման եղանակները, քանի որ ցուցանմուշների շուրջը կահույքի, հատուկ լուսավորության, ձևավորման միջոցով ստեղծված էր համապատասխան ընկալման միջավար:

Այս առումով տպավորիչ էր հատկապես <<Չինաստանի և Ճապոնաիայի միջև մշակութային փոխշփման վկայություն>> անվանմամբ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր բուդդայական կրոնածիսական պատկերացումներին վերաբերող մի քանի ցուցանմուշ: Սակայն հատուկ ձևավորված տարածքը և ցուցադրական կահույքը այցելուին ներառում էր յուրատեսակ խորհրդնշանային կրոնածիսական միջավայր:

Page 22: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

<<Ջիանզհեն և Կուկաի: Չինաստանի և Ճապոնաիայի միջև մշակութային փոխշփման վկայություն>>՚ ցուցահանդես Շանհայ թանգարանում

Առանձին հատվածներ Շանհայ թանգարանի ցուցադրական տարածությունից

Page 23: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Նոյեմբերի 11-ը հայտարարված էր ազատ էքսկուրսիոն օր կոնֆերանսի բոլոր մասնակիցների համար` ըստ նախօրոք ընտրված ուղղությունների: Ըստ այդմ մեկնեցինք Թոնգ Լի հին չինական քաղաք-տեսարժան վայրը, որը Շանհայից երկու ժամվա ճանապարհ էր, Սուզհոու քաղաքի մոտակայքում /18կմ./: Գտնվելով Յանցզի գետի հարավային մասում, 15 գետակների և 5 լճակների վրա փռված 63 կմ. քառ տարածությամբ այս ավելի քան հազար տարեկան հին չինական քաղաքը լավ պահպանված է և հայտնի է որպես <<Փոքր Վենետիկ>>, <<Արևելքի Վենետիկ>>` իր բազմաթիվ կամրջակներով /49 կամուրջ/, որոնք կապում են բնակելի հատվածները իրար, գեղեցիկ պահպանված հին այգիներով, ավանդական ճարտարապետությամբ, կենցաղով:

Page 24: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս
Page 25: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Բացօթյան այս թանգարան-քաղաքը ուներ նաև հատուկ թանգարանները, որոնք իրենց ձևավորմամբ գրեթե կտրված չէին քաղաքի ընդհանուր միջավայրից: Այցելեցինք Հարսանեկան ավանդույթների պահպանման թանգարան, ապա հայտնի Տուիսի այգի-թանգարան: Վերջիններիս ճարտարապետ-ությունն ու բնական գոտիները հայտնի են դեռ Մինգ և Քինգ թագավորական դինաստիաների իշխանության շրջաններից, բայց զարմանալիորեն ներդաշնակորեն պահպանված էին, և ներքին սպասարկման սրահներն ու հուշանվերների վաճառասրահները համադրված էին տարածքին:

Page 26: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Հարսանեկան ավանդույթների թանգարան

Տեսարաններ Տուիսի այգուց

Page 27: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

ՇԱՆՀԱՅ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

ԹԱՆԳԱՐԱՆ

Նոյեմբերի 12-ին այցելություն եղավ նաև Շանհայ քաղաքի պատմության թանգարան, որը գտնվում էր քաղաքի խորհրդաիշներից մեկում` ՙ<<Արևելյան Մարգարիտ>> աշտարակում (468 մ.): Որպես հեռուստաշտարակ կառուցված այս հսկայական շինությունը իր մեջ պարունակում է նաև նշված թանգարանը և այլ հաստատություններ: Հիմնական ցուցադրական տարածքը հատուկ երթուղու, ամբողջական կահավորված տաղավարների, մոդելների, մակետների, ձայնի, հոտի, նաև ժամանակակից տեխնոլոգիանեի և այլ միջոցների համադրությամբ այցելուին հնարավորություն էր տալիս ճամփորդել քաղաքի զարգացման տարբեր փուլերով:

Ժամանակակից Շանհայը ներկայացվում էր աշտարակի վերին հարկաբաժնում, ուր բարձրությունից այցելուի առջև սփռվում է Շանհայի գեղատեսիլ տեսարանը:

Page 28: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս
Page 29: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Նոյեմբերի 12-ը ընդհանուր գլխավոր կոնֆերանսի փակման օրն էր, որը ավարտվեց հրաժեշտի տոնական ընթրիքով Շանհայի միջազգային կոնվենցիայի կենտրոնի Շանհայ դահլիճում:

Page 30: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

Առաջին անգամ Հայաստանի մասնակցությունը արդյունավետ կարելի է համարել կապերի հաստատման և հետագա մասնակիցների համար փորձի, կապերի ձեռք բերման առումով

Փորձի փոխանակման, երկրի ներկայացման, գիտագործնական որոշակի գիտելիքների ձեռք բերման և կիրառման առումով մասնակցությունը նպատակային կարելի է համարել

Գրականության և տեղեկատվական նյութերի վերլուծությունը և տարածումը արդյունավետ միջոց է կրթական և մասնագիտական ոլորտների համար

Page 31: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս

ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ի մասնակիցները Շանհայի թանգարանի դիմաց

Page 32: ԻԿՕՄ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանս