Մայիս 2014 #5 (27)

56
Տարածվմ է անվճար 1. Միացրեք թվերը ըստ հերթականության 2. Միացրեք կետերը ըստ ցանկության և ձևավորեք 3. Շապիկը բեռնեք instagram կամ facebook` #evnmag25 հեշթեգով 4. Եկեք ասին ընտրենք լավագույններին + Տիգրան Մեծի պրոֆիլով լյուկը, DJ վակցինայի երեվանը, արաՄ պաչյանի նոր պաՏՄվածքը, ՀաՄազգային թաՏրոնի շենքը եվ պոլիէթիլենային Տոպրակի Մեջ կախված քաղաքը Մայիս #5 (25) 2014

Upload: -

Post on 31-Mar-2016

247 views

Category:

Documents


7 download

DESCRIPTION

Մտմտոցներ մտոցների շուրջ

TRANSCRIPT

Page 1: Մայիս 2014 #5 (27)

Տարածվում է անվճար

1. Միացրեք թվերը ըստ հերթականության2. Միացրեք կետերը ըստ ցանկության և ձևավորեք3. Շապիկը բեռնեք instagram կամ facebook` #evnmag25 հեշթեգով4. Եկեք միասին ընտրենք լավագույններին

+

Տիգրան Մեծի պրոֆիլով լյուկը, DJ վակցինայի երեվանը, արաՄ պաչյանի նոր պաՏՄվածքը, ՀաՄազգային թաՏրոնի շենքը եվ պոլիէթիլենային Տոպրակի Մեջ կախված քաղաքը

Մայիս

#5(25)2014

Page 2: Մայիս 2014 #5 (27)
Page 3: Մայիս 2014 #5 (27)

ա յո, լյուկերի (կամ, ինչպես պարզեցինք մեզ համար այս թողարկման վրա աշխատելու ընթացքում՝ մտոցների) վիճակը բնավ ամենալուրջ խնդի- րը չէ երևան քաղաքում: իհարկե, կան շատ ու շատ ավելի լուրջ թեմա- ներ, առօրյայում մեր աչքի առաջ եղած ուրիշ հարցեր, որոնց լուծումը ավելի հրատապ է: այո, լյուկերը մանրուք են: Բայց ո՞վ ասաց, որ ման-

րուքներն ուշադրության արժանի չեն: եվ ինչո՞ւ չփորձել քաղաքի դեմքի փոփոխու- թյան գործընթացում օգտագործել նաև դրանք: չենք ասում՝ միայն դրա մասին մտածենք ու բոլոր ռեսուրսները ուղղենք ներքև՝ դեպի ոտքի (կամ անիվների) տակ, որտեղ աննկատ իրենց կյանքով ապրում են կլոր, տափակ ու շատ ծանր չուգունե բլիթները: Բայց նրանց թերագնահատել էլ պետք չէ: նախ՝ մանրուքը մանրուք, բայց այդ մանրուքները շատ-շատ են: ու առավել քան կարևոր գործառույթ ունեն՝ պաշտ- պանում են մեզ՝ մեր կամքին հակառակ տարբեր ստորգետնյա վայրերում հայտ- նվելուց: Դե ուրեմն, եկեք մի փոքր ավելի հարգանքով վերաբերվենք նրանց՝ լյուկե- րին (ու նրանց կափարիչներին): Սկզբի համար չէր խանգարի ավելացնել մեր իմա- ցությունները դրանց մասին: իսկ լյուկերի (կամ մտոցների՝ ըստ ցանկության) մասին շատ բան կա իմանալու՝ պատմությունից, ձևի յուրահատկությունից, ձևավորումից, վերջապես՝ կարելի է մի անգամ աշխարհին նայել ներքևից՝ լյուկի շրջանակի միջով: ու կարելի է նաև պատկերացնել, թե ինչպիսին կարող էին լինել երևանի փողոցնե- րում հարյուրներով ու հազարներով գոյություն ունեցող չուգունե բլիթները: այ այս- պիսի մանրուքներ՝ մի քանի հարյուր հատ, ամեն մեկը առնվազն 60 կիլոգրամ քաշով: իսկ դուք ասում եք:

Գլխավոր խմբագիրարտավազդ եղիազարյան

Գրիգ

որ Ե

փրե

մյա

ն

Page 4: Մայիս 2014 #5 (27)

գլխավոր խմբագիր՝ ԱրտԱվԱզդ ԵղիԱզԱրյԱնարտ-տնօրեն՝ նոնԱ իսԱջԱնյԱնթողարկող խմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱն գրական խմբագիր՝ ԱրքմԵնիկ նիկողոսյԱնՍրբագրիչ՝ գԱյԱնԵ ԱնԱնյԱննկարահանումների գծով տնօրեն՝ մԱրիԱննԱ իսկԱնդԱրյԱնֆոտոխմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱնֆոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱնէջադրում՝ ԱրտԱկ սԱրգսյԱն

նախագծի ղեկավար՝ ԷդուԱրդ ԱյԱնյԱն

Համարի վրա աշխատել են՝ անի Սմբատի, լենա գևորգյան, էլեն Բաբալյան, արամ պաչյան, Սոնա խաչատրյան, Սոնա քոչարյան, արեգ Դավթյան, նարեկ Մարգարյան, արմեն Մուրադյան, կիրա կրեստովսկայա«վերամբարձ տեխնոլոգիաների արտոնագիր» հոդվածը տպագրվել է «գոլոս արմենիի» թերթում (ապրիլի 11, 2014թ.)

Լուսանկարներ՝ առնոս Մարտիորսյան, գրիգոր եփրեմյան, Սուրեն Մանվելյան, Սոնա քոչարյան, Բազե ավետիս, Սերգեյ թումանյան, PAN Photo Archive, ֆոտոլուր, Մինասբեկյանների արխիվից, Համազգային թատրոն, 360yerevan.comպատկերազարդումներ՝ վիլյամ կարապետյան, Սերգեյ նավասարդյանտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸտնօրեն՝ էդուարդ այանյան

© 2011-2014 «ԵՐԵՎԱՆ»գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանա- տվություն չի կրում:ամսագրի նյութերը վերատպվում են միայն «երևան Փրոդաքշնս» ՓԲը-ի գրավոր համա- ձայնությամբ: «երեվան» ամսագրին հղում կատարելը պարտադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 25.04.2014 Տպագրված է «անտենոր» տպարանում, 0010, երևան, վարդանանց փողոց 16-48Տպաքանակ՝ 6000 օրինակ

ամսագիրը ղեկավարվում է «զանգվածային լրատվության մասին» և «գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«երևան Փրոդաքշնս» ՓԲը-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարնե- րում) տպագրված գրառումն առ այն, որ «էտնոպրես» ՓԲը-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը:«երեվան» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «երևան Փրոդաքշնս» ՓԲը-ն:2011-2014 թթ. ընթացքում «երեվան» ամսա- գրում բոլոր տպագրված նյութերը պատ- կանում են «երևան Փրոդաքշնս» ՓԲը-ին:

Հայաստանի Հանրապետություն, 0002, երևան, արամի 80Հեռ.՝ +374 (10) 50 10 81, +374 (10) 50 10 82էլ. փոստ՝ [email protected]՝ www.imyerevan.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (91) 01 78 98

Շապիկ՝ Սերգեյ նավասարդյան (Sereg Magic)

Մենք ֆեյսբուքում՝facebook.com/YerevanCityMagazine

քաղաքացիներ

36 իմ ԵրևանՔաղաքային վակցինացիաԴիջեյ Վակցինան պատմում է իրենց բակի թխկիները վիրակա- պելու, կենտրոնում ապրելու առա- վելությունների և այլնի մասին:

38 պատմություններՍիրել մականունըՅոթ պատմություն՝ մականունների ստեղծման ու իրենց տերերի վրա ունեցած ազդեցության մասին:

42 գրողը տանիԲարի գալուստ ԱնկիմյուրԱրձակագիր Արմինե Անդան՝ անցյալ տարի լույս տեսած իր հեքիաթ-վեպում կերտված Անկիմյուրի և Երևանի միջև զուգահեռների մասին:

44 պատմությունՎերամբարձ տեխնոլո- գիաների արտոնագիրՄիխայիլ Մինասբեկյանի 80-ամյա հոբելյանի կապակ- ցությամբ վերհիշում ենք նրա անցած ուղին:

քաղաք

48 ԱրվեստԱրարատի մոգական քաղաքըԱրարատ Մինասյանի յուրա- հատուկ, մոգական քաղաքը, որն ապրում է նրա կտավներում:

50 նախագիծՀամազգային նախագիծՀամազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ու ճարտա- րապետ Լևոն Ղալումյանը՝ թատ- րոնի նոր շենքի նախագծի մասին:

52 կադրերի բաժինՍայաթ-Նովա պողոտա, 1982 թ. Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

քաղաքաՄեջ

04 Խառը Ամսվա ամփոփումՏաքսիստների բարձրաձայն մտքերը, հեծանվորդ քաղա- քապետները, նորաբաց նստա- վայրերը և մի քանի հետա- քրքիր գալիք միջոցառում:

06 նստավայրԳնանք Երևան՝ հաց ուտենքԱշխարհի տարբեր քաղաքնե- րում գործող 11 ռեստորաններ ու սրճարաններ, որոնց անվան մեջ հիշատակվում է հայության քաղաքամայր Երևանը:

08 ՀամացանցՆոր ժամանակներ՝ նոր խոսքերՕտարալեզու նորաբանու- թյուններ, բառախաղեր և սլենգային բառեր, որոնք մինչև հիմա համարժեք հայե- րեն թարգմանություն չունեին:

24 Հուշեր Կափարիչը թռածԻնչ կարող է պատահել մարդու հետ, երբ լյուկի կափարիչը տեղում չէ, իսկ մարդը՝ անուշադիր:

28 ՀեղինակայինԱրամ Պաչյան. «Լյուկի սերը»Ժամանակակից հայ արձակի գլխավոր գործող անձանցից մեկը մեր խնդրանքով գրել է նոր պատմվածք՝ համարի թեմայով:

30 ԱյնտեղԿարևոր մանրուքԹանգարան, ձևավորման մրցույթ- ներ. ինչպես են վերաբերում մտոցներին մյուս երկրներում:

34 ԱյնտեղՈւրիշներին հետևողներըԲրատիսլավայի «Չումիլը» և լյուկի անցքից անցորդներին հետևող նմանատիպ մյուս քանդակները:

պաՀ ՄՏոցի

10 Խոշոր պլանՄտմտոցներ մտոցների շուրջԵրևանյան լյուկերի կենսաշրջա- նը՝ ձուլվելուց մինչև տեղադրվելն ու առևանգվելը:

16 ԱյլընտրանքԻ շահ մտոցիԻնչպես «Երևան Փրոդաքշնսը» մի տեղ հավաքեց ստեղծագործ երիտասարդներին և խնդրեց նոր տեսք տալ քաղաքի լյուկերին:

18 ԱյլընտրանքՁև տված Վեց դիզայներներ առաջարկում են լյուկերի կափարիչների ձևա- վորման իրենց տարբերակները:

22 ՀայացքԱշխարհը մեր լյուկիցԻնչպիսին է քաղաքը, երբ նայում ես դրան տակից՝ լյու- կի կլոր անցքի միջով:

23

ԲովանԴակություն

Մայիս 2014

Page 5: Մայիս 2014 #5 (27)
Page 6: Մայիս 2014 #5 (27)

«Լավ տղա» եզրույթի, անսպասելի ձյան, վիրտուալ գյուղատնտեսության, սիրային պատմությունների և այլնի մասին խոսում են երևանցի տաքսիստ- ները (իսկ մենք ուշադիր լսում ենք):

***լավ, հանաքը դեն, բացի Ռուսաստա- նից էլ ո՞ւմ էր ձեռնտու էս մեր մի օրա- նոց ձմեռը: ոչ մեկին: իսկ ռուսներին ձեռնտու էր, որտև գազպրոմը մի սուտկայի մեջ էնքան փող աշխատեց Հայաստանից, ինչքան պիտի սաղ ապրիլի մեջ հավաքեր: Բա Մաքսային միությունը էս ա, բա ինչ ա:

***Մեր ժամանակ, եթե մեկը գար ասեր՝ «ես լավ տղա եմ», գլուխը կկդրեին, կտային ձեռը, կասեին՝ դավայ ստուց: Հիմա ամեն չմո հելնում իրան լավ տղայ ա հռչակում: էլ ի՞նչ խոսաս սրա- նից հետո: երկիրը վարի ա գնում:

ՀեծանիվԵրևանի քաղաքապետարանը մշակել է հե- ծանվային երթուղու առաջին նախագիծը՝ այն կձգվի Մատենադարանից մինչև Էրե- բունի թանգարան: Արդյոք կօգտվե՞ն հեծա- նիվներից և նոր հեծանվային երթուղուց քաղաքապետարանի աշխատակիցները, հայտնի չէ: Բայց մենք ամեն դեպքում որո- շեցինք ուսումնասիրել, թե աշխարհի որ քաղաքապետներն են սովորականից շատ սիրում այս երկականի փոխադրամիջոցը:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյա- նինը, իր տեղակալը և քաղաքի մշա- կույթի բաժնի ղեկավարը 2013-ի հունի- սին անձամբ մասնակցեցին քաղաքի նոր հեծանվային վարձույթի կետերից մեկի բացմանը՝ կարճ հեծանվային զբոսանք կատարելով քաղաքում:

աշխարհի թերևս ամենահայտնի հե- ծանվորդ-քաղաքագլուխը լոնդոնի ղե- կավար Բորիս ջոնսոնն է: աշխատանքի նա սովորաբար հասնում է Barclays Cycle Hire հեծանվով, որը զլմներում ստացել է «Բորիսի հեծանիվ» մականունը: ընդ-

CrumbsՄաշտոցի 37վերջին տարիների երևանի լա- վագույն նստավայրերից մեկը՝ Crumbs-ը, դառնում է է՛լ ավելի հա- սանելի. սեփական արտադրու- թյամբ հայտնի հացթուխարան-սրճարանը բացել է իր երրորդ մասնաճյուղը՝ Մաշտոցի պողո- տայի վրա (առաջին երկուսը գտնվում են արգիշտի և Բայրո- նի փողոցների վրա): ամեն ինչ տեղում է՝ և՛ շատ համեղ մենյուն, և՛ հաճելի միջավայրը:

տո ինքը ի՞նչ ա անելու, իսկ ես ուզում եմ իրան երջանիկ տենամ: ինքը չի ուզում շուտ ամուսնանա, ուզում ա սովորի, ես էլ քթնում եմ, որ ճիշտ ա անում, պետք չի շուտ ամուսնանալ, պետք ա սովորել, լավ գործ քթնել, նոր ամուսնանալ: ուղղակի ես մոսկ- վաներում, եվրոպաներում եմ ապ- րում հիմա, պանիմայեշ, չէ՞, դրա հա- մար էլ ու մենյա մի քիչ ուրիշ մտածե- լակերպ ա: ես քթնում եմ, որ բժշկա- կանում սովորող աղջիկները մեղք են, անի ուչիցա 7-10 տարի ու ինտիմ կյանքով չեն ապրում, բայց ազիզ, ես եվրոպաներում եմ ապրում, ընդեղ տենց չի, չի կարելի էթքան ժամանակ ինտիմ կյանքով չապռել, էծի դևչոնկի պռոբլեմներ կունենան առողջական: ազիզ, ախր ինտիմ կյանքը տենց բան ա: յա դավնո պանիմալ, բայց դե իմ ընգերները ասում են էդ ինտիմի վե- րաբերյալ քո մտածելակերպդ մոսկ- վաներից ու եվրոպաներից ա եկել:

***Հիշում ե՞ք էս երգը, ես էս երգերը դիս- կի վրա էի քցել ու ուղարկել էի սիրածս աղջկան, մի մետրանոց վարդերի հետ: Տենց սիրահարվել էի, լրջով մի հատ աղջկա էի ուզում, էդ վախտերով ռու- սաստաններում էի, դե ռոզիսկի մեջ էի, որ գայի՝ կբռնեին կտանեին, հետո բաջանաղիս տղեն հարցերը լուծեց, էկա ուղիղ էդ աղջկա շենքի դիմաց: Սպիտակ կաստում-շլվարով մտա պադեզդ, բարձրացա ու հենց առա- ջին դռան զանգը տվեցի՝ դե չգիտեի որ տունն ա իրանցը: Մի հատ կնիկ դուռը բացեց, ասեցի՝ ծոծ ջան, ստեղ աշխարհի ամենասիրուն աղջկա տու- նը ո՞րտեղ ա: ասեց՝ հենց էս կողքի դուռնա, անունն էլ՝ արմինե: Տենց ծա- ղիկներ նվիրեցի, հետո ամեն առավոտ գնում էի իրանց քուչա՝ գողական ավ- տոներով: ամեն օր հետը խոսում էի, ընգերներս էլ ասում էին՝ դե ուրեմն ուզում ա էդ աղջիկը քեզ, եթե հետդ խոսումա: ու տենց երրորդ անգամ ծաղիկ ուղարկեցի, ասեցի՝ ֆսյո, եթե ընդունի, գնում եմ ուզեմ: էն էլ էդ աղջ- կա հերը պերեխվատ արեց ծաղիկ- ները ու չթողեց, որ իրար հետ ըլնենք: ու մինչև էսօր էլ հերը էդ աղջկա գլխին տված ման էն գալիս, բա:

***ես երկու տղու տեր մարդ եմ, հիմա որ աղջիկ տուն տանելու վախտերը գան, ի՞նչ եմ անելու, ո՞նց եմ իմանալու էդ աղջկա մերը City-ներից ա ուտելիք առել, էդ աղջկան կերակրել, տենց հաց կերած աղջիկը ի՞նչ պտի լինի, հաստատ չբեր կլինի, բա ես հիմա ի՞նչ անեմ:

***ի՞նչ միացնեմ՝ Բիթլզ, թե՞ Փառփլ: Փինք ֆլոյդը դեռ չկա՝ տղերքը խոստացել են գրեն, էս քանի օրը էդ դիսկն էլ տան: ու էդ ժամանակ կլինի իսկա- կան երանություն:

Arbat Maf ClubՀանրապետության 76Մայրաքաղաքի ամենահայտնի մաֆ-ակումբներից մեկը կարճ դադարից վե- րաբացում է դռները՝ մի փոքր փոփոխ- ված տեսքով: Մասնավորապես, ակում- բի սրահները վերանորոգումից հետո ներկայանում են տարբեր հայտնի քա- ղաքների թեմաներով: Սպասվում են, օրինակ՝ իսպանական կամ ֆրանսիա- կան ֆիլմեր՝ օրիգինալ լեզվով ու ենթա- գրերով, աշխատանքային օրերին գոր- ծում է հատուկ լանչ-մենյու և, իհար- կե, իր տեղում է «մաֆիան»՝ այն, ինչը Arbat-ը հայտնի էր դարձրել քաղաքում:

հանուր առմամբ 2008 թվականից ջոն- սոնի նախաձեռնությամբ լոնդոնում հեծանվային ենթակառուցվածքի բա- րելավման վրա ծախսվել է շուրջ մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ:

այս տարվա հունվարին ուկրաինայի արևելքում գտնվող խարկովի քաղա- քապետ գենադի կերնեսը ոչ միայն մեծ հաճույքով մասնակցեց այսպես կոչված Հակա-Մայդանին, այլև ցուցադրաբար ներկայացավ հանրահավաքին հեծան- վով, փոխադրամիջոցի հետ միասին բարձրացավ բեմ և նշեց, որ իր անցած 40 կիլոմետրով նա սատարում է նախա- գահ վիկտոր յանուկովիչին:

ուկրաինական իվանո-ֆրանկովսկի քա- ղաքապետ վիկտոր անուշկևիչուսի անց- յալ տարվա սեպտեմբերին կայացած հե- ծանվային զբոսանքը աննկատ կանցներ, եթե չավարտվեր ՃՏպ-ով. քաղաքագլու- խը բախվել էր բեռնատարին և կոտրել ձախ ձեռքը:

Բոգոտայի նախկին քաղաքապետ էնրի- կե պենյալոսան ոչ միայն ամեն ինչ արեց քաղաքում հզոր հեծանվային ենթակա- ռուցվածք ստեղծելու համար, այլև սեփա- կան օրինակով ցույց էր տալիս համա- քաղաքացիներին, որ 35 դոլարանոց հե- ծանվով երթևեկելը կարող է շատ ավելի հարմար լինել, քան մի քան հազարանոց ավտոմեքենան:

***ես էս մեր սաղ օլիգարխներից էլ հա- րուստ եմ, միլիոններ ունեմ՝ էլ դու սուս: էդ «ադնակլասնիկներով» «ֆեր- ման» չեք խաղո՞ւմ: ես հատուկ գնա- ցել եմ wifi ապարատ եմ առել, որ հան- գիստ խաղամ: Դե ուշ եմ գնում տուն, էրեխեքս արդեն քնած են, նստում եմ կոմպի առաջ ու մինչև առավոտ ֆերմայում եմ աշխատացնում: գի- տե՞ս ինչքան կովեր ունեմ, ինչ դաշտեր ունեմ, միլիոնատեր եմ: իմ համար լի- քը էջեր եմ բացել, որ ինքս ինձ նվեր- ներ ուղարկեմ, բայց որ չի հերիքում, առնում եմ, բա ի՞նչ անեմ, թողեմ կո- վերս սատկե՞ն, գիտե՞ս ինչ առողջ են: այ հիմա պիտի քեզ իջացնեմ ու վա- զեմ տուն, որ հանկարծ տնկածս ապ- րանքը չփչանա, պիտի գնամ բերքա- հավաք անեմ:

***Մի հատ աղջիկ կա, Բրյուսովում ա սովորում: նենց լավ աղջիկ ա, ուզում եմ ամուսնացնեմ իրան ընկերոջս տղու հետ ու ուղարկեմ Մոսկվա, բայց չի ուզում, որտև ինձ ա ուզում: թե ի՞նչ ա քթել մեջս: ախր ես էլ ամուսնացած եմ, էրեխեք ունեմ, բայց ես էլ եմ իրան գժի պես սիրում, հասկանում ե՞ս, ես հիմա իրան կարամ տամ էն ամեն ին- չը, ինչ ինքը ուզում ա, բայց հետո, հե-

Զրից Նոր նստավայրեր

Զուգահեռներ

Սեր

գեյ Թ

ումա

նյա

ն

360y

erev

an.co

m

քաղաքաՄեջ Խառը

Մայիս 201445

Page 7: Մայիս 2014 #5 (27)

Բալետ անել Արամ MP3-ինՀանրայինի եթերում, մայիսի 6, 7, 8եվրաասոցացման համաձայնագիրը Հայաս- տանը չստորագրեց, բայց «եվրատեսիլ» երգի մրցույթին, այդուհանդերձ, շարունակում է մասնակցել: այս տարի Հայաստանը, ինչպես հայտնի է, ներկայացնելու է արամ MP3-ն: գլխավոր ինտրիգն այն է, թե կհանդիպե՞ն արդյոք եզրափակչում մեր արամը և ավս- տրիայի ներկայացուցիչ՝ մորուքավոր տրանս-գենդեր երգչուհի կոնչիտա վյուրսթը և վեր- ջապես՝ ո՞ր երկիրը հաջորդ տարի կընդունի «եվրատեսիլը»:

Լսել դիսնեյյան երաժշտությունԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, մայիսի 30, 31, հունիսի 1ուոլթ Դիսնեյի անիմացիոն ֆիլմերը դիտած կլի- նեն բոլորը, բայց միշտ չէ, որ առիթ է ընձեռ- վում հատուկ լսելու դրանցում օգտագործվող երաժշտությունը՝ Հայաստանի պետական երի- տասարդական նվագախմբի կատարմամբ: զուգահեռաբար մեծ էկրանին կցուցադրվեն հատվածներ ֆիլմերից: Հարկ է նշել, որ համեր- գի ռեպերտուարը (այն ներառում է մասնավո- րապես «առյուծ արքա», «գեղեցկուհին և հրեշը», «ալադին» ժապավեններում հնչած մեղեդի- ները) կազմվել է այդ թվում և ֆեյսբուքյան քվեարկության միջոցով:

Միշել Ուելբեք «Տարրական մասնիկները»«Անտարես», Երևան, 2014թ.ֆրանսիացի գրողի աղ- մկահարույց վեպը լույս է տեսել 1998-ին՝ մեծ աղմուկ բարձրացնելով եվրոպա- ցի ընթերցողների շրջա- նում: երկու՝ իրարից շատ տարբեր կյանքով ապրող եղբայրների (մե- կը զբաղված է կլոնավոր- մամբ և քիչ է գլուխ հանում կանանցից, մյուսը կանան- ցից բացի այլ բաներով առանձնապես չի հետա- քրքրվում) մասին պատ- մող «Տարրական մասնիկ- ների» որոշ բաց տեսա- րանները, «կեղտոտ» նկա- րագրությունները Հայաս- տանում, հավանաբար, որոշ դժգոհությունների ու քննադատությունների տեղիք կտան, բայց գիրքը ամենևին դրա մասին չէ:

Շփվել ՏՏ-ի ներ- կայացուցիչների հետՀայաստանում ամերիկյան համալսարան, Բաղրամյան 40, մայիսի 31, հունիսի 1արդեն 6-րդ անգամ երևա- նում տեղի կունենա «Բար- քեմփ»՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտեր- նետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսը: այս միջազգային ձևաչափի առանձնահատկությունը ոչ ֆորմալ մթնոլորտն է։ նա- խորդ տարիների ընթաց- քում «Բարքեմփ երևանին» արդեն հասցրել են հյուրըն- կալվել մասնագետներ այն- պիսի խոշոր ընկերություն- ներից, ինչպիսիք են ինտեր- նետ հսկա Google-ը, Opera Software-ը, BBC-ն և այլն: այս տարի էլ միջոցառումը խոս- տանում է ոչ պակաս ուրախ ու հագեցած լինել:

Վախենալ հսկա հրեշիցՄայիսի 17-ից «Մոսկվա» և Cinema Star կինոթատրոններումՃապոնական փոփմշակութային ֆենոմենը նորից (31-րդ ան- գամ) մեծ էկրաններին է. ամերիկացիները երկրորդ անգամ փորձ են անում հոլիվուդյան պարարտ հողի վրա աճեցնել «գոդզիլլան», չխնայելով դրա համար շուրջ 160 միլիոն դոլար: Սպասումները մեծ են. ենթադրվում է, որ ի տարբերություն ճապոնական կիսակատակերգական ֆիլմերի, այստեղ հսկա- յական հրեշը սարսափից բացի ոչ մի այլ հույզ չի առաջացնի (իսկ պրոդյուսերները նաև մեծ եկամուտների առաջացման հույսեր են փայփայում):

Ինչ անել

ՆՈՐ ԳԻՐՔ

www.

face

book

.com

/Ara

mM

p3Offi

cial 6

0yer

evan

.com

Page 8: Մայիս 2014 #5 (27)

Yerevan Steak HouseՔաղաք՝ Լոս Անջելես, ԱՄՆՀասցե՝ 5752 Lankershim Blvdկարծիք՝ «ես տավարի ու հավի քոմբո վերցրեցի. շա՜տ լավն էր: Ռեստորանի մթնոլորտը մի փոքր այլ էր նրա- նից, ինչին մարդկանց մեծ մասն է սովոր: թվում է՝ ինչ-որ մեկի հյուրասենյակն ես մտել՝ ընտանեկան ընթրի- քի ժամանակ, և դա ինձ համար հաճելի փոփոխություն էր: քանի որ սա ընտանեկան բիզնես է, նաև դրա շնոր- հիվ է, որ սնունդը ամենայն հավանականությամբ թարմ վիճակում է պատրաստվում: Միանշանակ կվերադառ- նամ այստեղ, ափսոս, որ ավելի շուտ չէի բացահայտել այս տեղը»:

Erevan Cocina ArmeniaՔաղաք՝ Մոնտեվիդեո, ՈւրուգվայՀասցե՝ Ellauri 1308կարծիք՝ «Սկսեմ նրանից, որ շատ լավ սպասարկում էր: Տիրում էր իսկական ընտանեկան մթնոլորտ, աշխա- տողները բարեհամբույր էին: որոշ ուտեստներ շատ համեղ էին (լեհմեջուն, պիցաները, հայկական ձևով պատրաստված այծը): Մյուս հայկական ուտեստներն էլ լավն էին, բայց որոշների բաժինները փոքր էին: գնե- րը լրիվ նորմալ էին, թեպետ վերջերս ինչ-որ տարօրի- նակ բաներ են կատարվում, օրինակ՝ գրված է, որ պի- ցաների համար 30 դոլար է պետք վճարել, բայց վերջում հաշվում են 35: Բացօթյա նստելու լավ տեղեր կան»:

Yerevan Restaurant Bar & CaféՔաղաք՝ Երուսաղեմ, ԻսրայելՀասցե՝ Freres st.8 կարծիք՝ «այս տեղը իսկական միջազգային հանդիպման վայր էր ուրբաթ օրը: Ռեստորանների մեծ մասը փակ էր, իսկ այս մեկը բաց էր: եվ իսկական մարգարի՜տ էր: Հիանալի սնունդ (պատվիրել էինք մեծ մեզե [Միջին արևելքում՝ ուտեստների փոքր բաժիններից բաղկացած հավաքածու — խմբ.]՝ երկու հոգու համար) և լավ պաղես- տինական գինիներ և գարեջուր: շատ հյուրընկալ սպա- սարկում, բացի այդ՝ մեզ ահագին բան պատմեցին խո- հանոցային մշակույթի մասին, ինչը մենք չգիտեինք դրա- նից առաջ: նաև բարեխիղճ գներ»:

Երուսաղեմում, Մոնտեվիդեոյում, Գելենջիկում, Ֆրեսնոյում և աշխարհի այլ քաղաքներում գործող 11 ռեստորաններ ու սրճարաններ, որոնց անվան մեջ հիշատակվում է համայն

հայության քաղաքամայր Երևանը:

Գնանք Երևան՝ հաց ուտենք

Эриваньքաղաք՝ գելենջիկ, ՌուսաստանՀասցե՝ Лермонтовский бульвар, 13կարծիք՝ «ընկերուհուս ծննդյան օրն էինք այստեղ եղել, սնունդը շատ համեղ էր, սպասարկումը լավն էր: ինչպես գելենջիկի ցանկացած սրճարանում՝ մեկ մի խմիչքից չկա, մեկ մյուսից, հետո պարզվում է, որ մենյուի կեսը այդ պահին հասանելի չէ: Բայց այն ինչ կա՝ համեղ է»:

ErevanՔաղաք՝ Վալանս, ՖրանսիաՀասցե՝ 1 Mar de Lattre de Tassignyկարծիք՝ «չէի ասի, որ սնունդը աննկարագրելի լավն էր, մյուս կողմից՝ շատ մտերմիկ, տնական միջավայր էր, տերերը շատ բարեհամբույր մարդիկ գտնվեցին, հատկապես, երբ իմացան, որ մենք էլ հայկական ար- մատներ ունենք»:

ЕреванՔաղաք՝ Պենզա, ՌուսաստանՀասցե՝ Улица Кирова, 42կարծիք՝ «վաղուց էի մտածում մտնել այստեղ, քանի որ «պենզա» հյուրանոցին մոտիկ է գտնվում, ոտքով 15-20 րոպեի ճանապարհ է: երեկոյան հրաշալի կենդանի երաժշտություն է, անձնակազմը հյուրընկալ է ու կիրթ, շատ տպավորիչ էր խորովածը»:

Մայիս 201467

քաղաքաՄեջ նստավայր

Page 9: Մայիս 2014 #5 (27)

YerevanՔաղաք՝ Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆՀասցե՝ 7747 N 1st Stկարծիք՝ «այս երեկո հաճելիորեն զարմացել էինք, այն բանից, թե ինչ հիասքանչ ուտեստներ էին մա- տուցում: «երևանի» հումուսը մեր փորձածներից ամենալավն էր՝ լիքը սոխով ու թահինով: Տնական թխվածքն ու թթվասերը՝ աննկարագրելի համեղ: Հա- վի քեբաբը… կատարյալ ճշգրտությամբ տապակած ու մարինացրած հավը… Միակ բանը, որը պակասում էր, երաժշտությունն էր, գոնե թեթևակի, ֆոնի համար: Բայց ամեն դեպքում խոհանոցն այնքան լավն էր, որ հաստատ կվերադառնանք»:

Старый ЕреванՔաղաք՝ Չելյաբինսկ, ՌուսաստանՀասցե՝ Улица Малогвардейцев, 68կարծիք՝ «ինչպես ասում են՝ գարեջրի հետ մի կերպ կանցնի»:

Ереванքաղաք՝ Մոսկվա, ՌուսաստանՀասցե՝ Шаболовка ул., д. 2, стр. 1 կարծիք՝ «Ռեստորանը փորձում է տպավորություն ստեղծել անիմաստ ճոխությամբ և թվացյալ իսկա- կանությամբ: լիքը ֆոտոներ, որոնցում ռեստորանի տիրոջ հետ տարբեր հայտնի մարդիկ են: Բայց ընդ- հանուր առմամբ ձևավորումը անճաշակոտ է: Սպա- սարկումը միջինոտ էր, իսկ գները նման տեղի համար (իսկ սա պարզապես հինգ հարկանի կցակառույց էր) բարձր են: Մսային ուտելիքներում աղը շատ են անում: ազգային ուտեստները ավելի լավն են, բայց մեկ է՝ չի ձգում նրան, ինչին որ ձգտում է՝ «Հայաստանի անկյուն Մոսկվայում»: խորհուրդ կտամ փորձել հայկական գի- նիներ, դրանք լավն են»:

Tbilisi & Yerevan BakeryՔաղաք՝ Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆՀասցե՝ 6333 W 3rd Streetկարծիք՝ «կիերկեգորը՝ էկզիստենցիալիզմի հայրը, ասում էր՝ «ինձ պիտակելով՝ ժխտում եք ինձ»: նույնն էլ այս դեպքում «փուռ» պիտակի մասին կարելի է ասել: իհարկե, ասյտեղ կան հիասքանչ թխված հացեր, քաղցրավենիք: եվ դա ոչ միայն սովորական հացն է, այլև հաց պանրով կամ համեմունքներով լցոնված յուրահատուկ հացեր: Բայց բացի դրանից այստեղ կան հոյակապ տնական ուտեստներ, գարնիրներ, մսային ուտեստներ: կարող ես բառացիորեն օրվա ամբողջ ուտելիքն այստեղից ձեռք բերել ու էլ ոչ մի բանի մա- սին չմտածել:ես ու Մեդդին կիսեցինք երկու հսկայական բիբար՝ հավով լցոնված, ինչպես նաև լոբով ու ընկույզով աղ- ցան, գումարած՝ հաց: նյա՜մ: այդ ամենը՝ ընդամենը 15 դոլար, և մենք ուտում էինք ամբողջ օրը:ինձ նաև շատ դուր եկավ, որ «փուռը» կոչված է վրաս- տանի ու Հայաստանի մայրաքաղաքների անուններով: այդ երկու քրիստոնյա ազգերը միշտ շրջապատված են եղել ավելի խոշոր և հզոր պետություններով, որոնց հետ պատմության ողջ ընթացքում գոյության պայքար են մղել: Հետո դիմել են օգնության Ռուսաստանին և հիմա երկու երկրում էլ ռուսերենը շատ տարածված է՝ նրանց մայրենի լեզուների կողքին: այս պատմական ակնարկը Tbilisi & Yerevan Bakery-ի մասին կարծիքի հետ որևէ կապ չուներ, պարզապես ես շատ եմ սի- րում պատմությունը»:

Єреван кафеՔաղաք՝ Կիև, ՈւկրաինաՀասցե՝ Yerevans'ka St, 9կարծիք՝ «Բացասական տպավորություններ: Հարսա- նիքի վերջում ավելի մեծ գումար պահանջեցին, քան պայմանավորվել էինք, որովհետև իրենք ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ էին հաշվել: խաբեբաներ: այլևս եր- բեք չեմ գնալու այնտեղ ու ոչ ոքի չեմ էլ խորհուրդ տա»:

Արեգ Դավթյան / կարծիք- ները՝ tirpadvisor.com, yelp.com, plus.google.com կայքերից

Page 10: Մայիս 2014 #5 (27)

Համակարգչային նորաբանություններԼայքաշարժություն — liketurbate — այն դատապար- տելի երևույթը, երբ հավանում ես սեփական գրառում- ները սոցիալական ցանցերում: Բրիտանացի գիտնա- կաններն ապացուցել են, որ այս գործողությունը կա- րող է վատ ազդեցություն թողնել տեսողության վրա: Մշուշապոստ — vaguebooking — սոցցանցերում ան- հասկանալի ստատուսներ գրել՝ ստիպելով մարդկանց հետաքրքրվել, թե ինչ է պատահել քեզ հետ: Օրինակ՝ «ուֆֆֆ... կյանքիս ամենավատ օրն էր»:Կեղծբուքել — to fakebook — ավելացնել ընկերներ սոց- ցանցերում զուտ քանակի համար: Լայքամոլ — easy like — ձեր ֆեյսբուքյան ընկերը, որը հավանում է ձեր յուրաքանչյուր գրառումը: Ջիջիլագրամ — gloatgram — ինչ-որ մեկի Instagram էջը, որտեղ նա նկարներով փորձում է գլուխ գովել, ցույց տալ՝ ինչ հիանալի կյանքով է ապրում:Ինքնաչխկ — selfie — սեփական անձի ինքնուրույն արված լուսանկար, որը պետք է տեղադրվի ինչ-որ սոցիալական կայքում:Բազմոցային ակտիվիստ — armchair activist — մարդ, որը գտնում է, թե ինքը մեծապես նպաստում է ինչ-որ կարևոր խնդրի լուծմանը, եթե դրա մասին գրում է սո- ցիալական ցանցերում: Մարմնահանդես — bodybooking — սոցիալական կայ- քերում սեփական «շահավետ» նկարների զանգվածա- յին տեղադրում:Հեռախոսային զոմբի — Smartphone Shuffle — դանդաղ քայլել փողոցով՝ հեռախոսին նայելով:Մեսիջախեղդ — typerventilating — երբ ինչ-որ մեկը ինտերնետային չատի ժամանակ յուրաքանչյուր նա- խադասություն առանձին-առանձին է ուղարկում:iՄատ — iFinger — այն մատը, որն ուտելուց աշխատում եք մաքուր պահել, որպեսզի հետո հեռախոսի սենսո- րային էկրանը չկեղտոտենք, եթե ուտելու ժամանակ բզբզում եք հեռախոսը:Տեսագնում — Monitor shopping — երբ մտնում ես օնլայն խանութ ոչ թե գնում անելու, այլ զուտ նայելու համար:Ստեղնաքուն — qwerty nosedive — քնել համակարգչի առաջ գործ անելիս:

Անգլերեն լեզուն միշտ արագ արձագանքում է բոլոր թրենդներին և զարգացումներին, արդյունքում ծնվում են բազմաթիվ նորաբանություններ, բառախաղեր և սլենգային բառեր,

որոնք բացատրում են այդ նոր երևույթները: Դրանցից շատերն արդեն ներթափանցել են մեր քաղաք, մեր իրականություն, սակայն դեռ չունեն համարժեք թարգմանություն:

Փորձենք լրացնել այդ բացը:

Նոր ժամանակներ՝ նոր խոսքեր

Բազմափաս — Life Password — մի գաղտնաբառ, որն օգտագործում եք բոլոր կայքերում:Ինքնագուգլում — ego search — ինտերնետում փնտրել սեփական անունը:

Խառը նորաբանություններՄուրճախոս — brickberry — հին մոդելի հեռախոս, որն օգտագործում եք երկրորդ համարի համար կամ, օրի- նակ՝ Սևան գնալուց:Ջիջիլաբողոք — Bragplaining — երբ ինչ-որ մեկը բողո- քով քողարկում է գլուխ գովելը: Օրինակ՝ «Հերիք չի զզվում եմ էս նոր iPhone 5S-իցս, մի հատ էլ էս Բարսե- լոնայի արևը նենցա տժժցնում, որ շոգից մեռա»:Պաշտպանառնդում — Defensive Eating — երբ սեղանի հյուրասիրությունը արագ ուտում ես, որ ուրիշին չհասնի:Թշնակամ — Frenemy — ձեր թշնամին, ում հետ տար- բեր պատճառներով ստիպված եք բարեկամական հա- րաբերություններ պահպանել:Ուշապոռնիկ — Attention whore — Մարդ, որ ամեն կերպ փորձում է ուշադրություն գրավել իր հանդեպ:

Ախպերավեպ — Bromance — երբ երկու տղաներ շատ մտերիմ ընկերություն են անում, ամենահետերոսեք- սուալ իմաստով:Գլխաճիճու — ear worm — երգ, որը գլխումդ անընդ- հատ պտտվում է:Հոտաթեստ — Sniff test — հոտ քաշել հագուստից՝ հասկանալու՝ արդյոք այն հնարավո՞ր է ևս մեկ անգամ հագնել: Նանոքուն — nano sleep — շատ կարճ ժամանակով անջատվել: պատահում է ժողովների, ձանձրալի միջո- ցառումների ժամանակ:Սեզոնախեղդ — Marathoning — մեկ գիշերում դիտել ինչ-որ սերիալի ամբողջ եթերաշրջանԾտագողություն — Bird dogging — ուրիշի ընկերուհուն հրապուրելու գործընթացը: Թարթիչազարկ — blinker beat — այն հազվադեպ պա- հը, երբ մեքենայի թարթիչների ռիթմը համընկնում է միացրած երգի ռիթմին:Լինկասուզվել — Link Diving — երբ տարբեր հղումների վրա սեղմելով աստիճանաբար հեռանում ես այն էջից, որն ի սկզբանե փնտրում էիր: Կիսացնցուղ — pirate bath — երբ լվանում եք մարմի միայն որոշակի մասերը, քանի որ ամբողջովին ցնցուղ ընդունելու ժամանակ չունեք: Նախաճաքած — pre-wasted — երբ գնում ես փաբ կամ ինչ-որ այլ միջոցառման նախապես ալկոհոլ ընդունած:Ուրվական ընկերուհի — canadian girlfriend — երբ տղան պնդում է, որ ընկերուհի ունի, սակայն նրան ոչ ոք չի տեսել:Վերանվիրել — re-gift — նվեր ստացած իրը մեկ ուրի- շին նվիրել: Հանդիսախցիկ — Cameragoer — մարդ, որ համերգների է գնում տեսախցիկով, ձայնագրում է ամբողջ համերգը՝ այն դիտելով տեսախցիկի էկրանից: Քվադրոկուրծք — quadraboob — երբ մեծ կրծքով աղ- ջիկն ավելի փոքր չափսի կրծկալ է հագնում, ինչի ար- դյունքում ստեղծվում է չորս կրծքերի խաբկանք:Գաղտնասեքս — ninja sex — անձայն, թաքուն սեքս, որ կողքի սենյակում կամ բարակ պատի հետևում գտնվող հարևանները չլսեն:

Նարեկ Մարգարյան

89 Մայիս 2014

քաղաքաՄեջ Համացանց

Page 11: Մայիս 2014 #5 (27)
Page 12: Մայիս 2014 #5 (27)

պաՀ ՄՏոցի Խոշոր պլան

Մայիս 20141011

Page 13: Մայիս 2014 #5 (27)

Նստարաններ, լուսամփոփներ, կանգառներ, փողոցների անունների ցուցանակներ՝ այս ամենն ամենուր մեր աչքի առջև է, և բավական է դրանց

դիզայնը մի քիչ փոփոխվի, մեկնաբանությունների, հիմնականում՝ բողոքի ալիք է բարձրանում։ Մինչդեռ Երևանում կան ոչ պակաս կարևոր

«բնակիչներ», որոնց կողքով, հաճախ՝ նաև վրայով, ամեն օր անցնում ենք, նայում, բայց չենք տեսնում։ Համառորեն անտեսվածներն արդեն համակերպվել

են իրենց կարգավիճակին, բայց դրանց մռայլ դեմքն ավելի է մթագնում այն ժամանակ, երբ

քամին բերում հասցնում է այլ քաղաքների ազգակիցների շքեղ կյանքի մասին լուրերը։ Այնտեղ

նրանցից յուրաքանչյուրին առանձնահատուկ են վերաբերում, ամեն մեկն ունի իր անհատական

դեմքը, սերիական արտադրության արդյունք չէ: Քամին պատմում է, որ հատկապես երջանիկ են

Ճապոնիայում ծնվածները…

Մտմտոցներ մտոցների

շուրջ

Page 14: Մայիս 2014 #5 (27)

Պահ մտոցիերևանի մերժվածների բախտը չբերեց էն գլխից. բոլոր լեզուներում նրանց անվանումը նորմալ էր ու ադեկվատ, և միայն հայերենը որո- շեց անվանակոչել ոչ միանշանակ «մտոց» բառով։ լեզվաբանները նույնիսկ չվիճեցին էլ այդ հարցի շուրջ. եթե մտնում ես, ուրեմն մտոց է և վերջ։ լյուկերը չբողոքեցին, գլուխները կախ ստորաքարշ կյանքով ապրում են ցայսօր։որպես այդպիսին՝ մտոցագետներ այդպես էլ չծնվեցին, սակայն որո- շակի պաշտոնական կարգավիճակ նրանք, այնուամենայնիվ, ստա- ցան։ Օրինակ, ըստ շինարարական նորմերի՝ մտոցները լինում են տարբեր չափսերի, հաստության, խտության, տրամագծերի, իհարկե, ամեն երկիր ունի իր ստանդարտը։ Հայաստանում դեռևս գործում է խՍՀՄ օրոք ընդունված գոՍՏ-ը, որի համաձայն՝ տարբերակում է մտոցների երեսուն տեսակ՝ ըստ չափսի։ ընդ որում, քաղաքի փողոց- ներում տեղադրվող մտոցները պետք է դիմանան ավելի թեթև բեռի, քան, օրինակ, միջքաղաքային մայրուղիների վրա տեղադրվածները, որոնց վրայով անընդհատ երթևեկում են վաթսուն տոննայից ավելի քաշ ունեցող մեքենաներ։ Մայթերի վրա, այգիներում, հողատարածք- ներում տեղադրվող մտոցների բախտն ավելի շատ է բերել, նրանք պետք է դիմանան հիմնականում միայն մարդու քաշին։ «որտեղ՝ ինչ մտոց» ծանրակշիռ հարցի պատասխանը տալիս են շինարարական կազմակերպությունները։ ափսոսալով որոշակի գումար՝ նրանք հա- ճախ մայրուղու համար պատվիրում են մայթին հարմարը։ Հետևա- բար, հենց նրանց խղճին պետք է ծանրանան ժամանակից շուտ շա- հագործումից դուրս եկած, ճաք տված, ջարդված, բզկտված լյուկերը։ «էժան տարբերակը ոչ միշտ է իրեն արդարացնում։ շատ շինարար- ներ շեղվում են հաստատված նորմերից։ իհարկե, դեմ ենք նման խախտումներին, բայց անզոր ենք ինչ-որ կերպ խոչընդոտել։ Մենք պարզապես կատարող ենք, պատասխանատվություն նույնպես չենք կրում։ իհարկե, զգուշացնում ենք, բայց ոչ ավելի։ ամեն մեկն իր խղճի տերն է ու իր որոշումների պատասխանատուն», — խոստումնալից սկսեց մեզ հետ զրույցը «նիկոլ Դուման» արտադրական կոոպերա- տիվի տնօրեն կառլեն գևորգյանը։

Այնտեղ, ուր ձուլում են«նիկոլ Դումանը» Հայաստանում գործող երեք ձուլարաններից մեկն է՝ մասնագիտացված թուջի՝ նույն ինքը՝ չուգուն, արտադրության մեջ։ Սակայն դրանցից երկուսի արտադրանքը հիմնականում սահմա- նափակվում է հանքարդյունաբերության համար երկաթ աղացող թուջե գնդերով, որոնց գոյության մասին լայն զանգվածներին ոչինչ հայտնի չէ։ Հայաստանյան մտոցների ծննդատունը արցախի 23/1 հաս- ցեում գտնվող «նիկոլ Դուման» ձուլարանն է։ 1996-ին հիմնադրված արտադրական կոոպերատիվն ի սկզբանե մասնագիտացել է հենց թուջե արտադրության մեջ: կարճ ժամանակ անց նրանց արտա- դրանքն արդեն մեծ ժողովրդականություն էր վայելում, հետո սկսե- ցին նաև արտահանել՝ սկզբում վրաստան, հետո՝ նախկին խՍՀՄ-ի մի շարք այլ երկրներ:այս ձուլարանում են տեղի ունենում այն բոլոր խմորումները, որոնց արդյունքում քաղաքում հայտնվում են այդ աննշան, բայցև խորհրդա- վոր բնակիչները։ ամեն ինչ սկսվում է թուջի ջարդոն ընդունելուց, կիլոգրամը՝ 45-60 դրամ։ Հատկանշական է, որ հաճախ լյուկի կյանքն ավարտվում է նույն կերպ՝ մետաղի ընդունման կետում որպես ջար- դոն հանձնվելով։ ցավոք, շատ են դեպքերը, երբ մտոցը ջարդոն է դառ- նում երիտասարդ տարիքում՝ իր կյանքից այդպես էլ բան չհասկա- ցած։ Մեղավորը գողերն են, որոնք անգթորեն մթության քողի տակ փողոցներից ու մայթերից թռցնում են ծանրակշիռ կափարիչը՝ տեղը վտանգավոր հոր թողնելով։ Մինչդեռ մեկ մտոց ստանալու համար պա- հանջվում է նրա քաշը եռակի անգամ գերազանցող թվով ջարդոն. մեկ տոննա հալված մետաղ ստանալու համար օգտագործում են 1400 կգ ջարդոն։ ի գիտություն՝ ամենաթեթև մտոցը 55-60 կգ է, սառ- չելուց մետաղը կծկվում է մոտ 30%-ով։ խորհրդային տարիներին հիմ- նարկությունների վրա պլան էր դրվում՝ պարտադիր իրացնել որո- շակի քանակով մետաղ։ Հնարամիտ ձուլարանները փոխանակ մի քանի փոքր դետալ սարքեին, միանգամից ձուլում էին մեկ մեծ, ահռե- լի, ծանր դետալ, որը երբեք չէր կիրառվում. հիմնականում դա հենց մտոց էր լինում։ Հայաստանում ամենածանր մտոցը կշռում է մոտ 160 կգ, սակայն դա ոչ այնքան մտոց է, որքան պլանի տակից դուրս գալու հեշտ տարբերակ։

Մտոցի ծնողըշինարարական ընկերության կողմից գծագիրը ստանալուց հետո սկսվում են աշխատանքները: Սերիական արտադրանք ստանալու համար նմուշը սկզբում պատրաստում են փայտից, այնուհետև դրա հիման վրա ձուլում են ալյումինե տարբերակը, որն էլ իր հերթին հիմք

է հանդիսանում թուջե ձուլվածքի համար։ Փորձնական տարբերակի վերջնական հաստատումից հետո զարկ է տրվում մեծաքանակ ար- տադրությանը։ Հիմնական գործընթացը սա է, բայց կան բազում ման- րուքներ: Օրինակ՝ վառարանը պետք է միշտ դատարկ մնա աշխատան- քի ավարտից հետո։ ինչ ուզում ես արա, թեկուզ թափիր հալած մետա- ղը, սակայն վառարանը դատարկ պահիր։ այդ պատճառով որոշակի դետալներ, որոնց պահանջարկը միշտ կա, առանց պատվերի էլ պատ- րաստում են ու պահեստավորում։ եթե խնդիր չծագի կաղապարների պատրաստման փուլում, ապա արտադրողները վստահեցնում են, որ մեկ մտոց պատրաստելու համար անհրաժեշտ է առավելագույնս մեկ օր՝ ներառյալ մետաղի սառեցման երկար գործընթացը։

Իսկական տղամարդկանց աշխատանքլյուկի ձուլման ամբողջ գործընթացում ամենախրթին աշխատանքը վառարանի հետ շփվող վարպետներինն է: նրանք ամեն օր գործ են ունենում «բարձրաստիճան» մետաղների հետ՝ մինչև 1000 և ավելի ջերմաստիճանի հասնող: վտանգավոր, միևնույն ժամանակ հմա- յող հեղուկ մետաղը կաղապարների մեջ լցնելիս հարկավոր է դրսևո- րել հարյուրտոկոսանոց աչալրջություն. աչքդ ճիշտ պահին չթարթես, իրավիճակի տերը կդառնա մետաղը ու կվառի իր ճամփին ամեն ինչ: վառարանից թափվող հալված մետաղից թռչող կայծերը տեսնելով՝ փորձեցինք զուգահեռներ տանել դժոխքի կրակների հետ, բայց վար- պետներն ակնհայտ չհավանեցին մեր մտքի թռիչքը, ու միտքը դադա- րեց թռչել: Փոխարենը վառարանն աչքի լույսի պես խնամող ու աշխա- տացնող վարպետը պատմեց, որ սարքը բարեխղճորեն ծառայում է արդեն քսան տարի, սակայն օրեցօր մեծացող արտադրության ծա- վալն արդեն անկարող էր սպասարկել միայնակ։ վերջերս որոշեցին նոր վառարան գնել, բայց ոչ թե ներմուծել արտասահմանից ու մոտ

Ղուրանների ելքը մտոցներից Մտոցները մեզնից թաքց- նում են ջրատար խողո- վակներն ու մալուխների ցանցերը, բայց երբեմն դրանք բացելիս կարելի է հայտնաբերել բոլորովին անսպասելին: Անցյալ տար- վա դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի Թայիֆ քաղաքի ոստիկանական մարմին- ները, համագործակցելով Բարիքի խրախուսման և արատի պատժման հանձ- նաժողովի հետ, քաղաքի Ալ Սալամ թաղամասի ջրա- հեռացման համակարգում հայտնաբերել էին սրբա- զան Ղուրանի ավելի քան հիսուն նմուշ: Սրբազան գրքի տասնյակ օրինակներ դուրս բերվեցին կոյուղու ջրից: Ընդ որում՝ մի քանի նմուշներ գտնվել էին տա- րածքի անձրևաջրերի տար- բեր մտոցներից: Հայտնա- բերվելուց հետո Ղուրանի օրինակները հանձնվեցին մասնագետներին վերա- կանգնման համար:

↑ 3D հաստոցի միջոցով հնարավոր է ստանալ ցանկացած պատկեր

Մայիս 20141213

պաՀ ՄՏոցի Խոշոր պլան

Page 15: Մայիս 2014 #5 (27)

քառասուն միլիոն դրամ վճարել, այլ պատվիրել հայ վարպետներին։ պոլիտեխնիկական ինստիտուտի գիտաշխատողները նախագծեցին ֆունկցիոնալ առումով իդեալական վառարան՝ կիրառելով առավել նոր տեխնոլոգիաներ, հեշտ սպասարկվող ու անվտանգ համակարգ։ եվս մեկ առավելություն. հայկական վառարանի սպասարկումը երաշխավորված է, մասնագետները՝ նույն քաղաքում:

Թո՞ւջ, թե՞ պոլիմեր՝ այս է խնդիրըաշխարհը պայքարում է գողության դեմ։ Սա է պոլիմերային մտոց- ների կողմնակիցների հիմնական փաստարկը: թուջե մտոցների գո- ղությունները գրեթե անվերահսկելի են, անդադար ու ամենուր: գո- ղերին ոչինչ չի կանգնեցնում, և թերևս երբ մտոցները որպես մետաղ իրենցից որևէ արժեք չներկայացնեն, միայն այդժամ մեր քաղաքի մայթերում ու փողոցներում կդադարեն դատարկ հորեր հայտնվել: պոլիմերային մտոցը հնարավոր չէ հանձնել կամ ընդհանրապես այլ նպատակով կիրառել: Սակայն ավանդական թուջի կողմնակիցներն ունեն լուրջ, ծանրակշիռ փաստարկ. պլաստմասսայե կափարիչները մեր փողոցներում այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ ամեն օր այդ հատվածով անցնում են ծանր քաշ ունեցող մեքենաներ, և եթե թուջե կափարիչը չի դիմանում, ապա պլաստմասսան ընդհանրապես շանսեր չունի։ Բացի այդ, հայաստանյան կիզիչ արևի տակ պլաստամասսան անզոր է ու անպաշտպան։ «նիկոլ Դուման» ձուլարանի արտադրանքի ծավալն ամենախոսուն փաստարկն է. տարեկան արտադրում են մինչև 1 000 հատ մտոց։ Հիմնական պատվիրատուն պետական կա- ռույցներն են, մասնավորի չափաբաժինն աննշան է՝ սեփական առանձ- նատները, հիվանդանոցները, հյուրանոցները։ ընդ որում, ընդհանուր պատվերների թվի մեջ մեծ տոկոս են կազմում լեռնային ղարաբաղի համար պատրաստված մտոցները՝ տարեկան 300-600 հատ։

ՀաՃախ լյուկի կյանքն ավարՏվուՄ է նույն կերպ՝ ՄեՏաղի ընԴունՄան կե- ՏուՄ որպեՍ ջարԴոն Հանձնվելով։ ցա- վոք, շաՏ են Դեպքերը, երԲ ՄՏոցը ջար- Դոն է ԴաՌնուՄ երիՏաՍարԴ ՏարիքուՄ

«նիկոլ Դումանի» տնօրեն կառլեն գևորգյանը պատմում է, որ այս տարի ունեն նաև պահեստավորված ապրանք։ ֆորս մաժորներն են շատացել. «Հաճախ գիշերն արթնանում եմ «երևանջուր» ընկերու- թյան զանգից, ինչ-որ տեղ մտոցի կափարիչ են թռցրել, պետք է ան- հապաղ նորը դնել, որպեսզի դժբախտ պատահարից խուսափենք»:

Ինչո՞ւ է աղմկում մտոցը Մտոցների հաստատված չափսերի բազմազանությունը դժվարաց- նում է պահեստավորումը: ի դեպ, նույն պատճառով էլ հաճախ մտոց- ներն աղմկում են, քանի որ դրանք չեն համապատասխանում օղակի չափին՝ մի սմ այս կողմ, այն կողմ՝ սկսում են դխկդխկալ, դուրս թռչել։ երևանում մտոցների կոնկրետ թիվը ոչ ոք չգիտի։ Մոտավոր տվյալը հետևյալն է՝ ամեն երեսուն-քառասուն մետրը մեկ՝ մի մտոց։ ամենօրյա սպասարկում պահանջող ցանցի հերոսները՝ կոյուղագործները, մտոց- ների պես, նույնպես ունեն բողոք՝ նրանք անարդարացիորեն անտես- ված են որպես պատվաբեր մասնագիտություն դիտարկվողների

Էրիքսոնի վաֆլինXX դարի սկզբին մտոցի զարդանախշով կարելի էր որոշել դրա գործառույթը: Էլեկտրական ընկերությունները գերա- դասում էին հյուսածո նախշը, սանիտարականները՝ «վաֆլի»: 1902-ին «Լ.Մ. Էրիքսոն և Կո» ընկերությունը Մոսկվայում այդ շրջանի համար գերժամանակակից կենտրոնական հեռախո- սակայան կառուցեց, իսկ դրա մտոցների վրա «սլաքով կայ- ծակներ» պատկերվեցին: Մտոցների հենց նման ոճը օրինակ ծառայեց աշխարհի մի շարք քաղաքների հեռախոսային մտոցների համար, իսկ դրանցից մի քանիսը մինչև օրս կա- րելի է տեսնել անգամ երևանյան փողոցներում:↓ Վարպետները

տեղափոխում են ալյումինե կաղապարը

→ Հալված մետաղի հետ աշխատանքը ձուլարանի ամե- նավտանգավոր գործերից է

Գրիգ

որ Ե

փրե

մյա

ն

Page 16: Մայիս 2014 #5 (27)

Մայիս 20141415

պաՀ ՄՏոցի Խոշոր պլան

Page 17: Մայիս 2014 #5 (27)

ցանկում: ախր քաղաքը ներկելով չես պրծնի։ նախևառաջ այն բաղ- կացած է ենթակառուցվածքներից, որտեղ կարևոր դեր ունի կոյու- ղին, հենց նա պետք է ի զորու լինի ապահովել ջրահեռացումը։ Օրի- նակ, հարևան իրանում բազում քաղաքներ առանց կոյուղու են նա- խագծված, արդյունքում ամեն բնակելի շենքի ներքևում ահռելի հոր են փորում, որտեղ պետք է դանդաղ ներքաշվեն շենքի ջրերը։ եվս մեկ հարևան՝ թիֆլիսը գեղեցիկ է միայն դրսից, իսկ ներսից քա- ղաքն արդեն փտում է՝ համոզված են մասնագետները։ Հին են ջրա- հեռացման գրեթե բոլոր կայանները, իրենց չեն արդարացնում հա- մակարգերը։ այս առումով երևանն ավելի թարմ, բարվոք վիճակում է, քան թիֆլիսը, որին բոլորս նախանձում ենք։

Երևանին մի աչքով մի՛ նայեքՍտորգետնյա մայրաքաղաքի կառուցվածքը հետևյալն է. փողոցի տակ կա մեծ խողովակ, որի մեջ են լցվում երկու առանձին ջրեր՝ անձրևաջրերն ու կոյուղին։ Բնականաբար, կոյուղին հերմետիկ փակ հողովակ է, որպեսզի հոտը դուրս չգա, և քաղաքում գարշա- հոտություն չտարածվի։ անձրևաջրերն առանձին հանգույցով են գնում՝ տարանջատված կոյուղուց։ աշխարհի շատ քաղաքներում խնդիրը լուծված չէ նման կերպ, և քաղաքում տարածված հոտը մատնում է դա։ ընդհանրապես, տեղը տեղին կոյուղի ունենալը եզակի բախտ է: աշխարհում առաջին կոյուղի ունեցող քաղաքը համարվում է Փարիզը, այդ մասին նույնիսկ գրականության մեջ կա արձանագրություն։ առաջնեկը էժենի Սյուի «Փարիզյան գաղտ- նիքներ» վեպն է, որն իսկական ձոն է փարիզյան կոյուղուն: վեպում գործողությունները ծավալվում են կոյուղու մութ ու վտանգավոր միջանցքներում։ իսկ ընդհանուր առմամբ մտոցներով ճանապար- հորդելը, մի մտոցից մտնել, քաղաքի մյուս ծայրի մեկ այլ մտոցից դուրս գալը ֆանտաստիկայի ժանրից է։ այդպիսի ճանապարհոր- դություն, լավագույն դեպքում, կարող են անցնել փոքրիկ միաչքա- նի ռոբոտները, որոնք ներփաթանցում են կոյուղի՝ պարզելու ի՞նչ վթար կա և որտե՞ղ։

Տափակ երևույթի ռեսթայլինգՓոխանակ երևակայությանը զոռ տալուն և անդրքաղաքային կյանքը պատկերացնելուն, կարելի է վերգետնյա իրականությունը դարձնել առավել դիտարժան: Մասնավորապես, ձևափոխել բոլորիս ծանոթ տխրադեմ մտոցները: Հեծանիվ հորինել պետք չէ, աշխարհում արդեն կա նման պրակտիկա: եվրոպական, ճապոնական, ռուսական մի շարք քաղաքներն արդեն զարդարում են դիզայներական լուծում ստացած մտոցները: Հայաստանում հետաքրքիր ու դիտարժան մտոցներ գրեթե չկան։ ձուլարանի տնօրենը միայն մեկ արտառոց օրինակ հիշեց. «Մի հարուստ մարդ բրոնզե լյուկ պատվիրեց։ Դա արժեցավ տասնապա- տիկ ավելի թանկ, սակայն մտոցը պետք է տեղադրվեր նրա առանձ- նատանը, որտեղ ամեն ինչ բրոնզից էր։ կարգը խախտել չէր կարելի։ Մտոցն արժեցավ 800 000 դրամ»։ Բայց դա յուրահատուկ դեպք էր, մինչ- դեռ հարցը պահանջում է համակարգային լուծում:կառլեն գևորգյանը պատմում է, որ «նիկոլ Դումանում» այդ հարցով սկսել են զբաղվել դեռևս մեկ տարի առաջ։ պատվիրել և ներմուծել են թանկարժեք հաստոց, որի օգնությամբ հնարավոր է դարձել կափարի- չի վրա պատկերել ցանկացած նախշ: արտադրամասի առանձին մեծ սենյակը զբաղեցրած 3D փորագրող հաստոցը զգալիորեն թեթևացրել է նրանց աշխատանքը։ Հիմա արդեն ցանկացած պատկեր նվազագույն ժամկետում՝ երեք օր, հնարավոր է վերարտադրել և հետագայում նաև ձուլել։ «ասեմ ավելին՝ ընդհանրապես պարտադիր չէ նոր կափարիչ ձու- լել, հնարավոր է ներսի մասը դարձնել հանովի-դնովի: ըստ այդմ հնա- րավոր է դառնում տեղադրել սրտիդ ուզածը նույնիսկ հին մտոցի վրա։ որպես օրինակ ձուլեցինք չորս նորաոճ կափարիչ, որոնք ցույց էինք տալիս հաճախորդներին: Դեպքեր եղել են, երբ պատվիրատուն եկել է ստանդարտ լյուկ պատվիրելու, սակայն իմանալով հրաշք սարքի մասին, կափարիչի վրա ձուլել է այլ պատկեր», — ձուլարանի տնօրե- նը հավատում է, որ մի օր երևանի մտոցները նույնպես արտասովոր կլինեն: Հատկապես, որ արժեքը մնացել է նույնը, հնարավորություն- ներն են ավելացել։ ու երբ հայտնվեն այդ հնարավորություններից օգտվողները և փոխեն քաղաքի լյուկերը, գոնե մի փոքր կփոխվի նաև քաղաքը: երևանի մերժվածների բախտն էլ վերջապես կբացվի:

աշխարՀուՄ աՌաջին կոյուղին Փա- րիզուՄ էր, այԴ ՄաՍին նույնիՍկ արձանագրություն կա. էժենի Սյուի «Փարիզյան գաղՏնիքներ» վեպն իՍկա- կան ձոն է Փարիզյան կոյուղուն

↑ 3D հաստոցի միջո- ցով ստացված առա- ջին զարդանախշերը

Կարևոր հարց«Ինչո՞ւ են մտոցները կլոր» հարցը տրվում է Microsoft ընկերությունում՝ աշխա- տանքի անցնելու հարցա- զրույցների ժամանակ՝ աշ- խատատեղի հավակնորդի տրամաբանությունը ստու- գելու համար: Պատասխա- նը հետևյալն է՝ քառակուսի մտոցը կարող է դիտահորն ընկնել, իսկ եռանկյունը չի համապատասխանում մարդկային մարմնի ձևին:

Հալված ջարդոնը լցվում է կաղա- պարի մեջ

Էլեն Բաբալյան Բազե Ավետիս

Վիլյամ Կարապետյան

Page 18: Մայիս 2014 #5 (27)

Ապրիլի 12-ին շողշողացող արևն առաջինն էր, որ ժպտացրեց երևանցիներին՝ հուշելով, որ առջևում գունագեղ ու լուսավոր օր է սպասվում: Մինչև

Երևանը «պլպլացնում էին» շաբաթօրյակի դուրս եկած դպրոցականներն ու մեծահասակները, Արամի փողոցում աշխուժությունն արտասովոր էր: Փողոցն ու

մայթը «գրաված» երեխաներն ու դեռահասները ջանք ու եռանդ չէին խնայում իրենց գեղարվեստական մտքերն ի կատար ածելու համար:

Ի շահ մտոցի

ա ռիթը «երևան փրոդաքշնս» ընկերության հեղինակած «Հազար ու մի մտոց» նա- խաձեռնությունն էր, որի մասին հայտա- րարելու համար էլ ձեռնարկվել էր միջո- ցառումը: ընկերությունն առաջարկում է

փոխել մայրաքաղաքի անշուք, ժանգոտված և անուշա- դրության մատնված մտոցները, դարձնել դրանք գու- նավոր, անսովոր ու գրավիչ: Հենց նման մտոցների տար- բերակներով էլ եկել էին կիսվելու Ստեփան շահումյա- նի անվան թիվ 1 դպրոցի փոքրիկները, որոնք կավճա- մատիտներով գունազարդում էին արամի փողոցի այդ հատվածում նշված շրջանակները: Մի մայթին ակրիլա- յին ներկերով ստեղծագործում էին գեղագիտության ազգային կենտրոնի պատանի սաները, իսկ մյուսին պենոպլաստից մտոցները որպես կտավ էին փորձում օգտագործել Փանոս թերլեմեզյանի անվան գեղարվես- տի ուսումնարանի երիտասարդ ուսանողները:Միջոցառման ստեղծարարությունը, սակայն, այդքա- նով չէր ավարտվում: Հրավիրված հյուրերն ու պար-

զապես հետաքրքրված անցորդները մտնում էին արա- մի 80 հասցեում գտնվող «Բնակարանը», որտեղ «Հա- զար ու մի մտոց» նախագծի համար պատրաստված ցուցահանդեսի երկրորդ հատվածն էր: այստեղ կա- րելի էր տեսնել ինչպես աշխարհում ստեղծված առա- ջին մտոցների օրինակներն ու դրանց ստեղծման պատ- մությունը, այնպես էլ երևանում հանդիպող յուրօրի- նակ նմուշներն ու ապագա հնարավոր տարբերակ- ներն ու մտահղացումները: ցուցահանդեսը «քաղցրաց- նում էին» մտոցի տեսքով պատրաստված թխվածքնե- րը, իսկ հատուկ տախտակի վրա այցելուները հնա- րավորություն ունեին դատարկ շրջանակները նկա- րազարդելու մտոցի սեփական տարբերակներով: Բացի այդ, նրանց էր վերապահված նաև ստեղծագոր- ծող երեխաների աշխատանքների օգտին քվեարկելու առաքելությունը:արամի փողոցում ու մայթերին հայտնված մտոցների համարակալված տարբերակները աչք էին շոյում իրենց գունագեղությամբ ու հնարամտությամբ՝ միմ-

յանց մեկնած ձեռքեր, հայտնի ու անհայտ մարդկանց դիմանկարներ, կլիմտի ու Մունկի կտավների նմանա- կումներ, նատյուրմորտներ, զանազան աբստրակցիա- ներ և անգամ Save Kessab գրությամբ մտոցների էսքիզ- ներ՝ երկու-երեք գույներով կամ մի ամբողջ գունապնակով:քվեարկության ավարտին պարզ դարձավ, որ միջո- ցառման հանդեպ անտարբեր չմնացած երևանցիները գերապատվությունը տվել էին շահումյանի դպրոցի աշակերտ գոհարիկի աշխատանքին՝ չենթադրելով ան- գամ, որ այն միանգամայն համահունչ էր ապրիլի 12-ին նշվող Տիեզերագնացության օրվա հետ: Փոքրիկի պատ- կերացմամբ՝ մտոցի վրա կարող են պատկերված լինել երկիր մոլորակն ու արեգակնային համակարգի մյուս մոլորակները՝ մի ամբողջ տիեզերք փոքր շրջանի մեջ:գեղագիտության ազգային կենտրոնի աշխատանք- ները գնահատելու էին եկել նաև ներկայացուցիչներ «էներգապլաստ» ընկերությունից, որը զբաղվում է մտոցների արտադրությամբ: Մայթով երկար շրջելուց հետո նրանք, այնուամենայնիվ, մեկի փոխարեն երկու

Մայիս 20141617

պաՀ ՄՏոցի Այլընտրանք

Page 19: Մայիս 2014 #5 (27)

աշխատանք ընտրեցին, համարելով, որ երկուսն էլ արժանի են մրցանակի: Սիրանույշ Մանուչարյանը և էմմա իսախանյանը յուրօրինակ աբստրակտ էսքիզ- ների համար նվերներ ստացան: իսկ ահա թերլեմե- զյանի քոլեջի ուսանողների աշխատանքները գնահա- տելու իրավունքը «երևան Փրոդաքշնսն» իրեն էր վե- րապահել: որպես ապագա մտոցի էսքիզ՝ ամենա- բարձր գնահատականին արժանացավ Մարիամ Ստե- փանյանի աշխատանքը, որը նույնպես աբստրակտ լուծումներով էր՝ ազդված կանդինսկիից ու այլ ավան- գարդ հեղինակներից:ցուցադրության հյուրերը շուրջբոլորն ուսումնասի- րելուց հետո հեռանում էին խանդավառված ու երևա- նյան գորշությունը մառախուղի պես ցրելու հույսը սրտում: Դեռևս իր առաջին քայլերն անող Jarakite Creative Partners դիզայներական ստուդիան հիմնած արամազդ գալայճեանը ժամանել էր նյու յորքից, իսկ նրա գործընկեր Բենօ Միշոյանը Բեյրութից եկած սի-

րիահայ է: երևանի ու երևանցիների համար որակյալ աշխատանք կատարելու և նորն ու լավը ստեղծելու ցանկությամբ տոգորված երիտասարդների համար «Հազար ու մի մտոց» նախագծի գաղափարն ավելի քան ուրախացնող էր: «ինձ համար սա երևանում անց- կացվող եզակի ցուցադրություն է, որը ոչ միայն գեղե- ցիկ է, ինֆորմատիվ ու բազմազան, այլև ինտերակտիվ: Մեզ շատ են պետք նման միջոցառումներ, երևանն ունի դրանց կարիքը: իսկապես թվում է, թե մտոցը մեծ բան չէ, բայց իրականում այն շատ բան կարող է փոխել քա- ղաքի մթնոլորտում ու քաղաքացիների գիտակցության մեջ: Հենց ինտերակտիվությունն է, որի շնորհիվ երևան- ցիներն էլ կարող են ներգրավվել այս նախաձեռնու- թյան մեջ, իմանալ դրա մասին, պատկերացնել, թե այն ինչ կարող է տալ: այսպիսի նախագծերի շնորհիվ երևանն ավելի տրամադրող կլինի, իսկ մարդիկ՝ ավելի բաց ու պատրաստ փոփոխությունների»,- համոզված են երիտասարդները:

→ Գուստավ Կլիմտից ոգեշնչված էսքիզ

↑ Արամի փողոցը դարձել էր բացօթյա արվեստանոց

↓ Էդուարդ Այանյա- նը ներկայացնում է Թերլեմեզյանի քոլեջի ուսանող Մարիամ Ստեփանյանի աշ- խատանքը

→ Փոքր տարի- քային խմբի երկու հաղթողներից մեկը՝ Գոհար Սահակյանը

Անի Սմբատի Գրիգոր Եփրեմյան

← «Էներգապլաստի» ներ- կայացուցիչները հանձնե- ցին իրենց մրցանակը

Page 20: Մայիս 2014 #5 (27)

Հայ դիզայներները պատմում են քաղաքի ընդհանուր տեսքի մեջ մտոցների դերի, դրանք ընդգծելու կարևորության և մտոցի

ձևավորման սեփական մտքերի մասին, որոնց թվում են Տիգրան Մեծի պրոֆիլը, Կապիտան Ամերիկայի վահանը, էլեկտրական

վարդակ և Սարոյանի ստեղծագործությունները:

Ձև տված

Վաձ ՂազարյանCreative Inspiration ընկերության հիմնադիր-տնօրեներևանում լյուկերը չափից դուրս շատ են, ինչը և՛ տգեղացնում է քաղաքը, և՛ մեքենա վարելիս խանգարում: Բայց քանի որ դրանք թաքցնել չի ստացվի, ուրեմն, երևի, ճիշտ կլինի ընդգծել: իրականում ես կնախընտրեի մի քանի լյուկեր փոխարինել մեկով, որը կլիներ փողոցի եզրին կամ մայթին: Բայց դա ուտոպիկ միտք է: եթե ինքս լյուկ ձևավորեի, մի մեծ անցք կանեի, որպեսզի վարորդին թվար, թե բաց լյուկ է ու դանդաղեցներ մեքենայի ընթացքը: իրականում ոչ մի կատաս- տրոֆիկ բան չէր պատահի, դեռ մի բան էլ կրկնակի ֆունկցիոնալ լյուկ կստաց- վեր: կարելի է նաև լյուկի միջից բոլորին նայող աչք պատկերել: Ճիշտն ասած, այլ երկրներում երբևէ ուշադրություն չեմ դարձրել լյուկերի վրա, բայց հիշում եմ, որ մի տեղ լյուկի օգնությամբ շատ լավ գովազդ էին պատրաստել. իբր լյուկից գոլորշի էր դուրս գալիս, իսկ հատակին սուրճի բաժակ էր պատկերված:

Դավիթ ՄարգարյանԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գրաֆիկական դիզայներ

շատ եմ կարևորում լյուկերը, դրանք քա- ղաքի տեսքի կարևոր բաղկացուցիչ են՝ ինչպես կոճակը՝ վերնաշապիկի կամ կա- պերը՝ կոշիկի համար: լյուկերը շեշտելով ցույց ենք տալիս քաղաքի ստորգետնյա համակարգերի բարձր որակը: կարծում եմ՝ կարելի է երևանի թաղամա- սերի լյուկերի ձևավորումն առանձնացնել, տարբերել ըստ համայնքների՝ աջափնյակ, կենտրոն և այլն: այլ երկրներում շատ եմ նկատում լյուկեր, միշտ լուսանկարում եմ գրեթե ամեն քաղաքային մանրուք՝ ճանապարհային նշաններ, լյուկեր, աղբա- մաններ, նստարաններ: ամեն տեղ էլ կան հետաքրքիր օրինակներ:

Մայիս 20141819

պաՀ ՄՏոցի Այլընտրանք

Page 21: Մայիս 2014 #5 (27)

Վիլյամ Կարապետյան«ԵՐԵՎԱՆ» քաղաքի ամսագրի պատկերազարդումների հեղինակայս պահին երևանում լյուկերը ոչ մի դեր էլ չունեն, բացի իրենց հիմ- նական տեխնիկական ֆունկցիա- յից: Բայց վերափոխվելու դեպքում կարող են մեր առօրյայի անբաժան մասը դառնալ: Օրինակ՝ Տոկիոն ամբողջ աշխարհում է հայտնի իր լյուկերով: կարելի է այնպես անել, որ երևանն էլ իր լյուկերով հայտնի դառնա, թեև անձամբ ես այլ քա- ղաքներում երբևէ ուշադրություն չեմ դարձրել լյուկերին, միայն հա- մացանցում փնտրելուց հետո եմ նկատել, թե ինչպիսի արտակարգ աշխատանքներ կան: ինքս կառա- ջարկեի, որ երևանյան լյուկերը վարդակի տեսք ունենային՝ առանց խոր իմաստների, պարզապես հա- վես կլինի: կամ թող լինի սարդոս- տայն կամ էլ մեր հարազատ արե- գակնային համակարգը:

Արարատ ՄկրտչյանAMES Design-ի հիմնադիրՄեր քաղաքի ընդհանուր տեսքի մեջ լյուկերը գլո- բալ դեր չունեն, բայց կարող են որպես առանձին էլեմենտ դառնալ հետաքրքիր: թեև չարժի քաղա- քի ընդհանուր դիզայնի մեջ շատ շեշտադրել լյուկե- րը, որովհետև դրանք հիմնականում քաոտիկ են դասավորված, և ռիսկ կա, որ ընդգծելով դրանք՝ ակամա կփչացնենք ընդհանուր միջավայրի տեսքը: Բայց միգուցեև լինեն բացառություններ, որտեղ առանձին միջավայրում, օրինակ՝ կարմիր գույնով ներկած լյուկը սիրուն նայվի: ես կձևավորեի հազվադեպ կոլեկցիոն կոպեկնե- րի տեսքով, պարտադիր չէ միայն հայկական: Տու- րիստներին հետաքրքիր կլինի հայկական մետա- ղադրամների օրինակներ տեսնել լյուկերի տեսքով, իսկ տեղի բնակչությանը արտասահմանյան մե- տաղադրամները կհետաքրքրեն: կարող է նավի- գացիոն խնդիր էլ լուծել, բայց դրա արդյունավե- տությունը կասկածելի է: կարող է կոճակի դիզայն ունենալ կամ պիցայի: ուրիշ երկրներում ուշադրու- թյուն չեմ դարձրել լյուկերին, բայց միգուցե, եթե հետաքրքիր լինեին, հիշեի:

Page 22: Մայիս 2014 #5 (27)

Նոնա Իսաջանյան«ԵՐԵՎԱՆ» քաղաքի ամսագրի արտ-տնօրենլյուկերը շատ մեծ դեր ունեն քաղաքացիների կյանքում՝ սկսած իրենց նախնական նշանակությունից և վերջացրած գեղագիտական կողմով: եթե քաղաքը բարեկարգվում է, ապա անտեսված, ժանգոտված կամ կոտրված լյուկերն ուղղակի տեղ չունեն այլևս: լյուկերի շնորհիվ կարե- լի է գաղափար կազմել քաղաքի նկատմամբ վերաբերմունքի մասին:այսօր երևանյան լյուկերն աննկատ են, որովհետև նկատելու բան չկա, իսկ այն լյուկերը, որոնք իսկապես գեղեցիկ են, այնքան վատ վիճակում են, որ մարդիկ անգամ նկատելուց հետո անտարբեր են անցնում: առա- ջին հերթին հենց այդ կոտրված, փչացած, ինչպես նաև գողացված լյու- կերն է պետք վերականգնել: ինչ վերաբերում է դիզայնին, ապա դրա շնորհիվ լյուկերը կարող են քաղաքի դեմքը դառնալ ու գրավել տուրիստ-

Սերգեյ Նավասարդյան (Sereg Magic)Գրաֆիկական դիզայներքաղաքը օրգանիզմ է, որն ավելի լավ է աշխատում համա- կարգված: լյուկերը կունենան իրենց տեսքն ընդհանուր կոնտեքստում այն ժամանակ, երբ մի օր երևանն ունենա համակարգված քաղաքային դիզայն: լյուկերը դռներ են, որոնք կապում են վերգետնյա ու ստորգետնյա աշխարհ- ները: քաղաքը միայն գետնի վրա չէ, այն իր նկուղն ունի, կոյուղին և դուռը՝ լյուկը: չեմ կարծում, թե լյուկերը պետք է առանձնացնել լապտեր- ներից, ցուցանակներից և մյուս էլեմենտներից: քաղաքի մասին կարծիք ստեղծելու համար միայն լյուկերը քիչ են: երևանի ամենամեծ խնդիրն այն է, որ ամեն ինչ արվում է իրարից անկախ, տարբեր ժամանակ, տարբեր մարդկանց ճաշակներով և հայեցողությամբ: քաղաքային դիզայնի պարագայում սխալ է կենտրոնանալ միայն մեկ դետալի վրա: ամեն դեպքում եթե խոսենք լյուկի դիզայնի մասին, ապա ես անձամբ կառաջարկեմ նավիգացիոն ֆունկցիա ունեցող տարբերակը:

Էդուարդ ՔանքանյանBraind դիզայներական ընկերության համահիմնադիրքաղաքում լյուկերը շատ կարևոր ատրիբուտ են: Հենց նման փոքր դե- տալներով (լյուկեր, աղբամաններ, ջրահեռացման խողովակներ և այլն) ես շատ դեպքերում կարծիք եմ կազմում քաղաքի մասին: Միգուցե կա- րելի է դրանց վրա շեշտ դնել ներկելով, բայց դա պրակտիկ չի լինի (3D սթրիթ-արտի փորձից ելնելով), գույները շատ շուտ կխամրեն ու կմաքր- վեն, նույնիսկ եթե ամենալավ ներկերով նկարվեն: այ, օրինակ, եթե ձուլ- վածքով առանձնանային, շատ սիրուն կստացվեր: Բավականին հետաքրքիր լյուկեր հանդիպել եմ Միլանում: Մնացած վայրերում հիմնականում քաղաքի գերբն է կամ ստանդարտ նախշով լուծումներ: ես լյուկերը պատկերացնում եմ ինչ-որ տեքստերով, ենթա- դրենք՝ ամեն փողոցում տվյալ մարդու՝ թումանյանի, աբովյանի, խոսքե- րից, ամեն մեկը՝ տարբեր ձևավորմամբ:

ների, ինչպես դա տեղի ունեցավ Ճապոնիայի դեպքում: նախ կուզենայի թեմատիկ լյուկերի դիզայն մշակել: թումանյանի տուն-թանգարանի հա- րևանությամբ գտնվող լյուկերը կձևավորեի թումանյանի հեքիաթների հերոսներով, Օպերայի մոտ՝ երաժշտության հետ կապված դիզայնով և այլն: իսկ այն հատվածներում, որտեղ որևէ կոնկրետ թեմա կամ միջա- վայր չկա, ավելի աբստրակտ, գրաֆիկական լուծումներ կմտածեի: արտասահմանում միշտ ուշադրություն եմ դարձնում այն ամենին, ինչ գեղեցիկ ու գրավիչ է: Բացի յուրօրինակ ձուլված լյուկերից, շատ եմ հավա- նում, երբ լյուկի շուրջ փորձում են ընդհանուր տրամադրություն ստեղ- ծել՝ նկարելով լյուկի վրա ու դրա շուրջը, գրաֆիտիով պատկերներ են ստա- նում՝ օգտագործելով լյուկը՝ որպես ընդհանուր աշխատանքի մի մաս:

Մայիս 20142021

պաՀ ՄՏոցի Այլընտրանք

Page 23: Մայիս 2014 #5 (27)

Արտաշես Ավետյան«Երևան Փրոդաքշնսի» դիզայն ստուդիայի դիզայներկախված նրանից, թե ինչ դեր կտանք քաղաքում լյուկերին, ըստ այդմ էլ կարելի է որոշել դրանց նշանակությունը: Հիմնական դերն առայժմ մարդկանց կոյուղին ընկնելուց զերծ պահելն է: թեև նույնիսկ այդ ֆունկցիան երևանյան լյուկերը լավ չեն կատարում, մարդիկ երբեմն ակամա հնարավորություն են ստանում ուսումնասիրելու մեր «չքնաղ» կոյուղին: լյուկերը կարող են այդպես էլ մնալ աննկատ, եթե ոչ մեկին չի հետաքրքրում քաղաքի տես- քը: Բայց միևնույն ժամանակ այդ նույն կափարիչների օգնությամբ կարելի է քաղաքի մա- սին այլ կարծիք ստեղծել: Օրինակ՝ սիրուն պատկերներ նկարել դրանց վրա, կամ կիրառել որպես գովազդային վահանակ, որպես նավիգացիա՝ փողոցների անունները, շենքերի հա- մարները նշելով: քաղաքում լյուրելի է օգտագործել որպես ուղեցույց դեպի ինչ-որ խանութ կամ ռեստորան: Բնական է, որ դրական էմոցիաներ առաջացնում են միայն մտածված, ձևավորված լյուկերը, այլ ոչ թե ժանգոտ ու անմխիթար վիճակում գտնվողները:

Անի Սմբատի

Page 24: Մայիս 2014 #5 (27)

Աշխարհն այս դիրքից դեռ չեք տեսել, իսկ թե տեսել եք, ուրեմն դուք այն «երջանիկներից» եք, ով գոնե մեկ անգամ հայտնվել է մտոցում: Միգուցե արդյունքում կոտրել եք ոտքը, վնասել ձեռքը, զզվել այս ու այն կողմ վազվզող առնետներից ու ոչ միայն, բայց ամեն դեպքում դուք տեսել եք այն, ինչ հասու է քչերին: Լույսն ու մութն

այստեղ չեն հատվում, որովհետև խարխուլ կափարիչները պնդաճակատի պես իրենց վրա են վերցնում ոտքերի, անիվների ու արևի հարվածները:

Աշխարհը մեր լյուկից

Սուրեն Մանվելյանի

Մայիս 20142223

պաՀ ՄՏոցի Հայացք

Page 25: Մայիս 2014 #5 (27)

«Մեծ Անիվ». ապահով ընթացք

Մեկ տասնամյակից ավելի շուկայում գործող «Մեծ Անիվը» որոշեց իրականացնել ընկերության վերաբրենդավորում՝ ուղղակի անվադող վաճառողից դառնալով

ապահովություն տրամադրող ընկերություն: Այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված նման կտրուկ փոփոխությունը և ի՞նչ նպատակ է հետապնդվել, մանրամասն պատմում

է ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Տիգրան Սարգսյանը:

Վերաբրենդավորում կամ ռեբրենդինգ երևույթը, կար- ծես, դարձել է շատ նորաձև: Արդյոք «Մեծ Անիվի» դեպ- քում սա՞ է պատճառը, թե՞ կա ուրիշ բացատրություն:— Շատ ճիշտ եք նկատել, որ ռեբրենդինգ բառը վերջերս սկսել է կիրառվել շատ ավելի հաճախ, քան նախկինում: Դրա բացատրությունն այն է, որ շուկայական զարգա- ցումները, նորությունները, տեխնոլոգիաները, հաճախորդ- ների պահանջներն ու պատկերացումները սկսել են փոխ- վել աննկարագրելի մեծ արագությամբ: Փոխվում են նաև մրցակցության ձևերը և գործիքակազմը: Եվ եթե դուք որոշել եք մի փոքր ննջել, հանգստանալ, մտածելով, որ աշխատանքն առանց այն էլ առաջ է գնում, հաշված օրե- րում շուկան ձեզ կարող է հասցնել այնպիսի հարված, որից ապաքինվելը կլինի շատ բարդ: Այդ պատճառով «Մեծ Անիվում» մենք ամեն օր մտածում ենք ոչ միայն հետ չմնալու, այլև բոլորից մեկ քայլ առաջ գտնվելու մա- սին: Սրանք են այսօրվա պահանջները շուկայում և հա- ճախորդների գիտակցության մեջ՝ առաջնային դիրք զբաղեցնելու համար:Ի՞նչն է յուրահատուկ դարձնում «Մեծ Անիվ» ընկերու- թյանը շուկայում:— Մինչ «Մեծ Անիվի» յուրահատուկ կողմերին անցնելը, ես կնշեմ այն մինիմումները, որոնք մենք ապահովում ենք և, կարծում եմ, պետք է ապահովի մեր ոլորտում գործող յուրաքանչյուր ընկերություն: Խոսքը հետևյալի մասին է՝ սթափ գիտակցություն, որ գործ ունենք մարդ- կանց անվտանգության և ապահովության հետ, ազնվու- թյան զգացում (գուցե ամենադժվար պայմաններից մեկն է), վստահություն գործընկերների և հաճախորդների նկատմամբ, պատասխանատվություն յուրաքանչյուր խոս-

քի և աշխատանքի վերաբերյալ: Բացի այդ, մենք կառու- ցել ենք բարձր որակավորում ունեցող մասնագետներից բաղկացած ամուր թիմ, ստեղծում ենք աշխատանքային հարմարավետ պայմաններ, մեծ բծախնդրությամբ ենք մոտենում ներկայացվող ապրանքային տեսականուն և որակին, աշխատում ենք միայն համաշխարհային մեծ ճանաչում և համբավ ունեցող բրենդների հետ (օրինակ՝ գերմանական Continental, ճապոնական Nitto, ռուսական Kama և այլն) և միշտ երաշխավորում ենք հաճախորդի ապահովությունը:Ինչ վերաբերում է «Մեծ Անիվի» յուրահատուկ կողմերին, ապա մենք հասկացել ենք մի պարզ բան՝ վարորդների մեծ մասը կարիք ունի մասնագիտական խորհրդի: Հաս- կացել ենք, որ մինչև վաճառքի սրահ մտնելը նրանց մոտ առկա է արդեն խաբված լինելու զգացումը, ինչը բացատրվում է նրանով, որ գնորդների մեծ մասը հստակ չգիտի՝ ինչ է իրեն պետք: Այս հանգամանքից կարող են հեշտությամբ օգտվել անբարեխիղճ ընկերությունները և վաճառել այն, ինչ այդ պահին հարմար կգտնեն: Մեզ մոտ նման բան լինել չի կարող: «Մեծ Անիվը» իր վրա է վերցրել կրթողի գործառույթը և աշխատում է «գրա- գետ վարորդ՝ ապահով երթևեկություն» բանաձևով: Այդ կապակցությամբ մենք ստեղծեցինք տեղեկատվա- կան կենտրոն, ուր մարդիկ հետաքրքրող հարցերի պա- տասխանները ստանալու, առաջարկներ կամ դժգոհու- թյուններ հայտնելու համար կարող են զանգահարել (011) 555-111 հեռախոսահամարով կամ գրել մեր էլեկտրո- նային հասցեով՝ [email protected]: Իսկ մտածե՞լ եք, արդյոք, կին վարորդների և նրանց պահանջների մասին:

— Ձեր հարցը շատ տեղին է: Հավատացեք, կին վա- րորդներին մենք ցուցաբերում ենք խիստ տարբերվող մոտեցում: Ասում են՝ մեր ոլորտը տղամարդկանց ոլորտ է, այդ իսկ պատճառով կանայք հաճախ խուսափում են ինքնուրույն գալ և գնումներ կատարել: Դրա փոխարեն նրանք խնդրում են ամուսիններին, եղբայրներին, ընկեր- ներին, որպեսզի իրենց մեքենայի հարցերը լուծեն: Մենք փորձում ենք կոտրել այդ կարծրատիպերը: Կին վարորդը պետք է վստահ լինի, որ մենք ոչ միայն չենք օգտվի նրա չիմացության հանգամանքից, այլ հակառակը, կբացատ- րենք, թե ինչ է իրականում իրեն անհրաժեշտ և ինչու: Շուտով մեզ մոտ կմեկնարկի կին վարորդների համար նախատեսված անվճար դասընթացների ծրագիրը, որի նպատակն է տալ առաջնային անհրաժեշտության տեղե- կատվությունը և ապահովել նրանց հնարավոր սխալնե- րից և վտանգներից: Ո՞րն է ռեբրենդինգի վերջնական նպատակը:— Սա պայքար է հանուն սպառողների հավատարմու- թյան և լոյալության: «Մեծ Անիվի» վերաբրենդավորման վերջնական նպատակն է՝ կանգնել սպառողին ավելի մոտ, հասկանալ նրա ամենաաննկատ պահանջները, լինել ավելին, քան անվադողեր վաճառող խանութների ցանց, օգնել, կրթել և մտածել յուրաքանչյուր վարորդի ապահովության մասին: Այդ իսկ պատճառով մենք փո- խում ենք ոչ միայն «Մեծ Անիվի» գրաֆիկական տեսքը, այլև բովանդակությունը, արժեքները, ընկերության փիլի- սոփայությունը և գնորդի նկատմամբ վերաբերմունքը:

Լենա Գևորգյան / գովազդային

ՏԵղԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏրՈՆ՝ երևան 0096, գայի պող. 1/7, Հեռ.: 011 555 111, [email protected], metsaniv.am

Page 26: Մայիս 2014 #5 (27)

Ժողովրդական իմաստությունն ասում է՝ քայլելիս ոտքիդ տակ նայի՛ր: Թե ինչո՞ւ համառորեն չենք լսում խորհուրդը, և թե ի՞նչ կարող է պատահել պատվիրանն անտեսողների հետ՝

պատմում են մտոցն ընկածները:

Կափարիչը թռած

Շուշան Քոչարյան6-րդ դասարանում ընկերոջս հետ դասից փախել էինք: Տարածքում քայլում էինք մինչև 45 րոպեն անցներ, որ հաջորդ դասին գնայինք: շատ ոգևորված ու աշխույժ ձայնով ինչ-որ բան էի պատմում, մեկ էլ զգացի՝ ոտքս ինչ-որ բան պահեց: նայում եմ՝ դասընկերս ինձնից առաջ է անցել, դիմացից մի տղամարդ է քայլում, ձգվեցի ու բռնեցի նրա վերնաշապիկից: Հաջորդ վայրկյանին՝ զը՜խկ. ճակատով-դեմքով քերվելով ընկա ու հայտնվեցի 3 մետրանոց լյուկում: առաջին վայր- կյանին փորձեցի հիշել՝ որտեղ խոսակցությունն ընդհատվեց, որ բարձ- րանամ, շարունակեմ պատմել: Հաջորդ պահին գիտակցեցի, որ վեր- նաշապիկս պատռվել էր, իսկ ձեռքումս մնացել էր անծանոթ մարդու վերնաշապիկի մի մեծ կտոր: պատկերացրեցի նրա դեմքն այդ պահին

ու սկսեցի բարձրաձայն ծիծաղել: ձայնիս վրա լյուկի շուրջը հավաք- վեցին դասընկերս ու մի քանի անծանոթ: Մինչև մտածում էին՝ ինչպես ինձ դուրս բերեն, ես տարածքն էի ուսումնասիրում. կոնֆետների ու «Love is» ծամոնի թղթեր, ծխախոտի մնացուկներ, նաև պահպանակ, ինչն այդ պահին, բնականաբար, չհասկացա՝ ինչ է: ինձ հանեցին լյու- կից, ներողություն խնդրեցի տղամարդու վերնաշապիկը պատռելու համար, վերջինս սկսեց ինձ դաս տալ. «ի՞նչ գործ ունեն էրեխեքն էս ժամին դրսում, ինչի՞ եք դասից փախել...»: Տուն գնալու ու փոխվելու ժամանակ չկար, դասընկերս իր վերնաշապիկն ինձ տվեց, ինքը մնաց բաճկոնով, ցայտաղբյուրի մոտ լվացվեցինք ու վերադարձանք դպրոց: այդ դեպքից հետո լյուկերի վրայով էլ չեմ քայլում:

Մայիս 20142425

պաՀ ՄՏոցի Հուշեր

Page 27: Մայիս 2014 #5 (27)

Տաթև Վարդանյանոչ մի քարի, փոսի, ցեխի կողքով անտարբեր չեմ կարողանում անց- նել: լյուկերն էլ բացառություն չեն: վեց տարեկան էի, դպրոցում մի- ջոցառում էր, սիրուն շորերով, սպիտակ նասկիներով ու նոր կոշիկ- ներով մայրիկիս հետ քայլում էի դեպի դպրոց: Մեկ էլ զգացի, որ գե- տինը փախավ ոտքիս տակից, բայց կարողացա ինձ պահել ու միայն մի ոտքով ընկա: Մայրս օգնեց, դուրս բերեց ինձ: Բախտս բերեց, որ այդ օրը միջոցառում ունեինք, քանի որ սովորաբար դպրոց մենակ էի գնում: Բայց այդքանով օրվա արկածները չավարտվեցին: արագ-արագ քայլեցի ու այս անգամ հայտնվեցի ցեխափոսում: Մի կերպ հասանք դպրոց, հանեցինք ցեխոտ շորերս, լվացինք, ու մի կերպ մաս- նակցեցի միջոցառմանը: այս տարիքում էլ չեմ փոխվել, այդ պատճա- ռով էլ կոշիկ գնելիս հատուկ այնպիսի բան եմ ընտրում, որ փոսերն ու ցեխերն ընկնելիս շատ չվնասվի:

Լենա ՍահակյանՄութ ու ցուրտ տարիներին, երբ տրանսպորտ չկար, ոտքով երկար քայլելը սովորական երևույթ էր: ես ու տատս հորաքրոջս տուն հյուր էինք գնում, երբ մոտ 50 մ հեռավորության վրա բաց լյուկ տեսա ու տատիս զգուշացրեցի, որ ուշադիր լինի, հանկարծ մեջը չընկնի: այնքան էլ անհարմար տեղում էր, կողքին վուլկանիզացիա էր, դրսում՝ մի խումբ տղամարդ: շարունակեցինք քայլել: կենտրոնացած այն մտքի վրա, որ հանկարծ տատս չընկնի, չզգացի՝ ինչպես ինքս հայտ- նվեցի լյուկի մեջ: ամբողջությամբ չէի ընկել, միայն ոտքերս էին կախ- վել, բայց կողերս շատ էին ցավում: շփոթմունքից ու ցավից սկսե- ցի լացել: ոտքից գլուխ ցեխոտվել էի, բարեբախտաբար, հորաքրոջս տանը շատ մոտ էինք արդեն: գործընկերս՝ Հասմիկը, լավ ոտանա- վոր է հորինել իմ՝ լյուկն ընկնելու պատմության մասին. «ժամանա- կով լենան քոռ էր, լյուկն էլ գլխին կռիշկա չուներ»:

Մարիամ Գևորգյաներեք տարեկան էի, պապս ինձ ու քրոջս մանկապարտեզ էր տա- նում: քույրս սայլակի մեջ էր, ես՝ պապիս ձեռքը բռնած: Մեր կողքով կարճ կիսաշրջազգեստով մի կին անցավ. ինքը՝ սիրու՜ն, ոտքերը՝ սիրու՜ն: նայեցի-նայեցի, ինքն անցավ, ես շրջվեցի նրա հետևից ու շարունակեցի ուշադիր նայել: Մեկ էլ զգացի, որ ոտքերս միանգա- մից թրջվեցին, ու պապիկի ձեռքը չկար: լյուկն այնքան ցածր էր, որ գլուխս համարյա վերևում էր մնացել: ինձ քաշեցին, հանեցին, ամբողջովին թրջվել էի, ծնկներս արյունոտ էին: Հասանք մանկա- պարտեզ, դայակը՝ ընկեր գայանեն, յոդով մշակեց ծնկներս, ու, սո- վորության համաձայն, շոկոլադով ինձ շեղեց, որ դադարեմ լացել: լյուկի մոտ մի տուն կար, մայրս սովորաբար դրանով էր մեզ վախեց- նում, ասում էր՝ «մեշոկ պապիի» տունն ա: Հենց իմացավ, որ լյուկն եմ ընկել, ասաց. «երևի չարություն ես արել, մեշոկ պապին քեզ կախարդել ու լյուկն է գցել»: կախարդանքից որպես վկա մնացել է ծնկիս վրայի ստորակետաձև սպին:

Page 28: Մայիս 2014 #5 (27)

Արևիկ Մելքոնյաներկու տարի առաջ էր, առավոտ շուտ այցելեցի բժշկիս, երկար խո- սեցինք, մի քիչ վատ բաներ ասաց բուժմանս հետ կապված, մտա- մոլոր դուրս եկա հիվանդանոցից: Մի պահ զգացի, որ ինչ-որ բան այն չէ. ոչ առաջ եմ գնում, ոչ հետ, մթության մեջ եմ: ուշքի եկա ու հասկացա, որ լյուկն եմ ընկել, գլխավերևում մի խումբ մարդկանց դեմքեր էին: ձեռնափայտերս մնացել էին դրսում, անցորդների մոտ խուճապ էր. հասկացել էին, որ հաշմանդամություն ունեմ: ուզում էին շտապ օգնություն կանչել, ես ներքևից փորձում էի նրանց հանգստացնել: Մոտ մի տասը րոպե մնացի լյուկում, մինչև ինձ դուրս բերեցին: ժամը 12-ն էր, իսկ 13:30-ին պետք է ասուլիսի մաս- նակցեի՝ որպես էքստրիմ ակումբի անդամ, իսկ ես ամբողջովին կեղտոտվել էի: Հասցրեցի կոմիտասից հասնել տուն՝ քանաքեռ, մաքրվել, զգեստափոխվել ու հասնել Հանրապետության հրապա- րակ: ասուլիսի ընթացքում տանջվում էի ոտքիս ցավից, բայց ստիպ- ված ժպտում էի. նկարահանում էին: ավարտից հետո նկատեցի, որ ծունկս ուռել էր, ոտքս չէի կարողանում շարժել: Հիվանդանոցում պարզվեց, որ ծունկս երկու տեղից ճաքել էր: Մի քանի շաբաթ պա- հանջվեց, մինչև լավացավ: այդ ընթացքում ափսոսում էի, որ զրկվել եմ արշավներից: ինձ համար բացահայտեցի, որ երևանում քայլելն ավելի էքստրեմալ կարող է լինել, քան լեռներ բարձրանալը:

Տաթևիկ Աբրահամյան4 տարեկան էի: Մեր գյուղի տան առաջ բաց լյուկ կար, որպես պահոց էինք օգտագործում: Մոտ 4 մ խորություն ուներ, ներքև միայն հայրս էր իջնում: լյուկի մոտ ծաղկած մի ծառ կար, որի մոտ շատ թիթեռներ էին հավաքվում, իսկ ես ու ընկերուհիս փորձում էինք նրանց բռնել. մեր սիրած խաղերից էր: չզգացի՝ ինչպես թիթեռների հետևից այս ու այն կողմ վազելով՝ հայտնվեցի լյուկում: Տնեցիներն այդ ժամանակ հողամասում գործ էին անում: նկատելով իմ բացակայությունը՝ մայրս հարցնում է ընկերուհուս, նա էլ ուրախ-ուրախ պատասխանում է, որ լյուկն եմ ընկել. օգտվել էր իմ բացակայությունից ու իմ սարքով թի- թեռներ էր բռնում: Մայրս՝ սարսափած այն մտքից, որ կարող եմ կեն- դանի չլինել, մի կերպ է հասել լյուկի մոտ: ի զարմանս բոլորի, ես ոչ միայն կենդանի էի մնացել, այլև անգամ քերծվածք չկար: լյուկից դուրս գալուց հետո առաջին հերթին նայել եմ շորերիս ու ուրախ ասել. «Մամ, մի մտածի, շորերս չեն կեղտոտվել»: Դեպքից հետո տան դիմացի լյու- կը մշտապես փակ էին պահում:

Ավետիս Ավետիսյաներեքով էինք. ես այդ ժամանակ չորս տարեկան էի, քույրս ու եղբայրս՝ ինձնից մեծ 16-18 տարով: ասել-խոսելով զբոսայգու կողքով էինք անց- նում, ես մեջտեղում էի: Հանկարծ քույրս հասկացավ, որ ձեռքը թողել եմ, նույնը հասկացավ եղբայրս, թեքվեցին իմ կողմ, նայեցին իրար, հասկացան, որ ես չկամ: Հետո ինչ-որ կետից լսվեց ձայնս: Հետ թեք- վեցին ու հասկացան, որ լյուկն եմ ընկել: լյուկում անցկացրած մի քանի րոպեների ընթացքում մեջս մի պատկեր է տպավորվել. մթու- թյան մեջ ինչ-որ կետից ինձ հասնող լույսը հույսի շողի պես մի բան էր, հիշում եմ միայն ոտքերիս տակ չորացած տերևները: Մոտ երկու մետր բարձրություն կունենար լյուկը: եղբայրս իջավ, ինձ գրկեց ու վերև բարձրացրեց: պատմում են, որ լավ վախեցել էի, ոչ մի բառ չէի ասում: քույրս էլ էր վախեցել, որ ես լուռ եմ, տունդարձի ամբողջ ճա- նապարհին խնդրում էր մայրիկին հանկարծ ոչինչ չասել: Տանը եր- կար լռությունից հետո վերջապես խոսեցի. «Մա՜մ, պա՜պ, գիտե՞ք՝ ընկել եմ կալոդե՜ցը»: ու սկսվեց կինոն… ի դեպ, գլխիս մինչև հիմա սպի կա՝ լյուկից հուշ մնացած:

Սոնա Քոչարյան

Մայիս 20142627

պաՀ ՄՏոցի Հուշեր

Page 29: Մայիս 2014 #5 (27)

Recognize1915-ի մեկնարկըԱպրիլ 24-ին ընդառաջ շատ հայեր սոցկայքերում փոխում են իրենց ավատարները, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում: Մինչդեռ արդեն կա տարբերակ սեփական գործողություններով

անընդհատ հիշեցնել հայ ազգի հետ տեղի ունեցած անարդարության մասին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտու- թյան տանը միանգամից երկու շնորհանդես էր. «Ճանա- չեք 1915» նախաձեռնության Recognize1915.am կայքի, ինչպես նաև նախագծի շրջանակներում տպագրված «99» գրքի: Կայքը յուրօրինակ հարթակ է, որտեղ մեկ- տեղված են Հայոց ցեղասպանության թեմայով արված հետազոտությունները, կա լինքերի ու նկարների բավա- կանին հարուստ բազա, բացի այդ, կայքը հնարավորու- թյուն է տալիս բոլորին փոխել իրենց էլեկտրոնային փոս- տի ստորագրությունները՝ Հայոց Ցեղասպանության մա- սին մեկ անգամ ևս աշխարհին հիշեցնելու նպատակով: Նամակի հասցեատերը, տեսնելով ստորագրությունը, կա- րող է հղումով անցնել կայք, կարդալ ցեղասպանության մասին, ծանոթանալ և, միգուցե նաև միանալ նախագծին:Նախաձեռնության ակունքներում կանգնած է Ucom ըն- կերությունը: «Ճանաչեք 1915» նախաձեռնությունը պլա- նավորել է բազմաթիվ միջոցառումներ, որոնք բոլորը ուղղված են լինելու Մեծ եղեռնի համընդանուր ճանաչ- ման և դատապարտման գործընթացին: Կայքի հետ միաժամանակ Ucom-ը` Pan Photo գործակալության հետ համատեղ, հրատարակեց «99» խորհրդանշական անվանումով գիրքը: Ինչո՞ւ «99». քանի որ ցեղասպա- նության համընդհանուր ճանաչման համար կարիք

«99» գրքի նախաբանից«…Մենք ստիպված ենք գոնե մեր լուռ ընթերց- մամբ ընկերակցել նրանց, ովքեր միայնակ ու լքված են եղել դեպի ստույգ մահ տանող իրենց ճանապարհին: Սա պետք չէ նրանց: Սա պետք է մեզ…»

չկա սպասել հերթական «կլոր թվին»: Անհրաժեշտ է բարձրաձայնել միշտ և ամենուր: Գրքում տեղ են գտել մի շարք հարցերի պատասխաններ՝ քանի՞ փուլով և ինչ- պե՞ս է կազմակերպվել Հայոց Ցեղասպանությունը, ինչ- պե՞ս պայքարել թուրքական ժխտողականության դեմ, ինչ- պե՞ս հասնել Ցեղասպանության համընդհանուր ճանաչ- մանն ու դատապարտմանը, ի՞նչ նկատի ունենք ճանա- չում ու փոխհատուցում ասելով, ի՞նչ կլինի 100-ամյակից հետո: Գրքի հերոսներն են ցեղասպանությունը վերապ- րածները, նրանց հիշողություններն ու նրանց ժառանգ- ների ապրումներն այսօր Արևմտյան Հայաստան այցե- լելիս: Գիրքն ունի յուրօրինակ տեղեկագրի ֆունկցիա՝ փաստեր, թվեր, վկայություններ, եզրակացություններ, մինչև օրս այս թեմայով նկարահանված ֆիլմերի ու գրված գրքերի ցանկ ու նկարագրություններ: Հեղինակ- ները հրատարակության վրա աշխատել են մոտ երկու- սուկես տարի` շրջագայել Արևմտյան Հայաստանում ու հավաքել ցեղասպանության մասին պատմող երբևէ չցու- ցադրված ֆոտոները: Գիրքը, որի վրա աշխատել են լու- սանկարիչներ, խմբագիրներ և Ցեղասպանության ինստի- տուտ թանգարանի անձնակազմը, վաճառքի ենթակա չէ, լույս է տեսել խորհրդանշական տպաքանակով, սակայն շուտով կլինի համացանցում, մինչև տարեվերջ կտպագր- վի նաև օտար լեզուներով: Գիրքը հնարավոր կլինի կար-

դալ recognize1915.am-ում: Կայքը եռալեզու է, սակայն կազ- մակերպիչները պատրաստվում են ավելացնել առաջին հերթին թուրքերենը, հետո նաև եվրոպական լեզուներ:Ucom ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը հավաստիացեց, որ կայքի տեխնիկական սպասարկումը, սերվերային բազան ամբողջությամբ գտնվում է Ucom ընկերության գրասենյակում, նրանց ան- միջական վերահսկողության ներքո. «recognize1915.am կայքն ունի ամենաբարձր տեխնիկական ապահովվա- ծությունը, ինչը շատ կարևոր է նման բովանդակության կայքի համար: Մենք ներդրել ենք մաքսիմալ գումարներ, որպեսզի կայքը լինի հնարավորինս պաշտպանված: Ու հիմա մեր պատիվն է կարողանալ բեկանել կայքի վրա կատարված հարձակումները»: Առաջին փորձությանը՝ այս տարվա Ապրիլի 24-ին նա- խատեսվող գրոհներին, կայքն ամբողջովին պատրաստ է: Ի տարբերություն այլ կայքերի՝ recognize1915.am-ը պետք է դառնա գործիք ամբողջ աշխարհին տեղեկացնելու հա- յերի հետ պատահածի մասին: Այնտեղ հնարավոր կլի- նի դիտել, ներբեռնել նկարներ, կարդալ ցեղասպանու- թյան մասին:Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը համոզված է. «Մենք իրավունք չունենք բավարարվել միայն անմար կրակի շուրջ հարգանքի տուրք տալով, հայության ձայնը պետք է հասանելի դարձնենք աշխարհին: Հայ ազգի դեմ կատարված հանցագործության համաշխարհային ճանաչ- ման և դատապարտման համար կարևոր է յուրաքանչյուր ազգային կազմակերպության, հայրենասիրական խմբի, հայ գործարարի, հայրենասեր քաղաքացու և հայ մարդու ուժերի մեկտեղումը: Միայն դրա շնորհիվ աշխարհը կճա- նաչի և կդատապարտի Հայոց Ցեղասպանությունը»:

↑ Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը

↓ Ucom-ի անձնակազմը շարժվում է դեպի Եղեռնի հուշահամալիր

Էլեն Բաբալյան / գովազդային

Page 30: Մայիս 2014 #5 (27)

Մայիս 20142829

պաՀ ՄՏոցի Հեղինակային

Page 31: Մայիս 2014 #5 (27)

լ յուկը անակնկալ մտավ մեր մեջ՝ աշխարհով մեկ թափառող խատուտիկի հրճվանքը մութ դեմքի վրա փողփողալով: ու քանի որ լյուկը անհրավեր էր բացվել փողոցում ու քանի որ ոչ մի բանով չէր առանձնանում՝

ոչ մի բնական ու անբնական առանձնահատկություն չուներ, բոլորն անտարբեր էին վերաբերվում նրա հայտ- նությանը: նրա տեղը Բանջարանոցին ցիվիլ աշխար- հի հետ կապող միակ ու վերջնական կամրջի վրա էր: կամրջի մայթերով քայլողները լյուկին նայելիս ուղ- ղակի բաց աչք էին տեսնում, կամ բիբ, խոշոր բիբ՝ կանգ- նած խավարով, որի մեջ երբեք լույսի երանգ չի ծփում: անցնող-դառնողները լյուկի բիբին իրենց հայացքները չէին արժանացնում ու հայացքները արժանի չէին հա- մարում նրա բռնած ձևին: վասնզի լյուկը էկած-չեկած իր ուզած ձևն էր բռնել ու հավատում էր բռնած ձևին:եվ լյուկին սկսեցին խանդել, որովհետև նա առաջինն էր, որ ոչ մի բանով աչքի չընկնելով ու աչքի ընկնելու համար ոչ մի բան չձեռնարկելով տարբերվեց բոլորից: անցնող օրերի մեջ լյուկը միակն էր, որ մենակ էր, իսկ մենակ մնալը բոլորի թաքուն երազանքն էր: ու նրա աննկատ լինելը մնացած բոլորի համար անհարմա- րություն դարձավ: Տղերքը առիթ էին ման գալիս, որ տփեին լյուկին, ու մի օր գիշերով հարմար առիթը ընձեռվեց: ասին՝ թուզը իր նոր Մերսով ընկելա լյուկը: էդ ժամանակ մենք մեծ վայելքով գետնախնձոր էինք լափում, բայց դե դեպքը լուրջ էր, թողեցինք, վազեցինք կամուրջ: ով կար չկար եկել-լցվել էին, կամուրջը երկու կողմից փակված էր: թզի մեքենան քթով մտել էր լյու- կի բիբի մեջ: Բիբի շուրջբոլորը պսպղում էին Մերսի փշրված լույսերի բեկորները: լյուկն ասես հրավառու- թյամբ թարախավարի շնորհավորել էր նրա նոր մե- քենան: Տարածքը գրաված պետավտոտեսուչները ասացին՝ «հետ քաշվեք, դեպքի վայրն ենք չափում»: թուզը նստել էր մայթին, անդադար քրֆում էր: քթից ու բերանից արյուն էր հոսում: վախվորած բուժքույրը յոդային բամբակով փորձում էր վերքը խնամել:— վախ, սատկում եմ, — գոռում էր թուզը, երբ բուժ- քրոջ բամբակը մեղմորեն դիպչում էր նրա վերքին ու արագությամբ հետ քաշվում:— արա, էս ո՞վ էր, — գժված նայելով լյուկին՝ աղի ար- ցունքներ էր թափում թուզը:Տղերքից մեկը տուփից սիգարետ հանեց, դրեց թզի ատամների արանքը, կպցրեց:— ծխել չի կարելի, — ասաց բուժքույրը, — հնարավոր է ուղեղի ցնցում եք ստացել:թուզը էդ ուղեղի ցնցումը որ լսեց, ավելի ուժեղ ողբաց:— վախ, մորս արև, էս ինչ ասիր, մորքուր, ո՞նց ուղեղի ցնցում:Տղերքից մեկը բոթեց թզի ուսը:— լացուկոծդ թարգի այ ախպեր, մեքենադ Սլավը 3 օրում կսարքի, կտա ձեռդ, շատ բան չի եղել:էս խոսքերը մի փոքր հանգստացրին նրան: ձենը կտրեց: երևի հիշեց, որ մեր փողոցը ամենաթույն խադավիկ- ների ոստանն ա, մանավանդ Սլավը, որ դաժը բոլտի վրա կարար մի հատ նոր, ծիծիկ մաշնա հավքեր:աչքներիս առաջ թուզը վերածնվեց՝ դեմքին անհասկանալի ապուշ ժպիտ իջավ: Բերանը լայն բաց- ված մնաց: վամպիռի նման հանկարծ երկու ժանիք- ները պսպղացին: Մենակ սիգարետի ծուխ էր փստաց- նում: վախեցանք, մտածեցինք, իրոք վատ ա, բուժքրոջը խնդրեցինք, որ եթե հնարավոր ա ավելի լավ նայի տղուն, քիթն ու բերանը ավելի լավ յոդի:երբ մեքենան հանեցին քարշակին, որ տանեն Սլավի «Դրախտ», թուզը կատաղած հարձակվեց լյուկի վրա: գլուխը կոխել էր մութ բացվածքի մեջ ու ամենավեր- ջին հայհոյանքներն էր շաղում, թքում էր, սպառնում, անկանոն թափահարում ձեռքերը: լյուկը աչք չէր թարթում, քֆուրներին չէր պատասխանում, ուղղակի, ոնց կար, նույն հայացքով ու դիրքով լռված էր: Հաջորդ օրը ու դրան հաջորդող մյուս օրերին լյուկի մեջ ինչ ասես լցնում էին ու էդ առարկաները ամեն օր փոխ- վում էին՝ ծառի քոթուկ, կաստիլ, պագրիշկա, տան հին

դուռ, նույնիսկ փնջով ծաղիկ: Հետո եսիմ որտեղից կիսափտած սառնարան գտան, բերին, դեմն արգե- լափակեցին: Բայց սառնարանն էլ հազիվ մի երկու օր քաշեց: առավոտ շուտ լյուկին նախկին բիբով էինք տեսնում՝ նույն ան-առանձնահատկությամբ, տեսքը՝ բացարձակ: գլուխ չէինք հանում: լյուկը ամենաօրյա վիրավորանքներն ու ստորացումները գրկաբաց ընդունելով ազատագրվում էր, նորերը ստանում: Փողոցում լյուկը միակն էր, որ անկախ ամեն ինչից, իր կյանքով էր ապրում ու սիրում էր էդ կյանքը: Դրա- նից բոլորն ավելի էին կատաղում, որովհետև էլի եմ ասում, լյուկի ապրած կյանքը, բոլորի թաքուն երա- զանքն էր, բայց մեր ու լյուկի տարբերությունը էն էր, որ լյուկը երբեք թաքուն չէր երազում, որովհետև լյուկը միշտ բաց էր:լյուկը լցվում էր, դատարկվում: Մեր փողոցի մեքե- նաները նրան արդեն լավ էին ճանաչում ու նույնիսկ ամենամութ գիշերները՝ փակ աչքերով էին շրջան- ցում, իսկ անծանոթ մեքենաները ստիպված էին հաշվի նստել հետը: ոչ մի անծանոթ մեքենա լյուկի կողքով անվնաս չէր անցում: ասես անհասկանալի մի վրեժ ուներ սրտում: Մեկը մյուսի հետևից վնասում էր, ջարդում-ավերում-փշրում էր, քառատում: լյու- կը իսկական դահիճ էր դարձել: նա վախ էր, որ չէր սահմանվում: լյուկի վերջին արարը օգոստոս ամսին եղավ:Բանջարանոցում գժերի ընտանիք կար: Հերը՝ Բոբը, գիժ էր, մերը՝ նելլին՝ գիժ, երեք երեխաները՝ Հոսոն, գեղամը ու Սյուզիկոն՝ գժեր: Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչի՞ էին գիժ, թեև համոզված էին, որ գիժ են: աղքատ էին ապրում: ամառ-ձմեռ նրանց բնակարանը առանց պատուհանների էր: ովքեր ներսում եղել էին, ահավոր բաներ էին պատմում: որ բնակարանը մանրահատակ չունի, գույն չունի, սեղան, աթոռ, մահճակալ չունի: Մեծ տղեն՝ գեղամը, ինչ կա չկա ջարդել ա, կեսն էլ ծախել խմել: Բայց պատմում էին, որ բացի գեղամից, Հոսոն էլ ջարդելու հետ սեր ունի, ու նույնիսկ ամենափոքրը՝ Սյուզիկոն ա ջարդում:Օգոստոսյան շոգ օրը, իրիկվա կողմերը անհավանա- կան լուր պտտվեց, թե Բոբի ընտանիքը թողել ա էդ սարսափելի բնակարանը, մտել լյուկի մեջ ու ներսից երկաթե քառակուսի զոդելով՝ փակել:«ներսիցը» լավ չէինք հասկացել, բայց ժամանակ չկար, վազեցինք դեպի կամուրջ: Մարդիկ շուրջկալել էին լյուկը: իրարանցում էր:Մեկը պառկեց, ականջը սեղմեց լյուկի նորածին կա- փարիչին.— Բո՞բ— նելլի՞— գեղա՞մ— Հոսո՞— Սյուզիկո:՞ներսից լսվեց հոր՝ Բոբի խուլ ձայնը:— ի՞նչ եք ուզում, հիմի մենք ստեղ ենք ապրելու, թողեք ռադ էղեք:— լրիվ գժվել են, — ասաց մեր ընկերոջ Մեծ քուրը, որ էրեխուն էր հանել ման տալու: Բոլորը նայեցին մեր ընկերոջ Մեծ քրոջն ու նրա էրեխուն, որին ման տալու էր հանել:գնացին չագուչի հետևից: երբ տեղ հասցրին, մի հատ եզոտ գյադա առաջ էկավ, վերնաշապիկի թևքերը քշտեց ու չագուչը ձեռն առավ:Բոլորս մի կողմ փախանք: Սրա առաջին հարվածից շիթով կայծեր թռան: — վայ քու մերը ք***մ, — լյուկից լսվեց Բոբի ձենը:չագուչով գյադեն, որ քֆուրը լսեց, խելքը լրիվ թռավ: չագուչը մինչև երկինք հանեց ու իջեցրեց անհավանա- կան ուժգնությամբ: նորից ու նորից: գլուխը ձմերուկի նման ուռել էր, շալվարը ոռից հազիվ էր բռնվել: վեր- ջին հարվածից հետո չագուչի պոչը կոտրվեց: էս գյադեն, մի քանի վայրկյան մանթռաշ կանգնեց, հետո ասաց.— Սպասեք, գնամ չուլանից կվալդը բերեմ:ասաց ու գլուխը կախ գցած գնաց:

«էս ո՞վ ա, այ ախպեր»: Սաղ իրար էդ հարցը տվեցին: Բայց էս եզին ոչ ոք չէր ճանաչում, ոնց որ այլ մոլորա- կից եկած լիներ, երևի նոր էր փողոց տեղափոխվել, անունն էլ չգիտեինք: Հանկարծ սիրենաների սուր ազդա- նշաններ լսվեցին: ինչպես միշտ, մեկը ոստիկանություն էր ծակվել: էլի ու էլի մի կողմ քաշվեցինք: ոստիկանները երկար բանակցեցին Բոբի հետ: Համո- զում էին, որ ներսից լյուկը բացի, նպաստներ էին խոս- տանում, խոստանում էին, որ միջոցներ կձեռնարկեն, բնակարանը կվերանորոգեն, ներսում ապրելու բար- վոք պայմաններ կստեղծեն:Բոբն ասաց՝ խաբում եք: ասաց՝ միշտ նույն բանն եք ասում՝ ու որ միշտ նույն բանն եք ասում, ես էլ կերգեմ: ու Բոբը սկսեց երգել: Համարյա բան չէր հասկացվում ինչ ա եր- գում, բայց կարևորը լյուկի մեջ տարուբերվող մեղեդին էր, որ վերջնականապես հոգնեցրեց ոստիկաններին: — Բերեցի կվալդը:էս գյադեն՝ կվալդը ուսին դրած նորից ցցվեց լյուկի դիմաց ու լրջագույն, մանրակրկիտ խնամքով վերստին սկսեց քշտել վերնաշապիկի թևքերը:ոստիկանը նայեց նրան, ասաց.— Դու ո՞վ ես:էս գյադեն ոստիկանին թարս նայելով ասաց.— ե՛Ս:ոստիկանը, ոտից գլուխ չափեց, ասաց.— ոռդ շատ մեծ ա, զգույշ էղի, խանգարում ես:Մենք ասինք՝ վերջ, հեսա կվալդով իջնելու ա ոստիկանի գլխին, բայց էս գյադեն տխուրի մեջ ձեռը թափ տվեց, կվալդը դրեց ուսին ու քոռուփոշման հեռացավ:էլի շշուկներ լսվեցին՝ «էս ո՞վ ա, այ ախպեր»: ոստիկանները հասկացան, որ խոսելով բան դուրս չի գա, իսկ մութը գնալով ավելի էր խտանում, կուրացնում լյու- կի շրջակայքը: որոշեցին զոդող բերել: երկար սպասելու կարիք չեղավ, փողոցում բոլորն էլ զոդել գիտեին: գոր- ծիք նախապատրաստելուց հետո, մի անանուն զոդող սաղավարտը դեմքին քաշեց, չոքեց լյուկի վրա ու գոռաց.— էրկաթին չկպնես, Բո՛բ:Մի քանի առկայծումներ ու վերջ՝ լյուկը բացվեց: առա- ջինը հոր՝ Բոբի գլուխը երևաց: Դուրս գալուն պես սկսեց ձեռքով բարևել հարևաններին, հետո մեծ տղեն՝ գեղա- մը դուրս եկավ, հետո՝ մերը՝ նելլին, հետո փոքր տղեն՝ Հոսոն: Սյուզիկոն դուրս չեկավ: Սպասեցինք՝ դուրս չե- կավ: Դուրս չեկավ: Դուրս չ ե կ ա վ:— ու՞ր մնաց Սյուզիկոն:ընտանիքի անդամները լռում էին:ոստիկաններից մեկը մտավ լյուկի մեջ, որոշ ժամանակ անց՝ դուրս եկավ:— էստեղ մարդ չկա:— Բոբ, աղջիկդ ու՞ր ա:Բոբը լուռ էր:— լավ, հաստատ աղջիկը ձեր հետ չի եղել, լյուկն էլ կախարդական չի, չէ՞:— չէ, — տխուր ասաց Բոբը:երթևեկությունը վերականգնվեց: Բոբի ընտանիքին ուղեկցեցին բնակարան: Մենք սկսեցինք Սյուզիկոյին փնտրել: Փողոցները տակն ու վրա արեցինք՝ չկար: Մարդկանց էինք հարցուփորձ անում՝ աղջկան չէին նկա- տել: Մտածեցինք ինչ-որ տեղ խաղում ա ու չի հիշում, որ մութն ընկել ա: Տուն մտնելուց առաջ, ասացի մի հատ էլ նայեմ կամր- ջի կողմերը: խաչմերուկը երբ անցա, տեսա կամրջի սկիզբը, որ ողողված էր արհեստական ուժեղ լուսավո- րությամբ: վրայով անցնում դառնում էին երկու աս- ֆալտ ծեփող մեքենաներ: Մոտեցա նարնջագույն շա- պիկներով շինարարներին, հարցրեցի՝ Սյուզիկոյին տե- սել ե՞ք: չհասկացան, պատմության մասին չգիտեին, ուղղակի իրենց հանձնարարել էին արագ ասֆալտել կամուրջը, փակել լյուկն ու հեռանալ: Հաջող արեցի, դանդաղ քայլերով հեռացա: լյուկը էլ չէր երևում, բիբը լցվել էր, փակվել ասֆալտի անթա- փանց շերտով: նրա տեղում ձկան թեփուկների պես շողշողում էին սև մանրահատիկները: էլ չէի ուզում, որ Սյուզիկոն գտնվի:

Վիլյամ Կարապետյան

Page 32: Մայիս 2014 #5 (27)

«Քայլելիս ոտքիդ տակ նայիր» արտահայտությունը սովորաբար կիրառվում է զգուշության նկատառումներով, որպեսզի չսայթաքես, ոտքդ քարին չդիպչի կամ էլ

դիմացից քայլող հետիոտնի ոտքերը չտրորես: Բայց արի ու տես, որ աշխարհի մի շարք քաղաքներում այդ սկզբունքին հետևելը ոչ միայն անվտանգ զբոսանք է երաշխավորում,

այլև գեղագիտական հաճույք է պատճառում, զվարճացնում ու զարմացնում: Այնտեղ մտոցները եթե նույնիսկ մանրուք են համարվում, ապա շատ կարևոր:

Կարևոր մանրուք

100-ամյա փողոցներին՝ նոր կափարիչներանցյալ տարի վանկուվերի քաղաքային իշխանությունները որոշեցին, որ գրեթե մեկդարյա փողոցների մտոցներն արժե թարմացնել, իսկ նորերը կարող են միան- գամայն ոչ շարքային տեսք ունենալ: այդպես հայտարարվեց մտոցների դիզայնի մրցույթ, որը նպատակ ուներ քաղաքի փողոցները դինամիկ հանրային արվեստի միջավայրի վերածել: ձևավորման առաջադրված տարբերակներն արտահայտում էին վանկուվերի ոգին, արժեքներն ու կայուն ապագայի հանդեպ հույսերը: ընտր- ված աշխատանքներից մեկի հեղինակը նայջել Դեմբիքին է, ով բավականին աբ- ստրակտ և ժամանակակից լուծում էր առաջարկել: Մեկ այլ աշխատանք հեղինա- կել էր էնդրյու Դեքսելը, որը հայտնի է հյուսիս-արևմտյան ափի արվեստն ու գրա- ֆիտիները որպես ներշնչանքի աղբյուր օգտագործելու համար:

Կափարիչներն ի ցույցողջ եվրոպայից դիտահորերի յուրահատուկ կափարիչների ու անձրև- ընդունիչների մի ամբողջ հավաքածու է գտնվում իտալական ֆեռա- րա քաղաքում՝ Մտոցների միջազգային թանգարանում: Դրանք հավա- քելու գաղափարը իտալացի քանդակագործ Ստեֆանո Բոտտոնիինն է, որը 2002-ին տեսել ու գնահատել էր պրահայի դիտահորերի կափա- րիչները, իսկ հետո դրանցից մեկը (60 կիլոգրամ քաշով) նվեր ստացել՝ որպես հուշանվեր: այսօր թանգարանի ցուցանմուշների թիվը հաս- նում է 130-ի:

Պրահայի կոյու- ղու հսկա մտոցը Ֆեռարայի թան- գարանում

Մայիս 20143031

պաՀ ՄՏոցի Այնտեղ

Page 33: Մայիս 2014 #5 (27)

Արևելյան ստեղծարարությունԴիտահորերի կափարիչների յուրօրինակ լուծումների մասին խոսե- լիս չէինք կարող շրջանցել Ճապոնիան: ծագող արևի երկրում մտոց- ները ոչ մի այլ երկրի մտոցներից առանձնապես չէին տարբերվում ընդհուպ մինչև 20-րդ դարի 80-ական թվականները: այդ ժամանակ թույլատրվեց հեռանալ նախկինում խստորեն սահմանված չափանիշ- ներից՝ կապված մտոցների արտաքին տեսքի հետ: արդյունքում Ճա- պոնիայի տարբեր քաղաքներում հետզհետե սկսեցին ձևավորվել մտոցների դիզայնի բազմազան ուղղություններ: այսօր երկրի 1780 քաղաքների շուրջ 95%-ի փողոցները դիտահորերի բացառիկ տեսք ունեցող կափարիչներով են պատված: Դրանց վրա կարելի է գտնել ինչպես պատմական տեսարաններ, անիմացիոն ֆիլմերի հերոսների, բույսերի ու կենդանիների, հայտնի հրատարա- կությունների ու փառատոների տարբերանշանների պատկերներ, այնպես էլ տարօրինակ ու վերացարկված նկարներ, որոնք կարող են ամենահասարակ դպրոցականի մտքի թռիչքի արդյունքը լինել: Մի խոսքով, ճապոնացիրերն ինչպես միշտ առանձնանում են:

Page 34: Մայիս 2014 #5 (27)

Արվեստի գործ20-րդ դարի ամենա- հայտնի կոնցեպտու- ալիստ քանդակագործ նկարիչներից մեկը, ամերիկացի լոուրենս վեյները 2000 թվակա- նին Public Art Fund հիմ- նադրամի նախագծի շրջանակներում կեր- տեց 19 մտոց՝ In Direct Line With Another And The Next գրությամբ: լյուկերը զարդարեցին նյու յորքի փողոցները:

Կարևոր խոսքլյուկերը կարող են հարմար հարթակ հանդիսանալ կարևոր մարդկանց կարևոր մտքերը արտահայտելու համար: Համե- նայն դեպս, այդպիսի մի լավ օրինակ արդեն կա: ամերիկյան քաղաքներից մեկում գտնվող մի մտոցի վրա ձուլված է գրող կուրտ վոննեգուտի մի մեջբե- րում՝ «Մայր խավար» վեպից. «Մենք այն ենք, ինչ ձևանում ենք, ուստի պետք է զգուշանալ այն բանից, ինչ ձևանում ես»:

Լե Կորբյուզեից՝ Հնդկաստանին1950-ականներին հռաչակավոր ճարտարապետ լե կորբյուզյեն նախագծեց հնդկական չանդի- գար քաղաքը: Բացի ամենից, նա ձևավորեց նաև քաղաքի փո- ղոցներում հանդիպող մտոցնե- րը՝ արտատպելով դրանց վրա քաղաքի հատակագիծը: Դրա- նից տասնամյակներ անց հնա- րամիտ հնդիկները սկսեցին վա- ճառել հանճարեղ շվեյցարացու կերտած կափարիչները արև- մուտքում: Հայտնի է, որ դրան- ցից մեկը վաճառվել է աՄն-ում աճուրդի ժամանակ 25 հազար դոլարով:

Ֆլորենցիայից ոգեշնչվելովամերիկյան Սիեթլում դիտահորերի կափարիչները ար- վեստագետների դիզայնով լուծելու գաղափարի հեղի- նակը այդ քաղաքի արվեստի գծով հանձնակատար ջաքետա Բլանշեթն է: այդ միտքը ջաքետայի մոտ հղա- ցավ այն բանից հետո, երբ նա 1950-ականների վերջին տեսավ ֆլորենցիայի փողոցների գեղարվեստական մտոցները: Համայնքի զարգացման բաժնի տնօրեն Փոլ շելն իր հերթին, համարելով, որ քաղաքի որոշ մտոցնե- րը փոխելը վատ միտք չէ, ջաքետային համոզեց մաս- նավոր ներդրում կատարել, որը հատուցեց դիզայներ աննա նայթի ստեղծած դիզայնով 13 մտոցների տեղա- դրման ծախսերը: Հետագայում այդ նախագիծը հովա- նավորեցին նաև այլ անհատներ: արդյունքում տեղա- դրվեց աննայի դիզայնով պատրաստված 19 մտոց, որոնց վրա քաղաքի կենտրոնի սխեմատիկ քարտեզն էր, իսկ դրա վրա նշված կետը ցույց էր տալիս, թե որտեղ էր գտնվում տվյալ մտոցը: 1976-ին 32 մտոցների դիզայնը հեղինակեց նաթան ջեք- սոնը՝ պատկերելով հնդկացիական թլինգիթ ցեղի նկար- ներում հանդիպող կետի կերպարը: ընդ որում՝ պատ- կերները սկզբում փորագրվում էին փայտի վրա և միայն հետո ձուլվում թուջից: իսկ գարթ էդվարդսը հեղինա- կեց ինը մտոցների դիզայնը: կափարիչներն այնպես էին լուծված, կարծես առանց դրանք բացելու կարելի էր տեսնել դիտահորի ներսում իբր գտնվող մարդկանց ու խողովակները:

Անի Սմբատի

Մայիս 20143233

պաՀ ՄՏոցի Այնտեղ

Page 35: Մայիս 2014 #5 (27)
Page 36: Մայիս 2014 #5 (27)

Բրատիսլավայում 1997-ին կերտված բրոնզե կոյուղագործը արդեն դարձել է Սլովակիայի մայրաքաղաքի խորհրդանիշը, իսկ նրա մանրակերտերը կարելի է գտնել հուշանվերների տեղական

բոլոր խանութներում: Քանդակագործ Վիկտոր Գուլիկի այս գործը կոչվում է «Չումիլ», ինչը նշանակում է պարապ, ուրիշներին հետևող մարդ: Հաջորդ տարիների ընթացքում լյուկի անցքից անցորդներին

հետևող նմանատիպ քանդակներ սկսեցին հայտնվել նաև բազմաթիվ այլ քաղաքներում:

Ուրիշներին հետևողները

← «Քեռի Յաշան և ստա- ժորը», Կրասնոյարսկ, քանդակագործ՝ Անդրեյ Կիյանիցին

↓ Դիտահորից ոստիկանին աննկատ վատություն անողը Բրյուսելում, քանդակագործ՝ Թոմ Ֆրաթցեն

→ Կոյուղագործի արձան, Տերնոպոլ, Ուկրաինա

← Քանդակագործ Թոմ Օթերնեսի կերտած «Ալի- գատորը» Բրուքլինում

↓ Բազմաթիվ կոյողուգործ-քանդակներից մեկը ռուսա- կան Սարանսկում

← Վիկտոր Գուլիկի «Չումիլը» Սլովա- կիայի մայրաքաղաք Բրատիսլավայում

Մայիս 20143435

պաՀ ՄՏոցի Այնտեղ

Page 37: Մայիս 2014 #5 (27)

↓ Հերթական արձանը մտոցային թեմայով, այս անգամ գերմանական Զինգելֆինգենում

→ Մտոցի միջոցով փախ- չող կենդանիների արձանը Ավստրալիայի Գոսնելս քաղաքում

← Կոյուղա- գործի արձանը Մոսկվայում

← Բրոնզե կոյուղագործը Բեր- դյանսկից, Ուկրաինա

← «Կոյուղագործ Ստեփանիչ» քան- դակը տեղադրվել է ռուսական Օմսկում՝ քաղաքի օրվա կա- պակցությամբ

↓ Ստեփանիչի կոլե- գան՝ գերմանական Նոյս քաղաքից

→ Քանդակագործ Կառլ Գյոթե Վեյե- մարկի ստեղծագոր- ծությունը Ստոկ- հոլմում, Շվեդիա

Page 38: Մայիս 2014 #5 (27)

Դիջեյ Արուսիկ Վակցինան պատմում է իրենց բակի թխկիները վիրակապելու, կենտրոնում ապրելու առավելությունների, ակումբային կյանքի հետ ծանոթանալու,

սեփական «փախած» կերպարի և այլնի մասին:

Քաղաքային վակցինացիա

Մայիս 20143637

քաղաքացիներ իմ Երևան

Page 39: Մայիս 2014 #5 (27)

Մեծացել եմ Սախարովի հրապարակի հարևանությամբ գտնվող բակում: Մարդու ձևավորման ու աշխարհընկալման հարցում ծննդավայրը շատ մեծ ազդեցություն ունի: ես երջանիկ եմ, որ հենց երևանի սրտում եմ ծնվել ու մեծացել:

Ի տարբերություն Երևանի այլ հատվածների՝ իմ բնակավայրը ամենաոչպարտա- վորեցնողներից է. դու կարող ես լինել այնպիսին, ինչպիսին դու ես ուզում, որևէ մեկը ավելորդ կարծիք չի արտահայտի հագուստի կամ տուն ուշ վերադառնալու վերաբերյալ: Դրա համար զարմանալի չէ, որ դեռ մանկուց ակումբային միջավայ- րում եմ եղել: եթե երևանի այլ հատվածում ապրեի, ոչ թե այլ մարդ կլինեի, այլ ավելի սթրեսային կլիներ մնալ այնպիսին, ինչպիսին կայի:

Գարնանը մեր բակը փոքրիկ Դիլիջանի է վերածվում: պապիկս Հայաստանի գլխա- վոր անտառապետն էր, ու հենց ինքն է իրականացրել մեր բակի ծառատունկը: Մեր բակում այնպիսի ծառեր կան, որ այլ տեղ դժվարությամբ կգտնեք:

Հարևան բակում թթենի կար, բայց ճյուղերը դեպի մեր բակ էին թեքված: վախենում էինք ուտել այդ թութը, որովհետև հարևան բակը կռիվ էր անում:

Բնության հանդեպ սերը ծնողներիցս եմ ժառանգել: 90-ականներին մեր բակի թխկիներից մեկը ուզում էին կտրել: Միայն մի ճյուղն էին հասցրել կտրել, մայրս պարաններ ու կտորներ վերցրեց, գնացինք թխկին վիրակապելու: Փառք աստծո, ծառը վերականգնվեց:

Մանկապարտեզ չեմ գնացել՝ մայրս վախենում էր, որ ավելորդ անգամ կմրսեմ ու կհիվանդանամ: պոպլավոկի դիմաց գտնվող աբովյանի անվան դպրոց գնացի. հայրս այնտեղ ֆիզիկայի ուսուցիչն էր, ու մայրիկս ավելի հանգիստ էր, որ ինձ հետ ոչինչ չի պատահի: Բայց ես արդարացրեցի մայրիկիս մտավախությունները՝ շատ էի հիվանդանում ու բացակայում դասերից:

Ավարտել եմ պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, հիմա էլ երկրորդ մասնագիտություն եմ ձեռք բերում երևանի տնտեսագիտական հա- մալսարանի մարքեթինգի բաժնում:

Ինը տարեկանից սկսել եմ լսել ակումբային երաժշտություն, իսկ տասնհինգ տա- րեկանում՝ քրոջս ու նրա ընկերների հետ, առաջին անգամ մտա պոլիտեխնիկի հարևանությամբ գտնվող «Зеленый Зал» ակումբը: Միանգամից սիրահարվեցի երաժշտությանն ու դիջեին, ում աշխատանքը ինձ համար կախարդական թվաց, չէ՞ որ հենց նա է կարողանում իր ընտրած երաժշտության միջոցով ազդել մարդկանց երևակայության վրա:

Հանրապետության հրապարակում եմ առաջին անգամ հանդես եկել որպես պրո- ֆեսիոնալ դիջեյ, այն ժամանակ դեռ DJ Vakcina չէի, այլ ուղղակի արուսիկ:

Երևանը սիրտն է, որ կատարում է ամենակարևոր ֆունկցիան, իսկ մարդիկ՝ նախև- առաջ ակտիվ քաղաքացիները՝ քաղաքի երակներն են: առանց երևանի չկանք մենք, բայց առանց մեզ էլ նա չկա: երևանի սիրտը բաբախում է ու էներգիա տալիս մեզ, որ կարողանանք ճիշտ կատարել մեր ֆունկցիաները:

Երևանը ինձ համար շատ հարազատ է ոչ միայն իր կառույցներով, շինություններով, այլև մարդկանցով, իմ ընկերներով, ծանոթներով, առանց որոնց չեմ պատկերաց- նում իմ առօրյան: քայլում եմ քաղաքով՝ բոլորովին կապ չունի որ փողոցում կամ թաղում, ու կարծես մեր բակում լինեմ, որևէ օտարություն չեմ զգում: Հենց այդ

հարազատությունն է օգնում, որ ապրես, աշխատես ու չընկալես այն բացասական երևույթները, որոնք առկա են մեր քաղաքում:

Արտերկրում աշխատելու բազմաթիվ առաջարկներ եմ ստացել, բայց ինձ չի հա- ջողվում հեռանալ քաղաքից: երևանը իմ տունն է, և նույնիսկ եթե տանը մենակ ես, ավելի լավ ու հանգիստ ես զգում քեզ քո տանը, քան դրսում: եթե թողնես ու հեռա- նաս քո տնից, որոշ չափով կկորցնես պատմությունդ, որ հենց այդ պատերում է ստեղծվել: իսկ այդ պատմությունը շատ թանկ է ինձ համար:

Ուզում եմ հենց այս քաղաքում՝ Երևանում, դրական փոփոխություններ տեսնել, դրա համար էլ հաճախ հանդես եմ գալիս ակտիվ քաղաքացու դերում: ու հենց երևանն է տալիս ինձ այդ ուժը, որ սրտացավ լինեմ ու պայքարեմ: կարծում եմ, որ այլ վայրում նման ուժ չեմ ունենա:

Ընդունում եմ, որ «փախած» կերպար ունեմ, բայց անցել եմ հասարակության կող- մից մարսվելու փուլը, արդեն վաղուց ընդունվել ու յուրացվել եմ մարդկանց կողմից: Մինչ այդ, իհարկե, տարբեր բարդ փուլերի միջով եմ անցել, բայց երբեք չեմ նեղացել քաղաքից կամ երևանցիներից:

Երևանցին նա է, ով ներքին կուլտուրա ունի, որը բնորոշ է հենց քաղաքին: ներքին մղումները, պահելաձևը, մտածելակերպը՝ սա է ստեղծում իսկական երևանցուն, քա- ղաքացուն: չեմ բացառում, որ անկախ արմատներից կարելի է իսկական երևան- ցի դառնալ: եթե մեր շուրջը ավելի շատ լինեին իրական երևանցիներ, վստահ եմ, կյանքի որակը այլ կլիներ, քան այսօր է: Բայց չեմ ուզում որևէ դժգոհություն արտա- հայտել այն առիթով, որ երևանն այսօր ոչ միայն երևանցիների համար է դարձել, դա իր պատճառներն ունի: Ինքս ինձ երևանցի եմ համարում ոչ միայն այն պատճառով, որ ծնողներս երևանում են ծնվել, այլ նաև նրա համար, որ կրթվել եմ երևանցու, քաղաքացու կանոններով:

Երևանյան ոգի ասվածը ժամանակին եղել է ու քաղաքից հեռու գտնվելով՝ մարդիկ իրենց հարազատներից բացի կարոտել են նաև հենց երևանը՝ փողոցները, շենքերը, ծառերը: այսօր երևան բրենդի թույլ լինելու պատճառով այսօրվա սերունդը չի ըն- կալում երևանը որպես հարազատ մի վայր: պետք է քարոզել մարդկանց, որ սիրեն երևանը: Հենց այդ քարոզի բացակայության պատճառով է, որ մարդիկ իրենց հետ «երևանը» չեն տանում:

Երևանը բուրում է քաղցրավենիքներով՝ հայկական բաղադրատոմսով պատրաստ- ված թխվածքներով:

Ամբողջ օրը՝ 24 ժամ շարունակ, Երևանը իմն է՝ ցանկացած եղանակի ու ժամի: երևանը իմն է, երբ ակտիվ եմ որպես քաղաքացի, երբ հոգ եմ տանում քաղաքիս մասին: երևանն իմն է, երբ հանդես եմ գալիս որպես դիջեյ, ամեն անգամ բեմից ներկայացնելով քաղաքս:

Այսօր արդեն որդուս եմ դաստիարակում որպես իսկական քաղաքացի, երևանցի: վստահ եմ, որ իմ չափ սիրելու է երևանը:

Հազվադեպ է պատահում, երբ քաղաքի հետ մեն-մենակ եմ մնում: նման դեպքերում լուռ վայելում եմ երևանը: շատ եմ սիրում քաղաքի այն մասերը, որտեղ անցել է պա- տանեկությունս՝ կասկադը, Օպերայի հարակից տարածքը, Սախարովի հրապարա- կը, հաճախ զրուցում եմ այս հատվածների հետ, սեր ու կարոտ եմ խոստովանում:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան

Page 40: Մայիս 2014 #5 (27)

Թերեզա Թոքմաջյան, Չինաինձ թերեզա են անվանել հորական տատիս պատվին, բայց մայրս չի հավանել այդ անունը և քանի որ փոքր ժամանակ աչքերս չինացու աչքերի նման են եղել, ասել է՝ «բայց ինչ նման ա չինացու, չինացի ա»: ու այդպես ինձ բոլորն են սկսել չինա ան- վանել հենց ծննդյանս օրվանից: ընկերներիս, ընտանիքիս ու ինձ հարազատ մարդ- կանց համար ես չինա եմ, իսկ նոր միջավայրում կամ տնօրինության համար՝ թերե- զա, չնայած ես ինձ միշտ չինա եմ զգում: ու սոցցանցերում էլ եմ այդպես ներկայա- նում: շատերին, ի դեպ, թվում է, թե անունս չինար է: երբ մարդիկ ինձ թերեզա են ասում, ես անմիջապես ձգվում, զգաստանում եմ: չինան ակտիվ, թեթև, ուրախ աղջիկ է, թերեզան՝ լուրջ, պաշտոնական: Բացի այդ, հայերը «թերեզան» այնքան կոպիտ են արտասանում: խելագարվում եմ, երբ թերեզիկ են ասում, իբրև թե փաղաքշական երանգ են հաղորդում: Հակառակը, եվրոպայում միշտ թերեզա եմ ներկայանում, որովհետև նրանք մի տեսակ փափուկ, նուրբ են ար- տասանում: ընկերներս, երբ ուզում են հոգուս հետ խաղալ, ինձ անվանում են շեղ աչքեր ունեցող բոլոր ազգերի անուններով՝ մոնղոլ, տաջիկ, ուզբեկ... Փոքր ժամանակ ավելի շատ էի նման չինացու, հիմա գրեթե ոչ: Բայց շատ եմ սիրում չինական մշա- կույթն ու խոհանոցը: շատ ուրախացա, երբ պատահաբար իմացա, որ երևանում մի տղա կա, ում կեղծա- նունը չինո է: ծանոթացանք, իսկ հետո էլ ընկերացանք «անվանակիցներով»:

Վահան Սարգսյան, ՉինոՓոքր ժամանակ շատ պոնչո երեխա եմ եղել, աչքերս էլ՝ շատ շեղ: Մեր ցեղում իմ աչքերը ոչ մեկի աչքերին նման չեն ընդհանրապես. չգիտեմ ոնց եղավ որ աչքերս չինական ծագման եղան: ինչ որ է, մականունս քեռիս է կնքել: 5 տարեկան էի, քե- ռիս ասել է՝ «աչքերն էնքան նեղ են, ոնց որ չինացի լինի»: ու այդպես սկսել են չինո ասել: Մինչև այսօր էլ շարունակում եմ չինո մնալ գրեթե բոլորի համար: Մի տարիք կար, երբ չէի ուզում, որ դպրոցում ինձ մականունով դիմեին, կոմպլեքսավորվում էի: ավելի ուշ հասկացա, որ դրանում ոչ մի վատ բան չկա: այսօր չինոն է դառել իմ առաջին անունը, իսկ վահանը՝ երկրորդ: Մի օր դպրոց եմ գնում, տրանսպորտի մեջ եմ, մեկ էլ տեսնեմ՝ մի խումբ չինացիներ են փողոցն անցնում: ինձ նկատեցին պատուհանի մոտ, ու բոլորը միաժամանակ ձեռքով բարևեցին. իրենց թվաց, թե ես էլ եմ իրենց հայրենակիցը: Մի անգամ էլ մարշուտկա նստեցի, տեսնեմ մեջը 2-3 տարբեր ազգի մարդիկ են նստած՝ հնդիկ, պարսիկ, արաբ... Դիմացս նստած կինը կողքին նստած ընկերուհուն ասում է՝ «լսի էս ինչ միջազգային ուղևորներ են նստած. չինացին էր պակաս, ինքն էլ էկավ»: ես ուշադիր լսում եմ ու ձայն չեմ հանում: Հասա օպերա ու շատ բարձր, գրական հայե- րենով վարորդին ասեցի. «վարորդ ջան, կանգառում կկանգնեք իջնեմ, խնդրում եմ»: Տեսնեմ՝ էս կնոջ աչքերը զարմանքից փայլում են ու ընկերուհուն ասում է՝ «ախչի ջան, տեսա՞ր ինչ լավ էր հայերեն խոսում»: նույնիսկ բանակում սպայական կազմն ինձ հաճախ չինո էր ասում: Մարդուն մակա- նունով դիմելը մի տեսակ ավելի հարազատ, մտերիմ երանգ է իր մեջ պարունակում:

Շատերն իրենց մի անվանը չեն կարողանում տեր կանգնել, իսկ շատերն էլ տեր են ոչ միայն իրենց անվանը, այլ նաև՝ մականվանը: Ավելին, եթե անունը կարող են նաև չսիրել, ապա

մականունը չսիրել չեն կարող. դրա մեջ այնքա՜ն պատմություն կա:

Սիրել մականունը

Մայիս 20143839

քաղաքացիներ պատմություններ

Page 41: Մայիս 2014 #5 (27)

Սոնա Խաչատրյան, Թորիկես այն մարդկանցից եմ, որ և´ իմ մականունն եմ սիրում, և´ իսկական անունը: անձ- նագրային անունս ստացել եմ ի պատիվ հորական տատիս՝ նրա Սոնիկ անունը Սոնա դարձնելով: առհասարակ, անունը կամ մականունը շատ մեծ էներգետիկա են պարունակում իրենց մեջ: Սոնան, օրինակ, տարբեր լեզուներում տարբեր թարգ- մանություններ ունի՝ երազկոտ, բարակիրան, ոսկի: Բայց ես այն սկսել եմ սիրել ոչ թե թարգմանության համար, այլ երբ դպրոցական տարիներին կարդացի Բակունցի «Միրհավը» պատմվածքը. պատմվածքի հերոսուհու անունը Սոնա էր: շատ վաղուցվանից ես նաև թորիկն եմ, չնայած ինձ այդպես են ասում միայն հա- րազատներս կամ շատ մտերիմները: Մայրս է ինձ թորիկ անվանել՝ «կտոր մը եր- կինքի» գլխավոր հերոսի անունով իհարկե: եթե հիշում եք ֆիլմը, թորիկը շատ ան- զգույշ, մոռացկոտ, անջատված, անուշադիր տղա էր: ես էլ ճիշտ այդպիսին եմ՝ ուղիղ տեղը կընկնեմ, ձեռքիցս հանկարծակի ամեն ինչ կթափվի, կմոռանամ անելիքս, գործս գլուխ չի գա... Բայց դրանից բացի թորիկը մի լավ սովորություն ուներ. նա հաճախակի էր երկինք նայում. իմ սիրած տեսադաշտն էլ երկինքն է: երկնքի անեզ- րության մեջ բոլոր պրոբլեմներս փոքր են թվում: Տանը միայն մայրս է ինձ թորիկ ասում, իսկ հարազատներիցս՝ գրեթե բոլորը: Տար- օրինակն այն է, որ թորիկությունը մի տեսակ ժառանգական բնույթ է կրում մեր ցեղում: ես մեր ընտանիքի առաջնեկն եմ և´ հորական, և´ մորական կողմերից բոլորի առաջնեկները թորիկներ են: վերջերս մեր հարևանուհին ասեց՝ «Սոնա ջան, գիտես չէ՞, իմ թոռն էլ քո նման թորիկ ա»: երևի սա բնորոշ է բոլոր առաջնեկներին:

Սուքիաս Թորոսյան, Տոտո1991 թվականին, երբ «ազգ» օրաթերթում էի աշխատում, մոտավորապես 6-7 մակա- նուն դրեցի ինձ՝ զիկո, Տոռոս, բայց ոչ մեկը չէր մնում, մի տեսակ, չէր կպնում ինձ: պոլսում տատիս կողմից շատ հայտնի երգիծական ժանրի դերասանուհի ազգական ունեինք՝ անահիտ ֆելեկյան, ում նաև Տոտո են ասել: որոշեցի փորձել սեփական մաշկիս վրա: Ստացվեց: Միանգամից բոլորը սկսեցին Տոտո ասել: լրատվական դաշտոմ Տոտո եմ, նույնիսկ հաճախ անունս ինձանից առաջ է ընկնում, չափազան- ցություններ, դեպքեր են պատում Տոտոյի հետ կապված, որից ես նույնիսկ տեղյակ էլ չեմ: Մի անգամ ծանոթներիցս մեկին ասացի, որ գնում եմ որպես ծաղրանկարիչ աշխատելու թերթերից մեկում: ասեց, վայ մի գնա, գործ չունես, ըտեղ Տոտոն ա աշ- խատում՝ առանց իմանալու, որ Տոտոն հենց ես եմ: Հաճախ ստիպված եմ բոլորին բացատրել, որ Տոտոն կապ չունի ո´չ հայտնի իտա- լացի երաժշտի հետ, ո´չ էլ բուքմեյքերական գրասենյակների կամ խաղադրույք- ներ անելու հետ: ընկերներս երբեմն կատակով ասում են, թե կարող եմ դատի տալ բուքմեյքերականներին, որովհետև ես իմ անունն ավելի վաղ եմ դրել, քան իրենք իրենց ընկերության անունը: Հիմա, գրեթե մենակ ուսանողներս են պարոն թորոսյան ասում:

Page 42: Մայիս 2014 #5 (27)

Արմեն Թութունջյան, Չիկո60-ականներին ընկերներով հաճախ էին գնում կիսլովոդսկ հանգստանալու: գրեթե բոլոր տղաներն էլ մականուններ ունեին՝ չաղ, կաստիլ... ինձ արմեն էին ասում, հե- տո, տղաներն ասեցին՝ «արա, դե ի՞նչ արմեն, քեզ ի՞նչ մականուն դնենք»: ասեցին ար- մենչիկ, բայց մի տեսակ մանկական էր: արմենը հանեցին, մնաց չիկը. չիկն էլ դարձավ չիկո: Բացի այդ, այդ ժամանակ էկրաններին ցուցադրում էին հայտնի «Великолепная семерка» ամերիկյան վեսթերնը, և ինձ նմանացնում էին այդ ֆիլմի հերոսներից մեկին՝ չիկոյին: երբ ամառը վերջացավ, ու մենք կիսլովոդսկից երևան վերադարձանք, շատ կարճ ժամանակում ինձ արդեն փողոցում բոլորը չիկո էին ասում: իսկ 60-ականներին երևանը շատ փոքր, քիչ թվով բնակիչներով շատ զրնգուն քաղաք էր, որտեղ գրեթե բոլորը միմյանց ճանաչում էին, հատկապես երիտասարդները: ես այդ ժամանակ պոլիտեխնիկում էի սովորում, էնտեղ էլ սկսեցին ինձ չիկո ասել: այսինքն՝ երբ սկսե- ցի հանդես գալ որպես երաժիշտ, ես արդեն չիկոն էի, այլ ոչ թե երաժշտական բնա- գավառում դարձա չիկո: Մի օր զանգեցին տուն, մայրս վերցրեց լսափողն ու ասեց՝ դուք սխալ եք զանգել: նո- րից են զանգում, մայրս նորից նույն պատասխանն է տալիս: ասում եմ մամ, չիկոն ես եմ, էդ ինձ են ուզում: Մայրս զարմացած ասեց, լսի, էդ կապիկի անունը ով ա դրել քեզ: Բայց հետո մայրս ու մնացած բոլոր հարազատներս էլ սկսեցին ինձ չիկո ասել: առհասարակ, բոլոր մականունները, նույնիսկ քրեաօլիգարխիկները, սազում ու բնու- թագրում են մարդուն, նույնիսկ եթե այդ մականունը բացասական իմաստ ունի: Մինչև հիմա չեմ տեսել, որ դրական մարդը բացասական մականուն ունենա կամ հակառակը: Մականվան դրական կամ բացասական երանգները միշտ էլ ուղղորդ- վում են ըստ արժանվույն անկախ նրանից, թե մականվան կրողը արվեստի, քաղա- քականության, թե քրեաօլիգարխիկ միջավայրի ներկայացուցիչ է:

Նաիրա Հարությունյան, Խուճուճես խուճուճն եմ դեռևս դպրոցական տարիներից: իմ ընկերներից կամ ծանոթներից շատերը մինչև հիմա էլ իմ իսկական անունը չգիտեն, աշխատանքով առնչվողներն էլ՝ իրենց հերթին: լրագրող եմ և երբ զանգում եմ որևէ պետական պաշտոնյայի և նաիրա եմ ներկայանում, զգում եմ, որ չեն ճանաչել: Ստիպված ասում եմ՝ խուճուճն է, ու միանգամից ամեն ինչ տեղն է ընկնում: երբ փոքր էի, երազում էի անունս փոխելու մասին: Փաստաթղթերով փոխել չստաց- վեց, բայց, ընկերներս դեյուրե փոխեցին անունս: իմիջիայլոց, մեր ցեղում և ընտա- նիքում ինձանից բացի ոչ ոք գանգուր մազեր չունի. մինչև հիմա էլ պարզ չէ, թե ինչ- պես ստացվեց այդպես իմ դեպքում: Տարին ընդամենը 2-3 անգամ է պատահում, որ մազերս խուճուճ չեն լինում, դա էլ տոնական օրերին: ինձ միայն մայրս է հավանում ուղիղ ֆենած մազերով, մնացածը՝ ոչ: ուղիղ մազերն իմ դիմակը կամ կեղծամն են համարվում, չնայած մինչև հիմա էլ շատերը կարծում են, որ խուճուճներս բնական չեն, կեղծամ են: ընկերներս ասում են՝ «դու կարող ես մազերդ ուղիղացնես ու գնաս գողության, իսկ հետո երբ գլուխդ լվանաս ու մազերդ խուճուճանան, էլ քեզ ոչ ոք չի ճանաչի»: Դեռ չեմ փորձել: կարևոր փաստ. ես ոչ միայն մազերով եմ խուճուճ, այլ նաև՝ բնավորությամբ, շատ խուճուճ բնավորություն ունեմ. օրվա մեջ տասը անգամ որոշումս խփոխեմ՝ ընկեր- ներիս մի տեղ մի ժամի կժամադրեմ, մեկ էլ կզանգեմ տեղն ու ժամը կփոխեմ:

Սոնա Խաչատրյան Սերգեյ Նավասարդյան (Sereg Magic)

Մայիս 20144041

քաղաքացիներ պատմություններ

Page 43: Մայիս 2014 #5 (27)

«Ереван» ամսագիրը դարձել է հազվագյուտ հուշանվեր, քանի որ այլևս չի հրատարակվում տպագիր ձևաչափով: Սակայն հիմա

կարող ենք ընծայել նրան երկրորդ կյանք:

Ֆոտոմրցույթ

Հաշվի առնելով ընթերցողների բազում խնդրանքնե- րը՝ ImYerevan.com-ը որոշեց երկարաձգել «իմ «Ереван» ֆոտոմրցույթը. հիշեցնում ենք մասնակցության կա- նոնները. լուսանկարվիր «Ереван» ամսագրի սիրածդ համարի հետ ամենայուրօրինակ վայրում ու շահիր երկու iPad Air-ներից մեկը:լավագույն լուսանկարը որոշելիս հաշվի ենք առնելու գաղափարի յուրօրինակությունը, լուսանկարման վայ- րի արտասովորությունը, կատարման որակը:

Մրցույթի պայմանները• Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ուղար- կել միայն մեկ լուսանկար:• Լուսանկարվել կարելի է աշխարհի ցանկացած վայրում:• Պարտադիր պայմաններ. կադրում պետք է լինեն «Ереван» ամսագրի կազմն ու մրցույթի մասնակիցը:• Լուսանկարը պետք է լինի ալբոմային (landscape) ձևաչափով:

Սահմանափակումները• Մրցույթում չեն ընդունվում պոռնկագրական, ռասիս- տական, քաղաքական, գովազդային բնույթի, բռնու-

թյուն քարոզող ու վիրավորական լուսանկարներ:Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 31-ին՝ «Ереван» ամսագրի առաջին համարի հրատարակման հոբելյանին:

Մրցույթը կունենա երկու հաղթող• Առաջինին քվեարկությամբ կորոշեն Ֆեյսբուքի օգտա- տերերը• Երկրորդին կընտրի ImYerevan.com-ի խմբագրությու- նը: երկու հաղթողներն էլ նվեր կստանան iPad Air.20 լավագույն լուսանկարները կհրապարակվեն ImYerevan.com կայքում, դրանց հեղինակներն էլ կստա- նան խրախուսական մրցանակներ՝ ֆիրմային վերնա- շապիկներ «կթողնեմ ամեն ինչ, կգնամ երևան» բառե- րով: լավագույն լուսանկարն ընտրելիս խմբագրությու- նը հաշվի կառնի նաև մասնակցի ակտիվությունը կա- մավորական ակցիայի ընթացքում։ Հարցեր առաջանա- լու դեպքում կարող եք միանալ ֆեյսբուքյան բաց խմբին։լուսանկարները պետք է ուղարկել մինչև մայիսի 28-ը:լուսանկարը վերբեռնելու համար այցելեք ֆեյսբուքյան էջը՝ www.facebook.com/Imyerevancom:Մաղթում ենք հաջողությո՛ւն:

Առն

ոս Մ

արտ

իրոս

յան

Page 44: Մայիս 2014 #5 (27)

Արմինե Անդան երկրորդ կուրսի ուսանող էր, երբ սկսեց գրել Անկիմյուրի բնակիչների մասին հեքիաթ-վեպը: 2002 թվականին տպագրվեց գրքի առաջին մասը: 2011-ին ստեղծագործությունը

արժանացավ «Օրանժ» գրքի մրցանակին և տպագրվեց ամբողջությամբ: Հիմա բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ անհայտ իրականության մեջ գտնվող երևակայական

մի աշխարհի հետ, որտեղ ապրում են անկիմյուրցիներն ու ամենատարբեր արարածները՝ նիմբլյումները, բլյումբլյումները, տանոտնուկներն ու մյուսները: Հեղինակը պատմեց մեզ

հեքիաթի ստեղծման, իրականության և հորինվածքի միջև շատ պայմանական տարբերության, ինչպես նաև Անկիմյուրի և Երևանի միջև զուգահեռների մասին:

Բարի գալուստ Անկիմյուր

Ծնունդըշատ հանկարծակի եմ սկսել գրել հեքիաթը՝ գլխիս մեջ մի երկու բառ ծնվեց, ամբողջ գիշեր մտածում էի պատմության մասին, առավոտյան՝ գրի առա: Հայաս- տանում դժվար տարիներ էին, հակադարձի ձգտումն ու այլ իրականություն ստեղծելու ցանկությունն այն- քան ուժեղ էին իմ մեջ, որ ծնվեց «անկիմյուրն» իր բնա- կիչներով: Մշակույթը, իմ դեպքում՝ գրականությունը, լավագույն հարթակն էր սեփական իրականությունը ստեղծելու համար:անկիմյուրի բնակիչները ապրում են երկիր մոլորակի հետ որևէ հետադարձ կապ չունեցող մի աշխարհում: գրքում տեղ գտած յուրաքանչյուր պատմություն այդ աշխարհում բնակվող նոր հերոսի կամ արարածների ցեղի մասին է: անկիմյուրում ապրում է չորս մարդ՝ Մյուսետը, ում թարթիչներն այնքան երկար են, որ երևում են այդ աշխարհի բոլոր պատուհաններից, ուսուցչուհի կոկոնան, ով սովորել է անկիմյուրի բոլոր դպրոցներում ու բուհերում, հիմա էլ դասավանդում է այդ նույն դպրոցներում ու բուհերում, աշխարհի ամենաբարի մարդը, ով ունի ամենամեծ տունը, որտեղ պահվում են ամեն ինչի բոլոր տեսակները, որ նա կա- րողանա բոլորին տալ այն ամենը, ինչի կարիքն ունի խնդրողը, և գիտնականը, ով հայտնագործել է աստղե- րի բնակիչների հետ կապը: Մնացածը՝ արարածներ են, որ ոչ թե մարդկային, այլ ուրիշ ցեղերի են պատկանում, ունեն իրենց յուրահատուկ սովորություններն ու զբաղ- մունքները: անկիմյուրում չկան վատ ու չար կերպար- ներ, այլ միայն չարաճճի հերոսներ:Ստեղծագործությունն իր յուրահատուկ լեզվամտածո- ղությունը ունի, բազմաթիվ հորինված բառեր ու արտա- հայտություններ կան: կարծում եմ, հեշտ չի լինի թարգ- մանել գիրքը: անկիմյուրցիները սիրելի արտահայտու- թյուններ ունեն, որոնք հաճախ օգտագործում եմ, հեշտ չի լինի գտնել դրանց անալոգները այլ լեզուներով: Մի քանի պատմություններ ինքս թարգմանել եմ անգլե- րեն, բայց դա տպագրման պատրաստ չեմ համարում:

Հորինվա՞ծք, թե՞ իրականություն«Հորինված» բառի հետ մի քիչ համաձայն չեմ: ի՞նչ ասել է հորինված, չէ՞ որ դա մեր երևակայության մի մասն է: եթե մենք իրական ենք, մեր երևակայությունն էլ իրա- կան է, և այն, ինչ ծնվում է երևակայության արդյուն- քում միայն պայմանականորեն կարելի է հորինված անվանել: այն, ինչ մենք կարող ենք պատկերացնել, արդեն իրական է: երեխաների համար իրենց երևա- կայությունը իրական է, մեծերն են պրագմատիկ: Դրա համար, երբ ինձ հարցնում են, թե ում համար է գիրքս,

պատասխանում եմ, որ կուզեի երեխաների համար լի- ներ, բայց կարծում եմ, մեծերի մեջ էլ կան նրանք, ովքեր կարող են շփվել հեքիաթային աշխարհի հետ: անկի- մյուրը գտնվում է իրականության, տարածության ու ժամանակի այլ շերտում, գուցե ժամանակին անկի- մյուրը գոյություն է ունեցել, և ես գտել եմ այն, գուցե՝ դեռ գտնելու եմ...

Անկիմյուր-Երևանանկիմյուրը փակվող փաթիլի տեսք ունի: կարծում եմ, քարտեզը գծելիս ոգեշնչվել եմ թամանյանական արևային քաղաք ստեղծելու գաղափարից, նաև երևա- նյան ձյունից՝ ամենաառեղծվածային ու մաքուր, խոր- հրդավոր ու գեղեցիկ երևույթներից մեկից: Փաթիլը այնքան նուրբ է, որ երբ դիպչում ես դրան, այն հալ- վում է: անկիմյուրի փողոցներից յուրաքանչյուրը պատկանում է այնտեղ ապրող ցեղերից մեկին, որոնք իրենց զբաղմունքն ունեն մշակույթի ու գիտության ոլորտում: երևանում այդպես չէ, ցավոք սրտի մշակույ- թի ու գիտության ոլորտները մեզ մոտ բոլոր իմաստ- ներով արհամարհված են, բայց հենց մշակույթն ու գիտությունն են ազգին ազգ դարձնում և օգնում գոյա- տևել: անկիմյուրցիները ստեղծարար են, ապրում են մշակույթի շնչով ու հենց այդ ոգով հարաբերվում մի- մյանց հետ՝ կառուցելով մի գեղեցիկ աշխարհ: Մենք այս-

օր փորձում ենք կառուցել ապահով աշխարհ՝ մոռանա- լով, որ առանց երազանքի անընդհատ կտապալվենք:անկիմյուրը մի ամբողջ մեծ բարեկամություն է. տարի- ներ առաջ մենք ևս նման մթնոլորտում էինք ապրում: այսօր գոյատևման ֆենոմենը հետին պլան է մղել ընկե- րությունը: կարծում եմ ես երևանից եմ ոգեշնչվել՝ ան- կիմյուրի ընկերությունը ստեղծելու, բայց այսօր այն հակադարձ է երևանի հետ: անձամբ ես չեմ զգում, որ մենք՝ երևանցիներս, հաճույք ենք ստանում որևէ բան համախմբված անելով: Մենք երբեք չենք համախմբ- վում՝ համոզված լինելով, որ յուրաքանչյուրս ամեն ինչ կարող ենք անել ու շատ լավ: անկիմյուրի բնակիչները միասին դոշաբ են գողանում, չարություն են անում, ստեղծում ու արարում են, համախմբում են ուժերն ու հաջողության հասնում: անկիմյուրում երջանկությու- նը ընկերությունն է, և նրանք միասին կիսում են այդ երջանկությունը: անկիմյուրում օդապարիկը տետր ունի, որտեղ կյանքի դժվար պահերին գրում է իր մտքերը, երբ խնդիրներ են ունենում անկիմյուրի մյուս բնակիչները, նրանք կարդում են տետրի գրառումներն ու լուծում են գտնում: պարտադիր չէ, որ բոլորը տետր ունենան: կուզեի մեզ մոտ էլ լիներ «տետր» ունենալու գաղափարը:անկիմյուրում խոսում են հայերեն, հենց դրանով էլ մենք նման ենք:անկիմյուրում չկա մահ, բնակիչները այնտեղից հեռա- նում են կամ՝ պատահում է, որ նրանց վռնդում են:անկիմյուրում շատ բան կա, որ հույս ունեմ, մեկ օր մեր երկրի հետ նմանություն կդառնա: Օրինակ, որ մարդիկ հավատան իրենց երազանքին ու հավատան դրա իրա- կանացմանը: Հենց դա է մաքրման ճանապարհը:անկիմյուրի բնակիչները տեղյակ են երկիր մոլորակի մասին, նրանք գիտեն ու օրինակ են բերում նյուտոնին, պլատոնին, նրանք նվագում են երկիր մոլորակի վրա ստեղծված երաժշտական գործիքներով: երբեմն, կուզե- նայի անկիմյուրի բնակիչների նման լինել, երևի հենց դրա համար եմ ստեղծել նրանց: կուզենայի նրանց նման համբերատար լինել, չնեղվել անարդարությու- նից ու չբարկանալ: շատերը կգտնեն իրենց անկիմյու- րում. բազմաթիվ կերպարներ կերտելիս ոգեշնչվել եմ հենց շուրջս ապրող մարդկանցից՝ ընկերներիցս ու հարազատներիցս, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա: Հիմա ընկերներս կատակում են՝ մարդու հետ ծանոթանալուց պետք է հարցնես, թե անկիմյուրի բնա- կիչներից ո՞վ է, որ միանգամից ճանաչես նրան: յուրա- քանչյուրը կարող է դառնալ անկիմյուրի բնակիչ: ինչ- պե՞ս: Դա միայն ինքը կարող է գտնել, եթե ցանկանա...

Լենա Գևորգյան

Մայիս 20144243

քաղաքացիներ գրողը տանի

Page 45: Մայիս 2014 #5 (27)
Page 46: Մայիս 2014 #5 (27)

Ապրիլի 11-ին իր 80-ամյա հոբելյանն էր նշում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի ինժեներական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական

պատգամավոր և Բարձրագույն խորհրդի անդամ, «Արդարություն» պատգամավորական խմբի հիմնադիր, «Համաձայնություն» միջկուսակցական միավորված պատգամավորական խմբի համակարգող ու

գաղափարային առաջնորդ, Հայ-մոսկովյան առևտրաարտադրական ընկերության հիմնադիր ու անփոփոխ ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, մեդալակիր Միխայիլ Սերգեևիչ Մինասբեկյանը։

Վերամբարձ տեխնոլոգիաների

արտոնագիր

Մ իխայիլ Մինասբեկյանը 1952 թ. գերա- զանց ավարտել է երևանի Մռավյանի անվան հանրակրթական դպրոցը և ընդունվել երկրի ամենապատվավոր տեխնիկական բուհը՝ Բաումանի ան-

վան Բարձրագույն տեխնիկական ուսումնարանը, որն էլ 1958-ին ավարտել գերազանցության դիպլոմով։ Մի քանի տարի Մոսկվայի կԲ16-ում (պաշտպանական տեխ- նիկայի փակ կոնստրուկտորական բյուրո) որպես ինժե- ներ աշխատելուց հետո Մինասբեկյանը 60-ականների սկզբին վերադարձավ երևան։ պատճառը նրա ուսուց- չի՝ խորհրդային ականավոր գիտնական, ակադեմիկոս անդրանիկ իոսիֆյանի խնդրանքն էր։ նա սկսել էր հա- տուկ նախագծեր իրագործել «Հայէլեկտրոգործարանի» բազայում կազմակերպված կոմպլեքսային էլեկտրա- սարքավորումների Համամիութենական գիտահետա- զոտական ինստիտուտում։ Մինչև այդ Միխայիլը մեծ փորձ էր ձեռք բերել Հատուկ կոնստրուկտորական բյուրոյում, ուր մասնակցում էր ռեակտիվ շարժիչների ստեղծմանը։ շնորհիվ իոսիֆյանի ջանքերի, ում տվել էին «համայն հայության էլեկտրիկ» կոչումը, հանրա- պետությունը ստացավ խորհրդային Միության նորա- րարական կենտրոնի կարգավիճակ, իսկ երևանը դար- ձավ կառավարության նոր քաղաքականության մեծա- գույն փորձադաշտը. էլեկտրատեխնիկական արտա- դրանքի մոտ 75%-ը պատրաստվում էր Հայաստանում, դրա ճնշող մեծամասնությունն էլ մշակում էին «Հայ- էլեկտրոգործարանի» ինժեներները։խորհրդային էլեկտրատեխնիկական արդյունաբերու- թյան հսկայի սենյակներում Միխայիլն անցավ ինժեներ- կոնստրուկտորից մինչև գազատուրբինային համակար- գերի բաժնի ղեկավար տանող երկար ճանապարհը։ նա մշակում էր նոր տեխնիկա, էներգետիկական համա- կարգեր, տնտեսական ու, ինչքան էլ զարմանալի է, կո- մերցիոն հիմունքները՝ պատվիրատուին ընդգրկելով սարքավորման նախագծման փուլում։ այստեղ՝ ինստի- տուտի Հատուկ կոնստրուկտորական բյուրոյում, պաշտ- պանության նախարարության պատվերով երիտա- սարդ ինժեները արդիականացրեց ներքին այրման շարժիչը՝ կատարելագործելով ազատ մխոցային շար- ժիչը, որն օգտագործում էր արտանետումների ճնշումն էլեկտրաէներգիա ստանալու նպատակով։ վերջնական փորձարկումը՝ Մինասբեկյանի կոմպակտ էլեկտրա- կայանի օրինակն անցավ արագած լեռան գագաթին՝ 3 200 մ բարձրության վրա, որից հետո Մոսկվայից ժա- մանած հատուկ կոմիտեն արտադրության դրեց ազատ մխոցային շարժիչը։ չնայած որ մի քանի ամիս անց

Մայիս 20144445

քաղաքացիներ պատմություն

Page 47: Մայիս 2014 #5 (27)

գաղտնի նախագիծը փակվեց, երիտասարդ գիտնա- կանի միտքն արդեն ամբողջովին կլանված էր հերթա- կան գաղափարով՝ անասելի մեծ ու առաջին հայաց- քից բացարձակապես անիրականանալի։ այս անգամ Մինասբեկյանին ոգևորել էր հանրապետությունում ավիագործիքաշինական ինստիտուտի հիմնադրման միտքը։ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում թեկնա- ծուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո ինժեները համոզված էր՝ հաշվի առնելով առկա տեխնո- լոգիաներն ու նորարարական ձգտումները, որոնցով հայտնի էր ավիացիոն արդյունաբերությունը, և գումա- րելով դրան հայկական աշխատուժի բարձր ինտելեկ- տուալ պոտենցիալը, իր ստեղծագործությունը կդարձ- նի Հայաստանը նոր ու առաջադեմ մտքերի օրրան։ Մանրամասն հաշվարկներով ու հիմնավորումներով դիմումը հեղինակն ուղարկեց կառավարություն։ «Օրե- րից մի օր ինձ կանչեց ինքը վադիմ վսևոլոդովիչը (կոմպլեքսային էլեկտրասարքավորումների Համամիու- թենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրե- նը — խմբ.), — հիշում է հոբելյարը։ — նա հայտնեց, որ ինձ հրավիրում են պետնախագիծ՝ քննարկելու մի հարց, որից ինքն անձամբ տեղյակ չէ։ ես կիսեցի իմ գաղա- փարները պրոֆեսորի հետ, հետո մենք երկար խոսակ- ցություն ունեցանք պետնախագծի տնօրինության հետ, որից հետո ինձ՝ երիտասարդ ինժեներիս, ընդունեց ինքը՝ Հայաստանի նախարարների խորհրդի նախա- գահ Բադալ Մուրադյանը»։ Փորձառու կուսակցակա- նին գաղափարը թվաց հետաքրքիր, բայց անիրական: պաշտոնապես, համաձայն «խՍՀՄ-ում արդյունաբերա- կան ուժերի տեղաբաշխման», հանրապետությունում ավիացիոն արդյունաբերություն չէր նախատեսվում, իսկ ոչ պաշտոնապես նաՏՕ-ական թուրքիայի հետ սահմանակից Հայաստանին նման կարևոր ռազմա- վարական նշանակություն ունեցող հիմնարկներ ունե- նալ չէր կարելի։ «ես հուսահատ ուղղվեցի դեպի դուռը, երբ նա հանկարծ ասաց. «երևի հիմա մտածում ես՝ էս բյուրոկրատ ծերուկներն ընդհանրապես տեղ չեն տա- լիս երիտասարդներին»։ ու ավելացրեց ամենակա- րևորը. «ի՞նչ է քեզ պետք»։ Մինասբեկյանը խնդրեց տալ իրեն նամակ խՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարի անունով. սա, երևի, բացառիկ դեպք էր, երբ հանրապետության ղեկավարի ստորագրությամբ նամակն առձեռն հանձնվեց հասարակ ինժեների, այլ ոչ թե ուղարկվեց պաշտոնական փոստով Մոսկվա։ Միխայիլ Սերգեևիչի խոսքերով՝ կրեմլից հավանություն ստանալն ամենաբարդն էր։ անցնելով բազում փոր- ձություններ, թռիչքներ դեպի Մոսկվա, մի շարք հիաս- թափություններ, ավիաարդյունաբերության փոխնա- խարարի քարտուղարներ, օգնականներ ու ռեֆերենտ- ներ՝ նրան հաջողվեց հանդիպել կոզակովի հետ ու ստա- նալ գրեթե անհնարը՝ հանդիպել նրա անմիջական ղեկավարին՝ խՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարին։ ամեն ինչ որոշվեց Դեմենտևի առաջին իսկ հարցին Միխայիլի պատասխանից հետո. «ինչո՞ւ է Հայաստանին պետք ավիացիոն արդյունաբերու- թյուն, չէ՞ որ դուք լիկվիդացրիք 447-րդ ավիագործա- րանը»։ իմանալով, որ իր նշանակմամբ խորհրդային ավիաարդյունաբերության ղեկավարը պարտական է Ստալինին, Մինասբեկյանը շտապեց պատասխանել. «Դա իոսիֆ վիսարիոնովիչի որոշումն էր, որը ցան- կացավ պատերազմից հետո հանրապետությունում զարգացնել էլեկտրատեխնիկական արդյունաբերու- թյունը»։ Դեմենտևն աջակցեց ծրագրին՝ նշելով, որ խՍՀՄ պետնախագիծն ամենայն հավանականությամբ դեմ կլինի։ Բայց Մինասբեկյանն այդ հավանականու- թյունն էլ էր հաշվարկել. սկզբում պետք էր երևանում բացել Ռոստովի գործարանի մասնաճյուղը։ ի պատաս- խան դրան՝ Միխայիլն արդեն երկրորդ անգամ լսեց ճակատագրական հարցը. ի՞նչ է դրա համար պետք… «Դեմենտևի ստորագրությամբ պատասխան նամակը Հայաստանի նախարարների խորհրդին մենք պատ- րաստեցինք նախարարի խորհրդականի հետ», — հո- բելյարն այսպես ամփոփեց նախագծի հաստատման հիմնական փուլը։

1970-ի հուլիսի 30-ին արձակվեց մասնաճյուղի բացման մասին հրամանն ու սկսվեցին աշխատանքները՝ բա- նակցություններ, գոյություն ունեցող արտադրական հարթակներով սարքավորումների թողարկում, հիմ- նական գործարանի նախագծում և շինարարություն։ 1974-ի մայիսի 28-ին խՍՀՄ կառավարությունը հրաման արձակեց ավտոմատ համակարգերի երևանյան «Հրազ- դան» անկախ գործարանի ստեղծման մասին: Հրամա- նի տեքստը սկսվում էր հետևյալ բառերով՝ «բացառու- թյան կարգով…»։ 1975 թվականի մարտի 21-ին ստեղծվեց ինստիտուտ, որոշ ժամանակ անց՝ միավորումը վերա- կազմավորվեց «արմավիակոմպլեքսի»։ այն խՍՀՄ-ում երկրորդն էր։

***Մինասբեկյանը նշանակվեց պաշտպանողական գոր- ծարանի տնօրեն ու ձեռնամուխ եղավ դրա գործնա- կան իրականացմանը։ շինարարության համար առանձ- նացվեց տարածք Հրազդան գետի կիրճում։ նախկինում այնտեղ լքված սպանդանոց էր, որի հետքերը շինա- րարները քողարկեցին բետոնե սարկոֆագով, ու խար- խլված հյուղակներ, որոնց բնակիչները ծայրահեղ ծանր իրավիճակում էին ապրում։ Մինասբեկյանին հաջող- վեց պայմանավորվել 120 ընտանիքների վերաբնակեց- ման մասին, նրանց տրամադրեցին վերանորոգված բնակարաններ նորքի զանգվածում։ քանդած հյուղակ- ների փոխարեն կարճ ժամանակում բարձրացան գոր- ծարանի մասնաշենքերը, երկու 9-հարկանի հանրա- կացարան ու երեք 14-հարկանի բնակելի շենք «արմա- վիակոմպլեքսի» աշխատակիցների համար։կիրճում գտնվող գործարանը քաղաքին միանում էր երևանի առաջին շարժասանդուղքով։ Մինասբեկյանի հավատարիմ գործընկեր, միավորման գլխավոր էներ- գետիկ լևոն գևորգյանը «գողացել» էր այն չեխ պատ- վիրատուներից՝ կիրառելով «ավանդական» հայկական հնարքներ՝ կոնյակ, երեք շքեղ վարդ, լայն ժպիտ ու բա- նակցելու տաղանդ։ «Մինասբեկյանը պահանջում էր, որ գործարանում ամեն բան լինի ամենալավը՝ աշխա- տողները, աշխատանքային պայմանները, սարքավո- րումները, արտադրանքը, աշխատավարձը։ Մեր ինժե- ներները ստանում էին մի քանի անգամ ավելի շատ,

քան իրենց գործընկերները, — հիշում է լևոն խաչատու- րովիչը։ — ընդհանուր առմամբ՝ «արմավիակոմպլեքսում», մասնաճյուղերն ու ինստիտուտը ներառյալ, աշխատում էր մոտ 10 000 մարդ: Բոլոր աշխատակիցներն ապա- հովված էին բնակարանով, ունեին հնարավորություն հանգստանալու գործարանի պանսիոնատում։ պետք է նշել, որ այս ամենի վրա հանրապետությունը կոպեկ անգամ չէր ծախսում, ֆինանսավորումը գալիս էր խՍՀՄ ավիաարտադրության նախարարությունից»։լևոն խաչատուրովիչը ժպտում է. Մինասբեկյանի հետ կողք կողքի աշխատելու համար նա ստիպված էր 44 տարեկանում, ի վերջո, դառնալ կոմունիստ, բայց հա- վատում էր նա ոչ թե կուսակցության գործին, այլ նրան, ինչ անում էր իր ընկերը։ գիտեր, որ Մինասբեկյանը միշտ հասնում է նպատակներին, նույնն էլ պահանջում գործընկերներից ու ենթականերից։ «Միխայիլը հրաշա- լի զգայարաններ ունի, նա կարողանում է գտնել խելա- ցի մարդկանց ու գրագետ օգտագործել նրանց մասնա- գիտական հմտությունները, — բնորոշում է հոբելյարին գևորգյանը։ — նա չափազանց պատասխանատու է, խիստ ու պահանջկոտ ղեկավար, ընդ որում՝ պահանջ- կոտ է ոչ միայն ուրիշների, այլև առաջին հերթին իր իսկ հանդեպ»։Տաղանդավոր տեսաբանը հաջողության հասավ նաև գործնականում։ Դա նկատեց նաև հանրապետության կառավարությունը՝ առաջարկելով Մինասբեկյանին կուսակցական գործչի աթոռ։ որքան էլ տարօրինակ կհնչի դա այսօր, բայց գիտնականը միանգամից չհամա- ձայնվեց։ երկար մտորումներից ու կասկածներից հետո միայն Մինասբեկյանը տվեց իր համաձայնությունը և 1975-ին ընտրվեց երևանի քաղկոմի քարտուղար։ Միխայիլ Սերգեևիչը մասնակցում էր երևանի սոցիալ- տնտեսական քաղաքականության մշակմանն ու իրա- գործմանը, զարգացնում էր գիտությունը, ընդլայնում էր մայրաքաղաքում գոյություն ունեցող արտադրու- թյուններն ու ստեղծում նորերը։ Բացի արդյունաբերու- թյունից, Մինասբեկյանը համակարգում էր մայրաքա- ղաքի տրանսպորտը, կապը և շինարարությունը։ «Մենք առաջարկեցինք մայրաքաղաքի հիմնարկներին օգտա- գործել նորագույն տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում էին ավիացիոն գործարանում, այնպիսին, ինչպիսիք են

ՏաղանԴավոր ՏեՍաԲանը Հաջողության Հա- Սավ նաեվ գործնականուՄ եվ ՀանրապեՏու- թյան կաՌավարությունը աՌաջարկեց Մին- աՍԲեկյանին կուՍակցական գործչի աթոՌ

«Արմավիակոմպլեքսի» շինարարության համար առանձնացվեց տարածք Հրազդան գետի կիրճում

Page 48: Մայիս 2014 #5 (27)

ծրագրային կառավարմամբ հաստոցները, — հիշում է Միխայիլ Սերգեևիչը։ — նոր սարքավորումների և նորարական առաջարկների ներդրումը թույլ էր տալիս բոլոր հիմնարկներին՝ և մեծ, և փոքր, երկու տարի շարունակ կատարել և գերակատարել պլանը, ինչը ուշադրության է արժանացել բոլոր համախորհր- դային տեղեկագրերում։ Դա իրագործելու համար ես ստեղծել էի քաղկոմին կից երևան հիմնարկների ղե- կավարների խորհուրդ»։

***1980-ին Մինասբեկյանի պաշտոնը բարձրացրին՝ նշա- նակելով կենտկոմի տրանսպորտի, կապի ու ճանա- պարհային շինարարության վարչության պետ։ ոլոր- տի հեռանկարային զարգացման մշակման ու իրակա- նացման ընթացքում Մինասբեկյանին պետք եկավ ճկուն միտք և կոնստրուկտիվ մտածողություն։ Հանրա- պետության կապի համակարգի ամբողջական վերա- զինումը թույլ տվեց օպտիմիզացնել հաղորդացական կենտրոնների ու ավտոճանապարհային ուղիների աշխատանքը, զգալիորեն բարելավել կապի որակը։ Տրասնպորտի ոլորտում կառուցվեցին նորացված լո- գիստիկ սխեմաներ. Մինասբեկյանը հատուկ ուշադրու- թյուն էր դարձնում փոխադրումների ռացիոնալաց- մանն ու տրանսպորտի բոլոր տեսակների արդյունավե- տության բարձրացմանը։ կառուցվեց իջևան-Հրազդան երկաթգիծը, որի շինարարությունը հնարավոր դար- ձավ շնորհիվ Մինասբեկյանի ահռելի ջանքերի պետ- նախագծի նախագահ Բայբակովի հետ հանդիպման ընթացքում, երբ նա վերջինիս ապացուցում էր հնգամ- յակի պլանում նախագծի ընդգրկման կարևորությունը։ երևանյան օդանավակայանները, լենինականի, Ստե- փանավանի ու գորիսի օդային կայանները, մայրաքա- ղաքի մետրոն ապահովվեցին նոր տեխնիկայով։Միխայիլ Սերգեևիչին հաջողվեց հերթից դուրս ստա- նալ օդային երթեկության կառավարման նորագույն համակարգ, առանց որի «զվարթնոց» օդանավակա- յանը չէր կարողանա սպասարկել հումանիտար օգնու- թյամբ ու ծանր տեխնիկայով բեռնված ինքնաթիռները Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ «քաղաքացիական ավիացիայի զարգացումն ինձ համար առաջնահերթ խնդիր էր. անհրաժեշտ էր օդային երթևեկությունը նոր մակարդակի բարձրացնել, — հիշում է Մինասբեկյա- նը։ — այդ ժամանակ խորհրդային Միությունում մշակ- վել էր «Ստարտ» համակարգը։ Դա օդային երթևեկու- թյան կառավարման հայրենական առաջին ավտոմա- տացված համակարգն էր։ լոկատորի էկրանին, բացի ինքնաթիռի տեղակայումից, ցույց էր տալիս օդանավի բոլոր տվյալները, որոնք մինչ այդ դիսպետչերը ստիպ- ված էր կամ հիշել, կամ գրանցել։ խոսքը ոչ միայն թռիչ- քի համարի կամ բարձրության մասին էր. համակարգը կարող էր որոշել օդանավի տեղակայումը որոշ ժամա- նակ անց, տեղեկացնում էր վառելանյութի պակասի կամ առկա վնասվածքների մասին»։«Ստարտը» ստեղծվել է լենինգրադի ռադիոսարքավո- րումների ինստիտուտում սահմանափակ քանակու- թյամբ։ Համակարգերից մեկը պատրաստ էր ու նախա- տեսված Սիբիրի համար, բայց նրան հարմարեցված օդանավակայանի շինարարությունը ձգձգվում էր։ Հայ շինարարներն առաջ ընկան սիբիրցիներից, ու «Ստար- տը» տեղադրվեց «զվարթնոցում»։քչերն են տեղյակ, բայց հենց Մինասբեկյանին է երևա- նյան օդանավակայանը պարտական իր ժամանակա- կից անունով, այն ի սկզբանե նախատեսված էր ան- վանել «արևմտյան»։ Հենց Միխայիլ Սերգեևիչն էր, որ առաջարկեց անվանել օդանավակայանը ոչ այնքան հեռու գտնվող «զգոն ուժերի տաճարի» պատվին։ «կա- ռավարությանը համոզելը դժվար չէր, բարդություննե- րը սկսվեցին, երբ հերթը հասավ ծրագիրն իրագործե- լուն։ ես ստիպված էի համաձայնեցնել փոփոխություն- ները անվանումների մոսկովյան հանձնաժողովի հետ, մի գործ, որ բավականին ծախսատար դուրս եկավ խՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության համար՝ հաշվի առնելով քարտեզների, բուկլետների,

այլ նյութերի փոփոխությունը»։ այդպես, «զվարթնոցը» դարձավ խորհրդային Միության միակ խոշոր օդային կայանն ազգային անունով»։

***1988թ. սկզբում խառը ժամանակների նախաշեմին Մի- նասբեկյանն ընտրվեց կուսակցության երևանի քաղ- կոմի առաջին քարտուղար։ աշխատանքն ընթանում էր լարված մթնոլորտում. կոմկուսի քաղաքական ուղղվա- ծության կտրուկ փոփոխությունն ու հասարակության ժողովրդավարացումը, թուլացող կենտրոնական իշ- խանությունն ու թափ հավաքող ղարաբաղյան շար- ժումը, «գործադուլ» վանկարկող երևանն ու կանգնած գործարանները, անզեն ցուցարարները, խորհրդային տանկերն ու զրահատեխնիկան խաղաղ մայրաքաղա- քի փողոցներում, երկրաշարժը… «իմ ամբողջ գործու- նեությունն առաջին քարտուղարի պաշտոնում այդ ծանր ժամանակներում ենթարկվում էր երկու հիմնա- կան նպատակի. թույլ չտալ տնտեսության անկումը և կանխել արյունահեղությունը։ Դա մեծ ջանք էր պա- հանջում ու հաճախ ընկալվում էր ոչ միանշանակ», — զգացվում է, որ նույնիսկ այսքան տարի անց Միխայիլ Սերգեևիչը ցավով է հիշում այս ամենը։ նա համառո- րեն լռում է հանրապետության ռազմական ու կուսակ- ցական հեղինակությունների հետ իր հակամարտու- թյունների մասին, թե ինչպես թույլ չտվեց տանկեր ուղարկել խաղաղ ցուցարարների վրա… շեղում է խո- սակցությունը դեպի տնտեսական թեմաներ։1988-ի մարտի 24-ին լույս տեսավ կոմունիստական կու- սակցության կենտրոնական կոմիտեի որոշումը «1988-1995թթ. ադրբեջանական խՍՀ-ի կազմում գտնվող լեռնային ղարաբաղի ինքնավար շրջանի սոցիալ- տնտեսական զարգացումը խթանող միջոցների մա- սին», որը ֆորմալ առումով հանում էր Հայաստանի և լեռնային ղարաբաղի միջև ուղղակի տնտեսական հարաբերությունների չգրված արգելքը։ Համագոր- ծակցության որոշակի հնարավորություններ ընձեռեց

նաև «պերեստրոյկայի» ընթացքում ընդունված պետ- ձեռնարկության մասին օրենքը, որը հնարավորություն էր տալիս ազատ ընտրել տնտեսական գործընկերների։ Օգոստոսին պաշտոնական այցով Ստեփանակերտ ժա- մանեց երևանի քաղկոմի գլխավորած պատվիրակու- թյունը Մինասբեկյանի գլխավորությամբ։ Մայրաքա- ղաքի հիմնարկները մշակել էին ղարաբաղյան գործըն- կերների հետ համագործակցության երկարաժամկետ պայմանագրեր, մասնավորապես, եզակի սարքավո- րումների մատակարարման ու հիմնարար շինարարու- թյան ոլորտում օգնության մասին. այն, առանց ինչի մարտյան որոշումը կդառնար ձևականություն։Դեկտեմբերին տեղի ունեցավ արհավիրքը։ երկրաշար- ժի մասին առաջին իսկ լուրերը ստանալով՝ քաղկոմում հավաքվեցին մայրաքաղաքի շրջկոմների առաջին քար- տուղարները և ընտրեցին տեխնիկայով ու մարդկան- ցով աջակցության հնարավոր ուղիները։ կազմակերպ- վեց երքաղկոմի երկու մշտական շտաբ լենինականում և Սպիտակում. երևանն ուժերին ներածի չափ օգնում էր աղետի գոտուն, իսկ գործողությունները համակար- գում էր երևանյան քաղկոմը։ «չէինք հասցրել ուշքի գալ երկրաշարժից, երբ տիրող ծանր տնտեսական ու քաղաքական իրավիճակում սկսեցինք պատրաստվել խՍՀՄ ժողովրդական պատգամավորների ընտրություն- ներին», — շարունակում է պատմել Միխայիլ Սերգեևի- չը, որն ի տարբերություն շատ պետական ու կուսակ- ցական գործիչների, որոշում ընդունեց առաջադրելու իր թեկնածությունը ոչ թե կուսակցության ցուցակնե- րով, այլ ինքնուրույն։ Դա ենթադրում էր այդ ծանր իրա- վիճակում ինքնուրույն կազմակերպել հանդիպումներ ընտրողների հետ հիմնարկներում, գործարաններում, բակերում ու դպրոցներում։ ահա թե ինչպես մի քանի խոսքով նկարագրեց Միխա- յիլ Սերգեևիչի գործունեությունը մայրաքաղաքի քաղ- կոմի ղեկավարի պաշտոնին հայտնի լրագրող Սերգեյ Բաբլումյանն իր «որպեսզի հիշեն» հոդվածում. «կարևոր որոշումները այն չէ, թե ինչ եք դուք անում, այլ այն, թե

↑ «Զվարթնոցի» համար Միխայիլ Սերգեևիչին հաջողվեց հերթից դուրս ստանալ օդային երթևե- կության կառավարման նորագույն համակարգ

→ 1988 թվական, Հայաս- տանը ցնցվում է ավերիչ երկրաշարժից

Մայիս 20144647

քաղաքացիներ պատմություն

Page 49: Մայիս 2014 #5 (27)

ինչ որոշել եք չանել։ ահա թե ինչեր Մինասբեկյանը չի արել. նա իրենից չէր սարքում գեներալ-նահանգապետ (չնայած, որ իր պապը հենց այդ էլ եղել է), կաշառք չէր վերցնում ու չէր էլ տալիս, չէր նայում տնօրինության աչքերին ու ամենակարևորը, կանխում էր արյունահե- ղությունը ցույցերի մեջ խեղդվող երևանում»։

***խՍՀՄ պատգամավոր, խՍՀՄ բարձրագույն խորհրդի անդամ Միխայիլ Մինասբեկյանի քաղաքական գործու- նեությունն ուղղված էր Հայաստանի ու հայաստանցի- ների շահերի պաշտպանությանը։ իր բազմաթիվ ելույթ- ներում նա անդրադառնում էր լեռնային ղարաբաղի խնդրին, հանրապետության արգելափակմանն ու տնտե- սական իրավիճակին, հայ ժողովրդի պատմական ճա- կատագրին։ նա առաջինն էր, ով նիստի ամբիոնից բարձրաձայնեց 1915-ի ցեղասպանության զոհերի թիվը… Միխայիլ Սերգեևիչը հիշում է, թե ինչպես խՍՀՄ բարձ- րագույն ժողովի ղարաբաղի հարցով փակ նիստի ընդ- միջմանը իրեն մոտեցավ Բորիս ելցինը՝ շնորհավորելու բովանդակալից ելույթի կապակցությամբ։ Մինասբե- կյանի հարցին, թե արդյոք նա պատրաստվում է ելույթ ունենալ, նա պատասխանեց՝ «իսկ եթե ադրբեջանը մի- անա պարսկաստանի՞ն»: Հետո մոտեցավ անդրեյ Սա- խարովը։ ես նրան էլ հարցրեցի՝ արտահայտվելո՞ւ է, թե ոչ։ անդրեյ Դմիտրիևիչը հետաքրքրվեց՝ «կարծում եք՝ արժե՞»։ ես պատասխանեցի՝ «ինձ համար դա շատ կա- րևոր է»։ ու նա ելույթ ունեցավ, շատ էմոցիոնալ խոսեց։ժողովրդական ընտրյալի համար ամենակարևորն ինչպես միշտ ելույթները չէին, այլ գործողությունները, որոնք դժվար է իրականացնել առանց լուրջ աջակցու- թյան։ այդ պատճառով Միխայիլ Սերգեևիչը ստեղծեց «արդարություն» պատգամավորական խումբը և «Հա- մաձայնություն» պատգամավորական «օգնության» խումբը, որը հավաքել էր բոլոր կուսակցություններին, բացի կոմունիստականից։ Միխայիլ Մինասբեկյանի գաղափարական առաջնորդության տակ գտնվող «Հա- մաձայնության» մեջ էին մտնում անատոլի Սոբչակը, էլլա պանֆիլովան, իրինա անդրեևան, ֆյոդոր Բուրլաց- կին, արկադի վոլսկին, ակադեմիկոս Բունիչը և այլն։ «1990-ին սկզբում խՍՀՄ նախարարների խորհրդի նա- խագահ նիկոլայ իվանովիչ Ռիժկովն ինձ առաջարկեց խորհրդի փոխնախագահ Դագուժիևի հետ մասին գրել որոշում ազգային հարցերով խՍՀՄ պետական կոմի- տեի մասին»,- պատմում է հոբելյարը։ այդ կոմիտեի նախագահը միաժամանակ պետք է զբաղեցներ խՍՀՄ նախարարների խորհրդի փոխնախագահի պաշտոնը, սակայն Մինասբեկյանը չհամաձայնեց ստանձնել այդ պաշտոնը. չէր կարող հրաժարվել ժողովրդական պատգամավորի կոչումից։ արդյունքում նա նշանակ- վեց ազգային հարցերով խՍՀՄ պետական կոմիտեի փոխնախագահ։ ընդհուպ մինչև խորհրդային Միության փլուզումը, երբ կոմիտեն դադարեց գոյություն ունե- նալ, նախագահ այդպես էլ չնշանակվեց։ «ազգային հիմնախնդիրները շատ կարևոր են ու ընկած են պե-

տության կայունության հիմքում», — ասում է Միխայիլ Սերգեևիչը։ որպես պատգամավոր նա շատ ջանքեր գործադրեց, երբ ղազախում փակվեց գազատարը, որով ռուսական բնական գազը մատակարարվում էր հան- րապետություն։ Հայաստանն այդ ժամանակ սպառում էր գազի ստորգետնյա պահոցների սուղ պաշարները, շատ հիմնարկների աշխատանքը կանգնեց։ Մինասբե- կյանն առաջ էր տանում հանրապետության շահերը վարչապետ վազգեն Մանուկյանի հետ սերտ համա- գործակցության շրջանակներում։ «երկար բանակցու- թյուններից հետո ես ստիպված էի խՍՀՄ բարձրագույն խորհրդի նախագահ լուկյանովին վերջնագիր ներկա- յացնել. եթե գազի մատակարարումը չվերսկսվի, ես ելույթ կունենամ ու բացեիբաց կթվարկեմ մեղավոր- ների անունները»։ Հաջորդ օրը խնդիրը լուծվեց։

***1992-ին Միխայիլ Սերգեևիչն ընտրվեց ՌԴ ներդրումների ու ձեռնարկատիրության զարգացման տնտեսական ժողովի նախագահ, որը միավորում էր ժողովրդական տնտեսության առաջատար ճյուղերի գործարար ու գի- տական շրջանակների ներկայացուցիչներին։ խորհուր- դը զբաղվում էր բարենպաստ մթնոլորտ ստեղծելով ձեռնարկատիրական գործունեության տարբեր ձևերի ու տեսակների զարգացման համար, աջակցում ապա- պետականացմանն ու սեփականաշնորհմանը, որո- շում տնտեսության մեջ ներդրումների առաջնահերթ ուղղությունները, ընտրում ու վերլուծում էր խոշոր ծրագրեր ու նախագծեր, տրամադրում խորհրդատվու- թյուն վարկերի տրամադրման ու լիցենզավորման հետ կապված, գտնում ու ներգրավում էր պոտենցիալ ներդրողների։ այսօր Միխայիլ Սերգեևիչը ղեկավարում է Հայ-Մոսկովյան առևտրաարդյունաբերական ընկե- րությունը (ՀՄկ), որը ստեղծվել է իր կողմից 1998-ին ու հիմնադրվել Հայաստանի ու Մոսկվայի միջև կառա- վարական որոշմամբ։ «լինելով «ժողովրդավարական Բարեփոխումների շարժում (ժԲշ)» քաղխորհրդի ան-

դամ, որին անդամակցում էին նաև պոպովը, Ռուդսկոյը, յակովլևը, շատրովը, վոլսկին, շևարդնաձեն, Ռիժկովը և այլն, ես հաճախ էի շփվում լուժկովի հետ, որն այդ ժամանակ ժԲշ քարտուղարության անդամ էր, — պատ- մում է Միխայիլ Սերգեևիչը։ — քաղաքապետը հետա- քրքրվեց իմ նախագծով, տրամադրեց Մոսկվայի կառա- վարության ներկայացուցչի մանդատ, որով ես գնացի լևոն Տեր-պետրոսյանի հետ հանդիպման երևանում։ նախագահը մեծ ոգևորությամբ ընդունեց գաղափարը, վարչապետին հանձնարարական տվեց զբաղվելու դրա իրագործմամբ»: այսօր ՀՄկ-ն զբաղվում է Մոսկվայի ու Հայաստանի ինտեգրացիոն նախագծերով տնտեսու- թյան, բիզնեսի ու ձեռնարկատիրության ոլորտում։ Միխայիլ Սերգեևիչ Մինասբեկյանը՝ ինժեներ, որը հա- սավ նման բարձունքների կառավարական ու բիզնես կառույցներում, սերտ կապեր է պահպանում հայրենի- քի հետ, հետաքրքրվում է հանրապետության հասարա- կական-քաղաքական ու տնտեսական կյանքով։ Հաճախ հիշելով իր հանդիպումներն այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են hանճարեղ կոնստրուկտոր Սերգեյ կորո- լևը, անդրանիկ իոսիֆյանն ու վիկտոր Համբարձումյա- նը, Սիլվա կապուտիկյանն ու պարույր Սևակը, Ռազմիկ Դավոյանն ու Միխայիլ շոլոխովը, Միխայիլ թարվեր- դիևն ու իոսիֆ կոբզոնը, պավել լիսիցյանն ու անդրեյ Սախարովը, նիկոլայ Ռիժկովն ու Սերգեյ կապիցան, ալիխանյան եղբայրները, Միխայիլ գորբաչովը, Բորիս ելցինը, ակադեմիկոս աբալկինը, յասեր արաֆատն ու շամոն պերեսը, Մոշե կացավն ու այլոք, Միխայիլ Սեր- գեևիչը համարում է, որ ճակատագիրը բարի է եղել իր նկատմամբ։ նա առաջվա ոգևորությամբ զբաղվում է սիրելի գործով՝ ստեղծելով շուկայում պահանջված էներ- գիայի այլընտրանքային աղբյուրներ ու պատանեկան համառությամբ իրականացնելով նախագծեր, որոնք շա- տերը համարում են անիրական։ Միխայիլ Մինասբեկյա- նը չի դադարում հետևել իր երազանքին ու գիտի, որ մի- այն իրենից ու իր մտերիմներից է կախված՝ արդյոք կյան- քի կկոչվի ամենաանհավանական թվացող գաղափարը։

ՄինաՍԲեկյանը կաշաՌք չէր վերցնուՄ ու չէր էլ ՏալիՍ, չէր նայուՄ ՏնՕրինության աչքերին ու կանխուՄ էր արյունաՀեղությու- նը ցույցերի Մեջ խեղԴվող երեվանուՄ

↓ Աբխազիայի առաջին նախագահ Արձինբայի հետ

→ Շարժման ժամանակ Մինաս- բեկյանը Երևանի քաղկոմի առաջին քարտուղարն էր

Կիրա Կրեստովսկայա Մինասբեկյանների արխիվից, ֆոտոլուր

Page 50: Մայիս 2014 #5 (27)

Արարատ Մինասյանը գեղանկարչության մեջ պատահական մարդ չէ: Արդեն հինգ տարեկանում ձեռքը վերցրեց վրձինն ու այդ օրից ի վեր երբևէ չուրացավ իր ընտրությունը: Արդյունքում, բացի մեզ բոլորիս ծանոթ Երևանից, ունենք Արա- րատի յուրահատուկ, մոգական քաղաքը, որն ապրում է նրա կտավներում:

Արարատի մոգական քաղաքը

↑Կանգառ, 40x30 սմ

→ Կեսօր, 17x12 սմ↓ Հաջորդ առավոտ, 40x65 սմ

← 21-րդ դար, 40x30 սմ

↓ Հարևաններ, 30x65 սմ

Մայիս 20144849

քաղաք Արվեստ

Page 51: Մայիս 2014 #5 (27)

ռեալիզմը, էքսպրեսիոնիզմը, — ասում է նկարիչը, — Բայց ես այդ պայմանականություններին նշանակություն չեմ տալիս: կարևորը գաղափարն է, միտքն ու կատարումը, իսկ թե ինչպես այն կանվանեն մարդիկ, արդեն երկրորդական է»:արարատի ստեղծագործության մեջ առանձին տեղ է զբաղեցնում երևանն ու ընդհանրապես քաղաքը. «քաղաքը գազան է, որը սնվում է մարդու էներգիայով: քաղաքը ձգում է, հիպնոսացնում մեզ: ի տար- բերություն գյուղի, որտեղ մարդն իրեն ավելի ներդաշնակ է զգում, քաղաքը, չգիտես ինչու, գրավիչ միջավայր է: եվ անգամ հասկանալով այդ ամենը՝ ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց երևանի: քաղա- քի յուրաքանչյուր սանտիմետրը կարծես հանգամանալից ուսումնա- սիրության կարիք ունենա: ընդ որում՝ ինձ գրավում են քաղաքի առա- վել աննկատ հատվածները: ես սիրում եմ նայել երևանին անսպա- սելի անկյուններից»:Մի անգամ արարատը գնաց Հյուսիսային պողոտա՝ իր հետ վերցնելով մետաղե գունդ: Մետաղի վրա արտացոլված երևանյան նորակառույց- ներն ու երկինքը լուսանկարվեցին, ապա՝ նկարվեցին: այդպես արա- րատը փորձարկումներ է կատարում իրականության հետ: արդյուն- քում ստացվեց ևս մեկ բացառիկ երևան՝ նրա մեկնաբանությամբ: նրա ոչ մեծ տնային արվեստանոցում տեղ գտած բազմաթիվ աշխատանք- ներում ես հանկարծ նկատեցի մի տարօրինակ առանձնահատկություն: արարատի կտավներից ոչ մեկում չկար նրա անվանակից լեռան պատ- կերը: Դա տարօրինակ էր հայ, այն էլ նման անուն կրող նկարչի համար: իմ հարցուփորձերին ի պատասխան արարատը կատակում էր, ըստ ամե- նայնի, ինքն էլ չունենալով որևէ տրամաբանական բացատրություն...29-ամյա նկարչի կտավներն արդեն հասցրել են ցուցադրվել Փարիզի, լոս անջելեսի, Մոսկվայի, վենետիկի, Ստամբուլի պատկերասրահնե- րում ու ցուցասրահներում: իսկ իր յուրահատուկ, մոգական երևանը շարունակում է արտացոլվել արարատի ստեղծագործություններում:

ա րարատը ծնվել է երևանում, ավարտել թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև ըն- դունվել գեղարվեստի պետական ակադեմիա՝ գեղա- նկարչության ֆակուլտետ: Բայց մանկությունը նա անցկացրել է Հրազդան քաղաքում, որտեղ ընկերացել

է տեղի նկարչի հետ, այցելել նրա արվեստանոցը, փոխառել տեխնի- կան, վարպետությունը, շատ նկարել ու աշխատել սեփական տեխնի- կայի մշակման վրա: այսօր Հայաստանի նկարիչների միության երի- տասարդ անդամ արարատ Մինասյանը ամենավառ ու հեռանկա- րային նկարիչներից է: նրան հաջողվել է մշակել ստեղծագործական մարդու համար ամենաբարդ երևույթներից մեկը՝ սեփական ոճը:Միևնույն ժամանակ, արարատին անհնար է մեկ ժանրի նկարիչ ան- վանել: նրա աշխատանքները շատ հաճախ արտացոլում են հեղինա- կի ներքին աշխարհը, նրա տրամադրությունը: Դա կարելի է անվա- նել հոգեվիճակի յուրօրինակ ոճավորում կտավի վրա: Բայց դրա հետ մեկտեղ քիչ չեն այն դեպքերը, երբ արարատն իր աշխատանքներում հստակ ուղերձ է նախանշում, երբեմն՝ աննկատ քաղաքական կամ սոցիալական ենթատեքստ: Օրինակ՝ «XXI դար» կտավը պատկերում է քաղաքը՝ կախված պոլիէթիլենային տոպրակի մեջ: «երբ ինձ հարց- նում են, թե ինչ ժանրում եմ նկարում, ես չեմ կարողանում միանգա- մից պատասխանել: ասում են, որ ինձ մոտ գերակշռում է միստիկ

↑ Աբովյան փողոց, 48x150 սմ

→ Օպերայի կառու- ցումը, 100x70 սմ

Արմեն Մուրադյան Գրիգոր Եփրեմյան

Page 52: Մայիս 2014 #5 (27)

Վարդան Մկրտչյան, Համազգային թատրոնի տնօրենեթե ինձ հարցնեն, թե երբվանից թատրոնի առջև ծառացավ սեփա- կան շենք ունենալու խնդիրը, որն այսօր այլևս առաջնահերթ է, ապա պետք է փաստեմ, որ հիմնադրման օրվանից կարճ ժամանակ անց, երբ թատրոնն իր կենսափորձով ապացուցեց, որ հերթական ժա- մանակավոր հաստատությունը չէ, այլ աճող ու զարգացող կառույց: որպես առանձին մշակութային միավոր՝ թատրոնի համար առանձին շենք ունենալը կենսապայմանին հավասարվող պահանջ դարձավ: 90-ականներին թատրոնն արդեն իսկ հաստատվեց՝ որպես մշակու- թային միավոր, իսկ 2003-ին ստացավ նաև պետական կարգավիճակ: շենքի անհրաժեշտության մասին մենք սկսեցինք բարձրաձայնել մոտ երեք տարի առաջ զանազան միջոցառումների ժամանակ, մամուլի ասուլիսների միջոցով, դիմեցինք ամենաբարձր ատյաններ, Սոս Սարգսյանը հանդիպումներ ունեցավ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բայց դեռևս ապարդյուն: Մոտ մեկուկես-երկու տարի առաջ մեր խնդիրը գրավեց երևան քա- ղաքի այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ նարեկ Սարգսյա- նի ուշադրությունը: նրա հետ ունեցանք բազմաթիվ հանդիպումներ, և որոշվեց շենքի կառուցման վայրը՝ Սարյան փողոցում գտնվող գլխա- վոր փոստի շենքի և Մաշտոցի պուրակի միջև: Հայաստանի վաստա- կավոր ճարտարապետ Հրաչյա պողոսյանն իր հերթին թատրոնի էսքիզային նախագիծ ներկայացրեց, իսկ քաղաքաշինական խոր- հուրդը նախաձեռնեց լայնածավալ հանրային քննարկումներ: Դրանք բավականին բուռն ընթացք ստացան. թատրոնի շենքի կառուցման դեմ ոչ ոք հանդես չէր գալիս, բայց խնդրականացվում էր շենքի հա- մար ընտրված վայրը՝ հաշվի առնելով հետագայում այդ տարածքով անցնող մետրոպոլիտենի համար հնարավոր խոչընդոտների առա- ջացումը և դեպի Հրազդանի կիրճ տանող թունելների կարևորու- թյունը: ընդդիմացողները՝ մեծ մասամբ տարբեր հեղինակավոր ճար- տարապետներ, մատնանշում էին թամանյանի նախագիծը, համա- ձայն որի՝ այդ տարածքում, որն այսպես կոչված գլխավոր պողոտայի մասն է կազմում, մեծ ծավալներ չպետք է դրվեն: իսկ շրջակա շենքերի բնակիչները հիմնականում կողմ էին հանդես գալիս՝ հույս հայտնելով, որ գուցե այդ շենքի կառուցման շնորհիվ նաև բարեկարգվի պուրակի՝ այսօր դեռևս անմխիթար վիճակում գտնվող այդ հատվածը: քննարկումների արդյունքում կուտակված դիտողություններն ու կարծիքները հաշվի առնելով՝ համարվեց, որ Հրաչյա պողոսյանի առաջարկած նախագիծը չի համապատասխանում մի շարք չա- փանիշների: ուստի հայտարարվեց Համազգային թատրոնի շենքի ճարտարապետական նախագծի բաց մրցույթ, որի արդյունքներն ամփոփվեցին 2012-ի աշնանը: առաջարկված մոտ 10 նախագծերից առաջին մրցանակին արժանացավ ճարտարապետ լևոն ղալու- մյանի ներկայացրած տարբերակը: 2012 թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ կա- ռավարությունն ընդունեց որոշում, որով երևան քաղաքի Սարյան և Բուզանդ փողոցների հատման հարակից տարածքում առանձնաց- վեց հողատարածք՝ Համազգային պետական թատրոնի շենքը կա- ռուցելու նպատակով: Մենք արդեն ստացել ենք ճարտարապետահատակագծային առա- ջադրանքը երևանի քաղաքապետարանից: այդ փաստաթղթով սահ- մանվում են տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեության oբյեկտի նախագծային փաuտաթղթերի մշակման պարտադիր պայ- մանները, պահանջներն ու uահմանափակումները: Հաջորդ քայլը պետք է լինի այդ առաջադրանքի հիման վրա բուն ճարտարապետա- կան նախագծի պատվիրումը լևոն ղալումյանի արվեստանոցին, ինչի համար արդեն բավականաչափ գումար է պահանջվում: 2012-ի վերջին

Համազգային պետական թատրոնՀամազգային թատրոնը հիմ- նադրվել է 1991 թվականին, ճանաչված դերասան Սոս Սարգսյանի կողմից: Բացվել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ, ռեժիսոր՝ Սոս Սարգսյան։ 2000-ին թատրոնում կատար- վեց սերնդափոխություն. հայտնի դերասաններին փոխարինեց տաղանդավոր երիտասարդների մի խումբ: Նրանք այսօր արդեն ճանաչ- ված և սիրված անուններ են՝ Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան, Արմինե Պողոսյան, Մխիթար Ավետիսյան, Կա- րեն Խաչատրյան, Տաթև Ղազարյան, Գագիկ Մադոյան, Արման Նավասարդյան և այլք: Թատրոնի ստեղծագոր- ծական կազմում ընդգրկված են նաև ճանաչված կոմպո- զիտոր Մարտին Վարդա- զարյանը և քանդակագործ-նկարիչ Դավիթ Մինասյանը: 2009-ից թատրոնի տնօրենը Վարդան Մկրտչյանն է: Հա- մազգային թատրոնը սկզբում գործել է Ժուռնալիստների տան շենքում, ապա տեղա- փոխվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստի- տուտի շենք, որտեղ շարու- նակում է գործել մինչ օրս:

Ամեն անգամ, երբ Երևանի Փոքր կենտրոնում նոր կառուցապատում է նախաձեռնվում, այն անպայմանորեն բախվում է թե՛ հարակից շենքերի բնակիչների, թե՛ ճարտարապետների բուռն

արձագանքին՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական: Բացառություն չեղավ նաև Համազգային թատրոնի շենքի նախագիծը, որի շուրջ բուռն քննարկումներն աստիճանաբար մարեցին, մինչդեռ այդպես էլ պարզ չեղավ՝ կառուցվելո՞ւ է, թե՞ ոչ: Նախագծի մասին պատմում են առայժմ սեփական

շենք չունեցող թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ու ճարտարապետ Լևոն Ղալումյանը:

Համազգային նախագիծ

Մայիս 20145051

քաղաք նախագիծ

Page 53: Մայիս 2014 #5 (27)

→ Նախագծի իրակա- նացման համար նախա- տեսված վայրն այսօր

մենք ստեղծեցինք «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամը, որի առաջիկա կարևոր նպատակը Համազգային պետական թատրոնի նոր կառուցվող շենքի ողջ գործընթացի կառավարումն ու նրա հե- տագա գործունեության ապահովումն է: նախագիծը պատվիրելու և կառուցապատումն իրականացնելու համար գումարը փորձելու ենք հավաքել ինչպես հիմնադրամի միջոցով, որին նվիրատվություն կարող են կատարել բոլոր թատերասեր և պարզապես սրտացավ մարդիկ, այնպես էլ ապավինելով մի շարք բարձրաստիճան պաշտո- նյաներին, որոնք խոստացել են աջակցել: այնպես որ, այս պահին մենք զբաղված ենք գումարը հայթայթելով, այլ խոչընդոտներ թատ- րոնի շենքի կառուցման առջև այլևս չկան:

Ժամանակակից արվեստի թանգարանԵրևանի Ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է 1972-ին, արվես- տաբան Հենրիկ Իգիթյանի կողմից: Որպես մասնագիտացված ժամանակակից և մոդեռն արվեստի թանգարան՝ այն դարձավ առաջինը ոչ միայն նախկին Խորհրդային Միության տարածքում, այլև ողջ սոցիալիստական ճամբարում: Թանգարանը բացվեց Մաշտոցի 7ա հասցեում, հետագայում հանգրվանեց Մաշ- տոցի 7 հասցեում գտնվող բնակելի շենքի առաջին հարկում: 2007-ին թանգարա- նին տրվեց նոր մասնաշենք: Անցյալ տարվա ամռանը թանգարանի 40-ամյակի տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյա- նը վստահեցրել էր, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այդ մշակութային օջախը մշտական ուշադրության կենտրոնում է և ըստ այդմ՝ զարգացման ծրագրերն էլ կլինեն շարունակական: Այսօր Ժամանակակից արվեստի թանգարանն ունի 2015 ցուցանմուշ, որոնցից իր տրամադրության տակ եղած տարածքում միայն 185-ն է կարողանում ցուցադրել:

Լևոն Ղալումյան, ճարտարապետՀանրային քննարկումների ընթացքում շենքի կառուցման համար ընտրված վայրը շատ վիճարկվեց, և երբ սեփական նախագիծս էի պատրաստում, փորձեցի հաշվի առնել բոլոր այդ նկատառումներն ու նրբությունները: շատ էր նշվում այն փաստը, որ դարձյալ երևա- նի Փոքր կենտրոնում կառուցապատում է նախաձեռնվում, բայց իմ նախագիծը բավականին տարբերվող հայեցակարգով ստեղծվեց: եթե Մաշտոցի պողոտայի կողմից նայենք գլխավոր փոստի շենք տանող ճանապարհին, ապա պուրակը գալիս և ընդհատվում է ուղ- ղահայաց հատող Սարյան փողոցով և դրա տակ գտնվող պատով: ես փորձեցի այդ հատումը վերածել անցման՝ պուրակից Սարյան փողոց և դրա հետ մեկտեղ գրեթե աննկատ դարձնել այդտեղ շենքի առկայությունը, որպեսզի գլխավոր պողոտան չծանրաբեռնվի: կարևոր էր նաև ձեռք չտալ թունելներին, որոնց միջոցով Հրազդանի կիրճից մաքուր օդ է թափանցում քաղաքի կենտրոն, այնպես որ, գլխավոր պողոտայի միացումը Սարյան փողոցին ապահովող կառու- ցապատումը պետք է երկու մասի բաժանեի՝ մեջտեղում ազատ թող- նելով թունելների մուտքերը: Դրա հետ մեկտեղ արդեն երկար ժա- մանակ է, ինչ սեփական տարածքի խնդիր ունի նաև ժամանակակից արվեստի թանգարանը, ուստի առանձնացված կառույցներից մեկը նախատեսվեց ծառայելու Համազգային թատրոնին, մյուսը՝ թանգա- րանին: Հետաքրքիր է, որ երբ մրցույթն ավարտվեց, և նախագիծս առաջին մրցանակին արժանացավ, բոլորը կարծես թե հանդարտվե- ցին՝ համաձայնելով, որ այ այդպես կարելի է կառուցել և այդպես ոչինչ չի խախտվի, թատրոնն էլ վերջապես սեփական շենքը կունենա: թատրոնի դահլիճը, իհարկե, օպերային չէր ստացվի, բայց ոչ էլ շատ փոքր է՝ մոտ 350 հանդիսատես կկարողանա տեղավորել: Բացի այդ, շենքում նաև փորձերի համար նախատեսված դահլիճ կլինի, ինչպես նաև թատրոնի անբաժան մասը կազմող մնացած սրահները՝ հան- դերձարաններ, հարդարման սենյակներ, գրասենյակներ և այլն: ժամանակակից արվեստի թանգարանն իր ներքին կառուցվածքով, իհարկե, բոլորովին տարբերվելու է թատրոնի կառուցվածքից: քանի որ դեռ էսքիզային տարբերակն է պատրաստ, ցուցասրահների դա- սավորության և չափերի մասին դժվար կլինի խոսել, բայց դրանց զբաղեցրած ընդհանուր տարածքը մոտ 2500 քմ է կազմելու, ինչը թան- գարանի՝ այսօր զբաղեցրած տարածքից 3-4 անգամ ավելի է: շենքերի միջև ընկած տարածքում մի ավերված շատրվան կա, որի տեղում նորը կկառուցվի, իսկ հարակից տարածքում զանազան քան- դակներ կդրվեն: ընդհանուր նախագիծը՝ թատրոնի, թանգարանի շեն- քերով ու քանդակների պարտեզով հանդերձ, արվեստների հրապա- րակ ենք անվանել պայմանականորեն:երբ նախագծի պատվերը ստանանք, դրա վրա արդեն աշխատելու են ոչ միայն ճարտարապետներ, այլև ինժեներներ, սանտեխնիկներ, լույսի, ձայնի մասնագետներ, որպեսզի թատերական դահլիճի սար- քավորման բոլոր նրբությունները կարողանանք հաշվի առնել, ակուս- տիկա ապահովենք և այլն:

Անի Սմբատի Համազգային թատրոն

Գրիգ

որ Ե

փրե

մյա

ն

Page 54: Մայիս 2014 #5 (27)

խորհրդային տարիներին երևանում գործող ճար- տարապետական արվեստանոցների հետ համա- գործակցող լուսանկարիչները հաճախ այս կամ այն փողոցը պատկերող ֆոտոշարք անելու առա- ջադրանք էին ստանում: այդպիսի շրջայցերից մեկը նվիրված է եղել Սայաթ-նովա պողոտային: երեսուներկու տարի առաջ արված լուսանկար- ներում, ի թիվս այլոց անմահացված են երեք շի- նություններ, որոնք այլևս գոյություն չունեն: աբովյանի խաչմերուկում տեղակայված լեզվի ինստիտուտի շենքը (ճարտարապետ՝ աննա Տեր- ավետիքյան) ապամոնտաժվել է 2007 թվականին՝ տեղ ազատելով այժմ կառուցվող Հայրապետա- կան վեհարանի համար: խանջյան պողոտայի խաչմերուկում գտնվող «Սայաթ-նովա» սրճարանը կառուցվել էր 1960-ականներին և ամենահայտնի վայրերից մեկն էր խորհրդային երևանում: Դրա այցեքարտը, անշուշտ, Մինաս ավետիսյանի հե- ղինակած մեծ աշուղին պատկերող խճանկարն է: 2000-ականների սկզբին հին սրճարանի տե- ղում կառուցվեց նոր շենք, որում այժմ գործում է «Սայաթ-նովա» ռեստորանային համալիրը: իր նախորդից այն, բացի անվանումից, պահպանել է նաև Մինասի հանրահայտ ստեղծագործությու- նը: իսկ Սայաթ-նովա-չարենց խաչմերուկում տե- ղակայված մուրճ ու մանգաղը իրենց իմաստը կորցրեցին խՍՀՄ փլուզման հետ միասին և, իհար- կե, ապամոնտաժվեցին:

↓ Լեզվի ինստիտուտը Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում

↓ «Սայաթ-Նովա» սրճարանն ու կոմու- նիզմի խորհրդանիշը

Սայաթ-Նովա պողոտա, 1982 թ.

PAN Photo Archive

քաղաք կադրերի բաժին

52 Մայիս 2014

Page 55: Մայիս 2014 #5 (27)
Page 56: Մայիս 2014 #5 (27)