Դեկտեմբեր 2013, #12 (22)

64
Դեկտեմբեր #12(22) 2013 Տարածվմ է անվճար ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ Ինչպե՞ս է հաղթահարվում խավարը, ովքե՞ր են ապահովում փողոցային լապտերների անխափան աշխատանքը և ինչո՞ւ է պետք դեկորատիվ լուսավորությունը Նաև. հայ բժշկության թանգարանը, անհետացող գորգերը, Մաքքարթնիի ու Սթինգի հարգները

Upload: -

Post on 30-Mar-2016

245 views

Category:

Documents


8 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Դեկտեմբեր

#12(22)2013

Տարա

ծվու

մ է

անվ

ճար

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍԻնչպե՞ս է հաղթահարվում խավարը, ովքե՞ր են ապահովում փողոցային լապտերների անխափան աշխատանքը և ինչո՞ւ է պետք դեկորատիվ լուսավորությունը

Նաև. հայ բժշկության թանգարանը, անհետացող գորգերը, Մաքքարթնիի ու Սթինգի համերգները

Page 2: Դեկտեմբեր 2013, #12 (22)
Page 3: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Ի մ մանկության մեջ, որը անցել է փաստացի խավար, բայց այլ իմաստներով՝ պայծառ ցուրտումութի տարիներին, մի թևավոր խոսք կար՝ «մենք չունենք լույս, բայց ունենք հույս»: Հիմա պատկերը մի քիչ փոխվել է: Լույսը՝ բառացի իմաստով, կա տներում ու գրեթե բոլոր փողոցներում: Ասում են՝ լուսավորվում է Երևանի 90 տոկոսը: Ցավոք՝ այն- պիսի տպավորություն է, որ դա կատարվում է հույսի հաշվին: Այդ ոլորտում խավար է:

Օրինակ՝ էլ ո՞վ հույս ունի, որ Երևանում կդադարեն ոչնչացնել պատմամշակութային հուշարձան- ներն ու մարդկանց դեմքին նայելով ասել, թե արվեց ամեն ինչ դրանք պահպանելու համար, բայց դե չեղավ էլի՜ ու վերջում ավելացնելով՝ «հոգնեցի դրա մասին խոսել»: Կամ ի՞նչ իմաստ ունի հուսալ, որ Մշակույթի նախարարությունը կզբաղվի մշակույթով, այլ ոչ թե 136 հազալ դոլար կտա երգչուհի Եսայանի (հաջորդ բնորոշումս հեգնական է) դարակազմիկ բացօթյա համերգի համար: Իսկ դուք հույս ունե՞ք, որ երթուղայինի վարորդը իր գործն անելիս չի թունավորի ձեզ իր սիգարետի ծխով ու «Ռադիո Ջան»-ի ապազգային ձայնարկումներով: Ես արդեն կորցրել եմ հույսս, որ մեր վճարած հար- կերից աշխատավարձ ստացող ու մեզ ծառայող չինովնիկները կվերաբերվեն քաղաքացիներին այն- պես, ինչպես պարտավոր են, այլ ոչ թե ամեն արդարացի դժգոհությանը կպատասխանեն «ուռոդ- ներ» ու «տականքներ» բառերով (ու դրանից հետո հանգիստ կշարունակեն զբաղեցնել իրենց պաշ- տոնը): Շարունակելով պաշտոնյաների թեման. բոլորովին վերջերս նրանցից մեկը մեզ իր հիմնար- կի գործունեության մասին պատմելուց հետո խնդրեց. «Մի երկու տեղ քաղաքապետի անունն էլ գրեք, էլի»: Լավություն էր ուզում անել: Այդպիսի լավությունների շնորհիվ է նաև, որ մեր շուրջ պա- կասում է լույսը, իսկ խավարն ավելի է թանձրանում: Ճիշտ է, խավարը մի փոքր նահանջում է, երբ մարդիկ ուս ուսի տված սկսում են պայքար մղել: Այդ- պիսի մի լույսի շող էր #չենքվճարելու150դրամ շարժումը, որն ահագին վախեցրեց խավարը սիրող- ներին: Բայց դրանք ուժեղ են ու կարծես թե հիմա թափ են հավաքում նոր հարվածի համար: Մնում է այն մութ տարիների պես պահպանել լույսի հույսը: Գոնե մի քիչ: Գոնե այնքան, որ խավարի սիրահարները չմտածեն, թե բոլոր հարցերը լուծված են: Լուսավոր (բոլոր իմաստներով) նոր տարի եմ մաղթում Երևանին, երևանցիներին ու բոլոր-բոլորին:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Page 4: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Գլխավոր խմբագիր՝ ԱրտԱվԱզդ ԵղիԱզԱրյԱնԱրտ-տնօրեն՝ նոնԱ իսԱջԱնյԱնԹողարկող խմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱն Խմբագիր՝ նԵ ԹԱդԵվոսյԱնԳրական խմբագիր՝ ԱրքմԵնիկ նիկողոսյԱնՍրբագրիչ՝ գԱյԱնԵ ԱնԱնյԱնՆկարահանումների գծով տնօրեն՝ մԱրիԱննԱ իսկԱնդԱրյԱնՖոտոխմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱնՖոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱնԷջադրում՝ ԱրտԱկ սԱրգսյԱն

Նախագծի ղեկավար՝ ԷդուԱրդ ԱյԱնյԱն

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Շուշան Մելիքյան, Կարինա Ղազարյան, Սոնա Խաչատրյան, Բազե Ավետիս, Արեգ Դավթյան, Իրինա Մերդինյան, Արքմենիկ Նիկողոսյան, Պաոլո Կոսսի, Էլեոնորա Մալխասյան, Նաիր Յան, Արսեն Հայթյան

Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Սուրեն Մանվելյան, Արթուր Lumen Գևորգյան, Բիայնա Մահարի, Արմեն Քաթանասյան, Տիգրան Համալբաշյան, Բազե Ավետիս, Իրինա Մերդինյան, Գրիգոր Եփրեմյան, H. F. B. Lynch, «ԿԱԶԱ» բարեգործական միություն, Ա. Մանուկյանի արխիվից, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Երևանի պատմության թանգարան, UrbanLabYerevan, Ֆոտոլուրպատկերազարդումներ՝ Պաոլո Կոսսիտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸգործադիր տնօրեն՝ Էդուարդ Այանյան

© 2011-2013 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանա- տվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համա- ձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 25.11.2013Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրա- տանը, 0046, Երևան, Մանանդյան փողոց 33/6Տպաքանակ՝ 6000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարնե- րում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը:«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն:2011-2013 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսա- գրում բոլոր տպագրված նյութերը պատ- կանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:

Հայաստանի Հանրապետություն, 0009, Երևան, Կորյունի 21Հեռ.՝ +374 (10) 50 10 81, +374 (10) 50 10 82Էլ. փոստ՝ [email protected]̀ www.imyerevan.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (91) 01 78 98

Շապիկ՝ Վիլյամ Կարապետյան

Փնտրե՛ք մեզ Ֆեյսբուքում

ՔԱՂԱՔ

48 ՀետազոտությունԳրականության ԵրևանըԱկսել Բակունցը, Մկրտիչ Արմենը, Հուսիկ Արան և այլ գրողներ, որոնք կերտել են Երևանի գրական կերպարը արձակում և պոեզիայում:

50 զբոսանքԱստվածատուր լաբիրինթոսԵրևանամերձ Առինջ գյուղի 5-րդ փողոցի տեսարժան վայրը՝ Լևոն Առաքելյանի ստեղծած ստորգետ- նյա ձեռակերտ ապարանքը:

54 ՀայացքԻտալացի տղայի երգըԴուդուկ, Փակ շուկա, տաք- սի. իտալացի պատկերապա- տող Պաոլո Կոսսիի տպավորու- թյունները Երևանից՝ պատկեր- ների և կարճ նկարագրություն- ների տեսքով:

56 պատմությունԱնհետացող գորգերԴետեկտիվ պատմություն այն մասին, թե ինչպես էին 1930-ականների Երևանի կենտ- րոնի պատշգամբներից անհե- տանում թանկարժեք գորգեր:

58 ՕրեցօրԴեկտեմբեր«Խելքից պատուհասի» համաշխարհային պրեմիերան Սարդարի պալատում, «Պեպոն» ու ջազը նորաբաց կինո «Մոսկվայում» և այլ իրադարձություններ Երևանի պատմությունից:

60 կադրերի բաժինԷլեկտրական լամպ Արամի փողոցում, 1920-ականներՄի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

20 իմ ԵրևանՉընտրված հայրենիքԼավ այգեպանի բացակայության ու տարածվող մոլախոտի և, ընդհանրապես, իր Երևանի մասին պատմում է ռադիո և հեռուստահաղորդավար Ժակը:

22 պրոֆիՊապ. Ձմեռ պապ«Ի՞նչ Նոր տարի առանց պապ». այս տոնական ու շատ պատաս- խանատու գործի նրբություննե- րի մասին իր «ձմեռպապական» խոսքն է ասում փորձառու դերասանը:

24 ՀուշերՇատ լայվ համերգ էրԱրտասահմանում Փոլ Մաքքարթ- նիի, Rolling Stones-ի, Սթինգի և այլ կարևոր դեմքերի համերգներին ներկա գտնված երջանիկների պատմությունները:

28 ՀավաքածուԹանգարանային բժշկությունՁիու և մարդկային գանգեր, եկեղեցական զանգեր, 19-րդ դարի սառնարան, ռետրո ներարկիչներ և այլ հետա- քրքիր նմուշներ Հայ բժշկության թանգարանում:

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ

32 ուսումնասիրությունԼուսապսակ ֆազն ու նոլըՈվքեր են աշխատում փողոցային լապտերների անխափան պայծա- ռության վրա, ինչը և ինչպես են լուսավորում դրանք, որպեսզի հաղթահարվի խավարը:

36 գեղեցկություն Լուսապետական հնարքներՃարտարապետները գծում ու հաշվում են շենքի քարե կեր- պարը, իսկ դրա լուսային դրսևո- րումը լուսային մասնագետների խնդիրն է, որոնց կարելի է պայմանականորեն կոչել լուսապետներ:

38 պրոֆիԼուսավոր երազանք«Երքաղլույսի» ամենավաղեմի ինժեներ, այժմ դիսպետչեր Պետիկ Բալյանը կիսվում է լուսավորման գործընթացի իր ամենավառ հիշողություններով:

40 Ֆոտո նախագիծԼույսի խաղերը խավարումՖրանսաբնակ լուսանկարիչ Արմեն Քաթանասյանը Հայաստան կատարած ամեն այցելության ժամանակ անմահացնում է գիշերային Երևանի բակերը. գլխավոր նախապայմանը որևէ լույսի առկայությունն է:

42 Խոշոր պլանԼույս տվողներԵրևանի ու աշխարհի բազմաթիվ այլ քաղաքների փողոցային լապտերները մոտիկից:

44 Այնտեղ Լույսը մեծ քաղաքներումՓողոցային սովորական ու տոնական լուսավորությունը Բեռլինում, Երուսաղեմում, Նյու Յորքում և այլ քաղաքներում:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 զրից Մեծ պոետի մահըԹումանյանի մահվան, սուրճի վնասի և այլնի մասին պատմում են երևանցի տաքսիստները:

06 նստավայր Կոլա-մոլա խոտակերությունԵրևանցի բուսակերները պատ- մում են իրենց ընտրության մասին:

12 ՀարցազրույցՔառակուսուց դուրս«Կազա» հիմնադրամի տնօրենը` «Էսպաս» կենտրոնի առաջար- կած ծրագրերի և իրականացվող նախագծերի մասին:

14 Ժամանց Մեր ՕպերանԷքսկուրսիոն ծրագիր դեպի Օպերայի և բալետի ակադեմի- ական թատրոնի շենքի ընդերքը, ուր սովորաբար լինում են միայն պրոֆեսիոնալները:

18 ՑուցահանդեսՉտեսնված արվեստԳաֆէսճեան արվեստի կենտ- րոնի աշխատակիցները մի ցուցահանդեսի օրինակով բացատրում են արվեստի մատուցման մեխանիզմները:

23

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 2013

Page 5: Դեկտեմբեր 2013, #12 (22)
Page 6: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Մեծ պոետի մահըԹումանյանի մահվան, Երևանի ու Վիլնյուսի տարբերությունների, սուրճի

վնասի, վրանով հարսանիքների, ֆուռով արտադրվող մասնագիտությունների ու այլ թեմաների մասին են պատմում երևանցի տաքսիստները:

Դեկտեմբեր 201345

ՔԱՂԱՔԱՄԵՋ զրից

Page 7: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Մեկ-մեկ, որ շատ եմ հոգնում, կլիենտներիս հոգու հետ եմ խաղում կամ հումորներ եմ անում իրանց հետ: Վեր- ջում ծիծաղում ենք ու իջնում են: Մի անգամ մի հատ կնիկ նստեց ասեց՝ «գնանք Թումանյան»: Ես էլ ասի՝ ա՜յ մորքուր ջան, Թումանյաը մեռել ա, գնում ես Թումա- նյան, ի՞նչ անես: Էս կնիկը խառնվեց իրար, թե բա ո՞նց մեռել ա: Ասի՝ հա, չնայած էդքան էլ մեծ չէր, մի դասա- րանից ենք եղել: Էս կնիկը վայ-վույը դրեց: Սսկեց հարց- նել՝ բա թաղումը ե՞րբ ա, ո՞րտեղից ա սկսվում: Ես էլ ասում եմ՝ դե Օպերայից են վերցնելու: Զգացի՝ շատ ա նեղվում, ասում եմ՝ դե լավ, շատ մի նեղվեք, էդքան էլ լավ մարդ չէր՝ խեղճ Գիքորին քաղաք տարավ, Անուշն էլ մեռավ: Վերջը էդ կնգան հասցրի Թումանյան ու տենց էլ չհասկաց ա՝ ջոկել էր, որ ես լուրջ չէի խոսում իրա հետ ու դերի մեջ էր մտե՞լ, թե՞ լուրջ մտածում էր, որ Թու- մանյանը իզուր էսքան շուռ մեռավ:

***Մեր սաղ սերվիսում մենակ ես եմ երևանցի տղա, մնա- ցած ով որդեից ասես եկել ա: Ռայոններից են սաղ հի- միկվա երևանցիք, դրա համար էլ քշել չգիտեն: Սաղ կյանք քշածները յա´ էշ ա եղել, յա´ էլ ձի: Դե արի ու դրանց հետ նույն շոշի վրա յոլա գնա: Էլ չեմ ասում, որ քաղաքում ոչ մի բանի տեղ չգիտեն: Զաթի մեր քաղաքն էլ բեջուրա հասցեներով լցել ու չեն խնայել: Ասենք, մի գառաժն ու երկու շենքը արդեն առանձին հասցե ա դառնում: Օրինակ հենց էդ Մարտի 8 կոչվող փողոցը սաղ-սաղ 13 մետր ա: Ծիլ ու ծաղկի փողոց կա Երևա- նում, խաբա՞ր ես: Բա, իսկ մենք պիտի իմանանք՝ էն ռեսպուբլիկական ծննդատան մոտերն ա: Հլա փողոց- ների անունները մի յան, գոնե էդ անունները դյուզ- գյունի կպցնեն մարդ իմանա, որ փողոցի վրայ ա: Այ մտնում ես Վիլնուս հիանում ես, սաղ սիրուն ակու- րատնի գրած կպցրած:

***Երևանում երկու բանից ա պետք հեռու մնալ՝ բեսամթ սիրահարված զույգերից, որ փողոցն են անցնում, մեկ էլ քնած տաքսու շոֆեռներից, որ ռուլին շորորում են: Մի օր էս գազանանոցի դիքն եմ հելնում, մեկ էլ ջոկեմ՝ դեմիս տաքսու շոֆեռի աչքը կպել ա ու ավտոն մեկ էս կողմ ա գնում, մեկ էն կողմ: Սիգնալ եմ տալիս՝ չի զարթնում: Լավ ա կողքս մի հատ դեղձ էր դրած, վերց- րի ու յալա սրա ճակատին: Վեր թռավ, ջոկեց ինչն ին- չոց ա: Մեկ էլ թե բա՝ մերսի: Ասի՝ արա, մի կիլո դեղձ ստանամ, ի՞նչ մերսի:

***Սաղ հայ ընտանիքներում մի հատ ջին կա, ամսվա վերջում փողը պրծնում ա, ասում ես՝ ջի՛ն ջան, տես ի՞նչ ես անում: Էտ ջինն էլ որ չլնի՝ կորած ենք: Տենց էլ թող հանելուկ մնա, ով ա էդ ջինը: Ամեն մարդ թող իրա մեջ քցի բռնի, բայց ինքը կա: Ես իրա ցավը տանեմ:

***Ա ՜յ մարդ, էս ռադիոյով ինչ էշություն ասես դուս են տալիս: Բժիշկները խորհուրդ են տալիս 7-ից հետո հաց չուտել: Յա՜, մթամ էնքան հալի ենք, հիմա էլ իրիգունը հաց չուտե՞նք: Չնայած ես 7-ից հետո չեմ ուտում, բայց 12-ից հետո՝ պա՜հ, գնա գալիս եմ: Ես էլ էդ ժամին եմ գոր- ծից տուն գնում: Իսկ ի՞նչ պիտի անի առողջ տղամար- դը տուն մտնելուց հետո՝ իհարկե ուտի: Ու ուժինի սե- ղանը մանավանդ պիտի լիքը լինի՝ թթուն, կծուն, աղին տեղը: Կնգաս ցավն էլ տանեմ՝ ոսկին ինչ ա, բռլանտ ձեռներ ունի: Բայց դե չուրանամ, էդ էլ ասեմ, էս ռադիոն իմ ընգերն ա էլի սաղ օրը խոսում ա, ես էլ լսում եմ:

***Մեր հայ ծնողների համար մեր երեխեքի կյանքը բա- ժանվում ա երեք փուլի՝ կմեծանաս ինչ կուզես կանես, կամուսնանաս ինչ կուզես կանես, երբ որ ես էլ չեմ լի-

նի ինչ կուզես կանես: Բայց իտոգում վերջինն ա սաղ հարցերը լուծում: Ու էս մեր ասածով մենք մեզ էլ, մեր երեխեքին էլ քցում ենք, կներեք պիտի ասեմ, կղի մեջ: Էս երեխեն ասում ա՝ դե որ տենց ա, ուրեմն հերս ինձ սաղ կյանք պիտի պահի, ու դառնում ա դառմայեդ, իսկ եթե աղջիկ ա, շուտ փախնում ա, որ ինչ ուզի անի, բայց էդ էլ առանձին հարց ա. հո հիմա էլ կեսուրի թա- գավորությունում գերի չի՞ ընգնի: Էս մեր ավանդական երեք անհայտով հավասարումն էլ մնում ա օդից կախ: Իտոգում լավ ա 18-ից հետո ով ինչ ուզում ա անի՝ մեկ ա «չի կարելիով» մեկը երկուս չի դառնա:

***Արտասահմանում հենց մեկը հաջողության ա հասնում, սկսում են ման գալ յոթ պորտ էն կոմ հո հայ չի՞, բայց ստեղ մարդ որ մի քիչ հաջողության ա հասնում սկսում են 17 պորտ խորությամբ տակը փորել ու միսը ուտել: Հո մերը փչացած չէ՞ր, հերը նստել ա՞, թե խմել ա՞, կարող ա իրա հաջողությունը հոր փողերով ա՞: Ասա դե սթրվեք էլի՜: Բայց չէ, ասենք, խոսանք, բամբասենք: Սաղ էդ կո- ֆեն ա: Խոսքս լավ հիշի, քանի կոֆե խմելը ու էդ մի թի- քա բաժակի շուրջը ժամերով հավաքվելը չպրծնի, բամ- բասանքը մեր ազգից չի գնա: Օրը երեք անգամ հարե- վաններով հավաքվել կոֆե խմել կլնի՞: Դե բա երկորդ հա- վաքից հետո պիտի սկսի բամբասանքը, բա ինչի՞ց խոսան:

*** Ասում են` թող ամեն մեկը իրա գործով զբաղվի, ո՞նց զբաղվի՝ ապրել ա պետք, հաց ուտել ա պետք: Տարե- կան ֆուռով տնտեսագետ ու իրավաբան եք արտա- դրում, դրա համար մասնագետ ընտրելուց պետք ա մի քիչ լավ մտածել: Հետո էլ գնում են, սկսում են վարսա- վիր ու քարտուղար աշխատել ու սկսում են բողոքել, որ բարձրագույնի կրթությամբ տաքսի են քշում: Այ ախ- պեր, չքշեիր: Բայց հո սաղ չե՞ն կարա դիրեկտոր աշխա- տեն կամ հաշվապահ: Բայց չգիտեմ ինչի՝ սաղ դրա հա- մար են սովորում: Մի բան սխալ ա հմիկվա ջահելների մոտ ու էտ դեֆեկտը չի լինում դզել:

***Գիշերներն եմ քշում ու ամեն օր զարմանում եմ, թե էս մի թիքա քաղաքում ինչքան նառկաման ու ալկաշ կա: Տառականների նման գիշերները հելնում են քաղաք դրանք: Ու վատը էն ա, որ մի հատ վիտրիզվիծել էլ չկա՝ մարդ տանի բրախի: Չնայած մի անգամ Երևանում բացեցին՝ Մասիվում էր: Բայց երեք օր տևեց: Ասում են՝ թաղի հարևաններն են բողոքել, որ հանեն ռադ անեն: Ինչ-որ առաջինն էլ ռուս են տարել տեղ:

***Հմիկվա ժողովուդը ուրախանալ չգիտի: Էդքան քշում եմ, օրը մինիմում մի անգամ հարսանքավորների ավ- տոների կողով եմ անցնում: Նայում ես՝ զուգված զար- դարված, բայց դուդուկ դեմքով: Արա, ասա դուք հար- սանիք եք գնում, թե՞ պանիխիդա, մի հատ կողմնորոշ- վեք: Մեկ-մեկ դաժե անցնելուց ես եմ ռադիոս քոքում ու սիգնալ տալիս: Հիշում եմ աղջկաս ժամանակ՝ այ էդ հարսանիք էր: Վրան էինք խփել մեր հայաթում, էնքան ճոխ էր ու մեծ, որ փեսու տուն գնացող էլ չեղավ: 4 հատ 40 կիլոյանոց խոզ էի մորթել, Տաշկենտից եմիշ էի բերել տվել, պնդուկ, պոպոք: Մեր վախտ չեխականն էր մոդա ու էդ օրը չեխական ինչ ունեինք սեղանին էր:

***Առավոտը անցնում էի Դեմիրճյանով՝ Ազգային ժողովի գարաժի կողքովը: Դռները դարպասները կիսաբաց էին: Ոնց որ շվեյցարական ավտոսալոն լիներ՝ մի հատ նորմալ գնի մեքենա չկար: Տեսնում ես էդ ու հասկանում ես, որ էդ ավտոյի տերերը պառլամենտում նստած քո մասին կյանքում չեն մտածելու, որովհետև իրանք իրանց հարցերը վաղուց լուծել են:

Նե Թադևոսյան Առնոս Մարտիրոսյան

Խելահեղ գաղափարների իրականացում

Page 8: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Հայերը հայտնի են որպես մսակերներ, բայց Երևանի բուսակերները պնդում են, որ սա ընդամենը կարծրատիպ է ու «առողջ» ուտելիք կարելի է գտնել

մայրաքաղաքի յուրաքանչյուր ռեստորանում: Կանաչ ապրելակերպ նախընտրող մարդիկ պատմում են իրենց սիրած վայրերի, ճակատագրական որոշումների ու

«կոլա-մոլա խոտակերության» մասին:

Կոլա-մոլա խոտակերություն

Բուսակերային դրախտԱնպայման չի բուսակերը լինի կենդանիների կամ էլի ինչ-որ մեկի իրավունքների պաշտ- պան: Վաճառող-խորհրդատու Անահիտ Նանյանը, օրինակ, այսպես է բացատրում իր ընտրությունը. «Ես կենդանիների համար չեմ գժվում, ուղղակի չեմ ուտում նրանց միսը: Բայց դա ինձ չի խանգարում բնական կաշվից կոշիկներ հագնել՝ աշխատանքի բերումով շատ եմ ոտքի վրա լինում, ու արհեստական կաշին առողջությանս վնաս է»: Բուսակերությանը Անահիտն աստիճանաբար է եկել, ընդ որում, ճանապարհը անցել է հեռավոր Աֆրիկայով (փոխաբերական իմաստով). «12 տարեկանում որոշեցի, որ պի- տի գնամ Զիմբաբվե մի տեղ ուսուցիչ աշխատեմ, որ Աֆրիկայի երեխաները առանց գիր ու գրականության չմնան: Այստեղից էլ սկսվեց նույն Աֆրիկայի կենդանիներին չուտելու գաղափարը: Հիմա կարծում եմ, որ վերջին վայրի վագրի միսը չուտելը ոչ թե բուսակերի, այլ ուղղակի յուրաքանչյուր բանական մարդու պահվածք է: Էդպես էլ չկարողացա վերադառնալ միս ուտելուն՝ սպանված էակի գաղափարը մեկ ա՝ ինչ կենդանի էլ լինի՝ ուտել չի թողնում»: Անահիտը նաև վստահեցնում է, որ բուսական ուտելիք Երևանում կարելի է գտնել գրեթե ամեն տեղ, ամեն սրճարանում էլ կարելի է գտնել մի քանի տեսակի աղցան ու պաստա: «Էլ ավանդական ուտեստներ մատուցող վայրերի մասին չեմ խոսում՝ ժենգյալով հացը, տապակած կանաչիները, ղափամա՜ն: Հայաստանը դրախտ է բուսակերների համար»: Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա Անա- հիտի համար ամենահաճելի տեղը Green Bean սրճարանն է, որտեղ բացի հաճելի ու յուրահատուկ մթնոլորտից, կարելի է գտնել խիստ համեղ կապրեզե ու սենդվիչներ:

«Դու իմ խորովածից չես փորձել»Բուսակեր դառնում են տարբեր պատճառներով: Թարգմանչուհի Նարե Մկրտչյանը մինչև հիմա տհաճությամբ է հիշում այն օրը, երբ վերջին անգամ միս կերավ. «Ըն- տանիքիս հետ ճաշում էինք, մայրիկս մսով կոտլետներ էր պատրաստել: Չգիտեմ ինչի՝ ես մեկ էլ մտածեցի, որ հենց այս վայրկյանին իմ բերանում մահացած էակ է. շատ տհաճ ու վախենալու զգացում էր: Դրանից հետո արդեն յոթը տարի է՝ միս չեմ ուտում»: Քանի որ այս ամենը տեղի էր ունենում Հայաստանում, Նարեն սկզբում կարծում էր, որ միս չուտելն ինչ-որ տարօրինակ ամոթ բան է և գաղտնի էր պահում ընտանիքից: «Հարազատներս շատ ուշ հասկացան, որ ես բուսակեր եմ, ու հենց որ հասկացան՝ բոլոր բարեկամ-հարևաններով սկսեցին մայրիկիս մեղադրել, որ «էրե- խուն լավ չի նայում», — հիշում է Նարեն: — Ամեն հավաքույթի տղամարդկանցից մեկը անպայման պիտի ասի՝ «Դու ուղղակի իմ սարքած խորովածը չես կերել, դրա համար ես սենց խոսում: Այ որ իմ խորովածի հոտը քիթդ ընկնի, էդ կոլա-մոլա խո- տակերությունը կմոռանաս»:Այդպիսի հեքիաթային խորովածի հոտ, սակայն, Նարեի քիթը դեռ չի ընկել: Փոխարե- նը, ասում է, որ հաստատ չեմ դիմանա ոչ մի բուսակերային սենդվիչի կամ պանի- նիի հոտին. «Դա իմ սովորական երեկոյան ուտելիքն է, հատկապես, երբ որ տանը չեմ»: Իսկ տնից դուրս բուսակերային խոհանոցին նա առնչվում է EcoPub-ում. «Այստեղ կարելի է և բուսակերային սենդվիչներ, և համեղ կոկտեյլներ և հաճելի մթնոլորտ գտնել, — վստահեցնում է Նարեն, — դե, լավ երեկոյի համար էլ ի՞նչ է պետք»:

Դեկտեմբեր 2013

ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

67

Page 9: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Դեպի արևելքԲուսակեր դառնալը բարդ բան չէ: Մսից հրաժարվելը ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեբա- նորեն է դժվար: Բայց որ սովորում ես, հասկանում ես, որ այսպես շատ ավելի հեշտ ու ճիշտ է: Դրանում համոզված է յոգայի ուսուցիչ Հրանտ Դանդուրովը: Նա միֆ է համարում նաև այն, թե միս չուտելով հնարավոր չէ մկանները զարգացնել: Բերում է մի վառ օրինակ. Գերմանիայի ամենաուժեղ մարդը՝ Պատրիկ Բաբումյանը, որը վեր- ջերս Տորոնտոյում 10 կիլոմետր քայլեց՝ կես տոննա բեռը ուսերին, աշխարհի ամենա- հայտնի բուսակերներից է: Երևանում, ճիշտ է, չկան զուտ բուսակերների սրճարաններ կամ ռեստորաններ, բայց վերջերս ավելի ու ավելի շատ վայրերում կարելի է գտնել առանձին բուսակե- րային ճաշացանկ. «Երևի ամենաբազմազան բուսակերային մենյուն ունեն արևե- լյան ռեստորանները, — արձանագրում է Հրանտը: — Արևելյան խոհանոցը ընդհան- րապես շատ vegetarian-friendly է: Հայկականն էլ, ի դեպ: Մենք հազար տեսակի բան- ջարեղենային ճաշատեսակներ ունենք, գարնանը հազար տեսակի կանաչի ենք պատ- րաստում, բայց միևնույն է՝ որ մեկին հարցնես հայկական ուտեստը ո՞րն է, կասի՝ խո- րովածը: Բայց աշխարհի բոլոր երկրներում էլ խորոված պատրաստում են»: Այն հարցին, թե որտեղ է ինքը սիրում բուսական ուտեստներ համտեսել, Հրանտը նշում է Նալբանդյան փողոցի վրա գտնվող Lagonid ռեստորանը. «Այստեղի ֆալա- ֆելը հրաշալի է»,— ասում է նաև, բայց ավելացնում, որ լավ ֆալաֆել կամ հումուս կարելի է գտնել քաղաքի գրեթե բոլոր արևելյան ռեստորաններում:

Վարակիչ սովորությունՏարեցտարի ավելանում է և բուսակերների, և յոգայով զբաղվողների, և ընդհան- րապես առողջ ապրելակերպ նախընտրողների թիվը: Նրանցից մեկը տնտեսագետ Թամարա Հարությունյանն է, որը մսից հրաժարվեց առողջական խնդիրների պատ- ճառով: «Սկզբում, իհարկե, դժվար էր, բայց արդյունքն այնքան ակնհայտ էր, որ ես որոշեցի բուսակեր դառնալ, — պատմում է Թամարան: — Ծնողներս սկզբում չէին հասկանում, թե «էս աղջիկն էս ի՞նչ ա անում», բայց մի երկու տարի հետո հարմար- վեցին ու նույնիսկ որոշեցին իրենք էլ փորձել: Հիմա ամբողջ ընտանիքս բուսակեր է՝ ծնողներս, եղբայրս, հարսս, նույնիսկ պապիկս: Ճիշտ է, պապիկս ինքնակամ չի բուսակեր դարձել, ուղղակի մեր տանը միսը շատ հազվագյուտ բան է դարձել»: Թամարայի կարծիքով՝ հայերի ահավոր մսակեր լինելը կարծրատիպ է, իսկ տատիկ- ներին համոզել, որ տղամարդն առանց միս կկշտանա, անհնար բան է թվում. «Բայց իմ ամուսինը, օրինակ, սովից չի բողոքում: Ամեն ինչ կնոջից է կախված՝ եթե կինն իսկապես համեղ է պատրաստում, կարևոր չէ, նրա ձեռքի տակ գառան միս է, թե սունկ ու պաստա»: Ըստ Թամարայի՝ հատկապես համեղ պատրաստում են Janli ռեստորանի խոհարար- ները. «Շատ եմ սիրում իրենց թաբուլեն, որովհետև ճիշտ ձևով են պատրաստում՝ շատ կանաչի ու քիչ բլղուր: Մեկ էլ Janli-ում անպայման ֆալաֆել է պետք փորձել՝ հիասքանչ ուտեստ է»:

Կարինա Ղազարյան Առնոս Մարտիրոսյան

Page 10: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Բանկայինն ու մարդկայինը մեկտեղ

Զարգացման Հայկական Բանկի աշխատակիցները պատմում են բանկի ու իրենց մասնագիտական առանձնահատկությունների մասին:

Գրիգորի Զաքարյան ԶՀԲ Վարչության անդամ, գլխավոր գանձապետ

Արդեն ավելի քան տասը տարի է, ինչ աշխատում եմ Զարգացման Բանկում: Դեռ այն ժամանակ համոզվե- ցի, որ այս հաստատությունը կայացած կորպորատիվ մշակույթ ունեցող և երիտասարդ կադրերին կատարե- լագործվելու ու առաջընթացի լայն հնարավորություն ընձեռող ընկերություն է։ Կարճ ժամանակում մեծ հա- ջողություններ և մասնագիտական աճ գրանցեցի: Աշ- խատանքին զուգահեռ ավարտեցի նաև իմ համալսա- րանական ուսումը, դարձա գիտությունների թեկնածու: Զարգացման Բանկում եմ գտել նաև իմ երկրորդ կեսին: Ասել է, թե կյանքիս կարևորագույն ձեռքբերումներին հա- սել եմ բանկում` կրթություն, աշխատանք, ընտանիք։ Մեր բանկն աչքի է ընկնում նաև իր հավատարիմ հա- ճախորդներով, որոնք 20 տարուց ավելի համագործակ- ցում են մեզ հետ, ինչը, կարծում եմ, վստահության լա- վագույն առհավատչյան է: Համոզված եմ, որ նորան- կախ Հայաստանում կայացման իր երկար ու դժվար ճանապարհն անցած բանկը շահել է հանրության մեծ հատվածի վստահությունը:

Աննա Անանյան Հաճախորդների սպասարկման վարչության ղեկավար

12 տարի առաջ էր, երբ ոտքս առաջին անգամ դրեցի Զարգացման Հայկական Բանկ՝ որպես համալսարա- նից ուղարկված հերթական պրակտիկանտ: Բանկային գործն ինձ միշտ էր հետաքրքրել՝ հստակ խնդիրներ, հաշվարկներ, նոր լուծումներ, հետաքրքիր շփումներ, անընդհատ զարգացում: Այս ընթացքում աշխատել եմ բանկի մի շարք ստորաբա- ժանումներում՝ ավելի խոր և բազմակողմանի ուսումնա- սիրելով բանկային գործը: Իմ կարևոր ձեռքբերումների շարքում պետք է անպայ- ման նշեմ այն համոզմունքը, որ անհնարին ոչինչ չկա. աշխատանքային պրոցեսում հաճախ ի հայտ են գալիս անհաղթահարելի թվացող իրավիճակներ, նպատակա- յին խնդիրներ, սակայն դրանց անպայման կարելի է հասնել: Անհրաժեշտ է աշխատասիրություն և առողջ ու պատրաստակամ թիմ:Վերջին տարիներին աշխատելով բանկի հաճախորդնե- րի հետ` անչափ կարևորում եմ առաջին հերթին լսելու ունակությունը, քանի որ պետք է կարողանալ լսել և խո- րապես հասկանալ հաճախորդի խնդիրները, երկրորդ՝ հավասարակշռվածությունը, դժվար իրավիճակներում արագ և ճիշտ լուծումներ գտնելու ունակությունը, և եր- րորդ՝ համբերատարությունը, ցանկացած տեսակի մարդ- կանց հետ շփվելու, համաձայնության գալու ունակությունը: Ղեկավարելով բանկի ամենադինամիկ ստորաբաժանու- մը՝ չափազանց կարևորում եմ զարգացման ձգտումը: Շարժվելով ժամանակին զուգընթաց՝ մեր հաճախորդնե- րի համար անընդմեջ նոր պրոդուկտներ և հնարավորու- թյուններ ենք ստեղծում, որը, ի դեպ, մեր բանկի կարգա- խոսն է՝ լինել մեր հաճախորդի առաջընթացի ուղեկիցը:

Լուսինե Սիմոնյան«Ավան» մասնաճյուղի հաճախորդների սպասարկման բաժնի առաջատար մասնագետ

Երբ հաճախորդն առաջին անգամ է առնչվում բանկային գործի հետ, ակամայից կաշկանդվում է։ Իմ խնդիրն է ստեղծել անմիջական մթնոլորտ, որպեսզի մեր ծառա- յություններին դիմած յուրաքանչյուր մարդ իրեն ապահով ու վստահ զգա։ Իմ զենքն իմ ժպիտն է, ես չեմ կարող առանց ժպտալու դիմավորել այցելուին։ «Առավոտյան երբ մտնում ենք բանկ և տեսնում քո ժպիտը, ամեն ինչ իր տեղն է ընկնում», — ասում են հաճախորդները։ Դրա- նից լավ գնահատական կա՞։ Ես սիրով եմ աշխատում հաճախորդների հետ, որոնք տարբեր են, յուրովի հետաքրքիր, իսկ երբեմն` զավեշ- տալի։ Շատ պապիկներ ու տատիկներ կարծում են, թե բանկոմատի հետևում ինչ-որ մեկը կա, ով փողն իրենց է տալիս։ Մի պապիկ եկել ու բանկոմատը թակում էր` սպասելով, թե երբ դուռը ներսից կբացեն։ Մի անգամ էլ մեկ այլ տարեց մարդ վրդովված մտավ մասնաճյուղ՝ հարցնելով. «Երեկ ո՞ւր էիք, մի ժամ թակել եմ դուռը, սպասել ու հեռացել»։ Մենք պատասխանեցինք, որ մեր աշխատանքը ժամը 18-ին է ավարտվում, իսկ նա ավելի վրդովված հարցրեց. «Բա ինչո՞ւ եք բանկոմատի գլխին փակցրել 24 ժամ»։ Լավն են մեր հաճախորդները, իս- կապես, նրանց շատ եմ սիրում։

Դեկտեմբեր 201389

ՔԱՂԱՔԱՄԵՋ Թիմ

Page 11: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Զարգացման Հայկական Բանկ Հայաստանի բանկային ոլորտում Զարգացման Հայկական Բանկը 23 տարվա կենսագրություն ու նոր որակի բիզնես-մշակույթ է ամրագրել։ Ֆինանսական համակարգ մտնելով 1990-ին` մեր երկրի առջև կանգնած լուրջ մարտահրա- վերների պայմաններում, Զարգացման Բանկը որդեգրել է կայուն ու թափանցիկ գործելաոճ։ Ստեղծելով կորպորատիվ հարաբերություննե- րի, փոքր ու միջին բիզնեսի զարգացման հու-

Նաիր Յան / գովազդային Սուրեն Մանվելյան

Մեսրոպ Հովհաննիսյան Վարկավորման և ներդրումների վարչության սպառողական վարկերի բաժնի առաջատար մասնագետ

Բանկային գործում չկան մանրուքներ։ Ամեն ինչ պետք է բացատրվի հաճախորդին, որպեսզի ոչ մի բան կաս- կածելի ու անհայտ չմնա։ Չէ՞ որ մարդիկ հազար ու մի խնդիրներ ունեն, եթե քեզ են դիմել, ուրեմն խնդրի լու- ծում են ակնկալում հենց քո բանկից։ Երբ վարկը ձևակերպվում է, այնքան ուրախ և հուսա- դրված են հեռանում հաճախորդները, որ իրենց բարձր տրամադրությունն ակամայից ինձ էլ է փոխանցվում։ Մի անգամ աշխատանքային սեղանի շուրջ խմբված` քննարկում էինք հաճախորդին վարկ տրամադրելու գործարքի մանրամասները։ Երբ վարկը հաստատվեց, հաճախորդն ուրախությունից վեր թռավ, գրկեց ու համ- բուրեց ինձ։ Անակնկալի եկա, բոլորը զարմացած մեզ էին նայում։ Այսպես էլ բանկայինն ու մարդկայինը մեկ- տեղելով՝ աշխատում ենք։

Զարուհի Ոսկանովա Հաճախորդների սպասարկման վարչության անկանխիկ գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ

Աշխատանքիս բնույթն այնպիսին է, որ օրական մի քանի տասնյակ հաճախորդ է դիմում ինձ ̀յուրաքանչյուրը տար- բեր բնավորության, սովորույթների և ինտելեկտի։ Պետք է փորձել հնարավորինս մատչելի ներկայացնել յուրաքան- չյուր ծառայության գործընթացը, որպեսզի հաճախորդը դժգոհ չհեռանա բանկից։ Հաճախորդի հետ շփումը շատ հետաքրքիր գործընթաց է. անհրաժեշտ է որոշ չափով հոգեբան լինել։ Բավական է մեկ անգամ նայեմ հաճա- խորդին ու անսխալ կասեմ, թե կոնկրետ որ ծառայության համար է դիմել բանկ։ Անքննելի է մարդու հոգին. շատ հաճախ մեր այցելունե- րը փորձում են գաղտնի պահել իրենց ֆինանսական կարողությունները և նույնիսկ թաքցնում են իրենց ըն- տանիքի անդամներից։ Եղել է դեպք, երբ ամուսինները միաժամանակ միմյանցից գաղտնի եկել էին մեզ մոտ բանկային հաշիվ բացելու: Ապակու մի կողմում կինն էր նստած, մյուս կողմում` ամուսինը։ Կռահելով իրավիճակը՝ երկուսն էլ սկսեցին աշխատակիցներիս հետ ձայնը կեղ- ծելով խոսել` կասկածները ցրելու նպատակով։

Տիգրան Անտինյան Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ

Արդեն մոտ երկու տարի է աշխատում եմ Զարգացման Բանկում։ Աշխատանքային կարիերայիս սկիզբն ուսանո- ղական պրակտիկան է եղել։ Հարկ է նշել, որ հաջողու- թյուններ ամրագրելու լուրջ նախադրյալներ կան այս- տեղ, քանի որ Զարգացման Բանկը ստեղծում է հնարա- վորություններ մասնագիտական ներուժդ օգտագործելու` ի նպաստ քեզ ու բանկի։ Արդյունքը շոշափելի է` մասնա- գիտական առաջընթաց, աճող կարիերա և աշխատա- վարձ։ Խրախուսելու ավելի լավ միջոց չեմ պատկերաց- նում։ Ինձ դուր է գալիս մեր բանկի առողջ մթնոլորտը. մարդկային ջերմ հարաբերությունների և թիմային պատ- րաստակամության շնորհիվ յուրաքանչյուր աշխատակից հաճույքով է սկսում իր աշխատանքային օրը։

սալի նախադրյալներ` ընկերությունը 23 տար- վա ընթացքում քայլ առ քայլ կատարելագոր- ծել է մատուցվող ծառայությունների որակը, վերազինել ու արդիականացրել սպասարկ- ման գոտիները։ Բացի գլխամասային գրասենյակից, բանկն ունի 7 մասնաճյուղ, որոնք իրենց գործունեու- թյունն են ծավալում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում և Արցախում։ Ընկե- րության գերխնդիրն է բանկային համակար-

գում զարգացող նոր տեխնոլոգիաների կիրառ- մամբ յուրաքանչյուր հաճախորդին մատու- ցել բարձրակարգ ծառայություններ, դառնալ նրանց դրամական միջոցների վստահելի պա- հապանը։ Բանկը տարեցտարի համալրվում է երիտասարդ ու խոստումնալից կադրերով։ Աշխատանքի ընդունվելով այստեղ` նրանց մասնագիտական կյանքը կապվում է Զարգաց- ման Բանկի հետ. պատճառն առողջ ու տրա- մադրող մթնոլորտը, բարձր պրոֆեսիոնալիզ-

մի վրա դրված աշխատանքային հարաբերու- թյուններն ու մասնագիտական նոր որակներ ձեռք բերելու հնարավորություններն են։ Քաղաքակիրթ ու բարեկիրթ մոտեցում յուրա- քանչյուր հաճախորդին, փոխհարաբերու- թյունների ու գործարքների մատչելի պայման- ներ, քաշքշուկները շրջանցող ճկուն մարտա- վարություն, ահա այն առանձնահատկու- թյունները, որոնք այցելուները նկատում ու գնահատում են։

Մեր կայքը՝ www.armdb.com

Page 12: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Ավանդական անակնկալներ ու անակնկալ ավանդույթներ

Հեռահաղորդակցությունը մեր առօրյա կենցաղի անբաժանելի մասն է դարձել իր բոլոր դրսևորումներով: Ու քիչ են կազմակերպությունները, որոնք առաջարկում

են հեռահաղորդակցական գրեթե բոլոր ծառայությունները: Եթե դրան գումարենք հաճախորդներին մատուցվող բարձրորակ ծառայություններն ու ճկուն սակագնային

փաթեթները, նման ծառայություն մատուցող կազմակերպությունների շրջանակն էլ ավելի կնվազի: Դրանցից է Ucom ընկերությունը:

Դեկտեմբեր 2013

ՔԱՂԱՔԱՄԵՋ Համացանց

1011

Page 13: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Եռապատում Ucom-ը շարունակում է հավատարիմ մնալ հաճախորդ- ներին անակնկալներ մատուցելու իր ավանդույթին: Այս անգամ մատուցվող անակնկալների ընտրանին է՛լ ավելի է ընդլայնվել: Բաժանորդների թվի աճին զուգահեռ ըն- կերությունն ավելացնում է նրանց մատուցվող ինտերնետ կապի արագությունները, այսպիսով՝ յուքոմասերներն այսուհետ հնարավորություն են ունենում համացանցում անցկացրած ժամանակի ՕԳԳ-ն հասցնել առավելագույ- նի: Այսուհետ ինտերնետային ծառայության սպառողնե- րին Ucom ընկերությունը մատուցում է հետևյալ արագու- թյունները (ինչպես միշտ անփոփոխ գներով)՝ Unet Starter` 8000 դրամ և 12 Mbps, Unet Basic ̀12 000 դրամ և 15 Mbps, Unet Ultra` 15000 դրամ և 22Mbps: Triple (ինտերնետ, հե- ռուստաալիքներ, հեռախոսակապ) փաթեթները նախ- ընտրողների համար սահմանվել են 20, 25, 35 Mbps ին- տերնետային արագություններ՝ համապատասխանաբար Classic, Rock և Jazz փաթեթների համար՝ կրկին անփո- փոխ գնացուցակով:Գերարագ ինտերնետը վաղուց արդեն հաճույքից անցել է անհրաժեշտության տիրույթ: Այսօր հենց կայուն ու ան- խափան ինտերնետի միջոցով են սպառողներն իրակա- նացնում ամենօրյա գործնական, կենցաղային գործա- ռույթները՝ կատարելով ցանցային առևտուր, վճարումներ, զանազան գործարքներ և այլն: Քաջ գիտակցելով իր հաճախորդների կարիքները՝ Ucom ընկերությունը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ համատեղ իր հավատարիմ հաճախորդների համար հանդես է գա- լիս նոր առաջարկով: Միավորելով իրենց հնարավորու- թյունները՝ այս երկու ընկերությունները սպառողին են հրամցնում վարկավորման բացառիկ պայմաններով ու աննախադեպ ցածր` տարեկան 6% տոկոսադրույքով, սպառողական վարկային քարտ: Բաժանորդների հանդեպ հոգատարությունը որպես առանցքային քաղաքականություն որդեգրած այս ընկե- րությունը թողարկեց այս քարտը, որպեսզի կազմակեր- պության ծառայությունների սպառողները հնարավորու- թյուն ունենան ձեռք բերել ժամանակակից տեխնիկա: Համատեղ վարկային քարտը հնարավորություն կընձե- ռի Triple Play Classic, Rock և Jazz ծառայություններից առնվազն վեց ամիս օգտվող բաժանորդներին ստանալ արտոնյալ վարկային գիծ և կատարել էլեկտրոնիկայի ու կենցաղային տեխնիկայի գնումներ գործընկեր Zigzag, Aray, Technolife, Fine, Vega խանութներից:

Վարկային գիծը տրամադրվում է մինչև 400 հազար դրա- մի չափով, մարման ժամկետը սահմանվում է մինչև 12 ամիս: Դեռ ավելին, վարկային գիծը տրամադրվում է առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, իսկ քար- տի սպասարկման համար միջնորդավճար չի գանձվում:

Տոնական Ucom-ի անակնկալներին արդեն քաջատեղյակ սպառող- ների պահանջներն ու սպասումներն ամանօրյա տոներին եռապատկվում են: Իր յուրաքանչյուր սպառողի և, առհա- սարակ, երևանցիների համար տարեվերջյան տոներն իսկական խանդավառության վերածելու համար Ucom-ը մասնակցում է դեկտեմբերի 10-ից Հյուսիսիային պողո- տայում մեկնարկող Ամանորյա տոնավաճառին: Միջոցա- ռումն ինչպես միշտ կազմակերպում է Pascal & Diodato սրճարանը: Ucom ընկերությունն էլ այս տարի, բացի կազմակերպչական աջակցությունից, նաև միջոցառման գլխավոր հովանավորն է: Տոնավաճառը, որի շրջանակ- ներում Հյուսիսային պողոտան լցվում է Ամանորի ու Սուրբ ծննդյան պարագաներով, ուտեստներով, խմիչք վաճառող տաղավարներով, արդեն հասցրել է սիրվել ու վերածվել է ավանդույթի: Այստեղ ամեն ոք կգտնի բնակարանն ու տոնական սեղանները զարդարելու համար նախատես- ված պարագաներ, գումարած՝ հեքիաթային ու տոնական տրամադրությունը, երբ ամեն տաղավար յուրովի է ըն- դունում իր հաճախորդին, իսկ յուրաքանչյուր անկյունից լսվում են տոնական երգեր: Հյուսիսային պողոտայի ամա- նորի գլխավոր խորհրդանիշ կանաչ ծառն է՛լ ավելի կկա- նաչի՝ շնորհիվ Ucom ընկերության տարբերանշանի, որի ոճային լուծումներով էլ այն զարդարված կլինի: Իսկ երկու մետրանոց Ձմեռ պապիկը կզարմացնի ոչ միայն մանուկ- ներին, այլև նրանց ուղեկցող մեծահասակներին: Իսկ երբ տաղավարից տաղավար անցնելուց հետո սիրտն ու հոգին ցանկանան ջերմանալ, կարող են վայելել համեր- գային կատարումները, որոնց պակասը տոնավաճառի ընթացքում չի զգացվի: Մատուցվող տաք թեյն էլ չի թող- նի, որ ցուրտը խոչընդոտի տոնական հեքիաթին:Փաստորեն, տոնական ամիսն իրոք լի է անակնկալներով ու իրադարձություններով. տանը՝ համակարգչի առջև, բացօթյա` տոնավաճառին, թե տեխնիկա գնելիս՝ Ucom ընկերությունը միշտ ձեր կողքին է: Իսկ Ucom-ի նոր անա- կնկալներին երկար սպասելու կարիք չի լինի:

Ucom-ի աջակցու- թյամբ դեկտեմբերի 10-ից Հյուսիսիային պողոտայում կանց- կացվի ամանորյա տոնավաճառ

Արսեն Հայթյան / գովազդային Բիայնա Մահարի

Page 14: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Քառակուսուց դուրս

16 տարի առաջ շվեյցարական «Կոմիտաս» երգչախումբը համերգներով Հայաստան ժամանեց և տեսնելով երկրի տնտեսական ծանր վիճակը, որոշում կայացրեց հիմնել «ԿԱԶԱ» Շվեյցարիա-

Հայաստան բարեգործական միությունը, որը հետագայում Հայաստանում գրանցվեց որպես շվեյցարական մարդասիրական հիմնադրամ: Այսօր արդեն հիմնադրամը երկու կրթական

կենտրոն ունի` Երևանում «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային և Գյումրիում սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնները: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Մինասյանը պատմում

է «Էսպաս» կենտրոնի առաջարկած ծրագրերի և իրականացվող նախագծերի մասին:

Որո՞նք են եղել հիմնադրամի հիմնական նպատակ- ները և ինչպե՞ս է ստեղծվել «Էսպաս» կենտրոնը:— Հիմնադրամի հիմնական նպատակը բավականին պարզ է, բայց միևնույն ժամանակ դժվար իրականա- նալի, հիմնադրամը միտված է նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը: Հիմնադրման պահից ի վեր իր բազմազան ծրագրերի միջոցով հիմնադրամը փորձում է մեր երկրի քաղաքացիների համար երկրում մնալու և կայանալու հնարավորություններ ստեղծել: «ԿԱԶԱ» հիմնադրամի գործունեության զգալի մասն ի սկզբանե աղետի գոտում է ծավալվել, մասնավորապես՝ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում: Տարիների ընթացքում մարդասիրական բնույթի տարբեր աշխա- տանքների հետ մեկտեղ, հիմնադրամը մոտ 40 շինա- րարական նախագծեր է իրականացրել` հիվանդանոց- ներ, դպրոցներ, վերականգնողական կենտրոններ, համայնքային կենտրոններ և այլն: Հետագայում գոր- ծունեության շրջանակներն ընդլայնվեցին նաև դեպի գյուղատնտեսության և այլընտրանքային զբոսաշրջու- թյան ոլորտներ: Տարիների փորձը ցույց տվեց, սակայն, որ Հայաստա- նում առկա կարիքների բավականին մեծ մասն անհրա- ժեշտ է կրթության միջոցով լուծել: Այդ իսկ պատճառով հիմնադրամը Գյումրի և Երևան քաղաքներում ստեղ- ծեց կրթամշակութային և սոցիալական զարգացման երկու կենտրոններ, որտեղ այսօր մի շարք կրթական ծրագրեր են իրականացվում, ինչպես մանուկների և երիտասարդների, այնպես էլ մեծահասակների համար:«Էսպաս» թարգմանաբար նշանակում է տարածք, հար- թակ: Նալբանդյան 29 հասցեում գտնվող մեր կենտ- րոնը մի տեղ է, հարթակ, որտեղ երիտասարդները կարող են միմյանց հետ տարբեր մտքեր փոխանակել, հետաքրքիր մարդկանց հանդիպել և կրթական բազ- մազան մեթոդների միջոցով միասին որոշակի նախա- գծեր իրականացնել:Մեր կենտրոններում գործում է բաց դռների քաղա- քականություն` ցանկացած մեկը կարող է մասնակից դառնալ մեր ծրագրերին: Ձեր կենտրոնը աջակցում է երիտասարդներին աշ- խատանք գտնել: Հիմնականում ո՞ր ոլորտներում է դա նրանց հաջողվում: — Երիտասարդների զբաղվածությունը և Հայաստա- նում նրանց տնտեսական մասնակցության մակարդա- կի բարձրացումը, թերևս, կենտրոնի կարևորագույն խնդիրներից մեկն է: Այս պահին զբաղվածության շուրջ

մեր ծրագրերը կարելի է երկու խմբի բաժանել: Առա- ջինն աշխատաշուկայում կողմնորոշվելու և սկզբնա- կան աշխատանքային փորձ ձեռք բերելու համար որո- շակի հմտություններ զարգացնող դասընթացների շարքն է, քանի որ մեծ է այն երիտասարդների թիվը, որոնք բարձրագույն կրթություն ունենալով հանդերձ, առկա աշխատաշուկայում իրենց առաջին քայլերն անե- լու մեծ դժվարություն ունեն: Միաժամանակ բավա- կան շատ են այն երիտասարդները, որոնք բավարար օտար լեզվի իմացություն ունեն, սակայն դժվարանում են միայն լեզվի իմացությամբ աշխատանք գտնել: Նման երիտասարդներին աջակցելու համար արդեն տարի- ներ շարունակ կենտրոնն առաջարկում է երիտասարդ զբոսավարների պատրաստման դասընթացը, որն, ի դեպ, իրականացվում է ինչպես առկա հանդիպումների, այնպես էլեկտրոնային ուսուցման միջոցով: Վերջինս նախատեսված է հիմնականում մեր մարզաբնակ երի- տասարդների համար: Մոտ 7 ամիսների ընթացքում դասընթացի մասնակիցները 16 տարբեր առարկաներ են ուսումնասիրում, ինչպես նաև հիմնադրամ այցելող զբոսաշրջիկների խմբերի հետ աշխատելով՝ գործնա- կան զբոսավարության հստակ փորձ են ձեռք բերում:

Դեկտեմբեր 20131213

ՔԱՂԱՔԱՄԵՋ Հարցազրույց

Page 15: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Հարկ է նշել, որ հիմնադրամը զբոսաշրջության ոլոր- տում համագործակցում է մի շարք կառույցների հետ, որը հնարավոր է դարձնում աջակցել դասընթացի շրջանավարտներին հետագա աշխատանքի տեղավոր- մանը: Մեծ ուրախությամբ պետք է ասել, որ այս դաս- ընթացի արդյունքները բավականին դրական են, մեր մասնակիցների մեծ մասը դասընթացի ավարտից հե- տո զբոսաշրջության ոլորտում աշխատանք է գտնում: Ինչպիսի՞ն է ձեր դասընթացներին մասնակցելու կար- գը: Արդյոք կենտրոնի կողմից առաջարկվող դասըն- թացները վճարովի՞ են:— Որակյալ կրթական միջոցառումները աշխարհի բոլոր երկրներում, անշուշտ, ֆինանսական ներդրում- ներ են պահանջում, սակայն Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններում անհնարին կլիներ մեր կողմից առաջարկվող դասընթացների բոլոր ծախսե- րը պահանջել մասնակիցներից: Մյուս կողմից՝ երի- տասարդների մոտ առողջ տնտեսական մասնակ- ցության մշակույթի ձևավորման մեծ անհրաժեշտու- թյուն եմ տեսնում այսօր: Այդ իսկ պատճառով գրեթե մեր բոլոր դասընթացների համար մշակել ենք համա- ֆինանսավորման մոդել, որը ևս հայկական իրակա- նության մեջ նորություն է: Դասընթացի մասնակցու- թյան արժեքի մեծ մասն ապահովում է հիմնադրամը, սակայն մասնակիցը ևս կատարում է իր ներդրումը: Նշեմ նաև, որ կարևորում ենք անվճարունակ երիտա- սարդների ներգրավումը նման ծրագրերում, այդ իսկ պատճառով նման դեպքերում մասնակցի ներդրումը կարող է ֆինանսականից զատ նաև այլ արտահայ- տում ունենալ: Արդյոք իրականացնո՞ւմ եք նաև քաղաքացիական կրթության ծրագրեր:— Անշուշտ, երիտասարդների շրջանում քաղաքացիա- կան գիտակցության բարձրացումը հիմնադրամի ուշա- դրության կենտրոնում է: Այս փաստը կարևոր է ընդ- գծել և լավ հասկանալ, քանի որ ցանկացած երկրի կա- յուն զարգացման համար երկրում հաջողակ մասնա- գետների առկայությունն անհրաժեշտ է, բայց ոչ բա- վարար: Այսօր ժամանակն է խոսել ոչ միայն հաջողակ երիտասարդ կադրերի, այլև քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող երիտասարդ կադրերի մասին: Անկախ իր մասնագիտությունից, ՀՀ ակտիվ երիտա- սարդ քաղաքացին այն երիտասարդն է, որն այսօր հստակ գիտակցում է, որ Հայաստանն իր տունն է և այն, ինչ կատարվում է իր երկրում, կատարվում է ան- ձամբ իր հետ և որոշակի առումով իր պատասխանա- տվության շրջանակներում: Այս ոլորտում Հայաստա- նում աշխատելու դեռ շատ տեղ ունենք, այդ իսկ պատ- ճառով արդեն մի քանի տարի Երևանի և Գյումրիի կենտրոններում հարյուրավոր երիտասարդների հետ միասին իրականացնում ենք «Հայաստանի երիտա- սարդ քաղաքացիներ» կրթական ծրագիրը, որն իրա- կանում համարում եմ մեր երկրում երիտասարդների քաղաքացիական կրթության ոլորտում գոյություն ունեցող ամենալուրջ ծրագրերից մեկը: Ծրագիրը երի- տասարդներին հնարավորություն է ընձեռում իրենց հետաքրքրություններին համապատասխան, այսպես կոչված ակումբ-խմբեր ստեղծել (կինոդիտման ակումբ, արվեստի ակումբ, մարդու իրավունքների ակումբ և այլն): Բոլոր ակումբները գործում են մեկ տարվա

կտրվածքով և ղեկավարվում են երիտասարդ ակում- բավարների կողմից, որոնք, ի դեպ, կամավորներ են: Ամեն տարի հիմնադրամի կողմից ընտրվում են մոտ 30 կամավոր ակումբավարներ, որոնք նախ ծանոթա- նում են երիտասարդական աշխատանք (youth work) հասկացությանը, որը պետք է ասել, Հայաստանում դեռ այնքան էլ հայտնի չէ, այնուհետև իրենց հասակա- կիցների հետ աշխատելու համար տարվա ընթացքում չորս անգամ վերապատրաստվելով հիմնադրամի կող- մից զարգացնում են ակումբավարման իրենց հմտու- թյունները: Ակումբները վարելու մեր հիմնական մե- թոդաբանությունը ոչ ֆորմալ կրթությունն է, քանզի կրթության հենց այս տեսակն իր ամբողջ էությամբ միտված է քննադատական մտածելակերպի, սեփական պատասխանատվության, նախաձեռնողականության և ակտիվ քաղաքացիության խթանմանը: Պետք է նշեմ, որ մեկ տարի մեզ հետ աշխատած կա- մավորների մոտ մտածելակերպի և վարվելակերպի հսկայական փոփոխություններ ենք նկատում: Այս անձնային փոփոխությունները հստակ կերպով նպաս- տում են երիտասարդների կրթական առաջադիմու- թյան բարելավմանը, զբաղվածության հնարավորու- թյունների ստեղծմանը և, որ ամենակարևորն է, սե- փական երկրի վերաբերյալ պատասխանատվության զգացման բարձրացմանը: Նախատեսո՞ւմ եք իրականացնել նոր ծրագրեր:— Այս տարի մի նոր հետաքրքրիր միտք ունենք, որը փորձարկելու ենք արդեն իսկ շատ շուտով: Ցանկա- նում ենք խթանել բոլոր այն երիտասարդներին, ովքեր երազում են կյանքի կոչել հստակ գաղափար: Խոսքս երիտասարդների սոցիալական ձեռներեցության նա- խագծի մասին է, որտեղ առաջին հերթին ցանկանում ենք երիտասարդներին իրենց սեփական ներուժը գի- տակցելու հնարավորություն տալ, այնուհետև միասին ուսումնասիրել սոցիալական ձեռներեցության գա- ղափարը և մի շարք մեթոդներ կիրառելով զարգացնել սեփական գաղափարը կյանքի կոչելու համար անհրա- ժեշտ մի քանի հմտություններ: Որո՞նք են «Էսպասի» առանձնահատկությունները: — Առաջին հերթին մենք կարծում ենք, որ երիտա- սարդներին պետք չէ «ինչ-որ բանի պատրաստել», նրանց պետք է պարզապես ինքնաարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություններ տրամա- դրել: Մեր կողմից իրականացվող ծրագրերի հիմքում ընկած է սեփական նախաձեռնության գաղափարը, որն այսօր ընտանիքից մինչև պետական համակարգ, ցավոք, չի խրախուսվում, սակայն մենք ցանկանում ենք երիտասարդներին հնարավորություն տալ տար- բեր մակարդակներում ավելի ինքնուրույն լինել: Պետք է կարողանանք դուրս գալ «քառակուսային» մտածելակերպից, պետք է կարողանանք մեր երկրում առկա խնդիրներն ամբողջականության մեջ դիտար- կել, պետք է կարողանանք զարգացնել համագործակ- ցության և փոխօգնության մշակույթ, պետք է խրա- խուսենք երիտասարդների ստեղծարարությունը և հնարավորություն տանք նրանց մաս դառնալու մի շարք հարցերի նոր լուծումների մշակման մեջ… Հավա- տացեք, արդյունքները ձեզ կարող են շատ զարմացնել: Մենք փորձում ենք փոքր, բայց հաստատուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Լենա Գևորգյան «ԿԱԶԱ»

Page 16: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Մեր ՕպերանՄի քանի ամիս առաջ Armenia Tours ընկերությունը առաջարկեց երևանցիներին

էքսկուրսիոն ծրագիր դեպի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի ընդերքը, ուր սովորաբար լինում են միայն պրոֆեսիոնալները: ԵՐԵՎԱՆը որոշեց օգտվել «Օպերա

տուրից» և սեփական աչքերով տեսնել «հայկական մշակութային տաճարը» ներսից:

Դեկտեմբեր 20131415

ՔԱՂԱՔԱՄԵՋ Ժամանց

Page 17: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Մենք մերոնցովՍկսում ենք զանգից (հեռախոսահամարը կարելի է գտնել Օպերայի մոտ փակցված մեծ պաստառի վրա): Ասում են, որ տուրերն անցկացվում են ամեն օր ժամը հինգին, բայց այս պահին խումբ չկա, և եթե ուզում եմ էքսկուրսիային մասնակցել հնարավորինս շուտ, ապա պետք է ինքս գոնե հինգ հոգանոց խումբ հավաքեմ: Ին- չու ոչ, մենք մերոնցով կլինենք: Ես կարողացա հավա- քել միայն չորսին, բայց կազմակերպության աշխատա- կիցները դեմ չեղան նաև այդ «գլխաքանակին»: Եվ այս- պես, հինգ ուսանողով (լավ, մեկը ուսանող չէր) որոշում ենք տեսնել Օպերան այնպիսին, ինչպիսին չեն տես- նում երևանցիների մեծ մասը: Նախապես պայմանավորված ժամին դրամարկղի մոտ մեզ դիմավորում է Անի անունով բարեհամբույր մի աղ- ջիկ: Սկսում ենք ուղևորությունը Ազատության հրապա- րակից («մայրաքաղաքի երկու գլխավոր հրապարակնե- րից մեկն է», չի մոռանում նշել Անին): Մինչ ներս մտնելը նաև տեղեկանում ենք, որ հրապարակում բազմած երկու բրոնզե արձանները՝ Ալեքսանդր Սպենդիարյա- նինը և Հովհաննես Թումանյանինը, պատահական չեն այստեղ հայտնվել: Առաջին օպերան, որը բեմադրվել և ցուցադրվել է այս շենքում 1933 թվականին, եղել է «Ալ- մաստը», որի երաժշտության հեղինակը Սպենդիա- րյանն է, խոսքերինը՝ Թումանյանը:

Տարբեր դիմակներն ու բանալիների տիրակալըՕպերայի շենքը ներառում է հայկական մշակույթին հատուկ բոլոր տարրերը: «Նրա պատերը զարդարում են հայկական խորհրդանիշ հանդիսացող նռներն ու խաղողները, ինչպես նաև թատրոնի խորհրդանիշ դի- մակները: Իմիջիայլոց, քչերն են նկատում, որ դիմակ- ներից ոչ մեկը չի կրկնվում», — հայտնում է Անին, իսկ մենք ինքնաբերաբար սկսում ենք ստուգել այդ վերջին փաստը: Իսկապես, բոլորը տարբեր են: Համերգասրահի շքամուտքի մոտ մեզ դիմավորում է «Օպերայի պահապան», «Օպերայի ամենագետ», ինչ- պես նաև՝ «բանալիների տիրակալ» Միշա պապիկը: Բարի կապույտ աչքերով, սև մաշված ֆրակով և ձեռ- նափայտով այս մարդը իր ամբողջ կյանքն անցկաց- րել է այս շենքում: Նա գիտի շենքի բոլոր գաղտնի ծա- կուծուկերը, նրա մոտ են գտնվում հսկայական շինու- թյան բոլոր դռների բանալիները: Յուրահատուկ հումո- րի զգացումով այս բարի ծերուկը մեզ ուղեկցեց ամբողջ 40 րոպեների ընթացքում՝ համեմելով Անիի խոսքը:

Չկայացած 7D դահլիճըԱռաջին հարկի ճեմասրահում համակարգչի օգնու- թյամբ ծանոթանում ենք շենքի նախնական պլանին, որն էապես տարբերվում է մեր այսօրվա ունեցածից: Ըստ Թամանյանի նախագծի՝ համերգասրահը պետք է բաղկացած լիներ երկու դահլիճից՝ Ամառային և Ձմե-

ԹԱՄԱՆՅԱՆԸ ՆԱԽԱ- ՏԵՍԵԼ ԷՐ ԲԱՑՕԹՅԱ ԴԱՀԼԻՃԻ ՇՈՒՐՋԸ ԿԱ- ՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔ, ՈՐ- ՏԵՂ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՅԻՆ ԱՆՑ- ԿԱՑՆԵԼ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՎ ԵՐԵԿՈՆԵՐԸ

Աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններն արդեն վաղուց բաց են մարդկանց համար ոչ միայն ներկա- յացումների ժամանակ, այլև հատուկ տուրերի շրջանակներում: Միլանի հռչակավոր Լա Սկալայում, օրինակ, էքսկուրսիան տևում է շուրջ 90 րոպե: Այդ ընթացքում հյուրերին ներկայաց- նում են օպերային թատրոնի հարուստ պատմության վկաներ դարձած բեմա- կան զգեստներն ու գործիքները, մո- տիկից ներկայացնում բեմը (երբեմն էքսկուրսիան կարող է նույնիսկ համ- ընկնել արտիստների փորձի հետ): Սեփական օպերա տուրերն են առա- ջարկում նաև Նյու Յորքի «Մետրոպո- լիտեն» օպերան, Սիդնեյի, Վիեննայի, Փարիզի օպերային թատրոնները, Մոսկվայի «Բոլշոյը» և այլն:

ռային, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է մի- ացվեին իրար: Ձմեռային դահլիճի տարածքն ընդգրկե- լու էր այժմյան Օպերայի և բալետի դահլիճը, որը պետք է լիներ փակ, իսկ ամառայինը՝ ֆիլհարմոնիայինը, պետք է լիներ բացօթյա: Թամանյանը նախատեսել էր բաց- օթյա դահլիճի շուրջը կանաչապատ տարածք, որտեղ օպերայի այցելուները կկարողանային անցկացնել երևանյան ամառային զով երեկոները: Այգու նախա- գիծը չիրականացավ, և որոշվեց կառուցել միայն ձմե- ռային փակ հատվածը, որը տարիներ անց համալրվեց Արամ Խաչատրյանի անունը կրող ֆիլհարմոնիայի դահլիճով, որի ճարտարապետն է Թամանյանի որդին՝ Գևորգ Թամանյանը: Մեր էքսկուրսավարը շարունակում է. «Օպերայի շենքը, ըստ սկզբնական նախագծի, բացի սյուներից ու զար- դանախշերից պետք է պարունակեր նաև արձաններ:

↑ Արտաքինից ոչ այնքան բարձրահարկ այս շենքն իրականում ունի 14 հարկ

Page 18: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Իսկ ներսում Թամանյանը նախատեսել էր, որ հանդի- սատեսը պետք է հնարավորություն ունենա ինքնու- րույն շարժել ու կառավարել նստատեղերը ներկայաց- ման ընթացքում տեսարանին հարմարվելու համար»: Փաստորեն, Երևանում կարող էր բացվել աշխարհում առաջին 7D դահլիճը...

Ի հիշատակ ԳեթսեմանիԱյսքանով մեր բացահայտումները չեն ավարտվում: Անին պատմում է, որ Թամանյանն իր նախագծած բո- լոր շինությունների հիմքում մասունքներ է թողել: Օպե- րայի շենքի հիմքում նա դրել է մի թուղթ, որի վրա հա- վաքված են նախագծման աշխատանքներին ներկա եղած բոլոր մասնակիցների ստորագրությունները:Առաջին հարկի ճեմասրահի երկու կողմերում տեղա- կայված են օպերայի դահլիճի երկու կարևոր խորհրդա- նիշներ, որոնք հաճախ վրիպում են այցելուների աչքից: Ձախ կողմում Գեթսեմանի մատուռին նվիրված խաչ- քարն է: Մատուռը գտնվել է Օպերայի շենքի տեղում: Անին պատմում է, որ Թամանյանն այս վայրն ընտրել է, որովհետև այս տեղում ժամանակին հեթանոսական տաճար է եղել և խորհրդավոր երաժշտություն է լսվել: Մատուռը քանդել են ապագայում մեկ ուրիշ տեղ վերա- կառուցելու նպատակով, բայց, ըստ հայկական ավան- դույթի, այն այդպես էլ չի վերակառուցվել: Մյուս կող- մում տեղեկայված խորհրդանիշը Օպերայի և բալետի թատրոնի առաջին և, ինչպես նշեց Միշա պապիկը՝ առաջին դիրիժորի՝ Միքայել Թավրիզյանի կիսանդրին է:Միշա պապիկը մեր ուշադրությունը հրավիրեց նաև այն փաստի վրա, որ առաջին հարկի ճեմասրահի զար- դանախշերից յուրաքանչյուրը յուրօրինակ է և անկրկնե- լի: Չես վիճի՝ իսկապես այդպես է:

Արքայավայել Այնուհետև Անին մեզ ուղեկցում է դահլիճ: Անսովոր է տեսնել այն լրիվ դատարկ ու բացված հատուկ մի քա- նի հոգու համար, այլ ոչ թե հերթական մեծ համերգի համար եկած հանդիսատեսով լցված: Չնայած որ թա- մանյանական շարժական աթոռների ծրագիրը չի իրա- կանացել, այնուամենայնիվ, դահլիճը կառուցված է այն- պես, որ յուրաքանչյուր անկյունից հնարավոր է լիար- ժեք դիտել ներկայացումը: Դահլիճի լուսավորությունն ապահովում են հսկայական բյուրեղապակյա ջահերը, որոնք պատվիրվել են հայ արհեստավորներին հա- տուկ այս դահլիճի համար ու մինչ այսօր չեն փոխվել, միայն պարբերաբար իջեցվում են ու մաքրվում: Դահ- լիճի վերևի օթյակները հաճախ օգտագործվում են ներ- կայացումների ժամանակ: «Օրինակ՝ «Անուշ» օպերայի նախերգանքը կատարվում է հենց այդ օթյակներից, — ցույց տալով ասում է էքսկուրսավարը: — Միայն դրան- ցից մեկը, որը գտնվում է դահլիճի հենց կենտրոնում, կոչ- վում է «կառավարական»: Հենց այստեղ է իր վերջին այցի ժամանակ ներկայացում վայելել արքայազն Չարլզը»:

↑ Օպերայի կուլիսներում

← Այս դարպասները փողոցից տանում են միանգամից բեմ

→ Երևանյան աշնա- նային արևամուտը պատշգամբից

Դեկտեմբեր 20131617

ՔԱՂԱՔԱՄԵՋ Ժամանց

Page 19: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Նուռ ու խաղողԴահլիճից դուրս ենք գալիս անմիջապես երկրորդ հարկի ճեմասրահ: Այստեղ ուշագրավ են սափորների տեսքով կառուցված բազրիքները, որոնք հայկական մարմարից են, որը նաև օգտագործվել է Մայր տաճա- րի շինության մեջ: Ինչպես նաև պատերի զարդանախ- շերը՝ կրկին նռան ու խաղողի խորհրդանիշներով: Ընդ- հանրապես, ճեմասրահում ամեն ինչ հայկական է: Այս- տեղից, ի դեպ, լավ երևում են երկու կողմի պատերին արված որմնանկարները, որոնք կարող են գնահատվել որպես արվեստի հոյակապ նմուշներ, որոնց հեղինակը գեղանկարիչ Հրաչյա Հակոբյանն է:

Օպերային մոտ գտնվող սիրտըԱյստեղից հետո մեզ սպասում էր էքսկուրսիայի ամե- նասպասված ու դեռ ամենասկզբից խոստացված պա- հը՝ պատշգամբը: Սովորական մահկանացուներին այդ հնարավորությունն ընձեռելու միտքը պատկանում է հենց «Օպերա տուրի» կազմակերպիչներին: Եվ ահա, հայտնվում ենք դեմ առ դեմ երևանյան աշնանային մայրամուտի հետ: Բայց միայն գեղեցկությունը չէր այստեղ կարևոր: Օպերայի շենքի մի քանի գաղտնիք մեզ բացվեց հենց պատշգամբում: Դրանցից մեկը հայ ճարտարապետությանը յուրահատուկ սյուներն են, որոնք ներքևից ըստ արժանվույն չեն երևում: Բացի այդ, մեր խմբից բոլորը միայն պատշգամբ բարձրա- նալով նկատեցին, որ Ազատության հրապարակում է տեղակայված Սպենդիարյանի գերեզմանը: Չնայած բոլորս գրեթե ամեն օր անցնում ենք նրա կողքով, քչերս ենք այն նկատում: Անին պատմեց, որ Թամա- նյանն ու Սպենդիարյանը մտերիմ ընկերներ են եղել ու հենց Թամանյանն է որոշել, թե որտեղ պետք է թաղվի իր ընկերը: Նա ցանկացել է, որ Սպենդիարյանի սիրտը մոտ լինի Օպերայի շենքին, որպեսզի լսի իր իսկ գրած ստեղծագործությունների հնչյունները:

Փողոցից՝ բեմՊատշգամբից ոլոր-մոլոր ճանապարհներով Անին ու Միշա պապիկը մեզ ուղեկցում են դեպի պարային փորձասենյակ: Հենց այստեղ է Վանուշ Խանամիրյանն անցկացրել իր փորձերը: Սենյակի ոգին ավելի լավ զգա-

լու համար Միշա պապիկը մի քանի ակորդ է նվագում մեզ համար հինավուրց՝ ինչեր ասես չտեսած ռոյալի վրա: Դուրս ենք գալիս: Մոտակա նպատակակետը «մշակու- թային տաճարի» կարևորագույն բաղադրիչն է՝ բեմը:Բայց դեռ մինչ բեմ հասնելը՝ աստիճանների վրա, Անին մեզ առաջարկեց նայել վերև, ապա՝ ներքև: Հենց այս- տեղ էր, երբ մեզ համար բացվեց ևս մի գաղտնիք: Ար- տաքինից ոչ այնքան բարձրահարկ այս շենքն իրակա- նում ունի 14 հարկ, որոնց մեծ մասը` գետնի տակ: Մի քանի րոպե անց մենք արդեն կուլիսներում էինք: Աննկարագրելի զգացողություն է: Հավանաբար՝ նկա- տած կլինեք Օպերայի շենքի հետնամասում տեղակայ- ված հարթակը, որը տանում է դեպի կարմիր դարպաս- ներ: Երբևէ մտածե՞լ եք ̀ուր են բացվում դրանք: Դրանք մուտք են դեպի բեմ: Այդ հարթակն օգտագործվել է, օրինակ, «Արշակ Երկրորդ» օպերայի ժամանակ. «Ձիա- կառքը միանգամից մտել է բեմ՝ զարմացնելով հանդի- սատեսին: Սա էլ է Թամանյանի հանճարեղ միտքը, — բացահայտում է Անին՝ նկատելով մեր ապշած դեմքերը, ապա շարունակում: — Բեմը նույնպես ունի իր գաղտ- նիքը՝ այն ամբողջովին բաղկացած է քառակուսիներից, որոնք ունեն բարձրանալու և իջնելու հնարավորություն ներկայացման ընթացքում»: Իսկ բալետներից առաջ կուլիսներում լռության մեջ սրտի ուժեղ տրոփյուն է լսվում՝ պարողների հուզմունքի արտահայտումը: Մեր այցելության ժամանակ պարողներ չկային, դրա հա- մար ստուգել չկարողացանք, բայց Անին շատ վստահ էր խոսում: Չհավատալու պատճառ չունենք:

Մինչ նոր վերադարձԲեմի անմիջապես ներքևում գտնվում է նվագախմբի հա- մար նախատեսված փոսը: Հենց այստեղից են լսվում համաշխարհային նշանակություն ունեցող ստեղծա- գործությունները: Նվագախմբային փոսը ևս շարժա- կան է: Ըստ ներկայացման՝ այն լինում է որոշակի բարձ- րության վրա, իսկ ներկայացման վերջում նվագախում- բը բարձրանում է մինչև բեմի մակարդակը՝ այսպիսով հնարավորություն ընձեռելով հանդիսատեսին լիար- ժեք ողջունելու կատարողներին: Բեմում որոշ ժամանակ անցկացնելուց ու իհարկե լու- սանկարվելուց հետո մենք կրկին վերադառնում ենք առաջին հարկի ճեմասրահ, որտեղ կարելի է մոտի- կից ուսումնասիրել հայ օպերային երգչուհիների՝ Գո- հար Գասպարյանի, Տաթևիկ Սազանդարյանի և ուրիշ- ների բեմական զգեստները: Եվ այստեղ արդեն ճամ- փորդությունն ավարտվում է: «Օպերա տուրը» տվեց մեզ այն ամենը, ինչ խոստացել էր: Օպերայի ներաշխարհը մի լավ ուսումնասիրելուց հետո հրաժեշտ ենք տալիս էքսկուրսավար Անիին ու «բանալիների տիրակալ» Միշա պապիկին: Վերջինս, ի դեպ, դժգոհեց, որ բոլոր այցելուները տուրերի ըն- թացքում նկարվում են իր հետ, հետո խոստանում իրեն էլ տալ արված լուսանկարները, բայց այդպես էլ չեն բերում` վատ ավանդույթ է դարձել: Մենք նույն- պես խոստացանք անպայման նրան փոխանցել լու- սանկարները, բայց, ի տարբերություն մյուսների, կկա- տարենք մեր խոստումը: Համ էլ՝ մի առիթ էլ կլինի մտնել Օպերայի շենք:

ՄԱՏՈՒՌԸ ՔԱՆԴԵԼ ԵՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՄԵԿ ՈՒՐԻՇ ՏԵՂ ՎԵՐԱԿԱ- ՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱ- ԿՈՎ, ԲԱՅՑ, ԸՍՏ ՀԱՅ- ԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅ- ԹԻ` ԱՅՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵԼ

Շուշան Մելիքյան Առնոս Մարտիրոսյան

Page 20: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Չտեսնված արվեստ

Ժամանակակից արվեստը համաշխարհային համատեքստում վաղուց արդեն մարդկանց առօրյայի մասն է դարձել: Հանրությունն ամեն օր առնչվում է արվեստի հետ, հարաբերվում, ընդունում կամ ոչ: Հայաստանում ժամանակակից արվեստը,

թեև նոր չէ, բայց հասարակության լայն շերտերի համար դեռևս անհայտ մի երևույթ է: Պատճառներից մեկը դեռևս չմարսված 20-րդ դարն է: Այսօր Երևանում այդ բացը

լրացնելու փորձեր է կատարում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը՝ ջանալով նորովի ու մատչելի ներկայացնել ծանոթ և անծանոթ արվեստն ու հանրությանը հնարավորություն

ընձեռելով ցուցահանդեսների և դրանց առընթեր ծրագրերի միջոցով հասկանալ այն: Կենտրոնի աշխատակիցները այս տարի կազմակերպված յուրահատուկ ցուցահանդեսներից մեկի օրինակով բացատրում են արվեստի հանդեպ իրենց

մոտեցումներն ու մատուցման մեխանիզմները:

Անհատական մոտեցումԳաֆէսճեան արվեստի կենտրոնը հիմնադրման օրվա- նից ի վեր նպատակ է ունեցել մի կողմից` ժամանակա- կից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաս- տանում, իսկ մյուս կողմից՝ աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: Այս մասին ևս մեկ անգամ փաստում է կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարա- բյանը. «2009-ի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր մեր կենտրոնը գլխավորապես ցուցադրել է Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուի տարբեր ար- վեստանմուշներ, իսկ երեք դեպքում միջթանգարա- նային համագործակցության շրջանակում ներկայաց- րել է հատվածներ այլ թանգարանների՝ Ռուսական ար- վեստի թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի և «Կալենց» թանգարանի հավաքածու- ներից: Կազմակերպել ենք նաև «Երևանի կոլեկցիոներ- ների ընտրությունը» ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացրել ենք երևանյան արվեստասերների հա- վաքածուի մի մասը»: Մարաբյանի խոսքով՝ ցուցահանդեսներից յուրաքան- չյուրը կենտրոնի առանձին նախագիծ է, որի համար մշակվում է կոնցեպտ, դիդակտիկ նյութ, ըստ դրա ման- րամասն մտածվում է ցուցադրությունը՝ սկսած ցուցա- նմուշների դասավորության հերթականությունից մին- չև լուսավորություն: «Ցանկացած ցուցանմուշ անհա- տական մոտեցում է պահանջում, այն պետք է միևնույն ժամանակ հանդես գա որպես առանձին դիտարկման օբյեկտ և ներգծվի ընդհանուր ցուցադրության մեջ: Սրանք են այն կարևոր սկզբունքները, որոնցով առաջ-

նորդվում ենք ցուցահանդեսի նախապատրաստման ընթացքում», — ասում է նա: Անդրադառնալով այցե- լուներին՝ Մարաբյանը նշում է, որ իր գործունեության ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կարողա- ցել է արվեստի գործերի մատուցման որակով և դրանց հանդեպ իր մոտեցումներով մշտական այցելուների «բանակ» ձեռք բերել. «Յուրաքանչյուր ցուցադրություն, իհարկե, նաև իր հետաքրքրասերների շրջանակն է ունենում, բայց կարևորն այն է, որ կենտրոնի նոր նա- խագծերին սպասում են և ամեն անգամ ավելին են ակնկալում ստանալ, իսկ մենք փորձում ենք արդա- րացնել նրանց հույսերն ու, ինչու ոչ, զարմացնել»:

Կալենցի օրինակովԳաֆէսճեան արվեստի կենտրոնի փոխտնօրենի հա- մադրող-օգնական, արվեստաբան Արմեն Եսայանցը, խոսելով կենտրոնի՝ ցուցահանդես կազմակերպելու մեխանիզմների մասին, որպես վառ օրինակ՝ ներկա- յացնում է Հարություն Կալենցի աշխատանքների ցու- ցադրությունը: «Ինչպես մեզ մոտ կազմակերպվող ցան- կացած նախագիծ, «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսը հաստատվել էր դեռևս նախորդ տարվա ավարտին՝ ներառվելով 2013-ին կազմակերպ- վելիք ցուցահանդեսների ցուցակում: Իսկ այն, որ իմ թեկնածուական ատենախոսության թեման «Գույնը Կալենցի արվեստում» էր, ինձ համար հաճելի զուգա- դիպություն էր, որը, ինչ խոսք, իր ուրույն դերը կատա- րեց նախագծի իրականացման գործում», — պատմում է նա՝ նշելով, որ այդ ցուցահանդեսը հայ արվեստի պատ- մության մեջ առաջին դեպքն էր, երբ համագործակցում էին երկու մասնավոր թանգարաններ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն ու «Կալենց» թանգարանը: «Աշխատանքների ընտրությունը կատարվել է երկու թանգարանների աշխատակիցների համատեղ աշխա- տանքի, հանգամանալից վերլուծության արդյունքում՝ փորձելով ներկայացնել Հարություն Կալենցի լավա- գույն շրջանի ամենակարևոր աշխատանքները, որոնք «Կալենց» թանգարանի հավաքածուի մասն են կազ- մում: Լավագույն շրջան ասելով՝ նկատի ունենք նկար- չի կյանքի և ստեղծագործության վերջին տասը տա- րիները, երբ տասը տարի չնկարելուց հետո նրա մոտ ստեղծագործական բուռն շրջան սկսվեց, որի ընթաց-

քում Կալենցը ստեղծեց, թերևս, իր լավագույն աշխա- տանքները: Վերջին տարիներին նա արդեն բոլորո- վին այլ ուղղությամբ էր շարժվում՝ հեռանալով իրա- կանությունից, դիմելով վերացական ֆորմաներին, բայց այդ նոր-նոր հասունացող շրջանը, դժբախտա- բար, այդպես էլ կիսատ մնաց, քանի որ նկարիչը շուտ հեռացավ կյանքից», — պատմում է նա՝ ընդգծելով, որ ցուցահանդեսի նպատակներից մեկը այդ ակտիվ շրջանի լավագույն կտավները, նկարչի որոնումներն ու ստեղծագործության բազմաշերտությունը ներկա- յացնելն էր: Կալենցի ցուցահանդեսը, ի հեճուկս ընդունված պատ- կերացման, թե աշխատանքները պետք է դասավոր- վեն ժամանակագրական սկզբունքով, բոլորովին այլ՝ էսթետիկ և գունային խնդիրներ էր լուծում: «Ինչ վե- րաբերում է պատերի գույնի ընտրությանը, ապա այն մի կողմից` որոշակի արտաքին գործառույթ էր կատա- րում, մյուս կողմից՝ փիլիսոփայական ենթատեքստ էր իր մեջ պարունակում, — շարունակում է Եսայանցը: — Արտաքին գործառույթը Կալենցի աշխատանքների գու- նապնակի հետ այդ մուգ մոխրագույնի կամ ածխայի- նի՝ անտրացիտի գույնի պատերի կոնտրաստն էր, ինչի հաշվին կտավների գույներն ավելի վառ էին արտա- հայտված և իրենց ամբողջականությամբ կարծես վիտրաժի տպավորություն էին թողնում: Որքան էլ

Դեկտեմբեր 20131819

ՔԱՂԱՔԱՄԵՋ Ցուցահանդես

Page 21: Դեկտեմբեր 2013, #12 (22)

մարդու ականջին օտար է հնչում նկարները գրեթե սև պատերին փակցնելը, գործնականում պարզ երևաց, որ պատերի գույնի ընտրությունը միայն ի շահ ստեղծա- գործությունների աշխատեց: Նկարչի ձգտումը՝ գույնի միջոցով ստանալու եռաչափության պատրանք և կառուցելու ծավալներ, էլ ավելի ընդգծվեց մուգ ֆոնի հաշվին: Իսկ փիլիսոփայական ուղերձը կայանում էր նրանում, որ ընտրված մուգ ֆոնը ինչ-որ առումով նրա կյանքի գունային արտահայտությունն է, որին նա ամեն կերպ հակադրվել է իր վառ ու գունառատ կտավնե- րով: Հարություն Կալենցի կյանքն առանձապես լի չի եղել երջանիկ պահերով, նա դառն ու փորձություն- ներով լի ճանապարհ է անցել՝ սկսած նրանից, որ Հա- յոց ցեղասպանություն է վերապրել, որբանոցում է մեծացել և վերջացրած նրանով, որ տարիներ շարու- նակ մերժված արվեստագետ է եղել: Այսինքն՝ նրա գորշ կյանքը հակադրվել է այն արվեստին, որը նա ստեղծել է. Կալենցի ստեղծագործությունը կյանքը սիրող, կյանքի հանդեպ աննկարագրելի զգացմունք ունեցող մարդու արվեստ է, և դա ենք փորձել շեշտել նման ցուցադրական հնարքի միջոցով»,— բացատ- րում է համադրողը: Եսայանցի համոզմամբ՝ կա մի մոլորություն, որ երբ ցուցահանդեսը պետք է ներկայացնի արվեստագետի ողջ ստեղծագործությունը, պետք է հնարավորինս շատ բան ցուցադրել: «Բայց բանն այն է, որ դիտողը պարզապես ընդունակ չէ մեծ քանակությամբ աշխատանքներ ընկալել, և դրանց մեծ թվից արվեստագետի ստեղծագործությունը բնավ ավելի լավ չես պատկերացնում: Չափի զգացողությունն այստեղ շատ կարևոր է. միշտ էլ ուզում ես ամեն ինչ ցույց տալ, բայց ամեն ինչ ցույց տալով երբեմն կարող է ոչ մի բան էլ ցույց չտաս: Մենք գերադասեցինք ներկայացնել ընդամենը 19 գեղանկար և 23 փոքր գրաֆիկաներ, բայց ցուցադրել այնպես, որպեսզի յուրաքանչյուր աշխատանք առանձին դիտվելու և ընկալվելու հնարավորություն ունենա՝ շնորհիվ իր դիրքի, լուսավորության և իր համար հատկացված տարածքի», — մեկնաբանում է կենտրոնի աշխատակիցը: Մյուս կարևոր խնդիրը Կենտրոնի համար հենց Հարու- թյուն Կալենց արվեստագետին ներկայացնելն էր: Եսա- յանցի խոսքով՝ նրան մշտապես դիտարկել են 20-րդ դա- րի արվեստի համատեքստում՝ Սարյան-Կալենց-Մինաս շղթայում, բայց որպես առանձին արվեստագետ նա դեռևս լուրջ և խոր ուսումնասիրության չի ենթարկ- վել: Այդ ուսումնասիրությունը վերջին մի քանի տա- րիներին է ակտիվացել, և դրա արդյունքները ցույց տալու ու հանրությանը արվեստագետին իր ստեղծա- գործական սկզբունքներով և որպես մարդ ներկայաց- նելու համար ցուցահանդեսի շրջանակում նախաձեռն- վեց «Հարություն Կալենց. գունապնակի հակառակ կողմը» դասախոսությունը: Ցուցահանդեսին կից կազ- մակերպվեց նաև «Ճանապարհորդություն գույների աշխարհով» կրթական ծրագիրը, որի միջոցով ծրա- գրի մասնակիցները հնարավորություն ստացան ծա- նոթանալու Կալենցի գունային մտածողությանն ու աշխարհընկալմանը: Համադրողը կարևորեց նաև, որ Կալենցի ցուցահան- դեսը ծրագրելիս հաշվի են առել ևս մեկ գործոն. քա- նի որ Կենտրոնի առաքելություններից մեկը հայ ար- վեստն աշխարհին ներկայացնելն է, իսկ Կալենցին

ցի աշխատանքների ցուցադրությունը շատ կարևոր կետ էր թե՛ Կենտրոնի, թե՛ մեր թանգարանի պատմու- թյան մեջ», — վստահ է նկարիչը՝ նկատելով, որ Կենտ- րոնի ամենամեծ աշխատանքը հենց արվեստագետի հետ էր և ապա՝ նրա ստեղծագործությունների: «Միջթանգարանային համագործակցության մեջ կան նրբություններ, որոնք մեր այսօրվա հայ իրականու- թյան մեջ դեռևս պատշաճ կերպով կարևորված չեն: Խոսքը թե՛ ցուցադրությունը կազմելուց առաջ նյութի հետ աշխատանքի ու հանգամանալից ուսումնասի- րության, թե՛ աշխատանքների տարրական ապահովա- գրության և թե՛ աշխատակիցների պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքի մասին է: Նյութի ուսումնասի- րության տրամաբանական արդյունքը տեքստն է՝ այն դիդակտիկ նյութը, որի միջոցով հասարակ դիտողը կարող է ուղղորդվել, որպեսզի կարողանա ընկալել արվեստի գործը: Այսօր Հայաստանում շատ քիչ են այն- պիսի ցուցահանդեսներ, որտեղ դիտողը գործի հետ հարաբերվելու բանալի է ստանում, — գտնում է Սա- րո Կալենցը: — Վերջին տարիների ընթացքում ամե- նից հիշվողը, թերևս, Հայաստանի ազգային պատկե- րասրահում բացված «Դալին և սյուռեալիստները» ցուցահանդեսն էր, որն իսկապես մեծ աղմուկ բարձ- րացրեց: Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ այցելու- ների մեծամասնությունը գալիս, դիտում էր Դալիի աշխատանքներն ու հեռանում, մի մասն էլ ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչ գործ ունեն Քոչարի կամ Փա- րաջանովի աշխատանքները սյուռեալիզմի համա- տեքստում: Իսկ պատճառը մեկն էր. չկար տեքստ, չկար ուսումնասիրություն, չկար ցուցահանդեսի մեկնաբանու-

նրանք համարում են այն արվեստագետը, որով կա- րելի է ներկայացնել հայ արվեստը, ապա ցուցադրու- թյան համար ընտրվեց զբոսաշրջիկների ամենաակ- տիվ հոսքի շրջանը՝ հունիսի 20-ից սեպտեմբերի 22-ը: «Այս ամենով հանդերձ, որքան էլ ժամանակակից արվես- տը կարևոր է, ազդեցիկ է, իր տեղն ու դերն ունի այս- օրվա կյանքում, 20-րդ դարի արվեստը՝ լինի դա նախա- խորհրդային, թե խորհրդային, թե անգամ 90-ականների արվեստը, եթե խոսում ենք հենց Հայաստանի մասին, մենք դեռ չենք ճանաչում: Այն մատուցվելու, ընկալվե- լու, հասկացվելու և ճիշտ ներկայացվելու կարիք ունի: Պետք է հետ նայենք, որպեսզի կարողանանք առաջ նայել»,— վստահ է համադրողը:

Լրացնել բացըԵրկու մասնավոր թանգարանների համագործակցու- թյան վերաբերյալ իր դիտարկումներն անելով՝ արվես- տագետի որդին՝ «Կալենց» թանգարանի հոգաբարձունե- րի խորհրդի հիմնադիր-նախագահ, նկարիչ Սարո Գալեն- ցը նշում է, որ դա միջթանգարանային համագործակ- ցության նոր ձևաչափ է Հայաստանում, թեև արտասահ- մանում վաղուց ընդունված երևույթ է: «Երբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նոր էր բացվել Երևանում, ինձ մոտ՝ որպես հայ արվեստագետի, որոշակի ըմբոստու- թյուն կար այդ հաստատության հանդեպ, որովհետև կարծում էի, որ արտասահմանյան արվեստն այստեղ ցուցադրելով՝ վնաս է հասցվելու հայ արվեստին և դրա ճանաչմանը: Բայց ժամանակի ընթացքում այդ կենտ- րոնի որդեգրած առաքելությունը ստիպեց, որպեսզի վերաբերմունքս ճիշտ հակառակը դառնա: Այսօր Գա- ֆէսճեան արվեստի կենտրոնը, համաշխարհային ար- վեստին ծանոթացնելով հայերին, դրա հետ մեկտեղ առաջ է մղում նաև հայ արվեստը համաշխարհային համատեքստում: Եվ այս առումով Հարություն Կալեն-

թյուն, որով մարդիկ կկարողանային կողմնորոշվել»:Առհասարակ, գտնում է նկարիչը, արվեստը պետք է լինի ամեն տեղ, որպեսզի մարդու աչքը սովորի: «Փարիզում, անգամ երբ մետրո ես իջնում, պատերին փակցված են Մանեի, Մոնեի, Սեզանի, Մատիսի և շատ ու շատ ուրիշ մեծ արվեստագետների աշխատանքնե- րը: Մարդիկ սովորել են դրան, 20-րդ դարի արվեստը նրանց համար արդեն դասական է, և երբ այնտեղ ժամանակակից արվեստի ցուցահանդես է բացվում, նրանք գնում են, որպեսզի թարմ բան տեսնեն: Իսկ Հայաստանում, երբ ժամանակակից արվեստի ցուցա- հանդես է բացվում, գնում են շատ քչերը, մի քանիսը գնում են ևս մեկ անգամ փաստելու համար, որ դա արվեստ չէ, մյուսներն առհասարակ անտարբեր են դրա հանդեպ: Պատճառն այն է, որ մենք դեռ 20-րդ դարի արվեստը յուրացնելու խնդիր ունենք, մեր աչ- քը կուշտ չի այդ արվեստից, մենք շատ քիչ բան ենք տեսել և տեսնում, և այդ բացը պետք է լրացնել», — համոզված է արվեստագետը:

Անի Սմբատի Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Page 22: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Նոր Արեշի թթենիների, գարնանային «ջանգյուլումի», Հանրային ռադիոյի գիշերային եթերների, լավ այգեպանի բացակայության ու տարածվող մոլախոտի և, ընդհանրապես,

իր Երևանի մասին պատմում է կրթությամբ հողաշինարար Հակոբ Պապիկյանը, որը հանրությանը հայտնի է որպես ռադիո և հեռուստահաղորդավար Ժակ:

Չընտրված հայրենիք

Դեկտեմբեր 20132021

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևան

Page 23: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Երևանը ինձ համար սկսում է իմ`Նոր Արեշ թաղամասից, հայրական սեփական տան բակից: Յուրաքանչյուր մետրն իր մեջ կոդավորված հիշողություններ է պահ- պանում: Մեր թաղամասում գտնվող շուկան, թթենիները, մանկական խաղերը, հա- րևանների ջերմ, երբեմն ագրեսիվ հարաբերությունները, մարդկային փոխհարա- բերությունները, բակային մակարդակի վրա լուծվող հարցերը միշտ ապրում են հիշողությանս մեջ:

Պատուհանից դուրս էի նայում, ուզում էի թռչել հեռու… Հեռուն հարաբերական էր, օրինակ` քաղաքի կենտրոնը: Սա էր իմ աշխարհը, բայց միայն տարիներ անց ես գնահատում ու հասկանում եմ, թե որքան թանկ է այս ամենը: Հիմա, երբ ուզում եմ լիցքաթափվել և ուժ ստանալ` վերադառնում եմ նորից իմ տուն:

Գարնան առաջին ամիսներին միշտ «ջանգյուլում» էինք խաղում ̀հիմնականում փեսայի դերը հենց ինձ էր հասնում: Տնից տուն էինք գնում, երգեր երգում: Հիմա խա- ղային մշակույթը, կարծես, վերացել է:

Հիմա թթենիները չկան: Հայրիկիս խնդրել եմ, որ թթենի աճեցնի: Այն ամենահա- մառ ծառերից մեկն է, հայերի նման է` եթե արմատը կա, անկախ ամեն ինչից շա- րունակում է աճը:

Մանկապարտեզս քաղաքի կենտրոնում էր: Ընդամենը երեք օր եմ հաճախել ման- կապարտեզ՝ մայրիկս քմահաճությանս զոհը դարձավ: Բայց այդ երեք օրվա ընթաց- քում հասցրել եմ լուսանկարվել խմբիս երեխաների հետ: Այնքան էլ գոհ տեսք ունեմ նկարում, որ նայողը կմտածի, թե իմ ամենասիրելի վայրերից է եղել:

Տատս Շիրակի կողմից էր, հենց նա սկսեց խնամել ինձ: Իր խրատներն ու թևավոր խոս- քերը շատ ճոխացրած էին թվում ինձ, բայց տպավորվել են ուղեղիս մեջ մինչ այսօր և, գլխավորը, կիրառելի են:

Տարիքիցս շուտ էի դպրոց գնացել, բավականին նվազ երեխա էի, չնայած եղբայրս մեկ ու կես տարով ինձնից մեծ է` նույն դասարանում էինք սովորում: Ես վախվորած քայլում էի միջանցքներով, հաղթանդամ եղբայրս էլ պաշտպանում էր ինձ: Վերջերս մասնակցեցի դպրոցիս 50-ամյա հոբելյանին, ամեն ինչ հիմնահատակ փոխվել էր, ինձ դասավանդող ուսուցիչներից քչերն էին մնացել: Տարօրինակ զգացողություններ ունեի` հպարտություն և տխրություն:

Բուհ ընդունվելիս չընտրեցի այն, ինչ ես էի ուզում: Ավարտել եմ Հայաստանի գյու- ղատնտեսական ակադեմիայի ճարտարագիտական ֆակուլտետը, մասնագիտու- թյամբ` հողաշինարար եմ: Հիմա մտածում եմ՝ ինչ փորձարկում էր ճակատագիրը պատրաստել ինձ համար, որ մի քանի տարի անցկացրեցի մի ոլորտում, որն ամ- բողջ էությամբ խորթ էր ինձ:

FM հաճախականություն որսացող ռադիոընդունիչ չունեի: Մեր հարևանը մեքե- նաներ էր վերանորոգում, ես էլ կանգնում էի մոտակայքում ու ժամերով ռադիո էի լսում: Մարդկանց թվում էր, թե ավտոմեքենաներ եմ սիրում, այնինչ ինձ լրիվ այլ բան էր հետաքրքրում:

Երևի հենց այդպես պետք է լիներ` ռադիոյի միջոցով գտա այն, ինչը փրկեց ինձ այս կյանքում և հնարավորություն տվեց վերածնվել: Նույնիսկ նոր անուն ունեցա: Իհարկե, այս ամենը չջնջեց ունեցածս, բայց նորովի արժևորեցի սեփական ուժերս: Երջանիկ մարդ եմ համարում ինձ, որովհետև գտա ինքս ինձ: Երևանում սկսեց ապ-

րել Ժակ անունով մի մարդ, ով շարունակում է սիրել իր հայրենիքը, ուրախանալ ու տխրել քաղաքի հաջողություններով ու անհաջողություններով:

Ամեն ինչ սկսվեց Հանրային ռադիոյից ̀մի քանի հոգով երիտասարդական ծրագիր էինք վարում: Գիշերային եթերում էինք աշխատում: Գիշերային Երևանը այսօրվանը չէր` դժվար տարիներից հետո վերականգնվող մայրաքաղաք, երբ ուրախանում էի ամեն նոր բացված խանութ, գովազդային վահանակ տեսնելիս: Իսկ հիմա նույնիսկ անհանգստացած եմ այս առումով` իրար հետ կապ չունեցող, ճչացող, միմյանց ճնշող գովազդային պաստառներ, կառույցներ, խանութներ: Ես չէ, որ պետք է խո- սեմ այս մասին, բայց պետք է խնամքով պահեինք մեր հին Երևանի կոլորիտը:

«Ռադիո Վան»-ում անցկացվող մրցույթի մասին լսեցի: 150 մասնակիցների թվում էի: Կարծում եմ՝ մեր տնօրեն Շուշանիկ Արևշատյանն ու իմ ճանապարհին հանդիպած մարդիկ աչքերումս կարդացին այն, որ հենց ռադիոյի համար եմ ստեղծված: Հավատացին ու տվեցին ինձ այդ հնարավորությունը:

Պատկերացնենք, թե մեր երկիրը այգի է: Երբ այգեպանը լավ չի մշակում իր այգին՝ արժեքավոր, կարևոր բուսատեսակները սկսում են խեղճանալ, այնքան, որ անզոր են դառնում պայքարել: Հենց այդ պահին մոլախոտները տարածվում և սկսում են խլել մյուս բույսերի սնունդը: Լավ այգեպան չկա մեր երկրում, իսկ նրա դերում թող ամեն մեկը պատկերացնի նրան, ում ուզում է: Բայց մի քանի առողջ ծիլեր են դեռ մնացել, նաև հույս, որ նրանց համար վերջապես հատուկ պարարտ հող կստեղծվի, որ փրկվեն նույնիսկ մոլախոտերը:

Եթե հնարավորություն ունենայի՝ Երևանում մի փոքրիկ, առանձին քաղաք կստեղ- ծեի, որտեղ կապրեին միայն այն երևանցիները, որ բարեկիրթ են, հարգում են ավան- դույթները, հասկանում են դիմացինի ազատության սահմանները, ներքին կուլտու- րայի զգացում ունեն, անկեղծ սիրում են Երևանն ու քաղաքը որպես իրենց մի մաս- նիկն է ընկալում:

Սիրում եմ Երևանը նախ՝ որովհետև այստեղ եմ ծնվել: Մենք չենք կարող ընտրել ծնողներին և հայրենիքը: Ծննդյան առաջին վայրկյաններից ֆենոմենալ կերպով մեր մեջ է մտնում տարածաշրջանի, երկրի, քաղաքի, բնակիչների մասին պատմող գենետիկ ինֆորմացիան: Իմ տունն այնտեղ է, որտեղ արարչի կողմից բախտ է վի- ճակվել ծնվել ու զգալ այդտեղի հպարտությունն ու ամոթը, ուրախությունն ու տխրու- թյունը, վերելքներն ու անկումները:

Քաղաքը միայն պատերը չեն, առանց մարդկանց քաղաքը մեռյալ տարածք է, որ- տեղ քարացել է պատմությունը: Բայց հենց մարդիկ են ստեղծում քաղաքի տրա- մադրությունն ու գույները: Սովետական Երևանը վարդագույն էր, այսօր արդեն անհասկանալի գույնի է դարձել, որովհետև մարդիկ փոխվել են:

Ժամանակին, երբ վաղ առավոտյան եթերներից հետո տուն էի վերադառնում, ու բոլորը քնած էին, քաղաքն ինձ համար իր ամենաանմեղ ու անկեղծ վիճակում էր: Նայում էի դատարկ փողոցներին ու իր հերոսներին սպասող ասֆալտին՝ պատկե- րացնում էի, որ մոտ երեք ժամ հետո մարդկանց ու իրադարձությունների անվեր- ջանալի ընթացքը, անկախ ամեն ինչից, կշարունակվի իսկ դու պարզապես մեկն ես անցորդներից...

Ուզում եմ, որ Երևանը շարունակի ապրել, իսկ երևանցու տեսակը` ջերմ, հյուրըն- կալ, տաքարյուն, հետաքրքիր, շարունակի ձևավորվել ու ընդհանրապես լինել:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան

Page 24: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Պապ. Ձմեռ պապ

Դերասան Սարգիս Մելքոնյանը արդեն տասը տարի է՝ դիմավորում է Նոր տարին ոչ թե սեփական, այլ ուրիշների տներում:

Որովհետև առանց իր ներկայության այդ տներում չի լինի իսկական տոն: Որովհետև ի՞նչ Նոր տարի առանց պապ` Ձմե՛ռ

պապ: Այս պատասխանատու գործի նրբությունների մասին՝ նրա «ձմեռպապական» խոսքը:

Ձմեռ պապաԸնտանիքում երկու զավակի հոր, թատ- րոնում՝ գայլի, իսկ արդեն տասը տարի է՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը, Ձմեռ պապի դերում եմ: Գայլ ու Ձմեռ պապ եմ խաղում, քանի որ երկուսի դեպքում էլ կարևոր պայմաններից մեկը թավ ձայնն է, իսկ իմ ձայնն այդպիսին է: Կստեմ, եթե ասեմ, թե առաջինը իմ երեխաների Ձմեռ պապն եմ, հետո նոր՝ մյուսներինը: Աղջիկս մի տարեկան էր, կինս թատրոն բերեց՝ ամանորյա ներկայացման: Աղ- ջիկս ճանաչեց ինձ ու ամբողջ թատրո- նով մեկ վազում էր հետևիցս ու գոռում՝ «պապա՜»: Սովորաբար, տոներին բարեկամներով հավաքվում ենք մի տեղ, ուտում-խմում ենք, իսկ վերջում կերպարանափոխվում ու նվերների պարկով մոտենում եմ երե- խաներին: Ճիշտ է, տոնական օրերին բո- լորն ինձանից ինչ-որ բան են սպասում՝ նվեր, հրաշք, անակնկալ… Բայց ես այն- քան հոգնած եմ լինում, որ չեմ էլ հասց- նում մտածել, թե ես ինքս ումից ինչ ուզեմ: Բոլորը փորձում են Նոր տարին դիմա- վորել տանը՝ ընտանիքի հետ, իսկ ես արդեն տասը տարի է՝ տանը չեմ դիմա- վորում Նոր տարին. միշտ ուրիշների տանն եմ: Հենց զանգերն ավետում են Նոր տարին, միանգամից հիշում եմ, որ ես էլի´ դրսում մնացի, էլի տանը չեղա: Կինս ու երեխաներս արդեն սովորել են դրան. նույնիսկ չեն էլ նեղվում:

Պապ, ոչ թե ՍանտաԱնկեղծ ասած, բացի գումար աշխատե- լուց, Ձմեռ պապի դերում հանդես գալը ինձ նաև հոգեպես մեծ բավարարու- թյուն է պատճառում: Այֆոնի ու հազար ձևի պլանշետների այսօրվա սերնդի երեխաներին ես ներկայանում եմ իմ մանկության տարիների Ձմեռ պապի կերպարով ու բնավորությամբ: Այսինքն՝ ես հին սովետական մուլտերի Ձմեռ պապն եմ՝ գեր, խռպոտ ձայնով, կարմ- րաքիթ ու ճերմակ մորուքով, բայց ոչ Սանտա Կլաուս: Սանտա Կլաուսն ինձ

օտար է: Ու պատկերացրեք, որ երեխա- ներին ավելի հոգեհարազատ է հենց Ձմեռ պապը, ոչ թե Սանտան:

Չկոտրել հրաշքըԱմանորին բոլորի տներում սեղաններն առատ, տրամադրությունն էլ բարձր է: Փոքրիկների համար միևնույն է, թե ինչ կա սեղանին, նրանց համար կարևորը ամանորյա նվերն է, որին այդքան եր- կար են նրանք սպասում: Լինում են նաև

ահավոր չարաճճի երեխաներ, որ գալիս մորուքդ են քաշում, ձեռնափայտդ են վերցնում… Երբեմն մեծահասակները փոքրիկներից ավելի ահավոր են լինում: Ասում են՝ դե Ձմեռ պապիկ ջան, մեզ ուրախացրիր, պրծար, դե հիմա մո- րուքդ հանի, արի, նստի մեր հետ մի բա- ժակ բան խմի: Երբե´ք: Ես իրավունք չու- նեմ երեխաներին մոտենամ ու իմ բե- րանից օղու հոտ գա: Նա կմտածի, որ այդ- պիսի հոտ նաև իր պապիկի կամ հայ-

րիկի բերանից է գալիս, ու դրանով ես կկոտրեմ Ձմեռ պապիկի նրանց հրաշքը: Մի անգամ հանդես էի գալիս մի ման- կապարտեզում, որտեղ հիմնականում մեծահարուստների երեխաներ են հա- ճախում: Ծրագրի համաձայն, հանելուկ ասացի, որպեսզի երեխաները գուշա- կեն: Հանելուկը եղևնու մասին էր. «Այն ո՞ր ծառն է տարին բոլոր միշտ կանաչ, մեզ բոլորիս լավ ճանաչ»: Մեկ էլ երեխա- ներից մեկն ասաց՝ Ձմեռ պապ, կանեփը չի՞: Բա՜, էսպիսի բաներ էլ են պատահում:

Ձյունանուշը մնացԳիտեք՝ ինձ գրած ինչքա՜ն նամակներ ունեմ… Ինչ ասես, որ նամակում չեն խնդրում Ձմեռ պապից: Մի նամակ կա, որից շատ եմ ազդվել: Նամակում երե- խան գրում էր՝ քեզանից ո´չ խաղալիք, ո´չ հագուստ, ո´չ մի բան չեմ խնդրում, մենակ խնդրում եմ, որ մեր տանը խա- ղաղություն բերես, Ձմեռ պապիկ ջան, որ մամաս ու պապաս չկռվեն… Երբ մեծահասակներն են դժգոհում, նորմալ է, իսկ երբ դժգոհելու հերթը նաև մա- նուկներին է հասնում, դրանից ավելի ահավոր բան երևի թե չկա: Լինում են դեպքեր, որ տանտերերն ասում են՝ ըհըն, Ձմեռ պապ ջան, «դու հիմա գնացիր, Ձյունանուշը մնաց մեզ», «էսօր Ձյունանուշի միս ենք ուտելու» ու նման կարգի բաներ… այսպիսի դեպ- քերում ես իմ՝ Ձմեռ պապի հագուստը կհանեմ ու որպես հայ տղամարդ հար- ցերը այլ կերպ կլուծեմ: Բայց դե փառք աստծու, բացառությամբ հատուկենտ դեպքերի, այսպիսի առիթներ գրեթե չեն եղել իմ պրակտիկայում:

Միակ օրըՇատ են քննադատում, թե մենք՝ հայերս, շատ ենք ծախսում նոր տարուն: Լա՛վ ենք անում. տարվա մեջ սա միակ օրն է, երբ բոլորս նշում ենք ըստ մեր հնարա- վորության, բացի այդ էլ մեր ազգը ուրա- խանալու շատ պետք ունի: Ես էլ իմ կող- մից փորձում եմ մարդկանց ուրախացնել:

Սոնա Խաչատրյան Առնոս Մարտիրոսյան

Դեկտեմբեր 20132223

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պրոֆի

Page 25: Դեկտեմբեր 2013, #12 (22)

1993 թվականին եղբայր և քույր Արամ և Անուշ Շարամբեյանները հիմնեցին «Շարան» արհեստների կենտրոնը՝ եզակի արտադրություն անկախ Հայաստանում: «Շարան» անունը գոյացել է ընտանեկան ազգանվան առաջին տառի («Շ») և անունների առաջին երկու տառերի («Ար» և «Ան») միավորմամբ: Արդեն քսան տարի կենտրոնը զբաղվում է մանկական հագուստի, հուշանվերների արտադրությամբ և արտահանմամբ աշխարհի բազմաթիվ երկրներ: Հաջողության գաղտնիքը գործի մեջ ներդրված հոգին ու սերն են, պորֆեսիոնալությունը, ճաշակը, որակյալ նյութի օգտագործումը: Իզուր չէ, որ «Շարանի» ձեռագործ աշխատանքները բարձր են գնահատվել թե՛ 90-ականներին, թե՛ այսօր:

«Շարանը» 20 տարեկան է

Առնոս Մարտիրոսյան / գովազդային

Արդեն երկու տարի է, ինչ կատարվում է մանրածախ վաճառք նաև Երևանում՝ «Շարանի»՝ Սայաթ-Նովա 6 և Հանրապետության 48 (Tufenkian Historic Yerevan Hotel) հասցեներում գործող խանութներում:

Page 26: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Սերգեյ Նավասարդյանդիզայներ

System of a Down (Բեռլին, 2005)Առաջին համերգը, որ գնացել եմ՝ Բեռ- լինում System of a Down-ի ելույթն էր: Չնայած ամեն տարի հայտնվող խոսակ- ցություններին, հույսեր չունեի, որ հա- մերգ կունենան Երևանում: Պարզվեց՝ ճիշտ էի: Մի խոսքով, «եսլի գառա նե իձյոտ կ Մոգամետու…» սկզբունքով էլ առաջնորդվեցի: Համերգը Բեռլինի Treptow Arena-ում էր, որը ժամանակին անգար էր, իսկ այժմ համերգասրահի է վերածվել: Նստելու տեղեր չկային, և տոմսերը բոլորի համար արժեին 37 եվրո, անկախ նրանից, թե որ մասում բախտ կունենաս հայտնվելու: Բեմի մոտ կանգնած երկրպագուները անընդհատ թռվռում են, էնպես, որ ուզես թե չուզես պիտի ինքդ էլ թռվռաս, թե չէ ոտքի տակ կընկնես, իսկ էդ րոպեին էդ մարդկանց չի հետաքրքրում, թե ում վրայով կանցնեն:

Live 8 (Բեռլին, 2005) Ամենաթույն համերգներից էր նաև Live 8-ը, որին մի քանի աշխարհահռչակ կա- տարողներ ու բենդեր էին մասնակցում` Green Day, Roxy Music, A-Ha, Audioslave, Faithless և այլն: Ի միջի, այլոց Faithless-ը դարձավ սիրածս խմբերից մեկը շատ ավելի ուշ, քան հասցրել էի լսել live: Էդ տարի վերամիավորումից հետո Live 8-ի շրջանակներում Լոնդոնում ելույթ ունե- ցավ Pink Floyd-ը: Reunion-ը ցուցադրվեց մյուս յոթ երկրներում՝ մեծ էկրանների վրա: Էնպես որ մի քիչ վերապահում- ներով, բայց կարող եմ ասել, որ իրանց կենդանի ելույթն էլ վայելեցի, իհարկե «սեքոնդհենդոտ»:

Գոհար Լևոնյանհոգեբան

Stevie Wonder and Friends (Լոս Անջելես, 2010)Կյանքիս մեծագույն երազանքներից է եղել ներ- կա գտնվել Սթիվի Ուանդերի համերգին, ով բա- ցի հիասքանչ երաժիշտ լինելուց գերել էր ինձ նաև որպես անձնավորություն: Միշտ մտածում էի, որ իր պես պապիկ կուզենամ ունենալ:2000 թվականից քույրս Ամերիկայում է ապրում: Երկար ժամանակ մոտը չէի եղել` միշտ ինչ-որ բան խանգարում էր: Մեկ էլ հանկարծ 2010-ին ինտերնետում կարդացի, որ օգոստոսին Լոս Անջելեսի Hollywood Bowl համերգասրահում տեղի է ունենալու Stevie Wonder & Frineds հա- մերգը: Էդ պահին հաստատ որոշեցի մեկնել ԱՄՆ ու տեսնել քրոջս ու մյուս հարազատնե- րիս, և իհարկե, անպայման ներկա գտնվել կուռքիս համերգին: Ընկերներիցս շատերն ինձ զգուշացնում էին, որ եթե նշված է friends բառը, ուրեմն Սթիվին մի քանի կատարում կներկայացնի: Բայց ինձ միևնույն էր, ուզում էի միայն տեսնել նրան:Իրականում, համերգը նույնիսկ ավելի վատ անցավ, քան ես ենթադրում էի: Փաստացի փա- ռատոն էր, որի ընթացքում ելույթ էին ունենում ոչ այնքան հայտնի կատարողներ: Վերջում մի- այն բեմ դուրս եկավ Սթիվին ու կատարեց չորս երգ: Իհարկե, հիասթափություն կար, որովհե- տև ուզում էի երկար վայելել Սթիվիին: Բայց միևնույն է` երջանիկ էի: Երբ սկսեց երգել, բո- լորս առաջացանք դեպի բեմը: Ցնցող զգազում- ներ ունեի, անմոռանալի էր: Բայց Սթիվիի նոր- մալ մենահամերգին մի օր անպայման կգնամ:

Ինչպես հայտնի է, համաշխարհային մակարդակով բարձրորակ երաժշտություն ստեղծող մարդիկ Երևան կամ չեն այցելում, կամ այցելում են, երբ արդեն բավական ծեր են,

իսկ հոնորարները՝ համեստ: Այնպես որ՝ շատ երևանցիներ առիթի դեպքում պահը չեն կորցնում և սիրելի երաժշտին կամ խմբին սեփական աչքերով բեմի վրա տեսնելու համար մեկնում են հեռավոր կամ մոտակա արտասահման: Մենք լսեցինք մի քանի

այդպիսի պատմություններ Փոլ Մաքքարթնիի, Rolling Stones-ի և այլ կարևոր դեմքերի համերգներին ներկա գտնված երջանիկներից:

Շատ լայվ համերգ էր

Depeche Mode (Կիև, 2013) Depeche Mode, օ՜, հավանաբար ամենագիտակցված live-ը իմ կյանքում: Վերջապես էդ երա- զանքս իրականություն դարձավ էս տարի: Ինձ համար շատ կա- րևոր է live-երին բեմի դիմաց կանգ- նած լինել: Եթե որոշում ես համերգ գնալ, ուրեմն պիտի մաքսիմալ մո- տիկ լինես բեմին, գոռաս, երգես, գժվես: Չեմ ուզում նեղացնել ոչ մեկին, բայց հաս- նել համերգին, էն էլ Երևանից, ու բեմի մոտ չտժժալ, առնվազն տուզիկություն ա: Կենդանի համերգները ահռելի մասշ- տաբների լրիվ ուրիշ զգացողություններ, տրամադրություն են ստեղծում: Ցավոք էդ մշակույթը մեր մոտ ուղղակի չկա: (Համալիրում մի քանի համերգները ոչ մի ձև չեն համեմատվում, մոռացեք): Նման համերգներից ստացած տպավո- րությունները անհավանական են, գնա- ցեք ու լսեք ձեր սիրելի կատարողների կենդանի համերգները դրսերում: Էդ մարդիկ անմահ չեն, ցավոք:

Դեկտեմբեր 20132425

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հուշեր

Page 27: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Աննա Բուբուշյանլրագրող

Փոլ Մաքքարթնի (Մոսկվա, 2011)2011-ն էր, ամուսինս ասաց, որ դեկտեմբերին Փոլ Մաքքարթնին համերգ է ունենալու Մոսկվա- յում: Իսկ մենք միշտ եղել ենք The Beatles-ի մե- ծագույն երկրպագուներ, ու, իհարկե, միշտ էլ երազել ենք լինել Փոլի համերգին: Ոգևորվե- ցինք ու որոշեցինք՝ գնում ենք Մոսկվա: Հենց սկզբից միանշանակ էր՝ ֆան զոնայի համար նախատեսված տոմսեր ենք վերցնելու, որ պարենք մեր սիրելի երգերի տակ: Համերգը տեղի էր ունենալու «Օլիմպիյսկի» մարզահա- մերգային համալիրում:Համերգի օրը՝ առավոտյան, դեռ դժվարությամբ էինք հավատում, որ մի քանի ժամից կտեսնենք Մաքքարթնիին: Համերգից երկու ժամ շուտ հասանք «Օլիմպիյսկի» ու մեծ դժվարություն- ներով ներս մտանք. հանդերձարանը մի հար- կում էր, ֆան զոնայի համար նախատեսված թևնոցները՝ մյուս: Վերջապես մտանք դահլիճ, որտեղ մինչև համերգի սկիզբը, մոտ 40 րոպե մեծ էկրանների վրա ցուցադրվում էին Մաք- քարթնիի և The Beatles-ի լուսանկարները: Բա- վականին հոգնել էինք, բայց երբ վերջապես բեմ դուրս եկավ Մաքքարթնին ու «պրիվյե՜տ, չյուվակի՜» խոսքերով ողջունեց հանդիսատե- սին, միանգամից մոռացանք ամեն ինչի մասին:Համերգը տևեց երեք ժամ, նա կատարեց իր անձնական երգացանկից, նաև Wings–ի տա- րիների երգերը: Դե իհարկե, հիմնականում հնչում էին The Beatles-ի երգերը: Շատ հուզիչ էր, երբ նա երգեր նվիրեց Լենոնի ու Հարիսո- նի հիշատակին, իսկ մեծ էկրաններին նրանց լուսանկարներն էին ցուցադրվում: Անհավա- նական էր` կանգնած տեսնում ես Մաքքարթ- նիին ու պարում ես քո սիրելի երգերի տակ... Համերգից հետո ձայներս կտրված դուրս էինք գալիս դահլիճից ̀տարբեր տարիքի մարդկանց հետ քննարկելով համերգը, ոնց որ հազար տարվա ընկերներ լինեինք:Շատ զվարճալի էր, որ համերգի օրը ցերեկը սրճարաններից մեկում նստած ժամանակ մեր սեղանին մի մարդ մոտեցավ ու խնդրեց վերցնել ազատ աթոռը: Բարձր-բարձր հեռախոսով էր խոսում ու ասում, որ մի երկու օրով է եկել Մոսկ- վա: Հետո «Օլիմպիյսկիի» հանդերձարանում այդ նույն մարդուն հանդիպեցինք, զարմացած միմյանց նայեցինք (որովհետև Մոսկվայի նման մեծ քաղաքում մի օրվա մեջ տարբեր վայրե- րում նույն մարդուն հանդիպելը գրեթե անհա-

վանական է): Փաստորեն, նա էլ էր հատուկ համերգի համար Մոսկվա ժամանել:

Դավիթ Ալանակյանծրագրավորող

Coldplay (Աբու Դաբի, 2011)2011 թվին որոշեցի կնոջս ծննդյանը մի լավ անա- կնկալ անել. Նոր տարին դիմավորել Coldplay խմբի հետ: Դեկտեմբերի 31-ին Աբու Դաբիում Volvo Ocean Race Destination Village համերգասրա- հում, որ մոտավորապես 20 հազար հանդիսատես է տեղավորում, Քրիս Մարտինը հետհաշվարկ կա- տարեց՝ «10, 9, 8... 2, 1» ու մեր Նոր տարին սկսվեց Paradise երգով: Ու առանց խոզի բդի:

The Rolling Stones (Լոնդոն, 2013)Էս տարի հուլիսի 6-ին կնոջս հետ Լոնդոնում էինք: Հատուկ գնացել էինք՝ մոտիկից The Rolling Stones-ենց լսելու: Համերգը նվիրված էր խմբի հիմնադրման 50-ամյակին: «Ռոլլինգները», չնա- յած տարիքին, ինձնից երիտասարդ ու առույգ էին իրենց պահում բեմում: Համերգը սկսվում էր ցերեկը ժամը երկուսին, բայց խումբը ելույթ էր ունենալու միայն երեկոյան ութին: Արդեն երկու- սից Hyde Park-ում հավաքված երկրպագուները գալիս ու պառկում էին խոտերին, հենց այն տեղե- րում, որտեղից հետո վայելելու էին խմբի կատա- րումները: Մենք եկանք միայն ժամը վեցին, դրա համար էլ մի փոքր անհաջող տեղեր զբաղեց- րինք: Պարզվեց, որ միայն Golden Circle կոչված տոմսերն են հնարավորություն տալիս հանգիստ լինել, որ լավ տեղ կզբաղեցնես: Դրանք բավակա- նին թանկ են, կոնկրետ էս համերգի համար՝ 600 դոլար: Բայց համերգից մի քանի ամիս առաջ այդ բոլոր տոմսերը արդեն սպառված էին: Այդ նույն տոմսերը դիլերները վերավաճառում էին արդեն 1000 դոլարով:Ասեղ գցելու տեղ չկար: Հանդիսատեսի շար- քերում շատ էին միջին տարիքի ու մեծահա- սակ երկրպագուները, բայց ի ուրախություն ինձ՝ շատ-շատ էին նաև երիտասարդները: Բոլորը ալկոհոլ էին խմում, չնայած, որ խմիչ- քի համար պետք էր մոտ կես ժամ հերթ կանգ- նել: Հետաքրքիրն այն էր, որ զուգարանների հարցը շատ լավ էր լուծված, հերթ չէր գոյանում:Համերգի վերջերում որոշեցի ռիսկի դիմել ու դուրս գալ ամբոխի խորքից, ևս մի շիշ գարեջուր գնել ու վայելել վերջին երգը հեռվից, որ հետո «հայավարի» շուտ դուրս գանք: Հնչեցին եզրափա- կիչ Satisfaction երգի առաջին հնչյունները, մոտե- ցանք մուտքին, բայց անվտանգության ծառայող- ները մեզ ներս չթողեցին: Թանկությամբ երկրորդ տոմսերն էինք գնել՝ 400 դոլար, բայց դա էլ մեզ չօգնեց նորից ներս մտնել: Այդպես՝ Satisfaction-ը մոտ 200 մետր հեռավորությունից վայելեցինք, դրանից հետո էլ բոլորով, հազարավոր գինովցած և ուրախ հանդիսատեսով, քայլում էինք Լոնդոնի փողոցներով՝ երգելով Simpathy for the Devil-ը:

Deep Purple (Կիև, 2012)Փոլից մի տարի հետո, նոյեմբերին, մեկնեցինք Կիև` Deep Purple-ի համերգին: Rock Aid Arme- nia նախագծի շրջանակներում Յան Գիլանը մի քանի անգամ եկել էր Երևան և այդ ընթաց- քում հասցրել էինք մտերմանալ ու բարեկա- մանալ հետը: Մեր վերջին հանդիպումից երկու տարի էր անցել, չնայած նամակագրական կապ կար, բայց կարոտել էինք և շատ էինք ցանկանում տեսնել նրան:Գիլանի օգնականը տոմսերը և VIP անցագրե- րը թողել էր մուտքի մոտ կանգնած հսկիչին, և մենք, համերգից 40 րոպե առաջ գնացինք կուլիսներ: Վերջապես հանդերձասենյակում հանդիպեցինք նրան: Տաք-տաք հագնված նստած էր: Հոգնած, բայց շատ ջերմ ողջունեց մեզ: Հետաքրքիրն այն էր, որ Կիևում ապրում է ամուսնուս մանկության ընկերը, ում շնոր- հիվ էլ ամուսինս փոքր ժամանակ իր համար բացահայտել էր Deep Purple-ի երաժշտությու- նը: Հիմա էլ ամուսինս էր նրան հրավիրել` Գի- լանի հետ հանդիպման: Շատ խորհրդանշա- կան պահ էր: Զրուցեցինք՝ համերգներից, նոր երգերից, Գյումրիի դպրոցի կառուցման գործ- ընթացից, վերջում էլ կարդաց մեր համար իր նոր պատմվածքներից մեկը: Վայելեցինք համերգը, որը ավանդաբար ավարտվեց ան- մահ Smoke on The Water-ով: Իսկ մեր հաջորդ հանդիպումը Յանի հետ կայացավ արդեն էս տարի սեպտեմբերին` Գյումրիի թիվ 6 երա- ժշտական դպրոցի բացմանը:

Page 28: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Լենա Գևորգյանլրագրող

Զեմֆիրա (Թբիլիսի, 2012)2012 թվականի հասարակ փետրվարյան առավոտ էր, երբ աշխատասեղանիս մոտեցավ կոլեգաս` Էլլան, ու ասաց, որ մարտի 31-ին Զեմֆիրան համերգ է ունենալու Թիֆլիսում: Որոշեցինք մեր գրասենյակի անձնակազմով մեկնել: Մեծ ավտոբուսով, ուրախ ու երջանիկ գնացինք Թիֆլիս, հենց մարտի 31-ի վաղ առավոտյան: Համերգը երեկոյան էր, ցերեկն արդեն Վրաստանի մայրաքաղաքում էինք: Շտապ վազեցինք «ՄաքԴոնալդս», որտեղ կարծես միայն հայեր էին այդ օրը: Փողոցներում այնքան ծանոթ հանդիպեցինք, շատ շատերն էին հատուկ համերգի համար Թիֆլիս եկել:Երեկոյան տաքսի նստեցինք, որովհետև «Տրիումֆ» ակումբը, որտեղ տեղի էր ունենալու համերգը, բավականին հեռու էր կենտրոնից: Տաքսիում անցկացրած 20 րոպեն ինձ մի դար թվաց: Վերջապես հասանք, մնում էր միայն հաղթահարել մուտքի առջև կանգնած հերթը: Յուրաքանչյուրին մանրա- կրկիտ զննում էին, լուսանկարչական ապարատների ակու- մուլյատորները հանում էին, որովհետև ներսում լուսանկա- րելն արգելվում էր:Մոտ հազար հանդիսատես տեղավորող ակումբը բազմա- մարդ էր: Հասկացանք, որ պետք է արագ տեղ զբաղեցնել հենց բեմի կողքը տեղադրված դինամիկի մոտ: Մեզ ասացին, որ 21:00-ի փոխարեն համերգը կսկսվի մեկ ժամ ուշացումով: Մենք հստակ որոշել էինք, որ մի քայլ անգամ չենք հեռանա զբաղեցրած տեղերից: Բայց մոտ 10 րոպե անց ակումբը թնդաց: Բեմում հայտնվեց նիհարիկ, սև տաբատով ու Ռե- նատա Լիտվինովայի պրինտով շապիկը կրող Զեմֆիրան: Թվում էր, թե ընդհանրապես շպարված չի: Ագրեսիվ, համառ, համոզիչ, էներգիայով լի, բայց նույն ժամանակ նուրբ, ան- պաշտպան ու տխուր Զեման բացեց համերգը «Без шансов, без вариантов» այն ժամանակ դեռ նոր երգով: Ամբողջ համերգի ընթացքում Զեմֆիրայի հետ հավասար բոլորը բառ առ բառ երգում էին երգերը ու չէին դադարում ծափահարել ու վանկարկել` «Զեմ-ֆի-րա՜»: Համերգի թվա- ցյալ ավարտից հետո Զեմֆիրան դեռ չորս անգամ բեմ վերա- դարձավ ու երգեց համարյա բոլոր սիրված երգերը: Ափսոս, որ այդ ամենը Երևանում չէր: Մնացածը՝ հիանալի էր:

Արեգ Դավթյանլրագրող

Սթինգ (Կատոլիկա, 2013)Երազանքս Փոլ Մաքքարթնիի համերգին լինելն է, բայց դրա հետ զու- գահեռ միշտ ուզում էի լսել Էրիկ Կլեպտոնի կամ Սթինգի կենդանի ելույթները: Ու էդպես մի օր՝ կնոջս հետ հերթական ամառային արձա- կուրդը պլանավորելու ժամանակ, որոշեցի ստուգել թե ով որտեղ ինչ համերգ է տալու: Քանի որ մտածում էինք Իտալիայի մասին, սկսեցի

ուսումնասիրել էդ կողմերի համերգացանկը: Ու ինչ տեսնեմ. Սան- տանա, Muse, Ռոջեր Ուոթերս, Rammstein, Arctic Monkeys, Depeche Mode՝ բոլորը ամռանը անցնում են իտալական քաղաքներով: Դրանցից բա- ցի նաև Սթինգը, որը ուներ երկու համերգ Հռոմում, մեկն էլ՝ Կատոլի- կայում՝ ծովափնյա կուրորտային քաղաք է: Առանց երկար մտածելու երկու տոմս վերցրեցի: Ի դեպ, նախօրոք՝ վստահության համար, ստու- գեցի Back to Bass տուրի երգացանկը, որ հանկարծ վերջում չպարզվի, որ մեր սիրած երգերից ոչ մեկը չի երգվելու: Բարեբախտաբար, տուրը նվիրված էր Սթինգի սոլո գործունեության 25-ամյակին, էնպես որ ընդգրկված էին ամենալավ երգերը (բացի Mad About You-ից):Համերգը բացօթյա էր՝ քաղաքի գլխավոր հրապարակում: Մեծ մասը մեր նման տուրիստներ էին, բայց Սթինգից իսկապես գլուխ հանող: Ու տարբեր տարիքի՝ ջահել ուսանողներից մինչև Սթինգի նման հիսունն անց մարդկիկ: Դիմացի շարքերում մի կիսաճաղատ՝ էդ տարիքի մարդ կար՝ ամենաակտիվներից էր ու հագին Police-ի մի քանի տարի առաջ- վա re-union տուրի շապիկն էր: Իսկական ֆան էր: Հաստատ Սթինգի մյուս տուրին էլ գոնե մի համերգի կգնա: Ընդհանրապես, շատ հետաքրքիր էր տեսնել, թե ոնց են ֆանություն անում դրսում: Օրինակ՝ եթե համերգը լիներ Երևանում, դահլիճը ամե- նաշատը կուրախանար Shape of My Heart երգի ժամանակ: Իսկ Իտա- լիայում դա Սթինգի հա՝ լավ, բայց դե սովորականոտ երգերից էր, իսկ դեռ Police-ի թվերին գրված Message in a Bottle-ի (իմ ու կնոջս կարծի- քով՝ դե երգ ա, էլի) ժամանակ սաղ դահլիճը անգիր հետը երգում էր: Ինչ որ է, ամեն ինչ շատ հավես անցավ, ու ես մի անգամ էլ հասկացա, որ սրանից հետո պետք չի սպասել մինչև բարի մարդիկ կբերեն սի- րած երգիչներին Հայաստան, այլ պետք ա էնպես անել, որ դրսային ճամփորդությունները համընկնեն իրանց համերգների հետ: Մյուսը հաստատ Մաքքարթնին կլինի:

Բիա

յնա

Մա

հարի

Դեկտեմբեր 20132627

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հուշեր

Page 29: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Տիգրան Համալբաշյան, դիզայներ

Queen + Paul Rogers (Քյոլն, 2005)Queen-ը ինձ համար բացահայտեցի հինգ տարեկանում: 11 տարեկանում վինիլային սկավառակների նվագարկիչ ունեինք ու հիմնականում հենց իմ սիրելի խմբի Greatest Hits վինիլն էի լսում: 90-ական թվականներն էին ու մեծ դժվարություններով, բայց խորացած ուսումնասիրում էի բենդի, հատուկ՝ Ֆրեդի Մերկուրիի կյանքն ու ստեղ- ծագործությունները: Ունեի պլակատներ, օրացույցներ, կասետներ, դիսկեր, պեղում էի համերգներն ու ֆիլմերը: Ու ինձ տանջում էր էն փաստը, որ իմ Queen-ը էլ երբեք կենդանի համերգ չի ունենա: Էս ամենը պատմում եմ, որ հասկանաք, թե ինչքան կարևոր էր էս համերգն ինձ

համար: 2002-ին Queen-ը Ռոբերտ Դե Նիրոյի հետ հա- մատեղ մյուզիքլ էր ներկայացնում: Մոտիկից այն տես- նելը դարձավ իմ նպատակը: Որոշեցի մեկնել Գերմա- նիա` մասնակցելու երիտասարդական ճամբարի ու փորձելու ներկա գտնվել մյուզիքլին: Հենց էդ ժամանակ պարզվեց, որ Queen-ը Փոլ Ռոջերսի հետ համաշխարհա- յին շրջագայության է պատրաստվում: Ամենահետա- քրքիրն էն էր, որ համերգի ամսաթիվը համընկնում էր իմ` Գերմանիայում լինելու ժամանակի հետ, բայց բավակա- նին հեռու էր էն քաղաքից, որտեղ կանգ էի առնելու: Ես լի- նելու էի Մարբուրգում, համերգը լինելու էր Քյոլնում: Առա- ջին անգամ էի արտասահման մեկնելու ու հույս չունեի, որ ինքնուրույն կկարողանամ մի քաղաքից մյուսը գնալ: Բայց մի օր մեր ղեկավարը ասաց, որ էքսկուրսիայի ենք գնալու՝ Ֆրանկֆուրտ կամ Քյոլն: Ես ու ընկերուհիս ̀Բե- լան, համոզում ենք մեկնել Քյոլն: Համաձայնվեց: Մտանք Քյոլն ու առաջինն ինչ տեսանք՝ Queen-ի համերգի պոս-

զանգին, ինքնաբերաբար ասացի` «գնում ենք»: Մեզ հասցրեց կայարան` տոմս գնելու: Վերցրեց գումարը` յուրաքանչյուրիցս 150 եվրո և համերգի տոմսերը: Մի քանի րոպեից վերադարձավ` մեզ տվեց գնացքի տոմ- սերն ու ասաց ̀«Քանի որ Queen-ի տոմսեր ունեք, 150-ից տոմսը ձեր համար զեղչեցին մինչև 40 եվրո»:Երկար չպատմեմ ինչ դժվարություններով, բայց երջա- նիկ հասանք համերգին: Համարյա ֆան զոնայում էինք: Նախ` բեմ ա դուրս գալիս Փոլը, հետո բացվում են վա- րագույրներն ու առաջ ա գալիս Բրայան Մեյը, հետո Ռոջեր Թեյլորը. էշացած կանգնած էի, չէի կարողանում շարժվել կամ խոսել: Չէի կարողանում ընկալել, որ էդ ամենը իրականություն ա: Համերգի կեսին մեծ էկրա- նի վրա հայտնվեց Ֆրեդի Մերկուրին: Ամբողջ մարզա- համալիրը արտասվում ու երգում էր նրա հետ: Դրանից հետո մոտ երեք տարի ուրիշ համերգ գնալու ցանկություն չունեի:

տերն էր: Հետո գտանք դրամարկղը ու իմացանք, որ տոմսերի արժեքը 52 եվրոյից է սկսում: Երկու տոմս գնեցինք, որ նույնիսկ եթե համերգին չգնանք, հետո գլուխ գովանք, որ Queen–ի համերգի իսկական տոմ- սերն ունենք:Վերադարձանք Մարբուրգ ու սկսեցինք համոզել մեր ղեկավարությանը, որ մեզ թույլ տան ինքնուրույն մեկ- նել ուրիշ քաղաք: Երբ իմացան, թե ինչ նպատակով ենք կպել Քյոլնից` թույլ տվեցին: Բայց ուրիշ խնդիր առա- ջացավ. մեր ընտանիքների անդամները, բարեկամնե- րը, ընկերները ` բոլորը զանգում ու հետ էին համոզում մեզ, որովհետև բավականին վտանգավոր կարող էր լինել մենակ ճանապարհորդելը: Բավարար գումար էլ չունեինք`ընդամենը 150 եվրո ու որոշեցինք, որ չենք գնա համերգին: Այդ պահին զանգեց մեր ղեկավարը, վերջնական ճշտելու ̀ինչ որոշեցինք: Արդեն համակերպ- վել էի, որ չենք գնալու, բայց երբ պատասխանեցի

Լենա Գևորգյան

Տիգ

րան

Համա

լբա

շյան

Page 30: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Թանգարանային բժշկություն

Բժշկի ճամփորդական պայուսակ, ատամ քաշելու հարյուր տարվա գործիք, ձիու և մարդկային գանգեր, եկեղեցական զանգեր, 19-րդ դարի սառնարան և այլ հետաքրքիր

նմուշներ Հարություն Մինասյանի՝ Հայ բժշկության թանգարանում:

Դեկտեմբեր 20132829

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու

Page 31: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Բժշկության պատմության թանգարան, ՓարիզԱշխարհում այսօր գործում է մի քանի տասնյակ թանգա- րան, որոնք այսպես թե այնպես կապված են բժշկության և դրա պատմության հետ: Ամենահայտնիներից մեկը գտնվում է Փարիզում: Բժշկության պատմության թանգա- րանը (Musée d’histoire de la médecine) բացվել է 1921 թվա- կանին՝ Փարիզ-Դեկարտ համալսարանի Բժշկության ֆա- կուլտետի մասնաշենքում: Շուրջ 1500 նմուշից բաղկացած հավաքածուի սկիզբը դեռ 18-րդ դարում դրել է ֆակուլ- տետի դասախոս Դին Լաֆայեն: Այսօր այն հատկապես հայտնի է վիրահատական և դիագնոստիկ գործիքների մեծ շարքով, որոնք ներկայացված են թանգարանում ժա- մանակագրական հերթականությամբ, որպեսզի հնարա- վոր լինի հետևել բժշկական սարքերի զարգացմանը: Հե- տաքրքրական նմուշների թվում են Վաթերլոոյի ճակա- տամարտի ընթացքում օգտագործված վիրահատական պայուսակները և անատոմիայի դասերի համար 1799 թվականին խիստ մանրակրկիտ պատրաստված փայ- տե մանեկենը:

Հ արություն Մինասյանը մասնագիտությամբ հոգեբույժ է, էությամբ՝ հավաքորդ: Իրերի արժեքը նա հասկացավ ուսա- նողական տարիներին. հասարակ պապենական տերողոր- մյան ու տատիկի մկրատը, բժիշկ հոր տետրերն ու ինքնա- հոս գրիչները, ընտանեկան փաստաթղթերը, մասունքներն

ու լուսանկարները: Ամեն ինչ՝ առանձին հավաքածուի տեսքով: Ընդ- հուպ մինչև ճամփորդությունների ժամանակ հայկական լեռներում աչքից չվրիպող կենդանիների ոսկորներն ու գյուղատնտեսական վա- ղուց արդեն ժանգոտված իրերը, և, իհարկե, խաչքարերի կտորները:

***Հետաքրքրությունը հին իրերի նկատմամբ հոգեբույժին դրդեց որպես օգնական միանալ հայկական հնագիտական պեղումներ կատարող մի խմբի, որի ղեկավարը հնագետ Էմմա Խանզադյանն էր: Երիտասարդ բժիշկը չէր կարող անտարբեր մնալ հնագետների կողմից հայտնաբեր- ված, սակայն որպես հնագիտական պեղածո մեծ արժեք չներկայաց- նող իրերի նկատմամբ: Մարդկային գանգերն ու կավե կժերի կտոր- տանքները որպես վարձատրություն յուրաքանչյուր պեղումից հետո մտնում էին երիտասարդ բժշկի տուն՝ համալրելու աստիճանաբար ձևավորվող հավաքածուն: Սակայն պեղումները չհագեցրեցին նրա ծարավը հին իրերի նկատմամբ: ԽՍՀՄ հանրապետություններով ճամփորդելիս այցելում էր թանգարաններ, այդ թվում՝ բժշկական: Բա- ցի այդ, հաճախակի այցելում էր Երևանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ՝ ուսումնասիրելու հնագույն գտածոները: 1980-ականներին, երբ սեփական հավաքածուն արդեն բաղկացած էր բազմահազար կտորներից, Հարություն Մինասյանը կարևոր որոշում կայացրեց. ստեղծվեց բժշկության թանգարանը:

***Արցախյան պատերազմի տարիներին, կյանքի ծանր պայմաններից ելնելով, շատերը շուկա հանեցին պապենական հասարակ թղթապա- նակներից մինչև ամենօրյա կիրառման իրեր. ստեղծվեց բոլորիս հայտ- նի Վերնիսաժը: Այստեղ հնարավոր էր գտնել բազմաթիվ հնաոճ իրեր: Վերնիսաժը չէր կարող վրիպել հավաքորդի աչքից: Մի քանի հազար կտորից բաղկացած տնային հավաքածուն ամեն շաբաթ-կիրակի սկսեց ավելանալ նոր նմուշներով: Ներարկիչ, որ արդեն վաղուց ոչ ոքի պետք չէ, բժշկի ճամփորդական պայուսակ, դեն նետելու ենթա- կա վիրաբուժական սարքեր, ատամ քաշելու գործիք, որը չի օգտա- գործվել 1920-ականներից այս կողմ, անծանոթ կամ հայտնի բժշկի ինքնահոս ու սև-սպիտակ լուսանկարներ, հավանգի տարատեսակ նմուշներ, որոնք նախորդ դարերում որպես դեղ քամելու միջոց եղել են յուրաքանչյուր բժշկի սեղանին, լուսարձակ, որի ուլտրամանուշա- կագույն ճառագայթները որպես բուժման միջոց օգտագործվել են էլեկտրականությունը հայտնաբերելու տարիներից սկսած: Ամեն նոր իրի հետ միասին ավելանում էր հավաքորդի նպատակասլացությու- նը՝ ստեղծելու հայկական ամենաամփոփ բժշկական թանգարանը:

***Որոշ նմուշներ առաջին հայացքից կարող են զարմացնել: Ոչ բոլոր ձիերի գանգերն են տրամաբանական նայվում բժշկական հավաքա- ծուի մեջ, բայց այս մեկն ունի դրա բոլոր իրավունքները. «Երևանի առաջին հիվանդանոցի շտապ օգնության կառքը տեղափոխող ձիու գանգն է», — բացատրում է բժիշկ-հավաքորդ Մինասյանը: Գանգերի թեման այսքանով, սակայն, չի ավարտվում: Պարոն Մինասյանը ցու- ցադրում է մարդկային գանգերի շարքը, հատուկ առանձնացնելով աջ կողմում դրված մեկը. «Գտել եմ Արտաշատի Ջրահովիտ գյուղի

↑ Վիրաբույժ Գրիգորյանի աշխատասենյակի ցուցա- նակը հարյուր տարվա պատմություն ունի

↓ Հայ բժշկության թան- գարանի հիմնադիր Հարություն Մինասյանը

↑ Հավաքածուի բազմաթիվ հնաոճ ներարկիչներից մեկը

Page 32: Դեկտեմբեր 2013, #12 (22)

↑ 1940-ականների արտադրության` Մախոլդի ինգալյատոր

↑ Հայտնի բժիշկ Արմենակ Մելիքյանի կնոջ «օժիտ» սառնարանը

↑ Մայրական կաթը կթելու գործիքներ

↓ Հավաքածուի բազ- մաթիվ սրվակներից մի քանիսը

← Քիթ-կոկորդ-ականջ բժիշկների աշխատանքային գործիքներ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու

Դեկտեմբեր 20133031

Page 33: Դեկտեմբեր 2013, #12 (22)

դամբարանադաշտի պեղումների ժամանակ, չորս հազար տարուց ավելի տարիք ունի, — պատմում է բժիշկը: — Տեսեք՝ ակնակապի վե- րևում կլոր անցք կա. այդ փոքր հետքը պատմում է գանգի տիրոջ ունեցած հավանական հիվանդությունների մասին` սիֆիլիս, սիբի- րախտ կամ ոսկրային քաղցկեղ»:Առաջին հայացքից պարզապես հին կահույք հիշեցնող կանաչավուն պահարանը, ինչպես պարզվեց, նույնպես հավաքածուի լիիրավ ան- դամ է: Դա փայտե սառնարան է, որն արտադրվել 19-րդ դարի վեր- ջերին Թիֆլիսի հայկական կահույքի ֆաբրիկայում և հասու է եղել հիմնականում մեծահարուստներին, քանի որ դրա մեջ մթերքը թարմ պահելու համար անհրաժեշտ էր առնվազն շաբաթը մեկ անգամ պատ- րաստի սառույց գնել: Իսկ հայկական բժշկության հետ կապը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սառնարանը Թիֆլիսից Երևան իր հետ որպես «օժիտ» բերել է գերմանուհի Մարիա Լյայստերը՝ հայտ- նի երևանցի բժիշկ Արմենակ Մելիքյանի հետ ամուսնության առթիվ: Հայտնի է նաև, որ հետագայում տիկին Լյայստերը աշխատել է Երևա- նում որպես մանկաբարձ–գինեկոլոգ: Մի կախիչի վրա հավաքված հնաոճ զանգերը կասկածելիորեն նման են եկեղեցականների: «Այդպես էլ կա, — ժպտալով հայտնում է նրանց նոր տերը և բացատրում, թե ինչ գործ ունեն դրանք այս հավաքածուի մեջ, — այս զանգերով հոգևորականները իմաց էին տալիս բնակչու- թյանը, որ պետք է հավաքվել եղեղեցու մոտ և զգուշացնում, որ հա- րևան բնակավայրում սկսվել է այս կամ այն հիվանդության համա- ճարակ, հասարակությանը տալով տեղեկություններ դրանցից խու- սափելու մասին»: Ահա այսպիսի կանխարգելիչ եկեղեցական զանգեր` ո՞վ կարող էր պատկերացնել: Իսկ այսպես կոչված «սատանի քարի»՝ օբսիդիանի, ներկայությունը թանգարանում բացատրվում է նրանով, որ դրանից դեռ դարեր առաջ պատրաստել են դանակներ, որոնք օգտագործվել են ոչ միայն կենցա- ղային նպատակներով, այլև մանր վիրահատական գործողություն-

ների համար: Այսօր արդեն ապացուցված է, որ օբսիդիանե նշտարի կատարած վիրահատական կտրվածքներն ավելի արագ են լավանում, քան մետաղյա նշտարինը:

***1999-ին, երբ բժիշկ Մինասյանը հասկացավ, որ տանն այլևս հնարավոր չէ տեղավորել հսկայական հավաքածուն, ստեղծեց Հայ բժշկության թանգարանը: Այն գտնվում էր Երևանի թիվ 11 պոլիկլինիկայի իր գրա- սենյակին կից: Համաշխարհային թանգարանների օրը՝ մայիսի 18-ին, տեղի ունեցավ պաշտոնական բացումը: Հետագայում գնված ու նվեր ստացած տարբեր իրերի համալրմամբ պարզ դարձավ, որ հասարակ հիվանդանոցային սենյակը նույնպես քիչ է բժշկության պատմությամբ հետաքրքրված ու ամեն շաբաթ նոր ցուցանմուշ ավելացնող հավա- քորդի համար: Հատկապես, որ հայկական բժշկությունն ունի ոչ թե դարերի, այլ հազարամյակների պատմություն:

***Երևի ժամանակն է, որ թանգարանն ունենա սեփական շենք, սակայն այս հարցը Հարություն Մինասյանն այլևս չի կարող լուծել միայնակ: Նա դիմել է տարբեր ատյանների, սակայն առայժմ առաջխաղացում չկա: Այլ երկրներում նման թանգարաններ ստեղծած անհատների ու պետմարմինների հետ բժիշկ Մինասյանն առայժմ կապ չի հաստատել, սակայն քաջատեղյակ է նախկին խորհրդային հանրապետություննե- րում գտնվող բժշկական թանգարանների մասին:Հոգեբույժ-հավաքորդ Հարություն Մինասյանը գիտի հաստատ՝ կգա այն օրը, երբ աշխարհի այլ երկրների պես, Հայաստանում էլ տեղ կհատկացվի իր հիմնած բժշկական թանգարանին: Ավելին՝ նա հա- մոզված է՝ իր հավաքածուն կշարունակի համալրվել ցուցանմուշնե- րով նաև այլ հավաքորդների ու բժիշկների շնորհիվ, արդեն ստեղծ- ված թանգարանում:

→ «Կանխարգելիչ» եկեղեցական զանգերը

↑ Սրվակներ

↖↑ Երևանի առաջին հիվան- դանոցի շտապ օգնության կառքը և այն տեղափոխող ձիերից մեկի գանգը

Բազե Ավետիս

↑ Աջից` Զրահովիտ գյուղում հայտնաբերված գանգն է

Page 34: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Լուսապսակ ֆազն ու նոլը

Ֆազի ու նոլի համերաշխ համագործակցության արդյունքում ամեն երեկո Երևանի փողոցներում վառվում է 58 հազար տարբեր ձևերի ու չափսերի լապտեր: Մենք

փորձեցինք պարզել, թե ովքեր են աշխատում լապտերների անխափան պայծառության վրա, ինչը և ինչպես են լուսավորում դրանք, որպեսզի հաղթահարվի խավարը:

Դեկտեմբեր 20133233

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ ուսումնասիրություն

Page 35: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Մ այրաքաղաքի արտաքին լուսավորու- թյունն ապահովող «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Գաբրիելյանը վստա- հեցնում է, որ Խորհրդային Միության տարիներին Երևանը եղել է լավագույն

լուսավորված մայրաքաղաքներից: 90-ականների ըն- թացքում, իհարկե, պատկերը լիովին փոխվեց: Քանդվեց արտաքին լուսավորությամբ զբաղվող համակարգն ու, ինչպես շատերը կհիշեն, մթությունը տիրեց ամենուր: Փողոցներում մնացին քաղաքը լուսավորող հատու- կենտ լամպեր: Զրոյական մակարդակի հասած արտա- քին լուսավորությունը միայն 2000 թվականից սկսեց աստիճանաբար բարելավվել: «Երքաղլույսը» նորից վերադարձավ իր առաքելությանը, ու սկսեցին մտածել ավելի լուսավոր Երևան ունենալու մասին: Փիլիսոփա- յությունը հետևյալն էր՝ լուսավորել նախ Երևանի կենտ- րոնը, հետո այնտեղ մտնող փողոցներն ու հետո միայն մնացած տարածքները: Այսօր Երևանում լուսավորված է 895 փողոց: «Վստահ կարող եմ ասել, որ այսօր արդեն լուսավորության առումով ցանկացած ծայրամասային թաղամաս կարող է մրցել կենտրոնի հետ: Եվ խոսքը միայն բուն փողոցի մասին չէ՝ լուսավորում ենք նաև բոլոր բակերը», — ասում է Գաբրիելյանն ու վստահեց- նում, որ լուսավորված է Երևանի 92 տոկոսը: Ինչպես Երևանում մեզ շրջապատող ամեն ինչ, փողոցա- յին լապտերներն էլ իրենց զարգացումն են ապրել̀ տար- բեր ժամանակահատվածներում յուրովի լուսավորելով քաղաքը: Այսօր, օրինակ, արդեն արդիական չէ քաղա- քային լուսավորության մեջ օգտագործել «Իլյիչի լամպ» կոչվող տեսակը (բոլորիս քաջ հայտնի տանձանման լամպերի մասին է խոսքը): Դրանք շիկացման լամպեր են, որոնցից Երևանում այլևս չկա: Հատուկենտ են մնա- ցել նաև սնդիկային տեսակի լամպեր: «Հետագա մեր քայլը լամպերի լուսադիոդային տարբերակին անցնելն է: Սա տնտեսող է, ուշ է փչանում` նախատեսում են, որ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԶՐՈՅԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՍԱԾ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ 2000 ԹՎԱԿԱՆԻՑ ՍԿՍԵՑ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ: ԱՅՍՕՐ ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾ Է ԵՐԵՎԱՆԻ 92 ՏՈԿՈՍԸ

պետք է 10 տարի աշխատի: Նոր կառուցվող Իսակովից Լենինգրադյան փողոցը արդեն լուսավորվելու է այս տեսակի լամպերով: Թանկ հաճույք է, բայց որակի հա- մար պետք է վճարել: Դիտարկում ու փորձարկում ենք նաև արևային էներգիայից սնուցվող լապտերի կիրա- ռումը», — ասում է պաշտոնյան: Լամպերի զարգացումն ու դրանց կիրառումը իհարկե կարևոր են, բայց Գաբ- րիելյանը ոլորտի հաջողությունները կապում է նաև հա- մապատասխան մասնագետների առկայության հետ: Այդ առիթով նա առաջարկ է ներկայացրել Ճարտա- րագիտական համալսարան` այնտեղ լուսավորության բաժին բացելու համար: «Այս ոլորտում աշխատելու համար համապատասխան մասնագետներ չկան, ով

էլ կա՝ փորձի վրա է լավը դարձել, ու նրանց մեծ մասը հիմա մեզ մոտ է աշխատում: Պետք է բաժին լինի, որ- տեղ կսովորեցնեն լույսի հաշվարկը, էությունը, բնույթը: Լուսավորության մասնագետի կարիք շատ կա: Ընդ որում, ոլորտները շատ են, և դրանցով զբաղվում ենք առանց բուն մասնագետներ ունենալու», — փաստում է Գաբրիելյանն ու անկեղծանում, որ Երևանը գիշերային քաղաք է համարում: Ըստ նրա` այն գիշերն է ապրում ու շնչում, հենց այդ պատճառով էլ որքան լուսավորման մասնագետները որակյալ լինեն, այնքան պայծառ քա- ղաքի համար: Մյուս կողմից էլ՝ որքան լուսավոր քաղաք, այնքան շատ լարեր երկնքում: Պակաս կարևոր չէ ցերեկներն ունե- նալ անլար երկինք քաղաքային միջավայրում, մինչդեռ լուսավորված Երևանի լամպերը մեծ մասամբ իրար կապվում են օդով անցնող լարերով: Գաբրիելյանը վստահեցնում է, որ վերջին տարիներին արված նախա- գծերը հիմնականում անցկացվում են գետնի տակով, աստիճանաբար մյուսներն էլ են տեղափոխվելու: Սա- կայն, օրինակ, Սայաթ-Նովայի, Մաշտոցի փողոցներում օդով լույսի լարեր չեն անցնում, չնայած երկինքը լի է մա- լուխներով` ինտերնետի, հեռուստատեսության և այլն:

Թո՛ղ լույս լինիԱստվածաշնչյան խոսքը քաղաքային լուավորության ու իրականության մեջ փոքր-ինչ այլ կերպ է դրսևոր- վում: Այստեղ լույսի լինել չլինելը կախված է «Երքաղ- լույսում» տեղադրված հեռակառավարման վահանակի միջոցով միացնելուց: Դրա արտաքինը փոքր-ինչ ան- հասկանալի, սովորական մահկանացուների համար դժվար ընկալելի տեսք ունի` լի տարբեր կոճակներով

→ Դիսպետչեր Ալեքսանը հերթապա- հության ընթացքում

Page 36: Դեկտեմբեր 2013, #12 (22)

ու թվերով: Բայց դրա մոտ օրը 24 ժամ հերթապահող դիսպետչերները հնարավորինս մատչելի են բացատրում քաղաքի լուսավորման գաղտնիքները: Նախ՝ վսահեց- նում են, որ քաղաքի լուսավորության միացումներով կարելի է ժամացույցն ուղղել: Լապտերները միանում են ամեն օր՝ կախված նրանից, թե տվյալ օրվա ընթաց- քում երբ է մութն ընկնում: Միացնելուց հետո ժամը գրանցում են: Իսկ անջատում են լուսավորությունը ամռան ամիսներին գիշերը ժամը 1-ին, ձմռանը՝ կեսգի- շերին: Սակայն բոլոր գլխավոր փողոցները (որոնք 105-ն են), մնում են լուսավորված մինչև լուսաբաց: Չնայած այդ փողոցներում էլ լուսավորությունը մնում է ոչ թե ամբողջությամբ, այլ գիշերային կամ խնայողու- թյան ռեժիմի վրա, այսինքն` մոտ 30-50 տոկոս լուսավո- րությամբ: Ամբողջությամբ լուսավորված մնում են Իսա- կովի ու Մաշտոցի պողոտաները: Իսկ բոլոր կամուրջնե- րի ու գետնանցումների լույսերը վառվում են 24 ժամ: Առհասարակ, մայրաքաղաքային լուսավորությունը երեք ռեժիմ ունի՝ նորմալ, գիշերային և տոնական: Իսկ ռեժիմների վերանայումը կախված է լուսավորությանը տրամադրվող բյուջեից: «Քաղաքը բաժանված է 7 տե- ղամասի, որոնցից ամեն մեկն իր թիվն ունի և պուլտի վրայից հենց այդ թվի կոճակով միացնում ենք լույսե- րը», — բացատրում է օրվա հերթապահ դիսպետչեր Ալեքսան Սարգսյանը: Նրա նկարագրելով աշխատան- քը պատասխանատու է, բայց հոգնեցուցիչ` պետք է լեզու գտնել դիսպետչերական կետ զանգահարող բո- լոր բնակիչների հետ: «Երբեմն զանգում են, ասում են՝ դռանս դիմացի լույսը չի վառվում, ասում ենք՝ հասցեն ասեք, ասում են՝ դե դռանս դիմացինը, ինչի՞ չգիտեք էդ որն ա», — 5 տարվա աշխատանքային փորձից պատ- մում է Ալեքսանը: Նա բացատրում է, որ իրենց իրակա- նում ավելի ձեռնտու կլիներ, եթե քաղաքային լուսա- վորությունը մնար մինչև լուսաբաց ու չանջատվեր, քանի որ որքան հաճախ են անջատում միացնում, այնքան ավելի արագ են շարքից դուրս գալիս լամպե- րը: Բացի այդ, որքան երկար լույսերը վառված մնան, այդքան ավելի շատ ժամանակ կունենան փնտրելու ու գտնելու շարքից դուրս եկած լամպերը: Տարեկան կտրվածքով ողջ գիշեր լուսավորված քա- ղաք ունենալու և չունենալու ֆինանսական տար- բերությունը գրեթե կրկնակի է: «Մենք ունենք գիշե-

րային հերթապահության ցուցակ,— սկսում է բացատ- րել դիսպետչերը,— չորս մեքենայով դուրս են գալիս քաղաք ու պտտվում են ̀գրանցում են որտեղ ինչ լամպ չի աշխատում: Զարգացման էտապում ենք, բայց դեռ այս պահին ավտոմատ չենք ստանում ինֆորմացիա, որտեղ ինչ լամպ է փչացել, մեր հիմնական ինֆորմա- ցիան գալիս է շրջագայողներից, բնակիչներից ու մեր բարեկամներից»: Եթե տեղեկությունը ժամանակին է հասնում, սովորաբար հասցնում են փոխել օրվա փչացած լամպերը: Լամպերը փոխելու և անսարքությունները շտկելու հա- մար էլ առանձին խումբ է աշխատում: «Ամեն աշխա- տանքի մեջ պիտի սիրտ ու հոգի դնես, մեր մասնագի- տության դեպքում նաև հետը վառվես», — կատակում է կենտրոն տեղամասի վարպետ Դավիթը: Նրա խում- բը աշխատանքները սկսում է առավոտյան` նախ կապվում են դիսպետչերի հետ, ճշտում, որ սյուների լամպերը չեն վառվում ու սկսում են փոխել դրանք: Հատուկ մեքենան Հովհաննես Քոչարյանին բարձրաց- նում է վեր, հասցնում լամպին: Նա էլ կատակում է, որ վերևում ավելի խաղաղ է, օդն էլ՝ ավելի մաքուր, ու մինչ նա փոխում է լամպը, Դավիթը ներքևում պատմում է, որ քաղաքի սյուները համարակալված են, բայց քանի որ դրանց վրա սովորաբար բազմաթիվ հայտարա-

ՔԱՂԱՔԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐՈՎ ԿԱՐԵԼԻ Է ԺԱՄԱՑՈՒՅՑՆ ՈՒՂՂԵԼ: ԼԱՊՏԵՐՆԵՐԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ՕՐ՝ ԿԱԽՎԱԾ ՆՐԱՆԻՑ, ԹԵ ՏՎՅԱԼ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԲ Է ՄՈՒԹՆ ԸՆԿՆՈՒՄ

↑ Երևանի արտաքին լուսավորության վահա- նակն ու քարտեզները

Դեկտեմբեր 20133435

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ ուսումնասիրություն

Page 37: Դեկտեմբեր 2013, #12 (22)

րություններ են փակցնում, թվերը չեն երևում, ու դիս- պետչերը նրանց ցանցերով ու խաչմերուկներով է ուղղորդում չվառվող սյան մոտ: «Մեր մեծ քաղաքում սյուն փնտրելը, ոնց որ մութ սենյակի միջից մի բան գտնել լինի, բայց մեզ համար արդեն էնքան վարժ ա էս աշխատանքը, որ արագ կողմնորոշվում ենք», — ասում է Դավիթը` սյունի ստորին հատվածում ամրացված արկղիկի մեջ մեծ հմտությամբ լարերը ոլորելով: Ոսկե կանոնը` հոսանքի հետ կատակ չեն անում, բոլորը լավ գիտեն ու պահպանում են աշխատանքի կանոնները:

Տոներն են մոտենումՄայրաքաղաքի լուսավորության վրա ծախսվում է 13 հազար կիլովատ էլեկտրականություն ժամում: Տոնա- կան օրերին այս թիվն ավելանում է ժամում 3-3,5 մեգա- վատով: Իսկ տոնական լույսերի ընտրությունն անց- նում է մի քանի փուլերով: Ամեն ինչ սկսվում է փողոց- ները չափ ու ձևելուց: Արվում են նախագծեր, հատուկ կատալոգներից ընտրվում են լույսերի տարբերակներ և քաղաքի գլխավոր դիզայների հետ համաձայնեցնե- լուց հետո դրանք բերվում են Հայաստան: Հետո տեխ- նիկական խումբը սկսում է ամրացնել այն պարաննե- րը, որոնցից կախվելու են լույսերը: Լույսերն էլ հիմնա- կանում ամրացնում են գիշերը` խցանումներից խու-

↑ Փողոցային լամպի նորոգման ընթացքը

սափելու համար: Գլխավոր տոնածառի լույսերը սովո- րաբար փոփոխվում են, չնայած վերջին երկու տարի- ների ընթացքում դրանք նույնն են եղել: Ի դեպ, տոնա- կան օրերին քաղաքը լույսի մեջ թաթախված մնում է ողջ գիշեր` այդ օրերին լույսերը չեն անջատում: Տոնե- րից հետո էլ դրանք հավաքվում ու պահեստավորվում են, քանի որ վտանգ կա, որ կվնասվեն քամիներից ու անձրևներից: Չնայած որոշ տեղերում դրանք մնում են, քանի որ ելնելով լույսերի տեսակից, երբեմն դրանց հավաքելն ավելի շատ կարող է վնասել, քան մեկ տա- րի կախված մնալը: «Լուսավորությունը, վստահ եմ, որ շատ է ազդում մարդկանց տրամադրության վրա, — ասում է Սամվել Գաբրիելյանը, — ես շատ կուզենայի, որ Երևանը լու- սավորվեր ամբողջ գիշեր ու վառ լույսերով: Երբ առա- ջին անգամ գնացի Փարիզ, ու ինքնաթիռը գիշերն էր իջնում` նախաձեցի, բայց հիմա, որ Մանումենտից նայում եմ գիշերային Երևանին, նախանձս ոնց որ փարատվի: Ինչքան լույս՝ այնքան աշխուժություն ու շփում: Հենց այս պատճառով ենք փորձում տարին մի քանի անգամ տարբեր առիթներով միացնել տոնա- կան լուսավորությունը, քանի որ էդ օրերին մարդկանց դեմքը պայծառանում է: Հավատացեք, լույսից շատ բան է կախված»:

Նե Թադևոսյան Առնոս Մարտիրոսյան

Page 38: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Շ ենքերի ու հուշարձանների լուսավորմամբ զբաղվող, «Լումինարիում» խանութ սրահի ներքո գործող ստեղծագործական խմբի անդամները՝ Արա Մանուկյանը, Հովակիմ Վարդանյանը և նրանց ղեկավար Աշոտ Զար-

բաբյանը փաստում են, որ շենքերի ու հուշարձանների գիշերային լուսավորումը լավ գործիք է գիշերը է՛լ ավելի ներկայանալի քաղաք մատուցելու համար: Ստեղծագոր- ծական խումբը լուսավորել է 150 շինություններ Հայաս- տանի տարբեր քաղաքներում: Պատմական շենքերի պարագայում դա նախ լավ մեթոդ է ընդգծելու շենքին հատուկ նախշերը, իսկ իրենից առաձնապես լուրջ ճար- տարապետական արժեք չներկայացնող շենքերին հնա- րավորություն է տալիս գիշերը գեղեցկուհի դարձնել: Աշխատանքը բավականին բարդ ու թանկ է: Նախ ար- վում են նախագծումներ, չափագրումներ, հաշվարկ- ներ, որոշվում է կոնցեպցիան և արվում է լուսավորու- թյան համակարգչային մոդելավորումը: Օրինակ՝ հու- շարձանները լուսավորելուց առաջ նախ ցանկալի է ուսումնասիրել դրանց պատմությունը, գաղափարը, որպեսզի լուսավորման միջոցով հնարավոր դառնա փոխանցել տվյալ կառույցի էմոցիան: Աշոտն ու իր ստեղծագործական խումբը, օրինակ, երբ լուսավորում էին Մայր Հայաստանի հուշարձանը, խորացան դրա պատմության մեջ: Պարզվում է արձանի պատվան- դանը ներսից նախագծված է որպես եկեղեցի: Այս հե- տաքրքրական փաստն իմանալուց հետո տղաները փորձեցին այնպես լուսավորել արձանը, որ լապտերը հեռվից հիշեցնի բազմաթիվ վառված մոմեր: Բացի այդ,

ստեղծագործական խումբն այնպես էր նախագծել, որ նախ միանային պատվանդանի լույսերը և մոտ 15 րոպե հետո միայն արձանինը: Սա էլ իր հերթին խոր- հրդանշում էր այն պատմությունը, որի միջով անցել էր հուշարձանը. ինչպես հայտնի է, Ստալինի արձանի ապամոնտաժումից հետո շուրջ հինգ տարի Ռաֆայել Իսրայելյանի նախագծած պատվանդանը դատարկ է մնացել՝ մինչև կտեղադրվեր Մայր Հայաստանը: Չնա- յած հիմա ծրագիրը խառնվել է, ու բոլոր լույսերը միա- նում են զուգահեռ, այդուհանդերձ, տղաներն այս աշ- խատանքը դասում են իրենց ստացված նախագծերի շարքին: «Այս գործի մեջ երկու վատ կողմ կա` բարբա- րոսությունը, որին, ավաղ, հաճախ ականատես ենք լինում և հաճախորդների՝ «որքան շատ լույս՝ այնքան լավ» մոտեցումը», — կիսվում են տղաները: Բարբարո- սությունն իրենից ենթադրում է ծակել և լույսեր ամ- րացնել հին շենքերի հենց զարդանախշերի վրա կամ գողանալ տեղադրված լուսավորությունն ու մալուխ- ները: Ի դեպ, տղաների հետ մեկ անգամ չէ, որ նման դեպքեր են պատահել: «Հաղթանակ» կամրջի լուսա- վորության աշխատանքներն իրականացնելիս գո- ղացել էին մալուխները, իսկ աշխատանքը հանձնելուց հետո գողացան լուսարձակները: Արդյունքում իդեա- լական ու ըստ նախագծի լուսավորված կամուրջը շատ քիչ է եղել, գողացված լուսարձակներն էլ դեռևս չեն փոխարինվել: «Ցերեկը հնարավոր է քաղաքացիները անգամ չնկա- տեն այն հայտնի մարդկանց արձանները, որոնց կող- քով օրական մի քանի անգամ են անցնում, բայց այ

→ Լուսավորված հեռուստաաշտարակը

↑ Սասունցի Դավթի արձանի գիշերային տեսքը

← «Հաղթանակ» կամրջի լուսավորությունը մինչև լուսարձակների գողանալը

Մեր օրերում լույսը միայն լույս տալու իր բուն գործունեությունից նաև ստացել է գեղեցկացնելու կոչում: Ճարտարապետները գծում ու հաշվում են շենքի քարե կերպարը,

իսկ դրա լուսային դրսևորումը լուսային մասնագետների խնդիրն է, ում կարելի է պայմանականորեն կոչել լուսային ճարտարապետներ կամ լուսապետներ: Ու եթե

ճարտարապետները ցերեկային քաղաքի հեղինակներ են, ապա գիշերային քաղաքի տեսքի պատասխանատուները միանշանակ լուսապետներն են:

Լուսապետական հնարքներ

Դեկտեմբեր 20133637

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ գեղեցկություն

Page 39: Դեկտեմբեր 2013, #12 (22)

տարապետական լուսավորման մեջ լավ որակ ստա- նալու համար կան որոշակի նախապայմաններ: Օրի- նակ՝ պետք է պատվիրատուի հետ գաս համաձայնու- թյան, պետք է ձեռքի տակ լինեն բոլոր պահանջվող սարքավորումներն ու լույսերը, իսկ պատվիրատուն հաճախ խուսափում է թանկ վճարել, ու մասնագետը ստիպված է լինում արդեն ոչ այնքան համապատաս- խանող լույսեր տեղադրել՝ սուղ բյուջեի մեջ տեղավոր- վելու համար: Սևադան, օրինակ, հաճախ չի կրկնում, որ ինքն է լուսավորել Օպերայի շենքը, քանի որ ար- դյունքից այնքան էլ գոհ չէ: Մատենադարանի պարա- գայում գոհ չէ ներկայիս լուսավորումից: «Բավականին բարդ նախագիծ էր, քանի որ չէր կարելի շենքը ծակել, պետք էր ստանալ հոյակապ լուսավորում, որ շենքը Մաշտոցի մյուս ծայրից երևար: Չափազանց ճշգրիտ հաշվարկների արդյունքում ստացանք մեր ուզածը: Հետո արդեն երբ հանձնեցինք աշխատանքը, լամպերը փոխելուց ուրիշ լամպեր հայտնվեցին դրանց տեղում, լուսատուների մեր հաշվարկած ճշգրտությունները խախտվեցին», — պատմում է Սևադան:

գիշերվա գեղեցիկ լուսավորումն անհնար է չնկատել», — ասում է Աշոտը: Մեկ այլ խնդիր է այն, որ մեզ մոտ դեռ լավ չեն տարբերում պարզապես լուսավորումը ճար- տարապետական լուսավորումից: «Անճաշակ ճարտա- րապետական լուսավորություն» պիտակով էլ մասնա- գետները բնորոշում են լույսով գերհագեցած աշխա- տանքներն ու վստահեցնում են, որ լուսավորության մեջ ոչ պակաս կարևոր է խավարը, քանի որ այդ երկու- սի համադրությամբ է գեղեցիկ արդյունք ստացվում: Լուսապետների ստեղծագործական խումբն իր լավա- գույն աշխատանքներից է համարում նաև հեռուստա- աշտարակի լուսավորումը: Խոստովանում են, որ դա այնքան էլ հեշտ չէր, հաշվի առնելով կարճ ժամկետ- ներն ու արտասովոր աշխատանքը: Նման նախագիծ Հայաստանում դեռ չէին իրականացրել, այն էլ հիմնվե- լով միայն տեղական ռեսուրսների վրա: «Մերոնք շատ են սիրում Թիֆլիսի հեռուստաաշտարակը օրինակ բերել, բայց դա արել են եվրոպացի մասնագետները: Մեր պարագայում բարդ էր այն, որ պետք էր երկաթը լուսավորել, այն էլ սպիտակ ու կարմիր ներկված: Առ- հասարակ, տարբեր երանգների վրա տարբեր գույնի լույս է ստացվում: Մյուս կողմից էլ` աշտարակն իրե- նից գործող ալեհավաք է ներկայացնում ու 15 րոպեից ավելի դրա վրա գտնվելը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Դրանից էլ բացի հնարավոր էր միայն առավոտյան շատ շուտ դրա վրա աշխատել` 6-ից 9-ը, որպեսզի հնարավոր լիներ որոշ հեռուստաա- լիքներ անջատել», — ընդհանուր առմամբ եռամսյա օր ու գիշեր տևած աշխատանքից պատմում է Հովակիմն ու խոստովանում, որ մինչև աշխատանքների ավարտն ինքը հաղթահարեց իր վախը բարձրությունից: Քանի որ աշխատանքը պետք է հանձնվեր 2011-ի սեպտեմ- բերի 21-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ, բացման օրը աշտարակի վրա պետք է եռագույնը վառվեր: Հայկական լավագույն ավանդույթների հա- մաձայն՝ ամեն ինչ հաջողվեց վերջին րոպեին. դժվա- րությամբ, բայց հաջողվեց ճիշտ ժամին պայծառ եռա- գույն ստանալ: «Ցավով պիտի ասեմ, որ Երևանում ոչ բոլոր դեպքե- րում են պահպանվում ճարտարապետական լուսա- վորության կանոնները, — ասում է այդ գործի մաս- նագետ, նաև UrbanLabYerevan ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Սևադա Պետրոսյանը, ով լուսավորել է Օպերայի շենքը, Թումանյանի թան- գարանի, Մատենադարանի շենքը: — Օրինակ՝ ես չեմ հավանում ինչպես են լուսավորել Հանրապետության հրապարակը. լուսատուների գույները չեն համընկնում, հետո դրանց բացվածքն այնպիսին է, որ լուսավորում է ոչ միայն իր համար նախատեսված տարածքը: Սա օրինակներից մեկն է միայն»: Մյուս կողմից էլ ճար-

← Երևանի գինու գործարանի ճարտարապետական լու- սավորության ձևավորում, համակարգչային մոդել

↓ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի լուսային լուծումը

Նե Թադևոսյան Ա. Մանուկյանի արխիվից

Urb

anLa

bYer

evan

Ինքը շատ կուզենար Երևանում տեսնել մտածված մոտեցում լուսավորության հարցում: Մյուս կողմից էլ` ուրախ է, որ ամեն դեպքում լուսավորման փորձեր արվում են. «Դա արդեն նշան է, որ կզարգանանք ու կհասնենք ավելի լավ մակարդակի այս հարցում: Իհար- կե, կան բաներ, որ բացարձակ անընդունելի են ինձ համար, օրինակ՝ ինչպես են լուսավորվում ծառերը: Մեկ մետր բարձրության վրա դրվում են լուսատու- ներ, որ հեռվից ագռավի բուն են հիշացնում: Եվ չեմ հասկանում ինչու էր պետք ընտրել կանաչ գույնը ծա- ռերի լուսավորման համար», — անկեղծ զարմանում է Սևադա Պետրոսյանը:

***Էյնշտեյնն ասում էր, որ լույսը խավարի բացակայու- թյունն է: Վստահ չեմ, որ այս տեսությունը կատարե- լությամբ գործում է մեր մայրաքաղաքում, բայց ըստ Էյնշտեյնի մեկ այլ տեսության՝ ամեն ինչ աշխարհում հարաբերական է: Իսկ դա անշուշտ լույս է սփռում գի- շերային Երևանի փողոցներում:

Page 40: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Լուսավոր երազանք

«Երքաղլույս» ՓԲԸ-ի ամենավաղեմի ինժեներ, այժմ դիսպետչեր Պետիկ Բալյանը հիշում է հատուկենտ փայտե սյուներով լուսավորված, իսկ ավելի ուշ լուսավորությամբ ճանաչված գիշերային Երևանն ու կիսվում է լուսավորման

գործընթացի իր ամենավառ հիշողություններով:

Դեկտեմբեր 20133839

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ պրոֆի

Page 41: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Մ եր քաղաքի լուսավորությունը ես հի- շում եմ 50-ականներից: Էդ ժամանակ դեռ շատ ջահել էի, ուշադրություն չէի դարձնում նման բաների վրա: Հետո երբ արդեն ընտրեցի, որ էդ ոլորտի մեջ

եմ խորանալու, սկսեցի ուշադրությամբ հետևել քա- ղաքային լուսավորության բոլոր զարգացումներին: Սկզբում փայտից հատուկենտ սյուների վրա էին լապ- տերն ամրացնում ու քաղաքը լուսավորում էին սնդի- կային լամպերով: Հետո աստիճանաբար սկսվեց ինտեն- սիվ լուսավորությունը, ու քիչ-քիչ անցան սնդիկային լամպերին, որովհետև դրանցով լուսավորությունն ավե- լի վառ էր ստացվում: Դեռ մինչև ես կմտնեի ու կհաս- տատվեի էս ոլորտում, ասում են, որ մի Գևորգ ա եղել քաղաքում, Նորքի տակերն ա ապրել: Ամեն իրիկուն հերթով վառել ա քաղաքի լույսերը, հետո լուսադեմին նորից հերթով անջատել:

***Ես անձամբ հիշում եմ, որ իմ ժամանակ արդեն ռելեներ էին դրած, որոնցով էլ կազմակերպվում էր լուսավորու- թյունը: Էտ ռելեները զգայուն էին, ու հենց մութը ընկնում էր, դրանք ավտոմատ միանում էին, հենց լույսը բաց- վում էր` ավտոմատ հանգչում էին: Բայց դա մի քիչ ռա- ցիոնալ չէր այն առումով, որ ասենք՝ եթե ուժեղ կայծակ էր լինում, ռելեները լույսը զգում էին ու անջատվում էին, հետո երբ մթնում էր նորից միանում էին: Սկսեցին մտածել, թե ինչ լուծում կարելի է տալ էս հարցին ու Մոսկվայում պատվիրեցին պուլտ ուպռավլենի, որը մինչև 2000-ականների սկզբներն օգտագործում էին: Քաղաքն աստիճանաբար մեծանում էր, դրան համա- պատասխան շարունակվում էր ակտիվ լուսավորումը: Չէին պատկերացնում, որ առջևում մութ տարիներ են սպասվում: Իսկ երբ մութ տարիները եկան, սկսվեց թալանը ու մեր լուսավորած Երևանից բան չմնաց: Էտ մութ տարիները մեր մասնագիտության համար էլ էին մութ: Ախր մեր պաշտոնն ու դերը էս քաղաքի մեջ մի տեսակ շատ լուսավոր ա: Էս ոլորտում, որ աշխատում ես, անկախ քեզնից ուզում ես, որ Երևանի ամեն անկյու- նում լույս լինի: Էտ պահը մի տեսակ շատ հաճելի ա, որ սեղմում ես կնոպկան, ու սաղ քաղաքը լուսավորվում ա: Գլուխ գովալ չլինի, բայց ես գործի մեջ եմ 73 թվակա- նից: Նախ ջրմուղում գլխավոր էներգետիկ էի: Էնտեղ կարգավորելուց հետո տեղափոխեցին ստեղ` որպես գլխավոր ինժեներ:

***Մեր ժամանակ Երևանի լուսավորությունը համեմա- տում էին Փարիզինի հետ: Ճիշտ ա, ես չեմ եղել Փարի- զում, բայց ասում էին` մենք չենք զիջում, մանավանդ տոնական լուսավորությամբ: Ես էն ժամանակ շատ էի էստեղ-էնտեղ գնում, հիմնականում սովետական գրեթե բոլոր մայրաքաղաքներում եմ եղել: Մի անգամ

էլ հերթական տեղից գալիս էինք գիշերով ու ինքնաթի- ռի մեջ մեկը բացականչեց. «Ի՜նչ գեղեցիկ է լուսավոր- ված Երևանը»: Ու իրոք շատ հոյակապ տեսարան էր, բայց դե հո չէ՞ի ասելու, որ թե բա` գիտե՞ք էդ իմ գործնել ա: Չասեցի, բայց մեջս լա՜վ ուրախացա: Մի ուրիշ անգամ էլ, երբ նշում էինք մեր հիմնարկի 20- ամյակը, որոշեցինք մեծ միջոցառում անել: Երևան էինք հրավիրել Միության տարբեր մայրաքաղաքնե- րի լուսավորության ոլորտի պետերին ու նրանց գլխա- վոր ինժեներներին: Նրանց տարանք Մանումենտ, որ սաղ քաղաքը երևա: Հետո ռացիայով կապվեցինք դիս- պետչերի հետ, դե էն ժամանակ չկային էս հիմիկվա հեռախոսները, ասեցինք` միացրե՛ք: Հենց միացրեցին, սրանք ապշել էին, թե ինչ տեխնիկա ա, որ սաղ քա- ղաքը միանգամից միանում ա: Էլ չեմ ասում, որ հիա- ցած էին մեր վառ, համաչափ ու գեղեցիկ լուսավոր- ված փողոցներով:

***Սովետի ժամանակ լավ էր նրանով, որ լամպերի գոր- ծարանը մեզ շատ էր օգնում: Ինչ առաջարկ ներկայաց- նում էինք, միանգամից բավարարում էին: Բայց դե հի- մա էլ լավ ա, որտև տեխնիկան էնքան ա զարգացել, որ մենք լուսային էս հնարավորությունների մասին չէինք էլ երազում ժամանակին: Իսկ հիմիկվա լույսերով ան- հավանական էֆեկտներ ու տոնական լուսավորություն կարելի ա ստանալ: Բայց մյուս կողմից` Սովետի ժա- մանակ լավ էր, որ լուսավորությունը մինչև առավոտ էր մնում: Իմ մշտական երազանքն ա եղել, որ Երևանը վառ ու լավ լուսավորված քաղաք լինի: Հիմա կարծում եմ, որ կարամ համարեմ լուսավորության իմ երազան- քը կատարված:

***Դա էլ ասեմ, որ էս բնագավառում էդքան էլ հեշտ չի աշ- խատել: Էլեկտրականությունը վտանգավոր ա, չի սի- րում որ իրա հետ կատակ են անում, ու իրա հետ գործ բռնելուց սխալվելու տարբերակները չեն քննարկվում: Շատ ուշադիր ու զգույշ բնավորություն է պետք ունե- նալ: Մեր կոլեկտիվում կարելի ա ասել ամենատարեցն եմ, չնայած չեմ ասի ամենափորձառուն, բայց մեր ջա- հելներին միշտ ասում եմ, որ շատ զգույշ լինեն: Հատ- կապես հիմա շատ ա կարիք լինում, որ արագ լուսա- վորություն անցկացնեն: Դրա համար էլ ավելի զգոն է պետք լինել:

***Չնայած թոռներիս շատ ա դուր գալիս իմ գործը, որ պապին ա միացնում անջատում քաղաքի լուսավորու- թյունը, բայց շուտով արդեն պատրաստվում եմ վեր- ջապես գնալ թոշակի: Առողջությունից չեմ բողոքում, բայց էլ տարիքս էն չի` իմն արդեն աշխատել եմ, ինչ- քան կարողացել եմ` լուսավորել եմ:

Նե Թադևոսյան Առնոս Մարտիրոսյան

Page 42: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Լույսի խաղերը խավարում

2010 թվականից սկսած ֆրանսաբնակ լուսանկարիչ Արմեն Քաթանասյանը Հայաստան կատարած ամեն այցելության ժամանակ անմահացնում է գիշերային Երևանի բակերը: Գլխավոր նախապայմանը որևէ լույսի առկայությունն է: Առանձին դեպքերում, սակայն, «Լույս է» նախագծի կադրերում կարելի է նշմարել Արմենի ընկերներին՝ Տիգրան Համասյանին, Արտո Թունջբոյաջյանին, Արտյոմ Մանուկյանին,

Կարեն Միրզոյանին և ուրիշներին. «Պատկերը է՛լ ավելի է հարստանում, երբ դրանում հայտնվում են նաև ընկերներիս արտացոլումները», — ասում է լուսանկարիչը: Նա նաև վստահ է, որ մոտ ապագայում

այդ մարդկանց շարքը կհամալրի նաև «Ռեինկարնացիայի» Ռոլանդը, որովհետև շարքն անվանվել է խմբի «Լույս է» երգի պատվին:

Դեկտեմբեր 20134041

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ Ֆոտո նախագիծ

Page 43: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Արմեն Քաթանասյանը նախագծի մասին «Շատ եմ սիրում թափառել գիշերները Երևանում, անցնելով այնպիսի վայրերով, որտեղ դեռ երբեք չէի եղել: Ու այդպես մի օր որոշեցի ներկայացնել լույսի և քաղաքի անհետացող շենքերի կապը: Հետո կենտրոնացա լույսի վրա: Շատ եմ սիրում լույսի խաղը, նայել, թե ինչպես է այն տարածվում պատերին, ծառերի տերևներին, գետնին, ստեղծելով մի ամբողջ ստվերային աշխարհ: Մոտ ապագայում նաև կսկսեմ հեռանալ կենտրոնից՝ արդեն լավ տեղեր եմ նշմարել Երրորդ մասում, Կոմիտասում, Չերեմուշ- կայում ու նույնիսկ Երևանից դուրս՝ Գյումրիում ու Վանաձորում: Կարևորը խավարի մեջ մի փոքր լույս լինի»:

Արմեն Քաթանասյան

Page 44: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Երևանի ու աշխարհի բազմաթիվ այլ քաղաքների փողոցները լու- սավորող լապտերները՝ մոտիկից: Դրանց բոլորի արտաքին տեսքը տարբեր է, իսկ առաքելությունը մեկը՝ լուսավորել:

Թայլանդ

Արգենտինա

ՄԱԷ Հոլանդիա

Հայաստան

Իսրայել

ՇվեյցարիաՇվեդիա

Կանադա

ՃապոնիաՉեխիա Նորվեգիա

Լույս տվողներ

Գրիգ

որ Ե

փրե

մյա

ն

Դեկտեմբեր 20134243

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ Խոշոր պլան

Page 45: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Չինաստան Էստոնիա

Թայվան

Իսպանիա Ֆինլանդիա

Պորտուգալիա Եգիպտոս

Անգլիա

ԱՄՆ Ֆրանսիա Մեքսիկա

Սինգապուր Մարոկկո Ռուսաստան

Դանիա Կամբոջա

Իտալիա

Page 46: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Սկզբում փողոցային լուսավորությունն անհրաժեշտություն էր, հետո լապտերները վերածվեցին քաղաքային միջավայրի անբաժան մասի՝ իրենց վրա ևս կրելով

ժամանակի մշակութային ազդեցություններն ու շնչեցին քաղաքին համընթաց: Քաղաքները հաճախ հենց գիշերն են բացահայտում իրենց գաղտնիքները՝

ամենահամարձակների, հետաքրքրասերների ու անքունների համար: Երբեմն քաղաքը գիշերն ավելի լավ է երևում:

Լույսը մեծ քաղաքներում

Լոնդոն. առաջինըԱմենաառաջին փողոցային լապտերները հայտնվել են 15-րդ դարի սկզբին Լոնդոնում: Քաղաքապետ Հենրի Բարտոնի կարգադրությամբ 1417-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սկսել են փողոցային լապտերներ կախել: Լոնդոնը նաև աշխարհի առաջին քաղաքն է, որտեղ սկսել են օգտագործել գազով լապտերներ: Դրանք փողոց- ների լուսավորության համար օգտագործելու գաղափարը ապա- գա արքա Գեորգ IV-ինն էր՝ այդ ժամանակ դեռևս Ուելսի արքայազ- նինը. առաջին գազով լապտերը վառեցին նրա նստավայրում՝ Քարլ- տոն հաուսում 1805-ին: 1819-ին Լոնդոնում արդեն 288 մղոն գազա- տար խողովակ էր անցկացվել, որոնք գազ էին մատակարարում 51 հազար լապտերների: Հետագա տասը տարիների ընթացքում անգլիական խոշորագույն քաղաքների կենտրոնական փողոցների մեծամասնությունն արդեն լուսավորվում էին գազով: Լոնդոնը նաև առաջին եվրոպական մայրաքաղաքն էր, որը փողոց- ների լուսավորության համար օգտագործեց ռուս էլեկտրատեխնիկ Պավել Յաբլոչկովի հայտնագործած էլեկտրական աղեղնավոր լամ- պը: 1881-ին Լոնդոնում ավելի քան 4000 այդպիսի լամպ էր օգտա- գործվում, ընդ որում՝ անգլիացիներն այդ հայտնագործությունը ներմուծեցին ավելի շուտ, քան դա արվեց Ռուսաստանում: Այսօր Լոնդոնի փողոցային լապտերները, այդ թվում՝ ոչ մեծ թվով մնացած գազով լապտերները, ինքնաբերաբար վառվում են մայ- րամուտից 20 րոպե անց և հանգչում արևածագից 20 րոպե առաջ: Ընդ որում՝ գազով լապտերները մի շարք վայրերում շարունակում են պահպանվել՝ համարվելով բրիտանական պատմական ժառան- գության մի մաս:

Դեկտեմբեր 20134445

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ Այնտեղ

Page 47: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Փարիզ. լույսերի քաղաքըՓարիզը զանազան մականուններ ունի, այդ թվում՝ «Լույսերի քաղաք» (La Ville-Lumiere): Այդ անունը Փարիզը ստացել է ոչ միայն այն բանի համար, որ քաղաքը միշտ եղել է կրթու- թյան և ստեղծարար գաղափարների կենտ- րոն, այլև այն բանի համար, որ աշխարհի առաջին քաղաքներից մեկն էր, որը փողո- ցային լուսավորություն ստացավ: Դեռևս 16-րդ դարի սկզբին Փարիզի բնակիչներին պարտադրեցին դեպի փողոց նայող պատու- հանների մոտ կանթեղներ դնել: Իսկ արդեն 17-րդ դարում Փարիզում փողոցային լուսա- վորություն անցկացվեց Լյուդովիկոս XIV-ի կարգադրությամբ: Այսօր «Լույսերի քաղաքն» իր անունն ամե- նից լավ արդարացնում է ամանորյա տոների ժամանակ: Ըստ ավանդույթի՝ ամեն տարի՝ նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին, Ելի- սեյան դաշտերում վառվում են տոնական լույ- սերը: Սովորաբար, այդ պատիվը հանձնվում է հանրահայտ մարդկանց՝ Փարիզի քաղաքա- պետի և բազմահազար փարիզեցիների ներ- կայությամբ: Սկզբում կոնֆետիի անձրև է տե- ղում, որից հետո իրար հաջորդելով վառ գույ- ներով սկսում են փայլել փարիզյան գլխավոր փողոցի երկայնքով տնկված 200 ծառերը՝ զար- դարված ուլունքներով ու օղակներով: Նեոնե այդ լույսերը վառվում են ամեն օր՝ երեկոյան ժամը 5-ից մինչև գիշերվա 2-ը՝ մինչև տոնական արձակուրդի ավարտը՝ հունվարի 10-ը: Իսկ այդ ընթացքում Փարիզի գլխավոր փողոցը վերածվում է իսկական տոնավաճառի, որտեղ հյուրերը կարող են հյուրասիրվել ֆրանսիա- կան խոհանոցի ուտեստներով, թարմ թխված կարկանդակներով և բոված շագանակներով, գնել զանազան ձեռքի աշխատանքներ, զար- դեր ու նվերներ:

Լիոն. փրկվելով ժանտախտիցՀեռանանք Փարիզից, բայց ոչ շատ հեռու՝ ֆրանսիական մեկ այլ քաղաք՝ Լիոն: Այստեղ ավանդաբար դեկտեմբերի սկզբին անցկացվում է մի ամբողջ լույսի տոն: Այն սկիզբ է առել 1643-ին, երբ ողջ Եվրոպայում ժանտախտի համաճարակ էր տիրում: Քաղաքային խորհրդականները որոշեցին դիմել անմիջականորեն Մարիամ Աստվածածնին՝ խնդրելով պաշտ- պանել իրենց և կանխավ երդվեցին բոլոր հնարավոր միջոցներով փառավորել նրան: Սեպտեմբերի 8-ին ժանտախ- տը դադարեց, և Լիոնը դարձավ Ֆրանսիայի միակ քաղաքը, որտեղ համաճարակը գրեթե չերևաց: Խոստումը կատարվեց Տիրամոր արձանի տեսքով՝ պատրաստված ոսկեզօծ բրոնզից, սակայն սեպտեմբերին, որպես կանոն, ջրհեղեղների շրջան է, և ճանապարհը դեպի արձանի գտնվելու վայրն անհնար էր դառնալու: Այդ իսկ պատ- ճառով արարողությունը տեղափոխվեց դեկտեմբերի 8-ին: Քաղաքային տոնն անցկացնելու օրը եղանակը բոլորովին բարենպաստ չէր, սակայն քաղաքում համընդհանուր ոգևորություն էր, Լիոնը զարդարված էր լույսերով, զանգերը ղողանջում էին, հրացանները՝ կրակում: Բայց արձանն օծելուց անմիջապես հետո ամպրոպ սկսվեց, և լույսերը ստիպված եղան հանգցնել ու ավարտել արարողությունը: Երբ ամպրոպը վերջացավ, բնակչությունը, որ դեռևս տոնական տրամադրություն ուներ, առանց որևէ պաշտոնական կարգադրության, սկսեց ամեն տեղ լույսեր վառել և շարունակել տոնը: Այդպես ստեղծվեց կրակավառության ավանդույթը: Ժամանակի ընթացքում տոնը զուտ աշխար- հիկ բնույթ ստացավ: 1989-ին հաստատվեց «Լուսավորության պլանը», որի համաձայն՝ ընդունված է ամեն գիշեր լուսավորել քաղաքի 325 հա- սարակական շենքերը: 2002-ին տոնը փոխարինվեց Լույսերի փառատոնով, որը տևում է դեկտեմբերի 8-ից 11-ը: Ամեն տարի այդ տոնակատարությանը ներկա գտնվելու համար Լիոն է այցելում շուրջ 3 միլիոն զբոսաշրջիկ:

Page 48: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Ամստերդամ. Կարմիր լապտերներից բացիՔաղաքային լուսավորության առաջին համակարգը մշակվել է 17-րդ դարում Ամստերդամում Յան վան դեր Հեյդենի նախաձեռնությամբ, որն առաջին հերթին հայտնի էր որպես քաղաքային հրդեհային պա- հակախմբի կազմակերպիչ: 1668-ին նա առաջարկեց փողոցային լապ- տերներ տեղադրել, որպեսզի գիշերը քաղաքացիները չընկնեն ջրանցք- ները (ջրանցքներով հայտնի այդ քաղաքում դրանց մեծամասնության ափամերձ հատվածում բազրիքներ չկային): Վան դեր Հեյդենի նախա- գիծը նախատեսում էր 2,5 հազար յուղով լապտերների տեղադրում, որոնց կառուցվածքն ինքն էր մշակել: Այդ լապտերներն Ամստերդա- մում կիրառվեցին մինչև 1840 թվականը, որից հետո փոխարինվեցին ավելի ժամանակակից ջահերով: Անցյալ տարվանից դեկտեմբեր-հունվար ամիսներին Ամստերդամում լույսի փառատոն է անցկացվում: Քաղաքի կենտրոնում ժամանակա- կից արվեստագետների լուսային ինստալյացիաներ են ցուցադրվում, գլխավոր ջրանցքում կազմակերպվում է տոնական շքերթ՝ լուսավոր- ված նավակներով, իսկ Լույսի պուրակում զանազան տոնական մի- ջոցառումներ են անցկացվում:

Երուսաղեմ. հին ու նոր լույսերՀազարամյակների պատմություն ունեցող այս քաղաքը, որտեղ կենտրոնացած են աշխարհի երեք հավատքներ՝ քրիստոնեությունը, մահմեդականությունն ու հուդա- յիզմը, իր մշակութային բազմազանությամբ աչքի է ընկնում անգամ փողոցային լուսավորության պարագայում: Այսօր Երուսաղեմի շենքերի ճակատները, հրապա- րակներն ու փողոցները զարդարում են ամենատարբեր լապտերներ՝ գնդի ու զան- գակի, բաժակի տեսքով ու բազմանիստ՝ պատված արևելյան հյուսվածքներով և պսակ- ված փոքրիկ գմբեթով, ինչպես ուղղափառ եկեղեցում և ավանդական յոթաթև մո- մակալների՝ մենորաների տեսքով, որոնք հուդայիզմի խորհրդանիշն են: 2008-ից գիշերային Երուսաղեմը ամեն տարի հունիսին է՛լ ավելի գրավիչ է դառնում՝ շնորհիվ «Երուսաղեմի լույսեր» ամենամյա փառատոնի: Այն իր շուրջ է հավաքում աշխարհահռչակ արվեստագետների, լույսի վարպետների, դիզայներների: Նրանք բոլոր հնարավոր ու անհնար ձևերով լուսավորում կամ զարդարում են Հին քաղաքի ճարտարապետական կառույցները, առանձին պատմական հուշարձաններն ու պար- զապես բնակելի տները: Այս օրերին պատմությունը միախառնվում է առաջատար տեխնոլոգիաների հետ: Քաղաք եկած հյուրերի համար հատուկ երթուղիներ են գծվում՝ յուրաքանչյուրը տարբեր գույնով, պատերին եռաչափ անիմացիաներ են ցուցա- դրվում, ինչպես նաև լուսավորվում գիշերը հանգստացող քաղաքային շուկայի երկար ու նեղ միջանցքները: Տոնակատարությունը տևում է 7-8 օր՝ ժամը 20:00-24:00:

Դեկտեմբեր 20134647

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ Այնտեղ

Page 49: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Բեռլին. 1682-ին Վան դեր Հեյդենի ամստերդամյան քաղաքային լուսավորության համակարգը ներդրվեց Բեռլինում: 1826-ին Լոնդոնից Բեռլին հասավ կե- րոսինե լապտերներով լուսավորությունը, որոնց մի մասի դիզայնով զբաղվում էր հանրահայտ պրուսական ճարտարապետ Կառլ Ֆրիդրիխ Շինկելը, ում նախագծերն այսօր էլ զարդարում են Բեռլինի քաղաքային լանդշաֆտը: Այսօր Բեռլինում պահպանվել է կերոսինե լապտերների ամենամեծ քանակությունը՝ շուրջ 43 500 օրինակ, որն աշխարհում պահ- պանվածների ավելի քան կեսն է, և որը և՛ կայսրության անկում, և՛ երկու պատերազմ, և՛ կոմունիզմ ու Բեռլինի պատի փլուզում է տեսել: 2005 թվականից Եվրոպայի ամենաառաջադեմ մայրաքաղաքներից մեկն ամեն տարի հոկտեմբերի երկրորդ կեսին, լուսային մասշտաբային հնարք- ների կենտրոն է դառնում. Լույսի փառատոնի ժամանակ Բեռլինի պատ- մական ու ճարտարապետական տեսարժան վայրերը գիշերը վերածվում են լուսային ինստալյացիաների օբյեկտների: Գիշերը վառվում են մի- լիարդավոր գունավոր լամպեր պատմական շենքերի և հուշարձանների ճակատներին, ամեն տեղ տևական հրավառություններ են կազմակեր- պում և հարյուրավոր լուսարձակներ քաղաքն իսկական հեքիաթի են վերածում: Փառատոնի համար անգամ հատուկ ստեղծված օրհներգ կա՝ «Վառի՛ր լույսը, թող այն փայլի»: Փառատոնի մտքի հեղինակը Բեռլինի քաղաքապետն է, որը նպատակ է ունեցել ցույց տալ, որ գիշերը քաղաքը ոչ պակաս գեղեցիկ է, քան ցե- րեկը: Շատ բեռլինցիներ համարում են, որ փառատոնը հյուրերի համար բացահայտում է հարազատ քաղաքի իրական դեմքը՝ փոքր-ինչ խորհր- դավոր ու գաղտնիքներով լի: Ավանդաբար միջոցառման շրջանակում գործարկվում է ավելի քան 70 հանրաճանաչ պատմական շենք և վայր, այդ թվում՝ Բրանդենբուրգյան դարպասները, Ալեքսանդրյան հրապարակը, հեռուստակայմը, Բեռլինի տան, տաճարի, Պերգամոն թանգարանի, Գլխավոր երկաթուղային կայա- րանի, կանցլերի նստավայրի ճակատները և այլն: Փառատոնի ժամա- նակ Բեռլինով տեղաշարժվելը հեշտացնելու համար քաղաքով շրջում է LightLiner ավտոբուսը, որը նստելով՝ հյուրերը կարող են տեսնել բոլոր լու- սային կոմպոզիցիաները: Փառատոնի ողջ ընթացքում գիշերն աշխատում են նաև ջրային տրամվայները, հեծանվային տաքսին և անգամ օդապա- րիկներ: Բացի լուսային ինստալյացիաներից, փառատոնի ծրագրում ընդգրկված են զանազան մշակութային ու զվարճալի միջոցառումներ, էքսկուրսիաներ և երաժշտական համերգներ, ինչպես նաև լազերային շոու:

Նյու Յորք. Լույսը մեգապոլիսումՆյու Յորքի փողոցային լուսավորության պատմությու- նը, ինչպես աշխարհի մյուս առաջատար քաղաքնե- րում, կառուցվել է լուսային տեխնոլոգիաների զարգաց- մանը զուգընթաց: Մոմերից ու յուղի կանթեղներից մինչև գազով լապտերներ և ապա էլեկտրականություն. փողոցի լույսերը միշտ արտացոլել են ժամանակի տեխ- նոլոգիաներն ու մշակութային միջավայրը: Ամենավաղ լապտերները` գազով աշխատող, Նյու Յորքում 19-րդ դարի կեսերին են վերագրվում: Մինչև մեր օրերը պահպանվել են դրանցից երկուսը: Նյու Յորքում էլեկտրական լույսերն առաջին անգամ հայտ- նվել են 1880-ին Բրոդվեյում. այն դարձավ ապագա մե- գապոլիսի առաջին լուսավորված փողոցը: Իսկ առա- ջին դեկորատիվ էլեկտրական լուսավորությունը Մեծ Խնձորի բնակիչները ստացան 1892-ին` հանրահայտ Հինգերորդ ավենյուում: 1950-60-ական թվականներին Նյու Յորքի փողոցները լուսավորող լապտերների բազմազանությունը դար- ձավ ավելի միատարր. հները փոխարինվեցին մոդեռն պողպատե ու ալյումինե օրինակներով: Բայց այդու- հանդերձ մոտ 100 թուջե լապտերներ այդուհանդերձ շարունակեցին կանգուն մնալ բոլորովին աննկատ վայ- րերում կամ հակադրվեցին ժամանակակից կառույց- ներին: Այսօր դրանք՝ ավելի կոնկրետ 62 սյունավոր լապտերներ և պատին փակցված 4 լապտերներ, վե- րահսկվում են տրանսպորտի նախարարության կող- մից: Մնացած հին լապտերներն ու փողոցային լուսա- վորության միջոցները գտնվում են զանազան պատ- մական և ճարտարապետական հուշարձանների տա- րածքում և դրանց պահպանության շրջանակում են վերահսկվում՝ համարվելով քաղաքի մշակութային ու ճարտարապետական բազմազանությունն ընդգծող բաղկացուցիչ մաս:

Page 50: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը հետևում է մայրաքաղաքի կերպարի ձևավորմանը և զարգացմանը հայ գրականության էջերին՝ սկսած Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից: Ներկայացնում ենք հետազոտության

երկրորդ մասը (առաջին մասը՝ նախորդ համարում):

Գրականության Երևանը

Երևանը՝ Մոսկվայում...Ու այնուամենայնիվ, Չարենցի՝ Թամանյանով միջնոր- դավորված երազանքը դեռ երկար ժամանակ մնալու էր տեսիլ, թեպետ գավառներում ու գյուղերում ապրող- ների համար «Րևանը» պատկերանում էր իբրև զար- մանալի զարմանք ու քաղաքակրթության կենտրոն, ու Բակունցի հերոսներից Տիտոսը «Րևա՜ն, Րևա՜ն» ակ- նարկից այնտեղ հասնել էր ուզում, ինչպես մահմեդա- կան հավատացյալները՝ Մեքքա, ու նրա «Րևա՜ն, Րևա՜ն» կանչը իբրև չիրականացած երազանքի համընդհանուր ճիչ շարունակելու էր թևածել լեռներում ու ծմակներում... Ու այնուամենայնիվ, Չարենցի՝ Թամանյանով միջնոր- դավորված երազանքը դեռ երկար ժամանակ մնալու էր տեսիլ, թեպետ 1931 թվականին արդեն Երևանը դարձել էր նաև վեպի վերնագիր, վեպ, որում հին Երևա- նի՝ նոր Երևանին աստիճանաբար հանձնվելու ինչ-որ տեղ ողբերգական ընթացքն է մեկնաբանվում: Ի դեպ, մոտավորապես նույն ընթացքն է, ինչ այսօր, բայց այս- օր նոր «Երևան» վեպ չի գրվում, կամ գուցե գրվո՞ւմ է...1931 թվականին Մկրտիչ Արմենը գրեց այդ վեպը: Նրա «Երևանը», սակայն, լույս տեսավ... Մոսկվայում: Սա անհետացող Երևանի ու միևնույն ժամանակ՝ նորովի հառնող Երևանի գեղարվեստական պատկերումն է: Ժամանակին քննադատությունը վեպը որակեց իբրև «մոդեռնիստական», և դա բավական էր, որ այն անտես- վի, մոռացվի ոչ միայն ընթերցողների, այլև հենց իր՝ Մկրտիչ Արմենի կողմից: Ամեն դեպքում, գրողն այն հետագայում չընդգրկեց իր երկերի հինգհատորյակում:Վեպում նույնիսկ մեր օրերի համար ծանոթ սյուժե է: Երկու ճարտարապետ՝ Արշակ Բուդաղյանն ու Գուրգեն Փարսադանյանն իրենց լուծումներն են առաջարկում մայրաքաղաքի նոր կառույցներին: Նրանցից առաջի- նի նախագիծը կոչվում է «Արևելք», որում փորձում է պահել քաղաքի կոլորիտը, հին շենքերն ու շինություն- ները: Երկրորդը կոչվում է «Հաղթանակ» և հնի իսպառ վերացումն է ենթադրում: Մկրտիչ Արմենը վեպում բերում է պատկերներ, առարկայական ու հավաստի նկարագրություններ, որոնք մի կողմից՝ մղում են ափ- սոսանքի կորսվող հնի համար, մյուս կողմից՝ փոխան- ցում են նորի հրճվանքը: Ահա, օրինակ, հնի ու նորի հա- կադրության մի պատկեր, որին, իբրև սահմանաբա- ժանի խորհրդանիշ, տրամվայի չգոյությունն ու գոյու- թյունն է: Տրամվայի, որն այսօր անհետացել է մեր քա- ղաքից, և գուցե այդ փաստն իրո՞ք գալիս է ապացուցե- լու, որ մենք հետքայլ ենք անում: «Նրա դիմաց ելնում էր նոր Երևանը: ...Քաղաքը մեծ ու փողոցները՝ ձգված են բազմաթիվ ուղղություններով: Տեղ-տեղ՝ պլոշչադ- ները և ամենուր պրոսպեկտներն ու փողոցները: Մեծ ու փոքր փողոցներ, մեծ ու փոքր շենքեր: Նաև լայնար- ձակ պլոշչադները, նաև երկար փողոցները... Եվ այդ բոլորին իրար հետ կապել է արագընթաց տրամվայը: Նա փոխել է հեռվի ու մոտի գաղափարը, հեռուն մոտ

է թվում ու մոտը՝ հեռու: Մոտ է ծայրամասում գտնվող շենքը, որովհետև նրա կողքից, յուրաքանչյուր րոպեն մի անգամ տրամվայն է անցնում, իսկ մոտակայքում գտնվող փողոցներից մեկն ավելի հեռու է, քանի որ նրա միջով առայժմ երկաթե գծեր չեն անցնում և տրամվայ չի անցնում... ...Հին Երևանում, ուր տրամվայ չկար, քա- ղաքն ուներ կենտրոնական մաս՝ լավ փողոցներով ու ծայրամասեր ուներ՝ վատ փողոցներով: Տարբերությու- նը մեծ էր նրանց միջև ու տարբերությունը շատ էր: Մի տեղում լույսն էր և մութն էր մյուս տեղում: Մի տե- ղում լայն էր և նեղ էր մյուս տեղում: Շենքերի տարբե- րություն կար, բնակիչների տարբերություն և դեռ շատ: Տրամվայն այդ բոլորը ջնջել է: Լայն փողոցները ձգվում են մինչև քաղաքի ծայրերը, լույսերը չեն նվա- զում այն ծայրերում, չկա շենքի տարբերություն ու բնակիչների տարբերություն»:Այնուամենայնիվ, «Երևան» վեպում գրողի տրամա- դրություններում գերիշխողը ոչ թե ուրախությունն է

այդ նորի հանդեպ, այլ ցավն ու ափսոսանքը հնի, ան- հետացողի նկատմամբ: Վեպում պարբերաբար շրջա- նառվող «Մեռնո՜ւմ է հին, դարավոր Երևանը» արտա- հայտությունը նաև դրա վկայությունն է: Եվ գուցե դրա պատճառո՞վ քննադատները ժամանակին վեպում նաև «անցյալն իդեալականացնելու» հակասովետական մի- տում տեսան... Գիտակցելով, որ հինն անհետանում է հավետ ու անհետ՝ վեպում Արմենն ավելի մանրամասն է նկարագրում հենց այդպիսի տեղանքները: «Հին քար- վանսարան չկա: Մի քանի խարխուլ բեկորներ, մնա- ցած ամբողջ շենքից, հիշեցնում են նրա անցյալ օրերի մասին: Շենքն անհետացել է երկրի երեսից, որովհետև հեռվից, իր ուրույն ընթացքով ծավալվող ու մոտեցող նոր փողոցը քանդել է նրան, իր ճանապարհը բաց անելու համար: ... Կապույտ Մզկիթը, որն առաջ այն- քան հաղթ էր երևում համեմատած իր գորշ շրջապա- տի հետ, այժմ այդ քարե շենքերի կողքին թվում է թան- գարանային գույնզգույն մի առարկա»:

Դեկտեմբեր 20134849

ՔԱՂԱՔ Հետազոտություն

Page 51: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Ծանոթ պատկեր է, անտարակույս, մեր օրերում էլ այս- պես է: Բայց ավելորդ չէ հիշել, որ մենք այսօր մեր հեր- թին պայքարում ու ափսոսում ենք այն շենքերի ու շի- նությունների համար, որոնց կառուցումով ժամանա- կին մեկ այլ Երևան էր մոռացության փոշով պատվում: «Հաղթանակ» ճարտարապետական նախագիծն է հաղ- թում «Երևան» վեպում: Գրողն արձանագրում է՝ «Մեռ- նո՜ւմ է հին, դարավոր Երևանը»: Երևանցին ասում՝ «Գնաս բարով, Երևան»:

Պրովինցիայի մայրամուտը...Ու Ակսել Բակունցը, այնուամենայնիվ, Խաչատուր Աբովյանի ապրած ժամանակների Երևանի պատկե- րումով չսահմանափակվեց: «Պրովինցիայի մայրա- մուտը» պատմվածքում նա տվեց նաև 20-րդ դարի 20-30-ական թվականների Երևանի պատկերը՝ շեշտը դնելով այս անգամ... Աբովյան փողոցի վրա: Ասենք՝ էլի չհեռացավ մեծ քանաքեռցուց, թեպետ պատմվածքում անընդհատ փողոցի հին՝ Աստաֆյան անունն է շրջա- նառվում: Շրջանառվում, շրջանառվում ու մի տեսակ՝ միֆի է վերածվում Աստաֆյան փողոցը՝ իր ուրույն կո- լորիտով ու մարդկանցով. «Ճշմարտության դեմ կմե- ղանչենք, եթե այս տարածությունը, որ կոչվում է Աս- տաֆյան, անվանենք փողոց, որովհետև մեր քաղաքում այս փողոցը հռչակված է նաև իբրև ժամադրավայր, նավահանգիստ այն հին մակույկների համար, որոնք հանդարտ օրորվում են վերից վար, այսինքն՝ «անցնում են և բարձրանում»: Նա և պատկերասրահ է, այն տար- բերությամբ, որ պատկերները զբոսնում են, և մի օր- վա ընթացքում հետաքրքրասեր մեկը կարող է տեսնել նաիրյան հոգևոր կուլտուրայի բազմաթիվ ներկայա- ցուցիչների: Այս փողոցն ունի նաև վատ համբավ. եթե մեկը կամենում է ցույց տալ իր բացասական վերաբեր- մունքը մի տեղեկության կամ կարծիքի մասին, ասում է՝ «Աստաֆյան փողոցի զրույց է»: Վերջապես կարելի է մեջտեղ բերել մի այլ ապացույց, որով աներկբա կդառնա այն, որ այս տարածությունը սովորական առումով փողոց չէ, այլ ունի այնպիսի հատկանիշներ, որոնցից զուրկ են քաղաքի մյուս փողոցները: Նկատ- ված է, որ այստեղ երկար տարիներ ժամադրվողներին, հանգստացողներին, փողոցում վիճաբանողներին և առհասարակ այս տարածության սիրահարներին հա- տուկ է մի առանձին քայլվածք՝ մի տեսակ հոգևոր երթ, երբ մարդը թեքում է վիզը, գնում է իրանը օրորելով, աչքերի առաջ մեռած մառախուղ և մառախուղի մեջ անիրական մի աշխարհ»: Նույնքան թանկ են բակունցյան այն վկայագրություն- ները, որոնք վերաբերում են Երևանի մյուս փողոցնե- րին, վկայագրություններ, որոնք, սակայն, միտված են Աստաֆյանի առավելություններն ու յուրահատկու- թյունը ընդգծելու. «Քաղաքն ունի Կույր փողոց, որ վերջանում է այգիների ճանապարհով. Տպագրիչների փողոց, որտեղ մեծ մասամբ ապրում են պղնձագործ արհեստավորներ. Բաղնիքի փողոց, ուր երկու ատամ- նաբույժ կա, և պարսկական հին բաղնիսից մնացել է միայն մի խոր գուբ, որ հետզհետե լցվում է բակերի աղբով: Կան փողոցներ, որոնց բնակիչները տառա- պում են հարատև հարբուխով, լռակյաց և տխուր մար- դիկ են, ինչպես գերեզմանափորները և ժամագործ- ները: Կան զարմանալի փողոցներ, որոնք ունեն ցածր դռնակներով պատեր և երգող ջրեր. կանուխ է իջնում մութն այդ փողոցներում, և խավարն ավելի թանձր է, քան հարևան փողոցում, որտեղ գիշերային ժամերին կարելի է տեսնել արթուն և զվարճացող բնակիչների: Պատահել է մեզ տեսնել հին փողոցներ, որտեղ ամեն քայլափոխի մի բան գրավել է մեր անզբաղ ուշադրու- թյունը: Մի տափակ կտուրով տան ամբողջ ճակատը զարդարված է գունագեղ աղյուսներով, որոնց համա- կարգության մեջ կա թաքնված իմաստ. մի ուրիշ տուն ունի երազային պատշգամբ, կապույտ ճաղերով, և թվում է, թե ահա ցածր դռնակը կբացվի և նշաձև աչքե- րով մի աղջիկ դուրս կգա պատշգամբ և, ինչպես երազ, նորից կանհետանա: ...Ահա մի ուրիշ փողոց, որի մի- ջով գնում է բարակ գետը: Տները գետափին են, և շատ

պատշգամբներ կախված են ջրերի վրա: Տնից տուն կամրջակներ են, որ գարնան հեղեղին բարձրանում են վեր: Ի՜նչ քաղցր է զով գիշերը քնել ջրերի վրա կախված պատշգամբում, լսել ջրի ձայնը և զգալ գետի հունով սարերից իջնող հովը: Իսկ եթե պատշգամբի վրա շողք է գցել դեղձենին, և նրա ստվերի միջով ջրերի մեջ լո- ղանում են աստղերը, իսկ եթե գետի մյուս ափին, կա- վե պատի հետևը, քնել է մի աղջիկ, ինչպես եղնիկը ան- տառի խազալի վրա...»: Սա՛ է հին Երևանը, որի մասին անընդհատ հիշում ու որին կարոտում են երևանցիները...Բայց Բակունցի խոսքերով ասած՝ «անեղծ չմնաց այս պրովինցիան»: Տրամվայը, որ իբրև խորհրդանիշ Ար- մենի վեպում էլ կար, տրամվայը, որի բացակայության համար այսօր այնքան ափսոսում ենք՝ ինքն էր ժամա- նակին բացակայություններ պարտադրում. «Բահերով և բրիչներով զինված մի բազմության գրոհի դիմեց: Փորեցին գետինը, և արևի տակ շողաց այն հողը, որ երբեք արևի երես չէր տեսել: Հող լցվեց մայթերի վրա, առաջացան խրամատներ և գուբեր, խճաքարերի կույ- տեր, որոնք վերք տվին այս փողոցի սիրահարների հո- գևոր երթին: Փողոցը դարձավ եռացող աշխատանքի կաթսա, և նրանք, որոնց ուրախացնում էր այդ դժվար աշխատանքը, ապրում էին գործի հաջողությամբ, պայ- քարում էին հաղթանակի համար: Քաղաքից դուրս արդեն հաստատ քայլերով, մետր առ մետր, քաղաքին և նրա փողոցներին էին մոտենում պողպատյա գծերը: Հողաթումբերը և խրամատները ուղենիշեր էին, և որ- քան բարձրանում էին նրանք,մինչև վեր, մինչև քաղա- քի վերջը, այնքան լեռնանում էր ուրախությունը:Եկավ և այն օրը, երբ առաջին վագոնը սուրաց այս փողոցով...»:Էհ, էհ, էհ... Մի ժամանակ նորի խորհրդանիշ, հետո՝ հնի խորհրդանիշ տրամվայ...

Քո մասին են իմ բոլոր երգերը Ու եկան նոր ժամանակներ, երբ գրականության մեջ Երևանն արդեն մշտական ներկայություն էր: Ամենուր Երևանն էր, ու Երևանն ամենուր էր, որովհետև քաղա- քային միջավայր կոչվածը հիմնականում հենց մայրա- քաղաքային էր: 1960-ականներին նույնիսկ գրականու- թյան մեջ բանավեճ ծագեց՝ գյուղագրությո՞ւն, թե՞ քա- ղաքագրություն, թեպետ ավելի ճիշտ կլիներ ասել՝ գյու- ղագրությո՞ն, թե՞ երևանագրություն: Երևանի առանձին փողոցներ ու տեղանքներ մանրամասն նկարագրելու կարիք կարծես թե չկար: Ընդհակառակը, գրողները, հատկապես պոեզիայում, կենտրոնացան փոքրիկ ման- րամասները մանրամասնելու վրա: Գովերգեցին Երևա- նի քարը, ջուրը, աշունը, գարունը, ամառը, ձմեռը, ծառը, կանաչը, ծաղիկը, այգիները, օդը, աղջիկներին, բանվոր- ներին, բժիշկներին, գիտնականներին... Ոգևորությունը մեծ էր այն սփյուռքահայ բանաստեղծների մոտ, ովքեր առաջին անգամ էին լինում Երևանում: Այդ ոգևորու- թյունը վերածվում էր բանաստեղծության: Լավ, վատ...Ահա մի հատված Պարույր Սևակի «Երևանին» բանաս- տեղծությունից.

Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է...Ախ, ինչքա՜ն է տանջելԻնձ իմ Երևանը:

Շենքերին ես նայում,Պալատներին վսեմԵվ ուզում ես անվերջԽոսե՜լ, խոսե՜լ, խոսե՜լ:

Եվ ուզում ես խոսելԻնչ-որ ուրի՜շ ոճով,Բայց կորչում է ասեսՀայերենը քո ճոխ:

Մի «չքնաղ» է մնում,Մի «հոյակապ», մի «պերճ»,

Մի մեծ «չնաշխարհիկ»,Մի «վեհ» փոքրիկ և՝ վե'րջ:

Ու ծով հիացումը Քարանում է, լռում:Քարանում է այնպես,Ինչպես հեքիաթներում:

Լեզուդ համրանում է,Լոկ հայացքդ է խոսում,Կարծես մոռանում եսՔո մայրենի լեզուն...

Սա պատմելու բան չէ,Սա զգալո՜ւ բան է:Դրա համար պիտիՏեսնել Երևա՜նը:

Արձակում պատկերը մի փոքր այլ էր: Արձակագիրները սկսեցին այսպես ասած՝ տեղայնանալ իրենց թաղերի ու փողոցների նկարագրության վրա: Այդպես գրվեցին Էդվարդ Ավագյանի «Մենք ապրում ենք Կոնդում», Վա- հագն Գրիգորյանի «5-րդ փողոցը», Արմեն Շեկոյանի «Մետաքսի ճանապարհը» գրքերը...Այդ և շատ ուրիշ գրքեր պահել-պահպանել են բաներ, որոնք այսօր չկան...

Երևան, բոզի՛ աղջիկՄեր օրերում պոետները շարունակում են բանաստեղ- ծություններ գրել Երևանի մասին: Դրանք մի փոքր ուրիշ են, ինչպես մեր ժամանակներն են ուրիշ, ինչ- պես Երևանն է հիմա ուրիշ: Պոետները չեն նստում ու փառաբանում-գովերգում Երևանը, նրանք խոսում-զրուցում-կիսվում են Երևանի հետ, գրեթե այնպես, ինչպես ժամանակին Չարենցն էր անում: Նրանք այդ- պես են սիրում Երևանը, նաև՝ քննադատելով, նաև՝ հայհոյելով: Այդպես են սիրում: Ու նրանց այդպիսի սերն ավելի անկեղծ է, քան հազարավոր ներբողները, որ ձոնվել են Երևանի ցայտաղբյուրներին, քարերին... և այլն, չկրկնվեմ: Որովհետև նրանց տողերում ցավ կա, տագնապ կա, կարոտ կա, որ քեզ էլ է փոխանցվում ակամա: Ցավոտ զգացողություններ, որ ճառերով ու գեղեցիկ բառերով չես ծածկի՝ «Ինչ դանդաղ ես մեռ- նում ու տգեղ, աղջիկս, Երևան» (Աշոտ Խաչատրյան): Ու նեղացածություն երբեմն, որ մեր ժամանակների սոցիալական վայրիվերումներն է ի ցույց դնում, ու նաև՝ անհարազատանալու չափ փոխվող Երևանի համար տագնապը՝ «Ո՞վ դարձրեց քեզ վայրի էգ, մեր թևերի վստահությամբ մեծացած աղջիկ» (Հուսիկ Արա): Այդտեսակ զգացողություններն է, որ ընդհանրացրել է Հուսիկ Արան իր «Էգ քաղաք» բանաստեղծության մեջ.

Քո անինքնասեր քրոջ ̀Բաբելոնի արձագանքն ես, է’գ քաղաք,և մենք իրար հասկանում ենք գիշերային անբառ լեզվով.լուսաբացին մոտ քո միակ ու աղոտ հույսը ես եմ մնում,երբ հեկեկում ես պոետի վտիտ թևերի մեջ`մարմնիդ վերջին փշրանքը վստահելով հենց նրա խղճին,իսկ առավոտվա քո աստծուց անգամ հետք չի մնացելարցունքիդ դառը կաթիլի մեջ:

...Ու այնուամենայնիվ, Երևանի մասին շարունակում են գրել, իսկապես նրա մասին են բոլոր երգերը, Երևա- նը չի նահանջում, Երևանը չի լքում գրականությունը, գրականությունը չի լքում Երևանին, որովհետև, անկախ ամեն ինչից, Երևանը նաև հոգևոր տարածություն է.

Մենք քո պոետն ենք, դու ներշնչանքը մեր,և Բաբելոնի սիրահարված զինվորի նմանինչպես հազար ու էլի շատ տարի առաջ,մեր խռովքն ենք բանաստեղծորեն գրում քո պատին,որ ընթերցեն խոստովանությունն այդմյուս ու բոլոր հազար տարիներին.«Երևանը մեծ քաղաք է,բայց մենակ եմ ես, որովհետև դո՛ւ ինձ հետ չես»:

Արքմենիկ Նիկողոսյան

Page 52: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Աստվածատուր լաբիրինթոս

Երևանամերձ Առինջ գյուղի 5-րդ փողոցը տեղաբնակների շրջանում հայտնի է Լևոն Առաքելյանի ստեղծած ստորգետնյա ձեռակերտ ապարանքով: Դա, թերևս, Հայաստանի

նորագույն ժամանակների ամենայուրահատուկ տեսարժան վայրերից է: Արդեն բավական հայտնի այս վայրը ամեն անգամ զարմացնում է բազմաթիվ այցելուներին

(նույնիսկ զբոսաշրջիկների ամբողջ խմբեր են գալիս), որոնց դիմավորում ու ամուսնու հրաշագործության մասին է պատմում տիկին Տոսյան:

Ա րդեն չորս տարի է, ինչ Լևոն Առաքե- լյանի տան տակից այլևս չեն լսվում մուրճի թակոցներ, ստորգետնյա քարա- կերտ լաբիրինթոսին չեն միանում նոր միջանցքներ, չեն տաշվում աստիճան-

ներ ու չեն ստեղծվում որմնաքանդակներ: Վարպետն այլևս անձամբ չի ընդունում հյուրերին իր ձեռակերտ թանգարանում, սակայն տարվա բոլոր եղանակներին 10 աստիճան ջերմություն պահպանող պատերից մինչ օրս առկայծում է նրա հավատքով ու աշխատասիրու- թյամբ լցված սրտի ջերմությունը: Այսօր հրաշք թան- գարանի լիիրավ տիրուհին Լևոնի այրին է՝ տիկին Տո- սյան: Նա է այստեղի էսքկուրսավարը, քարտուղարն ու նաև անվտանգության աշխատողը: Հաճույքով հիշում ու բոլոր հյուրերին պատմում է լաբիրինթոսի կերտման պատմությունը:Լևոնը համագյուղացիներից ոչնչով չէր տարբերվում` կին, երեխաներ, միահարկ տուն, փոքրիկ այգի: Առ- օրյան փոխեց իր բնականոն ընթացքը, երբ Լևոնը կնոջ խնդրանքով մառանում սկսեց կարտոֆիլի հոր փորել: Երկու մետր խորություն պահանջող հորը 80-րդ

Դեկտեմբեր 20135051

ՔԱՂԱՔ զբոսանք

Page 53: Դեկտեմբեր 2013, #12 (22)

սանտիմետրի վրա տուֆի ապառաժի հանդիպեց, Լևոնն էլ որոշեց փոխել ուղղությունը, սակայն դար- ձյալ դեմ առավ քարին. տուֆը չէր զիջում: Քարից պատրաստած մի քանի աստիճանը տանտիրոջ առա- ջին հաղթանակն էր: Դրանից էլ ոգևորվեց ու որոշեց ոչ թե կարտոֆիլի հոր, այլ մի ընդարձակ գինետուն փորել, ուր ամառային տապին կարելի էր հաճելի ժա- մանակ անցկացնել ընկերների հետ: Այսպես սկսվեց ամենօրյա քրտնաջան աշխատանքը: Ինքն էլ չնկատեց, թե ինչպես մի սրահը վերածվեց մի- ջանցքի, միջանցքը` աստիճանների, աստիճաններն էլ տարան դեպի մեկ այլ սրահ: Տուֆը օրեցօր նահանջում էր, վարպետն էլ ոգևորվում ու շարունակում փորել: «Սկզբում համոզում էի վերջ տալ էս անիմաստ գոր- ծին, խուճապի մեջ էի: Հարևաններին թվում էր, թե ամուսինս կամաց-կամաց ցնդում ա: Ես էլ ասում էի` ախր էտ մարդը իմ մարդն ա, ես չգիտե՞մ՝ գժվել ա, թե չէ», — կատակում է տիկին Տոսյան: Սակայն Լևոնի կամքն ու համառությունը անկոտրում էին. տան տակ օրեցօր խորանում էր քարակերտ լաբիրինթոսը: Որոշ ժամանակ անց ամուսինը պատմում է կնոջն իր տար- օրինակ երազների մասին, իրեն ուղղորդող գերբնա- կան ուժի մասին, իր աշխատանքի աստվածատուր մղման մասին: Մտաբերում է անցյալի մի տարօրինակ դեպք: «Պատմում էր, որ երբ ընկերների հետ գնացել էին Ռուսաստան աշխատելու, կանգնել են ճանապար- հին ̀գետի ափին հովանալու: Ինքը էդտեղ կաթնագույն

մշուշ ա տեսել հեռվում, ու ինչ-որ մի ձայն իրան ասել ա, որ չվախենա, ուշադիր լինի, որ ինչ գործ էլ բռնի հա- ջողություն ա ունենալու ու որ էդ ամբողջ ընթացքում չի հիվանդանալու», — ոգևորությամբ հիշում է տիկին Տոսյան ու լապտերով լուսավորում մեր ճանապարհի առաջին աստիճանները դեպի վարպետ Լևոնի ձեռա- կերտ ապարանքը: Վարպետը հավաստիացնում էր կնոջը, որ իր աշխատանքը պիտի 50 տարի տևի, ինչի արդյունքում իրենց տան տակ` անառիկ քարի մեջ պիտի 80 սենյակ ստեղծի: Կինը, տեսնելով, որ ամուս- նու որոշումը վերջնական է ու անխախտ, փորձում է մասնակից դառնալ: Վրա են հասնում մութ ու ցուրտ տարիները: Գործը էլ ավելի է բարդանում, սակայն լաբիրինթոսի միջանցք- ները շատանում ու երկարում են` միացնելով փոքր և մեծ, տուֆից ու բազալտից սրահները միմյանց: «Աշ- խատանքից գալիս էի ու սկսում նրան օգնել, — հիշում է տիկին Տոսյան, — դույլերով հողն ու քարերը բարձ- րացնում էինք վերև: Հարևաններն էլ, երբ եկան տե- սան, թե ինչ ա ստեղծում ամուսինս, ով ինչով կարար, սկսեց օգնել: Մեկը ճախարակ տվեց`դույլերը ավելի հեշտությամբ բարձրացնելու համար, մյուսը շինարա- րական գլխարկ` անվտանգության համար, էն մյուսն էլ` տաք հագուստ: Բայց Լևոնն ամենաշատը ուրախա- նում էր, երբ իրան աշխատանքային գործիքներ էին նվիրում. քանի-քանի մուրճեր ու հատիչներ են մաշել էս պատերը, — հիշում է Լևոնի կինն ու խնամքով շո-

← Լևոն Առաքելյանը

յում քարանձավի պատերը, որոնց վրա պարզ երևում են հատիչի հետքերը: — Էրեխեքն էլ էին օգնում` մոմ էին պատրաստում հալված մոմերի մնացորդներից: Նավթով վառվող լամպերն իհարկե ավելի շատ էին լույս տալիս, բայց դե դրանց կյանքը երկար չէր. քան- դելու ու տաշելու ժամանակ քարերի մանր կտորներ էին թռնում դես ու դեն, լամպի ապակին կոտրում էին: Դե արի ու նորը գտի, իսկ էդ տարիներին էդքան էլ հեշտ չէր երկու օրը մեկ նոր ապակի առնելը», — շարու- նակում է տիկին Տոսյան՝ ուղղորդելով մեզ լաբիրինթո- սի միջանցքների խաչմերուկներում: Միջանցքների ու աստիճանների միօրինակ պատերը Լևոնը զարդարում էր որմնասյուներով ու զարդաքան- դակներով: Սրահներից մեկի պատի մեջ վարպետը մի օր նաև իսկական բուխարի փորեց, կնոջն էլ կար- գադրեց շտապ կրակ վառել, քանի որ ուզում էր շու- տափույթ ստուգել ծխնելույզի գործունակությունը: Մոտ 15 մետր խորության վրա գտնվող բուխարին քա- րակերտ ուղղահայաց ծխնելույզ ուներ, որը նաև բնա- կան օդափոխություն էր ապահովում: Եվ այդ հրաշք- ները ստեղծվում էին առանց որևէ գծագրերի, հաշվարկ- ների, առանց լեռնային ապարների ուսումնասիրու- թյան, ստեղծվում էին միայն հավատքով, համառու- թյամբ ու աշխատասիրությամբ: Մի օր էլ միջանցքնե- րի հատման հանգույցում վարպետ Լևոնը մի սենյակ փորեց, որի պատերից մեկում յուրօրինակ կամարաձև որմնախորշ ստեղծեց: «Այ էս տեղում եթե մոմ վառես

ՔԱՐԻՑ ՊԱՏՐԱՍՏԱԾ ՄԻ ՔԱՆԻ ԱՍՏԻՃԱՆԸ ՏԱՆ- ՏԻՐՈՋ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԷՐ: ԴՐԱՆԻՑ ԷԼ ԼԵՎՈՆԸ ՈԳԵՎՈՐՎԵՑ ՈՒ ՈՐՈՇԵՑ ՈՉ ԹԵ ԿԱՐՏՈ- ՖԻԼԻ ՀՈՐ, ԱՅԼ ՄԻ ԸՆԴԱՐՁԱԿ ԳԻՆԵՏՈՒՆ ՓՈՐԵԼ

Page 54: Դեկտեմբեր 2013, #12 (22)

ու երազանք պահես, անպայման կկատարվի», — հա- վաստիացնում է տիկին Տոսյան ու ցույց տալիս ծիսա- կան խորան հիշեցնող որմնախորշը: Ասում են, որ հենց այդ հատվածում ուժեղ մագնիսական դաշտ է առա- ջանում: Անգամ մի շարք հետազոտողներ ու գիտնա- կաններ են փաստել այդ վայրի արտասովոր լինելը: «Էստեղ էր հասել, երբ լուրջ սկսեցի անհանգստանալ, թե մի օր ինքն էլ կխճճվի իրա սարքած լաբիրինթոսում, — հիշում է տիկին Տոսյան բիոէներգետիկ որմնախորշի մոտ, — երբ ասեցի իրան մտավախությանս մասին, նե՜նց բարկացավ: Ասեց, եթե չես հավատում, հենց էս պատի վրա նշան արա կավիճով, իսկ ես վերևից փորե- լով կիջնեմ ու հենց քո նշած տեղն էլ դուրս կգամ: Ես էլ այ հենց էստեղ նշանը դրեցի: Օրերով ընդամենը երեք կամ չորս ժամ էր քնում, մուրճն ու հատիչը ձեռքից չէր դնում, փորում էր ու քանդում: Ասեց ու արեց: Մի օր էլ հենց նշածս տեղում նոր կամարաձև մուտք սարքեց»:Քարը միշտ չէ, որ ենթարկվում էր վարպետին: Չեն- թարկվող բազալտի մի հուժկու կտոր օրեր շարունակ տանջում էր Լևոնին, մինչև որ գիշերային տեսիլքնե- րի խորհրդով վարպետն այդ ապառաժի վրա մի խաչ

ՄԱՐԴԻԿ ՄԻՄՅԱՆՑ ՊԱՏՄՈՒՄ ԷԻՆ ԱՆՀԱՎԱՆԱ- ԿԱՆ ԳԵՏՆԱՓՈՐ ԼԱԲԻՐԻՆԹՈՍԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ: ԱՅՍՊԵՍ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԱՐԱԾՎԵՑ ՎԱՐՊԵՏ ԼԵՎՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

քանդակեց, ինչից հետո ժայռը նահանջեց, ու Լևոնը կրկին առաջ գնաց: Հարևաններն ու ծանոթները այ- լևս թերահավատորեն չէին վերաբերվում Լևոնի ձեռ- նարկած, տարիներ տևած ու դեռ վերջին չհասած գոր- ծին: Մարդիկ միմյանց պատմում էին անհավանական գետնափոր լաբիրինթոսի ստեղծման մասին: Այսպես Երևանում, իսկ հետո էլ արդեն նրա սահմաններից դուրս, տարածվեց վարպետ Լևոնի պատմությունը: Ու սկսվեց հյուրերի ու այցելուների տարափը: Համբե- րատար տանտերը բոլոր հետաքրքրասերներին ընդու- նում էր գրկաբաց, պատմում էր քարանձավի ստեղծ- ման հրաշք պատմությունը, ցույց էր տալիս բոլոր տու- ֆակերտ միջանցքներն ու բազալտից սրահները: Այժմ, Լևոնի մահից հետո, տիկին Տոսյան է ստանձնել այդ պարտականությունը. մեծ նվիրումով պատմում է ամուսնու տարիների չարչարանքի ու շնորհալիության մասին, բոլոր այցելուներին ուղեկցում լաբիրինթոսի

← Զարմանալի տան զարմանալի բակը

→ Տիկին Տոսյան ամուսնուն նվիրված փոքրիկ թանգարանում

Դեկտեմբեր 20135253

ՔԱՂԱՔ զբոսանք

Page 55: Դեկտեմբեր 2013, #12 (22)

ոլորաններով, ամեն անկյունում սիրով հիշում է ամուս- նու երկարատև աշխատանքի հետ կապված միջադե- պերը, հպարտանում այդ պատերի ներքո նկարահա- նած հաղորդումների, ֆիլմերի ու սերիալների քանա- կով: Տան սենյակներից մեկում տիկին Տոսյան անգամ փոքրիկ թանգարան է ստեղծել, ուր ցուցադրված են վարպետ Լևոնի անձնական իրերը, աշխատանքային գործիքները, այցելուների նվերները, ինչպես նաև տարբեր անվանի հյուրերի լուսանկարները, հայրե- նական ու արտասահմանյան բազմազան պարբերա- կաններում զետեղված հոդվածները: «Հյուրերից մեկը արտասահմանյան մուրճեր էր բերել, մեկն էլ անգամ էլեկտրական գործիք էր նվիրել, բայց Լևոնը տենց էլ չաշխատեց դրանցով, ինքը իրա հին ու ավանդական մուրճերին ու հատիչներին էր սովոր»,— պատմում է տիկին Տոսյան ու ցույց տալիս ամենօրյա աշխատան- քից ծռված մուրճերը, հալված ու կարճացած բրիչները,

վարպետի ձեռքերում մաշված փայտյա կոթերը: «Մոտ 500 բեռնատար մեքենայով հող ու քար ենք հանել: Մե- քենայի վարորդներին գումար էր տալիս հողը տանելու համար, ես էլ ջղայնանում էի, թե՝ ա՜յ Լևոն ջան, փոխա- նակ իրանք քեզ գումար տան, դու ես վճարում, ախր էս քո հանած տուֆի ու բազալտի մանր քարերը տանում ծախում են, իսկ քեզ դրանից ոչ մի եկամուտ չի լինում: Ինքն էլ զայրանում էր վրես, որ տենց բաներ էի ասում: Շատ բարի էր ու միամիտ»: Այդպիսի քարի մանր բեկորներից Լևոնը իրենց տան բակն էլ է ձևավորել, ուր պատերի վրա կարելի է տես- նել իր և տիկին Տոսյայի մարդահասակ քարակերտ նկարները: Այդ բակը էքսկուրսիայի վերջին կետն է, որտեղ այցելուն տիկին Տոսյայի նախաձեռնությամբ ստեղծված արտասովոր թանգարանի հաստլիկ հուշա- մատյանում կիսվում է տպավորություններով ու վա- յելում տանտիրուհու պատրաստած համեղ սուրճը:

↓ Վարպետ Լևոնի աշխատանքային կոշիկները

Իրինա Մերդինյան Իրինա Մերդինյան, Սուրեն Մանվելյան, Արթուր Lumen Գևորգյան

Page 56: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Իտալացի տղայի երգը

Մի քանի տարի առաջ իտալացի պատկերապատող Պաոլո Կոսսին հրատարակեց «Մեծ եղեռն» գրաֆիկական նովելը, որտեղ, ինչպես կարելի է կռահել վերնագրից, նա

անդրադարձել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Զարմանալի չէ, որ Կոսսին արդեն երկու անգամ այցելել է Հայաստան՝ մասնակցելով Երևանի պատկերապատման

միջազգային փառատոնին: Մեր խնդրանքով հեղինակը վերարտադրեց իր տպավորությունները Երևանից՝ պատկերների և կարճ նկարագրությունների տեսքով:

Հայաստան կատարած ճամ- փորդությունն ինձ պարգևեց այնպիսի զգացումներ, որ չէի ունեցել աշխարհում ոչ մի տեղ: Երևի գաղտնիքն այն է, որ այս երկիրը մշտապես գտնվում է անցյալի ու ապա- գայի միջև:

ԴուդուկԾիրանի փայտից պատրաստ- ված տիպիկ հայկական փո- ղային գործիք է: Նրա արձա- կած ձայնը նման է հնչյունային պոեզիայի, որը պատմում է հայ ժողովրդի վշտի մասին:

Եղեռնի հուշարձանԱյս վայրի սրբությունը զգաց- վում է գրեթե ֆիզիկապես: Կառույցն այնպիսին է, որ հիշողության էներգիան կար- ծես գտնվում է ամեն քարի մեջ: Շատ ուժեղ զգացում ունեցա, երբ ներս մտա, մոտեցա ան- մար կրակին: Սիրտս երբեք այդքան ուժեղ չէր բաբախել:

Կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցիՔայլում ես փողոցով ու հան- կարծ նկատում այս փոքրիկ հնամյա եկեղեցին՝ կտրված ամեն ինչից, բայց միաժամա- նակ ամեն ինչի կենտրոնը: Թվում է՝ Երևանի կենտրոնի հենց այս վայրում ժամանա- կը կանգ է առել: Ընդհանրա- պես, հիանում եմ հայկական եկեղեցիներով, այդպիսի ներ- դաշնակ ճարտարապետու- թյուն աշխարհում գրեթե չկա:

ՏաքսիՊարզապես սիրում եմ նկարել տաքսիները բոլոր քաղաքներում, որտեղ լինում եմ: Երևանում տաք- սիները շատ են ու բավական էժան:

Դեկտեմբեր 20135455

ՔԱՂԱՔ Հայացք

Page 57: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Փակ շուկաԱյստեղ կարելի է գտնել ամեն ինչ: Շատ հաճելի է ժա- մերով կորչել այս սեղանիկների արանքներում: Իմ ուշա- դրության կենտրոնում համեմունքներն էին: Կան նաև բազմաթիվ բուժիչ խոտաբույսեր: Գնեցի դրանցից մի քանիսը՝ Իտալիայում կյանքում այդպիսիք չէի տեսել, ասացին, որ լավ է ստամոքսի ցավերի դեպքում:

Զբոսանք քաղաքովՉեմ կարող հայացքս պոկել փոքր, միանգամից աչքի չընկնող քանդակներից և ինստալյացիաներից, որոնք զարդարում են փողոցնե- րը: Ծառերի պարույրները շենքերի պատերով ձգվում են մայթեզրից մինչև վերևի հարկերը ու, թվում է, կյան- քի խորհուրդը տանելով դե- պի երկնային բարձունքներ:

Մատենադարան Այստեղ 17 հազար հին ձեռագիր է պահվում՝ գանձ, որը ապշեցնում է: Այս թանգարանն անպայման պետք է այ- ցելել ու զգալ այն հզորությունը, որ կա այդ գրքերում ու հայկական տառերում:

Պաոլո Կոսսի

Page 58: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Առեղծվածային գողություններ, շշուկներ քաղաքի բակերում, ամենատարբեր վարկածներ, ոստիկանական հետախուզություն… Եվ այդ ամենը 30-ականների

Երևանում: Հին քաղաքի այս դետեկտիվ պատմությունը պատմում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պաշտոնաթող գնդապետ

Հենրիխ Հայրապետյանը:

Անհետացող գորգեր

Դեկտեմբեր 20135657

ՔԱՂԱՔ պատմություն

Page 59: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Մեր բակըԵս բնիկ երևանցի եմ: Մեր ընտանիքն ապրում էր քաղաքի կենտ- րոնում՝ Րաֆֆու փողոցի վրա: 1930-ականներին, երբ Րաֆֆուն սկսեցին համարել ոչ այնքան արդիական, փողոցը վերանվան- վեց մեկ այլ գրողի՝ Թումանյանի անունով: Հետո` 50-ականներին, այն ստացավ ռեաբիլիտացիայի ենթարկված Հայաստանի սով- նարկոմի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանի անունը և վերջա- պես անկախության տարիներին՝ մատենագիր Եզնիկ Կողբացու: Բայց ես մինչ օրս ինձ Րաֆֆու փողոցի բնակիչ եմ համարում: Ինչևէ: Այդ իմ մանկության փողոցի ամենագեղեցիկ մասը մեր բակն էր՝ մեծ, երեք-չորս հարկանի շենքերով ձևավորված: Այստեղ ապրում էր տարբեր ազգության, կրոնի ու հայացքների շուրջ եր- կու հարյուր ընտանիք: Մեծ մասը մտավորականներ էին՝ գիտու- թյան ու արվեստի ներկայացուցիչներ: Տարբեր տարիներին այս- տեղ ապրել են ճարտարապետներ Թորոս Թորոմանյանն ու Ջիմ Թորոսյանը, գրականագետ Հարություն Չուգարյանը, դերասան-ասմունքող Վլադիմիր Աբաջյանը, Ազգային պատկերասրահի տնօրեն Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, Բժշկական համալսարա- նի ռեկտոր Վիլեն Աստվածատրյանը և շատ ուրիշներ: Բայց բակի ամենահարգված բնակիչը այգեպան, բարիագույն մի մարդ Հաջի-Հայկն էր, որը Հայաստան էր տեղափոխվել Հունաստանից 1932-ին: Նա պատմում էր, որ ոտքով Աթենքից հասել է Երուսաղեմ և որպես ապացույց ներկայացնում էր ձախ ձեռքին արված հատուկ դաջ- վածքը: Հաջի-Հայկի հայտնվելով մեր բակն է՛լ ավելի գեղեցիկ դար- ձավ: Բոլորը դեռ քնած էին, իսկ նա առավոտ շուտ կնոջ հետ արդեն ջրում էր ծառերը և ծաղիկները, որոնք հենց իրենք էլ տնկել էին: Մեր բակում նաև երկու օրենքով գող էր ապրում՝ Ալեշն ու Բուլոն: Իրենց ներկայությունը երաշխավորում էր բակի հանգստությունն ու կարգը: Հենց իրենց շնորհիվ այդ տարիների անհանգստություն- ները մեզ շրջանցեցին:

Անհետացող գորգերըԵս ինը տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի այս պատմու- թյունը: Դպրոցից տուն գալով` հանդիպեցի հարևաններին, որոնք բակում հավաքված բարձր-բարձր քննարկում էին վերջին լուրերը. «Լսե՞լ եք, որ երրորդ հարկերի պատշգամբներից սկսել են անհայտ կերպով գորգեր անհետանալ», — ասում էր Հաջի-Հայկը: «Շատ հնարավոր է, ես էլ եմ դրա մասին լսել այսօր շուկայում», — հաս- տատեց տիկին Գոհարը: Հաջորդ օրերին այս իրադարձությունը մեծ հաճույքով քննարկվում էր մեր գեղեցիկ բակում: Թե ինչ էր պատահել գորգերին, ոչ ոք չէր կարող կռահել: Գիտեին միայն, որ հիմնականում կենտրոնական փողոցներից անհետանում են հին, շատ արժեքավոր գորգեր: Այն էլ ոստիկանների քթի տակից. վերջին անգամ մի գորգ տարօրինակ կերպով կորել էր այն շենքի պատշգամբից, որը գտնվում էր միլիցիայի առաջին բաժանմունքի հարևանությամբ (հետագայում Ազիզբեկովի, այսօր՝ Սախարովի հրապարակ): Այս գործն այդպես էլ մնաց չբացահայտված: Ավելի ճիշտ, այդպես էին կարծում սովորական երևանցիները:

Ցուցադրական հարստությունԱնցան տարիներ: 1951 թվականից ես սկսեցի աշխատել հանրա- պետության ներքին գործերի համակարգում: Այդպես ծանոթա- ցել էի Միլիցիայի հանրապետական վարչության պետի տեղակալ գնդապետ Խաչիկ Աբրահամյանի հետ: Մի անգամ աշխատանքից հետո որոշեցինք մի փոքր քայլել: Հասանք Ազիզբեկովի հրապա- րակ, երբ հանկարծ Աբրահամյանն ասաց. «Գիտե՞ս, այստեղ երե- սունականներին գորգեր էին անհետանում»: Հիշեցի մանկության տարիներին լսածս պատմությունը ու խնդրեցի, որ ավելի մանրա- մասն պատմի: Հին երևանցիներն ունեին բազմաթիվ թանկարժեք գորգեր, որոնք թափ տալուց հետո կախվում էին երկրորդ-երրորդ հարկերի պատշ- գամբներից: Քաղաքում տները հիմնականում կավից էին, միհար- կանի, տափակ կտուրներով: Երկու, առավել ևս երեք հարկանի շենքերը շատ չէին և հիմնականում պատկանում էին հարուստ ընտանիքներին: Գեղեցիկ, փայտե պատշգամբների ճաղերից կախ- ված գորգերը նաև այդ կարգավիճակի ցուցադրությունն էին: Ամեն մի տանտիրուհի ցանկանում էր ցուցադրել անցորդներին, թե ինչ թանկարժեք պարսկական կամ հայկական գորգ ունի: Ու հանկարծ դրանք սկսեցին անհետ կորչել…

Եկան, տեսան, գողացանԵրևանի միլիցիայի առաջին բաժանմունքի պետ կապիտան Շահ- գելդյանը որոշեց լուծել այս գլուխկոտրուկը: Նա ապրում էր Գնու- նու վրա (այժմ՝ Վարդանանց): Փողոցի կողմից նրա բնակարանն

ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Հենրիխ Հայրապետյանը

ուներ փայտե պատշգամբ: Եվ ահա գիշերը, որպես խայծ, նա որո- շեց այդտեղ կախել իր սեփական (և միակ) թանկարժեք խորա- սանյան գորգը: Դիմացի շենքի նկուղում կարգադրեց հերթապա- հել երկու ոստիկանների, որոնք պետք է ուշադիր հետևեին փողո- ցի անցուդարձին: Վերջիններս, սակայն, ժանրի կանոնների համա- ձայն, գիշերը քնեցին և զարթնեցին միայն ղեկավարի գոռոցներից. Շահգելդյանը պատշգամբում կանգնած նրանց էր կանչում` թա- փահարելով ձեռքերը: Գորգը չկար: Ոստիկանները վստահեցնում էին, որ միայն հինգ րոպե են քնել և ոչ մի արտասովոր բան չեն նկատել, իսկ նրանց ղեկավարը, որն ընդհանրապես չէր քնել այդ գիշեր ոչ մի րոպե, լսել էր ձիերի սմբակների ձայներ և փողոցով անցնող ֆայտոնի ճռռոց:

Եկան, տեսան, բռնվեցինՔրեական հետախուզությունում սկսեցին դիտարկել մի քանի վարկած: Դրանցից մեկի համաձայն՝ գորգերը փախցնում էին ակ- րոբատ գողեր: Բայց այս դեպքում խոսքը երրորդ հարկի մասին էր՝ նույնիսկ ամենահմուտ ակրոբատի համար դա չափից մեծ բարձ- րություն էր: Կտուրից իջնել պատշգամբ նույնպես գրեթե անհնա- րին էր, քանի որ հնարավոր չէր լինի հենց այնպես, աննկատ փո- ղոցով տեղաշարժվել չորս մետրանոց աստիճանը ձեռքին: Ուրեմն գուցե հրշեջների բրիգա՞դն է այս ամենն անում՝ օգտվելով երկար ու համեմատաբար հեշտ տեղաշարժվող աստիճանի առկայությու- նից… Որոշվեց մեկ այլ դարան կազմակերպել: Հայթայթվեց մեկ այլ թանկարժեք գորգ, կախվեց այլ շենքի պատշգամբից՝ կրկին եր- րորդ հարկում, իսկ դիմացը НКВД-ի երեք հետախույզների համար փակ, աննկատ պահակակետ ստեղծեցին: Այդ երեքի թվում էր նաև իմ զրուցակից, այն ժամանակ դեռ երիտասարդ սերժանտ Խաչիկ Աբրահամյանը: Երրորդ օրը՝ ուշ գիշերով, ոստիկանները ձիերի ձայներ լսեցին: Փողոցով անցնում էր ֆայտոն՝ անջատած լապ- տերներով: Փոխադրամիջոցը կանգնեց պատշգամբի տակ, միջից դուրս եկան երկու տղամարդ՝ մեկի ձեռքում՝ մեծ պարկ: Նրանցից մեկը սկսեց ինչ-որ տարօրինակ շարժումներ անել ձեռքերով՝ նման էր մարզանքի, և վայրկյաններ անց գորգը սկսեց... դանդաղ սո- ղալ երրորդ հարկից: Երբ այն դմփաց գետնին, ոստիկանական խումբը բռնացրեց գողերին:

Կատվախնդիր Գորգագողերը Մովսեսով եղբայրներն էին՝ «գաստրոլյորներ» Թիֆ- լիսից: Պարկում նրանք ունեին երկու վարժեցրած սիամական կա- տու: Եղբայրներից մեկը պարանից ամրացված կատվին շպրտում էր վերև: Կենդանին բնազդաբար երկար, սուր ճանկերով բռնվում էր գորգից, ինչից հետո նրա ոտքից կապած պարանը ներքևից քա- շում էին. քիչ անց կատուն գորգի հետ միասին վայրէջք էր կատա- րում գետնին: Եթե գորգը մեծ էր լինում ու սովորականից ծանր, գործի էր դրվում նաև երկրորդ կատուն: Մովսեսովների երևանյան տան նկուղի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր հինգ գորգ, այդ թվում՝ միլպետ Շահգելդյանի խորասանյան գորգը:

Էլեոնորա Մալխասյան

Page 60: Դեկտեմբեր 2013, #12 (22)

↓ Կինո «Մոսկ- վայի» գիշերային լուսավորությու- նը ̀նկարիչ Սար- գիս Սաֆարյանի նախագծով, 1930-ականներ

← Երևանի երկաթու- ղային կայարանի առաջին շենքը, 1899թ.

→ Կինո «Մոսկվայի» բացմանը ցուցադրված «Պեպոյի» ազդագիրը

1827թ., դեկտեմբերի 2Երևանում բեմադրվեց Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խել- քից պատուհասը» կատակերգությունը: Դա հռչակա- վոր ստեղծագործության առաջին բեմադրությունն էր: Ներկայացումը, որին ներկա էր Գրիբոյեդովը, տե- ղի ունեցավ Էրիվանի բերդի տարածքում գտնվող Սարդարի պալատի հայելային դահլիճում, իսկ պիեսի հերոսներին մարմնավորեցին տեղի ռուսական կայա- զորի սպաները:

1856թ., դեկտեմբերի 23Կովկասի փոխարքա Ա. Ի. Բարյատինսկին հաստատեց Երևանի փոփոխման առաջին հատակագիծը (հեղի- նակ՝ Նազարև):

1900թ., դեկտեմբերի 12«Ն. Լ. Շուստով և որդիներ ընկերության» անունից Վա- սիլի Նիկոլաևիչ Շուստովը դիմեց քաղաքային վարչու- թյանը՝ քանդած բերդի տարածքից՝ Էջմիածին տանող ճանապարհի ձախ կողմում, իրեն հողակտոր վաճառե- լու խնդրանքով: Աճուրդը կատարվեց մեկ շաբաթից, իսկ դեկտեմբերի 21-ին հողը վաճառվեց ընկերությանը: Բերդի տարածքում այդ ժամանակ արդեն գործում էր Երևանի կոնյակի գործարանը (1887 թվականին այն հիմնել էր գործարար Ներսես Թաիրյանը), որը շուտով համաշխարհային համբավ բերեց հայկական կոնյակին:

1900թ., դեկտեմբերի 26Աբուհայաթ ջրանցքից ձախ տարածվող հողամասե- րը բնակելի տներ կառուցելու համար հատկացվեցին Երևանում ապրող արհեստավորների ընտանիքներին: Քաղաքի տեխնիկ Բ. Մեհրաբովին հանձնարարվեց քա- ղաքի հատակագծի մեջ ընգրկել Աբուհայաթի ձախա- կողմյան տարածքի պլանը և հատկացումներ կատա- րել 908 տների համար, ինչպես նաև տարածք թողնել եկեղեցու, զբոսայգու, հրապարակի և շուկայի համար: Աբուհայաթը (պարսկերեն՝ կենսաջուր) կառուցվել է հավանաբար 17-18-րդ դդ. և գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Ոռոգել է Քանաքեռի ու Նորքի այգիների մի մասը։ Քանաքեռի ջրէկի ջրանցքի կառուցումից հետո ջրանցքի մի մասը դարձել է Նորքի ջրանցքի բաժանարար։

1936թ., դեկտեմբերի 12 Տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի հանդիսավոր բացումը (ճարտարապետներ` Տ. Երկանյան, Գ. Քոչար): Դրանից առաջ քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկե- ղեցու տեղում կառուցված կինոթատրոնում ցուցա- դրված առաջին ֆիլմը Համո Բեկնազարյանի հռչակա- վոր «Պեպոն» էր: Իսկ նախքան կինոդիտումը այցելու- ների համար նվագել է Ցոլակ Վարդազարյանի գլխա- վորած ջազ նվագախումբը: Կինո «Մոսկվան» միանգա- մից դարձավ քաղաքի ամենակարևոր ժամանցային-մշակութային կենտրոններից: Նախնական փուլում, ի դեպ, այն պետք է կոչվեր «Հարվածային»:

1901թ., դեկտեմբերի 16Սկսվեց երկաթուղու երթևեկությունը: Երևանից մինչև Ալեքսանդրապոլ երրորդ կարգի տոմսն արժեր 2 ռուբլի 90 կոպեկ: Երկրորդ կարգի տոմսը՝ 4 ռուբլի 40 կոպեկ: Շաբաթական ժամանում էր երեք գնացք: Մեկ տարի անց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղու նոր գիծն անցավ կառավարության ձեռքը, և սկսվեց ամենօրյա կանոնավոր երթևեկությունը երկու քաղաքների միջև:

1913թ., դեկտեմբերի 24Կովկասի փոխարքան ընդունեց կանոնադրություն, որի համաձայն յուրաքանչյուր տան տեր պարտավոր էր իր տան առաջ ունենալ դռնապան, իր ծախքով լուսավորված լամպեր՝ վրան գրված փողոցի անունը և տան համարը:

«Խելքից պատուհասի» համաշխարհային պրեմիերան Սարդարի պալատում, «Պեպոն» ու ջազը նորաբաց կինո «Մոսկվայում», Կարաբալայի արձանը Աբովյան

փողոցում և արևի խավարումը երկնքում, ինչպես նաև դեկտեմբեր ամսվա ընթացքում տեղի ունեցած երևանյան այլ պատմական իրադարձություններ:

Խորագիրը պատրաստվում է Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ:

Դեկտեմբեր

← Շուստովի երևանյան գոր- ծարանի բակը, 1900-ականներ

Սա

րգիս

Սա

ֆարյ

անի

ընտ

անե

կան

արխ

իվից

Երևա

նի կ

ոնյա

կի գ

ործա

րանի

արխ

իվից

Ֆոտ

ոլու

ր

Դեկտեմբեր 20135859

ՔԱՂԱՔ Օրեցօր

Page 61: Դեկտեմբեր 2013, #12 (22)

↑ «Խելքից պատուհասի» ներկայացման առաջին վայրը` Սարդարի պա- լատը, ներսից

← Կարաբալայի արձանը Աբո- վյան փողոցում

Արեգ Դավթյան

1938թ., դեկտեմբերի 1Տեղի ունեցավ Երևանի մտավորականության բողոքի միտինգ՝ ֆաշիստական Գերմանիայում իրագործված հրեական ջարդերի առթիվ:

1955թ., դեկտեմբերի 14Տեղի ունեցավ արևի մասնակի խավարում: Երևանում խավարումը սկսվեց առավոտյան ժամը 8:48, ամենա- մեծ փուլին հասավ 9:53-ին և վերջացավ 11:08-ին:

1980թ., դեկտեմբերի 24«Արարատ» ռեստորանի առաջին հարկի սրահներից մեկում բացվեց «Գրիլ» սրճարան-բարը: «Բարն այդպես է անվանվել այն սարքավորումների պատճառով, որոնք տեղադրված էին այստեղ խորոված մսի և հավի խոր- տիկներ պատրաստելու համար», — գրված է թերթերից մեկում: «Գրիլի» սրահն ուներ 80 նստատեղ:

1990թ., դեկտեմբերի 10Մայրաքաղաքի կինոյի տանը տեղի ունեցավ հնաբնակ երևանցիների հիմնադիր կոնֆերանսը, որը հիմնադրեց հնաբնակ երևանցիների ասոցիացիան:

1991թ., դեկտեմբերի 25Աբովյան փողոցում տեղի ունեցավ XX դարի Երևանի ամենահայտնի քաղաքային կերպարներից մեկի՝ ծաղ- կավաճառ Կարաբալայի հուշարձանի բացման արա- րողությունը: Լևոն Թոքմաջյանի կերտած քանդակը նախ տեղադրվեց «Մանկական աշխարհի» հարևանու- թյամբ (այս վայրը պատահական չէր ընտրված, քանի որ անտուն մնացած Կարաբալան օրվա մեծ մասն անցկացնում էր հենց Աբովյան փողոցում), ապա, երբ սկսվեց Հյուսիսային պողոտայի կառուցումը, տեղափոխ- վեց դիմացի մայթ, իսկ վերջին տարիներին գտնվում է Հյուսիսային պողոտայում:

Խելահեղ գաղափարների իրականացում

Սա

րգիս

Սա

ֆարյ

անի

ընտ

անե

կան

արխ

իվից

Josh

ua K

ucer

a

H. F

. B. L

ynch

Page 62: Դեկտեմբեր 2013, #12 (22)

Երևանի պատմության թանգարան

Էլեկտրական լամպ Արամի փողոցում, 1920-ականներ

1919 թվականի հոկտեմբերի 20-ին Ներքին գործերի նախա- րարությունը պարտադիր որոշում ընդունեց Երևանի փո- ղոցները գիշերները էլեկտրականությամբ լուսավորելու մասին: Մինչ այդ քաղաքի փողոցները լուսավորվում էին ինչպես էլեկտրական, այնպես էլ նավթի լապտերներով: Վերջիններիս թիվը 1913-ին կազմել է 228-ը: Էլեկտրական լուսավորությանը սկիզբ է դրվել դեռ 1907 թվականին, երբ սկսվել է «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի շահա- գործումը: Երևանի կենտրոնական մասերում գտնվող նավ- թային լապտերների մեծ մասը փոխարինվեց էլեկտրա- կան էներգիայով աշխատող լապտերներով, թեպետ նավ-

թային լապտերները վերջնականպես իրենց տեղը զիջեցին 1920-ականներին միայն: Նավթային լապտերներն աշխատում էին մինչև ժամը 23-ը: Բայց, ընդհանուր առմամբ, արտաքին լուսավորությունը գտնվում էր բավական տխուր վիճակում: Այսպես, Աստաֆյան փողոցում (այժմ՝ Աբովյան) 1913 թվակա- նին 1500 մետր երկարության վրա կար երկու լապտեր, իսկ քաղաքի ծայրամասերը մութն ընկնելուց հետո խորասուզ- վում էին խավարի մեջ: Հայտնի է, մասնավորապես, որ 1905-ին ողջ Նորքի փողոցներում տեղադրված էր ընդամենը ութ հին նավթային լապտեր, որոնք չէին լուսավորում նույ- նիսկ մի քանի մետր:

ՔԱՂԱՔ կադրերի բաժին

60 Դեկտեմբեր 2013

Page 63: Դեկտեմբեր 2013, #12 (22)
Page 64: Դեկտեմբեր 2013, #12 (22)