publication 5

1
ARARAT Magazine, N2, December 2007 Գուրու Արմինե Հակոբյան, «Գլոբալ Էս-Փի-Սի» գլխավոր տնօրեն Վերջին շրջանում ամերիկյան ֆոնդային շուկան գտնվում է կոռեկցիայի վիճակում: Հիմ- նական ֆոնդային ինդեքսները հասել են նախորդ եռամսյա վաղեմության մակարդակին: Հավանաբար կոռեկցիան կշարունակվի եւս մի քանի շաբաթ: Արժեթղթերը վաճառած ներդրողները հաշվում են իրենց վնասները և զերծ են մնում հետագա ներդրումներից` լավագույն ժամանակների վերադարձի ակնկալիքով: Ոմանք ձեռք են բերում պետական պարտատոմսեր, իսկ ավելի խիզախները վերափոխում են իրենց ներդրումները այս- պես կոչված պաշտպանված արժեթղթերի («defensive stocks»)` շուկայի տատանումների նկատմամբ ավելի քիչ զգայուն խոշոր և վստահելի ընկերությունների բաժնետոմսերի: Անկայուն իրավիճակներում մարդիկ ավելի ընկալունակ են ուրիշների կարծիքին, հատ- կապես եթե այն հնչեցնում են ճանաչված հեղինակություններ: Ֆոնդային շուկայում չկա ավելի հեղինակավոր ներդ- րող, քան Berkshire Hathaway ընկերության հիմնադիր և ղեկավար Ուորեն Բաֆֆեթը: Վերջինիս տրված մարկ- դիրների շարքում ամենահանրաճանաչներն են` «Գուշակ Օմահայից» կամ ուղղակի «Գուրու»: Նրա ունեցվածքը երկրորդն է աշխարհում` Բիլ Գեյթսից հետո: Ընդ որում, Բաֆֆեթը միակն է ամենահարուստ մարդկանց շարքում ով աշխատել է իր միլիարդները բացառապես արժեթղթերի առք ու վաճառքով: Այս գործունեությամբ նա զբաղվում է 1965 թվականից: Այդ ժամանակներում նրա ընկերությունում 10 հազար ԱՄՆ դոլար ներդրում կատարած յուրա- քանչյուրը ներկայումս կստանար շահույթ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով: Իսկ նույն Berkshire Hathaway-ի մեկ բաժնե- տոմսի արժեքը նախորդ տարի հասավ 100 հազար ԱՄՆ դոլարի: Պատասխանելով այն հարցին, թե որն է նրա հաջողակ լինելու գաղտնիքը, Բաֆֆեթը ասում է, որ նա ներդրումներ է կատարում միայն այն ընկերություններում, որոնց բիզնեսը իրեն հասկանալի է: «Ինչը կարող է լինել ավելի պարզ, քան Fruit&Loom բիզնեսը` տղամարդկանց շապիկներ և կիսավարտիք արտադրող ընկերությունը կամ Coca Cola-ն կամ Johnson&Johnson-ը»: Ներկայումս նրա ներդրումային պորտֆելում առկա են 30 ընկերությունների բաժնետոմսեր: Եվ ամեն անգամ, երբ պորտֆելում հայտնվում է նոր անվանում կամ հակառակը` որևէ ընկերություն դուրս է մնում նրանից, այդ դեպքը լայն քննարկում է ստանում շուկայում և մամուլում: Որպես կանոն Բաֆֆեթը չի մեկնաբանում իր ընթացիկ ներդրումային որոշումները: Սովորաբար տարին մեկ անգամ Berkshire Hathaway բաժնետերերի ընդհանուր ժողովին նա մանրամասն կիսվում է շուկայի մասին իր կարծիքով` մատնանշելով նոր ծագող զար- գացումները, եւ պատասխանում է գումարները իրեն վստահած մարդկանց բազմաթիվ հարցերին: Եթե դուք ուզում եք դառնալ Berkshire Hathaway բաժնետեր, սակայն չունեք 136 475 ԱՄՆ դոլար, ապա 4553 ԱՄՆ դոլարով (սա այս արժեթղթի նախորդ գինն է) կարող եք ձեռքբերել «B» կարգի մեկ բաժնետոմս: Հետագայում «B» կարգի 30 բաժնետոմս կարելի է վերափոխել «A» կարգի մեկ բաժնետոմսի: Միեւնույն ժամանակ, ցանկացածը կարող է ծանոթանալ Գուրուի ներդրումային պորտֆելի հետ և հետևելով նրան, միջոցների առկայության դեպքում գնել և վաճառել նույն այն արժեթղթերը, որոնցով գործառնություն- ներ է իրականացնում Ուորեն Բաֆֆեթը: Փոփոխություններ Գուրուի պորտֆելում. Վերջին ամիսների ընթացքում Բաֆֆեթը բացել է երկու նոր դիրք: Դա ավտոկոմպոնենտներ արտադրող WABCO Holdings, Inc. ընկերությունն է և Ամերիկայում օգտագործած ավտոմեքենաների վաճառքի խոշորա- գույն ցանցը` CarMax Inc.: Սրանից բացի նա մեծացրել է դիրքերը Burlington Northern Santa Fe Corp. (երկաթգ- ծեր), Dow Jones & Co. Inc. (ֆինանսական և բիզնես տեղեկատվություն), Johnson & Johnson (կոսմետիկա եւ հիգիենայի միջոցներ), US Bancorp եւ Wells Fargo & Company (բանկեր) ընկերությունների արժեթղթերում: Բացի այդ Berkshire Hathaway ազատվեց First Data Corporation եւ Western Union Co. (դրամական փոխան- ցումների շուկայում աշխատող ընկերություններ) արժեթղթերից, ինչպես նաև Tyco International Ltd. բաժնե- տոմսերից (ահազանգման և հակահրդեհային համակարգերի բնագավառի տեխնոլոգիաներ):

Upload: global-spc

Post on 07-Apr-2016

214 views

Category:

Documents


2 download

DESCRIPTION

http://www.globalspc.am/publications/publication-5.pdf

TRANSCRIPT

Page 1: Publication 5

ARARAT Magazine, N2, December 2007

ԳուրուԱր­մի­նե­Հա­կո­բյան,­«Գ­լո­բալ­Էս-Փի-Սի»­գլ­խա­վոր­տնօ­րեն

Վեր­ջին­շր­ջա­նում­ա­մե­րի­կյան­ֆոն­դային­շու­կան­գտն­վում­է­կո­ռեկ­ցի­այի­վի­ճա­կում:­Հիմ-նա­կան­ֆոն­դային­ին­դեքս­նե­րը­հա­սել­են­նա­խորդ­ե­ռամ­սյա­վա­ղե­մու­թյան­մա­կար­դա­կին:­Հա­վա­նա­բար­կո­ռեկ­ցի­ան­կշա­րու­նակ­վի­ե­ւս­մի­քա­նի­ շա­բաթ:­Ար­ժեթղ­թե­րը­վա­ճա­ռած­ներդ­րող­նե­րը­հաշ­վում­են­ի­րենց­վնաս­նե­րը­և­զերծ­են­մնում­հե­տա­գա­ներդ­րում­նե­րից`­լա­վա­գույն­ժա­մա­նակ­նե­րի­վե­րա­դար­ձի­ա­կն­կա­լի­քով:­Ո­մանք­ձեռք­են­բե­րում­պե­տա­կան­պար­տա­տոմ­սեր,­ ի­սկ­ ա­վե­լի­ խի­զախ­նե­րը­ վե­րա­փո­խում­ են­ իրենց­ ներդ­րում­նե­րը­ այս-պես­կոչ­ված­պաշտ­պան­ված­ար­ժեթղ­թե­րի­(«defensive­stocks»)`­շու­կայի­տա­տա­նում­նե­րի­նկատ­մամբ­ա­վե­լի­քիչ­զգա­յուն­խո­շոր­և­վս­տա­հե­լի­ըն­կե­րու­թյուն­նե­րի­բաժ­նե­տոմ­սե­րի:­

Ան­կա­յուն­ի­րա­վի­ճակ­նե­րում­մար­դիկ­ա­վե­լի­ըն­կա­լու­նակ­են­ու­րիշ­նե­րի­կար­ծի­քին,­հատ-կա­պես­ե­թե­այն­հն­չեց­նում­են­ճա­նաչված­հե­ղի­նա­կու­թյուն­ներ:­Ֆոն­դային­շու­կա­յում­չկա­ա­վե­լի­հե­ղի­նա­կա­վոր­ներդ-րող,­ քան­ Berkshire­Hathaway­ ըն­կե­րու­թյան­ հիմնա­դիր­և­ ղե­կա­վար­Ո­ւո­րեն­Բաֆ­ֆե­թը:­Վեր­ջի­նիս­տր­ված­ մարկ-դիր­նե­րի­ շար­քում­ա­մե­նա­հան­րա­ճա­նաչ­ներն­են`­«Գու­շակ­Օ­մահայից»­կամ­ո­ւղ­ղա­կի­«Գու­րու»:­Նրա­ու­նեց­ված­քը­ե­րկ­րորդն­է­աշ­խար­հում`­Բիլ­Գեյթ­սից­հե­տո:­Ը­նդ­ո­րում,­Բաֆ­ֆե­թը­մի­ակն­է­ա­մե­նա­հա­րուստ­մարդ­կանց­շար­քում­ով­աշ­խա­տել­է­իր­մի­լի­արդ­նե­րը­բա­ցա­ռա­պես­ար­ժեթղ­թե­րի­ա­ռք­ու­վա­ճառ­քով:­Այս­գործու­նե­ու­թյամբ­նա­զբաղ­վում­է­1965­թվա­կա­նից:­Այդ­ժա­մա­նակ­նե­րում­նրա­ըն­կե­րու­թյու­նում­10­հա­զար­Ա­ՄՆ­դո­լար­ներդ­րում­կա­տա­րած­յու­րա-քան­չյու­րը­ներ­կա­յումս­կս­տա­նար­շա­հույթ­50­մլն­Ա­ՄՆ­դո­լա­րի­չա­փով:­Ի­սկ­նույն­Berkshire­Hathaway-ի­մեկ­բաժ­նե-տոմ­սի­ար­ժե­քը­նա­խորդ­տա­րի­հա­սավ­100­հա­զար­Ա­ՄՆ­դո­լա­րի:­

Պա­տաս­խա­նե­լով­այն­հար­ցին,­թե­ո­րն­է­նրա­հա­ջո­ղակ­լի­նե­լու­գաղտ­նի­քը,­Բաֆ­ֆե­թը­ա­սում­է,­որ­նա­ներդ­րում­ներ­է­կա­տարում­մի­այն­այն­ըն­կե­րու­թյուն­նե­րում,­ո­րոնց­բիզ­նե­սը­ի­րեն­հաս­կա­նա­լի­է:­«Ին­չը­կա­րող­է­լի­նել­ա­վե­լի­պարզ,­քան­Fruit&Loom­բիզ­նե­սը`­տղա­մարդ­կանց­շա­պիկ­ներ­և­կի­սա­վար­տիք­ար­տադ­րող­ըն­կե­րու­թյու­նը­կամ­Coca­Cola-ն­կամ­Johnson&Johnson-ը»:

­Ներ­կա­յումս­ նրա­ ներդ­րու­մային­ պորտ­ֆե­լում­ առ­կա­ են­ 30­ ըն­կե­րու­թյուն­նե­րի­ բաժ­նե­տոմ­սեր:­ Եվ­ ա­մեն­ ան­գամ,­ե­րբ­պորտ­ֆելում­ հայտն­վում­ է­ նոր­ան­վա­նում­ կամ­ հա­կա­ռա­կը`­ որ­ևէ­ ըն­կե­րու­թյուն­ դուրս­ է­ մնում­ նրա­նից,­այդ­դեպ­քը­ լայն­ քն­նար­կում­ է­ ստա­նում­ շու­կա­յում­ և­ մա­մու­լում:­ Որ­պես­ կա­նոն­ Բաֆ­ֆե­թը­ չի­ մեկ­նա­բա­նում­ իր­ըն­թա­ցիկ­ ներդ­րու­մային­ ո­րո­շում­նե­րը:­ Սո­վորա­բար­ տա­րին­ մեկ­ ան­գամ­ Berkshire­ Hathaway­ բաժ­նե­տե­րե­րի­ը­նդ­հա­նուր­ ժո­ղո­վին­ նա­ ման­րա­մասն­ կիս­վում­ է­ շու­կայի­ մա­սին­ իր­ կար­ծի­քով`­ մատ­նան­շե­լով­ նոր­ ծա­գող­ զար-գա­ցում­նե­րը,­եւ­պա­տաս­խա­նում­է­գու­մար­նե­րը­ի­րեն­վս­տա­հած­մարդ­կանց­բազ­մա­թիվ­հար­ցե­րին:

Ե­թե­դուք­ու­զում­եք­դառ­նալ­Berkshire­Hathaway­բաժ­նե­տեր,­սա­կայն­չու­նեք­136­475­Ա­ՄՆ­դո­լար,­ա­պա­4553­Ա­ՄՆ­դո­լա­րով­(սա­այս­ար­ժեթղ­թի­նա­խորդ­գինն­է)­կա­րող­եք­ձեռք­բե­րել­«B»­կար­գի­մեկ­բաժ­նե­տոմս:­Հե­տա­գա­յում­«B»­կար­գի­30­բաժ­նե­տոմս­կա­րե­լի­է­վե­րա­փո­խել­«A»­կար­գի­մեկ­բաժ­նե­տոմ­սի:­

Մի­եւ­նույն­ ժա­մա­նակ,­ ցան­կա­ցա­ծը­ կա­րող­ է­ ծա­նո­թա­նալ­ Գու­րո­ւի­ ներդ­րու­մային­ պորտ­ֆե­լի­ հետ­ և­ հետ­ևե­լով­նրան,­ մի­ջոց­ների­ առ­կա­յու­թյան­ դեպ­քում­ գնել­ և­ վա­ճա­ռել­ նույն­ այն­ ար­ժեթղ­թե­րը,­ ո­րոն­ցով­ գոր­ծառ­նու­թյուն-ներ­է­ի­րա­կա­նաց­նում­Ո­ւո­րեն­Բաֆ­ֆե­թը:­

Փո­փո­խու­թյուն­ներ­Գու­րո­ւի­պորտ­ֆե­լում.

­Վեր­ջին­ ա­միս­նե­րի­ ըն­թաց­քում­ Բաֆ­ֆե­թը­ բա­ցել­ է­ եր­կու­ նոր­ դիրք:­ Դա­ ավ­տո­կոմ­պո­նենտ­ներ­ ար­տադ­րող­WABCO­ Holdings,­ Inc.­ ըն­կե­րու­թյունն­ է­ և­ Ա­մե­րի­կա­յում­ օգ­տա­գոր­ծած­ ավ­տո­մե­քե­նա­նե­րի­ վա­ճառ­քի­ խո­շո­րա-գույն­ ցան­ցը`­CarMax­ Inc.:­Սրա­նից­ բա­ցի­ նա­մե­ծաց­րել­ է­ դիր­քե­րը­Burlington­Northern­Santa­ Fe­Corp.­ (եր­կաթգ-ծեր),­ Dow­ Jones­ &­ Co.­ Inc.­ (ֆի­նան­սա­կան­ և­ բիզ­նես­ տե­ղե­կատ­վու­թյուն),­ Johnson­ &­ Johnson­ (կոս­մե­տի­կա­ եւ­հի­գի­ե­նայի­մի­ջոց­ներ),­US­Bancorp­եւ­Wells­Fargo­&­Company­(բան­կեր)­ըն­կե­րու­թյուն­նե­րի­ար­ժեթղ­թե­րում:

­Բա­ցի­ այդ­ Berkshire­ Hathaway­ ա­զատ­վեց­ First­ Data­ Corporation­ եւ­ Western­ Union­ Co.­ (դ­րա­մա­կան­ փո­խան-ցում­նե­րի­ շու­կա­յում­ աշ­խա­տող­ ըն­կե­րու­թյուն­ներ)­ ար­ժեթղ­թե­րից,­ ի­նչ­պես­ նաև­ Tyco­ International­ Ltd.­ բաժ­նե-տոմ­սե­րից­(ա­հա­զանգ­ման­և­հա­կահրդե­հային­հա­մա­կար­գե­րի­բնա­գա­վա­ռի­տեխ­նո­լո­գի­ա­ներ):