newsletter

10
«ՆՈՐ Լույս» Մենթորիգ Կենտրոն Երիտասարադ - ների համար ՀԿ-ն այլևս համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ....... «Նոր Լույս»-ի նոր գործընկերները Նոր կամավորներն արդեն մենթորներ են #1 Փետրվար -մարտ/2013 Հայտնի է եռամսյակի լավագույն մենթոր– մենթի զույգը Առաջիկա եռամսյակի ծրագրային փաթեթ

Upload: shoghik-mikayelyan

Post on 23-Mar-2016

220 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

This three-months newletter presents Nor Luyce program and what the staff did during the previous three months and also talks about the project that are going to be realise in the following three months.

TRANSCRIPT

Page 1: Newsletter

«ՆՈՐ Լույս» Մենթորիգ

Կենտրոն Երիտասարադ-

ների համար ՀԿ-ն այլևս

համագործակցում է ՀՀ-ում

ԱՄՆ դեսպանության հետ.......

«Նոր Լույս»-ի նոր գործընկերները

Նոր կամավորներն արդեն

մենթորներ են

#1

Փետրվար -մարտ/2013

Հայտնի է եռամսյակի լավագույն

մենթոր– մենթի զույգը

Առաջիկա եռամսյակի

ծրագրային փաթեթ

Page 2: Newsletter

Նոր Լույսը Մենթորինգ կենտրոն երիտասարդների համար ՀԿ-ն հիմնադրվել է 2009 թ-ին

Արա և Ռիչարդ Չաքերյանների կողմից:

Կազմակերպության հիմնական նպատակներն են հասուն անհատների օգնությամբ օգ-

նել երեխաներին` ապահովելով միջանձնային հարաբերություններ և այնպիսի փորձ, որը

երեխաներին կնախապատրաստի դառնալ ինքնավստահ անհատներ:

Ինչպես գիտեք, յուրաքանչյուր հավաքույթ միշտ էլ ուրախ է անցնում ինչպես մեծահա-

սակների համար, այնպես էլ երեխաների: Արտառոց ինչ-որ բան հարկավոր չէ, պար-

զապես ամսեկան մի քանի ժամ անցկացնել կամ ինչ-որ մի բան կիսել: Այն հանգամանքը,

որ նրանք ուշադրության կենտրոնում են մեծ նշանակություն ունի նրանց համար: Ինչպես

տեսնում եք, ձեզանից շատ բան չի պահանջվում. պարզապես մի քիչ ուշադրություն, մի

քիչ սեր, և դուք կկարողանաք դրական հետք թողնել երեխայի հոգու խորքում:

Այն անհատները, ովքեր ժամանակ են անցկացնելու երեխայի հետ կոչվում են “մենթոր-

ներ”, իսկ այն երեխաները, ում հետ մենթորները ժամանակ են անցկացնելու կոչվում են

“մենթիներ”:

“Մենթոր” բառը ծագել է “Ոդիսական” էպիկական պոեմից: Երբ Ոդիսևսը մեկնում էր

մասնակցելու Տրոյան պատերազմին, իր դեռահաս որդու դաստիարակությունը վստա-

հեց ընկերոջը` Մենթորին: Այստեղից էլ առաջացել է «մենթոր» բառը: Ներկայումս

երիտասարդ անձինք ստիպված են հանդուրժել բազմաթիվ անձնական և սոցիալական

ճնշումներ: Ստանալով էմոցիոնալ օգնություն և սոցիալական փորձ մենթորներից`

նրանք կկարողանան հաղթահարել այն խնդիրները և խոչընդոտները, որոնց կհանդիպեն

կյանքում: Երբեմն պարզապես լսելով կարող ես օգնել նրանց: Մենք չենք մոռանում, որ

մենք կարող ենք դեռահասի կյանքում այն մի քանի մեծահասակներից լինել, ովքեր լսում

են նրանց:

Տեսլական

Նոր Լույսը հավատում է, որ մանկատան և սոցիալապես անապահով ընտանիքի աղ-

ջիկները կարող են լինել ինքնավստահ և հաջողակ երիտասարդ օրիորդներ:

Մեր կազմակերպության Առաքելությունն է` «Նոր Լույսը» մանկատան և սոցիալապես անապահով ընտանիքների դեռահաս աղ-

ջիկներին ապահովում է անհատական մենթորինգ հարաբերություններով` տալով հնա-

րավորություն ունենալ դերային մոդել և ավելի շատ սովորել իրենց մենթորներից:

Մենթորինգ հարաբերությունների հետ մեկտեղ աղջիկները ունեն հնարավորություն

մասնակցելու հմտությունների զարգացման տարբեր ուսուցումների, որպեսզի կարողա-

նան նախապատրաստվել իրենց կարիերային, լինեն մրցունակ իրենց հասակակիցների

հետ և ինքնուրույն ապրելու ունակություններ ձեռք բերեն:

Ո՞վ ենք մենք

Page 3: Newsletter

«ՆՈՐ Լույս» Մենթորիգ Կենտրոն Երիտասարադների

համար ՀԿ-ն այլևս համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ

դեսպանության հետ։ Վերջինս 2010թ.-ից մայրաքաղաք

Երևանում իրականացնում է մենթորինգ ծրագիր

ուսանողների համար։ Ի նկատի ունենալով այս հանգա-

մանքը՝ ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ, ձեռք է

բերվել համաձայնություն , մասնավորապես՝ մենթորների

և մշակութային միջոցառումների կազմակերպման

ոլորտում։

ՀԿ-ի գործընկերների շարքը համալրվեց սակայն ոչ

միայն դեսպանությամբ։ Մարտին կազմակերպությունը

համաձայնություն ձեռք բերց Գյումրու թիվ 30 դպրոցի

տնօրինության հետ, որի համաձայն` կազմակերպության շահառուների շարքերում

ընգրկվելու են նաև դպրոցի չորս սաներ, իսկ հունիսին նախատեսված Ամառային

ճամբարն անցկացվելու է դպրոցի դահլիճում։

«Նոր Լույս»-ի նոր գործընկերները

Նոր կամավորներն արդեն մենթորներ են

Փետրվարի 26-ից ապրիլի 14-ը «Նոր Լույս» ՀԿ-ում

անցկացվեց հերթական մենթորինգ վերապատրաստումը:

Վերապատրաստումն անցկացվեց շաբաթ օրերին ( 7 օր ):

Մասնակցում էին 7 կամավոր։ 5-րդ օրը կամավորների

շարքերը ներգրավվեցին նաև այն կամավորները, ովքեր

նախապես անցել էին վերպատ-

րաստումը, բայց դեռ չէին սկսել

աշխատանքը մենթիների հետ:

Սա հնարվորություն տվեց կամավորներին ծանոթանալ միմյանց

հետ, քանզի նրանք աշխատելու են միասին։

Արդյունքում վերապատրաստվողների թիվը հասավ 10-ի:

Ապրիլի 28-ից սկսվելու են խմբակային հանդիպումները, անց-

կացվելու է 5 խմբակային հանդիպում, որից հետո կձևավորվեն

մենթոր-մենթի զույգերն ու կսկսվեն անհատական հանդիպումները:

Page 4: Newsletter

2013 թվականը մեկնարկել է 5 ակտիվ մենթոր-մենթի զույգով (սրանք այն զույգերն են,

որոնք անցկացնում են անհատական հանդիպումներ): Փետրվար-մարտ ամիսներին

անցկացվել է 30 անհատական հանդիպում:

Ապրիլ ամսին անցկացվել է անհատական հանդիպումների եռամսյակային գնահատում

և անհատական հարցում, ինչպես նաև՝ հոգեբանական թեստ, որոնք հնարավորություն

տվեցին գնահատել մասնակիցների առաջընթացը: Բոլոր մասնակիցները միանշանակ

պնդեցին, որ մեծ փոփոխություն են նկատում իրենց բնավորության գծերում, պահված-

քում, փոխվել է աշխարհահայացքը, սկսել են լրջորեն վերաբերվել ուսմանը՝ գիրք են

կարդում, ավելի շատ են պարապում և այլն:

Եռամսյակի լավագույն մենթոր-մենթի

Եռամսյակի լավագույն մենթոր-մենթին նորամուծություն է «Նոր Լույս»-ում։ Այսուհետ յուրաքանչյուր եռամսյակային գնահատման ադյունքում՝ հաշվի առնելով անցկացրած անհատական հանդիպումների քանակը, միմյանց նկատմաբ ունեցած վստահության մակարդակը և արդյունավետ աշխատանքը, ընտրվելու է լավագույն մենթոր-մենթի զույգը։ Փետրվար-ապրիլ եռամսյակային գնահատման արդյունքում լավագույնն է ճանաչվել

ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ - ԱՆՆԱ ՈՒՆՈՒՍՅԱՆ մենթոր-մենթի զույգը։

Անհատական հադիպումները նպաստել են

մենթիի ինքնագնահատականի բարձրաց-

մանը, դարձել է ավելի ինքնավստահ և

նպատակասլաց։

Վստահության մակարդակը – 99.9%

Անհատական հանդիպումների քանակը—8/8

Անհատական հանդիպումներ

Page 5: Newsletter

Նոր տարում նոր մտքերով և նորը սովորեցնելու պատրաստակամությամբ «Նոր Լույս» ՀԿ-

ում սկսվեցին խմբակային հանդիպումները։ «Երազանքից

նպատակ», «Հիշողություն», «Սուտ։ Ստի բացահայտման

մեթոդները», §Ընկերություն¦ խորագրերով հանդիպում-

ները տեղի ունեցան հունվար, փետրվար, մարտ, ապրիլ

ամիսներին։ «Հիշողության» մասին հանդիպմանը ներկա էր

նաև Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի

Հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Սահակայանը։

Հանդիպումները հագեցած էին հետաքրքիր ինֆոր-

մացիաներով և, ինչպես միշտ, ուղեկցվեցին խաղերով և

քննարկումներով։

Փետրվարին կազմակերպությունում մեկնարկեց ծրագրի երկրորդ փուլը, այն է՝

հմտությունների զարգացում ՀԿ-ի շահառու հինգ մեթիների համար, ովքեր պատրաստվում

են շարունակել իրենց կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Նրանց համար կազմակերպվեցին առանձին խմբակային հանդիպումներ։ Փետրվաի 10-ին և

17-ին կազմակերպությունն իր հարկի տակ հյուրընկալեց Գյումրու պետական մանկա-

վարժական ինստիտուտի և պետական բժշկական

քոլեջի դասախոսներին։ Հանդիպումների ընթացքում

մենթիները ծանոթացան վերոհիշյալ բուհերի

մասնագիտական առաջարկներին, քննական և զեղչային

համակարգերին, ինչպես նաև հստակեցրեցին իրենց

մասնագիատական կողմնորոշումը։ Մարտին տեղի

ունեցան «Կայքերի հետ աշխատանք» և «Գիտական

աշխատանք» խորագրերով խմբակային հանդիպումներ,

որոնց շրջանակներում մենթիները սովորեցին կայքերից

օգտվելու և գիտական աշխատանք գրելու հիմնական հմտությունները։ Ձեռք բերած

գիտելիքների հիման վրա մենթիները մայիսին իրենց

մասնագիտական հետաքրքրություննեի շրջա-

նակներում պատրաստվում են ներկյայացնել անհա-

տական աշխատանքներ՝ համապատասխան մասնա-

գետների ներկայաությամբ։

Մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը

Խմբակային հանդիպումներ

Page 6: Newsletter

Մեր մենթորները

«Առավոտ» և

«Գունավոր երազ» .

ահա այս վերնագրերն էին կրում այն կտավները, որոնցով «Նոր Լույսի»

կամավորներ Քրիստինեն ու Դիանան ապրիլի 19-ին մասնակցեցին Երևանում

կայացած բարեգործական ցուցահանդեսին, որին ներկա էին անվանի արվեստի

գործիչներ և ձեռներեցներ։

Ցուցահանդեսի մասնակիցների կտավների վաճառքից առաջացած հասույթն

ամբողջությամբ ուղղվել է 9-ամյա Մարի Մովսիսյանի բուժման ծախսերն

հոգալուն:

Քրիստինե

Առավոտ

Դիանա

Գունավոր երազ

Page 7: Newsletter

Մեր մենթիները

Լիանա Ունուսյան

13 տարեկան

2013թ. ապրիլի 9-19-ը

Գյումրիում կայացավ

երաժիշտ-կատարողների

«Վերածնունդ» միջազգա-

յին փառատոնը, որի

շրջանակներում Լիանան,

ելույթ ունենալով 10-14

տարիքային խմբում և ներկայացնելով

Ծովինար Հովհաննիսյանի «Սիրո մեղեդին» և

Էդուարդ Բաղդասարյանի «Տժվժիկ» սուիտը,

արժանացել է դիպլոմի՝ լարային գործիքներ

անավանակարգում ։

Նաիրա Համաբարձումյան

15 տարեկան

2013թ. ապրիլի 5-ին տեղի

ունեցած Սուսերամարտի Գյում-

րու առաջնությանը Նաիրան՝

դուրս գալով եզրափակիչ փուլ,

զբաղեցրել է երկրորդ պատ-

վավոր տեղը։

«Նոր Լույսը» հաջողություն է

մաղթում Նաիրային մայիսին

Երևանում կայանալիք մեծահա-

սակների Հայաստանի առաջ-

նությունում և ակնկալում նոր հաղթանակ։

Page 8: Newsletter

Առաջիկա երեք ամսում

ՄԱՅԻՍ

ՀԱՆԴԻՊՄԱՆ

ԲՆՈՒՅԹԸ ԹԵՄԱ ՎԱՅՐԸ ՕՐԸ ԺԱՄԸ

«Հմտությունների

զարգացման» փուլի

խմբակային

հանդիպում

«Ինչպե՞ս հաղթել

անվստահությանը»

«Նոր Լույս» ՀԿ

գրասենյակ 10..05. 2013 13:00

«Հմտությունների

զարգացման» փուլի

խմբակային

հանդիպում

Զեկույց(մենթիները ներկա-

յացնլու են զեկույցներ

հետևյալ թեմաներով՝

Մարդկային խառնվածքներ

Կրակային

պատրաստություն

Մարդու մկանային

համակարգ

«Նոր Լույս» ՀԿ

գրասենյակ 12.05.2013 13:00

«Հմտությունների

զարգացման» փուլի

խմբակային

հանդիպում

«Պրեզենտացիա կազմելու

հմտություններ»

«Նոր Լույս» ՀԿ

գրասենյակ 19.05.2013 13:00

Խմբակային

հանդիպում

«Մտքի պայքար»-

ինտելեկտուալ խաղ

«Նոր Լույս» ՀԿ

գրասենյակ 26.05.2013 13:00

ՀԱՆԴԻՊՄԱՆ

ԲՆՈՒՅԹԸ

ԹԵՄԱ ՎԱՅՐԸ ՕՐԸ ԺԱՄԸ

«Հմտությունների

զարգացման» փուլի

խմբակային

հանդիպում

Մարդու

բնավորության գծեր

«Նոր Լույս» ՀԿ

գրասենյակ 17.06.2013 13:00

«Հմտությունների

զարգացման» փուլի

խմբակային

հանդիպում

Նպատակը որպես

հաջողության

գրավական

«Նոր Լույս» ՀԿ

գրասենյակ 23.06.2013 13:00

ՀՈՒՆԻՍ

Page 9: Newsletter

«Հմտությունների

զարգացման» փուլի

խմբակային

հանդիպում

Պրեզենտացիայի

ներկայացում (նախօրոք

ընտրված թեմայի շուրջ

մենթիները

ներկայացնելու են

պրեզենտացիա)

«Նոր Լույս» ՀԿ

գրասենյակ 05.06.2013 13:00

Ամառային ճամբար «Արվեստը որպես

խաղաղության միջոց» Գյումրու թ. 30 դպրոց 24-30.06.2013 11:00-15:00

Ամառային ճամբարի

փակում Ցուցահանդես Գյումրու թ. 30 դպրոց 30.06.2013 13:00

Խմբակային

հանդիպում

Հանդիպում Գրողների

միության անդամների

հետ

Գրողների միության

գրասենյակ 30.06.2013 13:00

ՀՈՒԼԻՍ

ՀԱՆԴԻՊՄԱՆ

ԲՆՈՒՅԹԸ

ԹԵՄԱ ՎԱՅՐԸ ՕՐԸ ԺԱՄԸ

Ընդհանուր

Խմբակային

հանդիպում

Scavenger hunt

«Նոր Լույս» ՀԿ

գրասենյակ

01.07.2013

13:00

Հանդիպումների օրերն ու ժամերը ենթա-

կան են փոփոխության :

Հարցերի դեպքում զանգարհարել՝

093 39 07 58 Գոհար Հովհաննիսյանին

Page 10: Newsletter

Եռամսյակային գնահատում

Ղորղանյան # 238 Գյումրի, Շիրակ Հայաստան, 3104

Հեռ 055 017-219

055 45-35-90

[email protected]

[email protected]

[email protected]

«Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների

համար հասարակական կազմակերպություն

Հունվար,2013Փետրվար,2013

Մարտ,2013

66%

47%

100%91%

84%85%

95%

82%94%

Խմբակայինհանդիպումների գնահատումՄենթորների ներկայություն (%)

Մենթիների ներկայություն(%)

Խմբակային հանդիպման գնահատում(%)

2013թ. հուվար, փետրվար, մարտ

ամիսների խմբակային

հանդիպումների գնահատումը

կազմակերպության արդյունավետ

գործունեության ապացույցն է: