genetika derzyan tatev presentation
DESCRIPTION
Գենետիկան գիտություն է օրգանիզմներում հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասինTRANSCRIPT
1) Սպիտակ ծաղիկներով բույսերը (w) խաչասերվում են կարմիր ծաղիկներով բույսերի հետ(R). 2) Բոլոր բույսերն ունեն նույն գենոտիպը (Rw). 3) Ինչնախաչա-սերման դեպքում 3/4 երկրորդ սերնդի բույսերի ծաղիկները կարմիր են (RR + 2Rw) և միայն 1/4 –ը`— սպիտակ (ww).
Մուտացիաները տեղի են ուներում անընդհատ կենդանի բջջում ընթացող պրոցեսների ժամանակ: Մուտացիայի բերող հիմնական պրոցեսներն են` ԴՆԹ-ի ռեպլիկացիան ԴՆԹ-ի ռեպարացիայի խանգարումները գենետիկ ռեկոմբինացիան: Մուտացիաները լինում են` սպոնտան` ինքնաբերաբար ինդուկցված` կատարվում է հատուկ կամ արտաքին միջավայրի անբարենպաս պայմաններում:Սպոնտան մուտացիաները տեղի են ունենում ինքնաբերաբար կյանքի ողջ ընթացքում: Սպոնտան մուտացիայի հավանականությունը 10-9-ից 10-12 է մեկ նուկլեոտիդի համար: Ինդուկցված մուտացիաները անվանում են նաև գենոմի չնախատեսված փոփոխություներ, որոնք առաջանում են արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն գործոնի ազդեցության տակ: