erebuni
TRANSCRIPT
![Page 1: Erebuni](https://reader036.vdocuments.site/reader036/viewer/2022082606/5590f8cb1a28abec378b47de/html5/thumbnails/1.jpg)
Էրեբունի-Երևան
![Page 2: Erebuni](https://reader036.vdocuments.site/reader036/viewer/2022082606/5590f8cb1a28abec378b47de/html5/thumbnails/2.jpg)
Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած Մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է։ Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած` գոյություն ուներ ուրարտական ամրոց։
Երկարատև պատմության ընթացքում Երևանը հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ)։
1378 թվականին Լենկ Թեմուրը գրավեց Երևանը։ 15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև
կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։
1827թվականի Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից։
1917 թվականի Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920)։
1920 թվականին Կարմիր բանակի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը։
1991 թվականից ի վեր այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է։
![Page 3: Erebuni](https://reader036.vdocuments.site/reader036/viewer/2022082606/5590f8cb1a28abec378b47de/html5/thumbnails/3.jpg)
ՀիմնադրումՈւրարտական քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782
թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։
![Page 4: Erebuni](https://reader036.vdocuments.site/reader036/viewer/2022082606/5590f8cb1a28abec378b47de/html5/thumbnails/4.jpg)
Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»
![Page 5: Erebuni](https://reader036.vdocuments.site/reader036/viewer/2022082606/5590f8cb1a28abec378b47de/html5/thumbnails/5.jpg)
Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մ․թ․ա․ 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ․թ․ա․ 478թ․։
![Page 6: Erebuni](https://reader036.vdocuments.site/reader036/viewer/2022082606/5590f8cb1a28abec378b47de/html5/thumbnails/6.jpg)
![Page 7: Erebuni](https://reader036.vdocuments.site/reader036/viewer/2022082606/5590f8cb1a28abec378b47de/html5/thumbnails/7.jpg)
Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։
Մ․թ․ա․ IV-III դարերին վերաբերվող հնագիտական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարիմանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։
![Page 8: Erebuni](https://reader036.vdocuments.site/reader036/viewer/2022082606/5590f8cb1a28abec378b47de/html5/thumbnails/8.jpg)
Նյութը պատրաստեց` Անուշիկ Նիկողոսյանը
Միջին – դպրոց 7-3 դաս.
![Page 9: Erebuni](https://reader036.vdocuments.site/reader036/viewer/2022082606/5590f8cb1a28abec378b47de/html5/thumbnails/9.jpg)
ՎԵՐՋ