Download - YMCA Vanadzor Newsletter April Armenian
Ապրիլի 9-ին TenSing խումբը
կազմակերպել էր "TS աստղերը"
փառատոնը, որը կամավորներից
բաղկացած 8 փոքր խմբերի միջև
մրցակցություն էր: Դա նաև TenSing խմբի
հաշվետու համերգն էր ` ցույց տալու, թե ինչ
են մասնակիցները սովորել` մասնակցելով
Վանաձոր ԵՄՔԸ-ի TenSing խմբին:
Մասնակից խմբերն էին` Տորնադո, Պեպսի
սերունդ, Պենտալգին, Պինգ պոնգ, դրական -
Ակունա Մոնտանա, ԲոցՄեն, Դխկլըդմբը, և
Տիցտակ: Նրանք ներկայացնում էին երգ,
դրամա և պար: Յուրաքանչյուր խումբ իր
եռանդն էր ներդրել փառատոնում
լավագույնը լինելու համար:
Կար նաև ժյուրի, որի խնդիրն էր ընտրել
լավագույն երգ, լավագույն դրաման,
լավագույն պար և լավագույն թիմ
անվանակարգերի հաղթողներին: Ժյուրիի
անդամներն էին` Վանաձոր ԵՄՔԸ- ի
գործադիր տնօրեն` Արեգնազան
Մարտիրոսյանը, Հայաստանի ԵՄՔԱ
ազգային միության գործադիր տնօրեն`
Արմեն Բեժանյանը, TenSing խմբի նախկին
անդամներ` Արինա Սարգսյանը և Մարինե
Սարգսյանը և Վանաձորի պետական
մանկավարժական ինստիտուտի երգ-
երաժշտության ամբիոնի դասախոս`
Գայանե Աղայանը:
Փառատոնին ներկա էին կամավորների
ընտանիքների անդամները և հյուրեր`
Արմեն Այվազյանը` TenSing խմբի նախկին
անդամ և Արտաշես Սարգսյանը` TenSing
խմբի ամենակրտսեր մասնակիցը, ովքեր
հանդիսատեսին ներկայացան դուդուկի
հայկական երաժշտության կատարմամբ:
Դուդուկը Հայկական ավանդական փողային
գործիքն է:
Ժյուրիի արդյունքներն էին.
Լավագույն պար - Պեպսի սերունդ
Լավագույն երգը - Դխկլըդմբը
Լավագույն դրամա - Դրական - Ակունա
Մոնտանա
Լավագույն թիմը - Ողջ TenSing խումբը
Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին
հավաստագրերով փառատոնին իրենց
ակտիվ մասնակցության համար: Որից
հետո մոտ 35-40 մասնակիցները և հյուրերը
մասնակցեցին կազմակերպված խնջույքին:
Pepsi generation—լավագույն պար
TENSING §²ëïÕ»ñ¦ ÷³é³ïáÝ
TenSing խումբ—լավագույն թիմ
Մենք ունենք նաև մեկ այլ
ձևավորման և մաքրման նախագիծ, և
մեզ պետք է կամավորների
աջակցությունը: Շենքի այն մասը,
որը նայում է սրճարանին, ծայրահեղ
կարիք ունի "դեմքի բարձրացման":
Մենք կցանկանայինք, որպեսզի այն
մաքուր լինի, դառնա ավելի գրավիչ և
գեղեցիկ: Արդյո՞ք որևէ մեկը կարող է
նվիրաբերել դրսի աթոռներ, որպեսզի
տարեցները կարողանան նստել և
նարդի խաղան դրսում տաք օրերին,
խոշոր ծաղկի կաթսանե՞ր, իսկ ի՞նչ
եք կարծում նկարելու մասին: Որևէ
մեկը նկարի՞չ է և կարո՞ղ է անել
որմնանկար: Ներկայացրեք Ձեր
առաջարկը, կամ զրույցեք Ռոբերտի
կամ Քեթլինի հետ, և մենք հաշվի
կառնենք ձեր նախագծման
գաղափարները: Հայցում ենք Ձեր
աջակցությունը:
Շրջակա միջավայրի օր Վանաձոր ԵՄՔԸ-ում...Արամիան Ճամբարում
Շաբաթ օրը, ապրիլի 18-ին Վանաձոր
ԵՄՔԸ-ի 25 կամավորներ մեկնեցին
Արամիան ճամբարը մաքրելու աղբից,
որոնք մնացել են անցյալ տարվա
ճամբարային գործնեությունից:
Շաբաթ էր, ցուրտ և անձրևոտ օր, բայց
այն "չխոնավանացրեց"
կամավորների հոգիները: Թեև դա
դժվար աշխատանք էր, բայց ոչ ոք չէր
բողոքում ...և այդ է պատճառը, որ
Վանաձոր ԵՄՔԸ-ի կամավորները
այդքան մեծաքանակ են: Անկախ
նրանից, թե ինչ են անում՝ երգում,
պարում, սովորում, բոլորն էլ
պատրաստ են աշխատել միասին և
անել ամեն ինչ:
Վանաձեր ԵՄՔԸ-ի շենքը
Վանաձոր ԵՄՔԸ-ն
կազմակերպում է ֆորում
`միջազգային
կրթաթոշակների և
կամավորական
ծառայության
հնարավորությունների
մասին:
Մայիս
28
Հոդվածներ
Համարձակության
ուշագրավ պատմություն
Էջ 2
Հայոց
ցեղասպանություն
Էջ 3
“Երեխաների խնամք” Էջ 3
Հարցազրույց
կամավորների հետ
Էջ 4
Գալիք իրադարձություններ
Ապրիլ, 2011
Լրատու—Վանաձոր ԵՄՔԸ
Էջ 2 Հզոր երեխաներ, Հզոր ընտանիքներ, Հզոր համայնքներ
Ավանդաբար Զատիկը հանդիսանում է
քրիստոնեական աշխարհի ամենասիրելի և
առավել ակնկալվող տոնը: Բոլորն էլ ողջունում
են միմյանց այդ օրը "Քրիստոս հայրավ ի
մեռելոց" "Օրհնյալ է հարությունը Քրիստոսի"
խոսքերով: Պասուց ծոմապահության
ընթացքում Զատիկից 40 օրառաջ, հայ
ընտանիքները դնում են ոսպի կամ այլ ընդեղենի
սերմեր բամբակյա բարակ շերտով պատված սկուտեղի վրա և պահում
այն տանը լուսավոր տեղ մինչև Զատկի օրը, երբ ծիլերը հայտնվում են:
Այս կանաչ ծիլերը, որոնք խորհրդանշում են գարունը և բնության
զարթոնքը, հանդիսանում է այն "խոտը", որտեղ մարդիկ դնում են
ներկված ձվերը Զատկի սեղանը զարդարելու համար: Մինչև օրս հայերը
պահպանում են այդ գեղեցիկ
բիբլիական առասպելը, որը
վերաբերում է կարմիր
հավկիթներին և քաղցրհացին:
"Երբ Քրիստոսը խաչվեց, մայրը
վերցրեց մի ձու և հաց, որոնք
փաթաթված էին շալով: Երբ մայրը
տեսնում է իր Որդուն խաչված և
նրա թևերը արյունահոսում են, նա
ծնկի է իջնումու լաց լինում: Մոր
արցունքներն ու որդու արյունը
հոսում են շալի մեջ և գունավորում
ձուն և հացը: Ապա, Մայրը դնում է
շալը իր գլխին": Այդ օրվանից
սկսած մարդիկ սկսեցին
գունազարդել ձվերը կարմիր
գույնով Զատիկի օրը, իսկ
կանայք սկսեցին կրել շալ, երբ
այցելում են եկեղեցի:
Զատիկի տոնը Հայաստանում
Ղազար Արամիանը` Բաղդասարի և Մարթայի միակ որդին, ծնվել է 1908թ.-ի նոյեմբերի 15-ին Պոլիսում:
Բաղդասարը գնացել էր Ադանա` Կիլիկիա, աշխատանք փնտրելու: 1909թ.-ի Զատիկին` երկուշաբթի օրը, երբ Ադանայում գյուղի երեխաները
պատրաստվում էին Սուրբ հաղորդություն ստանալու ծեսին, թուրք զինվորները եկեղեցու շուրջը բենզին լցրեցին և այրեցին շինությունը:
Բաղդասարը և ողջ միաբանությունը այրվեցին այնտեղ: Այսպիսով փոքրիկ Ղազարը երբեք չտեսավ հորը, մի փաստ, որը հետապնդեց նրան իր
հասուն կյանքի ողջ ընթացքում:
Միևնույն ժամանակ քրդերը ներխուժեցին Պոլիս, թալանեցին տները և սկսեցին բոլոր հայկական ընտանիքների աքսորը: Ղազարի պապիկին
դաժանորեն ծեծել էին, իսկ նրա քեռին լուրջ վնասվածքներ էր ստացել: Միայն մայրն էր մնացել նրան պաշտպան: Զինվորները տկար, թուլացած
հայերին թողնում էին մեռնելու անապատներում: Չնայած ծեծից, կախաղաններից ու սովից մահացած հայերի դիակներով շրջապատված լինելու
սարսափին, Ղազարին հաջողվեց գոյատևել: Գոյությունը պաշտպանելու համար առանց ուտելիքի ու ջրի Ղազարը թաքնվում էր
գերեզմանատանը: Իր կյանքի վերջին տարիներին նա հաճախ մեծ հուզմունքով վեր էր հիշում այն
լքվածությունը և վախը, որը նա զգացել էր, երբ կուչ էր եկել մենակ` ուտելով միայն խոտ և հատապտուղներ:
Ղազարը ապաստան է գտնում Խարբերդի մանկատանը, որտեղ սննդակարգը մեկ կտոր հաց էր մեկ օրվա
համար: Նույնիսկ այդքանի համար Ղազարը անչափ շնորհակալ էր:
Հուսալքված որոշելով Ամերիկա մեկնել` Ղազարը ապօրինի ազգանուն ընդունեց, որպեսզի անձնագիր ստանա:
Նրան հաջողվեց Ամերիկա մեկնող մի նավ նստել: Ինչևիցէ, նրա կեղծ ինքնությունը պարզվեց և նրան թույլ
չտվեցին ափ իջնել: Ի վերջո նրան Նանսենյան անձնագիր շնորհվեց, որը նշանակում էր “մարդ առանց երկրի”:
1926թ.-ի սեպտեմբերի 13-ին Ղազարը` 17 ամյա վախվորած մի տղա, որի գրպանում ընդամենը 48 ցենտ էր և մի
դանակ ժամանեց Էլիս կղզի: Այդուհանդերձ Ղազարը երախտապարտ էր այն երկրին, որը նրան ազատություն և
Ամերիկյան երազանքին հետամուտ լինելու հնարավորություն տվեց: “Աստված օրհնի Ամերիկան”
արտահայտությունը անպակաս էր նրա շուրթերից: 4 անհանգիստ օրեր Ղազարը անցկացրեց Էլիս կղզում, մինչ
նա սպասում էր իր հոր զարմիկ Ղուկաս Արամյանի ժամանմանը: Ղուկասը Ղազարին բերեց Փրովիդենսի
Ուոլինգ Սթրիթ: 1930թ.-ի օգոստոսի 17-ին Ղազարն ամուսնացավ Նվարդ Պոլոնյանի հետ: Ղազարը սկսեց
սայլակով քաղցրավենիք առաքել մոտակա “Մայր” և “Հայր” նպարեղենի խանութներ, երբ կորցրեց շաբաթական
5 դոլար վճարվող աշխատանքը զարդեղենի գործարանում: Այսպես Ղազարը և Նվարդը 137 Դուգլաս
Ավենիույում հիմնադրեցին իրենց ծխախոտի և քաղցրեղենի ընկերությունը: Նվարդի աջակցությամբ Ղազարը
վարեց այս գործը 53 տարի:
Ղազարը երբեք չի կորցրել բարկությունը իր երիտասարդության սարսափների հանդեպ: Նա ուզում էր,
որ քաղաքակիրթ աշխարհն իմանա, որ հայերը տառապել են անասելի դաժանություններից, կորցրել են իրենց
հայրենի հողը և նրանց ընտանիքները մաս-մաս են արվել: Նա ցանկանում էր ցույց տալ, որ հայերը չէին կորցրել
իրենց քաջությունը, իրենց ժառանգությունը, գոյատևելու իրենց կամքը:
1993 թ.-ի հունիսին Ղազար Արամիանը կրկին այցելեց Էլիս կղզին` իր դողացող մատներով շոշափելով իր անունը` փորագրված այն
հուշարձանի վրա, որը նշում էր այն մարդկանց անունները, որոնք ապաստան են փնտրել այս ափերին: Հաջորդ օրը նա սրտի կաթված ստացավ և
մահացավ 1993թ.-ի հունիսի 21-ին: Նրա վերջին բառերից էր հետևյալ արտահայտությունը` “Աստված օրհնի Ամերիկան”:
Ղազարը լքեց իր 63 ամյա կնոջը` Նվարդին, իրենց աղջիկներին` Նյու-Յորքում ապրող Սյուին, Փրովիդենսում` Մարթային,
Թենսիլվանիայում ապրող Մարգոին և նրա ամուսնուն` Թոմաս Ռեգանին և նրանց երկու երեխաներին` Ջոսելինին և Փոլին:
Նրա կինը` Նվարդը, որոշեց իրականացնել Ղազարի երազանքը` օգնել Հայաստանի երեխաներին: Նրա մեծ ցանկությունն էր զերծ պահել
երեխաներին իր մանկության սարսափներից: Միջազգային YMCA –ի հետ կապ հաստատելով Ղազարի ընտանիքը Մանկական Կենտրոն հիմնեց
Հայաստանում, Վանաձորում, այն երեխաների համար ովքեր տառապել են երկրաշարժերից և պատերազմից:
Մեծ պատվով Վանաձոր YMCA –ի կառույցը այժմ կրում է կոտորածից մազապուրծ հայերի անունը և կոչվում ` Ղազար և Նվարդ Արամիանների
անվան Զվարթարան կենտրոն:
ՂԱԶԱՐ ԵՎ ՆՎԱՐԴ ԱՐԱՄիԱՆՆԵՐ
Ղազար և Նվարդ Արամիաններ
Ղազար և Նվարդ Արամիանների անվան Երեխաների
Էջ 3 Հզոր երեխաներ, Հզոր ընտանիքներ, Հզոր համայնքներ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ամեն տարիապրիլի 24-ին հայերը ամբողջ աշխարհից հանդիսավորությամբ
իրենց հարգանքի տուրք են տալիս 1915թ.-ի ցեղասպանության ավելի քան
մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին: Հայաստանում հազարավոր մարդիկ
միանում են տարեկան երթին դեպի Ծիծեռնակաբերդ` հարգանք
մատուցելու նրանց, ովքեր զոհվեցին այդ հսկայական փորձին, որն ուղված էր
վերացնելու հայ ժողովրդին և բռնի հեռացնելու իրենց պապենական հողերից:
Վանաձորում կազմակերպվել էր երթ դեպի Սբ. Աստվածածին եկեղեցի`
հարգելու հայոց ցեղասպանության օրը:
հանգստի համար:
Վանաձոր ԵՄՔԸ- ի փիլիսոփայությունը
աջակցում է համամարդկային քրիստոնեական
արժեքներին` հարգանքը, հոգատարություն,
ազնվություն և պատասխանատվություն, տարբեր
ծրագրերի շրջանակներում հարստացնում է
կյանքը և նպաստում ուժեղ,
երեխաների, ընտանիքների և համայնքների
ստեղծմանը:
Արամիան ճամբարը գտնվում է Փամբակ գյուղի
լեռնային շրջանի բլրի կատարին, այն
շրջապատված է խիտ եղևնու ծառերով: 2008 թ.ին
ճամբարի հին շենքը քանդվել է և կառուցվել է մի
նոր շենք նույն վայրում, որի պաշտոնական
բացումը տեղի ունեցավ 2010 թ-ի օգոստոսին:
Արամիան Ընտանիքը Ամերիկայում նվիրաբերել
է բոլոր միջոցները նոր ճամբարի համար:
Վանաձոր ԵՄՔԸ-ն երախտապարտ է նրանց առատաձեռն աջակցության և ոգու համար: Մեր
նոր շենքում մենք ի վիճակի ենք ապահովել գերազանց հարմարություններ գործարար
հանդիպումների, սեմինարների, երիտասարդական խմբերի, ընտանեկան հավաքների կամ
Արամիան Ճամբար
Վանաձորի
ԵՄՔԸ-ի
“Երեխաների
խնամք”-ը
ամբողջական
ծրագիր է, որն
ապահովում է կրթական
հնարավորություններ 2-6 տարեկան
երեխաների համար սիրալիր հոգատար
միջավայրում: Ծրագրի նպատակն է
ապահովել երեխաների համար
համապատասխան գործունեություններ
և հնարավորություն է տալիս նրանց
աճելու ուժեղ, խելացի և վստահ:
Վանաձոր ԵՄՔԸ-ի ուսուցիչները
որակյալ մասնագետներ են, որոնք
տրամադրում են ջերմ և նպաստավոր
միջավայր յուրաքանչյուր երեխայի
համար:
Երեխաների խնամքի ծրագրի
նպատակները
* Տրամադրում է ճկուն, զարգացնող,
համապատասխան և հաջողված
կրթակարգը, որը լրացնվում է տանը և
դպրոցին` խրախուսելով ֆիզիկական,
սոցիալական, էմոցիոնալ և մտավոր աճ,
և երեխաների խմբում դրական
զգացմունքների ինքնակառավարման
արժողությամբ
* Տրամադրում է ջերմ, անվտանգ
միջավայր, որը նախագծված է
խրախուսելու որոշումներ կայացնելուն,
խնդիրների լուծմանը, անհատական
արտահայտությանը, և ազատության
սահմաններում երեխաները կարող են
հարգել միմյանց.
* Տրամադրում է իրավասու և հոգատար,
պրոֆեսիոնալ անձնակազմ, ովքեր
հասկանում են երեխաների կարիքները
* Տրամադրում է հաճախակի բաց
հաղորդակցություն ծնողների հետ, որը
տրամադրում է աջակցություն և
խրախուսում է նրանց ներգրավումը
Շատ ընտանիքներ
մասնակցել են Զատկի
տոնակատարությանը, որը
տեղի ունեցավ Վանաձոր
ԵՄՔԸ-ում ապրիլի 23-ին:
Երեխաները և նրանց ընտանիքները
մասնակցել են երգերի, Զատկի ձվերի
զվարճանքների, քաղցրավենիքի և ծիծաղի
հանդեսին:
Աբովյան փ.
Սայաթ Նովայի Զբոսայգի
Վանաձոր, Հայաստան
twitter.com/YMCA_Vanadzor http://www.vanadzorymca.wordpress.com/ www.facebook.com/pages/vanadzor-ymca/119797428085332
Üñ³Ýó ѳٳñ, áíù»ñ ó³ÝϳÝáõÙ »Ý ëï³Ý³É ÏñóÃáß³ÏÝ»ñÇ Ù³ëÇÝ ï»Õ»ÏáõÃÛáõÝÝ»ñ, ËݹñáõÙ »Ýù ·Ý³É ¹»åÇ Facebook-Ç ³Ûë
ÇÝï»ñÝ»ï³ÛÇÝ ¿çÁ: : http://www.facebook.com/IREXARMENIA.
Մայիսի 28-ին Վանաձոր ԵՄՔԸ-ն կազմակերպում է ֆորում `միջազգային կրթաթոշակների և կամավորական ծառայության
հնարավորությունների մասին: Խնդրում ենք զանգահարել գրասենյան գրանցվելու համար: Միջոցառումն անվճար է և հասանելի բոլորին:
կինո դիտման և անգլերենի ակումբի անդամ եմ:
Ինչ է ԵՄՔԸ-ն ձեր համար: (Ինչպիսի ծրագրեր է
իրականացնում Վանաձոր ԵՄՔԸ-ն և ինչ
կազմակերպությունների հետ է այն համագործակցում:)
Մարինկա Մանուկյան: ԵՄՔԸ-ն իմ երկրորդ տունն է: Ինձ
շատ է դուր դալիս այստեղ: Ես շատ ընկերներ ունեմ
այստեղ: ԵՄՔԸ-ն մի հիանալի վայր է ինձ համար, որտեղ
շփվում եմ իմ ընկերների հետ, Վանաձոր ԵՄՔԸ-ն ունի
շատ աջակցող և հոգատար թիմ: ԵՄՔԸ-ն իրականացնում
է և տեղական և միջազգային ծրագրեր: Վանաձոր ԵՄՔԸ-
ն համագործակցում է տեղական ԵՄՔԸ-ների և
Նորվեգիայի ԵՄՔԸ- ի հետ: Ես գիտեմ, որ Վանաձորում
ԵՄՔԸ-ն հիմադրել են Արամիան ընտանիքը, ում շատ
շնորհակալ եմ: ԵՄՔԸ-ն իրականացնում է նաև փորձի
փոխանակման և ճամբարային ծրագրեր:
Լիլիթ Պետրոսյան: Ինձ համար ԵՄՔԸ-ն նույնպես
երկրորդ տունն է և սրանք լոկ բառեր չեն: Ամեն ինչ
անում եմ, որ ամեն օր գամ ԵՄՔԸ և կազմակերպեմ իմ
ազատ ժամանակը այստեղ: Սա նման է ադրենալինի,
թվում է, թե ինչ-որ բան պակասում է, երբ չեմ գալիս
այստեղ:
Ինչպես է ԵՄՔԸ-ն փոխել ձեր կյանքը: Կարող եք բերել մի
օրինակ:
Մարինկան Մանուկյան: ԵՄՔԸ-ում ես շատ ընկերներ եմ
ձեռք բերել: Այստեղ ես զարգացրել եմ իմ անգլերենը`
հաղորդակցվելով համագարծակից երկրների և
փոխանակման ծրագրերի կամավորների և հյուրերի հետ:
Ես սովերել եմ թիմային աշխատանք, ինչպես
հաղորդակցվել թիմի մյուս անդամների հետ: 2010 թ.-ի
հունիսին ընտրվել եմ լավագույն կամավոր` ԵՄՔԸ-ի
ադմինիստրատիվ աշխատանքներին և Երեխաների
խնամք կենտրոնի աշխատանքներին օգնելու և իմ
պատրաստակամության համար:
Լիլիթ Պետրոսյան: ԵՄՔԸ- ն ինձ օգնել է ազատվել
բարդույթներից: Մինչև ԵՄՔԸ գալը ես ամաչկոտ էի,
Երբ և ինչպես սկսեցիք կամավորություն անել ԵՄՔԸ-
ում և ինչ ակումբներում եք ներգրավված:
Մարինկա Մանուկյան: Ես ԵՄՔԸ եմ եկել 4 տարի
առաջ: Մեր բակում երգում էի և հանկարծ Tensing
առաջնորդ Արինա Սարգսյանը նկատեց ինձ և
պատմեց ԵՄՔԸ-ի և Tensing-ի մասին: Այդ օրվանից ես
ներգրավված եմ Tensing խմբում և ինձ շատ է դուր
գալիս այստեղ: Որպես կամավոր ես օգնում եմ
Երեխաների խնամք կենտրոնի ուսուցիչներին և
օգնում եմ ադմինիստրատիվ աշխատանքներին:
Լիլիթ Պետրոսյան: 6 ամիս է ինչ կամավոր եմ ԵՄՔԸ-
ում: Մի անգամ մայրս զրուցում էր մեր հարևան
Արեգնազան Մարտիրոսյանի հետ, (Վանաձոր ԵՄՔԸ-
ի գործադիր տնօրենի) մայրս հարցրեց, թե որտեղ
կարող եմ ներգրավվել, որպիսի կարողանամ
կազմակերպեմ իմ ազատ ժամանակը: Արեգնազանն
առաջարկեց Վանաձոր ԵՄՔԸ-ի, Tensing և
երիտասարդական խմբերի մասին: Ես որոշեցի գալ և
տեսնել այն: Ես Tensing խմբի անդամ եմ,
կամավորություն եմ Երեխաների խնամք կենտրոնում
և օգնում եմ ադմինիստրատիվ աշխատանքներում`
պատասխանում հեռախոսազանգերի: Բացի այդ նաև
վախում էի պարել կամ շփվել հատկապես
տղաների հետ, բայց հիմա ես ձեռբազատվել եմ
այդ բարդույթներից: Ես հիմա ավելի շփվող եմ
դառել և այժմ ունեմ ավելի շատ տղա ընկերներ
քան մինչև այստեղ գալս: Ես սիրում եմ
Վանաձոր ԵՄՔԸ-ն, այս հենց իմ տեղն է:
Եթե դուք հետաքրքրված եք դառնալ կամավոր Վանաձոր ԵՄՔԸ-ում, խնդրում
ենք զանգահարել գրասենյակ: Լրացուցիչ
տեղեկությունների համար զանգահարեք
0322 44471 / 0322 22712
Հարցազրույց ԵՄՔԸ կամավորներ` Լիլիթ Պետրոսյանի և Մարինկա Մանուկյանի հետ
Լիլիթ Պետրոսյան
Մարինկա Մանուկյան