ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՐՄԻՐ ՏՈՒՖ»
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՐՎԱՆԴԱԿԵՐՏԻ ՏՈՒՖԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ
7-ՐԴ ՏԵՂԱՄԱՍԻ 3-A ԵՎ 4-B ԲԼՈԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ
ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏ
«ԿԱՐՄԻՐ ՏՈՒՖ» ՍՊԸ տնօրեն՝ Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆ
Երևան 2016
ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐ
Օգտակար հանածոյի պաշարներ` օգտակար հանածոյի կուտակումներ, որոնց
ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են
Հանքավայր` ընդերքի մաս, որը պարունակում է օգտակար հանածոյի պաշարներ
(այդ թվում` կանխատեսումային), որոնք ստացել են երկրաբանատնտեսագիտական
գնահատական.
Օգտակար հանածոյի երևակում` ընդերքի տեղամաս, որում հայտնաբերվել է
օգտակար հանածոյի առկայություն, որի քանակը, որակը և արդյունաբերական
նշանակությունը դեռ որոշված չեն
Օգտակար հանածոյի արդյունահանում` օգտակար հանածոյի դուրսբերումը
հանքավայրերից և դրանց մեջ պարփակված օգտակար բաղադրիչների կորզմանն
ուղղված աշխատանքների համալիր
Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատական`
երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում շրջակա միջավայրի վրա
հնարավոր բացասական ազդեցությունների բացահայտում և գնահատում
Բնապահպանական միջոցառումների ծրագիր` երկրաբանական ուսումնասի-
րության աշխատանքների հետևանքով բնապահպանական կորուստների
նվազեցման/կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումներ
Ռեկուլտիվացիոն աշխատանքներ` երկրաբանական ուսումնասիրության ծրագրով
շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեսված
ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված
(անվտանգ կամ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումներ
Կարմիր գիրք՝ հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ
գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի լրացման, խմբագրման ենթակա ցուցակ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախատեսվող գործունեության անվանումը և նպատակը
ՀՀ Արմավիրի մարզի Երվանդակերտի տուֆերի հանքավայրի 7-րդ տեղամասի
3-A և 4-B բլոկերում նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոյի
արդյունահանում: Երվանդակերտի տուֆերի հանքավայրի 7-րդ տեղամասի տուֆերի
պաշարներն ուսումնասիրվել և գնահատվել են որպես հումք երեսապատման քարի
ստացման համար՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ՕՀՊԳ
31.03.2003թ.-ի N 5 որոշմամբ: Տեղամասի տուֆերի պաշարները բավարարում են
«Բլոկների բնական քարերից երեսապատման իրերի արտադրության համար» ԳՈՍՏ
9479-98 և «Շինարարական քարեր տուֆերից, բազալտներից և տրավերտիններից»
ՀՍՏ 100-95 պահանջներին:
Երվանդակերտի տուֆերի հանքավայրը, ինրպես նաև դրա տեղամասը,
հանդիսանում են Արմավիրրի տուֆային դաշտի մի մասը, որն ներկայացված է
միմյանցից ապարներով կամ ժամանակակից նստվածքներով մեկուսացված փոքր
մարմիններով և երկրացված նեղ հոսքերով: Տուֆային կուտակի հզորությունը 6-րդ
տեղամասի սահմաններում տատանվում է 1-ից 2.7մ սահմաններում, կազմելով
միջինը՝ 2.2մ: Տուֆերի հիմնական զանգվածում ապարների բեկորները ներկայացված
են բազալտներով, հիալոպիլիտային ստրուկտուրայի անդեզիտներով, ծակոտկեն
պեմզաներով և ռիոլիտներով:
Տուֆերի կուտակի մերձմակերևութային մասը ներկայացված է «փուշտա»
շերտով՝ 0.2-0.4մ հզորությամբ հողմահարած և խիստ ջարդոտված ապարներով:
Տեղամասի տուֆերը աղյուսակարմիր են, ծխախոտագույն, սև, ինչպես նաև
լինում են անցումային գույների:
Պիտանի բլոկների ելքը լեռնային զանգվածից կազմել է 44%:
Տուֆերը բնութագրվում են հետևյալ քիմիական կազմով (%%). SiO2 61.45-64.26,
TiO2 0.1-0.2, Al2O3 15.23-17.52, Fe2O3 3.45-4.10, CaO 1.18-3.95, MgO 1.12-4.74, Na2O 3.8-
4.87, K2O 3.4-4.25, խոնավություն – 0.08-0.30, ԿՇԺ 2.8-4.75:
Ստորև ներկայացված են տեղամասի տուֆերի Ֆիզիկամեխանիկական
հատկությունները. ծավալային զանգվածը` 1448կգ/մ3, խտությունը` 2.45գ/սմ3,
ծակոտկենությունը` 43.0% ջրակլանումը` 20.9%, ամրության սահմանը սեղմման
ժամանակ օդաչոր վիճակում` 145կգ/սմ2, ամրության սահմանը ջրահագեցած
վիճակում` 113կգ/սմ2, ջրահագեցած վիճակում սառեցման-հալեցման հերթագայվող
25 շրջափուլից հետո` 100կգ/սմ2, սառնակայունության գործակիցը` 0.88,
փափկացման գործակիցը 0.82:
Նախատեսվող գործունեության բնութագիրը
«Կարմիր տուֆ» ՍՊ ընկերությունը Երվանդակերտի տուֆերի հանքավայրի 7-
րդ տեղամասի 3-A և 4-B բլոկների շահագործումը նախատեսում է իրականացնել բաց
եղանակով՝ առանձին բացահանքերով:
Տուֆերի մշակման համար ընտրվում է ընդլայնական միակողմանի
ընթացքաշերտերով մշակման համակարգ, մակաբացման ապարները նախ
արտաքին, ապա հետագայում՝ ներքին լցակույտ տեղափոխելով: Միաքարի
արդյունահանման աշխատանքները նախատեսվում է կատարել հորատասեպային
եղանակով:
Մշակման համակարգի պարամետրերն են`
• հանույթային աստիճանի բարձրությունը – 2.2մ,
• հանքաստիճանի թեքման անկյունը - 90°,
• ընթացքաշերտի լայնությունը – 1.0մ,
• հանույթային բլոկի երկարությունը – 6-8մ,
• աշխատանքային հրապարակի ամենափոքր լայնությունը – 20.0մ,
Միաքարի անջատումը զանգվածից կատարվում է հորատասեպային
եղանակով: Այս դեպքում տուֆերի զանգվածի ճեղքում նախատեսվում է կատարել
սեպանցքների մեջ տեղադրված սեպերի օգնությամբ: Սեպանցքերի հորատումը
կատարվում է ПП-50В հորատման մուրճերով: Հիդրավլիկ ճնշումը կատարվում է
«Кварц» մակնիշի հորատասեպային կայանքի միջոցով:
Բացահանքերի ընդհանուր տարեկան արտադրողականությունն ըստ տուֆերի
զանգվածի ընդունվում է մոտ 6հազ.մ3 (շուրջ 3 հազ.մ3 յուրաքանչյուր բացահանքում):
Բացահանքի նախագծային պարամետրերն են.
Պարամետրը 7-րդ տեղամաս 3-A բլոկ
7-րդ տեղամաս 4-B բլոկ
առավելագույն երկարությունը, մ շուրջ 260 շուրջ 260 առավելագույն լայնությունը, մ շուրջ 100 շուրջ 160 առավելագույն խորությունը, մ 2.2 2.2
օտարման մակերեսը, հա մոտ 3հա մոտ 4հա
Ընտրված տարեկան արտադրողականության դեպքում բացահանքերի
ծառայման ժամկետը կկազմի շուրջ 25 տարի:
Մակաբացման ապարների և արտադրական թափոնների հետացումը
կկատարվի բուլդոզեր-էքսկավատոր-ավտոինքնաթափ լեռնահանքային համալիրով:
Բացահանքերի պաշարների սպառումից հետո կկատարվեն ռեկուլտիվացիոն
աշխատանքներ:
Նախագծման նորմատիվ-իրավական հենքը
Արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության
նախնական գնահատման հայտը կազմելիս ընկերությունն առաջնորդվել է
բնապահպանական օրենսդրության պահանջներով, որոնք ամրագրված են հետևյալ
իրավական ակտերում.
− «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքը (01.11.1994թ.),
− «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը
(23.11.1999թ.),
− «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը
(03.04.2000թ.),
− Հայաստանի Հանրապետության «Հողային» օրենսգիրք (02.05.2001թ.),
− Հայաստանի Հանրապետության «Ջրային» օրենսգիրք (04.06.2002թ.)
− «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրք» ՀՀ օրենք
(01.01.2012թ.),
− Հայաստանի Հանրապետության «Անտառային» օրենսգիրք (24.10.2005թ.),
− «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքը (27.11.2006թ.),
− «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (09.08.2014թ.) :
2. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Գտնվելու վայրը
Երվանդակերտի տուֆերի հանքավայրի 7-րդ տեղամասը գտնվում է ՀՀ Արամավիրի մարզում՝ Երվանդաշատ գյուղից մոտ 5.7կմ և Բագարան գյուղից մոտ 8կմ հեռավարորությունների վրա: Արմավիրի մարզի մարզկենտրոն Արմավիր քաղաքը գտնվում է 7-րդ տեղամասից մոտ 28կմ հեռավորության վրա: Վարչական առումով տեղամասի տարածքը գտնվում է ՀՀ Արմավիրի Երվանդաշատ համայնքում: Տեղամասը Արմավիր քաղաքի, ինչպես նաև հարակից բնակավայրերի (Երվանդաշատ, Կարակերտ, Բագարան) հետ կապված է ասֆալտապատ, մասամբ գրունտային ճանապարհներով (նկար 1, 2):
Երվանդակերտի տուֆերի հանքավայրի 7-րդ տեղամասի տարածքը բնութագրվում է հետևյալ աշխարհագրական կոորդինատներով.
8392500, 4442500 – 3-A բլոկ և 8392250, 4442500 – 4-B բլոկ: Տեղամասի շրջանը բնութագրվում է համեմատաբար զարգացած
ենթակառուցվածքների համակարգով: Արմավիրի մարզկենտրոն Արմավիր (նախկին՝ Հոկտեմբերյան) քաղաքում գործում են հանրապետական ենթակայության մարզային կառույցները, որոնք զբաղվում են էներգամատակարարման, գազամատակարարման, անվտանգության և օրինականության պահպանման, հարկային քաղաքականության, փոստային և հեռախոսային կապի, բուժսպասարկման, սանիտարական հսկողության, ջրամատակարարման և այլ հարցերով: Գործում է 7 հիմնական դպրոց, 2 ավագ դպրոց, 1 հատուկ դպրոց, 12 մսուր-մանկապարտեզ, 2 քոլեջ, 3 մարզադպրոց, «Հոբելյանական» մարզադաշտ, արվեստի դպրոց, երաժշտական դպրոց, գեղարվեստի դպրոց, շախմատի դպրոց, 5 գրադարան, մշակույթի տուն, ռազմամարզական վարժարան, բժշկական կենտրոն, 2 հեռուստաընկերություն, քաղաքային զբոսայգի, բուսակենդանաբանական այգի, որը հանրապետությունում երկրորդն է և զբաղեցնում է 8 հա տարածք, ուր պահպանվում են վայրի կենդանիների 80 և բույսերի 40 տեսակներ, որոնց 50%-ը գրանցված է Կարմիր գրքում։ Քաղաքում գործում են կոնյակի, պահածոների, կաթի և կաթնամթերքի, հացի, գազապարատուրայի, մոլիբդենի հարստացման, շինանյութերի արտադրության, կահույքի արտադրության գործարանները, փոքր և միջին բիզնեսով զբաղվող բազմաթիվ արտադրական և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպություններ: Արմավիրի մարզի տարածքով են անցնում հանրապետական նշանակություն ունեցող ավտոխճուղիներ` Երևան-Արմավիր, Երևան-Քարակերտ, Երևան-Գյումրի, ինչպես նաև Երևան-Թբիլիսի երկաթուղին: Արմավիրի մարզում է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված, առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը հանրապետությունը միացնում է Թուրքիային:
Ռելիեֆ, երկրաձևաբանություն
Երվանդակերտի տուֆերի հանքավայրի տարածքը գտնվում է
Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևմտյան մասում: Գեոմորֆոլոգիական
տեսակետից դաշտավայրի այդ մասը իրենից ներկայացնում է
նախալեռնաթեքվածքային, թույլ ալիքաձև հարթավայր: Ընդհանուր առմամբ,
տարածքի ռելիեֆը հարթ է, աննշան, հյուսիս-արևելքից դեպի հարավ-
արևմուտք բավական հավասարաչափ թեքվածությամբ: Հյուսիսում`
տարածքը իրենից ներկայացնում է հրաբխային սարահարթ, հատված
ձորակներով, ոչ խորը կիրճերով, որոնք հանդիսանում են մթնոլորտային
տեղումների կոլլեկտորներ: Ծայրամասային արևելյան և հյուսիս-արևմտյան
մասերում տարածքը ընդունում է բլրակային բնույթ: Շրջանի երկրաբանական
կառուցվածքում մասնակցում են վերին պլիոցենային և պլեյստոցենային
բազալտները, տուֆերը և տուֆաբրեկչիաները, որոնք ծածույթների ու
հոսքերի տեսքով տեղադրված են երրորդական հասակի նստվածքային
հաստաշերտերի վրա և ծածկված են ավելի երիտասարդ ալյուվիալ-
պրոլյուվիալ-դելյուվիալ նստվածքներով: Շրջանի լանջերի թեքությունների
սխեմատիկ քարտեզը ներկյացված է ստորև նկար 3-ում:
Նկար 3.
Շրջանի կլիման
Հանքավայրի շրջանի կլիմային բնորոշ առանձնահատկությունը`
խիստ մայրցամաքային լինելն է, ջերմաստիճանի և օդի խոնավության
տարեկան և օրեկան մեծ տատանումներով: Ստորև ներկայացվում են
կլիմայական հիմնական բնութագրերն ըստ մոտակա Քարակերտ
դիտակայանի:
Աղյուսակ 1.
Օդի միջին ջերմաստիճանը, °C
I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
-4.2 -2.6 3.7 11.1 16.1 20.4 24.7 24.5 19.9 13.4 5.8 -0.9 11.0
Գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` -33°C է,
բացարձակ առավելագույնը` +41°C, միջին առավելագույն ջերմաստիճանը`
+18°C:
Տարածքը գտնվում է Անդրկովկասի առավել չոր, երաշտային
շրջաններից մեկում: Տարվա ընթացքում տեղումների գումարային միջինը
կազմում է 271մմ, օրական առավելագույն քանակը 38 մմ:
Աղյուսակ 2.
Օդի հարաբերական խոնավությունը ըստ ամիսների, %
I II III IV V VI VII VIII IX X XI XII
71 64 57 52 50 45 43 43 54 66 72 57
Միջին հարաբերական խոնավությունը ժամը 13-ի դրությամբ կազմում
է` ամենացուրտ ամսին` 66%, ամենաշոգ ամսին` 30%:
Արարատյան հարթավայրի և շրջակա լեռնաշղթաների միջև ջերմային
կոնտրաստները առաջացնում են լեռնա-հարթավայրային ուժեղ քամիներ,
հատկապես ամռանը, իսկ ձմռանը հարթավայրի սահմաններում դիտվում է
թույլ քամի առանց հողմի: Առանձին դեպքերում քամու արագությունը
հասնում է 15-20մ/վ:
Աղյուսակ 3.
Քամու միջին արագությունը ըստ ամիսների, մ/վ
I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարի
0.8 1.1 1.5 1.7 1.5 1.3 1.8 1.5 1.3 1.0 0.8 0.6 1.2
Շրջանում ձմեռը ցուրտ է, չոր: Ձնեծածկով օրերի միջին թիվը 45,
ձմեռվա ընթացքում ծածկույթի միջին բարձրությունը 10սմ: Գարունը
տևական չէ, տաք է, հիմնականում խոնավ և սկզբում առանձնանում է
փոփոխականությամբ: Գարնանային սառցակալումները, միջին տվյալներով,
կրճատվում են ապրիլի սկզբի 2-րդ տասնօրյակին: Ամառը տևական է, շոգ,
չոր, պարզ եղանակի գերակշռմամբ: Ամառային ամիսների միջին
ջերմաստիճանը 24.2°C, առավելագույնը` +41°C: Զգալի են նաև օրական
տատանումները: Ցերեկային ժամերին հարաբերական խոնավությունը
իջնում է մինչև 30%: Աշունը չոր է, տևական և փափուկ, արևային, տաք և չոր
եղանակի գերակշռմամբ:
Մթնոլորտային օդ
Մթնոլորտային օդի մոնիտորինգի դիտակայան Երվանդակերտի
տուֆերի հանքավայրի 7-րդ տեղամասի մոտակայքում չկա, հետևաբար
մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունների վերաբերյալ
տեղեկատվություն ներկայացվել չի կարող:
Ջրային ռեսուրսներ
Երվանդակերտի հանքավայրի 7-րդ տեղամասից մոտ 8կմ հյուսիս-
արևմուտք գտնվում է այսպես կոչված «Խառնարանը», ուր միախառնվում են
Արաքս և Ախուրյան գետերը:
Շրջանի կարևորագույն ջրագրական միավորը Արաքս գետն է: Արաքս
գետը սկիզբ է առնում Բյուրակն հրաբխային բարձրավանդակից (մոտ 3000մ
բարձրությունից), մինչև Արարատյան դաշտ մտնելը հոսում է նեղ կիճերով,
տեղ-տեղ՝ լայնացված հովտով, ունի մեծ անկում: Գետի երկարությունը
1720կմ է, ավազանը՝ 102 հազ.կմ2: Այն սնվում է ձնհալքի, անձրևների և
ստորերկրյա ջրերից: Հորդանում է մարտից հունիս ամիսներին,
առավելագույն ծախսը դիտվում է մայիսին: Առաջին հորդացումը կապված է
ցածրադիր վայրերի ձնհալքի և գարնանային անձրևների հետ, երկրորդը
ավելի երկարատև է ու բուռն, առաջանում է լեռներում ձնհալքի հետևանքով:
Ամենացածր մակարդակները լինում են հուլիս-օգոստոսին և ձմռանը: Երրորդ
թույլ արտահայտված հորդացումը կապված է աշնանային անձրևների հետ:
Արաքս գետի բազմամյա միջին տարեկան հոսքի բնութագրիչները բերված են
ստորև աղյուսակ 4-ում:
Աղյուսակ 4.
Գետը Ծախսը,
մ3/վ
Տարեկան
հոսքը,
մլն.մ3
Հոսքի
մոդուլը,
լ/վ կմ2
Հոսքի շերտի
բարձրությունը,
մմ
Հոսքի
գործակիցը
Արաքս 86.2 272.4 3.90 123 -
Շրջանի մյուս խոշոր ջրային միավորը Ախուրյան գետն է: Այն սկիզբ է
առնում Արփի լճից, հոսում է Վերին Ախուրյանի լայն հովտով դեպի արևելք,
ապա թեքվում է հարավ և մտնում խորը կանիոնի մեջ, մինչև Շիրակի դաշտը :
Ստորև բերվում են Ախուրյան գետի բազմամյա միջն տարեկան հոսքի
բնութագրերը, միջին տարեկան առավելագույն և նվազագույն ծախսերը:
Աղյուսակ 5.
Գետը Ծախսը,
մ3/վ
Տարեկան հոսքը, մլն.մ3
Հոսքի մոդուլը, լ/վ կմ2
Հոսքի շերտի բարձրությունը,
մմ
Հոսքի գործակիցը
Ախուրյան 31.8 847.4 3.91 123 -
Աղյուսակ 6.
Գետը
Միջին տարեկան
ծախսը,
մ3/վ
Առավելագույն
ծախսը,
մ3/վ
Նվազագույն
ծախսը,
մ3/վ
Ախուրյան 31.8 529 15.7
ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա
ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հանրապետության
շրջակա միջավայրի մոնիտորինգի իրականացում» պետական ծրագրի
շրջանակներում իրականացվում է ջրային ռեսուրսերի աղտոտվածության
մոնիթորինգ: Ստորև ներկայացված է Ախոևրյան գետի ավազանի
մոնիթորինգի դիտակետերը:
Նկար 4.
Երվանդակերտի տուֆերի հանքավայրի շրջանին ամենամոտ գտնվող
դիտակետը Երվանդակերտ գյուղից 0.5կմ ներքև գտնվող N 35 դիտակետն է:
Համաձայն 2016թ.-ի I-IIIեռամսյակներում իրականացված
մշտադիտարկումների, այդ դիտակետում Ախուրյան գետի ջրի որակը
գնահատվել է որպես «միջակ»՝ պայմանավորված նիտրիտ իոնի և ֆոսֆատ
իոնի սահմանային թույլատրելի պարունակությունների գերազանցմամբ:
Հողեր
Երվանդակերտի տուֆերի հանքավայրի շրջանում զարգացած են
գլխավորապես կիսաանապատային գորշ հողերը: Հողերի բնական տիպերի
տարածման քարտեզը ներկայացված է նկար 5-ում: Կիսաանապատային գորշ
հողերը զարգանում են խիստ ցամաքային, շոգ կլիմայի և կիսաանապատային
բուսածածկույթի պայմաններում, կարբոնատներով և խճով հարուստ
ավազակավերի և թեթև կավավազների վրա: Բնորոշվում են վերին հորիզոնի
շերտավոր-թեփուկային, իսկ միջին հորիզոնում` անկայուն կնձկային
ստրուկտուրայով: Իլյուվիալ-կարբոնատային հորիզոնի զգալի մասը խիստ
ցեմենտացված է: Հողերն աչքի են ընկնում հումուսի փոքր քանակով (1-2%),
միջին և ավելի փոքր կլանման ծավալով, թույլ հիմնային ռեակցիայով,
քարքարոտությամբ և ուժեղ կարբոնատացվածությամբ: Հողերը
հիմնականում ունեն սակավ հզորություն, միջին կավավազային (62%)
մեխանիկական կազմ, ծավալային զանգվածը տատանվում է 1.24-1.48գ/սմ3
սահմաններում, տեսակարար զանգվածը` 1.34-1.42գ/սմ3, ընդհանուր
ծակոտկենությունը` 46-48%: Կիսաանապատային գորշ հողերի քիմիական և
ֆիզիկաքիմիական հատկությունները բերված են ստորև աղյուսակում.
Աղյուսակ 7.
Խորոթյունը, սմ
Տոկոսներով Կլանված հիմքերի գումարը
մ/էկվ 100գ հողում
pH-ը ջրային քաշվածքում հումուս CO2
գիպս SO4
0-8 2.10 1.3 0.05 22.0 8.0 8-21 1.81 4.7 0.08 30.5 8.3
21-32 1.55 10.6 0.5 23.6 8.2 32-65 0.87 15.5 0.8 18.3 8.1 65-140 0.22 2.2 42.1 - 7.3
Հողերի բնական տիպերի տարածման սխեմատիկ քարտեզ
Նկար 5.
Շրջանում առկա են նաև աղուտ-ալկալի հողեր: Աղուտ-ալկալի հողերը
աչքի են ընկնում խիստ թույլ հումուսացվածությամբ (մինչև 1%), բարձր
հիմնայնությամբ, կարբոնատների զգալի պարունակությամբ (15-18%),
շերտավորված մեխանիկական կազմով: Պրոֆիլում պարզորոշ
առանձնացվում է մակերեսային աղային հորիզոնրը, որտեղ հեշտ լուծվող
աղերի քանակը 2% և ավելի է, սակայն դեպի ստորին շերտերը նրա
պարունակությունը նվազում է: Հողերի գերակշռող մասին հատկանշական է
փոխանակային նատրիումի բարձր պարունակությունը (առանձին շերտերում
20-25 մգ/էկվ):
Բուսական և կենդանական աշխարհ
Երվանդակերտի տուֆերի հանքավայրի 7-րդ տեղամասի շրջանի
բուսական աշխարհը ներկայացված է Երևանյան ֆլորիստական շրջանի,
ավազա-կավային մայրապարների վրա բաց և մուգ դարչնային հողերի վրա
զարգացած չոր տափաստանային լանդշաֆտային գոտուն բնորոշ՝
անապատային և կիսաանապատային բուսականության տեսակներով (նկար
6): Այստեղ, համաձայն Ա. Մաղաքյանի հետազոտությունների, գրանցված է
մոտ 130 բուսատեսակ, որոնցից որպես դոմինանտ կարելի է նշել
հովվափողազգիների, աստղածաղիկազգիների, մեխակազգիների, թելուկ-
ազգիների, լոբազգիների, ֆրանկենազգիների, բորակաթուփազգիների,
կարմրանազգիների և զուգատերևազգիների ընտանիքների
ներկայացուցիչներին:
Tanacetum achilleifolium
Artemisia vulgaris Poa bulbosa L. Bromus
Նկարագրվող տարածքում տարածված են ցածր բարձրության (մինչև
1000մ ծովի մակերևույթից բարձր) հարթավայրերին բնորոշ կենդանական
աշխարհի ներկայացուցիչներ: Սակայն այստեղ հանդիպում ե ն նաև
արտազոնալ բնակավայ- րերին (քարաթափեր, ցանքեր,
այգիներ,բնակավայրեր) բնորոշ տեսակներ: Համաձայն Ս. Դալի
հրապարակված տվյալների, այս լանդշաֆտային զոնայում տարածված են 113
տեսակ ողնաշարավոր կենդանիներ (որոնցից 82-ը՝ հանդիպում են նաև
արտազոնալ բնակատեղերում), այդ թվում՝ 28 (20) կաթնասուն, 67 (41)՝
թռչուն, 15 (8)՝ սողուն և 3 (3)՝ երկկենցաղ: Կաթնասունները առավել կերպով
ներկայացված են կրծողներով, որոնց մի մասը վարում է ստորգետնյա
կենսակերպ: Թռչունները ներկայացված են բաց տարածքներին բնորոշ
տեսակներով:
Սողունները և երկկենցաղները փոքրաքանակ են: Գարնան և աշնան
սեզոններին այստեղ հանդիպում են բազմաթիվ չվանցող տեսակներ: Տվյալ
տարածքի դոմինանտ և բնորոշ տեսակներից կարելի է նշել Հայաստանում
ամենուրեք տարածված Crocidura (սպիտակատամիկ), Vulpes vulpes L. (աղվե
ս), Cricetus auratus Nat. (գերմանամուկ), Mucrotus arvalis Pall. (դաշտամուկ),
Perdix perdix L.(կաքավ), Grus grus L. (կռունկ) և այլն: Տվյալ տարածքին բնորոշ
են՝
- ողնաշարավոր կենդանիներից՝ անատամ, եղեգնակատու, կռնչան բադ,
ճահճակուղբ, լճագորտ, ժայռային մողես, սովորական լորտու, տնային
ճնճղուկ, մոխրագույն ագռավ, կաչաղակ, մոխրագույն առնետ, գայլ, աքիս,
- անողնաշարավոր կենդանիներից՝ ծովախեցգետին, մրջյուն, մեղու, ճռիկ,
մորեխ, կաղամբաթիթեռ, ճանճեր, մոծակներ։
Վտանգված էկոհամակարգեր, բնության հատուկ պահպանվող
տարածքներ
Երվանդակերտի տուֆերի հանքավայրի 7-րդ տեղամասի մոտակայքում
բնության հատուկ պահպանվող տարածքներ, որտեղ իրականացվում է
վտանգված էկոհամակարգերի պահպանություն, չկան : Ապագա
բացահանքերի և նախատեսվող ենթակառուցվածքների տարածքում ՀՀ
Կարմիր գրքերում գրանցված բուսական և կենդանական տեսակներ չեն
արձանագրվել :
3. ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
• Ենթակառուցվածքներ
Երվանդակերտի տուֆերի հանքավայրի 7-րդ տեղամասը գտնվում է
ՀՀ Արմավիրի մարզում՝ Մյասնիկյան համայնքի տարածքում:
ՀՀ Արմավիրի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության
տարածքի արևմտյան հատվածում: Մարզկենտրոնը Արմավիր քաղաքն է
որի հեռավորությունը Երևանից 48կմ է: Մարզն ունի 3 քաղաքային
(Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր ) և 94 գյուղական համայնքներ:
Համայնքներից 7-ը սահմանամերձ են: Մարզը արևմուտքից և հարավից
սահմանակից է Թուրքիային, հյուսիսում սահմանակից է ՀՀ Արագածոտնի
մարզին, արևելքից՝ Երևանին և ՀՀ Արարատի մարզին։ ՀՀ պետական
սահմանից մարզին բաժին է ընկնում 130.5 կմ հատված:
Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 4.2 %-ը (տարածքը` 1242 քառ.կմ),
1քառ. կմ-ի վրա ապրում է 251 մարդ: Մարզի բնակչությունը 2011թ. ապրիլի
1-ի դրությամբ կազմում է 286.2 հազ. մարդ, որից 102.1 հազ. բնակվում են
քաղաքներում: Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է
միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: ՀՀ
Արմավիրի մարզի տարածաշրջանի ճանապարհների ընդհանուր
երկարությունը կազմում է 595,3 կմ, որից` միջպետական նշանակության
ճանապարհները - 109.0 կմ, Հանրապետական նշանակության
ճանապարհները - 96.1 կմ, մարզային նշանակության ճանապարհները -
279.9 կմ, համայնքային նշանակության ճանապարհները - 110.3 կմ:
ՀՀ Արմավիրի մարզին բաժին է ընկնում հանրապետությունում
թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալի մոտ 4%-ը և
գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի շուրջ 17.6%-ը։
Եկամուտների հիմնական մասը առաջանում է գյուղատնտեսական
գործունեությունից: Չնայած մարզի գյուղացիական տնտեսությունները
հիմնականում ունեն սեփական հող, այնուամենայնիվ զիջում են
քաղաքային տնտեսություններին և եկամտային, և մարդկային
աղքատության առումով, և հիմնական կապիտալի առկայությունը չի
նպաստում աղքատության կրճատմանը: Մարզում 97066.9 հեկտար
գյուղատնտեսական նշանակության հողերից 61592.3 հեկտարը ոռոգելի են:
Շուրջ 19000 հա գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողեր չեն
մշակվում հիմնականում ոռոգման ջրի պակասի, ներտնտեսային ցանցերի
բացակայության, կրկնակի աղակալված լինելու, ինչպես նաև առանձին
գյուղացիական տնտեսությունների ցածր վճարունակության և արտագնա
աշխատանքի մեկնելու պատճառով:
Մարզում գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում
կազմակերպվել է 50634 գյուղացիական տնտեսությունների միջոցով:
ՀՀ Արմավիրի մարզի համայնքներում վերջին տարիներին որոշ
ծրագրեր են իրականացվել ճանապարհաշինության, սոցիալական
ենթակառուցվածքների, գազաֆիկացման և բնակարանաշինության
բնագավառներում: Մարզային զարգացման ծրագրի շրջանակում ևս
մարզում վերանորոգվել և բարեկարգվել են համայնքային ճանապարհներ,
դպրոցներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, խմելու ջրի և ոռոգման
համակարգեր:
Երկրի տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման
անհամաչափությունները սոցիալական ու տնտեսական զարգացման
մակարդակների շեղումներն են, որոնք որպես արդյունք խոչընդոտում են
տնտեսական աճն ու կայուն մարդկային զարգացումն ինչպես
տարածքներում, այնպես էլ ամբողջ երկրում: Հայաստանի տարածքների
բնակլիմայական առանձնահատկությունները, արտադրողական ուժերի ու
բնական ռեսուրսների անհամաչափ բաշխումը, տնտեսական զարգացման,
սոցիալական, ժողովրդագրական ու մշակութային տարբերությունները
պայմանավորել են տարածքային միավորների զարգացման մակարդակների
անհամաչափություններ: Շուկայական տնտեսությանն անցման փուլում,
սկսած 2000-ականներից, այդ անհամաչափություններն էլ ավելի են
խորացել և շարունակում են անընդմեջ խորանալ՝ հասնելով մտահոգիչ
մակարդակի: Տնտեսական զարգացումը կենտրոնացել է Երևանում և
որոշակի, խիստ սահմանափակ թվով մարզերում (հիմնականում՝ Սյունիք,
Կոտայք), որպես արդյունք՝ առաջացնելով երկրի տարածքներում
բնակչության կենսամակարդակի/աղքատության ու մարդկային
զարգացման բնութագրիչների խիստ արտահայտված տարբերություններ
2013-2014 ուսումնական տարում մարզի հանրակրթական
դպրոցներում աշխատում են թվով 3287 ուսուցիչներ, աշակերտ-ուսուցիչ
թվերի հարաբերակցությունը 10.9 է, աշակերտների միջին խտությունը
դասարաններում` 20.9:
Արմավիրի մարզում ներկայումս գործում են նախնական
(արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր
իրականացնող 6 ուսումնական հաստատություններ` Արմավիրի
տարածաշրջանային պետական քոլեջ, Արմավիրի պետական ինդուստրիալ-
մանկավարժական քոլեջ, Արմավիրի արվեստի պետական քոլեջ, Էջմիածնի
պետական քոլեջ, Արմավիրի բժշկական քոլեջ և Էջմիածնի
արհեստագործական պետական ուսումնարան:
Համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի
N33 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ «Կայուն
դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության և փորձնական ծրագրի,
2014 թվականից ներդրվել է կայուն դպրոցական սննդի համակարգը: Այդ
նպատակով ՀՀ պետական բյուջեից կտրվեն համապատասխան
հատկացումներ՝ ըստ տարիների: 2014 թվականից դպրոցական սննդի
ծրագրում կներառվեն Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի, իսկ 2015
թվականից նաև Արարատի մարզի հանրակրթական դպրոցների
տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում
(նախակրթարաններում) ընդգրկված բոլոր սովորողները: Ընդ որում,
ծրագրում ընդգրկվող երեխաների թիվը ենթակա է ճշտման յուրաքանչյուր
տարի՝ նոր ուսումնական տարվա փաստացի կոմպլեկտավորման
արդյունքում: Եռամյա ծրագրի արդյունքների հիման վրա 2016 թվականից
հետո այն աստիճանաբար կտարածվի մյուս մարզերում նույնպես:
Միաժամանակ 2014-2016թթ. կշարունակվի ՄԱԿ-ի Պարենի
համաշխարհային ծրագիր (ՊՀԾ) դպրոցական սննդի ծրագիրը
հանրապետության 9 մարզերում, ընդգրկելով տարրական դասարանների
շուրջ 67000 սովորողների:
Մարզում առկա է համայնքային ենթակայության 85 մշակույթի տուն,
որից Արմավիրի տարածաշրջանում՝ 38, Էջմիածնի տարածաշրջանում՝ 40,
Բաղրամյանի տարածաշրջանում՝ 7: Մշակույթի տներից լիարժեք գործում
են 16-ը: Մարզի մշակույթի տները հիմնականում անցյալ դարի 60-70-ական
թվականների կառույցներ են, այդ իսկ պատճառով կարիք ունեն
վերանորոգման, որը համայնքը միայն իր սեփական միջոցներով չի կարող
իրականացնել: Արմավիրի մարզում գործում են 102 գրադարաններ, որոնցից
1-ը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ, 12-ը՝ քաղաքային, 89-
ը` գյուղական: Գրադարանային ֆոնդը կազմում է 1161830 կտոր գիրք՝ ՀՀ
մշակույթի նախարարության, Հայաստանի գրողների միության, «Գիրք»
հիմնադրամի, «Արևիկ» հրատարակչության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
կողմից կատարված նվիրաբերությունների շնորհիվ:
Գործում է 9 թանգարան. Սարդարապատի հուշահամալիր-
Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի
պատմության պետական թանգարան, Մուսալեռի հուշահամալիր-
թանգարան, Զվարթնոց պատմաճարտարապետական արգելոց-թանգարան,
Էջմիածնի գավառագիտական թանգարան, Էջմիածնի Խորեն Տեր-
Հարությանի անվան թանգարան, Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի
տուն-թանգարան, Մեծամորի պատմահնագիտական թանգարան, Մհեր
Աբեղյանի անվան թանգարան, Բաղրամյանի «Արաբոյի և ֆիդայիների
հայրենասիրական թանգարան», որոնց հավաքածուները պարբերաբար
համալրվում են նոր թանգարանային նմուշներով` հնագիտական նոր
նյութերի և անհատների կողմից կատարած նվիրաբերությունների շնորհիվ:
Արմավիրի մարզի պատմամշակութային արժեքներն են` սբ.
Էջմիածին Մայր Տաճարն իր Գանձատնով, Մեծամորի և Զվարթնոցի
հնագիտական թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական
թանգարանը Սարդարապատում, Զվարթնոց տաճարը, Հայաստանի
ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը` Այղր լիճը, «Մուսալեռ» և
«Սարդարապատ» հուշահամալիրները: Էջմիածին քաղաքի եկեղեցիները և
Զվարթնոց հնագիտական վայրը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:
Մարզում գործում Է 9 մարզադպրոց, ինչպես նաև նշված
մարզադպրոցների մասնաճյուղեր մարզի տարբեր համայնքներում:
Համայնքային ենթակայության մարզադպրոցներում գործում են 92 խմբեր`
13 մարզաձևերից: Արտադպրոցական և արտադասարանական մարզական
խմբերի պարապմունքներում ընդգրկված են դպրոցահասակ երեխաների
30-40%-ը: Մարզի հանրակրթական դպրոցներում և համայնքներում գործում
են 189 խմբեր` 20 մարզաձևերից: Արմավիրի մարզում մարզպետարանի
ենթակայությամբ գործող մարզադպրոցներ չկան: գործում են 61
առողջապահական հիմնարկներ, որոնցից 7-ը` մարզպետարանի
ենթակայության, այդ թվում` բժշկական կենտրոններ - 2 (Արմավիր,
Մեծամոր ), հիվանդանոց - 1 (Վաղարշապատ), ծննդատուն - 1
(Վաղարշապատ), պոլիկլինիկա - 2 (Վաղարշապատ, Բաղրամյան), արյան
փոխներարկման կայան - 1 (Արմավիր): Համայնքային ենթակայության
թվով 52 «Գյուղական բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ներ ընդգրկում են 43
բուժակմանկաբարձական կետեր:
Հողերի տնտեսական յուրացման բնութագիր
Ինչպես արդեն նշվել է Երվանդակերտի տուֆերի հանքավայրի 7-րդ
տեղամասը գտնվում է Երվանդաշատ համայնքում:
Համայնքի բնակչությունը կազմում է 713 մարդ է: Համայնքի հողային
ֆոնդի բաշխվածությունը (ընդամենը՝ 3807.2հա) հաստատվել է ՀՀ
կառավարության 11.03.2004թ.-ի N 281-Ն և 24.12.2003թ.-ի N1184-Ն
որոշումներիովև ներկայացված է ստորև, աղյուսակ 8-ում:
Աղյուսակ 8. Նպատակային
նշանակությունը Հողատեսքը, գործառական
նշանակությունը Ընդամենը
(հա) 1 2 3
1. Գյուղատնտեսական
վարելահող 267.2 բազմամյա տնկարկներ
ընդամենը 5.9
այդ թվում` պտղատու այգի
5.1
խաղողի այգի 0.8 այլ բազմամյա -
խոտհարք 26.7 արոտ 686.1
այլ հողատեսքեր 2624.6 ընդամենը 3610.5
2. Բնակավայրերի
բնակելի կառուց. 68.1 այդ թվում` տնամերձ 67.5
այգեգործական (ամառանոցային)
-
հասարակ. կառուցապատման
15.2
խառը կառուցապատման 3.4 ընդհանուր
օգտագործման -
այլ հողեր 1.5 ընդամենը 88.2
3. Արդյունաբերության, ընդերքօգտագարծման և
այլ արտադրական նշանակության
օբյեկտների
արդյունաբերության - գյուղատնտ. արտադր. 5.6
պահեստարանների - ընդերքօգտագործման 12.0
ընդամենը 17.6
4. Էներգետիկայի, տրանսպորտի, կապի կոմունալ
ենթակառ. օբյեկտների
էներգետիկայի - կապի -
տրանսպորտի 1.3 կոմուն. ենթակառ. 1.3
ընդամենը -
5. Հատուկ պահպանվող տարածքների
բնապահպան. այդ թվում` արգելոց.
արգելավայրեր ազգային պարկ առողջարարակ. -
հանգստի - պատմ. և մշակութ. 19.4
ընդամենը 19.4
6. Հատուկ նշանակության Ընդամենը
5.5
7. Ջրային
լճեր - ջրանցքներ -
այլ օբյեկտներ - գետեր 66.4
ընդամենը 66.4 8.Անտառային թփուտներ 8.3
Ինչպես երևում է վերոնշվածից, համայնքի տնտեսության
մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսա-
կան հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես
արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են
բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների
մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ:
Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ,
թռչնաբուծությամբ:
Երվանդաշատի տուֆերի հանքավայրի 7-րդ տեղամասում տուֆերի
արդյունահանման աշխատանքների բնույթը և նախնական գնահատման
հայտը ներկայացվել են համայնքի բնակիչներին: Քննարկվել է
շահագործման աշխատանքներին համայնքի բնակիչների ներգրավվման
հարցը :
Պատմության, մշակութային հուշարձաններ
ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն որոշմամբ
հաստատվել է ՀՀ Արմավիրի մարզի պատմության և մշակույթի անշարժ
հուշարձանների ցանկը: Համաձայն նշված իրավական ակտի,
Երվանդաշատ համայնքի տարածքում հաշվառված են հետևյալ
հուշարձանները.
1) Ք.ա. 3դ. – Ք.հ. 4դ. – քաղաքատեղի Երվանդաշատ – գտնվում է Արաքս և
Ախուրյան գետերի միախառնման արևելյան անկունում,
2) 14-15դդ.-ի խաչքար – հենած է Ռուսական սահմանապահ զորքերի
ուղեկալի պատին: Նշված հուշարձանները գտնվում են տեղամասի
տարածքից ավելի քան 7.5կմ հեռավորության վրա: Տուֆի արդյունահանման
տեխնոլոգիան և հեռավորությունը պատմության, մշակութային օբյեկտների
թույլ է տալի ենթադրել, որ տեղամասի շահագործումը չի կարող որևիցե
կերպ անդրադառնալ պատմամշակութային հուշարձանի իրավիճակի վրա:
4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ
ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Երվանդակերտի տուֆի հանքավայրի 7-րդ տեղամասի «Կարմիր Տուֆ»
ՍՊԸ-ի բացահանքերում օգտակար հանածոյի արդյունահանման
աշխատանքերի իրականացման ընթացքում տեխնածին ճնշումներ են
դրսևորվելու մթնոլորտի, մակերևութային ջրերի, հողային ծածկույթի,
բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև լանդշաֆտային
ամբողջականության վրա:
Մթնոլորտային օդ.
Բացահանքերում աշխատող ավտոտրանսպորտը դառնալու է
վնասակար գազերի և փոշու արտանետման աղբյուր, փոշեգոյացում տեղի է
ունենալու նաև բացահանքերի սահմաններում: Փոշեգոյացումը կապված
կլինի ավտոտրանսպորտի, հանույթաբարձման և հավաքակուտակման
աշխատանքների հետ: Մեքենաների և սարքավորումների աշխատանքի
արդյունքում օդ են արտանետվելու ածխածնի օքսիդ, ազոտի երկօքսիդ, մուր
և ծծմբային գազ:
Համաձայն շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերվող
նախագծման նորմերի (СНИП 11-01-95, СНИП 1.02.01-85)՝ սահմանային
թույլատրելի խտությունները ածխածնի օքսիդի, ազոտի օքսիդի, մրի և
ծծմբային գազի համար համար համապատասխանաբար կազմում են
0,0005գ/մ3; 0,000085գ/մ3; 0,00015գ/մ3; 0,0005գ/մ3:
Նախնական հաշվարկներին համաձայն, օդում փոշու և վնասակար
գազերի (ազատի օքսիդ, ածխածնի երկօքսիդ, մուր) առավելագույն
կոնցենտրացիաները չեն գերազանցելու նորմատիվային փաստաթղթերով
ամրագրված սահմանային թույլատրելի խտությունները:
Ջրային ավազան. Ջրային ռեսուրսների աղտոտում տեղի չի ունենա,
քանի որ հանքերևակման տարածքում գրունտային ջրերը բացակայում են,
իսկ լեռնային աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն
նախատեսվում:
Հողային ծածկույթ.
Խախտված հողերի լեռնատեխնիկական վերականգնումները
իրականացվելու է շահագործական աշխատանքների ավարտից հետո:
Բուսական և կենդանական աշխարհ.
Տուֆերի արդյունահանման աշխատանքների բացասական
ազդեցությունը հանքավայրի տարածաշրջանի բուսական և կենդանական
աշխարհի վրա գրեթե զրոյական է:
Ստորև բերվում է շրջակա միջավայրի բաղադրիչների վրա
հնարավոր ազդեցության նախնական գնահատական մատրիցը.
Աղյուսակ 9.
Շրջակա միջավայրի բաղադրիչներ
Գործողություններ
Մոտեցնող ճանապարհ-ների անցում
Բացահանքերի անցում
Արդյունահանման աշխատանքներ
Մթնոլորտային օդ ցածր
կարճատև ցածր
կարճատև ցածր կարճատև
Ջրեր - - -
Հողեր աննշան աննշան աննշան
Կենսաբազմա-
զանություն աննշան աննշան աննշան
Պատմամշակութային հուշարձաններ
- - -
5. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա վնասակար ազդեցության
մեղմացման/վերացման նպատակով նախատեսվում են հետևյալ
բնապահպանական միջոցառումները.
- Նավթամթերքների պահեստավորում և պահում արտադրական
հրապարակում հատուկ հատկացված տեղում (բացօթյա կամ ծածկի
տակ պահեստ), որի տրվում է համապատասխան թեքություն, որն
ապահովում է թափված նավթամթերքների հոսքը դեպի այն հավաքող
բետոնապատված փոսը:
- Օգտագործված յուղերի ու քսայուղերի հավաքում առանձին տարրաների
մեջ` հետագա ուտիլիզացման կամ երկրորդական վերամշակման
համար :
- Հնամաշ դետալների ու մասերի հավաքում հատկացված առանձին
տեղում և հանձնվում որպես մետաղական ջարդոն :
- Կենցաղային աղբի տեղափոխվում մոտակա աղբահավաք կետեր :
- Արտաթորվող թունավոր նյութերի չեզոքացուցիչ սարքերի տեղադրում :
- Փոշենստեցման նպատակով փոշեառաջացման օջախների
(աշխատանքային հրապարակները, հանքախորշերը, լցակույտերը,
մուտքային և դեպի լցակույտեր տանող ավտոճանապարհը և այլն)
ինտենսիվ ջրում տարվա չոր և շոգ եղանակներին :
- Կեղտաջրերի հավաքում հորատիպ զուգարանում, որը հետագայում
դատարկում են հատուկ ծառայության ուժերով :
- Խախտված տարածքների ռեկուլտիվացիա :
Երվանդակերտի տուֆերի հանքավայրի 7-րդ տեղամասի
շահագործման ընթացքում «Կարմիր Տուֆ» ՍՊ ընկերությունը
իրականացնելու է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության
կանխարգելմանն և մեղմացմանն ուղղված հետևյալ մշտադիտարկումները.
1. մթնոլորտային օդ կատարվող աղտոտող նյութերի արտանետումների
որակական և քանակական պարամետրերի պարբերական չափումներ,
տարին երկու անգամ հաճախականությամբ : Որպես սահմանային
թույլատրելի խտությունները ընդունվելու են. ածխածնի օքսիդի համար`
5մլգ/մ3, ազոտի երկօքսիդի համար` 0.085մլգ/մ3, մրի համար` 0,15մլգ/մ3:
Մշտադիտարկումների կետերի տեղադիրքը ներկայացված է ստորև
նկար 7-ում :
Բնապահպանական միջոցառումների համար նախատեսվում է
տարեկան մասնահանել 200.0 հազ.դրամ:
Հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծը ենթակա է
տեխնիկական անվտանգության փորձաքննության, որի արդյունքում
տրամադրվում է փորձաքննական եզրակացություն, անվտանգության
վկայագիր: Արտակարգ իրավիճակների հետ կապված խնդիրներն
ամրագրվում են վերոնշյալ փաստաթղթերում: «Կարմիր Տուֆ» ՍՊԸ-ի
բացահանքերում կնախատեսվի համապատասխան հաղորդակցման
համակարգ (ինֆորմացիոն և շարժակակ կապ), որով հնարավոր է կապ
հաստատել ձեռնարկության վարչական կազմի, տեղական
ինքնակառավարման մարմինների, շտապ օգնության հետ:
Գրականություն
1. ՀՀ Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա
ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի տվյալներ, 2016թ.
2.Почвы Армянской ССР. Ред./ Р.А. Эдилян, Г.П. Петросян, Н.Н. Розов.
Ереван: “Айастан”, 1976 г.
3. Հայաստանի բույսերի Կարմիր Գիրք.– 2010թ.
4. Հայաստանի կենդանիների Կարմիր Գիրք.– 2011թ
5. Флора Армении / под ред. А.Л.Тахтаджяна. – Ереван: изд-во АН Арм
ССР
6. Животный мир Армянской ССР. Даль С.К ,1954
7. ՀՀ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայք