Download - լեոնարդո դա վինչի
![Page 1: լեոնարդո դա վինչի](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022030312/58edcd171a28abeb118b467f/html5/thumbnails/1.jpg)
Լեոնարդո դա Վինչի
![Page 2: լեոնարդո դա վինչի](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022030312/58edcd171a28abeb118b467f/html5/thumbnails/2.jpg)
«Լավ նկարիչը պետք է նկարի երկու բան՝ մարդուն և նրա հոգու արտացոլումը»:
Լեոնարդո դա Վինչի
Իտալացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական և ճարտարագետ Լեոնարդո դա Վինչին Վերածննդի դարաշրջանի ամենախոշոր արվեստագետներից է:
![Page 3: լեոնարդո դա վինչի](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022030312/58edcd171a28abeb118b467f/html5/thumbnails/3.jpg)
Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու նրա մտադրության մասին: Նկարչի` Հայաստանում լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև Էջմիածնի Մայր տաճարի, Բագարանի Կաթողիկեի, Հռիփսիմեի տաճարի, Իրինդի և Ավանի եկեղեցիների նրա էսքիզները: Նա ծանոթ է եղել և օգտագործել է հայկական կավ ներկը:
![Page 4: լեոնարդո դա վինչի](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022030312/58edcd171a28abeb118b467f/html5/thumbnails/4.jpg)
Լեոնարդո դա Վինչին 1466 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորենցիա, որտեղ 1469–78 թթ-ին աշակերտել է ժամանակի հայտնի նկարիչ Անդրեա դել Վեռոքիոյին: Սովորել է ոսկերչություն, քանդակագործություն և նկարչություն: Նա քանդակել է մի քանի «ժպտացող կանանց գլուխներ», ապա, թողնելով քանդակագործությունը, անցել է նկարչության: Նրա վաղ շրջանի ամենահայտնի գործերից են հրեշտակի գլուխը՝ Վեռոքիոյի «Մկրտություն» նկարում, «Ավետումը» (մոտ 1474 թ.), «Ծաղկով Տիրամայրը» (1478 թ.), որտեղ նկարիչը կերպարները պատկերել է քանդակային, լուսաողող, սահուն, կորակազմ մակերեսներով: 10 տարի անց Դա Վինչին նույն թեմայով ստեղծել է «Աստվածամայր Լիտան» (1478–82 թթ.) կտավը, որն ավելի կատարյալ ու խորհրդավոր է:
![Page 5: լեոնարդո դա վինչի](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022030312/58edcd171a28abeb118b467f/html5/thumbnails/5.jpg)
«Կզաքիսով տիկինը» (1483–85 թթ.)
Վեռոքիոյի արվեստանոցում սովորելու տարիներին զբաղվել է նաև գիտությամբ՝ անատոմիայով, ֆիզիկայով, մաթեմատիկայով: Միլան տեղափոխվելուց հետո Դա Վինչին 1482 թ-ից, որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ, ծառայել է Միլանի դուքս Լոդովիկո Մորոյին: Այդ շրջանում է ծաղկել Դա Վինչի-գեղանկարչի ստեղծագործությունը. պահպանվել են պալատական կանանց մի քանի ուշագրավ դիմանկարներ՝ «Բեատրիչե դÿԷստե», «Կզաքիսով տիկինը», «Ազնվազարմ տիկնոջ դիմանկարը» և այլն:
![Page 6: լեոնարդո դա վինչի](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022030312/58edcd171a28abeb118b467f/html5/thumbnails/6.jpg)
1495–97 թթ-ին Դա Վինչին Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատանը կերտել է հռչակավոր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարը, որն իր դրամատիզմով, կերպարների հոգեբանական խորությամբ, հորինվածքի կառուցման մաթեմատիկական ճշգրտությամբ համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է:
![Page 7: լեոնարդո դա վինչի](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022030312/58edcd171a28abeb118b467f/html5/thumbnails/7.jpg)
1503 թ-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»): Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը: Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում: Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են: Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր:
![Page 8: լեոնարդո դա վինչի](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022030312/58edcd171a28abeb118b467f/html5/thumbnails/8.jpg)
Դա Վինչիի ուշ շրջանի լավագույն գործերից են՝ «Սուրբ Աննան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ» (մոտ 1500–07 թթ.), «Հովհաննես Մկրտիչ» (մոտ 1513–17 թթ.), «Ջրհեղեղ» գծանկարաշարը (մոտ 1514–16 թթ.) և այլն:
![Page 9: լեոնարդո դա վինչի](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022030312/58edcd171a28abeb118b467f/html5/thumbnails/9.jpg)
հուշարձանը Միլանում (1872 թ., քանդակագործ` Պիետրո Մանյի)
Նկարիչը, չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում, իսկ 1517 թ-ին Ֆրանսուա Ա թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը:
![Page 10: լեոնարդո դա վինչի](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022030312/58edcd171a28abeb118b467f/html5/thumbnails/10.jpg)
Դա Վինչին թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը: Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները:
![Page 11: լեոնարդո դա վինչի](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022030312/58edcd171a28abeb118b467f/html5/thumbnails/11.jpg)
Ես նախընտրեցի այս թեման, որովհետև ինձ շատ է դուր գալիս Վերածննդի դարաշրջանի գործերը, հատկապես Լեոնարդո դա Վինչիի գործերը: Այդ ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի արվեստա -գետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը։
![Page 12: լեոնարդո դա վինչի](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022030312/58edcd171a28abeb118b467f/html5/thumbnails/12.jpg)
Գեղարվեստի կրտսեր դպրոց
5-րդ դասարանԱրման Դավիդյան