Download - հովհաննես թումանյան գև կարապետյան 1
![Page 1: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/1.jpg)
Հովհաննես Թումանյան
![Page 2: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/2.jpg)
Քամի
![Page 3: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/3.jpg)
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին, Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
![Page 4: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/4.jpg)
Թևեր չունի՝ թռչում է, Ձեռքեր չունի՝ քաշում է, Իմ փոքրիկին քըշում է։
Կորի՛, դու քամի, Անպիտան քամի։
![Page 5: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/5.jpg)
Մի վախի, ջանիկ, Փեշըս պինդ բռնի, Ես թող չեմ անի, Քամին քեզ տանի։
![Page 6: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/6.jpg)
Գետակ
![Page 7: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/7.jpg)
— Ո՞ւր ես վազում Այդպես արագ, Ա՜յ դու կայտառ, Սիրուն գետակ.
Կանգ առ, խաղանք Էս ծառի տակ։
![Page 8: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/8.jpg)
«Չէ՛, փոքրիկըս, Գնամ պիտի. Տե՛ս ջաղացը Գյուղի մոտի,
Պետք է ուժ տամ, Որ պըտըտի։
![Page 9: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/9.jpg)
Ցածն էլ հովտում Անուշահոտ Ինձ են մնում Ծաղիկ ու խոտ, Հոգնած-ծարավ Տավարն ու հոտ։
![Page 10: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/10.jpg)
Դե՜, տեսնո՞ւմ ես, Մնա՛ս բարով,
Ճամփաս ցանած Հազար գործով. Դադար չունեմ Ես մինչև ծով»։
![Page 11: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/11.jpg)
Ծաղիկներ
![Page 12: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/12.jpg)
— Ո՞ւր գնացին ծաղիկները: — Սո՛ւս, քնած են հողի տակ, Տաք ծածկըված ողջ ձմեռը Ձյուն-ծածկոցով սպիտակ:
![Page 13: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/13.jpg)
Կըգա գարնան արևն էլ ետ Իր շողերով կենդանի,
Ձմրան սաստիկ ցրտերի հետ Ձյան-ծածկոցը կըտանի:
![Page 14: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/14.jpg)
«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր». Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները, Աչիկները կըբանան:
![Page 15: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/15.jpg)
Գրիչ
![Page 16: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/16.jpg)
Ի՞նչ կըլինի, ասա, գրիչ, Ինձ էլ սիրես գոնե մի քիչ:
![Page 17: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/17.jpg)
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին Գրում ես միշտ վարժ ու կարգին.
![Page 18: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/18.jpg)
Իսկ իմ ձեռքին խազմըզում ես Սև ագռավի ճանկերի պես:
![Page 19: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/19.jpg)
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել, Եկ, խնդրում եմ՝ ինձ համար էլ,
Գրի էնպես արագ-արագ, Էնպես ուղիղ, սիրուն, բարակ:
![Page 20: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/20.jpg)
Գրիչը լուռ լըսում, լըսում, Ճըռճըռում է ու խազմըզում:
![Page 21: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/21.jpg)
Բայց այս անգամ արդեն, կարծես, Փոքրիկ ծըտի ճանկերի պես:
![Page 22: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/22.jpg)
Թռչունի մտածմունքը
![Page 23: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/23.jpg)
Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ, Կեղևը կապույտ։
![Page 24: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/24.jpg)
Նըրանից հետո աչքըս բաց արի Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած, Ու մայրս է շինում։
![Page 25: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/25.jpg)
Մի օր էլ, բընից գըլուխս հանած, Նայում եմ դես–դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած՝ Մեր բունը վըրեն։
![Page 26: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/26.jpg)
Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ, Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած– Էլ չեմ հասկանում։
![Page 27: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/27.jpg)
Էս էն է
![Page 28: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/28.jpg)
Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։
![Page 29: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/29.jpg)
Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։
![Page 30: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/30.jpg)
Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։
![Page 31: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/31.jpg)
Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
![Page 32: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/32.jpg)
Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
![Page 33: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/33.jpg)
Էս էն կովն է՝ կեռ պոզավոր, որ հարու է տվել էն շանը, որ գըզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։
![Page 34: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/34.jpg)
Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գըզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։
![Page 35: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/35.jpg)
Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։
![Page 36: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/36.jpg)
Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին, որ ուզել է էն աղջկանը, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։
![Page 37: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/37.jpg)
Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին, որ պսակել է էն տղին, որ ուզել է էն աղջկանը, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։
![Page 38: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/38.jpg)
Էս էլ էն վարպետ Օհանը, որ մորթել է էն աքլորին, որ զարթեցրել է էն տերտերին, որ պսակել է էն տղին, որ ուզել է էն աղջկանը, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։
![Page 39: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/39.jpg)
![Page 40: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/40.jpg)
Մարտ
![Page 41: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/41.jpg)
Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս. Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի, Վաղը անձրև ու քամի.
![Page 42: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/42.jpg)
Առավոտը պայծառ օդ, Կեսօրը մութ ու ամպոտ:
![Page 43: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/43.jpg)
Մին հագնում է սպիտակ, Մին կանաչին է տալիս
![Page 44: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/44.jpg)
Մի օր ցուրտ է, մի օր տաք, Մին խնդում է, մին լալիս… Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս:
![Page 45: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/45.jpg)
Կանաչ ախպեր
![Page 46: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/46.jpg)
Է՜յ կանանչ ախպեր, Է՜յ ճանանչ ախպեր, Արի՜, քեզ հետ բե՛ր Արևի շողեր.
![Page 47: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/47.jpg)
Բեր անուշահոտ Ծիլ, ծաղիկ ու խոտ, Կարկաչուն վըտակ, Երկինք կապուտակ, Խատուտիկ հավքեր,
![Page 48: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/48.jpg)
Զրընգան երգեր, Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․ Է՜յ կանանչ ախպեր, Է՜յ ճանանչ ախպեր։
![Page 49: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/49.jpg)
Արագիլ
![Page 50: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/50.jpg)
Արագի՛լ, բարով եկար, Հա՜յ, արագի՛լ, բարով եկար. Դու մեզ գարնան նշան բերիր, Մեր սրտերը ուրախ արիր։
![Page 51: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/51.jpg)
Արագի՛լ, երբ գընացիր, Դու մեզանից երբ գընացիր, Հա՜ փըչեցին բուք ու բորան, Ծաղիկները ամեն տարան։
![Page 52: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/52.jpg)
Արագի՛լ, բարով եկար, Հա՜յ, արագի՛լ, բարով եկար. Բունըդ շինիր էն հին ծառին Մեզ մոտ մնա ամբողջ տարին։
![Page 53: հովհաննես թումանյան գև կարապետյան 1](https://reader031.vdocuments.site/reader031/viewer/2022013108/559df0b31a28ab49468b4733/html5/thumbnails/53.jpg)
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հիմնական դպրոց
Գևորգ Կարապետյան
4-դասարան