artashes a

8
Արտաշես Ա

Upload: elka-mkrtchyan

Post on 11-Jul-2015

146 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Artashes a

Արտաշես Ա

Page 2: Artashes a

ԱրտաշեսԱ Բարեպաշտ, Հայոցթագավոր մ.թ.ա. 189–ից։Զարեհիորդին, Երվանդունիտոհմից: Արտաշես Ասելևկյան բանակումնախապես եղել էբարձրաստիճանզինվորական։ Սելևկյանթագավոր Անտիոքոս IIIՄեծը, Երվանդունիներիցնվաճելով Հայաստանիզգալի մասը, մ.թ.ա. շուրջ200–ին նրա կառավարիչէ կարգել Արտաշես Ա–ին:

Page 3: Artashes a

Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից ԱնտիոքոսIII–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Աանկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նորարքայատոհմ, որն իր հիմնադրի անունովպատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան։Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբումսահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնականմարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նավերամիավորել է Երվանդունիների պետությունիցմ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատվածծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որիհզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղելմիասնական էթնիկական հիմքի վրա։

Page 4: Artashes a

Հույնաշխարհագրագետ Ստրաբոնըմանրամասն տեղեկություններ էհաղորդում Արտաշեսի այդմիավորիչ գործունեության մասին։Իր թագավորության սկզբումԱրտաշես Ա արշավում է դեպիարևելք և հասնում Կասպից ծովիափերը, որի շնորհիվ Մեծ Հայքինեն միացվում Փայտակարանը ևԿասպից երկիրը։ Միացյալհայկական պետությունից դուրս ենմնացել ՓոքրՀայքը,Կոմմագենեն և Ծոփքը։Արտաշես Ա վարել է ՄերձավորԱրևելքում գերիշխող Սելևկյանպետությունը թուլացնելուքաղաքականություն, հմտորենօգտագործել ինչպես հարևաներկրների, այնպես էլ Հռոմիհակասելևկյան դիրքավորումը։

Page 5: Artashes a

Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմիհետ, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտհակառակորդին՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։Մ.թ.ա. 165–ին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյանթագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրիանկախությունը։ Նա կատարել է հողայինբարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողիմասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմելհողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծվածհակասությունները։ Պահպանվել են գյուղերի ևագարակների հողաբաժան սահմանաքարերից միքանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերենարձանագրություններ։ Արտաշես Ա երկիրըվարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնքկառավարել են ստրատեգոսները։

Page 6: Artashes a

Արտաշես Ա մեծացրել ևկանոնավորել է բանակը, այնբաժանել չորս կողմնապահզորավարությունների, կազմավորել արքունիգործակալությունները։Խրախուսել էքաղաքաշինությունը, գիտությանև արվեստի զարգացումը։ Նրաժամանակ կառուցվելէ Արտաշատ մայրաքաղաքը։Վախճանվել է ծեր հասակում։Գահը ժառանգել է ավագորդին՝ Արտավազդ Ա։ Արտաշեսիջանքերով Հայաստանը դարձավընդարձակ և ուժեղպետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայնբարեփոխումների։

Page 7: Artashes a

Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևորտեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքիհիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որնոր արքայատոհմի հիմնադիրը, գահբարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա.185 թ. Արարատյանդաշտում` Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով` հունահռոմեական պատմիչներն այն անվանել են«Հայկական Կարթագեն»: Արտաշեսը կառուցել է նաևայլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝Զարեհի։

Page 8: Artashes a

Նյութը պատրաստեց՝

Էլեն Մկրտչյանը

Նոր դպրոց

6-2 դասարան