anahitmejlumyan.files.wordpress.com  · web viewՕ Լ Ի Մ Պ Ի Ա Դ Ա / ձմեռ/ 10-12...

Post on 20-Feb-2020

8 Views

Category:

Documents

0 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Օ Լ Ի Մ Պ Ի Ա Դ Ա / ձմեռ/ 10-12 դասարանների համար

1. Օրվա ընթացքում ինչպես է փոխվում 5մ. երկարություն,4մ. լայնություն և 3մ.բարձրություն ունեցող մեկուսացված սենյակի օդի բաղադրության մեջ թթվածնի և ածխաթթու գազի տոկոսային պարունակությունները,եթե չափահաս մարդը օրվա ընթացքում 16 ժամ արթուն և հարաբերական հանգստի վիճակում է, իսկ 8 ժամ՝քնած:Հաշվել նաև ,որ եթե ամբողջ թթվածինը ծախսվեր գլյուկոզի մինչև վերջ ճեղքման վրա,ապա քանի մոլ ԱԵՖ կսինթեզվեր այդ ընթացքում,քանի մոլ. գլյուկոզ կենթարկվեր ճեղքավորման թթվածնային և անթթվածնային փուլերում:

Բջջի որ օգանոիդում է կատարվում գլյուկոզի թթվածնային և անթթվածնային ճեղքավորումը:2.Շատ կենդանիների որոշ օրգանների մակերեսները մի քանի անգամ գերազանցում են նրանց ամբողջ մարմնի մակերեսին: Որ օրգաններն են դրանք և ինչ գործառութներ են կատարում:3.Ինչումն է կայանում ,ձեր կարծիքով, պիգմենտների/գունակների/

դերը կենդանիների և բույսերի կյանքում: Պատասխանը հիմնավորեք,բերելով օրինակներ:

4.Կենդանի օրգանիզմների բջջիջներում կա երկու տիպի նուկլեինաթթու՝ԴՆԹ և ՌՆԹ: Ձեր կարծիքով,կենդանի օրգանիզմերին ինչու է պետք նուկլեինաթթուների երկու ձևն էլ,այլ ոչ թե մեկ ձևը:

5.Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել,որ աշակերտների առաջադիմությունը մեծ դսամիջոցից հետո իջնում է մոտ 30%-ով,եթե նրանք մեծ դասամիջոցին խմել են Կոկա-կոլա:Ձեր կարծիքով ինչով է դա պայմանավորված:

6.Թոքերով շնչող ողնաշարավոր կենդանիները սուզվելու և ջրի տակ երկարատև մնալու ինչպիսի հարմարանքներ պետք է ունենան:

top related