c h williams Մեր Դեմոկրատիան …...քանի որ այս երկիրը համարում...

Post on 11-Jan-2020

10 Views

Category:

Documents

0 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

«Իմ անունը Նորմա է: Ես տնային խնամակալ եմ 2005 թ-ից ի վեր և հանդիսանում եմ SEIU Տեղական 2015 Միության անդամավճար վճարող հպարտ անդամ: Ես ուրախ եմ, որ մեր միության շնորհիվ

մենք միասնական ենք և պայքարում ենք հանուն բոլոր աշխատավորների արժանապատվության՝ անկախ նրանց մաշկի գույնից, ծննդավայրից կամ նրանց բնակության վայրի փոստային կոդից:

Մեր գեղեցիկ բազմազանության շնորհիվ մենք կարողանում ենք միավորել համայնքները, որպեսզի բարձրացնենք խնամակալների և նրանց խնամքի տակ գտնվող հիվանդների, ինչպես նաև բոլորիս ընտանիքների կյանքի մակարդակը, ում հետ մենք առընչվում ենք ամեն օր:

Ինչպես Դուք տեսնում եք, ես Սալվադորացի Ժամանակավոր Պաշտպանված Կարգավիճակ (TPS) ունեցող անձնավորություն եմ, ինչը ինձ թույլ է տալիս

ապրել և աշխատել այս երկրում: Իմ դուստրը DACA է ստանում և սովորում է քոլեջում: Մենք երկուսս էլ օժանդակում ենք այս երկրին, որը շատ ենք սիրում, քանի որ այս երկիրը համարում ենք մեր տունը: Քանի որ մեր միությունը պայքարել է իմ պես խնամակալների և իմ դստեր պես երիտասարդների համար, այդ իսկ պատճառով, մենք կարողանում ենք և պատրաստ ենք պայքարել, որպեսզի պաշտպանենք մեր Միությունը և SEIU Տեղական 2015 Միության մեր 385,000 քույրերին և եղբայրներին:

Ես հուսով եմ, որ Դուք կկարողանաք միանալ ինձ, որպեսզի համոզվենք, որ 2019 թ-ին և դրանից հետո ևս մենք կշարունակենք ունենալ հզոր և ուժեղ միություն: Եթե Դուք արդեն հանդիսանում եք միության անդամ, հե՛նց այսօր նորից հանձն առեք SEIU Տեղական 2015 Միությանը: Եթե դեռևս անդամ չեք, ապա հե՛նց այսօր անդամակցեք, որպեսզի համոզվենք, որ բոլորս կունենանք պայծառ և արդար ապագա:

-Նորմա Զելայա՝, IHSS Տնային Խնամակալ Լոս Անջելեսի Մարզից

Անդամի Պատգամը

TO REQUEST THIS NEWSLETTER IN ANOTHER LANGUAGE PLEASE CONTACT THE MEMBER ACTION CENTER AT 855-810-2015

Para solicitar este boletín informativo en otro idioma, por favor comuníquese al Centro de Acción para Miembros al 855-810-2015

若要索取本新闻通讯的其他语言版本,请联系会员行动中心,电话 855-810-2015。

Чтобы запросить эту новостную рассылку на другом языке, пожалуйста, свяжитесь с Центром Действий Членов, по номеру 855-810-2015.

Այս ամսագիրը մեկ այլ լեզվով պահանջելու համար, խնդրում ենք զանգահարել Անդամների Գործնական Կենտրոն 855-810-2015 հեռախոսահամարով:

이 뉴스레터를 다른 언어로 요청하려면 회원 행동 센터 855-810-2015 로 연락하십시오.

Để yêu cầu thư tin tức này bằng ngôn ngữ khác, xin vui lòng liên hệ Trung Tâm Hành Động Dành Cho Đoàn Viên theo số 855-810-2015.

2910 Beverly Blvd.Los Angeles, CA 90057

SEIU Տեղական 2015 Միությունը ներկայացնում է ավելի քան 385,000 երկարատև խնամքի աշխատողների ամբողջ Կալիֆորնիայի տարածքում: Ունենալով տարեց բնակչության և խնամակալների պանաջի զգալի աճ, այս սեկտորը դարձել է նահանգի ամենաարագ աճող աշխատուժը՝ դարձնելով SEIU Տեղական 2015 Միությունը հզոր ձայն՝ խնամակալների, տարեցների և հաշմանդամություն ունեցող չափահասների և երեխաների շահերի պաշտպանության համար քարոզելու նպատակով:

SEIU Տեղական 2015 միությունը առաջատար է ծրագրի ֆինանսավորումը, արժանապատվությունն ու հարգանքը աշխատավայրում պահպանելու գործում և պայքարում է խնամքի տների, IHSS-ի և մասնավոր գործակալություն աշխատավորների համար կենսական աշխատավարձեր և նպաստներ ապահովելու նպատակով:

Միասին՝ մենք շարունակաբար պայքարում ենք մեր Արդարության Օրակարգի համար, որը

փորձում է բարելավել մեր համայնքները՝ օգնելով բարձրացնել երկարատև խնամքի աշխատողների աշխատանքային պայմանների և որակյալ խնամքի չափանիշները, անցկացնել այնպիսի օրենքներ, որոնք կաջակցեն այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են մատչելի բնակարանները, արդարացի քրեական արդարադատության համակարգը, ներգաղթի մարդասիրական քաղաքականությունները, մեր շրջակա միջավարի պաշտպանությունը և հաշմանդամության իրավունքների առաջընթացը, ինչը կբարելավի մեր խնամքին ենթակա մարդկանց կյանքը:

Միացե՛ք մեզ հանուն մեր աշխատուժի, մեր հիվանդների և մեր համայնքների արժանապատվության և հարգանքի տարվող պայքարում՝ շարունակելով կառուցել հզոր միություն, որը կարող է դիմակայել ցանկացած հարձակումների նրանց կողմից, ովքեր չեն կիսում մեր արժեքները կամ ապագայի հանդեպ ունեցած մեր տեսլականը:

Ովքեր ենք Մենք

Ներկայացնում ենք նոր առաջարկ բացառապես SEIU Տեղական 2015 Միության անդամների համար:

SEIU Տեղական 2015 Միությունը փորձում էր գտնել լուծումներ, որոնք անդամներին

կտրամադրեին ոչ միայն իրավունք՝ իրենց աշխատավարձի հանդեպ, այլ

նաև միջոց՝ իրենց միությունը զորացնելու համար: Ներկայացնում ենք Wisely Direct քարտը՝ առաջարկված ADP-ի կողմից բացառապես SEIU Տեղական 2015 Միության համար, որը վերալիցքավորվող դեբիտային քարտ է և թույլ է տալիս մեր անդամներին՝ իրենց աշխատավարձը ապահով և հարմարավետորեն ստանալ անմիջապես վճարման օրը: Մենք ունենք հիանալի սպասարկում՝ տրամադրվող ADP-ի կողմից, որը մեր պետության ամենախոշոր աշխատավարձի վճարում իրականացնող ընկերությունն է և այդ բնագավառում ունի ավելի քան 60 տարվա փորձ: Լրացուցիչ հարցեր ունենալու դեպքում, այցելեք WiselySEIU2015.adp.com կայքը:

Բացի այն ամենից, ինչը առաջարկվում է ADP-ի կողմից առաջարկվող Wisely Direct քարտի միջոցով, այլևս ոչինչ չի կարող հաստատվել և իրականցվել ADP-ի կողմից:

SEIU Տեղական 2015 Միության անդամները իրավասու են այլ հիանալի նպաստների՝ առանց լրացուցիչ ծախսերի, ինչպիսիք են՝

- Կամավորական MetLife ատամնաբուժական HMO կամ PPO ծրագրերը

- Նոր Hyatt իրավաբանական ծրագիրը

- Կյանքի և դժբախտ պատահարի ապահովագրություն Reliance ծրագրի միջոցով

- Բջջային հեռախոսի վճարումների զեղչեր

- Մեծածախ խանութների զեղչեր SEIU MB-ի մ իջոցով

Օգտվեք այս և շատ այլ նպաստներից, որոնք առաջարկվում են բացառապես անդամներին: Անդամագրվեք հե՛նց այսօր seiu2015.org/join կայքում:

Կապնվեք Մեզ Հետ՝

Անդամների Նպաստներ

SEIU2015.org

@SEIU2015

C H WILLIAMS

Ուղարկեք MYUNION տեքստը 97779 համարին

Անդամների Գործնական Կենտրոն՝ 855-810-2015

Ի շնորհիվ մեր անդամների և ավելի քան 300 Դեմոկրատիայի Կապիտանների քրտնաջան աշխատանքի՝ բաղկացած Կալիֆորնիայի հարյուրավոր թաղամասերի անդամ առաջնորդներից, ովքեր օժանդակեցին ավելի քան 25,000 կամավորական ժամեր, այս Նոյեմբեր ամսին մենք ընտրեցինք մեր կողմից առաջադրված թեկնածուների 90%-ին, ովքեր աշխատավոր ընտանիքների և երկարատև խնամքի բնագավառի չեմպիոններ են:Այնպիսի չեմպիոններ, ինչպիսին է Նահանգապետ Գավին Նյուսոմը: Մեր անդամներն անհամբեր սպասում են՝ համագործակցելու նրա և նրա վարչակազմի հետ, որպեսզի առաջ տանենք մեր Արդարության Օրակարգի խնդիրները և ֆինանսավորում ապահովենք մեր երկարատև խնամքի ծրագրերի համար:

Բացի դրանից, մեր ձայնն ու մեր քվեները օգնեցին Կալիֆորնիայի Սենատում և Ասամբլեայում ապահովել աշխատավոր ընտանիքների թեկնածուների մեծամասնությունը և հաղթանակեցին 7 Կոնգրեսական Աթոռներից 6-ը, որը Պաշտոնական Վաշինգտոնում կստեղծի մեզ անհրաժեշտ հաշվեկշիռներ, քանի որ մենք փորձում ենք ետ վերցնել Սպիտակ Տունը 2020 թ-ին:

Մենք նաև օգնեցինք ապահովել, որպեսզի առաջարկներն ու միջոցները աջակցեն վետերանների և երեխաների բնակարանային խնդիրներին, ինչպես նաև մեր համայնքներում ֆինանսավորվեն տրանսպորտային ենթակառույցները, որոնք նույնպես համալրում են այդ հաղթանակների շարքը:

Երբ մեր երկարատև խնամքի չեմպիոնները հաղթում են, խնամակալներն ու նրանց հիվանդները նույնպես հաղթում են: Սա հատկապես կարևոր է, քանի որ մենք պատրաստվում ենք 2019 թ-ին, որպեսզի՝

• Մշտական դարձնենք IHSS-ի ժամերի 7% կրճատման վերականգնումը

• Ապահովենք որակյալ խնամք՝ կիրառելով անձնակազմի վերաբերյալ մեր օրենսդրությունը և պատրաստվելով AB 1629 օրինագծի վերալիազորմանը, որը ֆինանսավորում կտրամադրի մեր Խնամքի Տներին:

• Վերացնենք Այցելության Էլեկտրոնային Հաստատման ապագա սպառնալիքները իրականություն դառնալու հավանականությունը:

Այս հաղթանակները նշանակալի են, քանի որ մենք այժմ գտնվում ենք երբևէ ամենադժվարին իրավիճակում, քանի որ դաշնային կառավարությունը փորձում է տարանջատել մեր միությունը՝ խնամակալներին կարգադրելով, թե նրանք ինչպես կարող են կամ չեն կարող վարվել իրենց աշխատավարձի հետ:

Դուք կարող եք վստահ լինել, որ մենք կշարունակենք ունենալ հզոր միություն, որն ունի հաղթանակներ տանելու պատմություն, հետևյալ կերպ՝

1) Վերահանձնառվելով մեր միությանը և այլընտրանքային եղանակներ ստեղծելով օժանդակության և ներդրումների համար:

2) Առաջին անգամ դառնալով միության անդամ և միանալով Ձեր քույրերին և եղբայրներին առավել հզոր ապագա ստեղծելու գործում:

Վերահանձնառվեք կամ արձանագրվեք հե՛նց հիմա seiu2015.org/join կայքում:

Մեր Դեմոկրատիան

Աշխատավայրում

Մեր Նախագահ Լաֆոնզա Բաթլերի Հրաժեշտի Խոսքը

Սիրելի Քույրեր և Եղբայրներ,

Ինձ համար մեծ պատիվ և արտոնություն է եղել՝ ծառայել Ձեզ, որպես Ձեր՝ SEIU Տեղական 2015 Միության Նախագահ:

Ինչպես ես արդեն հաղորդակցվել եմ Ձեզ հետ ավելի վաղ ուղարկված նամակում, ես միանշանակ կարող եմ ասել, որ սա եղել է մի ամբողջ կյանքի աշխատանք: Գրեթե 10 տարի առաջ, 2009 թ-ին, SEIU ULTCW Միության անդամներն ու աշխատակիցները ինձ ողջունեցին հուզմունքով և հույսով, այն բոլոր աղմկոտ դեպքերից հետո, որոնք տեղի էին ունեցել մեր միության, մեր համազգային միության և նահանգի կյանքում:

Այդ օրվանից մինչ այսօր մենք միասնաբար աշխատեցինք, որպեսզի իրականացնենք հիանալի հաղթանակներ խնամակալների և մեր համայնքների համար.

Պատմության մեջ ամենախոշոր աշխատավարձերի բարձրացումը մեր բոլոր սեկտորներում

Հիվանդության օրեր, արտաժամյա աշխատանքի, սպասելու ժամանակի և ճամփորդելու ժամանակի վճարումներ IHSS խնամակալների համար

Կալիֆորնիայի խնամքի տների խնամակալները հաստատել են աշխատուժի պարտադիր մակարդակ

Ուղի՝ Նվազագույն Աշխատավարձը մինչև ժամական $15 բարձրացնելու նպատակով 6 միլիոն կալիֆորնիացիների համար

Ապահովել ենք $12 միլիոն դոլարի դաշնային ֆոնդ, որպեսզի իրենց մասնագիտություններում վերապատրաստվեն ավելի քան 6,000 տնային խնամակալներ

Պաշտպանվել ենք ԱՄՆ Գերագույն Դատարանի հարձակումներից և այդ պայքարից դուրս ենք եկել առավել հզորացած

Միավորել ենք 378,000 SEIU խնամակալների ձայնը ՄԵԿ համանահանգային կազմակերպության մեջ

Եւ, չնայած սա մի ամբողջ կյանքի աշխատանք էր, սակայն ես միշտ գիտակցում էի, որ սա իմ ամբողջ կյանքի աշխատանքը չէ:

Շարունակելով իմ ուղին, ես վստահ եմ, որ այն ամենը, ինչը մենք միասնաբար ենք կառուցել, կշարունակի բարգավաճել և ծաղկել Էյփրիլ Վերեթի առաջնորդությամբ, ում մեր SEIU Տեղական 2015 Միության Գործադիր Խորհրդի անդամները միաձայն որոշեցին նշանակել որպես ժամանակավոր Նախագահ՝ սկսած 2019 թ-ի Հունվարի 1-ից: Էյփրիլը վերջին տասնյոթ տարիների ընթացքում SEIU-ի հետ միասին պայքարել է հանուն աշխատավոր մարդկանց արժանապատվության .

Լինելով մեր ներկայիս Գործադիր Փոխ-Նախագահներից մեկը, Էյփրիլը դրսևորել է նվիրվածություն և հավատարմություն արդարության հանդեպ, ինչպես նաև ցանկալի արդյունքների հասնելու գործում: Նրա առաջնորդությունը կօգնի առաջնորդել երկարատև խնամքի աշխատողների շարժումը, որպեսզի շարունակենք բարձրաձայնել մեր հոգսերն ու իրականացնել վերափոխման արդարադատության օրակարգը, որպեսզի ստեղծենք այնպիսի նահանգ և պետություն, որտեղ բոլորը կկարողանան մասնակցել, բարգավաճել և գորի դնել իրենց իրական հնարավորություններին: Մոտենալով 2018 թ-ի և այս հիանալի ճանապարհորդության ավարտին, որը մենք անցանք միասին, ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչը Դուք սովորեցրեցինք ինձ խնամակալության, զոհաբերության, կարեկցանքի և անվերջ հնարավորությունների մասին, որոնք գոյություն ունեն, երբ մենք հավատում ենք միմյանց և լինում ենք միասնական: Ինձ համար մեծ պատիվ և ընծա է եղել՝ ծառայել Ձեզ, որպես Ձեր նախագահ:

Համերաշխությամբ՝

Laphonza ButlerSEIU 2015 Միության Նախագահ

2018 = Հաղթանակների Տարի էր Խնամակալների Համար

Միայն այս տարվա ընթացքում մենք հաջողությամբ բանակցել ենք 57 պայմանագրեր, որոնք ներկայացնում են 259,301 անդամների, և, որոնց միջոցով բարելավվել են ամբողջ նահանգի խնամակալների աշխատավարձերը, նպաստներն ու աշխատանքային պայմանները:

Տնային Խնամակալության Բնագավառի Հաղթանակներն ընդգրկում են՝

• 9 IHSS պայմանագրեր, որոնք ներկայացնում են 253,534 IHSS խնամակալների: Մենք այժմ ունենք 18 մարզեր, որտեղ IHSS խնամակալները կվճարվեն նվազագույն աշխատավարձից բարձր:

• 3 Մասնավոր Գործակալությունների պայմանագրեր, որոնք ներկայացնում են 731 տնային խնամակալության աշխատողների:

Խնամքի Տների Բնագավառի Հաղթանակներն ընդգրկում են՝

• 56 Խնամքի Տների պայմանագրեր, որոնք ներկայացնում են 5,036 աշխատողների:

• Կազմակերպել ենք 134 նոր խնամքի տների աշխատողների, ովքեր միացել են Տեղական 2015 Միության ընտանիքին:

Մենք ավելի քան $1 միլիարդ դոլար Դաշնային, Նահանգային և Մարզային գումարներ ենք ավելացրել IHSS աշխատավորների գրպաններում մեր բանակցությունների միջոցով:

Սրանք պատմական նշանակություն ունեցող հաղթանակներն են և կաջակցեն հազարավորր խնամակալների, որպեսզի նրանք ունենան արժանապատիվ և հարգալից վերաբերմունք իրենց աշխատանքում, որին նրանք այնքան արժանի են: Անպայման ստուգեք Ձեր փոստարկղը և քվեարկեք, որպեսզի հաստատեք այս պայմանագրերը:

Մենք դեռևս չենք ավարտել մեր աշխատանքը: Մենք կօգտվենք այս հաղթանակներից, որպեսզի աջակցենք ամբողջ նահանգի տարածքում առաջիկա պայմանագրային քարոզարշավների ջանքերին:

Եթե Ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկություն այն մասին, թե Դուք ինչպես կարող եք ներգրավվել Ձեր պայմանագրային քարոզարշավներում կամ Ձեր պայմանագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար, խնդրում ենք զանգահարել MAC (855) 810-2015 հեռախոսահամարով կամ ուղարկել MYUNION տեքստը 97779 համարին:

Միացեք Ձեր պես այլ խնամակալներին և օգնեք մեզ հաղթանակել seiu2015.org/join կայքի միջոցով:

Join a movement for workers by workers! - seiu2015.org/join

top related