հյուսվածքներ

7
ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ

Upload: eva-berberyan

Post on 14-Feb-2017

6 views

Category:

Education


1 download

TRANSCRIPT

Page 1: հյուսվածքներ

Հյուսվածքներ

ԵՎԱ ԲԵՐԲԵՐՅԱՆ

Page 2: հյուսվածքներ

Էպիթելային հյուսվածքը Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին

, , մակերևույթը մարմնի բոլոր խոռոչները սնամեջ օրգանների և անոթների ներքին, պատերը մտնում գեղձերի

, բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

, Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից որոնք պատում , , , են մաշկի մակերևույթը բերանի խոռոչը կերակրափողը թոքաբշտիկները։ Մաշկային

, էպիթելը բազմաշերտ է և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը։ Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։

Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն ( , , ) մասնակցում է նաև գեղձերի ենթաստամոքսային գեղձ լյարդ թքագեղձ առաջացմանը։

Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։

Page 3: հյուսվածքներ

Շարակցական հյուսվածք , Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից

որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ , Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը ենթամաշկային ճարպային

, , շերտը արյունը ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության, մեջ օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված

է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն, շարակցական աճառային և ոսկրային հյուսվածքներ։

Page 4: հյուսվածքներ

Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են , , , փուխր թելավոր ամուր թելավոր ցանցանման ճարպային և

այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված

, , , բուն մաշկը ջլերը կապանները թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների

( ), միջև օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը իսկ , ցանցանմանը՝ կարմիր ոսկրածուծը փայծաղը և

ավշային հանգույցները։ Հեղուկ շարակցական հյուսվածք , են արյունը և ավիշը որոնք կազմված են միջբջջային հեղուկ

նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային , , հյուսվածքը կազմված է աճառային կլոր ձվաձև բջիջներից

. և միջբջջային նյութից գտնվում է ողերը միացնող, միջնաշերտում պատում է հոդային մակերեսները և

կատարում է հենարանային դեր։

Page 5: հյուսվածքներ

Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային, թիթեղներից որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։

, Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով մասնավորապես կալցիումի աղերով։

Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ , , , իրականացնելով հենարանային սնուցողական պաշտպանական

փոխադրող և այլ գործառույթներ։

Page 6: հյուսվածքներ

Մկանային հյուսվածք

( ) Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից մկանային բջիջ և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան

, մանրադիտակային թելիկներ որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ

զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին, օրգաններում արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն

0,1 , կազմված է մանր՝ մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ , Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է քան կմախքային

մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է 10-12 կամային կծկվող սմ երկարությամբ բազմակորիզ

, մկանաբջիջներից որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը , , , հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի դեմքի լեզվի

, կոկորդի կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց . կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք նրա

- միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։

Page 7: հյուսվածքներ

Նյարդային Հյուսվածք , Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից ուղեկից

բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և

, ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ որոնք ընկալում են նյարդային ( 1 գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար մինչև մ

) , երկարությամբ ելուստներ որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար , ելուստները կոչվում են աքսոններ որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ

, նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում , , 3-4 , բացի նեյրոնից կան նաև ուղեկից բջիջներ որոնք նեյրոնից փոքր են անգամ

40 %- կազում են կենտրոնական նյարդային համակարգի ը։ Տարիքի մեծացման , զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է իսկ նեյրոնները ընդհակառակը , պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով որ կյանքի ընթացքում , ( նեյրոնների մի մասը մահանում է իսկ նոր նեյրոններ չեն առաջանում նյարդային

) , բջիջները չեն բաժանվում ։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային պաշտպանական և սնուցողական գործառույթներ։

Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով։ Նյարդային հյուսվածքը մտնում

, , է գլխուղեղի ողնուղեղի նյարդային հանգույցների կազմության մեջ։