21-28 / / 1918 / / և ՄԱՅԻՍՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ · 2020. 5. 29. · ՄԱՅԻՍԻ 21-28 / /...

5
ՄԱՅԻՍԻ 21-28 / / 1918 Թ / / ԹԵՐԹԻ ԴԻԶԱՅՆԵՐ և ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱ ԱՂԱԲԵԿՅԱՆ PAGE 1 ՄԱՅԻՍՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ․ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՀՈՒՇԵՐ Մինչ պատերազմյան Հուշեր «Բոլոր պարագաներուն ալ թուրքերու գործելակերպը նոյնն էր, բանակցիլ և միաժամանակ պատերազմիլ իրենց կամքը լիովին պարտադրելու համար։ Թէ որքան ծանր կերպով անոնք (թուրքական ռազմական արշավանքները) կանդրադառնային միաժամանակ տեղի ունեցող հաշտութեան մեր բանակցութեանտց վրայ։ Նոյի պատմութիւնը յետագային ինձ հետ կրկնուեց երկու անգամ եւս նւյն թվիմայիսին Պաթումի մէջ եւ 1920թ․ նոյեմբերին Ալեքսանդրապոլի մէջ» ~ Ալ․ Խատիսյան, ՀIՀ առաջին արտաքին գործերի նախարար «Իսկ որքան ստորացում ամբողջ պատվիրկության համար։ Օրեր են անցնում, թյուրք պատվիրակությունը չկա ու չկա, իսկ մեր Կորլուշկայի մեջ արդեն սով է սկսվում։Ո՛չ ափ ենք իջնում, ո՛չ հետ ենք գնում։ Ափ իջնողները միայն մեր թուրք (կովկասյան թաթար) ընկերակիցներն են։ Գնում են, ամբողջ օրը մնում, երեկոյան վերադառնում ուրախ ու գոհ, ինչպես ավետյաց երկրից»: ~Լեո, գրող, Հայկական Հարցի գծով խորհրդական Բրեստ-Լիտովսկի պայմանագիր, 1918 թ․։ Կնքվել է Ռուսաստանի և Կենտրոնական տերությունների միջև 1918 թ. մայիսյան հերոսամարտերը մեր պատմության նշանավոր էջերից են: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում կասեցնելով թուրքական բանակի հարձակումը` Արևելյան Հայաստանը փրկվեց վերջնական կործանումից: Նախապատերազմյան իրավիճակը ԳՈՒՐԳԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ 1918 թվականի մարտի 3- ին Բրեստ-Լիտովսկում, Խորհրդային Ռուսաստանի և գերմանա-թուրքական խմբավորման կնքած պայմանագրով, Վ. Լենինի կառավարությունը հրաժարվեց Արևմտյան Ուկրաինայից, Արևմտյան Բելառուսիայից և Մերձբալթիկայից՝ հօգուտ Գերմանիայի, և Արևմտյան Հայաստանից՝ հօգուտ Թուրքիայի։ Թուրքերի ճնշմամբ 1918-ի ապրիլի 9ին Անդրկովկասի Սեյմը անջատվեց ԽՍՀՄ- ից՝ ճանաչելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և 1918 թվականի մարտին թուրքերի արդեն գրաված Տրապիզոնում առանձին բանակցություններ սկսեց վերջինիս հետ։ ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ Սեյմի պատվիրակության (նախագահ՝ Ակակի Չխենկելի) 12 անդամից 7-ը մուսուլման էին։ Ադրբեջանցի պատվիրակները, ընդառաջելով իրենց թուրք եղբայրների պահանջներին, կողմ էին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով նախատեսված տարածքները Թուրքիային հանձնելուն։ Սակայն Հայաստանն ու Վրաստանը դեմ արտահայտվեցին Թուրքիայի պահանջներին, ինչն էլ սկիզբ դրեց մայիսյան ճակատամարտերին։

Upload: others

Post on 04-Oct-2020

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 21-28 / / 1918 / / և ՄԱՅԻՍՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ · 2020. 5. 29. · ՄԱՅԻՍԻ 21-28 / / 1918 Թ / / ԹԵՐԹԻ ԴԻԶԱՅՆԵՐ և ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱ

ՄԱՅԻՍԻ 21-28 / / 1918 Թ / / ԹԵՐԹԻ ԴԻԶԱՅՆԵՐ և ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱ ԱՂԱԲԵԿՅԱՆ

PAGE 1

ՄԱՅԻՍՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ․ ՓԱՍՏԵՐ ԵՎ ՀՈՒՇԵՐ

Մինչ

պատերազմյան

Հուշեր

«Բոլոր պարագաներուն ալ թուրքերու

գործելակերպը նոյնն էր, բանակցիլ և

միաժամանակ պատերազմիլ իրենց կամքը

լիովին պարտադրելու համար։ Թէ որքան

ծանր կերպով անոնք (թուրքական

ռազմական արշավանքները) կանդրա—դառնային միաժամանակ տեղի ունեցող

հաշտութեան մեր բանակցութեանտց վրայ։

Նոյի պատմութիւնը յետագային ինձ հետ

կրկնուեց երկու անգամ եւս նւյն թվիմայիսին

Պաթումի մէջ եւ 1920թ․ նոյեմբերին

Ալեքսանդրապոլի մէջ»

~ Ալ․ Խատիսյան, ՀIՀ

առաջին արտաքին գործերի

նախարար

«Իսկ որքան ստորացում ամբողջ

պատվիրկության համար։ Օրեր են անց—նում, թյուրք պատվիրակությունը չկա ու

չկա, իսկ մեր Կորլուշկայի մեջ արդեն սով է

սկսվում։Ո՛չ ափ ենք իջնում, ո՛չ հետ ենք

գնում։ Ափ իջնողները միայն մեր թուրք

(կովկասյան թաթար) ընկերակիցներն են։

Գնում են, ամբողջ օրը մնում, երեկոյան

վերադառնում ուրախ ու գոհ, ինչպես

ավետյաց երկրից»:

~Լեո, գրող, Հայկական

Հարցի գծով խորհրդական

Բրեստ-Լիտովսկի պայմանագիր, 1918 թ․։ Կնքվել է Ռուսաստանի և Կենտրոնական տերությունների միջև

1918 թ. մայիսյան հերոսամարտերը մեր պատմության նշանավոր էջերից են: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում կասեցնելով թուրքական բանակի հարձակումը` Արևելյան Հայաստանը փրկվեց վերջնական կործանումից:

Նախապատերազմյան իրավիճակը

ԳՈՒՐԳԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

1918 թվականի մարտի 3- ին Բրեստ-Լիտովսկում,

Խորհրդային Ռուսաստանի և գերմանա-թուրքական

խմբավորման կնքած պայմանագրով, Վ. Լենինի

կառավարությունը հրաժարվեց Արևմտյան Ուկրաի—նայից, Արևմտյան Բելառուսիայից և Մերձբալթիկայից՝

հօգուտ Գերմանիայի, և Արևմտյան Հայաստանից՝

հօգուտ Թուրքիայի։ Թուրքերի ճնշմամբ 1918-ի

ապրիլի 9ին Անդրկովկասի Սեյմը անջատվեց ԽՍՀՄ-

ից՝ ճանաչելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և

1918 թվականի մարտին թուրքերի արդեն գրաված

Տրապիզոնում առանձին բանակցություններ սկսեց

վերջինիս հետ։

ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ

ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ

ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ

Սեյմի պատվիրակության

(նախագահ՝ Ակակի Չխենկելի) 12 անդամից

7-ը մուսուլման էին։ Ադրբեջանցի պատվի—րակները, ընդառաջելով իրենց թուրք

եղբայրների պահանջներին, կողմ էին

Բրեստ-Լիտովսկի պայմանագրով նախա—տեսված տարածքները Թուրքիային հանձ—նելուն։

Սակայն Հայաստանն ու Վրաստանը դեմ

արտահայտվեցին Թուրքիայի պահանջ—ներին, ինչն էլ սկիզբ դրեց մայիսյան

ճակատամարտերին։

Page 2: 21-28 / / 1918 / / և ՄԱՅԻՍՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ · 2020. 5. 29. · ՄԱՅԻՍԻ 21-28 / / 1918 Թ / / ԹԵՐԹԻ ԴԻԶԱՅՆԵՐ և ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱ

ՄԱՅԻՍԻ 21-28 / / 1918 Թ / / ԹԵՐԹԻ ԴԻԶԱՅՆԵՐ և ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱ ԱՂԱԲԵԿՅԱՆՂ

ՄԱՅԻՍՅԱՆ

ԺԱՄԱՆԱԿԸ

PAGE 2

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ

Բաշ-Ապարանի հերոսամարտՄԱՐԻԱ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Բաշ-Ապարանի հերոսամարտը Արևելյան

Հայաստան ներխուժած թուրքական բանակի

և հայ կամավորական ջոկատների միջև 1918

թվականի մայիսի 23-29-ի բախումն է։

Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի

վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին

Ալեքսանդրապոլ։ Թուրքական հրամանա—տարությունը Բաշ Ապարան (այժմ՝ ք.

Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով

փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել

Սարդարապատի շրջանում հակահար—ձակման անցած հայկական զորամասերի

թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ

ծրագիրը խափանելու նպատակով

հայկական հրամանատարությունը

Սարդարապատի ճակատամարտից

Դրոյի (Դրաստամատ Կանայան)

հրամանատարությամբ շտապ ուժեր է

տեղափոխել Բաշ Ապարան: :

Հերոսամարտի աշխարհազորաի կազմա—կերպումը ստանձնել էին Սեդրակ

Ջալալյանը(Սեթո) և Արսեն Տեր-

Պողոսյանը: Մայիսի 24-ին զորաջոկատը

մտել է Ալի Քուչակ՝ դեպի Բաշ Ապարան

արշավող թուրքերին դիմակայելու համար:

Մայիսի 29-ին Բաշ Ապարանում

ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և

ոչնչացվել ծանր հրետանին:

Բաշ- Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթող։

Կառուցվել է 1979 թ. ին

Մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:

Մայիսի 23-29, 1918 թ․

Բաշ-Ապարանը՝ հերոսների

աչքերով Մամիկոն Իսահակի Տեր-Սարգսյան

Մամիկոնը է 6-րդ հրաձգային գնդի հրամանատարն էր։ Իր

‹‹Հիշողություններ 1917-1920թթ.›› հուշատետրի մի դրվագում

ներկայացնում է ներկայացնում է 6-րդ գնդի երթն Իգդիր–Էջմիածին–

Աշտարակ–Ապարան ուղղությամբ:

«… Ըստ ընդունած որոշման, թշնամուն պետք է թույլ տայինք

մոտենալու մեզ մինչև 150-200 քայլ և նոր միայն, հատուկ ազդանշանով

և նախօրոք հրացաններին դրված նշանացույցերով, 160-170 հրացանից

և երկու ծանր գնդացիրներից հանկարծակի կրակ թափեինք թշնամու

գլխին: Հասավ ժամը: Վաշտի հանկարծակի կրակը տեղում մեխեց

թշնամուն… Առաջին վաշտերն իրար խառնվեցին, հետո խառնված

մասսան, դեմ առնելով իրենց իսկ տրանսպորտին, մեծ զոհեր կրելով,

դուրս եկավ խճուղուց աջ և ձախ: Այս խառնաշփոթությունը

հնարավորություն տվեց մեզ անընդհատ շարունակելու կրակը, իսկ

թշնամուն արգելեց շտապ բացազատվել և հանել կրակի տակից իրենց

զորաբաժինները»

«Ելի՛ր դաշնակ, Դրո՜»

Բաշ-Ապարանի հերոսամարտում անփո—խարինելի դեր ուներ 1884 թ․-ին Իգրիդում

ծնված հրամանատար Դրաստամարտ

Կանայանը։ Հերոսամարտի օրերին, նրա

գլխավորությամբ հայկական ուժերը

պարտության են մատնել թուրքական շուրջ

13.000-անոց բանակին և կասեցրել Ապարանի

կողմից նրանց մուտքը Արարատյան դաշտ:

Դրոն մեծ դեր է կատարել ՀՀ զինված ուժերի

կազմավորման և ամրապնդման մեջ։

Գլխավորել է հայկական զորամասերը հայ-

վրացական պատերազմի ժամանակ, նպաստել

Զանգեզուրի ազատագրմանը։ Դրոն

անդամակցել է Հայ Յեղափոխական

Դաշնակցությանը

1920 թ աշնանը նշանակվել է ՀIՀ վերջին ռազմական նախարարը և ձեռնամուխ եղել

հայկական բանակի կազմավորմանը։։ Կարմիր

բանակի կողմից Հայաստանի Առաջին Հանրապետությունը ռազմակալելուց հետո

Դրոն՝ կառավարել է Հայաստանը 1920 թ-ի

դեկտեմբերի 2-ից մինչև Հայաստան կժամաներ

Հայհեղկոմը;

Չնայած, որ Դրոն աջակցում էր խորհրդային

ուժերին, հայ բոլշևիկների բռանական

գործելակերպը ժողովրդի դեմ հանգեցրին Դրոյի ընդդիմությանը։ 1921 թ հունվարին

Դրոն աքսորվեց Մոսկվա, իսկ 1956 թ․-ին

մահացավ Բոստոնում։

Դրոն և զինակից, օգնական Խեչոն։

1918 թվական

Page 3: 21-28 / / 1918 / / և ՄԱՅԻՍՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ · 2020. 5. 29. · ՄԱՅԻՍԻ 21-28 / / 1918 Թ / / ԹԵՐԹԻ ԴԻԶԱՅՆԵՐ և ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱ

ՄԱՅԻՍԻ 21-28 / / 1918 Թ / / ԹԵՐԹԻ ԴԻԶԱՅՆԵՐ և ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱ ԱՂԱԲԵԿՅԱՆՂ

ՄԱՅԻՍՅԱՆ

ԺԱՄԱՆԱԿԸ

PAGE 3

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ Մայիսի 21-29, 1918թ

ՀՈՒՇԵՐ, ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուշեր

մարտիկներից

«Մեզնից շատերը, ինչպես զինվորներն ու

գյուղացիները, չգիտեին, թե ինչ է պատահել:

Մենք անցնում էինք Ղուրդուղուլիի շրջանի

գյուղերի միջով, և գյուղացիները,

բնականաբար տագնապած և երկյուղած,

հարցնում էին մեգ. «Ի՞նչ է պատահեի ո՞ւր եք

գնում»: «Երևի պատերազմը վերսկսում է»,-

պատասխանում էինք մենք: Նրանք մեր

հետևից գաղթում էին' ո'վ ինչպես կարող էր'

դեպի էջմիածին, Երևան' թողնելով իրենց

օջախն ու ինչքը: Գիշերվա ժամը 3-ին մենք

արդեն Սարդարապատ կայարանում էինք:

Այստեղ երկաթուղայիններից ու մեր բարձր

հրամանատարությունից իմացանք, որ

թուրքերը դավադրորեն խախտել են

զինադադարը, անսպասելիորեն անցել են

Ախուրյան գետը և մայիսի 15-ի ւուսաբացին

հարձակվել Ալեքսանդրապոլի վրա ու գրավեւ

այն: Ալեքսանդրապոլի մեր զորքերը,

անակնկալի գալով, չեն կարողացել լուրջ

դիմադրություն ցույց տալ, իրենց

հրամանատարների հետ թողել են քաղաքը ու

նահանջել դեպի Ղարաքիլիսա' բաց ա

անպաշտպան թողնելով Երևանի ճակատը:»

~Գևորգ Սարգսյան

«…Մայիսի 22-ի առավոտյան արդեն

դիրքավորվել էինք ու չէինք հավատում, որ

թուրքը մեզանից մի քանի մետրի վրա է:

Առավոտյան սկսվեց կռիվը: Այդ օրը մեր

թնդանոթաձիգը զոհվեց: Այդ օրը մեր խմբին

միացավ նաև «Ղաչաղ» Մելքուշը` իր հեծյալ

խմբով... Մեր թնդանոթներն սկսեցին

ռմբակոծել թշնամու դիրքերը և շարքից

հանեցին նրանց թնդանոթները: Թուրքերին

Սարդարապատում ջարդելուց և փախուստի

մատնելուց հետո նրանք հետապնդում են

թշնամուն Արաքս կայարանից մինչև

Մաստարա: Ուժերի լարման դեպքում

հնարավոր է հասնել նույնիսկ անհնարինին:»

~Հմայակ Խաչատրյան

Հերոսամարտի

նշանակությունը

1918․ թ. Մայիսյան հերոսամարտերը

բախտորոշ նշանակություն ունեցան հայ

ժողովրդի կյանքում: Այս ճակատամարտերում

կազմավորված հայկական զորամասերը և

աշխարհազորայինները դիմակայեցին

քանակապես գերազանցող թուրքական

կանոնավոր բանակին' մեկ անգամ ևս

հաստատելով այն փաստը, որ

կազմակերպված և հերոսական պայքարի

արդյունքում հնարավոր է հասնել

հաղթանակի:

ՍԻԼՎԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

1918 թվականի մայիսի 21-ին թուրքական

զորքը գրավում է Սարդարապատ կայարանն

ու գյուղը' անմիջական սպառնալիք ստեղծելով

Երևանի համար: Հայկական զորամասերը,

որոնք ամբողջ Արևմտյան Հայաստանը և

Կարսի մարզը, գրեթե առանց դիմադրության,

թողել էին հակառակորդին, այլևս նահանջելու

տեղ չունեին: Նրանք կա'մ պետք է

օրհասական մարտի բռնվեին՝ հաղթելու

վճռականությամբ, կա'մ հանձնեին թշնամուն

իրենց պատմական հայրենիքի վերջին

հողակտորը: Նույն օրը հայերն իրենց

գոյության, արժանապատվության և

ազատության համար մարտի ելան՝ անցնելով

հակահարձակման և հերոսական մարտերում

ապահովելով պատմական հաղթանակը:

Մայիսի 22–29-ը ընկած

ժամանակահատվածում Սարդարապատում

ընթացող ինքնապաշտպանության

կազմակերպումը հանձնարարվել է Երևանյան

խմբի զորահրամանատար Մովսես

Սիլիկյանին`Թովմաս Նազարբեկյանի կողմից:

Սարդարապատի ուղղությամբ հարձակվող

թուրքական զորքին դիմակայելու համար,

Սարդարապատի ուղղությունը վստահվում է

Դանիել Բեկ-Փիրումյանին: Արամ

Մանուկյանին վստահվել է Երևանի թիկունքի

պաշտպանությունը:

Սարդարապատը մեր ժողովրդի միաբանության հաղթանակն էր, բանակի և հասարակության բոլոր խավերի հաղթանակը:

Հաղթանակը վճռական դեր խաղաց Արևելյան

Հայաստանի դեմ թուրքական զորքերի

արշավանքի մասնակի ձախողման և մյուս

ճակատներում հերոսական պաշտպանության

գործում։

Գևորգ Ե Ամենայն Հայոց կաթողիկոսի հրամանով, զարկել են Սուրբ էջմիածնի և շրջակայքի Եկեղեցիների գանգերը, և զանգերի մեջ լսվում էր աղոթքը Հայաստանի փրկության համար:

Page 4: 21-28 / / 1918 / / և ՄԱՅԻՍՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ · 2020. 5. 29. · ՄԱՅԻՍԻ 21-28 / / 1918 Թ / / ԹԵՐԹԻ ԴԻԶԱՅՆԵՐ և ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱ

ՄԱՅԻՍԻ 21-28 / / 1918 Թ / / ԹԵՐԹԻ ԴԻԶԱՅՆԵՐ և ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱ ԱՂԱԲԵԿՅԱՆՂ

ՄԱՅԻՍՅԱՆ

ԺԱՄԱՆԱԿԸ

PAGE 4

Հայրենիքի պաշտպանությունը

համաժողովրդական բնույթ էր կրում: Ոտքի էր

կանգնել ողջ հայ ժողովուրդը: Այս կենաց ու

մահու կռվում իր արժանի տեղն ուներ նաև

Թափադիպա (այժմ Հայկավան) 1 գյուղի

բնակչությունը, որի համախմբված և

միասնական պայքարը առկա է Հայկազուն

Եփրեմյանի հուշերում: Գյուղացիները

բաժանվում են դասակների, ընտրում են

հրամանատարներ (Սաղաթել Հայրապետյան,

Սրապիոն Գրիգորյան, Վահան Կարապետյան)

և դիրքավորվում են հետևյալ կերպ. «Մի

պոստը գտնվում էր կամուրջի ականջին, մեկը`

Զաքոյի առվին, մյուսը` Քյարամի բաղի մոտ»:

Երբ թուրքերը հարձակվում են

Սարդարապատի վրա, սամաղարցիները

համախմբվում են իրենց համագյուղացի

Սարգիս Սարգսյանի շուրջ, կազմում 60

հոգուց բաղկացած մի ջոկատ և երդվում, որ

տուն չեն դառնա, մինչև չհաղթեն թշնամուն:

Սարդարապատի ճակատամարտում իրենց

անգնահատելի մասնակցությունն են բերել

նաև բժիշկները, սանիտարները: Նրանք եղել

են առաջավոր դիրքերում, զինվորների կողքին:

Այս նույն առաքելությամբ էր Սարդարապատի

կռվին մասնակցում Քրիստափոր Նիկոլայի

Փիրումովը:

Նա ևս ուշագրավ հուշեր է գրել

Սարդարապատի ճակատամարտի

մասին: Ըստ այդմ` բուժկետը

ռազմական գործողությունների վայրից

հեռու էր` «Սարդարապատի աշտարակի

շրջանում»: Բժիշկներն ու բուժքույրերը

միշտ եղել են առաջավոր դիրքերում և

կազմակերպել են առաջին

բուժօգնություն, որը մեծ մասամբ

վիրաբուժական բնույթի էր:

Կամավորական ջոկատները Ղարաքիլիսայի ճակամարտաից առաջ․ 1918 թ․

մայիս

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ

ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ

ՀԵՐՈՍԱՄԱՐՏ Մայիսի 25-30, 1918 թ. ԼԻԼԻԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

1918 թ.-ի մայիսին Ղարաքիլիսայում հերոսական ճակատամարտը

ողբերգական ավարտ ունեցավ: Բայց հենց Ղարաքիլիսայի

ճակատամարտի մասին էր, որ թուրք զորահրամանատար Վեհիբ

փաշան օրեր անց ասաց. «Այս պատերազմում Դարդանելից հետո

Ղարաքիլիսան ամենալուրջ ճակատամարտն էր, որին ես

մասնակցեցի: Ղարաքիլիսայի մոտ հայերը ապացուցեցին, որ

կարող են աշխարհի ամենալավ զինվորները լինել»: Անցյալ

դարասկզբի հայ քաղաքական, մշակութային գործիչներից մեկը`

Ավետիս Ահարոնյանը, Ղարաքիլիսայի ճակատամարտն անվանեց

XX դարի Ավարայր:

Ղարաքիլիսա․ Դեպքեր ու դեմքեր

Թուրքական բանակի երրորդ մասի խնդիրն էր

Լոռու վրայով շարժվել հյուսիս և գրավել

Թիֆլիսը, որի նվաճումը հայությանը կհասցներ

անուղղելի հետևանքներ: Թիֆլիսում և

շրջակայքում էր կենտրոնացած Անդրկովկասի

հայության շուրջ կեսը, բացի այդ, Թիֆլիսում

էր գտնվում հայոց քաղաքական, մշակութային

միտքը:

Մայիսի 22-ին Կորպուսի սպայակույտը

Դիլիջանում ժողով է հրավիրում եւ սկսում

համոզել Նազարբեկյանին գնալ Ղարաքիլիսա

ու հանձնվել թուրքերին: 4-րդ մարտկոցի

հրամանատար, կապիտան Գուրգեն Տեր-

Մովսիսյանը հայտարարում է, որ ինքը

հրաժարվում է ենթարկվել այդ հրամանին։

«Ես չեմ հնազանդի այդ որոշման։ Դա

դավաճանություն է։ Ոչ ոք իրավունք ունի

այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես

իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ

ճակատ՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու

արյուն ունի իր երակներում՝ թող իմ հետեւից

գա»։

Նշվում է, որ ըմբոստացած կապիտանին է

միանում պորուչիկ Գարեգին Տեր-

Հարությունյանը՝ Նժդեհը…

Մի քանի օր Ղարաքիլիսայի բնակչությունը

դաժան սովի ու զենքի պակասի

պայմաններում դիմագրավում էր

թուրքերին, մինչև մայիսի 24-ին իր զորքով

վրա հասավ Գարեգին Նժդեհը։ Լոռեցու

համար Նժդեհը փրկիչ էր, ու մարդիկ

հավատացին նրան։

Page 5: 21-28 / / 1918 / / և ՄԱՅԻՍՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ · 2020. 5. 29. · ՄԱՅԻՍԻ 21-28 / / 1918 Թ / / ԹԵՐԹԻ ԴԻԶԱՅՆԵՐ և ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱ

ՄԱՅԻՍԻ 21-28 / / 1918 Թ / / ԹԵՐԹԻ ԴԻԶԱՅՆԵՐ և ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՄԱՐԻԱ ԱՂԱԲԵԿՅԱՆՂ

ՄԱՅԻՍՅԱՆ

ԺԱՄԱՆԱԿԸ

PAGE 5

ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ

Նժդեհի Հուշերից

Նժդեհը գրում է․ «Ստանալով այդ հրամանագիրը՝ զորամասս

կենտրոնացավ հայոց եկեղեցու բակում: Վայրկյանների ընթացքում

տարածվեց Ղարաքիլիսա վերադառնալու լուրը, և եկեղեցու շուրջը

խռնվեց ժողովուրդը: Եկել էին ճամփու դնել մեզ: Սպայակույտի

համհարզը կարդաց Երևանից ստացված հեռախոսագիրը՝

Սարդարապատում հայ զենքի ունեցած հաջողության մասին:

Քիչ անց՝ հայտնվեց Զորավար Նազարբեկյանը, խոր հուզումով

հաղորդեց ազգի պահանջը՝ երեք օր ժամանակ տալ Երևանին, որ

կարողանա հաշտություն կնքել թուրք հրամանատարության հետ, ապա

մի քանի խոսքով օրհնեց մեր զորքին: Գնալով հուզումը կխորանար:

Եկեղեցում վաղուց էր սկսվել ժամերգությունը- զանգերի ղողանջը,

միացած երգեցողության, տխրորեն կարձագանքեր հեռուները:

Պետք էր երկու խոսք ասել մեկնելու պատրաստ զորամասին, և

հատկապես ժողովրդին:

Դեռ խոսքս չեի վերջացրել, երբ հայացքս հանդիպեց ծերունի

զորավարի հայացքին- արցունք կար նրա աչքերի մեջ: Լալի՛ս էին, լալիս

էին բոլորը: Ինձ էլ խեղդել սկսեց արցունքը.... կամավորները բռնեցին

դեպի Ղարաքիլիսա երկարող ճամփան»։

Չնայած պարտությանը եւ նահանջին՝ Ղարաքիլիսայի

հերոսամարտը անգնահատելի նշանակություն է ունենում

Հայաստանի համար։ Գարեգին Նժդեհը հետագայում գրում է, որ

«առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ թե օրվա Խ.

Հայաստանը, այլեւ այդ երկրամասի վրա այսօր ապրող հայություն

չէինք ունենա։ Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականը փրկեց գլխովին

ոչնչացումից Արարատյան հայությունը եւ հիմքը դրեց Հայկական

պետության»։

Ի վերջո, այս ճակատամարտե մեծ նշանակություն ունեցավ, քանի

որ թուրքերը մեծ կորուստներ կրեցին և այլևս չշարունակեցին

հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ, այլ փոխեցին

ուղղությունը դեպի Շուլավեր-Թիֆլիս:

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ․ ԽԱՉԲԱՌ

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

2. Բացի Նժդեհից, ո՞ր կապիտաններ հայտնի Ղարաքիլիսայում

3. Հաղթանակի դեպքում ու՞ր էին շարժվելու թուրքերը

5. Ո՞ր թվականին է տեղի ունեցել Սարդարապատի հերոսամարտը,

19..

7. Հաղթանա՞կ, թե պարտություն տարան Հայերը Ղարաքիլիսայում

10. Ի՞նչ արդյունք ունեցավ Սարդարապատը

ՈՒՂՂԱՀԱՅԱՑ

1.Ու՞մ է հանձնարարվել Սարդարապատում ընթացող

ինքնապաշտպանության կազմակերպումը

4. Ո՞ր ճակատամարտն էր ամենավերջինը

6. Ո՞վ էր ստանձնել Բաշ-Ապարանի ճակատի հրամանատարությւոնը

8. Ո՞ր քաղաքի շրջափակումը կասեցրեց Բաշ- Ապարանի

հերոսամարտը

9. Ապարանի հերոսամարտի աշխարհազորը կազմակերպել էին

Արսեն Տեր-Պողոսյանը և ․․․․-ն