ջրիմուռներ123

11
ՋՋՋՋՋՋՋՋՋՋ

Upload: anushiknikoghosyan

Post on 25-Jun-2015

270 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: ջրիմուռներ123

Ջրիմուռներ

Page 2: ջրիմուռներ123

Ջրիմուռները պատկանում են ստորակարգ, ինքնասուն ջրային բույսերի խմբին. պարունակում են քլորոֆիլ և այլ գունակներ՝ կարոտին (A -նախավիտամին), քսանտոֆիլներ, բիլիպրոտեիդներ և այլն: Լուսասինթեզի միջոցով սինթեզում են օրգանական նյութեր: Միաբջիջ գաղութային կամ բազմաբջիջ օրգանիզմներ են: 

Page 3: ջրիմուռներ123

Մարմինը՝ թալոմը, զուրկ է արմատից, ցողունից ու տերևներից: Երկարությունը տատանվում է մի քանի միկրոնից մինչև 60 մ (ծովային գորշ ջրիմուռ): 

Պարզագույն (կապտականաչ) ջրիմուռների բջիջները զուրկ են ձևավորված կորիզներից և քրոմատոֆորներից, որոշ տեսակներ բազմակորիզ են: 

Page 4: ջրիմուռներ123

Ջրիմուռների բջջաթաղանթը կազմված է թաղանթանյութից, պեկտինային նյութերից և այլն: Պաշարանյութերից են օսլան, գլիկոգենը, բազմաշաքարները, հազվադեպ՝ յուղերը: Ջրիմուռների որոշ տեսակներ շարժվում են, սողում, որի մեխանիզմը դեռևս վերջնականապես պարզված չէ: Մտրակներ ունեցող տեսակները նման են մտրակավորներին (նախակենդանիներ), սակայն դրանցից տարբերվում են քլորոֆիլի և քրոմատոֆորների առկայությամբ:

Page 5: ջրիմուռներ123

Բազմաբջիջ ջրիմուռները լինում են թելաձև, գնդաձև, թիթեղնաձև: Խոշոր հատակային ձևերն ունեն ամրացման օրգաններ՝ ռիզոիդներ (մեկ կամ մի քանի բջիջներից կազմված թելաձև գոյացություններ): 

Ջրիմուռները բազմանում են վեգետատիվ (մարմնի հատվածավորման), ակինետների, պալարիկների միջոցով, անսեռ (զոոսպորներով կամ անշարժ ապլանասպորներով) և սեռական ճանապարհներով: Ջրիմուռները դասակարգվում են 10 բաժնի՝ կապտականաչ, պիրոֆիտային, դեղնականաչ, գորշ, կարմիր, կանաչ, էվգլենային, խարային, դիատոմային: 

Page 6: ջրիմուռներ123

Ջրիմուռներից (հավանաբար՝ կանաչ)  են սկիզբ առել ցամաքային բույսերը: Գոյություն ունեն ջրիմուռների մի շարք էկոլոգիական համակեցություններ, որոնք միավորվում են 2 մեծ խմբերում՝ ջրում (մինչև 200 մ խորություններում) և ջրից դուրս (հողում, ծառերի վրա, խոնավ տեղերում) ապրողներ: Մանր, ազատ լողացող ջրիմուռները մտնում են պլանկտոնի կազմի մեջ և, մեծ չափերով բազմանալով, առաջացնում են «ջրի ծաղկում» (գունավորում): Բենթոսի կազմի մեջ մտնող ջրիմուռներն ամրանում են ջրի հատակին կամ այլ ջրիմուռների:

Page 7: ջրիմուռներ123

Որոշ ջրիմուռներ համակեցություն են կազմում սնկերի, քարաքոսերի և կենդանիների հետ. կան մակաբույծ տեսակներ (որոշ կարմիր ջրիմուռներ): Նրանք օրգանական նյութի հիմնական արտադրողներն են ջրային միջավայրում (երկրագնդի օրգանական նյութի 80 %-ը ստեղծում են ջրիմուռները և մյուս ջրային բույսերը):

Page 8: ջրիմուռներ123

Ջրիմուռները կեր են բոլոր ջրային կենդանիների համար: Մասնակցում են բուժիչ ցեխերի առաջացմանը: Որոշ տեսակներ (օրինակ՝ ծովակաղամբը) օգտագործվում են սննդի մեջ: Կան նաև կերազանգվածի, ագարի, սոսնձի, յոդի և այլ նյութերի ստացման համար որպես հումք ծառայող ջրիմուռներ: Առանձին ջրիմուռներ (օրինակ՝ քլորելան) փորձարկվում են որպես տիեզերանավերում նյութերի շրջանառությունն ապահովող կենսահամալիրների բաղադրիչներ: Գյուղատնտեսության մեջ օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութեր (ազոտ, ֆոսֆոր, կալիում, միկրոտարրեր) ստանալու համար: Կիրառվում են նաև ջրավազանների կանաչապատման համար և սենյակային աքվարիումներում: 

Page 9: ջրիմուռներ123
Page 10: ջրիմուռներ123

ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ ԱՆՈՒՇԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՄԻՋԻՆ-ԴՊՐՈՑ 7-3 ԴԱՍ.

Page 11: ջրիմուռներ123

Վերջ