ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … rep_2015-1_arm.pdf ·...

23
Հաստատված է ՀՏԶՀ-ի Խորհրդի կողմից 2015թ. օգոստոսի ”13”-ին ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ գործունեության վերաբերյալ 2015թ. I կիսամյակում ԵՐԵՎԱՆ

Upload: others

Post on 22-Jan-2020

20 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

Հաստատված է ՀՏԶՀ-ի Խորհրդի կողմից 2015թ. օգոստոսի ”13”-ին

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

գործունեության վերաբերյալ

2015թ. I կիսամյակում

ԵՐԵՎԱՆ

Page 2: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

I ԱՄՓՈՓԱԳԻՐ 3

II. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 6

2.1 ՍՆՏԶ Ծրագրի Բաղադրիչ 1. Միկրոծրագրերի նախապատրաստում 6

2.3 Միկրոծրագրերի հայտերի փորձաքննություն 8

2.4 Ծրագրերի հաստատում 10

2.5 Գնումներ 10

2.6 Միկրոծրագրերի իրականացում 12

2.7 ՈՒսուցում և մասնագիտական օժանդակություն 12

III. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 15

IV. ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԵՐՔՈ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 16

V. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՅԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 17

VI. ԳՈՐԾԱԴԻՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 18

VII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 18

Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն ըստ մարզերի (1 աղյուսակ)

Հավելված 2. ՍՆՏԶ-ի ծախսերի հաշվետվությունը 2015թ. հունիսի 30-ի դրությամբ

Հավելված 3. ՀՍՆՀ III -ի` հաշվետու կիսամյակի ընթացքում կատարված ծախսերը և 2015թ.հունիսի 30-ի դրությամբ հանրագումային ծախսերը

Ուշադրություն. Հաշվետվության մեջ “Համայնք” տերմինը գործածվում է

որպես հիմնադրամի Ղեկավար ձեռնարկով սահմանված հասկացություն, որը միշտ չէ, որ համընկնում է վարչատարածքային սահմանման հետ:

G:\QReport_\ATDF\SILD Project\2015-I\SILD Rep_2015-1.docx

Page 3: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

3

3

I ԱՄՓՈՓԱԳԻՐ

Հաշվետվության մեջ ընդգրկված է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր գրասենյակի գործունեությունը 2015թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը` հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի (ՀԲ)` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) վարկային միջոցների ֆինանսավորմամբ իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) Ծրագրի շրջանակներում:

! Սա Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեության վերաբերյալ առաջին հաշվետվությունն է, ուստի հակիրճ անդրադարձ կկատարվի հիմնադրամի ստեղծմանը և ՍՆՏԶ Ծրագրին, նաև յուրաքանչյուր պարագրաֆում ամփոփ կներկայացվեն համապատասխան ընթացակարգերը:

ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի №1521-Ն որոշման համաձայն Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը վերակազմավորվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, որին վերապահվել է ՍՆՏԶ Ծրագրի իրականացումը: Ծրագիրը հաստատվել է 2015 թվականի մարտի 13-ին` 42.93 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որից 30 մլն ԱՄՆ դոլարը ՎԶՄԲ-ի վարկային միջոցներն են, 11.01 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ կառավարության համաֆինանսավորումը և 1.92 մլն ԱՄՆ դոլարը` համայնքների ներդրումները:

ՍՆՏԶ Ծրագրի ընթացակարգերը և հասցեականության մեխանիզմը լրամշակվել են, որպեսզի այն առավել արդյունավետ աջակցի առավել կարիքավոր համայնքներին, իրականացնի առաջնահերթ ենթակառուցվածքային ծրագրեր և օժանդակի տեղական սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված միջհամայնքային փոխհամագոր-ծակցությանը: Ծրագիրը պահպանելու է նախորդ Ծրագրում` ՀՍՆՀ-ում ընդունված պահանջարկի առկայությամբ պայմանավորված մոտեցումը և համայնքների ուղղակի ներգրավումը ծրագրերի նախագծման, հաստատման և աշխատանքների իրականացման մեջ: ՍՆՏԶ Ծրագիրն ունի երեք բաղադրիչներ.

Բաղադրիչ 1. Օժանդակություն սոցիալ-տնտեսական զարգացմանը և կարողությունների զարգացմանը տեղական մակարդակով: Այս բաղադրիչի ներքո կիրականացվեն անապահով համայնքների առաջնային կարիքների բավարարմանը միտված միկրոծրագրեր, որոնք կընտրվեն երկփուլ ռազմավարությամբ. առաջին փուլում կորոշվեն մարզերին հատկացվող գումարների չափերը, իսկ երկրորդ փուլում` պրոֆիլավորման և քարտեզագրման միջոցով կբացահայտվեն կարիքավոր համայնքները, ընդ որում վարկային միջոցների 40-60 տոկոսը կհատկացվի առավել խոցելի խմբերի համայնքներին և 20 տոկոսից ոչ ավելին` պակաս խոցելի խմբերի համայնքներին: Այս բաղադրիչի ներքո կֆինանսավորվի մոտ 120 միկրոծրագիր, ընդգրկելով կրթօջախների (մանկապարտեզներ, տարրական, միջնակարգ և հատուկ դպրոցներ) վերականգնումը, առողջապահությունը (առաջնային առողջապահական հաստատություններ), համայնքա-յին կենտրոնները, ջրամատակարարման և կոյուղու համակարգերը և այլն: Նախատես-ված է նաև կահույքով և սարքավորումներով ապահովել հիմնականում վերանորոգված ենթակառուցվածքները՝ դպրոցներ, մանկապարտեզներ և համայնքային կենտրոններ: Այս բաղադրիչի շրջանակներում համայնքների ավագանիների, դպրոցական խորհուրդների, և ծրագիրը իրականացնող կոմիտեների կարողությունների զարգացման համար կձեռնարկվի ուսուցում` ներդրումների արդյունավետ պլանավորման, իրականացման և պահպանման գծով: Տեղական ինստիտուցիոնալ և ֆինանսական կարողությունների հետագա զարգացման համար, հիմնական շահառուները (այսինքն` տեղական իշխանությունների պաշտոնյաները, ավագանիների անդամները, համայնքի ղեկավարները և այլն) կվերապատրաստվեն հետևյալ ոլորտներում` ֆինանսների կառավարում, բյուջետավորում և ակտիվների կառավարում, և այլն:

Page 4: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

4

4

Բաղադրիչ 2. Օժանդակություն միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացումների նախաձեռնություններին: Միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացման նորարարական նախաձեռնությունների ֆինանսավորման շնորհիվ այս բաղադրիչը կօժանդակի տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման անհամաչափությունների նվազեցման և ներդաշնակ տարածքային զարգացման խթանման Հայաստանի` 2012-2015թթ. զարգացման ռազմավարությանը: Բաղադրիչը փոխկապակցված է համայնքների խոշորացմանն ուղղված տարածքային զարգացման բարեփոխումների հետ: Այս բաղադրիչի ներքո կիրականացվեն շուրջ 30 ենթածրագրեր` ուղղված մի քանի համայնքներում սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքի և համապատասխան ծառայությունների զարգացմանը, եկամտաբեր տնտեսական գործունեությանը աջակցելուն, անհրաժեշտ մարդկային ռեսուրսների զարգացմանը, շրջակա միջավայրի բարելավմանը: Նաև` այս բաղադրիչի շրջանակներում համայնքների ավագանիների, ծրագրի նախաձեռնող խմբերի, համայնքների միությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացման նպատակով կձեռնարկվի ուսուցում` ներդրումների արդյունավետ պլանավորման, իրականացման և պահպանման գծով, ինչպես նաև ենթածրագրերի նախապատրաստման, իրականացման և պահպանման գործընթացների գծով:

Բաղադրիչ 3. ՀՍՆՀ-ի ինստիտուցիոնալ ուժեղացում և ծրագրի կառավարում: Այս բաղադրիչով կֆինանսավորվեն ծրագրի կառավարման և գործառնական ծախսերը, նաև` ՀՏԶՀ-ի ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստող գործողություններ, մասնավորապես` նոր գործիքների և մոտեցումների մշակում, ընթացակարգերի և ֆինանսների կառավարման բարելավում, աշխատակիցների կարողությունների զարգացում և այլն:

* * *

Ստորև ամփոփ կներկայացվեն 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեության արդյունքները:

Հայտեր. Հաշվետու կիսամյակում ՍՆՏԶ-ի 1-ին բաղադրիչի ներքո հիմնադրամն ութ մարզերի շահառու համայնքներից ստացել է միկրոծրագրերի իրականացման 11 հայտեր, որոնք համաձայն ընթացակարգերի անցել են խթանման և նախնական փորձաքննության փուլերով, հայտատու համայնքներում կայացել են համայնքային ընդհանուր ժողովներ, ընտրվել են Ծրագրերի իրականացման կոմիտեներ: Ներկայումս բոլոր հայտերը գտնվում են վերջնական փորձաքննության փուլում, և դրանց համար պատվիրվել են նախագծեր, բացառությամբ մի համայնքի, որը ներկայացրել է հիմնադրամի համար ընդունելի նախագիծ:

Համաձայնագրեր. Միկրոծրագրերի համայնքների հետ կնքվել են 11 նախնական համաձայնագրեր` 1.68 մլրդ դրամ ընդհանուր գումարով (համարժեք 3.53 մլն ԱՄՆ դոլարին):

Պայմանագրեր. Շենքերի և շինությունների նախագծային աշխատանքների և հեղինակային հսկողության իրականացման համար կնքվել են 6 պայմանագրեր համապատասխան լիցենզավորում և աշխատանքային փորձ ունեցող կազմակերպու-թյունների հետ` 77.64 միլիոն դրամ ընդհանուր գումարով (համարժեք շուրջ 164.1 հազար ԱՄՆ դոլարին): Եվս մի պայմանագիր կնքվել է շենքերի կայունության, օդափոխության, հոսանքի և ջրի մատակարարման և դրենաժի համակարգերի փորձաքննության համար` 5.75 միլիոն դրամ գումարով (համարժեք շուրջ 12.1 հազար ԱՄՆ դոլարին):

Ստացված գումարներ. Հաշվետու կիսամյակի ընթացքում ՍՆՏԶ Ծրագրի վարկային միջոցների հատուկ հաշիվը չի օգտագործվել, քանի որ մինչև վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելը Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ռետրոակտիվ եղանակով` միայն կառավարության համաֆինանսավորման միջոցների հաշվին: ՍՆՏԶ Ծրագրի համաֆինանսավորման գծով առաջին կիսամյակի համար

Page 5: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

5

5

ստացվել է պետբյուջեով նախատեսված 209.2 մլն դրամ հատկացումը (համարժեք 436.2 հազար ԱՄՆ դոլարին): ՀՍՆՀ-ի վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման նպատակով նախապատրաստական աշխատանքների իրականացման համար հատկացված Շվեյցարական զարգացման գործակալության (SDC) դրամաշնորհի միջոցներից ստացվել է 230 հազար շվեյցարական ֆրանկ (համարժեք մոտ 111.2 միլիոն դրամին դրամին կամ 234,6 հազար ԱՄն դոլարին): Մի ծրագրի համար ստացվել է ներդրում 2.92 մլն դրամ գումարով (համարժեք 6,173 ԱՄՆ դոլարին):

Ծախսված գումարներ. Տարածքային զարգացման հիմնադրամի ընդհանուր ծախսը 2015թ. 1-ին կիսամյակում կազմել է շուրջ 115.6 մլն դրամ (կամ 242,586 ԱՄՆ դոլար)` հավասարաչափ վարկային միջոցներից և ՀՀ Կառավարության համաֆինանսավորման գծով ստացված միջոցներից, 57.8-ական մլն դրամ (համարժեք 121.3 հազար ԱՄՆ դոլարին): Շվեյցարական դրամաշնորհի կիսամյակային ծախսը կազմել է 129.1 հազար շվեյցարական ֆրանկ (համարժեք 64,53 միլիոն դրամին կամ 135,5 հազար ԱՄն դոլարին):

ՀՍՆՀ III Ծրագիր. Հաշվետու կիսամյակում ՀՍՆՀ III-ի շրջանակներում կատարվել են ծախսեր 374 մլն դրամ (կամ 787,3 հազար ԱՄՆ դոլար) հանրագումարով, որից 279 մլն դրամ (կամ 587.1 հազար ԱՄՆ դոլար)` 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման միջոցներից, 74.2 մլն դրամ (կամ 156.3 հազար ԱՄՆ դոլար)` ՀՀ կառավարության համաֆինանսավոր-ման գումարներից, 20.9 մլն դրամ (կամ մոտ 44 հազար ԱՄՆ դոլար)` համայնքային ներդրումներից:

Ստորև առավել հանգամանորեն կներկայացվի Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեությունը 2015թ. I կիսամյակի ընթացքում:

Page 6: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

6 II. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2.1 ՍՆՏԶ Ծրագրի Բաղադրիչ 1. Միկրոծրագրերի նախապատրաստում

2015թ. 1-ին կիսամյակում Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեությունն ուղղված է եղել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման Ծրագրի 1-ին բաղադրիչի շրջանակներում իրականացվելիք ծրագրերի հայտերի գեներացմանը Այս Ծրագիրը նախորդի` ՀՍՆՀ-3-ի պարզ շարունակությունը չէ: Ուստի, Շրջանակ 1-ում հակիրճ ներկայացվում է միկրոծրագրերի հայտերի գեներացման գործընթացը:

Հայտը ներառում է ՍՆՏԶ Ծրագրում մասնակցության վերաբերյալ համայնքի որոշումը, շահառուների առաջնահերթ կարիքների բացահայտման ուղղված միջոցառումների մասին տեղեկությունները, գերակայություն համարվող ենթակառուցվածքի ընտրությունը և նկարագրությունը, համայնքի ներդրում կատարելու պատրաստակամությունը և ավագանու պարտավորությունը` շահագործման և պահպանման համար անհրաժեշտ միջոցները համայնքի բյուջեում ներառելու վերաբերյալ: Հայտին պետք է կցված լինի համայնքի բնակչության հետ անցկացված առաջնային խնդիրների քննարկումների նկարագրությունը և արդյունքները` հավաստող նյութերով, և դրանց հիման վրա կայացված համայնքի ավագանու որոշումը:

Հիմնադրամին ներկայացված հայտերն ստուգվում են հայտը բացառող չափանիշների առումով: Որևէ բացառող չափանիշի համապատասխանելիս` հայտը մերժվում է, այլապես գործադիր կոմիտեի որոշմամբ փոխանցվում է փորձաքննության բաժին` նախնական փորձաքննության համար:

Փորձաքննության նախնական փուլից հետո ընտրված հայտատու համայնքներում խթանող ինժեներների մասնակցությամբ կազմակերպվում է տեղեկատվական քարոզարշավ, որի վերջում` ըստ ՍՆՏԶ-ի կանոնակարգի, հրավիրվում է համայնքի ընդհանուր

Շրջանակ 1. Միկրոծրագրերի հայտերի գեներացում

Նախքան մարզերում խթանման աշխատանքներն սկսելը, ՀՏԶՀ պետք է ավարտի համայնքների քարտեզագրման և

ըստ խոցելիության դասակարգման աշխատանքները: Խթանման աշխատանքները մարզերում սկսվում են

մարզպետի և նրա աշխատակազմի հետ հանդիպումով, որի ընթացքում ներկայացվում են ՍՆՏԶ Ծրագիրը, դրա

բաղադրիչները և ընթացակարգերը, ինչպես նաև` մարզի զարգացման ռազմավարությունը և ծրագրերը:

Հիմնադրամի աշխատակիցները ներկայացնում են մարզի համայնքների դասակարգումն ըստ խոցելիության, ինչպես նաև հայտատու համայնքներիի ուսուցման,

հայտերի հավաքման, շահառուների մասնակցությամբ քննարկումների, տեղեկատվական այլ միջոցառումների

անցկացման կարգը: Այնուհետև, հաշվի առնելով համայնքների դասակարգումն ըստ խոցելիության և խորհրդակցելով համայնքների ղեկավարների հետ,

մարզպետարանը առաջնահերթ միկրոծրագրերի նախնական ցուցակ է ներկայացնում ՀՏԶՀ-ին: Դրա հիման վրա հիմնադրամը պատրաստում է

առաջնահերթ միկրոծրագրերի և առավել կարիքավոր համայնքների վերջնական ցանկ, հիմնված ըստ խոցելիության համայնքների դասակարգման,

մարզպետարանի գերակայությունների և տարվա համար մարզին հատկացված ֆինանսական առկա միջոցների վրա, որն ուղարկվում է մարզպետարան` ծրագրերի ընտրության գործընթացն սկսելու և ՍՆՏԶ Ծրագրին

մասնակցության հայտ ներկայացնելու համար: Ընտրված համայնքներում խթանող ինժեներների

օժանդակությամբ պլանավորվում և անցկացվում են միջոցառումներ, որոնց շնորհիվ համայնքի բնակչության բոլոր խմբերի ակտիվ մասնակցությամբ քննարկվում և

ընտրվում է առավել կարևոր խնդիրը, որի լուծման համար համայնքը դիմելու է ՀՏԶՀ: Համայնքապետարանը և Ավագանին պետք է ապահովեն բնակչության բոլոր

խմբերի տեղեկատվություն ստանալու և քննարկումներին մասնակցելու հնարավորությունը Տեղեկատվական

քարոզարշավի վերջում հրավիրում է համայնքի 1-ին ընդհանուր ժողովը, որտեղ քննարկվում են կարևոր

համայնքային խնդիրները, որոշում է կայացվում ՍՆՏԶ-ին մասնակցելու վերաբերյալ, ավագանուն առաջարկվում է

պատրաստել ՍՆՏԶ Ծրագրին մասնակցելու հայտ և ներկայացնել հիմնադրամ: Այնուհետև հաջորդում է

համայնքի ավագանու որոշումը, որին կցվում են համայնքի բնակչության հետ անցկացված առաջնային

խնդիրների քննարկումների նկարագրությունը և արդյունքները` հավաստող նյութերով:

Page 7: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

7

7

ժողով: Ժողովի ընթացքում համայնքի անդամներին հանգամանորեն ներկայացվում է ՍՆՏԶ Ծրագիրը և ընթացակարգերը, հաստատվում է համայնքի ներդրման մասին որոշումը, և ընտրվում է Ծրագրի իրականացման կոմիտե (ԾԻԿ): Համայնքի ընդհանուր ժողովի արդյունքների հիման վրա համայնքի ավագանին ԾԻԿ-ին լիազորում է ներկայացնել համայնքը և ստանձնել պատասխանատվություն միկրոծրագրերի իրականացման համար` ՀՏԶՀ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում: ԾԻԿ-երը հիմնադրամի հետ համատեղ մասնակցում են կապալառուների ընտրության, վերահսկման, ինչպես նաև համայնքին ու հիմնադրամի ծրագրերի առաջընթացի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հարցերին: ԾԻԿ-ի առաջին նիստը տեղի է ունենում համայնքի ընդհանուր ժողովի ավարտից անմիջապես հետո` հիմնադրամի ներկայացուցչի մասնակցությամբ: Նիստի ընթացքում ընտրվում է ԾԻԿի նախագահը, և ՏԶՀ-ի աշխատակիցները ԾԻԿ-ի անդամներին իրազեկում են կոմիտեի դերի մասին և ներկայացնում հայտի մշակման հետագա քայլերը:

Այսպես, հաշվետու կիսամյակի ընթացքում 5 մանկապարտեզների, 3 դպրոցների, 2 համայնքային կենտրոնների և 1 ամբուլատորիայի վերաբերող ծրագրերի իրականացման հայտեր են ստացվել Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից (տես` սույն հաշվետվության Հավելված 1):

Հայտերն ընդունվել են խթանման բաժնի կողմից, ըստ կարգի ուսումնասիրվել և փոխանցվել են փորձաքննության նախնական փուլ: Հաշվետու ժամանակաշրջանում կատարված խթանման աշխատանքների տվյալները ամփոփված են Աղյուսակ 1-ում:

Աղյուսակ 1. 2015թ. առաջին կիսամյակում համայնքների խթանման ամփոփ տվյալներ

Մարզ

Հայտ

երի

թիվ

ը

Շահա

ռուն

եր

Քննա

րկու

մներ

ի մա

սնա

կիցն

եր

Այդ

թվո

ւմ`

կին

Ավա

գանո

ւ նի

ստի

մասն

ակի

ցներ

Այդ

թվո

ւմ`

կին

Ժող

ովնե

րի թ

իվը

Ժող

ովի

մասն

ակի

ցներ

Այդ

թվո

ւմ`

կին

ԾԻԿ

անդ

ամն

եր

Այդ

թվո

ւմ`

կին

Արագածոտն 1 511 32 2 32 2 1 55 15 8 Արարատ 2 5,415 440 135 14 2 220 70 16 6

Արմավիր 1 4,252 62 25 9 1 130 60 7 1

Գեղարքունիք

1 2,826 184 65 5 1 105 35 8

Շիրակ 2 1,188 55 40 40 23 2 135 67 16 5

Սյունիք 1 23,261 34 14 8 1 150 90 7 1

Վայոց Ձոր 1 1,634 155 95 4 1 80 45 8 5

Տավուշ 2 11,323 147 58 16 4 2 245 125 16 10

Ընդամենը 11 50,410 1,109 434 128 29 11 1,120 507 86 28

Page 8: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

8 Հանրագումարային տվյալներ հայտերի վերաբերյալ.

2015թ. հունիսի 30-ի դրությամբ Տարածքային զարգացման հիմնադրամը համայնքներից ստացել է ծրագրերի իրականացման 11 հայտեր, որոնց 9-ը` գյուղական բնակավայրերից:

Նկ. 1-ում հայտերը ներկայացված են ըստ տեսականու իսկ Աղյուսակ 2-ում ամփոփված են հիմնադրամի ստացած բոլոր հայտերն` ըստ մարզերի:

Աղյուսակ 2. ՀՏԶՀ-ի ստացած հայտերի բաշխումն ըստ մարզերի 2015թ. հունիսի 30-ի

դրությամբ

Մարզ Հայտերի թիվը Քաղաք Գյուղ Արագածոտն 1 1 Արմավիր 1 1 Արարատ 3 2 Գեղարքունիք 1 1 Շիրակ 2 2 Սյունիք 1 1 Տավուշ 2 1 1 Վայոց Ձոր 2 1

Ընդամենը 11 2 9

ԾԻԿ-երի ձևավորումից հետո բոլոր հայտերը փոխանցվում են իրավաբանական բաժին` նախնական համաձայնագրերի կնքման համար, և փորձաքննության բաժին նախագծա-նախահաշվային փուլի աշխատանքների իրականացաման նպատակով:

2.3 Միկրոծրագրերի հայտերի փորձաքննություն

Փորձաքննության նպատակն է ուսումնասիրել ստացված հայտերը, անհրաժեշտության դեպքում դրանք դասակարգել ըստ ՀՏԶՀ-ի գնահատման չափանիշների, դրանցից ընտրել առաջնահերթություն ստացած հայտերը, միկրոծրագրերի իրականացման համար պատվիրել ճարտարապետական / ինժեներական նախագիծ, կազմել ծախսերի նախահաշիվը, ստուգել օրենսդրությամբ և հիմնադրամի կանոնակարգերով

Առողջապահական 9.1%

Դպրոց 27.3%

Համայնքի կենտրոն 18.2%

Մանկա-պարտեզ 45.5%

Նկ. 1. ՀՏԶՀ-ի` 2015թ. 1-ին կիսամյակում ստացված հայտերի տեսականին

Page 9: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

9 նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և այլն (առավել մանրամասն` տես Շրջանակ 2):

Հարկ է նշել, որ եթե ծրագրի հայտ ներկայացրած համայնքը շահառու է հանդիսացել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի շրջանակներում, ապա հայտատուն պետք է ներկայացնի փաստացի տվյալներ այդ ենթակառուցվածքի պահպանման ընթացիկ վիճակի մասին:

Փորձաքննության նախնական փուլն անցած հայտերն ըստ կարգի ներկայացվում են Գործադիր կոմիտեին հաստատմանը, որից հետո փոխանցում են իրավաբանական բաժին` Նախնական համաձայնագիր նախապատրաստելու և ստորագրելու համար։ Նախնական համաձայնագրում նշվում են միկրոծրագրի նախապատրաստման և իրականացման հետագա քայլերը և սահմանվում է համայնքային ներդրումի առաջին մասնաբաժինը, որը, որպես կանոն, կազմում է համայնքային ամբողջ ներդրման 50%: Հաշվետու կիսամյակում հայտատու համայնքների հետ կնքվել են 11 նախնական համաձայնագրեր` 1,681,380,234 դրամ ընդհանուր գումարով (համարժեք 3,532,757 ԱՄՆ դոլարին):

Շրջանակ 2. Փորձաքննություն

Փորձաքննության աշխատանքները կազմակերպվում են երկու փուլով` նախնական և վերջնական:

Նախնական փուլում գրասենյակում կատարվում է հայտերի նախնական ստուգում, այնուհետև տեղանքի այցելությունների և համայնքի հետ քննարկումների հիման վրա մշակվում է հայտում ներկայացված խնդրի լուծման համար անհրաժեշտ աշխատանքների ցանկը և պատրաստում է

ծախսերի նախնական նախահաշիվը: Ստուգվում է հայտի համապատասխանությունը հիմնադրամի փորձաքննության բացառող չափանիշներին: Այն դեպքում, երբ տվյալ մարզում

ընդունելի միկրոծրագրերի ընդհանուր արժեքը չի գերազանցում մարզին և տվյալ խոցելիության աստիճանի խմբին նախապես հատկացված ֆինանսական միջոցների չափը` հայտերը

ներկայացվում են Գործադիր կոմիտեի հաստատմանը: Այլապես, հայտերը դասակարգվում են ըստ ՀՏԶՀ-ի գնահատման չափանիշների, որի արդյունքում բարձր միավորներ ստացած հայտերը,

որոնց ընդհանուր արժեքը չի գերազանցում նախապես հատկացված ֆինանսական միջոցները, ներկայացվում են Գործադիր կոմիտեի հաստատմանը: Մնացած հայտերը մերժվում են:

Եթե ստացված հայտերի ընդհանուր գումարը գերազանցում է մարզին և/կամ խոցելի համայնքների խմբին հատկացված ֆինանսական միջոցները, ապա հայտերը գնահատվում են ըստ աշխարհագրական, սոցիալական, տնտեսական, բնապահպանական և տեխնիկական

չափանիշների և դրա հիման վրա դասակարգվում: Բարձր գնահատական ստացած հայտերը ԳԿ-ի կողմից ընտրվում են միկրոծրագրերի ցիկլի հաջորդ փուլ փոխանցելու համար:

Հաստատված հայտերը ԳԿ որոշմամբ փոխանցվում են Փորձաքննության և Իրավաբանական բաժիններ նախնական համաձայնագրերի կնքման համար:

Փորձաքննության վերջնական փուլն սկսվում է Նախնական պայմանագրի ստորագրումից հետո: Այս փուլում ԾԻԿ-ի հետ համատեղ վերջնականապես ճշտվում են նախատեսվող աշխատանքների բնույթը և ընդհանուր ծավալները, ենթակառուցվածքի կայունության

ապահովման մեխանիզմները, գնահատվում է միկրոծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, ինչպես նաև որոշվում են հնարավոր բացասական ազդեցությունը մեղմելու միջոցառումները, գնահատվում ու վերջնականացվում են շահագործման և պահպանման

ծախսերը, պատվիրվում է ճարտարապետական / ինժեներական նախագիծ, նախագծի համալիր փորձաքննություն, հարկ եղած դեպքում` հատուկ բնապահպանական և սոցիալական

փորձաքննություն և այլն: Հիմք ընդունելով ճշտված նախահաշիվը և նախագիծը, ինչպես նաև փորձաքննության 1-ին և 2-րդ

փուլերի արդյունքները, կազմվում է ծրագրի վերջնական փորձաքննության հաշվետվությունը, որտեղ նկարագրվում են նախատեսվող հիմնական աշխատանքները, միկրոծրագրի վերջնական

բյուջեն, շինարարական աշխատանքների և սարքավորման տեխնիկական ցուցանիշները, անհրաժեշտության դեպքում շրջակա միջավայրի պահպանման և բարելավման համար

նախատեսվող միջոցառումները:

Page 10: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

10

10

Նախնական պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո սկսվում է Միկրոծրագրի փորձաքննության երկրորդ փուլը: 2015թ. հունիսի 30-ի դրությամբ է փորձաքննության վերջնական փուլում են գտնվում հիմնադրամի ստացված 11 հայտերը, որոնցից 10-ի համար պատվիրվել են նախագծեր: Մեկ համայնք` TSH002-“Վարդաքար գյուղում դպրոցի կառուցում 100 աշակերտի համար” միկրոծրագրի հայտատուն, ներկայացրել է հիմնադրամի համար ընդունելի նախագիծ:

2.4 Ծրագրերի հաստատում

Վերջնական փորձաքննությունն անցած միկրոծրագրերը ենթակա են հաստատման Տարածքային զարգացման հիմնադրամի Գործադիր կոմիտեի կողմից:

Փորձաքննության 2-րդ փուլից հետո ընտրված հայտատու համայնքներում խթանման մասնագետն ԾԻԿ-ին օգնում է կազմակերպել համապատասխան միջոցառումները` համայնքին հայտի առաջընթացի մասին իրազեկելու և միկրոծրագրի նախագծի վերջնական տարբերակը ներկայացնելու համար: Շատ կարևոր է իրազեկել համայնքի ողջ բնակչությանը, ինչպես նաև հնարավորություն ապահովել բնակչության կողմից միկրոծրագրի նախագծի վերաբերյալ հարցեր տալու կամ դիտողություններ անելու համար: Այդ նպատակով, ԾԻԿ-ը կազմակերպում է տեղեկատվական քարոզարշավ, որի ավարտին գումարվում է համայնքային ընդհանուր 2-րդ ժողովը: Ժողովի ընթացքում ևս մեկ անգամ ներկայացվում է հիմնադրամի գործունեությունը, միկրոծրագրի վերջնական նախագիծը, ինչպես նաև համայնքի ներգրավվածությունը միկրոծրագրի համաֆինանսավորման և իրականացման գործում: Ժողովի արձանագրությունը ներառվում է ծրագրի առաջարկի փաթեթի մեջ: Միկրոծրագրի հաստատման մասին Գործադիր կոմիտեի որոշումը ուժի մեջ է մտնում համայնքի 2-րդ ժողովն անցկացնելուց և համապատասխան արձանագրությունը ՀՏԶՀ-ի կողմից ստանալուց հետո:

Այն միկրոծրագրերը, որտեղ ՀՏԶՀ-ի մասնաբաժինը (ՀԲ Վարկի, կառավարության համաֆինանսավորման միջոցները, և համայնքի ներդրումը) գերազանցում է ԱՄՆ 330,000 դոլարի համարժեքը` ՀՀ դրամով, ներկայացվում են ՀՏԶՀ-ի Խորհրդի և Համաշխարհային բանկի հաստատմանը: ՀՏԶՀ Խորհրդի հաստատման համար սահմանված է 7 օր ժամանակ: Խորհուրդը միկրոծրագրի հաստատման մասին որոշում է ընդունում հարցման կարգով: Եթե Խորհուրդը 7 օրվա ընթացքում դիտողություններ կամ մերժման մասին պատասխան չի տալիս, ապա ծրագիրն ավտոմատ կերպով համարվում է հաստատված և ուղարկվում է Համաշխարհային բանկ՝ համաձայնության:

Միկրոծրագրի վերջնական հաստատումից և նախնական համաձայնագրում ֆիքսված համայնքի ներդրումը ստանալուց հետո ԾԻԿ-ի հետ կնքվում է հիմնական համաձայնագիր, որը կանոնակարգում է ամբողջ միկրոծրագրի իրականացումը: Այնուհետև, սկսվում է մատակարարների, կապալառուների, խորհրդատուների ընտրության գործընթացը:

2.5 Գնումներ

Page 11: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

11 Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեության առաջին կիսամյակում կատարված գնումները վերաբերվում են միկրոծրագրերի նախապատրաստման շրջանին: Իսկ ստորև` Շրջանակ 3-ում համառոտ ներկայացվում է գնումների

գործընթացը:

Հաշվետու կիսամյակում 6 կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր շենքերի նախագծային աշխատանքների կատարման և հեղինակային հսկողության վերաբերյալ: Եվս մի պայմանագիր կնքվել է շենքերի կայունության, օդափոխության, հոսանքի և ջրի մատակարարման և դրենաժի համակարգերի փորձաքննության վերաբերյալ (տես Աղյուսակ 3):

Աղյուսակ 3. ՀՍՆՀ III -ի գնումները հաշվետու կիսամյակում

Պայմանագիր Քանակ Արժեքը, դրամ Արժեքը, ԱՄՆ դոլար Տոկոս

Շենքերի նախագծային աշխատանքներ և հեղինակային հսկողություն

6 77,637,575 $ 164,118 93.1%

Շենքերի կայունության, օդափոխության, հոսանքի և ջրի մատակարարման և դրենաժի համակարգերի փորձաքննություն

1 5,751,045 $ 12,157 6.9%

Կահույքի մատակարարում. Սոցներդրումների և տեղական զարգացման Ծրագրի առաջին երկու բաղադրիչներով նախատեսվում է նաև վերականգնված սոցիալական ենթակառուցվածքների կահավորում: Բացի հիմնադրամի ծրագրերում ընդգրկված ենթակառուցվածքներից, կահույքի մատակարարում հնարավոր է նաև համանման այլ ենթակառուցվածքների` մարզպետարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա: Ընդհանուր առմամբ, ՍՆՏԶ-ի 1-ին և 2-րդ բաղադրիչներով կահույքի մատակարարման համար նախատեսված է 1.15 մլրդ դրամ (2.43 մլն դոլար) ամբողջ Ծրագրի համար:

Հաշվետու կիսամյակում դեռևս ոչ կահույքի մատակարարման պայմանագիր չի կնքվել:

Շրջանակ 3. Գնումներ Ծրագրի շրջանակներում ԾԻԿ-ը, հիմնվելով Հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների վրա, հիմնադրամի գնումների մասնագետների և իրավաբանի

տեխնիկական աջակցությամբ իրականացնում է շինարարական աշխատանքների գնում, ընդ որում Բաղադրիչ 1-ի ներքո միկրոծրագրերի շինարարական աշխատանքների գնումները

կատարվում են ԾԻԿ-ի կողմից` հիմնադրամի մասնագիտական օժանդակության և վերահսկողության ներքո, իսկ ապրանքները և խորհրդատվական ծառայությունները ձեռք են

բերվում հիմնադրամի Գնումների վարչության կողմից: Համայնքից համապատասխան ներդրումը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում

Գնումների վարչությունը և ԾԻԿ-ը սկսում են շինարարական աշխատանքների գնումների գործընթացը, հայտարարվում է մրցույթ, ներկայացված հայտերը գնահատվում են ըստ Ղեկավար ձեռնարկում նշված չափանիշների, որոշվում է հաղթողը և նրա հետ կնքվում է պայմանագիր, որը

ենթակա է հաստատման ՀՏԶՀ-ի կողմից: Ընդ որում, 300,000 ԱՄՆ դոլարից ավել արժեքով պայմանագրերի մրցութային/ընտրական

փաստաթղթերը և ամփոփման արդյունքները ներկայացվում են հիմնադրամի Խորհրդի հաստատմանը և ՀԲ-ի համաձայնությանը:

Page 12: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

12

Շրջանակ 4. Շինարարական աշխատանքներ Շինարարական աշխատանքների մեկնարկով սկսվում է ծրագրի վերահսկումը, որն

իրականացվում է նախագծողի և տեխնիկական հսկիչի կողմից՝ հիմնադրամի վերահսկող ինժեների ընդհանուր վերահսկողության ներքո: Նախագծողն իրականացնում է

հեղինակային հսկողություն, իսկ տեխնիկական հսկիչը պատասխանատու է ընթացիկ աշխատանքների ամենօրյա վերահսկման համար, մասնավորապես՝ աշխատանքների

ծավալների և որակի առումով, ինչպես նաև պարտավոր է ապահովել համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին և ՀԲ-ի ընդհանուր

պաշտպանական միջոցների քաղաքականությանը: Վերահսկման ինժեներները այցելում են ծրագրի շինհրապարակ ամիսը առնվազն երկու

անգամ`աշխատանքների առաջընթացն ու որակը, տեխնիկական հսկիչի փաստաթղթային ձևակերպումներն ստուգելու, կատարված ծավալների ստուգողական չափումներ կատարելու,

ԾԻԿ-ի ու կապալառուի ունեցած մասնագիտական, կազմակերպչական ու այլ դժվարությունները բացահայտելու, կատարողական ակտը նախապատրաստելու

նպատակով: Այդ այցելությունների ժամանակ ինժեները հանդիպում է նաև ԾԻԿ-ի ու համայնքի անդամների հետ՝ ծրագրի իրականացմանն առնչվող խնդիրների քննարկման

համար: Բոլոր աշխատանքների ավարտից հետո, ըստ Ղեկավար ձեռնարկի` ընդունող

հանձնաժողովի անդամներն այցելում են շինհրապարակը, ստուգում են կատարված աշխատանքների որակը ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և որոշում

կայացնում աշխատանքների բավարար ավարտի վերաբերյալ: Տեղական իշխանությունները նույնպես ստորագրում են շինարարության ավարտական ակտը, որի ստորագրմամբ

միկրոծրագիրը համարվում է ավարտված: Այդ պահից ենթակառուցվածքի շահագործման և պահպանման համար պատասխանատու են տեղական իշխանությունները, համայնքը և տեղական կազմակերպությունները, որոնք ստանձնում են շինության տնօրինությունը`

Հիմնական համաձայնագրում նշված պայմանների համաձայն: Կատարված աշխատանքների որակի երաշխիքի պահման ժամանակաշրջանը մեկ տարի է`

հաշված շինարարության ավարտական ակտի ստորագրման օրվանից:

2.6 Միկրոծրագրերի իրականացում

Հաշվետու կիսամյակում դեռևս շինարարական աշխատանքների փուլում գտնվող միկրոծրագրեր չկան: Այս փուլի ընդհանուր համառոտ նկարագրությունը բերված է ստորև` Շրջանակ 4-ում:

2.7 ՈՒսուցում և մասնագիտական օժանդակություն

ՀՏԶՀ ծրագրերի նախապատրաստման և իրականացման աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար նախատեսվում է ուսուցում և այլ մասնագիտական օժանդակություն կազմակերպել` (i) ՀՏԶՀ-ի աշխատակազմի, (ii) համայնքների ավագանիների և դպրոցների խորհուրդների, (iii) ԾԻԿ-ների, (iv) 2-րդ Բաղադրիչի նախաձեռնող խմբերի և (v) տեղական փորձագետների համար (մասնավորապես, 2-րդ Բաղադրիչի ենթածրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի համար պատասխանատուներին): Ուսուցման և մասնագիտական օժանդակության կոորդինացման բաժինը պատասխանատու է հիմնադրամի գործընկերների և ուսուցման ամբողջ գործընթացի կոորդինացման համար: ՍՆՏԶ Ծրագրի շրջանակներում հիմնադրամի գործընկերների ուսուցումը և մասնագիտական օժանդակությունը համառոտ նկարագրված է Շրջանակ 5-ում:

Page 13: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

13

Շրջանակ 5. ՈՒսուցում և մասնագիտական օժանդակություն

Բաղադրիչ 1-ի շրջանակներում` միկրոծրագրի նախապատրաստման և փորձաքննության ընթացքում, հիմնադրամի աշխատակիցներն աշխատում են

բնակչության թիրախային խմբերի, ՏԻՄ-երի, համայնքային ֆորմալ և ոչ ֆորմալ ղեկավարների, հասարակական կազմակերպությունների, դպրոցների

ներկայացուցիչների և այլ շահառուների իրազեկման ուղղությամբ` հիմնադրամի միկրոծրագրերի տեսականու, ընտրության չափանիշների և ընթացակարգերի, շահառուների մասնակցության մեխանիզմների, մասնակցային մոնիթորինգի,

կենսունակության ապահովման ոլորտում: Բացի այդ, պետական պաշտոնյաներին, դոնորներին, հասարակական կազմակերպություններին և լայն հասարակությանը

ծանոթացնում են ՀՏԶՀ նպատակների և սկզբունքների մասին, ինչպես նաև խթանում են ՏԻՄ-երի ներկայացուցիչների և համայնքային խմբերի կազմակերպչական և տեխնիկական կարողությունների զարգացումը՝ նպաստելով ծրագրերի հայտերի

պատշաճ ձևակերպմանը և ՀՏԶՀ-ի չափանիշներին համապատասխանող առաջարկների գեներացմանը: Նաև` ԾԻԿ-ին և համայնքապետարանին տրամադրվում է անհրաժեշտ

խորհրդատվություն` միկրոծրագրի հայտի փաթեթի մշակման փուլերի, ենթակառուցվածքի շահագործման և պահպանման, միկրոծրագրի ավարտից հետո

համապատասխան ծառայության շարունակականության ապահովման, համայնքային ներդրման տրամադրման, և բնակչության բոլոր խավերի, այդ թվում խոցելի խմբերի

համար մատուցվող ծառայության մատչելիության վերաբերյալ:

Նախատեսված է նաև, որ մունիցիպալ ֆինանսական կառավարման դասընթացներ կկազմակերպվեն ՏԻՄ-երի, ԾԻԿ-երի, ենթակառուցվածքների ղեկավարների համար`

ակտիվների կառավարման, ղեկավարման, բյուջետավարման ոլորտներում: Ենթակառուցվածքի շահագործման և պահպանման ծախսերի ֆինանսավորման

համար պատասխանատուները նույնպես կստանան մասնագիտական օժանդակություն:

Բաղադրիչ 2-ի շրջանակներում ՀՏԶՀ-ի ուսուցման և մասնագիտական օժանդակության թիմը տարածքներում կանցկացնի մեկօրյա սեմինարներ` ծրագրերի

հայտերի ձևավորման ուղղությամբ, երկօրյա կամ եռօրյա սեմինարներ՝ նվիրված ենթածրագրի առաջարկի մշակմանը: Ենթածրագրերի նախապատրաստման և

իրականացման ընթացքում ՀՏԶՀ ուսուցանող թիմը կկազմակերպի կլոր սեղաններ, քննարկումներ ենթածրագրերի նախաձեռնող խմբերի և հիմնական գործընկերների

համար: Իրազեկման և խթանման գործընթացի և ենթածրագրի իրականացման ընթացքում շահառու համայնքներում ՀՏԶՀ ուսուցանող թիմը կկազմակերպի

տեղեկատվության տարածում, բաց լսումներ և քննարկումներ բնակչության շրջանում:

Հաշվետու կիսամյակում հիմնադրամի գործընկերներին ուսուցումը կատարվել է ՍՆՏԶ-ի Բաղադրիչ 1-ի միկրոծրագրերի 11 հայտերի գեներացման շրջանակներում և ներկայացվում է ստորև:

Աղյուսակ 4. ՀՏԶՀ-ի գործընկերների ուսուցում 1-ին Բաղադրիչի ներքո

Ում է ուղղված ուսուցումը Մասնակիցների թիվը Այդ թվում` կանայք

I. Հայտատու համայնքների ավագանիներ 128 29

II. Քննարկումներ հայտատու համայնքներում

1,109 434

III. Համայնքային ընդհանուր ժողովներ 1,120 507

IV. Ծրագրերի իրականացման կոմիտեներ 86 28

Page 14: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

14

14

ՀՍՆՀ-ի աշխատակազմի ուսուցում. Հաշվետու կիսամյակի ընթացքում հիմնադրամի հաշվապահները վերապատրաստվել են, մասնակցելով “Էկոնոմիկա և իրավունք” կազմակերպության 5 սեմինարների` հարկային փոփոխությունների պարզաբանման վերաբերյալ, IAB ընկերության կողմից կազմակերպված մի սեմինարի` 2015թ. ակնկալվող հարկային փոփոխությունների վերաբերյալ, Միջազգային հաշվապահական ուսուցման կենտրոնի կազմակերպած 2 սեմինարների` հաշվապահական ստանդարտների վերաբերյալ:

Ս/թ ապրիլի 12-ից 23-ը հիմնադրամի 2 աշխատակցի, ՏԿԱԻՆ-ի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզպետարանների մեկական ներկայացուցիչների և հիմնադրամի Ղեկավար ձեռնարկը մշակող խորհրդատուի մասնակցությամբ կայացել է ուսուցողական ուղևորություն Լեհաստան և ՈՒկրաինա: Ուսումնական այցի մասնակիցները հանդիպել են Լեհաստանում Կորցինի, Միխայլովոյի, Սուպրասլի համայնքների ղեկավարների հետ, իսկ Ուկրաինայում` Կիրովոգրադի և Զապորոժյեի շրջանների տարածքային զարգացման ծրագրեր իրականացնող UNDP-ի, ՏԻՄ-երի, ՀԿ-ների ներկայացուցիչների և ծրագրերի շահառուների հետ: Լեհական Պոդլյասկի տարածքային հիմնադրամի և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ուսումնասիրված փորձը վկայում է համայնքներում ՏԻՄ-երի անկախության, պատասխանատվության և հաշվետվելիության բարձր մակարդակի մասին, հատկապես կապված այն որոշումների կայացման հետ, որոնք վերաբերում են ամբողջ համայնքին, ինչպես օրինակ, դպրոցների միավորում, ճանապարհների կառուցում և այլն: Հետաքրքիր օրինաչափություն է բոլոր համայնքներում այնպիսի ծրագրերի առկայությանը, որոնք ուղղված են ապագայում դրանք օգտագործելուն կամ առավել ակտիվ շահագործելուն: Դա հատկապես վերաբերում է տուրիզմի ոլորտի ծրագրերին, օրինակ` պատմական և կրոնական շինությունների վերանորոգումը, ինչը` չունենալով անմիջական տնտեսական արդյունք, այդուամենայնիվ միտված է երկարաժամկետ կտրվածքով գումարներ ներգրավելուն: Լեհաստանում բոլոր ուսումնասիրված ծրագրերում ակնհայտ է ՏԻՄ-երի և բնակչության համատեղ արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև բնակչության ակտիվ ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացին: Սակայն, որոշ ծրագրեր պահպանման և շահագործման մեծ ծախսեր են պահանջում, որոնք նախապես` նախագծման և իրականացման փուլերում հաշվի չեն առնվել, որի հետևանքը նման ծրագրերի ռիսկայնությունն է հետագա շահագործման և կենունակության առումով:

Ուկրաինայում նույնպես` չնայած շրջանների մեծությանը (որոշ գյուղեր գտնվում են շրջկենտրոնից 50 կմ հեռավորության վրա), ակնհայտ է ՏԻՄ-երի և տեղերում բնակչության / ՀԿ-ների միջև ակտիվ և արդյունավետ համագործակցությունն ու կապը: Բոլոր ուսումնասիրված ծրագրերը ունեն դիվերսիֆիկացված ֆինանսավորում և ներառում են պետական, համայնքային և դոնոր կազմակերպության ներդրման մասնաբաժիններ և այլն: Զարգացման ծրագրերի որոշ մաս իրականացվում է կամավոր միությունների, կոոպերատիվների կողմից, որոնք ստեղծվում են հատուկ նպատակների իրականացման համար: Բայց դրա հետ մեկտեղ, ստեղծված միությունները կենսունակ են, քանի որ ծրագրերի ավարտից հետո էլ շարունակում են իրենց գործունեությունը: Ծրագրերը բաշխման ժամանակ գնահատվում է, թե որքանով են դիմորդները հաշվի առել տարածաշրջանային զարգացման պլանը իրենց նախագծերում: Թեև ծրագրերի մեծամասնությունը ուղղված է բնակչության կենսամակարդակի բարելավմանն ու տնտեսական զարգացմանը, զարգացման ծրագրերի մեծամասնությունը ներառում է էներգախնայողությունն ու էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործումը` որպես առանձին բաղադրիչ: Բնակչությունը տեղեկացված է ինչպես շրջանի զարգացման ընդհանուր ռազմավարական պլանի, այնպես էլ իրականացվող և նախատեսվող ծրագրերի մանրամասների մասին, ինչը UNDP-ի գրասենյակի և տարածքային ներկայացուցչությունների կողմից իրականացվող բազմակողմանի և հետևողական

Page 15: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

15

15

խթանման ծրագրի արդյունք է: Հասարակության կազմակերպված և իրավաբանորեն ձևակերպված մասնակցությունը զարգացման ծրագրերի իրականացման համար դիմելու պարտադիր նախապայման է, և հասարակական կազմակերպությունները զարգացման ծրագրերի ակտիվ մասնակիցներն են: Ինչպես և կոոպերատիվները, նրանք ոչ միայն իրականացնում են զարգացման ծրագրեր, այլև շարունակում են իրենց գործունեությունը, նոր դոնորներ և ծրագրեր են փնտրում կամ ինքնուրույն փոքր ծրագրեր են իրականացնում: Ի դեպ, հայաստանյան թիմի դիտարկմամբ` Ուկրաինայում ծրագրերի մեծ մասը բնակչության ամենօրյա սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված ծրագրեր են (օր. ջեռուցման համակարգերի տեղադրում մանկապարտեզներում և դպրոցներում, փողոցների լուսավորության ապահովում արևային պանելների միջոցով, սառնարանի տեղադրում/կաթի հավաքման կետի ստեղծում), որոնք որպես կանոն, տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված երկարատև կոմպլեքս լուծումներ չեն առաջարկում:

Ընդհանուր առմամբ, ուղևորությունը արդյունավետ և ուսուցողական է գնահատվել բոլոր մասնակիցների կողմից:

III. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՍՆՏԶ Ծրագրի ֆինանսավորման շրջանակներում համայնքային մասնակցությունը դիտարկվում է որպես ծրագրի համաֆինանսավորման մասնաբաժին:

4% նվազագույն ներդրում է սահմանվում առավել խոցելի Ա խմբի համայնքների համար:

7% նվազագույն ներդրում է սահմանվում Բ խմբի խոցելի խմբի համայնքների համար:

10% նվազագույն ներդրում է սահմանվում Գ խմբի խոցելի խմբի համայնքների համար:

ՍՆՏԶ Ծրագիրը թույլ է տալիս իրականացնել միկրոծրագրեր նաև մարզկենտրոններում: Վերջիններիս համար պետք է կատարվի առնվազն 10% համայնքային ներդրում:

Որպես կանոն, համայնքի ներդրումը կատարվում է դրամային տեսքով: Որոշ դեպքերում, երբ ըստ պետական կանոնակարգերի (օրինակ, էլեկտրականության գծերի, գազատարերի վերաբերյալ և այլն), կամ հիմնադրամի համաձայնությամբ` ճարտարա-պետական/տեխնիկական նախագծման աշխատանքների կատարումը համայնքը պատվիրում է երրորդ կողմին, ապա փաստաթղթերով հավաստված և ողջամիտ ծախսերը ընդունվում են որպես համայնքի ներդրման մասնաբաժին: Համայնքի ներդրման հիմնական աղբյուրներն են տեղական բյուջետային հատկացումները, համայնքի բոլոր անդամներից հանգանակված գումարները և ներդրումները նվիրատուների կողմից: Համաֆինանսավորող կողմին, նվիրատուներին, համայնքի անդամներին և տեղական իշխանություններին թույլատրվում է համայնքի անունից ներդրում կատարել:

Փորձաքննության առաջին փուլից հետո կնքվող նախնական համաձայնագրում սահմանվում է համայնքային ներդրումի առաջին մասնաբաժինը, որը, որպես կանոն, կազմում է համայնքային ամբողջ ներդրման 50%-ը: Այն կարող է փոփոխվել միայն հիմնադրամի Գործադիր կոմիտեի որոշմամբ:

Համայնքի ներդրման կատարումը միկրոծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկի նախապայման է հանդիսանում. դրանք սկսվում են այն բանից հետո, երբ համայնքի ամբողջական ներդրումը փոխանցվում է ՀՏԶՀ-ի համապատասխան բանկային հաշվին:

Page 16: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

16

16

Հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է ներդրում մի ` TAT01 “Նորաշենի համայնքի բուժ. ամբուլատորիայի վերանորոգում” միկրոծրագրի համար` 2.92 մլն դրամ գումարով (համարժեք 6,173 ԱՄՆ դոլարին):

IV. ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԵՐՔՈ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ի նպաստ ՀՍՆՀ-ի վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնա-դրամի ձևավորման գործընթացի, Շվեյցարական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի և ՀՍՆՀ-ի միջև 2014թ. օգոստոսի 4-ին կնքված N81026865 պայմանագրի համաձայն հատկացվել է դրամաշնորհ` 287,850 շվեյցարական ֆրանկ (մոտ 303,000 ԱՄՆ դոլար) գումարով` Տարածքային զարգացման հիմնադրամին անհրաժեշտ տարբեր հենքային վերլուծությունների և սոցներդրումների հիմնադրամի կարողությունների զարգացման միջոցառումների, այդ թվում՝ վերջինիս կառուցվածքի ուսումնասիրության և ինստիտուցիոնալ զարգացման պլանի մշակման համար: Ստորև ամփոփված են դրամաշնորհի շրջանակներում իրականացված աշխատանքները հաշվետու կիսամյակի ավարտի դրությամբ:

Հետևյալ հետազոտություններն լիովին ավարտված են, և ներկայացված են վերջնական հաշվետվություններ.

─ Համայնքների և տարածքների խոցելիության գնահատում և դասակարգման մեթոդաբանության վերանայում և լրամշակում.

─ Համայնքների և տարածքների զարգացման ներուժի գնահատում և դասակարգման մեթոդաբանության մշակում.

─ Համայնքներում և տարածքներում ծառայությունների բարելավմանն ու զարգացմանն ուղղված միջհամայնքային համագործակցության գնահատման մեթոդաբանության մշակում.

─ ՀՍՆՀ-ի կառուցվածքի և կարողությունների զարգացում. ─ Ֆինանսական միջոցների հայթայթում, հասարակական կապերի ու քարոզչական

քաղաքականության մշակում:

Հիմնադրամի քննարկմանն է ներկայացված “Տեղական (համայնքային/ տարածքային) սոցիալական և զարգացման ծրագրերի ձևավորում և դրանց տնտեսական արդյունավետության գնահատման մեթոդաբանության մշակում” հետազոտության 5-րդ` վերջին փուլի հաշվետվությունը, այն ներկայումս քնննարկվում է հիմնադրամում: Ամբողջությամբ ավարտված են Ղեկավար ձեռնարկի մշակման աշխատանքները` ՍՆՏԶ Ծրագրի 1-ին Բաղադրիչի մասով, իսկ 2-րդ Բաղադրիչի որոշ ընթացակարգեր դեռևս հստակեցման կարիք ունեն, և դրանք ներկայումս ակտիվորեն քննարկվում են հիմնադրամի և ՀԲ-ի հետ: Ֆինանսական կառավարման ձեռնարկի մշակման աշխատանքները նույնպես ավարտված են, հիմնադրամին է ներկայացված վերջնական հաշվետվությունը, ստացվել են նաև ՀԲ-ի դիտողությունները, ընթացքում են վերջնական շտկման աշխատանքները:

Կառավարման տեղեկատվական համակարգի մշակման աշխատանքները նույնպես ավարտին են մոտենում: Հաշվետու կիսամյակի ավարտի դրությամբ լիովին պատրաստ են ՍՆՏԶ-ի 1-ին բաղադրիչի` միկրոծրոգրերի բլոկը, 2-րդ բաղադրիչի մասով` գրեթե ամեն ինչ (վերջնականորեն ամեն ինչ պատրաստ կլինի Ղեկավար ձեռնարկում միջհամայնքային ծրագրերի բոլոր ընթացակարգերը հստակ նկարագրվելուց հետո), գնումների մասով` 1-ին և 3-րդ բաղադրիչների բլոկը, գործում են նաև հաշվապահական և բյուջետավորման բլոկները, հաշվետվությունների գեներացման բլոկը: Գրեթե ամբողջությամբ պատրաստ է նաև քարտեզագրման բլոկը: Տարածքային զարգացման հիմնադրամի կայքի ընդհանուր կառուցվածքը քննարկվել է

Page 17: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

17

17

հիմնադրամում և համաձայնեցված է ղեկավարության հետ, աշխատանքները դեռ ընթանում են:

Հաշվետու կիսամյակի ընթացքում վերոհիշյալ բոլոր հետազոտությունների իրականացման ընթացքի ու արդյունքների ներկայացման նպատակով ս/թ հունվարի 30-ին, ապրիլի 9-ին և հուլիսի 1-ին կազմակերպվել են քննարկումներ` կլոր սեղան ձևաչափով, ՀՍՆՀ-ի, միջազգային կազմակերպությունների` ՀԲ-ի, USAID, GIZ, SDC, ՏԿԱԻՆ-ի, մարզպետարանների, համայնքների ներկայացուցիչների և հետազոտու-թյուններն իրականացնող խորհրդատուների մասնակցությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում դրամաշնորհի միջոցներից ստացվել է 230,000 շվեյցարական ֆրանկ (համարժեք մոտ 111,163,000 դրամին դրամին կամ 234,589 ԱՄն դոլարին), իսկ կիսամյակային ծախսը կազմել է 129,058 հազար շվեյցարական ֆրանկ (համարժեք 64,527,021 դրամին կամ 135,447.20 ԱՄՆ դոլարին):

Առ 2015թ. հունիսի 30-ը Շվեյցարական դրամաշնորհի հանրագումարային մուտքերը կազմել են 280,000 հազար շվեյցարական ֆրանկ (համարժեք 131,488,000 դրամին կամ 303,440 ԱՄն դոլարին), և ծախսվել է 165,454 հազար շվեյցարական ֆրանկ (համարժեք 81,041,631 դրամին կամ 172,098 ԱՄն դոլարին):

V. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՅԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվետու կիսամյակի ընթացքում բանակցություններ են ընթացել երկու միջազգային կառույցների հետ` նրանց տրամադրած դրամաշնորհների հաշվին Տարածքային զարգացման հիմնադրամի 2-րդ Բաղադրիչի շրջանակներում միջհամայնքային ծրագրերի ֆինանսավորման համար: Մասնավորապես`

─ Շվեյցարական միջազգային համագործակցության գրասենյակը (SDC) նախատեսում է 2.885 մլն շվեյցարական ֆրանկ դրամաշնորհ հատկացնել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի խոշորացված 7 համայնքներում միջհամայնքային ծրագրերի իրականացնելու նպատակով:

─ ԱՄՆ ՄԶ գործակալությունը (USAID) պլանավորում է 8.6 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ հատկացնել Տարածքային զարգացման հիմնադրամի 14 պիլոտային կլաստերներում միջհամայնքային ծրագրերի իրականացնելու նպատակով:

Բացի այս դրամաշնորհներից, վարկային միջոցների հաշվին Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով ծրագրեր իրականացնելու մտադրություն ունեն նաև այլ միջազգային կազմակերպություններ, որոնց հետ ընթացող բանակցություններին և նախապատրաստական աշխատանքներին հիմնադրամն ակտիվորեն մասնակցել է հաշվետու ժամանակաշրջանում: Այսպես.

─ Ասիական զարգացման բանկը (ADB) և Եվրոպական ինվեստիցիոն բանկը (EIB) նույնպես նախատեսում են իրենց ծրագրերն իրականացնել Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով: Այդ ծրագրերն ուղղված են Հայաստանի հանրակրթական դպրոցների սեյսմակայունության արդիականացմանը: Այդ նպատակով Ասիական զարգացման բանկը նախատեսել է 107 մլն ԱՄՆ դոլար, որ կհամալրվի Եվրոպական ինվեստիցիոն բանկի 125 մլն ԱՄՆ դոլարով:

─ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող Տեղական էկոնոմիկայի և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը` 66 մլն ԱՄՆ դոլար արժեքով, նույնպես նախատեսում է համագործակցել Տարածքային զարգացման հիմնադրամի հետ` ներգրավելով վերջինիս ծրագրերի իրականացման գործընթացներում:

Page 18: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

18

18

VI. ԳՈՐԾԱԴԻՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման Ծրագրի մեկնարկով պայմանավորված աշխատանքների ծավալի ավելացման պատճառով, հաշվետու կիսամյակում հիմնադրամի աշխատակազմն ընդլայնվել է: Մասնագիտական աշխատակազմում մրցութային կարգով նոր մասնագետներ են ընդունվել` երկու խթանման մասնագետ, նախահաշվող, փորձաքննող ինժեներ, ձեռքբերումների բաժնի վարիչի օգնական, իսկ տեխնիկական աշխատակազմը համալրվել է երեք վարորդով:

Հաշվետու կիսամյակի ընթացքում գրասենյակային սարքավորումները և ավտոմեքենաները աշխատել են անխափան: Այդ ընթացքում ավտոմեքենաների վազքը կազմել է 113,752 կմ, իսկ վառելիքի ծախսը` 17,020 լիտր:

VII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

2015թ. առաջին կիսամյակում, ՍՆՏԶ Ծրագրի կարիքների համար ՀՀ Պետական գանձապետարանում բացվել է երկու նոր հաշիվ. մեկը` ՎԶՄԲ-ի 84830-AM վարկի վարկային միջոցների համար, ԱՄՆ դոլարով, մյուսը` ՀՀ դրամով, կառավարության համաֆինանսավորման համար: Վարկային միջոցների հատուկ հաշիվը կիսամյակի ընթացքում չի օգտագործվել, քանի որ մինչև վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելը Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ռետրոակտիվ եղանակով, միայն կառավարության համաֆինանսավորման միջոցների հաշվին:

ՍՆՏԶ Ծրագրի համաֆինանսավորման գծով առաջին կիսամյակի համար ստացվել է պետբյուջեով նախատեսված 209.2 մլն դրամ հատկացումը (համարժեք 436.2 հազար ԱՄՆ դոլարին):

ՍՆՏԶ Ծրագրի նախապատրաստական աշխատանքների ֆինանսավորման նպատակով Շվեյցարական դրամաշնորհի շրջանակներում ստացվել է 230 հազար CHF: Կիսամյակի ընթացքում ծախսվել է 129 հազար CHF:

Ստացվել է ներդրում մի ծրագրի` TAT-01 “Նորաշենի համայնքի բուժամբուլատորիայի վերանորոգում” համար` 2.92 մլն դրամ գումարով (համարժեք 6,173 ԱՄՆ դոլարին):

ՍՆՏԶ Ծրագրի շրջանակներում հաշվետու կիսամյակի ընթացքում կատարվել են միայն գործառնական ծախսեր` 115,608,445 դրամ (համարժեք 242,586 ԱՄՆ դոլար), վարկային և կառավարության համաֆինանսավորման միջոցներից` հավասարաչափ (տես սույն հաշվետվության Հավելված 2-ի աղյուսակը):

ՀՍՆՀ III Ծրագիր. Հաշվետու կիսամյակում ավարտվել է ՍՆՏԶ-ին նախորդող ՀՍՆՀ III Ծրագիրը, և մարտի 31-ի դրությամբ հաշվետվություն է ներկայացվել Խորհրդին և ՀԲ-ին ՀՍՆՀ III-ի գործունեության վերաբերյալ: Ծրագիրը փակվել է ս/թ մարտի 31-ին, սակայն 4 ամիս ևս ժամանակ է հատկացված վճարումներն ավարտին հասցնելու համար: ՀՍՆՀ-ի 3-րդ Ծրագրի շրջանակներում IDA 50710-AM երրորդ լրացուցիչ ֆինանսավորման հաշիվը չի լրացվել, քանի որ վարկային միջոցները ամբողջությամբ առհանվել են վարկային հաշվից, և վճարումները կատարվում են հատուկ հաշվում եղած մնացորդի հաշվին: Կառավարության համաֆինանսավորման գծով ոչինչ չի ստացվել, քանի որ նախորդ տարվա մնացորդը առայժմ բավարարում է ՀՍՆՀ Ծրագրի պահանջները: Սույն հաշվետվության Հավելված 3-ում ներկայացվում են ՀՍՆՀ III

Page 19: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

19

19

Ծրագրի հանրագումարային ծախսերը հաշվետու կիսամյակում և ՀՍՆՀ III Ծրագրի մեկնարկից ի վեր` 2015թ. հունիսի 30-ի դրությամբ:

ՀՍՆՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյան

Page 20: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

ՀՏԶՀ 2015թ. 1-ին կիսամյակային հաշվետվության

Հավելված 1

Աղյուսակ. ՍՆՏԶ Ծրագիր. 2015թ. 1-ին կիսամյակում ստացված միկրոծրագրերի հայտերը

Մարզ Ծրագրի անվանումը Կոդը Հայտի

ամսաթիվը Ստատուսը

Արարատ Նորաշեն գյուղի բուժ.ամբուլատորիայի շենքի հիմնանորոգում TAT001 23-Mar-15 փորձ 2-րդ փուլ

Տավուշ Բերդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի 3-րդ մասնաշենքերի վերակառուցում TTV001 20-Mar-15 փորձ 2-րդ փուլ

Տավուշ Ազատամուտ գյուղի մանկապարտեզի մեկ մասնաշենքի վերակառուցում TTV002 20-Mar-15 փորձ 2-րդ փուլ

Գեղարքունիք Ծակքար գյուղի մանկապարտեզի շենքի վերակառուցում TGQ001 20-Mar-15 փորձ 2-րդ փուլ

Վայոց Ձոր Զառիթափի մանկապարտեզի շենքի վերակառուցում TVZ001 23-Mar-15 փորձ 2-րդ փուլ

Սյունիք Գորիս քաղաքի Սերո Խանզադյանի տուն-թանգարանի վերակառուցում TSQ001 25-Mar-15 փորձ 2-րդ փուլ

Արմավիր Արշալույս գյուղի մանկապարտեզի կիսակառույց շենքի շինարարության ավարտ TAR001 7-Apr-15 փորձ 2-րդ փուլ

Շիրակ Կրասարի դպրոցի շենքի կառուցում 100 աշակերտի համար TSH001 28-Apr-15 փորձ 2-րդ փուլ

Արագածոտն Ալագյազ գյուղի դպրոցի վերակառուցում,մարզադահլիճի կառուցում TAN001 28-Apr-15 փորձ 2-րդ փուլ

Արարատ Գետազատի համայնքի կենտրոնի վերակառուցում TAT002 28-Apr-15 փորձ 2-րդ փուլ

Շիրակ Վարդաքար դպրոցի կառուցում 100 աշակերտի համար TSH002 29-Apr-15 փորձ 2-րդ փուլ

Page 21: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

24

ՀՏԶՀ 2015թ. 1-ին կիսամյակային հաշվետվության

Հավելված 2

ՍՆՏԶ Ծրագրի ծախսերի հաշվետվություն 2015թ. հունիսի 30-ի դրությամբ

Բաղադրիչներ, ենթածրագրեր և

Ամբողջ ծրագրով նախատեսված ծախսերը Ծրագրի սկզբից (ներառյալ հաշվետու ամիսը) Ծրագրի սկզբից (ներառյալ հաշվետու ամիսը)

կատեգորիաներ* կատարված աշխատանքները կատարված փաստացի վճարումները Ընդամենը Վարկ ՀՀ Կառ. Այլ Ընդամենը Վարկ ՀՀ Կառ. Այլ Ընդամենը Վարկ ՀՀ Կառ. Այլ

I.-Տեղական մակարդակով սոցիալ-տնտեսական զարգացման ու կարողությունների ստեղծման օժանդակություն

24,394,000 17,600,000 5,504,000 1,290,000 - - - - - - - -

1. Աշխատանքներ 20,318,000 14,660,000 4,368,000 1,290,000 - - - - - - - -

2. Ապրանքների ձերքբերում 2,300,000 1,659,000 641,000 - - - - - - - - -

3. Ուսուցում, մասն. օժանդակություն 1,776,000 1,281,000 495,000 - - - - - - - - -

II.- Միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացման նախաձեռնություններին օժանդակություն

13,466,000 10,100,000 2,741,000 625,000 - - - - - - - -

1. Աշխատանքներ 12,500,000 9,375,000 2,500,000 625,000 - - - - - - - - 2. Ապրանքների ձերքբերում 125,000 94,000 31,000 - - - - - - - - -

3. Ուսուցում, մասն. օժանդակություն 841,000 631,000 210,000 - - - - - - - - -

III.- Ինստիտուցիոնալ հզորացում եւ ծրագրի կառավարում

4,991,000 2,225,000 2,766,000 - 242,586 121,293 121,293 - 242,586 121,293 121,293 -

2. Ապրանքների ձերքբերում

265,000 192,000 73,000 - - - - - - - - -

3. Ուսուցում, մասն. օժանդակություն 526,000 381,000 145,000 - - - - - - - - -

4. Ընթացիկ ծախսեր 4,200,000 1,652,000 2,548,000 - 242,586 121,293 121,293 - 242,586 121,293 121,293 - Ընդամենը ամբողջ Ծրագրով՝ 42,851,000 29,925,000 11,011,000

1,915,000 242,586 121,293 121,293 - 242,586 121,293 121,293 -

1. Աշխատանքներ 32,818,000 24,035,000 6,868,000 1,915,000 - - - - - - - -

2. Ապրանքների ձերքբերում 2,690,000 1,945,000 745,000 - - - - - - - - -

Page 22: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

25

3. Ուսուցում, մասն. օժանդակություն 3,143,000 2,293,000 850,000 - - - - - - - - -

4. Ընթացիկ ծախսեր 4,200,000 1,652,000 2,548,000 - 242,586 121,293 121,293 - 242,586 121,293 121,293 -

Page 23: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ … Rep_2015-1_arm.pdf · Հավելված 1 ՍՆՏԶ-ի միկրոծրագրերի հայտերի ցանկն

26

ՀՏԶՀ 2015թ. 1-ին կիսամյակային հաշվետվության

Հավելված 3

Աղյուսակ 12. Ամփոփ տվյալներ ՀՍՆՀ III Ծրագրի ծախսերի վերաբերյալ Ֆինանսավորման աղբյուրը 2015թ. հունվարի 1-ից հունիսի 30-ը Ծրագրի սկզբից առ 30.06.2015թ

դրամ ԱՄՆ դոլար դրամ ԱՄՆ դոլար Հիմնական վարկ (IDA 42380-AM) Վարկային միջոցներ 8,885,122,205 26,081,723

ՀՀ Կառավարություն 2,255,586,199 6,582,357 Համայնքներ 642,023,973 1,898,427 Սպոնսորներ 70,886,046 213,692 Ընդամենը հիմնական վարկով 11,853,618,423 34,776,200 Առաջին լրացուցիչ ֆինանսավորում (IDA 45480-AM)

Վարկային միջոցներ 3,007,434,436 7,988,767

ՀՀ Կառավարություն 505,027,821 1,340,738 Համայնքներ 354,165,244 941,194 Ընդամենը 1-ին ԼՖ-ով 3,866,627,501 10,270,699 Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում (IBRD-78470-AM)

Վարկային միջոցներ 2,674,299,250 7,000,000 ՀՀ Կառավարություն 520,707,545 1,357,266 Համայնքներ 140,984,506 368,854 Սպոնսորներ 35,683,092 92,532 Ընդամենը 2-րդ ԼՖ-ով 3,371,674,392 8,818,653 Երրորդ լրացուցիչ ֆինանսավորում (IDA-50710-AM)

Վարկային միջոցներ 278,942,320 $ 587,091 4,462,484,889 10,776,841 ՀՀ Կառավարություն 74,195,665 $ 156,254 1,279,132,172 3,088,637

Համայնքներ 20,902,922 $43,998 397,691,836 961,480

Սպոնսորներ 76,745,395 186,040

Ընդամենը 3-րդ ԼՖ-ով 374,040,907 $ 787,342 6,216,054,291 15,012,998

Ընդամենը ՀՍՆՀ III-ով 374,040,907 $ 787,342 25,307,974,606 $68,878,549