СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 37-40.pdf · 2016. 9. 15. · քարի...

7
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.3 (13) Общественные науки (Армянская, романо-германская и русская филология) Social Sciences (Armenian, Romance-Germanic and Russian Philology) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 10-Oct-2020

6 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 37-40.pdf · 2016. 9. 15. · քարի ու ոգորումի սերմեր էր ցանում արևմտահայ իրականության

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.3 (13)

Общественные науки (Армянская, романо-германская и русская филология)

Social Sciences (Armenian, Romance-Germanic and Russian Philology)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 37-40.pdf · 2016. 9. 15. · քարի ու ոգորումի սերմեր էր ցանում արևմտահայ իրականության

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.3 (13)

Հասարակական գիտություններ

(Հայ, ռոմանագերմանական և ռուս բանասիրություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 37-40.pdf · 2016. 9. 15. · քարի ու ոգորումի սերմեր էր ցանում արևմտահայ իրականության

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Ս. Գասպարյան բ.գ.դ., պրոֆ. Ս. Մուրադյան բ.գ.դ., պրոֆ. Ժ. Քալանթարյան բ.գ.դ., պրոֆ. Ե. Երզնկյան բ.գ.դ., պրոֆ. Շ. Պարոնյան բ.գ.դ., պրոֆ. Յու. Գաբրիելյան բ.գ.դ., պրոֆ. Վ. Հարությունյան բ.գ.դ., դոց. Ա. Առաքելյան բ.գ.թ., դոց. Ռ. Առաքելյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф., член-корр. НАН РА С. Гаспарян д.ф.н., проф. С. Мурадян д.ф.н., проф. Ж. Калантарян д.ф.н., проф. Е. Ерзнкян д.ф.н., проф. Ш. Паронян д.ф.н., проф. Ю. Габриелян д.ф.н., проф. В. Арутюнян д.ф.н., доц. А. Аракелян к.ф.н., доц. Р. Аракелян

Editorial Board

DSc, Prof., Associate member of NAS RA S. Gasparyan DSc, Prof. S. Muradyan DSc, Prof. Zh. Kalantaryan DSc, Prof. Y. Yerznkyan DSc, Prof. Sh. Paronyan DSc, Prof. Y. Gabrielyan DSc, Prof. V. Harutyunyan DSc, Associate Prof. A. Arakelyan PhD, Associate Prof. R. Arakelyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 37-40.pdf · 2016. 9. 15. · քարի ու ոգորումի սերմեր էր ցանում արևմտահայ իրականության

37

Ռուզան Հովասափյան ՎՊՀ, Բանասիրական ֆակուլտետ, մագիստրանտ

Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Լ. Անտոնյան Էլ. փոստ՝ [email protected]

ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ «ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ

«Ցեղին սիրտը» Դանիել Վարուժանի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն է, որը նոր

աստիճան նշանավորեց հեղինակի ստեղծագործական ճանապարհին՝ դառնալով արևմտահայ բանաս-տեղծության շքեղ նվաճումներից մեկը: Յուրօրինակ պոետական արծարծումներով և մարտնչող բա-նաստեղծության շնորհիվ Դ. Վարուժանը դարձավ ժամանակի գրական նոր շարժման կենտրոնական դեմքը: Սուլթանական մռայլ տիրապետությանը հաջորդած ետսահմանադրական տարիներին նա պայ-քարի ու ոգորումի սերմեր էր ցանում արևմտահայ իրականության մեջ: Ազգային-ազատագրական պայքարի գիտակցության արթնացման նոր ալիքը Վարուժանի պոեզիան դարձրեց քաղաքականապես հասուն: Հայրենասիրությունը, Վարուժանի գրքի հայտնությունից հետո, այլևս սոսկ զգացմունք չէր, այլև պոետական հավատամք և գեղարվեստական պարտադրող ներկայություն մի իրականության մեջ, որն ամենից առավել կարիք ուներ ազգային գաղափարների համարձակ ներկայացման: «Ցեղին սիրտը» ժողովածուն նոր բովանդակությամբ ու նոր պոետական դրսևորումներով շարունակեց Խ. Աբովյանի, Ղ. Ալիշանի, Մ. Պեշիկթաշլյանի, Րաֆֆու, Սիամանթոյի ռոմանտիկական ավանդույթները: Վարուժանը դարձավ այդ ավանդույթները ստեղծագործաբար զարգացնողը:

Պ. Սևակն ուշագրավ դիտարկում ունի Վարուժանի ազգային-հայրենասիրական քնարի համա-մարդկային նշանակության մասին: «….Վարուժանի հայրենասիրությունը կրում է շատ ավելի ընդհան-րական, շատ ավելի համընդհանուր բնույթ և այդ ոչ թե բացասական իմաստով, այլ այն իմաստով, որ այստեղ («Բագինին վրա» շարքում՝ Ռ. Հ.) ազգային տառապանքն ու թշվառությունը «տողի մեջ» փո-խարկվում են համամարդկային ապրումների «տողից դուրս»»

1:

Ուշագրավ է, որ ժողովածուի վերաբերյալ առաջին արձագանքն ու առաջին բնորոշումները հենց հեղինակային են. «… «Ցեղին սիրտը» բաղկացած է երեք մասե. «Բագինին վրա», ուր ջանացեր եմ տալ մեր ժողովրդի զոհաբերությանց ողբերգական դրվագները. իսկ «Կրկեսին մեջ» բաժինը կբովանդակե անոր հերոսական պայքարներուն նվիրված երգեր: Երրորդ բաժինն արդեն հայտնի է, դյուցազնավե-պեր են»

2: Գրքի վերաբերյալ ժամանակի մամուլի արձագանքն առավելապես դրվատական էր. մասնա-

վորապես՝ շեշտվում էր ժողովածուի հայրենասիրական ոգին և ազգային-գաղափարական հագեցվա-ծությունը: Գրքի համար բնաբան է ընտրվել Գողթան երգերից Վահագնի առասպելի «Երկնէր եր-կին…»-ի տողը՝ «Ընդ եղեգան փող բոց ելաներ»: Եվ առաջին բանաստեղծությունը՝ «Ձոն»-ը, ոչ միայն խտացնում է ողջ գաղափարական ասելիքը՝ վերածվելով յուրատեսակ պոետական ուղերձի, այլև հնչում է իբրև խրոխտ ու տիեզերաղողանջ ձոն՝ նվիրված հայրենիքին, նրա ազատության համար մղվող սուրբ պայքարին, ցեղի վերածննդին: Զարմանալի ամուր և կառուցիկ այս քերթվածը, ինչպես նշում է Վ. Գաբրիելյանը, արդարև կարելի է համարել հայրենիքի ազատությանը ձոնված լավագույն ստեղծագործություններից մեկը հայ և համաշխարհային պոեզիայում

3.

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի. – Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ – Գրիչս եղավ անթրոց սրտերու հնոցի… – Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ – Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ

4:

«Ցեղին սիրտը» ժողովածուն ունի նաև «Նախերգանք», որը վերաբերում է գրքի երեք բաժիննե-րին և ներկայանում է «Նեմեսիս» քերթվածով՝ ևս մեկ անգամ երևան հանելով բանաստեղծի և, ի դեմս նրա, ժողովրդի վրիժառու ոգին, որը չի կոտրվում անցյալի արհավիրքներից, նախճիրներից ու սար-

1 Սևակ Պ., Երկեր երեք հատորով, հ. 3, Երևան, 1983, էջ 494:

2 Պատրիկ Ա., Դանիել Վարուժանն իմ հուշերում, Երևան, 1965, էջ 69:

3 Գաբրիելյան Վ., Դանիել Վարուժան, կյանքը և գործը, Երևան, 1978, էջ 98:

4 Վարուժան Դ., Երկերի լիակատար ժողովածու (այսուհետ՝ ԵԼԺ), Երևան, 1986, էջ 70:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 37-40.pdf · 2016. 9. 15. · քարի ու ոգորումի սերմեր էր ցանում արևմտահայ իրականության

38

սափներից: Իսկ Նեմեսիսի՝ վրիժառության աստվածուհու քանդակը կերտող արվեստագետը ժողովրդի հոգեմտավոր կարողությունները խտացնողն է, որը սեփական անցյալի կարծր որձաքարից կերտում է սեփական ապագան կանխորոշող վրիժառության աստվածուհուն՝ ամբողջովին ապավինելով նրա զո-րությանը: Վարուժանի հայրենասիրական պոեզիային հատուկ ընդվզումի և լավատեսության ոգին ի սկզբանե բացում են հույսի և լույսի, պայքարի ու վերածնության Դուռը, թեև այնուհետ հաջորդելու են գալիս առաջին՝ «Բագինին վրա» շարքի մռայլ պատկերներն ու դրվագները: Մենք սույն հոդվածում հիմնականում կանդրադառնանք ժողովածուի երկրորդ՝ «Կրկեսին մեջ» շարքին, քանի որ հատկապես այս շարքում է, որ Վարուժանն արծարծում է ապստամբության, ազգային վերածննդի գաղափարները:

Վարուժանը սիրում է բանաստեղծական ասելիքը խտացյալ ներկայացնել նախ խորագրերում, ապա նաև՝ վերնագրերում: Այս մասին ահա թե ինչ է ասում դարձյալ ինքը՝ բանաստեղծը. «… 1904-1907 շրջանն էր, երբ հայությունը կը խեղդվեր սուրի և սովի մղձավանջին մեջ, ու ես չուզեցի տեղ տալ իմ անհատական ցավերուս, գրեթե բռնի լռեցուցի իմ սիրտս ու նախընտրեցի երգել Ցեղին սիրտը, որուն բախյունները կզգայի իմ մեջս, իմ սեփական արյունիս խորը: Հայությունը կուլար ու կըմռնչեր իմ մեջս (ընդգծումը մերն է-Ռ. Հ.)»

1: Ակնհայտ է, որ «հայության լացը» այնպես ուժգին ու այնքան խորն

էր համակել բանաստեղծին, որ նա կարիք չուներ իր «սիրտը լռեցնելու». նա ամբողջովին տոգորված էր հայրենասիրության կրակով ու ազգային գափափարներով և դարձել էր Ցեղին սիրտը: Ժողովածուի հայրենասիրական պաթոսն ուժգնանում և առավել ցայտուն է դրսևորվում «Կրկեսին մեջ» խորագիրը կրող բանաստեղծական շարքում

2:

Հատկանշական է, որ բանաստեղծն իր ժողովրդի ապագան կապում է կնոջ հետ. ազգային վե-րածնությանը նվիրված նրա բանաստեղծությունների հերոսները կանայք են. իբրև հայ ժողովրդի պատմության հավիտենական ուղեկիցներ՝ նրանք խտացնում են Վարուժանի այն գաղափարական համոզումը, թե «ցեղին սիրտը» բաբախուն ու վրեժով առլեցուն են պահում հենց հայ դուստրերը, հայ մայրերը: Ահա ինչու նրա բանաստեղծություններում հայտնվում են կին հերոսներ՝ Հայուհի («Կռվի երթ»), Վերածնուհի («Վերածնություն», «Ապրիել» ևն) և նույնիսկ Մարտկուհի («Կռվի երթ») անուննե-րով.

Վերածնուհին է, լեռներու՛ աղջիկ, Մրըրկին պես զորեղ, վարդին պես գողտրիկ, Իր հույնով գըծված շըրթունքին աղու Կա համբույր մ’հուռթի, արևու քըթթում, Եվ կ’այրի հոգին տենչով մը՝ տալու Խոցելով՝ ծաղիկ, մահով` ստեղծում

3:

Ազգային վերածնության գաղափարի բանաստեղծական կատարյալ մարմնավորում է «Կրկեսին մեջ» շարքի «Վերածնություն» բանաստեղծությունը: Հերոսուհին, որ դարձյալ Վերածնուհի անունն ունի, թեև «նախճիրներու ծնունդ» է, բայց վերածնվելու, վեր հառնելու շնորհով է օժտված՝ այնպես, ինչպես այն ժողովուրդը, ում խորհրդանշում է.

Կ’ելլե՜մ, կ’ելլեմ. նախճիրներու ծընունդ եմ. Կըրակին չափ գերահըզոր, գերբնական Ինչպես մարդուն գիտակցությունն. ու կ’ելլե՜մ: Վայրկայն մ’ալ դեռ և ահա Վարդի թերթե ծընած ոգվո մ’հանգունակ Ա՛լ կազատեմ ոտքերս արյան քողերեն…

4:

Այս բանաստեղծությունն ամբողջ ժողովածուի գաղափարական շեշտադրման առումով որոշակիո-րեն առանձնանում է մյուսներից՝ իր մեջ խտացնելով այն հիմնական ասելիքը, որն իր տարբեր տեսան-կյուններով հետո դեռ պիտի բացվի-արծարծվի գրքի մյուս քերթվածներում:

Ազգային վերածնության գաղափարի ջահակիրը, ըստ Վարուժանի, գեղջկական ընտանիքում մե-ծացող սերունդն է, որը, չնայած (կամ թերևս՝ այդ պատճառով) դժվարին մանկության ու երիտասար-

1 Վարուժան Դ., ԵԼԺ, հ. 3, էջ 463-464:

2 Ի դեպ, վարուժանագիտությունը գրեթե անպատասխան է թողել հարցը, թե ինչու՞ է բանաստեղծը շարքը խորագրել «Կրկեսին

մեջ». հիրավի՝ ինչու՞ «կրկեսի»: Կարծում ենք՝ այդ բառի կիրառությունն ուղղակի կապ չունի դրա իմաստի արդի ըմբռնման հետ. «կրկես» ասելով՝ բանաստեղծը նկատի ունի ասպարեզ կամ ձիընթացք (տե՛ս Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, Վենետիկ, 1836, հ. 1, էջ 1134), որում, ի տես և ի մրցակցություն մյուս ժողովուրդների ու ցեղերի, ընթացել է մեր ժողովրդի հերոսական պատմու-թյունը: Ուշագրավ է, որ ասպարեզ նշանակությունից բացի՝ կրկես նշանակել է նաև երիտասարդանոց (տե՛ս նույնը), որը շարքի խորագրի համար Վարուժանի այս բառընտրությունը դարձնում է միանգամայն հատկանշական այնքանով, որքանով իր ժո-ղովրդի վերածնության գաղափարը հեղինակն ուղղակի առնչում է երիտասարդության՝ Վերածնուհիների և Հայկակների հետ: 3 Վարուժան Դ., ԵԼԺ, հ. 1, էջ 155:

4 Նույն տեղում, էջ 152:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 37-40.pdf · 2016. 9. 15. · քարի ու ոգորումի սերմեր էր ցանում արևմտահայ իրականության

39

դությանը (նրանց օրորանը «Շինված է նոճիով՝ Եվ արյունով ներկված. Կերգեն բուերն իրեն քով. Կ՛օրրե մըրրիկը կատղած»), այնուամենայնիվ, հայի այն զարմն է, ում բանաստեղծը կոչում է Հայկակ-ներ, և որոնք «վաղն ըլլալու են Ռազմիկ մ'հրաչյա, շանթող ամպ»: Բանաստեղծն այդ սերնդից մեծ, գրեթե փրկչական ակնկալիքներ ունի, քանզի այն «Մեզ մսուրն Հիսուս մը կուտա, Իսկ հայ օրոցք՝ Ապըստամբ»:

Դ. Վարուժանի գրքում ազգային վերածննդի գաղափարաբանությունը հստակ շաղկապված է անձնազոհության պատրաստ երիտասարդ սերունդ դաստիարակելու գաղափարի հետ: Բանաստեղծը տարակույս չունի, որ միայն հայրենիքին ու ազգին անմնացորդ նվիրումը կարող է հայրենիքի ու ազգի համար նոր օր բերել, «նոր Արշալույս» ծագեցնել: «Վիրավորը» քերթվածում, որը, ինչպես բանաս-տեղծն է հուշում, գրվել է հայ-թաթարական «կռիվներուն առթիվ», «ազատության ճամբուն վրա ին-կած» մարտիկը կյանքը զոհում է հանուրի ազատության համար, հանուն իր ազգի վերածնության.

… Վերքն է խոր. Հրաբորբ արյունը՝ ուրախ Գըտած ազատ իր անցքեն Դուրս կը վազե: Կարմրած ծոցին մեջ մազոտ Մեզի համար նոր Արշալույս մը կ’եփի

1:

«Հրաբորբ արյունը՝ ուրախ» փոխաբերությունն ապշեցնում է ոչ միայն իր անսպասելիությամբ, այլև «նոր Արշալույս եփելու» պատկերն ավարտին հասցնելու ունակությամբ:

Ակնհայտ է, որ Վարուժանի հայրենասիրական գաղափարները կյանքի կոչվելու սոսկ մեկ ճանա-պարհ ունեին՝ պայքարի ճանապարհը. ահա թե ինչու նրա բանաստեղծություններում մեծատառ հայտնվում են նաև «Ապըստամբ» (էջ 163) և «Ապըստամբություն» բառերը («….Ձյունեն դուրս, ցըցուն վիզով դեպ արփին՝ Ապըստամբությու՛ն եմ ձեզի բերեր», 155), որոնք մեծատառ գրությամբ ոչ միայն շեշտվում-կարևորվում են, այլև յուրօրինակ կերպով խորհրդանշում են գաղափարներ:

Բանաստեղծական արվեստի կատարելությամբ առանձնանում է «Դյուցազնի մը սուրին» քերթ-վածը: Այն փառաբանություն է «սուրին», դրանով իսկ՝ դյուցազնին, որն ազգային վերածննդի համար պայքարող հայ քաջորդին է: Իսկ ազատության սրի «արարման» պատկերը պարզապես փառահեղ է.

Անոր մետաղը Վրեժին ճոխ հանքերեն են պեղեր, Գեհենական հաղթ դարբին մ’է կըռեր զայն փողփողէջ, Հետո հըսկա հասակովն աստվածաբար ջըրդեղեր Արդարության լույսին մեջ

2:

Բանաստեղծը «պաշտում է արդար Սուրը». վերջինս նրա գրչի տակ դարձյալ հայտնվում է մեծա-տառ գրությամբ՝ խորհրդանշելով հայ ժողովրդի վերածննդի սուրբ գաղափարի իրականացման հա-մար մղվող պայքարը, հերոսությունը, զոհաբերումն ու անձնվիրումը: Հատկանշական է նաև, թե ինչ-պիսի համարձակությամբ Վարուժանն անվանում է իր ժողովրդի ներկա թշվառ կացության գլխավոր մեղավորին, որին էլ պիտի ուղղված լինի Արդարության սրի կայծակնացայտ հարվածը: Բանաստեղծն ասում է. «Ես կպաշտե՜մ Սուրդ արդար՝ մահիկին դեմ լուսնային»: Թվում է՝ սովորական պատկեր է՝ լուսնային մահիկի դեմ փայլող սուր, սակայն պոետական հանճարը գտել է բանաստեղծական պատ-կերով իր ժողովրդի պատմության մի մղձավանջային դրվագը՝ թուրքի տիրապետությունն ակնարկելու հնարանքը:

Այսպիսով՝ «Ցեղին սիրտը» ժողովածուում Վարուժանը Սուրը հռչակում է որպես իր նոր հավատ-քը՝ «Ան հավատքն է իմ սրտիս» (էջ 185): Եվ քանի որ նրա սիրտը Ցեղին սիրտն է, պատկերն ամբող-ջանում է հետևյալով՝ Ցեղին սիրտը մի՛ հավատք ունի՝ «Սուրի՛» հավատքը, պայքարի և ոգորումի, վերածնվելու և հառնելու հավատքը:

Ռուզան Հովասափյան

ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ «ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ

Բանալի բառեր՝ ազգային վերածննդի գաղափարախոսություն, բանաստեղծական արվեստ, թուրքական տիրապետություն, նախճիր, գրական շարժում,

ազատագրական պայքար, ռոմանտիկական ավանդույթներ

Հոդվածում անդրադարձ է կատարվում Դանիել Վարուժանի «Ցեղին սիրտը» բանաստեղծությունների ժողո-վածուին ազգային վերածննդի գաղափարների արծարծման տեսանկյունից: Բանաստեղծը սուրը հռչակում է իր

1 Վարուժան Դ., ԵԼԺ, հ. 1, էջ 191:

2 Նույն տեղում:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 37-40.pdf · 2016. 9. 15. · քարի ու ոգորումի սերմեր էր ցանում արևմտահայ իրականության

40

նոր հավատքը՝ «այն հավատքն է իմ սրտիս», և քանի որ բանաստեղծի սիրտը հենց ցեղին սիրտն է, ուրեմն ցեղի՝ ազգի վերածննդի գաղափարն ուղղակի կապվում է սրի, ասել է թե՝ ազգային-ազատագրական պայքարի գաղա-փարախոսության հետ:

Рузан Овасапян

ИДЕОЛОГИЯ НАЦИОНАЛЬНОГО ВОЗРОЖДЕНИЯ В СБОРНИКЕ ДАНИЕЛА ВАРУЖАНА «СЕРДЦЕ ПЛЕМЕНИ»

Ключевые слова: идеология национального возрождения, литературное движение, освободительная борьба, романтические традиции, уничтожение

Статья посвящена изучению идеологии национального возрождения в сборнике стихов Даниела Варужана

«Сердце племени». Поэт оповещает читателя о своей новой вере – «мече», который стал для него «верой души». И поскольку сердце поэта то же, что и сердце его народа, то понятно, что идею его возрождения поэт ищет в борьбе, в «мече», т.е. в идее национально-освободительной борьбы.

Ruzan Hovasapyan

IDEOLOGY OF NATIONAL RENAISSANCE IN THE COLLECTION "THE HEART OF THE NATION" BY DANIEL VARUZHAN

Keywords: ideology of national renaissance, poetic art, Turkish power, literary movement, liberation struggles, romantic traditions, disaster

The article touches upon the collection of poems entitled “The Heart of the Nation” by Daniel Varuzhan from the

point of view of the excitation of national renaissance ideas. The poet proclaims the sword as his new belief (“it is my heart’s belief”), and as the poet’s heart is the heart of the nation, the renaissance idea of the nation is directly connected with the sword that is with the ideology of national-liberating struggle.