Հավելված n 1 2008 թվականի 13-ի n 1487 - Ն որոշման · նպաստ...

51
08_1487 Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487 - Ն որոշման ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ Նախաբան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ամրագրվել է բազմաստի- ճան կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ իշխանությունների քաղաքա- կան որոշումը։ Այն իրագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավա- րության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում նախատես- վել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացում, որոնք պետք է ուղղված լինեն երկու կարևորագույն արդյունքների նվաճմանը` 1) կենսաթոշակների չափերի ամենամյա բարձրացում` կենսաապահովման նվա- զագույն զամբյուղին համարժեք միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթո- շակի չափի ապահովմամբ. 2) պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ անձի եկամտի և կենսաթոշակի չափի միջև կապի հաստատում։ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային գործող համակարգի հիմնախնդիրները (իրավիճակի վերլուծություն և եզրահանգումներ) Առկա իրավիճակը 1. Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգ։ Այն մինչև 2008 թվականի հունվար ամիսը ֆինանսա- վորվում էր զբաղված քաղաքացիների և նրանց գործատուների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընթացիկ մուծումների հաշվին։ Պարտադիր սոցիալական

Upload: others

Post on 17-Jul-2020

12 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487 - Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Նախաբան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ամրագրվել է բազմաստի-

ճան կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ իշխանությունների քաղաքա-

կան որոշումը։ Այն իրագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավա-

րության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում նախատես-

վել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացում, որոնք պետք է ուղղված լինեն

երկու կարևորագույն արդյունքների նվաճմանը`

1) կենսաթոշակների չափերի ամենամյա բարձրացում` կենսաապահովման նվա-

զագույն զամբյուղին համարժեք միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթո-

շակի չափի ապահովմամբ.

2) պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ անձի

եկամտի և կենսաթոշակի չափի միջև կապի հաստատում։

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային գործող համակարգի հիմնախնդիրները

(իրավիճակի վերլուծություն և եզրահանգումներ) Առկա իրավիճակը 1. Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է բաշխողական

կենսաթոշակային համակարգ։ Այն մինչև 2008 թվականի հունվար ամիսը ֆինանսա-

վորվում էր զբաղված քաղաքացիների և նրանց գործատուների պարտադիր սոցիալական

ապահովագրության վճարների ընթացիկ մուծումների հաշվին։ Պարտադիր սոցիալական

Page 2: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

2

վճարները կուտակվում էին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովա-

գրության պետական հիմնադրամի հաշվին և ամբողջովին ուղղվում ընթացիկ կենսա-

թոշակների վճարմանը։ Գործում էր «հիմնադրամի ֆինանսական հաշվեկշռվածության»

սկզբունքը, ըստ որի` վճարվելիք կենսաթոշակները պետք է համարժեք լինեն հավա-

քագրված սոցվճարներին։ Այսինքն՝ ներկայիս աշխատողներն ապահովում են ներկայիս

անաշխատունակ անձանց կենսաթոշակները։

2. 2008 թվականին կենսաթոշակային ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 4.3 տոկոսը`

հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պետական համախմբված բյուջեի

սոցիալական հատվածի ծախսերի ամենամեծ բաղադրիչը` 3 անգամ գերազանցելով

առողջապահության և 1.6 անգամ կրթության համար կատարվող ծախսերը։ Կենսաթո-

շակների վճարման ծախսերի նույնիսկ այս մակարդակը չի բավարարում նվազագույն

սպառողական զամբյուղին համարժեք միջին կենսաթոշակ ապահովելու համար։

3. Կենսաթոշակների չափերը հնարավոր էր բարձրացնել կա՛մ պարտադիր սոց-

վճարների դրույքաչափերի ավելացման հաշվին, կա՛մ պետական բյուջեի այլ հարկային

եկամուտների հաշվին։ Կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության

ապահովման պարտադրանքը թույլ չէր տալիս էապես բարձրացնել կենսաթոշակների

չափերը միայն հավաքագրված պարտադիր սոցվճարումների հաշվին` չբարձրացնելով

դրանց դրույքաչափերը։ Այդ պատճառով, Հայաստանի Հանրապետության կառավարու-

թյան որոշմամբ 2008 թվականի հունվար ամսից Հայաստանի Հանրապետության սոցիա-

լական ապահովագրության պետական հիմնադրամը վերակազմավորվեց Հայաստանի

Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավար-

ման ոլորտում գործող ծառայության։ Վերացվեց պարտադիր սոցիալական ապահովա-

գրության բյուջեն և պարտադիր սոցիալական ապահովության վճարները ներառվեցին

պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ, ինչը հնարավոր դարձրեց պետական բյուջեի

ընդհանուր եկամուտների հաշվին ապահովել կենսաթոշակների չափերի 60 տոկոս

Page 3: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

3

բարձրացումը։ Ակնհայտ է, որ կենսաթոշակների չափերի հետագա բարձրացումն ու

երկարաժամկետ պահպանումը «մեծ բեռ» է դառնալու պետական բյուջեի համար։

4. Իրավիճակն էլ ավելի է սրվելու երկրի ժողովրդագրական վիճակի անբարե-

նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության կրճատ-

մամբ, կյանքի սպասվող միջին տևողության ավելացմամբ։

Կենսաթոշակային համակարգում առկա իրավիճակի կանխատեսվող վատթարաց-

ման հիմնական պատճառներից մեկը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

արձանագրված «ծնելիության բումն» է։ Հենց «ծնելիության բումի» սերունդն է առաջիկա

տարիներին համալրելու կենսաթոշակառուների բանակը։ Սրան գումարվել են վերջին 20

տարվա ընթացքում ծնելիության կրճատման, կյանքի սպասվող միջին տևողության

ավելացման և 90-ական թվականներին աշխատունակ տարիքի բնակչության ակտիվ

արտահոսքի երևույթները։ Որպես հետևանք` Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս

աշխարհի շատ երկրների, նույնպես արձանագրում է «բնակչության ծերացում»։

5. Ի լրումն նկարագրված խնդիրների` գործող բաշխողական համակարգում առկա

է նաև կատարված վճարումների և վճարվող կենսաթոշակների չափերի միջև ուղղակի

կապի բացակայության խնդիրը։ Աշխատողները շահագրգռված չեն կենսաթոշակային

վճարումներ կատարել համակարգին։ Գործատուները նույնպես խուսափում են պար-

տադիր սոցվճարումներ կատարելուց՝ թաքցնելով աշխատատեղերի իրական քանակն ու

թերհաշվառելով իրականում վճարված աշխատավարձերը։

6. Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և անցումային այլ

երկրներ, կանգնած է հետևյալ 3 սոցիալ-տնտեսական իրավիճակների առջև՝

1) ժողովրդագրական խնդիրներ («բնակչության ծերացում»).

2) մեծ ծավալների ոչ ֆորմալ տնտեսության առկայություն.

3) եկամուտների արագընթաց վերականգնողական աճ։

Page 4: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

4

Այս խնդիրների ազդեցությունը կենսաթոշակային համակարգի վրա արտահայտ-

վում է ֆինանսական կայունության, կենսաթոշակների ադեկվատության (փոխհա-

տուցման գործակից), ինչպես նաև կենսաթոշակային համակարգը բնութագրող մյուս

ցուցանիշների վատթարացմամբ։

Համակարգի ֆինանսական կայունության հիմնախնդիրները

7. Կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության հիմնախնդիրն

առանցքային է բնակչության ծերացման միտումներ արձանագրած ցանկացած երկրի

համար։ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերլուծությունները և կանխա-

տեսումները նույնպես վկայում են բնակչության տարիքային կառուցվածքում սպասվելիք

լուրջ տեղաշարժերի մասին։ Ընդ որում, 1990 թվականի համեմատ 2008 թվականի

տարեսկզբի դրությամբ բնակչության ընդհանուր թվում 1.6 անգամ նվազել է 0-14

տարեկան երեխաների և 2.1 անգամ ավելացել է 65 և բարձր տարեկանների տեսակարար

կշիռները։ Այս ցուցանիշներից ուղղակիորեն կախված է կենսաթոշակային համակարգի

ֆինանսական կայունությունը, քանի որ պակասում է համակարգին վճարումներ կատա-

րողների քանակական ներուժը, և մեծանում համակարգից «սնվող» անձանց թիվը։

Իրականում, համակարգի բեռնվածության գործակիցն ավելի մեծ է, քանի որ տարիքային

կենսաթոշակառուներից բացի համակարգն ընդգրկում է նաև տարիքային կենսաթոշակի

տարիքի չհասած անձանց (հաշմանդամներ, կերակրողին կորցրածներ, արտոնյալ

պայմաններով կենսաթոշակի անցածներ և այլն)։

8. Համակարգի ֆինանսական կայունության վրա ազդող կարևոր գործոններից է

սոցվճարումներ կատարողների փաստացի թիվը, որը գրեթե 5 անգամ զիջում է աշխա-

տունակ տարիքի (15-63) բնակչության ցուցանիշին։ Երկրի աշխատանքի շուկայի վերլու-

ծությունը ցույց է տալիս, որ նշված երկու ցուցանիշների միջև առկա տարբերությունները

պայմանավորված են իրական գործազրկության` պաշտոնապես գրանցվածից մոտ 3

Page 5: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

5

անգամ ավելի բարձր մակարդակով, ոչ ֆորմալ զբաղվածության մեծ ծավալներով,

տնտեսության ֆորմալ հատվածում զբաղվածների մի մասի կողմից սոցվճարումներ

չկատարելու երևույթով (սոցվճարումներ կատարելու տեսանկյունից «ոչ ֆորմալ» են նաև

գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, քանի որ նրանք օրենքով պարտա-

դիր սոցվճարներ չեն կատարում)։

Արդյունքում, կենսաթոշակային բեռը վերաբաշխվում է ավելի քիչ թվով աշխա-

տունակ տարիքի բնակչության վրա, ինչը կանխորոշում է կենսաթոշակային համակարգի

բեռնվածության գործակցի վատթարացման միտումը։ Վերջինս 2008 թվականի դրությամբ

մոտ է եղել 1-ի, այսինքն՝ մեկ սոցվճարում կատարողին բաժին է ընկել մեկ կենսաթոշակառու։

9. Փորձագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգը կարող է

համարվել ֆինանսապես կայուն, եթե այդ հարաբերակցությունը կազմում է առնվազն 3/1-ի։

Ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ ընդհուպ մինչև 2050 թվականը

կենսաթոշակային համակարգի բեռնվածության գործակիցը տատանվելու է 1.0-1.1-ի

սահմաններում, ինչի հետևանքով համակարգը կհայտնվի «կայուն ֆինանսական

ճգնաժամում», իսկ 2050-2065 թվականներին սպասվում է համակարգի «ֆինանսական

կոլապս» (ՀՆԱ-ի նկատմամբ ստվերային և ոչ ֆորմալ տնտեսության տեսակարար կշռի

անփոփոխ մնալու դեպքում արդեն 2011 թվականին կենսաթոշակառուների թվաքանակը

կգերազանցի վճարում կատարողներինը։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի Հանրա-

պետության կառավարության 2008-2012 թվականների ծրագրով նախատեսված միջոցա-

ռումները՝ ուղղված ֆորմալ զբաղվածության ավելացմանը և ստվերային տնտեսության

կրճատմանը, վճարումներ կատարողների թվաքանակը կավելանա մոտ 100000 մարդով)։

Այդ իրավիճակի պատճառներից թերևս հիմնականը կենսաթոշակառուների թվաքանակի

և համակարգին վճարումներ կատարողների փաստացի թվաքանակի

հարաբերակցությունն է, որի արդյունքում կենսաթոշակային ծախսերն էականորեն

կգերազանցեն սոցիալական ապահովության վճարներից ստացվող եկամուտները։

Page 6: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

6

10. Համակարգի ֆինանսական կայունությունը պայմանավորված է նաև միջին

աշխատավարձի չափով և դրանից հաշվարկվող սոցվճարի դրույքաչափով։ Ինչքան բարձր

է միջին աշխատավարձի չափը, այնքան մեծ են համակարգը ֆինանսավորելու

հնարավորությունները։ Միաժամանակ, կարևոր է, թե աշխատավարձի ո՞ր խմբերից են

հիմնականում սոցվճարումներ կատարվում։ Այսպես, վերլուծությունը ցույց է տալիս, որ

2000-2008 թվականներին սոցվճարումներ կատարողների ավելի քան 2/3-ը կենտրոնաց-

ված է միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ ստացողների խմբում, այդ թվում`

գրեթե 1/3-ը սոցվճարումներ է կատարում նվազագույն աշխատավարձից։ Բերված տվյալ-

ները վկայում են գործատուների կողմից աշխատավարձերի թերհաշվառման երևույթի

տարածվածության մասին։

11. Միևնույն ժամանակ, ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ

անկախ միջին աշխատավարձի աճի տեմպերից, եթե կենսաթոշակային համակարգի

ծանրաբեռնվածության գործակիցը մոտ է 1-ի, իսկ սոցվճարների դրույքաչափը կազմում է

25-26 տոկոս, ապա համակարգը ֆինանսապես կայուն պահելու համար կենսաթոշակ-

ների միջին չափը չպետք է գերազանցի երկրի միջին աշխատավարձի 22-23 տոկոսը։

Ծանրաբեռնվածության գործակցի վատթարացմանը զուգահեռ պետք է`

1) կամ պահպանել դրույքաչափը՝ նվազեցնելով փոխհատուցման գործակիցը

(փոխհատուցման գործակիցն արտահայտում է միջին կենսաթոշակ - միջին աշխատավարձ

հարաբերակցությունը).

2) կամ ավելացնել դրույքաչափը` փոխհատուցման գործակիցը պահպանելով

որոշակի նախընտրելի սահմաններում.

3) կամ օգտագործել պետական բյուջեի այլ եկամուտները՝ համակարգի ֆինան-

սական պակասուրդը փակելու համար։

Նշվածներից ոչ մեկը, սակայն, երկարաժամկետ ֆինանսական կայունության

ապահովման պայմաններում խնդրի լուծում չի ապահովում։

Page 7: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

7

12. Չնայած այն հանգամանքին, որ 2008 թվականի հունվարի 1-ից Հայաստանի

Հանրապետության կառավարությունը պետական բյուջեի ընդհանուր եկամուտների

հաշվին շուրջ 60 տոկոսով բարձրացրեց կենսաթոշակների չափերը, ժողովրդագրական

վիճակի զարգացման միտումները վկայում են, որ կենսաթոշակների չափերի ցանկացած

«միանվագ բարձրացում» երկարաժամկետ հեռանկարում խորացնելու է համակարգի

ֆինանսական կայունությունն ապահովելու խնդիրը և չի լուծելու բնակչությանը պատշաճ

կենսաթոշակներով ապահովելու խնդիրը։ Ակտուարական հաշվարկների վրա հիմնված

փորձագիտական գնահատականները ցույց են տալիս, որ կենսաթոշակների չափերի

շարունակական բարձրացումը և նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք

նվազագույն կենսաթոշակի ապահովումը հանգեցնելու է գործող համակարգի անվերա-

կանգնելի պակասուրդի (եթե հաշվի առնենք միայն հավաքագրված սոցիալական ապա-

հովության վճարների և ծախսերի տարբերությունը), որի մակարդակն անշեղորեն աճելու

է 2020-ական թվականներին` հասնելով ՀՆԱ-ի 1.4 տոկոսի։ Բյուջեի պակասուրդի այս

պայմաններում չի հաջողվելու կանխել կենսաթոշակների փոխհատուցման գործակցի

անկումը։ Կենսաթոշակների և աշխատավարձերի միջև խզումն անհնարին է վերացնել

գործող համակարգի պայմաններում։

Կենսաթոշակների և անհատական եկամուտների միջև կապի խաթարումը

13. Կենսաթոշակային ապահովագրության առանցքային սկզբունքն է՝ անմիջական

կապ հաստատել անհատի կողմից կատարվող հատկացումների և վճարվող կենսաթո-

շակների չափերի միջև։ Սակայն գործող կենսաթոշակային համակարգը չի

երաշխավորում անհատի անձնական եկամտին համարժեք փոխհատուցում։

Կենսաթոշակների և անհատական եկամուտների միջև կապի բացակայությունը

հակախթան է համակարգին վճարումներ կատարելու առումով։ Ներկայումս պարտադիր

Page 8: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

8

սոցիալական վճարումներ կատարողները կազմում են զբաղված աշխատուժի միայն 37

տոկոսը։

14. Գործող համակարգն առավել անհրապույր է բարձր եկամուտներ ունեցողների

տեսանկյունից։ Միջինից բարձր աշխատավարձ ստացող անձանց կենսաթոշակները չեն

գերազանցում իրենց աշխատավարձի 10 տոկոսն այն դեպքում, երբ նվազագույն աշխա-

տավարձ ստացողներին կենսաթոշակային համակարգն ապահովում է 75 տոկոսից բարձր

փոխհատուցման գործակից։ Գործատուները նույնպես խուսափում են պարտադիր սոց-

վճարումներ կատարելուց՝ թաքցնելով աշխատատեղերի իրական քանակը և թերհաշ-

վառելով իրականում վճարված աշխատավարձերի չափը։ Արդյունքում, սոցվճարումների

շուրջ 70 տոկոսը կատարվում է նվազագույն և միջինից ցածր աշխատավարձերից։

15. Բնակչության եկամուտների արագընթաց աճը հանգեցնում է կենսաթոշակների

և աշխատավարձերի չափերի է՛լ ավելի ընդգծված տարբերության։ Միևնույն ժամանակ,

ցածր աշխատավարձերից սոցվճարումներ կատարելը փոքրացնում է հավաքագրվող

գումարների ծավալը՝ սահմանափակելով կենսաթոշակների չափերի` եկամուտների

աճին համարժեք բարձրացման ֆինանսական հնարավորությունները։ Ստեղծված

իրավիճակում աշխատանքային եկամուտների մակարդակի նկատմամբ

կենսաթոշակների համարժեքության ապահովման խնդիրը դեմ է առնում

կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության խնդրի լուծման

անհնարինությանը։ Փորձագիտական գնահատմամբ` ներկայիս կենսաթոշակային

համակարգն ի վիճակի չէ մեղմել աշխատավարձերի և կենսաթոշակների միջև եղած

անհամաչափությունը՝ միաժամանակ չխաթարելով համակարգի ֆինանսական

հաշվեկշռվածությունը։

16. Անհրաժեշտ են կենսաթոշակային գործող համակարգի արմատական բարե-

փոխումներ, որոնք պետք է իրականացվեն հետևյալ ուղղություններով`

Page 9: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

9

1) կենսաթոշակների չափերի էական բարձրացում, նպատակ ունենալով նախ`

նվազագույնի հասցնել, ապա` իսպառ բացառել աղքատությունը և աղքատության ռիսկը

կենսաթոշակառուների շրջանում.

2) ապահովել կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը` կապ

ամրագրելով անձի աշխատանքային եկամուտների և կենսաթոշակների միջև` պարտա-

դիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ։

17. Վերը նշվածի համատեքստում կառավարությունը նախատեսում է կենսաթո-

շակային համակարգի բարեփոխումներ` գործող` պետական կենսաթոշակային համա-

կարգի հիմքի վրա ձևավորելով նոր միասնական բազմաստիճան համակարգ։

Կենսաթոշակային բարեփոխումների միջազգային փորձից քաղված դասերը

18. Կենսաթոշակային բաշխողական համակարգերի ֆինանսական կայունության

հիմնախնդիրը ծառացած է աշխարհի շատ երկրների առջև՝ որպես հետևանք

բնակչության արագընթաց ծերացման։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ վերը

նկարագրված իրավիճակում հայտնված երկրները ծագած մարտահրավերներին

դիմագրավում են երեք հիմնական անցումներ (տրանսֆորմացիաներ) կատարելու

միջոցով`

1) անցում սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող

կենսաթոշակային բաշխողական համակարգից դեպի «ինքնաֆինանսավորվող»

կուտակային համակարգը.

2) անցում բանաձևերի հիման վրա հաշվարկվող և քաղաքական որոշումներով

սահմանվող կենսաթոշակի (ՍԿ) մոդելից դեպի իրական եկամուտների հիման վրա

սահմանված վճարների (ՍՎ) մոդելը (աշխարհում գործող կենսաթոշակային համակար-

գերում կիրառվում է հիմնականում երկու մոդել` սահմանված կենսաթոշակի կամ

սահմանված վճարների։ Առաջինի դեպքում նախևառաջ օրենսդրորեն սահմանվում է

Page 10: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

10

վճարվելիք կենսաթոշակի բանաձևը, այնուհետև որոշվում է դրանց ֆինանսավորելու

աղբյուրը։ Երկրորդի դեպքում` կուտակմանը գնացող վճարի դրույքաչափը, իսկ կենսա-

թոշակների չափը որոշվում է` ըստ կուտակումների ծավալի և դրանց ներդրումներից

ստացված եկամուտների).

3) անցում պետության կողմից անմիջապես կառավարվող կենսաթոշակային

համակարգից դեպի պետության կողմից կարգավորվող և վերահսկվող մասնավոր

կենսաթոշակային համակարգի։

Նշված սկզբունքները պահպանելով, ելնելով Հայաստանի Հանրապետության

առանձնահատկություններից` մշակվել է կենսաթոշակային բարեփոխումների հայաստանյան

մոդելը։

19. Առաջարկվող անցումները տարբեր երկրներում տարբեր են։ Սակայն կենսա-

թոշակային համակարգի բարեփոխումներ իրականացրած գրեթե բոլոր երկրներում դրանք

արտացոլվում են «բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրում» գաղափա-

րում։ Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի հայաստանյան մոդելը մշակվել է

միջազգային փորձից քաղված դասերի և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի

բազմակողմանի ուսումնասիրության հիման վրա։

Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի նկարագիրը

20. Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման արդյունքում ձևավորված

բազմաստիճան կենսաթոշակային համակարգը բաղկացած է լինելու 4 աստիճաններից,

որոնցից յուրաքաչյուրը ծառայելու է իր նպատակին, որոնք միմյանցից տարբերվում են`

կախված շահառուների աշխատած տարիներից և տարիքից։

21. Կենսաթոշակային համակարգի «0» աստիճանը պահանջվող աշխատանքային

(ապահովագրական) ստաժ չունեցող անձանց ծերության, հաշմանդամության և կերակրո-

Page 11: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

11

ղին կորցնելու դեպքերում պետական բյուջեի հաշվին ապահովում է նվազագույն սպա-

ռողական զամբյուղին համարժեք եկամտով։

22. Կենսաթոշակային համակարգի 1-ին աստիճանն օրենքով սահմանված ժամա-

նակահատվածում ֆորմալ տնտեսությունում աշխատած և համապատասխան հարկեր

(սոցիալական վճարումներ) վճարած անձանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող

տարիքը լրանալու, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքերում պետական

բյուջեի հաշվին փոխհատուցում է կորցրած եկամուտը։

23. Կենսաթոշակային համակարգի 2-րդ աստիճանը պարտադիր կուտակային

կենսաթոշակային վճարներ կատարած անձանց տարիքային կենսաթոշակի իրավունք

տվող տարիքը լրանալու դեպքում կատարված վճարներից և դրանց ներդրումից ստաց-

ված եկամուտներից գոյացած միջոցների հաշվին փոխհատուցում է կորցրած եկամուտը։

24. Կենսաթոշակային համակարգի 3-րդ աստիճանը կամավոր կուտակային

կենսաթոշակային վճարներ կատարած անձանց տարիքային կենսաթոշակի իրավունք

տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է լրացուցիչ եկամտով։

Կենսաթոշակային համակարգի «0» աստիճան

25. Կենսաթոշակային համակարգի «0» աստիճանից վճարվելու է սոցիալական

կենսաթոշակը, որի նպատակը ծերության, անաշխատունակության և կերակրողին կորց-

նելու դեպքերում նվազագույն եկամտով ապահովելն է այն անձանց, ովքեր չունեն այլ

կենսաթոշակի իրավունք, այսինքն, ըստ 2002 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՕ-519-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի

(այսուհետ` գործող օրենսդրություն)` հանդիսանում են սոցիալական կենսաթոշակի շահառու։

Կպահպանվեն գործող օրենսդրությամբ սահմանված սոցիալական կենսաթոշակի

իրավունք տվող պայմանները` աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար

պահանջվող նվազագույն ստաժը 5 տարվա փոխարեն սահմանելով 10 տարի (աղյուսակ N 1)։

Page 12: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

12

26. Սոցիալական կենսաթոշակ կարող են ստանալ նաև 2-րդ աստիճանի շահառու-

ները, եթե անձը չունի պահանջվող նվազագույն ստաժ։ Սոցիալական կենսաթոշակի

նշանակումը կախված չէ անձանց այլ` ոչ կենսաթոշակային եկամուտների առկայությու-

նից։

27. Սոցիալական կենսաթոշակը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակից։

Պահպանվելու են նաև սոցիալական կենսաթոշակի` գործող օրենսդրությամբ սահման-

ված հաշվարկման կարգը` ըստ կենսաթոշակի տեսակների։

Աղյուսակ N 1. Ծերության սոցիալական կենսաթոշակի նշանակման պայմանները` ըստ աշխատանքային ստաժի և կենսաթոշակի անցնելու տարիների

Կենսաթոշակի նշանակման տարին Աշխատանքային ստաժը

2010 թ. մինչև 5 տարի 2011 թ. մինչև 6 տարի 2012 թ. մինչև 7 տարի 2013 թ. մինչև 8 տարի 2014 թ. մինչև 9 տարի 2015 թ. մինչև 10 տարի

28. Ծերության սոցիալական կենսաթոշակի չափը 2018 թվականին կկազմի նվա-

զագույն սպառողական զամբյուղի 100 տոկոսը, իսկ սկսած 2021 թվականից` հիմնական

կենսաթոշակի 80 տոկոսը, որը պետք է լինի առնվազն նվազագույն սպառողական

զամբյուղի չափ։ Հիմնական կենսաթոշակի չափը որոշում է Հայաստանի Հանրապետու-

թյան կառավարությունը` ելնելով ակտուարական հաշվարկներից և նվազագույն կենսա-

ապահովման զամբյուղի արժեքից։ Սոցիալական կենսաթոշակը նշանակվում է պետական

լիազոր մարմնի կողմից և ֆինանսավորվում է պետական բյուջեից։

29. Պահպանվելու են հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում

տրվող սոցիալական կենսաթոշակների նշանակման և վճարման` գործող

օրենսդրությամբ սահմանված կարգը։ Անձին հաշմանդամ ճանաչելու մոդելը

վերանայելու շրջանակներում կվերանայվի նաև հաշմանդամության սոցիալական

կենսաթոշակների հաշվարկման կարգը։

Page 13: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

13

Կենսաթոշակային համակարգի 1-ին աստիճան

30. Կենսաթոշակային համակարգի 1-ին աստիճանից վճարվում է աշխատանքային

կենսաթոշակը։ Աշխատանքային կենսաթոշակն անձանց աշխատանքային եկամուտների

փոխհատուցումն է։

31. Աշխատանքային կենսաթոշակի իրավունքը (իրավունք տվող պայմանները)

համապատասխանում է գործող համակարգի` ապահովագրական կենսաթոշակի իրա-

վունքին, այսինքն` կպահպանվեն ապահովագրական կենսաթոշակների տեսակները,

իրավունք տվող պայմանները, հաշվարկման կարգը` բացառությամբ նշված փոփոխու-

թյունների։

32. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող նվազագույն

աշխատանքային (ապահովագրական) ստաժը գործող օրենսդրությամբ սահմանված 5

տարվա փոխարեն կսահմանվի 10 տարի։

33. Նշված անցումը սահուն կատարելու համար կգործի պահանջվող նվազագույն

ստաժի բարձրացման հետևյալ գրաֆիկը` ըստ տարիների.

34. Աշխատանքային կենսաթոշակը բաղկացած է հիմնական կենսաթոշակից և

ապահովագրական (աշխատանքային) ստաժի տարիների համար տրվող հավելումից`

հաշվի առնելով կենսաթոշակառուի անձնական գործակիցը։

Կենսաթոշակը հաշվարկվում է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով։

Տարեթիվը 2011 թ. 2012 թ. 2013 թ. 2014 թ. 2015 թ. Պահանջվող ապահովագրական ստաժը

6 տարի 7 տարի 8 տարի 9 տարի 10 տարի

Page 14: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

14

35. Հիմնական կենսաթոշակի չափը և ապահովագրական (աշխատանքային)

ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարու-

թյունը` նկատի ունենալով հետևյալ կանոնները և թիրախները`

1) սկսած 2012 թվականից` միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է

համապատասխանի կենսաապահովման նվազագույն բյուջեի չափին.

2) 2018 թվականին միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է համապա-

տասխանի կենսաապահովման նվազագույն բյուջեի 150 տոկոսին, իսկ հիմնական կենսա-

թոշակը` կենսաապահովման նվազագույն բյուջեի չափին.

3) սկսած 2012 թվականից` աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար`

ապահովագրական (աշխատանքային) ստաժի մեկ տարվա արժեքը, իսկ 2018 թվականից`

նաև հիմնական կենսաթոշակը կինդեքսավորվեն սպառողական գների ինդեքսով (ՍԳԻ)։

36. Այն անձինք, ովքեր անցում են կատարել պարտադիր կուտակային համա-

կարգին, մինչև պարտադիր կուտակային համակարգին անցնելը (մինչև կուտակային

վճար վճարելը) ձեռք բերած աշխատանքային (ապահովագրական) ստաժի տևողության

համար ևս ստանում են աշխատանքային կենսաթոշակ` հաշվարկված 34-րդ կետով

սահմանված կարգով։

37. Կառավարությունը զուգահեռաբար միջոցներ կձեռնարկի հաշմանդամության և

կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակների համակարգը բարեփոխելու

ուղղությամբ` նպատակ ունենալով`

1) կենսաթոշակների այդ տեսակը վճարել ապահովագրական ընկերությունների

միջոցով.

2) վերանայել անձին հաշմանդամ ճանաչելու մոդելը` Հայաստանի Հանրապետու-

թյունում կիրառվող հաշմանդամության սահմանման մոդելից անցում կատարելով

Եվրամիությունում ընդունված` աշխատունակության աստիճանի սահմանման մոդելին,

Page 15: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

15

որի համատեքստում նաև վերանայել հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկման

կարգը` դրա չափը պայմանավորելով աշխատունակության կորստի աստիճանով։

38. Կառավարությունը միջոցներ կձեռնարկի երկարամյա ծառայության և արտոնյալ

պայմաններով կենսաթոշակների համակարգը բարեփոխելու ուղղությամբ` նպատակ

ունենալով`

1) կենսաթոշակների այդ տեսակը վճարելու ծախսերը գործատուի միջոցներից

իրականացնելը, այդ թվում` ապահովագրական սխեմայի շրջանակներում.

2) երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակի իրավունք տվող

պարտադիր մասնագիտական ստաժի պահանջից բացի սահմանել նաև նվազագույնը 25

տարվա ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժի պահանջ։

39. Մինչև համապատասխան փոփոխություններ կատարելը, 1-ին աստիճանի

համար սահմանված կանոններով կիրականացվի նաև պարտադիր կուտակային համա-

կարգի մասնակից անձանց հաշմանդամության կենսաթոշակի, այդ անձանց մահվան

դեպքում` կերակրողին կորցնելու դեպքում, կենսաթոշակի իրավունք ունեցողներին այդ

կենսաթոշակը նշանակելը և վճարելը։

40. Աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է պետական լիազոր մարմնի

կողմից և ֆինանսավորվում է պետական բյուջեից։

Կենսաթոշակային համակարգի 2-րդ աստիճան

41. 2-րդ աստիճանից վճարվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակը, որի

նպատակը կենսաթոշակային տարիքում անձանց կորցրած եկամուտների փոխհատու-

ցումն է՝ կատարված վճարումներին համապատասխան։

42. 2010 թվականի հունվարի 1-ից պարտադրության սկզբունքով պարտադիր

կուտակային համակարգի մասնակից են դառնում այն վարձու աշխատողները, անհատ

ձեռնարկատերերը և նոտարները` անկախ քաղաքացիությունից, ովքեր ծնվել են 1970

Page 16: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

16

թվականի հունվարի 1-ին և այդ օրվանից հետո և (կամ) առաջին անգամ աշխատանքի

շուկա մտնելու պահին չեն բոլորել 40 տարեկանը։

43. Պարտադիր կուտակային բաղադրիչի մուտքը բաց է. 42-րդ կետում նշված

տարիքային խմբում չընդգրկված անձը, ինչպես նաև նշված տարիքային խմբում

ընդգրկված զինծառայողները և գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականա-

տերերը կամաարատահայտությամբ կարող են պարտադիր կուտակային համակարգի

մասնակից դառնալ, սակայն անձը երբևէ չի կարող վերանայել իր այս որոշումը։

44. Այն անձանց համար, ովքեր 2010 թվականի հունվարի 1-ից պարտադիր

կուտակային համակարգի մասնակից են դարձել պարտադրության սկզբունքով, կուտա-

կային վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատավարձի և դրան հավասարեցված

եկամուտների 10 տոկոսի չափով, որի կեսը կամ աշխատավարձի և դրան հավասա-

րեցված եկամուտների 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25000 դրամը, վճարում է պետու-

թյունը (այսինքն` եթե աշխատավարձը ցածր է 500.000 դրամից, ապա պետությունը կվճարի

այդ գումարի 5 տոկոսի չափով, իսկ 500.000-ից բարձր աշխատավարձի դեպքում՝ պետու-

թյան մասնակցությունը կկազմի ամսական 25.000 դրամ` յուրաքանչյուր աշխատողի

համար։ Այսպիսով, 500.000-ից բարձր աշխատավարձ ստացող անձանց կողմից փաս-

տացի կատարվող կուտակային վճարը կգերազանցի իրենց աշխատավարձի 5 տոկոսը)։

45. Այն անձանց համար, ովքեր պարտադիր կուտակային համակարգի մասնակից

են դարձել կամավորության սկզբունքով, կուտակային վճարների դրույքաչափը սահման-

վում է աշխատավարձի 5 տոկոսի չափով` առանց պետության մասնակցության (պետու-

թյունն այս անձանց համար կուտակային վճար չի կատարում)։

46. Անկախ տարիքից` պարտադիր կուտակային աստիճանի մասնակիցը վճարում

է եկամտահարկ, որի դիմաց կենսաթոշակի անցնելիս նա ստանում է հիմնական

կենսաթոշակ։

Page 17: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

17

47. Պարտադիր կուտակային 2-րդ աստիճանին վճարում կատարած անձինք

ստանում են`

1) հիմնական կենսաթոշակ և կուտակային կենսաթոշակ, եթե նրանց տարիքը 2010

թվականի հունվարի 1-ի դրությամբ փոքր է եղել 40 տարեկանից, և կենսաթոշակի անց-

նելու պահին ձեռք են բերել պահանջվող ստաժ.

2) հիմնական կենսաթոշակ ու աշխատանքային ստաժի տարիների համար հավե-

լում (աշխատանքային կենսաթոշակ) և կուտակային կենսաթոշակ, եթե 2010 թվականի

հունվարի 1-ի դրությամբ նրանց տարիքը մեծ է եղել 40 տարեկանից և կենսաթոշակի

անցնելու պահին ձեռք են բերել պահանջվող ստաժ.

3) սոցիալական կենսաթոշակ և կուտակային կենսաթոշակ, եթե կենսաթոշակի

անցնելիս չեն ունեցել բավարար աշխատանքային ստաժ։

48. Մինչև 40 տարեկան այն անձինք, ովքեր պարտադիր կուտակային 2-րդ աստի-

ճանին անցնելու պահին ունեցել են որոշակի աշխատանքային ստաժ, կենսաթոշակի

անցնելիս կստանան նաև այդ աշխատանքային ստաժի տարիների համար հավելումը

(աշխատանքային կենսաթոշակ)։

49. Պարտադիր կուտակային կենսաթոշակների տնօրինման կանոնները

կսահմանվեն համապատասխան օրենսդրությամբ։ Անհատական հաշիվներում

կուտակված միջոցներն անձն իրավունք ունի տնօրինելու`

1) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` տարիքային կենսաթո-

շակի իրավունք տվող տարիքում.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում։

50. Տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում անձն

իրավունք ունի իր կուտակային կենսաթոշակային միջոցները տնօրինել հետևյալ ձևերով`

1) ծրագրային վճարների ձևով. այն է՝ որոշակի ծրագրային սխեմայով ամսական

կենսաթոշակների ստացում։ Այս դեպքում ամսական կենսաթոշակը հաշվարկվում է

Page 18: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

18

ընդհանուր կուտակված գումարը բաժանելով կենսաթոշակային տարիքում կյանքի

սպասվող միջին տևողության վրա (գումարը բաժանելով ամիսների թվի վրա).

2) անուիտետների ձևով. երբ կուտակված միջոցներն ամբողջությամբ փոխանցվում

են ապահովագրական ընկերությանը, որն էլ պարտավորվում է անձին ցմահ վճարել

որոշակի ամսական կենսաթոշակ.

3) միանվագ ստանալու ձևով. երբ օրենսդրությամբ սահմանված հատուկ դեպքե-

րում անձն իրավունք է ստանում միանվագ ստանալ իր կուտակած միջոցները։

51. Կուտակային կենսաթոշակի տնօրինումը մինչև կենսաթոշակային տարիքի

հասնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ անձն ունի այնպիսի հիվանդություն

(հիվանդությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարու-

թյան լիազոր մարմնի կողմից), որի բուժման համար անհրաժեշտ առողջապահական

ծախսերի չկատարման դեպքում հիվանդությունը կունենա մահացու ելք, կամ անկախ

ծախսերից` այն ունի մահացու ելք։

52. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող կամ Հայաստանի

Հանրապետության քաղաքացիությունը փոխած անձի կուտակած միջոցները կարող են

տնօրինվել հետևյալ կերպ`

1) փոխանցվում են անձի նոր քաղաքացիության (ոչ քաղաքացիների համար՝ նոր

բնակության) երկրում բացված անհատական կենսաթոշակային հաշվին, եթե տվյալ

երկրում գործում է պարտադիր կամ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ,

և առկա են կենսաթոշակային ակտիվների փոխանցման անհրաժեշտ իրավական հիմքեր.

2) մնում են Հայաստանի Հանրապետությունում, եթե տվյալ երկրում չի գործում

պարտադիր կամ կամավոր կուտակային համակարգ և (կամ) առկա չեն կենսաթոշակային

ակտիվների փոխանցման անհրաժեշտ իրավական հիմքերը։ Այս դեպքում անձն իր

կուտակային միջոցներն ստանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին համա-

պատասխան։

Page 19: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

19

53. Կուտակային (պարտադիր) կենսաթոշակի օգտագործումը սահմանափակվում

է հետևյալ կերպ`

1) եթե կենսաթոշակի անցնելիս անձի կուտակած միջոցների անուիտետի վերած-

ված ամսական գումարը փոքր է հիմնական (բազային) կենսաթոշակի 25 տոկոսից, ապա

անձն իրավունք ունի կուտակված միջոցներն ստանալ ծրագրային վճարումների ձևով

կամ միանվագ.

2) եթե կենսաթոշակի անցնելիս անձի կուտակած միջոցների անուիտետի վերած-

ված ամսական գումարը մեծ է հիմնական (բազային) կենսաթոշակի 25 տոկոսից, բայց

փոքր այդ կենսաթոշակի հնգապատիկից, ապա անձը պարտավոր է իր միջոցները տնօրի-

նել անուիտետի գնման ձևով.

3) եթե կենսաթոշակի անցնելիս անձի կուտակած միջոցների անուիտետի վերած-

ված ամսական գումարը գերազանցում է հիմնական (բազային) կենսաթոշակի հնգապա-

տիկը, ապա անձը վճարում է միջոցների մի մասը՝ հիմնական (բազային) կենսաթոշակի

հնգապատիկն ապահովող անուիտետ գնելու նպատակով, իսկ մնացած մասն իրավունք

ունի տնօրինել ծրագրային վճարների ձևով կամ ստանալ միանվագ։ Որպես չափանիշ

կարող է օգտագործվել նաև անհատական փոխհատուցման գործակիցը կամ անուիտետի

նվազագույն գինը շուկայում։

54. Անուիտետների և ծրագրային վճարների հաշվարկման համար Հայաստանի

Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիան (այսուհետ՝ ՀԿԴ) և ապահովագրական

ընկերությունները պետք է օգտագործեն երկու սեռի մահացության ունիվերսալ աղյուսակ-

ներ։ Դրանք պետք է տրամադրի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրա-

կան ծառայությունը (այսուհետ` ԱՎԾ)։

55. Ծրագրային վճարը կուտակված միջոցների բաշխումն է` ըստ կյանքի սպասվող

տևողության ամիսների։ Ծրագրային վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապե-

տության կառավարության սահմանած կարգով։

Page 20: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

20

56. Անուիտետներով է վճարվելու կուտակային կենսաթոշակների հիմնական

մասը և պարտադիր պահանջ է դրվում դրանց ժառանգելիության ապահովումը։ Ըստ այդ

պահանջի` կլինեն հետևյալ տեսակի անուիտետներ`

1) անուիտետ` երաշխիքային ժամանակահատվածով (Single Life with Guarantee),

որն իրենից ներկայացնում է միայն մեկ անձի համար անուիտետի գնում, որի դեպքում

անձի մահվանից հետո վճարումները դադարում են. եթե անձը մահանում է երաշխիքային

ժամանակահատվածում, ապա նրա ժառանգներն ստանում են նրա չստացած միջոցների

որոշակի մասը (25%, 50%, 75%)՝ համաձայն պայմանագրի.

2) ամուսինների անուիտետ` երաշխիքային ժամանակահատվածով (Survivor with

Guarantee), որն իրենից ներկայացնում է ամուսինների կողմից անուիտետի գնում, որի

արդյունքում անձի մահվանից հետո նրա ամուսինն ստանում է անձին տրվող ամսական

վճարների որոշակի մասը (25%, 50%, 75%)՝ մինչև ամուսնու մահը։ Եթե ամուսիններից

երկուսն էլ մահանում են երաշխիքային ժամանակահատվածում, նրանց ժառանգներն

ստանում են չվճարված գումարի որոշակի մասը։

57. Պարտադիր կուտակային վճարները հավաքագրվելիս` հարկվում են, այսինքն`

եկամտահարկի հարկման բազայից չեն նվազեցվում։ Պարտադիր կուտակային միջոցնե-

րից ստացված եկամուտները չեն հարկվում։ Պարտադիր կուտակային կենսաթոշակները

չեն հարկվում։

58. Պարտադիր կուտակված միջոցները ժառանգելի են։ Ժառանգության պայման-

ներն ու ժառանգելի միջոցների բաժնեմասերը տարբեր են` ըստ դեպքերի`

1) այն դեպքում, երբ անձը մահանում է մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը,

նրա ամուսինը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մյուս ժառանգներն

ամբողջությամբ ստանում են անձի կուտակած միջոցները` ըստ գործող օրենսդրության.

2) եթե անձը մահանում է կենսաթոշակային տարիքում, և նա կենսաթոշակը ստա-

նում էր ծրագրային վճարումների տեսքով, ապա մահացողի անհատական հաշվում

Page 21: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

21

մնացած միջոցներն ամբողջությամբ ստանում են ժառանգները` գործող օրենսդրությամբ

սահմանված չափաբաժիններով։

59. Կուտակված միջոցների ժառանգելի չափաբաժինները փոխանցվում են

ժառանգների կենսաթոշակային հաշիվներին, եթե ժառանգներն ունեն կենսաթոշակային

հաշիվ։ Ժառանգված գումարների որոշակի մասը կարող է տնօրինվել կանխիկ, որը

կսահմանվի օրենսդրությամբ։ Իրավաբանական անձինք չեն կարող կենսաթոշակային

ակտիվների ժառանգ հանդիսանալ։

60. Պարտադիր կուտակային միջոցները չեն կարող բռնագանձվել մինչև Հայաս-

տանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնօրինվելը։

Պարտադիր կուտակային ակտիվների կառավարումը

61. Ակտիվների կառավարման գործընթացն սկսվում է վճարումների և տեղեկատ-

վության հավաքագրումից։ Պարտադիր կուտակային վճարումներ կատարող աշխատող-

ների մասին տեղեկատվությունը գործատուները մշակում են ամսական կտրվածքով և

ուղարկում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՊԵԿ)։ Տեղեկատվությունը ՊԵԿ-ում մուտքագրվում է

տվյալների բազա։

62. Գործատուն հաշվարկված եկամտահարկը (միասնական հարկը) և պարտադիր

կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարը փոխանցում է գանձապետա-

րան։ Գործատուն հաշվարկում է նաև պետական մասնակցության առավելագույն 25000

դրամին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ լրացուցիչ վճարը, եթե անձի

աշխատավարձը մեծ է 500000 դրամից։ Գործատուն պարտավոր է աշխատավարձի,

վճարված հարկերի և կուտակային վճարումների մասին ամենամսյա և տարեկան

տեղեկատվություն տրամադրել աշխատողներին։

Page 22: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

22

63. ՊԵԿ-ը համադրում է անհատական հաշվետվությունների տվյալները և փաս-

տացի վճարված միասնական հարկն ու պարտադիր կուտակային կենսաթոշակային

ապահովագրության վճարը (անհատական հաշվետվությունների և անձնավորված հաշ-

վառման համակարգը կնկարագրվի տեխնիկական առաջադրանքում)։ Ստուգված

հաշվետվության տվյալները ՊԵԿ-ն էլեկտրոնային տեսքով ուղարկում է ՀԿԴ։ Վերջինս

տեղեկատվական բազա է ներառում անձանց անհատական կուտակումներին վերաբերող

տեղեկատվությունը` ներառյալ պետական մասնակցության բաժինը։ Միաժամանակ,

ՊԵԿ-ը, հիմք ընդունելով իր կողմից ստուգված հաշվետվության տվյալները, հայտ է

ներկայացնում գանձապետարան՝ հաշվարկված միջոցները Հայաստանի

Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետ՝ ԿԲ) գտնվող ՀԿԴ-ի հաշվին

փոխանցելու համար։ ՀԿԴ-ն իր մոտ պահվող անհատական հաշիվների միջոցների այն

մասը, որի վերաբերյալ տեղեկատվություն է ստացել ՊԵԿ-ից, 24 ժամվա ընթացքում

փոխանցում է ակտիվների կառավարիչներին (այսուհետ՝ ԱԿ)։ Ստացված

տեղեկատվության հիման վրա ՀԿԴ-ն թարմացնում է անձի կենսաթոշակային հաշվի

տվյալները։

64. Անձի կենսաթոշակային հաշիվը կամ անհատական հաշիվը պարունակում է

հետևյալ տեղեկատվությունը հաշվետիրոջ մասին`

1) անունը, ազգանունը, սեռը.

2) հասցեն կամ հասցեները.

3) անձնագրի սերիան, համարը.

4) ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը.

5) սոցիալական քարտի համարը (կամ նշում սոցիալական քարտ չունենալու

մասին տեղեկանքի վերաբերյալ).

6) բանկային հաշվի համարը.

7) անձի կատարած վճարումների պատմությունը (աշխատավարձի 10 կամ 5 տոկոսը).

Page 23: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

23

8) տեղեկատվություն անձի կատարած ընտրության վերաբերյալ.

ա) ակտիվների կառավարիչների անվանումները,

բ) պորտֆելների տեսակները,

գ) միավորների քանակները, գումարը.

9) տեղեկատվություն կուտակված միջոցների օգտագործման մասին.

ա) ծրագրային վճարներ, ամսական կենսաթոշակներ,

բ) անուիտետ, ապահովագրական ընկերության անվանումը, ամսական կենսաթո-

շակը։

65. Պարտադիր կուտակային 2-րդ աստիճանին կամավոր և պարտադիր միացող

աշխատողները լրացնում են դիմումի ձև և ստորագրում։ Դիմումը ՀԿԴ է ներկայացվում

թղթային տարբերակով, փակ ծրարով, ուղղակի բանկային և (կամ) փոստային

բաժանմունքների միջոցով և (կամ) էլեկտրոնային մուտքի միջոցով։ ՀԿԴ-ում դիմումի

հիման վրա բացվում է աշխատողի կենսաթոշակային հաշիվը, որի մասին շահառուներն

ստանում են տեղեկանք։ Կենսաթոշակային հաշիվը բացելուց հետո, կամավորության

սկզբունքով, պարտադիր կուտակային համակարգի մասնակից աշխատողը դիմում է

գործատուին՝ իր աշխատավարձից 5 տոկոս կուտակային վճար հաշվարկելու և վճարելու

համար։

66. Առաջին անգամ աշխատանքի շուկա մուտք գործող անձինք պարտավոր են

ինքնուրույն բացել կենսաթոշակային հաշիվ ՀԿԴ-ում, և այդ հաշվի վերաբերյալ տեղե-

կանքը ներկայացնել գործատուին։

67. Կենսաթոշակային հաշվետերերը ՀԿԴ-ում կամ բանկերում, կամ փոստային

բաժանմունքներում կամ առցանց տեղեկանում են ակտիվների կառավարիչների և նրանց

ներդրումային պորտֆելների մասին և այդ տեղեկատվության հիման վրա կատարում

իրենց ընտրությունը (գաղտնի, առանց բանկի կամ փոստի աշխատակցի մասնակցու-

թյան)։ Ընտրությունը հավաստող փաստաթուղթ-տեղեկանքը մասնակիցները պարտադիր

Page 24: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

24

կերպով ներկայացնում են գործատուին (ընտրությունը համարվում է կատարված նաև,

եթե ընտրության թերթիկն ստորագրված է, սակայն ԱԿ-ն և ներդրումային պորտֆելի

ընտրության դաշտը դատարկ է)։ Գործարուն, հիմք ընդունելով համապատասխան

տվյալները, այդ փաստաթուղթը ներառում է անձի անհատական հաշվետվությունում։

68. Պարտադիր կուտակային 2-րդ աստիճանի մասնակիցներն իրավունք ունեն

ընտրել ակտիվների կառավարիչներին և ներդրումային պորտֆելը։ Մասնակիցների

կողմից ակտիվների կառավարիչների և ներդրումային պորտֆելի ընտրությունը կատար-

վում է ՀԿԴ-ի ինտերնետային կայքի, բանկերի և փոստային բաժանմունքների միջոցով։

Ընտրությունը կարող է փոփոխվել ոչ հաճախ, քան տարեկան մեկ անգամ։ Ներդրումային

պորտֆելի տարեկան մեկ անգամից ավելի փոփոխությունը վճարովի է, եթե նախկին

պորտֆելում ներդրված միջոցներն ուղղվում են նոր ներդրումային պորտֆել։ Ներդրու-

մային պորտֆելի փոփոխությունն անվճար է, եթե նոր վճարումներն են ուղղվում մեկ այլ

ներդրումային պորտֆել։ Ներդրումային պորտֆելի փոփոխությունն անվճար է, եթե անձը

նույն ակտիվների կառավարչի մի պորտֆելը փոխում է մյուսով։ Մասնակիցները չեն

կարող իրենց ամսական վճարները տեղաբաշխել միաժամանակ մի քանի ներդրումային

պորտֆելներում։

69. Մասնակիցները կարող են ընտրություն չկատարել։ Ընտրություն չկատարելը

համարվում է միայն այն դեպքը, երբ մասնակիցը, կենսաթոշակային հաշվի բացման

դիմումը լրացնելիս չի լրացնում համապատասխան դաշտերը (այսինքն՝ կենսաթոշա-

կային հաշիվը բացված է, սակայն ընտրության մասին նշումը բացակայում է)։ Նման

դեպքերում ակտիվների կառավարչի ընտրությունը կատարում է ՀԿԴ-ն՝ այդ նպատակների

համար տեղադրված ծրագրային մոդուլի միջոցով։ Այս դեպքում վճարումները ԱԿ-ների

միջև բաշխվելու են այն համամասնությամբ, ինչ չափաբաժին որ ունի յուրաքանչյուր ԱԿ-ն

շուկայում։ Մասնակիցները կարող են նաև ներդրումային պորտֆելի ընտրություն

Page 25: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

25

չկատարել։ Այս դեպքում` պատահականորեն ընտրված ԱԿ-ները պարտավոր են նման

մասնակցի վճարումներն ուղղել հաշվեկշռված ներդրումային պորտֆել։

70. Պարտադիր կուտակային աստիճանի մասնակիցների` եկամտահարկի (միաս-

նական հարկի) վճարման մասին անհատական հաշվետվությունները գործատուն յուրա-

քանչյուր ամիս ուղարկում է ՊԵԿ։ Անհատական հաշվետվություններ ներառված տեղե-

կատվության ճշտության համար պատասխանատվություն են կրում`

1) աշխատողը՝ իր տրամադրած տեղեկատվության մասով.

2) գործատուն՝ հաշվարկված և վճարված աշխատավարձի և եկամտահարկի

մասով, ինչպես նաև իր տրամադրած այլ տեղեկատվության մասով.

3) ՊԵԿ-ը՝ իր կատարած համադրումների մասով։

71. Աշխատողի անհատական հաշվի տեղեկատվությունն իրականությանը չհամա-

պատասխանելու դեպքում աշխատողը ճշտում է կատարում առաջին հերթին գործատուի,

այնուհետև՝ ՊԵԿ-ի հետ։

72. ՀԿԴ-ն յուրաքանչյուր վճարողի համար թողարկում է միավորներ։

Միավորներն իրենցից ներկայացնում են կոնկրետ ներդրումային պորտֆելում

փայամասնակցություն կամ բաժնեմաս։ ՊԵԿ-ից ստացված ամսական վճարումների

մասին տեղեկատվության հիման վրա ՀԿԴ-ն թողարկում է որոշակի քանակության

միավորներ։ Այդ միավորները նույնականացնող համարները կոդավորվում են

պատահական թվերի ալգորիթմով։ Ալգորիթմի կիրառման համար հիմք են ծառայում

մասնակիցների կենսաթոշակային հաշվի կամ սոցիալական քարտի համարները։

73. ՀԿԴ-ում պահվում են մասնակցի միավորներին կցված կոդավորված

համարները, որոնք ԱԿ-ներին հնարավորություն չեն տալիս կոնկրետ անձի միավորները

նույնականացնելու նրա կենսաթոշակային հաշվի համարի հետ։

74. ՀԿԴ-ում ներդրումային պորտֆելներն ունեն իրենց միավորները։ Ամեն օր այդ

միավորները գնահատվում են ընթացիկ շուկայական արժեքի հիման վրա (ակտիվների

Page 26: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

26

կառավարման վճարները հանվում են միավորների արժեքից)։ Կախված այդ գնահա-

տումից` ներդրումային պորտֆելի մեկ միավորի արժեքը կարող է մեծանալ կամ փոքրա-

նալ։ Յուրաքանչյուր նոր վճարում վերածվում է միավորի։ Միավորների քանակը վերա-

հաշվարկվում է միավորների նախորդ օրվա ընթացիկ արժեքի հիման վրա։

75. ՀԿԴ-ն յուրաքանչյուր օրվա վերջում գնահատում է ներդրումային պորտֆելներ

ներառված ակտիվները։ Նշված գնահատման միջոցով վերագնահատվում են նաև

յուրաքանչյուր պորտֆելի միավորները։ Ակտիվների գնահատումը կատարվում է ակտիվ-

ների շուկայական արժեքի հիման վրա, ակտիվների գնահատման կարգը սահմանում է

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վերահսկողության լիազոր

մարմինը։

76. Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան բանկերի հաշիվներում

կուտակային «2» աստիճանի մասնակիցների կուտակված միջոցների (ավանդների)

մասին տեղեկատվությունն օրական պարբերականությամբ տրամադրվում է ՀԿԴ-ին

(օտարերկրյա բանկերում պահվող միջոցների մասով)։ ՀԿԴ-ն օտարերկրյա գլոբալ

պահառուից ամենօրյա տեղեկատվություն է ստանում արտասահմանյան արժեթղթերի

վերաբերյալ, որի հիման վրա իրականացնում է կենսաթոշակային ակտիվների պահա-

ռությունը։

77. ՀԿԴ-ն նաև հաշվառում է վճարման փուլը, այսինքն` թե անձը կենսաթոշակի

անցնելիս ինչ տարբերակ է ընտրել, որ ընկերության միջոցով, և ինչքան է կազմում նրա

կենսաթոշակը։

78. Ակտիվների կառավարման գործընթացի վարչական ծախսերը ֆինանսավոր-

վում են միջնորդավճարների հաշվին։ Միջնորդավճարները գանձվում են կուտակային «2»

աստիճանի մասնակիցների վճարումներից, դրանք բաղկացած են հետևյալ տեսակներից`

1) պորտֆելների մասնակցության վճարներ.

2) ակտիվների կառավարման վճարներ.

Page 27: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

27

3) միավորների մարման վճարներ.

4) երաշխավորման հիմնադրամ փոխանցվող վճարներ։

79. Պետությունը սահմանում է միջնորդավճարների առավելագույն չափերը։

Ակտիվների կառավարման վճարները կարող են պայմանավորվել կառավարվող ակտիվ-

ների մեծությամբ և (կամ) կենսաթոշակային հաշվին կատարված վճարումներով։ Ակտիվ-

ների եկամտաբերության և ակտիվների արդյունավետ կառավարման համար լրացուցիչ

վճարներ չեն գանձվում։

80. Միավորների մարման վճարի առավելագույն չափը պետք է կազմի միավոր-

ների զուտ արժեքի 1 տոկոսը։ Այս վճարը գանձվում է ներդրումային պորտֆելների

փոփոխության ժամանակ, եթե այն կատարվում է տարեկան մեկից ավելի անգամ։

81. Ներդրումային պորտֆելների օրական գնահատման արդյունքների հիման վրա

ՀԿԴ-ն յուրաքանչյուր անձի կենսաթոշակային հաշվում գրանցում է նրա

կենսաթոշակային ակտիվների ընթացիկ արժեքները, նրա կատարած վճարումները,

ներդրումային պորտֆելների մասին տեղեկատվությունը։ Օրական կտրվածքով վարվող

այս տեղեկատվությունը շահառուներին անվճար տրամադրվում է ցանկացած ժամանակ`

էլեկտրոնային մուտքի միջոցով կամ տարեկան մեկ անգամ` թղթային տարբերակով։

82. ՀԿԴ-ն պարտավոր է շահառուներին տրամադրել տարեկան կտրվածքով

հետևյալ տեղեկատվությունը`

1) տարվա ընթացքում կատարված վճարումներն ըստ ամիսների.

2) տարվա ընթացքում կենսաթոշակային հաշվի ընթացիկ արժեքը, այսինքն՝ նրա

ակտիվների զուտ արժեքն ըստ ամիսների.

3) սահմանված կարգով հաշվարկված ակտիվների եկամտաբերությունը` տոկոսով.

4) տարվա ընթացքում ըստ ամիսների թողարկված միավորների քանակը.

5) շահառուի վճարումներից գանձված միջնորդավճարներն ըստ տեսակների`

դրանց գումարներն ու տոկոսադրույքները.

Page 28: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

28

6) շահառուի` ակտիվների կառավարչի և ներդրումային պորտֆելի ընտրությունը.

7) եթե շահառուն ընտրություն չի կատարել, ապա ՀԴԿ-ի` ակտիվների

կառավարչի և ներդրումային պորտֆելի ընտրությունը։

83. Շահառուներն անհատական կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ ընթա-

ցիկ տեղեկատվություն կստանան ՀԿԴ-ի ինտերնետային կայքի միջոցով, բանկերի մասնա-

ճյուղերում և փոստի բաժանմունքներում` թղթային տարբերակով և (կամ) էլեկտրոնային

մուտքի կետերի միջոցով։

Կենսաթոշակային ակտիվների ներդրումների կարգավորումը

84. Ներդրումային պորտֆելները կազմում են ԱԿ-ները՝ ներդրումային պորտֆել-

ների նկատմամբ սահմանված սահմանափակումներին համապատասխան։

Ներդրումային պորտֆելները գրանցում են Հայաստանի Հանրապետության ֆինանսական

համակարգի վերահսկողության լիազոր մարմինը։

85. ԱԿ-ները կարող են գրանցել երեք տեսակի ներդրումային պորտֆել`

1) ագրեսիվ պորտֆել, որը պետք է կազմված լինի նվազագույնը 50 տոկոսով՝

հաստատուն եկամտաբերության գործիքներից և առավելագույնը 50 տոկոսով՝ փոփոխա-

կան եկամտաբերության գործիքներից (այսուհետ՝ բաժնետոմսեր).

2) հաշվեկշռված պորտֆել, որը պետք է կազմված լինի նվազագույնը 75 տոկոսով՝

հաստատուն եկամտաբերության գործիքներից և առավելագույնը 25 տոկոսով՝ բաժնե-

տոմսերից.

3) կոնսերվատիվ պորտֆել, որը կարող է կազմված լինել 100 տոկոսով հաստա-

տուն եկամտաբերության գործիքներից։

86. Կուտակային բաղադրիչի ներդրման առաջին 3-5 տարիներին ԱԿ-ները

կկազմեն միայն մեկ ներդրումային պորտֆել, որը պետք է լինի հաշվեկշռված։ Հետա-

գայում ԱԿ-ները պարտավոր են առաջարկել առնվազն երկու տեսակի ներդրումային

Page 29: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

29

պորտֆել, որոնցից մեկը` հաշվեկշռված։ Ներդրումային պորտֆելների կառուցվածքը

ժամանակի ընթացքում կարող է փոփոխվել դեպի ավելի ագրեսիվ կառուցվածքի` բաժ-

նետոմսերի տեսակարար կշռի բարձրացմամբ և այլընտրանքային ներդրումների ներառ-

մամբ։

87. Ներդրումային պորտֆելի նկատմամբ սահմանվում են որակական և քանա-

կական սահմանափակումներ, որոնք նպատակ ունեն դիվերսիֆիկացնել ներդրումային

պորտֆելի ռիսկայնությունը։ Քանակական սահմանափակումները հիմնականում վերա-

բերում են պարտատոմսերի և բաժնետոմսերի թույլատրելի հարաբերակցությանն ու

պորտֆելի կառուցվածքին։ Որակական սահմանափակումներն ուղղված են պարտատոմ-

սեր և բաժնետոմսեր թողարկողի (այսուհետ՝ թողարկող) վճարունակության և թողարկողի

հուսալիության չափանիշների սահմանմանը։

88. Կենսաթոշակային ակտիվները պետք է ներդրվեն հետևյալ դասերի ակտիվների

մեջ`

1) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության

(այսուհետ` ՏՀԶԿ) երկրների կողմից լիցենզավորվող և վերահսկվող ֆինանսական

ինստիտուտների ավանդներում և բանկային հաշիվներում.

2) ՏՀԶԿ պետությունների թողարկած արժեթղթերում.

3) ՏՀԶԿ պետությունների տեղական ինքակառավարման մարմինների թողարկած

արժեթղթերում.

4) ՏՀԶԿ անդամ պետությունների կապիտալի շուկան կարգավորող մարմնի

կողմից գրանցված և նրանց կարգավորման տակ գտնվող ֆոնդային բորսայում

ցուցակված արժեթղթերում.

5) ՏՀԶԿ անդամ պետությունների կապիտալի շուկայի կարգավորողի կողմից

գրանցված և վերահսկվող ներդրումային ընկերությունների արժեթղթերում։

Page 30: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

30

Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկաների վերահսկողության

ծառայութան կողմից կարող է սահմանվել այլ երկրների ցանկ, որտեղ կենսաթոշակային

ակտիվները կարող են ներդրվել։

89. Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ակտիվները կարող են

ներդրվել հետևյալ ակտիվներում`

1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը չի գտնվում

լիցենզիայի հետկանչի գործընթացում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության թողարկած արժեթղթերում.

3) Հայաստանի Հանրապետության կամ ՏՀԶԿ երկների ֆոնդային բորսայում

ցուցակված, կապիտալի շուկան կարգավորող մարմնում գրանցված հայկական կազմա-

կերպությունների արժեթղթերում.

4) ներդրումային ընկերություններում, որոնք վերահսկվում են Հայաստանի

Հանրապետության ֆինանսական շուկաների վերահսկողության ծառայության կողմից։

90. Ակտիվների կառավարիչները երկրորդային շուկայում արժեթղթերի առքը

պետք է իրականացնեն միայն բորսայական առևտրի միջոցով։

91. Ներդրումային պորտֆելի կառուցվածքը սահմանափակվում է հետևյալ կերպ`

1) մեկ թողարկողի և նրա հետ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում

ներդրումների առավելագույն չափը պետք է կազմի թողարկված արժեթղթերի ընդհանուր

ծավալի 5 տոկոսը՝ բաժնետոմսերի, 10 տոկոսը՝ պարտատոմսերի համար։ Այս սահմանա-

փակումը չի տարածվում ներդրումային ընկերություններում կատարած ներդրումների

վրա, եթե ներդրումային ընկերությունն այլ կերպ հետևում է նման սահմանափակում-

ներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական

պարտատոմսերի վրա.

2) ներդրումային պորտֆելում մեկ թողարկողի և (կամ) փոխկապակցված թողար-

կողների արժեթղթերի առավելագույն չափաբաժինը պետք է կազմի 5 տոկոս։ Այս սահմա-

Page 31: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

31

նափակումը չի տարածվում ներդրումային ընկերությունների վրա, որոնք արդեն իսկ

պահպանում են այդ սահմանափակումը.

3) արտարժույթով ներդրումների առավելագույն չափը պետք է կազմի 30 տոկոս.

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական պարտա-

տոմսերում ներդրումները չպետք է գերազանցեն պորտֆելի 70 տոկոսը.

5) բանկային հաշիվներում և ավանդներում պահվող միջոցները չպետք է գերա-

զանցեն պորտֆելի 20 տոկոսը։

92. Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման և

վերահսկողության լիազոր մարմինը կարող է սահմանել այլ ժամանակավոր սահմանա-

փակումներ, որոնք միտված կլինեն ֆինանսական շուկաների անբարենպաստ ազդեցու-

թյունները զսպելուն։ Մանսավորապես` հնարավոր է ժամանակավոր նվազագույն

սահմանաչափերի սահմանում։

93. Արտարժույթով ներդրումների և պետական պարտատոմսերում ներդրումների

սահմանափակումներն այն ժամանակահատվածում, երբ ԱԿ-ներն առաջարկելու են

միայն մեկ ներդրումային պորտֆել, կարող են սահմանվել այլ կերպ՝ ելնելով

ներդրումային հնարավորություններից։

94. Կենսաթոշակային ակտիվների ներդումների նկատմամբ կիրառվելու են նաև

որոշակի արգելքներ։ Արգելվելու են ներդրումները`

1) չցուցակված արժեթղթերում.

2) այն ակտիվներում, որոնք Հայաստանի Հանրապետության օրենքով օտարման

ենթակա չեն, կամ առկա են սահմանափակումներ.

3) ածանցյալ ֆինանսական գործիքներում (բացառությամբ հեջավորման նպա-

տակի).

4) անշարժ գույքում՝ ուղղակի ներդրումները.

Page 32: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

32

5) ֆիզիկական ակտիվներում, եթե դրանք ցուցակված չեն կազմակերպված

շուկաներում և (կամ) եթե դրանց գնահատումն անորոշ է (օրինակ, արվեստի գործերում,

հուշադրամներում, թանկարժեք մեքենաներում և այլն).

6) ԱԿ-ների, պահառուների, դրանց կառավարման խորհրդի անդամների, ինչպես

նաև նշված անձանց հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկված արժեթղթերում

և այդ անձանց գույքի մեջ.

7) այլ ակտիվներում, որոնք Հայաստանի Հանրապետության ֆինանսական

վերահսկողության լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով կհամարվեն ռիսկային։

95. Եթե ներդրումային ակտիվների սահմանափակումները խախտվում են`

1) շուկայական գների փոփոխության արդյունքում վերագնահատման, կամ

2) արտարժույթի փոխարժեքի փոփոխության, կամ

3) ԱԿ-ի անմիջական հսկողության և ազդեցության ոլորտից դուրս գտնվող

գործոնների ազդեցությամբ, ապա ԱԿ-ները պարտավոր են շեղման ի հայտ գալու պահից

հետո` 3 ամսվա ընթացքում, ճշգրտող միջոցառումներ իրականացնել պորտֆելի

կառուցվածքը ներկայացվող սահմանափակումներին համապատասխանեցնելու համար։

96. Կենսաթոշակային ակտիվները չեն կարող վաճառվել ակտիվների պահառուին,

ակտիվների կառավարչին, ակտիվների կառավարչի կառավարման խորհրդի անդամ-

ներին և նրանց հետ փոխկապակցված անձանց։

97. Կենսաթոշակային ակտիվները կառավարող մարմնի խորհուրդը պետք է

հաստատի ներքին ընթացակարգեր, որոնք պետք է ներառեն`

1) միջոցառումներ, որոնց իրականացմամբ պետք է ԱԿ-ները ապահովեն ակտիվ-

ների կառավարմանը ներկայացվող պահանջները.

2) ակտիվների տեսակներ, որտեղ կենսաթոշակային միջոցները պետք է ներդրվեն.

Page 33: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

33

3) պատասխանատվության և լիազորությունների շրջանակներ` ներդրումային

որոշումներ կայացնելու, ներդրումներ իրականացնելու և գործընթացը վերահսկելու

համար։

98. ԱԿ-ներին արգելվելու է իրենց ազդագրերում և գովազդում հայտարարել ու

խոստանալ եկամտաբերության երաշխավորված մակարդակ։

99. Պետությունը խիստ վերահսկողության և կարգավորման մեխանիզմների

ներդրման ու կիրառման միջոցով ապահովելու է կենսաթոշակային ակտիվների

անվտանգությունը։ Ստեղծվելու է նաև երաշխավորման հիմնադրամ, որի նպատակը

կլինի` ապահովագրել կենսաթոշակային ակտիվների կառավարման գործառնական

ռիսկերը, ինչպես նաև հնարավոր կեղծիքը և փոխհատուցել դրա հետևանքով առաջացած

վնասները։

Կենսաթոշակային համակարգի 3-րդ աստիճան

100. 3-րդ աստիճանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգի լրացուցիչ

կենսաթոշակ ապահովող աստիճանն է։ Այս աստիճանից վճարվում է կամավոր կուտա-

կային կենսաթոշակը, որի նպատակն աշխատանքային գործունեության ընթացքում

անձանց կամավոր կատարած վճարումների և դրանց ներդրումներից ստացված եկա-

մուտների հաշվին կենսաթոշակային տարիքում նրանց լրացուցիչ եկամտով ապահովելն է։

101. Կամավոր կուտակային կենսաթոշակը կենսաթոշակային ապահովագրության

արդյունքն է, որը վճարվում է անձի և կենսաթոշակային ապահովագրության համար

լիցենզավորված ֆինանսական ինստիտուտի միջև կնքված պայմանագրի հիման վրա։

102. Կամավոր կուտակային կենսաթոշակը վճարվում է որոշակի կանոնների

համաձայն, որոնք սահմանվում են կենսաթոշակային ապահովագրության

պայմանագրով։

Page 34: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

34

103. Կամավոր կուտակային կենսաթոշակի շահառուներն են այն անձինք, ովքեր

իրենց ցանկությամբ կխնայեն իրենց եկամուտների մի մասը՝ կենսաթոշակային

տարիքում լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ ստանալու նպատակով։

104. Կամավոր կուտակային վճար կարող է կատարվել անձի կողմից հայտա-

րարագրված ցանկացած եկամտից։ Հայտարարագրված եկումուտներից կատարվող

կամավոր կուտակային կենսաթոշակային վճարները նվազեցվում են եկամտահարկի

հարկման բազայից, սակայն ոչ ավելի, քան հայտարարագրված եկամտի 5 տոկոսի չափով։

105. Գործատուի կողմից աշխատողի համար կատարված կենսաթոշակային

վճարումները համարվում են ծախս և նվազեցվում համախառն եկամտի հարկման

բազայից, սակայն մեկ աշխատողի հաշվով դրանք չեն կարող գերազանցել անհատական

եկամտի (աշխատավարձի) 5 տոկոսը։ Ընդ որում` այս ցուցանիշը չի կարող հաշվարկվել

աշխատավարձի ֆոնդի նկատմամբ միջինացված, այն պետք է հաշվարկվի անհատական

սկզբունքով։

106. Կամավոր կուտակված միջոցների տնօրինման տեսակները, ձևերը, ժամկետ-

ները և ընթացակարգերը սահմանվում են շահառուի հետ կնքված պայմանագրով։

Պետությունը կամավոր կուտակային կենսաթոշակը տնօրինելու համար սահմանում է

որոշակի պարտադիր պայմաններ, որոնք հիմնականում վերաբերում են կուտակային

կենսաթոշակի տնօրինման ժամկետներին և ձևերին։

107. Կամավոր կենսաթոշակային «3» աստիճանի շահառուն կարող է տնօրինել

կուտակված միջոցները՝

1) եթե լրացել է նրա՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված

տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը.

Page 35: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

35

2) եթե նա փոխել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ)

մշտական բնակության վայրը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիության բացա-

կայության դեպքում).

3) եթե նա տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր

մարմնի կողմից սահմանված ցանկում ներառված հիվանդությամբ։

108. Օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը

լրանալու դեպքում անձն իրավունք ունի իր կամավոր կենսաթոշակային միջոցները

տնօրինել`

1) ծրագրային վճարների ձևով.

2) անուիտետների ձևով.

3) միանվագ տնօրինման ձևով։

109. Միջոցների միանվագ տնօրինումը մինչև տարիքային կենսաթոշակի

իրավունք տվող տարիքը լրանալը հնարավոր է հետևյալ դեպքերում`

1) երբ անձն ունի այնպիսի հիվանդություն (հիվանդությունների ցանկը սահման-

վում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի

կողմից), որի բուժման համար անհրաժեշտ ծախսերը չկատարելու դեպքում հիվան-

դությունն ունի մահացու ելք, կամ անկախ ծախսերից այն ունի մահացու ելք.

2) երբ անձը փոխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը

(հնարավոր է նաև փոխանցում նոր քաղաքացիության երկրում անձի կենսաթոշակային

հաշվին) կամ մշտական բնակության վայրը (Հայաստանի Հանրապետության քաղաքա-

ցիության բացակայության դեպքում)։

110. Անձը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում

կարող է միանվագ ստանալ կամավոր կուտակված միջոցները (ՍՎ մոդելի դեպքում),

սակայն այդ դեպքում դրանք կհարկվեն եկամտահարկի ավելի մեծ` Հայաստանի

Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափով։

Page 36: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

36

111. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կուտակային կենսաթոշակային

ապահովագրություն կարող է իրականացվել հետևյալ եղանակներով`

1) պարտադիր կուտակային միջոցների («2» աստիճանի) կառավարման սխեմային

համապատասխան. այս դեպքում օգտագործվում են ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայու-

թյունները՝ կենտրոնացված հաշվիների վարում և պահառություն.

2) պահանջվող լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կողմից, որն ինքնու-

րույնաբար հավաքագրում է վճարումները, վարում հաշիվները և կառավարում ակտիվ-

ները. այս դեպքում պարտադիր կուտակային բաղադրիչի կառավարման սխեման չի

կիրառվում։ Պահառությունը կատարում է տվյալ իրավաբանանական անձի հետ

չփոխկապակցված այլ անձ։

112. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն կարող են

իրականացնել ինչպես պարտադիր կուտակային ակտիվների կառավարիչները (վերջին-

ներիս արգելվում է միաժամանակ իրականացնել «սահմանված կենսաթոշակներ» մոդելի

կենսաթոշակային ապահովագրություն), այնպես էլ` այլ լիցենզավորված ընկերություններ։

Եթե կամավոր կուտակային ապահովագրությունն իրականացվում է պարտադիր կուտա-

կային կենսաթոշակային ապահովագրության («2» աստիճանի) սխեմայով, ապա տեղեկատ-

վական և ֆինանսական հոսքերը կառավարվում և կարգավորվում են վերջինիս համար

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոններով։ Եթե կամավոր

կուտակային ապահովագրությունն իրականացվում է լիցենզավորված այլ ընկերություն-

ների կողմից, ապա անձը պետք է ներկայացնի կենսաթոշակային վճարումները հաստատող

փաստաթղթեր, որոնք հիմք կծառայեն համապատասխան հարկային նվազեցումների համար։

113. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության ծառայություն-

ներ մատուցող ընկերությունները համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական

անձինք են։

Page 37: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

37

114. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության ապահովադիր

(ապահովագրական սխեմայի հովանավոր) կարող է հանդիսանալ`

1) ֆիզիկական անձը, ով իր եկամուտներից վճարումներ է կատարում իր համար.

2) ֆիզիկական անձը, ով իր եկամուտներից վճարումներ է կատարում երրորդ

անձի համար.

3) գործատուն, ով իր եկամուտներից վճարումներ է կատարում իր աշխատողների

համար։

115. Անձինք (եթե վճարում են անձամբ) և գործատուները (եթե վճարում են աշխա-

տողի համար) կենսաթոշակային վճարների փոխանցումները հավաստող փաստաթղթերը

ներկայացնում են ՊԵԿ` որպես հարկային բազայի նվազեցման հիմք։

116. Կամավոր կուտակային 3-րդ աստիճանի ներդրումային պորտֆելները պետք է

գրանցվեն Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վերահսկողության

լիազոր մարմնի կողմից։

117. ԱԿ-ները կարող են գրանցել երեք տեսակի ներդրումային պորտֆելներ`

1) ագրեսիվ ներդրումային պորտֆել, 75 տոկոս և ավելի բաժնետմոսեր.

2) հաշվեկշռված ներդրումային պորտֆել, 50-75 տոկոս բաժնետոմսեր.

3) կոնսերվատիվ ներդրումային պորտֆել, մինչև 50 տոկոս բաժնետոմսեր։

118. Ներդրումային պորտֆելի կառուցվածքը սահամանփակվում է`

1) մեկ թողարկողի և նրա հետ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում

ներդրումների առավելագույն չափը պետք է կազմի նրանց թողարկած արժեթղթերի

ընդհանուր ծավալի 5 տոկոսը բաժնետոմսերի, 10 տոկոսը՝ պարտատոմսերի համար։ Այս

սահմանափակումը չի տարածվում ներդրումային ընկերություններում կատարված

ներդրումների վրա, եթե ներդրումային ընկերության պորտֆելն այլ կերպ բավարարում է

այդ սահամանփակումներին (բացառությամբ պետական և Հայաստանի Հանրապետու-

թյան կենտրոնական բանկի պարտատոմսերի).

Page 38: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

38

2) ներդրումային պորտֆելում մեկ կամ փոխկապակցված թողարկողների արժե-

թղթերի առավելագույն չափաբաժինը պետք է կազմի 5 տոկոս։ Տվյալ սահմանափակումը

չի տարածվում ներդրումային ընկերությունների վրա, որոնք արդեն իսկ պահպանում են

այդ սահմանափակումը.

3) ներդրումային պորտֆելում մեկ կամ փոխկապակցված թողարկողների արժե-

թղթերի չափը չպետք է գերազանցի պորտֆելի 5 տոկոսը։

119. Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վերահսկողու-

թյան լիազոր մարմնի կողմից հնարավոր է նաև այլ՝ ժամանակավոր սահմանափակում-

ների կիրառում, եթե դա միտված է անբարենպաստ ազդեցությունները զսպելուն։ Այս

դեպքում հնարավոր է նաև նվազագույն սահմանաչափերի սահմանում։

120. Կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները պետք է ներդրվեն

հետևյալ դասերի ակտիվների մեջ`

1) ՏՀԶԿ երկրների կողմից լիցենզավորվող և վերահսկվող ֆինանսական ինստի-

տուտների ավանդներում և բանկային հաշիվներում.

2) ՏՀԶԿ պետությունների թողարկած արժեթղթերում.

3) ՏՀԶԿ պետությունների տեղական ինքակառավարման մարմինների թողարկած

արժեթղթերում.

4) ՏՀԶԿ անդամ պետությունների կապիտալի շուկան կարգավորող մարմնի

կողմից գրանցված և նրանց կարգավորման տակ գտնվող ֆոնդային բորսայում ցուցակ-

ված արժեթղթերում.

5) ՏՀԶԿ անդամ պետությունների կապիտալի շուկայի կարգավորողի կողմից

գրանցված և վերահսկվող ներդրումային ընկերությունների արժեթղթերում.

6) Ռուսաստանի Դաշնության այն արժեթղթերում, որոնք կբավարարեն Հայաս-

տանի Հանրապետության ֆինանսական շուկաների վերահսկողության ծառայության կող-

մից սահմանված չափանիշներին։

Page 39: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

39

Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկաների վերահսկողության

ծառայության կողմից կարող է սահմանվել այլ երկրների ցանկ, որտեղ կարող են ներդրվել

կենսաթոշակային ակտիվները։

121. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կուտակային կենսաթոշակային

ակտիվները կարող են ներդրվել հետևյալ ակտիվներում`

1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը չի գտնվում

լիցենզիայի հետկանչի գործընթացում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետու-

թյան ԿԲ -ի թողարկած արժեթղթերում.

3) Հայաստանի Հանրապետության կամ ՏՀԶԿ երկների ֆոնդային բորսայում

ցուցակված, կապիտալի շուկան կարգավորող մարմնում գրանցված` Հայաստանի

Հանրապետությունում գրանցված կազմակերպությունների արժեթղթերում.

4) ներդրումային ընկերություններում, որոնք վերահսկվում են կապիտալի շուկան

կարգավորող մարմնի կողմից։

122. Կամավոր կենսաթոշակային ապահովագրության ակտիվներն արգելվում է

ներդնել`

1) չցուցակված արժեթղթերում.

2) ակտիվներում, որոնք Հայաստանի Հանրապետության օրենքով օտարման

ենթակա չեն.

3) ածանցյալ ֆինանսական գործիքներում` բացառությամբ հեջավորման նպատակով.

4) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում, որոնք ցուցակված չեն

կազմակերպված շուկաներում և (կամ) որոնց գնահատումն անորոշ է (արվեստի գործեր,

հուշադրամներ, թանկարժեք մեքենաներ և այլն).

Page 40: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

40

5) ակտիվների կառավարիչների, պահառուների, դրանց կառավարման խորհրդի

անդամների, ինչպես նաև նշված անձանց հետ փոխկապակցված անձանց թողարկած

արժեթղթերում և այդ անձանց գույքի մեջ։

123. Եթե ներդրումային ակտիվների սահմանափակումները խախտվում են՝

1) շուկայական գների փոփոխության հետևանքով ակտիվների վերագնահատման.

2) արտարժույթի փոխարժեքի փոփոխության.

3) ակտիվների կառավարչի անմիջական հսկողության և ազդեցության ոլորտից

դուրս գտնվող գործոնների ազդեցությամբ, ապա ԱԿ-ները պարտավոր են շեղման ի հայտ

գալու պահից հետո` 3 ամսվա ընթացքում, ճշգրտող միջոցառումներ իրականացնել

պորտֆելի կառուցվածքը ներկայացվող սահմանափակումներին համապատասխանեց-

նելու համար։

124. Կենսաթոշակային ակտիվները չեն կարող վաճառվել ակտիվների պահա-

ռուին, ակտիվների կառավարչին, ակտիվների կառավարչի կառավարման խորհրդի

անդամներին և նշված անձանց հետ փոխկապակցված անձանց։

125. «Սահմանված կենսաթոշակ» մոդելի համար ֆինանսական համակարգի

վերահսկողութայն լիազոր մարմինը կսահմանի ներդրումների առանձին սահմանա-

փակումներ։

Կենսաթշակային համակարգի ինստիտուցիոնալ շրջանակը Պետական կառավարման ինստիտուտների գործառույթները 126. Պետական բաշխողական բաղադրիչից վճարվող սոցիալական, հիմնական և

աշխատանքային կենսաթոշակների կառավարումը կիրականացնի սոցիալական պաշտ-

պանության ոլորտի պետական կառավարման մարմինը` պետական բյուջեի միջոցների

հաշվին։

Page 41: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

41

127. Մասնավոր կուտակային բաղադրիչից վճարվող պարտադիր կուտակային և

կամավոր կուտակային կենսաթոշակների կառավարումը կկատարվի ֆինանսական

ինստիտուտների միջոցով։

128. Սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կառավարման մարմինը

կմշակի պետական կենսաթոշակային (սոցիալական) ապահովության քաղաքականու-

թյունը, ինչպես նաև կապահովի կենսաթոշակային քաղաքականության իրականացումը,

մոնիթորինգը և վերահսկողությունը։

129. Բարեփոխումների կենթարկվի սոցիալական ապահովության համակարգի

կառավարումը։ Մանսավորապես` 2008-2009 թվականներին`

1) տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման համակարգերի կատարելա-

գործման միջոցով սոցիալական ծառայություններ մատուցող մարմինները կինտեգրվեն,

ինչը հնարավորություն կտա ապահովել մատչելի, որակյալ և արդյունավետ սոցիալական

ծառայությունների փաթեթով տրամադրումը համալիր կենտրոնների կողմից.

2) միջոցներ կձեռնարկվեն կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման

համակարգ ներդնելու ուղղությամբ` աստիճանաբար կրճատելով ՍԱՊԾ-ի վճարումների

ծառայության կողմից սպասարկվող շահառուների շրջանակը։ Կենսաթոշակների վճա-

րումները կկատարվեն Հայաստանի Հանրապետության գանձապետարանի հետ համա-

գործակցության դասական սխեմայով, որը ներկայումս կիրառվում է այլ նպաստների

վճարումների համար։ Այսինքն` ՍԱՊԾ-ի կողմից գանձապետարանին կպատվիրվեն ըստ

կենսաթոշակառուների ցուցակների հաշվարկված գումարները, որոնք կփոխանցվեն

«Հայփոստ» ՓԲԸ-ի կամ առևտրային բանկերին` կենսաթոշակների վճարումն ապահո-

վելու համար.

3) կվերանայվեն (կազատականացվեն) կենսաթոշակների վճարման որոշ կանոն-

ներ, մասնավորապես` կվերանայվեն կենսաթոշակն անձամբ ստանալու, սահմանված

ժամկետում կենսաթոշակառուի չներկայանալու կամ կենսաթոշակը չստանալու դեպքում

Page 42: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

42

կենսաթոշակի գումարը գանձապետարանի հաշվին վերադարձնելու օրենսդրական

պահանջներ։

130. ՍԱՊԾ-ն կիրականացնի կանոնադրությամբ իրեն վերապահված գործա-

ռույթները, մասնավորապես `

1) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ սահման-

ված կարգով պետական կենսաթոշակների (սոցիալական, աշխատանքային և հիմնական,

այդ թվում` կուտակային բաղադրիչի մասնակիցների համար) հաշվարկելը (վերա-

հաշվարկելը), նշանակելը և վճարելը.

2) պետական կենսաթոշակ ստացող անձանց հաշվառելը և վարչական ռեգիստր

վարելը.

3) կենսաթոշակի նշանակումը, հաշվարկումը, վճարումը և այլ հարցեր կանոնա-

կարգող օրենսդրության պարզաբանումը։

131. Պետական կենսաթոշակների նշանակման համար անհրաժեշտ տեղեկատ-

վությունը ՍԱՊԾ-ն էլեկտրոնային մուտքի իրավունք ունենալու միջոցով կստանա ՊԵԿ-ից`

անհրաժեշտության դեպքում հայտ ներկայացնելով նաև առկա տվյալների հավաստիու-

թյան ճշգրտման համար։

132. Քաղաքացիների (շահառուների) սպասարկման որակը բարելավելու նպատա-

կով կառավարությունը միջոցներ կձեռնարկի տարածքային բաժինների շենքային և

գույքային պայմանները բարելավելու համար։

133. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարության աշխատանքի տեսչությունը (այսուհետ` ԱՏ) կիրականացնի գործատուների,

կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից կենսաթոշակների նշանակման և

վճարման համար ներկայացված փաստաթղթերի հավաստիության ստուգումների

կազմակերպումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի,

ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի

Page 43: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

43

Հանրապետության աշխատանքային օրենսգրքին համապատասխան վերապահված

գործերով վարչական վարույթի իրականացման գործառույթները։ Հաշվի առնելով ԱՏ-ին

նոր գործառույթներ վերապահելը` կկարևորվի վերջինիս կարողությունների հզորացումը։

134. ԱՏ-ն կհամագործակցի ՍԱՊԾ-ի հետ։ Մասնավորապես` կենսաթոշակների

նշանակման և վճարման համար գործատուների կամ շահառուների կողմից ներկայաց-

ված փաստաթղթերում անհամապատասխանություններ կամ հավաստիության վերա-

բերյալ կասկածներ առաջանալու դեպքում ՍԱՊԾ-ն դիմում է գործատուին կամ փաստա-

թղթերը ներկայացնող շահառուին` տրամադրելու լրացուցիչ տեղեկատվություն, որից

հետո, եթե կասկածները չեն փարատվում, և առկա է հավաստիության պակաս, ապա

ունեցած տեղեկատվությունը փոխանցում է ԱՏ-ին՝ համապատասխան գործատուի մոտ

ստուգումներ անցկացնելու և հանգամանքներն ու իրավիճակը պարզելու վերաբերյալ

եզրակացություն ստանալու համար։ Այս համագործակցությունը հնարավորություն կտա

խուսափել ավելորդ, կրկնվող գործառույթներով առանձին կառուցվածքային միավորներ

ստեղծելուց և կնվազեցնի գործատուի մոտ ստուգումներ իրականացնող մարմինների

թիվը։

135. ՊԵԿ-ը կազմակերպելու է միասնական հարկի և պարտադիր (կամավոր)

կուտակային վճարների ու դրանց առնչվող տեղեկատվության հավաքագրման

աշխատանքները։ Հաշվի առնելով կուտակային բաղադրիչի ներդրման հետ կապված

ՊԵԿ-ին նոր գործառույթներ վերապահումը` վերջինիս կարողությունների հզորացումը

մոտակա 2-3 տարիների ընթացքում կդառնա երկրի միջազգային համագործակցության

կարևորագույն ուղղություններից մեկը։

136. Միասնական հարկի ներդրման պայմաններում ՊԵԿ-ը կիրականացնի միաս-

նական հարկ վճարող և պարտադիր կենսաթոշակային վճարումներ կատարող անձանց

անհատական հաշվառումը։ ՊԵԿ-ը կիրականացնի նաև վճարողների անհատական

հաշիվների համադրումները` համագործակցելով ՍԱՊԾ-ի հետ։

Page 44: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

44

137. Եկամտահարկ (միասնական) վճարողների անձնավորված հաշվառումը

ենթադրում է ՊԵԿ-ի կողմից հետևյալ գործառույթների իրականացում`

1) աշխատողների եկամուտների, վճարված հարկերի և կուտակային վճարների

վերաբերյալ ամսական անհատական հաշվետվություններ ստանալը.

2) անհատական հաշվետվությունների տեղեկատվական բազա ստեղծելը, վարելը,

համադրելը, անհրաժեշտության դեպքում՝ ստուգումներ կատարելը.

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիային, ՍԱՊԾ-ին և

օրենքով սահմանված այլ կառույցներին պարտադիր կուտակային վճարումների վերա-

բերյալ տեղեկատվություն տրամադրելը (էլեկտրոնային մուտքի տրամադրման միջոցով).

4) եկամտահարկի (միասնական) և պարտադիր կուտակային կենսաթոշակային

վճարների հավաքագրման գործընթացը վերահսկելը.

5) վճարվող եկամտահարկի և կուտակային անհատական հաշիվներին ուղղվող

գումարների գծով հաշվառում և նույնականացում կատարելը` համագործակցելով ՍԱՊԾ-ի

հետ.

6) եկամտահարկի և պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները

հաշվարկելը և վճարելը կանոնակարգող օրենսդրության վերաբերյալ պարզաբանումներ

տրամադրելը։

138. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետու-

թյան էկոնոմիկայի նախարարությունները (այսուհետ` ՖՆ, ԷՆ) կապահովեն ֆինանսա-

տնտեսական և հարկային ոլորտներում քաղաքականության մշակումը և հաստատված

կենսաթոշակային քաղաքականությանը համապատասխան պետական կենսաթոշակների

ֆինանսավորումը։

139. Հայաստանի Հանրապետության գանձապետարանը կիրականացնի ՍԱՊԾ-ի

կողմից նախապատրաստված հայտի հիման վրա պետական կենսաթոշակների ֆինան-

սավորումը վճարման ծառայություններ մատուցող կազմակերպություններին` կենսա-

Page 45: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

45

թոշակառուների բանկային հաշիվներին կենսաթոշակային գումարը հաշվեգրելու

համար։ Հայաստանի Հանրապետության գանձապետարանը ՊԵԿ-ից ստացված

տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության ԿԲ-ում գտնվող ՀԿԴ-ի

հաշվին կփոխանցի նաև պարտադիր կուտակային վճարները` ներառյալ պետական

մասնակցության չափաբաժինները։

140. ՀԿԴ-ն կուտակային բաղադրիչի կենտրոնացված կառավարման մարմինն է։

ՀԿԴ-ն կիրականացնի հետևյալ գործառույթները`

1) քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշիվները վարելը, այդ թվում`

տեղեկատվության և ֆինանսական միջոցները վճարողների անհատական հաշիվներ

մուտքագրելը.

2) ըստ ներդրումային պորտֆելի ընտրության` կենսաթոշակային միավորներ

թողարկելը, գնահատելը և մարելը.

3) կենսաթոշակային հաշիվների ակտիվները կառավարմանը փոխանցելը.

4) շահառուների և ակտիվների կառավարիչների միջև միջնորդի դեր կատարելը.

5) հաշիվները կոդավորելը, ընտրություն չկատարած անձանց համար ակտիվների

կառավարիչների պատահական ընտրություն կատարելը.

6) ակտիվների կառավարիչներից տեղեկատվություն ստանալը, շահառուներին և

համապատասխան պետական կառավարման մարմիններին (և հակառակը) փոխանցելը.

7) արժեթղթերի և բանկային ավանդների պահառություն կատարելը։

141. Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վերահսկողու-

թյան լիազոր մարմինը (այսուհետ` ՖՀՎԼՄ) կիրականացնի կենսաթոշակային

համակարգի ֆինանսական ինստիտուտների՝ ակտիվների կառավարիչների, մասնավոր

կենսաթոշակային հիմնադրամների, ՀԿԴ-ի և այլն գործունեության կարգավորումը,

լիցենզավորումը, մոնիթորինգն ու վերահսկողությունը։ Փաստորեն, Հայաստանի

Հանրապետության ՖՀՎԼՄ-ն պատասխանատու կլինի կուտակային կենսաթոշակային

Page 46: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

46

բաղադրիչի ինստիտուտների ներդրման համար։ Նշված ինստիտուտների կարգավորման

և վերահսկողության գործառույթները ներառում են՝

1) լիցենզավորման պահանջները սահմանելը, լիցենզիաներ տրամադրելը,

կասեցնելը և դադարեցնելը.

2) շուկայական, գործառնական« իրացվելիության և այլ ռիսկերի համար Հայաս-

տանի Հանրապետության օրենքով սահմանված շրջանակներում պրուդենցիալ պահանջներ

սահմանելը.

3) տեղեկատվության բացահայտման պահանջներ սահմանելը.

4) ըստ սահմանված ձևերի հաշվետվություններ ընդունելը և վերլուծելը, հեռակա և

տեղում ստուգումներ կատարելը.

5) սպառողների շահերը պաշտպանելը։

142. Հայաստանի Հանրապետության բազմաստիճան կենսաթոշակային համա-

կարգի յուրաքանչյուր կառույց կիրականացնի շահառուների խորհրդատվություն իր

իրավասությունների և գործառույթների շրջանակներում։ Ոչ մի պետական կառույց չի

կատարում ներդրումային պորտֆելների և ակտիվների կառավարիչների ընտրությանն

առնչվող ուղղակի ֆինանսական խորհրդատվություն։

143. Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ինստիտուտների զարգաց-

ման և կարողությունների հզորացման նպատակով Հայաստանի Հանրապետության

կառավարությունը կմշակի և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ

կիրականացնի հատուկ նպատակային ծրագրեր։ Վեջիններս կներառեն մարդկային

ռեսուրսների պատրաստման և մասնագիտական վերապատրաստման, պետական

կառույցների տեխնիկական վերազինման և գիտելիքի ընդլայնման, տեղեկատվական

արդի տեխնոլոգիաների, այդ թվում` կորպորատիվ ցանցերի ներդրման և այլ

բաղկացուցիչներ։

Page 47: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

47

144. Կենսաթոշակային համակարգի բարեփոխումները կիրականացվի Հայաստանի

Հանրապետության կառավարության հաստատած ծրագիր-ժամանակացույցի համաձայն`

ապահովելով քաղաքացիական հասարակության մասնակցությունը։

145. Միաժամանակ, բարեփոխումների էությունն ու ընթացքը քաղաքացիական

հասարակությանը հասկանալի և ըմբռնելի դարձնելու նպատակով կմշակվի «Կենսա-

թոշակային համակարգի բարեփոխումների լուսաբանման և քաղաքացիական հասարա-

կության մասնակցության միջոցառումների ծրագիրը»։

146. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաստիճան կենսաթոշակային

համակարգի գործունեության արդյունավետությունն էապես կախված է մասնակիցների

ֆինանսական գիտելիքներից` հանրային-մասնավոր գործընկերության շրջանակում

կմշակվեն և կիրականացվեն բնակչության տարբեր խավերի և տարիքային խմբերի

ֆինանսական կրթության բազմաթեմատիկ ծրագրեր։ Վերջինները կներառեն ֆինանսա-

կան շուկաների, ինստիտուտների, գործիքների և դրանց տեսակների, ակտիվների

եկամտաբերության վերաբերյալ ուսուցման և գիտելիքների տարածման մեխանիզմները։

Ոչ պետական ինստիտուտների կարգավորումն ու վերահսկողությունը

147. ՀԿԴ-ի` պարտադիր և կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովա-

գրությանն առնչվող գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության

օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀԿԴ-ի միջև

կնքված պայմանագրով։

148. ՀԿԴ-ի գործունեությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության

ֆինանսական համակարգի վերահսկողության լիազոր մարմինը։ ՀԿԴ-ի ընդհանուր

գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ընթացիկ վերա-

հսկողության ընթացակարգին համապատասխան։

Page 48: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

48

149. Կենսաթոշակային կուտակային «2» և «3» աստիճաններին առնչվող գործու-

նեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով`

1) Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության վերա-

հսկողություն.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀԿԴ-ի միջև կնքված

պայմանագրի կատարման վերահսկողություն.

3) Հայաստանի Հանրապետության ՖՀՎԼՄ կարգերին համապատասխանության

վերահսկողություն։

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի վերահսկողության

լիազոր մարմնի սահմանած կարգերն ուղղված կլինեն ՀԿԴ-ում տեղեկատվական

տեխնոլոգիաների և գործառնական ռիսկերի զսպմանը և կեղծիքի հնարավորության

նվազեցմանը։

150. Կենսաթոշակային ակտիվների կառավարիչների համար Հայաստանի Հանրա-

պետության օրենսդրությամբ կսահմանվեն գրանցման, լիցենզավորման կարգերը, ինչպես

նաև գործունեության իրավական հիմքերը։ Մասնավորապես` ԱԿ-ի գործունեության

իրավական հիմքեր կհանդիսանան`

1) առևտրային կազմակերպությունների և արժեթղթերի շուկայում մասնագիտաց-

ված կառույցների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենս-

դրությունը (ներդրումային ընկերությունների մասին, կենսաթոշակային ապահովության

մասին և այլն).

2) ԱԿ-ի և ՀԿԴ-ի միջև կնքված պայմանագրերը.

3) Հայաստանի Հանրապետության ՖՀՎԼՄ-ի մշակած կարգերն ու կանոնները։

151. ԱԿ-ների քանակը շուկայում կլինի սահմանափակ, առավելություն կտրվի այն

կազմակերպություններին, որոնց հիմնադիրները կունենան համապատասխան միջազ-

գային փորձ, կորպորատիվ կառավարման ավանդույթներ, միջազգային վարկանիշ`

Page 49: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

49

ակտիվների կառավարման ոլորտում, ինչպես նաև օժտված կլինեն համապատասխան

ռեսուրսներով։ ԱԿ-ների սկզբնական ընտրությունը և դրանց հետ բանակցությունները

կիրականցնի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և (կամ) Հայաստանի

Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։ Հայաստանի Հանրապետության

ՖՀՎԼՄ-ն պատասխանատու կլինի ԱԿ-ների լիցենզավորման և վերահսկողության

համար։

152. Կենսաթոշակային ակտիվների կառավարիչների կարգավորումն ու վերա-

հսկողությունը կիրականացվի` ըստ հետևյալ ուղղությունների`

1) լիցենզավորում.

2) տեղեկատվության բացահայտում.

3) կառավարման պահանջների սահմանում.

4) նվազագույն կապիտալի չափի սահմանում.

5) ակտիվների կառավարման վճարների առավելագույն չափի սահմանում.

6) ներդրումային պորտֆելների կառուցվածքի սահմանափակումներ.

7) ՍԿ-ի սխեմաների համար նաև վճարունակության չափանիշեր։

153. Հայաստանի Հանրապետության բազմաստիճան կենսաթոշակային համա-

կարգի ինստիտուցիոնալ մոդելում կարևոր դեր է հատկացվելու պահառությանը և այդ

գործառույթն իրականացնող ընկերությունների գործունեությունը կարգավորելուն ու

վերահսկելուն։ Կենսաթոշակային ակտիվների պահառությունը Հայաստանի Հանրապե-

տությունը կիրականացնի ՀԿԴ-ն, իսկ կամավոր կուտակային ապահովագրության

դեպքում՝ նաև պահառու բանկերը։

154. Կամավոր կուտակային ապահովագրության դեպքում առանձին վերահսկո-

ղություն է իրականացվելու պահառուների նկատմամբ` կապված արժեթղթային հաշիվ-

ների վարման, ներդրումային պորտֆելների սահմանափակումներին հետևելուն, ինչպես

նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և գործառնական ռիսկերի կառավարման հետ։

Page 50: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

50

155. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները կատարելու են կամավոր

կուտակային վճարումներ հավաքագրելու, անհատական հաշիվներ վարելու, կենսա-

թոշակային ակտիվներ կառավարելու գործառույթներ։ Մասնավոր կենսաթոշակային

հիմնադրամների գործունեության կարգավորումը և վերահսկողությունն իրականացվելու

է ըստ նույն սկզբունքների, որոնք սահմանված են ՀԿԴ-ի և պարտադիր կուտակային

ակտիվների կառավարիչների գործունեության կարգավորման և վերահսկողության

համար։

156. Այն ֆինանսական ինստիտուտները, որոնք կամավոր կուտակային 3-րդ

աստիճանի մասնակիցներին կառաջարկեն «սահմանված կենսաթոշակ» մոդելի ապահո-

վագրություն, պարտավոր են պահպանել ակտիվների և պարտավորությունների համա-

պատասխանեցման պահանջները, որոնք ծավալային և ժամկետային կտրվածքներով

կսահմանի Հայաստանի Հանրապետության ՖՀՎԼՄ-ն։ Վերահսկողություն կիրականացվի

ակտուարական հաշվարկների, սակագների սահմանման, դրանց վերանայման

գործընթացի, ինչպես նաև ներդրումային քաղաքականության նկատմամբ։

Պարտադիր սոցիալական ապահովության վճարը և եկամտահարկը միավորելը

157. Պարտադիր սոցիալական ապահովության վճարի և եկամտահարկի փոխարեն

կսահմանվի միասնական հարկ, որի շրջանակներում հարկման նոր բազա կսահմանի

գործատուի սոցիալական ապահովության վճարի և անվանական աշխատավարձի

հանրագումարը։

158. Սոցիալական ապահովության վճարի և եկամտահարկի դրույքաչափերը

կհաշվարկվեն նոր հարկման բազայի համար, այնուհետև կհաշվարկվի միասնական

եկամահարկի դրույքաչափը։

Page 51: Հավելված N 1 2008 թվականի 13-ի N 1487 - Ն որոշման · նպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության

08_1487

51

159. Համապատասխան փոփոխություններ կկատարվեն «Եկամտահարկի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքում, որտեղ կվերանայվի աշխատավարձից և դրան

հավասարեցված եկամուտներից գանձվող եկամտահարկի դրույքաչափը, իսկ անհատ

ձեռնարկատերերի և նոտարների համար կսահմանվեն եկամտահարկի նոր դրույքա-

չափեր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ