ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ...

64
1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ <ԷԿՈ ԱԳՐՈ> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ <Հաստատում եմ> <ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊԸ տնօրեն՝ Վ. Մկրտչյան _____________________ <___> մարտի 2019թ. ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՇԱՄԲԻ ԱԾԽԱԹԹՎԱՅԻՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԹԻՎ 6/80 ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ք. Երևան 2019թ.

Upload: others

Post on 20-Jul-2020

24 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

<ԷԿՈ ԱԳՐՈ>

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

<Հաստատում եմ>

<ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊԸ

տնօրեն՝ Վ. Մկրտչյան

_____________________

<___> մարտի 2019թ.

ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՇԱՄԲԻ ԱԾԽԱԹԹՎԱՅԻՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ

ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԹԻՎ 6/80 ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ք. Երևան

2019թ.

Page 2: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

2

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.1. Նախատեսվող գործունեության համառոտ նկարագրությունը

1.2. Նախագծմամ նորմատիվ-իրավական հիմքերը

2. ՄԱՐԶԻ ԵՎ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ 3

4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ 9

5. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

5.1. Հիդրոերկրաբանական մշտադիտարկումների (մոնիտորինգի)

6. իրականացման պլան

7. Սանիտարական պահպանության գոտի

8. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄԸ

9. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՄԱՆ (ԶՐՈՅԱԿԱՆ)

10. ՏԱՐԲԵՐԱԿ

11. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

12. 8. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՎՐԱ

13. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՌԻՍԿԵՐ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ

14. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ և ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

15. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ

16. ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

17. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎ

18. ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ԿՈՆԴԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

19. ՏԵՂԵԿԱՆՔ ԹԻՎ 6/80 ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

20. ՔԱՐԱՇԱՄԲԻ ԱԾԽԱԹԹՎԱՅԻՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ

ԹԻՎ 6/80

21. ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ, Մասշտաբ 1:25000

22. Շրջակա միջավայրի վնասակար ազդեցության բացառմանը, նվազեցմանն

ու փոխհատուցմանն ուղղված բնապահպանական միջոցառումների ծրագիր

23. Մոնիթորինգի պլան

12

15

16

17

4

4

6

9

12

25

31

33

34

39

47

48

50

52

54

55

56

57

59

60

61

63

Page 3: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

3

Page 4: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

4

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.1. Նախատեսվող գործունեության համառոտ նկարագրությունը

<ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊ ընկերությունը դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և

բնական պաշարների նախարարություն` ստանալու ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբի

ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 6/80 հորատանցքով հաշվարկված և

հաստատված պաշարից հանքային ջրի արդյունահանման իրավունք` արդյունաբերական

(շշալցման) նպատակով, 50 տարի ժամկետով:

Ընկերության կողմից պահանջվող հանքային ջրի ջրաքանակը կազմում է 0.77 լ/վրկ

կամ 24282.7մ3/տարի:

<ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊ ընկերությունը հանքային ջրի շշալցման գործընթացը սկզբնական

շրջանում (2019-2023թ.թ.), մինչև հանքավայրի թիվ 6/80 հորատանցքի հարակից

տարածքում հանքային ջրի շշալցման գործարան կառուցելը, կիրականացնի Առինջ գյուղի

վարչական տարածքում գտնվող իր սեփականությունը հանդիսացող պահածոների

գործարանում: Հանքավայրի թիվ 6/80 հորատանցքից ավտոմոբիլ-ցիստեռնով (խմելու

որակի) հանքային ջուրը կտեղափոխվի պահածոների գործարանի շշալցման

արտադրամաս, որտեղ և կկատարվի հանքային ջրի շշալցումը:

Հեռավորությունը հանքավայրից մինչև գործարանի տարածք կազմում է 28.0կմ:

Գործարանը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով:

Ընկերությունն հանքային ջրի շշալցման արտադրության կազմակերպման, ինչպես

նաև միջազգային շուկա դուրս գալու համար նախատեսում է հետագայում իր

սեփականությունը հանդիսացող թիվ 6/80 հորատանցքի հարակից տարածքում կառուցել

շշալցման գործարան իր ենթակառուցվածքներով: Գործարանի շշալցման արտադրամասի,

ենթակառուցվածքների և օժանդակ շինությունների համար նախատեսված տարածքը

գտնվում է Կոտայքի մարզի Թեղենիք հանայնքի վարչական տարածքում (տես նկար 1):

Ընկերությունն նախատեսում է Չինաստանից ձեռքբերի և թիվ 6/80 հորատանցքի

հարակից տարածքում նախագծվող գործարանի շշալցման արտադրամասում տեղադրի

հանքային ջրի շշալցման ժամանակակից արտադրական սարքավորումներ և տեխնիկա,

որի համար կներդնի 759 000 000 դրամ:

Ընկերությունը ստանալով Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի

Page 5: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

5

Page 6: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

6

արդյունահանման իրավունքն՝ արդյունաբերական (շշալցման) նպատակով, և

իրականացնելով այն կապահովի շուկայի պահանջարկը, կստեղծի մի քանի տասնյակ նոր

աշխատատեղեր, որն իր հերթին կնպաստի Կոտայքի մարզի Քարաշամբի համայնքի

բնակչության սոցիալական պայմանների և կենսամակարդակի բարելավմանը:

Հանքավայրի հանքային ջրերի շահագործողական պաշարները կարող են

օգտագործվել շշալցման, բուժման և ազատ ածխաթթու գազի կորզման համար:

Արդյունահանման իրավունքի գործընթացի իրականացումը կնպաստի հանքային

ջրերի շշալցման արդյունաբերության համակարգի զարգացմանը ու կայացմանը:

Ընկերությունն օգտվելու է գոյություն ունեցող ավտոճանապարհից և

ենթակառուցվածքներից՝ գազատար, ջրատար, էլեկտրահաղորդման գծեր և կոյուղագծեր,

այլ օժանդակ շինություններ չեն նախատեսվում:

Ընկերությունն հանքային ջուրը միջազգային շուկա է արտահանելու, հիմնականում

մերձավոր արևելք:

1.2. Նախագծմամ նորմատիվ-իրավական հիմքերը

Շրջակա միջավայրը դա մարդու բնակության և արտադրական գործունեության

միջավայրն է, որը պահպանության և ազդեցության գնահատման կարիք ունի:

Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի արդյունահանման

նախագիծը և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը

(ՇՄԱԳ) պետք է կազմվի ՀՀ բնապահպանական բնագավառի իրավական ակտերով

սահմանված պահանջների և նորմերի համաձայն: Այդպիսի նորմատիվ պահանջներ

ներկայացված են հետևյալ իրավական ակտերում.

1. ՀՀ Ընդերքի մասին օրենսգիրք, որով սահմանվում են ՀՀ տարածքում

ընդերքօգտագործման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են ընդերքն

օգտագործելիս բնությունը և շրջակա միջավայրը վնասակար

ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման

Page 7: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

7

անվտանգության ապահովման, ինչպես նաև ընդերքօգտագործման ընթացքում

պետության և անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության

հետ կապված հարաբերությունները:

2. ՀՀ Ջրային օրենսգիրք, որով կարգավորվում են ջրային ռեսուրսների և ջրային

համակարգերի, այդ թվում՝ ջրամատակարարման, ջրահեռացման,

համակարգերի տնօրինման, տիրապետման, օգտագործման և պահպանման

ոլորտում ծագող հարաբերությունները:

3. ՀՀ Հողային օրենսգիրք, որը սահմանում է հողային հարաբերությունների

պետական կարգավորման կատարելագործման, հողի տնտեսավարման

տարբեր կազմակերպական-իրավական ձևերի զարգացման, հողերի

բերրիության, հողօգտագործման արդյունավետության բարձրացման,

մարդկանց կյանքի ու առողջության համար բարենպաստ շրջակա միջավայրի

պահպանման և բարելավման, հողի նկատմամբ իրավունքների

պաշտպանության իրավական հիմքերը:

4. ՀՀ Անտառային օրենսգիրք, որը կարգավորում է ՀՀ անտառների և անտառային

հողերի կայուն կառավարման՝ պահպանության, պաշտպանության,

վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման, ինչպես

նաև անտառների հաշվառման, մոնիթորինգի, վերահսկողության և

անտառային հողերի հետ կապված հարաբերությունները:

5. <Բուսական աշխարհի մասին> ՀՀ օրենք, որը սահմանում է պետական

քաղաքանությունը բնական բուսական աշխարհի գիտականորեն

հիմնավորված պահպանության, պաշտպանության, օգտագործման և

վերարտադրության բնագավառում:

6. <Կենդանական աշխարհի մասին> ՀՀ օրենք, որը սահմանում է Հայաստանի

Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի վայրի տեսակների

Հայաստանի Հանրապետությունում պահպանության, պաշտպանության,

վերարտադրության և օգտագործման պետական քաղաքանությունը:

7. <Մթնոլորտային օդի պահպանության մասին> ՀՀ օրենք, որի առարկան

մթնոլորտային օդի մաքրության ապահովման, մթնոլորտային օդի վրա

Page 8: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

8

վնասակար ներգործությունների նվազեցման ու կանխման բնագավառում

հասարակական հարաբերությունների կարգավորումն է:

8. <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության

մասին օրենք>, որը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում

շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների, շրջակա միջավայրի

վրա ազդեցության պետական փորձաքննության ոլորտի հասարակական

հարաբերությունները:

9. ՀՀ կառավարության 26.05.2006թ.-ի թիվ 750-Ն որոշում, որով սահմանվում են

խախտված հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները, խախտված

հողերի դասակարգումն ըստ ռեկուլտիվացման ուղղությունների ու հետագա

օգտագործման տեսակների՝ ելնելով դրանց պիտանիությունից:

10. ՀՀ կառավարության 5 հոկտեմբերի 2017 թվականի N 1267-Ն որոշում, որը

կիրառվում է բնօգտագործման վճար վճարող ջրօգտագործողների կողմից

ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված

ածխաթթու գազի հաշվառման նպատակով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի

տեղադրման և կնքման, ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված

պաշարների և արտադրված ածխաթթու գազի ծավալների վերաբերյալ

տվյալների արձանագրման կարգերը և ժամկետները սահմանելու ժամանակ:

11. ՀՀ կառավարության 22 նոյեմբերի 2012 թվականի N 1480–Ն որոշում, որը

սահմանում է ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման

ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների իրականացումը, որը

կապահովի պահպանելու ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից:

12. ՀՀ առողջապահության նախարարի 29 նոյեմբերի 2002 թ. N 803 և 10 մարտի

2003թ. N 137 հրամանները, որը սահմանում են <Խմելու տնտեսական

նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների

սանիտարական պահպանման գոտիների> և <Խմելու հանքային ջրերի

մշակմանը և շշալցմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին>

ներկայացվող սանիտարական կանոնները և նորմերը:

Page 9: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

9

2. ՄԱՐԶԻ ԵՎ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրը գտնվում է ՀՀ Կոտայքի

մարզի Նաիրիի տարածաշրջանում, Թեղենիկ համայնքի վարչական տարածքում:

Կոտայքը միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան

որևէ պետության հետ: Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք

անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին:

Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում,

ծովի մակերեւույթից մոտ 900- 2500մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է Հրազդան

գետի վերին և միջին ավազանն ու Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ: Հյուսիսից

սահմանափակվում է Գութանասար, իսկ հյուսիս-արեւելքից` Հատիսի

լեռնազանգվածներով: Հարավ-արևմուտքում աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում է

Արարատյան դաշտին:

Մարզի տարածքով են անցնում Երևան-Շորժա և Հրազդան-Իջևան երկաթուղիները,

իսկ մարզկենտրոնից մինչեւ մայրաքաղաք ընդամենը 45.0 կմ է:

Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք։ Ըստ 2011 թվականի տվյալների՝

մարզի բնակչությունը կազմում է 254397 մարդ։ Մարզի բնակչության ճնշող

մեծամասնությունը՝ 98,08 % հայեր են: Ապրում են նաև ռուսներ, եզդիներ, ասորիներ,

քրդեր, ուկրաինացիներ և այլ ազգիներ:

Համայնքների թիվը` 67, որից քաղաքային` 7, գյուղական` 60:

Սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի

մարզերին եւ մայրաքաղաք Երեւանին:

ՀՀ Կոտայքի մարզը բաղկացած է երեք տարածաշրջաններից՝ Հրազդանի, Աբովյանի

և Նաիրիի:

Կոտայքի կենտրոնական տարածաշրջանը Հրազդանն է: Մարզկենտրոնն է քաղաք

Հրազդանը:

Կոտայքի մարզի տնտեսության գերակա ճյուղերը երկուսն

են՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։

Համախառն ներքին արդյունքի ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում

արդյունաբերությանը։ Արդյունաբերության ճյուղերից առաջատար են համարվում

Page 10: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

10

էներգետիկայի, մեքենաշինական և սննդի արդյունաբերության, քարամշակման,

հանքարդյունահանման, ձկնաբուծության, շինանյութերի և փայտամշակման ոլորտները։

Արդյունաբերության արտադրանքի մեծ մասը բավարարում է հայաստանյան

շուկայի ներքին պահանջները, իսկ մի մասն էլ արտահանվում է արտասահման՝

Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան, Վրաստան, Բուլղարիա:

Տնտեսության զարգացման հեռանկարները կապված են մշակող արդյունաբերության

աճի, հանքային հարստությունների շահագործման և մերձերևանյան գոտում

գյուղատնտեսական արտադրանքի ավելացման հետ։ Հայաստանի Կոտայքի մարզի

տնտեսական ներուժին զգալի վնաս է հասցրել նախկինում տասնյակ հազարավոր

աշխատատեղեր ապահովող խոշոր կազմակերպությունների քայքայումը`

սեփականաշնորհման, հումքի, իրացման շուկաների նվազման կամ բացակայության և

հիմնական միջոցների բարոյաֆիզիկական մաշվածության հետևանքով։ Մարզի տասնյակ

մեքենաշինական, թեթև և սննդի արդյունաբերական ձեռնարկություններ դադարեցրեցին

իրենց գործունեությունը կամ էլ սկսեցին աշխատել փոքրածավալ հզորությամբ։ Կոտայքի

մարզի կայուն զարգացող ոլորտներից է էներգետիկ արդյունաբերությունը։ Դրա

երաշխիքներն են 17 հիդրոէլեկտրակայանների և «Հրազդան-5» էներգաբլոկի

առկայությունը։

Գյուղատնտեսությունը մարզի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է։ Հայաստանի

այս մարզում գյուղատնտեսական արտադրությունը հիմնականում կազմակերպվում է

գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների միջոցով։ Բնորոշ է ինտենսիվ

ապրանքային ճյուղերի զարգացումը։ Մասնագիտացած է, որպես այգեգործական-

անասնապահական շրջան՝ ծխախոտագործության ու բանջարաբուծության

օջախներով։ 2012 թվականին Կոտայքի հողային ֆոնդը կազմել է 84283հա, որից

վարելահող՝ 14569հա, խոտհարք՝ 3162հա, արոտավայր՝ 26469հա, խաղողի և պտղատու այլ

այգիներ՝ 5059հա, այլ (գյուղատնտեսության մեջ չօգտագործվող) հողեր՝ 27611հա,

անտառներ՝ 6479հա։

Մարզի տարածքում են գտնվում հազարից ավելի պատմամշակութային

օբյեկտներ` կրոնական կառույցներ, հայտնի անձանց տուն-թանգարաններ, խաչքարեր և

այլն։ Մարզում գրանցված են ավելի քան 2024 պատմամշակութային արժեքներ եև

Page 11: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

11

հուշարձաններ:

Նաիրիի տարածաշրջանը Կոտայքի մարզի տարածքով ամենափոքր բաղադրիչն է:

Աշխարհագրորեն այն գտնվում է Քասաղ և Հրազդան գետերի միջև՝ Եղվարդի հրաբխային

սարավանդի վրա: Նաիրիի տարածաշրջանում են գտնվում Եղվարդ և Նոր

Հաճն քաղաքները: Քաղաքներից Եղվարդը Խորհրդային Միության և Հայաստանի կազմում

նշանավորվել է, որպես գինու և կոնյակի արտադրությամբ առաջատար քաղաք,

իսկ Նոր Հաճնը հայտնի է թանկարժեք քարերի մշակմամբ: Տարածաշրջանի գյուղական

համայնքներն են՝ Արագյուղ, Արգել, Բուժական, Գետամեջ, Զովունի, Զորավան, Թեղենիք,

Քարաշամբ, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Սարալանջ, Քանաքեռավան, Նոր

Երզնկա, Պռոշյան և Քասախ:

Թեղենիկ ազդակիր համայնքը հիմնադրվել է 1918թ., որի պատմական անվանումը՝

Թղիթ է: Համայնքի մակերեսը կազմում է 9.8կմ2: Սահմանակից է Արզական և Քարաշամբ

համայնքներին: Հեռավորությունը մայրաքաղաքից կազմում է 30.0կմ: Համայնքի

բնակչության թիվը կազմում է 541 մարդ, ապրում են հայեր: Համայնքում գործում է

միջնակարգ դպրոց, մշակույթի տուն և գրադարան: Համայնքը չունի մարզական

հաստատություններ: Համայնքում գործում են մի քանի սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերությունները: Բնակչության հիմնական զբաղմունքը

գյուղատնտեսությունն է և անասնապահությունը:

Հոգևոր-մշակութային կառույց է համարվում <Սրբոց նահատակած> եկեղեցին, որը

կառուցվել է 2003թ.: Թեղենիկում պահպանվել է 7-8-րդ դդ եկեղեցի: Գյուղից 2,5 կմ

արևմուտք, Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառապատ գագաթներից մեկի վրա են գտնվում

նախաուրարտական` ք.ծ.ա. 8-9-րդ դդ. շրջանի Թղիթ ամրոցի ավերակները:

Հանքային ջրերի արդյունահանման աշխատանքների բնույթը և շրջակա միջավայրի

վրա ազդեցության նախնական գնահատման հայտը ներկայացվել են ազդակիր համայնքի

բնակիչներին: Քննարկվել է ծրագրավորվող աշխատանքներին համայնքի բնակիչների

ներգրավման հարցը:

Page 12: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

12

3. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ընդհանուր տեղեկություններ. Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի

հանքավայրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանում Արզական և

Քարաշամբ գյուղերի միջը, Թեղենիկ գյուղից 1.3 կմ դեպի հարավ-արևելք, Հրազդան գետի

հովտում:

Չարենցավան և Հրազդան քաղաքների միջով է անցնում Երևան-Սևան երկաթգիծը:

Հանքավայրից մոտ 7.0 կմ դեպի հարավ-արևելք անցնում է բարեկարգ ասֆալտապատ

Երևան-Սևան-Նոյեմբերյան մայրուղին:

Մոտակա երկաթգծի կայան է հանդիսանում ք. Հրազդանը, որն հանքավայրից

գտնվում է 25.0 կմ հեռավորության վրա:

Բազմազան ու հարուստ են տարածաշրջանի օգտակար հանածոները: Մեծ արժեք են

ներկայացնում նեֆելինային սիենիտների, ոսկու, երկաթի, տիտանի, մարմարի, բազալտի,

կրաքարի, պերլիտի, հանքային ջրերի (Արզականի, Բջնիի, Հանքավանի, Քարաշամբի,

Արզնիի) և այլ շինանյութերի հանքավայրերը:

Երկրաձևաբանություն. Հրազդան գետի երկու ափերին, տարածվում են Կոտայքի և

Եղվարդի թույլ մասնատված լավային սարավանդերը: Կոտայքի սարավանդն ընկած է

Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա մասից մինչև Գեղամա լեռների արևմտյան

ստորոտը:

Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից

1200-1300 մետր բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1700-

1800 մետր բարձրության վրա):

Գեոմորֆոլոգիական տեսակետից հանքավայրի տարածքը գտնվում է Ծաղկունյաց

լեռնաշղթայի հարավ լանջի սահմաններում, որն իրենից ներկայացնում է բյուրեղային

բարձրացում խիստ մասնատված էրոզիոն-կառուցվածքային ռելիեֆով:

Ռելիեֆը խիստ բարդացված է բազմաթիվ համեմատաբար նեղ և խորը Y-ա ձև

կիրճերով և ձորակներով:

Թեք ու անտառազուրկ լանջերում շատ են հեղեղատներն ու փոքր հովիտները։

Հանքավայրի հիպսոմետրիկ բացարձակ նիշերը տատանվում են 1430.0-1450.0 մ

սահմաններում:

Page 13: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

13

Ջրային ռեսուրսներ. Հայաստանի Հանրապետության գետերը պատկանում են Կուրի

և Արաքսի ավազաններին: Արաքսի ավազանն ընդգրկում է հանրապետության տարածքի

76%-ը, իսկ Կուրի ավազանը` 24%-ը: Ջրբաժան գիծն անցնում է Ջավախքի, Փամբակի,

Արեգուու և Սևանի լեռների կատարներով (տես նկար 2):

Քարաշամբի հանքավայրի տարածքը պատկանում է Արաքսի ավազանին:

Կոտայքի մարզն աչքի է ընկնում ներքին ջրերի առատությամբ:

Գետերից Հրազդանը, Գետառը, Ազատը ունեն ոռոգիչ նշանակություն։

Հրաբխածին-նստվածքային ապարների մեջ ներծծված ջրերն աղբյուրների տեսքով

դուրս են գալիս լեռների ստորոտներում, ինչպես նաև Հրազդան և Ազատ գետերի

կիրճերում:

Տարածաշրջանի գլխավոր ջրային երակն է Հրազդան գետն է, որը սկիզբ է առնում

Սևանալճից և թափվում է Արաքս գետը: Գետի երկարությունը 146.0 կմ է:

Տեղամասում Հրազդան գետի աջակողմյան վտակներից են Բջնի և Դալար գետերը:

Կլիմա. Լինելով տիպիկ լեռնային երկիր՝ ՀՀ-ում կլիմայի փոփոխությունը տեղի է

ունենու ըստ ծովի մակերևույթից ունեցած բարձրության: ՀՀ-ում առանձնացվում են

կլիմայի վերընթաց 8 գոտիներ (տես նկար 3):

Հանքավայրի տարածքին բնորոշ է բարեխառն լեռնային կլիման:

Շրջանի կլիման բնութագրվում է մեղմ մայրցամաքային կլիմայով՝ խիստ ամառ և

ձմեռ ունեցող կլիմա:

Շրջանի կիման ըստ բարձրության փոխվում է տաք չոր ցամաքայինից մինչև

ձյունամերձը։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 10 °C-ից մինչև 2.5 °C:

Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը: Կոտայքի

մարզի ցածրադիր շրջաններում միջին հունվարյան ջերմաստիճանը կազմում է 4.5-5 °C:

Բարձրադիր շրջաններում հունվարյան ջերմաստիճանը նվազում է մեկ և ավելի

ջերմաստիճանով՝ -3.6 °C:

Կոտայքի մարզի բարձրադիր շրջաններում ամառվա ամենատաք ամսին գրանցվում

է միջինում 8.7 °C ջերմություն: Ցածրադիր շրջանների եղանակային պայմանները

բավականին տարբեր են: Միջին հուլիս-օգոստոսյան ջերմաստիճանը ցածրադիր

գոտիներում կազմում է 22.2 °C և ավելի:

Page 14: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

14

Page 15: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

15

Page 16: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

16

Ամենացածր ջերմաստիճանը Կոտայքի մարզում գրանցվում է Աժդահակ

լեռան գագաթին։

Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է՝ 400-970 մմ։ Տարբեր

ամիսներին տեղում է անձրև, կարկուտ, իսկ ձմեռային ամիսներին՝ ձյուն:

Անսառնամանիք օրերի թիվը մարզի ստորին գոտում կազմում է շուրջ 200 օր։

Ամենուր դիտվում են լեռնահովիտային քամիներ: Օդի բազմամյա միջին տարեկան

հարաբերական խոնավությունը կազմում է 67.0%:

Հողաբուսական ծածկույթ. Չնայած Հայաստանի Հանրապետության սահմանափակ

տարածքին` նրա հողային ծածկույթը աչքի է ընկնում բացառիկ բազմազանությամբ: Դա

տարբեր գործոնների ազդեցության հետևանք է: Դրանք են մակերևույթի տարաբնույթ

ապարները, կլիմայական պայմանները (ջերմություն, խոնավություն), բուսականությունը և

տեղանքի ռելիեֆը: Հայաստանին` որպես լեռնային երկրի, բնորոշ է հողածածկույթի

փոփոխությունը ոչ մի այն հորիզոնական, այլև վերընթաց ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ

հերթափոխվում են յոթ վերընթաց լանդշաֆտային գոտիներ, իսկ ՀՀ հողային ծածկույթում

առանձնացվում են տաս հողային տիպեր (տես նկարներ 4 և 5): Լանդշաֆտային

գոտիականության առաջացման գլխավոր պատճառը վերընթաց ուղղությամբ ջերմության և

խոնավության փոփոխությունն է: Հանքավայրի տարածքը գտնվում է

լեռնատափաստանային (սևահողային) լանդշաֆտային գոտու սահմաններում, իսկ

հողային ծածկույթն ներկայացված է լեռնային սևահողերի տիպով:

Կոտայքի մարզի հողաբուսական ծածկույթը բավականին խայտաբղետ է:

Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնաշագանակագույն, բարձրադիր վայրերում՝

ենթալպյան լեռնամարգագետնային, սևահողանման ու դարչնագույն

հողերը։ Սարավանդներին բնորոշ են շագանակագույն հողերը և չոր տափաստանային

լանդշաֆտները: Լեռնալանջերին սևահողային ծածկույթի վրա ձևավորվել են լեռնային

տափաստաններ: Ծաղկունյաց լեռների և Մարմարիկի հովտի անտառների տակ

տարածվում են գորշ դարչնագույն հողերը: Բարձրադիր լեռնային գոտուն բնորոշ է

լեռնամարգագետնային լանդշաֆտը: Գետահովիտներում կուլտուրացված ոռոգվող հողեր

են։ Բարձրադիր մասերում տարածված են խոտհարքներն ու ամառային արոտավայրերը։

Page 17: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

17

Page 18: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

18

Page 19: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

19

Բուսականության տեսակային կազմի տարածքային տարբերությունը համընկնում է

կլիմայի և հողերի վերընթաց գոտիականությանը:

Տափաստանային գոտու բոսականությունը մեր հանրապետությունում տարածված

1400-2400 մ բարձրություններում: Այս գոտուն բնորոշ է փետրախոտային, սիզախոտային,

իսկ բարձրադիր մասում՝ հացազգի-տարախոտային բուսականությունը: Տափաստանային

գոտու վերին սահմանին մոտ, որտեղ խոնավությունը բավարար է, աճում են մերձալպյան

բարձրախոտերը: Այս տարածքները լավ խոտհարքեր են:

Կոտայքի մարզի բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական

տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ։ Փամբակի և

Ծաղկունյաց լեռների լանջերին աճում են հաճարենի, կաղնի, բոխի, սոճի, լորենի,

կեչի, թեղի, հացենի և այլն:

Կոտայքի մարզում հատկապես առատ են մշակաբույսերի վայրի

ազգակիցները՝ ցորենը, աշորան, գարին, վարսակը, ոլոռը, ճակնդեղը, զանազան հատա-

պտուղներ, կորիզավոր, ունդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ և այլն։

Հանքավայրի տեղամասին բնորոշ են լեռնաանտառային գորշ և դարչնագույն

հողերը: Այս հողերում մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային բույսեր,

պտղատու ծառեր:

Կենդանական աշխարհը. Կենդանական աշխարհի տեղաբաշխումն իր հերթին

համապատասխանում է բուսական գոտիների դասավորությանը: Բուն հանքավայրի

կենդանական աշխարհին բնորոշ են հիմնականում լեռնատափաստանային

կենդանատեսակները: Մարզի տարբեր շրջաններում հանդիպում

են գայլ, աղվես, լուսան, եղջերուն, նապաստակ և այլն:

Մեծ է նաև օձերի տեսակների բազմազանությունը: Այս գոտիներում հանդիպում են

ինչպես անվտանգ, այնպես էլ թունավոր օձեր, սողունների գլխավոր ներկայացուցիչներից

է հայկական լեռնատափաստանային իժը, որն ապրում է մարզի լեռնային շրջաններում,

ապրում են նաև մի շարք թռչուններ՝ ալպիական ճայ, կովկասյան

մայրեհավ, տափաստանային արծիվ և այլն։

Հանքավայրի տարածքում համեմատաբար շատ են կրծողները և թռչունները, քիչ են

սողուններն ու երկկենցաղները: Լայն տարածում ունեն ճագարամուկը, գետնասկյուռը,

Page 20: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

20

դաշտամուկը, խլուրդը, իսկ գիշատիչներից հանդիպում է ժանտաքիսը: Թռչուններից

նշանավոր են միջատակեր սարյակները, սևճակատ շամփրուկը, որոնք սնվելով

մշակաբույսերին վնասող միջատներով է մեծ օգուտ են տալիս գյուղատնտեսությանը:

Քարաշամբի հանքավայր. Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրը

գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանում Արզական և Քարաշամբ

գյուղերի միջը, Թեղենիկ գյուղից 1.0-1.5 կմ դեպի հարավ-արևելք, Հրազդան գետի հովտում:

Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի հիդրոերկրաբանական

պայմանները ուսումնասիրվել են 1969-1980թթ.-ին իրականացված որոնողա-

հետախուզական աշխատանքների արդյունքում, որոնք ուղեկցվել են ինչպես հորատման,

այնպես էլ համալիր հիդրոերկրաբանական փորձնական աշխատանքներով, որն իր մեջ

ներառում է փորձնական արտամղումները, ռեժիմային դիտարկումները, ջերմային

ուսումնասիրությունները, հիդրոքիմիական աշխատանքները և այլն:

Կատարված հիդրոերկրաբանական աշխատանքների հնարավորություն են տվել

բնութագրել Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի երկրաբանական

առանձնահատկությունները և հիդրոերկրաբանական պայմանները (տես Քարաշամբի

ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի սխեմատիկ երկրաբանա-

հիդրոերկրաբանական քարտեզը, մասշտաբ 1:5000):

Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրում առանձնացվել են երկու

փոխկապակցված քաղցրահամ և հանքային ջրերի ջրատար միջակայքեր, որոնք

բնութագրվում են տարբեր հիդրոդինամիկ, հիդրոքիմիական և ջերմաստիճանային

ցուցանիշներով և կազմում են միասնական հիդրավլիկ համակարգ:

Քարաշամբի հանքավայրը հանդիսանում է ածխաթթվային հանքային ջրերի ճեղքա-

երակային ջրաճնշումային համակարգ, տեղադրված բարդ տեկտոնական հանգույցի

սահմաններում:

Հանքավայրի հիմնական ջրատար արդյունաբերական գոտին, որի հանքային ջրերը

բավարարում են կոնդիցիայի պահանջներին հայտնաբերվել են 100.0-130.0մ (հոր 6/80) և

166.0-190.0մ (հոր 7/80) միջակայքերում:

Հանքային ջրերի ռեժիմը տարեկան կտրվածքում արտահայտվում է ծախսի,

Page 21: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

21

ջերմաստիճանի և քիմիական կազմի կայունությամբ:

Page 22: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

22

Հանքավայրի հորատանցքերը շատրվանում են հիմնականում գազլիֆտի հաշվին

դինամիկ մակարդակի իջեցումով երկրի մակերեսից ներքև:

Քարաշամբի հանքային ջրերը ածխաթթվային են (CO2-99.4-99.7%), թույլ թթվային

(pH-6.6-7.0): Ըստ քիմիական կազմի հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-

մագնեզիումային են 8.0-11.5գ/լ հանքայնացումով և 16.0-17.50C ջերմաստիճանով:

Լուծված CO2 գազի պարունակությունը կազմում է 0.9-1.0գ/լ, իսկ ազատ CO2 գազինը`

1.85-2.21գ/լ:

Սպեցիֆիկ միկրոկոմպոնենտների չնչին քանակի պարունակությունը չի

գերազանցում թույլատրելի սահմանները:

Հանքային ջրի մանրէաբանական կազմը բարվոք է:

Ջրի քիմիական անալիզները կատարվել են Երկրաբանական վարչության

<Կենտրոնական>, այժմ <Անալիտիկ> և ՀՀ Ազգային ակադեմիայի երկրաբանական

ինստիտուտի հիդրոքիմիայի լաբորատորիաներում, իսկ հսկիչ անալիզները՝ ՀՀ

առողջապահության նախարարության <Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության

գիտահետազոտական ինստիտուտ> ՓԲԸ լաբորատորիայում:

Հանքավայրի ջրերը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես բուժիչ-խմելու

ջուր, ինչպես շշալցման, այնպես էլ հանքաջրաբուժական նպատակով:

Թիվ 6/80 հորատանցքը գտնվում է Արզական և Քարաշամբ գյուղերի միջև, 7/80

հորատանցքից 1175.0մ դեպի հյուսիս-արևելք, Հրազդան գետի աջ ափին` 175մ

հեռավորության վրա (տես իրավիճակային հատակագիծը):

Թիվ 6/80 հորատանցքի բացարձակ բարձրությունը – 1447.0մ:

Հորատանցքի տեղագրական կոորդինատներն են`

I.CK-42 կոորդինատների համակարգով II. ARM WGS-84 կոորդինատների

համակարգով

1. X = 4476542 Y = 8465659 1. X = 4476535 Y = 8465557

Ստորև աղյուսակում ներկայացվում է հանքավայրի 6/80 ջրհավաք հորատանցքի

կտրվածքը և կառուցվածքը:

Հանքավայրի 6/80 հորատանցքի կտրվածքը

Page 23: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

23

Աղյուսակ 1

Շերտի

տեղադրման

խորությունը, մ

Շերտի

հզորությունը,

մ

Ապարների նկարագրությունը Ջրատար

միջակայքի

տեղադրման

խորությունը,

մ սկիզբը վերջը

0.0 13.5 13.5 Ինտրուզիվ և էֆուզիվ ապարների

գետաքարա-գլաքարային նստվածքներ

ավազային-կավավազային լցոնով

13.5 23.0 9.5 Խարամացված բազալտների բեկորներ,

ճեղքավորված, տեղ-տեղ ջախջախված

23.0 57.9 34.9 Մուգ գորշ գույնի անդեզիտաբազալտներ,

հոծ, ճեղքավորված

57.9 200.0 142.1 Բաց գորշ գույնի ավազաքարեր, տարբեր

հատիկային, հոծ, ճեղքավորված, տեղ-տեղ

կայծքարացված կրաքարերի և կավային

ավազաքարերի նրբաշերտերով

100.0-130.0

հանքային

6/80 հորատանցքի կառուցվածքը

Հորատում Ամրակապում

0.0 – 30.0մ = 30.0մ – 190մմ 0.0 – 30.0մ = 30.0մ – 168մմ

30.0 – 70.0մ = 40.0մ – 151մմ 0.0 – 70.0մ = 70.0մ – 146մմ

70.0 – 200.0մ = 51.3մ – 132մմ արտախողովակային տարածքի

Ցեմենտացիայով

Թիվ 6/80 հորատանցքի ջրի ծախսը կազմում է 0.77լ/վրկ, հանքայնացումը՝ 8.0գ/լ,

ջերմաստիճանը՝ 16.00C: Լուծված CO2 գազի պարունակությունը կազմում է 0.9գ/լ, իսկ

ազատ CO2 գազինը` 1.85գ/լ: Ըստ քիմիական կազմի՝ հիդրոկարբոնատ-քլորիդային,

նատրիում-մագնեզիումային է: Հորատանցքի հանքային ջրի հիմնական արդյունաբերական

միջակայքը, որն համապատասխանում է կոնդիցիայի պայմաններին, տեղակայված է 100.0-

130.0մ խորության վրա:

Հանքավայրի ջրերն իրենց քիմիական կազմով և առանձնահատկություններով մոտ է

<Արզնի> հանքային ջրերի տիպին:

ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի

հանքային ջրի և ազատ ածխաթթու գազի շահագործողական պաշարները 30.04.1982թ.-ի

դրությամբ հաստատվել են ԽՍՀՄ Պաշարների Տարածքային Հանձնաժողովի (ՊՏՀ) կողմից

Page 24: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

24

(արձանագրություն թիվ 261, 29.06.1982թ.): Հանքավայրի շահագործողական պաշարները

հաշվարկվել են երկու հորատանցքերով, այդ թվում՝

Հանքային ջրի պաշարներ`

6/80 հորատանցքով - B կարգի՝ 0.77 լ/վրկ կամ 66.5 մ3/օր,

7/80 հորատանցքով - B կարգի՝ 2.94 լ/վրկ կամ 254.0 մ3/օր:

Ազատ ածխաթթու գազի պաշարները`

հորատանցքով - B կարգի` 1.85 գ/լ կամ 1.23 մ3/մ3,

7/80 հորատանցքով - B կարգի՝ 2.21 գ/լ կամ 1.48 մ3/մ3:

Արդյունահանմամ նախագծով ընկերությունը ցանկանում է ստանալ Քարաշամբի

ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 6/80 հորատանցքով հաստատված

հանքային ջրի պաշարի արդյունահանման իրավունք` արդյունաբերական (շշալցման)

նպատակով, 50 տարի ժամկետով: Ընկերության կողմից պահանջվող հանքային ջրի

ջրաքանակը կազմում է 0.77 լ/վրկ կամ 24282.7մ3/տարի:

Page 25: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

25

4. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Շրջակա միջավայրը դա մարդու բնակության և արտադրական գործունեության

միջավայրն է, որը պահպանության և ազդեցության գնահատման կարիք ունի:

Շրջակա միջավայրի պահպանությունը իրենից ներկայացնում է շրջակա միջավայրի

վրա մարդու գործունեության բացասական հետևանքների կանխորոշման, կանխման,

նվազեցման, սահմանված պահանջներին համապատասխան բնակչության առողջության,

բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովման միջոցառումների

համալիր:

Շրջակա միջավայրի պահպանության հիմնական խնդիրներն են շրջակա

միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական

պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական,

կենսաբանական, մեխանիկական, ռադիոակտիվ և այլ վնասակար ազդեցությունների

նվազեցումն ու կանխումը:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը դա շրջակա միջավայրի վրա

բնածին և մարդահարույց ներգործության էկոլոգիական հետևանքների վերլուծություն է`

շրջակա միջավայրի որակի պահպանման և բնակչության էկոլոգիական անվտանգության

ապահովման նպատակով: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դեպքում

իրականացվում է մթնոլորտային օդ և մակերևութային ջրերի մեջ արտանետվող աղտոտող

նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում և չափումներ, մշակվում են

դրանց կրճատման և կանխման միջոցառումներ: Շրջակա միջավայրի վիճակի

գնահատման համար սահմանվում են աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի

կոնցետրացիաներ, սահմանային թույլատրելի արտանետումներ և ֆիզիկական վնասակար

ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվներ:

Մարդն իր արտադրական գործունեությամբ մշտապես ազդում է շրջապատող

բնության վրա: Այդ ազդեցության հետևանքով բնական միջավայրը կարող է բարելավվել

(ծառատնկում, ոռոգում և այլն), դառնալ ավելի բարենպաստ մարդու կյանքի ու

գործունեության համար, կամ էլ խաթարվել, քայքայվել:

Մարդու աշխատանքային գործունեության հետևանքով շրջակա միջավայրը կարող է

խաթարվել երկու դեպքում: Առաջին, երբ մարդը բնությունից կորզում է և օգտագործում է

Page 26: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

26

նրա տարրերը ոչ այն չափով, որքան կարելի է և ոչ այնտեղ, որտեղ կարելի է: Երկրորդ, երբ

մարդը բնությանն է վերադարձնում արտադրական կամ կենցաղային այնպիսի թափոններ

և այն քանակով, որ բնությունը չի կարողանում ինքնամաքրվել:

Երկու դեպքերում էլ տեղի է ունենում բնական միջավայրի էկոլոգիական

հավասարակշռության խախտում, և հասունանում է էկոլոգիական ճգնաժամը, ապա և

աղետը:

Նախատեսվող գործունեությունը չի ուղեկցվում արտանետումներով ու

ընդերքօգտագործման թափոններով: Դրա մասին է վկայում ստորերկրյա ջրերի

(քաղցրահամ և հանքային) հանքավայրերի շահագործման երկարամյա փորձը, որը գալիս է

հավաստելու, որ դրանց պաշարների արդյունաբերական յուրացումն բացասական

ազդեցություն չի թողնում շրջակա միջավայրի վրա: Բանն այն է, որ ստորերկրյա

քաղցրահամ և հանքային ջրերի հանքավայրերի շահագործումը սկզբունքորեն

տարբերվում է պինդ օգտակար հանածոների (մետաղական, ոչ մետաղական)

հանքավայրերի շահագործումից: Ոլորտին քաջածանոթ յուրաքանչյուր մասնագետ

կփաստի, որ ստորեկրյա քաղցրահամ և հանքային ջրերի հանքավայրերը բնական

միջավայրի վրա բացասական ազդեցության ռիսկեր գրեթե չունեն, ի տարբերություն

մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի, որոնց

շահագործման ընթացքում արձանագրվել և այսօր էլ արձանագրվում են շրջական

միջավայրի, էկոհամակարգի վրա բազմաթիվ բացասական հետևանքներ: Դա

պայմանավորված է ամենից առաջ հանքավայրերի բնույթով և դրանց շահագործման

առանձնահատկություններով: Ինչը երբեմն անտեսվում է գնահատականներ

ներկայացնելիս: Հաշվի առնելով նաև այն, որ ստորերկրա ջրերի հանքավայրերի

շահագործման երկարատև փորձի ընթացքում չեն արձանագրվել կամ փաստվել շրջակա

միջավայրի վրա դրանց բացասական ազդեցության մասին տվյալներ, դա ևս հերթական

փաստն է կամ տվյալը դրանց շահագործման էկոլոգիական ռիսկերի բացակայության:

Հաշվի առնելով աշխատանքների բնույթը Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի

արդյունահանման աշխատանքների ընթացքում որևիցե տեխնածին ճնշումներ

հանքավայրի շրջակայքի մթնոլորտի, հողային ծածկույթի, բուսական և կենդանական

աշխարհի, ինչպես նաև լանդշաֆտային ամբողջականության վրա չեն դրսևորվելու, քանի

Page 27: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

27

որ, հանքային ջրի արդյունահանման ընթացքում փոշու և վնասակար նյութերի

արտանետումներ չի կատարվելու, իսկ կենցաղային աղբը կտեղափոխվի մոտակա

աղբավայրի կետը:

Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի տարածքը ներառված չէ

բնության հատուկ պահպանվող տարածքի սահմաններում: Քարաշամբի հանքավայրից

10.5կմ հյուսիս-արևելք գտնվում է Բանքսի սոճու պետական արգելավայրը, իսկ 6.5կմ

հյուսիս-հյուսիս-արևելք Արզաքան-Մեղրաձոր պետական արգելավայրը:

Հանքավայրի տարածքը գտնվում է լեռնատափաստանային (սևահողային)

լանդշաֆտային գոտու սահմաններում:

Դաշտային տեղազննության և համայնքի բնակիչների համաձայն՝ հանքավայրի

տարածքում կենդանական աշխարհի ներկայացուցիչներից հանդիպում են օձեր,

աղվեսներ, նապաստակներ, ճագարամկեր, դաշտամկներ: Թռչուններից հանդիպոեւմ են

միջատակեր սարյակներ, որոնք սնվելով մշակաբույսերին վնասող միջատներովէ մեծ

օգուտ են տալիս գյուղատնտեսությանը:

Հանքավայրի հողաբուսական ծածկը ներկայացված է լեռնային սևահողերով և

խոտաբույսերով: Վստահաբար պետք է փաստել, որ հանքավայրի շահագործումը չի կարող

վտանգել ինչպես բուսական, այնպես էլ կենդանական աշխարհը, հիմք հանդիսանալ

բնապահպանական խնդիրների առաջացման համար: Բացի այդ, թե հանքավայրի, թե՛

դրան հարակից տարածքներում չկան կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր:

Հանքավայրի տարածքում չեն արձանագրվել ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր

գրքերում նշված բուսական կամ կենդանական տեսակների աճելա- և ապրելավայրեր (հիմք՝

ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը http://www.mnp.am):

Հոգևոր-մշակութային կառույց է համարվում <Սրբոց նահատակած> եկեղեցին, որը

կառուցվել է 2003թ.: Թեղենիկում պահպանվել է 7-8-րդ դդ եկեղեցի: Գյուղից 2,5 կմ

արևմուտք, Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառապատ գագաթներից մեկի վրա են գտնվում

նախաուրարտական` ք.ծ.ա. 8-9-րդ դդ. շրջանի Թղիթ ամրոցի ավերակները:

Հանքավայրի, ինչպես նաև մոտակա հարակից տարածքներում բնության,

պատմության և մշակույթի հուշարձաններ հաշվառված չեն:

Ընդերքի, ջրային ռեսուրսների, շրջակա միջավայրի որակի պահպանման

Page 28: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

28

և բնակչության էկոլոգիական անվտանգության ապահովման նպատակով անհարաժեշտ է`

մինչև 6/80 ջրհավաք հորատանցքի շահագործում իրականացնելը կատարել հորատանցքի

փորի մաքրման աշխատանքներ, ամրակապել հորատանցքը մինչև 70.0մ չժանգոտվող

(խմելու որակի) 108մմ կամ 127մմ տրամագծի խողովակաշարով, ինչպես նաև կատարել

հորատանցքի բերանի շուրջ ֆունդամենտի հուսալի հիդրոիզոլյացիա, որը կբացառի

մակերևութային աղտոտված ջրերի մուտքը դեպի հորատանցք:

Հանքային ջրի հանքավայրի արդյունավետ և երկարաժամկետ շահագործումը

հնարավոր է իրականացնել միայն հորատանցքի լավ տեխնիկական վիճակի, նրանց

գլխամասային սարքավորումների, չափիչ սարքերի, ինչպես նաև սանիտարական

պահպանության գոտիների առկայության և պատշաճ վիճակում պահելու պայմաններում:

Ջրհավաք հորատանցքի շահագործումը կիրականացվի փակ ռեժիմով, այսինքն

ջրհավաք հորատանցքի գլխամասը սահմանված կարգով կկահավորվի համապատասխան

սարքավորումներով՝ փականներ, չափիչ սարքեր, կապարակնքված ջրաչափեր,

գազանջատիչ:

Ջրհավաք հորատանցքը իր գլխամասային սարքավորումներով շրջափակվելու է

մետաղական ցանկապատով (սանիտարական պահպանության առաջին խիստ ռեժիմի

գոտիով):

<ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊԸ ընտրել է հանքավայրից հանքային ջրի արդյունաբերական

(շշալցման) տարբերակը՝ շրջակա միջավայրի հետ կապված բնապահպանական ռիսկերը

առավելագույնս բացառելու և սոցիալական ու տնտեսական արդյունքներ ապահովելու

նպատակով: Հանքային ջրի արդյունահանումը չի ուղեկցվելու արտանետումներով,

վնասակար թափոններով (հետևաբար հիմքեր չկան խոսելու դրանց կազմի, ծավալի,

օգտագործման, վերամշակման և պահեստավորման հետ կապված այլ բնութագրերի

մասին), որոնք կարող են վտանգավոր լինել շրջակա միջավայրի համար, ունենալ

բնապահպանական ռիսկեր, ինչը, ինչպես արդեն նշել ենք, չի կարելի ասել պինդ օգտակար

հանածոների (մետաղական, ոչ մետաղական) հանքավայրերի շահագործման դեպքում: Սա

ամենից առաջ պայմանավորված է հանքավայրի և համապատասխան բնական ռեսուրսի

արդյունահանման առանձնահատկությամբ: Թեպետ հանքային ջրի արդյունահանումն

ինքնին չի ուղեկցվելու արտանետումներով և վնասկար թափոններով, այնուամենայնիվ չի

Page 29: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

29

կարելի բացառել շշալցման ընթացքում արտադրական խոտանների (վնասված տարաներ և

այլն) հնարավորությունը, որոնք ոչ պատշաճ ուշադրության դեպքում կարող են

բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա: Սակայն դրանք

կչեզոքացվեն և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունը

հնարավորինս կբացառվի, քանզի դրանք համապատասխան փաթեթավորմամբ

կառանձնացվեն և պատշաճ ձևով կիրականացվի աղբահանությունը: Ավելին, հանքավայրի

շահագործումը չի ուղեկցվելու, օրինակ, աղմուկով, որը որևէ կերպ կարող է

անհանգստացնել ազդակիր համայնքի բնակիչներին (գործարանի տարածքը գտնվում է

համայնքի մոտակա բնակելի տներից մոտ 1100 մ հեռավորության վրա):

<ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊ ընկերության կողմից ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբի

ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 6/80 հորատանցքից հանքային ջրի

արդյունահանման ժամանակ ընդերքօգտագործման թափոններ չեն առաջանում և

հետևաբար ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան և նրա իրականացման

համար ֆինանսական երաշխիք չի նախատեսվում:

Վերոգրյալից հետևում է, որ աշխատանքների կատարման և ջրհավաք հորատանցքի

շահագործման ընթացքում ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, հաշվի առնելով

աշխատանքների բնույթը, կլինի աննշան և հնարավոր տնտեսական վնաս չի լինի:

Արդյունահանման իրավունքի գործընթացի իրականացումը բացի այն, որ

նպաստում է հանքային ջրերի շշալցման արդյունաբերության և առողջարանային բուժման

համակարգի զարգացմանը ու կայացմանը, տվյալ դեպքում, ունի նաև բնապահպանական

կարևորագույն նշականություն, քանի որ կնպաստի տարածքի հողերի, մթնոլորտային օդի,

ինչպես նաև ջրային ռեսուրսների վիճակի բարելավմանը, որն հանդիսանում է

էկոհամակարգի բաղադրիչնեչից մեկը:

Հավելենք նաև, որ շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության

իրականացման արդյունքում տնտեսական վնաս չի հաշվարկվում, քանի որ այդպիսին չի

կարող լինել: Այսինքն՝ հանքավայրի շահագործումը քանի որ չի ուղեկցվելու

բնապահպանական խնդիրներով, որոնց լուծման համար հետագայում ծախսեր

կպահանջվեն, ապա տնտեսական վնասի մասին խոսելը դառնում է ավելորդ: Բացի այդ,

հանքավայրի շահագործումը և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը չի

Page 30: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

30

ուղեկցվելու այնպիսի խնդիրներով, որոնց հաղթահարման համար ազդակիր համայնքը

կամ պետությունը ստիպված է լինելու ֆինանսական հատկացումներ անել:

Արդյունահանման իրավունք ստանալու դեպքում մեր ընկերության գործունեությունը

շրջակա միջավայրի առումով ոչ միայն չի ուղեկցվելու տնտեսական վնասներով, այլև,

ընդհակառակը, նպաստելու է ազդակիր համայնքի առջև ծառացած տարբեր սոցիալ-

տնտեսական խնդիրների լուծմանը և, ինչու ոչ, տարբեր բնապահպանական ծրագրերի

իրականացմանը:

5. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Page 31: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

31

Մարդկային արտադրական գործունեությունը միաժամանակ լուրջ վտանգ կարող է

սպառնալ շրջապատող միջավայրին, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու

ընդերքի, ջրային ռեսուրսների, շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։

Համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (հոդված 64), ընդերք շահագործողները

պարտավոր են ապահովել շրջակա միջավայրի պահպանության պայմաններն ու

պահանջները, իրականացնելով հետևյալ միջոցառումների իրականացումը`

• մթնոլորտի, ջրային ռեսուրսների, հողի, կենդանական և բուսական աշխարհի

պաշտպանությունն ու պահպանումը,

• բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի պահպանումը,

• ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացիայի,

ծառատնկման, կանաչապատման աշխատանքների իրականացումը, մշակված

հանքային տարածությունների վերականգնումը,

• շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթարկված

փաստաթղթերի պահանջների ու միջոցառումների կատարումը,

• շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պայմանագրային

պարտավորությունների կատարման ապահովումը:և այլն:.

Ջրհավաք հորատանցքի շահագործման աշխատանքները կիրականացվեն` հաշվի

առնելով ընդերքի, ջրային ռեսուրսների, շրջակա միջավայրի և բնապահպանության

ոլորտների ՀՀ օրենսդրության պահանջները, որոնք ներառում են հետևյալ հիմնական

միջոցառումները.

• պահպանել աշխատանքների կատարման համար հողահատկացման սահմանված

կարգը,

• բնական պայմանների խախտման բացասական երևույթների վերացում,

• բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը և շրջակա միջավայրի

պահպանման համար առանցքային միջոցառումների ձեռնարկումը,

• աշխատանքների վարման անվտանգ ձևերի ընտրություն և այլն:

Ստորերկրյա ջրերի (քաղցրահամ և հանքային) հանքավայրերի շահագործման

երկարամյա փորձը գալիս է հավաստելու, որ դրանց պաշարների արդյունաբերական

յուրացումն բացասական ազդեցություն չի թողնում շրջակա միջավայրի վրա:

Page 32: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

32

Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրում չկան անտառային

ծածկույթներ, հանքավայրի տեղամասը բաց է, նրա վրա չկան արդյունաբերական և

տնտեսական շինություններ, բացակայում են սողանքային երևույթները և այլն:

Հանքավայրի հիպսոմետրիկ բացարձակ նիշերը տատանվում են 1430.0-1450.0 մ

սահմաններում:

Աշխատանքների կատարման ընթացքում ազդեցությունը շրջակա միջավայրի վրա,

հաշվի առնելով աշխատանքների բնույթը, կլինի աննշան և չի հանգեցնի էկոհամակարգերի

վրա բացասական ճնշումների դրսևորմանը:

Ջրհավաք հորատանցքի արդյունավետ շահագործման հիմնական պահանջները

հետևյալն են`

1. Հանքային ջրի հանքավայրի արդյունավետ և երկարաժամկետ շահագործումը

հնարավոր է իրականացնել միայն հորատանցքի լավ տեխնիկական վիճակի,

նրանց գլխամասային սարքավորումների, չափիչ սարքերի, ինչպես նաև

սանիտարական գոտիների առկայության և պատշաճ վիճակում պահելու

պայմաններում:

2. Շահագործման ժամանակ չի թույլլատրվում շահագործվող ջրհավաք

հորատանցքից ՊՏՀ-ի կողմից հաստատված պաշարների չափից ավելի

արդյունահանումը:

3. Ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի արդյունաբերական շահագործումը

պետք է իրականացնել հատուկ ջրհավաք (կապտաժային) հորատանցքից

կահավորված չժանգոտվող (խմելու որակի) խողովակաշարով:

4. Ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի հորատանցքի շահագործումը պետք

է իրականացվի հիդրոերկրաբանական պայմաններին, հանքային ջրերի

հաստատված պաշարների քանակին, նրանց քիմիական կազմին,

ջերմաստիճանին և ռեժիմին խիստ համապատասխան:

5. Իրականացնել սիստեմատիկ հիդրոերկրաբանական ռեժիմային ստացիոնար

մշտադիտարկումներ (մոնիտորինգ) ջրհավաք հորատանցքի շահագործման

ռեժիմի և տեխնիկական վիճակի նկատմամբ: Ջրհավաք հորատանցքերի

շահագործումը և հանքային ջրի ռեժիմի հսկողությունն իր մեջ ներառում է

Page 33: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

33

հանքային ջրերի քանակի և որակի նկարագիրը, նրա երկարատև շահագործման

պայմաններում, ինչպես նաև հորատանցքի պահպանումը` սպառումից,

աղտոտումից և աղակալումից:

6. Կառուցապատել ջրհավաք հորատանցքը առաջին (խիստ ռեժիմի)

սանիտարական պահպանության գոտիով:

5.1. Հիդրոերկրաբանական մշտադիտարկումների (մոնիտորինգի)

իրականացման պլան

Հանքային ջրերի պաշարները վերականգնման առանձնահատկություն ունեն և

շահագործման ընթացքում պահանջում են զուգահեռաբար իրականացնել ջրերի որակի,

քանակի, վիճակի և շահագործման ռեժիմի նկատմամբ ուսումնասիրություններ, որը

կապահովի զերծ պահել ջրերը աղտոտումից, սպառումից և տեխնածին գործընթացների

վնասակար ազդեցությունից:

Ելնելով վերոհիշյալից, հանքավայրում համաձայն ՀՀ կառավարության 22 նոյեմբերի

2012թ. 1480–Ն որոշման հավելվածի, սահմանված կարգով, կիրականացվեն

մշտադիտարկումներ (մոնիտորինգ) ջրի ծախսի և ազատ ածխաթթու գազի, ճնշման

(մակարդակի) և ջերմաստիճանի չափումներ, ինչպես նաև կկատարվեն ջրի

նմուշարկումներ` համապատասխան լաբորատոր հետազոտություններ իրականացնելու

համար:

Ելնելով հանքավայրի հիդրոերկրաբանական պայմաններից և գործող մեթոդական

ցուցումներից՝ ջրի ծախսի և գազի, ճնշման (մակարդակի) և ջերմաստիճանի չափումները

կկատարվեն 10 օրը մեկ:

Ջրի նմուշները քիմիական լաբորատորիայում ենթարկվելու են կրճատ քիմիական

անալիզի, որտեղ որոշվելու են – (Na+K), NH4, Ca, Mg, Fe, Cl, SO4, NO2, NO3, CO3, HCO3, SiO2, H2S,

կոշտությունը, հանքայնացումը, չոր նստվածքը, թթվայնությունը, ջրի ֆիզիկական

հատկությունները և այլն:

Այս աշխատանքների կատարման համար տարեկան նախատեսվում է ծախսել

1500.0 հազ. դրամ:

Page 34: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

34

Ստացված արդյունքները հնարավորություն կնձեռնեն գնահատելու հանքավայրում

տեղի ունեցող քանակական և որակական փոփոխությունները: Արդյունքում կկազմվի

հաշվետվություն, որը կներկայացվի <Հանրապետական երկրաբանական ֆոնդ> ՊՈԱԿ-ն

հաշվառման և պահպանման:

Եթե հաստատված պաշարների և մոնիտորինգի արդյունքում ստացված տվյալների

միջև նկատվի զգալի տարբերություն, ապա համաձայն ՀՀ կառավարության 22 նոյեմբերի

2012թ. 1480–Ն որոշման պահանջների, անհրաժեշտ կլինի վերագնահատել հանքային ջրի

հանքավայրի պաշարները և ներկայացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և

բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության

ընդերքաբանական և նախագծերի տեխնոլոգիական փորձաքննության բաժին օգտական

հանածոների պաշարների (ՕՀՊ) հանձնաժողովի հաստատմանը:

5.2. Սանիտարական պահպանության գոտի

Հանքային ջրի հանքավայրի արդյունավետ և երկարաժամկետ շահագործումը

հնարավոր է իրականացնել միայն հորատանցքի լավ տեխնիկական վիճակի, նրանց

գլխամասային սարքավորումների, չափիչ սարքերի, ինչպես նաև առաջին (խիստ ռեժիմի)

սանիտարական պահպանության գոտու առկայության և պատշաճ վիճակում պահելու

պայմաններում:

Ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի շահագործումը և հանքային ջրի

ռեժիմի հսկողությունն իր մեջ պետք է ներառի հանքավայրի վիճակի նկարագիրը՝

հանքավայրի պաշտպանումն աղտոտումից, սպառումից:

Համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի հոդված 67-ի ստորերկրյա ջրերի

հանքավայրերի շուրջը սահմանվում են սանիտարական պահպանության գոտիներ:

Ստորև տրվում է Քարաշամբի հանքային ջրերի հանքավայրի երեք գոտիների

նկարագրությունը՝

Երրորդ սանիտարական պահպանության գոտին ընդգրկում է քաղցրահամ և

հանքային ջրերի սնման ավազանը: Այն համընկնում է Հրազդան գետի միջին հոսանքի

Page 35: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

35

ջրհավաք ավազանի հետ և եզրագծվում է ջրբաժան բարձրացումներով:

Երկրաբանական տեսակետից այդ տարածքը բնութագրվում է միջին չորրորդական

հասակի բազալտներով և անդեզիտաբազալտներով, ինչպես նաև ուժեղ տեղախախտված և

ճեղքավորված մետամորֆային և հրաբխային ապարներով:

Երկրորդ (սահմանափակման գոտի) սանիտարական պահպանության գոտին

ընդգրկում է Քարաշամբ, Թեղենիկ և Արզական գյուղերի միջև ընկած մակերեսը, որն

հանքավայրի տեղամասում համընկնում է Հրազդան գետի միջին հոսանքի ժամանակակից

կիրճի հետ:

Առաջին (խիստ ռեժիմի) սանիտարական պահպանության գոտին ընդգրկում է թիվ

6/80 և 7/80 հորատանցքերը, որոնցով հաշվարկվել և հաստատվել են հանքավայրի

շահագործողական պաշարները:

Քարաշամբի հանքային ջրի հանքավայրի սնման և բեռնաթափման մարզերում

բացակայում են հնարավոր աղտոտող օբյեկտները:

Ածխաթթվային հանքային ջրի բարվոք մանրէաբանական կազմը, շրջապատող

միջավայրը, հնարավոր աղտոտող օբյեկտների բացակայությունը սնման և բեռնաթափման

մարզերում և ջրատար արդյունաբերական միջաքայքի խորը տեղադրված լինելը՝

բարենպաստ պայմաններ են ստեղծում երկրորդ (սահմանափակման գոտու) և երրորդ

սանիտարական պահպանության գոտիների անտեսման և միայն առաջին (խիստ ռեժիմի)

սանիտարական պահպանության գոտու կառուցման անհրաժեշտության մասին:

Սանիտարական պահպանության գոտիներ առանձնացված են ինչպես

մասնագիտական գրականության մեջ, այնպես էլ ՀՀ նորմատիվ-իրավական ակտերով

(տե՛ս ՀՀ առողջապահության նախարարի 29 նոյեմբերի 2002 թ. N 803 և 10 մարտի 2003թ. N

137 հրամանները): Իսկ ինչ վերաբերում է առաջին (խիստ ռեժիմի) սանիտարական

պահպանության գոտուն, ապա դրա ընտրության համար հիմք են հանդիսացել նաև նշված

հրամանները:

Վերջինս կոչված է հանքային ջրի ֆիզիկական և քիմիական հատկությունների

պահպանման, հորատանցքի ելքը հնարավոր աղտոտումից պահպանելու համար:

Նկատի ունենալով ջրհավաք թիվ 6/80 հորատանցքի երկրաբանական կտրվածքը,

ջրատար արդյունաբերական միջակայքի խորը տեղադրված լինելը և ջրի ճնշումային

Page 36: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

36

բնույթը, այն գտնվում է բարենպաստ սանիտարահիգիենիկ և հիդրոերկրաբանական

պայմաններում, որտեղ հորատանցնցքի գլխամասի սահմանված կարգով կահավորելուց

հետո բացառվում է ստորերկրյա ջրերի աղտոտումը:

Ջրհավաք թիվ 6/80 հորատանցքը իր գլխամասային սարքավորումներով կներառվի

առաջին (խիստ ռեժիմի) սանիտարական պահպանության գոտիում: Գոտու սահմանը

պաշտպանված ստորերկրյա ջրերի օգտագործման դեպքում ըստ գործող հրահանգի

սահմանվում է 15.0մx25.0մ, որի մեջ ընդգրկված կլինի նաև թիվ 6/80 հորատանցքի

նախագծվող կրկնորդ հորատանցքը (հիմք՝ ՀՀ առողջապահության նախարարի 29

նոյեմբերի 2002 թ. N 803 հրաման): Գոտու մակերեսը կկազմի 375.0 մ2: Գոտին պետք է

պարսպատված լինի մետաղական ցանկապատով և ապահովված պահպանությունով

(տես ջրհավաք հորատանցքերի առաջին (խիստ ռեժիմի) սանիտարական պահպանության

գոտու սխեման):

Մինչև բետոնային և հողային աշխատանքների իրականացումը կգնահատվի

հողաբուսաշերտի հզորությունը, այն կկտրվի, ապա կօգտագործվի հետագա

ռեկուլտիվացման աշխատանքներում: Հողաբուսաշերտի հզորությունը միջինը կազմում է

0.2մ, իսկ ցանկապատման 80.0գծ.մ (15x2+25x2) համար հողաբուսաշերտի ծավալը կկազմի՝

80.0մ x 0.2մ x 0.2 = 3.2մ3: Բետոնային աշխատանքների ծավալը կկազմի՝

80.0մ x 0.6մ x 0.2 = 9.6 մ3:

Սանիտարական պահպանության գոտու կառուցման համար նախատեսվում

ծախսել 1200.0 հազ. դրամ:

Հանքավայրի սանիտարական պահպանության գոտու սահմաններում պետք է

պահպանվի ռեժիմ, որը կապահովի բարձր սանիտարա-հիգիենիկ պայմաններ և

կպաշտպանի հանքային ջրերի հանքավայրը աղտոտումից և սպառումից:

Հատուկ ուշադրություն պետք է արվի հանքային ջրի ջրհավաք հորատանցքի

պահպանմանը:

Առաջին (խիստ ռեժիմի) սանիտարական պահպանության գոտու տարածքը պետք է

պլանավորված լինի այնպես, որպեսզի հնարավոր լինի մակերևութային աղտոտված ջրերը

Page 37: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

37

Page 38: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

38

հեռացնել գոտու սահմաններից դուրս:

Առաջին սանիտարական պահպանության գոտու տարածքում արգելվում են բոլոր

տեսակի շինարարական աշխատանքներ, որոնք չունեն անմիջական կապ հորատանցքի

շահագործման, վեռակառուցման/վերանորոգման և սպասարկման հետ, այդ թվում

օբյեկտների կառուցումը, մշտական կամ ժամանակավոր մարդկանց բնակվելը,

թունաքիմիկատների և պարարտանյութերի տեղակայումը և օգտագործումը, ցանկացած

կեղտաջրերի թափումը, լվացք անելը, անասուններին ջուր խմեցնելը, ինչպես նաև

գործողություններ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ հանքավայրի

հանքային ջրերի և նրանց սանիտարական վիճակի վրա:

Ընդերքօգտագործողը սանիտարական պահպանության գոտու սահմաններում ունի

գործունեության բացառիկ իրավունք: Կողմնակի մարդկանց մուտքը, որոնք կապ չունեն

հանքավայրի հորատանցքի շահագործման և պահպանության հետ արգելվում է:

Արգելվում է յուրաքանչյուր գործունեություն այլ անձի կողմից: Այն կարող է

իրականացվել միայն ընդերքօգտագործողի համաձայնությամբ:

Գոտու տարածքում թույլատրվում է լեռնային և հողային աշխատանքների

կատարումը, կառույցների շինարարությունը (կապտաժների, պոմպային կայանների,

ջրագծերի, պահակակետի, ջրի տարաների), հորատանցքի գլխամասի կահավորման, ափ

ամրացնող, հակասողանքային և հակաէրոզիոն աշխատանքների կատարումը, որոնք

նպաստում են ստորերկրյա ջրերի հանքավայրն ու ջրատար հորիզոններն աղտոտումից

զերծ պահելու և պահպանությունն ապահովելու:

Page 39: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

39

6. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄԸ

Ինչպես արդեն նշել էինք թիվ 6/80 հորատանցքը գտնվում է Արզական և Քարաշամբ

գյուղերի մրջև, 7/80 հորատանցքից 1175.0մ դեպի հյուսիս-արևելք, Հրազդան գետի աջ

ափին՝ 175մ հեռավորության վրա:

<ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊ ընկերությունը հանքային ջրի շշալցման գործընթացը սկզբնական

շրջանում (2019-2023թ.թ.), մինչև հանքավայրի թիվ 6/80 հորատանցքի հարակից

տարածքում հանքային ջրի շշալցման գործարան կառուցելը, կիրականացնի Առինջ գյուղի

վարչական տարածքում գտնվող իր սեփականությունը հանդիսացող պահածոների

գործարանում: Պահածոների գործարանի վերազինման անհրաժեշտության կարիք չկա,

քանզի գործարանում կա շշալցման համար արտադրամաս: Գործարանը հագեցած է

ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով:

Հանքավայրի թիվ 6/80 հորատանցքից ավտոմոբիլ-ցիստեռնով (խմելու որակի)

հանքային ջուրը կտեղափոխվի պահածոների գործարանի շշալցման արտադրամաս,

որտեղ և կկատարվի հանքային ջրի շշալցումը:

Հեռավորությունը հանքավայրից մինչև գործարանի տարածք կազմում է 28.0կմ:

<ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊԸ հետագայում նախատեսում է իր սեփականությունը հանդիսացող

հանքավայրի թիվ 6/80 հորատանցքի հարակից տարածքում կառուցել հանքային ջրի

շշալցման գործարան: Գործարանի շշալցման արտադրամասի, ենթակառուցվածքների և

օժանդակ շինությունների համար նախատեսված տարածքը գտնվում է Կոտայքի մարզի

Թեղենիք հանայնքի վարչական տարածքում (տես նկար 1):

Արտադրամասի տեխնիկական հագեցվածությունը, ջեռուցման և օդափոխման

համակարգերը և այլն, կհամապատասխանեն նմանատիպ արտադրություններին

ներկայացվող տեխնիկական նորմերին ու պահանջներին և դրանց օգտագործումը շրջակա

միջավայրի վրա չի ունենա բացասական ադզեցություն:

Մինչև շշալցման գործարանի կառուցումը և գործունեության իրականացումը գործող

օրենսդրության համաձայն, կգնահատվի հողաբուսաշերտի հզորությունը, այն կկտրվի,

կտեղափոխվի համապատասխան վայր, ապա կօգտագործվի հետագա ռեկուլտիվացման

աշխատանքներում: Հողային աշխատանքների ծավալների մասին տեղեկատվությունը

կտրվի գործարանի նախագծում, որը սահմանված կարգով հանքային ջրի

Page 40: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

40

արդյունահանման իրավունքը ստանալուց հետո կներկայացվի բնապահպանական

փորձաքննության:

Տարածքը աղակալված չէ և ենթարկված չէ էռոզիայի, ուստի դրա վերաբերյալ

միջոցառումներ նախատեսված չեն:

Ընկերությունն օգտվելու է գոյություն ունեցող ավտոճանապարհից, գոյություն

ունեցող ենթակառուցվածքներից՝ գազատար, ջրատար, էլեկտրահաղորդման գծեր և

կոյուղագծեր, այլ օժանդակ շինություններ չեն նախատեսվում:

<ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊԸ-ի գործունեությունից բխող որևէ խնդիր չի առաջանա՝ կապված

պատրաստի արտադրանքի տեղափոխման համար օգտագործվող հանրային

ճանապարհների, երթևեկության լրացուցիչ բեռնվածության, մուտքի սահմանափակման,

աշխատանքի անվտանգության և այլնի հետ:

Սեփականաշնորված տարածքի հողի նպատակային նշանակությունը

գյուղատնտեսական է, իսկ գործառնականը՝ վարելահող: Արդյունահանման իրավունք

ստանալուց հետո սահմանված կարգով կիրականացվի հողի նպատակային և

գործառնական նշանակության փոփոխություն:

Ընկերությունն հանքային ջրի շշալցման արտադրության կազմակերպման, ինչպես

նաև միջազգային շուկա դուրս գալու համար նախատեսում է Չինաստանից ձեռքբերի և

գործարանի շշալցման արտադրամասում տեղադրել սարքավորումներ և տեխնիկա, որը

համապատասխանելու է միջազգային ստանդարտներին:

Գործարանի կառուցման, ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի

ձեռքբերման և այլ անհրաժեշտ աշխատանքների համար կատարվելու է 759 000 000 դրամի

ներդրում, և համայնքում ստեղծվելու է մոտ 40 աշխատատեղ 200000 դրամ միջին

աշխատավարձով: Բացի դրանից ընկերությունը պատրաստ է յուրաքանչյուր տարի

աջակցություն ցուցաբերել համայնքի կարիքների բավարարման համար:

Հանքային ջրի հանքավայրի արդյունավետ շահագործման և արտադրության

կազմակերպման համար ընկերությունը համալրված կլինի բազմափորձ մասնագետներով

և կունենա ժամանակակից կառուցվածք:

Ինչպես արդեն նշել էինք շշալցման համար պահանջվող հանքային ջիր ջրաքանակը

կազմում է 0.77 լ/վրկ կամ 24282.7մ3/տարի:

Page 41: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

41

Հանքային ջրից ազատ ածխաթթու գազի կորզում չի նախատեսվում, քանզի թիվ 6/64

հորատանցքում ազատ գազի պարունակությունը հանքային ջրում կազմում է ընդամենը

1.85 գրամ 1 լիտրում: Ազատ ածխաթթու գազը ընկերությունը կգնի Լիճքի ածխաթթվային

հանքային ջրերի հանքավայրից, որտեղ տարբեր ընկերությունների կողմից

իրականացվում է ազատ ածխաթթու գազի կորզում ու կատարվում է 40.0 լիտրանոց

բալոնների լիցքավորում, որի յուրաքանչյուրի տարողությունը կազմում է 20.0 կգ

ածխաթթու գազ: Ավտոմեքենայով բալոնները կտեղափոխվեն Առինջ գյուղի վարչական

տարածքում գտնվող պահածոների գործարան:

Թիվ 6/80 հորատանցքի հարակից տարածքում հանքային ջրի շշալցման գործարան

կառուցելուց հետո, հորատանցքից հանքային ջուրը գազանջատիչից հետո 89մմ տրամագծի

չժանգոտվող (խմելու որակի) խողովակաշարերով երկրի մակերեսով կտեղափոխվի

գործարանի շշալցման արտադրամաս, որտեղ կիրականացվի հանքային ջրի շշալցում:

Նախատեսվում է գործարանի հանքային ջրի շշալցման արտադրամասում տեղադրել

երկու հատ շշալցման հոսքագիծ (0.5 լիտրանոց և 0.75 լիտրանոց ապակյա տարաներում

շշալցման համար), որի յուրաքանչյուրի արտադրողականությունը կազմում է 3000 հատ

շիշ մեկ ժամում:

Մեկ հերթափոխով աշխատելու դեպքում կշշալցվի՝

24000 հատ (3000x8ժամ) 0.5 լիտրանոց և 24000 հատ (3000x8ժամ) 0.75 լիտրանոց

հանքային ջրի շիշ, այսինքն օրական կօգտագործվի 30000 լիտր կամ 30.0 մ3 (24000x0.5 +

24000x0.75) հանքային ջուր, ամսական՝ 30.0 մ3 x 25օր = 750.0 մ3, տարեկան՝ 750.0 մ3 x 12 =

9000.0 մ3:

Երկու հերթափոխով աշխատելու դեպքում կշշալցվի՝

48000 հատ (3000x16ժամ) 0.5 լիտրանոց և 48000 հատ (3000x16ժամ) 0.75 լիտրանոց

հանքային ջրի շիշ, այսինքն օրական կօգտագործվի 60000 լիտր կամ 60.0 մ3 (48000x0.5 +

48000x0.75) հանքային ջուր, ամսական՝ 60.0 մ3 x 25օր = 1500.0 մ3, տարեկան՝ 1500.0 մ3 x 12 =

18000.0 մ3:

Երեք հերթափոխով աշխատելու դեպքում կշշալցվի՝

72000 հատ (3000x24ժամ) 0.5 լիտրանոց և 72000 հատ (12000x24ժամ) 0.75 լիտրանոց

հանքային ջրի շիշ, այսինքն օրական կօգտագործվի 90000 լիտր կամ 90.0 մ3 (72000x0.5 +

Page 42: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

42

72000x0.75) հանքային ջուր, ամսական՝ 90.0 մ3 x 25օր = 2250.0 մ3, տարեկան՝ 2250.0 մ3 x 12 =

27000.0 մ3:

Ելնելով շշալցման արտադրողականությունից կառուցվող գործարանի շշալցման

արտադրամասի, ենթակառուցվածքների, հումքի և պատրաստի արտադրանքի

պահեստավորման ընդհանուր չափսերը կկազմեն 30.0մx48.0մ=1440.0մ2 (տես հանքային

ջրերի շշալցման գործարանի սխեման):

Կառուցվող շշալցման գործարանի վերջնական չափսերը կճշտվեն հանքավայրի

արդյունահանման իրավունքը ստանալու և գործարանի շինարարական աշխատանքների

նախագծի կազման գործընթացի ընթացքում:

Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 6/80 հորատանցքի

հանքային ջրի արդյունավետ և պատշաճ շահագործման համար <ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊԸ

նախատեսում է իրականացնել ներքոհիշյալ աշխատանքները՝

1. Իրականացնել 6/80 հորատանցքի փորի մաքրման աշխատանքներ, ինչպես նաև

ամրակապել հորատանցքը մինչև 70.0մ չժանգոտվող (խմելու որակի) 108մմ կամ

127մմ տրամագծի խողովակաշարով:

2. Համաձայն Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի

հաշվետվության հեղինակների և նախկին ԽՍՀՄ Պաշարների Տարածքային

Հանձնաժողովի (ՊՏՀ) որոշման թիվ 6/80 հորատանցքի մոտակայքում (10.0-15.0մ

հեռավորության վրա) նախատեսվում է հորատել 200.0մ-ոց նոր ջրհավաք

հորատանցք կահավորված չժանգոտվող (խմելու որակի) խողովակաշարով, որպես

6/80 հորատանցքի կրկնորդ: Ջրհավաք հորատանցքը կօգտագործվի 6/80

հորատանցքի վրա վերանորագման աշխատանքների իրականացման ժամանակ:

Ջրհավաք հորատանցքի հորատման աշխատանքների կատարման ընթացքում

ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, հաշվի առնելով աշխատանքի բնույթը,

կլինի զրոյական: Դրա մասին են վկայում հանրապետության տարածքում

ստորերկրյա ջրերի հորատված հազարավոր հորատանցքերը: Ուստի հորատանցքի

հորատման ժամանակ շրջակա միջավայրի վրա ազգեցությանը նվազեցմանն

ուղղված միջոցառումներ չեն նախատեսվում:

Page 43: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

43

Page 44: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

44

3.

3. Իրականացնել ջրհավաք հորատանցքի բերանի շուրջ ֆունդամենտի հուսալի

հիդրոիզոլյացիա, որը կբացառի մակերևութային աղտոտված ջրերի մուտքը դեպի

հորատանցք:

4. Շատրվանող ջրհավաք հորատանցքի գլխամասը սահմանված կարգով կահավորել

համապատասխան սարքավորումներով՝ փականներ, չափիչ սարքեր,

կապարակնքված ջրաչափեր, գազանջատիչ (տես հանքային ջրի ջրհավաք

հորատանցքի գլխամասի սխեման): Սույն աշխատանքներն հարկավոր է

իրականացնել ՀՀ կառավարության 5 հոկտեմբերի 2017 թվականի N 1267-Ն

<Ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված

ածխաթթու գազի հաշվառման նպատակով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի

տեղադրման և կնքման, ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված

պաշարների և արտադրված ածխաթթու գազի ծավալների վերաբերյալ տվյալների

արձանագրման կարգերը և ժամկետները սահմանելու մասին> որոշման

պահանջներին համապատասխան:

5. Ջրհավաք հորատանցքերը կառուցապատել առաջին (խիստ ռեժիմի)

սանիտարական պահպանության գոտիով:

6. Իրականացնել սիստեմատիկ հիդրոերկրաբանական ռեժիմային ստացիոնար

մշտադիտարկումներ (մոնիտորինգ) շահագործողական հորատանցքի

շահագործման ռեժիմի և տեխնիկական վիճակի նկատմամբ:

7. Շատրվանող ջրհավաք հորատանցքից ջրառն իրականացնել բնական ինքնահոսի

պայմաններում՝ հանքավայրի հիդրոդինամիկ և հիդրոքիմիական պայմանները

խախտելուց խուսափելու համար, հորատանցքի վրա կիրառելով փականային ռեժիմ,

անհրաժեշտության դեպքում նախատեսելով հանքային ջրի որոշակի թողք,

բացառելով ջրահեռացվող ջրի օգտագործման հնարավորությունը:

8. Ջրհավաք հորատանցքերը կառուցապատել առաջին (խիստ ռեժիմի)

սանիտարական պահպանության գոտիով:

9. Իրականացնել սիստեմատիկ հիդրոերկրաբանական ռեժիմային ստացիոնար

մշտադիտարկումներ (մոնիտորինգ) շահագործողական հորատանցքի

Page 45: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

45

շահագործման ռեժիմի և տեխնիկական վիճակի նկատմամբ:

10. Շատրվանող ջրհավաք հորատանցքից ջրառն իրականացնել բնական ինքնահոսի

պայմաններում՝ հանքավայրի հիդրոդինամիկ և հիդրոքիմիական պայմանները

խախտելուց խուսափելու համար, հորատանցքի վրա կիրառելով փականային ռեժիմ,

անհրաժեշտության դեպքում նախատեսելով հանքային ջրի որոշակի թողք,

բացառելով ջրահեռացվող ջրի օգտագործման հնարավորությունը:

11. Աշխատողներին ապահովել սնունդով ու հանդերձանքով, համապատասխան

հանգստի սենյակով և անհրաժեշտ կենցաղային պայմաններով

(սանիտարահիգիենիկ միջավայր, սանհանգույց և այլն):

Հանքավայրի հանքային ջրի արդյունահանման ժամկետը լրանալուց հետո ջրհավաք

հորատանցքի բերանի փականը կփակվի և կկապարակնքվի:

Page 46: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

46

Page 47: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

47

Հաշվի առնելով այն, որ ընկերությունը մեծապես կարևորում է «կորպորատիվ»

սոցիալական պատասխանատվությունը, աշխատակիցների համար բերանպաստ

աշխատանքային պայմաններ ապահովելը՝ պարտավորվում է ոչ միայն ազդակիր

համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը նպաստ բերել, այլև

աշխատողներին ապահովել սնունդով ու հանդերձանքով, համապատասխան հանգստի

սենյակով և անհրաժեշտ կենցաղային պայմաններով (սանիտարահիգիենիկ միջավայր,

սանհանգույց և այլն):

6.1. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՄԱՆ (ԶՐՈՅԱԿԱՆ) ՏԱՐԲԵՐԱԿ

Կոտայքի մարզի Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 6/80

հորատանցքից հանքային ջրի արդյունահանման հետ կապված միակ այլընտրանքային

տարբերակը կարող է լինել նախատեսվող գործունեությունից հրաժարման (զրոյական)

տարբերակը, որը թեպետ տեսականորեն չի կարելի բացառել, այնուամենայնիվ

գործնականում դրա հավանականությունը խիստ ցածր է:

Ըստ էության գրեթե բացառելով նախատեսվող գործունեությունից հրաժարվելու

տարբերակը՝ <ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊԸ-ն հանքային ջրի շշալցման արտադրության

կազմակերպման, ինչպես նաև միջազգային շուկա դուրս գալու համար նպատակադրված է

հետագայում իր սեփականությունը հանդիսացող թիվ 6/80 հորատանցքի հարակից

տարածքում կառուցել հանքային ջրի շշալցման ժամանակակից գործարան՝

համապատասխան ենթակառուցվածքներով (հումքի և պատրաստի արտադրանքի

պահեստներ, ադմինիստրացիա, լաբորատորիա, ճաշարան, հանգստի սենյակ,

հանդերձարան, սանհանգույց և այլն): Գործարանի շշալցման արտադրամասի,

ենթակառուցվածքների և օժանդակ շինությունների համար նախատեսված տարածքը

գտնվում է Կոտայքի մարզի Թեղենիք համայնքի վարչական տարածքում (տես նկար 1):

Page 48: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

48

7. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Ջրհավաք հորատանցքի շահագործման տևողությունը կազմում է 50 տարի:

Հանքավայրի շահագործումը կունենա բարերար սոցիալական և տնտեսական

ազդեցություն ազդակիր համայանքի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծման

առումով: Դա ամենից առաջ բացատրվում է նրանով, որ հանքավայրի շահագործումը

հնարավորություն կընձեռի հաղթահարելու կամ մեղմելու ազդակիր համայնքում

գործազրկության հետ կապված խնդիրները (նախատեսվում է ստեղծել շուրջ չորս տասնյակ

աշխատատեղ՝ միջինը 200.000 դրամ աշխատավարձով), այդ համայնքում իրականացնելու

տարբեր սոցիալական նախաձեռնություններ: Օրինակ՝ տարեկան կտրվածքով համայնքին

կտրվի ֆինանսական աջակցություն՝ դպրոցի, մանկապարտեզի և այլնի հետ կապված

խնդիրներ լուծելու նպատակով (առաջնահերթությունները կհամաձայնեցվեն համայնքի

ղեկավարության և բնակիչների հետ):

Ընկերության կողմից հանքավայրի շահագործումը չի ունենա սոցիալական

բացասական ազդեցություն նաև ճանապարհներից օգտվելու առումով, քանի որ

մեծածավալ հումք չի տեղափոխվելու մեկ այլ վայր վերամշակման համար, ինչը

նշանակում է, որ ճանապարհների գերբեռնվածություն և միջավայրի աղտոտում չի լինի:

Ընկերությունը բեռնափոխադրումներն իրականացնելու է միջհամայնքային

ճանապարհներով, որոնք սովորաբար ծանրաբեռնված չեն, իսկ ընկերության

բեռնատարներն այդ ճանապարհներից օգտվելու են օրական մի քանի անգամ՝ գրեթե

բացառելով ճանապարհների ծանրաբեռնումը, համայքնի բնակիչներին անհանգստություն

պատճառելը:

Փաստենք նաև, որ հանքային ջրերի արդյունահանման աշխատանքների բնույթը և

շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը ներկայացվել են

ազդակիր համայնքի բնակիչներին: Քննարկվել է ծրագրավորվող աշխատանքներին

համայնքի բնակիչների ներգրավման հարցը:

Ինչ վերաբերում է հանքավայրի շահագործման տնտեսական

նպատակահարմարությանը, ապա այն պայմանավորված է մի շարք գործոններով.

1. Հանքային ջրերի շուկայում մրցակցության աշխուժացում,

Page 49: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

49

2. Աշխատատեղերի ստեղծում, բյուջետային մուտքերի ավելացում և այլն:

Եվ քանի որ ջրհավաք հորատանցքի շահագործման տևողությունը կկազմի 50 տարի,

ուստի ազդակիր համայնքը շուրջ 5 տասնամյակ կունենա համապատասխան լրացուցիչ

աջակցություն:

<ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊ ընկերությունը ստանալով Քարաշամբի ածխաթթվային հանքային

ջրի հանքավայրի արդյունահանման իրավունքն` արդյունաբերական (շշալցման) համար և

իրականացնելով այն կապահովի շուկայի պահանջարկը, կստեղծի մի քանի տասնյակ

աշխատատեղեր, որն իր հերթին կնպաստի տեղի բնակչության սոցիալական պայմանների

և կենսամակարդակի բարելավմանը:

Page 50: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

50

8. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՎՐԱ

Հանքավայրի թիվ 6/80 հորատանցքի և զբաղեցրած տարածքը դուրս է մնում

օգտագործման շրջանակից, այդ մակերեսի համար (0,5հա) հաշվարկվում է տնտեսական

վնաս:

Հաշվարկները կատարվել են ըստ ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի

թիվ 92-Ն՝ <<Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով

առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին>>, ինչպես նաև ՀՀ

Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն՝ <<Հայաստանի

Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստային գնահատման կարգը,

տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները

հաստատելու մասին>> որոշումների:

ՀՀ բնակավայրերի հողերի կադաստրային գինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԿԳհող = Աբազա x Մհող x Գգ,

որտեղ՝

ԿԳհող-ն գնահատվող հողամասի կադաստրային գինն է` արտահայտված դրամով,

Աբազա-ն հողերի 1մ2 մակերեսի բազային արժեքն է` 400 դրամ,

Մհող-ն գնահատվող հողամասի մակերեսն է 5000 մ2,

Գգ-ն բնակավայրերի հողերի տարածագնահատման (գտնվելու վայրի)

գոտիականության գործակիցն է, Թեղենիք գյուղի սահմաններում` 0.0135 (տես կարգի

Աղյուսյակ 1):

ԿԳհող =5000 x 400 x 0.0135 = 27000.0 դրամ

Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած

ազդեցության գնահատման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով.

Ա = ԾՀՎ + ԱՎՀ + ԾՈՒՎ,

որտեղ`

Ա-ն ազդեցությունն է,

ԾՀՎ-ն վնասված հողամասը նախնական (նորմատիվային) տեսքի բերելու

(պահանջների վերականգնման) համար անհրաժեշտ ծախսերն են: Նման ծախսեր չեն

նախատեսվում:

Page 51: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

51

ԱՎՀ-ն վնասված հողամասի (գույքի) արժեքն է, տվյալ դեպքում` ԿԳհող:

ԾՈՒՎ-ն ազդեցության հետևանքների ուսումնասիրության և վերլուծության հետ

կապված ծախսերն են (տվյալ դեպքում անտեսվում է, քանի որ կատարված է ընդհանուր

նախագծային աշխատանքների կազմում, առանց առանձին տողով նշելու):

Ա = ԾՀՎ + ԿԳհող,

ԱՎՀ = 0 +27000.0 = 27000.0 դրամ

Page 52: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

52

9. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՌԻՍԿԵՐ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ

Հանքավայրի շահագործման հետ կապված հնարավոր արտակարգ իրավիճակների

(տեխնածին, բնածին կամ մարդածին) հարցը պետք է քննարկել մի քանի

տեսանկյուններից: Բնական աղետների դեպքում դրանց բացասական ազդեցության

ծավալը կախված կլինի աղետի տեսակից և ուժգնության աստիճանից: Հաշվի առնելով այն

հանգամանքը, որ համատասխան տարածքում սողանքային, սելավային երևույթները

բացակայում են, ապա հանքավայրի շահագործման և հանքային ջրի շշալցման ընթացքում

այդօրինակ աղետների հնարավոր ազդեցության թե՛ ծավալը, թե՛ ազդեցության աստիճանը

պետք է համարել շատ ցածր: Հիմնական ռիսկը կապված է երկրաշարժերի հետ, քանի որ

Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում: Սակայն անգամ ավերիչ երկրաշարժերի դեպքում

(տարածքում նման երևույթ չի արձանագրվել) հանքավայրի շահագործմամբ

պայմանավորված լուրջ բնապահպանական ռիսկեր չեն կարող լինել, քանզի

արդյունահանվող ռեսուրսը չունի վտանգավորություն, իսկ արդյունահանումը չի

ուղեկցվում արտանետումներով ու վտանգավոր թափոններով, ինչպես պինդ օգտակար

հանածոների հանքավայրերի շահագործման դեպքում է: Տեսականորեն բացառված չի այն,

որ հնարավոր ավերիչ երկրաշարժերի դեպքում (ֆորս մաժորի դեպքում) կարող են

շինությունները փլուզվել (շինությունների ամրությունը բավականին բարձր է լինելու) և

խողովակաշարերը շարքից դուրս գան, սակայն դրանց բնապահպանական հետևանքները

չեն կարող վտանգավոր լինել:

Հիմնվելով սույն հաշվետվության մեջ ներկայացված բնութագրերի ու

հիմնավորումների վրա՝ շրջակա միջավայրի վրա հանքավայրի շահագործման հնարավոր

բացասական ազդեցությունը կարող է պայմանավորված լինել առավելապես տեխնածին

կամ մարդածին արտակարգ իրավիճակներով: Սակայն դրա ռիսկը նվազագույնի

հասցնելու համար <ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊԸ-ն հանքավայրը շահագործելու ողջ գործընթացում

խստագույնս հետևելու է անվտանգության բոլոր կանոններին և պահանջներին: Դա տեղի է

ունենալու նաև պարբերաբար իրականացվող մոնիտորինգի միջոցով, որը թույլ կտա

պարզել ինչպես սարքավորումների վիճակը, հրդեհանվտանգության ռիսկերը, այնպես էլ

տեխնիկական անվտանգության պահանջների հանդեպ աշխատակիցների վերաբերմունքի

բնութագրական գծերը: Տեխնածին և մարդածին արտակարգ իրավիճակների դեպքում ևս

Page 53: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

53

բնապահպանական ռիսկերը շատ ցածր են, քանզի հանքավայրի շահագործումը, ինչպես

նշել ենք, չի ուղեկցվում արտանետումներով և վտանգավոր թափոններով:

Թեև, ինչպես արդեն ակնակրկել ենք, սկզբունքորեն բացառված չեն տեխնածին և

մարդածին այնպիսի արտակարգ իրավիճակներ, որոնք կապված կլինեն

համապատասխան սարքավորումների, դրանց վթարման, ինչպես նաև հնարավոր

հրդեհների հետ, այնուամենյանիվ դրանց բացասական ազդեցության հավանականությունը

չի կարող մեծ լինել, քանզի կառուցվող գործարանի շինությունների ամրությունը

բավականին բարձր է լինելու, համապատասխան սարքավորումներն ունենալու են բարձր

որակ և լինելու են նոր ու ժամանակակից, իսկ դրանք շահագործող մասնագետները կլինեն

բարձր որակավորում ունեցող: Ավելին, արտադրական ողջ գործընթացը կազմակերպվելու

և իրականացվելու է արտադրական գործունեությանը ներկայացվող բոլոր պահանջներին

համապատասխան: Քանի որ այդպիսի գործունեության ընթացքում հիմնականում գործ

չենք ունենալու դյուրավառ հեղուկների, քիմիական նյութերի հետ, ապա հնարավոր

արտակարգ իրավիճակների դեպքում դրանց բացասական ազդեցությունն ըստ էության

կլինի զրոյական: Խստագույնս պահպանվելու են անվտանգության տեխնիկական բոլոր

կանոնները և պահանջները, սարքավորումները պարբերաբար ստուգման են ենթարկվելու,

իսկ աշխատակիցները սահմանված կարգով հրահանգավորվելու են:

Ի հավելումն ասվածի՝ նշենք, որ հանքային ջրի ջրհավաք հորատանցքի

շահագործման աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով

նախատեսվում է իրականացնել անվտանգության տեխնիկայի հրահանգի բոլոր

պահանջները:

Ընկերության ղեկավարությունը պարտավոր է՝

• Աշխատանքի ընդունվող բոլոր աշխատողների հետ անցկացնել նախնական

ուսուցում անվտանգության տեխնիկայի կանոնների վերաբերյալ:

• Երեք ամիսը մեկ, աշխատակիցների հետ անցկացնել հրահանգավորում

անվտանգության տեխնիկայի գծով::

• Տրանսպորտային մեքենաների և արտադրական սարքավորումների ղեկավարումը

թույլատրել այն անձանց, որոնք անցել են հատուկ ուսուցում և ունեն այդ

մեքենաների կամ սարքավորումների:ղեկավարման իրավունքի վկայական:

Page 54: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

54

10. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ և ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ջրհավաք հորատանցքի շահագործման աշխատանքները կիրականացվեն` հաշվի

առնելով ընդերքի, ջրային ռեսուրսների և բնապահպանության ոլորտների ՀՀ

օրենսդրության պահանջները, որոնք ներառում են հետևյալ հիմնական միջոցառումները.

• պահպանել աշխատանքների կատարման համար հողահատկացման սահմանված

կարգը,

• բնական պայմանների խախտման բացասական երևույթների վերացում,

• բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը և շրջակա միջավայրի

պահպանման համար առանցքային միջոցառումների ձեռնարկումը,

• աշխատանքների վարման անվտանգ ձևերի ընտրություն և այլն:

Քարաշամբի ածխաթթվային հանքային ջրի արդյունահանման աշխատանքների

ընթացքում որևիցե տեխնածին ճնշումներ հանքավայրի շրջակա միջավայրի և ջրային

ռեսուրսների վրա չեն դրսևորվելու, հաշվի առնելով քաղցրահամ և հանքային ջրերի

հանքավայրերի շահագործման աշխատանքների բնույթը և երկարամյա փորձը, որը գալիս

է հավաստելու, որ դրանց պաշարների արդյունաբերական յուրացումն բացասական

ազդեցություն չի թողնում շրջակա միջավայրի վրա:

Ավելին, հաշվի առնելով ստորերկրյա ջրերի վերականգնվող ռեսուրս լինելու

հանգամանքը, հորատանցքերի շահագործումն ու ստորերկրյա հանքային ջրերի անգամ ողջ

պաշարի արդյունահանումը որևէ կերպ չի կարող ուղեկցվել անդառնալի հետևանքներով, չի

կարող տարածքի ջրային ռեսուրսների պաշարների կռճատման վրա էական բացասական

ազդեցություն ունենալ:

Page 55: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

55

11. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ

ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

<ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊ ընկերությունը ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ

6/80 հորատանցքով հաշվարկված և հաստատված հանքային ջրի պաշարի պատշաճ

շահագործման և հանքային ջրի շշալցման արտադրությունի կազմակերպման, ինչպես նաև

միջազգային շուկա դուրս գալու համար նախատեսում է Չինաստանից ձեռք բերել

հանքային ջրի շշալցման ժամանակակից արտադրական սարքավորումներ և տեխնիկա,

որոնք կտեղադրվեն թիվ 6/80 հորատանցքի հարակից տարածքում նախագծվող

գործարանի շշալցման արտադրամասում:

Գործարանի կառուցման, ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի

ձեռքբերման և այլ անհրաժեշտ աշխատանքների համար կատարվելու է 759 000 000 դրամի

ներդրում (տես ներդրումների նախահաշիվը):

Աշխատանքները իրականացվելու են հիմնականում տեղի աշխատաուժի հաշվին:

Նախատեսվում է ստեղծել մոտ 40 աշխատատեղ 200000.0 դրամ միջին աշխատավարձով:

Բացի դրանից ընկերությունը պատրաստ է յուրաքանչյուր տարի աջակցություն

ցուցաբերել համայնքի կարիքների բավարարման համար:

Page 56: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

56

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎ

Հ/Հ Աշխատանքների և

ծառայությունների անվանումը

Չափի

միավորը

Ծավալը Միավորի

գինը,

դրամ

Գումարը,

դրամով

1 2 3 4 5 6

1 Թիվ 6/80 հորատանցքի փորի

մաքրման և ամրակապման

աշխատանքներ

հատ 1 7500000 7 500 000

2 Ջրհավաք հորատանցքի բերանի

շուրջ ֆունդամենտի հուսալի

հիդրոիզոլյացիա

հատ 1 100000 100 000

3 Ջրհավաք հորատանցքի

գլխամասի կահավորում

(փականների, չափիչ սարքերի,

ջրաչափերի, գազանջատիչի

ձեռքբերում և տեղադրում)

հատ 1 1200000 1 200 000

4 Սանիտարական պահպանու-

թյան առաջին (խիստ ռեժիմի)

գոտու կառուցապատում

հատ 1 1200000 1 200 000

5 Ռեժիմային դիտարկումների

կատարում

շուրջտարյա 1 1500000 1 500 000

6 Վարչա-արտադրական համալիրի

կառուցում

հատ 1 350000000 350 000 000

7 Անհրաժեշտ ժամանակակից

արտադրական սարքավորում-

ների և տեխնիկայի ձեռքբերում և

տեղադրում

հատ 1 250000000 250 000 000

8 Նոր ջրհավաք հորատանցքի

հորատում (6/80 հորատանցքի

կրկնորդ)

հատ 1 30000000 30 000 000

9 Գործարանի տարածքի բարե-

կարգում և այլ աշխատանքներ:

հատ 1 15000000 15 000 000

10 Սպասարկող անձնակազմի

աշխատավարձ

շուրջտարյա 1 96000000 96 000 000

11 Ընդերքօգտագործման պետտուրք տարեկան 1 5000000 5 000 000

12 Բնապահպանական

փորձաքննության պետտուրք

միանվագ 1 500000 500 000

13 Բարեգործություն տարեկան 1 1000000 1 000 000 Ընդամենը՝ դրամ 759 000 000

<ԷԿՈ ԱԳՐՈ> ՍՊԸ տնօրեն` Վ. Մկրտչյան

Page 57: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

57

Page 58: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

58

Page 59: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

59

Page 60: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

60

Page 61: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

61

Շրջակա միջավայրի վնասակար ազդեցության բացառմանը, նվազեցմանն ու փոխհատուցմանն ուղղված բնապահպանական

միջոցառումների ծրագիր

Գործողություն Հնարավոր

ազդեցություն Մեղմման միջոցառում Մեղմման հայտանիշ

Մեղմման համար

պատասխանատու

1. Աշխատանքի

անվտանգություն

Վնասվածքներ և

պատահարներ

աշխատանքների

կատարման վայրում

- աշխատողներն ապահովվում են

բանվորական արտահագուստով և օրը

մեկ անգամ սնունդով

- աշխատողների հետ անցկացվում է

նախնական ուսուցում անվտանգության

տեխնիկայի կանոնների վերաբերյալ

- երեք ամիսը մեկ, աշխատակիցների հետ

անցկացվում է հրահանգավորում

անվտանգության տեխնիկայի գծով

- տրանսպորտային մեքենաների և

արտադրական սարքավորումների

ղեկավարումը թույլատրվում է այն

անձանց, որոնք անցել են հատուկ

ուսուցում և ունեն այդ մեքենաների կամ

սարքավորումների ղեկավարելու

իրավունքի վկայական

- աշխատողներին ապահովել

բանվորական արտահագուտով և օրը

մեկ անգամ սնունդով

- աշխատողների հետ անցկացնել է

նախնական ուսուցում անվտանգության

տեխնիկայի կանոնների վերաբերյալ

- երեք ամիսը մեկ, աշխատակիցների

հետ անցկացնել հրահանգավորում

անվտանգության տեխնիկայի գծով

- տրանսպորտային մեքենաների և

արտադրական սարքավորումների

ղեկավարումը թույլատրել այն անձանց,

որոնք անցել են հատուկ ուսուցում և

ունեն այդ մեքենաների կամ

սարքավորումների ղեկավարելու

իրավունքի վկայական

«ԷԿՈ ԱԳՐՈ»

ՍՊԸ տնօրեն

2. Հորատանցքի

շահագործման

աշխատանքներ

Օդի աղտոտում փոշիով

և արտանետումներով

- փոշեգոյացման կանխում հանքային ջրի

շահագործման ժամանակ

- օգտագործվող տեխնիկան և

մեքենաները պահել պատշաճ

տեխնիկական վիճակում՝

- փոշու և վնասակար ծխագազերի

արտանետումներ չեն լինելու

- ջրհավաք հորատանցքի գլխամասը

սահմանված կարգով կահավորել

համապատասխան

սարքավորումներով

- ջրհավաք հորատանցքերի շուրջ

կառուցել առաջին (խիստ ռեժիմի)

սանիտարական պահպանության գոտի

- տեխնիկայի և մեքենաների

շահագործում առանց հավելյալ

արտանետումների

ինժեներ-

հիդրոերկրաբան

Աղմուկ - սահմանված աշխատանքային ժամերի

պահպանում

- աշխատանքային ժամերից հետո

աշխատող սարքավորումների բացառում

- մոտակայքի բնակիչներից բողոքների

բացառում

ինժեներ-

հիդրոերկրաբան

Page 62: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

62

Գործողություն Հնարավոր

ազդեցություն Մեղմման միջոցառում Մեղմման հայտանիշ

Մեղմման համար

պատասխանատու

3. Հողային

աշխատանքներ

- բուսականության

կորուստ

հողաբուսական

շերտի խախտման

արդյունքում

- հողի բուսական շերտի հեռացում և

ժամանակավոր կուտակում տարածքի

ռեկուլտիվացման համար

- խախտված հողերի ռեկուլտիվացիա

սանիտարական գոտու կառուցման

աշխատանքների ավարտից հետո

ինժեներ-

հիդրոերկրաբան

4. Կենցաղային

թափոնների

գոյացում

- աշխատանքների

կատարման վայրում

սանիտարահիգիենիկ

պայմանների

վատացում

- աշխատանքային վայրի տարածքում

զուգարանի տեղակայում և պահպանում

սանիտարական նորմերին

համապատասխան

- աշխատանքային վայրի տարածքում

պատշաճ սանիտարական պայմաններում

գտնվող զուգարանների առկայություն

սպասարկող

անձնակազմ

5. Բանեցված

յուղերի

հեռացումից

գոյացող

թափոններ

- հողի, մակերևութային

և ստորգետնյա ջրերի

աղտոտման վտանգ

- յուղերի անվտանգ փոխանցում

- լիցենզավորված կազմակերպությանը

- փոխարինված յուղերը պատշաճ կերպով

պահեստավորված են

- փոխարինված յուղերը հեռացված են

լիցենզավորված կազմակերպության

կողմից

Ինժեներ-երկրաբան

6. Երթևեկության և

հետիոտների

անվտանգություն

- ուղղակի և անուղղակի

վտանգներ

երթևեկությանը և

հետիոտներին

աշխատանքների

ժամանակ

- երթևեկության կառավարման

համակարգ և անձնակազմի ուսուցում

- աշխատանքների հստակ տեսանելի

տարածք

- կարգավորված երթևեկություն

Ինժեներ-երկրաբան

Page 63: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

63

Մոնիթորինգի պլան

Գործողություն Ի±նչ

(է հսկվում)

Որտե՞ղ է

(հսկվում)

Ինչպե՞ս է

(հսկվում)

Ե՞րբ

(սահմանել

հաճախակա-

նությունը / կամ

շարունակա-

նությունը)

Ինչու՞ է

(հսկվում)

Ո՞վ է

(պատաս-

խանատու

մոնիտորինգի

համար)

1. Փոշի և

ծխագազերի

արտանետումներ

մեքենաների

տեղաշարժի

ժամանակ

օդի որակ հանքավայրի և

շշալցման

գործարանի

տարածքում,

ճանապարհ

գործիքային

չափումներ

պարբերական նվազեցնել ռիսկերը

անձնակազմի և

հարևան

համայնքների համար

համապատաս-

խան արտոնա-

գըրված կազմա-

կերպություն

2. Աղմուկ - աշխատանքային ժամերի

պահպանում

- ավտոմեքենաների և տեխնի-

կայի տեխնիկական վիճակը

- աղմուկի մակարդակը

(բողոքների դեպքում)

հանքավայրի և

շշալցման

գործարանի

տարածք

տեսողական

զննում

պարբերական

նվազեցնել

անհարմարություննե-

րը անձնակազմի և

հարևան համայքների

համար

ինժեներ-

հիդրոերկրաբան

3. Ավտոմեքենաների

և տեխնիկայի

սպասարկում

- ավտոմեքենաների և

տեխնիկայի լվացում

համապատասխան

ավտոլվացման կետերում

հարակից

համայնքներ

- - Խուսափել

սարքավորումների

շահագործման

ընթացքում

նավթամթերքներով

ջրի և հողի

աղտոտումից

սպասարկող

անձնակազմ

4. Հողային

աշխատանքներ

- հողի վերին շերտի հեռացում

և ժամանակավոր կուտակում

տարածքի ռեկուլտիվացիայի

համար

սանիտարական

գոտու

տարածքում

աշխատանքների

հսկում

հողային

աշխատանքների

ընթացքում

սահմանափակել

բուսականության

կորուստը հողի

կուտակման

հետևաքով

ինժեներ-

հիդրոերկրաբան

Page 64: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԿՈ ԱԳՐՈ …mnp.am/uploads/1/1553853566ekoagro.pdf · 1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

64

Գործողություն Ի±նչ

(է հսկվում)

Որտե՞ղ է

(հսկվում)

Ինչպե՞ս է

(հսկվում)

Ե՞րբ

(սահմանել

հաճախակա-

նությունը / կամ

շարունակա-

նությունը)

Ինչու՞ է

(հսկվում)

Ո՞վ է

(պատաս-

խանատու

մոնիտորինգի

համար)

5. Աշխատողների

առողջություն և

անվտանգություն

- աշխատողների կողմից

համազգեստի կրումը

- սարքավորումների

շահագործման

օգտագործման կանոնների

խիստ պահպանում

շահագործման

տարածք

աշխատանքների

զննում

աշխատանքների

ողջ ընթացքում

Կրճատել աշխատա-

վորների կողմից

վնասվածքների

ստացման և

պատահարների

հավանականությունը

«ԷԿՈ ԱԳՐՈ»

ՍՊԸ

6. Սարքավորումներ

ի շահագործում և

պահպանում

- յուղերի հավաքման

միջոցների առկայություն

տարածքում թափված և

արտահոսած յուղերը

մաքրելու համար

- արտահոսած և պատահաբար

թափված յուղերի

ժամանակին մաքրում

շշալցման

գործարանի

տարածք

տարածքի

զննում

շահագործման

աշխատանքների

ողջ ընթացքում

- տարածք մտնող

անձնակազմի և այլ

մարդկանց

առողջության

համար վտանգների

կանխում

- սարքավորումների

շահագործման ու

պահպանության

հետևանքով

նավթամթերք-

ներով ջրի և հողի

աղտոտումից

խուսափում

- հրդեհի դեպքում

վնասի ժամանակին

տեղայնացում ու

նվազեցում

«ԷԿՈ ԱԳՐՈ»

ՍՊԸ