Սուրահ Անբիա» (մարգարեներhy.yerevan.icro.ir/uploads/021-anbia.pdf ·...
TRANSCRIPT
1
Սուրահ «Անբիա» (մարգարեներ)
Հանուն ողորմած և բարեգութ Աստծո
1. Մոտենում է այն ժամանակը, երբ բոլոր մարդիկ հաշիվ են տալու: Սակայն
նրանք այս մասին մոռանում են:
2. Նրանք յուրաքանչյուր նոր պատվիրան լսում են միայն դրանք ծաղրելու
համար:
3. Ամբարիշտները, որ տրվել են իրենց հաճույքներին, գաղտնի ասում են.
«Նա մի՞թե ձեզ նման մի մարդ չէ: Մի՞թե դուք պետք է լսեք մի կախարդի
խոսքերը և քիչ հետո հասկանաք, թե ով է նա»:
4. (Մարգարեն) ասաց. «Իմ Աստվածը գիտի բոլոր խոսքերը՝ երկինքներում և
երկրում: Նա ամեն բան գիտի և լսում է»:
5. (Անհավատներն) ասում են. «(Այն, ինչ Մոհամմադը ներկայացնում է,
հայտնություն չէ), այլ խառնաշփոթ երազներ են: Նա դրանք մոգոնել է: Նա
բանաստեղծ է: Թող մեզ մի հրաշք ցույց տա, ինչպես ցույց տվեցին մյուս
մարգարեները»:
6. Մեր բնաջնջած քաղաքներից ոչ մեկը մեզ չհավատաց: Սրանք էլ չեն
հավատալու:
7. Քեզանից առաջ Մենք միայն ներշնչված մարդիկ ուղարկեցինք: Եթե
չգիտեք, հարցրեք երկնային գրքերի գիտակներից:
8. Մենք նրանց չտվեցինք երևակայական մարմին, որ չի սնվում: Նրանք
հավիտենապես չմնացին երկրի վրա:
9. Մենք գործադրեցինք այն խոստումները, որ տվել էինք իրենց, նրանց
փրկեցինք մեր ընտրյալների հետ: Իսկ ծայրահեղներին կորստյան
մատնեցինք:
2
10. Մենք ձեզ ուղարկեցինք մի գիր, որ ձեզ համար պատվիրաններ է
պարունակում: Մի՞թե չեք խորհում:
11. Մենք քանի՜ ոճրագործ քաղաքներ կործանեցինք ու նրանց փոխարեն նոր
ժողովուրդներ հաստատեցինք:
12. Երբ հանցավորները տեսան մեր պատիժները՝ սկսեցին փախչել:
13. (Նրանց ասացինք). «Մի՛ փախչեք: Եկեք վայելեք ձեր հաճույքները:
Գնացեք ու բնակվեք ձեր տներում: Դուք հարցաքննվելու եք»:
14. Ու նրանք գոչեցին. «Վա՜յ մեզ, մենք ամբարիշտության մեջ ապրեցինք»:
15. Նրանք այս խոսքերն արտասանեցին, մինչև բոլորին հնձեցինք ու
լռեցրինք:
16. Մենք խաղի համար չէ, որ ստեղծեցինք երկինքներն ու երկիրը ու ամեն
ինչ, որ գոյություն ունի նրանց մեջ:
17. Եթե ցանկանայինք գտնել զբաղմունք, հարմար մի բան կգտնեինք:
18. Մենք ստի դեմ ենք հանում ճշմարտությունը, որ փարատելու է այդ ստերը:
Ահավասիկ, այն արդեն փարատում է: Վա՜յ ձեզ, որ նախատում եք
Աստծուն:
19. Երկինքներն ու երկիրն Աստծուն են պատկանում: Հրեշտակները երբեք
չեն գոռոզանում՝ հրաժարվելով խոնարհվել Նրա առջև, ու չեն
ձանձրանում Նրան պաշտելուց:
20. Նրա գովեստն են անում գիշեր ու ցերեկ և անդադար փառաբանում Նրա
մեծությունը:
21. Այն չաստվածները, որոնց անհավատները նախընտրեցին աշխարհի վրա,
մի՞թե կարող են հարություն տալ (մահացածներին):
3
22. Եթե տիեզերքի մեջ բազմաթիվ աստվածներ գոյություն ունենային,
անկասկած (երկիրն ու երկինքները) ապականված կլինեին: Փառք
Բարձրյալին, որ բազմել է տիեզերքի գահին, ու Իր փառքը վեր է նրանց
նախատինքներից:
23. Ոչ ոք Նրանից հաշիվ չի պահանջելու Իր գործած արարքների համար:
Սակայն Նա պահանջելու է իրենց (մարդկանց) գործերի հաշիվը:
24. Մի՞թե նրանք Աստծուց բացի պաշտում են այլ նախախնամության: Ասա՝
բերեք ապացույց: Սա նրանց խոսքն է, ովքեր Ինձ հետ են, և նրանց խոսքը,
ովքեր եղել են Ինձանից առաջ: Բայց նրանք մասամբ չգիտեն, թե ինչ է
ճշմարտությունը, և խուսափում են դրանից:
25. Բոլոր այն մարգարեները, որ քեզանից առաջ եկան, ունեցան այս
հայտնությունը. «Ես եմ միակ Աստվածը: Պաշտեք Ինձ»:
26. Ասացին. «Գթածը (Աստված) զավակ է ունեցել»: Հեռու Նրանից այս
նախատինքը: Նրանք (հրեշտակները) միայն Նրա արժանի ծառաներն են:
27. Նրանք երբեք չեն խոսում Աստծուց առաջ և կատարում են Նրա կամքը:
28. Աստված գիտի, թե ինչ կար նրանցից առաջ, և ինչ է լինելու հետո: Առանց
Իր թույլտվության չեն կարող բարեխոսել: Նրանք Աստծո առջև վախից
դողում են:
29. Եթե նրանցից մեկը համարձակվի ասել. «Ես (նույնպես) աստված եմ»,
նրան կնետենք դժոխք: Այս կերպ ենք վարձատրում ամբարիշտներին:
30. Անահավատները մի՞թե չգիտեն, որ երկինքներն ու երկիրը մի սեղմ
զանգված էին, և մենք բացեցինք դրանք ու անձրև իջեցրինք երկնքից և
յուրաքանչյուր կենդանի էակի ջրից ստեղծեցինք: Նրանք երբևէ չե՞ն
հավատալու:
31. Երկրում հաստատեցինք կանգուն լեռներ, որպեսզի (երկիրը) նրանց
(մարդկանց) չթափահարի: Եվ նրա վրա լայն ճանապարհներ
տեղադրեցինք, որպեսզի մարդիկ ելք գտնեն:
4
32. Մենք երկինքը բարձրացրինք՝ որպես ապահով տանիք: Մեր զորության
նշանները երբեք չեն հասկանալու:
33. Աստված է ստեղծել ցերեկն ու գիշերը: Նա է ստեղծել արևն ու լուսինը և
աստղերը, որոնք ընթանում են (որոշված) շրջանակով:
34. Քեզանից առաջ ոչ մի մահկանացու չի վայելել հավիտենական կյանքը
(աշխարհում): Եթե դու մեռնես, արդյո՞ք նրանք անմահանալու են:
35. Ամեն մարդ պետք է ճաշակի մահը: Մենք ձեզ փորձելու ենք
ձախորդություններով ու հաջողություններով, և դուք դեպի մեզ եք
վերադառնալու:
36. Երբ անհավատները տեսնեն քեզ՝ կսկսեն կատակել: (Նրանք կասեն). «Այս
մա՞րդն է, որ մեր աստվածների դեմ է խոսում»: Իսկ իրենք համարձակվում
են նախատել Բարձրյալին:
37. Մարդը բնականից շտապող է: Ես ձեզ ցույց կտամ Իմ (զորության)
նշանները, և դուք այլևս չեք պահանջի, որ (պատիժը) արագացնեմ:
38. Նրանք հարցրին. «Այս խոստումը ե՞րբ պիտի իրականանա: Մեզ չե՞ք
խաբելու»:
39. Եթե անհավատներն իմանային, թե ինչ չարչարանքներ են կրելու, երբ
կրակը չկարողանան հեռացնել իրենց դեմքից ու մեջքից, և չի լինելու որևէ
մեկը, ով իրենց պաշտպանի:
40. (Պատժի ժամը) հանկարծակիի է բերելու նրանց: Ապշահար են մնալու: Ոչ
կարող են դրանից խուսափել, ոչ էլ որևէ պայման ակնկալել:
41. Քեզանից առաջ մեր մարգարեները նույնպես ծաղրի արժանացան, բայց
ծաղրողները պատժվեցին:
42. Ասա նրանց. «Ո՞վ կարող է պաշտպանել ձեզ Ամենակարողից: Գիշեր լինի,
թե ցերեկ»: Սակայն նրանք հրաժարվում են իրենց Արարչին հիշելուց:
5
43. Նրանց կուռքերը կկարողանա՞ն իրենց զերծ պահել Մեր զայրույթից:
Իրենք անկարող են պաշտպանել իրենց: Որեմն ինչպե՞ս կկարողանան
օգնել ուրիշներին:
44. Նրանց վայելքները, իրենց հայրերի վայելածի նման, աշխարհիկ կյանքի
սահմաններից այն կողմ չեն անցնելու: Չե՞ն տեսնում, որ անհավատների
երկիր ենք գալիս ու ամեն կողմից սեղմում դրա սահմանները: Նրանք
կարո՞ղ են հաղթանակ անկալել:
45. Ասա նրանց. «Ձեզ քարոզում եմ այն, ինչ հայտնվել է ինձ»: Բայց խուլերը
չեն լսում իրենց տրված խորհուրդները:
46. Աստվածային զայրույթի առաջին շունչն իրենց հասնելուն պես, նրանք
գոչելու են. «Վա՜յ մեզ, մենք մոլորության մեջ էինք»:
47. Հարության օրը ճիշտ կշեռքով ենք կշռելու: Ոչ մեկի նկատմամբ
անիրավություն չի լինելու նույնիսկ մանանեխի հատիկի չափ: Մեր բոլոր
վճիռներն արդար են լինելու:
48. Մենք Մովսեսին ու Ահարոնին տվեցինք այս Գիրքը, որը բարին չարից
զանազանել է սովորեցնում: Այն լույսն ու առաջնորդն է բոլոր նրանց,
ովքեր բարեպաշտ են:
49. Նրանց, որ սրտի խորքում երկնչում են Աստծուց և սոսկում դատաստանից:
50. Իսկ այս օրհնված ազդարարությունների Գիրքն ուղարկեցինք երկնքից:
Արդյոք ժխտու՞մ եք դա:
51. Մենք Աբրահամին առաջնորդ հանդիսացանք, որովհետև գիտեինք նրա
արժանավոր լինելու մասին:
52. Նա հարցրեց իր հորը և ժողովրդին. «Որո՞նք են այն չաստվածները, որոնց
առջև այդպես եռանդուն խոնարհվում եք»։
53. Պատասխանեցին. «Մեր նախնիներին պաշտած աստվածներին ենք
պաշտում»:
6
54. (Աբրահամն) ասաց. «Նրանք մոլորության մեջ էին, և դուք էլ հետևում եք
նրանց:
55. Ճշմարտությո՞ւնն է, որ մեզ ասում ես, թե՞ ուզում ես օգտվել մեր
դյուրահավատությունից:
56. (Աբրահամն) ասաց. «Ձեր Աստվածը երկինքների ու երկրի վեհապետն է,
որ ստեղծեց նրանց: Ես վկայում եմ Նրա զորությունը»:
57. Հանուն Աստծո երդվում եմ, որ ձեր՝ կուռքերից հեռանալուն պես,
կհարձակվեմ նրանց վրա:
58. Ու նրանց կտոր-կտոր արեց, բացառությամբ ամենամեծ կուռքի, որպեսզի
ժողովուրդը պատահածի համար նրան դիմեր:
59. (Կռապաշտները) գոչեցին. «Նա, ով այսպես խոշտանգել է մեր
աստվածներին, անտարակույս ամբարիշտ է»:
60. Նրանք ասացին. «Լսեցինք, որ մի երիտասարդ (արհամարհանքով)
խոսում է նրանց մասին: Անունն Աբրահամ է»:
61. (Մյուսներն) ասացին. «Թող նրան բերեն ժողովրդի առջև, որպեսզի ամեն
մարդ վկայի նրա դեմ»:
62. Աբրահամ, դո՞ւ ես մեր աստվածների դեմ այդպես արել:
63. Նա պատասխանեց. «Նրանցից ամենամեծն է դա արել: Հարցաքննեք
նրանց, տեսնենք կկարողանա՞ն պատասխանել»:
64. Ու իրենք իրենց ասացին. «Մենք անօրինություն գործեցինք»:
65. Բայց քիչ հետո, երկրպագելով իրենց կուռքերին, ասացին. «Դու լավ գիտես,
որ նրանք երբեք չեն խոսում»:
66. Ուրեմն ինչո՞ւ եք պաշտում այնպիսի կեղծ աստվածների, որոնք անկարող
են ու ոչ բարիք և ոչ էլ չարիք կարող են պատճառել ձեզ:
7
67. Վայ ձեզ և ձեր պաշտամունքի առարկաներին: Մի՞թե չեք բացելու ձեր
աչքերը:
68. (Կռապաշտները) գոչեցին. «Այրեք նրան և պաշտպանեք մեր կուռքերին,
եթե ուզում եք մի բան անել»:
69. Մենք կրակին հրամայեցինք, որ սառն ու անվնաս իջնի Աբրահամի վրա:
70. Կռապաշտներն հետո թակարդներ էլ լարեցին, սակայն չհաջողեցին:
71. Մենք ազատեցինք Աբրահամին ու Ղովտին, նրանց տվեցինք մի երկիր,
որի բոլոր բնակիչներին օրհնեցինք:
72. Աբրահամի ցանկություններն իրականացրինք` Իսահակին ու Հակոբին
ծնունդ տալով, և նրանց կարգեցինք արդարների շարքին:
73. Նրանց մեզ փոխանորդ կարգեցինք, որպեսզի ժողովուրդներին
առաջնորդեն, և պատվիրեցինք բարի գործ կատարել, աղոթել և զաքաթ
տալ: Նրանք միայն մեզ էին պաշտում:
74. Ղովտին շնորհեցինք իմաստություն և գիտություն: Նրան փրկեցինք
գարշելի քաղաքից, ուր մարդիկ անպարկեշտ ծայրահեղությունների մեջ
էին ընկել:
75. Նրան ողողեցինք մեծ շնորհներով, որովհետև նա արդար էր:
76. Երբ Նոյը դիմեց մեզ, լսեցինք նրա խնդրանքը ու նրան իր ընտանիքի հետ
ազատեցինք մեծ աղետից:
77. Նրան զերծ պահեցինք մի ժողովրդի դավադրություններից, որն ուրանում
էր մեր կրոնի ճշմարտությունը: Այդ անհավատներին խեղդեցինք ջրերում:
78. Հիշիր նաև Դավթին ու Սողոմոնին, ովքեր հոտին պատճառված վնասը
հաշվեցին դաշտի մեջ: Մենք ներկա էինք նրանց վճռի արձակման
ժամանակ:
8
79. Մենք Սողոմոնին խելք տվեցինք այդպես դատելու համար և երկուսին էլ
իմաստություն ու գիտություն շնորհեցինք: Մենք լեռներին ու թռչուններին
հարկադրեցինք, որ իրենց ձայնը միացնեն Դավթի ձայնին՝
Հավիտենականին գովելու համար:
80. Նրան (Դավթին) սովորեցրինք զրահներ պատրաստելու արվեստը,
որպեսզի պատերազմների ժամանակ կարողանաք պաշտպանվել:
Շնորհակալ եղեք դրա համար:
81. Սողոմոնը երկնքից ստացավ հովերին հրամայելու իշխանությունը: Նա
նրանց, ըստ իր կամքի, փչում էր օրհնված երկրի վրա: Մեր գիտությունն
անսահման է:
82. Սատանաները նրա համար ջրասուզվում էին: Նա նրանցից օգտվում էր
նաև այլ գործերի համար: Մենք հսկում էինք նրանց:
83. Հիշիր, որ Հոբը աղոթեց առ Աստված. «Տե՛ր, դժբախտությունը ծանրացավ
վրաս, բայց Քո գթությունն անսահման է»:
84. Մենք ընդունեցինք նրա աղաչանքը և ազատեցինք իրեն ճնշող
դժբախտությունից ու վերադարձրինք իր ընտանիքի մոտ: Մեր
գթասրտության շնորհիվ ավելացրինք նրա հարստությունը: Սա
նախազգուշացում է բոլոր նրանց, ովքեր պաշտում են Աստծուն:
85. Հիշի՛ր Իսմայիլին, Ենովքին և Զոլքեֆլին: Նրանք բոլորը համբերությամբ
դիմացան բոլոր դժբախտություններին:
86. Մենք մեր շնորհները վայելել տվեցինք նրանց, որովհետև նրանք առաքինի
էին:
87. Հիշիր Հովնանին, որ բարկացավ ու բարկացած գնաց ու կարծեց, թե զերծ է
մեր իշխանությունից: Բայց շատ չանցած՝ մթության մեջ գոչեց. «Տե՛ր,
Քեզանից բացի այլ Աստված չկա: Փառավորված է անունը Քո: Ես
ամբարիշտ եղա»:
88. Մենք լսեցինք նրան ու ազատեցինք իր անցյալից: Այսպես ենք փրկում
հավատացյալներին:
9
89. Հիշիր Զաքարիայի առաքինությունները, որ այս աղոթքն ուղղեց առ
Աստված. Տե՛ր, ինձ միայնակ մի թող: Դու լավագույնն ես
ժառանգորդներից:
90. Նրա աղաչանքն ընդունեցինք, նրան տվեցինք Հովհաննեսին: Նրա կնոջը
բեղմնավոր դարձրինք, որովհետև նրանք փորձում էին իրար գերազանցել
բարի գործերում, սիրով ու երկյուղով աղոթում էին ու մեզ հնազանդվում
անկեղծորեն:
91. (Հիշիր) այն մաքրամաքուր կնոջը, որին ներշնչեցինք և նրան ու իր որդուն
(Հիսուսին) որպես հրաշք նրկայացրինք աշխարհի բնակիչներին:
92. Սա է ձեր ժողովուրդը, որպես եզակի ժողովուրդ, և Ես եմ ձեր արարիչը:
Ուրեմն ինձ պաշտեք:
93. (Սակայն անտեղյակ հետևորդներից ոմանք) երկպառակություն
սերմանեցին: Բայց բոլորը դեպի Մեզ են վերադառնալու:
94. Առաքինի հավատացյալի եռանդն առանց վարձատրության չի մնալու:
Մենք գրի ենք առնելու նրա բարեգործությունները:
95. Անեծքը ծանրանալու է այն քաղաքների վրա, որոնց մենք բնաջնջեցինք:
Նրանց բնակիչներն այլևս չեն վերադառնա:
96. Մինչև Գոգի ու Մագոգի առջև ճանապարհ բացվի, նրանք արագ քայլերով
կիջնեն լեռներից:
97. Երբ գա անխուսափելի ժամը՝ անհավատներն ահաբեկված գոչելու են.
«Վա՜յ մեզ, մենք մոռացել էինք այս ահավոր վայրկյանը և
ամբարիշտության մեջ էինք ընկել»:
98. Դուք և ձեր պաշտած կուռքերը գեհենի մեջ եք իջնելու, բայց նրանք
հավիտենական այնտեղ են մնալու:
99. Եթե ձեր պաշտած կուռքերն աստվածներ լինեին, գեհենի մեջ չէին
գահավիժի, և նրանք հավիտենապես մնալու են այնտեղ:
10
100. Աստվածամերժները խոր հառաչանքներ են արձակելու, բայց այնտեղ ոչ
խոսք, (որ հույս է ներշնչում), չի լսվելու:
101. Բայց նրանք, որոնց նախապես խոստացել էինք գերագույն
վարձատրությունը, դրանից (ահավոր բնակավայրից) հեռու են մնալու:
102. Նրանք երբեք չեն լսելու դժոխքի կրակի ձայնը: Այլ իրենց ցանկություններն
իրականացած են տեսնելու:
103. Երկյուղից ազատված՝ նրանք ընդունելու են հրեշտակներին, որոնք
ասելու են. «Ահա այն երջանիկ օրը, որ ձեզ խոստացվել էր»:
104. Այն օրը, որ մենք երկինքը ծալելու ենք ինչպես մատյան, (ապա), ինչպես
առաջին անգամ սկսեցինք արարչագործությունը, վերադարձնելու ենք դա:
Այս խոստումն անպատճառ կկատարվի:
105. Մենք Սաղմոսագրքում Հնգամատյանից հետո գրեցինք, որ աշխարհը մեր
առաքինի ծառաների ժառանգությունն է լինելու:
106. Այս Գրքում բավականաչափ պատվերներ կան նրանց համար, ովքեր
երկնչում են Աստծուց:
107. Մենք քեզ ուղարկեցինք առ այն, որպեսզի բոլոր մարդկանց ավետես
աստվածային գթությունը:
108. Ասա՛ նրանց. «Ինձ հայտնվել է, որ ձեր Աստվածը միակ Աստվածն է:
Արդյոք հնազանդվու՞մ եք»:
109. Եթե համառեն ու մնան անհավատ, ասա՛. «Ես ձեզ (բոլորիդ)
հավասարապես զգուշացրի, (որ աղետների կենթարկվեք): Ես չգիտեմ՝ այդ
խոստումը մոտի՞կ է, թե՞ հեռու:
110. Բայց Աստված գիտի, թե ինչն եք անում հայտնի կերպով և ինչն եք թաքուն
պահում:
11
111. Ես չգիտեմ, թերևս պայմանաժամ է դա՝ ձեզ փորձելու և մի առ ժամանակ
վայելելու համար:
112. Ասաց. «Տե՛ր, ճշմարտությունը Քոնն է: Դատիր մեզ: Մեր Աստվածը գթած
է: Մենք Նրա օգնությանն ենք ապավինում ձեր ստերից պաշտպանվելու
համար»: