ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

55
1 ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՏԵՎԻՑ Հարկային տեսչությունում ահազանգ ստացվեց:Պետը իր մոտ կանչեց տեսչության բաժնի վարիչին ու դիմեց խստաձայն. -Թողնում ես բոլոր գործերդ և այսօր իսկ գնում ստուգելու փաստերը:Երևում է շատ լուրջ գործ է:Այս եռամսյակում դեռ ոչ մեկին չենք պատժել:Ում մոտ խախտում ենք նկատել` վերցրել ու բաց ենք թողել: Հիմա մեզ վերադասը չի ների:Կատարած ստուգման արդյունքների մասին վաղը կզեկուցես : Հիմնարկում տեսուչն հանդիպեց տնօրեն Սմբատիչին:Իսկ Սմբատիչն էլ այնքան միամիտ չէր` խեղճ ու կրակ ինչպես ինքն էր իրեն ներկայացնում:Ուտելու,կաշառելու մի յուրահատուկ մեթոդիկա էր մշակել:Եվ տեսավ,որ տեսուչն շատ է վրդովված ու նորընտիր, նորանոր խախտումներ է հայտնաբերում մեղադրանք ներկայացնելու համար` Սմբատիչը մեջտեղ բերեց մի տեսաերիզ: -Ի”նչ է սա,-հարցրեց տեսուչը,-միգուցե կոմպրոմատ ունես ու շանտաժի ես դիմում:Զգուշացնում եմ,ոչինչ չի օգնի:Այլևս անիմաստ է քեզ հետ խոսելը:Ստորագրի ակտը: - Սպասիր,ի”նչ ես վրա տալիս,-ասաց Սմբատիչը,-դու միայն տեսաերիզի հետ ծանոթացիր: -Լավ,միացրու,տեսնեմ թե ինչ է: Տեսաերիզում քեֆ ու խնջույք էր ինչ որ լճի 3

Upload: -

Post on 08-Apr-2016

228 views

Category:

Documents


9 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

1

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՏԵՎԻՑ Հարկային տեսչությունում ահազանգ ստացվեց:Պետը իր մոտ կանչեց տեսչության բաժնի վարիչին ու դիմեց խստաձայն. -Թողնում ես բոլոր գործերդ և այսօր իսկ գնում ստուգելու փաստերը:Երևում է շատ լուրջ գործ է:Այս եռամսյակում դեռ ոչ մեկին չենք պատժել:Ում մոտ խախտում ենք նկատել` վերցրել ու բաց ենք թողել: Հիմա մեզ վերադասը չի ների:Կատարած ստուգման արդյունքների մասին վաղը կզեկուցես : Հիմնարկում տեսուչն հանդիպեց տնօրեն Սմբատիչին:Իսկ Սմբատիչն էլ այնքան միամիտ չէր` խեղճ ու կրակ ինչպես ինքն էր իրեն ներկայացնում:Ուտելու,կաշառելու մի յուրահատուկ մեթոդիկա էր մշակել:Եվ տեսավ,որ տեսուչն շատ է վրդովված ու նորընտիր, նորանոր խախտումներ է հայտնաբերում մեղադրանք ներկայացնելու համար` Սմբատիչը մեջտեղ բերեց մի տեսաերիզ: -Ի”նչ է սա,-հարցրեց տեսուչը,-միգուցե կոմպրոմատ ունես ու շանտաժի ես դիմում:Զգուշացնում եմ,ոչինչ չի օգնի:Այլևս անիմաստ է քեզ հետ խոսելը:Ստորագրի ակտը: - Սպասիր,ի”նչ ես վրա տալիս,-ասաց Սմբատիչը,-դու միայն տեսաերիզի հետ ծանոթացիր: -Լավ,միացրու,տեսնեմ թե ինչ է: Տեսաերիզում քեֆ ու խնջույք էր ինչ որ լճի

3

Page 2: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

2

Արմենակ Ավետիսյան ափին:Անչափահաս մերկ աղջիկներ էին և ինչ որ հասուն տղամարդիկ բիկինիներով:Հարբած պարում էին,երգում:Տեսուչը մի պահ իր աչքերին չհավատաց,որովհետև այն սիրողական էր,բայց բարձրորակ:Կադրում էին մարզպետը,քաղաքապետը,տեսչության պետը,դատախազը,մյուսներին չճանաչեց:Տեսուչը մտածելու ժամանակ չուներ,աչքերին չհավատաց,վերցրեց այն ու վերադարձավ հիմնարկ:Ակտը չստորագրած,,տեսաերիզն էլ հետը հանձնեց պետին: -Սմբատիչը այնքան էլ բարի պտուղ չէ,նա բոլորի դեմ է դավեր հյուսում,-հայտնեց տեսուչը: -Ճիշտ որոշում ես կայացրել,դու միշտ էլ իմ աջ ձեռքն ես եղել,այս մասին ոչ մեկին ոչ մի խոսք:Փրկեցիր մեզ,բայց վերադասին ինչ պատասխան ենք տալու,-ասաց պետը: -Իսկ ուրիշ ահազանգ չունենք,-հարցրեց տեսուչը: -Կա մի այդպիսին` Ա. Գյուղն է,աշխատավարձի հարց է,բայց վախենում եմ,-նշեց պետը: -Ինչի”ց,-ասաց տեսուչը: -Չգիտեմ,ուղղակի գնա,միգուցե այս անգամ հաջողվի:,-շեշտեց պետը: Ա . գյուղ գնաց տեսուչը:Բերքահավաքի շրջան էր,դաշտում բերքն առատ էր,իսկ հավաքող չկար: Ու զարմացավ տեսուչը:Գյուղացին,այն մարդն է,որ մեկ մետր հողակտորի համար մտահոգվում է,ուր մնաց բերքը չհավաքի:Ողջ տարին մարդիկ քափ-քրտինք 4

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ մտած ամռան տապին,ձմռան ցրտին,քամուն,անձրևի տակ ու պատկերացնում եք առանց վարձատրության…Գյուղապետը դեռ անցյալ տարվա աշխատավարձի պարտքը չէր մարել: Եվ տեսնելով,որ ողջ բերքը կփչանա,հուզիչ կոչով հանդես եկավ գյուղամիջում: -Բերքը հավաքելու ժամանակն է,իսկ դուք ձեր չստացած մի քանի դրամի պատճառով նստել եք տներդ ու դաշտ չեք գնում:Բա ձեր արդար քրտինքի վաստակը ո”վ է վայելելու:Մենք նախկին գյուղապետի հարցով կզբաղվենք:Եկեք ուղղակի չզլանանք,չհապաղենք ու դաշտ գնանք:Իսկ պարտքի դիմաց կվերցնենք ձեր աշխատավարձի չափով բնամթերք: Հավատաց հողի մշակը նոր գյուղապետին ու դուրս եկավ աշխատանքի` միասնական,համախմբված,առանց վախի և ոչ թաքուն:Ու սկսվեց ալան-թալանը:Մեկը ձեռքի դույլերով,մյուսն հեծանվով,մեկ ուրիշը մեքենայով:Հավաքածը տարան շուկա,վերածեցին դրամի ու գոհ, որ մի մասը պարտքի վերցրեցին: Եվ այդ մասին տեսուչը պետին զեկուցել չէր կարող:Քանի որ գյուղապետի կոչին դեռ մթերման բազա ոչ մի կիլոգրամ չէր փոխանցվել,այլ պահեստավորվել էր գյուղապետի սառնարանում,մառանում,նկուղում: Տեսուչը իրոք տրտնջալու,զայրանալու պատճառ ուներ և սկսեց մեղադրել գյուղապետին: - Դուք հասկանում եք,թե ձեզ մոտ ինչ է

կատարվում:Ինչով եք զբաղված եղել:

5

Page 3: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

3

Արմենակ Ավետիսյան

- Իհարկե,-ասաց գյուղապետը,-գյուղացին էլ մարդ է,նա էլ է ապրել ուզում,հաց ուտել:Կրծողները մի կողմից,գնաճը մյուս`,բա վարկերի տոկոսադրույքները:

- Այս երկու մեքենաները ձեզ կուղեկցեն տուն,նրանք բեռնված են գյուղմթերքներով:Մեկը ձեզ,մյուսը` պետիդ,գյուղացու հալալ ձեռքով մշակածն է,մի մտահոգվեք միրգ է,կաշառք չէ:

- Ներիր ինձ բարեկամ,-ասաց տեսուչը:-Ես ձեզ ոչ տեսել եմ,ոչ զրուցել:Ոչ էլ գյուղդ գիտեմ քարտեզի վրա:Արդարությունը փնտրելն իմ գործը չէ,շտապ թոշակի անցնելուս ժամանակը…

<<ՀՈԲԵԼՅԱՐԸ >> Մեծ շարժում էր սկսվել հիմնարկում:Շուտով լրանալու էր Սմբատիչի աշխատանքային գործունեության հիսուն տարին:Ոտք էր դրել հիմնարկ հենց ստեղծման օրը:Ամեն մի բաժին այդ առթիվ իր առաջարկն ուներ:Լինելով ուշիմ ու խելացի,բազմաթիվ տնօրենների հետ էր կարողացել աշխատել,տարել նրանց նազ ու տուզը:Եվ այդ առթիվ որոշվեց նիստ հրավիրել:Առաջին խոսքը ինչպես միշտ նախագահինն էր: -Սմբատիչը մեր հիմնարկում է սկզբնավորման օրվանից:Բազում խրախուսական պատվոգրեր ու շքանշաններ ունի:Մեզանից յուրաքանչյուրը կերազեր այն իր կրծքին կրել:Բայց ինչպես 6

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ պատահեց մի անգամ ինձ դիմեց խնդրանքով . <<Պարտքերի մեջ թաղված եմ,գումարի խիստ կարիք ունեմ,տվեք մի քիչ որ ծախսեմ>>:Ինձ մնում էր մակագրել տեղակալիս . << Եղեք զգոն և ուշադիր,շատ շտապ պետք է օգնել Սմբատիչին …>>: Եվ կարգ կար այդ հիմնարկում,որ գրությունը ստորագրեր նաև տեղակալի տեղակալը:Եվ նա էլ վերադասի նման չէր մտածում:Եվ միայն օրոր անց հիշեց այդ դիմումի մասին ու գրեց մակագրությունը .<<Եղեք բարի ու մարդկային,արագ օգնել Սմբատիչին…>>: Անցնում է մեկ ամիս,երկու:Խեղճ Սմբատիչը այդ ընթացքում ավելի է խորանում պարտքերի մեջ և իր անզորությունից չգիտեր ինչպես վարվել:Նրա աչքի առաջ էր դիմումը սրանից նրան անցել և շտապ լուծման որոշում կայացվել:Նա մեկ անգամ ևս կարմրատակելով նորից վերևից ներքև կաբինետներով անցավ,իսկ գումարը իրեն շտապ էր պետք:Պարզվեց երկու ամսից ավել դիմումը հաշվապահի թղթապանակում էր. -Սմբատիչ,սիրելիս,հարգում ենք քո տարիների վաստակը,-ասաց հաշվապահը,-առձեռն կարգ է վերադասից,ոչ մի լումա էլ քեզ չեմ կարող հանձնել,իսկ փոխանցումով խնդրեմ:Խնդրածիդ չափը կարող եմ նույնիսկ հարյուրապատկել….Որքան է քեզ անհրաժեշտ,միայն դիմիր նախագահին:

7

Page 4: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

4

Արմենակ Ավետիսյան

Հաշվապահի խոսքը հասավ նախագահին:Բոլորին իր մոտ կանչեց: -Սիրելիներս ամոթ չէ,որ երկու ամիս Սմբատիչի հարցին լուծում չենք տալիս:Նա կես դար մեր հիմնարկում է,ամենքիցս խելացի ու գիտակ: Եվ այս օրը համարենք տոնական:Դահլիճը կզարդարենք գիտության ամենավերջին նորություններով,լուսային էֆեկտներով,գույնզգույն շղթաներով:Սեղաները թող լինեն զանազան ուտեստներով,խմիչքներով:Հոբելյարի համար էլ չմոռանաք նվերներ գնել /փոխանցումով/,ուղևորություն ծովափ:Երաժիշտների հարցը ես կկարգավորեմ:Երգերը պետք է բնութագրեն Սմբատիչին,նրա անցած ուղին:Չմոռանաք լրագրողներին,համ մեզ համար լավ կլինի ու քաղաքն էլ կտեղեկանա,-եզրափակեց նախագահը:,- պատասխանատվությունը Արամիչի վրա: Նշված օրը,նշված ժամին դահլիճում ասեղ գցելու տեղ չկար:Ոչ մեկը մյուսին չէր ճանաչում:Սկսվեց խնջույքը:Ամեն ինչ ըստ պատշաճի էր:Պլանավորված բաժակաճառերը մեր մյուսից լավ բնութագրիչ /իհարկե ուղղված նախագահին /:Ու բոլոր էլ խոսքները մեկ արած գովում էին նախագահին` կարծես նրա հոբելյարն էր: << Դու մեր արդար,դու մեր ազնիվ,ով կարող է քեզ պես դատել ու սիրել…>>: 8

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Իսկ կենացների շարքը դեռ ձգվում էր ու մեկը մյուսին հերթ չէին տալիս ելույթ ունենալու համար: -Իսկ այդ թերությունը ո”ւր է,-ասաց տեղակալը քմծիծաղով և նայեց նախագահի կողմը,իբրև զգուշացնելու որ <<հոբելյարին>.` Սմբատիչին դահլիճում չի տեսնում,որ նա իրենց կողքին չէ : -Սմբատիչը միշտ էլ մեզ հետ չի լինում,խայթիչ է,մեզ հետ ընկերություն չի անում,-լսվեց մի ձայն: -Հարբելը նրա հոբին է,խմել մի տեղ ընկել մնացել է,-ավելացրեց մյուսը,-գոնե գար,որպես նվեր երեսը կոնյակով թրջեինք,ողջույն տայինք: Ու սկսեցին փնտրել Սմբատիչին:Դահլիճում չկար:Դռան հսկիչը խոստովանեց իր մեղքը:Նա հյուրերին չտարբերելով ուսով հրել էր հոբելյարին և նա վայր էր ընկել աստիճաններից և ուսոսկրը ջարդել… Եվ Սմբատիչն այլևս հիմնարկ չվերադարձավ և ոչ էլ նրա խնդրած գումարը իրեն հասավ,ոչ էլ նվերները /փոխանցումով/: Իսկ հիմնարկում շատ արագ էլ մոռացան նրա գոյության մասին,որովհետև վերևից արդեն հրահանգ չունեին…

ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ

Արմենը իր ողջ գիտակցական կյանքի ընթացքում փորձում էր կատակներ գրի առնել:Գրում էր իր համար,հետո ստացվեց,որ գոհացան նաև մյուսները:Նա զգում էր,որ կարող է գրել,բայց հմտություն չուներ,

9

Page 5: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

5

Արմենակ Ավետիսյան միտքը բացատրելու ձևը չգիտեր:Գրելուց կամ մենախոսություն էր ստացվում կամ հարցազրույց:Իսկ չափածո ընդհանրապես չեր փորձում,որովհետև հանգն ու վանկը,հնչյունը խառնում էր իրար և շիլաշփոթ էր ստացվում:Ոճը շատ ցամաք էր ,նման տան պահարանում մեկ ամիս մնացած հացի փշրանքին : Զարդարված չէր խոսքը գեղեցիկ համեմատություններով, նկարագրություններով, զորեղ բառեր չէր կարողանում գտնել ու իր սեղանին տարբեր կուտակված գրքերից,բառարաններից օգտվում: Կարդալ չէր սիրում ու բացի դա էլ անհրաժեշտ գրքերը չուներ:Միգո”ւցե ճանաչում ձեռք կբերեր,բայց դա էլ հարցի լուծում չէր,որովհետև տպագրիչները նրան չգիտեին ու անչափ մեծ փողեր էին պահանջում:Եվ դա էր պատճառը,ոչ այնքան վատ գրելն էր` այլ մայրաքաղաքից հեռու գտնվելը,կապի միջոցներից չօգտվելու հնարավորությունները:Նա նվիրել էր իրեն իր այգուն: Նրա լավագույն արժանիքներից մեկը այն էր,որ գյուղում բոլորի հետ տուր ու առնելիք չուներ:Միշտ իր գործին:Այդպես էլ ապրում էր ու ոչ ոք նրան չէր հիշում,որ մի քանի գրքերի տեր է ,որ անլուծելի հարցեր ունի չլուծվող: Նա մրցանակի երբեք չէր ձգտել,ու հոբելյան` չնայած մեկ-երկու հանդեսում հիշել էին նրա ծննդյան օրը: Ոչ հանգիստ ուներ,ոչ քուն ու դադար:Եվ մի օր էլ չգիտես ինչու կարծես միանգամից վերափոխեին և սկսեց անիծեր իր դաժան բախտը: 10

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Ու կյանքում երազ չէր տեսնում,մի սպիտակամորուս ծերունի երազում այցի եկավ Արմենին թափանցիկ սրվակով` խելք էր վաճառում: - Արմեն,խելք եմ վաճառում,շատերն են գնել

ինձնից,ինքդ էլ չես կամենում ունենալ: - Շատ հարգելիս,խելք ունեմ,դու ինձ բախտ տուր թե

կարող ես,թեկուզ վաճառիր:Կգնեմ սիրով և առանց զեղջի,-ասաց Արմենը:

- Խեղճ տղա դարձել ես լոպազ,չորուկ ու կուզիկ,գլխիդ մազ չի մնացել և դեռ հայելում քեզ չես տեսել` քեզ երևի չճանաչես:Ճերմակ մազերով առատ ես և որ խելք ունես:

Հողագործի պարկն է ամեն օր շալակիդ,ուսիդ գործիք,այն գցում դույլն ես վերցնում:Ստացած բերքիդ կեսն էլ տուն չես տանում:Քեզ խաբում են,թալանում,քեզ միայն պարտքերդ են մնում: - Հիմար ծերուկ,շուտ հեռացիր,քեզ այլևս չեմ ուզում

տեսնել,գործիդ գնա: - Բախտից ես խոսում,վկան այն բանի,որ խելք

չունես,-ասաց ծերունին: Մի պահ սթափվեց Արմենը:Այ թե երազ էր:Ու չգիտեր լաց լիներ թե ուրախանար,որովհետև գիտեր,որ իր օրերը հաշված են:Բայց թե բախտն ինչի” համար է,ուզեց ծերուկից ինքն էլ չհասկացավ: Ու դաժան մահը շուտով տարավ նրան:

11

Page 6: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

6

Արմենակ Ավետիսյան Եվ գյուղապետը իր գրած ձոնում խիստ պահանջեց,որ մայրաքաղաք տանեն ու թաղեն մեծերի կողքին` պանթեոնում: Դա երևի Արմենի ցանկությունն էր,որ Արմենի գրչի շհնորհիվ իրենց համայքը մեծարվի և օգնություն ստանան համայքի բնակիչները: Արմենը քանի որ գյուղի վերջին մոհիկանն էր ու դեռ իր ծունչը փչելու պահին իր գրքերից մեկի էջի վրա խզբզել էր . <<Ինձ կթաղեք այգումս` կեռասենուս ծառի տակ,հետս թուղթ գրիչ կդնեք,ու իմ գրքերից,որ նամակ գրեմ ձեզ:Խնդրանքս թող կատարվի,չէ որ ձեր համայքի բոհիկանն եմ` գրիչ բռնող…>>:

ՓԱՓՈՒԿ ՍՐՏԻ ԲՈՂՈՔԸ Տիկին Վարդիշաղը շատ փափուկ սիրտ ունի:Օրն ի բուն իր գործին էր:Բակն էր մաքրում օրը տասը անգամ:Չնայած նրա բակը ոչ մեկը չէր մտնում ընդհանրապես,բայց դա կապ չուներ,որովհետև նա միշտ մաքուր էր պահում:Սիրում էր իր գործն ինքն անել:Իր օրվա հացը իր արդար քրտինքով վաստակել:Չէր սիրում սրա-նրանից խնդրել,կոտրատվել:Փեշերը կեխտոտ կանանցից միշտ խորշում էր` ավելնորդ հուզմունք չապրելու համար: Մեկ ուրիշի այգուց փախցնում կամ իր պնդերեսությամբ տանում,մեկ ուրիշն էլ գործատեղից թռցնում:Իսկ նա ոչինչ չուներ փախցնելու:Եվ չէր երազում,որովհետև իրենից բացի ավելնորդ ուտող բերան չուներ:Գիտեր,որ վաղ թե ուշ կմոտենա 12

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ պահը,կհայտնի վերջին խոսքը,չնայած ասելու էլ ոչինչ չկար,ուղղակի տրտնջալ չէր սիրում: Նրա ստացածը շատ քիչ էր և այն էլ երբեմնի անհիմն ուշացնում էին,չէր նեղվում,որովհետև չարություն չկար մեջը,հավատք ուներ: Իր տան հարևանությամբ մի փոքրիկ կրպակ ուներ հարևանը:Այնտեղից էր օգտվում,երբ լուցկու,օճառի կարիք էր ունենում:Ու միշտ ժամանակին մուծվում,պարտք մնալը իրենը չէր:Հարևանը գոհ էր,որ բարեխիղճ գնորդ ունի: Եվ ամեն ինչ սկսվեց նրանից, որ համակարգիչ կոչվածը նպաստառուների ցուցակից պատահականորեն նրա անունը դուրս էր թողել:Ամոթից խեղճ Վարդիշաղը իր տեղը չէր գտնում:Ստիպված մեկնեց մարզկենտրոն:Կանգնեց հերթի:Իսկ հերթը շատ-շատ էր:Նրանց ցավերն ավելի խորն են ու ոչ մեկը ուշադրության չէր արժանացրել:Վարդիշաղը ողջ օրը ոտքի վրա էր,երբ արդեն հերթը իրեն պիտի հասներ,գանգատ լսող վարչարարը շտապ վեր կացավ աթոռից և զայրացած դիմեց նրան. - Իսկ դուք,տիկին Վարդիշաղ,ձեր խնդրանքով

կարող եք վաղը գալ:Հոգնած եմ շատ,դուք էլ գոնե իմ դրության մեջ մտեք,թողեք գոնե մի բաժակ թեյ խմեմ:

- Որդիս պահանջ չունեմ,-ասաց Վարդիշաղը,-ուղղակի ցուցակից դուրս եմ մնացել,պարտք ունեմ:Ամոթից մարդկանց երեսին չեմ կարող նայել:

13

Page 7: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

7

Արմենակ Ավետիսյան

- Իսկ դու հույսդ քեզ վրա դիր: Չէ որ տնամերձ հողաբաժին ունես,քո անվան դիմաց գրված,-ասաց վարչարարը:

- - Գիշեր ու զօր արթուն եմ,հողիս հետ,հոգնած

մարմինս հանգստություն չունի:Ցորենի արտիս վրա կարկուտ թափվեց:Դա էլ քիչ էր, բերքը հավաքելիս քամի բարձրացավ ու մնացածն էլ հողին հավասարեցրեց,նույնիսկ ուտելու համար չմնաց:

- Իզուր լաց մի եղիր,կարկուտ է ելի,վերևից է թափվում,վերևին էլ բողոքիր:Իմը ցուցակ է,մեկ ամիս հետո անձամբ կհետևեմ համակարգչին,որ ձեր անունը բաց չթողնի:

- Ու փափուկ սրտի տեր Վարդիշաղը հեռացավ վարչարարի մոտից արցունքն աչքերին,չիմանալով էլ,որ հավաստիք չկա,որ մյուս ցուցակից էլ դուրս չի մնա,իսկ ի”նչ երեսով պիտի ապրանք խնդրի հարևանուհուց շատ դժվար է

պատկերացնելը…

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՊԵՏԸ Բարեգործական հիմնադրամի պետը` Արշակիչը,բոլորից անխտիր կաշառք էր ուզում:Եվ ամեն անգամ վերցնելիս խղճալից կերպարանք էր ընդունում,շրթունքները կախ գցում,վարպետությամբ թաշկինակը մոտեցնում էր աչքերի արցունքները սրբելու: 14

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Վերցնելուց հաճոյախոսում էր,ժպտում,վարկենական կերպարանափոխվում: -Վերադասին չեմ մոռանում,նա էլ իր բաժինն ունի,-շեշտում էր նա: Արշակիչի այդ քայլը հավատ չէր ներշնչում:Սկզբունքի հարց կար: Իսկ նա վերջապես սկզբունքային պետ էր:Եվ մի օր էլ նկատեց,որ իր լացը տձև կերպարանք ընդունելը այլևս չի ճգնում,որովհետև կաշառք տվողները նրան չէին վստահում,տվողների քանակը պակասում էր,իսկ դա վերադասին չէր հետաքրքրում, քանի որ նրա ընտանիքի բյուջեն ճեղքվածք ուներ,իսկ լցնելը` անհրաժեշտություն:Եվ բացի դա էլ,նա էլ գլխավորին էր հասցնում,նորից իր պահանջներով: Այդ պատճառով էլ չդիմանալով ու զայրացած, գոռուն-գոչյունով քիչ էր մնում վերադասը մահվան շեմին հասցներ Արշակիչին: - Դու կարող ես հիշել անցյալդ, ո”վ էիր, ի”նչ դարձար

իմ հովանու ներքո:Շատ չար ու նենգ գործ ես բռնել:Բա մեր պայմանը և բացի դա էլ պատիժ կա,օրենք:Մի մոռացիր,որ կաշառք ուտելով էս նման դիրքի հասել:Չես մտածում,ի”նչ ես դարձել:Տունդ ինչպես տոնածառ զարդարել ես,ընտանիքդ 100 տարով ապահովագրել անաշխատ նյութական բարիքներով:Գիտես չգիտենք,ամեն ինչ էլ հասկանում եմ:

Ինչպես երևում է Արշակիչը վերադասին այլևս պետք չէր:Դա էր պատճառը,որ Արշակիչն իր դիմումի

15

Page 8: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

8

Արմենակ Ավետիսյան համաձայն անցավ պատվավոր հանգստի: Նրա նմաններին դատ ու դատաստան չկա: Վերադասը նորին ընտրեց:Եվ նորեկն էլ սկսեց ավելի լավ աշխատել:Եվ բոլորն էլ,այդ թվում վերադասը գոհ էին նրա աշխատանքից: Արշակիչին այնքան էլ չէր հուզում նոր աշխատանք գտնելը,մտածում էր հանգստի մասին:Բայց չէր խանգարում ավելնորդ գումար ունենալը և այդ գայթակղության գերին լինելը,որ ստիպեց նրան գործ փնտրել:Իսկ գործ գտնելն այնքան էլ հեշտ չէր:Նա իր ողջ կյանքի ընթացքում իրեն ձեռք մեկնածին նույնիսկ 100 դրամ տված ճկար, կարծես նրան տրված էր ի վերուստ միայն վերցնելու շհնորհքը:Ուր մնաց աթոռի տիրանալու համար կաշառք տար: Ու այս պատմությունը երևի այդպես էլ ավարտվեր,բայց արշակիչը հետ կանգնեց աշխատանք փնտրելու մտքից: Եվ որոշեց մոտակա գյուղ գնալ:Իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում պատկերացում չուներ գյուղի մասին: Գյուղի մշակը միշտ էլ հյուրասեր է:Սեղան գցվեց Արշակիչի պատվին,ո”վ ինչով կարողացավ: Տնից – տուն էր տեղափոխվում,հյուսիրվում,լիաթոք ժպտում . - Շհնորհակալ եմ,ամեն ինչ հոյակապ էր,թող մեկն

հազար դառնա,արժանի եք,-սիրում եմ կրկնել իր վերադարձին Արշակիչը:

Բայց արի ու տես,բոլորից թաքուն,չդիմանալով ու բակերից մեկի հավաբնից բռնեց մի աքլոր,հետո մեկ ուրիշը:Մտածում էր,հասնի քաղաք անպայման 16

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ տնական աքլորով հարիսա եփել կտա,ինչպես մայրն էր եփում,կվայելի… Տանտերերից մեկը նկատել էր:Ու զարմանք կտրեցին մարդիկ,քիչ մնաց բրածեծ անեին,իզուր էին պատվո հյուր տեղ դրել,հյուասիրել: -Մենք քեզ վա”տ ընդունեցինք,ինչով կարողացանք` հյուրասիրեցինք:Բա ամո”թ չունես,որ աքաղաղները թաքուն ավտոյիդ թափքում տեղավորեցիր,-ասացին գյուղի ծերունիները:-Երևում է ամոթ – աբուռ հասկացությունը քեզ համար չէ: - Սիրելիներս,ներեցեք ինձ:Որիդ տուն մտա,պատից կախված ժամացույցներ:Մտածեցի, որ ժամանակներն են,որ մարդիկ աքաղաղի ծուղրուղույով արթնանան:Միևնույն է վաղ գարնանից մինչև խոր աշուն դուք չգիտեք թե ինչ է ցերեկ,ինչ գիշերը:Բանում եք ու բանում: Իսկ աքաղաղը ամեն առավոտ ձեր հանգիստ քունը խանգարում է,ուզեցա,որ այլևս չխանգարեն,ուզեցա փրկել ձեզ,-ասաց Արշակիչը: -Մեզ փրկելն այն կլինի,որ շուտ հեռանաս և ընդմիշտ մոռանաս մեր գյուղի ճամփան,-ասացին ծերերը,-երևում է հարամ մալի կարոտ ես,վերցնելու սովոր ես եղել:Կաշառք ուտելը ներծծվել է մեջդ ու դուրս չի գա մինչ մահդ: - Չէ,ինչ եք անվերջ խոսքներդ կրկնում:Անհաշտ աքլորներ էին երևում,ցանկացա նրանց ձայնից զատել ձեզ բոլորիդ,-ասաց Արշակիչը: -Այլևս չես համոզի,նորից կրկնում ես քեզ,հեռացի,մենք քո բացատրության կարիքը չունենք:Երևում է օրներս վատ սկսվեց….

17

Page 9: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

9

Արմենակ Ավետիսյան

ԻՄԱՍՏՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ Աշոտը մեղմ ու հնազանդ բնավորության տեր մի անձ էր:Նա միշտ որևէ քայլ անելուց առաջ տասը գցում` մեկը բռնում էր,երբեմն էլ վրիպում ու դա նրա դժբախտությունն էր: Նրան շատ շտապ աշխատանք գտնել էր անհրաժեշտ:Հայրը,որ միշտ նրա գործերը լավ վերջաբանի հասցնողն էր,հեռացել էր կյանքից ու տան հոգսերը թողել որդու ուսերին: Աշոտը սկսեց գործ փնտրել,սրա-նրա դուռն ընկավ:Անվերջ փակ դռներ թակելն այնքան էլ դյուրին չէր:Միշտ դուրս գալուց առաջ լսում էր: -Եկեք վաղը` ժամը տասին:Հարցում կանեմ վերադասին:Կարծում եմ պատասխանը դրական կլինի,երբեք մի մտահոգվեք: Աշոտը գլխի էլ չէր ընկնում իր անելիքը,նույն պատասխանը լսելուց,երևում էր,որ նա իր հոր շուստրիությունը չուներ: Կարծես պատգամ լիներ և մխրճվել էր ուղեղի մեջ և դուրս չէր գալիս:Իր կյանքում առաջին անգամ մի իմաստուն միտք ճառագեց:Նվեր վերցրեց շատ թանկարժեք,ճոխ ձևով փաթեթավորել տվեց,գնաց կանգնեց գործատուի մոտ:Գործատուն դեռ հեռվից նկատեց փաթեթը,գլխի ընկավ,որ այն իր համար է,դիմեց Աշոտին խնդալով. -Իրականում մեղքս եկավ,շատ լավ տղա ես երևում,բավական է գնաս ու գաս:Էլ ի”նչ վերադաս,հենց հիմա տալիս եմ գործի ընդունվելու հրամանդ,բայց… 18

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ -Էլ ինչ բայց ,- շշնջաց Աշոտը: - Երկու փորձության էլ կենթարկվես և լիովին կապահովես տեղդ ցմահ մեր կողքին: Օրեր անց գործատուն որոշեց նրան փորձելու համար շուկա ուղարկել ընկույզ գնելու:Եվ անհասկանալի է,թե ինչո”ւ նորից Աշոտի հաշվին: -Կարևորը,որ միջուկը ճերմակ լինի,-ասաց նա Աշոտը շուկայում ջարդեց,ստուգեց,որքան կարող էր,որքան ընկույզ կար:Վաճառողները չէին տրտնջում,որովհետև Աշոտը գինը երբեք չէր հարցնում,հենց սկզբից դրամն էր մեկնում ու նոր սկսում իր առևտուրը:Գիտեր,որ ընկույզի միջուկը շատ նման է մարդու ուղեղին /նմանեցումը Աշոտինն էր /: Ընկույզ վաճառողներից մեկի սիրտը այլևս չդիմացավ ու վիրավորված դիմեց. -Այ տղա,չհասկացա,կարևորը գումարը չէ որ տվել ես ու ջոկում,ջարդում ես:Միգուցե ուղեղ չունեն:Տեսնես քո ուղեղի զարգացվածությունը ստուգել ու նոր են քեզ ընդունել աշխատանքի: -Հարցումդ պահիր քեզ,պաշտոնս առնելիս գլխի շուկայի բժշկից հավաստիագիր ունեմ:Տեսան,որ ամեն ինչս տեղն է և իմաստուն որոշում կայացրին:Իսկ դուք հարցնում եք ինչո”ւ չկա: Աշոտի երրորդ փորձությունը ճոխ խնջույք կազմակերպելն էր:Գործատուն միայն այդ ձևով փորձեց ճիշտ եզրահանգման գալ,հետագայում պարզերես լինելու համար: Գործատուն հյուր էր կանչել իր վերադասին այգի: Կերան, խմեցին, խնջույքը ճոխ էր ու

19

Page 10: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

10

Արմենակ Ավետիսյան

փառավոր:Վերադասը գոհ էր զարմանահրաշ ուտեստներից ու խմիչքներից և արդյուքում գործատուն նոր պաշտոն ստացավ: Իսկ վերադասն այդպես էլ չիմացավ,որ քեֆը կայացավ Աշոտի խնամած այգում և բոլոր ծախսերն էլ Աշոտն էր քաշել,իսկ գործատուն ունեցավ գովք ու պաշտոն: Կարևորը փորձությունները չէին,որ Աշոտը մի նոր բան ևս սովորեց:Այն ճանապարհը,որ ինքն էր ընտրել,ունի ոլորապտույտներ,վերելքներ ու վայրէջքներ:Միայն դիամանալ և ուժեղ լինելն է կարևոր…

ԴՈՒ

Դու,ով մարդ,որքան էլ փորձես փոխվել ու կերպարանափոխվել,միևնույնն է, ոչինչ չի ստացվի:Կարևորը,որ դու նույն հին էշն էս,միայն փալանդ է փոխված:Մի մտածիր,աշխարհի վերջը չի,դեռ որքա”ն կուտակես:Որքան էլ շտապես ու բռնես արդարության ուղին,միևնույն է,քեզ մոտ ոչինչ չի ստացվի,որովհետև չգիտես,որն է կյանքի իմաստը,լավ ապրելու գաղտնիքը,թացը չորից չես տարբերում: Մարդիկ լցվել են փողոցները,գոռում եմ ,պահանջում:Ամեն ինչ վերից վար փոխել եմ կամենում,իսկ դու ով մարդ,թաքնվել ես քո առանձնատան նկուղում ու հետևում ես իրադարձությունների զարգացմանը,բա դու մարդ ես,վախենում ես կորցնել տարիների կուտակածդ: 20

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Առանց դրա էլ կորցնելու ես տարիներ հետո: Դու ով մարդ արարած,շուտ էս մոռանում անցյալդ:Հենց թեկուզ գողությունդ,որ բռնվեցիր:Եվ ի”նչ ասացիր. -Ես միայն չքավորներից եմ գողանում,որովհետև հարուստներից գողանալ չեմ կարող,նրանք ինձ կենդանի վիճակում հողին կհանձնեն,որովհետև նրանք հզոր են: Այո,իհարկե հարուստներից կվախենաս,հոմ աղքատներից չէիր վախենա: Դու ընդունում ես,գոնե,որ անուս ես ու փորձում ես տղայիդ ապագան քո իսկ ձևով դասավորել,երբևէ հարցրել ես նրան այդ մասին,օ ո’չ:Բայց չես զարմանում,որ նա ոչ մի ձգտում էլ չունի:Նա էլ քո պտուղն է,որտեղի”ց գիտելիք ունենա,պիտի մարդ դառնա: Դու ով մարդ,հին աղվեսի պես ճարը գտար ու տեղավորեցիր որդուդ մայր բուհում,որպեսզի քո ասելով հացի տեր դառնա:Եվ այնտեղ որքան էլ փորձում էին սովորեցնել նրան,ոչինչ չէր ստացվում,իսկ դու և կինդ էիք նրան փորձում բուհի սեղանին կապել,կուրսից-կուրս տեղափոխել:Դու քեզ երջանիկ էիր համարում և զուր չէր նշում. -Որդիս արժանի է գերագույնի նստավայրում աշխատելու:Նա երբեք չի սիրում նստել իր աթոռին:Թեկուզ որևէ մեկը զանգահարի,նա ոտքի կանգնած է պատասխանում հեռախոսազանգերին:Որովհետև նա ոչ նստել կարող է,ոչ էլ գլուխ խոնարհել:

21

Page 11: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

11

Արմենակ Ավետիսյան Իսկ դու ով մարդ,հպարտանում ես նրա նման որդի ունենալու համար,իսկը քո կտորն է:Դու էլ դեռ երիտասարդ տարիքում այդպիսին էիր:Միգուցե սպասում էիք,որ հասունանաք,օ~ ո’չ սխալվում էիք: Դու մոռացել ես,թե ինչպես էիր հոխորտում ձեր տան ծառայի վրա:Ինչի” համար…Միայն այն բանի,որ ոտքը ոլորել,սայթաքելով բաժակն էր ջարդել: Եվ դու և հայրդ սկսեցիք նրան անխնա ծեծել:Չմտածելով,որ նա էլ ձեզ նման մարդ արարած է` ոչ անուս,որ կարիքից դրդված է քո տունը եկել և մաքրում է քո ոտնահետքերը` քեզ պարզերես անելու համար: Ի”նչ խղճի տեր ես,որ մեկ ամիս չվճարեցիր նրա աշխատավարձը այդ բաժակի համար:Եվ զուր,քո կեղծ երեսպաշտությունը:Այդ խեղճ կինը այլևս ցդիմացավ,որովհետև հոգնել էր և ընդամենը լսելի շշնջաց. -Մի ծեծիր ինձ,շատ էլ չունևոր եմ,գիտեմ,որ հսկա ուժի ու կահ կարասու տեր ես,բայց դա կապ չունի:Ինքս կորցնելու ոչինչ ճունեմ:Դու իմ ձեռքով ես մահանալու… Իսկ դու ով մարդ-արարած,այդ խեղճ կնոջը դուրս շպրտեցիր,որովհետև նրան և նրա նմաններին տանել չես կարողանում,մեջդ ուժ չես գտնում սխալդ ընդունելու համար: Անսպասելիորեն ինքդ էլ հավիտենական քնով քնելու ես ու ի”նչ ես տանելու հետդ:Ահավասիկ ոչինչ,որովհետև տանելու ոչինչ չկա,անուն թողնելուց բացի և ոչ մեկին էլ այնտեղ ոչինչ պետք չէ… Տանդ նկուղում պահ տված ով մարդ,սթափվիր: 22

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Դու,որ կյանքում միշտ ամեն լուսաբացի հետ երազել ես շատ փող ունենալու մասին,կուտակել ես,նորից ու նորից ցանկանում ես եղածդ հազարապատկել,բա ամո”թ չէ:Եվ պատահական էր հանդիպումդ քեզ նման մտածող ընկերոջդ հետ:Հիշում ես հարցրեցիր նրան միանգամից հարստության մասին:Եվ նա լոտոյով շահեցի կամ զոքանչս կտակեց ասելու փոխարեն հուշեց քեզ. -Ոչ մի գաղտնիք էլ չկա:Կռիվ գնացի` թալանեցի,բանկ մտա` գողացա,խանութից` թռցրեցի,պարտքով վերցրեցի` չվերադարձրի:Փորձված մեթոդ է,դու էլ փորձիր: Եվ դու ով մեծահարուստ,որ ընկերոջդ նման ես մտածում և առաջնորդվում,տեղ չունենք մեր կողքին,այս հողի վրա նման կերպ մտածելով չարիք եք,ձեր տեղն ուրիշ մոլորակում է և դա է պատճառը,որ ձեր հանդիպակած մարդկանց չեք էլ նկատում: Այնպես որ մարդ արարած,որքան էլ հզոր լինես,ինձ համար ոչ մի նշանակություն չունի:Որովհետև շատ լավ հասկանում եմ,որ այսօրվա հոսանքի մի մասնիկն ես և ինքս հոսանքին դեմ գնալ չեմ պատրաստվում:Մի շաղկով գարուն չի գալիս:Մենակ անզոր եմ մենամարտել քեզ պես մտածողների դեմ:Որովհետև խիղճ ասածը բանը չունեք,դուք եք ու ձեր փորը,իսկ այն լցնել ու լցնել է պետք:Իսկ դուք լցնում եք ու լցնում,չկշտա”ցաք,մինչև ե”րբ… Իսկ կարեկից լինել թույլերին,անզորությունից տառապողներին դուք պարտավոր եք,թողեք գոնե իրենց ազատությունը վայելեն…

23

Page 12: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

12

Արմենակ Ավետիսյան

ՄԻՋՆՈՐԴԸ Ամեն անգամ,երբ մեր հերոսը աշխատանքի էր մեկնում,նրա գործերը այնքան էլ հանգիստ չէին անցնում:Նրա մոտ միշտ ավելնորդ շտապողականություն կար` գործի տեղը լքելու,րոպե առաջ տուն հասնելու համար:Պատճառը նրանումն էր,որ նրա ստացածը այնքան քիչ էր,որ ոչ իրեն էր բավարարում,ոչ ընտանիքին:Հրաշալի այգի ուներ և դրանով էր ընտանիքի բյուջեի ճեղքվածքը փակում ու գոնե կարճ ժամանակ իրեն գերագույն կարծում,որ հոգսերը թեթևացնում: Նա երբեք ջուր չէր ծեծում,ծնոտը սրա-նրա մոտ թույլացնում,ժամավճարությամբ զբաղվում:Նրա կինը <<կաբինետային գիտնական>> էր նրան համարում,որովհետև ողջ օրը գրքերի հետ էր:Նրանն իր կեռասենն էր,մշակությունը,խոշոր մարդկանց փորձից ելելով էր իր աշխատանքը կազմակերպում,բերքն էլ առատ էր ստացվում,եկամուտն էլ հետը> Ճշմարտությունը միակն էր,երբ վաճառքը իրականացնում էր,նրան միայն տակի փշրանքներն էր մնում:Եվ իրար հերթ չտալով տանում էին առք ու վաճառքով զբաղվողները:Նրանց շահույթն ավելին էր լինում,քան մեր հերոսինը:Պարզից էլ պարզ է,որ նա շուկա հասկացությունը տանել չէր կարողանում:Որովհետև նա շուկայում կարող էր ողջ ապրանքը անվճար բաժանել ու գրպանները դատարկ տուն վերադառնալ:Պարզապես ծախսել շատ էր սիրում,շատ հյուրասեր էր: 24

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Մի անգամ նույնիսկ ողջ ապրանքի հասույթը նվիրեց հայտնի գրողի աշխատությունների վեց հատորյակը գնելուն:Դա,իհարկե ինչպես միշտ ճիշտ ընդունվեց իր կնոջ,երեխաների կողմից,որովհետև նրանք գրքի արժեքը չգիտեին: Մեր հերոսը միշտ վախի մեջ էր ու միշտ հիասթափված մարդկանցից:Նրանը իր ծառերն էին,նրանց մշակությունը,գրքերը:Եվ դա ոչ մեկին հաճելի չէր: Զգաց մի օր,կյանքում առաջին անգամ,որ իրենց հիմնարկի տնօրենը հետապնդում և փորձում է նեղացնել իրեն` իսկ տանը կինն ու տղան էին:Երևի ուզածները մեր հերոսին ժամանակից շուտ մահվան դուռն հասցնելն էր: Եվ մի օր էլ մեր հերոսը չդիմացավ ու դիմեց տնօրենին: -Աղաչում եմ,ասա ինձ վերջապես,թե” ինչի համար ես ինձ նեղացնում: -Մի վախեցիր քեզ դուրս չեմ շպրտում,չէ որ միակն ես հիմնարկում,որ գրավորներս ինքն է շարադրում,որոշումներս կայացնում,պարզապես ալիքի տակ ընկար,ներող եղիր:Քեզ շատ եմ հարգում:Կուզենայի,որ մեծահարուստ ազգականիդ փոխանցեիր,թող ինձ կրիշա կանգնի,պարտքի տակ մնացող չեմ,մոտակա օրերս ստուգողներ են գալու:Գումարս էլ հավաքած համարյա վերջանալու վրա է,գումար էլ չունեմ,եկան տակից ինչպե”ս եմ դուրս գալու: -Դրանից էլ հեշտ բան,-ասաց մեր հերոսը,-կմիջամտեմ:

25

Page 13: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

13

Արմենակ Ավետիսյան <<Փառք քեզ Տեր Աստված,որ սրա ուզածը միայն այսքանն էր,իսկ ինքս մտածում էի թե ազատվել է կամենում>>: Այդ խոսակցությունից հետո տնօրենն այլևս չմտահոգվեց,որովհետև նա շատ վարժ տիրապետում էր ծնկի գալու արվեստին,որքան էլ անելանելի դրության մեջ լիներ,մի ելք գտնում էր: Մեր հերոսին նրանց միջև կայացած շիտակ խոսակցությունը:Եվ այս անգամ իրարից բաժանվեցին առանց փոխադարձ վիրավորանքների: Իսկ տնօրենը հասավ իր նպատակին:Դե նա ինչ,քիչ է որ գյուղացիների կյանք ուտում էր,մեր հերոսի միջամտությամբ էլ տեղափոխվեց մարզպետ,որ մարզր բնակչության կյանքն ուտի: Տեսնում եք,թե որքան մեծ ուժ է իրենից ներկայացնում մեր հերոսը:Նա կարողանում է տարաբնույթ մարդկանց իրենց ուզած գործին տեղավորել,բայց իր մասին չի մտածում:Նա շարունակում է մնալ կորած-մոլորածի մեկը,որովհետև նրան պաշտոնը չի ձգում:Կյանքի աստիճանահարթակով հրելով բարձրանալը նրանը չէր,ու դա է պատճառը որ ոչ մեկի հացին յուղ չէր քսում:Այսօր շատ քիչ են նմանները և նրանց <<Կարմիր գրքում>> գրանցելու խնդիր կա,արժանի են…

ԾԻԾԱՂԵՆՔ, ՈՐ ԱՌՈՂՋ ԼԻՆԵՆՔ

Քայլում ես փողոցներում,մտնում ցանկացած հիմնարկ,շփվում մարդկանց հետ ու բոլորը բազմազբաղ են:Նրանք կարիքի բեռի տակ ավելի

26

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ մտահոգ են,իրենց ցավի,ապրումի հետ և ծիծաղելու ժամանակ չունեն: Իսկ ծիծաղը պետք է հաց ու ջրի պես:Քանի որ այն առողջություն է,վկան Ստենֆորդի համալսարանի գիտնականների հետազոտությունները:Դրան ավելացրաց մեր հայրենի երգիծաբաններ Հակոբ Պարոնյանի,Երվանդ Օտյանի ստեղծագործությունները քիչ բուժիչ հատկություն չունեն:Կարդում ես ու հիանում ու որքան էլ հոգսերիդ ծանր բեռը ուսերիդ է,դու քեզ լիարժեք մարդ ես զգում,որ ունեցել ես այդպիսի մեծություններ:Եվ նրանց ծիծաղի ներգործությունը նույնն է, ինչպիսին ֆիզիկական վարժությունները: Ծիծաղում ես ու ձգվում են ձեռքիդ մկանները,անցնում է գլխացավդ,էլ ի”նչ անալգին,ինչ ցիտրամոն:Խելացի մարդը միշտ էլ կօգտվի ծիծաղի համաշխարհային շտեմարանից և այն ձեզ միայն բարիք կարող է բերել: Արյանդ ճնշումը նվազում է, սրտիդ խփոցների հաճախությունը կնորմավորվի և դա էլ քիչ է, սթրես չես ապրի: Իսկ դու դեռ շարունակում ես ռեխդ թթվեցնել,սև կապել,պետք չէ, սխալ ես: Երեխա չեն,իսկը կրակ ու պատիժ,միայն չարախոսել գիտեն,պատիվդ շոշափել:Իսկ դու լռել չես կարողանում և սկսում ես նյարդայնանալ:Քեզ հաշիվ տուր,սրտիդ խորքում քեզ մեղադրում ես թե վերջդ է: Կանգ առ ու մի բարկացիր,այլ ժպտա,այն քո կյանքը պահպանելու,երկարացնելու ձև է,դու պարզապես չես փորձում ծիծաղել,որովհետև նրա արժեքը չգիտես;

27

Page 14: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

14

Արմենակ Ավետիսյան Հարևանդ մեծահարուստ է,տարին մեկ անգամ է քեզ հյուընկալում,բազում անշարժ ու շարժական գույք ունի,կառույցների տեր ու մի ժպիտ չկա երեսին,երևի թե մելանխոլիկ է,թե”… -Դուք երբևէ ծիծաղաց կաք,-հարցրեցի նրան: -Ո’չ,ծիծաղելու ժամանակ չունեմ,մեջը շահ չկա,-լսեցի պատասխանը: Խեղճ իմ մեծահարուստ բարեկամ:Երբ ծիծաղես քեզ մոտ կբարձրանա ադրենալինի պարունակությունը,իսկ ուղեղդ կստանա էնդոֆիններ,որոնք բարելավում են ինքնազգացողությունդ,իսկ դու ծիծաղի ժամանակ չունես,որովհետև քեզ համար միայն շահույթն է կարևոր: -Հարևան ջան,-ասում ես նրան,-եթե քեզ նման բիզնես չունենք ,չենք ապրում:Կարևորը քեզնից ավելի հարուստ եմ:Ապրում եմ իմ ծիծաղելի փոքրիք պատումներով,դիպվածներով և ինձ ամենահարուստն եմ կարծում և լիովին առողջ զգում: Երևի քչերը գիտեն <<ծիծաղի կենտրոնի>>գոյության մասին,որ այն մեր գլխուխեղի աջ կենտրոնում,որ ոմանց մոտ այն ախտահարված է ու դու բացարձակապես չես ընդունում ծիծաղի իմաստը: Ինքս ապրել եմ ուզում և կմնամ բոլորի հիշողության մեջ իմ անհամ կատակով:Կմնամ ու կծիծաղեմ օրը տասնապատիկ անգամ այն մարդուկների վրա,ովքեր իրենց պատիվը ծախում են,պխտոր ջրում ձուկ բռնում:Ու ցավ չեմ ապրում,որ հոգսերս չեն թեթևանում,որ ոչինչ չունեմ ինձնից հետո թողնելու: Ցավ կա մեջս, որ դարձել եմ ուրիշի պնակները լիզող: 28

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Ում հայտնի չէ,որ մռայլ,դժնի,հազվադեպ ծիծաղող մարդիկ հաճախ են հիվանդանում,շուտ էլ ծերանում:Իսկ ինքս ժամանակից շուտ ծերանալ չեմ պատրաստվում: Գիտեմ,որդրական ույսերը, ծիծաղաբանությունները, նպաստում են բազում հիվանդությունների բուժմանը: Ուստի որպես ծիծաղներ կարկատան անող,կոչ եմ անում . <<Ծիծաղեք,որ առողջ լինեք >>: Իսկ քաղաքական կարկառուն գործիչների կոչերին չհավատաք,նրանք հակացուցված են բոլորիս համար… ԱՊՏԱԿԻ ՈՒԺԸ Արամը, Աշոտը, և Արմենը մանկության ընկերներ են:Ծնվել ու մեծացել են նույն գյուղում,սովորել նույն դպրոցում:Նրանցից միայն Արմենն էր հինգեր ստանում,իսկ մյուս երկուսին ` <<2>>-ից ցածր գնահատելու իրավունք չունեին:Նրանք սովորելու,անգիր անելու ձգտում չունեին և քանի որ դիպլոմը նրան հայրիկներին էր անհրաժեշտ, ուստի կրթությունը բուհում շարունակեցին:Այստեղ էլ եթե Արմենը նորից Արմենը իր երեսի քրտինքով էր գնահատական վաստակում,նրանք` փողի ուժով:Նույն երես առածներն էին և ամեն ինչին մատերի արանքով էին նայում ու դա էլ քիչ էր,կարողանում էին իրենց պնդերեսությամբ առաջ մղվել,աթոռից-աթոռ վազել:Նրանք սոված երբեք չէին քնում,միայն Արմենի համար էին կարծես դժվարությունները ստեղծված: Մի գեղեցիկ օր էլ Արամը մարզպետի աթոռին

29

Page 15: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

15

Արմենակ Ավետիսյան տիրացավ ու մարզի դատախազ էլ նշանակեց Աշոտին:Արմենը չհրաժարվեց իր սկզբունքներից` մնաց դպրոցում որպես մանկավարժ` նա աթոռամոլությամբ չէր տառապում… Այս երեք ընկերները այնքան էլ համերաշխ չէին իրար հետ, բայց տարին մեկ անգամ հանդիպում էին,երբ կարոտում էին իրար:Հանդիպում էին,հիշում անցածը ուղին,թող կորզելու ձգտումը,վատնումը,երբեմն սիրում էին քննադատել,ու երբ գինովնում էին,կարող էին նույնիսկ իրար չներել… Հաճախակի էլ նրանց տաք-տաք զրույցները փոխվում վեճի:Հետո էլ քթները կախում էին ու ամիսներով իրար չէին ուզում տեսնել և միայն և միայն Արմենի միջամտությունից հետո էին հաշտվում: Նրանք այս անգամ էլ ընտրեցին Խոսրովի արգելանոցը:Քանի որ Արամը գերագույնի աթոռի տիրակալն էր,նա էլ կազմակերպեց որսը իր ճաշակով: Որսի ելան:Գտան ողջ արգելանոցում մի վայրի խոզ` խփեցին,գտան մի քարայծ` խփեցին,մի կաքավ` խփեցին:Ու քանի որ այնքան էլ սոված չէին ուտելու տեղ չէր մնացել,որոշեցին որսը իրար մեջ բաժանել: Աշոտն ասաց. -Արամ ջան,քանի որ դու մարզպետ ես,ի վերուստ բաժանված համարենք:Վարազը քեզ,քարայծը ինձ,կաքավն` Արմենին: Արամը կատաղեց,հունից դուրս եկավ: -Չես ամաչում,էդ ի”նչ բաժանում արեցիր,ամոթ չունես:Ես քչով բավարվող եմ:Վերևներին բաժին հանել 30

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ կա,իջնել ու բարձրանալ կա:Քեզ ինչի” համար եմ ասում որ… Ընկերներ ենք,միշտ թիկունքիդ կանգնած եմ եղել,աթոռդ նվեր եմ տվել,մի եվրո անգամ ինձ կաշառած կաս:Հիշում ես,թե քանի” անմեղ մարդու ես ճաղերի ետևում նստացրել,եթե այդ ամենի մասին հանրությունը իմանա,ի”նչ պատասխան ես տալու օրենքի առաջ: Արամը քիչ մնաց ատրճանակով սպաներ Աշոտին,բայց Արմենը շուտ գլխի ընկավ և վրա հասնելով ձեռից խլեց այն:Եվ Աշոտի ծնոտին իջած բռունցքի ուժեղ հարվածը պատճառ դարձավ Աշոտի քթից արյան հոսքին: Աշոտը իրեն վատ զգաց,փրփրեց,լեզուն քիչ մնաց կուլ տար,արյունը հազիվ կանգնեցրին:Արմենին դժվարությամբ հաջողվեց հաշտեցնել նրանց:Աշոտը զսպեց իրեն,նստեց կոճղի վրա ու սկսեց մանկան նման լաց լինել: Արամն այս անգամ դիմեց Արմենին,թե բաժանի որսը մեր միջև: -Պարոն Արամ,Աստված արդեն բաժանել է,վարազը քեզ` ճաշի համար,քարայծը քեզ` նախաճաշի համար,կաքավն էլ քեզ` ընթրիքի համար: Արամի համար շատ անսպասելի էր Արմենի որոշումը և ասաց. -Արմեն,դու էն գլխից էլ հաշվենկատ ես եղել,ոնց կարողացար,ո”վ քեզ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել: -Ինձ կյանքն է սովորեցրել,փորձառությունս,ապտակի

31

Page 16: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

16

Արմենակ Ավետիսյան ուժը,որ հասցեցիր Արամին,նրա լացը դեռ երկար կմնա ականջներումս: Այստեղ ավարտվեց երեք ընկերների մեր փոքրիկ պատմություններից մեկը <<լավ>> տղաների մասին,ասելիք չկա այլևս:Պարզապես ժամանակն է,որ առարկաները կարողանանաք իրենց անուններով կոչել: Ագահությունը ի վերուստ Արամին,Աշոտի նմաններին շատ տիպիկ է ու բնորոշ,նրանց պարզապես կանգնեցնել է պետք…

ԵՐԿԱՐ ԿՅԱՆՔ Կար,չկար մի բիրտ ու անբարտավան կրթօջախի տնօրեն կար:Նա միայն իր բարի անվան,գործերն առաջ տանելու,ուրիշների աչքին թոզ փչելով ոչնչի առջև չէր կանգնում:Իր վարած նիստերին բոլորին տեղին-անտեղի վիրավորում էր,որովհետև ասելիք չուներ,մի-մի առիթ գտնում էր: 10 րոպեանոց նիստերը ձգվում էին մեկ դասաժամ:Դասերի րոպեները սկսում էին կրճատվել և ոչ մի պատիժ: Երևի մանկավարժներից շատերի սրտովն էլ էր,որ ամեն օր նույն ճղճիմ երկարաշունչ բառերը լսել,ոչինչ չասող,հազար անգամ կրկնված մտքեր:Դրա հետ միասին երկիմաստ քամահրանքով արված ծափահարություններ: Ոչ մի մանկավարժ նրան տանել չէր կարողանում,բայց զսպում էին իրենց ու ներքուստ ծիծաղում… Եվ այդ քաղաքում էլ խիստ չար ու անազնիվ մարդու համբավ էր ձեռք բերել:Նույն դպրոցում աշխատում էր 32

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ չափազանց համեստ,խելացի մի այրի կին,տիկին Փեփրոնեն Տնօրենը հաճախ էր նեղացնում Փեփրոնեին,որովհետև նրա թիկունքին կանգնած մեկը չկար:նա իհարկե մի աղջիկ ուներ,որն էլ վազուց երկրից դուրս էր ապրում:Փեփրոնեն մենակ էր իր հոգսերի հետ:Թոշակի տարիքի էլ չէր,կես դրույքով էր,գոյության միջոցը ապահովելու հույսով: Բախտի անիվը շուռ էր եկել նրա համար:նա միշտ աղոթում էր,որ իրենց տնօրենը երկար կյանք ունենա:Եվ քանի որ նրանց կրթօջախն էլ բամբասանքի բուն էր,իրենց ազգի մտավորական համարող մանկավարժները գնացին և հայտնեցին տնօրենին,թե քեզ Փեփրոնեն չար ու անհոգի է անվանում և դա դեռ քիչ է.ամեն օր դասի գալուց առաջ եկեղեցում աղոթում է քեզ համար,մոմ վառում: Տնօրենը իր մոտ հրավիրեց Փեփրոնեին: -Քեզ համար բարիք չեմ արել:Դասաժամերդ պակասեցրել եմ,աշխատավարձից փայաբաժին ունեցել,հիմնարկի ողջ դրամն եմ փոշիացնում,ով տիկին Փեփրոնե,դու ինձ համար ինչո”ւ ես աղոթում: -Դու քո հոր զավակն ես,նա էլ քեզ պես էր աշխատում` միայն իր համար,գուշակեցի և նա մահացավ:Դու նստեցիր նրա տեղը` ավելի խիստ,ավելի չար:Այժմ սկսել եմ կանխազգալ,որ դու շուտով կլքես կոլեկտիվդ,աթոռդ և միայն թող քեզնից հետո եկողը կուզենայի որ քեզնից ավելի չարը չլինի:Վախենում եմ,որ տղադ զբաղեցնի այն…

33

Page 17: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

17

Արմենակ Ավետիսյան -Ինքս չեմ պատրաստվում հեռանալ,ցանկություն նույնիսկ չունեմ: -Իսկ քեզ ո”վ է հարցնելու որ:Խաղաթղթերը,գործելակերպդ,մտածելակերպդ ուրիշ բան է խոսում:Բանդ բուրդ է,սթափվիր քանի ուշ չէ,արագացրու… -Բախտդ բերել է,որ ուսուցչուհիս ես եղել,այլապես փողոց կշպրտեի գուշակություններիդ համար: -Երևի մեր զրույցի բուն իմաստը չհասկացար պարոն տնօրեն:Դե ինչպես հուշում է առածը . <,Գայլի գլխին ավետարան կարդացին…>>:Ոչինչ համով պատառ ես հարկայինի համար,շուտով նրանց բերանը կընկնես… Ու չանցավ երկու օր,գերագույնի հրամանով հարկայինը մտավ կրթօջախ:Տնօրենի տարիներ ի վեր կուտակածը պետականացվեց:Ինքն էլ հայտնվեց դատարկ տաշտակի շուրջը,կոլեկտիվն էլ ըմբոստացավ և չընդունեց նրան: Կարծես Փեփրոեի գուշակությունը իրակացավ:Տղամարդ տնօրենին փոխարինեց կին տնօրենը:Նա էր բռի մեջ հավաքեց կոլեկտիվին,առանց մարդկանց վրա մատ թափ տալու,բռուցքներին ազատություն: Պարզապես տիկին Փեփրոնեն այլևս որոշել է նոր տնօրենի համար չաղոթել,որովհետև մեկ ամիս հետո կենսաթոշակի է անցնելու,գուշակությունը այնքան էլ սրտին մոտ չէր… 34

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

ՀԱՄԲԵՐՈՂ ԵՂԻՐ

Որքան էլ ճարպիկ ու գործունյա լինեմ,այնքան ծրագրերս լավ չեն ընթանում:Դա միգուցե ավելնորդ շտապողականությունիցս է,թե” եսասիրության արդյունք:Չգիտեմ դուք ինչպես,բայց ինքս մեծ կարծիքի եմ իմ մասին: Այո,այո բառից բուն իմաստով հենց թեկուզ պարտք տալ չեմ սիրում:Ինչի”,պարզ չէ:Տվեցիր ընկնում ես կրակը:Սկզբում նա էր քեզ խնդում` արդեն հերթը քոնն է:Իսկ ոտք ընկնելը այնքան էլ հաճելի չէ ինձ համար:Որքան էլ քարի կուկոն լինեմ,իհարկե դա որոշ մարդկանց մտածումն է,այդպես չէ,որովհետև փափուկ սիրտ ունեմ և ինձ մեկնած ձեռքի մեջ ինչ որ բան դնում եմ:Եվ հպարտանում,ինքնագոհ կերպարանք ընդունում,որ ժպիտով հեռացավ հյուրս:Ինչպես փոքր երեխան է նվերից անչափ երջանկանում,այնպես էլ ինքս:Ավելնորդ գոռոզամտության արդյունք որպես չակնարկեք: Կարևորը մեծ-փոքր հասկանում եմ,ամեն ինչ չէ որ բերնիցս հանում եմ:Դա ինչ որ տեղ արդարացնում և պաշտպանում է ինձ: Ուղղակի վատը այն է,որ չեմ վստահում դիմացինիս:Ինձ չի հետաքրքրում,թե ով ինչով է զբաղված,որովհետև դա նրանց խնդիրն է:Իմը միայն հավաքացս պաշտպանելն է ու մեկին երեք ավելացնելը:Հանկարծ ու մի չհայտնվեմ փողոցում` սիրտո չի դիմանա: Հասկանում եմ,որ նրանք իրենց խելքից են նման

35

Page 18: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

18

Արմենակ Ավետիսյան վիճակի հասել:Թոյլ բերան են,գաղտնիք պահել չգիտեն:Չեմ կարող չհիշեցնել նրանց թունավոր լեզվի մասին:Ո”վ կդիմանա,նրանց կողքին կկանգնի:Հետո էլ ասում են թե ինչի նման բան կատարվեց,բա ինչ էիք ուզում:Որ մարդիկ քրտնում են,իսկ դու նրանց վաստակածը գրպանդ ես սլցնում:Փոր լցնելը հիշեցի եւ միտքս ընկավ տղաս: Քրքրեց-թողեց տնաշենի տղեն:Ոչ հան է հասկանում,ոչ չեն:Ոչ մի բան սրտովը չի:Կինս ինչ անում է դուրը չի գալիս:Մի քանի ռեստորանների մշտական հաճախորդն է,իսկը ինձ չի քաշել,կնոջս եփած մի ափսե ջրալի ճաշը չեմ փոխի ամենաէկզոտիկ ուտեստի հետ:Ու երբ տանը ճաշելու պարտադիր պայմանի մասին խոսք եմ բացում` տղաս կատաղած հարձակվում է վրաս: -Միակ տղադ չեմ,քանի”սն ունես:Հավաքածդ հետդ ես տանելու,ի”նձ չի մնալու:Քեզ ժլատ վանեցու տեղ ես դրել:Հարիր չէ,մի քիչ աղա եղիր: -Հասկանալ կարելի է քեզ,բայց երբ պիտի քրտնես:Քո խելքը միայն ծախսելն է,ուրիշ բան քեզ չի հետաքրքրում:Ինձ հետ մի բան պատահեց,ինքդ ի”նչ ես անելու: -Է~ հայրիկ:Օր ծերություն շեմին էլ չհասկացար,որ մենք հյուր ենք այս կյանքում,կյանքը մեր միակն է,վայելումը կփրկի: -Բա աչքդ դուրս լինելու մասին` երևի մի հեքիաթ հորինես: -Անաշխատ ապրուստն ունեմ,տներ,մեքենաներ:Քանի կյանք ունեմ` կծախեմ ու կապրեմ:Է թող մեկը-մեկ էլ 36

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ աչքս դուրս լինի:Ամեն օր նույն ճաշը չի ուտվի:Իհարկե ոչ,կզզվես… -Թողնեն միայն փիլիսոփայես,գլխիս գիտուն ես ձևանում,հովիս ես նստած:Ինսիտուտն մինչև ավարտել տվեցի կես մարդ եղա:Շհնորհք չունես,ինձ հաչան շան տեղ ես դրել:Մի օր գլխիտ կտաս… -Քեզ հայրի’կ, չեմ հասկանում,ուրիշների համար առատաձեռն ես,ինձ նման հրաշք տղուն ուզում ես ոսկոր մզող սարքել: -Է~ տղաս դոլարի,դրամի ղադրը չգիտես,ջահել ես դեռ: -Դա ոչ մի կապ չունի:Պարզապես իմ ուզածն այն է,որ դու էլ ոսկու մեջ թաղված լինես,եղածդ պաշտպանես` ոչ թե քամուն տաս:Ընկերոջս Մռդոյին հոմ գիտես,հագուստն այրեիր մոխրահոտ չէր գա,հիմա տեսնես ինչ է դարձել:Գլխին էլ քո պես մի դոլարի խելք չկա:Ստացածն էլ քիչ,բայց տունը մտնես` բարևդ կմոռնաս,ինքն էլ ոսկու տոպրակ:Հիմիկվանից վեց տարեկան աղջկա համար աղջկան բեշքյարթմա է արել,ավտո գնել,որ վայելի: - Ինձ ինչ,առանց այդ էլ ուշացա, տղերքն վաղուց ինձ են սպասում:Կարևորը համբերող եղիր…

ՍՈՒՏԻ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ Երեք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ եղբայրացան ու գնացին ժողովրդի մոտ իրենց նախընտրական քարոզարշավին:Ընտրեցին հեռավոր Ա. Գյուղը:Փողոցի այս ծայրից մտան մյուսից

37

Page 19: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

19

Արմենակ Ավետիսյան դուրս եկան,ոչ մեկին չգտան:Զարմացել էին,որ երկու հազար ընտրող ունեցող գյուղում ոչ մի կենդանի շունչ չկար:Փոշմանեցին,որ եկել եմ ու սոված էլ պիտի ետ դառնային,հանկարծ մի պառավ կնոջ հանդիպեցին իր տան բակում նստած ու մոտեցան: -Բարև մայրիկ ջան,-ասացին նրանք: -Բարևն Աստծուն է,խեր է: - Իհարկե,մենք եկել ենք ձեզ օգնելու նպատակով: -Երևում է գալներդ իրոք բարի է,բայց խնդրում եմ ձայներդ գլուխներդ գցեք,որ լավ լսեմ,տարիքս էն չի արդեն: -Դե եկել ենք ընտրոթյունների համար,բայց դե դատարկ չենք եկել: - Լավ եք արել,գյուղացին էլ մարդ է,ձեր ընտրողը,նա էլ հաց ուտել է ուզում,լավ հագնել,պարտքատերերի հետ իր հաշիվները փակել: -Մայրիկ ջան,մենք գյուղացուն սիրում ենք,հոգ տանում նրա մասին: -Որդիքս,միայն գերագույնի ընտրության պես չանեք:Ողջ գումարը տվեցին գյուղապետին,նա էլ քիչ փողասեր է,միայն իր գրպանը դրեց,ողջ օրը կպած մնաց քվեատուփին,ինքը գրեց,ինքն էլ որոշեց ու ստորագրեց:Մեղավոր չէ,դրամապաշտ է,իր աթոռից վախեցավ,պապենական է, հորից է ժառանգել:Ազնիվ ու արդար ընտրության դեմքն էլ ապականվեց: -Մայրիկ ջան,այս անգամ ինքներս անձամբ ենք ընտրողին տալու,երեսը երեսից կամաչի:Սա էլ քո բաժինը,-ասացին նրանք ու հինգհազարանոցը կնոջ ձեռքի ափի մեջ դրեցին: 38

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ -Սա շատ քիչ է բալեք ջան:Դուք ինձ էն Աբգար թագավորի դիմապատկերով թղթադրամիցը տվեք,վաղը մյուս օրը կմահանամ,թող գոնե մինչ մահանալս այդ դրամի հոտը քաշեմ ու երանությամբ ապրեմ: -Շատ լավ,-ասացին լիդերները:Իսկ քանի” ձայն կապահովվես, որ ամենամեծ փողից ես խոսում: -Սիրելիներս,ինքս եմ ու մեկ ձայնս:Հիմա շատ դժվար է մյուսներին համոզելը,նրանք իրենց սկզբունքներս ունեն: -Համոզելն այնքան էլ դժվար չէ,-ասացին նրանք,-դա մեր փոշակն է: -Հասկանալի է,ձեզ ձեր կուսակցությունների շահն է հետաքրքրում,իշխանություն գրավելու գործով եք տոգորված:Պատմություն չեմ սարքում,ինչի” համար եք ձգտում դեպուտատ դառնալ:Ամեն մանկապարտեզի խոխա էլ հասկանում է ձեր նպատակը:Ձեր իդեալը` գրպաններդ ուռցնելն է,հազարապատկելը:Փողի ղադրը լավ գիտեք:Գյուղի փողոցում ինչի” մարդ չտեսաք:Նրանք իրենց նվիրել են հողին: Շատերն եթե մահվան դուռն էլ գնան` եզան պես իրենց գործին են,բա մեղք չե”ն: - Ի~ մայրիկ,հենց գիտես աթոռին ենք,հանգիստ

ենք:Մենք ատամներով մեր եղածը մի կերպ ենք պահում հոշոտիչներից:Սա է իրականությունը:Դ ա չար բան է,պարզից էլ պարզ է,ամենքն են այդպես մտածում:Պրիստիժի հարց կա նաև:

- Տղերք ջան դուք եք միամիտ,թե ինձ եք լոռեցու տեղ դրել: Հողագործը իր օրվա հացը դժվար է

39

Page 20: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

20

Արմենակ Ավետիսյան

ստեղծում,ձորը միայն սուտ խոստումներ են,մոր ծիծ կտրող եք դարձել գլխներիս,խոսք չունեմ:

- Մայրիկ,երևում է կյանքի լավ փորձ ունեք,թացն ու չորը ջոկող ես,դրա համար էլ ձեզ մեր ծրագրից չներկայացրեցինք,կուզես դառնալ մեր օգնականը:

- Այդ ձեր օրենքներն էլ,միայն ձեզ համար են,ձեզ էլ ծառայում է,մենք նրանից օգուտ չունենք:փոխանաք թոշակները բարձրացնեք ապրանքները էժանացնեք,հակառակն եք անում:Էդ վարչապետը նամուսկորանք չունի:Նրա նամուսը շներին տվին ուտելու,շները մոտ չեկան…

Ուտելուց խոսեցի ու կներեք մոռացա:Տղերք ջան ճամփից եք,մտնենք ներս,սոված կլինեք,վաղուց ձեզ նման պատվավոր հյուր չեմ ունեցել,սիրտս բացել,ներս անցեք: Տանը իրոք ամեն ինչ տեղը տեղին էր, դրված սեղանին:Տղաները մի լավ խմեցին,կերան ու մոռացան էլ թե ինչի համար են եկել:Տղաներից մեկը,երբ լավ գինովացել էր, պառավից թաքուն հանեց ծոցագրպանից Աբգար թագավորին նկարով թղթադրամը քաշեց մեկը մեկնեց նրան: - Մայրիկ ջան արժանի ես,սա էլ քո Աբգար

թագավորը: - Տատիկը մի քիչ նազ ու տուզ արեց,բայց քանի որ

դրա կարիքը շատ ուներ,վերցրեց: - Հիմա կարող եմ հանգիստ մեռնել:Թաղմանս

փողը եղավ,լի ու լի կբավականացնի քելեխիս: - Կինը ուրախ ու երջանիկ էր,այդ սուտի

բարերարները իրոք երջանկացրին նրան:

40

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

Առանց նրանց դժվար է պատկերացնել նման միայնակ տատիկների վիճակը…

ԵՐԵՔ ԽՈՐՀՈՒՐԴ

Մի խելացի և աղքատ մարդ ուներ երեք ծույլ որդիներ:Չնայած այդ որդիները իրենց հոր աշխատանքի շհնորհիվ դիպլոմի տեր դարձան,բայց մնացել էին նույն անբանը: Մահվան շեմին կանցեց նրանց իր մոտ: -Որդիներս,ձեզանից հեռանալուց առաջ կուզենայի ամեն մեկիդ մի խորհուրդ տալ:Այն ձեզ ճանաչելուց հետո է ինձ մոտ ձևավորվել:Եթե ընդունեք այն,կգտնեք ձեր տեղը կյանքում,հաջողությունը միշտ կուղեկցի ձեզ: Առաջնեկս` իմ պապը հողը մշակելով էր իր գերդաստանը պահել:Այն շատ գանձեր ունի իր մեջ թաղված: Միջնեկ տղաս,քո շարժմունքը ինձ հուշում է,որ քո ստրիպտիզ պարերով երջանիկ կդառնաս:Դեռ ուսանելուդ տարիներին շատ էիր շփվում արվամոլների հետ:Փորձիր,երևի թե այն է հանրահռչակի ուղին: Կտսերս,դու մանկապարտեզից տուն էիր գալիս ու բոլորիս լեզվակոխ անում:Հիմա էլ պակասը չես և ոչ ոք չի կարող լեզվով հաղթել քեզ:Լեզուդ կօգնի քեզ քաղաքական արենայում գտնել քո երջանկությունը: Հոր մահվանից հետո,որդիները լրջորեն խորհեցին իրեն հասցեած խորհուրդների շուրջը:Միգուցե հայը ճշմարիտ է եղել և վերջապես իրոք ճանաչել է իրենց: Ավագ որդին ընտրեց գյուղում իրենց հողակտորը:

41

Page 21: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

21

Արմենակ Ավետիսյան Մաքրեց քարերից ու սկսեց շատ խորը փորել,տնկեց ծառերը,ջրեց ինչպես անում էր հայրը:Հետո ձեռք բերեց << Խորհուդներ այգեգործին>> գիրքը ու էջ առ էջ անգիր արեց:Օրն ի բուն քրտնեց,բերքն հավաքեց,ուրախացավ:Այգին սկսեց աճել ու զորանալ,առատ բերք տվեց,նրան հարստացրեց: Միջնեկ որդին տեղափոխվեց քաղաք,գտավ իր նախկին ընկերներին,սովորեց և տիրապետեց ստրիպտիզ պարերի գաղտնիքին:Եվ քանի որ,նա շատ ատլետիկ կառուցվածք ուներ,հմայիչ ժպիտ,ընդլայնեց իր ընկերների շրջապատը:Պարեց բազմաթիվ ակումբներում,գնեց տուն ու նվեր ստացավ իր երազած բիկինիների հսկայական մի հավաքացու:Նա մի ողջ սենյակ տրամադրեց նրանց պահպանմանը, ցուցադրությանը:Եվ նա գոհ էր ու երջանիկ,որ նման հավաքացու ուներ:Որովհետև նա միակն էր երկրում ու իր համախոհների բանակը ավելանում էր: Նա շատ պարեց ու մի օր էլ բախտւը նրա ժպտաց:Գտավ իր երկրոդ կեսին` արվամոլ վարչապետին:Եվ արտերկիր ուղևորությունները,ելույթները հայտնի ակումբներում մեկ անգամ ևս ավելացրին նրա հռչակը,ամրապնդեցին դիրքը հասարակություն մեջ և կնքվեց աստղ:Ունեցավ եվրո ու դոլար և ինչ միայն չէր երազում` ձեռք բերեց իր աշխատանքի ու կյանքի ընկերոջ միջամտությամբ: Կտսեր որդին էլ երկար չմտածեց:Նրան միշտ մտահոգում էր իր կյանքը,ապրուստը:Ընդամենը մեկ ամիս պահանջվեց նրանից կարողանա ծանոթանալ քաղաքական դաշտում գտնվող հարյուրից ավել 42

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ կուսակցությունների ծրագրերին:Նկատեց մի բան, որը հոգեհարազատ չէր իրեն:Նրանց բոլորի մոտ նույն միտքն էր, ասելիք չկար:Անելանելի վիճակի մեջ ընկավ,նորություն էր անհրաժեշտ ,որ ժողովուրդը հավատա,հետաքրքրվի,իր ետևից գա,որ ինքը հայտնի դառնա: Երազող մարդ լինելով հանդերձ կտսեր որդին հասավ իր նպատակին : <<Եզան պես համառողների կուսակցություն ստեղծեց,ինքն էլ կազմեց ծրագրերը:Իսկ անդամագրվողները մեկը մեկից շատ:Համագումար հրավիրեց ու ինքն էլ միաձայն ընտրվեց առաջնորդ: Անձնական գործավարուհի,գրասեյակ,դրամական միջոցներ:Բոլորն էլ փորձում էին ցույց տալ,որ աշխատում էին,հոգ տանում մարդկանց մասին:Այդես էլ եղավ,ընտրապայքարում ձայների մեծամասնությամբ դարձավ դեպուտատ: Իրականացավ հոր խորհուրդը,ընդլայնեց բիզնեսը,ավելացան առանձնատները,մեքենաները,սուտ խոստումները,երդումները:Եվ նա գոհ էր ու երջանիկ: Այս պատմությունը որ իրական է ու ոչ երազ,այլ մի նմանակում: Միայն հետաքրքիր է,այդ խելացի,աղքատ մարդու հոգին իր հանգստությունը գտավ գերեզմանում թե ոչ…

ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

Ա. Գյուղում մի մեծահարուստ էր ապրում:Նա իր գիտակցական կյանքի ընթացքում չգիտեր ինչ է հողը,

43

Page 22: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

22

Արմենակ Ավետիսյան ինչ է բերքը,նրա մշակությունը,բայց ոչ մեկն էլ նրա մտերիմներից չէր հասկանում թե նա ինչպես միանգամից դասվեց ունևորների շարքը:Չար լեզուները պնդում էին,որ ժամանակից շուտ կյանքից հեռացած ընկերոջ կայքին տեր է դարձել:Եվ նա էլ խելացիորեն օգտագործեց այն:Հաշված օրեր հետո գյուղում հայտնվեցին նրա խանութները:Եվ շուտ էլ գլխի ընկավ թե ինչի կարիքը ունի գյուղացին:Իմացավ ում պարտքով տա,որ հետո կարողանա իր գումարը հետ վերցնել:Քաղաքից բերված ապրանքը նրա խանութներում թանկանում էր 2-3 անգամ:Ոչ մի հարկային նրա դուռը չէր բացում,ոչ էլ գյուղապետին էր հետաքրքիր այդ փաստը:Իսկ նա էլ օգտվում էր առիթից,գյուղացիներին մորթազերծ անելով: Եվ կուտակվում էին ու ավելանում օր-օրի նրա ունեցվածքը:Նա միշտ դժգոհում էր, որ քիչ է, եկամուտ չունի,որ չի կարողանում տեսականին ավելացնել:Եվ դրա հետ միասին նրա բակում ավելանում էին նոր ավտոմեքենաները տարբեր ֆիրմայի ու մակնիշի,բա” քաղաքների առանձնատները: Նա իր կյանքի նպատակը դարձրել էր կուտակելը,որքան շատ,այնքան լավ ու դա էր նրա ձգտումը,սկզբունքը: Ու մի չարաբաստիկ օր էլ եղավ նրա համար:Իր կինը,մինուճար որդին գյուղից քաղաք գնալու ճանապարհին ավտովթարի ենթարկվեցին,բժշկությունը անզոր էր նրանց կյանքը փրկել: Մեծահարուստն սգաց նրանց մահը,անիծեց 44

իր բախտը: Եվ ուխտեց,որ այլևս հարամ բան չի անի, ժողովրդի գրպանը չի մտնի ու իր խանութներն էլ կաշխատեն յոթ տոկոս շահույթով ստանալու ակնկալիքով: Մի օր էլ մտավ իր խանութներից մեկը և անրաժեշտ եղավ փոխարինել վաճառողին,մոտեցավ գնորդը գնումների:Հաճախորդից տասը հազարանոց թղթադրամը և քանի որ ընդամենը չորրորդ դասարանի կրթություն ուներ,խառնեց թվերը իրար և մանրը սխալ վերադարձրեց: Հաշված րոպեներ անց միայն հասկացավ,չէ որ ուխտել էր,որ այլևս հարամ գործերով չի զբաղվելու:Մտածմունքից ողջ գիշեր չկարողացավ քնել : Առավոտյան որոշեց գնալ ու գտնել գնորդին,հետն էլ դրամի մանրը վերադարձնել:Մթերքի մի զամբյուղ վերցրեց,որ հանձնի նրան: -Ներիր ինձ,խղճա,մեղք եմ գործել:Վերցրու գումարիդ մանրը,այս մթերքները,որ քեզ համար եմ բերել: -Գումարի կեսն է իմը,ներում եմ,կեսն էլ եղբորս է,նա էլ հեռավոր մարզերից մեկում է ապրում:Եթե ուխտել ես,որ այլևս հարամ բան չես անելու,պիտի հինգ օրով ոտքով ճանապարհ գնաս ու գտնես նրան: -Իսկ ի”նչ ես մտածում,նա կների ինձ: -Չգիտեմ ինքն է որոշողը: Մեծահարուստը ճանապարհ ընկավ և հինգերերդ օրը գտավ այդ մարդուն: -Կամ վերցրու քո դրամի մանրը,կամ այն արժողությամբ մթերքները կամ հալալ արա ու ներիր ինձ:

45

Page 23: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

23

-Ոչ մանրը կվերցնեմ,ոչ մթերքը,ոչ էլ կներեմ:Եթե ուզում ես հալալ անեմ,ներեմ,պիտի ամուսնանաս աղջկաս հետ,որը մի աչքից կույր է,թլոլ,հարթաթ ունի,մեկ ձեռք:Այնժամ հալալ կանեմ,որ ամուսնանաս: Մեծահարուստը անզորությունից չգիտեր ինչ անել,ուխտել էր,որ հարամ գործով այլևս չի զբաղվի ու դառնացած համաձայնվեց կնության վերցնել այդ աղջկան:Առավոտյան,երբ պատրաստվում էին ճանապարհ ընկնել,մտավ աղջկա սենյակ,որ ճամպրուկները վերցնի և տեսավ,որ իր հարսնացուն լիովին առողջ է:Հարցրեց աներոջը թե ինչո’ւ այդպես վարվեց աղջկա հետ: -Իրավացի ես,որովհետև աղջիկս ծնված օրվանից փակի տակ է ապրել,տանից դուրս չի եկել,անծանոթների հետ չի շփվել:Ինձ քեզ նման խելացի մարդ էր պետք ,որ աղջկաս կնության տայի,որ տարիներ ի վեր մարդկանց անվերջ խաբելուց հետո մի հրաշալի օր կհրաժարվի իր սկզբունքներից և հալալ գործով կսկսի զբաղվել:Եվ ահա դու եկար: Ու ինքն իրեն սկսեց խորհել մեծահարուստը . <<Գդալ-գդալ հավաքեցի` շերեփ-շերեփ դուրս եմ տալիս:Մի”թե սա էր կյանքիս նպատակը…>>:

ՀՈՐ ՆԵՑՈՒԿԸ

Ա. Գյուղում ապրում էր հողի մշակ Վարշամը:Նա մի րոպե ազատ ժամանակ չուներ:Մեկ բահն էր վերցնում ձեռքը,այգու մկրատը,մեկ դույլը ջրով:Հողգործիքները նրա անբաժան բարեկամներն էին դարձել ու հարազատը:Ոչ մեկը նրա հետ չէր շփվում,մտերմիկ 46

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ զրույցի բռնվում: Աշխատում էր մինչև հոգնելը, իսկ հոգնություն չուներ,որովհետև հոգսերը շատ –շատ էին և հուշում էին պահանջում և դրանցից մեկը իր միակ որդու,ծերության պահին իր նեցուկի` բուհում ուսման ավարտն էր,իր մահվանից հետո ճիշտ ապրելու,խելացի ու գիտակից անձ դառնալու ձգտումը: Վարշամը լայն ու մեծ սիրտ ուներ:Հյուրասեր էր,անհույսներին աջակից ու խորհրդատու,մթերքի կարիք ունեին,միշտ օգնում էր:Նա այնքան էլ բարեկեցիկ կյանքով չէր ապրել,պատճառը նրա երեք երեխաներն էին,որոնցից երկուսին արդեն դիպլոմավորել էր,մնացել` տղան:Իսկ տղան չնայած սովորելու նկատմամբ այնքան էլ ձգտում չուներ,բայց դե և իր ,և հոր շհնորհիվ կարողանում էր առաջ գնալ,կուրսից-կուրս տեղափոխվել: Իսկ Վարշամը երբեմն հանգստի պահին շատ էր նեղվում և պատճառ կար:Տղայից միշտ լսում էր . <<Ունեցել ես,ուրեմն պահիր,բա ումի”ց գումար վերցնեմ,ո”վ կտա>>: Վարշամը լուռ լսում էր և չէր արձագանքում,միգուցե որդին ճիշտ էր:Տղան ցանկացած հարցում լեզվակոխ էր անում հորը և միշտ հաղթում;Հայրը չէր խնդրում,որ տղեն օգնության ձեռք մեկնի,որովհետև որդին այնքան էլ պատրաստակամ չէր ծնողին աջակից լինելու գործում,նա միշտ պահանջողի դերում էր: Իսկ Վարշամը միշտ երազել էր,որ երեխաները կմեծանանան,կաշխատեն ու իր հոգսերն էլ կթեթևացնեն,բայց զուր: Ու մի օր էլ այգուց տուն էր վերադարձել ,նստել պատի

47

Page 24: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

24

Արմենակ Ավետիսյան տակի քարին.արևկող արել,մի անծանոթ,տձև մարդ կանգնեց կողքին: -Բա’րև Վարշամ պապ: - Բարի աջողում որդիս ,ի”նչ ես կամենում: -Դե հարկայինից եմ,եկել եմ,պարտքերդ մարես` բնամթերքով,դրամով,ինչով կարող ես… -Տղաս,հիմա գարուն է,նույնիսկ բողբոջները լրիվ չեն բացվել,թողեք աշուն գա,բերքը տեսնենք,նոր ուզեք:Կհավաքեմ,դրամի կվերածեմ,մի խոսքով կվճարեմ: Անցավ տասը րոպե:Երկուսն էլ լուռ էին: Ծերունին տեսուչին. -Կներես,բայց երբևէ ինքդ քեզ հարցրել ես,դու ո”վ ես,ո”ւմ ես պետք: -Ոնց թե ում,-ասաց հարկայինը,-գերագույնին,կառավարությանը:Եթե չհավաքեն,այդ ամենը` գերագույնը,կառավարությունը ինչ գումարներով պետք է իրենց հանգիստը դրսում կազմակերպեն,իրենց ընտանիքի անդամների բարեկեցիկ կյանքն ապահովեն և բացի դա էլ հոմ աշխատավարձի հույսին չեն ապրելու: -Հակացա,դու նրանց բարեկեցությունն ապահովվողն ես,ինքս նրանց մշակը:Որովհետև ես վաստակում եմ,չարչարվում,հոգնում,քրտնում,իսկ դուք,քո գերագույնը ուտում:Մի խոսքով բոլոր մարդիկ էլ ուտում են իմ վաստակը,եթե չվաստակեմ,դու էլ ,քո գերագույնն էլ իսկույն սովից կմեռնեք:Աշխատիր երախտամոռ չլինես:Մառանում մի պարկ ցորեն է մնացել նեղ օրվա համար,մյուս մասն էլ աշնանը կտամ: 48

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ -Չես կարող չփակել:Տունդ պարտքի դիմաց կվերցնենք: -Ուղղակի ժամանակ տվեք,ասաց Վարշամը: Ծերունին իր կշռով մեկ ոսկի էր:Երբեք ոչ մեկին չէր նեղացնում ու միշտ խոսքի տերն էր:Նա իր ճանապարհն էր ընտրել և իր այգին,այգուց տուն էր նրա ուղին:Ու այլևս հաշվի չէր նստում տղայի տրտունջների հետ,որովհետև մահվան սահմանագիծն արդեն անցել էր և այդ ավետիսն վաղուց հայտնել էին ճերմակ մազերը: Վարշամը չնայած իր պատկառելի տարիքին,բայց իրեն հաշիվ էր տալիս իր արածի ու չարածի մասին ու հաճախ ինքն իրեն հպարտանում: Եվ մի օր էլ քաղաքից տուն վերադարձավ որդին դիպլոմը կրծքին սեղմած: Հայրն ուրախացավ . -Որդիս,այսքան տարի աշխատել եմ,բարեխոսել քեզ համար,ֆինանսավորել,մտածել,որ քեզ ինչպես օգնեմ,որ քո տունն ունենաս,ինձ նեցուկ լինես:Վեր կաց դիպլոմդ վերցրու` գնա գյուղապետի մոտ մի գործ խնդրիր:Հույս ունեմ ոչ մի ոստիկան,ոչ մի հարկային քեզ չի նեղի: Որդին հողի հետ այնքան էլ սեր չուներ,բայց հորը չվշտացնելու համար ուղիղ գյուղապետին այցելեց:Նստեց աթոռին,դիպլոմը մեկնեց գյուղապետին ու թե. -Աշխատանք եմ ուզում: Գյուղապետը վերցրեց դիպլոմը,աջ շուռ տվեց,հետո ակնոցը դրեց նորից թերթեց ու չհասկացավ թե ինչ մասնագիտությամբ է ավարտել:

49

Page 25: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

25

Արմենակ Ավետիսյան -Տղաս,լավ է,որ ավարտել ես,բայց մեր գյուղին հարմար մասնագիտություն չես ընտրել: Վարշամի որդուն` հոր միակ նեցուկին կարծես դա էլ պետք էր:Հավաքեց իր եղածն-չեղածը և ուղիղ քաղաք: Քաղաքաբնակ ընկերները վրա տվին . -Ինչո”ւ դիպլոմդ ցույց չտվիր: -Ցույց տվեցի,բայց դիպլոմս գյուղում կարդացող չգտնվեց,ուր մնաց մասնագիտության մասին լսած լինեին…

ՈՒԺԵՂ ՄԱՐԴԸ Մի շատ քաղցր հոգնություն է իջել վրաս:Նետում եմ գրիչս,ոչ մի թուղթ աչքիս չի գալիս: Ինչո”ւ ` պարզ չէ:Գիշեր-ցերեկ շան նման աշխատում եմ և ինչի” միայն հասա օր ծերությանս շեմին: Տղաս բացարձակ ինձ չի լսում:Ինքս եմ,իմ հողն ու գրիչը:Հողը գոնե կերակրում է,իսկ գրիչս միայն ավելնորդ խոսքեր է հասցնում ականջիս: Հիմա ո”վ է աղքատի երեսին նայում:Նամանավանդ,երբ կյանքիդ հետ որոշել ես հաշիվներդ մաքրել: Ու բացի դա էլ,հիմա շեն շհնորհքը պակասել է :Նոր տարուն էլ չեն վերկենում,երեխեքին հավաքում` գալիս <<շհնորհավոր լինի>>ասում: Փառքդ շատ Տեր:Աղջիկներ ունեմ,տղա:Հույսս նրանք են,որ գոնե հող իջեցնելուց գոնե մի բառ կհասնի ականջիս .<<հանգստացար հայրիկ>>: Ժլատ չեմ եղել զավակներիս հանդեպ:Ուսման եմ տվել,իմ չափով օժիտ դրել ու հանգիստ կարող եմ 50

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ հեռանալ: Չնայած շատ միամիտ մի եղեք,թե պատրաստվում եմ:Մահից չեմ վախենում:Ուղղակի անցնող հետագիծը, որ թողել եմ սփոփիչ է,ոգևորող: Ժամանակ առ ժամանակ ավելացող հոգսերս թեթևացնել ինձ չի հաջողվում,բայց դե կյանք է:Ինձ կարող ես անել:Միայն ուտելն ու հնամենի շորերով մերկությունս ծածկելն էլ շհնորհքի հարց է: Այսօր ոչ մեկի հետ խոսել չի լինում:Փոխվել են մարդիկ:Կորել է հարգանքը,ազնվությունը:Գերիշխողը փողն է,թանկարժեք մեքենան ու անժարժ գույքը; Բայց ինքս նման մարդկանց երբեք երջանիկ մարդ չեմ համարում:Նրանց ինչ,ինձ նման ողջ օրը տանջվո”ւմ են: Տանը նստած վայելու են:Երանի չէ նրանց:Ոչ մառանի հացն է պակասում,ոչ գրպանները դատարկվում: Ինքս բժշկի կարիք ունեմ:Հեքիմությամբ որքան կարող եմ երկարացնել:Իսկ նրանք: Ոճ թե կգնան այլ բժիշկն ուրախ- զվարթ նրանց կայցելի` թիկնազորի ուղեկցությամբ: Հետո ասում են թե ինքս ավելի ուժեղ եմ նրանցից:Ինչո”վ:Մի քանի տաղ անտիպ ձեռագրերով,որոնք գիրք դառնալու դեռ մեծ ճանապարհ ունեն անցնելու, և երևի մինչև կյանքիս վերջին պահը չտեսնեմ:Այ թե կուրախանա կինս:Սիրով ձեռքերը կտաքացնի ձեռագրերի կրակով: Կինս այդպիսին չէր:Հիմա է չարացել իմ անզորությունից:Ոնց շորերով գիժ լինի, հետը խոսել չի լինում:

51

Page 26: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

26

Արմենակ Ավետիսյան Բառը բերնիցս չելած ծեփում է:Ինքս էլ այս զառամյալ տարիքում խայտառակ չեմ լինի: Հացն էլ գոնե սեղանին չի դնում,ինքս եմ իմ հարցերը կարգավորում,նույնիսկ կերակուր պատրաստում:Այնպես որ,հմուտ խոհարար եմ նաև: Կինս միայն խնամիների գալուց է ինչ ունի-չունի պահած` սեղանին դնում: Կի”նս է առատաձեռն:Այնքան աչքը ծակ է` ոնց ոսկոր մզող:Ողջ աշխատվարձս հինգ րոպեում քոռ ու փուչ կանի,փորից քամի բաց չի թողնում,որ չնիհարի: Ինքս ի”նչ:Ողջ կյանքս լռելով ապրեցի: Դուք երևի ինձ լավ չհասկացաք:Նրանից բողոքողներ չունեմ,ուղղակի խոսք էր ասացի,լեզվիս չեմ տալիս: Պարզապես,որ ինքս ուժեղ եմ դա հաստատ է:Այպես որ ինքներդ էլ շատ մի չարչարվեք,երկար չեք դիմանա…

ԿՅԱՆՔԸ` ՆՄԱՆ ԴՈՂԵՐՈՑՔԻ Արամը բարձրահասակ,կապուտաչյա,սևին տվող մազերով պատանի էր: Սկզբում նրա գործը շատ հաջող էր :Սեր ուներ կրթության նկատմամբ: Գտնում էր ,որ միայն իր ստացած գիտելիքներով կարող է բարձունքի հասնել :Բայց արի ու տես այդ բարձունքը նրա համար անհասանելի էր մնաց: Ինչո”ւ,կհարցնեք:Պարզ չէ:Գրպանն էր դատարկ… Եվ բացի դա էլ նա ամենքի պես չէր մտածում:Մարդիկ խոսում են մի տեսակ ,մտածում ուրիշ տեսակ,սրան-նրան շաղակրատում,երբեմն էլ 52

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ փեշերը լիզում դուր գալու համար: Ու պատկերացնում եք,այդ ամենը նրանց մոտ լավ էր ստացվում :Իսկ Արամը` Փանոսի ցեղից լիներ:Մի տեղ երկար տիտիկ չէր անում,գործից գործ էր ձեռք գցում:Երկար չէր դիմանում,որովհետև խոսքը ճակատներին է շպրտում: Ու հաճախ էլ մտքում քցում-բռնում էր,թե ինչու է այդպես… Մյուսները առաջ են գնում,իսկ ինքը տեղում դոփում է: Գյուղապետի շեմը մտավ` դե գործի համար,ոչինչ չգտնվեց: Մեծահարուստների ձեռքը պաչ արեց,այստեղ-այնտեղ այնքան մտավ, բայց ոչինչ չստացվեց: Ամբողջ օրը Արամը իր տեղը չէր գտնում:Ներս ու դուրս էր անում,սրան-նրան բշտում,փշի վրա նստած լիներ: Կնոջն էլ չէր խնայում:Ու երբեմն էլ իր տղային էլ չէր մոռանում .<<Երեխա չի է,չար սատանա,մի րոպե չի հանգստանում,փշփշ ցաքի վրա է նստած ջահել չի մի երկու խոսք ասես,սիրտդ էլ հանգստանա>>: Իսկ ձմեռն էլ վրա հասավ: Ի”նչ աներ,ի”նչ ձյուն տար գլխին,ինչպես կերակրեր նրանց… Արամը իր անելիքը չգիտեր,դիմացը երկար ու ցուրտ ձմեռն էր և դրա տակից դուրս գալու ելք չկար:Նեղն էր:Գարունը բավականին հեռու էր, օրվա հաց կունենային: Նա հաճախ էր բարի նախանձով էր մոտենում ընկերոջը`Աշոտին,որն ամեն ինչ ուներ և լիաթոք ծիծաղն էլ միշտ երեսին էր: Ընկերոջ հետ կիսվում էին:

53

Page 27: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

27

Արմենակ Ավետիսյան Ու դա ժամանակավոր էր,որովհետև Արամը դուրս էր գալիս սահմաններից ու նրա երեսին շպրտում . -Գիտեմ,գիտեմ սուրբ չես,տասը դռանը հաչող շուն:Ի”նչ արհեստի,կրթության տեր ես ,որ էսպես քեֆ ես անում ու քեֆերում անցկացնում ժամանակդ:Ախր ստացածդ մի օրվա ծախսի փող է:Դեմքդ նայողի քեֆը կգա,ոնց պատկեր լինես,բայց ներսը դատարկ,փուչ` ընկույզ: Եվ հնչում էին փոխադարձ վիրավորանքների շարքը:Իսկ դրանք այնքան շատ էին լինում,որ չեք պատկերացնի: Անցնում էր մեկ ամիս,նորից հանդիպում էին,իրարից ներում խնդրում:Դե սրտաբաց ընկերներ էին,մի անգամ չէ որ իրար օգնության ձեռք էին մեկնել,իրենց հոգսերը կիսել: Մաղձոտ ու քենախնդիր չէին,ինքնասածի,իրար լավ էին հասկանում: Բայց դե ինչ ուզում եք մտածեք:Նրանք այնքան էլ մտերիմ չէին,ինչպես ներկայացրեցի: Արամի ընկեր Աշոտը,ավելի շատ ուղտը պոչով կուլ տվող երիտասարդ էր:Եվ իրոք նրա հետ ընկերություն անել պետք չէր: Իսկ ո”րն էր Արամի նման աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը:Դե իհարկե` զավակները: Ամենակարևորը,որ Արամի ուժը դեռ տեղն էր,իր օգանիզմի անկայուն վիճակից բողոքներ չուներ ու ծերը-ծերին կարողանում էր հասցնել: Արամը իր հույսը չէր կորցրել,հոգնել էր դես-դեն շատ գնալ-գալուց,սրան-նրան լսեց և ուրիշի բերնով 54

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ հաց չկերավ: Ինչ ուզում եք մտածեք…Արամի կյանքը իրոք նման է դողերոցքի… Իսկ այդպես երկար ապրելն անտանելի և անիմաստ…

ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԸ Չգիտեմ դուք ինչպես, բայց ինքս որ մի բան եմ պլանավորում,կամ որևէ մեկին խոստանում` իհարկե խոսքիս տեր եմ կանգնում:Ազնվությունը,բարությունը հասու է ինձ: Թեկուզ մի երկու բառով փորձում եմ դիմացինին օգնել: Բայց արի ու տես,որ իմ շրջապատում ոչ բոլորն են այդպես մտածում և այնքան էլ լավ չեն տրամադրված իմ նկատմամբ:Դա ինչի”ց է,ինքս էլ չեմ հասկանում: Օրերս մի կարևոր ցերեկույթի մասնակցեցի և պատկերացնում եք` շականագեղձի բորբոքում ստացա: Կինս թե. - Այ մարդ,իսկը Փանոսի ցեղից ես,մի օր տնից դուրս

եկար ու փորձանքի հանդիպեցիր: Սրանից հետո կհարցնես ինձ,կարելի է,չի կարելի գնալ թե ոչ:Ինքս կորոշեմ: Տղաս թե. -Այ հեր,հարյուր պապիրոսը օրը քեզ չի բավականացնում,մուխը-մխից չես կտրում,չգիտես որ քեզ վնաս է:Թարգիր էլի,եթե մեր մասին մտածում ես: Ինչպես միշտ հարսս էլ հետ չմնաց իր ամուսնուց. -Այ սկեսրար,աժդահա տղամարդ ես,քեզնից մի բուռ է մնացել:Փորդ ներս է ընկել,կողերդ երևում են,

55

Page 28: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

28

Արմենակ Ավետիսյան Ոսկոր – ոսկորի ձայն է տալիս:Ինձ լսես խմիչքի անունը այլևս չես տա:Համ քեզ համար լավ կլինի,համ մեզ համար:Գլուխներս հանգիստ կդնենք բարձին ու ձեն –ծպտուն չենք լսի: Հոմ գինու տի”կ չես, այդքան խմել կլինի… Ինչ որ տեղ նրանք ճիշտ են,բայց հոմ բժիշկ չեն:Իսկ բժշկի դիմելն անհրաժետ,որովհետև գիշերն հազիվ լուսացրի: Նահապետ Մարկոսիչը` այսինքն բժիշկը,ախտորոշեց շականագեղձի բորբոքում:Նշանակեց մեկի տեղ դուք ասեք երկու,ես ասեմ չորս տարբեր դեղեր:Դուք ասեք հինգ,ես ավելացնեմ ևս հինգը:Դեղերը ինքը գրեց,ինքն էլ վաճառքն իրականացրեց իր դեղատնից: Ինքս էլ մարդ եմ չէ,մի քանի ավել կան պակաս դրամի համար մեր տնից մի քանի մետրի վրայի դեղատնից չէի գնի”:Մի խոսքով մեկին տասը հագցրեց: -Նահապետ ջան,ցուցակումդ գրի:Հենց նպաստը ստացա` առաջինը քո պարտքը կփակեմ: Մի քանի քայլ չէի արել մինչև տուն հասնելը,դեմս դուրս եկավ Մարտիրոսը:Նա մեր գյուղի հայտնի հեքիմն է: - Տնաշեն,քանի քանիսն են ինձ մոտ բուժվել:Արդեն

60-նն անց մարդ ես:Հայ-հայդ գնացել,վայ-վայդ է մնացել:Ժամանակն է` ինչ դեղ,ինչ բան:Էլի ես ուզում ապրել,չկշտացա”ր դեռ:Բավական է,քանի համը չես հանել ` հեռացիր:Թե չէ լավ գիտեմ քեզ,անպոչ գդալի պես ամեն ինչի մեջ ես մտնում:

56

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Ճիշտը եգիպտացորենի մազմզուկների խաշած թուրմի օգտագործումն է:Դրանից էլ լավ միջոց:

- Անպայման,հենց այսօր էլ կխմեմ,-հազիվ շշնջացի նրա հետևից:

Ռեժիմ սահմանեցի սնման,դեղերի ընդունման:Վիճակս գնալով լավանալու փոխարեն էլ ավելի սկսեց վատանալ:Մեկ լալիս եմ,մեկ գոռում ցավից;Ամեն բան չեմ ուտում:Կինս ողջ օրը հանգիստ չունի,կողքիցս չի հեռանում:Ստիպողաբար կերակրում է ինձ,ամենալավ թիքեն ինձ համար պահում:Այդ ամենը որքան լավ է չեք պատկերացնի:Իմ բուռը հավաքեցի բոլորին:Պարզ չէ ձեզ մինչև երևակայական հիվանդ ձևանալս` հոլի պես ողջ օրս պտտվում էի:Տանեցիներս միայն ուտելուց են ինձ հիշում,այն էլ եթե ինքս հրամցնեմ: Չկարծեք թե մահից վախենում եմ:Քիչ մնաց կարժանանամ փշե պսակին:Պարզապես պետք էր ,գոնե ինձ համար,թե ով ինչ է շնչում իմ մասին: Դե ոնց ասում են` խելքիս քամի էր դիպել: Ու պատկերացնում եք,բժշկի դեղերն էլ օգնեց,տնեցինեիս խորհուդներն էլ: Հիմա ավելի եմ առողջացել,կարմրել ու բավականին աչքի ընկնող փոր գցել…

ԲԱՑԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ Հակոբը` ընկերս,երբ տնօրեն էր,ով ասես նրա դուռը գալիս էր:Եվ ինչ հարցեր ասես քննարկում էին նրա հետ:Կիսվում` հաճախ,ու իրենց հարցերը լուծելով հեռանում:

57

Page 29: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

29

Արմենակ Ավետիսյան Նա այնքան էլ միամիտ չէր,բայց արի ու տես մի օր նրա կյանքի անիվն էլ շուռ եկավ:Էլ նախքինը չէր:Եվ դա իր բացախոսության արդյունքն էր,իր հյուրերի հետ մտածումը կիսելու հետևանք: Այդպես էլ նա չփորձեց իմանալ` ով ոտ գցեց,երբ եկան հիմնարկը ստուգելու:Քարը քարի վրա չթողեցին,կետ առ կետ նայեցին,քրքրեցին ու արդյունքում նա հայտնվեց փողոցում: Եվ մեկ անգամ չէ,որ զգուշացրել էի նրան,թե մի վստահիր,իսկ նա թե. -Ինչ ուզում է թող լինի:Ինքս արդեն իմն ապրել եմ,-հպարտությամբ շեշտում էր: Միգուցե մտածում էր,որ երեխաներին մեծացրել է ու այլ ուրիշ հոգսեր չունի:Չմտածելով նույնիսկ,որ դեռ ամեն ինչ առջևում է: Ում մոտ ինչ խոսելը չէր իմանում,մի հայուր անգամ ոտքը կոխել եմ,ձավարը քարոտ է`ասել ,բայց նա միշտ լեզվին էր տալիս: Ինքնասածի է դարձել ու այդ ամենը աթոռի շհնորհքն էր,այլապես այդպիսին չէր դառնա: Հիշում եմ մեր մանկության օրերը:Շատ խեղճ ու կրակի մեկն էր:Մատդ ուղղեիր բերանը կտաներ:Բայց արի ու տես պաշտոնը ունեցավ,դարձավ ինքնագոհ:Նրա քեռին էր նրա խորհրդատուն,իսկ նա ավազակի մեկն էր:Խանութ ուներ գյուղում,մեկին տասը ավելացնում գները, գյուղացու մեջքին էր դնում:Ո”վ կարող էր պարտքը ժամանակին չմարել կամ ուշացնել` հոգով-մարմնով կորած էր:Բոլոր մրցակիցներին սննկացրեց:Արենայում միայն ինքը մնաց: 58

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Հանգիստ իր մեջքը բարձին էր տալիս և ուրիշների քրտինքը ուտում: Նա էր Հակոբի մեջքին կանգնած:Բայց ժամանակի հետ Հակոբը զղջաց,որ սխալ ուղի է ընտրել ու քեռին միայն քամի անող է,բայց արդեն ուշ էր : Հակոբը շատ աշխատեց թուղթ ձեռք բերել` չկարողացավ,գրպանը դատարկ էր,փող մեջտեղ բերել չէր կարող,որտեղի”ց տար:Իսկ տանը համարյա ոչինչ չէր մնացել:Անզորությունից իրեն պատե-պատ էր տալիս:Ինչ ունե-չուներ հավաքեց,որ այդ թղթի կտորը գնի: Նրա ձեռքը կարճ էր,լեզուն ` կապ:Նույնիսկ խոսելն էր չէր գալիս:Շատ էր ուզում պառկել մեջքի վրա,հանգստանալ մի քիչ,ծանութեթև աներ ու ոչինչ չէր ստացվում,որովհետև մի պահ աչքին տանող տղան էր գալիս,որը դրամի կարիք ունի` դե քաղաքի դուռն է.ծնկները ծալվում էին : Իսկ աշխատել պետք էր:Մինչև մեջքի վրա պառկի,ո”ւմ մտքով կանցնի օգնել նրան : Հակոբը ամոթից մարդամեջ դուրս չէր գալիս: Ամենօրյա այդ մտածումների արդյունքում էլ նա վերջապես կարողացավ հասկանալ իր գլխի գալիքը:Մտաբերեց թե ինչ կարգի սրիկաներով է ինքը շրջապատված եղել,որ այդ մարդկանց ազնվության մեջ ավելի շատ ոճիր ու նենգ գրություն կա,քան տասը շողոքորթի մոտ,որ մեջք է ծռում փոքր ինչ ավելի: - Եվ դեռ ուշ չէ,-ասաց քեռին,-շուտով քեզ

կառաջացնեմ ու նորից մի կտոր հացի տեր կլինես: Հակոբը լավ էր հասկանում,որ այդ բառերը լոկ խոսքեր

59

Page 30: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

30

Արմենակ Ավետիսյան են ու միայն քեռին է այդ անում նրան հուսադրելու համար,որովհետև քեռին էլ սննկացման եզրին էր:Եվ այդ ամենը` քեռու բեդովլաթ որդու շհնորհքն էր:Կազինոներից ու բարերից տուն չէր գալիս` ահա սննկացման պատճառը: Բայց դե ինչ ուզում եք ասեք:Ինքս Հակոբին շատ եմ հավանում:Խնդրանքս է` չմտածեք թե ինքս օրիենտացիաս փոխել եմ,ոչ և ոչ,այդպիսի բան չկա ու չի կարող լինել:Պարզապես նա ուրիշ տեսակի մարդ է:Նա պարզապես իր բացախոսության զոհը դարձավ:Եվ եթե ժամանակին գոնե մի քիչ իմ խոսքի հետ հաշվի նստեր` նման բան երբեք ու երբեք տեղի չէր ունենա: Եվ հենց միայն այն,որ նա հաց կիսող է ամեն հյուրի հետ` բավական է:Ինքս պատրաստ եմ նրա ետևից գնալ թեկուզ աշխարհի ծայրը: Իսկ տղաս,որ վատ էր սովորել,մի ծայրից փող էր ուզում,ժամանակն էր,իր գլխի ճարը տեսավ:Սկսեց մանր ու միջին բիզնեսով զբաղվել,որ գրպանը ծախսի փող ունենա: Իսկ Հակոբն ի”նչ… Նա որ ժամանակին գյուղի տակն ու վրա անողն էր,դարձավ մի բուռ թելի կծիկ:Հավաքեց իրեն ու դարձավ չխոսկան ու ողջ օրը,հողակտորում իր փոքրիկ` հողն ու փոշին իր գլխին էր տալիս: Իսկ ո”վ է մեղավոր:Պարզ չէ որ ինքը:Որ որքան էլ իբր թե փորձի հոգսերը թեթևացնել ու մուխը-մխից չկտրի,ոչինչ չի ստացվի,քանի որ <<Զորն անզորին` կերել է…>>:

60

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

<< ԾԵՐՈՒԿ ՔԻԹ >> Նա հայտնի էր իր մեծ ու կեռ քթով:Նրան անվանում էին <<ծերուկ քիթ>>: Արի ու տես,որ նա հարմարվել էր իր անվանը:Չէր նեղանում,չէր տրտնջում: Ու երբեմն էլ,որ մարդիկ մոռանում էին նրա իսկական անունը չէին շեշտում: Նա իր քիթն ու մռութը չէր խառնում իրար,այլ ինքն էր նրանց կատակով չոշոներ,հաճախ նաև զռաներ կոչում: Եվ այդպես էլ կարծես բոլորը խոսքները մեկ արած լինեին:Նրա օրը բացվում էր,բարի լույսի հետո: Թեև գյուղացիները նրան խիզախ գժի տեղ էին դրել,բայց նա այնքան էլ գիժ չէր: Երբեք սոված չէր մնում:Միշտ իր գրպանը լիքն էր: Հարսանիք լիներ, թե թաղում,նա մշտապես չհրավիրվածների ցուցակում էր:Գյուղի մի ծայրից մտնում,մյուսով դուրս էր գալիս` փորը կուշտ:Դե ամոթ չուներ:Ինքն էր ու իր փորը,որ միշտ լիքը լինի: Ծխում էր ամենաթանկարժեք սիգարետները:Կհարցնեք որտեղի”ց:Պարզ չէ”:Աշխատում էր:Քանի որ դեմքն ու երեսը այնքան էլ մաքուր չէր ու վերքերի մեջ թաղված` չհաշված անփոխարինելի քիթը,տհաճ զգացում էր առաջացնում մարդկանց մոտ:Բայց արի ու տես շատ ընտանիքների համար նա սիրված հյուր էր,իր աման-չամանը,տանտիրուհու կողմից էլ հատուկ ճաշ:

61

Page 31: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

31

Արմենակ Ավետիսյան Անկապ մտքերը միայն հանգիստ չէին տալիս նրան,անվնաս դեբիլ էր:Կաշխատեր օրն ի բուն,միայն փորը կուշտ լիներ: Թեև արդեն ծերունազարդ մազերով էր,բայց ցանկացած գործից գլուխ էր հանում: Հաճախ մտքերի խոր փոսն էր ընկնում,հիշում իր կյանքի անցած փուչ օրերը` կորցրեց որդուն,թույլ առկայծող իր կնոջ պատկերը:Հետո մտաբերում,որ դեռ շնչում է ու սոված քնել չի լինի: <<Աշխատիր,որ ուտես …>>: Դա նրա դեվիզն էր,իր դրոշը,որ վեր պարզած գնում էր առաջ: Քիչ մնաց ամուսնացնեին նրան համագյուղացիները: <<Ծերուկ քիթը>> չուզեց:Ոչ թե կնոջը չհավանեց,այլ չէր մոռանում կնոջ գերեզմանը:Պարզ է,վնասակար ամուսիներ չէին եղել:Ու հաճախ էր նմաններին <<գործող անմիտներ>> երեսներին շպրտում: Դրամ-լումա չգիտեր:Միայն կանաչ փողը գիտեր:Ճանաչում էր միայն հազարանոցը` ամենաշատն էր նրա համար:Ինչ տայիր չէր վերցնի:Դպրոց չէր գնացել,տառի սևն ու սպիտակը չգիտեր,բայց խորաթափանց միտք ուներ:Մեծին` մեծի պես էր հարգում,փոքրին` փոքրի: Կեցցեր նա:Կարևորը փորը կուշտ էր,գրպանումն էլ միշտ ծխախոտի տուփը:Ամոթ ինձ` մանկավարժիս,որ դեպքից դեպք ձեռքս նրա գրպանն էի տանում սիգարետ վերցնելու խնդրանքով:Մեկ երկու անգամ տվեց,բայց հետո,երբ զգաց,որ գրպանումս ունեմ ու նրա հոգու հետ եմ դնում` շպրտեց երեսիս .<<Հայվան շատ փնտրիր,կգտնես >>: 62

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Իրոք դարձել եմ նրա նման` թույլ առկայծող մտքի տեր:Կորցրել եմ աշխատանքս,դասաժամերս պակասել են կիսով չափ:Ամաչում եմ սրա-նրա դռանը օրավարձով հացի տեր դառնալ:Ծառերս այլևս ինձ չեն կշտացնում ու ոչինչ անել չգիտեի,ո”ւմ դուռն բացել,որ չմերժեն:Բա ամո”թը: Փողները շատ են քամում տալիս,իսկ մեր երկրում ծերունիները չարչարվում են:Ստացածները այնքան քիչ է,որ միայն ցամաք հացին չի բավականացնի:Էլ ուր մնաց տեղով-բարձով պառկես,հացդ ցամաք կերար` էլ վեր չես կենա: Իսկ դու հիմարդ,հարցնում ես` ո”ւմն է,ոտքով դես ու դեն տրորում գետին ընկած թղթադրամը,երբ կողքդ կանգնածներից ոչ մեկը տեր չեղավ,դու վերցնում և դնում ես գրպանդ: Գոնե գոհ,որ սեղանիդ այսօր հաց կա,որ այսօր էլ օգտվեցիր Աստծո բարիքից… ԱՌԱՋԻՆ ԿԱՇԱՌՔԸ Շատ զարմանահրաշ բնություն ունի Ս. Գյուղը :Դա Արշամի ծննդավայրն էր:Լինելով մանկավարժի որդի,ինքն էլ ընտրեց հոր ուղին ու քաղաք գնաց ուսումը շարունակելու: Ու հայրն էլ հպարտությանբ գյուղում նշում էր,որ իսկը և իսկ իր որդին է,քեռու նման բեդովլաթ չէ ու մեզ մենակ չի թողնի:Եվ հայրը չէր սխալվում: Տարիներ անց իրոք որդին վերադարձավ ու հետն էլ իր հարսնացուին:Չնայած Վարդիշաղը քաղաքում ծնված ու

63

Page 32: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

32

Արմենակ Ավետիսյան մեծացած աղջիկ էր իր նիստ ու կացով,սկզբում դժվարությամբ,բայց հետո հարմարվեց գյուղի կյանքին:Իսկ գյուղն այնքան էլ մեծ չէր,բայց բոլորն էլ հարգում ու մեծարանքով էին խոսում իրար մասին:Միայն գյուղապետից ու խանութպան-բիզնեսմենից էր,որ լավ բաներ չէին խոսում: << Դե գյուղ է էլի,ոնց կլինի մի քանի հատ շուն չլինի >>:Բայց դա չէր մտահոգում Արշամին,որովհետև նրան սիրով ընդունեցին դպրոցի հարկի տակ:Իսկ քանի որ հայրն էլ թոշակի անցնելու ենթակա անձ էր,կոլեկտիվ որպես միակ տղամարդու ընտրեց իրենց տնօրեն: -Հանգիստ մնա,-շշնջաց ականջին գյուղապետը,-գիտե”ս ձեռքիցս չես պրծնի,մեռելներդ գերեզմանից կհանեմ: Գյուղապետն անուս մեկն էր,թիկունքին քրոջ որդին և դա էլ ա առիթ էր,որ իր դրվածքը դնի: Իսկ Արշամին այդպես մի նայեք:Նա էլ մեջքի վրա ընկնող ու հեշտ հանձնվողներից չէր:Եվ քանի որ դա նրանց առաջին հանդիպումն էր,ոչինչ չասաց,ոչ հա,ոչ չէ ու լուռ հեռացավ: Դպրոցն այնքան էլ փոքր չէր:Մի քանի կին էին ու ոչ մի որձեղեն,մնացածն էլ մեռած հոգիներ:Միանգամից հեռացնել չէր կարելի,ինչ կմտածեր:Միգուցե կբողոքեն ու որոշեց կամաց-կամաց կոլեկտիվն իրենով անել:Նա իր անելը չգիտեր,բայց տեր չուներ,փող չկար որ մեջքին կանգնող լիներ:Ձեռքը կարճ էր,լեզուն կապ:Կաշառք վերցնել չէր կարող,որևէ մեկի մոտ իր հոգսերից երկար-բարակ խոսել չէր սիրում,իսկ շենքը վերանորգման 64

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ կարիք ունի,գույքի սակավ լինելու մասին խոսք չկա: Բայց դե չմտածեք թե առաջակներ չէին լինում` հասունության ատեստատի ձգտողներ կային,իսկ նա թե . <<Չեմ ուզում ,չեմ վերցնի,ինձնից հեռու տարեք >>: Չգիտենք թե որքան դա կտևեր,բայց որ դպրոցը համալրվեց նրա հարազատներով` փաստ է:Ո”վ չի ուրախանա,աշխատանք կար ձեռքներին,օրվա մեծ մասը տանն էին,գրպաններում փող կար և խանութում էլ սիրով պարտքով ապրանք էին տալիս: Արշամը այնքան էլ հիշաչար չէր,բայց մի օր իր գործավարուհու ականջին շշնջաց . -Ինչ որ կասեն լսիր,սովորիր,մի ականջդ չորս արա,ոչ մի բան բաց չթողնես,դրսում պտտվող լուրերն էլ հավաքիր, դե ապահովության համար:Աթոռս կորցնել չեմ պատրաստվում: Ինչի” միանգամից փոխվեց Արշամը:Պարզ չէ,առաջին կաշառքն էր ընդունել` խանութպանի որդու գնահատականները փոխելու դիմաց: Ու դրանից հետո էլ նրա մոտ ամեն ինչ փոխվեց միանգամից:Ինքս կպնդեի,որ դա նրա կնոջ սրտովն էլ էր,ամուսնու թելադրողն էր:Եվ չէր էլ պատրաստվում ապրել Արշամի հետ նույն հարկի տակ չոր աշխատավարձի հույսին: Չմոռանանք միայն ինչպես ասվում է . <<Գետի բերածը ինքն էլ կտանի >>: Ոնց գալիս էր,այնպես էլ սկսեց հոսել նրա գրպանից դեպի վերև:Ու կինն էլ մի օր նկատեց,որ իր հոր տնից բերած օժիտը օր առ օր հալվում է:Չդիմացավ այլևս:

65

Page 33: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

33

Արմենակ Ավետիսյան Քիչ անգամ չէր քարոզներ կարդացել Արշամի գլխին ու չդիմացավ : Ամեն ինչ անօգուտ էր,վերցրեց իրենց փոքրիկին ու հայտնվեց հայրական տանը: Մի խոսքով իրար լեզու չհասկացան,անվերջ կռվելն անիմաստ էր:Արշամը չգնաց կնոջ ու երեխու ետևից` հայրը մահվան շեմին էր ու մենակ թողնել չէր կարող: Եվ միայն ամիսներ անց,երբ հոր հետ կապված բոլոր արարողությունները ավարտել էր,հավաքեց իր ունեցած-չունեցածը: Դե տանն էլ արդեն ոչինչ չէր մնացել ծախելու:Բոլորը հավաքեց մի աքլորի բեռ:Բանալին թողեց դռան շեմի տակ: Հույսով,որ գոնե մի օր իր կնոջ ու տղայի հետ կվերադառնա: Լավը նա է,որ Արշամը տարիներ հետո միայն զգաց,որ աներոջ քաղաքի տանն բարեկեցիկ կյանքով ապրելը` գյուղի իր տան բակի մի բուռ հողը չարժե…

ԻՍԿԱԿԱՆ ՈՐԴԻՆ Տիկին Սոնան միշտ բողոքում էր իր կյանքից :Թեև ամուսնացել էր մեծահարուստ տոհմի ժառանգի հետ,բայց նրանց համատեղ կյանքի ընթացքում ջուրը մի առվով չգնաց,մշտապես վեճի մեջ էին կամ օրերով իրար երես չէին տեսնում:Եվ մեկ անգամ չէ,որ Սոնան փորձել էր իր տղաներին վերցնել ու առանձին ապրել,բայց ամոթ ուներ և նամուսի գերի էր: Իսկ ամուսինն էլ թքած ուներ նրանց վրա:Նրա համար կարևորը գաղտնի գումար ձեռք գցելն էր ու իր 66

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ նյարդային համակարգի հանգիստ պահելը: Ոչնչի չէր խառնվում:Ինչ կուտեին,որքան կծախսեին,ինչ կհագնեին,դպրոցում լավ կսովորեին թե ոչ,նրան չէր հետաքրքրում:Ողջ օրը կազինոներից ու բարերից տուն չէր գալիս,իր օրն այդես էր մթնեցնում: Երևի այդպես էլ անհոգ անցներ նրա կյանքը,եթե օրերից մի օր չհանդիպեր իր բժիշկ ընկերոջը: -Քեզ շատ քիչ ժամանակ է մնացել ապրելու,շտապիր կիսատ գործերդ վերջացնել,- ասաց բժիշկը: Եվ քանի որ տիկին Սոնան միշտ էլ չարությամբ էր լցված ամուսնու նկատմամբ որոշեց նրան մահվանից առաջ մի լավ դաս տալ:Առավոտ լույսը չբացված անկողնում մահճակալին գամված ամուսնուն հաց ու դեղահաբ տալու փոխարեն մի լավ կռվեց ու երեսին շպրտեց. -Կարծում ես երեք որդիներդ քեզանից են:Մեկն է քեզանից:Մեկը` Դուբայից է,մյուսը` Մարսելից,որ տուրիստ էի գնացել: Ամուսինը շատ մտահոգվեց,խնդրեց,որ հայտնի թե ո”րն է իրական նրանցից իր որդին:Կինը չասաց:Ու ամուսինն էլ,քանի որ այլևս ժամանակ չուներ իր որդու հարազատությունը ճշտելու փաստաբանին հայտնեց,որ կտակում է ողջ ունեցվածքը միայն իր հարազատ և իսկական որդուն: Եվ մի քաոսային իրավիճակ ստեղծվեց ընտանիքում:Եղբայրների միջև պատերազմական իրադրությունը հասունանում էր:Նրանք ոչ մի անգամ իրար թթու խոսք չէին ասել,ողջ օրը կռվի մեջ էին,և ծեծկռտում էին միմյանց.մեկն ասում էր,թե ես եմ

67

Page 34: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

34

Արմենակ Ավետիսյան հարազատ որդին,մյուսը` թե ես եմ: Եվ այդպես էլ մի ընդհանուր հայտարարի չէին գալիս: Գնացին գերագույնի մոտ:Նա էլ այնքան տհաս չէր,երկիր էր ղեկավարում և բազում ընտանիքների հարցեր էր կարգավորել,ասաց. -Գնացեք ձեր հոր դիակը հանեք,ձեր բարկությունը թափեք նրա վրա,քիթ ու մռութը մի լավ ջարդեք այնպես,որ իսնի օրինակից կտրվի,մի խոսքով այլանդակեք,նորից թաղեք:Ձեզնից հարազատը կլինի այն տղան,որ տեսնելով հոր պատկերը կսգա և կորոշի պատժել եղբայրներին: Եղբայրները չէին կարող չկատարել գերագույնի հրամանը:Եվ բացի դա էլ հոր ունեցվածքին տիրանալու մոլուցքը կուրացրել էր նրանց:Չէ որ այդ քայլով վերջապես կպարզեին,թե ով է իրենց հոր հարազատ որդին և ժառանգորդը:Հոգնել էին նաև փոխադարձ վիրավորանքներից,ծեծ ու ջարդից: Բացեցին գերեզմանը:Հանեցին հոր դիակը:Երկու որդիները ոչ մի րոպե չկարողացան իրենց զսպել ու հարձակվեցին անշունչ դիակի վրա ու սկսեցին հարվածել ողջ ուժով ու ցասումով լի:Իսկ իսկական որդին այդ տեսնելով այլևս չդիմացավ:Մի փայտի կտոր վերցրեց ու հարձակվեց եղբայրների վրա,պատրաստ էր նույնիսկ սպանել նրանց,եթե չմիջամտեին ներկաները:Հազիվ եղբայրները հասցրեցին ճողոպրել գերեզմանատնից: Իսկական որդին նորից մեկ անգամ ևս դառն արցունք թափեց ու թաղեց հոր մարմինը:Բոլորի համար էլ պարզ էր,որ նա է իսկական որդին և նրան էլ բաժին հասավ 68

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ հոր ողջ ունեցվածքը… Այստեղ կարևորը այն շարժական ու անշարժ գույքը չէր,որ թողել էր հայրը:Այլ մարդ արարածի խիղճը,որ կորցրել են այսօր շատ շատերը և դարձել նյութի գերին,արժեքի,կայքի: Երբ իրենց հարազատի դին դեռ կողքներինն է,արդեն ժառանգները իրար կոկորդ են կտրելու պատրաստակամություն ունեն և իրար մեջ են անում ունեցած-չունեցածը:Երբեմն էլ չկամենալով մի բաժակ ջուր տալ իրենց հարազատին ծերանոց են ուղեկցում ազատվելով նրանից` ավելնորդ բեռ համարելով:Եվ նմանները չեն էլ վախենում,որ իրենց հերթն է մոտենում և իրենց քիթն էլ կհասնի քարին: Ցանկությունս մեկն է ,թեկուզ հացի կարոտ էլ լինեք,մի լավ օր չտեսնեք,չհուսահատվեք երբեք,մեզանից յուրաքանչյուրի օրերն էլ հաշված են…Մնացյալը բարի անունն է:

ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԸ Մի մեծահարուստ նստել էր իր առանձնատան բակում և գոհ ու երջանիկ իրենից,կեղծ ժպիտը երեսին,վայելում էր գերմանական գարեջուրը և կողքից էլ,քանի որ իր սեղանակից ընկերները դեռ իրեն չէին միացել,ձեռքի հետ էլ համակարգչի հետ թղթախաղով էր զբաղված: Նա նկատեց,որ իրենից շատ ցածր և ավելնորդ գյուղի մարդիկ,մոտիկ ճանապարհից գալիս ու դողալով անցնում են:

69

Page 35: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

35

Արմենակ Ավետիսյան Մեծահարուստն ասաց. -Ինչո”ւ եք փախչում և ո”ւմ ահից եք զարհուրած վազում: Նրանցից մեկը սիրտ առավ. -Աստված ազատի մեզ այդ բռի,տձև կողոպտչից:Ասում են հարկայինից է:Դու միայն դրա հագածին ու նստած մեքենային և մեզ էլ նայիր: Աստծո տված բարիքից էլ են ուզում մեզ զրկել:Մնաց վերջին շապիկներս էլ հանենք, նրանց տանք:Անամոթաբար էլ գտնում են,եթե կնոջդ հետ էլ ես պառկում,պիտի հարկ վճարես:Այնպես որ,փախչում ենք,որ ազատվենք…. -Ո”վ է այդ հարկայինը,ո”ր կուսակցությունից է,փողասեր է,աչքածա”կ,ո”րն է նրա ուժը,ո”վ է նրա կրիշան,որ փախչում եք: -Կգա,շուտով,քեզ էլ կտեսնի,ու քեզ համար էլ վատ կլինի: -Ծիծաղում եք,ինչ է:50 ձեռնարկությանն սեփականատեր եմ:Շատ համը հանեցին,մեկը կփակեմ,կնվիրեմ,դրանից էլ հեշտ բան:Որքան էլ գայլի ախորժակ ունենա,միևնույնն է ավելնորդ պատառը ոչ մեկի բերանը չի ծակել:Կուզի,կտամ: Եվ խոսքը դեռ բերանում էր,նրա ցանկապատի մոտ կանգնեց վերջին մարկայի մի բալագույն լաքապատ մերսեդես: -Դու ես հարկայինի այն մարդը,որ վախեցրեց մեր առանց այն տկլոր ու թշվառ գյուղացիներին,-հարցրեց մեծահարուստը: 70

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ -Այո,ես եմ: -Արի,արի ճանապարհ ես կտրել:Հյուրը Աստծուն է:Կխմենք մի քիչ,կհանգստանաս ու նոր կխոսենք:Ինչ կխմես ու կուտես: -Ինչ որ հյուրասիրեք: Եվ հաշված րոպեների ընթացքում վեց մետրանոց սեղանը լցվեց բազմատեսակ ուտելիքներով,որը 100 մարդու կբականացներ:Տան մշակները չէին հասցնում անգամ սեղանը թարմացնել,ուտելիքը ավելացնել:Թող ոչ ոք չկարծի,որ մեծահարուստը և հարկայինը շատակեր էին,նրանց օգնում էին տանտիրոջ շները ևս:Երբ հոգնեցին,իրենց որովայնը ամեն տեսակի մթերքով լցնելուց, մտան շոգեբաղնիք,հետո մերսվեցին մի լավ` որ նորից ուտեն:Հետո նորից կերան,մերսվեցին մի լավ,կերան ու չզգացին էլ ինչպես լույսը բացվեց ու նոր օր սկսեց: -Բա քո գյուղ գալու նպատակը ո”րն էր,-հարցրեց մեծահարուստը: -Դե ոնց ասեմ:Գերագույնի հրամանն է,բյուջեն ճեղկվածք ունի,պիտի լցնենք,որ պատերի տակ փնթփնթացող բիձեքի թոշակները տանք: Համաձայն եմ,պրոբլեմ չկա:Գյուղացի են,նրանց մի մեղադրիր:Եզան պես ողջ օրը բանում են,բայց օձի պես խելք ունեն:Ի”նչ մշակաբույսից հարցնես` տեղյակ են:Ափսոս խեղճների գրպանները դատարկ է,դրամի տեղ տասներկու ամիս մկներն են վազվզում:Հողն է նրանց փոխարեն հեկեկում,մի ամանորի սեղան են դնում մարդավարի` պարտքով:Ինձ են դիմում:Օգնում եմ միայն այն դեպքում, երբ տրամադրությունս բարձր է

71

Page 36: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

36

Արմենակ Ավետիսյան լինում:Փողոցով անցնելիս էլ տանս կողմը չնայեն, որ չանիծեն: Թե չէ սրտիցս թույլ մարդ եմ,կմղկտամ: -Քեզ էլ հասկացա հարազատս,դե իմ գնալու ժամանակն է,որ գալս իզուր չլինի,որ գերագույնն էլ քաղցր աչքով նայի,մի քիչ աջակցիր: -Իսկ որքա”ն է պետք: -Դե որքան կամենում ես: -Թիվդ ստացար,փոխանցեցի երկու միլիոն: -Կեցցես,որ ասում էին աղա տղա ես,չէի հավատում: -Դու չէիր հավատու”մ:Հիմա հավատացիր: Եվ ատրճանակով վիրավորեց նրան ուսագլխից: -Ա’յո,-հազիվ շունչը հավաքեց հարկայինը,-ինձ նման անհավատին այդպես էլ պետք է… Խեղճ հարկային,քո մեղքն ինչումն է,դու ընդամենը կատարողն էիր…

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Մի խեղճ ու կրակ կտրած մակավարժ կար:Ոնց անում,իր տան ժամ առ ժամ ավելացող հոգսերին ոչ մի լուծում չէր կարողանում գտնել:Նա շատ դռներ մաշեց,շատ երեսներին աբուռ չունեցող մարդկանց հետ շփվեց,որ մի գործ ճարի` չստացվեցԼԲուհի դիպլոմը թանկ գնով էր ձեռք բերել:Տարիների վաստակն էլ չհաշված ոչ մեկին չէր հետաքրքրում:Չէր ընկնի,եթե առողջ լինել,դա էլ իր խելքից էր:Ափսոսում էր,որ անցածը հետ չի կարող բերել: Մի օր էլ վերջապես հասկացավ,որ վերջնագիծն է արդեն և դադարեց ամեն ինչի մասին մտածելուց: 72

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Տանից դուրս չէր գալիս,ոչ մեկի երեսը չէր ուզում տեսնել:Կինն էր միայն շըմփացնում. -Ոնց որ թուխս նստած լինես,մարդամեջ դուրս արի,տրամադրությունդ էլ կբացվի: Եվ նա ինչպես միշտ կնոջ խոսքին չհակաճառեց:Քանի որ մտածում էր ամեն մի ծալքը պակաս է,թող չփորձի իրեն խրատներ տալ:Նա կենսաթոշակառու էր,բայց դե կարող էր թեթև գործով զբաղվել:Եվ վատը նա էր,որ ամենքն էլ նրան քաղաքավարի մերժում էին. -Աշխատանք չունենք,եկեք վաղը,մենք ձեզ կզանգահարենք,-այդպիսի պատասխաններ էին միայն լսվում: Եվ այս ազնիվ ու անմեղ մարդը իր անճարակությունից ծաղր ու ծանակի առարկա էր դարձել որդու,իր կնոջ համար ու նաև ավելնորդ բեռ, հացափորի նրանց հաշվին ապրող: Կինն էլ իր կարճ խելքով ոչ թե օգնում այլ խանգարում էր ամուսնուն: -Գնա աշխատանք փնտրիր,ինձ ոչինչ չի հեռաաքրքրում,-ասում էր կինը: Ամոթից կարմրում ու ողբում էր իր անզորությունը:Եվ զգալով,որ իրոք արդեն ավելնորդ է դարձել դադարեց սրա-նրա դուռը թակել: Ու մի օր էլ,երբ բազմոցին քնած էր մի երազ տեսավ:Մոտեցավ նրան մի լուսեղեն աղջիկ ծաղիկների պսակը գլխին: -Դա,-ասաց նա,-արժանի ես դրախտում ապրելու,ինքս կուղեկցեմ քեզ:Արժանիքներդ մեծ են:Մենք քեզ երեք փորձոթյան կենթարկենք:Ճիշտ պատասխանի դեպքում

73

Page 37: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

37

Արմենակ Ավետիսյան դրախտի դռները լայնորեն կբացվեն քո առջև և կփրկվես էդ անօրենների տհաս խոսքերից,կնոջդ խելապակաս պահանջներից:Եվ դրախտում էլ կապրես գոհ ու երջանիկ: -Իսկ ի”նչ պիտի անեմ: -Ոչինչ,ուղղակի հետևիր խորհուրդներիս: Աչքերը բացեց և տեսավ,որ մի հրաշալի ու անզուգական վայր է ընկել:Թռչյունները ուրախ թռչկոտում էին ճյուղից-ճյուղ,ծաղիկները բազմերանգ իրեն ժպտում.օդն էլ մաքուր:Բացատում մարդկանց մի խումբ ծառեր էր տնկում,ջրում,փխրեցնում:Իսկ մյուս խումբն էլ նրանց ետևից նոր տնկած ծառերն էր հանում,դարսում,կապկպում գցում իրենց շալակները ու գնում: -Այ հիմարներ,փչացած,հիվանդ,չորացած ծառերի ու ճյուղերի փոխարեն նոր տնկած ծառերի շիվերն եք հանո”ւմ: Նա նորից աչքերը բացեց-փակեց տեսավ,որ գետի ափին է,տեսավ որ ջուրը ուր որ է իր ափերից դուրս կգա,կողողի մոտակա գյուղի մշակաբույսերը և խեղճ գյուղացիները նորից կնստեն դատարկ տաշտակի առջև ու այդպես էլ սոված կանցկացնեն իրենք ողջ տարին:Մարդիկ էլ անզորությունից դես ու դեն են վազում,ձեռքերը թափահարում մեկը մյուսի վրա հոխորտում,մեղավորներ փնտրում: Մի հատ էշով էլ ավազ են տեղափոխել ու փորձում են գետի հոսքը ձեռքով փակել: -Այ հիմարներ,որ ժամանակին պատնեշն ամրացնեիք,ջրի վարձերն էլ մուծած լինեիք չէր լինի: 74

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Հիմա տրակտոր էլ կունենայիք,վառելանյութ էլ:Թե էլի նորից պիտի անվերջ կրկնեք թե թանկ հաճույք է և գյուղմթերքների արտադրությունը ոչ եկամտաբեր:Ժամանակին,որ գետի հունը մաքրվեր,ձեր բակի աղբը այրեիք ու ոչ թե առվի մեջ կուտակեիք,հիմա հանգիստ,առանց վախենալու գիշերները կքնեիք:Գոնե գյուղապետին հարցրել եք,թե ուր կորան ձեր տրակտորները,ձեր վճարած գումարները: Անմեղ մարդը նորից քնեց ու զարթնեց ու սկսեց արտասվել իր և մարդկանց դժբախտ բախտի համար,ու նորից նրա աչքին երևաց լուսեղեն ծաղկե պսակով աղջիկն ու ասաց նրան. -Ոչինչ,երկու պատասխաններդ էլ ճիշտ էին,մնաց երրորդը: Ասաց ու հեռացավու անմեղ մարդը հայտնվեց Ա. գյուղի մշակույթի տանը` ջարդված ու շարքից ելած աթոռի վրա:Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար:Բոլոր հավաքվածները գոռում են,իրար հրմշտում,նույնիսկ ապտակում,բոլորն էլ ուզում են իրենց խոսքը առաջ տանել,ճիշտ որոշումը չկա: Մեկը գտնում է,որ գյուղին դպրոցն է կարևոր,մյուսը գազը,մյուսներին փողոցների ասֆալտապատումը,նոր շենքեր կառուցելը -Ո’վ հիմարներ,ձեր պահանջները գյուղի համար շատ կարևոր են:Գոնե մեկը այս տարի կառուցեք,մինչև ձեր գումարի հարցը կլուծվի ու մյուսնն էլ կունենաք: Ձեր գյուղապետը ողջ գումարն իրենով է արել,պահանջեք գոնե մեկը վերականգնի:Բոլորը միանգամից չի

75

Page 38: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

38

Արմենակ Ավետիսյան ստացվի: Զարթնեց նորից ու ասաց. -Ավելի լավ է գնամ իմ գործին,բազկաթոռս ինձ է սպասում: -Օ~ ոչ,-ասաց լուսեղեն աղջիկը ծաղկեպսակը գլխին,դու այս անգամ էլ փորձությունդ հաջող հանձնեցիր,դրախտը իսկական քո նմանների տեղն է,գնա ու պրծիր այս խամաճիկներից ու խեղկատակներից:Այնտեղ գոնե լավ կյանքով ապրելու բոլոր նախապայմանները կան…

ՆԵՐՈՒՄ Կին.- Հակոբ բավական է,ամեն մանրուքի համար հոխորտաս:Աղջիկ է,հասունացման փուլում,ով դուռը բացում է,դուրս ես շպրտում:Այդպես չի լինի: Ամուսին .- Դու էլ բան ասացիր:Մենակ են լոլոզին եմ դուրս շպրտել,դու չլսեցիր թե ինչ ասաց . <<Գլխիդ խելոք մազերը հեռանում են >>:Մի”թե ինձ չէր ուղղված,ճաղատը ինքս չեմ: Կին.- Կատակում էր,լուն ուխտ մի դարձրու:Աղջիկդ համաձայն է,որ սատանի հակառակ ոտին կանգնել,թարսվել ես .<<Ես մարդու տալու աղջիկ չունեմ >>: Քո խոսքն է չէ”: Ամուսին .- Ասել եմ ու կասեմ հետո ինչ:Ամեն մի ընտանիք սիրո մեջ պիտի գտնի իր կյանքը:Չէ քեզ պես:Ամեն առիթ հիշում ես մեր հարևան Բարսեղին : Կին .- Ախր ոնց չհիշեմ:Նա իր ընտանիքին նվիրված մարդ է,իսկ դո”ւ:Ինձ ու երեխանեիդ վիզը ծուռ 76

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ թողեցիր,հինգ տարի մի ոտը դուրս էն քաղաքի լրբի մոտ գնացիր:Բայց ինքս քեզ ներեցի չէ հանուն երեխաներիս: Ամուսին .- Ինչ ուզում ես արա,ոտքս գերեզմանում էլ լինի,գեղեցկության մոտով անտարբեր անցնել չեմ կարող: Կին .- Դու էն գլխից էլ գեղեցիկը արժևորել ես:Հույս ունեմ,որ շուտով խնդրանքս կկատարես,չէ որ շուտով լրանում է մեր ամուսնության 25 ամյակը: Այդ առթիվ ֆրանսիական մուշտակ և ադամանդե օղեր կստանամ: Ամուսին .- Շատ լավ գիտես,որ հնարավորություն չունեմ քեզ նման թանկարժեք նվերներ մատուցել,հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում:Ոտքդ վերմակի չափով պարզիր: Կին .- Ոտդ ոտիդ ձգած,նստել ծխում ես:Այդ ձևով ես փող աշխատում,վերկաց մարդամեջ մտիր,միգուցե ավելի լավ գործ կպցնես,օգնության ձեռք կմեկնեն:Չես գնում,մի գնա:Ինքս աշխատանք կփնտրեմ:Ընկերուհիս հարևան երկրում է…երեք ընտանիքի հոգս է քաշում: Ամուսին .- Քեզ հասկացա,թե խոսքդ ուր ես տանում:Կինը մարդուն չի խաբի,չի դավաճանի,դու շատ լավ գիտես,ամեն ինչ տղամարդուց է:Ինքս հիմա չեմ փայլում իմ վարքով: Կին .- Տղամարդն ինքն է փչացնում,ոտնակոխ տալիս կնոջը և տրորում նրա սիրտը:Քո կարծիքով նման տղամարդիկ իրավունք ունեն բարոյականությունից խոսելու: Ամուսին .- Շատ լավ գիտեմ քեզ:Մեկ անգամ չէ,որ

77

Page 39: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

39

Արմենակ Ավետիսյան իրական դեմքդ ցույց ես տվել:Մոռացար,որ ընդամենը երկու ամիս աշխատեցիր գործարանում: Սկսեցիր խոսք տանել-բերել,վարիչի ոտի տակը փորել:Դու նրա վրա”,թե” պաշտոնին էիր աչք դրել: Կին .- Ոչ մեկը , ոչ մյուսը:Ցանկանում էի ուղղակի, որ ինձ տեսնեիր:Իսկ դու աչքդ չորս կողմ արած վազվզում էիր: Ամուսին .- Բա դու , քո արածը մոռացել ես: Երկու ժամ սպասեցնել տվեցիր կանգառում:Հոգնածությունից քիչ էր մնում գետինը տապալվեմ,ոտի վրա հազիվ էի կանգնում ,ոտներս ջուրն իջավ : Կին .- Աջ ու ձախ մսխում էիր,օրդ քեֆ ու հարսանիքներում անցկացնում,մտքովդ չէր էլ անցնում,որ մի օր ոտքերդ երկարացնելու ես ու հետդ ոչինչ չես տանելու : Ամուսին .- Ուղղակի վատը այն է,որ մտածումիցդ հետ չես կանգնում:Մի գլուխ ոտք ես գցում սրա-նրա հետ,բան դուրս չի գա:Դու ո”ւր,նրանք ո”ւր: Կին .- Չեմ ժխտում: Սոնային քո կյանքից վռնդեցի:Խոսք չկա,նա սիրուն էր,բայց հոմ չէր կարող ինձ հետ ոտ պարզել:Ի”նչ ես կարծում այդ փչացածին հեշտ է մոռանալ:Ամուսնուն մեկ շաբաթ առաջ հողին հանձնեց,բայց մի տես ոնց է ոտն ու գլուխը զարդարել,ոնց որ հարսնատեսի է պատրաստվում:Տես հա Հակոբ տղա,քեզ ներում-բեկում չկա,չիմանամ որ նրա կողմը թեկուզ մի դատարկ հայացք գցես… Ամուսին .- Սիրելիս մի մտահոգվիր:Մեր հոգսերը քիչ չեն:Օրերս երևի մեր հիմնարկում փոփոխություններ լինեն:Հուշում են,որ տնօրենի գործերը այնքան էլ լավ 78

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ չեն գնում: Կին .- Հիմա կասես թե ձգտում չունես տիրելու նրա աթոռին:Թող ինձ էլ կյանքում գոնե մեկ անգամ առաջին տիտղոսը կրեմ:Ինչ կա որ,ումի”ց եմ պակաս: Ամուսին .- Լավ,լավ:Հույս ունեմ,որ այս գործը գլուխ կգա:Տնօրենի ձերբակալությունից հետո,բոլորիս ոտքի տակի հողը երերում է:Այլևս մեզ բանի տեղ չեն դնում:Բայց ոչինչ,սովոր եմ աթոռակռիվներին մասնակցել:Սիրելիս պատրաստ եմ նույնիսկ գործավարուհուն քծնել,ստորանալ նրա առաջ,ոտների փոշին վերցնել: Կին .- Ստոր,սրիկա,միայն ոչ դա:Հենց առաջին օրը կհեռացնես նրան,գործավարուհի ինքս եմ քեզ համար ընտրելու: Ամուսին .- Տեսնում ես որքան լավն ես,երբ շուտ ես ընդունում խոսքս:Ուղղակի գործատեղում ձևացրու թե գործի ես,բայց տես հա ուշադիր եղիր,ականջներդ չորս արա,լսիր ինչի մասին են խոսում: Ամուսին .- Կնիկ դեռ չեմ նշանակվել,դա իմ ու քո երազանքն է,ուրիշների պես,կրթություն էլ չունեմ:Ի”նչ անեմ կնիկ…գոնե մի արհեստի էլ չեմ տիրապետում,որ աշխատեմ…ինչ անեմ,ո”ր ջուրն ընկնեմ…դա կլինի փրկություն: Կին .- Ներիր սիրելիս ,դու միշտ երազում ես,երևում է լեզվնիս չափ դնելու ժամանակն է:Դու կողքիս ես և դա ամենակարևորն է ինձ համար:

79

Page 40: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

40

Արմենակ Ավետիսյան

ԴՈՒՔ Դուք ձեզ ազնիվ մարդ ե”ք համարում:Մի”թե դա այդպես է:Իհարկե ոչ:Որովհետև օրդ բուռն է անցնում,շարժման մեջ ես ու կարողանում ես կյանքի ոլորանով հանգիստ բարձրանալ:Մեջքդ պնդացրիր` դեպուտատի փեսա դարձար,երևի թե մեզ մոտ շուտ մոռանաս ու ընկերություն չանես այլևս մեզ հետ:Հիմա էլ ով կարող է քո հավին քշա ասի,աները կողքին:Երանի նրան:Չէ մի մի ինձ նման հիմարի պես:Տեր չունեմ,փող չկա,մեջքիս կանգնող չկա,ձեռքս կարճ է,լեզուս կապ: Դուք գիտեք այդ կարգի սրիկաներին:Այդ տեսակ մարդիկ ազնվություն չունեն,ավելի շատ չարություն,ոճիր,քան սառը շողոքորթի մոտ,որը մեջք է ծռում փոքր ինչ ավելի:Եվ իհարկե շահում է:Կպլոկի նույնիսկ շապիկդ,չզարմանաք նույնիսկ մեռելներդ գերեզմանից կհանի: Իսկ ինքս ինչ անելս չգիտեմ:Անելանելի վիճակում եմ,որովհետև թունելի լույսը, որն ինձ համար վառվում էր,կամաց-կամաց մարում է:Չգիտեմ միգուցե հոգնությունից է,բայց որ մեռելի պես եմ քնում` հաստատ է,իսկ առավոտյան թմրություն է իջնում վրաս:Շփոթմունքի մեջ մեջ եմ,որ երանի ինձ: Դուք հասկանում եք,չէ որ շատ աշխատել պետք չէ,երկար չես դիմանա,մի օր ծնվել,մի օր ոտներդ կմեկնես և մյուս աշխարհ կտեղափոխեն;Ո”վ կողբա վրադ:Ավելի շատ կհրճվեն,որովհետև կազատվեն անվերջ տևացող փնթփնթոցիդդ:Իսկ դո”ւ,դա 80

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ հետաքրքիր է,ինչի” համար ես անում:Հասկանալի է,ոչինչ չունես կտակելու:Հասկանալի է,ոչինչ չունես կտակելու:Իսկ հարևանդ աջ ու ձախ անում,իր աշխատավարո”վ է:Չէ մի տեսնում ենք,ոտը իր անկողնի չաձ էլ չի մեկնում:Իսկ ես ներքին ցավիցս տանջվում եմ,փորս մեջքիս է կպել,ոտքի վրա ցմքել եմ հրեշտակների հետ խոսելու ժամանակն է մոտեցել: Իսկ դուք ճանաչում եք այն աղջկան, որը իր վիճակի ծանրոթյունը չի հասկանում,մի աչքով լալիս է,մյուսով ծիծաղում:Նրա դուռը միշտ բաց է:Երևի անորոշ զբաղմունքից է,որ գրպանը միշտ լիքն է և փոքր փոխանցումներ չի անում,միլիոնների հետ է խաղում: Նա կարող է մատնել,դավաճանել,շատ վնասներ կարող է տալ:Նրանից էլ ամենքը վախենում են ու չեն կամենում շփվել: Իսկ դու ոչնչով չես կարող պարծենալ,որովհետև ախպերությամբ չես շրջապատված,հարազատներդ կողքիդ չեն ու ժամդ էլ ժամից անցել է,ով պիտի քեզ մի բուռ հողի արժանացնի: Դուք այդպիսի ամուսիներին լավ եք հասկանում:Որովհետև ողջ օրը բազկաթոռին կպած են:Անապրուստ չեն:Ի”նչ միջոցներով են ձեռք բերել,չգիտենք,բայց երևում է մի տեսակի ծառապտուղ են,տակները մաքուր չէ:Կինը վատ էր սովորել,կնոջ լեզվի ծայրին միշտ փողն է,որ ուզում էր: Իսկ ինձ վրա կասկածել պետք չէ,մի կողմս տարած մարդ եմ,խարդախության` անընդունակ:Ինչ վերաբերվում է կնոջս` մեր ջուրը մի առվով չի գնում, նրա համար վաղուց արդեն ավելնորդ եմ,

81

Page 41: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

41

Արմենակ Ավետիսյան գերագույնի հրահանգով է շարժվում:Մեր ընտանեկան բյուջեն ինքն է գրում,ինքը ծախսում,ինքն է հրամայում` քիչ է,որ ամեն ինչ ներդնում է հացի` հացի կարոտ չմնանք:Երբեմն նրան էլ հասկանալ կարելի է,որովհետև որքան էլ աշխատում ենք մեկս երկուս չի լինում:Եվ օրը կնոջս հետ իրար միս ենք ուտում:Իսկ այդ դրությամբ երկար կյանք չես կարող ունենալ:Շտապ միջոց գտնել է պետք:Հենց վաղը ևեթ մնաս բարև կանեմ գյուղի ծայրին,բարին դա է…

ԵՐԿՈՒ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Արամը` ոտները քշտել,գյուղապետ էր ուզում դառնալ:Դե մենք մանկության անբաժանելի ընկերներ ենք,իսկ օգնել պետք է:Քվեի հարց կա: Համ էլ ամոթ է ու բացի դա պատվի ու պրիստիժի հարց կա մեջտեղը: Սովորույթ կա մեր մեջ,կարևոր չէ թե գիշերվա,թե ցերեկվա որ ժամն է,այցելում ենք իրար,գարեջրի բաժակի շուրջը զրույցի բռնվում ու չիմանում թե ինչպես ժամանակն անցավ: Մեր հերթական հանդիպումն էր,երբ նա այցելեց: -Է~,մի հարցնի,ոտներիս մեջ էլ հալ չմնաց: - -Ինչի”,ձայներիդ խմբաքանակն էիր ավելացնում: -Դե ոնց ասեմ,պատրաստվում եմ:Գիտես,պարզ տեսադաշտումս երևում է,որ ինքս եմ հաղթողը: -Բարեկամս մի շտապիր,վերև Աստված և բացի դա էլ ինչպես առածում . <<Առուն թռիր,նոր ասա հոպ …>>: -Միգուցե դու ճիշտ ես:Ուղղակի մի քիչ ամաչում եմ գործող գյուղապետի աչքերին նայել:Ախր կյանքում չեմ 82

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ մոռանում նրա արած լավությունը,միշտ երախտապարտ պիտի մնամ նրան` մեջքիս կանգնած է եղել: -Լավ,շատ ես ծամծմում:Վաղուց կենսաթոշակի է անցել,միշտ էլ ամեն մեկին փոխարինող գտվում է: -Գիտես,այնքան էլ այդպես չէ,տարիքներս առել ենք,կյանքի բարձունքին ախր ե”րբ պիտի հասնենք:Համ էլ գյուղապետարանում չես տեսնում արդեն ինչ է կատարվում:Ոտքերի տակ ամուր հողը զգալով,որ գյուղապետը հաշվառմանը չի հետևում,բարձիթողի վիճակում են թողել,զեղծարարները քիչ ավելի առաջ գնացին: -Իսկ դա ի”նչ կապ ունի քեզ հետ:Ինքդ էլ նման ձևով կվարվեիր, երբ իշխանությունը ձեռքիդ լիներ:Դրա համար էլ երկու տիրոջ ես ծառայում: -Կյանքն է ստիպում,ուրիշ կերպ լինել չի կարող: -Նախկինում գլխի թեթև շարժումով էիր բարևում,հիմա փոխարինել էս ձեռքսեղմումի,քաղցր զրույցի: -Դա է հաղթելուս գրավականը,բա ի”նչ ես կարծում:Բավական է որքան այսօր, ժողովուրդն է պնդում` վաղն ասելով խաբում գյուղաբնակներին,պարեցնում իր դուդուկի տակ: -Իսկ մտածել ես,թե ինչո”վ ես որոշ մեծաբերանների բերանը փակելու:Բոլորը չէ որ կցանկանան ընդառաջել քեզ: -Ասածիդ մեջ ճշմարտություն կա գիտես:Որտեղի”ց այդքան փող պիտի հավաքեմ:Պարտքերի մեջ առանց

83

Page 42: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

42

Արմենակ Ավետիսյան այդ էլ խրված եմ,հիմա հազիվ եմ ծայրը-ծայրին հասցնում,նոր պարտքեր չեմ ուզում: Դու գիտես էլի,այդ ամենը ինչպես է լինում,սկզբում չեմ ու չում կանեմ,կվերցնեմ պարտքերս կփակեմ միայն հագուստ-կապուստիս մասին կմտածեմ: -Բայց հակառակորդդ քեզնից առավել է:Գիտի թե ով ինչ է շնչում,ինչպես ապրում և ամենակարևորը քչով բավարարվող է և մեծ սրտի տեր:Հարյուրապատիկ կհատուցի լավությունդ,պարտքի տակ մնացող չէ ու ակն էլ ձեռքին: -Ի”նչ ես կարծում հեշտ է երկու տիրոջը ծառայել և չոր դուրս գալ:Բավական դժվար է:Գյուղի սկզբնամասում մի անծանոթ մեքենա երևաց ողջ գյուղը նրա ով լինելը գիտե արդեն,որ ուղևորների խումբը ներխուժեց գյուղապետարան:Հետո գյուղացիներն էլ իրենց պահանջներով փորձում բաժնեմաս ունենալ: -Դե դա շատ քչերի մոտ է այդպես:Գյուղացին մոլորվել է:Կինը ձեռքից գնում է,ամուսինը իրեն խմելուն է տվել,օրը գարջրի սրահում է մթնեցնում:Բոլորն էլ իրենց հարբելում են տվել:Պլոճիկով մարդ քիչ է մնացել,ինչ ուզես անես:Դե փնթփնթան հալիվորներ են,դրսից գումար,նպաստչ սպասող: -հիշում եմ քաղաքու ոնց ասացիր էն աչքը դուրս աղջկան: -Իհարկե: <<Ինչպես պինդ ձեռ ես դարձել աղջիկ…քեզնից ի”նչ է գնում` լճից պակսավ մի պուտ ջուր…>>:Դու քեզնից խոսիր: -Ինչ խոսեմ,պինդ բռնել եմ բիձուկին մինչև աղջկան ձեռքս չտա,հանգիստ չեմ թողնելու: 84

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ -Պլկանը ջուր է ընկե”լ: -Ծիծաղում ես հա:Ծիծաղիր,ծիծաղիր:Դու չէիր, որ մեր կուրսի Կարինեի հետ պլատոնական սիրով էիր կապված: -Ուժեղ տղա էիր բուհում,արժեք ունեիր:Դու գիտեիր դասախոսների պինճը մտնելու եղանակը: -Դե կյանքի փորձ ունեմ:Գյուղում էլ կկիրառեմ,ինչ է եղել որ: -Դեմքդ ոսկե փայլ է ստացել երջանկությունից:Շուտ չես տոնում հաղթանակդ: -Դրա մասին չեմ էլ մտածում:Շատ մեծահոգի մարդ եմ:Ուղղակի գյուղապետ իր ուզածին հասել էլ,ինքս`ջահել,առաջխաղացում է պետք:Եթե թիկունքիս կանգնած մեկը չկա,պիտի ընկնենք մեռնենք:Գոնե մի կուշտ հաց կունենանք: -Այնպես ես խոսում,որովհետև ոտքդ դեռ չի դիպչել քարին:Միշտ քո փոխարեն մտածել են: -Այսօր դեմ-դիմաց դուրս եկանք:Ոչինչ չասաց, քիչ մնաց գետինը մտնեի միայն նետեց . <<Մի”թե դու իմ պնակները չէիր լիզում տեղակալիս աթոռին տիրանալու համար,ամեն անգամ, երբ մեր տուն էիր գալիս ու հիմա տակս ես փորում…>>: -Այո,վիճակդ այնքան էլ լավ չէ: -Դիմումս հետ վերցնելը կփրկի ինձ,թող ետևիցս երկու տիրոջ ծառա չգոռան:Այնքան էլ պատվաբեր չէ…

85

Page 43: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

43

Արմենակ Ավետիսյան

ԱՌԱՋԻՆ ՋՈՒԹԱԿԸ

Արմենի համար ամենակարևոր հարցերի հարցը ընտանիք ստեղծելն էր:Եվ դրա համար էլ բազում դռներ թակեց,տարբեր միջոցների դիմեց,բայց ոչինչ չէր ստացվում:Տարբեր էին աղջիկները,տարբեր նրանց վերուդիրը,խոսքը,զրույցի թեման,հետաքրքրասիրությունը:Մեկի հետ երկար ընկերություն անել չէր կարողանում,շուտ հիասթափվում էր… Ուրիշ էր Վարդիշաղը:Շատ ամաչկոտի մեկը:Արմենը ,երբ մի բան էր ասում,կարմրում էր մինչև ականջները,նրա երեսին նույնիսկ չէր նայում,կես ժամում աչքերը չէր բարձրացնում: -Իմ ուզածն է որ կա,-մտորում էր ինքն իրեն Արմենը: Նրանց հանդիպումները թեև գնալով հաճախակի էին դառնում,բայց քանի որ Արմենը չնայած ոչ երկչոտ էր,ոչ անհամարձակ,ոչ վախկոտ,բայց շատ էր վախենում ,թե ինչպես հայտնի իր մտադրության մասին: Իսկ առաջին բառը,որին այդքան շատ էր սպասում Վարդիշաղը,ուշանում էր:Ու նա էլ իր հերթին մտորում և հիշում հոր վերջին խոսքը: - Շատերը կխնդրեն ձեռքդ, տղամարդու ոչ

գեղեցկությամբ,ոչ հարստությանը:Նրա աշխատասիրությունը գնահատիր,այլապես անբախտ կլինես:

Արմենը շատ քիչ էր խոսում իր աշխատանքից:Չնայած այնտեղից ոչ մի լուրջ գործ չուներ:Բավարարվում էր չոր աշխատավարձով:Ձեռքից թույլ չէր,կաշառք չէր 86

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ վերցնում նույնիսկ բազայում,որտեղ աշխատում էր Արմենը,ամենքն էլ զարմացած էին նրա վրա:Չնայած կաշառք տալ-վերցնելը նրա մոտ այնքան էլ լավ չէր ստացվում: Ուղղակի պարզից էլ պարզ էր:Արմենի ձեռքից ոչինչ չէր գալիս,բայց ժողովներում մեծ-մեծ խոսում,տասը գազանոց ճառեր էր ասում:Եվ երբեմն էլ տեղը գալիս էր,այստեղ-այնտեղ մեծ-մեծ վրա էր տալիս,բանը որ գործին էր հասնում,մատը մատին չէր խփում,նրանը այդ խոսելն էր:Մեղադրելու կարիք չկա,որովհետև չորրորդ դասարանը մի կերպ էր ավարտել: Մի օր Արմենը ուժ գտավ իր մեջ և Վարդիշաղին ստիպողաբար իր տուն տարավ:Պատճառը լոտոն էր:Հերթական անգամ,երբ այգում զրույցի էին բռնվել,անցնում է լոտո վաճառողը -Ընկերուհուս ձեռքը խերով է,-ասաց Արմենը և ստիպեց, որ լոտո ընտրի: Եվ Վարդիշաղը երկուսն ընտրեց:Ջնջեց ու շահումը բավականին մեծ գումար էր:Երկուստեք ուրախացան,որ բախտը ժպտաց իրենց:Լավ սկիզբ էր: Վարդիշաղը նախկին ամաչկոտը չէր և իր ձեռքը վերցրեց տան վեր ու դիրը: Նա էր խանութ,շուկա գնացողը,գնումներ կատարողը,ամուսնուն` մեկ լուցկին էր մնում ու էժանագին ծխախոտը: Կինն էլ դարձավ տան առաջին ջութակ:Նրա խոսքը խոսք էր,գործը` գործ:Նախ ձեռք գցեց Արմենի գդալ-գդալ հետ գցած գումարին` ծախսեց:Հետո անցավ իր հոր մնացած ժառանգությանը:Դա էլ վարդիշաղի կողմից ձյունի նման հալվեց մի քանի ամսում:

87

Page 44: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

44

Արմենակ Ավետիսյան Արտերկրյա ապրանքների խանութը կողքներին էր և ընտրության լայն հնարավորություն:Իսկ Վարդիշաղը գեղեցիկ հագնվել շատ էր սիրումՉնայած այնքան էլ միամիտ չէր ու նույնիսկ ձվի մեջ մազ կփնտրեր:Բնավորության գիծ էր դարձրել,ոչ ոքի չէր վստահում: Ու քանի տարի է ապրում էին միասին ու ձեռ-ձեռքի,գլուխ-գլխի և ու դեռ չէին հասկանում իրար: Եվ Արմենը ավելի շատ լսողի ու կատարողի դերում էր:Նրանը միայն աշխատավարձը տուն բերելն էր,տան հոգսերից հեռու մնալը,կտրվելը:Երբեմն,երբ առանձին էր լինում,ներքուստ ամաչում էր,քիչ էր մնում գետինը մտներ,որովհետև ձեռքից ոչինչ չէր գալիս: Ու մի օր էլ Արմենը կարգին հիվանդացավ, զրկվեց աշխատանքից ու գրպանում սկսեցին մկները վազվզել :Առաջվա ջահելը չէր,հալից ընկել էր,ձեռքից-ոտքից գնացել,մի քիչ քայլում էր,երկու ժամ նստում: Միայն կնոջից լսվող անվերջ հոխորտանքները անտանելի էին դարձել:Եվ ինչեր ասես,որ չէր քաշել Վարդիշաղի ձեռքին:Հաշտեցնողներ կային,բայց այնքան հեշտ հանձնվողներից չէ: Իր ողջ ունեցած-չունեցածը հանձնեց Վարդիշաղին ու գնաց ծերանոց վայելելու իր կյանքի վերջին օրերը: Կեցցես Արմեն,դու քո բերանը թույլցնողներից չէիր,ինքնասածի ու զուր չէր ու վերջում դարձար աստվածասեր:Ջահել ժամանակ էլ ինչ ասես արեցիր,մեղաց տոպրակդ արդեն լիքն էր:Հիմա օր չկա,որ եկեղեցի չմտնես,մոմ չվառես` քո չստացված կյանքի համար… 88

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ

ԿՈՉ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ Դուք կարծում եք մեր օրերում հեշտ է ղեկավար լինելը:Շատ դժվար է:Նույնիսկ սեփական կնոջդ մոր հետ նույն հարկի տակ եք ապրում,նորից դժվար է քեզ ենթակեցնելը:Քիչ դեպքեր են եղել,որ բաժանություններ են եղել,ծեծկռտուքներ:Էլ չեմ ասում երեխաների մասին:Նրանք իրենց հոգսերն ունեն ու պրոբլեմները:Իմ տղաս իսկական ինձ է քաշել:Հենց տեսնում է ժպիտը դեմքիս,կմոտենա,ինչի կարիքը ունի մեկ րոպեում կներկայացնի,կպահանջի,կհոխորտա,կվախեցնի:Այնքան էլ միամիտ չեմ ու շուտ եմ գլխի ընկնում ու կատարում եմ նրա ուզածի մեկ տոկոսը:Չէ որ վաղը ընկնել կա,ծերանալ,մահանալ կա:Հիմա իմ միամիտ ընթերցողը կկարծի թե զուրկ եմ պահում երեխաներիս,ապա դա այդպես չէ,նրանք ամեն ինչ էլ ունեն:Բայց մոդայի ետևից չեն վազում,այլ առջևից:Ինչ նորություն տեսան պետք է ձեռք գցեն:Արքայական դղյակներ եմ կառուցել մի քանի տեղում նրանց համար,ընտիր կահավորանքով,արտֆիրմայի պաստառներով.կահկարասիով` բոլոր եվրոպական երկրներից:Ինքս եմ բերել իմ ձեռքով,ո”ւմ կարող ես վստահել: Եվ բացի դա էլ հիմա բոլորն մտածում են միայն թալանելու մասին:Բա որ ինձ թալանեն… Հեղինակության հարց է:Իմ արտադրամասում այդպիսիներին չեմ պահում:Բա որ թալանեն,էլ ինչի” վրա ղեկավարեմ,ո”ւմ ղեկավարեմ:Չէ որ մանկուց եմ երազել ղեկավարել:

89

Page 45: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

45

Արմենակ Ավետիսյան Չնայած մեր մեջ ասած.տանս կինս է ինձ ղեկավարոմ,հիմնարկում` գործավարուհիս:Վերջինիս ոչ մեկի հետ չեմ փոխի:Ընտիր է,կյանքը լավ է պատկերացնում,որ շուկայական հարաբերությունների ենք հասել,այլև ընդհանուր չկա,կա միայն մասնավոր,և բոլորն իմն է,իմ ընտանիքինը:Նրանցն իրենց քոսոտ աշխատավարձն է ու նպաստները:Ձեռք տալիս է թող աշխատեն,չէ”.այնքան գործազուրկներ կան:Մի օրում ուզենամ հսկայական հերթի կկանգնեցնեմ գործարանիս դիմացի մայթին և բոլորին էլ կմերժե,իմ կամքը չէ:Հիմար եմ կոնկուրս հայտարարեմ:Պողոսիչին ուղարկում եմ ֆայլաբազար:Մեկ տեղը նույն արժեքով տասին է բերում,թող աշխատեն:Այ թե բաշարմունք : Պողոսիչի նմանը չկա:Մի հոգի էլ,որ նրա նման լինի կողքիս գործերս ամբողջովին կբարելավվեն:Բայց իրականում արտաքինից մտավորական այր է,բայց իրականում ողորմելի դիլետանտ,ինքնասիրահարված,զուրկ կողքինին ձեռք գցելու օգնելու հատկությունից,ձեռնքաշ է ու ագահ,որքան տաս` կասի քիչ է: Իմ միամիտ ընթերցողը կհարցնի թե ինչո”ւ եմ նման մարդուն պահում իմ կողքին:Չկարծեք թե նրան իր գեղեցիկ աչքերի համար եմ պահոմ:Պարզապես վերևում մի հարմարիկ աթոռի տեր է հորաքրոջ որդին:Նա է ինձ Պողոսիչին երաշխավորել:Ինչպես կարող ես մերժել,մի օրվա մարդ չենք:Համ էլ կյանքը մեր մի աստիճան է,բարձրանալ կա,իջնել,պատվով մեռնել ու թաղվել կա:Այսօր ոչ մեկը երաշխավորված չէ:Իշխանությունը փոխվեց,ինքներս էլ կփոխվենք,ինչ է 90

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ եղել որ: Հացս ցամաք հացի հետ եմ կիսել Պողոսիչին հեռացնել:Նա է եղել կամ մյուսը միևնույնն է:Շրջապատիս մարդկանց դեմքին ինչպես պիտի նայեմ,ինչ կմտածեն մարդիկ իմ մասին: Համ էլ մտածելու ինչ կա,մի ոտս արդեն գերեզմանում է,չորս տասնամյակ է արտադրության ղեկավար եմ,բանվորից եմ աճել,կրթությունս թերի,համ է, ով է հիմա դիպլոմի հետ հաշվի նստում:Մարդ ունես կտեղավորվես,չունես մահացիր:Դա է կարգը:Դոլար ունես ամեն ինչ էլ կունենաս,,օճառվել գիտես` առաջ կգնաս,տներ էլ կունենաս,մեքենաներ և ինչի մասին չի երազում մարդը: Հիմա,երբ բոլոր փակ դռները բացվել են,ամենքն էլ ցանկանում են իրենց հայրենի հողի վրա իրենց մահկանացուն կնքել:Խորթ է նրանց համար օտար հողը: Բայց դե մահանալ չեմ պատրաստվում այն կա ու կա:Երեխաներս դեռ փոքր են նրանց առջև դեռ պարտք ունեմ կատարելու,դիպլովորեցնել,ընտանիքավորել: Կհարցնեք թե առանց դիպլոմի հնարավոր չէ:Ինչի չէ,այնքան մարդ կա կառավարությունում իրենց անունը գրել չգիտեն,բայց…նրանց հասնել չի լինի:Մի օր կընկնեն ընչազուրկների բանակը,համալրել կա և միայն այդժամ կհասկանան աղքատների կյանքի իմաստը ինչումն է: Դուք ինձ կասկածամիտ ու վախկոտ մարդու տեղ մի դրեք:Մի օր ծնվել,մի օր էլ կմահանամ:Չեք պատկերացնի թե որքան շատ մարդ կմասնակցի իմ թաղմանը:Որքան անհամ բաժակաժառեր կհնչեն իմ

91

Page 46: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

46

Արմենակ Ավետիսյան հասցեին,հատուկ պլանավորել եմ թո ով պիտի խոսի կտակումս մանրամասն գրի եմ առել:Գրելու նյութ կունենան լրագրողները,նրանք էլ հացափորի աշխատողներ են,մեղադրել չի կարելի: Կյանքը լավ եմ պատկերացնում,շատ լավ ու դրա համար էլ բռնել եմ ալան-թալանի ուղին,ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ:Այնքան էլ միամիտ չեմ:Կանադայի քաղաքացի է որդիս,աղջիկս Մարսելում է տեղավորվել,կինս մեր ամուսնությունից հետո Դուբայում է,մի ոտքը Հռոմում:Թող ինձնից հետո բարի վայելում լինի:Հո ստեղծացս հետս չեմ տանելու… Մնում է ինձ որպես վերջաբան հիշեցնել մեր իշխանավորներին,չմոռանալ մեր բոլոր գործարարների կոչը.<<Ալան-թալան մինչև վերջ…>>:

<< ՀՐԱՇՔ ԼՈՏՈՆ >> Ամեն անգամ, երբ աշխատանքից տուն եմ գալիս,կինս տրտնջում է. - Ոչ մի անգամ ընտանիքիդ մասին չես

մտածում.աշխատավարձտ տուն ամբողջությամբ չես բերում,ինչպես պիտի ապրենք,մի բան արա…

- Ախր ինչ անեմ:Գողանալ չեմ կարող, քծնել առավել ևս,ագահությունը բնորոշ չէ ինձ:Բավարարվում եմ եղածով:Հաստիքս է այդպիսին,միգուցե կավելացնեն…

- Տեսնում ես,հեռուստացույցով որքան երջանիկ դեմքեր են ցույց տալիս,-ասաց կինս և ավելացրեց,-ինչո”ւ ինքդ էլ գոնե մեկ անգամ չես

92

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ փորձում,միգուցե մեկ անգամ էլ բախտը մեզ ժպտա:

- Իսկ ինչու ոչ,կթողնեմ ծխելը և խնայածս գումարով մեկ ամիս լոտո կգնեմ:Երկու դեպքում էլ կորցնում եմ` չհաշված առողջությունս,-մտածեցի ես:Եվ այդ մասին ոչ մեկին չասեցի ու աշխատանքից հետո,հենց մեր փողոցի անկյունում էլ կրպակավաճառից թերթերի հետ միասին գնեցի լոտոյի մեկ տոմս: Փողոցում էլ ջնջեցի,մտածելով մերոնց անակնկալ մատուցել:Չնայած լոտոն մոլեռանդություն եմ համարել:Ճաշկերույթն ավարտեցինք,նստեցի հեռուստացույցի դիմաց և թեյ էինք ըմպում,գրպանիցս հանեցի պաշտոնական ձևով լոտոն և մեկնեցի աղջկաս:

- Սա քեզ,թող երջանկություն բերի,-ասացի ես: Աղջիկս բոլորիս ներկայությամբ սկսեց ջնջել սյունակները և երբ հասավ վերջին` քարացավ,դադարեցրեց խոսելը,մեր հարցերին չի պատասխանում,քիչ էր մնում ուշաթափվի: - Շահ…շահեց…,- սկսեց նա և թռչկոտում է տեղում: Բոլորիս աչքերում ուրախության արցունքներ երևացին,տոմսն էլ ստուգեցինք մի քանի անգամ,շահումը` մեկ միլիոն դրամ:Իրոք հրաշք էր տեղի ունեցել:Ողջ գիտակցական կյանքում մոլեռանդություն էի համարել լոտոն ու երբեք չեմ մտածել,որ այն կարող է շահել,ու փրկել ինձ նվաստացումից: Եվ քանի որ կինս միշտ էլ տրտնջում էր համգստանալուց,որոշեցինք շահածս գումարի մի

93

Page 47: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

47

Արմենակ Ավետիսյան մասով աղջկաս հետ կմեկնեն ծովափ,մյուս մասով էլ կվերանորոգենք բնակարանիս մի մասը: Մենակ մնալ սիրում եմ,դա տարիքիս հետ կապված չէ,ուղղակի չեմ համակերպվում այն բանի հետ,երբ մարդիկ տեղի անտեղի սրտնեղում են` մասնակից դարձնելով քեզ:Ուղղակի ջերմ մարդկային հարաբերություններն են փչացել:Կորել է կարծես մեկը մյուսին վստահելու հատկությունը:Գերշխող է դարձել բամբասելը.շողոքորթությունը:Եվ բացի դա էլ մի տեղ երկար չեմ կարողանում նստել:Հյուր գնալ` նամանավանդ չեմ սիրում,քեֆ ուրախություններից հրաժարվում եմ անհամ ու փուչ բաժակաճառերի պատճառով:Եվ կնոջս ու աղջկաս ծովափ մեկնելը գոնե մի քանի օրով օգնեց ինձ ճիշտ ապրել և վերջապես մի քիչ հանգստանալ: Աշխատանքից հետո սկսեցի տան մաքրությունից:Անկողինս շատ կոկիկ հավաքեցի` դա կարողանում եմ,փոշեկուլով փոշին հավաքեցի` կարծես գոհ ինձնից:Անհրաժեշտ էր ճաշ պատրաստել:Օգտվեցի կնոջս օգնականից` խոհանոցի գրքույկից:Շատ չարչարվեցի,բայց ոչինչ չստացվեց:Ճաշը աղբի դույլի մեջ լցվեց:Հիշեցի տատիկիս ու մայրիկիս պատրաստած համեղ ճաշատեսակների մասին ու վազեցի մոտակա շուկան:Գնեցի մի քանի կապոց սպանաղ`դա սիրտս քաշեց ու վերադարձա տուն:Մաքրեցի,լվացի,խաշեցի,յուղով տապակեցի,հարած ձու և մի քանի րոպե անց արդեն պատրաստ էր:Երբ փորձեցի,միայն աղն էր պակասում, ստիպված ճաշակեցի,քանի որ 94

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ ռեստորանում ամեն օր չէի կարող ինձ թույլ տալ : Հարկ եղավ վերնաշապիկներս լվանալ:Ինչո”ւ չեմ կարող որ:Փոշին կար,լվացող հեղուկը ևս,լվացքի մեքենան էլ ավտոմատ:Գցեցի սպիտակ վերնաշապիկներս հետ նաև գունավոր վարտիքներս, գուլպաներս:Եվ երբ հանեցի արդուկելու,վերնաշապիկս հազիվ ճանաչեցի:Գույները միախառնվել էին:Ստիպված նորը գնեցի: Չգիտեմ թե էլ ուրիշ ինչ վնասներ կարող էի կրել:Դա դեռ ոչինչ,հասկացա,որ առանց կնոջս` կյանքս անիմաստ է,չէ որ ողջ ընտանիքիս հոգսը նրա ուսերին է: Մտածեցի նրանց նույնիսկ հետ կանչելու մասին:Մի երկար նամակ գրեցի,բայց լավ է,որ վերջացնելուց հետո միայն փոշմանեցի:Ավելի լավ է,որ նա չիմանա լվացքի,ճաշի մասին:Հեռագրեցի .<<Ես լավ եմ,ձեզ շատ եմ կարոտել>>: Կարևորը,որ աղջիկս այդ հրաշք լոտոյի շհնորհիվ կյանքում առաջին անգամ տեսավ ու արևահարվեց Սև ծովի ափին:Եվ այդ բոլորը չծխելու միամսյակի արդյունքն էր:Որ ծխելը վնասակար է առողջությանը,նույնիսկ չորս տարեկանը գիտե,իսկ դուք էլ միգուցե երջանկանաք <<Հրաշք լոտոյի>> շհնորհիվ` ինքս ձեզ օրինակ… Ո’Չ ԵՎ ՈՉ, ՉԻ ՓՈԽՎԻ ՈՉ ՄԻ ԲԱՆ Կին . - Արշամ,դու էլ պիտի ասես մարդ ես ,մեր հարևան Գարսևանն էլ ասի:Չէ,դու մարդ չես: Ամուսին . – Ւնչի” համար:

95

Page 48: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

48

Արմենակ Ավետիսյան Կին . – Ոնց թե ինչի:Նա իր տունը պահում է ըստ պահանջի,նույնիսկ իր երկու տարեկան աղջկա համար է արդեն օժիտ դրել:Իսկ մենք հազար ու մի ցավի տեր,օրը դատում,օր ուտում ենք:Այնքան քեզ թույլ թողեցիր,որ մեր տղան,որ մի մատ երեխա է քթիցդ բռնում,մատների վրա է խաղացնում: Ամուսին . – Ոչինչ,դա ժամանակի հարց է:Կմեծանա,ընտանիք կստեղծի,կզգա,որ ինքս նրա հայրն եմ: Կին . – Ի”նչ հայր:Հայրություն արել ես որ:Թեկուզ մի վարտիք առած կաս նրա համար:Եղբորս տղայի շորերն է հագնում:Մինչև ե”րբ ուրիշի հագուստներով մեր մերկությունը ծածկենք: Ամուսին .- Հիշում ես Գարսևանի մանկությունը:Մի լեն-լփոշ շալվար էր հայրը պատվիրել:Ու գյուղում,քանի որ դերձակ չկար,գոտին թելերով էր կապել,որ վրայից չընկնի: Իսկ հիմա”…լողում է ոսկու մեջ: Կին . - -Իհարկե հիշում եմ,դու ներկայից խոսիր,ներկայից:Մարդը քաղաք գնաց ,շրջապատի մեջ մտավ ու մարդ դարձավ ու հիմա էլ, որ գյուղ է եկել ոչ մեկի կողմը չի նայում,որևէ մեկին էլ տեսնելիս քիթը այնքան բարձր է պահում,որ քթից ընկնողը հարյուր կտոր կլինի, ուտելիքը ըստ պահանջի է:Իսկ մենք սոված անկողնում պտտվում ենք հոլի պես,րոպեններն ենք հաշվում,թե երբ պիտի լուսանա,որ ձեռքներս մի գործ ընկնի,հացի փող վաստակենք:Մոռացել ես Գարսևանի տան մոտով անցնելիս խորովածի հոտը քիթդ էր ընկել,հազիվ թուքդ կուլ էիր տվել,ծնկներդ էլ 96

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ թուլացել էին:Եվ թևերիդ տակ ընկած ընկերդ քեզ հազիվ անկողնիդ մոտ հասցրեց: Ամուսին . –Իհարկե հիշում եմ,օրավարձով աշխատելու կարգն է:Ո”ւմ է պետք բուհի ավարտման դիպլոմս:Վեցը տարի սեղան մաշեցի` կրթվեցի,որ այսօրվա օրով անգործ մնամ:Ոչինչ,կարևորը հույսս մեծ է,կարծում եմ դեռ լավ օրեր կլինեն մեզ համար: Կին . –Կարծո”ւմ ես,այդ լավ օրերը շուտ են գալու: Ամուսին .- Որքան ուզում է թող տևի:Թող սերը անպակաս չլինի մեզանից:Քիթ ու մռութդ մի երկարացրու,աշխարհում հավիտենական ոչինչ չկա: Կին .- Ոնց թե:Գարսևանը իր շիրիմին տեղադրելու համար խոսող արձան է պատվիրել:Որդին էլ կտեղադրի: Ամուսին . - Դե դա բնական է շատ ունենալուց է:Շատ նեղվել պետք չէ:Չմտածես քծիպի մեկն է: Կին . - Դու էլ շատ լավ գիտես որ դա այդպես չէ:Գյուղապետը,որ վերևից հյուրեր է ունենում` Գարսևանի դուռն է թակում խորոված,խաշ հյուրերին հյուրասիրելու համար:Նրա քիթը երևում է քամուն է բռնում: Ամուսին . - Մի մտահոգվիր,մեր սեղանն այսօր էլ այնքան դատարկ չէ:Ամեն ինչ էլ կա սրտիդ ուզածով կարող ես քիմքդ քաղցրացնել: Կին . – Էդ էսօր,բա վա”ղը,բա մյուս օրը”: Ամուսին .- Ամեն ինչի մեղավորը մեր լեզուն է:Գարսևանի պես օձի լեզու պիտի ունենաս,որ մեկին խայթես,մյուսին փշի-թշի անես,գրպանները մտնես:Ինձ

97

Page 49: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

49

Արմենակ Ավետիսյան իմ գորտերի հետ ջուր խմելն էլ բավարար է:Աղքատ լինելը չափանիշ չէ:Մարդ լինելն է կարևոր:Հիշում ես թե Գարսևանը քանի օր ետևիցս ընկավ,մի քանի բաժակ օղի զոռով խմացրեց,որ իր ուզած մարդուն քվես տամ: Կին .- Չտայիր,չխմեիր:Այնքան ես նիհարել,որ ցամաք ձորի աղվես ես դարձել:Էլ ուժ չի մնացել մեջդ,քեզ ով իր այգին կվստահի: Ամուսին .- Ասում են,որ մեր գյուղի մեծահարուստները օրերս իրենց քսակները բացելու են ու բարենպաստ գործեր են սկսելու: Կին . - Աչքովս տեսնեմ չեմ հավատա:Նույնիսկ հազար դրամ չի սողա նրանց ձեռքից; Ամուսին . - Մի քիչ ձայնդ ցածրացրու:Դու լավ գիտես մեր պատկից հարևաններին կգնան խաբար կտան,քչամանը նրանց մոտիկ է: Կին .- Է,թող գնան ասեն:Գարսևանի նմանների պատճառով չէ,որ հացամուր ենք դարձել,պարտքերի մեջ ընկանք ու մինչև օրս խելքներս գլուխներս չի գալիս:Աղջիկդ մեծացել է.հասունացել,նրա ամուսնության մասին չե”ս մտածում: Ամուսին .- Իմ դարդն ու ցավը ինձ համար քիչ է,դու էլ ամեն օր ամուսնությունն օրակարգի հարց ես դարձրել:Օրերս համրած են,ի”նչ մնաց:Չէ,երևում է օրս վատ է մթնելու:Քանի շուտ է ունեցած-չունեցածս վերցնեմ ու հեռանամ: Կին . - Մի շտապիր:Հեռանալուց հեշտ բան չկա,դու լավ բաների մասին մտածիր:Հիմա որ կարողացել ենք մեր օրը օր անել,դա էլ քիչ չէ:Երկուսիս էլ ակտիվ հանգիստ է պետք:Ավելի լավ է,որ քիչ քարշ գաս ու 98

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ սրա-նրա պատատակին նստած օրդ չմեռցնես: Ամուսին . - Կնիկ,սովածացա,ծակ փոր ունեմ:Երևի վեր կենամ ինձ մի լավ տեսնեմ: Կին .- Հերիք է լափես,այ տաճիկ կոկորդ,սեղանի վրա էլ ուտելիք չթողիր,ախր կտրաքես: Ամուսին .- Դու շատ լավ գիտես,որ ուտելու սիրահար չեմ,դե սեղանը որ լիքն է լինում,բնազդաբար օգտվեցի:Կյանքում էլ պաշտոնը ինձ համար երազանք չի եղել,որտեղ ուղարկել են գնացել եմ,տաքուկ անկյուն չեմ փնտրել,փափկասուն կյանքի: Կին .- Չքնենք,երևում է չափից ավելի չաչախոսեցինք:Արդեն տարիքներս էլ այն չէ:Մեզ հանգիստ կյանք է պետք և մեր օրերում պարզից էլ պարզ է,ոչինչ չի փոխվելու Ամուսին .- Այ կնիկ,դու ճիշտ ես:Ինձ մնում է մենակ ուտել,խմել և ման գալ ու քեզ էլ սիրել: Կին . - Օր ծերություն-խայտառակություն :70 –նն անց ես,չես ամաչում:Տկլոր մարմնիդ կատու շալակելն էր պակաս,,, Ամուսինը խոսեցին ևս երկու ժամ,տոպրակը դատարկեցին,շուռ եկան մեջքը մեջքին կպցրեցին ու հանգիստ քնեցին…

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ Գյուղում կա շատ բարձր ու անմատչելի պաշտոն:Մարդիկ միշտ էլ ձգտել են նստել այդ աթոռին,որովհետև այն լի է ամեն տեսակի բարիքներով,միայն թե շատ դժվար է նրան

99

Page 50: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

50

Արմենակ Ավետիսյան հասնելը,թեպետ կան բազում ուղիներ: Շատերը չեն դիմանում, մեկի գումարն չի հերիքում,մյուսն էլ հարազատությունից է պակաս:Միշտ ընտրությունից հետո փոշմանում են,որ զուր պխտոր ջրում ձուկ որոշեցին բռնել, ժամանակ ու միջոցներ կորցրել,և որքան խանգարվեց նրանց հոգեկան աշխարհը,թշնամիներ վաստակեցին ու իջան սովորական հողվորի իրենց նախկին աշխատանքին: Խոսք չկա,նրանք թուլակամ են,անբարո,չափից ավելի բարձր կարծիքի իրենց մասին և մնում են կես ճանապարհին: Սակայն չեն հուսահատվում և սպասում հաջորդ պայքարին,համբերությունն իրենց նեցուկ ունենալով` վեր են բարձրանում ու հասնում գյուղապետի աթոռին: Մեր այս հեքիաթի հերոսուհին` Հասմիկ,ևս նրանց շարքերում է: <<Ձին էլ չորս ոտք ունի,քայլելիս դարձյալ սայթաքում է>> առածը ի վերուստ կարծես Հասմիկին վերաբերվի:Նա էլ հաճախ սայթաքում էր,աթոռից-աթոռ վազում ու չբավարվելով,նորից շարունակում էր իր վազքը,կարծես ոչինչ էլ չէր եղել: Դպրոցը,բուհը մի կերպ ավարտելը ու կրթություն ստանալը նրա մասին է ասված:Իսկ միջնորդներ որքան ուզես,չէ որ գեղեցկուհի էր:Իսկ նման աղջիկների համար փակ դռներ չկան:Եվ առիթը բաց չէր թողնում աստիճանահարթակով վեր բարձրանալուն: Գյուղում աշխատեց բրիգադիր, գյուղատնտես,երբ մասնավորեցվեց հողը,կոպիտ ասած գյուղացուն հանձնեցին հողին,մնաց միայն գյուղապետի աթոռը,որը 100

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ երազանքի պես մի բան էր Հասմիկի համար: Ագահությունը միշտ էլ տիպիկ է եղել Հասմիկին և դա չէր խանգարում,որ նա դառնար աշխատակազմի խեկավար:Չնայած մտերիմները զգուշացնում էին,որ նրա ագահությունը սահման չունի, որովհետև զուր չէր,որ գյուղում նրան ամենքը,ընչաքաղցության թագուհի էին կոչում,ոչնչի առջև կանգ չէր առնում: Եվ հերթական անգամ,երբ ընտրություններն էին դիմացը,նա շատ անհանգիստ էր չէ որ վերջին հնարավորությունն էր:Ժամանակ չկար կորցնելու,կարող էր զրկվել նույնիսկ իր աթոռից: Ու տիկին Հասմիկը իր ձեռքը վերցրեց ընտրողների ցուցակը և սկսեց տուն առ տուն անցնել,ի մի բերել,ուսունասիրել: -Գարիկը իր ընտանիքով վեց ձայն,-ասաց նա,-իմն է:Դե հարևան ենք,պարզ է:Բալոյին հոմ իր ձայները չի վաճառի:Գեղամենց ընտանիքին միջամտեցի նպաստ ստացան,տեղեկանքը իմ ստորագությամբ է` հինգ ձայն: Տասը ձայն էլ գործավարուհին կբերի,չապահովից Քնարիկին կվերցնեմ,լավ էլ սուրճ է պատրաստում, համ էլ գուշակում:Զինսեղանի Արշոն վրայիցս չի թռնի,մեկ հեկտար հող ձրի ստացավ:Փող չի տվել,հեշտությամբ հողը հետ կվերցնեմ:Բժիշկ Արմանին ամբուլատորիայի համար կառույցն ինքս եմ կազմակերպել,նա էլ իմ ենթակայության տակ է:Առիթներ միշտ էլ կլինեն` նրանից ազատվելու համար:Թող փորձի իր ձայներն չապահովվել,աշխատավարձի երես չի տեսնի:Մշակույթի տան տնօրենի հետ ջերմ հարաբերության մեջ ենք`ևս հիսուն ձայն,զուր չէր կինը

101

Page 51: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

51

Արմենակ Ավետիսյան իմ պատճառով լքեց ընտանիքը: Եվս մի ձայն,դա էլ ամուսինս է:Նա չնայած ինչ ամուսին է որ,եղած-չեղածն մի հաշիվ:Եթե նրա հույսին մնայի,ոչ երեխաներ կունենայի,ոչ էլ դիրքի կհասնեի:Բա որ հանկարծ այդ մի ձայնը վճռական լինի ինձ համար,անհրաժեշտ է զգուշացնել: Եվ կյանքում առաջին անգամ ժամանակից շուտ գնաց տուն: - Հասմիկ Բարունակի,-ասաց ամուսինը,այդ դու

ես,ինչո”ւ այսքան շուտ:Դա քեզնից չէ,երևի եկել ես ստուգելու թե երեխաներդ քեզ կճանաչեն թե ոչ:

- Ծիծաղում ես հա,-ասաց կինը,-գիտես, ոչ աշխատանքիս բնույթն է այդպիսին:Մեկ մարզպետարան վազ տուր,մեկ գյուղապետարան,մեկ ոստիկանություն,դե ոնց ասում են գորգի վրա:Հյուրեր,բազմաթիվ այցելուներ:Հազար ու մի հարցեր կան լուծելու:Դու լավ գիտես,որ առանց ինձ ոչ մի հարց լուծվող չէ:Ամենքի հետ գործի բերումով մտերիմ եմ:

- Շատ վստահ ես երևում,-ասաց ամուսինը,-քիթդ շատ վերև մի բարձրացրու,իջնել կա:20 տարվա ամուսիներ ենք,ինձ որպես ամուսին չես ընդունել,նույնիսկ երեխաներս են երես թեքել ինձնից:Տարիներիս վաստակածը,միշտ ջուրն ես գցել;Գոնե շուտ գալուտ նպատակին ծանոթացրու,պատճառը բա չիմանամ:

- Է~,է սիրելիս,նորից նույն բթամիտն ես մնացել:Ինչ ես կարծում ապրում ենք ստացածդ հիսուն դոլարովդ:Երեխաներդ բուհի ուսանող եմ,վարձը

102

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ դու ես մուծում:Ինքս եմ դեմքդ պարզեցնում:

- Ինչպես միշտ միայն վիրավորում ես,լեզվիդ վրա ի”նչ կա,հայտնիր,մի ամաչիր,-ասաց ամուսինը:

- Ի”նչ է դու գյուղամեջ դուրս չես գալիս,մարդկանց հետ շփվում,մեկ ամիս հետո գյուղապետի ընտրություններն են,ինքս էլ իմ թեկնածություննն եմ դրել:Հաշվել եմ տուն առ տուն,խոստումներ եմ կորզել ամենքից:Ես կհաղթեմ Բալաբեկին:Գյուղապետիս աթոռ էլ ինձնով կանեմ:Գիտես օրը քանի անգամ եմ նրա վրա նստել ու երազել`երբ նախագահը տեղում չի լինում:

- Հասկացա և դու էլ եկել ես ինձ մոտ,նշանակում է կասկածներ ունես,որ ձայնս քեզ չեմ տա,դա իմ բարոյական պարտքն է,ուղղակի զգույշ գործիր,ընտրապայքարը թեժ է լինելու:Բալաբեկը իր ողջ կարողությունը ներդրել է իր մարդկանց բաժանելու,քեզ հաղթելու համար:Գոնե չխայտառակվես:

Տիկին Հասմիկին այլևս չէր հետաքրքրում ամուսնու կարծիքը և խոսքը նրա թողնելով բերանում հեռացավ տնից… Ընտրապայքարը ընթանում էր տիկին Հասմիկի նախատեսածով:Ամենքն էլ իրենց խոստացած ձայներն ապահովում էին:Մուտքի մոռտ Հասմիկին ջերմ ժպտում ,ընտրելով ուրախ-զվարթ ու գնում իրենց տները: Վերջում,երբ բացեցին ընտրաարկղները և սկսեցն հաշվարկել,պարզվեց,որ Հասմիկն ուներ ըմդամենը մեկ ձայն,և դա էլ երևի ինքն էր իր համար քվեարկել…

103

Page 52: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

52

Արմենակ Ավետիսյան

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՈՐԻԶՈՆԻՆ

/ Սիրով Հորիզոնին / << Հորիզոնը այն մարդկանցից է,ում ողջ կյանքը գործ է,ստեղծագործություն և արարում:Պատվախնդրությամբ է կերտում իր անունը,հեղինակությունը: Ի վերուստ Աստծո կողմից տրված երգիծաբան-արտիստի շհնորհը դարձրեց նրան հայ ժողովրդի ծառան,դարձավ մարդու միտքը շարժողը,քանզի անսահման բարությամբ է լցված: <<Ապրել այնպես,որ չապրած օրեր չունենաս >> իմաստավորված խոսքերը կարծես նրան են ուղղված: Տարիների լույս վաստակով լցված մեծ հարգանք ու պատիվ ձեզ,սիրելի Հորիզոն >>: Ամիսներ առաջ գրված այս խոսքերս ինչ որ տեղ կարճ բնութագրում են նրան և գեղեցիկ հուշեր արթնացնում իմ մեջ և շատ են օգնում ինձ ապրել:Որտեղի”ց ինձ մոտ այսքան հավատ այդ մարդու նկատմամբ,չգիտեմ:Երևի թե նրա միամտությունից է,թե անկեղծությունից,չեմ հասկանում:Չգիտեմ ինչպես մեր կյանքի ուղիները հատվեցին:Տեսա,որ մեր մտածումներն էլ նույնն են,ուղիները մեր խաչվեցին:Մենք սկսեցինք միատեսակ մտածել… Առաջին իսկ հանդիպումը Հորիզոնի հետ շատ հպանցիկ էր,նույնիսկ ծանոթություն էլ չի կարելի համարել : <<Հումորի նժար >> գրքի շհնորհանդեսն էր:

104

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Հորզոնը վախվորաց,կցկտուր մի քանի երկխոսություններ կարդաց:Չեմ ասի թե հիացա,որովհետև դուրս փախա /կարիքը ստիպեց /,վերադարձիս ափսոս ամեն ինչ արդեն վերջացել էր,հաճելի րոպեներից զրկվեցի,բայց վերջնամասում մի լավ ծափահարեցի: Բայց ցավ ապրեցի,որ ամիսներ անց,այսքան տարի չեմ ընթերցել,մի քանի գործեր խնդրեցի կարդալու;Համոզվեցի,որ իսկական հայ տղամարդ է և ճիշտ է ապրում… Չդիմացա,զանգահարեցի նրան, որպեսզի հայտնեմ գոհունակությունս:Շատ լավ հիշում եմ,որ առաջին բառն էր արտաբերեցի շուրթերիցս . <<Բարև Վարպետ>>:Իսկ նա լսափողի միջից . <<Վարպետները հեռացան,ինքս միայն փինաչի եմ….>>: Այ թե մեծարժեք խոսք,յուրահատուկ ինքնախոստովանություն:Դա երևի նրա մեծությունից է,իմաստնությունից,բարոյականությունից,հավատից ու սիրուց մարդու հանդեպ: Վատը նա է եղբայրս երբեմն կարողանում եմ գրիչ բռնել ու որոշեցի քեզ հետ խոսել նամակի լեզվով,որպեսզի ուրիշներն էլ տեղյակ լինեն ձեր մասին: -Չեմ հասկանում թե ինչու” եք գրում .<<Փոխել եմ պաշտոնս,կուսակցությունս,աշխարահայացքս,բնակարանս,ավտոմեքենաս>>: Իմ խեղճ ու միամիտ Հորիզոն,քեզ թվում է քիչ են այդպիսիները,և թիվ ու հաշիվ չկա նրանց,մեր կողքին են:Վախենում էմ,որ գլխի ընկնեն ու մեզանից պատիվ

105

Page 53: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

53

Արմենակ Ավետիսյան պահանջեն:Փառք կառավարությանը,ամեն ինչ անում է նրանցից ազատվելու համար:Ինչպես շախմատում ցայտնոտի մեջ ընկնելով,նրանց տեղից-տեղ է տեղափոխում` ժողովրդի աչքը փակելու նպատակով… Գրչակից եղբայրս զարմանում ու զայրանում եմ,չնայած շատ լավ գիտես թե ինչը ինչպեսից հետո է,բայց գրում ես .<<Ուսանողը ծեծկռտուք է սարքում,գումար չուներ,որ ուտելիք ուտի,ուզում է գոնե ծեծ ուտել >>: Սիրելի բարեկամս դա միայն մանկավարժների զավակներին է վերաբերվում:Նրանք էլ տոկոս չեն կազմում,որովհետև վճարունակ չեն բուհում կրթվելու:Մոռացել ես երևի, որ թիվն է,հիմա քեզ համար 41-ը չի,երբ իրար կոկորդ էին կրծում:Այսօրվա հայ ուսանողը ավելի քան առաջադեմ է:Նա շատ լավ հասկանում է,որ չկարդա,չսովորի էլ` կստանա,ներկա լինի,չլինի հայը կմիջամտի,վարձի հարց կա`ո”վ ուսանողին հիմա դուրս կթողնի սովորելու համար:Ընդունվել ես.պիտի ավարտի:Նրանք այսօր մրցույթի մեջ են:Թե որի ֆիրմա ավտոն է ավելի թանկարժեք,քաղաքի հայտնի կազինոյում ինչքան է տանուլ տվել,ինչ առանձնահատուկ հագուստ է կրում,որքան է օրվա ծախսը:Նրանց դասերն ինչի պիտի հետաքրքրի:Նույնիսկ իրենց ծերացած ծնողների խնդրանքը թոռնիկ պարգելու հարցում անտարբեր են: Սիրելի Հորիզոն կարդում եմ. - Փող քեզ շատ կփչացնի: - Թող փչացնի,ես դրա ցավը տանեմ… 106

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ Եղբայրս,հոմ խելքդ չես գցել, բոլոր ժամանակներում էլ փողը ուժ է եղել դու Զոշչենկոյին հոմ կարդացել ես:Փող ունես,ամեն ինչ էլ կունենաս,ավտո կլինի,առողջարան,երեխաներդ բուհերը կավարտեն,կտեղավորվեն,կընտանիքավորվեն,ինքդ էլ դեպուտատ չես ցանկանում` նախարար կդառնաս:Եվ ինչու ես փչացնելուց խոսում,մի փչացած,փողատեր մարդ տեսե”լ ես:Նրանց հագածը տես,կերածը.ժարգոնը,շրջապատը:Վերջերս այդպիսի մեկը հրավիրեց ինձ իր որդու հարսանիքին:Վախից հարսանիքի կեսից փախա,չդիմացա,օդը ճնշող …. Այնպես որ,եղբայրս, փողը ձեռքի կեխտ է,կամ մարմնավաճառ կին:Ունեցար քոնն է,ի”նչ ասեմ:Դու շատ ափսոս ես և մի երազիր,մտածիր որ չունես:Ունեցողները վախկոտ մարդիկ են,անընդմեջ մտածում են կորցնելու մասին:Իսկ դու կորցնելու ոչինչ չունես,կարևորը առողջությունդ է:Քեզ համար բավարար համարիր եղածդ:Տակավին անիմաստ համարիր կյանքից շուտ հեռանալը,դու բարձունքի վրա ես ու միշտ կմնաս բարձունքում,դա քեզ վերուստ է տրված և այնքան շատ հորիզոններ ունես հաղթահարելու: Եղբայրս,մի հիշիր նրանց միլիոնների մասին,թե ով որքան կուլ տվեց` լեզուն ևս:Ավելացնեմ ծեծված խոսքը .<<Քամին բերեց,քամին էլ կտանի >>:Ու մի օր դատարկ կնստեն իրենց փորած փոսի շուրջը: Կարծում եմ զուր չես գրել . - Իր մեծ վաստակից չգտան մի տեղ, Որ շիրմի վրա գրեն մի երկտող:

107

Page 54: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

54

Արմենակ Ավետիսյան Երիցս ճշմարտություն,ով է երգիծանքի հետ հաշվի նստում:Այսօր թեկուզ իմ մասին,ո”վ է լսել,ումի”ց օգնություն ակնկալեմ:Կարևոր չէ իմաստ չեմ տեսնում ապրելուս մեջ:Մեկ րոպե է,կկարդան,կլսեն ու ամեն ինչ անցավ գնաց:Խելացիներն միայն գնահատել գիտեին,իսկ նրանք լքեցին մեր հայրենին,իսկ ովքեր էլ համալրել են մուրացիկների շարքերը և ունակ չեն թերթ ու գիրք գնելու,կարդալու` հացի փող չունեն: Մեղք է մեր ժողովուրդը սիրելի գրչեղբայր:Գյուղացուն հանձնեցին հողին:Քո խոսքերից է /հողը մեղք չէ,այս ծանրությանը,ինչպես պետք է դիմանա / :Ողջ տարին գիշերն ու ցերեկը չի տարբերում,քրտնաջան աշխատում և ամենը միայն ամանորի համար,որպեսզի մի սեղան կարողանա գցել:Եթե տարին էլ նպաստավոր չեղավ,ապա պարտքով;Ամոթից,որն էլ սեղան չի կարողացել թեկուզ պարտքով դնի,դռները փակում է,որ հարևանը իր տուն չայցելի:Բա հայ մարդը իր տան դուռը կփակի հյուր առաջ:Մի խոսքով,կարծես մեկս մյուսի թշնամի ենք,իրար օգնել չկա,լավ չէ: Աստված սիրես ցավալին է,որ հոշոտում ու տրորում ենք իրար հանուն աթոռի,փողի,կարիքի: Խեղճ ու կրակ ,միամիտ իմ Հորիզոն եղբայր,համամիտ ու համամիտ եմ քեզ հետ .<<Հերիք ապրենք աչքաչափով…Ջուրն էլ խմենք ջրաչափով>>: Արաքս գետը քթներիս տակն է,միշտ վաղ գարնանը վարարում է,ուր որ է կլցվի մեր տները ջրի տակովն կանի,բայց ջրնախարարն գտնում է, որ վարձերը չեք մուծել,իսկ ծառերը չորանում են: Չգիտեմ եղբայր,շատ երկարեց նամակս,կներես, 108

ԱՆՄԵՂ ՄԱՐԴԸ հազարապատիկ ներողություն: Գրել կարելի է շատ,նախ կարդացող է պետք:Ընդունելին համարում եմ ջուր չծեծելը,կարճ և համառոտ խոսքը:Սա մի փորձ էր,ուղղակի փորձեցի լուսահորդ ու սրտիցդ մի քանի մտքեր փախցնել,միացնել քո եղբոր` իմ սրտին ու փոխանցել ընթերցողին:Մնացածը թողնում եմ իրենց…. Գիտեմ միայն ,որ հեշտ չես ապրում ,հանգիստ չես,որ անելիքներ ունես ու կիսատ չես թողնելու… Ողջ եղիր,առողջ եղիր,միլիոնատեր դարձիր,կեսն էլ ինձ բաժին հանիր: Եղբայրաբար` Ա.Ա.

ՍԻ´ՐՏ ԻՄ Սիրտդ իզուր մի´ բացիր դու Ամեն անցնող դարձողի, Միևնույն է քո հոգսերը Երբեք ոչ ոք չի մարի: Մեզ ջրից են բռնել մի օր, Մի օր ջուրն էլ կտանի, Զուր փորձում ես առաջ գնալ. Սի´րտ իմ, իզուր մի´ ճնշվիր, Հարուստը կուտի, կվայելի, Իսկ աղքատը չունի ապրուստ, Հաց մուրալով պիտ ապրի:

109

Page 55: ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ «Անմեղ մարդը»

55

Արմենակ Ավետիսյան

ՄԻ´ ԼՔԻՐ Սպասիր եղբայր իմ, Արտերկիր մի´ գնա, Այնտեղից մեզ շահ չկա: Թողած տունդ և այգիդ Ո՞ւր ես այդպես ապսպրում… Հողն օտար է, տունն օտար է, Ի՞նչ ես դու քեզ հետ տանում: Հոգսերը մեր որքան ուզես, Մարդու համար են տրված: Աշխատանքով փառքի հասիր, Վատ օրերը կգնան: Ե´կ, եղբա´յր իմ, խորհուրդ անենք, Մի ճար գտնենք ապրելու, Օտար հողը չի պահի քեզ, Նա չի տա քեզ բոլորը: Կա´ց, եղբա´յր իմ, մի´ վարանիր, Թող չավերվի մեր տունը: Արտերկրից մեզ խեր չկա, Դու մի´ լքիր քո տունը:

110