Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

52
Հայաստան, 375010, Երևան, Աբովյան փողոց 14 Հեռ.: + 374 10 591 600, Ֆաքս: + 374 10 591 666 էլ - փոստ: [email protected], www.royaltulipgrandhotelyerevan.com

Upload: royaltulipgrandhotelyerevan

Post on 09-Mar-2016

225 views

Category:

Documents


3 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

Հայաստան, 375010, Երևան, Աբովյան փողոց 14 Հեռ.: + 374 10 591 600, Ֆաքս: + 374 10 591 666 էլ - փոստ: [email protected], www.royaltulipgrandhotelyerevan.com

Page 2: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

Լուսանկարներ`

Հյաստանի պատմության թանգարան

Հայաստանի ազգային պատկերասրահ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Հայաստանի ազգային արխիվ

Երևանի պատմության թանգարան

Եղիշե Չարենցի տուն թանգարան

«Գրանդ Հոթել Երևանի» արխիվ

Խորան Ճարտարապետական արվեստանոցի արխիվ

Զավեն Սարգսյանի անձնական արխիվ

Page 3: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան
Page 4: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 5: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

1928 «Գրանդ Հոթել Երևանը», կամ առավել հանրածանոթ «Երևան» («Ինտուրիստ»)հյուրանոցը, Հայաստանի մայրաքաղաքի ապրող լեգենդներից է, երկրի հանգուցային իրադարձությունների վկան և քաղաքի պատմության կարևորդերակատարներից մեկը: Ի սկզբանե լինելով նրբաճաշակության խորհրդանիշ` այնմտավորականների և արվեստագետների մի քանի սերունդների համարստեղծագործական ոգեշնչման աղբյուր է եղել:

...«Hôtel premier – ordre», որն իր արտաքին տեսքով մրցում է Արևմուտքի «Պալասների» հետ:

Անդրեյ Բելի

◂ Նորաբաց «Երևան» հյուրանոցը, 1928

Հաջորդ բացվածքում«Երևան» հյուրանոցի Աբովյան փողոցի ճակատի նախագիծ, հեղինակ` ճարտարապետ – նկարիչ Նիկողայոս Բունիաթյան

Page 6: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան
Page 7: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան
Page 8: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 9: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

◂ «Երևան» հյուրանոց, նախասրահի և շքամուտքի կտրվածք, հեղինակ` ճարտարապետ – նկարիչ Նիկողայոս Բունիաթյան

▴ Նախասրահի դետալ

«Երևան» հյուրանոցըԱշխարհի տարբեր լայնականներում, տարբեր հասարակարգերում ժամանակաշրջաններում ստեղծված, ոճով, չափսերով և նշանակությամբ տարբերվող լավագույն ճարտարապետական ստեղծագործություններն այնուհանդերձ ունեն, իրենց միավորող հատկություններ: Վարպետ ստեղծագործողի տաղանդի հզոր մագնիսականությամբ լիցքավորված` դրանք դեպի իրենց են ձգում ամենանշանավոր մարդկանց, դառնում իրենց ժամանակի կարևորագույն իրադարձությունների էպիկենտրոնը` ներծծելով դարաշրջանի շունչն ու ուժը: «Երևան» հյուրանոցը Երևան քաղաքի այդպիսի յուրահատուկ կառույցներից մեկն է:

Հյուրանոցը կառուցվել է Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով: Շենքը գտնվում է Աբովյան (նախկին Աստաֆյան) փողոցում, որը նախախորհրդային Էրիվան – Երևանի գլխավոր փողոցն էր: 1926 – 1928թթ. կառուցված հյուրանոցը դարձավ խորհրդային առաջին գլխավոր հատակագծով վերակառուցվող Հայաստանի մայրաքաղաքի առաջին խոշոր հասարակական շենքը: Շենքի պլաստիկ ծավալն արդեն իշխում էր հարակից նրբաոճ կիսակլոր հրապարակի վրա (ներկայիս Շառլ Ազնավուրի հրապարակ), երբ Երևանի երկու գլխավոր համալիրների` Հանրապետության և Ազատության հրապարակների գծագրերը դեռևս չէին գտել իրենց նյութական մարմնավորումը:

Page 10: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 11: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

◂ «Երևան» հյուրանոց, առաջին հարկի հատակագիծ, հեղինակ` ճարտարապետ – նկարիչ Նիկողայոս Բունիաթյան

▴ Սրահի հայելի

«Երևան» հյուրանոցի շենքն ունի անկանոն հնգանկյուն հատակագիծ` ներքին բակով: Նախագիծը հետաքրքիր է իր բազմաֆունկցիոնալությամբ: Սա ոչ թե սպասարկող սենյակների և համարների անհրաժեշտ քանակությամբ շարքային հյուրանոց է, այլ իրապես «քաղաքային» շենք – համալիր, այսպես կոչված, «քաղաքաշինական ճարտարապետության» օրինակ: Շենքն այնպես է նախագծված, որ քաղաքային միջավայրի լիարժեք մասնակից է` միաժամանակ ապահովելով այցելուների համար ներքին հարմարավետություն:

Վերջինս արտահայտվել է ինչպես հատակագծային, այնպես էլ ճակատային լուծումների մեջ: Հյուրանոցի հինգ ճակատներից երեքը գլխավոր են` Աբովյան փողոցի, կիսակլոր հրապարակի (ներկայիս Ազնավուրի հրապարակ) և այսօր այլևս գոյություն չունեցող Մեչետսկայա (Մզկիթի) փողոցի ճակատները: Այս երեք ճակատներն ունեն առավել հարուստ հարդարանք (պատշգամբներ, լոջիաներ, կամարաշարեր, պատուհանների շրջանակներ), որոնցով մշակված են Աբովյան փողոցի խանութները, հյուրանոցի գլխավոր մուտքը, ռեստորանը, ինչպես նաև երկրորդ և երրորդ հարկերի լյուքս համարները: Շենքի մյուս երկու ճակատների խուլ պատերն ուղղված են դեպի քաղաքի շարքային թաղամասերը:

Page 12: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 13: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

◂ «Երևան» հյուրանոց, Նախասրահի կտրվածքներ, հեղինակ` ճարտարապետ – նկարիչ Նիկողայոս Բունիաթյան ▴ Շքամուտք

Ճակատների մշակումն աչքի է ընկնում տարբեր գույն և ֆակտուրա ունեցող նյութերի նրբաճաշակ համադրությամբ: Վարպետը կիրառել է բազալտե շարվածքի և աղյուսագույն սվաղով պատերի համադրությունը, որոնց ֆոնի վրա առանձնանում են սև տուֆից և մոխրագույն բազալտից քիվերի, պատուհանների շրջանակների և պատշգամբների ճարտարապետական տարրերը: Հյուրանոցի հորինվածքի գլխավոր շեշտը Աբովյան փողոցի և Ազնավուրի հրապարակի անկյունամասի հատվածն է: Այստեղ շենքի չորս հարկերում տեղադրված են հյուրանոցի առավել հանդիսավոր տարածքները` օվալաձև նախասրահը` գլխավոր աստիճանավանդակի մոնումենտալ և դինամիկ ծավալով, ինչպես նաև վերին հարկերի երկու շքեղ դահլիճները: Դասական ճարտարապետության կանոնների համաձայն, ֆունկցիոնալ տեսակյունից կարևորագույն այս հատվածն ունի մասշտաբով, ֆակտուրայով և հարդարանքով առավել շեշտված ճակատ: Առաջին հարկի նախասրահի ճակատը, ի տարբերություն կողային ճակատների, ամբողջությամբ մշակված է բազալտե շարվածքով: Նախասրահի վերևում գտնվող երկմակարդակ գլխավոր դահլիճի լոջիան զարդարված է մոնումենտալ հոնիական սյունաշարով: Վերջին, չորրորդ հարկի նմանատիպ օվալաձև դահլիճի պատշգամբը մշակված է նրբաոճ բազրիքով:

Page 14: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 15: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

◂ «Երևան» հյուրանոցի շենքը 1930 – ականների սկզբին

Քառահարկ հյուրանոցը բացման պահին ուներ 78 սենյակ, որոնցից տասը` լյուքս համարներ և մեկը` հանրակացարանային` 12 մահճակալով: Արխիվային փաստաթղթերից տեղեկանում ենք, որ մինչև 1950 – ական թվականները հինգ լյուքս և 36 սովորական համարները զբաղեցնում էին մշտական բնակիչները: Համարները տեղակայված էին շենքի երեք հարկերում: Սենյակները պատշաճ կահավորված էին: Հյուրանոցն ուներ հեռախոսային կապ: Առաջին հարկում տեղակայված էին ռեստորանը և հյուրերի սպասարկման տեղեկատու կենտրոնը, ներքնահարկում` խոհանոցը , հրուշակեղենի արտադրամասը, մառանը և մթերանոցը: Բակում ավտոկայանատեղին էր, իսկ շենքի ետնամասի ներքևի հարկերում տեղակայված էին գրասենյակը և լվացքատունը: Հյուրանոցի նախասրահում էին գտնվում տղամարդկանց համար նախատեսված վարսավիրանոցը և տարադրամի կրպակը, որտեղ վաճառվում էին նաև օտարալեզու արտասահմանյան թերթեր, ամսագրեր, ինչպես նաև հուշանվերներ: Հյուրանոցն ուներ նաև լուսանկարչատուն և գրադարան:

Page 16: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 17: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

◂ Անդրեյ Բելի

▴ Անդրեյ Բելի, «Արմենիա» էսսեի ռուսերեն հրատարակության կազմը

Առաջին հյուրը Հյուրանոցի առաջին հյուրը եղավ ռուս գրող, քննադատ, սիմվոլիզմի հայտնի ներկայացուցիչ Անդրեյ Բելին: Իր առաջին հյուրին հյուրանոցը ընդունեց դեռևս անավարտ վիճակում: Գրողը երկու անգամ է այցելել Հայաստան` 1928 – ին և 1929 – ին և երկու անգամն էլ իջևանել է «Երևան» հյուրանոցում: Անդրեյ Բելի. «ԱՐՄԵՆԻԱ» էսսեից «…Քաղաքից վերև – գերեզմանների ալիքվող բլուրներ են` կատարներն ամայի, թիկունքին` ձյունածածկ Ալագյազը, – ցածում քաղաքն ընկնում է Զանգվի վրա, – ամենուրեք, ամեն կողմից ու ամեն ինչից վեր Արարատի զանգվածն է…: Այսպիսին է Էրիվանը` ճերմակ սյուներով դեղնավարդագույն այն շենքի լուսամուտից, ուր ապրում ենք. – որմնախորշերի երկու` ամենահաստ սյուները ուղեկցում են մեզ դեպի շքամուտք, որտեղ սյուների երկրորդ զույգի վերևում կամարը բարձրանում է դեպի դատարկ միջանցքների տարածությունը` քառանկյուն վազքով բոլոր երեք հարկերում ներառելով հրաշալի դասավորված վաթսուն սենյակները նորակառույց հյուրանոցի` ներկանյութի բնորոշ հոտով, դեռևս կիսավարտ, որտեղ հայտնվեցինք հենց միայն հայաստանյան ժողկոմներից մեկի` նախօրոք համար զբաղեցնելու շնորհիվ...»:

Page 18: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 19: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

◂ Խնջույք Չարենցի սենյակում. ձախից աջ Միքայել Մազմանյան, Մարտիրոս Սարյան, Եղիշե Չարենց, Իզաբելլա Չարենց, 1932

Մշտական բնակիչները Բացման օրվանից «Երևան» հյուրանոցն առավելապես հայտնի է դառնում մշտական բնակիչներ ունենալու ավանդույթով: Խորհրդային Հայաստանի նորաստեղծ կառավարությունը հյուրանոցի մի հատվածը տրամադրում է պետության հրավերով հայրենիք վերադարձած հայտնի հայ մտավորականների, քաղաքական, հասարակական գործիչների, որոնք Ցեղասպանության և քաղաքացիական պատերազմի հետևանքով հայտնվել էին աշխարհի տարբեր ծայրերում: Կարճ ժամանակում հյուրանոցը դառնում է յուրօրինակ մի «ստեղծագործարան», որտեղ ապրում և ստեղծագործում էին 1920 – 30 ական թվականների հայ մշակույթի, գիտության ամենանշանավոր ներկայացուցիչները:

Page 20: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 21: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

◂ Եղիշե Չարենցը «Երևան» («Ինտուրիստ») հյուրանոցի իր սենյակում, 1932

▴ «Գիրք ճանապարհի» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուի շապիկը

Եղիշե Չարենց Ամենաերկարն այստեղ ապրել է 20 – րդ դարի հայ բանաստեղծ, հայկական ֆուտուրիզմի կենտրոնական դեմքերից մեկը` Եղիշե Չարենցը` շուրջ յոթ տարի: Այստեղ է գրել իր նշանավոր «Գիրք ճանապարհի» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն: Չարենցը բնակվել է սկզբում` երկրորդ հարկի 21 լյուքս համարում, ապա` մզկիթին նայող ընդարձակ սենյակում: Նրա պատշգամբը նայում էր Աստաֆյան, այժմյան Աբովյան փողոցին: Պատմում են, որ անցորդները հաճախ էին տեսնում բանաստեղծին` պատշգամբում կանգնած: Համարը բարձրաճաշակ կահավորանք ուներ` զգացվում էր թե´ Արևմուտքի և թե´ Արևելքի ազդեցությունը:

Ճարտարապետ Միքայել Մազմանյանի հուշերից. «Ինտուրիստ» հյուրանոցում ես և Չարենցը զբաղեցնում էինք մի – մի սենյակ: Նա երկրորդ հարկում, ես երրորդ`ուղիղ նրա սենյակի վերևը: Մի երեկո Չարենցը ծեծեց առաստաղը, այսինքն` իմ սենյակի հատակը: Իջա: Սարյանը Չարենցի մոտ էր: «Այ տղա, էսօր քսան տարիս է լրացել [գրական գործունեության քսանամյակը], եկ մի – մի գավաթ կոնյակ խմենք, – ասաց Եղիշեն»: Նստեցինք սեղանի շուրջը` Չարենցը, կինը` Իզաբելլան, Մարտիրոսն ու ես` նշելու մեր բանաստեղծի քսանամյա գրական գործունեությունը: Հոբելյարը և երեք հոգուց բաղկացած հասարակությունը ընկերական ջերմ զրույցով անցկացրին այդ եզակի տոնակատարությունը: Չարենցը տխուր էր: Իբրև հիշատակ այդ անմոռանալի երեկոյի` մնացել են մի – երկու լուսանկար...»:

Page 22: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 23: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

Փանոս Թերլեմեզյանի` «Երևան» հյուրանոցում արված աշխատանքներից.

◂ «Արարատը առավոտյան» կտավ, յուղաներկ, 1938

▴ Ինքնադիմանկար կտավ, յուղաներկ, 1930

Փանոս Թերլեմեզյան 1928 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներից Երևան է վերադառնում նկարիչ, հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանը: Նկարչին հատկացվում է «Ինտուրիստ» հյուրանոցի ընդարձակ համարներից մեկը, որը և տարերայնորեն վերածվում է արվեստանոց – ցուցասրահի: Այս յուրահատուկ սենյակում հաճախ էին հյուրընկալվում գրողներ, արվեստագետներ, գիտնականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնցից շատերը նկարչի ստեղծած դիմանկարների հերոսները դարձան: Հյուրանոցում ապրած տարիներին են ստեղծվել գրողներ Ակսել Բակունցի, Գուրգեն Մահարու, Ազատ Վշտունու, Վահրամ Ալազանի, գիտնականներ Հրաչյա Աճառյանի, Միրզա – Ավագյանի, դերասաններ Արման Կոթիկյանի, կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի հայտնի դիմանկարները:

Գրող Վահրամ Ալազանը հիշում է. «…Այն ժամանակ «Ինտուրիստում» էին բնակվում Ալեքսանդր Շիրվանզադեն ու Եղիշե Չարենցը: Մի քանի օր հետո Շիրվանզադեն ինձ ծանոթացրեց անվանի նկարչի հետ: Թերլեմեզյանը վերին աստիճանի աշխատասեր մարդ էր: Նա չէր սիրում զուր տեղ ժամանակ վատնել, թրևել և ոմանց նման օրն անցկացնել կաֆեներում: Ես և կինս շատ հաճախ էինք այցելում Թերլեմեզյանի բնակարան – արվեստանոց – ցուցահանդեսը, ու նա ամեն անգամ անակնկալի էր բերում մեզ` ցուցադրելով նորանոր կտավներ...»:

Page 24: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

Ավետիք Իսահակյան Հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը երկար տարիներ ապրել է օտար երկրներում. Գերմանիայում, Թուրքիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, եղել է նաև Հունաստանում: Գրողի որդու` Վիգեն Իսահակյանի հուշերից. «...1937թ. մարտ ամիսն էր: Հայրս, մայրս եկել են, չորս ամիս է, ինչ ապրում ենք Երևանի «Ինտուրիստ» հյուրանոցում` երկրորդ հարկի մի շքեղ բնակարանում: Հաճախ էին խոսք բացում ամուսնությանս մասին: Եվ հենց 1937 – ի մարտի վերջերին ամուսնացանք:.. Երեկոյան` մի համեստ սեղան «Ինտուրիստ» հյուրանոցում, միակ հյուրը Չարենցն էր իր տիկնոջ` Իզաբելլայի հետ...»:

Երվանդ Քոչար 1936 – ին Փարիզից հայրենիք վերադարձավ քանդակագործության և գեղանկարչության, պատմական ավանգարդի հայ ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը` Երվանդ Քոչարը: Ապրելով «Երևան» հյուրանոցում` դարձավ երևանյան բոհեմի փարիզյան դեմքը: Վիգեն Իսահակյանի հուշերից. «… Ուզում էի հանդիպել Երվանդին: Իմացա, որ ճաշի ժամերին լինում է «Ինտուրիստի» ճաշարանում, ավելի ստույգ` երկրորդ, փոքր սրահում, որը կոչում էին Չարենցի սրահ, որովհետև Չարենցը սովորություն ուներ գալ այդտեղ: Ժամը հինգին գնացի «Ինտուրիստ»: Սենյակն արևելյան տեսք ուներ. խալիներ և թախտեր: Մտա: Ո´չ Քոչարը կար, ո´չ էլ Չարենցը...»:

85 ամյա պատմություն

Page 25: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

Վահրամ Փափազյան Հյուրանոցի լեգենդար բնակիչներից էր Վահրամ Փափազյանը:  Նշանավոր դերասանը հանդես է եկել Կ. Պոլսի, Թիֆլիսի, Բաքվի հայ թատրոններում, Մոսկվայի Փոքր թատրոնում, Լենինգրադի «Պասաժ» թատրոնում: Ֆրանսերենով դասական պիեսներ է խաղացել Փարիզի «Օդեոն» թատրոնում: Փափազյանի Օթելլոն ճանաչվել է բեմարվեստի բացառիկ երևույթ: Ժամանակակիցները պատմում են, որ հաճախ երկրպագուները նրան թատրոնից ուղեկցում էին հյուրանոց, հետո էլ հավաքվում էին հյուրանոցի առջև և ծափերով ու գոչյուններով դուրս էին կանչում արտիստին ու չէին հեռանում, մինչև նա չէր երևում պատշգամբում:

Գուրգեն Մահարի Ցեղասպանությունից հետո արևմտահայության մի մասը հանգրվան գտավ Արևելյան Հայաստանում: Դրանց մեջ մեծ թիվ էին կազմում Վանի և նրա շրջակայքի բնակիչները, որոնց մեջ էր նաև պատանի Գուրգեն Աճեմյանը, որը մի քանի տարի հետո հայ ընթերցողներին հայտնի դարձավ իբրև Գուրգեն Մահարի: Մահարին բնակվել է հյուրանոցի 505 սենյակում: Նա ստալինյան բռնությունների առաջին զոհերից եղավ: Մահարուն ձերբակալեցին, երբ նա, ինչպես ինքն է պատմում, կոնյակ էր խմում նշանավոր դերասաններ Վահրամ Փափազյանի և Հրաչյա Ներսիսյանի հետ «Երևան» հյուրանոցի սրճարանում:

Page 26: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 27: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

◂ «Ինտուրիստ» գործակալության 1930 – ականների գովազդային պաստառներ

Հաջորդ բացվածքումհյուրանոցի ճակատը «Ինտուրիստին» անդամակցելուց հետո

Ինտուրիստ Հակառակ տարածված կարծիքի`խորհրդային պետությունը այնքան էլ փակ չէր օտարերկրացիների համար: 1929 – ին հիմնադրվում է ԽՍՀՄ արտաքին տուրիզմի Համամիութենական «Ինտուրիստ» բաժնետիրական ընկերությունը, որին բացառիկ իրավունք է տրվում սպասարկել Խորհրդային Միություն ժամանող բոլոր օտարերկրյա քաղաքացիներին: 1932 թ. հիմնվում է «Ինտուրիստ» բաժնետիրական ընկերության Երևանի գործակալությունը, և «Երևան» հյուրանոցը «Ինտուրիստ» անվանումով մաս է կազմում այդ համակարգի, իսկ Հայաստանը, հյուրանոցի բարձրակարգ սպասարկման շնորհիվ, ընդգրկվում է կովկասյան տուրիստական երթուղիների մեջ, որն էլ ակտիվացնում է օտարերկրյա տուրիզմը և միջազգային կապերը: «Ինտուրիստ» հյուրանոցների կարգը համապատասխանում էր միջազգային ստանդարտին, և սպասարկման որակը անշեղորեն պահպանում էին բոլորը` սպասավորներից և դռնապաններից մինչև ղեկավարությունը: 1955 թվականին հյուրանոցը դուրս է հանվում «Ինտուրիստի» համակարգից և վերադարձվում քաղաքային իշխանություններին:

Page 28: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան
Page 29: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

Am, aut modit ut utem et ad modicii squibus volecae vere, saessimint audit as aut rent ut as etur? Errum ea nobitat emquam rere consectotae cus magnimillati occaepe

Page 30: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 31: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

◂ Կինոբեմադրիչ Համո Բեկնազարյան

Նշանավոր հյուրերը Շահագործման օրվանից հյուրանոցը հյուրընկալում է այդ տարիներին Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի, լրագրողների, հայտնի արվեստագետների: 1928 թվականին այստեղ է իջևանում գեղանկարիչ Գեորգի Յակուլովը, 1935 – ին` ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը,  ֆրանսիացի օվկիանոսագետ և ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոն, ֆրանսիացի լեզվաբան Անդրե Օդրիկուրը, 1934 թվականին` «Նյու Յորք Թայմս» թերթի թղթակիցներ Ուոլտեր Դյուրանտին և Ա. Դաուսոնը, «Դե Նեշոնալ» թերթի թղթակից Լուի Ֆիշերը, անգլիացի հնագետ Ռիչման Բրոունը, Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Երևան ժամանած գրողներ Ժան Ռիշար Բլոկը (Ֆրանսիա), Ջոն Բոյտոն Պրիստլին (Անգլիա), Ժորժի Ամադուն (Բրազիլիա), որոնք իրենց տպավորություններն են թողել այցելուների գրքում: Հյուրանոցը մասնակիցն էր երկրում կատարվող բոլոր կարևոր իրադարձությունների: Այստեղ են 1932 – 1945 թվականներին հանգրվանել կաթողիկոսական ընտրությունների համար Երևան ժամանած պատվիրակությունները, 1939 – ին` հայկական «Սասունցի Դավիթ» էպոսի 1000 ամյակի տոնակատարության հյուրերը, 1946թ. Հայաստանի գրողների միության երկրորդ համագումարի արտասահմանյան պատվիրակները, 1953 թ. Ստալինի թաղմանը մասնակցելու համար Մոսկվա մեկնող թուրք դիվանագետների պատվիրակությունը:

1935 թվականին այստեղ` կինոբեմադրիչ Համո Բեկնազարյանի սենյակում հատուկ տեղադրված դաշնամուրի վրա Արամ Խաչատրյանը ստեղծել է հայկական առաջին հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» երաժշտությունը: Տարիներ անց 20 – րդ դարի կինեմատոգրաֆիայի լեգենդ Սերգեյ Փարաջանովը այստեղ էր հղանում իր նշանավոր «Նռան գույնը» ֆիլմի դրվագները:

Page 32: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան
Page 33: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան
Page 34: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 35: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

Նախորդ բացվածքում այցելուների գրանցման գրքից էջեր` Վիլյամ Սարոյան (59), Անդրե Օդրիկուր (60), Ժակ Իվ Կուստո (206) Հուրանոցի հյուրերը. ◂ Արևելագետ Հովսեփ Օրբելի և Համո Բեկնազարյան ◂ Գրող Վիլյամ Սարոյան

▴ Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան

▸ Օվկիանոսագետ և ճանապարհորդ Ժակ Իվ Կուստո

Page 36: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 37: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

◂ Դերասան Արշակ Հարությունյան, նկարիչ Գեորգի Յակուլով, գրող Ալեքսանդր Շիրվանզադե ◂ Շվեդիայի պատվիրակության անդամները հյուրանոցի մուտքի մոտ, 1954

▴ «Նյու Յորք Թայմս» թերթի լրագրող Ուոլտեր Դյուրանտի

Այցելուների գրքից «Հաճելի երեք օրեր անցկացրի Ձեր հոյակապ հյուրանոցում: Սովետական Հայաստանը իմ ճանապարհորդության ամենահետաքրքիր մասն էր: Երբ Ձեր երկիրը առավել հայտնի կդառնա ճանապարհորդող հանրությանը, ես վստահ եմ, որ շատ զբոսաշրջիկներ կցանկանան այցելել Հայաստան, և վստահ եմ, որ նրանք ևս ինձ նման մեծ հաճույք կստանան իրենց ճամփորդությունից»:

Ա.Դաուսոն

«...Արտասահմանցի հյուրի տեսանկյունից ցանկանում եմ մի քանի խոսք ավելացնել երևանյան «Ինտուրիստ» հյուրանոցի լավ սպասարկման վերաբերյալ: Սիրալիր և բարեհամբույր վերաբերմունքով հյուրանոցը դրսևորեց գործի այնպիսի բացառիկ բանիմացություն, որպիսին ես չեմ հանդիպել ամբողջ աշխարհում»:

Ուոլտեր Դյուրանտի

«Գեղեցիկ մեքենայով առաջնորդվեցինք «Ինտուրիստ» հյուրանոցը, որի գեղեցկությունը և մաքրությունը կարող եմ համեմատել Բուխարեստի «Աթինի փալասի» հետ»:

Կաթողիկոսական ընտրությունների համար Երևան ժամանած Ռումինիայի պատվիրակություն

Page 38: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 39: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

◂ Սցենարիստ, կինոբեմադրիչ Տոնինո Գուեռան հյուրանոցի նախասրահում ▴ Գուեռայի պատկերազարդմակագրությունը, հյուրանոցի տպավորությունների գրքում

2001 թվականին հյուրանոցը Քրիստոնեության ընդունման 1700 ամյակի տոնակատարությունների հիմնական հարթակներից մեկն էր: Հյուրանոցը ընդունում է տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականների, թագավորական ընտանիքների ներկայացուցիչների և քաղաքական գործիչների: Հյուրանոցում հաճախ են կազմակերպվում ցուցահանդեսներ, համաժողովներ:

Տարվա գլխավոր միջոցառումն անշուշտ, Երևանի միջազգային «Ոսկե Ծիրան» կինոփառատոնն է, որտեղ հյուրանոցն իր կարևոր դերակատարությունն ունի, ինչպես Կաննի «Կարլտոն» հյուրանոցը:

Երևանյան համերգաշրջանների ժամանակ հյուրանոցը հյուրընկալել է այնպիսի աշխարհահռչակ երգիչների, դիրիժորների և երաժիշտ կատարողների, ինչպիսիք են` Ռիկարդո Մուտին և «Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբը, Պլասիդո Դոմինգոն, Անդրեա Բոչելին, Վիեննայի աշխարհահռչակ ֆիլհարմոնիկ նվագախումբը, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլք:

Page 40: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 41: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

Հյուրանոցի հյուրերը. ◂ Կինոբեմադրիչ, Ֆատիհ Ակին ◂ Դերասանուհի, Կլաուդիա Կարդինալե ▴ Կինոբեմադրիչ, Աբաս Քյառոստամի ▸ Դերասանուհի, Ֆանի Արդան

Page 42: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան
Page 43: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան
Page 44: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 45: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

Նախորդ բացվածքում 1940 - ականներին գործող ռեստորանի փայտե կցակառույցը ◂ Հյուրանոցի բացօթյա սրճարանում. ձախից աջ դերասան Մհեր Մկրտչյանը և արվեստագետ Երվանդ Քոչարը մի խումբ մտավորականների հետ

Սրճարանը և ռեստորանը Շատ ժամանակ չպահանջվեց, որ հյուրանոցի ռեստորանը դառնա երևանցիների ամենասիրած վայրերից մեկը: Հետաքրքիր է նշել, որ սկզբում ռեստորանի սրահները տարանջատված էին` արտասահմանցիների և տեղի բնակիչների համար: Ռեստորանում ամեն երեկո նվագում էր դաշնամուրի, ջութակի և թավջութակի տրիոն: Ամիսը մի քանի անգամ ռեստորանում ելույթ էր ունենում ազգային նվագարանների համույթը, իսկ 30 – ականներին տրիոյի հետ հանդես էր գալիս եվրոպական պարերի զույգը, որոնք պարում էին ոչ թե բեմում, այլ սրահում` ներգրավելով նաև այցելուներին: Ռեստորանն ուներ ամենօրյա հարուստ ճաշացանկ: Ռեստորանի առաջին տնօրենը Գոլդշտեյնն էր, որն Օդեսայում ռեստորանների և տների սեփականատեր` հայտնի Գոլդշտեյնների ընտանիքից էր: Հետագայում նրան փոխարինում է Թիֆլիսի «Սիմպատիա» սրճարանի տերը` Ավետիքը: Նա նկարահանվել էր հայկական առաջին ֆիլմում և ռեստորանի հաճախորդների հետ զրուցելիս հաճախ էր պատմում այդ մասին: «Երևան» հյուրանոցի ռեստորանը մայրաքաղաքի մտավորականության սիրված վայրն էր, այնտեղ ճաշում էին գրողներ, գիտնականներ, արվեստի աշխատողներ: Այցելուները մեծ մասամբ ընտանիքներով էին գալիս, որի շնորհիվ մի տեսակ ընտանեկան միջավայր էր ստեղծվում` երեխաներ, կանայք, սեղանից սեղան անցնող մտերմական ասուլիս: Այդ տարիներին այն միաժամանակ ակումբի դեր էր կատարում: Ռեստորանում բոլորն իրենց մշտական տեղերն ունեին և յուրաքանչյուր մատուցող ուներ իր մշտական հաճախորդը:

Page 46: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 47: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

◂ Սերգեյ Փարաջանովը հյուրանոցի բացօթյա սրճարանում

Այս ռեստորանում է տեղի ունեցել Եղիշե Չարենցի և Իզաբելլայի հարսանյաց հանդեսը: Հյուրերի մեջ է եղել նաև երգիչ Շարա Տալյանը, որը հիացրել է մասնակիցներին իր կատարումներով: Այստեղ է Ավետիք Իսահակյանը նշել իր որդու` Վիգենի ամուսնությունը. միակ հյուրերը Չարենցն ու Իզաբելլան էին: Հայտնի էր նաև հյուրանոցի «Բաղդասար աղբար» սրճարանը: Մահարու վկայությամբ «Բաղդասար աղբարը» դրամատուրգ, բժիշկ Բաղդասարյանն էր, որն իր վրա էր վերցրել «Երևան» հյուրանոցի ռեստորանի սենյակներից մեկի ձևավորումն ու հոգսը, որը գործում էր որպես սրճարան: Սրճարան` բարձր մակարդակով...»: Հետագայում սրճարանը տեղափոխվեց շենքին կից փայտե կցակառույցը, որը գործեց մինչև 1948 թվականը: Իսկ 1960 – ականներից ռեստորանին կից սկսում է գործել բացօթյա սրճարանը, որը միանգամից դառնում է Երևանի մտավորականության հավաքատեղին: Վիգեն Իսահակյանի դիպուկ բնութագրմամբ` դա այն տարիների «անազատ Երևանի» ամենաազատ վայրն էր: Վիգեն Իսահակյանի հուշերից. «...Ամառ է, անտանելի շոգ: Նստած ենք Նկարիչների տան կողքի` «Ինտուրիստ» հյուրանոցի տակի բաց սրճարանում, այն տարիների «անազատ Երևանի» հիրավի ամենաազատ տարածքում` Քոչարի, Շիրազի, իմ, Ֆրունզիկ Մկրտչյանի, Շերենցի,Արարատ Բարսեղյանի, Հովհաննես Ավագյանի, Կայծունու, Գենի և մեր բոլոր երիտասարդ նկարիչների ամենասիրելի հավաքատեղիում...»:

Page 48: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն

Page 49: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

«Գրանդ Հոթել Երևան» 1998 – ին սկսվեց նոր փուլ հյուրանոցի կյանքում. իտալական «Ռենկո» ընկերությունը գնեց «Երևան» հյուրանոցը, ու անմիջապես սկսվեցին վերանորոգման աշխատանքները, որի պատճառով երկու տարի` 1998 – 2000 թթ., փակ էր հյուրերի առջև: Վերանորոգման արդյունքում հյուրանոցի դասական ոճին գումարվեց արդի հարմարավետությունը` պահպանելով Բունիաթյանի նախագծի շունչն ու ոգին: Ներքին գեղարվեստական հարդարանքը, որը ցավոք, վատ վիճակում էր, փոխարինվեց Ռուբեն Ղևոնդյանի որմնանկարներով, որոնք նոր հմայք տվեցին հյուրանոցի ինտերիերին: 2004 թվականից «Երևան» հյուրանոցն անդամակցեց «Գոլդեն Թյուլիպ» միջազգայինցանցին, իսկ 2013 – ին միացավ այդ նույն ընտանիքի «Ռոյալ Թյուլիպ» բարձրակարգհյուրանոցների ակումբին և 85 ամյակի առթիվ վերանվանվեց «Գրանդ Հոթել Երևան»՝ ակնարկելու համար երևանյան հյուրընկալության հին ավանդույթները:

◂ Հյուրանոցի ձմեռային այգին

Page 50: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

«Երևան» հուրանոցիվերանորոգման համար արված չափագրություն 1998թ., «Խորան» ճարտարապետական արվեստանոց

85 ամյա պատմություն

Page 51: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան
Page 52: Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան

85 ամյա պատմություն