Համաշխարհային գյուղատնտեսության աշխարհագրություն

10

Click here to load reader

Upload: anna-khachatryan

Post on 22-Jul-2015

15.805 views

Category:

Education


1 download

TRANSCRIPT

Page 1: Համաշխարհային գյուղատնտեսության աշխարհագրություն

Համաշխարհային գյուղատնտեսությանաշխարհագրություն

Page 2: Համաշխարհային գյուղատնտեսության աշխարհագրություն

Գյուղատնտեսություն (կոչվում է նաև ֆերմերություն կամհողագործություն) կենդանիների, բույսերի, սունկերի և սննդի համարօգտագործվող այլ կենսաբանական արտադրանքների բազմացումն ու

բուծումն է:

Գյուղատնտեսությունը նյութական արտադրության գլխավոր ևհնագույն ճյուղն է: Այն ներառում է բույսերի մշակումը՝

բուսաբուծությունը և անասնապահությունը:

Գյուղատնտեսությունը զբաղվում է գյուղատնտեսական բույսերիմշակությամբ և գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ՝

երկրագործական և անասնաբուծական մթերքներ ստանալու համար:

Գյուղատնտեսությունը բնակչությանն ապահովում է սննդամթերքով,

արդյունաբերության շատ ճյուղերին` հումքով:

Page 3: Համաշխարհային գյուղատնտեսության աշխարհագրություն

Գոյություն ունեն գյուղատնտեսության զարգացման երկու գլխավոր ձևեր՝ինտենսիվ և էքսենսիվ:Գյուտնտեսության զարգացման 2 ուղի է առնձնացվում՝ինտենսիվ եվ էքստենսիվ:

Գյուղատնտեսության զարգացման էքստենսիվ ուղու ժամանակգյուղատնտեսական համախառն արտադրանքի աճը ապահովվում է մշակովիհողատարածքների ընդարձակման եվ անասնագլխաքանակի ավելացմանշնորհիվ: Գյուղատնտեսության կազմակերպման այս ուղղին բնորոշ է զարգացողերկներին, որտեղ թույլ առաջավոր ագրոտեխնիակի զարգացման մակարդակը:

Օրինակ՝ Աֆրիկայի եվ Ասիայի երկները:

Գյուատնտեսության կազմակերպման հաջորդ՝ ինտենսիվ ուղու ժամանակգյուղատնտեսական համախառն արտադրանքի աճը ապահովվում էբերքատվության եվ մթերատվության բարձրացման միջոցով: Այս ուղին բնորոշ էզարգացած երկներին, քանի որ գիտատեխնիկական առաջընթացը եվ առաջավորագրոտեխնիկայի զարգացումը կարող են ապահովել այդ երկրները:

Այնուամենայնիվ գյուղատնտեսության զարգացման երկու ուղիներն էլ խիստկարևոր են, քանի որ դրանք ապահովում են գյուղատնտեսության զարգացմանամբողջականույունը՝ առաջինը-հորիզոնական ուղղությամբ, իսկ երկրորդը՝ուղղաձիգ ուղղությամբ:

Page 4: Համաշխարհային գյուղատնտեսության աշխարհագրություն

N Երկրներ Տերիտորիա հզԿմ քառ.

Վարելահողեր%

1. Ռուսաստան 17098,2 7,33

2. Մեծ Բրիտանիա 243 23,46

3. Գերմանիա 357 33,85

4. Իտալիա 301 27,79

5. Կանադա 9971 4,96

6. ԱՄՆ 9629 19,13

7. Ֆրանսիա 552 35,53

8. Ճապոնիա 378 12,19

Page 5: Համաշխարհային գյուղատնտեսության աշխարհագրություն

Անասնապահություն

Խոշոր եղջերավոր անասնապահություն

Մանր եղջերավոր անասնապահություն

Խոզաբուծություն

Թռչնաբուծություն

Ձկնաբուծություն

Նաև ձիաբուծություն և շերամապահություն

Page 6: Համաշխարհային գյուղատնտեսության աշխարհագրություն

Անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավորանասնապահությունն է։ Խոշոր եղջերավոր անասուններ (1,5 մլրդգլուխ) բուծում են աշխարհի բոլոր շրջաններում և ստանում ենմարդկությանն անհրաժեշտ գրեթե ամբողջ կաթը և մսի ավելի քան 1/3-

ը։ Աշխարհում նրա տեղաբաշխումը համեմատաբար հավասարաչափ է, բայց զարգացման ուղղությունները և մթերատվության մակարդակնամենուրեք միատեսակ չեն։ Կաթնատու անասնապահությունըտեղաբաշխվում է բնակչության խոշոր կուտակումների, ինչպես նաևհյութալի խոտածածկով արոտավայրերի շրջաններում, իսկ մսատուանասնապահությունը՝ չոր տափաստանային, աղքատիկբուսածածկույթով արոտավայրերում։

Խոշոր եղջերավորանասնապահություն

Page 7: Համաշխարհային գյուղատնտեսության աշխարհագրություն

Խոզաբուծությունը (մոտ 1մլրդ գլուխ) ապահովում էաշխարհում սպառվող մսի 2/5-ը։ Խոզաբուծությունըզարգանում է բուսաբուծությունից ստ ացվղ կերի և սննդիարդյունաբերության թափոնների հիման վրա։ Այն ձգտում էդեպի խոշոր քաղաքների մերձակայքը և ինտենսիվբուսաբուծության, հատկապես եգիպտացորենի,կարտոֆիլի ևշաքարի ճակնդեղի նշակման շրջաններ, որտեղ բավարար էկերային բազան։ Խոզերի գլխաքանակի մեծ մասըկենտրոնացված է Ասիայում։ Առաջին տեղում Չինաստանն է։Խոզաբուծությունը զարգացած է նաև Եվրոպայում(Գերմանիա, Ռուսաստան, Լեհաստան, Ֆրանսիա,

Ուկրաինա), Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ) և ՀարավայինԱմերիկայում (Բրազիլիա)։ Դրան հակառակ՝խոզաբուծությունը բացակայում է մահմեդականությունդավանող երկրներում, օրինակ՝ Հարավարևմտյան Ասիայիերկրներից շատերում։

Խոզաբուծություն

Page 8: Համաշխարհային գյուղատնտեսության աշխարհագրություն

Թռչնաբուծությունը անասնապահության ավանդական,

ամենատարածված և արագ զարգացող ճյուղերից է։ Վայրիթռչունների ընտելացումը սկսվել է դեռևս Ք.ա. չորրորդից երրորդհազարամյակում Հնդկաստանում և Չինաստանում։ Հայաստանումևս թռչնաբուծությունը գոյություն է ունեցել դեռևս հնագույնժամանակներից։ Քաղաքների մերձակայքում և հատկապեսհացահատիկների ստեղծում են թռչնաբուծարաններ՝ թռչնամիս ևսպառողին ավելի արագ հասցնելու համար։ Թռչնաբուծությամբաշխարհում առաջատար երկրներն են Չինաստանը, Ա․Մ․Ն–ը,

Ռուսաստանը։

Թռչնաբուծություն

Page 9: Համաշխարհային գյուղատնտեսության աշխարհագրություն

Ոչխարաբուծությունը (1,1 գլուխ) զարգանւմ է մերձարևադարձայինև արևադարձային կիսաանապատների ու անապատներիհամեմատաբար աղքատիկ բուսածածկ ունեցող տարածքներում ևերկրագնդի լեռնային շրջաններում։ Ոչխարաբուծության հիմնականարտադրանքը միսն ու բուրդն են։ Այդ երկու մթերքիարտադրությունը զուգակցող մսաբրդատու ուղղությանոչխարաբուծությունը բնորոշ է բավարար խոնավություն ևհամեմատաբար մեղմ կլիմա ունեցող շրջաններին (Եվրոպա, ՆորԶելանդիա,Արգենտինա), բրդատու ուղղությունը՝ ավելի չորայինշրջանների (Չինաստան,Ավստրալիա,Թուրքիա, Մոնղոլիա, Իրան)։Նրբագեղմ և կիսանրբագեղմ ոչխարաբուծությունը հատկապեսզարգացած է Ավստրալիայում, Ղազախստանում, ՆորԶելանդիայում։ Աշխարհում ոչխարաբուծության խոշորագույնմարզերը Չինաստանի և Ավստրալիայի անապատային ևկիսաանապատային շրջաններն են, որտեղ ոչխարներիբազմաքանակ հոտերը շուրջ տարին դրսում են և օգտվում ենբնական արոտներից։

Ոչխարաբուծություն

Page 10: Համաշխարհային գյուղատնտեսության աշխարհագրություն

Մեղվաբուծությունը զբաղվում է մեղրատու մեղուներիբուծմամբ՝ մեղր և մեղրամոմ ստանալու, ինչպես նաևգյուղատնտեսական բույսերի փոշոտումը ապահովելու համար։Մեղվաբուծությունը հայտնի է դեռևս նախնադարում։Հայաստանը մեղվաբուծության հնագույն կենտրուններից է։Մեղվաբուծության արտադրանքի ծավալով աշխարհիառաջատար երկրներն են Ա․Մ․Ն–ը, Մեքսիկան, Ֆրանսիան,

Ռուսաստանը։

Մեղվաբուծություն