Անվտանգ և ապահով սնունդ

19
Անվտանգ և ապահով սնունդ

Upload: rip-1998

Post on 18-Jul-2015

129 views

Category:

Education


1 download

TRANSCRIPT

Page 1: Անվտանգ և ապահով սնունդ

Անվտանգ և ապահով սնունդ

Page 2: Անվտանգ և ապահով սնունդ

Մենք ընտրել ենք այս թեման, քանի որ առողջ ևանվտանգ սնունդի խնդիրը շատ արդի է մերժամանակաշրջանում: Մարդիկ հաճախ ենթունավորվում, ավելորդ քաշ հավաքում, առողջական խնդիրներ, վիտամինների պակասձեռք բերում սխալ ընտրություն կատարելուպատճառով: Այս նախագիծը իրականացնելիս մենքկանդրադառնանք հետևյալ թեմաներին`

Արագ սնունդ կամ Fast Food

Որ սնունդն է համարվում առողջ: Ճիշտ է արդյոք բուսակեր կամ մսակեր լինելը:

Ինչ սնունդ է վաճառում Երևանի դպրոցներում:

Page 3: Անվտանգ և ապահով սնունդ

ԱՐԱԳ ՍՆՈՒՆԴ ԿԱՄ FAST FOOD

Page 4: Անվտանգ և ապահով սնունդ

Արագ սնունդ կամ Ֆասթֆուդ (անգլ.՝ fast food, [ˈfɑstˌfud]), հասկացողություն, որըընդգրկում է հատուկ մասնագիտացվածհաստատություններում արագպատրաստվող կերակրատեսակներիընդունում: «Ֆասաթֆուդ» տերմինը նեղիմաստով նշանակում է այնպիսի սնունդ, որը կարելի է արագ պատրաստել, իսկկլինետին արագ ստանալ դա: «Ֆասաթֆուդ» տերմինը առաին անգամհանդիպում է Merriam-Webster բառարանում:

Page 5: Անվտանգ և ապահով սնունդ
Page 6: Անվտանգ և ապահով սնունդ

Նիդերլանդներում գտնվող Լեյդենի համալսարանիանցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որառողջությանը վնաս հասցնող և հաճախակի օգտագործվողյուղոտ, քաղցր և աղի սննդի հասցրած վնասը պահպանվում էերկար տարիներ, նույնիսկ սննդակարգի փոփոխությունիցհետո: Հարցն այն է, որ վնասակար սննդակարգն ազդում էգեների աշխատանքի վրա և փոփոխում է օրգանիզմի համարկենսականորեն կարևոր բազմաթիվ գործառույթներ:Նրանքպարզել են, որ արագ սննդի հաճախակի օգտագործմանհետևանքով սիրտ-անոթային խնդիրներ են առաջանումնույնիսկ առողջ սննդակարգի անցնելուց հետո:Սխալսննդակարգը հետագայում նման ազդեցություն է ունենում նաևիմունային համակարգի վրա:

Աշխարհն ամեն օր ահազանգում է fast food-իվնասակարության մասին, այն մասին, որ ԱՄՆ-ի ներկայիսբնակչության 61%-ը և առհասարակ աշխարհի ամեն 6-րդբնակիչը տառապում է ճարպակալմամբ։

Page 7: Անվտանգ և ապահով սնունդ

Այս խնդիրն արդեն իսկ մտահոգիչ է մարդկության համար։ Սակայն բավական էհայացք գցել մեր իրականություն և կարելի է արձանագրել խնդրի առավելկարևորությունը։ Առանց այդ էլ խնդրաշատ fast food-ին գումարվում է գրեթեփողոցային, ոչ հիգիենիկ ու վտանգավոր ծագմամբ իրենց սննդի կետ հռչակած, մեղմ ասած կրպակները։ Ի գիտություն մեզ` հայերիս, բրիտանացի դիետոլոգներըբացահայտել են, որ հենց հայերի շատ սիրելի քաբաբը կամ շաուրման 1/4-ովբաղկացած է ճարպից։ Շաբաթվա ընթացքում 2 անգամ քաբաբ ուտելն արդենզգալիորեն մեծացնում է սրտային հիվանդությունների զարգացման վտանգը։Գիտնականների հետազոտմամբ այն պարունակում է 110-ից 140գ ճարպ, այնդեպքում, որ մեկ օրվան բաժին ընկնող ճարպերի քանակը պետք է կազմիառավելագույնը 70 գրամ։

Եթե այս օրինակ վնասները հայտնի են հասարակությանը, ապա fast food-իհոգեբանական վնասների մասին գիտեն քչերը։ fast food-ի մշտական սպառողներըվտանգում են իրենց նյարդային համակարգը, ձեռք բերում վատ սովորություններ, խռոնիկ շտապողականություն, անհամբերություն, որոնք պարզել են մի շարքփորձեր իրականացրած գիտնականները։

Չնայած այս ամենին արագ սնունդը իր հաստատուն տեղն է գրավել մեր կյանքումև ունի համոզիչ պատճառաբանություն՝ ժամանակի ու գումարի խնայում։ Այդ իսկպատճառով պետք է փնտրել և ընտրել fast food-ի առավել առողջ տարբերակը` Առավոտյան նորմալ նախաճաշ հագեցած սննդային նյութերով ու վիտամիններով, ինչի արդյունքում ավելի ուշ կզգաք քաղցածություն, նախապատվությունը տվեքքիչ ճարպաքանակով, շոգեխաշած կամ չոր սննդին, Գունավոր գազավորվածըմպելիքները փոխարինեք բնական ըմպելիքներով, սառը թեյով և հանքային ջրով, Փորձեք քաղցը հագեցնել աղցաններով, բանջարեղեններով կամ մրգերով:

Ահա այն վնասները,որը պատճառում է մեզ արագ սնունդը։

Page 8: Անվտանգ և ապահով սնունդ

ՈՐ ՍՆՈՒՆԴՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՌՈՂՋ:

Առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց։ Սնունդն անհրաժեշտ է մարմնիաճի, զարգացման և վերականգնման համար։Դրա համար այն պիտի լինի լիարժեքև առողջարար։ Մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձևըև սննդակարգի պահպանումը։ Մեզանից շատերը, նույնիսկ գիտենալովայս կարևոր դրույթները, չեն պահպանում դրանք՝ լուրջվնաս հասցնելով իրենց առողջությանը։

Լիարժեք սնունդը պիտի պարունակի բավարար չափով սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային աղեր,բջջանյութ և հեղուկներ։ Դրա համարօրվա սննդակարգում անպայման պետք է լինեն սննդանյութերի այս բոլոր խմբերըպարունակող մթերքր։ Սնունդը պիտի բազմազան լինի նաև թե՛ օրվա, թե' շաբաթվա սննդակարգն ընտրելիս։

Առողջ սնունդն ու շաբաթական 3-4 ժամյա ֆիզիկական չափավոր ծանրաբեռնավածությունը մարդու առողջ կեցությանգրավականն են: Առողջ ապրելակերպը' ճիշտ սննդակարգի պլանում, կանխելու է 10-20 տարի հետո առաջացող այնպիսիհիվանդությունները, ինչպիսին են սրտային հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը

Մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններև հանքային նյութեր, սակայն, քանիոր այդ բոլորը պարունակող սննդամթերք չկա, հարկավոր է, որ մարդ օրվա ընթացքումբազմազան սնունդ օգտագործի:

Page 9: Անվտանգ և ապահով սնունդ

Կազմվել է սննդային բուրգ, որն իրենից ներկայացնում է պայմանների ամբողջություն, թե ինչէ հարկավոր մարդու օրգանիզմինմեկ օրվա ընթացքում. Բուրգի ներքևում ֆիզիկական ակտիվությունն է։ Վերևի մասում հացահատիկներն են և կարտոֆիլը, որոնքօրգանիզմին էներգիաեն տալիս, այնուհետև' բանջարեղենը, միսը, կաթնամթերքը, մրգերը, ձկնեղենը, սպիտակուցպարունակողսննդամթերքը' ձու, լոբազգի։ Բուրգի վերևում շաքար և ճարպեր պարունակող սնունդն է, որը պետք է համեմատաբար քիչօգտագործվի։

Մեկ օրվա ընթացքում մարդ պետք է այս սննդախումբն օգտագործի, որպեսզի նրա օրգանիզմը ստանա այն ամենը, ինչանհրաժեշտ է առողջության, գեղեցկության, սրտի նորմալ աշխատանքի համար:

Ամենևին էլ կարիք չկա, որ դուք մեծ դժվարություններով փոխեք ձեր սնվելու սովորությունները։ Նախ և առաջ սննդամթերքգնելիս հետևեք ստորև բերված խորհուրդներին։ Աշխատեք ընտրել այն սննդամթերքները, որոնք քիչ քանակությամբ ենպարունակում աղ, կենդանական ճարպեր և խոլեսթերին։ Աղի քանակը նվազեցնելու համար սեղանից ուղղակի հեռացրեքաղամանը։ Այդ նյութերի քանակը նվազեցնելով սննդի մեջ՝ դուք փաստորեն կանխարգելում եք որոշհիվանդություններիզարգացումը։ Միևնույն ժամանակ սննդում օգտագործեք ավելի շատ բջջանյութ՝ ուտելով ավելի շատ միրգ, բանջարեղեն։ Ընդորում միրգն ու բանջարեղենը խորհուրդէ տրվում ուտել ճաշից 20-30 րոպե առաջ, ոչ թե հետո։ Առողջության համար կարևոր էնաև օգտագործվող հեղուկի քանակը։ Օրվա ընթացքում ընդունած հեղուկի քանակը պետք է կազմի առնվազն 2 լ (8 բաժակ)։

Կարևոր է նաև այն, թե ինչպես եք դուք ընդունում սնունդը։ Ուտելիքը պիտի լինի պատշաճ մշակված։ Ուտելիս մի՛ զբաղվեք այլգործերով, լավ ծամեք։ Պահպանեք օրվա ճիշտ սննդակարգ։Չափահաս մարդը պիտի սնվի օրը 4 անգամ, գրեթե նույն ժամերին։Նախաճաշը պիտի կազմի օրվա ընդհանուր սննդաբաժնի 30%-ը, երկրորդ նախաճաշը՝ 20%-ը, ճաշը՝ 35%-ը, ընթրիքը՝ 15%-ը։Ընդհանրապես, ընդունած սննդի քանակը պետք է համապատասխանի օրվա ընթացքում ծախսած էներգիայի քանակին։ Բացիվերն ասվածից, գոյություն ունեն նաև տարբեր հիվանդությունների ժամանակ կիրառվող հատուկ դիետաներ։ Եթե դուքտառապում եք որևէ հիվանդությամբ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ սննդակարգի մասին և կատարեք նրախորհուրդները։

Page 10: Անվտանգ և ապահով սնունդ

Ի±ՆՉ ՍՆՈՒՆԴ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՐևԱՆԻԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Page 11: Անվտանգ և ապահով սնունդ

-Երևան քաղաքապետարանի ենթակայությանհանրակրթական դպրոցների բուֆետներումկազմակերպվող սննդի որակի համարպատասխանատու են մատակարարները, տվյալսննդամթերքը արտադրող և ներկրողկազմակերպությունները: Երևանիքաղաքապետարանի ենթակայությանհանրակրթական դպրոցներում սովորողների սննդիկազմակերպման համար դպրոցների տնօրենների ևմատակարարների միջև կնքվում են դպրոցներիտիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանըհանձնված (ամրացված) ոչ բնակելի տարածքներիվարձակալության պայմանագրեր, որոնցհամաձայն իրավունք է տրվում մատակարարներինիրականացնել դպրոցական բուֆետներումսննդամթերք իրացնելու գործընթացը:

Page 12: Անվտանգ և ապահով սնունդ

Գրեթե բոլոր դպրոցներում վաճառվում է` հաց ու նրբերշիկ, բուլկիներ,

խաչապուրիներ, կոնֆետներ և այլն: Բայցդա այնքանել անվտանգ և ապահով սնունդչէ: Իսկ երեխաների մեծամասնությունըoգտվում է հենց այդպիսի սնունդից:

Իսկ Մխիթար Սեբաստացիկրթահամալիրում աշակերտներն ենկազմակերպում իրենց սնունդը:

Ճաշացանկի մասին մենք տեղեկանում ենքմեկ օր առաջ` դպրոցի կայքից:

Page 13: Անվտանգ և ապահով սնունդ

ԲՈՒՍԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ և ՄՍԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Բուսակերություն,սնման համակարգ, որի դեպքում բացառվում կամզգալիորեն սահմանափակվում է կենդանական ծագման սննդամթերքը:

Հումակերությանը վերագրվող դրական առանձհատակություններից մեկնայն է, որ այդ պարագայում գրեթե ամբողջության բացառվումէ խոլեստերինի ներթափանցումը օրգանիզմ: Կան բազմաթիվհետազոտություններ, որոնք գտել են վեգանական դիետայի և արյան մեջլիպիդների քանակի նվազման միջև դրական կապ, հետևաբար նաևսրտի երակների, աթերոսկլերոզի , երիկամների, սրտի իշեմիկհիվանդությունների, ինֆարկտի և ինսուլտի հավանականությաննվազում:

Ուսումնասիրությունները նշում են, որ այժմ զանգվածաբարօգտագործվող սննդի մեջ շատ քիչ են բջջանքը, կիսագեցած ու հագեցածճարպաթթուները, վիտամին C-ն, ֆոլաթթուն, կալիումը, մագնիմումը, յոդը՝ այն բոլոր օգտակար նյութերը, որոնք պարունակում են բնականմթերքները:

Page 14: Անվտանգ և ապահով սնունդ

Բացի այդ բուսական մթերքները պարունակում ենմեծ քանակությամբ հակաօքսիդատներ, որոնքպաշտպանում են մարդու օրգանիզմը արտաքինմիջավայրի անբարենպաստ ազդեցություններից, իսկ բջջանքը, որը պարունակում են բուսականմթերքները նպաստում է աղեստամոքսայինտրակտի լավ աշխատանքին: Ավելին, մեծքանակության կենդանական սննդի գործածմանժամանակ մեծանում է նաև ազոտայինփոխանակումները, օրգանիզմում բարձրանում էթթվայնության աստիճանը, ինչը կարող էհանգեցնել, օրինակ պադագրայի առաջացմանը:

Page 15: Անվտանգ և ապահով սնունդ
Page 16: Անվտանգ և ապահով սնունդ

Մյուս կողմից, երբ մարդը իր սննդակարգում օգտագործում էմիայն բուսական սնունդ, շատ դժվար է հասնել սննդայինհավասարակշռության: Այդպիսի սննդակարգի պարագայումերաշխավորված է, որ մի շարք օգտակար նյութեր ու տարրեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին պարզապես չեն լինի ևկառաջանա դեֆիցիտ:

Բուսական սննդակարգում նախ բացակայում ենսպիտակուցները, որոնք ուղղակի անհրաժեշտ են օրգանիզմին, բացի այդ բուսական սննդակարգում չկան այնպիսի տարրեր ունյութեր, ինչպիսին են վիտամին D, B12-ը, ցինկը, երկաթը, կալցիումը, սելենան և մի շարք այլ օգտակար նյութեր:

Իհարկե, խնձորը օրինակ պարունակում է երկաթ, բայց դրաիրացման աստիճանը շատ ցածր է, ի տարբերություն, կենդանակ սննդում պարունակող երկաթի:

Վեգանական սննդակարգի արդյունքում իջնում է հեմոգլոբինիու երկաթի մակարդակը, քանի որ վիտամին B12-ը, երկաթըմասնակցում են արյան ստեղծմանը, իսկ վիտամին D-իբացակայության պատճառով օրգանիզմը չի կարողանումարդյունավետ իրացնել կալցիումը:

Page 17: Անվտանգ և ապահով սնունդ

ԻՆՉՊԵՍ ԱՌՈՂՋ ՍՆՎԵԼ

Առողջ սնվելու համար նախ պետք է հեռումնալ fast food-երից, գազավորվածըմպելիքներից, պահածոներից ևքաղցրեղեն քիչ օգտագործել: Շատօգտագործել մրգեղեն, որովհետև դրանքվիտամիններ են պարունակում: Ինչպեսնաև սնվել և մսով և բուսականուտեստներով, իհարկե չափի մեջ:

Page 18: Անվտանգ և ապահով սնունդ

Նյութը պատրաստել են`

Հռիփսիմե Մելիքյանը 11-3 դաս.

Ալվարդ Մանուկյանը 11-3 դաս.

Ալիսա Պետրոսյանը 11-2 դաս.

Page 19: Անվտանգ և ապահով սնունդ

http://aroxj.am/am/post/Բուսակերություն-

vs-մսակերություն.-ում-է-հակացուցված-

բուսակեր-լինելը

http://hy.wikipedia.org/wiki/Բուսակերություն#A_.D5.8E.D5.AB.D5.BF.D5.A1.D5.B4.D5.A

B.D5.B6

http://hy.m.wikipedia.org/wiki/Արագ_սնունդ

http://trends.am/2011/03/fast-food-fast-life/