Սևանա լճի հիմնախնդիրները

17

Upload: annagspoyan

Post on 08-Jul-2015

5.226 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: Սևանա լճի հիմնախնդիրները
Page 2: Սևանա լճի հիմնախնդիրները

Այսօր աշխարհի շուրջ 30 երկրներ ջրիսակավության խնդիր ունեն, եւ ավելի քան մեկմիլիարդ մարդ մաքուր ջրի կարիք ունի։Գիտնականները կանխատեսում են, որ 2025 թվականին աշխարհի բնակչության 2/3—ըկունենա ջրի սակավության լուրջ խնդիր։Աշխարհում սպառվում են քաղցրահամ ջրիպաշարները: Մոտապագայում խմելու ջուրըկդառնա ամենաթանկ ապրանքը:

Page 3: Սևանա լճի հիմնախնդիրները

Սեւանա լիճը համարվում է ՀայաստանիՀանրապետության եւ ողջ Կովկասի 35 միլիարդ խմքաղցրահամ ջրի շտեմարանը: Սակայն այսօր Սեւանա լճիջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարքհանգամանքներ` Սեւանի ավազանումհանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճիմակարդակի անընդհատտատանումները, ձկանարդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձանտառների ջրի տակ մնալը, լճի հարեւանությամբգտնվող քաղաքների, ինչպես նաեւ լճափերին կառուցվածօբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: Այս ամեննուղեկցվում է լճի ճահճացմամբ:

Page 4: Սևանա լճի հիմնախնդիրները

1930–ական թվականներից սկսած` Սեւանա լճի ջրիանխնա օգտագործմանարդյունքում (էներգիայիարտադրություն եւ ոռոգում) խախտվեց Սեւանա լճիէկոլոգիական հավասարակշռությունը: Լճիմակարդակը 1933–2000թթ. արդյունաբերականշահագործման հետեւանքով իջավ 19.6 մետրով, իսկծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5 մլրդ խմ: Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65 տոկոսըծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով: Լճի հատակից ազատվել է 25 հազ. հա տարածք:

Page 5: Սևանա լճի հիմնախնդիրները
Page 6: Սևանա լճի հիմնախնդիրները

Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտիգիտական հետազոտությունները բացահայտել են, որ լճիճահճացման հիմնական պատճառներից է լճի մակարդակիանկումը: Լճի ծերացման (ճահճացման) դանդաղեցմանգործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտգտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրայինշերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվիլճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդպաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում էճահճանալ: Ջրի մակարդակի բարձրացման միջոցովհնարավոր է վերականգնել այդ շերտը:

Page 7: Սևանա լճի հիմնախնդիրները
Page 8: Սևանա լճի հիմնախնդիրները

Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճիէկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճիծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումըմինչեւ Բալթյան ծովի մակերեւույթի (բ.մ.ծ.)1903.5մ նիշը: Ներկայումս լճի մակարդակը 1900,49մ է: Ճիշտ է, ուրախալի է, որ Սեւանը բարձրանում է: Սակայն դրանլավագույնս պատրաստված չէին լճի ափերը: Ջրիմակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 3500 հաանտառներ կհայտնվեն ջրի տակ:

Page 9: Սևանա լճի հիմնախնդիրները

Այսօր լճի ջուրը բաց են թողնում` պատճառաբանելով ոռոգման ջրի պակասը: Սակայն իրական պատճառը օլիգարխների` Սեւանի ափին կառուցած առանձնատներըջրի տակ մնալուց փրկելն է: Չնայածիշխանությունների ջանքերին`լճիմակարդակը բարձրանում է եւ ջրի մեջ ենմնում Սեւանի ափին ապօրինաբարկառուցված առանձնատները:

Page 10: Սևանա լճի հիմնախնդիրները

«Ձկնային պաշարների առումովայսպիսի վատ վիճակամբողջ Սեւանի պատմությանմեջ դեռ չի եղել, ամենավատվիճակը մենք ունենք այսօր»:

Page 11: Սևանա լճի հիմնախնդիրները

եթե 1990-ական թվականներին Սեւանի սիգիձկնապաշարը մոտ 30 000 տոննայի էրհասնում, ապաայսօր այդ պաշարներըգնահատվում են 170-180 տոննա: Շատկարծիքներ կան, որ սիգը վերացրեց իշխանին, այսօր էլ նույնիսկ ասում են, որ սիգիվերացումը պետք է վերագրել խեցգետնին: Դաչի համապատասխանում իրականությանը:

Page 12: Սևանա լճի հիմնախնդիրները

Իշխանի վերացման հիմնականպատճառը սկզբնական շրջանումափամերձ գոտու վերացումն էր, որտեղգտնվում էին իշխանի հիմնականձվադրավայրերը, հետագայում` որսագողության ավելացումը:

Page 13: Սևանա լճի հիմնախնդիրները
Page 14: Սևանա լճի հիմնախնդիրները

Սեւանի էնդեմիկ տեսակներից` կողակիեւ բեղլուի վիճակն էլ այսօր բարենպաստչէ. արդյունագործական պաշարներգոյությունչունեն:Ներկայումս ուսումնասիրություններըցույց են տվել, որ խեցգետնի պաշարներընույնպես նվազել են գերորսիպատճառով: Նվազել են նաեւ կարասիպաշարները, որոնք քիչ թե շատ լավվիճակում էին:

Page 15: Սևանա լճի հիմնախնդիրները

Գեղարքունիքի մարզում գործում են 29 հանքեր, որոնցիցամենախոշորները ավելի շատ են վնասում լճին` Սոտքիոսկու հանքավայրին եւ Շորժայի դունիտ-պերիդոտիտայինհանքավայրին: Սոտքի ոսկու հանքավայրը Հայաստանիամենախոշոր ոսկու հանքավայրն է, որը գտնվում է Սեւանալճի ավազանում: Հանքը շահագործվում է բաց եղանակով, եւքամին փոշին, որն իր մեջ պարունակում է բազմաթիվտոքսիկ նյութեր եւ ծանր մետաղներ, քշում է լճի ուղությամբ: Սոտք հանքից են դուրս գալիս Սոտք եւ Մասրիկ գետերը, որոնք թունավոր նյութերի եւ ծանր մետաղների խառնուրդովթափվում են Սեւանա լճի մեջ: Ձկնաբանները փաստում են, որ ձկներն ու խեցգետինները ծանր մետաղներիկուտակիչներ են: Սրանից կարելի եզրակացնել, որ Սեւանիցորսված ձուկը կարող է վնասել մարդու առողջությանը:

Page 16: Սևանա լճի հիմնախնդիրները

Այսպիսով` Սեւանա լճի ջուրըներկայումս հեռու է մաքուրջուր համարվելուց: Մարդկայինգործոնը մեծապես նպաստել էլճի էկոլոգիական վիճակիվատթարացմանը:

Page 17: Սևանա լճի հիմնախնդիրները