Մարտ 2015 #1 (31)

56
ՏԱՐԱԾՎՄ Է ԱՆՎՃԱՐ Մարտ #1(31) 2015 Բոլոր հայերու մայրաքաղաքը Ինչպես էին սովետախաբ լինում առաջին հայրենադարձները, Հալեպից Երևան տեղափոխված լեգենդար սրճարանը, խորհուրդներ ապագա հայրենադարձներին՝ արդեն Հայաստան տեղափոխված հայերից և այլն

Upload: -

Post on 08-Apr-2016

243 views

Category:

Documents


6 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Մարտ 2015 #1 (31)

ՏԱՐԱԾՎՈՒՄ Է

ԱՆՎՃԱՐ

Մարտ

#1(31)2015

Բոլոր հայերու մայրաքաղաքըԻնչպես էին սովետախաբ լինում առաջին հայրենադարձները, Հալեպից Երևան տեղափոխված լեգենդար սրճարանը, խորհուրդներ ապագա հայրենադարձներին՝ արդեն Հայաստան տեղափոխված հայերից և այլն

Page 2: Մարտ 2015 #1 (31)
Page 3: Մարտ 2015 #1 (31)

«Դա

ր մը

պա

տմո

ւթիւ

ն Հա

յ Բա

րեգո

րծա

կան

Ընդհ

անո

ւր Մ

իութ

եան»

գրք

ից

Մ ի քանի տարի առաջ, երբ պարզ դարձավ, որ սիրիական կոնֆլիկտը վերածվել է իսկական քաղաքացիական պատերազմի, իսկ տեղի հա- յերը սկսեցին վերջապես լքել Սիրիան, արդարացի հարց բարձրա- ձայնվեց՝ ինչո՞ւ չի արվում ամեն ինչ մեր հայրենակիցներին հնարա- վորինս շուտ և նորմալ պայմաններով Հայաստանի Հանրապետու-

թյունում դիմավորելու և տեղավորելու համար: Բայց երբ գործը վերջապես սկսեց տե- ղից շարժվել, հանկարծ հնչեց զարմանալի մի կարծիք, թե՝ ափսոս, որ լքում են Սիրիան, գաղթօջախ քանդելը հեշտ է, պահելը՝ դժվար: Կարծիքը զարմանալի էր, քանի որ ինձ միշտ թվում էր, որ բոլոր հայերը պետք է աստիճանաբար գան Հայաստան, ու որ գաղթ- օջախները ժամանակավոր ապաստարան են: Իհարկե, պետք է ուրախանանք, որ բազմաթիվ ողբերգական իրադարձություննե- րից հետո հայերը կարողացել են հաստատվել ու նորմալ կյանք վարել աշխարհի տարբեր երկրներում, բայց ինչպես 1948-ից հրեաները սկսեցին տասնյակ ու հարյուր հազարներով տեղափոխվել իրենց նորաստեղծ պետություն՝ մի տեղում հավաքելով աշխարհի տարբեր ծայրերում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու կապերը, այնպես էլ, երևի, Հայաստանում պետք է հավաքվեին բոլոր հայերը: Այդ ժամանակ Երևանը իսկապես կդառնար բոլոր հայերի մայրաքաղաքը: Արևելքից կամ Արևմուտքից այստեղ տեղափոխված ամեն մի նախկին սփյուռքահայ (նախկին, որովհետև այստեղ հաստատվելով դառնում է այլևս հայրենադարձ) մի նոր երանգ է իր հետ բերում: Ի վերջո, այն Երևանը, որը մենք այսօր ունենք, մեծապես ձևա- վորվել է նախորդ դարի երկրորդ կեսին այստեղ եկած հազարավոր հայրենադարձ- ների շնորհիվ: Հիմա էլ հայրենադարձները հարստացնում են Երևանը, այնպես, ինչ- պես ամեն մի արտագաղթող երևանցի ակամայից աղքատացնում է քաղաքը:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

← Հայ գաղթականները՝ Խորհրդային Հայաստան մեկնելուց առաջ, 1931թ.

Page 4: Մարտ 2015 #1 (31)

Գլխավոր խմբագիր՝ ԱրտԱվԱզդ ԵղիԱզԱրյԱնԱրտ-տնօրեն՝ նոնԱ իսԱջԱնյԱնԹողարկող խմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱն Գրական խմբագիր՝ ԱրքմԵնիկ նիկողոսյԱնՍրբագրիչ՝ գԱյԱնԵ ԱնԱնյԱնՖոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱնԷջադրում՝ ԱրտԱկ սԱրգսյԱն

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Արեգ Դավթյան, Կարեն Անտաշյան, Բիայնա Մահարի, Արմեն Մուրադյան, Էմմա ՀարությունյանԼուսանկարներ՝ Բիայնա Մահարի, Սուրեն Մանվելյան, Մարիամ Լորեցյան, Գրիգոր Եփրեմյան, Արամ Կիրակոսյան, Թամար Սարգսյան, Ասատուր Եսայանց, Վարդան Ղազարյան, Deem Communications, PAN Photoպատկերազարդումներ՝ Մուկուչ Չանչանյանտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸտնօրեն՝ Էդուարդ Այանյան

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ [email protected]՝ www.imyerevan.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ [email protected]

Շապիկ՝ Վիլյամ Կարապետյան

instagram.com/ YerevanCityMagazine

facebook.com/ YerevanCityMagazine

© 2011-2015 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդա- կության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պար- տադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 19.02.2015 Տպագրված է «Անտենոր» տպարանում, 0010, Երևան, Վարդանանց փողոց 16-48Տպաքանակ՝ 6000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվա- ծային լրատվության մասին» և «Գովազ- դի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրու- թյամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդի- սանում է այս ամսագրի հիմնադիրը:«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմ- նադիր է հանդիսանում «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ն:2011-2015 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյու- թերը պատկանում են «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ին:

14 սեփական փորձԵկան տունՎեց պատմություն՝ XXI դարում Սփյուռքը Երևա- նի հետ փոխած հայրենա- դարձների մասին:

20 միջավայրԱրարատով տեսարանԻնչպես սփյուռքահայ գոր- ծարարը զրոյից կառու- ցեց Երևանում նոր ավան, որը սիրեցին ինչպես հայ- րենադարձները, այնպես էլ հայաստանցիները:

22 միջավայր Ջանո ասենք, ջան լսենքՊատմություն Հալեպի ամե- նահայտնի հայկական սրճա- րաններից մեկի Երևան տե- ղափոխվելու և հաջողու- թյամբ գործելու մասին:

26 ԲեմԱռաջին կարգի և հայկականՍերժ Թանգյանի, Սեբու Սի- մոնյանի և այլ սփյուռքահայ արտիստների երևանյան ելույթների կազմակերպչա- կան յուրահատկություննե- րի և հաջողության մասին:

30 նախագիծՀԲԸՄ նոր կենտրոնատեղի Շուտով իր դռները կբացի Հայկական Բարեգործա- կան Ընդհանուր Միության նոր կենտրոնատեղին:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 Խառը Ամսվա ամփոփումՏաքսիստների բարձրա- ձայն մտքերը, երկու նոր նստավայր, երեք նոր հա- յերեն գիրք և մշակութային միջոցառումներ:

06 իրադարձությունՀամացանցի վերազի- նումը՝ «Յուքոմի» և «Կալիքսի» ուժերովՆորություն՝ հայաստանյան ինտերնետ հսկայից

07 իրադարձությունԻնքնազարգացիր «Լոֆթում»Սրճարան, զվարճանքի վայր, առողջ ապրելակերպի գո- տի՝ մեկ նորաբաց վայրում:

08 Ժամանց Սաքուլիկի 50 երանգներըԻնչպես էին Երևանում դի- տում սադո-մազոյի սիրա- հարների մասին կինոհիթը:

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

10 Խոշոր պլանԱյստեղ ես ես եմ«Վերադարձ Հայաստան Հիմ- նադրամի» ղեկավարը՝ հայ- րենադարձության կարևորու- թյան և խնդիրների մասին:

12 կարծիք Հայրենադարձություն. համառոտ ձեռնարկԶեռնարկ ապագա հայրե- նադարձների համար:

44 ՀայացքՍեր առաջին շենքիցՀունգարացի ճարտարապե- տության լուսանկարիչ Կա- տարինա Ռոթերսի և Երևանի հարաբերությունների պատ- մությունը:

ՔԱՂԱՔ

48 Արդյունաբերություն Թելից կախված Շարունակում ենք ուսումնա- սիրել Երևանի լքված գործա- րանները, այս անգամ այցելել ենք նուրբ բրդյա գործվածքնե- րի կոմբինատ:

52 կադրերի բաժինՆուբարաշեն, 1930-ականներՄի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

32 պատմություն Վերադարձ դեպի սիմվոլիկ հայրենիքԻնչպես 1940-ականներին հազարաոր սփյուռքահայեր նոր տուն գտան Խորհրդա- յին Հայաստանում:

38 Այնտեղ Բա մերը չլինե՞րՍփյուռքահայերի հիմնած 7 օբյեկտ, որոնք, ափսոս, Երևանում չեն:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

42 իմ ԵրևանՀինգ հարկանի Երևան«Արձագանքի» համահիմնա- դիր Եղիշե Պետրոսյանը Անկախ մայլայի, «Դվինում» երգելու և այլնի մասին:

23 Մարտ 2015

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Page 5: Մարտ 2015 #1 (31)
Page 6: Մարտ 2015 #1 (31)

Կարագի տեղ վաճառվող տուֆի, դուխով ղեկա- վարների, կորսված հողերը վերադարձնելու գաղտ- նիքի և այլնի մասին՝ երևանցի տաքսիստները:

***Սովետի ժամանակ բաքվեցիք գալիս Երևա- նից կարագ էին առնում: Ութսունականներին Կայարանում ավանտյուրիստ գյադեք կային՝ մի հատ տուֆ էին վերցնում, վրից մի շերտ կարագ էին քսում ու տենց ծախում էին:

***Հայտնի իրական դեպք ա, որ Բրեժնևը Դեմիր- ճյանին կանչում ա Մոսկվա ինչ-որ հարցով, Դեմիրճյանը մտնում ա կաբինետ՝ Ալիևն էլ ա ընդեղ նստած լինում: Չեմ հիշում արդեն ինչ են խոսում, էս Ալիևը ինչ-որ բան ա դուս տալիս, Դեմիրճյանը սրան սիլում դուրս ա գալիս: Իրական բան եմ ասում՝ Բրեժնևի աչքի առաջ էդ լակոտին չռփում գնում ա: Բա չէ հիմիկվա ղեկավարը, Պուտինը կանչում ա մոտը, փոխանակ բան խոսան, երկրի հարց լուծեն՝ նստած սամբո են նայում:

«Արտավազդ-Շիդար»Մարտի 12-ին Համազգային պետական թատրոնումԳուրգեն Խանջյանի պիեսի բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել դեռ անցյալ տար- վա դեկտեմբերին, իսկ հիմա Համազգայինի բեմին այն կարող են դիտել նրանք, ովքեր բաց են թողել առաջին ցուցադրությունները: «Արտավազդ-Շիդարը», որի գլխավոր հերոսը Արտաշես արքայի որդին է, ով սիրո պակա- սից երկրի կառավարումը սովորականից այլ կերպ է տանում, 2013 թվականին լավագույնն էր ճանաչվել ամենամյա «Լևոն Շանթ» թատե- րական մրցանակաբաշխության ժամանակ: Ներկայացման բեմադրիչն ու նկարիչը Արմեն Մեհրաբյանն է, Արտավազդի դերում՝ Արման Նավասարդյանը:

«Դիպուկահարը»Մարտի 5-ից «Մոսկվա» և Cinema Star կինոթատրոններումԵրբ ֆիլմը հասնի Երևան, մենք արդեն կիմանանք՝ ստացե՞լ է այն Օսկարների փունջ (օրինակ՝ լավագույն դերասանի և լավագույն ֆիլմի համար), թե ոչ: Բայց անկախ ամեն ինչից, չծերացող Քլինթ Իսթվուդի նկարահանած պատերազմական դրաման այս տարվա առայժմ ամենաշատ խոսակցություններ ու վեճեր հարուցած ֆիլմն է: Ամերիկայում, օրինակ, շատերը մեղադրում են Իսթվուդին նրանում, որ նա արդա- րացնում է Իրաքի պատերազմը: Իսկ հանդիսատեսն արդեն վճարել է շուրջ 300 մի- լիոն դոլար կինոթատրոններում «Դիպուկահարը» դիտելու համար:

The Loft, Մոսկովյան 3«Լոֆթը», ինչպես նշվում է ֆեյսբուքյան էջում, «բազմաֆունկ- ցիոնալ՝ ինքնազարգացման ու ժամանցի կենտրոն», որտեղ վճարում են միայն անցկացրած ժամանակի համար (մեկ ժամի համար 600 կամ 1020 դրամ), փոխարենը ստանում խո- հանոցից, խաղասենյակից, յոգայի սրահից ու այլ գրավիչ հարմարություններից անվճար օգտվելու հնարավորություն: Շատ կարևոր առանձնահատկություն. նստավայրն աշխա- տում է շուրջօրյա: Ավելի մանրամասն՝ 7 էջին:

***Պուշկին-Փարպեցիի կողմերն էինք ապրում ժամանակին, մի օր եկան, ասեցին՝ քանդում ենք ձեր տները, ձեզ էլ նորն ենք տալիս՝ Ավա- նում: Կենտրոնը լավ էր, իհարկե, բայց հին, մաշված տներ էին, ոչ ջուր ունեինք նորմալ, զուգարանն էլ՝ դրսում: Մեծ հաճույքով հա- մաձայնվեցինք: Հետո, ճիշտ ա, զգացինք, որ Ավանն էլ ինչ-որ շատ հեռու ա աշխարհից, տեղափոխվեցինք Կոմիտաս: Բայց Կենտրոնի քուչեքը կարոտում եմ մինչև հիմա:

***Մի հատ կին էր նստել էն օրը, զգացի մի տե- սակ շփոթված ա, անհանգիստ ա, հարցրեցի՝ հո բան չի՞ եղել: Ասեց՝ երազումս հրեշտակ էր եկել ու բացատրել ա, թե ինչա պետք անել՝ Արևմտյան Հայաստանի հողերը հետ բերելու համար: Գիտե՞ս աչքերը ոնց էին փայլում: Ասե- ցի՝ ու ո՞նց ենք վերադարձնելու: Ասեց, որ հրեշ- տակը ասել ա՝ մարդու չասես, կգնաս ինքդ սաղ կանես: Հիմա չգիտեմ՝ ուրախանամ, որ հողերը հետ են բերելո՞ւ, թե՞ տխրեմ, որ էդ խեղճ կնկան կտցրել ա:

***Հիմա այ էս տղեն, որ որոշել ա, որ հենց էստա- կադայի դեմով պիտի փողոցը անցնի, որ չորսը շարք մեքենա հարուրի տակ գնում են, իր մարմ- նի ո՞ր մասով ա մտածում: Գոնե իրա կյանքը բա- նի տեղ դնի, այ մարդ:

Brioche Boulangerie, Մոսկովյան 31Իրականում «Բրիոշը» ոչ թե նոր նստավայր է, այլ արդեն մի 11 տարի գործող «Կրուասան» հացթուխարանի ու խանութի վե- րաբրենդավորված տարբերակը: Ամենակարևոր տարբերու- թյունը սրճարանի վերածվելն էր: Հիմա հացթուխարանի ար- տադրանքը (երկու տասնյակ հացից ու հրուշակեղենից բաղ- կացած տեսականի) կարելի է համտեսել ոչ միայն տանը, այլև քաղաքի կենտրոնում և զգալ, ինչպես Ֆրանսիայում (Սայաթ-Նովայի «Կրուասանը» նույնպես շարունակում է գործել):

Զրից

Նոր նստավայրեր Ինչ անել

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Մարտ 201545

Page 7: Մարտ 2015 #1 (31)

Ումբերտո Էկո «Վարդի անունը», «Անտարես», 2014Ումբերտո Էկոյի մեծ բեսթ- սելերը՝ «Վարդի անունը» (1980) միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրա հետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրա- կանության կոթողներից մե- կի համարում: Վերջերս Էկոն անդրադարձավ իր անդրա- նիկ վեպին՝ հրատարակելով երկի վերամշակված տար- բերակը: Նոր «Վարդի անու- նը», որտեղ հեղինակը բազ- մաթիվ խմբագրական ու լեզ- վական շտկումներ է արել, լույս տեսավ 2013-ին, և ֆրան- սերենից հետո հայերենը երկ- րորդ լեզուն է, որով թարգ- մանվել է: Թարգմանությու- նը, մեկնություններն ու ծա- նոթագրությունները կատա- րել է Զավեն Բոյաջյանը:

Արտավազդ Եղիազարյան «Քաղաքը լուսնի տակ», «Անտարես», 2014«ԵՐԵՎԱՆ» ամսագրի գլխա- վոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը նաև պատմ- վածքներ է գրում: Դրանց առանձնահատկությունն է՝ արտաքուստ թեթև ու ան- չար հումորը՝ համադրված սուր դիտողականության ու պատումի անսեթևեթ ոճի հետ: Զվարթախոհությունն ու ինքնահեգնանքը չեն խան- գարում, սակայն, բարձրաց- նել նաև հասարակական-քաղաքական կարևոր հար- ցադրումներ: Այս ժողովա- ծուի մեջ ընդգրկված է յոթ պատմվածք և մեկ վիպակ: Շապիկն ու պատկերազար- դումներն էլ կատարել է «ԵՐԵՎԱՆի» բազմաթիվ շա- պիկների հեղինակ Սարգիս Անտոնյանը:

Կարո Վարդանյան «Հատուցման տասն- երեք ղողանջ», Գրա- կանության և արվես- տի թանգարանի հրա- տարակչություն, 2014Չարենցի անվան գրակա- նության և արվեստի թան- գարանի տնօրեն Կարո Վար- դանյանը անդրադարձել է նորագույն ժամանակների հայ առաջին վրիժառու Գուր- գեն Յանիկյանի բռնարար- քին, որի հետևանքով ձևա- վորվեց Հայաստանի Ազա- տագրության Հայ Գաղտնի Բանակը՝ Ասալան: Ընդ որում, պատմությունը ներկայաց- ված է գեղարվեստական ստեղծագործության տես- քով: Բացի դրանից, առան- ձին տեքստ է նվիրված Անդ- րանիկ Օզանյանին, որի դի- մանկարը ստեղծվել է փաս- տագրական հարուստ նյու- թերի հիման վրա:

Ռիշար ԿլայդերմանՄարտի 12-13-ին Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումԵթե ապրել եք 1990-ականներին, ապա հաստատ տանը ունեցել եք ֆրանսիացի դաշնակահար Ռիշար Կլայդերմանի ձայնագրությունները: Կլայդերմանն իր կարյերայի ընթացքում ձայ- նագրել է ավելի քան 1300 կոմպոզիցիա և վա- ճառել 150 միլիոնից ավելի ձայնասկավառակ: Եվ հիմա նա գալու է Երևան՝ մեկի փոխարեն եր- կու համերգ տալու նպատակով: Տոմսերի ար- ժեքը՝ 5000-ից 40000 դրամ:

Վալերի Գերգիև և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբՄարտի 28-ին, Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 16-րդ փառատոնի սկիզբը կազ- դարարվի մարտի 28-ին կայանալիք մեծ հա- մերգով. ելույթ կունենա աշխարհահռչակ դի- րիժոր Վալերի Գերգիևը՝ Հայաստանի ֆիլհար- մոնիկ նվագախմբի հետ: Գերգիևը վերջին ան- գամ Երևանում է եղել 2011-ին, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Ինչ անել Ժամանց

Նոր գիրք

Էօնի թեյի ակումբըԲոլորովին վերջերս Էօն հակասրճարանը նշեց իր մեկամյակը: Էօնը չի կանգնում տեղում և շա- րունակում է փորձարկումներ անել ձևաչափերի հետ: Անցյալ տարվա նոյեմբերից հակասրճա- րանում գործում է նաև թեյի ակումբ:

Էօնի թեյի ակումբը Երևանի սրտում գտնվող արևելյան մի անկյուն է, որը միավորում է իս- կական թեյի սիրահարներին և բոլոր նրանց, ում հետաքրքրում են առողջ ապրելակերպը, ֆիզիկական և հոգևոր զարգացումը: Թեյերը այստեղ կարելի է ոչ միայն տեղում փորձել, այլև ձեռք բերել հավաքածուի հա- մար: Մուտքը մեկ անձի համար 1500 դրամ է (գինը գործում է օրվա թեյերի համար, թե- յացանկի այլ թեյերի և միջոցառումների հա- մար գործում են այլ գներ): Գինը ներառում է 1 թեյնիկ ձեր կողմից ընտրված թեյ, չրեր և քաղցրավենիք:Էօնի թեյի ակումբում անցկացվում են բազ- մատեսակ միջոցառումներ: Դրանցից մե- կը Te/Cha-ն է՝ ավանդական չինական թեյի արարողությունը, որի ընթացքում կարելի է լսել ակումբի թեյի վարպետների խորհրդա- վոր պատմությունները: Ժամանակ առ ժա- մանակ կազմակերպվում են հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ, զրույցներ հո- գևորի և ապրելակերպի շուրջ, թեմատիկ կի- նոդիտումներ, ինչպես նաև թեյախմության ավանդական արարողությունների վարպե- տության դասեր: Ակումբը գործում է երեքշաբթիից ուրբաթ՝ 18:00-ից 23:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրե- րին՝ 15:00-ից 21:00-ը:

Page 8: Մարտ 2015 #1 (31)

Համացանցի վերազինումը՝ «Յուքոմի» և «Կալիքսի» ուժերովՓետրվարի 17-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հայկական և համաշխարհային

բարձր տեխնոլոգիաների շուկայի երկու առաջատարներ՝ «Յուքոմ» և ամերիկյան «Կալիքս» ընկերությունները ներկայացրեցին իրենց համագործակցության

արդյունքները և ինովացիոն տեխնոլոգիաների հետագա ներդրման ծրագրերը Հայաստանում՝ «Յուքոմի» միջոցով:

«Կալիքս» (Calix) օպտիկամանրաթելային կապի խոշորագույն կազ- մակերպություններից մեկի՝ Calix Innovation Awards ամենամյա մրցա- նակաբաշխությունը տեղի է ունենում Լաս Վեգասում: Անցյալ տարի այդ մրցանակաբաշխությանը մասնակցեցին հայտնի ՏՏ կազմակեր- պություններ մոտ 100 երկրներից: Հաղթող ճանաչվեց հայաստանյան «Յուքոմ» ընկերությունը, ստանալով Innovation Award մրցանակը։ Լաս Վեգասում ներկայացվեց հոլովակ «Յուքոմի» մասին և Հայաս- տանում ՏՏ ոլորտի ընդհանուր զարգացածության վերաբերյալ։ Հա- յաստանյան շուկան մեծ հետաքրքրություն առաջացրեց շատ երկրնե- րի և առաջին հերթին՝ մրցանակ հանձնողի մոտ։«Կալիքսի» հետ համագործակցության շրջանակներում մենք լայնա- մասշտաբ վերազինումներ ենք նախատեսում, — տեղեկացրեց լրա- գրողներին «Յուքոմի» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։ — Օրի- նակ, եթե անցյալում մենք լուծում էինք մեր բաժանորդների խնդիր- ները առավելագույնը երեք օրվա ընթացքում, ապա այսօր այդ ժամ- կետը կրճատվել է մինչև 18 ժամ»։ Կարևորելով տեխնիկական վերազինումը, «Յուքոմի» տնօրենի խոս- քերով այս պահին կատարվում են նոր սերնդի wi-fi սարքավորումնե- րի թեստավորում, որոնք շուտով կհանձնվեն օգտատերերին: Նոր սարքավորումները կբարձրացնեն անլար ինտերնետի ծածկույթի

արագությունը մինչև մի քանի հարյուր մեգաբիթ վայրկյանում. «Մենք ունենք սարքավորումներ, որոնք կարող են մեզ ծառայել հինգ և տասը տարի, սակայն մենք միշտ փորձում ենք ավելի հեռուն նայել, ներդնել նորարարական տեխնոլոգիաներ և ամբողջովին համապատասխանել միջազգային լավագույն օրինակներին», — ասաց Հայկ Եսայանը։«Կալիքս» ընկերության գլխավոր փոխնախագահ, միջազգային վաճառքի պատասխանատու Էնդի Լոքարտը համագործակցությունը «Յուքոմի» հետ շատ է կարևորում. «Գիտակցելով Հայաստանի մեծ պո- տենցիալը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք այնպիսի առաջադեմ ընկերու- թյան հետ, ինչպիսին է «Յուքոմը»։ Շուտով համագործակցության ար- դյունքները շոշափելի կլինեն բոլոր բաժանորդների համար»: Հայկ Եսա- յանը ավելացնում է. «Այն խնդիրները, որոնք այսօր հաճախ են հանդի- պում, շուտով կմնան անցյալում»: «Կալիքսը» ամերիկյան ընկերություն է, որը հանդիսանում է նորարարության բնագավառում համաշխարհա- յին առաջատար: Ընկերության միջոցով աշխարհի ծառայություն մա- տուցողները հնարավորություն են ունենում փոխակերպել իրենց ցան- ցերը և իրենց բաժանորդների համար դառնալ լայնաշերտ մատակա- րարներ: Օրինակ՝ 20 ամենախոշոր ամերիկյան կազմակերպություննե- րից 19-ը հանդիսանում են «Կալիքսի» գործընկերներ:

Արմեն Մուրադյան/գովազդային PAN Photo/Հրանտ Խաչատրյան

Մարտ 201567

ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Page 9: Մարտ 2015 #1 (31)

Ինքնազարգացիր «Լոֆթում»

«Լոֆթը» ինքնազարգացման բազմաֆունկ- ցիոնալ կենտրոն է՝ նախատեսված նրանց համար, ովքեր ցանկություն և հետաքրքրու- թյուն ունեն սովորելու, մարզվելու, փոխանակ- վելու իրենց փորձով, հանգստանալու, ինչպես նաև մասնակցելու բավականին հետաքրքիր թեմատիկ իրադարձությունների: Անունն առա- ջացել է համապատասխան Loft design-ով ար- ված նախագծերից, որոնք թույլ են տալիս մեկ ընդհանուր տարածքը դարձնել բազմաֆունկ- ցիոնալ, հետաքրքիր և ճկուն։ Այդպիսին է նաև «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը, որը ցանկացած պահի հետաքրքիր գաղափա- րի համար կարող է ձևափոխել տարածու- թյունը. սա թույլ է տալիս միևնույն ժամանակ կազմակերպել, օրինակ, ֆիլմի դիտում, յոգա- յի դասընթաց, ցուցահանդեսի բացում և կամ նախապատրաստվել յուրահատուկ ընթրիքի։

***«Լոֆթի» ամբողջական տարածքը բաժան- ված է մի քանի գոտիների։ Բեմական մասում տեղի է ունենում գրեթե ամեն ինչ. համերգ- ներ, ինտելեկտուալ խաղեր, գրքերի շնորհան- դեսներ: Բեմական մասում հատուկ երաժշտա- սերների համար տեղադրված է դաշնամուր, կիթառ, էլեկտրոնային, հարվածային գործիք- ներ. ամեն ինչ նորաստեղծ խմբերի և երա- ժշտությամբ հետաքրքրվողների համար։Անմիջապես դեմ-դիմացը մեծ սրահն է, որ- տեղ ուղղակի կարելի է հանգիստ ժամանակ անցկացնել, զրուցել ընկերների հետ, վայելել անվճար թեյ և քաղցրավենիք, նույնիսկ ձեզ հետ բերված մթերքով պատրաստել որևէ ուտեստ. դրա համար նախատեսված է տեխ- նիկապես հագեցած, ընդարձակ խոհանոց։ Քննարկումների և կինոդիտումների գոտին օգտագործվում է ֆիլմերի դիտման, սեմինար- ների և քննարկումների նպատակով։ Սրահը ևս համալրված է վիդեո և աուդիո տեխնիկա- կան նորագույն միջոցներով։ Առողջ ապրելակերպի և դրան նպաստող յո- գայի դասընթացները, թեյախմության արա- րողությունները անցկացվում են առողջ ապ- րելակերպի գոտում, որը անվանում են նաև «Սպիտակ սենյակ»։ Ընդհանուր տարածքի մի մասը կազմելով՝ այն միևնույն ժամանակ խաղաղ վայր է, որտեղ կարելի է հանգստաց- նել նյարդերը կամ պարզապես հանգստա- նալ աշխատանքից հետո։Ամենասիրված սենյակներից մեկը՝ խաղա- սենյակն է: Այստեղ կարելի է պինգ-պոնգ «գցել» ընկերների հետ, գնդակ գլորել սեղա- նի ֆուտբոլով կամ նույնիսկ Sony Playstation «տժժալ»: Ռետրոյի սիրահարների համար դրա կողքին դրված է 90-ականներից մեզ հասած Nintendo-ն (ամենակարևորը՝ աշխա- տում է): Իսկ ավելի ինտելեկտուալ խաղերի

«Լոֆթը» սրճարանի, զվարճանքի, առողջ ապրելակերպի, հատուկ իրադարձու- թյուններ և քննարկումներ անցկացնելու հարթակի համատեղություն է: Այստեղ

կարելի է և հանգստանալ, և ինքնակրթվել, և զվարճանալ, և ակտիվ կենսակերպ վարել։ «Լոֆթում» ցանկացած ոք հաստատ կգտնի մի հետաքրքիր զբաղմունք:

սիրահարներին սպասում են տասնյակ սե- ղանի խաղեր. «Մոնոպոլիա», «Ունո», «Մա- ֆիա», շախմատ և այլն: «Լոֆթի» ստեղծագործական աշխատանքնե- րի ղեկավար Անուշ Քոչարյանի խոսքով՝ կենտ- րոնի գլխավոր առանձնահատկություններից մեկը ինտերյերն է, միջավայրը, որը նպաս- տում է ստեղծարարական մտքերի առաջաց- մանը և իրագործմանը. «Մեզ մոտ գալիս են ուսանողներ քննություններին պատրաստ- վելու կամ տնային հանձնարարությունները կատարելու համար և միևնույն ժամանակ քննարկումների սենյակում նոր լույս տեսած գրքի շուրջ բանավեճ է ծավալվում, խաղա- սենյակում ընկերներով զվարճանում են, իսկ խոհանոցում մեկը պատրաստում է իր սիրելի տապական: «Լոֆթը» շատ ճկուն միջավայր է, պատերը (ներսային ապակիները) կարող

են րոպեների ընթացքում հանվել՝ վերածելով տարածքը մի մեծ սրահի, որտեղ, օրինակ, կա- րելի է համերգներ կամ մեծ միջոցառումներ կազմակերպել»:Իսկ գրքասերների համար «Լոֆթն» ունի գրա- դարան, որը բացի դասական գրական նմուշ- ներից ամեն ամիս համալրվում է նոր գրքերով։ «Լոֆթի» բոլոր մանրուքներն ու առանձնահատ- կությունները նկարագրելու համար շատ ժա- մանակ է հարկավոր: Սակայն ամենաճիշտը կլի- նի գնալ և սեփական աչքերով տեսնել այն: Շու- տով դա հնարավոր կլինի նաև ոչ միայն Երևա- նում, այլև այլ քաղաքներում. «Լոֆթ» ինքնա- զարգացման կենտրոններ կբացվեն Գյումրի- ում, Վանաձորում, Ստեփանակերտում: «Լոֆ- թը» բաց է ցանկացած համագործակցության, համատեղ աշխատանքի և ստեղծագործ գա- ղափարներ իրականացնելու համար։

Հասցե՝ Մոսկովյան 3, Նախկին Հր. Աճառյանի համալսարանի շենք, 0 հարկՀեռ.՝ +374 (41) 408864, (43) 408864, կայք՝ www.loft.am, էլ. փոստ՝ [email protected]

Ցերեկային տարիֆ՝ 08:00-18։00, 02։00-08։00՝ 1 ժամ՝ 600 դրամ/րոպեն՝ 6 դրամԵրեկոյան տարիֆ՝ 18:00-02։00՝ 1 ժամ՝ 1020 դրամ/րոպեն՝ 17 դրամ

Արմեն Մուրադյան/գովազդային Գրիգոր Եփրեմյան

«Լոֆթում» կարելի է սրճել, ճաշել, խա- ղալ, նվագել, յոգա- յով զբաղվել ու էլի՝ ինչ ասես

Page 10: Մարտ 2015 #1 (31)

Սաքուլիկի 50 երանգները

Փետրվարին Երևանում չեղավ մեկը, որ չարտահայտվի (պաշտպանելով կամ դիտողներին ամոթանք տալով) «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ բլոքբասթերի մասին: Բանաստեղծ Կարեն Անտաշյանը մեր խնդրանքով չալարեց, երկու ժամով մի

կողմ դրեց գրականությունն ու աշխատանքը և գնաց ֆիլմը դիտելու:

Մ արտական առաջադրանք ստանալով «Երևան» ամսագրից, այն է՝ լինել աղմկահարույց «Մոխրա- գույնի 50 երանգները» պոռնո-ֆանֆիկի հիման վրա նկարահանված ֆիլմի հայաստանյան պրե- միերային, հետախուզել այդ ակնհայտորեն ոչ հա-

յեցի բովանդակությունը սպառելու եկած հանդիսատեսի պատ- մաաշխարհաքաղաքական, ժողովրդագրական և բարոյահոգե- բանական նկարագիրն ու մերկացնել այն հանրության առաջ, նախ ինքս ինձ համար փորձեցի պարզել հանցակազմի մանրա- մասները, ինչի՞ մասին է խոսքը: Այո, պիտի խոստովանեմ հետա- մնացիս քաղաքակրթության կենտրոններում ընթացող կարևոր իրադարձություններից անտեղյակությունը՝ «պիդդիսյատ ած- ծենկըվ սեռըվը» արտահայտությունն առաջին անգամ էի լսում, և այն այդ պահին ականջիս հնչում էր լատինաամերիկյան մոգա- կան ռեալիզմի լավագույն ավանդույթների վեհությամբ: Ավաղ: Իբրև նախապատրաստական աշխատանք՝ այն, ինչ հա- ջողացրի կարդալ ու դիտել բազմերանգ մոխրոտի մասին՝ բնո- րոշվում էր հիմնականում ամենա-ամենա-ամենա և վաճառքներ-վաճառքներ-վաճառքներ արտահայտությունների միջակայքում՝ ուղեկցվելով թվերի, թվերի, թվերի կրակահերթով: Այնպիսի զգա- ցողություն էր, որ մինչ ես վերջին տարիներին բանից անտեղյակ զբաղված էի ամուսնանալու, տուն-տեղ սարքելու, երեխաներ մե- ծացնելու բավական ծեծված գործերով, քաղաքակիրթ աշխար- հիս հալալ կեսը (ավելի ճիշտ՝ բիթի կեսը) տվայտվելիս է եղել 27-ամյա միլիարդատեր Գրեյի և բանասիրական ֆակուլտետի կույս ուսանողուհի Անասթեյշայի ԿԳՍՄ (կապկպում, գերակա- յություն, սադո-մազո) ֆորմատում ծավալվող բարդ հարաբերու- թյուններով: Տվայտվելն էն խոսքը չի. վեպի արդեն երրորդ հա-

տորի միլիոնավոր վաճառքներ, ռեկորդային վաճառքներ էլեկտ- րոնային ֆորմատով, ֆան-ակումբներ աշխարհով մեկ, միլիար- դավոր գրառումներ սոցցանցերում, ամենաբարձր մակարդակով մշակութաբանական և էքզիստենցիալ քննարկումեր կողմ և դեմ բանակների գլուխջարդոցիով, վեպի ազդեցության տակ արված հանցագործությունների մի ողջ քրոնիկոն ու, ի վերջո, նաև համա- նուն ֆիլմի էկրանավորում: Դե պատկերացրեք, որ այս աղմուկը գա-հասնի հայոց լեռնաշխարհ, մեզ կտրի ինքնության մեր հազա- րամյա պայքարից, մեր պետականաշինությունից (լրիվ ԿԳՍՄ ոճի բառ), մեր հայեցիությունը խաթարի, դե պատկերացրեք սրա աղ- մուկի չափը: Ու, ասենք, սա ձեզ համար «սնիկերս» ուտել կամ «կո- լա» խմել չի, սա «գանգնամ սթայլ» պարել, «այս բաքեթ չելենջ» և այլ գլոբալիզացված կապիկություններ անել չի, սա բարձր գեղա- գիտության հավակնություններ չունեցող ակնհայտ և անթաքույց պոռնո է, որը մենք, ճիշտ է, էդքան սիրում ենք ազգովի, բայց դե թաքուն... կրկնում եմ՝ ԹԱ՛-ՔՈ՛ՒՆ:

ՍԱ ՔՅԱՌԹՈՒ (ՀԱՅԵՑԻ) ՀԱՍԱՐԱ- ԿՈՒԹԱՆ ՄԵՋ ԻՐԵՆՑ ՀԱՎԵՍԻ ՀԱՄԱՐ ՊՈՌՆՈՅԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԴԻՏՄԱՆ ԵԿԱծ ԱՉԻԿՈՆԵՐԻ ԻՍ- ԿԱԿԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԺԵՍՏ Է

Մարտ 201589

ՔԱՂԱՔԱՄԵՋ Ժամանց

Page 11: Մարտ 2015 #1 (31)

Ինձ անկեղծորեն սկսեց տանջել այս գործի հաջողության գաղտ- նիքը հասկանալու ցանկությունը: Ինձ՝ հայկական երրորդ հան- րապետության ոչ այնքան լավ ժամանակներում գրական շու- կայի զարգացման գաղափարների երբեմնի լուսավորչիս, գրող-պարտիզան-շուկայագետիս, սկսեց հետապնդել որակական քանակ կազմելու չափ մեծաթիվ այս մարդկանց սպառողա- կան վարքը հասկանալու խնդիրը: Ինչո՞ւ, ինչո՞ւմն է գաղտնիքը՝ Է.Լ. Ջեյմսը տանի:

***Պրեմիերային տոմս ձեռք բերել չհաջողվեց: Ֆիլմի դիտմանը կա- րողացա գնալ մի-երկու օր անց: Ցերեկային շարքային սեանսին շտապելիս ուշացա և գրեթե վերջին-նախավերջին տոմսերից մեկն առնելով՝ մտա արդեն մութ դահլիճ: Հանուն վեհ-գիտական ճշմարտության և հասկանալու զուտ մարդկային հետաքրքրասի- րության, հանդուրժելով արտհաուզյան գեղագիտությամբ լկստվաց- րած ճաշակիս հայհոյախառն ընդվզումները, անգամ չնկատելու տալով ադիբուդու խրթխրթոցից ավելի կեղեքիչ հնչող անչափա- հաս աղջկական հահա-հիհիներն ու քչփչոցները, ախուվախերն ու հառաչանքները մերկ տեսարանների ժամանակ՝ սույն էռո- թյուրիմացությունը դիտեցի մինչև վերջ՝ ընթացքում անգամ փոր- ձելով թուլանալ և վայելել:Սակայն ձանձրույթն ու անիմաստ ծախսերը չարիքներից փոքրա- գույնը դարձան, երբ ֆիլմի ավարտից հետո սրահը լուսավորվեց ու դահլիճում աշխուժորեն խլվլացող աչիկոների բազմության մեջ ընդամենը 2,5% կազմող տղամարդկանց հալալ 2%-ը ես էի, մանկա- պղծության հոդվածով դատապարտվելու ենթակա մեկը: Առաջին միտքը որ ծագեց գլխումս՝ արդյոք տոմսարկղում անձնագրերով ստուգո՞ւմ են գնորդների տարիքը, որովհետև ֆիլմը «18+» մակնշում ուներ, երկրորդ միտքը՝ թռնեմ այստեղից, քանի դեռ ինձ հայաց- քով կասկածամտորեն քննող աղջնակներից մեկը չի մոտեցել և ասել՝ «ա՜յ աչքաշոռ ծերուկ, դո՛ւ ինչ ես անում այստեղ»: Ինձ նույ- նիսկ մի պահ թվաց, թե երեխեքը դասարանով կամ կուրսով փախել–եկել են կինո: Հա ի՞նչ, մենք էդպես արել ենք, բայց մեր սեքսուալ ինքնահաստատման այդ տվայտանքները հնդկական կինոյի սիրային տեսարաններից էն կողմ անցնելու հանդգնություն չեն ունեցել, իսկ այնտեղ հղիանում էին իրար մետր-մետրուկեսից շորերով սիրելով, ընթացքում չմոռանալով պարել:

***Հակասական եզրակացություններ ունեցա: Մի կողմից՝ ֆեմինիզմի ճգնաժամն ազդարարող ֆիլմը, ուր անփորձունակ աղջիկը ռոման- տիկորեն իր տղամարդուն գոհացնելու համար համաձայնվում է նրա կողմից պայմանագրային ճշգրտությամբ սահմանվող սեռա- կան բռնությունների ենթարկվել, իսկ մյուս կողմից՝ քյառթու (հա- յեցի) հասարակության մեջ իրենց հավեսի համար պոռնոյի ցերե- կային դիտման եկած աչիկոների այս ազատագրական ժեստը: Մոռանալով մարքեթինգային հետազոտության իմ խնդրի մասին, այս իրոք անիմաստ ֆիլմով տարվելու դեռահաս աղջիկների և 30-ն անց կանանց մոտիվացիան հասկանալու և մեկնաբանելու իմ առաջադրանքի մասին՝ հայացքս ուրիշ ուղղությամբ թեքեցի:Ես միշտ համոզված պնդել եմ, որ ազատականացումը, այդ թվում նաև մե՛ր հասարակության, տեղի է ունենում/ալու կանանց մի- ջոցով՝ ազատողը, արձակողը, բացողը կինն է: Իսկ ազատագրա- կան պայքարի իմ հերոս կինն իրոք այստեղ անելիք շատ ունի: Պատկերացրեք ժամանակակից հայաստանցի տղամարդու մի- ջին վիճակագրական կերպարը՝ 27 փաստացի, բայց 44 հոգեբա- նական տարիքի, քաչալ, ծույլ նստակեցությունից փորի պա- րարտ ճարպաշերտով, հյուսիսային համալսարանի պատմա-իրավաբանական ֆակուլտետի միջազգային առևտուր բաժինն ավարտած մեկը, ով ծառայել է Բալահովիտում, փողով ընտրել է հանրապետականին, աշխատում է անշարժ գույքի գործակալու- թյունում, ծխախոտի վրա ծախսում է ավելի շատ, քան ընտանիքի օրական հացի բյուջեն է, հանգստանում է Քոբուլեթում, ամուս- նացած է, ունի մեկ տղա կամ աղջիկ, երազում է Ֆրանսիա ար- տագաղթելու մասին, հասանելի մարմնավաճառների հետ ունե- ցած շփման իր համեստ փորձի շրջանակներում մանկության ընկերների մոտ պարբերաբար գլուխ է գովում ճոխացրած, ահա նրա մոխրագույն ինքնության 50 երանգները: Այս կոնտեքստում ես սիրեցի իմ 97.5% ժաննադարկներին ու սիրե- ցի իրենց բաժին հասած մոխրագույնից ուրիշ մի բան երազելու նրանց հանդգնությունը:

Կարեն Անտաշյան

Page 12: Մարտ 2015 #1 (31)

Այստեղ ես ես եմ«Վերադարձ Հայաստան Հիմնադրամը»՝ Repat Armenia Foundation-ը, հիմնվել է 2012

թվականին: Կազմակերպության հիմնական առաքելությունն է օգնել սփյուռքահայերին տեղափոխվել և հաստատվել Հայաստանում: Իր գոյության ընթացքում հիմնադրամն

օգնել է ինտեգրվել և գործ գտնել կամ գործ սկսել արդեն շուրջ 250 հայրենադարձի: Զրուցել ենք կազմակերպության տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ:

Կա՞ն տվյալներ Սփյուռքից Հայաստան տե- ղափոխվողների քանակի վերաբերյալ: — Ճշգրիտ թիվը պարզելը շատ դժվար է, մենք ունենք միայն ոչ ուղղակի տվյալներ, օրինակ՝ կա մի հետաքրքիր ինդիկատոր, որը ցույց է տալիս Հայաստան այցելող և Հայաստանից մեկնող անձանց քանակի տարբերությունը, և այլ երկրների քաղաքացիների դեպքում այդ թիվը այս տարի դրական է, կազմում է մոտ 10 000 մարդ: Այսինքն՝ այդ մարդիկ եկել են Հայաստան և այլևս հետ չեն գնացել: Իհարկե, զգալի մասը սիրիահայերն են: Եթե այդ գոր- ծոնն էլ հաշվի առնենք, ապա ստացվում է, որ կամավոր հայրենադարձությունը կազմում է մոտավոր 1000 ընտանիք տարեկան:Իսկ դրանցից քանիսի՞ն է աջակցում Repat Armenia-ն:— Մեզ դիմում են տարեկան մոտավորապես 500 հոգի: Մի մասը արդեն ֆիզիկապես Հայաս- տանում է գտնվում դիմելու պահին, մի մասն էլ դիմում է դրսից: Երկու տարվա ընթացքում հիմնադրամին դիմել է 1000 մարդ, մենք օգնել ենք աշխատանք գտնել 200-ից ավելի մարդու, և մոտավորապես 40-50 բիզնեսմենների աջակ- ցել ենք գործ սկսելու հարցում: Ինչ տրամադրվածությամբ են ավելի հա- ճախ գալիս, միանգամից բիզնես սկսելո՞ւ, թե՞ ավելի շատ աշխատանք փնտրելու:— Նույնիսկ եթե գալիս են գործ դնելու, մենք միշտ խորհուրդ ենք տալիս մինչև մի բան սկսելը փորձել որոշ ժամանակ աշխատել, շու- կան ավելի լավ հասկանալու համար: Բացի դրանից, շատերը արդեն իսկ գալիս են Հայաս- տանում բիզնես անելու նկատմամբ մտավա- խությամբ: Այդպիսի մարդկանց մենք փորձում ենք կապել այնպիսի հայրենադարձ մասնա- գետների հետ, որոնք այստեղ նման բան փոր- ձել են անել, որպեսզի նրանք կարողանան կիսվել փորձով, հասկանան պոտենցիալ ռիս- կերն ու հնարավորությունները: Հետո այդ մարդկանց ուղարկում ենք հաշվապահական, իրավաբանական, խորհրդատվական կազ- մակերպությունների մոտ, որոնք նախնական խորհրդատվությունը տրամադրում են ան- վճար, բացատրում են օպտիմալ հարկային ռեժիմը կոնկրետ բիզնեսի տեսակի համար, տեղեկացնում հարմար բիզնես դասընթաց- ների և վարկային ծրագրերի մասին և այլն: Ասեմ նաև, որ աջակցությունը միայն տնտեսա- կան նախագծերին չենք հատկացնում, ունենք, օրինակ՝ լեզվի կենտրոններ, Անգլիայից եկած մի կին բացել է փոքրիկների համար զարգաց- ման դասընթացներ անգլերեն լեզվով, շուտով կբացվի լեզվի կենտրոն Դիլիջանում և շատ-շատ այլ նման օրինակներ ունենք: Եթե ընդհա- նուր պատկերի մասին խոսեմ, ապա միայն

5-10%-ն է, որ գալիս է բիզնես հիմնելու համար, մնացածը գալիս են աշխատանք փնտրելու:Իսկ տարիքն ու աշխարհագրությո՞ւնը:— Մոտ 45% կազմում են սիրիահայերը: Իհար- կե, մեր հիմնական առաքելությունն է աջակ- ցել կամավոր և գիտակցաբար վերադարձած հայրենադարձների, բայց սիրիահայերին նույնպես փորձում ենք հնարավորինս օգնել, քանի որ զգալի մասը արդեն այստեղ է, և այդ հնարավորությունը չօգտագործելը ափսոս կլինի: Մոտ 15% կազմում են Ամերիկայից դի- մողները, 12%՝ Ռուսաստանից, 10%՝ Լիբանա- նից, 5%՝ Պարսկաստանից, 2%՝ Կանադայից, ևս 2%՝ Ուկրաինայից: Հետաքրքիր է, որ այսպես կոչված դասական Սփյուռքի ներկայացուցիչները, որոնք ծնվել ու մեծացել են, ասենք՝ Կանադայում կամ Ամե- րիկայում, որոնք երբևէ Հայաստանում չեն ապրել, և ինչ-որ կերպ հայտնվել են այստեղ և որոշել են մնալ, նույնիսկ հայերենին երբեմն շատ լավ չտիրապետելով, զարմանալիորեն շատ ավելի արագ են իրենց տեղը գտնում Հա- յաստանում, քան Պարսկաստանից կամ Ռու- սաստանից եկող հայրենադարձները: Շատ ան- գամ դա պայմանավորված է նրանով, որ այդ մարդիկ ավելի նորմալ են ընկալում դժվարու- թյունները, ավելի համարձակ են, շատ ավելի ժամանակ են տրամադրում այստեղ նոր շրջա- պատ և ընկերներ ձեռք բերելուն:

Ինչ վերաբերում է տարիքային խմբերին, ապա մեզ դիմողների հիմնական մասը երիտասարդ- ներ են, որոնք նոր են ավարտել բուհերը կամ ունեն որոշակի աշխատանքային փորձ, այսինքն՝ մոտ 20-35 տարեկան են, երբեմն փոքր երեխա- ներ ունեցող ընտանիքները, ավելի հազվադեպ՝ մեծ տարիքի սփյուռքհայերն են որոշում կյան- քը շարունակել Հայաստանում: Որքա՞ն են շանսերը, որ հայրենադարձը հե- ռանկարում գոհ կմնա իր տեղափոխությունից և շուտով չի ցանկանա նորից լքել Հայաստանը:— Այստեղ մի քանի լուրջ խնդիր կա, որոնք կա- րող են դառնալ հետ մեկնելու պատճառ: Նախ պետք է հասկանալ՝ մարդիկ ինչ պատկերացում- ներով և սպասումներով են եկել Հայաստան, ինչքանով են նրանք մոտիկ եղել իրականու- թյանը: Այստեղից էլ բխում է մեր գործունեու- թյունը, որը պայմանականորեն կարելի է բա- ժանել երեք մասի: Առաջինը՝ ճիշտ ներկայացնել հայրենադար- ձության հնարավորությունը և գաղափարը Սփյուռքում, քանի որ այսօր Սփյուռքում ցա- վոք շատ սև և սպիտակ պատկեր է, կամ ավելի շուտ վարդագույն և սև: Կա՛մ շատ դրական, զուտ էմոցիոնալ, կա՛մ ահավոր բացասական, առանց խորանալու ոչնչի մեջ: Երկրորդ մասը ինտեգրման հետ կապված խնդիրներն են: Այս- տեղ մենք արդեն անհատապես սկսում ենք աշ- խատել ամեն մեկի հետ: Օրինակ՝ բացատրում

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Խոշոր պլան

Մարտ 20151011

Page 13: Մարտ 2015 #1 (31)

ենք անձնական իրերը ինչպես կարելի է տե- ղափոխել Հայաստան, ինչ արտոնություններ կան, ինչպես է պետք դրանցից օգտվել, իրենց կարգավիճակի մասին Հայաստանում: Կեն- ցաղային հարցերով մեր փորձառու հայրե- նադարձների ցանցով ենք փորձում օգնել, ասենք՝ կրթության, առողջապահության և այլ հարցերով: Նաև փորձում ենք կապել նույն քա- ղաքից եկած կամ նույն մասնագիտությունը ունեցող հայրենադարձների:Վերջին, երրորդ մասը հայրենադարձությանը նպաստող միջավայրի ձևավորմանն ուղղված քայլերն են: Մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի ստեղծենք այնպիսի պայմաններ, որ Հայաստանը ավելի հետաքրքիր և մատչելի լինի հայրենադարձության համար:Ասացիք, որ միմյանց եք կապում նույն քա- ղաքներից եկածներին: Չե՞ք վախենում, որ դա ինտեգրման փոխարեն կարող է նպաս- տել գետտոների ստեղծմանը:— Փորձը ցույց է տալիս, որ երբ մարդը երբեք չի ապրել Հայաստանում, նրա առաջին շփման շրջանակը լինում են մարդիկ, որոնք նման ճանապարհ արդեն անցել են: Իհարկե, ավե- լի երկարաժամկետ կտրվածքով մեր նպա- տակն այն է, որ բոլորս հայաստանցի դառ- նանք: Խնդիրն այն է, որ շատ անգամ մարդիկ առաջին անգամ լինելով Հայաստանում, չճա- նաչելով երկիրը և մարդկանց, ստանում են հոգեբանական տրավմա և անմիջապես փակ- վում են իրենց աշխարհում: Դա հատկապես վերաբերում է Մերձավոր Արևելքից հայրե- նադարձներին, քանի որ այնտեղ հայկական գաղութի գաղափարը շատ ուժեղ է: Ի դեպ, վերջերս հարցում ենք կատարել շուրջ 200 հայրենադարձների մեջ ինտեգրման խնդիր- ների վերաբերյալ: Մոտ 70%-ի մոտ տեղացի ընկերները ավելի մեծ մաս են կազմում, քան հայրենադարձները, և մեծ մասը լուրջ ինտե- գրման խնդիր չի տեսնում: Սիրիայի պատերազմի պատճառով այստեղ վերադարձած հայերի դեպքում է՞լ է այդպես:— Նրանց հարցը մի փոքր այլ է: Նախ և առաջ, սիրիահայերից շատ-շատերը հայրենադարձ չեն, նրանք տեղափոխվել են հանգամանքնե- րի բերումով, անվտանգության խնդիրներից ելնելով, առանց նախապատրաստական փու- լի, հոգեբանական լուրջ դժվարություններով և ֆինանսական խնդիրներով: Փախստական չեն, բայց հայրենադարձ էլ չեն, այսինքն՝ կա- մավոր և գիտակցաբար չեն տեղափոխվել Հայաստան, դրա համար, իրենց, ինչպես նաև հիմա Ուկրաինայից եկող հայությանը բնորոշ են որոշ հատկություններ և խնդիրներ, որոնք բնորոշ չեն հայրենադարձներին: Նրանք գա- լիս են՝ այնտեղ թողնելով ունեցվածքը, բարե- կամներին, նույնիսկ իրենց երբեմն մեղավոր են զգում, որ այստեղ են, անվտանգ, իսկ իրենց ընկերներն ու բարեկամները այնտեղ մշտա- կան վտանգի տակ: Այսինքն՝ մարդիկ ֆիզիկա- պես այստեղ են, բայց հոգեպես այստեղ չեն: Նման մարդուն շատ դժվար է օգնել աշխա- տանք գտնել կամ սեփական գործը սկսել, նա դեռ չի պատկերացնում իր վաղվա օրը որտեղ է: Այնպես որ այս դեպքում ամեն ինչ կախված է իրենից, կուզենա ինտեգրվել, թե ոչ:

Ինչպիսին է հանրության գնահատականը: Բոլո՞րն են կիսում ձեր գաղափարները: —Երբ այս գործը նոր էինք սկսել, շատ-շատե- րը՝ թե՛ պետական համակարգում, թե՛ հայաս- տանյան հասարակությունում, թե՛ Սփյուռքում, խիստ թերահավատորեն էին տրամադրված: Համարում էին, որ ոչ մի նախադրյալ կամ օբ- յեկտիվ պատճառ հայրենադարձության հա- մար չկա, մարդիկ երկրից գնում են, ինչո՞ւ մյուսները պիտի գան: Բայց այսօր մենք արդեն կարողացել ենք ձևավորել տարբեր տեսակի կապեր և այստեղ, և դրսում և ապացուցել, որ մեր գաղափարները աշխատում են: Ընդհանրապես, ըստ հայրենադարձության հանդեպ վերաբերմունքի՝ մարդկանց կարելի է բաժանել չորս խմբի: Առաջինները կասեն, որ հայրենադարձությունը լավ գաղափար է, բայց իրատեսական չէ, որովհետև լուրջ խնդիր- ներ ունենք Հայաստանում, և իրենց կարծիքով ոչ ոք չի ցանկանա վերադառնալ: Բայց ներ- քուստ նրանք կողջունեն, եթե ինչ-որ մեկը որոշի այդ քայլին դիմել: Երկրորդ կատեգո- րիայի մարդիկ դիտարկում են հայրենադար- ձությունը որպես այն մարդկանց վերադարձ, ովքեր չեն կարողացել կայանալ դրսում: Նրանք համարում են, որ ցանկացած վերադարձող հետը բերում է ոչ թե հնարավորություններ, այլ պրոբլեմներ: Երրորդ կատեգորիան՝ մար- դիկ են, ովքեր սովոր են ինչ-որ հանգիստ, ձևա- վորված կյանքի և չեն հանդուրժում հայրե- նադարձների ակտիվ տարր դառնալը երկրի կյանքում: Իրենց ձեռք է տալիս այդ հանգիստ լճացած վիճակը: Եվ իհարկե, կա չորրորդ խում- բը՝ մարդիկ, որոնք հավատում են, որ հայրե- նադարձությունը հնարավոր է, շատ են ուրա- խանում, երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը վե- րադառնում է, հետաքրքիր նախագծեր է իրա- կանացնում, փորձում է կայանալ Հայաստա- նում, և դարձնել Հայաստանը այն երկիրը, որի մասին բոլորս երազում ենք:Ձեր կարծիքով՝ որո՞նք են հիմնական պատ- ճառները, որոնց համար Սփյուռքի հայերը պետք է վերադառնան Հայաստան:— Սկզբի համար այն, որ հասկանալով բոլոր դժվարություններն ու բարդությունները, կա- րող ես մասնակցել քո երկրի՝ պրոֆեսիոնալ և հասարակական ասպարեզներում կայաց- ման գործընթացին: Հետո, Երևանում բառա- ցիորեն ավելի շատ ժամանակ կա ապրելու համար: Մեծ քաղաքներում կյանքը շատ արագ է, երեք-չորս ժամ մեքենայի ղեկին ես անցկաց- նում, երեխաներով զբաղվելու ժամանակ գրե- թե չի մնում: Երրորդը՝ ֆիզիկական անվտան- գությունը: Այստեղ ես երեխայիս հանգիստ կթողնեմ հարևանիս հետ գնա խանութ գա, ինչը Մոսկվայում, օրինակ, երբևէ թույլ չէի տա:

ծանոթներիցս մեկի կինն ու երեխան տեղափոխ- վել էին Ռուսաստանից Հայաստան, ու բալիկը առաջին անգամ բակ էր իջել ու տեսել էր առանց ծնողների ներկայության բակում խաղացող երե- խաներին և ասել էր՝ «Մամ նայի, այս բալիկները կորել են»: Մոտ 1-2 շաբաթ տևեց, մինչև նա հաս- կացավ, որ այստեղ ուրիշ է ամեն ինչ: Եվ վեր- ջապես այստեղ չկան ձուլման հետ կապված վտանգներ: Քո երեխան տիրապետում է մայրե- նի լեզվին, կրթություն է ստանում այդ լեզվով, ապրում է բնական հայկական միջավայրում: Ի՞նչ է հենց ձեզ համար փոխվել Հայաստան տեղափոխվելուց հետո:— Երբ փոքր էի ու ամռանը գալիս էինք Հայաս- տան, ինքնաթիռը նստելուն պես ոնց էի ուրա- խությունից վազում, որ արագ տեսնեմ տատիկ- պապիկին, որոնք մեզ դիմավորում էին: «Զվարթ- նոցի» վերելակից իջնելու պահը, երբ ման էի գալիս, որ գտնեմ իրենց ամբոխի մեջ, ուղղակի երջանկություն էր: Իսկ մեկնելը՝ մի ահավոր վիճակ: Տնից դուրս գալուց անպայման մի 4-5 բաժակ ջուր էի խմում, դե պատկերացնում եք Մոսկվայի ծորակի ջուրը ինչ է, նոր գնում էինք օդանավակայան: Ու առաջին մի քանի օրը Մոսկվայում, երբ իջնում էիր մետրո, տեսնում մարդկանց լարված դեմքերը, շատ լուրջ դիս- կոմֆորտ էր առաջացնում: Իհարկե, մի շաբա- թից համակերպվում էի, բայց ամեն անգամ, երբ ինքնաթիռը պետք է պոկվեր, միշտ ցավ էի ապ- րում: Ու այդպես ամեն անգամ: Իսկ հիմա այդ ցավը չկա, արդեն ես այստեղ եմ, հանգիստ գնում եմ, իմանալով, որ հետ եմ գալու: Չնայած, մինչև հիմա սփյուռքահային բնորոշ որոշ սովորություններ ունեմ: Օրինակ, քայլում եմ Երևանում, մեկը «Վարդա՜ն» է կանչում, մի- անգամից պտտվում եմ, չեմ պատկերացնում, որ ինձնից բացի ուրիշ Վարդանի կարող են կանչել: Կամ մեկ-մեկ երբ անցորդները հայե- րեն են խոսում, զարմանում եմ, մտածում եմ՝ «Վա՜հ, հայ են»:Խոստովանեք, երբևէ չի՞ եղել, որ փոշմանել եք տեղափոխվելու համար:— Կարծում եմ, յուրաքանչյուր մարդու մոտ, որը տեղափոխվել է Հայաստան, լինում են պա- հեր, երբ ասում ես՝ թողնեմ գնամ... Բայց իրա- կանությունն այն է, որ դրսում նույնքան դժվա- րություններ կան, բայց չգիտես ինչու, դրսում մենք շատ ավելի հեշտ ենք համակերպվում, քան Հայաստանում: Երևի այստեղ ավելի սրտին մո- տիկ ենք ընդունում, քանի որ մերն է, բայց այն դժվարությունները, որոնք ես ունեմ այստեղ, ինձ ավելի հոգեհարազատ են: Եվ դու առավել ևս հպարտանում ես, երբ կարողանում ես դժվա- րությունները հաղթահարել քո հողի վրա, ոչ թե այլուր: Այստեղ ես ապրում եմ իմ լիարժեք կյանքով: Այստեղ ես ես եմ:

ԵՐԲ ՄԱՐԴԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՊՐԵԼ ՀԱՅԱՍՏԱ- ՆՈՒՄ, ՏԵՂԱՓՈԽՎԵԼԻՍ ՆՐԱ ԱՌԱՋԻՆ ՇՓՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԱՐԴԵՆ ԱՆՑԵԼ ԵՆ

Բիայնա Մահարի

Page 14: Մարտ 2015 #1 (31)

Հայրենադարձություն. համառոտ ձեռնարկ

Ի՞նչ նոր մարտահրավերներ էին սպասում այն երիտասարդներին, որոնք կատարել են իրենց կյանքի կարևորագույն քայլերից մեկը. որոշել տեղափոխվել

Հայաստան և իրենց ապագան կառուցել այստեղ: Մենք խնդրեցինք մի քանի երիտասարդ հայրենադարձների կազմել փոքրիկ ձեռնարկ բոլոր նրանց համար,

ովքեր նոր են պատրաստվում Հայաստան մեկնել:

Ադրինե Գրիգորյան, փաստագրական ֆիլմերի ռեժիսոր Տեղափոխվել է Հայաստան ԱՄՆ-ից 2008 թ.Ես կարող եմ տալ 15 խորհուրդ, որոնց մասին ես չգիտեի, երբ մեկնում էի Հայաստան. 1) Մո- ռացեք ամեն ինչ և պատրաստ եղեք գոյատևել մի նոր համակարգում, 2) Այդ համակարգը կա- րող է դուր գալ կամ չգալ ձեզ, սակայն պետք է հասկանալ, որ դուք չունեք ոչ մի հսկողություն այդ համակարգի նկատմամբ՝ ուղղակի պետք է դառնալ այդ հոսքի մի մասնիկը, 3) Հանդուր- ժող եղեք նրանց նկատմամբ, ովքեր ասում են, որ վատ եք հայերեն խոսում, 4) Զբոսնեք ամենուրեք, 5) Օգտագործեք ամեն մի հնարա-

վորություն կենդանի երաժշտություն ունկն- դրելու; 6) Գնեք բանջարեղեն և մրգեր մոտա- կա շուկայից, այլ ոչ սուպերմարկետներից, 7) Կերակրեք ձեր բակի շներին, կատուներին, 8) Անպայման փորձեք գոմեշի մածունը, հիա- նալի բան է, 9) Օգտվեք միայն հաշվիչով տաք- սիներից և մի բողոքեք, երբ տաքսիստները փորձեն ավելի փող կորզել ձեզանից՝ ամբողջ աշխարհում է այդպես, 10) Երևանը ամենա- ապահով քաղաքներից է: Դու կարող ես ցան- կացած ժամի տուն գնալ միայնակ: Չնայած, ես փորձում եմ երբեք միայնակ չգնալ տուն ուշ գիշերին, երբ փողոցները դատարկ են,

11) Fuxwell մակնիշի դանակ ձեռք բերեք: Այն կփոխի ձեր կյանքը, 12) Այցելեք երեկոյան կինո- դիտումներ «The Club»-ում ամեն երեքշաբթի ժամը 20:00-ին, 13) Եթե բուժզննում է հարկավոր, կարող եք դիմել խորհրդով ձեր ընկերոջը կամ որևէ սփյուռքահայերի խմբերի Facebook-ում, 14) Միշտ պահեք ձեզ մոտ 600 դրամին համար- ժեք մանրադրամ, 15) Այցելեք Աբովյան 12 հաս- ցեում գտնվող «Դալան» արտ-սրճարանը: Այսքանը անվճար խորհուրդների շարքից: Մնա- ցած կյանքի դասերը սովորեք տեղում, ինքնու- րույն: Եվ հիշեք՝ իրական զվարճանքը բացա- հայտումների մեջ է:

Մարտ 20151213

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ կարծիք

Page 15: Մարտ 2015 #1 (31)

Կարինե Վանն, լրագրող, խմբագիր Տեղափոխվել է Հայաստան ԱՄՆ-ից 2014 թ.Եթե դու որոշել ես տեղափոխվել Հայաստան, պետք է հասկանաս, որ այս որոշումը քոնն է, այլ ոչ ուրիշինը: Լինելու են մարդիկ, որոնք ձեռքը դրած ձեր ուսին, ամեն կերպ հորդորե- լու են ձեզ, ասելու են «Հայրենիքիդ շատ ես պետք»: Եթե իմ որոշումը կախված լիներ այդ մարդկանց խոսքերից, ես պետք է լքեի Հա- յաստանը առաջին իսկ օրը, երբ հանդիպեցի ոչ այդքան դրական տրամադրված մարդ- կանց՝ նրանց, ովքեր կարծում էին, որ ես ապուշ եմ, որ թողեցի Միացյալ Նահանգները և տե- ղափոխվեցի Հայաստան: Չպետք է նաև լսել այն մարդկանց, որոնք վստահ են, որ Հայաս- տանում չկա աշխատանք, առավել ևս քո հա- մար: Պետք չէ լսել թե՛ դրական տրամադրված մարդկանց, թե՛ բացասական: Սա քո որոշումն է, դու ինքդ պետք է պատասխան տաս դրա համար և չմեղադրես ոչ մեկին:

Վրեժ Հարությունյան, լանդշաֆտային ճարտարապետՏեղափոխվել է Հայաստան ԱՄՆ-ից 2012 թ.Ամենամեծ հիասթափությունը, որը կարող ես ապրել այստեղ՝ մարդկանց վախն է լինել ինք- նատիպ, և հավատի բացակայությունը իրենց ուժերի և ավելի լավ ապագայի վերաբերյալ: Պետք է պատրաստ լինել նրան, որ շատ քչերն են իրենց գործին վերաբերվելու լրջորեն: Հա- լեպցի հոթ-դոգ պատրաստողների եմ ճանա- չում, որոնք իրենց հոգին են ներդնում գործի մեջ, իսկ ավելի մեծ ու ճանաչված ռեստորան- ներում այդպիսի մոտեցման շատ քիչ եմ հան- դիպել: Միայն փող են ուզում վաստակել: Բոլոր նրանց, ովքեր ուզում են Հայաստան գալ, ես խորհուրդ կտամ պատրաստ լինել իրենց իրավունքերը պաշտպանելու և նույնիսկ կոնֆրոնտացիայի մեջ մտնելու: Նաև պետք է մի լավ հետազոտություն կատարել, հասկա- նալ, ինչպես ես գոյատևելու, ինչով ես զբաղ- վելու, արդյոք այստեղ քո կարիքը զգացվո՞ւմ է: Պետք է պատրաստ լինել դառնալու փոքրիկ կամ մեծ մասնիկ մի փոքր աշխարհի, որտեղ ամեն ինչ մեծ է թվում: Եվ երբեք պետք չէ վե- րածել քո որոշումը հերոսական մի քայլի: Հաս- կացիր, որ այս երկիրը առանց քեզ էլ վատ չի գոյատևում, չնայած ոչ էլ կասեի, որ շատ լավ է գոյատևում: Հիշիր, որ այստեղ դու պետք է անես այն, ինչը քո մոտ ամենալավն է ստաց- վում, և ամեն ինչ լավ կլինի:

Մարիա Ագիսյան, մշակութաբան Տեղափոխվել է Հայաստան Ուկրաինայից 2014 թ.Եթե փնտրում ես էքշն ու զվարճալի խելագա- րություններ, Երևանը դժվար թե բավարարի քո ցանկությունները: Սակայն Հայաստանը հիանալի ապաստան է բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են քլաբվելուց և փնտրում են հանգիստ մի վայր, որտեղ կարող են վերանա- յել իրենց փորձը, հանգիստ շունչ քաշել և կյան- քի նոր ուղիներ նախաձեռնել: Ոչ, կյանքը այս- տեղ կանգ չի առել, այն ուղղակի տարբերվում է: Շատ բաներ այստեղ իսկապես դեռ հնուց են մնացել, սակայն պետք չէ Հայաստանը ըն- կալել որպես հնագիտական թանգարան կամ գեղեցիկ արգելոց: Իսկ ինչ վերաբերում է մշակույթին և արվես- տին, ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում: Մնալ Երևանում շատ սխալ է, պետք է անպայ- ման գնալ սարեր, իսկ եթե ստացվի՝ ինչ-որ ժա- մանակ այնտեղ մնալ: Նույնիսկ ճանապարհը սարերի միջով հիանալի է: Այստեղ պետք է հի- շել, որ մարդիկ չափից շատ մտերմիկ են, մտա- հոգ են քո անձնական հաջողություններով կամ խնդիրներով: Այստեղ սահմանները մարդ- կանց միջև ավելի սուղ են: Ինտրավերտներին խորհուրդ կտամ ուղղակի հաշվի նստել այս փաստի հետ:

Ղազար Աբրահամյան, Street Workout Armenia-ի համահիմնադիր Տեղափոխվել է Հայաստան Ռուսաստանից 2014 թ.Երբեք պետք չէ լսել տեղացի տաքսիստներին և բարեկամներին, որոնք անպայման համոզե- լու են, որ այստեղ ամեն ինչ վատ է: Լուրերին էլ շատ պետք չէ հետևել: Պատրաստ եղիր «ստեղ ապրելու տեղ չի» արտահայտությանը: Նաև պատրաստ եղիր, որ քեզ նայելու են որպես խան- գարված մեկի, ով իր տեղը չի գտել այս աշխար- հում, դրա համար է եկել Հայաստան: Իրակա- նում այստեղ շատ դրական բաներ կան: Միայն այն փաստը, որ դու գտնվում ես քո հայրենի- քում, շրջապատված «մերոնքական» մարդկան- ցով, կարող է հավելյալ էներգիա փոխանցել քեզ: Չգիտեմ, ինձ մոտ այդպես է: Բայց մի կարևոր բան կա. պետք չի նաև մտածել, որ այստեղ չկան լուրջ մասնագետներ, և քո կարիքը շատ է զգացվում: Դա մի մեծ պատրանք է: Իրակա- նում այստեղ ցանկացած մասնագիտությու- նում մեծ մրցակցություն է նկատվում: Պատ- րաստ եղիր մրցակցությանը և ճիշտ գնահա- տիր քո ուժերը:

ՕԳՏՎԵՔ ՄԻԱՅՆ ՀԱՇՎԻՉՈՎ ՏԱՔՍԻՆԵ- ՐԻՑ ԵՎ ՄԻ ԲՈՂՈՔԵՔ, ԵՐԲ ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ ՓՈՐՁԵՆ ՄԻ ՓՈՔՐ ԱՎԵԼԻ ՓՈՂ ԿՈՐԶԵԼ ՁԵ- ԶԱՆԻՑ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ Է ԱՅԴՊԵՍ

Արմեն ՄուրադյանՄուկուչ Չանչանյան

Page 16: Մարտ 2015 #1 (31)

Եկան տունՄի կողմից Հայաստանում կանգ չի առնում արտագաղթի ալիքը, մյուս կողմից՝ առկա է նաև ներգաղթ: Բազմաթիվ սփյուռքահայեր որոշում են իրենց կյանքը

շարունակել Հայաստանում: Փորձեցինք մի քանի հայրենադարձից պարզել, թե ինչո՞ւ են նրանք հիմա ապրում Երևանում և ինչ դժվարություններ են եղել

տեղափոխման ընթացքում:

Թամար ՆաճարեանԱռաջին անգամ Հայաստան էի եկել 11 տարեկանում, ընտա- նիքիս հետ: Դեռ երեխա էի, և այստեղ իսկական դրախտ էր, ինձ և եղբորս թողնում էին մենակ փողոցում խաղալ: Մենք էլ համոզում էինք բոլորին, որ անձնագրերը դեն նե- տեն և Հայաստանում մնանք, բայց, ցավոք, պետք է վերա- դառնայինք Կանադա: Հիշում եմ՝ մի անգամ գնացել էինք Այգեհատ գյուղ, այնտեղ բարեկամներիցս մեկի հետ ման էինք գալիս գյուղով, և նա բացարձակ առանց կաշկանդ- վելու ինձ տանում էր հարևանների այգիներ, ուրիշների տարածքներ: Այնքան էի վախեցել, կյանքում նման բան չէի արել: Ինձ թվում էր՝ կզայրանան, բայց արի ու տես, որ ում հանդիպում էինք, հրավիրում էր իր տուն թեյ խմելու, մեկը նույնիսկ դդում նվիրեց ինձ... Այնքան էր այդ ամենը տար- բերվում Կանադայից, որտեղ նույնիսկ քո բակում երեխա- յին դուրս չես թողնում, վախենալով, որ կգողանան:21 տարեկան էի, երբ դիմեցի «Դեպի Հայք» ծրագրին և եկա, եկա ու սիրահարվեցի: Միշտ էլ սիրել եմ Հայաստանը, բայց մինչև Birthright-ի ծրագրով գալը, մտքովս չէր անցնում այստեղ տեղափոխվել:«Դեպի Հայքի» հետ պտտվեցի ամբողջ Հայաստանով, Գյում- րիին սիրահարվեցի, Ստեփանակերտում եղա, Պռոշյանում, այնքան հաճելի տպավորություններ ստացա:Մարդիկ շատ ջերմ են այստեղ, նույնիսկ դոմիկում ապրող ծեր կինը քեզ կհրավիրի իր մոտ, և իր 20 հազար թոշակից մի մասը կծախսի քաղցր բաներ գնելու վրա, որպեսզի կա- րողանա քեզ հյուրասիրել: Ես այդպիսի բան երբեք չէի տե- սել: Բացի դրանից այստեղ շատ-շատ նոր բաներ անելու հնարավորություններ կան, Կանադայում ամեն ինչ արդեն արված է, ոչ մի լուրջ նորարարություն անել չես կարող: Եթե ուզում ես կյանքում մի բան անել, որը ինչ-որ բան կփոխի, պետք է այստեղ գաս:

Երբ ծրագիրը ավարտվեց, ես արդեն համոզված էի, որ ուզում եմ այստեղ մնալ: Միակ խնդիրն այն էր, որ համալսարանս դեռ չէի ավարտել Կանադայում: Այնպես որ՝ հետ գնացի այդ հարցը լուծելու և վերադառնալու: Մայրս ապշած էր, հայրս էլ իրեն հանգստացնում էր, ասում էր՝ «Թող իրեն, ուզումա գնա, թող գնա»: Չէր հավատում, որ իրոք կգնամ, մտածում էր նույնիսկ, եթե գնամ, հաստատ մի քանի ամսից հետ կգամ: Վերջում արդեն, երբ գալիս էի, մայրս համոզվել էր, որ ճիշտ բան եմ անում, արդեն ինքն էր ուզում, որ գամ, որ բոլորս տե- ղափոխվենք այստեղ, հիմա էլ այդ օրվան է սպասում ան- համբեր, իսկ հայրս ընդհակառակը, արդեն վերջում աչքերը լցնելով ասում էր՝ «Մի րոպե, աղջիկս իրոք գնո՞ւմ ա, բայց ո՞ր- տեղ ա գնում»:Առաջին հերթին գալուց հետո պետք է աշխատանք գտնեի: Առաջին ամիսները խառն էր մի քիչ, մոտս եղած փողերը ծախսեցի, իսկ հետո վերջապես աշխատանք գտա, USAID-ի ծրագրերից մեկում: Աշխատանք գտնելուց հետո մյուս հար- ցը տուն գնելն էր: Բայց տեղյակ չէի այստեղի կանոններին, ինչ թղթեր պետք է պատրաստեմ և այլն, վախենում էի, որ կխաբեն: Աշխատանքի տեղը օգնություն խնդրեցի և ինձ ուղարկեցին իրավաբանական բաժին: Մտնելուց առաջ կա- տակով ասեցի՝ «Ով ինձ օգնի՝ մինչև կյանքիս վերջ կսիրեմ նրան», ու այդպես էլ եղավ: Շուտով նշանվեցինք, իսկ ամռա- նը ամուսնանալու ենք: Հայապահպանման առումով Հայաստանից լավ տեղ, իհար- կե, չկա: Սփյուռքում մաքսիմում էլի մեկ-երկու սերունդ, իսկ հետո... Այստեղ նույնիսկ խառը ամուսնությունների դեպ- քում, մեկ ա, երեխան հայ է մեծանում, արտասահմանում դա գրեթե անհնարին է: Հայաստանում հայ մնալը հեշտ է: Այստեղ ես կարող եմ պայքարել ոչ թե որ երեխաներս հայ մեծանան, այլ, որ լավ մարդ մեծանան:

Մարտ 20151415

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ սեփական փորձ

Page 17: Մարտ 2015 #1 (31)

Սերուժ Աբրահամյանծնվել եմ Բեյրութում, բայց երբ չորս տարեկան էի, ընտա- նիքիս հետ տեղափոխվեցի ԱՄՆ: Չէի ասի, որ երբ մեծա- նում էի՝ շատ հայ կար շուրջս: Ապրում էի Լոս Անջելեսում, բայց այնտեղ այնպես չէ, ինչպես այստեղ են պատկերաց- նում, բոլորը հայ չեն: Օրինակ՝ իմ քաղաքում բացարձակ հայ չկար: Միակ բանը, որ մեջս միշտ պահում էր իմ հայ լինելը, դա իմ ընտանիքն էր: Տանը հայերենից բացի ուրիշ լեզվով խոսելն ուղղակի արգելված էր:Առաջին անգամ Հայաստան եկա 2003-ին, որպես կամա- վոր: ծնողներս շատ ուրախ էին, որ ցանկություն ունեի Հայաստան գալու, նրանց համար դա նշան էր, որ ժառան- գությունս, ազգությունս իմ համար կարևոր են: Դրանից հետո մինչև 2011 թվական ևս մի քանի անգամ եղա Հայաս- տանում, մասնակցեցի տարբեր ծրագրերի, ծանոթացա շատ լավ մարդկանց հետ: Մի օր մտածեցի, որ ամեն ան- գամ Հայաստան եմ եկել ամռանը, և Հայաստանի Նոր տա- րին չեմ տեսել: Որոշեցի սխալս ուղղել: 2011-ի դեկտեմբերին եկա, և էլ հետ չգնացի: Այ էստեղ արդեն ծնողներս այդքան էլ ուրախ չէին: Նրանք երբեք Հայաստանում չէին եղել: Այնու- ամենայնիվ, քաջալերում էին, բայց զգուշությամբ: Իսկ հի- մա իրենք էլ են մտածում տեղափոխվել այստեղ:Սփյուռքում շատ ես լսում Հայաստանում կաշառքի մա- սին, դրա համար եկել էի ամեն տեղ կաշառքներ տեսնելու սպասումով: Բացի դրանից ասում են, որ ոչ ոքի չի կարե- լի վստահել, որ ցանկացած մարդ, ում տեսնում ես, փոր-

ձում է ինչ-որ տեղ խաբել: Եվ իսկապես, երբ որպես զբոսա- շրջիկ ես գալիս, մոտավորապես այդպես էլ լինում է՝ Վեր- նիսաժում, տաքսիում: Բայց արի ու տես, որ մինչև հիմա ես ոչ մի անգամ կաշառք չեմ տվել, չնայած և ոստիկանության հետ եմ գործ ունեցել, և հիվանդանոցների, և ՕՎԻՐ-ի: Դա, իհարկե, չի նշանակում, որ կաշառք չկա, ուղղակի ես սպա- սում էի, որ կաշառք տալը կամ կաշառքի դեմ պայքարելը իմ ամենօրյա կյանքի մաս կդառնա, բայց այդպես չեղավ: Սպասում էի, որ կասեն ինձ՝ Սփյուռքից եմ, ուրեմն իսկական հայ չեմ, բայց այդպիսի բան էլ չեղավ: Չեմ փոշմանել, որ եկել եմ, նույնիսկ եթե կողք դնեմ հայ լի- նելս: Չեմ կարող ասել, թե ցանկացած մարդու համար լավ կլինի տեղափոխվելը, բայց ես կարողանում եմ այստեղ անել այն, ինչ սիրում եմ. բրեյք դանս եմ դասավանդում Թումոյի երեխաներին, իմ մասնագիտությամբ եմ աշխատում, որպես փիառի մասնագետ «Ընդդեմ իրավական կամայականու- թյան» հասարակական կազմակերպությունում: Գործի գնում եմ ուրախությամբ, շատ հետաքրքիր բաներ եմ անում, հոդ- վածներ եմ գրում և այլն: Իհարկե, այս նույն բաները կարող էի Ամերիկայում անել, բայց նույն արժեքը չէր ունենա: Այստեղ զգում ես, որ երկ- րիդ օգուտ ես բերում: Եթե դու հայ ես ու քո ժողովուրդը կարևոր է քո համար, ինչ-որ ձևով պիտի կապված լինես երկրիդ հետ: Ինձ այդ կապը հաստատելը բերեց նրան, որ հիմա այստեղ եմ ապրում:

ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ ԿԱՇԱՌՔ ՉԵՄ ՏՎԵԼ: ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱ- ԿՈՒՄ, ՈՐ ԿԱՇԱՌՔ ՉԿԱ, ՈՒՂՂԱԿԻ ԵՍ ՍՊԱՍՈՒՄ ԷԻ, ՈՐ ԿԱՇԱՌՔ ՏԱԼԸ ԿԱՄ ԴՐԱ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼԸ ԻՄ ԱՌՕՐՅԱՅԻ ՄԱՍ ԿԴԱՌՆԱ, ԲԱՅՑ ԱՅԴՊԵՍ ՉԵՂԱՎ

Page 18: Մարտ 2015 #1 (31)

ԵԹԵ ԲՈԼՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԳՈՆԵ ՈՐՈՇ ՄԱՍԸ ՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ՀԵՏ ԿԲԵՐԵՆ ԻՐԵՆՑ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ, ԼԵԶՈՒ- ՆԵՐԸ, ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ԻՐԵՆՑ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արամազդ Գալայճեանծնվել ու մեծացել եմ Նյու Յորքում, այնտեղ էլ սովորել եմ: Մոտ մեկ ու կես տարի ապրում էի ուրիշ նահանգում, սա- րերում, դիզայնի գործս էի անում, իմ բույսերն էի աճեցնում: Դրանից հետո Նյու Յորք վերադարձա, ուզում էի GRE-ի քննություն հանձնել մագիստրատուրա ընդունվելու հա- մար: Հորաքրոջս պատմեցի այդ մասին, նա էլ ասաց, որ ինտերն ունի, որը նույնպես այդ քննությանն է պատրաստ- վում: Այդպես ծանոթացա ապագա կնոջս՝ Անիի հետ: Չնա- յած, որ արդեն մի մասնագիտություն ունեի՝ դիզայն, Անին քաջալերեց, որ վավերագրական կինոյի հանդեպ հետա- քրքրվածությունս էլ զարգացնեմ, ու մի բանի հասցնեմ: Էդպես սկսեցի գնալ հատուկ դասընթացների:Երբ Անիի հետ ծանոթացանք, նա Հայաստանից նոր էր եկել, և ինչպես ցանկացած Սփյուռքից եկած հայ, շատ մեծ տպավորություններով էր լցված: Ամենասկզբից արդեն պատկերացնում էինք, որ Հայաստան ենք տեղափոխվելու, որ մեր այգին ունենք, մեջը հավեր, խաղող, ով որ գործով է զբաղվելու, ով է հողը մշակելու... Ուղղակի ուզում էինք ամեն մեկս մեր մասնագիտություններում մի քիչ հմտանալ, որ- պեսզի արդեն պատրաստ մասնագետների կարգավիճա- կով վերադառնայինք հայրենիք:Շուտով Անին կրթաթոշակ ստացավ, և մենք տեղափոխ- վեցինք Եթովպիա: Սկսեցի ուսումնասիրել այնտեղի հայ- կական համայնքը, և որոշեցի վավերագրական կինո նկա- րահանել համայնքի անցյալի և այսօրվա կյանքի մասին: Դրամահավաք կազմակերպեցի, բավական գումար հա- վաքեցի մտքերս իրականացնելու համար և սկսեցի կինո- յիս վրա աշխատել:2012 թվականի օգոստոսին Անին կրկին կրթաթոշակ ստա- ցավ, և առիթ ունեցանք Հայաստան գալու: Այդպես հայտն- վեցի այստեղ: Մի որոշ ժամանակ Թումոյում կամավոր էի

աշխատում, սովորեցնում էի երեխաներին, հետո նորից գնա- ցի Եթովպիա կինոնկարս շարունակելու և 2013-ի նոյեմբե- րին նորից եկա Հայաստան: Դեկտեմբերին արդեն շատ լուրջ դեպրեսիայի մեջ մտնելու ճանապարհին էի, շատ ցուրտ ձմեռ էր՝ եթե հիշում եք: Գործ գտա ինչ-որ դիզայնի հետ կապ- ված, և դա օգնեց, որ դիզայներական ժանգոտած ձեռքերս աշխատեցնեմ, ու մի ամիս հետո ծանոթացա Բենոյի հետ: Գիտեք, շատ հազվադեպ է պատահում՝ հանդիպես այնպի- սի մեկին, փոխադարձ հավանեք միմյանց աշխատաոճը, գաղափարները, լավատես լինելը, կենտրոնանալը ոչ թե առկա պրոբլեմների, այլ հնարավորությունների վրա: Եվ այդպիսի պահը բաց թողել չէր կարելի: Այդպես հիմնեցինք «Ճառագայթ» ստուդիան:Առհասարակ ցանկացած մարդ Հայաստան տեղափոխվե- լիս իր հետ արժեք է բերում: Նույնիսկ եթե աշխատանք էլ չանի մինչև իր վերջին օրը, պարզապես իր համար ապրի, այնուամենայնիվ՝ արժեք է:Հայաստանը իր ապագան ձևափոխելու համար միայն մի բանի կարիք ունի՝ մարդկանց քանակ: Եթե բոլոր երկրնե- րից, որտեղ հայկական համայնքներ ունենք, մարդկանց գոնե որոշ մասը տեղափոխվի Հայաստան, նրանք իրենց հետ կբերեն իրենց տեսանկյունը, լեզուները, գիտելիքները, իրենց սովորությունները: Դա Հայաստանի համար շատ կարևոր է: Բանն այն է, որ չնայած մարդիկ այստեղ այնքան պահանջ ունեն այլ մշակույթների հետ շփման, բայց երբեմն չեն ուզում արտասահման գնալ կամ չեն կարող: Ու այդ դեպ- քում հայրենադարձությունը մշակութային փոխանակման լավ տարբերակ կարող է հանդիսանալ: Էլ չեմ ասում, որ իմ կարծիքով ընդհանրապես բոլոր հայկական համայնքները պետք է փակվեն աշխարհով մեկ, և բոլորը պետք է վերա- դառնան Հայաստան:

Մարտ 20151617

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ սեփական փորձ

Page 19: Մարտ 2015 #1 (31)

Բենո Միշոյանծնվել եմ Հալեպում, կրթություն եմ ստացել Դուբայում, աշ- խատել եմ Դամասկոսում ու Հալեպում, իսկ վերջին շրջա- նում՝ Բեյրութում: Հայաստան տեղափոխվել եմ հենց Բեյ- րութից: Առաջին անգամ այստեղ եկա 2003-ին, ճամբար: Հետո ևս մեկ անգամ այցելեցի 2005-ին, իսկ 2009-ին արդեն եկա քաղաքացիություն ստանալու: Հայաստանը նոր էր ընդունել երկքաղաքացիության մասին օրենքը, և մենք երեք ընկերներով որոշեցինք, որ պետք է քաղաքացի դառ- նանք: Քաղաքացիությունս ստացա և գնացի Բեյրութ աշ- խատելու: Բայց որոշ ժամանակ անց զգացի, որ երկար չեմ կարող այնտեղ մնալ: Զգացի, որ ժամանակն է գտնել տեղ, որտեղ կյանքս կսկսեմ և կհաստատվեմ: Իհարկե, առաջի- նը մտքիս Հայաստանը եկավ: Որոշեցի, որ սկզբից կփոր- ձեմ Birthright-ի «Դեպի Հայք» ծրագրով գալ, քանի որ ըն- կերներ, ծանոթներ չունեի Հայաստանում բացարձակ: 2013 թվականի դեկտեմբերի 14-ին եկա: Պլանավորել էի չորս ամսով գալ և մնալ, եթե այդ ժամանակահատվածում կա- րողանամ ինչ-որ անելիք գտնել, բայց գալուցս ընդամենը մեկ ամիս անց հանդիպեցի այժմյան գործընկերոջս՝ Արա- մազդին, իսկ ևս մեկ ամիս անց արդեն միասին մտածում էինք մեր դիզայնի գործակալությունը հիմնելու մասին:

Մարտին ունեցանք «Ճառագայթ» դիզայներական ստու- դիան, որում և աշխատում ենք հիմա միասին: ծնողներս ող- ջունեցին որոշումս, հիմա էլ արդեն իրենք են պլանավորում տեղափոխվել այստեղ:Միգուցե բախտավոր եմ, կամ ուղղակի մտածելակերպիցս է, բայց ոչ մի մեծ դժվարության չեմ հանդիպել դեռ: Չգիտեմ ինչի՝ այստեղ բոլորը դժգոհում են, ամենից շատ՝ տաքսիի վարորդները, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, Սիրիայի տաքսիի վարորդները լրիվ նույն բանն են ասում, լիբանա- նյանները՝ նույնպես, այնպես որ՝ ես այդ բողոքներին ար- դեն վարժված էի եկել:Շատ բաներ կան այստեղ, որոնցից տեղացիները բողոքում են, բայց եթե նույն բաներին նայես ուրիշ տեսանկյունից կամ ուրիշ երկրների օրինակով, կտեսնես, որ որոշ բանե- րում այնտեղ շատ ավելի վատ է: Օրինակ՝ բոլորը բողոքում են, որ այստեղ կանաչը քիչ է: Իհարկե, համաձայն եմ, որ լավ կլիներ, եթե ավելի շատ լիներ, բայց երբ գալիս ես Հալեպից, որտեղ բացարձակ ծառ չկա՝ այստեղ բավականին կանաչ է թվում: Ամեն ինչ համեմատական է, և իրատես ու լավա- տես լինելով՝ հանգիստ կարելի է ապրել այստեղ այնպես, ինչպես ցանկացած այլ երկրում:

Page 20: Մարտ 2015 #1 (31)

Սիրարփի Գրիգորյան8 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Ռուսաստան 1998 թվականին։ Մայրս մեջս սերմանել էր հայրենասիրությու- նը։ Հայաստանը շատ էի սիրում, անընդհատ ուզում էի գալ, բայց չէր ստացվում։ 16 տարի Հայաստանում չեմ ապրել։Երբ ուսումս ավարտեցի, սկսեցի ինտերնետով փնտրել գա- լու տարբերակներ և գտա Birth Right-ի ծրագիրը։ Մի տարի մտածում էի այդ ուղղությամբ, հետո ծնողներիս պատմեցի, որ ուզում եմ գնալ։ Շատ դժվարությամբ, բայց վերջիվերջո համաձայնեցին։ Սկզբից գալիս էի, որ հայրենիքս տեսնեմ, կարոտս առնեմ։ Եկել էի ապրիլին, մի ամսով, հետո որոշե- ցի ևս մի ամսով հետաձգել վերադարձս, իսկ հետո որոշեցի մնալ։ Մայրիկս լավ ընդունեց մնալու որոշումս, քանի որ նա էլ էր ուզում վերադառնալ։ Ընտանիքիս մնացած անդամ- ները՝ հայրիկս և քույրիկս, այդքան էլ կողմ չէին։ Քույրս էլ փորձեց այստեղ տեղափոխվել, բայց նրա դուրը չեկավ, և նա հետ գնաց, բայց ես չեմ զարմանում, մենք շատ տարբեր ենք։

Ինձ բոլորը ասում էին, որ այստեղ ամեն ինչ շատ վատ է։ Ասում էին՝ ինչու՞ ես այդտեղ գնում, դա մեծ գյուղ է։ Իրակա- նում դա այդպես չէ, այստեղ շատ գեղեցիկ է, բացարձակա- պես գյուղ չէ։ Մի խոսքով, ծանոթներից ովքեր իմանում էին, որ ուզում եմ Հայաստան տեղափոխվել, ինձ հետ էին համո- զում, բացի մայրիկիցս։ Ասում էին, որ երկար չեմ էլ դիմանա, քանի որ երկու օրից ավելի այստեղ անելու բան չկա։ Իրակա- նում միակ խնդիրն այստեղ այն է, որ աշխատանք չկա։ Հենց հիմա ես աշխատանք եմ փնտրում, բայց չեմ կարողանում գտնել։ Բայց չնայած, որ Ռուսաստանում շատ լավ աշխա- տանք ունեի և հիմա էլ համոզում են վերադառնամ նորից այդտեղ, չեմ փոշմանում, որ եկել եմ։Ապրելակերպս գրեթե չի փոխվել՝ ինչպես ապրում էի Ռու- սաստանում, այնպես էլ այստեղ եմ ապրում, պարզապես այստեղ ինձ ավելի հեշտ է և հաճելի։ Կարծում եմ՝ սա անձ- նական վերաբերմունքի հարց է։

Մարտ 20151819

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ սեփական փորձ

Page 21: Մարտ 2015 #1 (31)

ԱՆԿԵՂծ ԱՍԱծ, ՏԵՂԱՓՈԽՎԵԼԻՍ ԵՍ ԱՌԱՆՁՆԱ- ՊԵՍ ՈՉ ՄԻ ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵԻ։ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԷԻ ՊԱՐԶԱՊԵՍ ԼԱՎ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑԿԱՑՆԵԼ։ ԲԱՅՑ ԻՀԱՐԿԵ, ՈՉ ԱՅՍՔԱՆ ԼԱՎ ԵՎ ԱՅՍՔԱՆ ԵՐԿԱՐ

Դաննիել ՌումեանԵս 1/4-ով հայ եմ, 1/4-ով իսպանացի և կիսով՝ անգլիացի: ծնվել և մեծացել եմ Իսպանիայում, համալսարան եմ գնա- ցել Անգլիայում: Ուզում էի ճանապարհորդել ու մտածեցի, որ, օրինակ, Հնդկաստան կամ Չինաստան կամ այլ երկիր, որի հետ ոչ մի կապ չունեմ, գնալու փոխարեն կարող եմ գալ Հայաստան և տեսնել իմ ծագման այս մասը:2012 թվականն էր, 4 ամսով պետք է գայի, Birthright Armenia ծրագրով, հետո որոշեցի 6 ամիս մնալ, հետո 8... 10 ամիս Շուշիում ապրեցի ու մտածեցի, որ կարող եմ ավելի երկար մնալ: Գիտեք, Իսպանիայում ես «էն անգլիացի տղան» էի, Անգլիայում «էն իսպանացի տղան», Հայաստանը միակ տեղն է, որտեղ երբ ասում եմ իմ ծագման մասին, ասում են՝ «ա՜, հայ ես, փաստորեն»: Պապիկս էր հայ, նա ծնվել էր Ռուսաստանում, իր հայրը ծնվել էր Արևմտյան Հայաստանում, իսկ իմ հայրը՝ Պարս- կաստանում: Հույս ունեմ, որ իմ երեխաները վերջապես Հայաստանում կծնվեն: Ես ընդհանրապես շատ չեմ պլա- նավորում: Հիմա այստեղ եմ, և ամեն ինչ լավ է: Ով գիտի, կարող է մյուս տարի հոգնեմ և տեղափոխվեմ: Ես մեծացել եմ Հայաստանի մասին գրեթե ոչինչ չիմանա- լով։ Իհարկե, գիտեի Ցեղասպանության մասին, տանը հա-

յերեն էինք խոսում։ Բայց ես, իրոք, չգիտեի՝ ինչ սպասեի։ Լսել էի կաշառակերության մասին, բայց մյուս տարբերա- կը Իսպանիան էր, որտեղ ես աշխատանք չունեի, որտեղ ամեն ինչ դժվար էր, որտեղ նույն կաշառակերությունն էլ կա, պարզապես թաքնված է։ Այստեղ ամեն ինչ բաց է, և բո- լորը գիտեն դրա մասին։ Այո, ես տեսնում եմ բոլոր այն վատ բաները, որոնք Հայաստանի մասին ասում են։ Իհարկե, կա- րող է ավելի լավ լինել, բայց դա ինձ վրա չի անդրադառնում։ Այն, ինչ կարող եմ անել՝ ինչ-որ բան փոխելն է։ Ես այն մար- դը չեմ, որը կբողոքի։Ես առանձնապես ոչ մի սպասելիք չունեի։ Նախատեսում էի պարզապես լավ ժամանակ անցկացնել։ Իհարկե, ոչ այս- քան լավ և այսքան երկար։Կա երեք հանգամանք, որոնց համար ես խորհուրդ կտայի Հայաստան տեղափոխվել աշխարհի բոլոր հայերին։ Առա- ջինը՝ մարդիկ են, այնուհետև՝ բնությունն ու աշխարհագրու- թյունը և, իհարկե, հնարավորությունները։ Արևմուտքում ամեն ինչ արդեն արված է, այն անցել է իր ճանապարհով, արել է իր սեփական սխալները, իսկ Հայաստանը դեռ հե- տևում է, ոչ թե վատ իմաստով, այլ Արևմուտքի սխալները չկրկնելու հնարավորություններով։

Բիայնա Մահարի

Page 22: Մարտ 2015 #1 (31)

Արարատով տեսարան1990-ականների վերջին Երևանում սկսվեց կառուցվել Վահագնի թաղամասը՝ ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի հեռատես նախագիծը: Այսօր

թաղամասում ապրում է շուրջ երեք հարյուր ընտանիք: Այն մասին, թե ինչպես իրականություն դարձավ այս նախագիծը, ինչ ապագա էր նրան սպասվում և ինչու

պետք է սփյուռքհայերն ավելի ակտիվ ներդրումներ կատարեն Հայաստանում, խոսեցինք Hovnanian International ընկերության ղեկավար Նինա Հովնանյանի

հետ, ով նաև թաղամասի առաջին բնակիչն է եղել:

Որքան էլ ժամանակ է անցել, բայց մինչև հիմա անհավատալի է, որ Վահագնին կա- ռուցվել և գործում է: Ինչպե՞ս էր այս նախա- գիծը ծնվում: — Հայրս ժամանակ առ ժամանակ այցելում էր Հայաստան դեռ 1960-ականներից: Քանի որ շինարար էր, նրան շատ վիրավորում էր ժամանակի շինարարությունը՝ բոլոր այդ քառակուսի, անդեմ «խրուշչովկաները» և դրանց նմանները: Հենց որ երկիրն անկախա- ցավ, նա հանդիպեց երկրի ղեկավարությանը՝ համայնք կառուցելու առաջարկով: Բայց այն ժամանակ նրան ասացին, որ դեռ շուտ է: Պա- հը հասունացավ 90-ականների վերջին: Հորս գլխավոր պայմաններից էր կառուցել ամեն ինչ զրոյից՝ սեփական ուժերով, լրիվ նոր հողի վրա, նոր նախագծով, նոր ճանապարհներով և այլն: Նա ցանկանում էր, որ ամեն ինչ լինի ամերիկյան ստանդարտներով:

Իսկ ինչու հենց այս տարածքն ընտրվեց:— Իրականում հողի ընտրությունը երկար տևեց: Բանն այն է, որ հենց մի տարածք հավա- նում էր, նրան տարբեր պատճառաբանություն- ներով թույլ չէին տալիս վերցնել այն, ասելով՝ «սա Հայաստանի սիրտն է», «Սա Երևանի թոքն է» և այլն և այլն: Հետո, իհարկե, այդ բոլոր տարածք- ները ուրիշները օգտագործեցին: Հայրս այս տե- ղը գտավ, երբ գնում էր Գյումրի: Որքան էլ դժվար է հիմա պատկերացնել, այս վայրը հսկայական աղբանոց էր, բայց Արարատ լեռան աննկարա- գրելի տեսարան ուներ: Հենց այդ ժամանակ հայրս որոշեց, որ այստեղ է լինելու թաղամասը: Հաշվել ենք՝ տեղն ազատելու համար 19 հազար բեռնատար աղբ դուրս բերվեց և դա տևեց շուրջ երեք տարի: Նրա երազանքն էր ունենալ կատարյալ աշխա- տող համայնք, որտեղ բոլորը ամեն ինչից գոհ կլինեին: Նրան ասում էին՝ «դա երա՜զ է»: Եվ նա Նինա Հովնանյան

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ միջավայր

Մարտ 20152021

Page 23: Մարտ 2015 #1 (31)

Արեգ Դավթյան

հասավ այդ երազանքին: Իսկ ես առաջին բնա- կիչն էի Վահագնիի: Ի դեպ, հետաքրքիր զու- գադիպություն եղավ՝ առաջին երեխաները, որ ծնվեցին այստեղ իմ զույգ դուստրերն էին, երկրորդ ընտանիքը, որ տեղափոխվեց Վա- հագնի, նույնպես զույգ ունեցավ, իսկ երրորդը՝ եռյա՜կ: Հիմա մտածում ենք, որ թաղամասի ջուրն է յուրահատուկ: Վահագնին աչքի է ընկնում ոչ միայն իր ար- տաքինով, այլև գաղափարախոսությամբ ու ապրելակերպով…— Այո, և ամենամեծ տարբերությունը այն է, որ մենք չունենք ցանկապատեր, մարդիկ չեն թաքնվում մեկը մյուսից, որովհետև մենք ուզում ենք, որ ընդհանուր, բաց համայնք լինի, որ երե- խաները կարողանան վազվզել որտեղ ցան- կանան, որ մարդիկ իրար հետ շփվեն ու մե- կուսացված չլինեն իրարից: Դրա համար են նաև մեր բազմաթիվ միջոցառումները, որոնց թվում էին Ձմեռային փառատոնը, Հելոուինը, Զատկի տոնը և շատ այլ ուրիշ տոնախմբու- թյուններ: Մարդկանց միասին ժամանց անց- կացնելու համար կարևոր դեր են խաղում նաև մեր գոլֆի հրապարակը, ջրավազանը և մեծ ռեստորանը: Գումարեք սրան ապագայում կառուցվելիք հիվանդանոցը, արդեն իսկ գոր- ծող մանկապարտեզը, կառուցվող դպրոցը և ահա, ձեր առջև մի առանձին փոքրիկ քաղաք է, որից կարելի է նույնիսկ դուրս չգալ: Ովքե՞ր են Վահագնի թաղամասի բնակիչները: — Այսօր արդեն 300 ընտանիք: Գիտեք, ի սկզբա- նե մենք ենթադրում էինք, որ Վահագնին իդեա-

լական վայր կլինի տարեց սփյուռքհայերի հա- մար, ովքեր շատ են ուզում գալ Հայաստան, բայց նաև չեն ուզում կտրվել իրենց հարմար համայն- քային կյանքից: Բայց հենց սկզբից էլ շատ ավե- լի ակտիվ էին թաղամաս տեղափոխվում հա- յաստանցիները, որոնց համար սա բոլորովին նոր, հաճելի փորձ էր: Հիմա բնակիչների մոտ 40% են միայն կազմում հայրենադարձները:Ինչպե՞ս են կառուցվում թաղամասի տները:— Ի սկզբանե մենք նախատեսում էինք ինք- ներս կառուցել բոլոր տները, բայց հետո հաս- կացանք, որ մարդկանց նաև հաճելի է գնել հո- ղատարածքը, իսկ տունը կառուցել ըստ իրենց ցանկության: Բայց որպեսզի նրանք կենտրո- նան հենց բուն շինարարության վրա, մնացած բոլորը հարցերը՝ տաղտկալի թղթաբանությու- նից մինչև ստորգետնյա կոմունալ հարմարու- թյունների կառուցումը, հոգում ենք մենք: Ի դեպ, նշեմ մի կարևոր հանգամանք: Արդեն իսկ ուժի մեջ է մտել շատերի համար սպաս- ված «Եկամտային հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագի- ծը, որով նախատեսվում է եկամտային հարկի վերադարձ՝ հիպոթեքային վարկի սպասարկ- ման համար վճարվող տոկոսների գումարնե- րի չափով և որը տարածվում է ոչ միայն նո- րակառույց շենքերում բնակարան ձեռք բերե- լու, այլև անհատական բնակելի տուն կառու- ցելու համար տրամադրված հիպոթեքային վարկերի վրա: Պետք է ասեմ, որ հորս ջանքե- րով էր նաև, որ օրենքը տարածվեց անհատա- կան բնակելի տուն կառուցելու համար նա-

Ինչու են մարդիկ ապրում Վահագնիում

«Երեխաներիս և ինձ համար պայմանները գերազանց են՝ ապահով, կանաչապատ տարածք, մաքուր օդ, քաղաքակիրթ միջավայր: Վահագնի թաղամասն ինձ համար թանկ է նաև այն պատճառով, որ տարիներ առաջ այստեղ եմ ծանոթացել ամուսնուս հետ»:

Գոհար Հարությունյան, «Միսս Հայաստան 98», «Միսս ԱՊՀ 99»

«Այստեղ հնարավորություն ունեմ մոտ լինել բնու- թյանը: Երբ կողքիդ հիասքանչ մի լիճ է, որը հանգս- տացնում ու խաղաղեցնում է, երբ բնակատեղիդ շրջապատված չէ բարձր պարիսպներով, որոնք սահ- մանափակում են ազատության զգացումը, չես կա- րող երջանիկ չլինել ու չսիրել քո տունը»:

Արման Մարգարյան «Մարգասոֆթ» ընկերության գլխավոր տնօրեն

«Վահագնիում ապրում են մարդիկ, ովքեր քեզ հետ միասին վայելում են այս բնակավայրի ողջ գեղեց- կությունը, հանգստավետությունը, հարմարավետու- թյունը, շրջակա տեսարանը: Մենք միասին ապրում ենք այնտեղ, որտեղ ամեն ինչ մեր երազածի պես է»:

Հրանտ Թոխատյան, դերասան և հեռուստահաղորդավար

«Վահագնիում մարդիկ՝ հարևանները, աշխատակազ- մը կիրթ են, միմյանց նկատմամբ հոգատար, տիրում է քաղաքակիրթ ու առողջ մթնոլորտ: Սա այն դրախ- տավայրն է, ուր ամեն առավոտ մի գավաթ սուրճով վայելում եմ իմ Արարատի պատկերը»:

Անի Ասչյան, «Անի» բուտիկի հիմնադիր և տնօրեն

«Ինձ համար գրավիչ, իմ նախասիրություններին ներդաշնակ կենսապայմաններում բնակվելուց բա- ցի Վահագնին գնահատում են նաև որպես մասնա- գետ՝ որպես նկարիչ: Թաղամասն ինձ դուր է գալիս նաև որպես կառույց, ինքնատիպ մի մտահղացում, ամբողջական կոնցեպտ»:

Սվետլանա Հակոբյան, նկարիչ

խատեսված հիպոթեքային վարկերի վրա: Այս հանգամանքը շատ կարևոր է բոլոր այն երի- տասարդ ընտանիքների համար, ովքեր կցան- կանան ապրել մեզ մոտ:Վահագնիի նման նախագծերը ցույց են տա- լիս, թե ինչ կարևոր է Սփյուռքի ներգրավվա- ծությունը Հայաստանի կյանքի մեջ: Ձեր կար- ծիքով ինչո՞ւ սփյուռքահայերը պետք է գան Հայաստան և գործունեություն ծավալեն այն- պես, ինչպես դա արեց ձեր հայրը, և շարունա- կում եք դուք:— Որովհետև Հայաստանում ապրելը բոլոր հա- յերի երազանքն է եղել տասնամյակներ, դարեր շարունակ: Եվ հիմա կա հնարավորություն կա- ռուցելու ճիշտ, գրագետ, պայծառ Հայաստան: Պետք է գան, ներդրում կատարեն, չվախենան բարդ աշխատանքից և ստանան մի երկիր, որով կարելի է հպարտանալ: Եթե նրանք նույնիսկ չեն փորձում դա անել ուրեմն բողոքելու իրավունք էլ չունեն: Մյուս կողմից, պետք է պատրաստ լի- նել բոլոր խնդիրներին: Գիտեք, առաջին բանը, որ արեց հայրս գործը սկսելուց առաջ՝ իրավա- բաններ վարձելն էր: Ցավոք, շատերը գալիս են վարդագույն ակնոց հագած, չպատկերացնելով իրականությունը: Նրան հաջողվեց կառուցել իր երազանքի համայնքը, քանի որ նա միշտ մեկ քայլ առաջ էր մտածում, կանխատեսում էր, թե ինչպես կզարգանա շուկան, ինչպիսին կլինի պահանջարկը: Եվ իհարկե, այս ամենը չէր իրա- կանանա եթե չլիներ նրա մեծ սերը հայրենիքի հանդեպ: Արդյունքում՝ հայրս աղբանոցի տեղում իր երազանքը կարողացավ կառուցել:

Page 24: Մարտ 2015 #1 (31)

Ջանո ասենք՝ ջան լսենք

Հայրենադարձներից շատերն են Երևանում իրենց գործը դնում, շատերի գործը՝ ռեստորանային ոլորտից է: Այս առումով հատկապես ակտիվ են Մերձավոր

Արևելքից տեղափոխվածները՝ այսօր քաղաքում արևելյան խոհանոց առաջարկող զանազան նստավայրեր կարելի է գտնել: Դրանցից մեկը «Ջանոն» է՝ Հալեպում

տասնյակ տարիներ առաջ բացված և մեծ համբավ ձեռք բերած սրճարանը պատերազմի ժամանակ իր տիրոջ հետ տեղափոխվեց Երևան: Մեր թղթակիցը

շփվեց տնօրեն Հարութ Ղազարյանի հետ և լսեց «Ջանոյի» զարմանալի հալեպաերևանյան պատմությունը:

Կ այարան տանող ճանապարհին ֆրի ուտելու շատ համով տեղ կա՝ մեր տան դիմաց գտնվող սրճա- րանում է: Իհարկե, ոչ միայն ֆրի, այլև տարբեր արևելյան ու հայ-

կական ուտեստներ: Բայց ամենահամովը, թերևս, այս տեղի անվանումն է՝ «Ջանո»: Սա պարզապես սրճարան չէ՝ ճաշարան, արագ սննդի վայր, ինչպես նաև խանութ: Ներս մտնելիս միանգամից կնկատեք պատին կախված արխիվային լուսանկարները, որոնց վրա կարծես թե նույն սրճարանն է, բայց… լրիվ այլ քաղաքում: «Ջանոյի» տնօրենը սիրիահայ Հարութ Ղա- զարյանն է, ով բոլորի հետ հավասար աշխա- տում է, իսկ գնումներ կատարելիս հենց նա է ստանում գումարը: Պետք է գար այն օրը, երբ ես բացի համեղ ֆրի ուտելուց նաև հարց- ուփորձ անեի Հարութին պատից կախված լուսանկարների, սրճարանի հիմնադրման ու նրանց ընտանիքի պատմության մասին:

Ուրֆա-Հալեպ ճանապարհինՀայոց Միջագետքի մայրաքաղաք Ուրֆայի կողքը գտնվող Կարմուճ գյուղում ընդամենը հարյուր հայ ընտանիք կար: 1850-ական թվա- կաններին այստեղ էր ապրում Փեթրեց Ղա- զարե անունով մի մարդ: Փեթր անունը թուր- քերենից թարգմանվում էր որպես գյուղից գյուղ պտտվող վաճառական: 1888 թվականին Փեթրեցը որդի ունեցավ ու անվանեց նրան Արուշ, ով, արդյունքում, երկու անգամ թուր- քական բանակում ծառայեց, որտեղից զին- վորներին տարբեր արաբական քաղաքներ էին ուղարկում: 1918 թվականին, հերթական ծառայության ընթացքում, Արուշը հասավ Հալեպ ու շատ հավանելով քաղաքը, որոշեց գյուղից այնտեղ տեղափոխվել: Բայց շուտով պարզվեց, որ Արուշի կինը չի սպասել ծառա- յող ամուսնուն, երեխայի՝ Ներսեսի հետ հեռա- ցել է: Մոտ երկու տարի կնոջն ու երեխային փնտրելուց հետո, Արուշն, այնուամենայնիվ, Հալեպ տեղափոխվեց ու հաստատվեց քաղա-

քի ամենահայաշատ շրջանում՝ Նոր գյուղում: Արուշը շուտով նոր ընտանիք կազմեց ու չորս երեխա ունեցավ, որոնցից մեկը Հարութի հայրն էր՝ Հակոբը:12 տարեկանից Հակոբը սկսեց աշխատել՝ մո- տակա գյուղերից խաղող էր բերում ու տան հարևանությամբ գտնվող խանութի մոտ վա- ճառում: «Հայրս տեսնում էր, որ ընկերները ֆուտբոլ են խաղում, վազում էր տուն ու մորը կանչում, որ մի քանի րոպե իր փոխարեն վա- ճառի խաղողը՝ պատճառաբանելով, որ կա- րևոր գործ ունի: Մի քանի րոպե խաղում էր ու վերադառնում իր աշխատանքին», — արխի- վային լուսանկարների ալբոմը դարակից հա- նելով՝ պատմում է Հարութը: 1940-ականներին Հարութի հայրը սկսեց վարձակալել հենց այն նույն խանութը, որի առջև տարիներ շարու- նակ խաղող էր վաճառում: Խանութը շուտ հայտնի դարձավ, քանի որ այնտեղ մատչելի գնով արագ սնունդ էր մատուցվում:

Ականջավարժանք«Մեզ մոտ այդպես էր ընդունված, անունից հե- տո «Ջան» էր գրվում անձնագրում: Պապայիս դիմելիս էլ բոլորով նրան Ջանո էինք անվանում: Երբ 1946 թվականին հայրս բացեց սեփական խանութը, առանց երկմտելու «Ջանո» անվա- նեց», — բացատրում է Հարութը: «Ջանոն» ավան- դական սրճարան չէր, մարդիկ այնտեղ «ոտքի վրա» արագ սնունդ էին ուտում կամ գինի խմում: Բացի այդ, այստեղ վաճառվում էին ալկոհոլա- յին խմիչքներ, սնունդ: 1948 թվականին Ջանոն որոշեց, որ իր սրճարանում հայկական երգե- րի ձայնասկավառակներ կվաճառի: Բանն այն է, որ 20-ականներից սկսած Հալեպ գաղթած հայերը հայերեն լավ չէին խոսում, գյուղեր կա- յին, որ ամբողջովին թուրքախոս էին: Բայց 1940-ական թվականներին դպրոցներում նոր սերունդը սկսեց հայերեն սովորել: «Հայրս հաս- կացավ, որ մարդիկ հայերենի կարիք ունեն, ռադիո բոլորը չէ , որ ունեին», — պատմում է Հարութը: Խանութի չորս անկյունում Հարութի

Մարտ 20152223

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ միջավայր

Page 25: Մարտ 2015 #1 (31)

ԽԱՆՈՒԹԻ ՉՈՐՍ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ ՀԱՐՈՒԹԻ ՀԱՅՐԸ ԲԱՐՁՐԱԽՈՍՆԵՐ ՏԵՂԱԴՐԵՑ, ՈՐ ԲՈԼՈՐ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ ԼՍԵՆ ՀԱՅԵՐԵՆՈՎ ՀՆՉՈՂ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ԱԿԱՆՋՆԵՐԸ ՎԱՐԺԵՆ»

↑ Զանոյի սրճարանը Հալեպի ամենաաշխույժ վայրերից մեկն էր

↓ Հարութը՝ երևա- նյան «Զանոյում»

հայրը բարձրախոսներ տեղադրեց, որ բոլոր այցելուները լսեն հայերենով հնչող երաժշտու- թյունն ու «ականջները վարժեն»: Բացի այդ, Ջանոն առաջինն էր, որ Հայաստանից դուրս հրատարակեց Սայաթ-Նովայի՝ հայերեն լեզ- վով երգարանը: «Հայրս մտածեց, թե էլ որտե՞ղ կարող է դինամիկներ տեղադրել, որ հայոց լեզուն մշտապես հնչի մարդկանց ականջ- ներում: Արդյունքում, պայմանավորվեց հայ- կական թաղամասի բոլոր սափրիչների հետ, ու շուտով ամեն տեղից հայկական երաժշտու- թյուն էր հնչում», — Հարութը մեզ ցույց է տա- լիս երգարանների շապիկները: Հետագա 20 տարիների ընթացքում Ջանոն հավաքագրեց ու տպագրեց ժամանակակից երգերի սկավա- ռակներն ու 13 ամբողջական երգարան: «Ջա- նոյի» հարևանությամբ չորս հայկական դպրոց ու երկու եկեղեցի կար: Սա առաջին սրճարան-խանութներից էր, որ 70-ականների վերջում երկու հեռախոս ուներ: Դրանք անվճար էին բոլորի համար, բայց ամենաակտիվ օգտվող- ները երեխաներն էին, որոնք զանգահարում էին ծնողներին, որ զգուշացնեն, որ կուշանան կամ հակառակը, շուտ են ավարտել դասերը:1970-ականներին Սիրիայում սկսած պատերազ- մական գործողությունների ընթացքում երկ- րում բավական ծանր վիճակ էր: Բացի այդ, կրո- նական պատճառներով այլևս վտանգավոր դարձավ խմիչք վաճառել ամենուր, «Ջանոն», բնականաբար, բացառություն չեղավ: Բանը հասել էր նրան, որ արմատական իսլամիստ- ները ռումբ էին տեղադրել Ջանոյի ընկերներից մեկի խանութում ու պայթեցրել այն: Ջանոն էլ նամակ էր ստացել՝ «Հաջորդը դու ես»: Ընտա- նիքը ստիպված որոշեց լքել երկիրը որոշ ժա- մանակով, մինչև վիճակը կհանդարտվեր: Բա- րեբախտաբար, այն ժամանակ լարված իրա- դրությունը շուտ ավարտվեց, երկու-երեք տա- րի անց Հակոբը շարունակեց աշխատեցնել իր «Ջանոն» Հալեպում: «Մի քանի տարի հան- գիստ ապրեցինք, բայց 1986 թվականին հայրս հիվանդացավ, մեկ տարի անց՝ մահացավ», — հիշում է Հարութը:

Page 26: Մարտ 2015 #1 (31)

Հոր գործի շարունակողըԵրևանյան «Ջանոյում» հանգիստ ու տնական մթնոլորտ է: Համեղ ուտեստներ, նարգիլե, արխիվային լուսանկարներ ու անվերջ հիշո- ղություններ: Հարութը շարունակում է պատ- մել անցյալի մասին, այն մասին, թե ինչպես հա- լեպյան «Ջանոն» Երևան տեղափոխվեց: Դպրո- ցական արձակուրդների ընթացքում նա օգ- նում էր հորը խանութում, իսկ 1981 թվականին, դպրոցն ավարտելուց հետո, միանգամից հաս- կացավ՝ խանութում աշխատելն ու հոր գոր- ծը շարունակելն իր կոչումն է՝ «Շատերն ինձ ասում էին, որ խանութում աշխատելը ար- հեստ չէ, որ գոնե ոսկերչություն սովորեմ: Բայց ամեն մեկն իր ճանապարհն ունի, ես սիրեցի այս մեկը: Հորս հետ չորս տարի աշխատեցի: Հասցրեցի նրանից շատ բան սովորել: Նա շատ չէր ժպտում, բավականին լուրջ էր ու հավա- սարակշռված: Բայց կատակի պահին առա- ջինն ինքն էր անեկդոտներ պատմում»:

Հարութը շարունակում է հիշել ու պատմել ան- ցած օրերը՝ վստահեցնելով՝ «Ջանոն» ավելին էր, քան պարզապես խանութ-սրճարան. «Մի անգամ մի երեխա եկավ մեզ մոտ: Ձեռքը մեծ գումար կար: Բոլոր ընկերների համար ինչ-որ բան գնեց, հյուրասիրեց: Ինձ համար տարօրի- նակ թվաց այս ամենը: Գնալուց հարցրեցի, թե ում որդին է ու հայրը որտեղ է աշխատում: Զանգահարեցի հորն ու պատմեցի, որ հետևի երեխային: Հայրը շատ շնորհակալ էր մեզ: Ուզում եմ ասեմ, մենք գումարի համար չէ, որ աշխատում էինք: «Ջանոն» ավելին էր, քան պարզապես խանութ-սրճարան»:

«Ջանոն» Երևանում1987 թվականից սկսած Հարութն ամեն տարի ընտանիքի հետ Երևան էր գալիս: Բայց այս- տեղ տեղափոխվելու որևէ մտադրություն չկար: «2003 թվականին, երբ ԱՄՆ-ն հարձակ- վեց Իրաքի վրա, իրաքահայերի մի մեծ զանգ- ված Հալեպ գաղթեց: Շատերը հավաքվում էին մեզ մոտ, պատմում էին իրենց պատմու- թյունները, նրանց կյանքն այնտեղ շատ նման էր մեր կենցաղին: Ու մի վայրկյանում նրանց մոտ ամեն ինչ փոխվեց: Ես հասկացա՝ բոլոր ձվերը չի կարելի մեկ կարասում պահել», — հիշում է Հարութը: Հենց այդ շրջանում նա բնակարան գնեց Երևանում: 2012 թվականին

պատերազմը Հալեպում արդեն սկսվել էր, և Հարութի կինն ու երեխաները եկան Երևան: «Վերջին մեկ տարին անտանելի էր, երեկոյան ժամերին փողոցները դատարկ էին, խանութի առջև անվտանգության աշխատակիցներն էին, չէ՞ որ մեզ մոտ ալկոհոլային խմիչքներ էին վաճառվում: Ընտանիքիս ուղարկեցի Երևան ու հետո էլ ես եկա», — հիշում է Հարութը: Մի քանի ամիս Երևանում մնալուց հետո Հարութը կրկին վերադառնում է Հալեպ ու համոզվում, որ ապրելն այնտեղ այլևս անհնար է:Երևանում ընտանիքին նոր կյանք էր սպաս- վում, մի քանի ամիս անց սկսվեցին նաև աշխա- տանքի որոնումները: 2012 թվականի սկզբին Հարութը մասնակցեց սիրիահայերի համար նախատեսված սեմինարի, որտեղ նրանց տար- բեր աշխատանքների հնարավորություններ առաջարկեցին: «Հենց այնտեղ ծանոթացա 93 տարեկան պարոն Վարդգեսի ու նրա 89–ամյա տիկնոջ՝ Ալիսի հետ: Շատ հաճելի մարդիկ էին, Ֆլորիդայում էին ապրում: Մի քիչ զրուցեցինք, նրանք գրեցին իմ տվյալները: Մոտ չորս օր նրանցից լուր չունեի, հետո զանգահարեցին ու ասեցին, որ այս՝ Տիգրան Մեծի վրա գտնվող տարածքը ինձ են հանձնում», Հարութը մեծ սիրով ու հարգանքով է խոսում պարոն Վարդ- գեսի ու տիկին Ալիսի մասին, պատմում է նրանց բարեգործական աշխատանքների ու

ԲՈԼՈՐՆ ԱՍՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ԳՈՐծՍ ՁԱԽՈՂՎԵԼՈՒ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԿԵՆՏՐՈ- ՆՈՒՄ ՉԷ: ԲԱՅՑ ԵՍ ԳԻՏԵԻ, ՏԵՂԸ ՀԻԱՍՔԱՆՉ Է՝ ԿԱՆ- ԳԱՌԸ ԿՈՂՔԸ, ՀԱՐԵՎԱ- ՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՆԳԻՍՏ

մեծահոգության մասին: Զույգը Հարութին մեկ տարով անվճար տրամադրեց տարածքն այն պայմանով, որ վերանորոգման կամ այլ ծառա- յությունների համար իրենցից հավելյալ գումար չպահանջի: Մի շարք վերանորոգումներից հե- տո վերջապես բացվեց խանութ-սրճարանը, որ, իհարկե, ստացավ «Ջանո» անվանումը: «Մեկ տարի աշխատելուց հետո ամո Վարդգեսը որո- շեց, որ մեկ տարի էլ կարող եմ անվճար աշխա- տեցնել սրճարանը», — պատմում է Հարութն ու հավելում՝ «Բոլորն ասում էին, որ գործս ձա- խողվելու է, որովհետև տեղը կենտրոնական չէ: Բայց ես գիտեի, տեղը հիասքանչ է՝ հեռավորու- թյունը կենտրոնից մեկ ու կես կիլոմետր է, ավ- տոբուսի կանգառը կողքը, հարևանությունը հանգիստ»: Վարդգեսն այսօր արդեն չկա, իսկ Ալիսը շարունակում է այցելել Հարութին, Երևա- նում եղած ժամանակ: Երևանյան «Ջանոյում» ֆիրմային ուտեստները հավի մսով են: Հետաքրքիրն այն է, որ 1955 թվա- կանին Հալեպում հավ ձեռք բերելու և խանու- թում վաճառելու առաջին պաշտոնական արտո- նագիրը Հարութի հայրը՝ Հակոբը ձեռք բերեց: Արդեն վեց ամիս է Կոմիտասում գործում է «Ջա- նոյի» մասնաճյուղը, որտեղ տնօրենը Հարութի կինն է: Նրանց որդին՝ պապիկի անունը կրող Հակոբը, արդեն գալիս է հայրիկի մոտ ու օգնում նրան սրճարանում:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

Մարտ 20152425

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ միջավայր

Page 27: Մարտ 2015 #1 (31)
Page 28: Մարտ 2015 #1 (31)

Առաջին կարգի և հայկական

Վերջին տարիներին ամենատարբեր ժանրի սփյուռքահայ երաժիշտները ավելի ու ավելի հաճախ են ելույթ ունենում Երևանում: Այս համերգներից շատերը հնարավոր են դարձել Deem Communications ընկերության ջանքերի շնորհիվ:

Հիմնադիր Րաֆֆի Նիզիբլյանը պատմում է System of a Down-ի մի քանի չկայացած համերգների, Սերժ Թանգյանի առաջին ելույթի, բացօթյա համերգի ձայնի

խնդիրների պատճառների, EMI-ի մասշտաբի լեյբլի հետ աշխատելու և սփյուռքահայ երգիծաբանի հումորը տեղացի հանդիսատեսին

հասանելի դարձնելու մասին:

Ճչացողները առանց Սիսթեմի2007 թվականին Երևանում կազմակերպեցինք Screamers վավերագրական ֆիլմի ցուցադրու- թյունը: Կառլա Կարապետյանի ժապավենը բավական աղմուկ էր հանել: Իսկապես լավ, ուժեղ գործ էր, բացի այդ մեծ ուշադրության կենտրոնում էր, քանի որ սաունդթրեքը System of a Down-ի երգերից էր կազմված, իսկ հերոսներից մեկը Սերժ Թանգյանի պա- պիկն էր: Դա, փաստորեն, մեր առաջին առնչու- թյունն էր SOAD-ի հետ: Հիշում եմ, ամբողջ քա- ղաքը սպասում էր, որ նրանք էլ կգան Երևան ֆիլմը ներկայացնելու համար, բայց այդ ժա- մանակ չստացվեց: Այդուհանդերձ, ֆիլմի ցու- ցադրությունները շատ լավ անցան:

Արդարացված ռիսկԳի Մանուկյանի երկու համերգների կազմա- կերպումը մեր առաջին փորձն էր միջազգա- յին խոշոր լեյբլի հետ՝ Գին այդ ժամանակ ար- դեն EMI-ի արտիստներից էր: Մի քիչ ռիսկա- յին նախագիծ էր, իհարկե, որովհետև նրան այստեղ դեռ այդքան էլ լավ չգիտեին: Բայց գնացինք այդ ռիսկին, և ամեն ինչ լավ ավարտ- վեց: Ճիշտ է, դժվարություններ կային նաև

տեխնիկական ռայդերի հետ. Հայաստանում այդ տարիներին դեռ ամեն ինչ գտնելը բավա- կան բարդ էր: Բարեբախտաբար, ինքն էլ, EMI-ն էլ մեզ ընդառաջեցին, որոշ կետեր հանվեցին, մյուսները փոխարինվեցին և արդյունքը վատ չստացվեց՝ երկու լեփլեցուն համերգ (1200 հոգա- նոց դահլիճում), լավ արձագանք, Գիի համար էլ՝ նոր լսարան:

↓ Screamers-ի ռեժիսոր Կառլա Կարապետյանը՝ Սերժ Թանգյանի պաստառի կողքին

Deem

Com

mun

icatio

ns

Մարտ 20152627

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Բեմ

Page 29: Մարտ 2015 #1 (31)

Սփյուռքահայ հումորԵթե անծանոթ երաժշտին թեկուզ մեկ հա- մերգով հանդիսատեսի հետ ծանոթացնելը այդքան էլ դժվար չէ, ապա բոլորովին այլ է վիճակը, երբ խոսքը երգիծաբանի մասին է, որի ամբողջ ելույթի իմաստը խոսքն է: Երբ կազմակերպում էինք Վահե Բերբերյանի առա- ջին ելույթը Երևանում, մտավախություն կար, որ այստեղ նրան չեն հասկանա՝ և՛ արևմտա- հայերենը կարող էր պատնեշ լինել, և՛ կոն- տեքստը, քանի որ Վահեի համարներում կա- րևոր դեր է խաղում սփյուռքի առօրյան, Ամե- րիկան, Հայաստանը՝ Սփյուռքի աչքերով և այլն: Ու եթե լավ չես տիրապետում կոնտեքս- տին, կարող է բարդ լինել: Ամեն դեպքում, սպասվածից լավ ընդունվեց, ելույթը նաև երաժշտությամբ խառնեցինք: Այնքան, որ մի քանի տարի անց նորից եկավ: 2014 թվականի ելույթը, սակայն մի փոքր այլ երանգ ուներ. ներգաղթած սիրիահայերի տոկոսը բավա- կան մեծ էր դահլիճում, որովհետև Բերբերյա- նը նրանց համար հարազատ արտիստ է: Մի փոքր պարադոքսալ պատկեր ստեղծվեց. սփյուռքահայ արտիստը գալիս է Երևան, բայց դահլիճի շուրջ յոթանասուն տոկոսը նույնպես սփյուռքահայ է: Իսկ այն երեսունն էլ այն մարդիկ էին, ովքեր շփվում են սփյուռքա- հայերի հետ, կամ նույնիսկ ապրել են դրսում:

Սերժը առանց ՍիսթեմիԲայց, իհարկե, շատ ավելի մեծ փորձություն էր Սերժ Թանգյանի առաջին համերգը Մար- զահամերգային համալիրում: Նորից ռայդերի հետ փնտրտուքներ, դահլիճի հետ կապված հարցեր, գումարած դրան՝ Սերժը ցանկություն էր հայտնել, որ բեմի վրա իր հետ լինի հայ երաժիշտներից բաղկացած սիմֆոնիկ նվագա- խումբ: Ես մտավախություններ ունեի, բայց և՛ Սերժը գոհ մնաց, և՛ երաժիշտները, կարծես թե, երջանիկ էին այդ համագործակցությու- նից: Դե, բնականաբար, նաև հանդիսատեսը, որը նախատեսվածից շատ էր՝ տասնյակ մար- դիկ սողոսկել էին առանց տոմսերի: Այն ժա- մանակ դեռ անփորձ էինք, չգիտեինք, որ Հա- մալիրը բազմաթիվ դռներ ունի, որոնց մա- սին գիտեն բազմաթիվ աշխատողները, և չգի- տենք մենք: Հետագա միջոցառումներին ար-

դեն գլխի ընկանք, որ կարևոր է վերահսկել բուն դահլիճի դռները, շենքում ինչքան մարդ ուզում է թող լցվի: Սերժի բուն ելույթից առաջ, ի դեպ, Համալիրի բեմից նվագեց Viza խումբը, որի կազմում էլ կան մի քանի սփյուռքահայ երաժիշտներ: Նրանց հա- մար էլ սա առաջին այցելությունն էր Հայաս- տան, հետո դեռ առանձին մի քանի շատ հաջող համերգ տվեցին երևանյան ակումբներում: Սերժի առաջին սոլո համերգից հետո նորից սկսեցին խոսել, որ վատ չէր լինի System-ը ամ- բողջ կազմով գար: Դրա փոխարեն Թանգյանի ևս մի համերգ կազմակերպեցինք, այս անգամ Թումոյի բացմանը: Երբ քննարկում էինք Թու- մոյի ղեկավարության հետ, թե որ արտիստի ներկայությունը տպավորիչ կլինի բացման արարողության համար, միանգամից առաջար- կեցին Սերժին, որի հետ արդեն լավ հարաբերու- թյուններ ունեինք: Նա համաձայնվեց: Որոշե- ցինք բացօթյա միջոցառում կազմակերպել: Ճիշտ է, այս անգամ մենք ավելի շատ մենեջմենթով էինք զբաղված, իսկ բուն միջոցառման կազմա- կերպման համար Թումոն դրսից մի մեծ թիմ էր հրավիրել: Որպեսզի պարզ լինի, թե ինչ դեմքեր էին, միայն ասեմ, որ իրենց համար նման մասշ- տաբի իվենթները, որ մեզ մոտ տարին մի ան- գամ են տեղի ունենում, սովորական ամենօր- յա աշխատանքն են: Այնպես որ, երբ ասում են՝ «այ, էս հայերը նորից նորմալ ձեն չկարողացան դնեն», հայտարարում եմ՝ ամենալուրջ դրսի մասնագետներն էին զբաղվում դրանով: Պար- զապես հաշվի չէին առել այն, որ Թումոն ձորի բերանին է, և ձայնը իրոք նորմալ չէր: Անցյալ տարի նորից փորձեցինք SOAD-ն ամ- բողջական կազմով բերել: Շատ լուրջ էինք տրա- մադրված, քանի որ նորից միացել էին ու շրջա- գայում էին աշխարհով՝ իսկական առիթ էր: Նախնական համաձայնությունն ունեինք, նույ- նիսկ օրն էինք նշանակել, բայց ամբողջ խնդի- րը վայրն էր: Որոշել էինք համերգը կազմակեր- պել Հանրապետական մարզադաշտում՝ Սիս- թեմի համար ավելի փոքր տեղը սխալ կլիներ: Բայց մեզ թույլ չտվեցին, ասացին, որ խոտը կվնասենք: Մինչ էս կողմ, մինչև էն կողմ՝ պահը կորցրեցինք, խմբի պլանները փոխվեցին, ու այդ պլանների մեջ Հայաստանը էլ չկար: Այս տարի, Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում,

↑ Սերժ Թանգյանը և հայ երաժիշտները՝ Թումոյի բաց- ման բացօթյա համերգին

← Սերժ Թանգյանն ու Րաֆֆի Նիզիբլյանը՝ Թումոյի բացման համերգից առաջ

ՍԵՐԺԻ ԱՌԱՋԻՆ ՍՈԼՈ ՀԱՄԵՐԳԻՑ ՀԵՏՈ ՆՈՐԻՑ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ, ՈՐ ՎԱՏ ՉԷՐ ԼԻՆԻ SYSTEM-Ը ԱՄԲՈՂՋ ԿԱԶՄՈՎ ԳԱՐ: ԴՐԱ ՓՈԽԱՐԵՆ ԹԱՆԳՅԱ- ՆԻ ԵՎՍ ՄԻ ՀԱՄԵՐԳ ԿԱԶ- ՄԱԿԵՐՊԵՑԻՆՔ, ԱՅՍ ԱՆ- ԳԱՄ ԹՈՒՄՈՅԻ ԲԱՑՄԱՆԸ

Deem

Com

mun

icatio

ns

Թամա

ր Ս

արգ

սյա

ն

Page 30: Մարտ 2015 #1 (31)

SOAD–ը վերջապես արդեն կգա Հայաստան (մենք չենք կազմակերպիչները), հուսամ՝ լավ կանցնի Հրապարակի բացօթյա համերգը:

Ազգագրական ռոքԱյլին Խաչատուրյանը բեյրութահայերից է, շատ հետաքրքիր ռոք երաժշտություն է պատ- րաստում՝ հայկական ազգային երգերի հիման վրա: Ինչպես ժամանակին Գի Մանուկյանը, Այլինն էլ այստեղ գալիս էր առանձնապես հայտնի չլինելով: Այնպես որ՝ ակումբային ձևաչափով կազմակերպեցինք համերգը՝ Bourbon Street-ում: Շատ, շատ լավ անցավ, այնքան, որ 2015-ին նոր ալբոմ է դուրս գալու, որի կապակցությամբ Այլինը միանշանակ նորից կգա Հայաստան: Այս անգամ ավելի վստահ, քանի որ անցյալ անգամվանից հետո արդեն իրեն սպասող լսարան ունի:

→ Capital Cities-ի Սեբու Սիմոնյանի մի քանի երևա- նյան համերգներից մեկը

↑ Թանգյանի հետ Երևանում ելույթ ունեցավ նաև ինտերնացիոնալ կազմ ունեցող Viza ռոք խումբը

→ Ամերիկահայ երգիծաբան Վահե Բերբերյանը

ՍԵԲՈՒՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ, ՈՐ ՄԵծ ՏԱՂԱՆԴԻ ԵՐԱԺԻՇՏ Է՝ ՄԻ ՕՐ ԴԻՋԵՅՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՑ, ՄԻ ՕՐ, ԱՅՍՊԵՍ ԱՍԵՆՔ, ԼՈՒՐՋ ՀԱՄԵՐԳ ՏՎԵՑ՝ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԴԱՇՆԱ- ՄՈՒՐՈՎ ՆՎԱԳԱԿՑԵԼՈՎ

↓ Այլին Խաչատուրյան՝ Bourbon Street ակում- բում, 2012 թվական

Ասա

տու

ր Ես

այա

նց

Վա

րդա

ն Ղա

զարյ

ան

PAN

Phot

o /

Սեդ

րակ

Մկր

տչյա

ն

Մարտ 20152829

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Բեմ

Page 31: Մարտ 2015 #1 (31)

Բազմադեմ Սեբուն2014-ին ամենահետաքրքիր մեր աստղը, իհար- կե, Capital Cities-ի Սեբու Սիմոնյանն էր: Սեբուի համար այս այցը շատ կարևոր է, որովհետև նախորդ անգամ նա Հայաստան եկել էր 6-7 տարի առաջ, ավելի երիտասարդ տարիքում: Հիմա արդեն ընտանիքի հետ էր՝ կնոջ ու փոքր երեխայի, ու արդեն ոչ թե որպես տուրիստ, այլ հայտնի երաժիշտ: Չնայած հայտնին էլ հարաբերական է. այո, Capital Cities-ի Safe and Sound-ը արդեն համաշխարհային սուպերհիթ էր, բայց Երևանում շատերը երգը գիտեին, խմբին՝ ոչ, կամ խումբը գիտեին, բայց չէին էլ կասկածում, որ անդամներից մեկը հայ Սե- բուն է: Իսկ եթե գիտեին էլ, ապա կարծում էին, որ միայն այդ ոճի մեջ՝ պարային, ուրախ փոփ, կարող է ելույթ ունենալ: Բայց մի քանի օրում Սեբուն բոլորին ապացուցեց, որ իսկա- պես շատ լայն հնարավորությունների ու մեծ տաղանդի երաժիշտ է՝ մի օր դիջեյություն արեց, մի օր, այսպես ասենք, լուրջ համերգ տվեց՝ գրեթե ողջ ընթացքում ինքը դաշնամու- րով նվագակցելով: Ճիշտն ասած, համերգների շարքը ուզում էինք ավարտել մի մեծ բացօթյա միջոցառումով, բայց հենց այդ օրերին սահ- մանի անհանգիստ ժամանակն էր, երբ տղա- ներ էին զոհվում, մտածեցինք, որ ճիշտ չի լինի այդ ժամանակ քեֆ-ուրախություն անել:

Առաջին կարգի երաժշտությունՄեզ համար կարևորը ոչ թե արտիստի պար- զապես սփյուռքահայ լինելն է, այլ իսկապես առաջին կարգի, այսօր, հենց հիմա ակտուալ լինելը: Եվ ամենապարզ չափանիշը՝ երաժիշ- տը կամ խումբը պարզապես պետք է դուր գան նաև DEEM-ին, որ մենք հաճույքով կազ- մակերպենք ամեն ինչ: Աշխատում ենք ողջ թիմով ու համակողմանի՝ նախագծի ղեկավա-

րը, արտիստների հետ հարաբերությունների պատասխանատուն, PR-ի և գովազդի մասնա- գետները, միջոցառումների կազմակերպման խումբը, դիզայներները, պրակտիկանտները, վարորդը, տնտեսուհին, տնօրենը՝ բոլորը, ու մեծ ոգևորությամբ: Վերջին տարիներին իսկապես ավելի են աշխուժացել սփյուռքի ու Հայաստանի հարաբերություններն այս ոլորտում, բայց չեմ կարծում, որ այն ժամանակ չկային լավ ար- տիստներ դրսում, պարզապես երկիրը փակ էր, կամ փակ չէր, բայց միևնույն է՝ տեղեկություն առանձնապես չկար: Հիմա, ինֆորմացիոն դա- րում, սահման չկա, կարելի է ուսումնասիրել, գտնել, ծանոթանալ: Նույնն էլ արտիստների համար: Թեև պետք է խոստովանեմ, որ շատե- րը լավ չեն պատկերացնում, թե ինչ երկիր է Հա- յաստանը: Առաջին ռեակցիան՝ երևի աղքատ եր- կիր է, որտեղ շատ հնարավորություններ չկան: Այստեղ, գուցե, ինչ-որ դեր է խաղում նաև իմ սփյուռքահայ լինելը, կարող է դրա շնորհիվ ինձ ավելի են վստահում, երբ ասում եմ, որ սովորա- կան երկիր է, որտեղ կարող ես նոր հանդիսա- տես ձեռք բերել: Ու մինչև հիմա չի եղել դեպք, որ մեր կազմակերպած համերգներից հետո մար- դիկ դժգոհ գնան: Այնպես որ՝ պիտի շարունա- կենք, մեծ պլաններ կան: Մոտ ապագայում սպա- սում ենք Element Band-ին՝ հրաշալի խումբ է, որ- տեղ կատարում են հայկական երգեր շատ հե- տաքրքիր ակուստիկ հնչյունավորմամբ, անպայ- ման պիտի փորձենք Zulal տրիոն բերենք՝ աղ- ջիկները նոր ալբոմ են ձայնագրելու, իսկ այստեղ ուզում են երկար մնալ, որպեսզի նաև պտտվեն Հայաստանով, հին, քիչ հայտնի ազգային երգեր գտնեն, վերամշակեն: Մի խոսքով, երաժշտական բեմական կապերը Սփյուռքի ու Հայաստանի միջև դեռ շատ զարգանալու տեղ ունեն: DEEM-ն էլ միշտ պատրաստ օգնում է այդ գործին:

Արտավազդ Եղիազարյան

PAN

Phot

o /

Վա

րո Ռ

աֆա

յելյա

ն

Page 32: Մարտ 2015 #1 (31)

ՀԲԸՄ նոր կենտրոնատեղի

Մարտի 28-ին Երևանում մեկնարկելու է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 88-րդ ընդհանուր ժողովը: Հենց այդ

ժամանակ էլ հանրությանն առաջին անգամ կներկայացվի Միության նոր կենտրոնատեղիի շենքը, որը հեղինակները բնութագրում են որպես

անցյալի ու ապագայի ճարտարապետություն՝ մեկ վայրում:

Վ երջին տարիներին Երևանում շինարարության ծավալների կտրուկ աճի հետ մեկտեղ չեն դադարում մայրաքաղաքի պատմաճարտարապետական

տեսքի, քաղաքաշինական նորմերի ու ճաշակի, կառուցվող նորի հետ մեկտեղ հնի պահպանման անհրաժեշտության մասին խոսակցություննե- րը: Մտահոգիչ է նաև կանաչ տարածքների վե- րացման ու շրջակա միջավայրի հանդեպ ան- խնա վերաբերմունքի հարցը: Եվ ահա, երբ 2011 թվականին Հայկական Բարե- գործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) որո- շեց Երևանում կառուցել իր նոր կենտրոնատե- ղին, շեշտը դրվեց հենց այն փաստի վրա, որ նոր կառուցվող շենքը պետք է կտրուկ տարբերվի վերջին շրջանում կառուցվող մյուս շինություն- ներից և իր հետ պետք է բերի նոր շունչ ու մշա- կույթ՝ դառնալով օրինակ այս բնագավառում:

↑ էրիվանի Քաղաքային դումայի շենքը

Մարտ 20153031

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ նախագիծ

Page 33: Մարտ 2015 #1 (31)

Միությունը որոշեց, որ շենքը լինելու է նոր ու արդիական, համապատասխանելու է միջ- ազգային բոլոր նորմերին և օգտագործելու է նորագույն շինարարական տեխնոլոգիաներ, ինչպես նաև դառնալու է վառ օրինակ, թե ինչպես կարելի է համատեղել արդիականը պատմականի հետ: Այս նպատակին հասնելու համար ՀԲԸ Միությունը որոշեց անդրադառ- նալ Երևանի հնագույն պատմամշակութային կառույցներից մեկին, որը ժամանակին ապա- մոնտաժվել էր կառավարության որոշմամբ: Նոր շենքի արտաքին տեսքի համար օգտա- գործվում են 1906 թվականի Տաճարային հրա- պարակում (այժմ՝ Շահումյան) կառուցված և հետագայում ապամոնտաժված Էրիվանի Քա- ղաքային դումայի շենքի քարերը: Այն քանդ- վել է 2000 թվականին, սակայն շենքի քարերը համարակալվել և պահպանվել էին հարմար առիթով օգտագործվելու ակնկալիքով:Այսօր Մելիք-Ադամյան 2/2 հասցեում ընթա- նում են Միության Երևանի նոր կենտրոնատե- ղիի շինարարական աշխատանքները: 5 հար- կանի շինությունը, 6800 քմ ընդհանուր մակե- րեսով, կառուցվում է 1300 քմ հողատարածքի վրա՝ հայկական ճարտարապետության ժա- մանակակից մեթոդներով ու արևմտյան շի- նարարական տեխնոլոգիաներով՝ ներառյալ հակավիբրացիոն շերտի տեղադրումը շենքի հիմքում՝ մետրոյի ձայնն ու ցնցումները մե- կուսացնելու նպատակով:Ջերմամեկուսիչ արտաքինը և արդյունավետ էներգախնայող համակարգը կօգնեն ստեղ- ծել միջավայրակայուն շինություն: Իսկ բա- կային հատվածում տեղադրված արևային մարտկոցները ոչ միայն արդիական տեսք են հաղորդում շենքին, այլև շենքը դասում են եվրոպական չափանիշներով առաջատար տեղ գրավող ինքնաբավ կառույցների շարքին: Ապակեպատ արտաքինը հնարավորություն է տալիս արևի լույսի առավելագույն ներթա- փանցում շենքի ներքին տարածք: Կենտրոնի ներքին լուծումներից առանձնանում է հսկա- յական կիսաթափանցիկ պատը, որի վրա պատ- կերված կլինի ՀԲԸՄ-ի ավելի քան մեկդարյա պատմությունը: Շենքի ներսույթը հիմնականում արված է ար- դի մինիմալիստական ոճով, որտեղ հիմնական առանցքը մարդն է ու նրա հարմարավետ ու ազատ գործելու իրավունքը: Ինժեներական 3 համակարգերը ղեկավարվում են կառավար- ման համակարգով, որը հնարավորություն է տալիս իրականացնել արդյունավետ շահագոր- ծում և ապահովել հարմարավետ միջավայր:

Ներսում ՀԲԸՄ-ն ներկայացնում է ապագայի իր տեսլականը, որն արտահայտվում է ինչպես շենքի արտաքին, այնպես էլ ներքին տարածք- ներում և ինժեներական լուծումներում: Նոր կենտրոնում կգործի ՀԲԸՄ Հայաստանի գրա- սենյակը և այն հնարավորություն կտա ընդ- լայնել Միության Հայաստանում իրականաց- վող կրթական, մշակութային և երիտասար- դական ծրագրերը՝ դառնալով մշակութային միջոցառումների կենտրոն: ծրագրեր են մշակ- վում այս շենքում կենտրոնացնելու նաև ՀԲԸՄ-ի հարուստ պատմության ողջ արխիվն ու գրա- կանությունը: Հագեցած ժամանակակից սար- քավորումներով, գրասենյակային բոլոր հար- մարություններով, դահլիճներով, ցուցասրահ- ներով, ճաշարանով և երկհարկանի ստորգետ- նյա ավտոկանգառով՝ այս շինությունը հավակ- նում է դառնալ Հայաստանի առաջնակարգ գրասենյակային շինություններից մեկը:

ՀԲԸՄ նոր շենքի գլխավոր հայեցակարգային ճարտարապետն է ՀԲԸՄ Կենտրոնական վար- չական ժողովի անդամ Արիս Ադամյանը, արտա- քին ճարտարապետական համահեղինակը՝ «Նա- րեկ Սարգսյան» ճարտարապետական արվես- տանոցը, ներքին ճարտարապետական համա- հեղինակը՝ «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը, շինարարը՝ «Հորիզոն-95» ընկե- րությունը: Շինարարական աշխատանքները համակարգում է ՀԲԸՄ շինարարական ծրագրե- րի ղեկավար Մերուժան Մինասյանը: Կենտրո- նատեղին կառուցվում է ՀԲԸՄ Հոգաբարձունե- րի խորհրդի անդամ Նազար Նազարյանի և նրա տիկնոջ՝ Արտեմիս Նազարյանի առատաձեռն նվիրատվությամբ: Շինարարական աշխատանք- ները ղեկավարում է ՀԲԸՄ Կենտրոնական վար- չական ժողովի անդամ, ՀԲԸՄ Հայաստանի և Մերձավոր Արևելքի պատասխանատու Վազ- գեն Յակուբյանը:

→ Քաղաքային դու- մայի շենքի քարե- րը կօգտագործվեն նաև կենտրոնատե- ղիի ներսույթի ձևավորման մեջ

Մերուժան Մինասյան, Վարդան Ծուլիկյան

Page 34: Մարտ 2015 #1 (31)

Վերադարձ դեպի սիմվոլիկ հայրենիքՍփյուռքահայերի հայրենադարձությունը հայ ժողովրդի պատմության մեջ եզակի, իսկ համաշխարհային պատմության հազվադեպ իրադարձություններից էր, որի հետ երևի միակ հնարավոր համեմատությունը հրեաների ներգաղթն էր Իսրայել: Հայրենադարձությունը փոխեց ինչպես հազարավոր սփյուռքահայերի կյանքը, այնպես էլ Երևանի դեմքը. Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը ստացավ մշակութային ներարկումներ աշխարհի տարբեր ծայրերից եկած ու իրենց հետ զանազան ավանդույթներ, գիտելիքներ ու սովորություններ բերած հայերի շնորհիվ: Սակայն գործընթացը հեշտ չէր, հատկապես եկողների համար:

Մարտ 20153233

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ պատմություն

Page 35: Մարտ 2015 #1 (31)

Սիմվոլիկ հայրենիքԵրկրորդ համաշխարհային պատերազմից շատ չանցած՝ 1946-ին, սկսվեց հայ ժողովրդի պատմության ամենամեծ հայրենադարձու- թյան ալիքը: Երկու տարվա ընթացքում այն Խորհրդային Հայաստան բերեց շուրջ 100 000 սփյուռքահայի՝ Մերձավոր Արևելքից, Բալկան- ներից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Հազարավոր ոգևորված սփյուռքահայերի ներգաղթին նպաստում էր ոչ միայն Երկրորդ աշխարհամարտում Խորհրդային Միության հաղթանակի շնորհիվ այդ երկրի հեղինա- կության աննախադեպ աճը, որը մոռացնել էր տալիս նրանում տիրող ամբողջատիրական համակարգը, այլև Արևմտյան Հայասատանի կամ գոնե Կարսի մարզի վերահաս միացումը Խորհրդային Հայաստանին: Այն ավարտվեց նույնքան անսպասելի, որքան սկսվել էր: Ըստ անեկդոտիկ տվյալների, որոնց իսկությունը չենք կարող պնդել, 1948-ին Ստա- լինը «խորհուրդ տվեց» Մալենկովին մտածել, չկա՞ն արդյոք հայրենադարձ հայերի շարքե- րում դիվերսանտներ: Հաջորդ իսկ օրը Մալեն- կովը զեկուցեց Ստալինին, թե, իբր, հայրենա- դարձ հայերը, Բաթումում իջնելով «Պոբեդա» շոգենավից, ռումբ են տեղադրել նավի վրա:

Այդ պատրվակով հայերի հայրենադարձությու- նը դադարեցվեց և վերսկսվեց միայն Ստալի- նի մահից հետո:Իրականում, ո՛չ Սփյուռքում և ո՛չ էլ Խորհրդա- յին Հայաստանում հայության այս երկու հատ- վածները, կտրված լինելով իրարից, բաժան- ված երկաթե վարագույրով, չէին ճանաչում իրար և գրեթե անիրազեկ էին դրսում ու ներ- սում տեղի ունեցող փոփոխություններին, հե- տևաբար և պատրաստ չէին այս հանդիպմանը: Չնայած «հայրենադարձություն» եզրի օգտա- գործմանը, շատ վերապահություններ կային, թե իրականում որն էր այդ ներգաղթյալների իրական հայրենիքը: Շատերը ծնվել էին Արև- մտյան Հայաստանում, Կիլիկիայում կամ Օս- մանյան կայսրության այլ հայաշատ վայրե- րում, Իրանում, ոմանք էլ՝ իրենց ծնողներին ըն- դունած վայրերում, յուրացնելով տեղի վարք ու բարքի տարրեր, բոլորովին խորթ Խորհրդա- յին Հայաստանին: Այսպիսով, Խորհրդային Հայաստանը նրան- ցից շատերի համար սիմվոլիկ հայրենիք էր, վայր, ուր մեկնելու խանդավառությունը չէր զուգակցվում տեղի իրականության գիտակց- մամբ: Շատերի համար Խորհրդային Հայաս-

տանի կենցաղում, առօրյա մշակույթում առկա կովկասյան, ռուսական, մահմեդական տար- րերի առկայությունը երկար ժամանակ մնում էր անմարսելի, մղելով նրանց կուտակվել հայ- րենադարձների «գետտոներում», ուր հաճախ կային ներքին համախմբումներ՝ ըստ իրենց նախկին բնակության վայրի: Այսպես, օրինակ՝ «հունաստանցիները», «ֆրան- սիացիները», «բուլղարացիները», որոնք բա- ցառապես քաղաքային բնակիչներ էին եղել սփյուռքում և զգալի մասով ինտեգրվել էին իրենց ընդունող երկրի հասարակությանը, առա- վել «վերևից» էին նայում Մերձավոր Արևելքի, մասնավորապես Սիրիայի և Իրաքի գյուղերից կամ գավառական քաղաքներից եկածներին, ինչպես կնայեին միջին եվրոպացիները մեր- ձավորարևելցիներին: Հայրենադարձներից մոտ 7 հազարը Ֆրանսիա- յից էին: Զարմանալի չէ, որ նրանք կազմել էին յուրօրինակ «ընտրախավ» վերադարձածների շարքում: Հետագայում նրանք եղան առաջին- ներից, ովքեր հիասթափվելով խորհրդային իրականությունից, խնդրեցին իրենց երբեմնի երկրի՝ Ֆրանսիայի աջակցությունը այնտեղ վե- րադառնալու համար:

ՉՆԱՅԱծ «ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ» ԵԶՐԻ ՕԳՏԱԳՈՐծՄԱՆԸ, ՇԱՏ ՎԵՐԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ- ՆԵՐ ԿԱՅԻՆ, ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՐՆ ԷՐ ԱՅԴ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Սփյուռքահայեցի անեկդոտներՆերգաղթի տարբեր դրվագների, Հայաստանում նրանց ընդունելության, «տեղացիների» ու խորհրդահայ իրա- կանության հետ տհաճ, երբեմն զվարճալի ավարտով հանդիպումների մասին ներգաղթյալները պահպանել են բազմաթիվ հուշեր և նույնիսկ անեկդոտների մի ամ- բողջ ենթաժանր:

↓ Թագվորյանների ըն- տանիքը Բուլղարիայից, Երևան, 1948թ.

Page 36: Մարտ 2015 #1 (31)

ՍովետախաբությունԽորհրդային Հայաստանի իրականության հետ առաջին իսկ հանդիպումը շատերի վրա էր թողնում սառը ցնցուղի տպավորություն: Հացի հերթերը, աղքատությունը, մարդկանց թշվառ հագուկապը, քրեական միջավայրը, անհանդուրժողականությունն ու գավառա- կանությունը՝ համեմված խորհրդային քարոզ- չության տարրերով, ծանր տպավորություն էին թողնում շատերի վրա: Հայրենիքի հետ առաջին հանդիպումը շատ հայրենադարձների մոտ է տպավորվել ու ֆիքս- վել՝ խանդավառության ու արագ հիասթա- փության խառնուրդի տեսքով: Ամենից լավ դա կարելի է տեսնել դարաշրջանի տարածված մի կատակի մեջ: Ըստ սյուժեի՝ հայրենադարձը նոր է գալիս Հայաստան, իջնում է գնացքից՝ ճամպրուկներով, հուզված մի կողմ է դնում բեռը, կռանում, համբուրում է հողը: Գլուխը դնում է հողին, մնում առժամանակ: Ապա վեր է կենում, փորձում է ճամպրուկները վերցնել ու հայտնաբերում է, որ արդեն տարել են:Հայրենադարձներից շատերը հիասթափվում էին իրենց նկատմամբ կասկածոտ, հաճախ խտրական վերաբերմունքից: Նրանցից ոմանք, մանավանդ ավագ սերնդի պատկանող Մեր- ձավոր Արևելքի գյուղական շրջաններից եկող-

ները, կարող էին ընդհանրապես հայերեն չխո- սել, էլ չենք ասում ռուսերենի մասին, որը բո- լորի համար անծանոթ լեզու էր: Ճիշտ է, նրանց համար խորհրդային իշխանությունները կազ- մակերպել էին լեզուների (արևելահայերեն և ռուսերեն) և կուսակցական դասընթացներ, սակայն դրանք, մասնավորապես գաղափա- րախոսական ուղղվածություն ունեցողները, նկատի ունենալով նաև դրանց խրթին լեզուն, հիմնականում անօգուտ եղան:Ներգաղթյալների ճնշող մեծամասնության համար փակ էին կուսակցության դռները (բա- ցառությամբ, իհարկե, սփյուռքում կոմունիս- տական կուսակցության անդամների), նրանց համար անգամ զինվորական ծառայությու- նը պարտադիր չէր, քանի որ համարվում էին «կասկածելի տարր»: Ներգաղթածին չէին վստահում բարձր պաշտոն, ղեկավար դիրք, պատասխանատու աշխատանք: Անգամ ներ- գաղթած կոմունիստներից մեկը ասում էր. «Մեր գիտցած կոմունիստը բոլորովին տարբեր է, ասոնց ըսած-ըրածը իրարու հետ չէ բռներ»:Խորհրդային իրականությունը ցայտուն է արտահայտում մեկ այլ անեկդոտ. հայրե- նադարձը Հայաստան գալուց մի քանի ամիս անց նամակ է գրում մոտ ընկերոջը, նկա- րագրելով իրավիճակը և տեղյակ լինելով

գրաքննությունից, փորձում է շրջանցել այն: «Հայաստան ամեն ինչ ալ կա, խանութները լե- ցուն ապրանք կա, մենք բոլորս հոս շատ աղեկ կ’ապրինք, ամեն օր սև ձկնկիթ կ’ուտենք, շատ դրամ կ’աշխատինք», ու նման բաներ է գրում հայրենադարձը, իսկ վերջում ավելացնում է՝ «ես ասանկ կը գրեմ, դուն անանկ հասկցիր»: Մի քանի օր անց հայրենադարձին կանչում են ան- վտանգության մարմինները և բացատրություն պահանջում վերջում գրածի համար: «Է, ի՞նչ կ’ուզեք: Ասքան ձեզի համար գրած եմ, մեկ տող ալ ինծի համար չե՞մ կրնար գրել», — զարմանում է հայրենադարձը:

Օտար անուններըԲարդությունները սկսվում էին առաջին իսկ օրից: Ընդ որում, ադապտացումը դժվար էր ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների հա- մար, որոնք իրենց երկրներում հիմնականում զերծ են եղել գաղափարախոսական «մշակում- ներից»: Սփյուռքում ծնված և այնտեղ մասամբ կրթություն ստացած ծանոթներիցս մեկը պատ- մում էր երևանյան դպրոցում իր առաջին դա- սի մասին: Թելադրություն էր, որում, իհարկե, կար նաև «ժողովուրդների հայր» Ստալինի անու- նը: Աշակերտը, բնականաբար գրում է դասա- կան ուղղագրությամբ, ինչպես սովորել է իր հայալեզու դպրոցում, որի համաձայն Ստալին անունը գրվում է Սթալին: Հայոց լեզվի դասա- տուն, դիտմամբ թե պատահմամբ, զանց առ- նելով, որ աշակերտը բնականաբար անծանոթ է խորհրդային հայերենի ուղղագրությանը, «մեկ» է նշանակում հիմնավորելով՝ դու մեծն

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇԱՏ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ՄՈՏ Է ՏՊԱՎՈՐ- ՎԵԼ՝ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԱԳ ՀԻ- ԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՏԵՍՔՈՎ

Հայրենադարձին հարցնում են՝ «հոնի օղի սիրու՞մ ես»: Նա պատասխանում է՝ «հոնին ամեն ինչը կը սիրեմ կոր»:

→ Հայրենադարձ ուսանողուհին, Երևան, 1950թ.

Մարտ 20153435

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ պատմություն

Page 37: Մարտ 2015 #1 (31)

առաջնորդ Ստալինի անունն անգամ չգիտես ճիշտ գրել, ինչին ի պատասխան տղան տալիս է անկեղծ, բայց «քաղաքականապես վտան- գավոր» պատասխան՝ «մեզ սովորեցրել են օտար անունները թ-ով, փ-ով և ք-ով գրել»:

Կապիտալիզմը՝ առանձին վերցրած մեկ խորհրդային օջախեն ներս Ներգաղթած արհեստավորները, հատկապես դերձակներն ու կոշկակարները, տներում գաղտնի մասնավոր պատվերներ էին ընդու- նում՝ շատ թե քիչ տանելի գոյություն ապա- հովելու նպատակով, միշտ թաքցնելով իրենց գործունեությունը այնժամանակյա «հարկա- յինից»՝ շրջխորհուրդների ֆինբաժիններից: Այդպիսի գործունեություն ծավալում էր, օրի- նակ, մեր բարեկամներից մեկը՝ վարպես Հա- կոբը, որը կոշկակար էր բուլղարական Պլով- դիվից: 1946-ին տեղափոխվելով Հայաստան, նա շուտ կռահեց, որ իրավիճակը Խորհրդա- յին Միությունում իր պատկերացրածից շատ տարբեր է: Հետագայում նա տարակուսան- քով պատմում էր, թե ինչպես դեռ նրանց տե- ղափոխող նավի վրա խորհրդային ներկայա- ցուցիչները հորդորում էին իրենց ունեցած հա- ցը ծովը նետել, քանի որ իրենց «առատ հաց էին տալու»: Շատերն այդպես էլ վարվել էին, բայց ոչ Հակոբը: Հայաստանում նրան բնա- կության վայր են ընտրում Ախուրյան ավանը («Այդ ախո՜ռը», ինչպես նա էր ասում), բայց Հակոբը սեփական նախաձեռնությամբ և սե- փական գումարով տեղափոխվեց Երևան: Այն- տեղ էլ քիչ անց նորից սկսեց կիսագաղտնի

Հայրենադարձը պատահաբար գիշերով ընկնում է փո- սը, կոտրում ձեռքը: Նրան հիվանդանոց այցելության է գալիս մեկ այլ հայրենադարձ: Առաջինը բողոքում է՝ «կարգին երկիրներու մեջ փոս փորեն նե, վրան կարմիր դրոշակ մը կը տնկեն, որ մարդիկ տեսնան, մեջը չ’իյնան (չընկնեն — խմբ.), ոտ-գլուխը չկոտրեն»: Մյուսն ի պա- տասխան ասում է՝ «Է, ախպար, հոս եկած ատենը, սահ- մանին վրա մեծ կարմիր դրոշակ մը կար, չի տեսա՞ր»:

← Առաջին հայրենադարձներին դիմավորում են Երևանի երկա- թուղային կայարանում, 1948թ.

↑ Հայրենադարձ Հրանտ Հովսեփյանը՝ ընտանիքի հետ, Իջևան, 1963թ.

↑ Եգիպտահայ հայրե- նադարձների ժամա- նումը Բաթում, 1964թ.

Page 38: Մարտ 2015 #1 (31)

զբաղվել իր արհեստով: Գրանցվելով կոշիկի ֆաբրիկայում իբրև բանվոր և իր կարածը ֆաբ- րիկային ըստ էության ձրի տալով՝ վարպետը կարողանում է որոշ չափով ապահովել իր փոքր «բիզնեսը»: Հատկանշական է, որ նրա հաճախորդներն էին բարձր կուսակցական պաշտոնյաները, մինիստրներ և այլ պետա- կան պաշտոնյաներ, իսկ «թաղայինը» իր կամ իր ընտանիքի անդամներից մեկի համար կո- շիկ կարելու «պատվերով» հաճախ էր այցելու «բուլղարացի» վարպետ Հակոբի տուն:

Լացին պարտեզՀայրենադարձների՝ խորհրդային իրականու- թյանը ինտեգրվելու առաջին վայրերից էին Երևանում գործող սև շուկաները, ուր նրանք վաճառում էին իրենց հետ բերած իրերից (հա- գուստ, կոշիկ և այլն)՝ ընտանիքի սնունդը հո- գալու համար: Դրանք նաև հանդիպման վայր էին, որտեղ հայրենադարձները կարող էին տեսակցել, նորություններ ու լուրեր փոխա-

նակել և իրենց ցավերից խոսել: Նմանօրինակ մի վայր էր նաև Երևանում Ներգաղթ կոմի- տեի շենքի դիմացի այգին (ներկայումս Շա- հումյանի արձանի հարևանությամբ), որը հայրենդարձներն անվանում էին ոչ այլ ինչ, քան «լացին պարտեզ»:

Բռնաճնշումներ Երկրորդ աշխարհամարտի ավարտից քիչ անց աշխարհը երկաթե վարագույրով կրկին բաժանվեց հակամարտ մասերի, որը գնալով ամրանում էր և շուտով սփյուռքահայերի ներ- հոսքը դադարեց, իսկ ԽՍՀՄ-ում ծայր առան նոր բռնաճնշումներ:Հայաստանում 1949-ի հունիսյան մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 13 000 հոգի՝ հիմնակա- նում հայրենադարձներ, ձերբակալվեցին և աքսորվեցին Սիբիր ու այլ հեռավոր, ոչ շատ հաճելի վայրեր: Բռնաճնշումների մասնավոր թիրախը ներգաղթյալներն էին, ինչը հիմնա- վորելու համար լուրեր էին տարածվում, թեր-

թերում նյութեր էին տպագրվում «ախպարնե- րի կազմակերպած սաբոտաժների», Երևանի խմելու ջրի թունավորման և այլ «չարագործու- թյունների» մասին: Նրանց ազատում էին աշ- խատանքից առանց որևէ հիմնավորման կամ ազատելու սպառնալիքի տակ ստիպում վկա- յություն տալ այս կամ այն ներգաղթածի հակա- սովետական գործունեության մասին: Նրանք մեղադրվում էին արտասահմանի ազգական- ների հետ ունեցած կապերում, ինչը որակա- վորվում էր լրտեսական գործունեություն: Այս ամենը աստիճանաբար ձևավորեց երկրից հե- ռանալու տրամադրություններ, և շշուկով ար- տասանվում էր՝ «երթալը կփրկե»:Հայրենադարձ ականատեսներից մեկի վկայու- թյամբ՝ գիշերվա ուշ ժամին իրենց տան դուռը թակում են ինչ-որ անծանոթներ, որոնք եկել են սև ավտոմեքենայով, ամենայն հավանականու- թյամբ՝ խորհրդային անվտանգության ծառա- յությունից: Խեղճ բնակիչները լեղաճաք բացում են դուռը՝ ակնկալելով, որ շուտով կհանգրվանեն

Սփյուռքահային անընդհատ նեղում են հարցերով թե «այնտեղ» ինչ կար: — Ձի կա՞ր ձեզ մոտ: — Այո, կար: — Կով կա՞ր:— Է, այո:— Ոչխար կա՞ր: — Այո:— Իսկ էշ, էշ կա՞ր: Մի քիչ մտածելով հայրենադարձն ասում է. — Չէ, ամենը հոս եկան:

→ Երևանյան հանրախանութի աշխատակից, հայրենադարձ Խոսրով Շմավոնյանը, 1950թ.

↑ Նշան և Սերաֆիմա Հով- հաննիսյանները Կիպրոսից, Կիրովական 1963թ.

→ Հայրենադարձ Երվանդ Փոստանջյանի տունը Երևանում, 1950թ.

Մարտ 20153637

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ պատմություն

Page 39: Մարտ 2015 #1 (31)

Լեոնիդ Բրեժնևը հանկարծակի իրեն շատ վատ է զգում, պետք է լինում անահապաղ վիրահատական միջամտություն: Արյան դոնորի անհրաժեշտություն է առաջանում, Բրեժնևի թիկնապահները մի կերպ ճարում են մի հայրենադարձի, ում արյունը համա- պատասխանում է երկրի ղեկավարի արյանը: Վի- րահատությունը ավարտվել է, հիվանդանոցում են պոլիտբյուրոն, սպասում են, երբ նա ուշքի կգա: Վերջապես Բրեժնևը աչքերը բացում է, պոլիտբյու- րոյի անդամները իրար են անցնում, հետաքրքրվում են, թե ինչպես է իրեն զգում շեֆը: Սա պատասխա- նում է՝ «աղեկ եմ, բայց պիտի երթամ»:

ինչ-որ Սիբիրյան աքսորավայրում: Իրակա- նում նրանք հասցեն էին շփոթել: Գնում են: Բայց պարզ է, որ այդ ճակատագրին է արժա- նացել մեկ այլ ներգաղթյալ ընտանիք: Մեկ այլ դեպքում՝ սփյուռքահայ ուսուցչին աքսորել են նրա համար, որ նա, նկատելով աղբի մեջ ուտելիք փնտրող կիսասոված մա- նուկների, գլուխն օրորել է ու ասել՝ «մի՞թե այս սերունդն է մեր ապագան»:Նման իրադարձությունները ծնունդ են տալիս նաև դառը հումորի: Այսպես, մի անեկդոտում Ամերիկա մեկնող մի հայրենադարձի հարց- նում են, թե ինչու է գնում, արդյոք այնտեղ բարեկամ-ազգակա՞ն ունի, վերջինս պատաս- խանում է՝ «49-ին Սիբիրիա ղրկեցիր նե, հոն ազգական-բարեկա՞մ ունեի»:

Ա-լա ֆրանկի Սփյուռքում մեծացած, ինչ-որ դիրքի հասած մարդիկ, բնականաբար, բավարարված չէին տեղի իրականությամբ, ուր երբեմն փողոցի «խուլիգանները» կարող էին հասարակական տրանսպորտում վնասել մեկի արտասահ- մանյան շքեղ կոստյումը՝ ավելի շուտ նախան-

ձից, քան որևէ շահադիտությամբ: Նման դժգոհ- ներից էր հորս ընկերը՝ ֆրանսահայ Ժոզեֆը՝ հայտնի սրախոս և բազմաթիվ իրապատում զվարճալի իրադարձությունների ընտրանիով, ով 1960-ականներին վերադարձավ Ֆրանսիա: Հիշում եմ՝ Ֆրանսիայում ծնված և հասունու- թյան հասած Ժոզեֆի տանը ֆրանսիական կենցաղ էր տիրում՝ կեսօրին, երեկոյան նույն ժամին, զանգով բոլորը հավաքվում էին առա- ջին հարկում գտնվող ճաշասենյակում: Մի անգամ տուն են կանչում փայտահատնե- րի՝ իրենց ձմեռվա փայտը կոտրելու: Ժոզեֆի մայրը առաջարկում է բանվորներին փոքր-ինչ հանգստանալ ու սուրճ է պատրաստում: Բանվորներից մեկը, բոլորովին անտեղյակ սուրճի ինչ լինելուց, արագ վերցնում է տաք հեղուկով գավաթն ու «կենացդ մայրիկ ջան» ասելով, փորձում է խմել դրա պարունակու- թյունը մեկ ումպով: Թե ինչ է դրան հետևում՝ կարելի է պատկերացնել: Մեկ այլ դրվագում, նույն Ժոզեֆը, հավանաբար 50-ականներին, երբ ձիթապտուղ կարելի էր գտնել Երևանի խանութներում, իսկ գնորդ- ների թիվը ամենայն հավանականությամբ շատ քիչ էր, նման մի «օյին» է խաղում ձիթա- պտղից անտեղյակ տեղացու գլխին: Երբ խա- նութում վերջինը հետաքրքրվում է, թե ինչ է դա և ինչպես են այն ուտում, Ժոզեֆը նրան է առաջարկում իր ուտելիքի «բաղադրատոմ- սը»՝ խաշած, ապա տապակած և սոխառածով ու համեմունքներով: Միամիտ քաղաքացին ի վերջո գնում է ձիթապտուղը իբրև ուտելիք:

Վարագույրից այն կողմԱյդուհանդերձ, հայրենադարձության արդյուն- քում Հայաստանը ձեռք բերեց բարձր որակա- վորում ունեցող հմուտ մասնագետներ բազ- մաթիվ ոլորտներում: Առողջապահության բնագավառը ձեռք բերեց նեղ մասնագիտաց-

ման բժիշկներ, օտար լեզուների մասնագետներ, որոնց կարիքը կար դպրոցներում և բուհերում: Հայաստան ներգաղթած մշակույթի գործիչնե- րի շնորհիվ նկատելիորեն աշխուժացավ հան- րապետության մշակութային կյանքը: Արման Մանարյանի «Տժվժիկ» ֆիլմը կարելի է համարել «ախպարական»՝ նախ քանի որ ողջ ֆիլմը արևմտահայերեն է և նրանում համարյա բացառապես հայրենադարձներ են: Հիշում եմ՝ փոքր ժամանակ, թե ինչպես տարիքով հայրե- նադարձները դիտում էին այդ ֆիլմը և նրա ինչ- որ աննշան էպիզոդում տեսնելով որևէ ծանոթի, թողած ֆիլմը, քննարկում այդ ծանոթի կյանքը: Հայրենադարձների գալը Հայաստան առիթ եղավ տեղի բնակչության համար մի փոքր բարձ- րացնել երկաթե վարագույրը, ծանոթանալով իրականությանը նրանից այն կողմ: Այդ առու- մով, կարելի է ասել, որ խորհրդային իշխանու- թյունների վախը՝ հայրենադարձների «գաղա- փարախոսական անհուսության» առումով, որոշակիորեն արդարացված էր:

Բոլոր հայերի մայրաքաղաքՀայրենադարձությունը, իր բոլոր հիասթափու- թյուններով և անհանդուրժողականության պոռթկումներով հանդերձ, դրական մեծ լիցք հաղորդեց հետպատերազմյան խորհրդային հայ հասարակությանը: Նախկին սփյուռքահա- յերը, սկզբնական դժվարություններից ու հետ- դարձի որոշ գործընթացներից հետո, ինտե- գրվեցին խորհրդային հայ հասարակությանը: Նրանց որոշ ներկայացուցիչները ամուր տեղեր գրավեցին հայաստանյան ընտրախավում: 1960-ականների երևանյան քաղաքային մշա- կույթի բուռն զարգացումն ու վերելքը շատ բա- նով են կապված հայրենադարձների ներկայու- թյան հետ: Երևանը, որը հռչակված էր «բոլոր հայերի մայրաքաղաք», վերջապես սկսեց հա- մապատասխանել այդ տիտղոսին:

1949-Ի ՀՈՒՆԻՍՅԱՆ ՄԵԿ ԳԻՇԵՐՎԱ ԸՆ- ԹԱՑՔՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 13 ՀԱԶԱՐ ՀՈԳԻ՝ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐ, ՁԵՐ- ԲԱԿԱԼՎԵՑԻՆ ԵՎ ԱՔՍՈՐՎԵՑԻՆ ՍԻԲԻՐ

← Տրոլեյբուսի վարորդ, բեյ- րութցի հայրենադարձ Հովհաննես Զուլֆարյանը, Երևան, 1950թ.

Տիգրան Զաքարյան

Page 40: Մարտ 2015 #1 (31)

Բա մերը չլինե՞րՍփյուռքը միշտ շատ ակտիվ է եղել Հայաստանի, մասնավորապես Երևանի կյանքում, այդուհանդերձ, տասնամյակների և դարերի ընթացքում հայերը ինչեր ասես, որ չեն

ստեղծել այն քաղաքներում, ուր հանգրվանել են տարբեր պատճառներով հայրենիքը լքելուց հետո: Մենք փորձել ենք պատկերացնել, թե սփյուռքահայերի՝ Հայաստանից

դուրս ստեղծված որ օբյեկտները լավ կնայվեին Երևանում:

Gagosian Gallery

ինչ է իրենից ներկայացնում20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ արտ-դիլերներից մեկի՝ հայ- ազգի Լարի Գագոսյանի անվան ցուցասրահներից առաջինը բացվել է 1979 թվականին Լոս Անջելեսում: Հետո բրենդը գրավեց Նյու Յորքը, որտեղ կա երեք Gagosian Gallery, այնուհետև ցուցասրահներ բացվե- ցին Լոնդոնում, Հռոմում, Աթենքում, Փարիզում, Ժնևում և Հոնկոնգում: Գագոսյանի հեղինակները ժամանակակից արվեստի կարևորագույն դեմքերն են, որոնցից շատերի հաջողությունը կապված է նաև իր գոր- ծունեության հետ: Հատուկ տեղ է հատկացված նաև աբստրակտ էքսպրեսիոնիզմին և փոփ-արտին (ցուցասրահներում կարելի է հան- դիպել օրինակ՝ Էնդի Ուորհոլի և Ջեքսոն Փոլլոքի գործերը):

ինչով լավ կլիներ ԵրևանինՆրանով, որ ժամանակակից արվեստի թանգարանը լավ է, իսկ երկու- սը՝ շատ ավելի լավ: Բացի դրանից, Gagosian-ը աշխարհահռչակ բրենդ է ինքնին, և դրա առկայությունը Երևանում քաղաքին միայն ավելի ճանաչում կբերեր: Ցավոք, արվեստը նաև բիզնես է, իսկ Հայաստա- նում ժամանակակից արվեստով հետաքրքրվող հնարավոր գնորդները շատ չեն: Բայց մենք, միևնույն է, ունենք Գաֆէսճեանի հավաքածուն:

Մարտ 20153839

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Այնտեղ

Page 41: Մարտ 2015 #1 (31)

Գալուստ Գյուլբենկյանի թանգարան, Լիսաբոն

ինչ է իրենից ներկայացնումԵվրոպայի կարևորագույն արվեստի գործերի թանգարաններից մեկը բացվել է 1969 թվա- կանին և ամբողջությամբ բաղկացած է հայ- ազգի գործարար և բարերար Գալուստ Գյուլ- բենկյանի անձնական հավաքածուից: 6000 նմուշներից այցելուներին ցուցադրվում է մոտ հազարը: Քանի որ Գյուլբենկյանը հավաքում էր արվեստի գործերը «Միայն լավագույնը» սկզբունքով, թանգարանում այսօր կարելի է տեսնել Ռուբենս, Ռեմբրանդտ, Ռենուար, Դեգա, Վան Դայկ, Մանե, Թըրներ և այլ մեծ անուններ: Գործերից 51 հատը նա ձեռք էր բե- րել 1920-30-ականներին ռուսական Էրմիտաժի մեծ վաճառքից. հայ գործարարն առաջինն էր հերթում, քանի որ դրանից առաջ օգնել էր բոլշևիկյան կառավարությանը Արևմուտքում ձեռնտու պայմաններով վաճառել ադրբեջա- նական նավթը: Հատուկ տեղ է հավաքածու- ում հատկացված նաև հայկական արվեստին: Հավաքածուն թանգարանի վերածվեց, սակայն, միայն միլիարդատիրոջ մահից հետո՝ մի քանի տարի պահանջվեց հսկա հարստությունը հա- մակարգելու, տեսքի բերելու և հանրությանը ներկայացնելու համար:

ինչով լավ կլիներ ԵրևանինԼիսաբոնում գտնվող թանգարանի հավաքա- ծուն, առանց չափազանցության, աշխարհի կարևորագույններից է: Պատկերացրեք՝ ինչ հրաշալի կլիներ, եթե բացի Գաֆէսճեանի ժա- մանակակից արվեստի հավաքածուից Երևա- նում գտնվեին նաև Գալուստ Գյուլբենկյանի գլուխգործոցները:

The Imaginarium Studios, Լոնդոն

ինչ է իրենից ներկայացնում2012-ին ստեղծված ստուդիան մասնագիտացած է motion capture՝ «շարժման որս» տեխնոլոգիայի վրա, երբ դերասանի վրա կպցնում են ընկալող-հաղորդող սարքեր, նա կատարում է իր շարժումները, իսկ էկրանի վրա հայտնվում ֆանտաստիկ հերոսի կամ կենդանու կերպարանքով: Ի՞նչ կապ ունի այս ամե- նը հայկական սփյուռքի հետ: Ստուդիայի համահիմնադիրը այս տեխնոլոգիայի առաջամարտիկ, բրիտանացի դերասան (հայկական արմատներով) Էնդի Սերքիսն է: Motion capture-ի միջոցով նա կյանք է տվել «Մատանիների տիրակալի» Գոլլու- մին, 2005 թվականի «Քինգ Քոնգին», «Կապիկների մոլորակի» Կեսարին և բազմաթիվ համակարգչային կերպարների: Զար- մանալի չէ, որ տեխնոլոգիայի մեծ գիտակը հիմա ինքն է առա- ջարկում իր ծառայությունները կինոյի, հեռուստատեսության և խաղային ինդուստրիայի ներկայացուցիչներին: Առաջին փոր- ձերից մեկը, մասնավորապես, «Աստեղային պատերազմների» VII մասի աշխատանքներն են:

ինչով լավ կլիներ ԵրևանինՍկսենք նրանից, որ շատ լավ կլիներ, եթե մեր քաղաքում աշ- խատեր Հոլիվուդում վերջին տարիներին ամենաաչքի ընկած «կիսահամակարգչային» հերոսներին մարմնավորած դերա- սանը: Իսկ եթե ստուդիայում նկարահանվեր հերթական բլոք- բասթերի moction capture-ի հատվածը, Երևան կժամանեին բազմաթիվ այլ աստղեր. պատկերացրեք՝ «Աստեղային պա- տերազմների» մի մասը նկարահանված Երևանում: Եվ վեր- ջապես, The Imaginarium Studios-ում, առանց արտագաղթելու, կաշխատեին համակարգչային գրաֆիկայի տեղացի մասնա- գետները (ու գուցե նույնիսկ սփյուռքից հայրենադարձվեին հա- տուկ դրա համար):

Page 42: Մարտ 2015 #1 (31)

Raffles Hotel, Սինգապուր

ինչ է իրենից ներկայացնումՍինգապուրը ինքնին զարմանալի պետություն է, բայց էլ ավելի զարմանալի է փոքրաթիվ հայերի թողած հետքը դրա պատմության մեջ: Ամենամեծ ներդրումներից մեկը, թերևս, պարսկահայ Մարտին, Տիգրան, Ավետ և Արշակ Սարգիսների՝ 1899 թվականին բացված «լյուքս» դասի Raffles հյուրանոցն է՝ կոչված ժամանակակից Սինգապուրի հիմ- նադիր Սթեմֆորդ Ռաֆլզի անունով: 1987-ին կառավարու- թյունը հյուրանոցին շնորհեց Ազգային հուշարձանի կոչում: 2010-ին հյուրանոցը 275 միլիոն դոլարով գնեց քաթարական մի ընկերություն: 103 համարներից մեկում գիշերելը այսօր Raffles-ում սկսվում է 770 դոլարից:

ինչով լավ կլիներ ԵրևանինՉհաշված հարուստ պատմությունը (մինչև վերջերս հյու- րանոցում նույնիսկ սեփական թանգարանն է գործել), շեն- քը պարզապես շատ գեղեցիկ է: Բացի դրանից, չի կարելի ասել, թե բարձրորակ հյուրանոցների թիվը Երևանում այն- քան շատ է, որ այս մեկը ավելորդ կլիներ:

Villa Empain, Բրյուսել

ինչ է իրենից ներկայացնում1930-ականներին կառուցվել է որպես բարոն Էմպենի առանձ- նատուն (ար-դեկո ոճի մեջ), բայց հետո նվիրաբերվել է բելգիա- կան իշխանություններին՝ այն որպես թանգարան օգտագոր- ծելու համար: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ օգտա- գործվել է գերմանական բանակի կողմից, հետո դարձել է Խոր- հրդային Միության դեսպանատուն, այնուհետև՝ հեռուստաըն- կերության գրասենյակ, իսկ 1990-ականներից դատարկվել: 2000-ականներից շենքը ընդգրվել է պետության կողմից պաշտ- պանվող կառույցների ցուցակի մեջ, իսկ 2008 թվականին գործի է անցել Պողոսյան հիմնադրամը: Villa Empain-ը հիմնովին վե- րականգվել է և վերածվել մշակութային կենտրոնի: 2010 թվա- կանից սկսած այստեղ անցկացվում են ցուցահանդեսներ, հա- մերգներ և արվեստագիտական կոնֆերանսներ:

ինչով լավ կլիներ ԵրևանինՊողոսյան հիմնադրամը, իհարկե, արդեն իսկ մեծ ավանդ ունի Երևանի ներկայիս դեմքի բարելավման գործում՝ առանց Սի- րահարների այգու (նույն ինքը՝ Պողոսյան պարտեզներ) այսօր դժվար է պատկերացնել ժամանցը մայրաքաղաքում: Բայց պատ- կերացրեք՝ ինչ հրաշալի կլիներ, եթե Էմպենի առանձնատան սկզբունքով վերականգնվեր ու մշակութային կենտրոնի վե- րածվեր Երևանի հին շենքերից որևէ մեկը, օրինակ՝ քաղաքա- յին դումայի շենքը կամ էլ Պուշկինի 25-ում գտնվող թամա- նյանական շենքը: Հա՛մ շենքը կփրկվեր, հա՛մ էլի մի մշակութա- յին կենտրոն կունենայինք (որոնք հիմա այնպես չէ, որ վխտում են քաղաքում):

Մարտ 20154041

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Այնտեղ

Page 43: Մարտ 2015 #1 (31)

Daniel Mosser սրճարան, Վիեննա

ինչ է իրենից ներկայացնումԵթե շատ հակիրճ՝ Եվրոպայի առաջին դասական սրճարանն է: Բացվել է 1685 թվականի հունվարի 17-ին Վիեննայում և սկիզբ դրել նախ Ավստրիայի մայրաքաղաքի այցեքարտ դարձած կա- ֆեհաուզներին, ապա նաև սրճարանային մշակույթին ամբողջ Եվրոպայում: Հիմնադիրը Յոհաննես Դեոդաթն է, այլ կերպ ասած՝ Հովհաննես Աստվածատուրը: Վերջինս լրտեսություն է արել ի օգուտ Ավստրիայի, երբ Վիեննան պաշարում էին թուրքական զորքերը, ինչի համար էլ պատերազմի ավարտից հետո քաղա- քում սուրճ վաճառելու արտոնագիր է ստացել: Եվ այդ արտո- նագրից մեր հայրենակիցը լավ էլ օգտվել է: Սրճարանը գոր- ծում է մինչ օրս այն նույն հասցեում, որում բացվել էր 330 տարի առաջ և չնայած, որ կրում է դրա բացման ժամանակ Վիեննայի քաղաքապետի անունը, ներսում կա հատուկ ցուցանակ, որտեղ պատմվում է Դեոդաթի պատմությունը:

ինչով լավ կլիներ ԵրևանինՄիայն «Եվրոպայի առաջին սրճարան» ցուցանակը (և պատշաճ մարկետինգը, անշուշտ) բավական կլիներ Երևանի զբոսաշրջա- յին ներուժը զգալիորեն բարելավելու: Ու քանի որ սրճարանա- յին մշակույթը Երևանին էլ բնավ խորթ չէ, Daniel Mosser-ը թեր- ևս համահունչ կնայվեր այստեղ ու հաստատ զբոսաշրջիկների ու էքսպատների սիրելի վայրերից մեկը կլիներ: Ու երևի բոլո- րովին այլ կերպ կկոչվեր:

Ara Kafe, Ստամբուլ

ինչ է իրենից ներկայացնումՍտամբուլում գտնվող այս նստավայրը ոչ թե պարզապես լավ, եվրոպական սրճարան է՝ հաճելի ինտերյերով, գեղեցիկ բակով ու պատերից կախված հրա- շալի սևս-պիտակ լուսանկարներով, այլ հռչակավոր լուսանկարիչ, «Ստամ- բուլի աչք» Արա Գյուլերի սեփականությունը: Եվ որն ավելի կարևոր է, սրճա- րանի վերևի հարկում է գտնվում հայազգի լուսանկարչի արվեստանոցը՝ հսկայական արխիվով, որում մի քանի տասնյակ հազար ժապավեններ կան: Այդ պատճառով է, որ շատերը գնում են սրճարան գոնե կես աչքով Գյուլե- րին տեսնելու կամ նույնիսկ մի քանի բառ փոխանակելու համար:

ինչով լավ կլիներ ԵրևանինՆախ, լավ սրճարանը երբեք չի խանգարի: Բայց իհարկե, ավելի կարևոր է, որ Գյուլերին ճանաչում են ամբողջ աշխարհում, և նրա սեփական սրճա- րանն ու արվեստանոցը կդառնային Երևանի ամենահայտնի վայրերից մե- կը: Ի վերջո, սրճարան-արվեստանոցի հիման վրա կարելի էր հետագայում Գյուլերի հարուստ թանգարան հիմնել:

Արեգ Դավթյան

Page 44: Մարտ 2015 #1 (31)

Հինգ հարկանի Երևան

Երաժիշտ, «Արձագանք» խմբի ու ստուդիայի համահիմնադիր Եղիշե Պետրոսյանը պատմում է այսօր գոյություն չունեցող Անկախ մայլայի,

«Դվին» հյուրանոցում Մհեր Մկրտչյանի հետ երգելու, Հանրապետության հրապարակին խանգարող բարձրահարկերի և այլնի մասին:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևան

Մարտ 20154243

Page 45: Մարտ 2015 #1 (31)

Այն տարածքը, որտեղ անցել է մանկությունս, կոչվում էր Անկախ մայլա: Այն գտնվում էր Կայարանի ու Հրուշակեղենի ֆաբրիկայի միջև ընկած հատվածում: Հիմա այնտեղ լքված գործարաններ են: Բանվորի արձանի դիմաց գտնվող Օրջոնիկիձեի անվան թիվ 111 դպրոցն եմ գնա- ցել: Արձանն էլ չկա, դպրոցն էլ չի գործում:

Չգիտեմ՝ ինչու էր այս տարածքը Անկախ կոչվում, ենթադրում եմ՝ նրանից է, որ սա անկառավարելի թաղ էր, ու ամեն տեսակի մարդիկ կային: Մեծ հեղինակություն էին վայելում վարորդները, պատկերացնո՞ւմ եք:

Մեր հարևանությամբ մի երաժիշտ էր ապրում՝ Արմենը, նրա անու- նը թնդում էր ամբողջ թաղում, որովհետև Ռոզի Արմենի հետ թմբուկ էր նվագել:

Մեր տանը «Գրյունդիկ» մագնիտոֆոն կար: Առաջին ձայնագրությունը, որ լսել եմ կասետով՝ բելգիահայ երգիչ Մարկ Արյանի կատարումներն էին: Նա առաջիններից էր, որ այժմյան Հանրապետական ստադիոնում համերգ ունեցավ: Ես շատ փոքր էի, բայց ներկա էի այդ համերգին ու շատ լավ հիշում եմ:

Երաժշտական ընտանիքում եմ մեծացել: Մայրս հրաշալի երգում էր, փոքր եղբորս էլ ստիպում էին, որ ակորդեոն նվագել սովորի: Սփյուռ- քահայ պրոֆեսորի մոտ սկսեց պարապմունքների հաճախել: Իսկ մորս հորեղբոր ամբողջ ընտանիքը դհոլչիներ էին: Դհոլչի Էֆոյին գիտե՞ք՝ նրանց սերնդից է:

Մանկապարտեզում ինձ անընդհատ երգացնում էին: Ես էլ կատարում էի «40 տարիս լրացավ» երգը: Մի պահ գիտակցեցի, որ դա ինձ սազա- կան երգ չէ, բայց երևի թե զվարճալի էր բոլորի համար: Մի անգամ էլ չդիմացա ու ապտակեցի դաստիարակչուհուս ականջին, որ ստիպում էր ինձ այդ երգը երգել: Լուրջ վնասվածք ստացավ, ինձ էլ պատժեցին, բայց արդյունքում նոր ռեպերտուար կազմեցի:

Ֆուտբոլ էի խաղում, մի անգամ էլ վնասվածք ստացա, ինձ հիվան- դանոց տարան: Հենց այնտեղ առաջին անգամ հանդիպեցի կիթառ նվագող մի տղայի: Հունաստանից էր եկել այստեղ ու Ռեյ Չարլզի եր- գերից մեկն էր նվագում: Աշխարհն ինձ համար շուռ եկավ: Այդ պահից սկսեցի երազել կիթառ ունենալու ու նվագելու մասին: Հենց տուն վե- րադարձա՝ բարձրացրեցի կիթառ ունենալու հարցը:

Վեցերորդ դասարանում կիթառ ունեցա: Բայց ամեն ինչ այդքան հեշտ չեղավ: Երաժշտական գործիքների խանութում երկու տեսակի կիթառ կար՝ 7,50 և 9,50 ռուբլի արժեր: Աչքս 9,50-ի վրա էր: Մայրս վերջապես ինձ տվեց երկար սպասված 7.50-ը: Մորաքրոջս տղան էլ ասաց, որ մի ռուբլի ունի հավաքած, ու կարող ենք դրանով «բիզնես անել»: «Հայրենիք» կինոթատրոնում «Հրաշալի յոթնյակ» ֆիլմն էին ցուցադրում, տոմսի համար հերթեր էր: Մենք որոշեցինք, որ մեկ ռուբլով չորս հատ 25 կո- պեկանոց տոմս կգնենք ու կվերավաճառենք 50-ով: Ամբողջ օրը այդ գործի վրա էինք, 9,50 հավաքվեց, ու գնեցի երազանքիս կիթառը:

Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետում եմ սովորել: Չնայած այդ ուղին չեմ շարունակել, բայց վստահ եմ՝ մա- թեմատիկական մտածողություն ունեցող մարդը որևիցե ասպարեզում չի թերանում: Կրթությունս մինչև այսօր էլ օգնում է ինձ:

Իններորդ դասարանում արդեն խումբ հիմնեցինք, որ կոչվում էր «Պրիոր», իսկ հետո «Արձագանք» դարձավ: Հետագայում փոխվեց մի- այն հարվածային գործիքներ նվագողը, մնացած կազմը անփոփոխ էր: Բայց դպրոցական տարիներին նվագում էինք Ջիմի Հենդրիքս, «Բիթլզ» ու այլն:

80-ականներին «Արձագանքով» մեծ հաջողություն ունեցանք Ռու- սաստանում: Բացառապես հայերենով էինք երգում: 1985 թվականին մեզ առաջարկեցին մնալ Մոսկվայում ու երգել ռուսերենով: Մենք չհա- մաձայնվեցինք ու վերադարձանք Հայաստան: Առաջարկը կենտրոնա-

կան հեռուստատեսությունից էինք ստացել, արդյունքում՝ մեր ելույթը «Песня года-85» համերգից կտրեցին ու չցուցադրեցին:

«Դվին» հյուրանոցում էինք նվագում: Մհեր Մկրտչյանը, ոնց էլ լիներ, տարվա ընթացքում հինգ-վեց անգամ գալիս էր այնտեղ: Քեֆը լավ՝ մո- տենում էր ու ասում՝ «Տղերք ջան, մի հատ երգեմ էլի»: Իսկ մեզ համար ուրախություն էր: Ու կատարում էր «Մեջս կյանք չմնաց» երգը: Անընդհատ համոզում էի, որ ձայնագրեմ նրան ստուդիայում: Այդպես էլ չստացվեց:

Երևանի ամենագրավիչն ինձ համար Կարապի լիճն է: Այնտեղ հին ուռե- նի կար, որն ինձ համար հին ու իմ մանկության Երևանի խորհրդանիշն էր: Վերջին շրջանում մի երգ գրեցի՝ «Սա իմ քաղաքն է, ես չեմ թողնի ոչ մեկին», կրկներգը հենց մանկությանս Երևանը հիշելով եմ գրել:

Քաղաքն իր քարերով ոչինչ է, կարևորը՝ ոգին է, մարդիկ: Սակայն ես այդ քարերն էլ եմ սիրում, հատկապես հորդ անձրևից հետո, երբ դուրս է գալիս արևը:

Շատ բան է փոխվել Երևանում: Քաղաքի կենտրոնը «գեղի մեյդանի» է վերածվել, իսկ այն ժամանակ քաղաքով զբոսնելիս Հովհաննես Շիրա- զին, Հրաչյա Ներսիսյանին էինք տեսնում: Բոլորը բոլորին գիտեին, ամեն ինչն իր տեղում էր: Օպերա գնալուց մարդիկ ամենասիրուն հագուստն էին կրում, այսօր ամեն ինչ այլ է, փոփոխությունը բնական է, սակայն հարց է, թե ի՞նչ փոփոխություն:

Վերջերս զբոսնում էի, որոշեցի անցնել մեր մտավորականների սիրելի սրճարանների մոտով՝ «Սկվազնյակը», «Արաքսը» չկան, «Պոպլավոկը» էլ էն չի, միայն «Կազիրյոկն» է համեմատաբար պահպանել իր մթնոլորտը:

Դուրս չի գալիս, որ մեր Հրապարակը խեղճացել է: Երբ կանգնում ես Հրապարակի ամենակենտրոնում՝ տեսնում ես, թե կողքից մոնստր շեն- քերը թևերն ինչպես են բացել ու ճնշում: Իսկ մեր ժամանակ Հրապարակն այնքան վեհ էր՝ կարծես աշխարհի կենտրոնում լինեիր: Մեծ շենքերը շատ բան փչացրեցին, սիրում էի «հինգ հարկանի» Երևանը:

Նորագյուղը կարելի էր «դաունթաունի» վերածել, եթե շատ էին ցան- կանում, թող նույնիսկ 50 հարկանի շենքեր կառուցեին: Դա կլիներ մեր բիզնես կենտրոնը, իսկ քաղաքում օդ կմնար: Երևանի կենտրոնն այս- օր կարծես մի մեծ սրճարան լինի, դուրս ես գալիս տնից ու վերածվում ես հաճախորդի:

Իհարկե, այսօր լավ բաներ էլ կան: Օրինակ՝ չնայած Հյուսիսային պողո- տան մեռյալ մթնոլորտ ունի, բայց շենքերն առանձին-առանձին, գեղեցիկ են: Ի դեպ, մեր քաղաքացիները շատ են գեղեցկացել, լավ երիտասար- դություն ունենք, հրաշալի կլինի, եթե նրանք կապվեն Երևանի հետ: Իսկ դրա համար սրտացավ ազգային մտածելակերպով կառավարություն է պետք, որ պայմաններ ստեղծի, որպեսզի նոր սերունդը կարողանա ռեալիզացնել իր ուժերը, ինքնադրսևորվել իր հայրենիքում:

Երևանում ապրող ամեն բնակիչ երևանցի չի դառնա: Երևանցին կո- չում չէ, այլ պարտավորություն, որակ: Եթե ինչ-որ մեկը Երևանում է ծնվել, դա դեռ չի նշանակում, որ քաղաքն իրեն պարտավոր է:

Հին երևանցիները կնամեծար էին: Մեր մեծերը պատմում են, որ աղջկա հետևից ռեպլիկ բաց թողնելը արգելված էր: Գուցե աղջիկների մեղքն էլ կա, որ ավելի մատչելի են դարձել ու այսօր փողոցում հաճախ նման դրվագների ականատեսն ենք լինում: Փողոցում միշտ սաստում եմ ռեպ- լիկ թողող երիտասարդներին: Կարծում եմ՝ ավագ սերնդի առաքելու- թյունն է՝ դաստիարակել նոր սերնդին ու փոխանցել արժեքները:

Կյանքիս ամենառոմանտիկ, ամենալուսավոր, ամենաբերրի ժամա- նակն այստեղ՝ այս քաղաքում եմ անցկացրել: Ուր էլ գնամ՝ 16-րդ օրը սկսում եմ կարոտախտով տառապել ու վերադառնում եմ:

Երևանը մի կարևոր առանձնահատկություն ունի՝ ով գալիս է այստեղ, սիրահարվում է իրեն:

Լենա Գևորգյան Սուրեն Մանվելյան

Page 46: Մարտ 2015 #1 (31)

Սեր առաջին շենքից2014 թվականի աշնանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների

կենտրոնում ճարտարապետական լուսանկարչության դասընթաց անցկացնելու հրավերով Երևանում էր վիզուալ արտիստ Կատարինա

Ռոթերսը: Սա նրա առաջին այցը չէր Երևան. քաղաքի հետ նրա առաջին հանդիպումը դեռևս 15 տարի առաջ էր տեղի ունեցել և սկիզբ դրել մի

ամբողջ լուսանկարչական շարքի՝ «Երևանյան բետոն» խորագրով: «ԵՐԵՎԱՆին» արվեստագետը պատմեց, թե ինչ յուրահատկություններ,

առավելություններ ու թերություններ է տեսնում երբեմնի շատ վարդագույն քաղաքում:

Մարտ 20154445

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայացք

Page 47: Մարտ 2015 #1 (31)

Ե րբ առաջին անգամ եկա Հայաստան դասըն- թացների 1997-ին, առաջին բանը, որ նկատեցի, յուրահատուկ ճարտարապետությունն էր: Խոս- քը հատկապես սովետական մոդեռնիզմի մա- սին է, որը թեև շատ ծանոթ էր, բայց բոլորովին

այլ մատուցմամբ տեսա այստեղ: ծանոթ էր, որովհետև ես Գերմանիայի և Հունգարիայի միջև եմ մեծացել, ավելի ճիշտ՝ բնակվել եմ Գերմանիայում, իսկ ամռան արձակուրդներին գնում էի Հունգարիա՝ ընտանիքիս մոտ: Ես շատ եմ ճամփոր- դում, բայց ավելի հաճախ Արևմտյան Եվրոպայում, իսկ Հուն- գարիան միակ երկիրն էր Արևելյան Եվրոպայից, որտեղ ես տեսնում էի խորհրդային տարիների սոցիալ-մշակութային քաղաքականության դրսևորումները: Բուդապեշտում էլ նույնպիսի մետրո կտեսնեք, ինչպես այստեղ, նույն բնակե- լի թաղամասերը՝ պանելային շենքերով, նույն մոդեռնիստա- կան միտումները ճարտարապետության մեջ: Բայց Երևանն ինձ համար արտակարգ բացահայտում եղավ:

Ոչ ձանձրալի ճարտարապետությունԱմեն ինչ սկսվեց արդեն «Զվարթնոց» օդանավակայանում. փոքրիկ դետալների ու զարդանախշերի ապշեցուցիչ քա- նակությունը, շենքի ներսում իմ զգացողությունները՝ ես շատ էի ոգևորվել և հենց այդ պահից արդեն միտք ունեցա երկրորդ անգամ գալու հնար գտնել: Երևանում ինձ հատ- կապես հետաքրքրում էին սովետական տարիներին կա- ռուցված միանման շենքերի բնակելի թաղամասերը, այն- պես որ՝ շատ էի գնում արվարձաններ: Ես ուղղակի հիացած էի և հիմա էլ հիանում եմ, թե ինչպես են ժամանակին ճար- տարապետության մեջ այդքան ներդաշնակ կիրառություն գտել պարզ ձևերն ու զարդանախշերը: 1999-ին երբ վերադարձա, արդեն սկսեցի լուսանկարել, և դա իմ առաջին ճարտարապետական լուսանկարչության նախագիծն էր: Ես նկարում էի ամեն ինչ և ամեն տեղ, ինձ համար շարունակ բացահայտումներ էի անում. Հունգարիա- յում ես երբեք չէի կարող պատշգամբների, պատուհաննե- րի ու այլ դետալների այսպիսի բազմազանություն տեսնել: Հունգարիայում ճարտարապետությունը, կարելի է ասել, ձանձրույթի աստիճանի միապաղաղ է, իսկ Երևանում ցան- կացած մեկը, ով բնակարան է ձեռք բերում, սկսում է այն ձևափոխել այնպես, ինչպես ուզում է, նույնիսկ զավեշտալի է:

ԻՆՁ ՀԱՏԿԱՊԵՍ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԷԻՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿԱՌՈՒՑՎԱծ ՄԻԱՆՄԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԸ, ԱՅՆՊԵՍ ՈՐ՝ ՇԱՏ ԷԻ ԳՆՈՒՄ ԱՐՎԱՐՁԱՆՆԵՐ

Հիմնավորում Երևանում ես շատ բաներ կարող եմ լուսանկարել, բայց որ- պես արվեստագետ ունեմ խնդիր հիմնավորելու, թե ինչու եմ ընտրել այս կամ այն շենքերն ու դետալները: Այսինքն՝ պետք է ուսումնասիրեմ այն, ինչ պատրաստվում եմ լուսա- նկարել, որպեսզի իմանամ, թե ինչի վրա դնեմ շեշտը: Հուն- գարիայի դեպքում, երբ «Խորանարդներ» նախագիծն էի անում, ես գիտեի նախապատմությունը, գիտեի, թե ինչու եմ լուսանկարում այս գյուղական տներն ու ինչ եմ փորձում ասել: Երևանի և, առհասարակ, Հայաստանի դեպքում դեռ- ևս չեմ կարող խորապես ուսումնասիրել խնդիրը, որովհե- տև չգիտեմ լեզուն: Ստիպված դիմում եմ մշակութաբան Ռուբեն Արևշատյանի, ճարտարապետ Սարհատ Պետրո- սյանի և այլ մասնագետների օգնությանը, ովքեր նույնպես հետաքրքրված են և ուսումնասիրում են սովետական մո- դեռնիզմի յուրահատկությունները Հայաստանում: Ես կարող եմ նկարել բնակելի շենքերը, կարող եմ դետալ- ների շարք անել, բայց ինձ հիմք է պետք, ինձ պետք է դիտա- կետ, որից ես կկարողանամ մատուցել այդ ամենը: Եթե

← Լուսանկարիչ Կատարինա Ռոթերսը

Page 48: Մարտ 2015 #1 (31)

↓ «Զվարթնոցի» մանրակերտը՝ «Զվարթնոցում»

↑ Տիկնիկային թատրոնի հետևում գտնվող բազմա- բնակարանի ճակատը

Մարտ 20154647

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայացք

Page 49: Մարտ 2015 #1 (31)

դիտարկենք իմ ստեղծագործությունը՝ որպես նկարիչ, իմ աշխատանքները, որքան էլ գլոբալ թեմաների անդրադառ- նան կամ լայն զանգվածների համար ընկալելի լինեն, դրանք իմ անձնական աշխատանքներն են և իմ անձնական ապ- րումների ու զգացողությունների արդյունքն են: Լուսա- նկարչության և հատկապես ճարտարապետական լուսա- նկարչության պարագայում ես այլևս չունեմ այդ արտոնու- թյունը և ուրեմն պետք է շատ զգույշ լինեմ:

Տարօրինակ, տարօրինակ մայրաքաղաքՏասնյոթ տարվա ընթացքում Երևանն աննկարագրելի շատ է փոխվել: Մի կարևոր բան կա, որ նկատել եմ քաղաքի հան- դեպ բնակչության վերաբերմունքի առումով՝ արժեքի ու հարգանքի բացակայությունը: Ուղղակի ապշում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են վարվել «Ռոսիա» կինոթատրոնի շենքի հետ, դա շատ տարօրինակ է: Ամենուրեք կոմերցիա է՝ խանութներ, զեղչեր, առևտուր, շուկա: Ճիշտ է, մեզ մոտ էլ կա առևտուր, բայց մեզ մոտ կա պլազա կամ մոլ՝ մի հսկա- յական շենք, և բոլոր խանութները դրանց ներսում են: Գլխավոր պողոտայում՝ փոստի շենքի դիմաց մի շատրվան կա, որն արդեն երկար ժամանակ չի գործում: Բայց ախր ար- տակարգ կառույց է, չեմ հասկանում՝ ինչո՞ւ չեն գործարկում ու դեռ տարածքն էլ ավտոկայանի պես մի բանի են վերա- ծել: Հավասարակշռություն չկա, համաչափություն չկա: Ինչի՞ համար են այդքան բարձր շենքեր կառուցում, չէ՞ որ դրանք քաղաքի միջավայրի հետ ոչ մի կապ չունեն: Բա Հյու-

սիսային պողոտան. երբ քայլում ես, 50 մետրը մեկ թվում է, թե հիմա դիմացի շենքի սուր անկյունները քեզ սրախողխող կանեն: Իսկ երեկոյան կամ գիշերը տպավորություն է, թե այդտեղ ոչ ոք չի բնակվում, կարծես ինչ-որ ֆիլմի համար դե- կորացիաներ են պատրաստել, որոնք վաղը հավաքելու են: Մյուս կողմից ՝ բոլոր քաղաքներում էլ կա բնակչության բա- ժանումը վերնախավի և գյուղական զանգվածի, որը վերա- բնակվել է քաղաքում և արժեքներ չի ճանաչում՝ կարծելով, որ լավն ու ճիշտը նորն է, այլ ոչ թե նաև պահպանված հինը: Նրանք չեն հասկանում և երբեք էլ չեն հասկանա, թե ինչ իմաստ ունի պահպանել 150-ամյա կառույցը, երբ կարելի է փոխարենը նորը կառուցել: 15 տարի առաջ ես ներդաշնակություն էի տեսնում Երևա- նում, հիմա չեմ գտնում: Վիզուալ, էսթետիկ տեսանկյունից քաղաքն ինձ համար անհասկանալի վիճակում է, չեմ կա- րողանում ընկալել, թե ինչ են անում քաղաքի հետ: Բայց որպեսզի միայն վատ բաներից չխոսեմ, ասեմ, որ 15 տարի առաջ կարող է օրական 1 ժամ ջուր ունենայինք ու ստիպ- ված պետք է վազեի տուն՝ գործերս հասցնելու, իսկ հիմա ամեն տեղ և միշտ ջուր կա, դա հրաշալի է: Մեկ էլ վերջին շրջանից մի նախագիծ կա, որ քիչ, թե շատ հավանում եմ: Կոմիտասի պողոտային զուգահեռ փողոցում կառուցված զույգ շենքերի մասին է խոսքը, դրանց նաև «Համբուրվող շենքեր» են ասում: Իհարկե, մասշտաբի առումով էլի քա- ղաքի հետ շատ առնչություն չունեն, բայց մնացածի ֆոնին, թերևս, չարյաց փոքրագույնն են:

↑ «Ռոսիա» կինո- թատրոնի շենքըՈՒՂՂԱԿԻ ԱՊՇՈՒՄ ԵՄ, ԵՐԲ ՏԵՍ-

ՆՈՒՄ ԵՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԱՐՎԵԼ «ՌՈՍԻԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԻ ՀԵՏ, ԱՄԵՆՈՒՐԵՔ ԿՈՄԵՐՑԻԱ Է՝ ԽԱՆՈՒԹՆԵՐ, ԶԵՂՉԵՐ, ԱՌԵՎՏՈՒՐ

Անի Սմբատի Կատարինա Ռոթերս

Page 50: Մարտ 2015 #1 (31)

Թելից կախվածՇարունակում ենք ուսումնասիրել Երևանի նախկինում խոշոր, իսկ այժմ՝

ամբողջությամբ կամ մասամբ լքված գործարանները: Այս անգամ այցելել ենք Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատ:

Խ որհրդային Հայաստանի՝ գործ- վածքի, թելի, կտորի արտա- դրությանը ծառայող գործա- րանների ու կոմբինատների քա- նակն անցնում էր մեկ տասնյա-

կից: Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմ- բինատը այս մեծ և անխախտ աշխատող մե- խանիզմի մեկ հանգույցն էր: Վերջինիս նշա- նակությունը և ծավալները պատկերացնելու համար բավական է «Վստրեչի» կամրջից հա- յացք գցել Գարեգին Նժդեհ 56 հասցեում գտնվող հսկայական՝ 6,1 հա տարածք զբաղեցնող, այս- օր դատարկ, իսկ նախկինում՝ հսկայական ար- տադրանք տրամադրող կոմբինատի չափերին: Կոմբինատը հիմնադրվել է 1951-ին։ 1958-ին միա- ցել է Երևանի մահուդի ֆաբրիկային, 1963-ին՝ նորից անջատվել։ Կոմբինատն ուներ մանված- քային, գործվածքային և ներկման-վերամշակ- ման արտադրություններ: Արտադրանքի 95%-ն իրացվում է Խորհրդային Միության մյուս հան- րապետություններում։

Գործարանը ունեցել է երեք արտադրական բաժանում ՝ մանարան արտադրություն (ստա- ցել են թել), գործվածքային արտադրություն (գործվածք) և ներկման վերջնամշակման ար- տադրություն (գունավոր կտոր):Կոմբինատն օրական 32-35 հազար մետր, իսկ տարեկան մեկ միլիոն մետր գործվածք և հինգ տոննա տրիկոտաժե թել էր արտադրում: Ստաց- ված կտորն էլ հետո վերածվում էր հիմնակա- նում կանանց կիսաբրդյա զգեստների, շրջա- զգեստների և տղամարդու կոստյումների:

ԿարգապահությունԿոմբինատի պատուհանների լույսերը միշտ վառվում էին, գործարանն աշխատում էր 24 ժամ, աշխատողները երեք հերթափոխով էին գալիս՝ 07:00-15:30, 15:30-23:30, 23:30-07:00: Աշխա- տակիցների չդադարող աղմուկ, հաստոցների ձայներ (որը, ի դեպ, կոմբինատի աշխատող- ները շնորհակալությամբ կոչում էին «Աղմուկի ներդաշնակություն»), գործարանի առջևում

իրար հետևից կանգնած մեքենաներ, որոնց վրա պատասխանատվություն էր դրված արտա- դրանքը միանգամից հասցնել սպառողին: Լինում էր այնպես, որ ծավալները շատ մեծ էին և անգամ 24 ժամն էլ չէր բավականացնում: Բայց «չհասցնել» չկար, ուստի իմ զրուցակից, կոմբինատի բազմամյա աշխատակից, իսկ այժմ փաստացի լքված գործարանի տնօրեն Սվետա Սարգսյանը երբեմն ստիպված դիմում էր այլ միջոցների.— Երբ արտադրության պետ էի, մի օր պլա- նը չէինք հասցրել, ինչ ձևով էլ լիներ պետք է ավարտեինք: Գնացել եմ, ջուլհակուհիներին խնդրել բերել եմ գիշերային սմենին: Ասում եմ՝ Նուշիկ, արի աշխատի, ասում է՝ չէ, չեմ աշխա- տելու, հոգնած եմ: Բայց ես գիտեի, որ ժամա- դրված էր ու տղայի հետ պետք է դուրս գար: Կոմբինատում դուռը փակեցի վրան, ստիպված գործը արեց: Բայց ամբողջ գիշեր լուսամու- տից տղայի հետ խոսում էր, համատեղեց օգ- տակարն ու հաճելին:

ՔԱՂԱՔ Արդյունաբերություն

Մարտ 20154849

Page 51: Մարտ 2015 #1 (31)

← Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբի- նատի մուտքն այսօր

Ինչպես ժամանակի շատ խոշոր հիմնարկներ, թելի կոմբինատն էլ ուներ իր «կորպորատիվ» թերթը՝ «Կերպասագործը», որը հպարտությամբ պատմում էր գործարանի կյանքի մասին: Կոմբինատի աշխատակիցների համար նա- խատեսված թերթը իրենց հարազատ հիմնար- կության կյանքը լուսաբանելուց զատ, լրա- գրողներն ապահովում էին զուսպ խորհրդա- յին հումոր, ներկայացնում բաղադրատոմսեր տնային տնտեսուհիների համար, շնորհավո- րանքներ և բարեգութ նորություններ մեծ հանրապետությունից:

Ազգերի բարեկամությունԳործարանը հանրապետության բոլոր երկրնե- րից աշխատակիցներ ուներ: Շատերի պես Գալինա Պետրուխովային և մանկատան իր

ընկերուհիներից ոմանց ուղարկել են Հայաս- տան թեթև արդյունաբերության զարգացմա- նը նպաստելու համար: Պատմում են, որ կոմբի- նատում Գալինայի պես ջուլհակուհի չկար, ինչը հաստատում են իր՝ «Աշխատանքային Կարմիր խաչի» և Պատվո II և III կարգի շքանշանները: Այլ երկրներից եկած բոլոր աշխատակիցներին տրամադրվում էին լավագույն պայմանները, իսկ տեղացիները սիրով էին ընդունում ամեն նոր աշխատակցի, ընկերանում և օգնում: «Կեր- պասագործ» թերթի էջերին երկու ժպտադեմ կանանց նկարի կողքին բերված մեջբերումը գալիս է հաստատելու այս փաստը. «Հին գործ- ընկերուհիներ՝ Ազուն Կարապետյանն ու Ալեք- սանդրա Կուլիկովան գտել են աշխատանքից ազատ մի պահ ու զրուցում են… դարձյալ աշխա- տանքի մասին: Նրանցից յուրաքանչյուրը մեր կոմբինատի հնաբնիկներից է, սակայն երբեք չեն զլանում դիմել միմյանց, եթե ինչ-որ բան կաս- կածի տեղիք է տալիս կամ անհասկանալի է»: Սակայն միշտ չէր ամեն ինչ այսքան խաղաղ. Ռուսաստանից, Մոլդովայից, Բելառուսից եկած աղջիկները չէին կարող չշարժել հայ տղամարդ- կանց հետաքրքրությունը: Անգամ հանրակա- ցարանի պահակը և ցանկապատները սիրա- հարված տղաներին չէին խանգարում: Կոմբի- նատի աշխատակիցների համար կառուցված ութ հարկ զբաղեցնող հանրակացարանի շուրջ մշտապես տեղի էին ունենում սիրային թա- քուն հանդիպումներ:

↓ Կոմբինատի աշ- խատակիցների 70 տոկոսը կանայք էին

ԿՈՄԲԻՆԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԱծ ՈՒԹ ՀԱՐԿԱՆԻ ՀԱՆՐԱԿԱ- ՑԱՐԱՆԻ ՇՈՒՐՋ ՄԻՇՏ ՏԵՂԻ ԷԻՆ ՈՒՆԵ- ՆՈՒՄ ՍԻՐԱՅԻՆ ԹԱՔՈՒՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Page 52: Մարտ 2015 #1 (31)

Ինչպես վստա- հեցնում է տնօրե- նը, գործարանը դեռ կարելի է վերականգնել և շահագործել

Կոմբինատն օրական 32-35 հազար մետր գործվածք էր արտադրում

Մարտ 20155051

ՔԱՂԱՔ Արդյունաբերություն

Page 53: Մարտ 2015 #1 (31)

↑ Գործարանի տնօրեն Սվետա Սարգսյանը

ԿՈՄԲԻՆԱՏՆ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ 1200 ԲԱԺՆԵ- ՏԵՐ, ՈՐՈՆՑ ՄԻ ՄԱՍԸ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱ- ԿԻՑՆԵՐՆ ԵՆ: ԻՍԿ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻ- ՎԸ ԵՐԿՈՒՍՆ Է՝ ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ՊԱՀԱԿԸ

Բարեխիղճ աշխատանք Խորհրդային տարիներին աշխատող գործա- րանները երբեք չէին մտածում սպառման մասին, նրանք միայն պետք է բարեխիղճ և ժամանակին, ԳՕՍՏ-ին համապատասխան ավարտին հասցնեին իրենց աշխատանքը: Բոլորը ձգված իրենց տեղերում աշխատում էին, իսկ գործընթացը վերահսկում էին միայն մասնագետները: Կոմբինատում աշխատող ջուլհակուհիները պետք է շատ խելացի և կիրթ լինեին: Աշխա- տանքի համար ուշադրություն և խելք էր պա- հանջվում. մի փոքր շեղում և արհմիութենական կոմիտեն միջամտում էր: Այստեղ պետք է նշել, որ լարված աշխատանքի դիմաց յուրաքան- չյուրը ստանում էր իր արժանի պարգևատրու- թյունը: Ըստ տվյալների՝ լավագույն ջուլհակու- հիները կարող էին ստանալ 350-400 ռուբլի աշխատավարձ, իսկ ղեկավարները՝ 180 ռուբլի: Արտասահմանից եկած տուրիստներին ար- տադրամասով շրջելուց հետո ուղեկցում էին բանվորների տները, ցույց տալու համար աշ- խատողների կյանքի բարձր մակարդակը: Կոմ- բինատը իր աշխատակիցների համար բնա- կարաններ էր կառուցում, հանգստի ուղար- կում արտասահման, պարբերաբար գործու- ղում հանրապետության այլ երկրներ:Աշխատակիցների մեծ մասը՝ շուրջ 70%-ը, կա- նայք էին, այնպես որ ղեկավարությունը հո- գում էր նրանց և՛ հանգստի, և՛ գեղեցկության հարցերը: Կոմբինատի տարածքում գործում էին հիգիենայի, հանգստի սենյակներ, ճաշա- րաններ, որտեղ ամեն հինգշաբթի պարտա- դիր ձուկ էին մատուցում:

Փորձեր վերջից առաջԱնկախացումից հետո Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատը շատերի պես զրկվեց հումքից և անհամեմատ դանդաղեց- րեց աշխատանքը: Տեքստիլի արտադրության մի շարք գործարանների հետ միասին կոմբի-

նատը սկսեց աշխատել հայկական բանակի կարիքների համար՝ կտոր պատրաստելով առա- ջին հայկական զինվորական հագուստի՝ «աֆ- գանկայի» համար: Այժմ գետնին հավասարված Լենինականի մանվածքային ֆաբրիկայից գնում էին թելը, պատրաստում կտորը և ուղարկում Սպիտակի կարի ֆաբրիկա: Բոլոր կանոններով կարված համազգեստը փորձարկում էին եղա- նակային պայմաններում, որպեսզի դիմացկուն լինի և երկար ծառայի: Որոշ ժամանակ կոմբինատի աշխատանքը, սա- կայն, կրկին կանգնեցվեց: Ներկրվող առավել մատչելի, սակայն կասկածելի որակի կտորնե- րի կողքին, հայկական կտորները չեն դիմանում մրցակցությանը: Հետագայում ՀՀ ղեկավարու- թյանը բազմիցս գրված նամակներում կոմբի- նատի տնօրինությունը հայտնել է իր պատրաս- տակամությունը շարունակել արտադրությու- նը, սակայն, ապարդյուն. ոչ մի պատասխան չի հետևել, իսկ արտահագուստային գործվածք արտադրելու փոքր փորձերից հետո, կոմբինա- տը վերջնականապես փակվել է: Հաստոցնե- րի մեծ մասը այսօր էլ գտնվում է կոմբինատի տարածքում: Ինչպես վստահեցնում է տիկին Սարգսյանը, դրանք սարքին վիճակում են և կարող են շահագործվել, միայն ներդրումներ և աշխատանք է պետք: Այժմ գործարանի տա- րածքի մի մասը տրվում է վարձով: Այն ունի 1200 բաժնետեր, որոնց մի մասը նախկին աշխա- տակիցներն են: Իսկ աշխատողների թիվը եր- կուսն է՝ տնօրենն ու պահակը: — Այդպես էլ փակվեց գնաց հսկայական ար- տադրությունը և վեց հեկտար տարածքը մնաց ամայի: Հիմա ես եմ միայն այստեղ՝ դատարկ գործարանի տնօրեն, — ցավով ամփոփում է Սվետա Սարգսյանը:

Էմմա Հարությունյան Արամ Կիրակոսյան

Page 54: Մարտ 2015 #1 (31)

Հայրենադարձության առաջին մեծ ալիքը տեղի էր ունեցել դեռ 1930-ականներին: Գործընթացը ղեկավարում էր Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը, որի հիմնադիր, բարերար Պողոս Նուբարի անունով էլ կոչվեց Երևանի նորաստեղծ թաղամասը՝ Նուբարաշենը: Նուբարն անձամբ 100 հազար դոլարի նվիրատվու- թյուն էր կատարել: Հայրենադարձներին օգնելու նպատակով ՀԲԸՄ-ն հանգա- նակություններ էր կազմակերպում Եվրոպայի և ԱՄՆ տարբեր քաղաքներում: Պահպանվել է փարիզյան մի այդպիսի միջոցառման ազդագիրը, որի հեղինա- կը նկարիչ Գարզուն է: Նուբարաշենում հաստատվեցին առաջին ներգաղթածները Հունաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Լիբանանից ու Սիրիայից: Թաղամասի հատա- կագիծը նախագծել էր Ալեքսանդր Թամանյանը, որը նաև անձամբ հետևում էր շինարարական աշխատանքներին: Սակայն ստալինյան բռնաճնշումների սկսվելու հետ միաժամանակ բարդացավ նաև ՀԲԸՄ գործունեությունը Խորհր- դային Հայաստանում, և հայրենադարձությունը կանգ առավ, իսկ 1938-ին թա- ղամասը վերանվանվեց Սովետաշենի:

Նուբարաշեն, 1930-ականներ

↖ Նուբարաշենի գրադարանը

↑ Թաղամասի կա- ռուցմանը նվիրված բարեգործական երեկոյի ազդագի- րը՝ ձևավորված Գարզուի կողմից

«Դար մը պատմութիւն Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան» գրքից

Մարտ 2015

ՔԱՂԱՔ կադրերի բաժին

52

Page 55: Մարտ 2015 #1 (31)
Page 56: Մարտ 2015 #1 (31)