“young biologist” periodical #11

8
§ºñÇï³ë³ñ¹ Ï»Ýë³µ³Ý¦ ³Ùë³Ã»ñÃÁ ïå³·ñíáõÙ ¿ §Â»ñÙáéáë-²ñ¦ ÁÝÏ»ñáõÃÛ³Ý ÝíÇñ³ïíáõÃÛ³Ý ßÝáñÑÇí ²Ùë³Ã»ñà N 11 ¸»Ïï»Ùµ»ñ, 2010 æºèàôòØ²Ü ²ðìºêî ºðÆî²ê²ð¸ κÜê²´²ÜܺðÆ ²êàòƲòƲ ÐÎ ä²Þîàܲºð Հարգելի ընթերցող Մեծագյն սիրով և ջերմթյամբ շնորհավորմ ենք Ձեզ Ամանորի և Սրբ Ծննդյան տոների կապակցթյամբ և մաղթմ, որ 2011թ. լինի բեղավոր և հաջողակ տարի: Ցանկանմ ենք Ձեզ առողջթյն և երջանկթյն, իսկ ր հայրենիքին` խաղաղթյն և առաջընթաց:

Upload: arsen-gasparyan

Post on 10-Mar-2016

230 views

Category:

Documents


7 download

DESCRIPTION

“Young Biologist” periodical is the official magazine of the Young Biologists Association NGO. It is monthly newspaper. Within this magazine we inform our members about our organization and the future shows or meetings, provide interesting information on the international conferences and meetings in life sciences and medicine.

TRANSCRIPT

Page 1: “Young Biologist” periodical #11

§ºñÇï³ë³ñ¹ Ï»Ýë³µ³Ý¦ ³Ùë³Ã»ñÃÁ ïå³·ñíáõÙ ¿

§Â»ñÙáéáë-²ñ¦ ÁÝÏ»ñáõÃÛ³Ý ÝíÇñ³ïíáõÃÛ³Ý

ßÝáñÑÇí

²Ùë³Ã»ñà N 11

¸»Ïï»Ùµ»ñ, 2010

æºèàôòØ²Ü ²ðìºêî

ºðÆî²ê²ð¸ κÜê²´²ÜܺðÆ ²êàòƲòƲ ÐÎ ä²ÞîàܲºðÂ

Հարգելի ընթերցողՄեծագույն սիրով և ջերմությամբ

շնորհավորում ենք Ձեզ Ամանորի

և Սուրբ Ծննդյան տոների

կապակցությամբ և մաղթում, որ

2011թ. լինի բեղմնավոր և հաջողակ

տարի: Ցանկանում ենք Ձեզ

առողջություն և երջանկություն,

իսկ մեր հայրենիքին`

խաղաղություն և առաջընթաց:

Page 2: “Young Biologist” periodical #11

Ուղեղի գլխավոր հատկություններից է նրա խորությունը, այսինքն երևույթների բնույթը պարզելու, նորը և օրիգինալը ստեղծելու ունակությունը: Սա այն է, ինչն անվանում են ուղեղի ստեղծագործ բնույթ: Իսկ դրա համար պետք է նախ և առաջ սնուցել ուղեղը: Ուղեղի համար էներգիայի աղբյուր է հանդիսանում գլյուկոզը, հետևաբար որպեսզի ուղեղը կարողանա նորմալ աշխատել, անհրաժեշտ է գլյուկոզի պաշարների ստաբիլ լրացում:Ինտելեկտուալ (հիշողություն, ուշադրություն, մտածողություն) և էմոցիոնալ (զգացմունքներ, տրամադրություն) պրոցեսների ճիշտ կերպով իրականացման համար անհրաժեշտ են նյարդամիջնորդանյութեր (նեյրոմեդիատորներ), որոնք էլ իրականացնում են այդ գործընթացների վերահսկողությունը: Եվ որպեսզի բացառվի հիշողության վատացումը, հոգնածության ի հայտ գալը, վատ տրամադրությունը, գլխացավերը, ապա պետք է սնվել ճիշտ, ռացիոնալ կերպով: Պետք է շատ օգտագործել վիտամին B պարունակող մթերքներ: Ուշադրության և հիշողության բարելավմանն է նպաստում սպիտակուցներով հարուստ սննդամթերքը` կաթը, միսը և այլն:Սննդի պատրաստման և պահպանման համար ավելի լավ է օգտագործել արծնապատ կամ կերամիկական սպասք: Իսկ ահա ալյումինե սպասքը հարմար չէ օգտագործել այն պատճառով, որ այս մետաղը, ինչպես պնդում են գիտնականները, փոխազդելով սննդի բաղադրիչների հետ, կարող է առաջացնել սննդամթերքի ինտոքսիկացիա: Իսկ այդպիսի սննդի ընդունումը բերում է հիշողության վատթարացման: Ի դեպ` փայլաթիթեղը (ֆոլգա) նույնպես ալյումինից է:Մտավոր ուժերի ամրապնդմանն ու ինտելեկտի հզորությանը առաջին հերթին նպաստում են լեցիտինն ու արգինինը: Գլխուղեղի բջիջներում լեցիտինի առկայությունը մեծ դեր է խաղում այդ բջիջների բջջաթաղանթի կառուցման, ինչպես նաև նյարդամիջնորդանյութ ացետիլխոլինի առաջացման ժամանակ: Լեցիտինի կազմի մեջ մտնում է խոլին:Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինս-տիտուտի ուսանողներին տրվում էր խոլին օրը 3 գ չափաբաժնով: Փորձերը ցույց տվեցին, որ փորձարկվողների մոտ հիշողության թեստերի կատարման ժամանակ նկատվում է ուղեղի մտավոր ունակությունների աճ:Չի կարելի մոռանալ սելենի մասին: Վերջինս մեծ դեր ունի թունավոր տարրերի

վնասազերծման գործում: Սելենը փոխազդում է այնպիսի ծանր մետաղների հետ, ինչպիսիք են սնդիկը և կադմիումը: Սելենի` վիտամին A-ի, E-ի հետ փոխազդեցությունից հետո լավանում է մտածողությունը, փոքրանում է դեպրեսիայի առաջացման ռիսկը, կորում է հոգնածությունը: Իսկ ահա լոլիկի բաղադրության մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ 5-հիդրոքսիտրիպտամին, որի ազդեցությունը նման է սերոտոնինի` “լույսի” նյութի՚ ազդեցությանը: Լոլիկին նույնիսկ տրվել է “սիրո խնձոր” անվանումը: Ազոտի օքսիդը, որպես կարևոր նյարդամիջնորդանյութ, անհրաժեշտ է մտավոր գործընթացների իրականցման համար: Այն հատկապես կարևոր դեր է խաղում հիշողության պրոցեսների իրականցման համար, որոնք կազմում են ինտելեկտի հիմքը: 1991թ. մի քանի գիտական խմբեր (Կոլումբիայի համալսարանից Օ’Դելլը և Օ.Օրանսիոն, գիտնականներ Է. Շումանը և Դ. Մադիսոնը Ստենֆորդի համալսարանից և ուրիշները) հաստատեցին, որ ազոտի օքսիդը, որպես նյարդամիջնորդանյութ, կարգավորում է երկարաժամկետ հիշողության մի շարք պրոցեսներ: Արգինինը ազոտի օքսիդի առաջացման աղբյուր է հանդիսանում: “Ուղեղի հոգնածություն”, “ուղեղի արգելակում”, “ուղեղի հյուծվածություն” հասկացությունները ծանոթ են շատերին: Ուղեղի հոգնածություն և մոռացկոտություն հաճախ առաջանում է նրանց մոտ, ովքեր շատ են մտածում և ովքեր հաճախ են ընդունում կարևոր որոշումներ` իրենց գործունեության բնույթից կախված: Դա վերաբերվում է հատկապես ղեկավարներին, ստեղծագործողներին, գիտնականներին, լրագրողներին և այլոց: Նյարդամիջնորդանյութների անբավարար-ությունը հանգեցնում է ամբողջ օրգանիզմի թուլության:Գիտնականներին հայտնի է երկու ամինաթթու, որոնք ուժեղ ազդեցություն են ունենում օրգանզիմի վրա: Այդ ամինաթթուներն են թիրոզինը և ֆենիլալանինը:Թիրոզինը կամ L-թիրոզինը ադրենալինի և նորադրենալինի առաջացման համար աղբյուր են հանդիսանում: Այդ նեյրոմեդիատորները բարձրացնում են օրգանիզմի տոնուսը: Մտավոր հոգնածություն, թուլություն, դեպրեսիա` բոլոր այս սիմպտոմները ծագում են մարդու օրգանիզմում ադրենալինի և նորադրենալինի անբավարարության

ժամանակ: Քչերին է հայտնի, որ առանձին սննդամթերքներ մարդու կյանքը կարող են դարձնել “անամպ”: Որոշները կարող են ուրախացնել, որոշները` քաջություն հաղորդել, որոշները` սեր առաջացնել: Այսպես, ուտելով բանան, մարդը զգում է, որ իր ինքնազգացողությունը որոշ չափով լավանում է, դեպրեսիան ինչ-որ տեղ կորում է: Իսկ դրա պատճառը ալկալոիդ խարմանն է, որը պարունակվում է բանանի մեջ և հանդիսանում է ̔երջանկության “թմրանյութի”` մեսկալինի հիմքը: Պանիրը բարձրացնում է տրամադրությունը: Դրա պատճառն էլ նրանում պարունակվող ամինաթթուներն են` թիրամին, տրիկտամին, ֆենիլէթիլամինը: Երբ մարդ սթրեսային իրավիճակում է, նա սկսում է ծախսել նորադրենալինի պաշարներն ավելի արագ, քան իրականանում է նրա առաջացումը օրգանիզմում: Արդյունքում առաջանում է օրգանիզմի խորը հյուծվածություն, տեղի են ունենում ինտելեկտուալ և էմոցիոնալ պրոցեսների խախտումներ: Կարելի է ասել, որ թիրոզինը օրգանիզմին հրահանգ է տալիս` արթնացիր և երգիր: Գիտնականները պարզել են, թե ինչու թե երեխաները և թե մեծահասակները շատ են սիրում պաղպաղակ: Պարզվում է, որ նրա միջոցով կարելի է խուսափել սթրեսից: Կաթում և սերուցքում պարունակվում է տրիպտոֆան` բնական տրանկվիլիզատոր: Այն հանգստացնում է նյարդային համակարգը, բարձրացնում է տրամադրությունը, օգնում է հաղթահարել անքնությունը: Իսկ շոկոլադը ակտիվացնում է մտավոր պրոցեսները: Նրա բաղադրության մեջ մտնում է սերոտոնին, որը կարգավորում է ուղեղի կենսաքիմիական բալանսը: Երբ մարդու ուժերը սպառվելու եզրին են, նա սովոր է գտնել փրկություն մեկ գավաթ սուրճի մեջ: Քչերը գիտեն, որ կոֆեինը փոքրացնում է նորադրենալինի պաշարները: Իսկ օրը 5-10 բաժակ սուրճ օգտագործող մարդը սկսում է զայրանալ ամեն մի չնչին բանից: Ֆենիլալանինը օգնում է պահպանել աշխատունակությունը երկար ժամանակ: Օրգանիզմում նրա առկայությունը կօգնի խուսափել սթրեսային իրավիճակներից, անհանգստության և վտանգի զգացումներից:

Պարգև Հովհաննիսյան

ԻՆՉՈՎ ԿԵՐԱԿՐԵԼ ՈՒՂԵՂԸ

Ս/թ դեկտեմբերի 4-ին “Էսպաս” կենտրոնում տեղի ունեցավ Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպում ՀՀ-ում և արտերկրում գործող ՀԿ սեկտորի ներկայացուցիչների հետ: Միջոցառման նպատակն էր հնարավորություն ստեղծել տեղական և արտերկրյա ՀԿ-ների միջև գործնական կապեր հաստատելու համար: Ավելի քան 12 երկրից ժամանած երիտասարդական կազմակերպությունները և հայկական ՀԿ-ները ներկայացրեցին իրենց կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը և գործունեության

Հանդիպում արտերկրյա հասարակական կազմակերպությունների հետ

ոլորտը: Հայաստան էին ժամանել արտերկրյա ՀԿ-ների ներկայացուցիչներ Սլովակիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Էստոնիայից, Լիտվայից, Իտալիայից և այլն: Միջոցառմանը մասնակցում էր նաև “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ: Հանդիպման արդյունքում կապեր հաստատվեցին տարբեր երկր-ներից ժամանած կազմակերպությունների հետ` հետագայում համագործակցելու ակնկալիքով: Միջոցառմանը ներկա գտնվեց և մասնակիցներին հետաքրքրող հարցերին պատասխանեց ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Ա.Քարամյանը:

Page 3: “Young Biologist” periodical #11

Ս/թ նոյեմբերի 5-8-ը Ծաղկաձոր քաղաքում 350.org և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունները կազմակերպել էին բնապահպանական լիդերության հայաստանյան ճամբար: Չորս օր տևողությամբ ճամբարը

նպատակ ուներ միավորելու Հայաստանի բնապահպանական խնդիրներով զբաղվող փորձառու մասնագետներին և այդ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելու ցանկություն ունեցողներին: Միջոցառմանը մասնակցեցին անկախ բնապահպաններ և բնապահպանական կազմակերպությունների

ներկայացուցիչներ, այդ թվում` “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը: Ճամբարի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ խնդիրներ` շրջակա միջավայրի պահպանման և Հայաստանի բնության պահպանման խնդիրները, կլիմայի փոփոխությունը և դրա զարգացումներն ու ազդեցությունները, ինչպես նաև կլիմայի փոփոխության վերաբերյալ համաշխարհային շարժման պատմությունը: Ճամբարը հնարավորություն տվեց նոր կապեր հաստատել տարբեր ոլորտներում ներգրավված երիտասարդ բնապահպանների հետ: Ճամբարի հիմնական զեկուցողն էր Միջին Ասիայում և Կովկասում 350.org բնապահպանական արշավի համակարգող Վիլ Բեյթսը, ով ներկայացրեց 350.org-ի պատմությունը, կլիմայի փոփոխության դեմ ուղղված իրենց ջանքերը, բնապահպանական արշավներ կազմակերպելու համար անհրաժեշտ հմտությունները և այլն: Ճամբարի ընթացքում ցուցադրված բնապահպանական ֆիլմերից մեկի` “Lets Do It 2008” Էստոնիայում համազգային մաքրման աշխատանքների օրվա մասին պատմող ֆիլմից տպավորված

ճամբարի մասնակիցները որոշեցին կազմակերպել նմանատիպ մեկօրյա համահայաստանյան աղբահավաք, որը կազմակերպելու նպատակով ստեղծվել է բնապահպանների խումբ: Հուսանք, որ

խումբը կհասնի իր առջև դրված ամբիցիոզ նպատակին և կկարողանա համախմբել հայությանը մեր երկիրը մեկ օրում միացյալ ուժերով մաքրելու գաղափարի շուրջ:

Ա.Գասպարյան

Բնապահպանների լիդերության հայաստանյան ճամբար

Աչքերի գույնը չի ժառանգվում մենդելյան պարզ օրենքներով: Գենետիկները դեռևս վաղուց հասկացել են, որ այդ հատկանիշը պայմանավորված է բազմաթիվ գեների աշխատանքով և բացահայտել են դրանում մեծ կամ փոքր ներդրում ունեցող գեներից մի քանիսը:Սակայն բոլոր նախորդ փորձերն ունեին մեկ թերություն՝ աչքի գույնը նրանցում հաստատվում էր մոտավոր ձևով` ոչ ստույգ և որակական մակարդակի վրա: Իրականում գոյություն ունի ծիածանաթաղանթի աստիճանավորման և երանգների մեծ բազմազանություն:Աչքերի գույնը որոշվում է ծիա-ծանաթաղանթի պիգմենտացիայի տիպով և աստիճանով: Կամայական գույն ունեցող ծիածանաթաղանթի բջիջներում՝ քրոմատոֆորներում, առկա է նույն պիգմենտը՝ մելանինը: Վերջինիս քանակից և քրոմատոֆորների շերտի հաստությունից

է կախված, թե ծիածանաթաղանթը ինչպես է էկրանավորում ցանցաթաղանթի վրա ընկնող լույսը, իսկ դրանով էլ պայմանավորված է ծիածանաթաղանթի գույնը:Կան աչքերի գույնի դասակարգման բազմաթիվ տարբերակներ: Դրանցից առավել ստույգն իր մեջ ընդգրկում է հինգ տեսակ՝ մաքուր երկնագույն, բաց երկնագույն և մոխրագույն, կանաչ՝ դարչնագույն կետերով, բաց դարչնագույն, մուգ դարչնագույն: Սակայն ցանկացած բանավոր նկարագրական դասակարգումը աղքատ է և սուբյեկտիվ: Քանակական համակարգի հիման վրա մասնագետները կատարեցին անալիզ` օգտագործելով կենսաբանական միկրոչիպերի տեխնոլոգիան, և վերլուծեցին 550-610 հազար «սնիպեր» (SNP-մոնոնուկլեոտիդային պոլիմորֆիզմ՝ ԴՆԹ-ի հատվածներ, որտեղ նկատվել է նուկլեոտիդների փոխարինում):Բացի նախկինում հայտնաբերված ութ գեներից հաջողվեց գտնել աչքի գույնի հետ

կապված ևս երեք կոդավորող հատված՝ 1-ին, 17-րդ և 21-րդ քրոմոսոմների վրա:Տարիներ առաջ պրոֆեսոր Կայզերի խումբը ութ գենի հիման վրա ստեղծել էր կանխագուշակող համակարգ: Այժմ, օգտագործելով նաև ԴՆԹ-ի երեք տեղամասը, նրանք փոքր-ինչ վերափոխեցին այդ համակարգը: Նոր համակարգը ներառում է աչքի գույնի 17 որոշիչ ցուցանիշ, ընդ որում` բացի գենետիկականից նրանց թվին են դասվում նաև սեռն ու տարիքը: Մանֆրեդ Կայզենը և նրա կոլեգաներն առաջին անգամ ցույց տվեցին, որ ծիածանաթաղանթը ժամանակի ընթացքում ենթարկվում է որոշ փոփոխությունների: Ծերացմանը զուգընթաց աչքերի գույնը մգանում է, իսկ գույնի հագեցվածությունը` նվազում: Սեռը ևս ազդեցություն ունի աչքի գույնի դրսևորման վրա, ճիշտ է` ոչ շատ մեծ, որպեսզի կարելի լինի խոսել կապուտաչյա տղամարդկանց և շագանակագույն աչքերով կանանց մասին և հակառակը:

Գենետիկները սովորել են «կանխագուշակել» աչքերի գույնը

International Summer Research Program 2011 – School of Life Sciences – Swiss Federal Institute of Technology // Ecole Polytechnique Federale de Lausanne (EPFL)Study Subject: Life Sciences and TechnologyEmployer: EPFL School of Life SciencesLevel: UndergraduateScholarship Description: The Summer Research Program in Life Sciences and Technology at the Ecole Polytechnique Fйdйrale de Lausanne (EPFL), will offer an intensive research training opportunity to 25 undergraduate students interestedin research careers in life sciences. This program will run from July 4th to August 26th 2011. (Earlier or later arrivals and de-partures can be arranged on a case-by-case basis between in-dividual group leaders and participating students, however the student must be present for the core 8 weeks of the program. Any additional charges incurred by the change of dates must be covered by the student and/or lab.).Each participant will be required to submit a formal written report and present the results of their research at a student sym-posium held at the end of the program which provides an op-portunity for participants to experience presenting their data to their peers and the scientific community at the EPFL.Benefits to the Students

The participants will:*Gain hands-on research experience and training with expo-sure to cutting-edge research.*Experience what it is like to be a member of a research com-munity working at the forefront of science, medicine and bio-technology.*Have the opportunity to apply what was learned in the class-room to understanding and solving actual research problems in the laboratory.*Acquire a better understanding of the scientific process and the application of the knowledge gained from basic science re-search and state-of-the-art techniques to solve complex prob-lems in biology and medicine.*Improve their critical thinking skills, including learning how to evaluate scientific information, design experiments, formu-late ideas and test hypotheses.*Explore career opportunities in academia by experiencing the excitement, frustration, and challenges of scientific research and gain an insight into what a career in the science entails.*Prepare for future independent research projects and ad-vanced research in graduate school.Scholarship Application Deadline: February 15th 2011Further Scholarship Information and Applicationhttp://sv.epfl.ch/summer-research

Summer Research Program for Undergraduate Students, Switzerland ԱՅՑԵԼԻՐ WWW.YBA.AM ԿԱՅՔԸ

Այցելեք մեր վեբ կայքը`

www.yba.am և տեղեկացեք կենսաբանության և

հարակից ոլորտներում առկա լավագույն կրթական ծրագրերի, դրամաշնորհների, գիտաժողովների և թրեյնինգների մասին:

Տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է: Կայքում Դուք կգտնեք

նաև տեղեկատվություն աշխատատեղերի և կենսագիտության ոլորտում գործող

կազմակերպությունների մասին: Կայքում կծանոթանաք նաև “Երիտասարդ

կենսաբանների ասոցիացիա” ՀԿ կողմից իրականացվող միջոցառումներին,

հայտարարություններին և այլ տեղեկատվության:

Page 4: “Young Biologist” periodical #11

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸՖԻԶԻՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ԺՅՈՒԼ ԲՈՐԴԵ Բելգիացի իմունաբան և մանրէաբան Ժյուլ Ժան-Բատիստ Վինսենտ Բորդեն ծնվել է 1870 թվականի հունիսի 13-ին Սուանիում: Ավարտել է Բրյուսելի համալսարանը, որտեղ 1892 թվականին ստացել է բժշկագիտության դոկտորի աստիճան:1894-1901 թթ. աշխատել է Փարիզում` Պաստյորյան ինստիտուտի Մեչնիկովի լաբորատորիայում: 1901 թվականին Բրյուսելում հիմնել է Պաստյորյան ինստիտուտ, որի տնօրենն էր մինչև 1940 թվականը: 1907-1935 թվականներին Բրյուսելի համալսարանում դասավանդել է բակտերիոլոգիա և պարազիտալոգիա:Բորդեի հիմնական աշխատանքները նվիրված են իմունոլոգիային: Նա բացահայտել է, որ իմունային ռեակցիաների հիմքում ընկած են ֆիզիկոքիմիական գործընթացներ, ցույց է տվել ագլյուտինացիայի, հեմոլիզի մեխանիզմները, բացահայտել է կոմպլեմենտի դերը իմունային ռեակցիաներում: Մ.Գեի հետ հայտնաբերել է կոնգլյուտինացիայի ռեակցիան: Օ.Ժանգուի հետ մշակել է կոմպլեմենտի` մարդու և կենդանիների արյան շիճուկում առկա

իմունային սպիտակուցի կապման ռեակցիան: Կոմպլեմենտի ֆիքսացիան դարձել է այսօր սիֆիլիսի հայտնաբերման համար կիրառվող Վասսերմանի ռեակցիայի նախատիպը: Բորդեն հայտնաբերել է հակամանրէային հատկությամբ օժտված շիճուկի երկու տեսակ` մինչ իմունիզացիան կոմլեմենտ պարունակող և պատվաստումից հետո հակամարմիններ պարունակող: 1906 թվականին Ժանգուի հետ միասին առանձնացրել է կոկլյուշ հարուցող բացիլը և միջավայր է առաջարկել դրա աճեցման համար: Մշակել է անաֆիլաքսիայի մասին տեսությունը (1921), բակտերիոֆագիայի տեսությունը և առաջարկել է արյան մակարդման տեսությունը:1919 թվականին Ժ.Բորդեն արժանացել է ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի “իմունոլոգիայի ասպարեզում կատարած աշխատանքների” համար: Ժյուլ Բորդեն 1961 թվականի ապրիլի 6-ին մահացել է Բրյուսելում 90 տարեկան հասակում:

ԱՎԳՈՒՍՏ ԿՐՈԳԴանիացի ֆիզիոլոգ Շեկ Ավգուստ Ստինբերգ Կրոգը ծնվել է 1874 թվականի նոյեմբերի 15-ին Գրենոյում (Դանիա): Վաղ տարիքից հետաքրքրվել է բնական գիտություններով և երկար ժամանակ էր անցկացնում իրենց տան շրջակայքի միջատներին ուսումնասիրելով: 14 տարեկանում թողնելով դպրոցը` ընդունվում է Իսլանդիայի ձկնային պաշարները հսկող դանիական ռազմածովային նավի վրա ծառայության: Մեկ տարի անց նա նորից սկսում է սովորել Օրխուսի դպրոցում, իսկ 1893 թվականին ֆիզիկա և բժշկագիտություն ուսումնասիրելու համար ընդունվում է Կոպենհագենի համալսարան:Կենդանաբան Վիլյամ Սերենսենի ազդեցությամբ ուսումնասիրում է ջրում բնակվող Corethra ցեղի առանձնյակների թրթուռները: 1897 թվականին Ք.Բորի ղեկավարությամբ նա սկսում է աշխատել բժշկական ֆիզիոլոգիայի լաբորատորիայում: 2 տարի անց ստանում է կենդանաբանության մագիստրոսի աստիճան և նշանակվում է Բորի ասիստենետ:Corethra-ի ուսումնասիրության համար Կրոգը ստեղծում է միկրոճնշաչափ, որը հնարավորություն է տալիս չափելու հեղուկում լուծված գազի պարցիալ ճնշումը կամ լարվածությունը:1903 թվականին Կրոգը Կոպենհագենի համալսարանում գորտի թոքային և մաշկային շնչառություններին նվիրված աշխատության համար ստանում է կենդանաբանության դոկտորի աստիճան:1905 թվականին Կրոգը ամուսնանում է Բորի լաբորատորիայում որպես ֆիզիոլոգ աշխատող Մարի Յորգենսենի հետ: Մեկ տարի անց Կրոգը Ավստրիական ակադեմիայի կողմից արժանանում է Զիգենի մրցանակի իր այն աշխատանքների համար, որոնցում ցույց էր տալիս, որ գազանման ազոտը չի մասնակցում կենդանիների մոտ ընթացող բնականոն նյութափոխանակության գործընթացներին:

Նրա միջազգային հեղինակությունն ավելի է աճում, երբ 1907 թվականին Գեյդելբերգում ֆիզիոլոգների միջազգային համաժողովում նա ներկայացնում է թոքերում գազերի դիֆուզիային նվիրված իր աշխատանքները:1908 թվականին Կոպենհագենի համալսարանում հատուկ Կրոգի համար ստեղծվում է կենդանաբանության ադյունկտ-պրոֆեսորի պաշտոն: 2 տարի անց Կոպենհագենի համալսարանը Կրոգին ֆիզիոլոգիական լաբորատորիա է տրամադրում Նյու-Վեստերգեյդում, որտեղ նա աշխատում է կնոջ հետ:1916 թվականին Կրոգը նշանակվում է Կոպենհագենի համալսարանի կեն-դանաբանության պրոֆեսոր: Իր հետազոտություններում նա ուսումնասիրում է արյան մազանոթային շրջանառության ֆիզիոլոգիական կարգավորումը: Գալով այն եզրահանգման, որ “բաց” կամ գործող մազանոթների մակերևույթի մակերեսը պետք է ուղիղ կախվածության մեջ լինի թթվածնի օգտագործումից, Կրոգը ցույց է տալիս, որ գործող մազանոթների քանակն էլ իր հերթին կարգավորվում է տեղային մեխանիկական, քիմական և ջերմային գործոններով: Կրոգի` թոքերում գազափոխանակությանն ու մազանոթային արյան շրջանառությանը նվիրված աշխատանքները հիմք հանդիսացան բաց սրտի վրա վիրահատությունների ժամանակ ինտուբացիոն շնչառության և հիպոթերմիայի կիրառման համար:1920 թվականին Կրոգը “մազանոթների լուսանցքի կարգավորման մեխանիզմի հայտնաբերման” համար արժանանում է ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի: Կ-ն ապացուցեց, որ հանգստի ժամանակ բաց է մազանոթների միայն մի մասը, մինչդեռ նրանց աշխատանքի ժամանակ, թթվածնի պահանջին համապատասխան, նրանց քանակն ավելանում է:Քանի որ Կ-ի կինը տառապում էր շաքարախտով, 1922 թվականին Յելի համալսարանում Սիլլիմանովյան

դասախոսություն կարդալու համար ԱՄՆ այցելության ժամանակ Կրոգն ուսումնասիրում է ինսուլինը: Նա մեծ ավանդ է ունենում Դանիայում ինսուլինի հետազոտման և արտադրման լաբորատորիայի ստեղծման գործում:Երբ ֆաշիստական բանակը շրջափակում է Դանիան, Կրոգը, լինելով նացիզմի վառ հակառակորդ, տեղափոխվում է Շվեյցարիա: 1945 թվականին վերադառնալով հայրենիք` շարունակում է աշխատել Կոպենհագենի համալսարանի իր լաբորատորիայում և շարունակում է հետազոտությունները կարլսբերգյան և սկանդինավյան ինսուլինային հիմնադրամների կողմից իրեն հատկացված լաբորատորիայում: Կ-ն բազմաթիվ գիտական գրքերի հեղինակ է:Կրոգը մահացել է 1949 թվականի սեպտեմբերի 13-ին Կոպենհագենում:Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` բժիշկների Լոնդոնյան թագավորական ընկերության Բեյլի շքանշանի (1945), Էդինբուրգի, Բուդապեշտի, Գետտինգենյան, Հարվարդի, Ռատգերովյան, Օքսվորդի համալսարանների, ինչպես նաև Լունդի և Օսլոյի համալսարանների պատվավոր կոչումների: Նա Լոնդոնի թագավորական գիտական ընկերության և այլ գիտական ընկերությունների արտասահմանյան անդամ էր:

Ոսկեհատ Զաքարյան

Page 5: “Young Biologist” periodical #11

ԿԱՊԻԿ + ՄԱՐԴ = ?Կարելի է արդյոք խաչասերել կապիկին և մարդուն: Առաջին հայացքից թվում է, որ այս հարցը ֆանտաստիկայի ժանրից է, մինչդեռ մարդու և կապիկի ԴՆԹ-ի հիբրիդացման գաղափարները արդեն բազում տարիներ դատարկ խոսակցություններից վերածվել են գործի և բազմաթիվ գիտնականների ուսումնասիրման օբյեկտների: Այդ

գիտնականներից առաջինը ռուս կենսաբան Ի.Ի.Իվանովն էր: Դեռևս չհասկանալով զոոֆիլիայի հետևանքները` գիտնականներն ինքնուրույն փորձում էին խաչասերել մարդկանց և կապիկներին: Կապիկի և մարդու հիբրիդ ստեղծելու խնդրով դեռևս 20-րդ դարի սկզբներին զբաղվում էր գիտնական Իվանովը, որն այդ ժամանակ արդեն ուներ տարբեր տեսակի կենդանիների խաչասերման փորձ: Նա սպիտակ մկներին խաչասերում էր ծովախոզուկների հետ, առնետներին` մկների հետ և այլն: Սակայն վերջիններիս` բնության մեջ չգոյատևող հիբրիդները, ոչինչ էին մարդու և կապիկի սերունդ ստեղծելու ահավոր մտքի համեմատ: Իվանովի այդ նախագծի դետալները բացահայտվեցին 80 տարի անց միայն: Իվանովը, ով ոչինչ չգիտեր գենետիկական տարբերությունների մասին, փորձում էր բեղմնավորել էգ շիմպանզեներին և գորիլաներին մարդկային սերմնահեղուկով, իսկ աֆրիկացի կանանց` կապիկների սպերմատոզոիդներով: Փորձից առաջ նրանց անզգայացնում էին: Իվանովի փորձերը պաշտոնապես չհաջողված համարեցին, սակայն Իվանովը Մոսկվայի իր ընկերներին գրում էր, որ սերունդ ստացվել է, և որ հիբրիդ-մարդը մեծանում է ավելի արագ, քան մարդը, 3-4 տարեկանում ձեռք է բերում մեծ ուժ, ավելի քիչ զգայուն է ցավի նկատմամբ, սննդի մեջ պահանջկոտ չէ, տարբեր զբաղմունքներից գերադասում է սեռական հարաբերությունները և նրանց բնորոշ է կատարյալ հնազանդությունը: Բացառված չէ, որ այդ ամենը լոկ գիտնականի պատկերացումներն էին: 1929 թվականին որոշում է ընդունվում ստեղծել կապիկների բուծարան Սովետական Միությունում: Այդ բուծարանը բացվում է Վրաստանում: Այդտեղ Աֆրիկայից պետք է փոխադրվեին հղի շիմպանզեները և արդեն ծնված ձագերը:

Սակայն վերջիններիս մեծ մասը ճանապարհին մահանում է մի հիվանդությունից, որն իր սիմպտոմներով նման էր ՁԻԱՀ-ին: Իվանովին, կասկածելով սաբոտաժի մեջ, 1930 թվականին ձերբակալում են ու աքսորում: Երկու տարի անց նա խորհրդավոր պայմաններում մահանում է : Պատմում են, որ նրա մահվանը նախորդում է մի տարօրինակ դեպք. բուծարանից գիշերը փախչում է ծառայողներից մեկը` բաց թողնելով այդ հիբրիդներին: Դրանից հետո Աբխազիայի և Վրաստանի տարածքում մարդիկ հանդիպում էին վայրի մարդկանց, ովքեր նման էին մեծ կապիկների: Իսկ գուցե նրանք հենց այդ հիբրիդներն էին: Իսկ գուցե նրանք մինչ այժմ ազատության մեջ են: Այնուամենայնիվ, մինչ այսօր որոշ գիտնականներ թերահավատորեն են մոտենում մարդու և կապիկի հիբրիդ ստեղծելու հնարավորությանը: Ինչպես նշում է Ռուսաստանի Բժշկա-գենետիկական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս, կ.գ.դ., պրոֆ. Վլադիմիր Իվանովը, մարդու և կապիկի հաջողված խաչասերման և կենսունակ սերուդ ստանալու մասին բոլոր այդ տեղեկությունները չունեն ոչ մի գիտական հիմնավորում: Իսկ ինչպես հաղորդում է դոկտոր Դեվիդ Ռեյչը, այն բանից հետո, երբ մարդիկ և շիմպանզեները գնացին տարբեր էվոլյուցիոն սանդուղքներով, նրանք դեռևս 4 մլն. տարի շարունակում էին միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալ և նույնիսկ թողնել սերունդ, որը առանձին տեսակ չէր կազմում, քանի որ վերջինիս ներկայացուցիչներն իրարից սերունդ չէին առաջացնում: Սակայն այս հիբրիդները կարող էին ծննդաբերել ինչպես մարդկանցից, այնպես էլ շիմպանզեներից: Եվ նրանցից մեկի գանգը մի քանի տարի

առաջ հայտնաբերվել է Աֆրիկայում: Հնագետները նրան անվանել են Տումաի: “ Կապիկների և մարդկանց այս մեծ “սիրո” հետևանքները ՁԻԱՀ-ն ու քաղցկեղն են,- հայտարարում են բազմաթիվ գիտնականներ,- մարդկությունն այսօր վճարում է դրա գինը”: Այսպես, Ալաբամայի համալսարանի գիտնականները կարողացել են վերջնականապես ապացուցել, որ մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) առաջնային աղբյուրը եղել են

շիմպանզեները, որոնք բնակվում էին Սանագա գետի ափին (Կամերուն,Արևմտյան Աֆրիկա): Իսկ առաջին մարդը, ով վարակվել է ՄԻԱՎ-ով, հայտնի է, որ Կինշասային բնակիչ է եղել: Պաշտոնական տեղեկությունների համաձայն` այդ մարդը վարակվել է, երբ նրան կծել է էգ շիմպանզեն: Վարակվելուց հետո վիրուսը նա փոխանցել է կնոջը, վերջինս էլ` իր ծնած երեխաներին: Արդյունքում վիրուսը հայտնվել է քաղաքում, որտեղից և տարածվել է: Իսկ ոչ պաշտոնական տարբերակի համաձայն` այդ աֆրիկացին վարակվել է կապիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու հետևանքով:Իվանովի փորձերը էքսպերիմենտալ էին: Գենետիկայի զարգացումը թույլ տվեց կատարել այդպիսի փորձեր միայն փորձանոթների մեջ, և այդպիսի փորձեր մինչ այժմ շարունակում են կատարել: Բոլոր այդ գիտնականները իրենց փորձերը արդարացնում են այն փաստով, որ նրանք փորձում են գտնել նոր դեղեր կամ ուզում են բացահայտել անմահության գաղտնիքները և այլն: Այդպիսի մի փորձ տեղի ունեցավ 1996 թվականին, երբ Մասաչուսեթսի գենետիկ Սիբելին, անջատելով իր սեփական ԴՆԹ-ն, ներարկեց այն կովի ձվաբջջի մեջ, որից նախապես հանվել էր ԴՆԹ-ն: Սակայն նա պնդում է, որ ընդհատել է այդ փորձը կլոնավորման պրոբլեմների հետ կապված: Գիտնականների մեծ մասը կարծում է, որ եթե թույլ տային այդ սաղմին զարգանալ, ապա առաջացած հիբրիդը նման կլիներ մարդուն, սակայն բջջի կառուցվածքը փոքր-ինչ կփոխվեր: Կովին կպատկանեին միտոքոնդրիումները, որոնք ունեն իրենց սեփական ժառանգականությունը: Հայտնի է նաև մարդու և խոզի հիբրիդ ստեղծելու փորձի մասին: Այս փորձի ժամանակ գիտնականները աճեցրին սաղմը մինչև 32 բջիջ, որից հետո ոչնչացրեցին: Ենթադրվում է, որ եթե թողնեին այն զարգանար, ապա առաջացած հիբրիդը 95%-ով նման կլիներ մարդուն: Սակայն ինչպիսին կլիներ այդ մարդը` ոչ ոք չգիտի: Հետագայում այդ հիբրիդները հնարավոր կլինի օգտագործել որպես օրգանների դոնոր, քանի որ այդ օրգանները կընդունվեն մարդու օրգանիզմի կողմից:

Պարգև Հովհաննիսյան

Սեմինար “Ինչպես կազմել ռեզյումե”Ս/թ դեկտեմբերի 2-ին “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ, ԵՊՀ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի ՈւԽ կազմակերպել էին “Ինչպես կազմել ռեզյումե” թեմայով սեմինար: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին ռեզյումե կազմելու սկզբունքները և կենսաբանության ոլորտի շրջանավարտների զբաղվածության /աշխատանք գտնելու/ խնդիրները և հնարավորությունները:

Page 6: “Young Biologist” periodical #11

Հարգելի ընթերցող մեր թերթի համար որոշեցինք հարցում անցկացնել` պարզելու, թե ինչպես են նախընտրում անցկացնել իրենց հանգիստը տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողները: Այդ նպատակով այցելեցինք համապատասխան հաստատություններ և մեր հարցերն ուղղեցինք ուսանողներին: Իհարկե, գտնվեցին ուսանողներ, ովքեր հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, որոշ ուսանողներ էլ շատ բարեհամբույր էին: Ուսանողներին տրվող հարցերը հինգն էին.

1.Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:2.Հաճա՞խ եք համակուրսեցիներով հավաքույթներ կազմակերպում:3.Ի՞նչ ժանրի հաղորդումներ եք նախընտրում դիտել:4.Այցելու՞մ եք սոցիալական ցանցեր և օրվա ընթացքում որքա՞ն ժամանակ եք անցկացնում սոցիալական ցանցերում:5.Ինչպե՞ս եք անցկացնում ձեր weekend-ը, արդյո՞ք նախորոք այն պլանավորում եք: Ակտի՞վ թե՞ պասիվ հանգիստ եք նախընտրում:

Հարցմանը մասնակցեցին հինգական ուսանող տարբեր ԲՈՒՀ-երից, ում ուղղեցինք վերոնշյալ հարցերը: Տեսնենք, թե ինչպիսի պատասխաններ տվեցին նրանք:

Առաջինը այցելեցինք Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողներին.

Զաքարյան Գոհար, առաջին կուրս, Մորֆոլոգիայի և ֆիզիոլոգիայի ամբիոն:

1.Ազատ ժամանակ դասագիրք եմ կարդում, հեռուստացույց դիտում:2.Դեռ չենք կազմակերպել, դեռ առաջին կուրսում ենք,սակայն պլաններ ունենք:3.Հեռուստացույց քիչ եմ նայում, հետևում եմ լուրերին և շատ եմ սիրում «Աննա» հեռուստասերիալը:

4.Սոցիալական կայքեր չեմ այցելում, համացանցից օգտվում եմ միայն անհրաժեշտության դեպքում:5.Սիրում եմ նախորոք պլանավորել հանգստյնանս օրերը,սակայն միշտ չէ, որ ստացվում է:Ինքս ակտիվ հանգստի կողմնակից եմ, անցկացնում եմ հանգիստս ընտանիքիս, ընկերներիս հետ:

Թևանյան Լիլիթ, առաջին կուրս,Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա:

1.Ազատ ժամանակ չեմ ունենում,սակայն ունենալու դեպքում գիրք եմ կարդում:2.Համակուրսեցիներով ացելում ենք թատրոն,կինո:3.Սիրում եմ հետաքրքիր հաղորդումներ դիտել, որոնցից կարելի է ինչ-որ բան սովորել:4.Գրանցված եմ odnoklassniki.ru կայքում և բավականին հաճախ ինձ կարելի է այնտեղ հանդիպել:5.Սիրում եմ հանգիստս անկացնել ընկերներիս հետ, նախընտրում եմ ակտիվ հանգիստ:

Սիմոնյան Տաթևիկ, ՀՊՄՀ, 4-րդ կուրս, Էկոլոգիա:

1.Ազատ ժամանակս հիմնականում անցկացնում եմ համացանցում, հետաքրքիր նյութեր եմ որոնում: Սիրում եմ նաև այցելել թատրոն,կինո:2.Կուրսով միայն մեկ անգամ ենք այսպես կոչված քեֆ կազմակեպել, իսկ ընկերուհիներով հաճախ ենք միջոցառումներ կազմակերպում,գրեթե բոլոր տոները փորձում ենք նշել:3.Հեռուստացույց կարելի է ասել շատ քիչ եմ դիտում, ժամանակ չի լինում:4.Կարծում եմ, որ համացանցը,այն էլ սոցիալական ցանցերը, մեր բոլորիս օրվա անբաժանելի մասնիկն են դարձել: Օրվա ընթացքում 1-1,5 ժամ, եթե ոչ ավելի,

տրամադրում եմ սոցիալական ցանցերին:5.Շատ եմ սիրում, երբ հանգստյանս օրերը նախորոք պլանավորում եմ, հիմնականում անցկացնում եմ ընտանիքիս հետ:

Ղազարյան Նաիրա, 2 կուրս, Հոգեբանություն:

1.Ազատ ժամանակ չեմ ունենում,քանի որ մարզից եմ, Երևանում վարձով եմ ապրում, տնային գործերով եմ զբաղվում:2.Մեր կուրսը այնքան էլ համախմբված չէ, սակայն ոչ հաճախ կազմակերպում ենք հավաքույթներ:3.Նախընտրում եմ հետաքրքիր հաղորդումներ դիտել, նույնիսկ ընկերներիս եմ խորհուրդ տալիս դիտել:4.Սոցիալական կայքերում գրանցված չեմ, օգտվում եմ միայն որոնողական կայքերից:5.Նախորոք պլանավորում եմ, հիմնականում տանն եմ մնում:

Մելիքյան Սուսաննա, ԵՊՀ Կեսաբանության Ֆակուլտետ, 1-ին կուրս:

1.Ազատ ժամանակ գրքեր եմ կարդում,նաև փորձում եմ հոդվածներ գրել,այժմ գրում եմ հոդված քաղցկեղի մասին:2.Կուրսով մտերիմ ենք,նշեմ որ ապագայի համար պլաններ ունենք:Բայց մինչ օրս միայն խմբի երեխաներով ենք հավաքվել:3.Սիրում եմ ժամանցային և գիտական հաղորդումներ դիտել:4.Սոցիալական ցանցերում,մասնավորապես odnoklassniki.ru կայքում, անցկացնում եմ մի քանի րոպե:5.Հանգստյան օրերին դաս եմ անում, ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում:

Օֆելյա ՄանուկյանՆարինե Գրիգորյան

Հարց և պատասխան

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականների կազմած գործող հրաբուխների ցուցակի համաձայն պարզվում է, որ 1500 վտանգավոր հրաբխային խառնարաններից 50-ը հրաբուխ են ժայթքում, իսկ 11-ը ամեն օր կարող են ժայթքել: Որքան էլ տարօրինակ է, բայց իսլանդական Էյաֆյատլայոկուլդը, որի ժայթքումը մի քանի օր շարունակ գրավել էր ողջ Եվրոպայի երկինքը, համարվում է “երկրորդական պլանի” ՚խառնարան: Մինչդեռ ընդամենը երեք օրում այն մթնոլորտ է արտանետել 140 միլիոն խորանարդ մետր գազ և մոխիր: Ծխի ամպը հասել էր մինչև 10 կմ բարձրության. օդն այնքան էր էլեկտրականացված, որ ամեն 15 րոպեն մեկ կարելի էր կայծակներ տեսնել:Գիտնականները ամենավտանգավոր հրաբուխների շարքին են դասել ֆիլիպինյան Պինատուքոն, որը 1991թ. մթնոլորտ էր արտանետել այնքան գազ և մոխիր, որ երկու տարվա ընթացքում կլիմայի փոփոխություններ նկատվեցին ողջ մոլորակի մասշտաբով: Ամենավտանգավորների շարքում են իտալական Ստրոմբոլին և Էթնան: Ինչպես գրում է իտալական La Repub-

blica թերթը, այդ հրաբուխների անմիջական հարևանությամբ ապրում է 500 միլիոն մարդ: 1500 ակտիվ հրաբուխների 90 տոկոսը կենտրոնացված է 40 հազար կիլոմետրանոց շրջանի վրա, որը կոչվումՙ է “Կրակային շղթա”:Հրաբխային ժայթքումն ընդհանրապես սկսվում է խորը “շնչառությունից”: Հրաբխի շուրջը հողը կարծես վեր է ձգվում, լեռը սկսում է դողալ, հատուկ տվիչները սկսում են արձանագրել ցնցումներ: Հետո խորքից լսվում է խուլ ձայն:Սակայն, ինչպես պնդում են գիտնականները, հրաբխային նոր, վտանգավոր ժայթքում հնարավոր է մոտ ժամանակներս: Վերջերս Իսլանդիայում արթնացած էյաֆյատլայոկուլդը այնքան էլ սարսափելի չէ, մանավանդ, որ արդեն կայուն է թվում: Սակայն նրանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կատյա հրաբուխը հինգ անգամ մեծ է և մոտ հարյուր անգամ ավելի հզոր: Այն ի վիճակի է 1 րոպեում 1 միլիարդ խորանարդ մետր հրաբուխ ժայթքել: Ինչպես ցույց են տալիս նորագույն սարքավորումները, հրաբուխը շուտով կարթնանա: Մոտալուտ ժայթքման

մասին է վկայում նաև մոտակայքում գտնվող գետերի հուների փոփոխությունը:“Պատմությունը ցույց է տալիս, որ էյաֆյատլայոկուլդը հազվադեպ է պատահում, որ չարթնացնի Կատյա հրաբուխը” ,- այսպես է ասվում Global Alliance for Disastor Reduc-tion զեկույցում: Այս հրաբուխի ակտիվացման դեպքում գիտնականները նախատեսում են հրաբխային ձմեռ, ինչը նշանակում է, որ ժայթքումից առաջացած փոշու ամպը կփակի արևի ճառագայթների ճանապարհը: Հրաբուխների այսպիսի զանգվածային արթնացման պատճառը գիտնականները համարում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցների հալվելը, ինչը, հավանաբար, թուլացնում է Երկրի մակերևութային շերտերի ճնշումը` թույլ տալով մագմային վեր բարձրանալ: “Առաջիկա տարիներին մենք Իսլանդիայում ավելի հաճախակի և ավելի ուժգին հրաբուխներ ենք կանխատեսում: Գլոբալ տաքացումը սառույցների հալեցման պատճառ է դառնում: Այդ ֆենոմենն ազդում է նաև Երկրի ընդերքում մագմայի շարժի վրա” բացատրում է երկարաբան Ֆրեյստեյն Զիգմունդսոնը:

Տաթև Բաբայան

Ամենավտանգավոր հրաբուխները

Page 7: “Young Biologist” periodical #11

Սիրելի ընթերցող. եթե հիշում եք, սեպտեմբերյան մեր համարում անդրադարձել էինք Հարվարդի համալսարանին և խոստացել էինք խոսել այլ հանրահայտ համալսարանների մասին ևս: Այժմ մտովի տեղափոխվենք Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքի Օքսֆորդշիր կոմսություն և մենք կտեսնենք Մեծ Բրիտանիայի առաջին խոշորագույն և հնագույն համալսարանը` Օքսֆորդի համալսարանը, որը հիմանադրվել է 1117թ-ին: 12-րդ դարում համալսարանն ունեցել է հումանիտար, իրավունքի, աստվածաբանական, բժշկական ֆակուլտետներ: Միջնադարում Օքսֆորդի համալսարանում դասավանդել են Ռ. Բեկոնը, Յոհան Դունս Սկոտը, Ջ. Ուիկլիֆը, 17-րդ դարում` Ջ.Լոկը, Ա.Սմիթը, Ռ.Բոյլը, 1703թ.-ից համալսարանի պրոֆեսոր է եղել Է.Հալերը: Օքսֆորդի համալսարանի պատմականորեն ձևավորված հեղինակությունը, որպես հատուկ արտոնյալ ազնվա-կան ուսումանական հաս-տատություն, և ուսանողության ընտրության խիստ տարբերակ-ված դասակարգային բնույթը ապահովում են ծառայության մեջ շրջանավարտների առաջ գնալը` ընդհուպ մինչև բարձրագույն պետական պաշտոններ: Օքսֆորդի համալսարանը ինքնավար հաստատություն է, վարչականորեն ենթարկվում է միայն պառլամենտին, այն ֆինանսավորվում է հիմնականում պետության միջոցներով և նվիրատվություններով:Համալսարանի կազմում կան տասնյակ քոլեջներ, որոնցից 29-ը` արական, 5-ը` իգական և 5-ը խառը տիպի են: Եթե որոշ ժամանակ Օքսֆորդի համալսարանում կրթություն ստանալը գրեթե պարտադիր էր վերնախավի ներկայացուցիչների համար, ապա միջնադարում համալսարանում ուսանում էին միայն աղքատ հոգևորականներ: 1117թ.-ին համալսարանի հիմանադրումը հենց այդ նպատակն էլ հետապնդում էր` տալ հոգևորականներին լիարժեք կրթություն: Օքսֆորդի համալսարանի ամենաառաջին քոլեջը` Համալսարանականը, հիմնադրվել է

1249թ.-ին : Մյուս երկու քոլեջները` Բալիոլը և Մերտոնը, կրում են իրենց հիմանադիրների անունները: Քոլեջներից ամենաշքեղը Մագթաղինացու քոլեջն է, որը գտնվում է Չերվել գետի ափին: Մագթաղինացու քոլեջի կամուրջն և զանգակատունր քաղաքի խորհրդանիշերն են: Մագթաղինացու քոլեջի դիմաց գտնվում է Մեծ Բրիտանիայի հնագույն բուսաբանակ այգին, որը հինադրել են տեղի բժշկական ֆակուլտետի ուսանողները: Այժմ անցնենք Օքսֆորդի համալսարանի ընդունելության ընթացակարգին: Դիմումներն ընդունվում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, հատուկ հանձնաժողովը քննարկում է հանձնարարագրերը և գնահատականները, որոնք պետք է միայն

գերազանց` “A” level լինեն, այնուհետև հարցազրույց է անցկացվում: Որոշ դեպքերում ուսանողից կարող են պահանջել նրա գրավոր աշխատանքները: Դպրոցական ավարտական քննությունները Մեծ Բրիտանիայում ստանդարտիզացված են և անցկացվում են ոչ թե դպրոցներում, այլ պետության կողմից լիցենզավորված գլխավոր քննական հանձնաժողովի կողմից: Քանի որ ուսումնական տեղերը համալսարանի կողմից առաջարկվում են մինչև դպրոցական ավարտական քննությունները, ապա ուսանողները, որպես կանոն, ընդունվում են միայն այն դեպքում, եթե նրանց գնահատականները ուսումնական տարվա

սկզբում ցածր չեն լինում նախատեսված բալից (conditional offer): Անհրաժեշտ է նաև տիրապետել անգլերենին (վկայական IEIT-6.5, TOEFL-230min): Ուսման վարձը կախված է ընտրած մասնագիտությունից. օրինակ` արվեստի բնագավառ-8400 ֆունտ, բժշկություն-15400ֆունտ և այլն: Մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները պետք է դիմում ներկայացնեն համապատասխան ֆակուլտետ: Չի թույլատրվում նույն տարվա ընթացքում դիմել Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններ միաժամանակ:Այժմ Օքսֆորդում սովորում է ավելի քան 18.5 հազար ուսանող, որոնց 1/4-ը օտարերկրացի են: Նրանց թիվը կրուկ աճում է ամռանը,

երբ բացվում են ամառային բաց ընտրական դպրոցները: Այս պահին Օքֆորդի ռեկտորը Սեռ Քրիս Պետտենն է: Օքսֆորդի դասախոսական կազմը հսկայական է` գրեթե 4000 մարդ, որոնցից 70-ը Թագավորական ընկերության անդամ են, ավելի քան 100-ը` Բրիտանական ակադեմիայի անդամներ: Օքսֆորդում կրթության ընթացքը հատուկ սխեմայով է ընթանում. յուրաքանչյուր ուսանողին կցվում է անհատական ղեկավար` ընտրված մասնագիտությանը համապատասխան: Օքսֆորդում դասավանդվում են բազմաթիվ առարկաներ: Այն իրենից ներկայացնում է ոչ միայն համալսարան, այլև խոշորագույն

գիտահետազոտական կենտրոն: Օքսֆորդում 100-ից ավելի գրադարաններ կան: Ուսանողները կարող են իրենց ազատ ժամանակն անցկացնել համալսարանի 300-ից ավելի խմբակներում: Օքսֆորդում մեծ տեղ են հատկացնում սպորտին` որպես հանգստի ամենաճիշտ տարբերակ: Օքսֆորդի հանրաճանաչ շրջանավարտների թվին են պատկանում Մեծ Բրիտանիայի թագավորներ Էդուարդ VII-ը, Էդուարդ VIII-ը, Հարոլդ Ուիլսոնը, Պիտեր Մենդելսոնը, Դևիդ Մելիբենդը, Մարգարեթ Տեթչերը և այլոք:

Հայարփի Ջավրուշյան

Աշխարհի առաջատար համալսարաններըՕքսֆորդի համալսարան

Germany: Ph.D. positions at Gottingen Graduate School for Neurosciences and Molecular Biosciences (GGNB)

The Gцttingen Graduate School for Neurosciences and Mo-lecular Biosciences (GGNB) was founded in 2007 as a joint enterprise between the University of Gцttingen, three Max Planck Institutes, and the German Primate Center. GGNB is funded by the Excellence Initiative of the German federal and state governments.Ten doctoral programs are currently united under the roof of GGNB, sharing a common interdisciplinary training platform for their Ph.D. candidates. All courses are in English. Each Ph.D. candidate is affiliated with one of the doctoral programs of GGNB where he/she receives individual counseling and isguided in his/her thesis work by a thesis committee of at least three faculty members. We invite for applications for Ph.D. positions in Biology / Physics /

Chemistry in the following doctoral programs:• Biomolecules: Structure - Function - Dynamics• Molecular Biology of Microbial, Animal and Plant Cells• Molecular Biology of Development and Interaction between Organisms• International Max Planck Research School “Physics of Bio-logical and ComplexSystems”• Molecular Physiology of the Brain• Sensory and Motor Neuroscience• Systems Neuroscience• Theoretical and Computational Neuroscience

Scholarships and institutionally financed Ph.D. positions are available.

Candidates holding a Master’s degree in the natural sciences or related disciplines and an excellent academic record may apply by 15 September 2010 or also independent of deadlines. See www.ggnb.uni-goettingen.de for details. Please note: we do not accept e-mail applications.

Application Deadline : 15 January 2011

Page 8: “Young Biologist” periodical #11

Հիմնադիր` “Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ ք. Երևան, Մամիկոնյանց 37շ. բն. 39, հեռ. (+374 99) 238686, (+374 94) 465531 Գլխավոր խմբագիր` Մկրտչյան Ջոն հեռ. (+374 77) 328777Սրբագրիչներ` Անժելա Ասատրյան, Ծովինար ՂալթաղչյանՁևավորող` Սարգիս ԱղայանE.mail: [email protected] Հանձնվել է տպագրության`05.12.2010թ

Տպաքանակը` 99 օրինակ

տեսակով: Այս բուսատեսակներից և կենդանատեսակներից շատերը հազվադեպ հանդիպող են և համարվում են վտանգված, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:Անտառին հարող տարածքում բնակվում են Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները` ընդհանուր շուրջ 3600 շունչ: Կլիմայի և հողի նպաստավոր պայմանները գյուղի բնակիչներին թույլ են տալիս զբաղվել ավանդական հողագործությամբ և մշակել բազմապիսի մշակաբույսեր: Խորհրդային Միության փլուզումից և կոլեկտիվ տնտեսությունների լուծարումից հետո գյուղական շրջանների բնակիչները հիմնականում գոյատևել են գյուղատնտեսության և անտառային բարիքների շնորհիվ:

Հանքարդյունահանման ծրագիրը

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը հայտնաբերվել է 1972թ.: Ըստ մասնագետների` այն պարունակում է շուրջ 450 միլիոն տոննա հանքանյութ, որից` 0.36% պղինձ և 0.022% մոլիբդեն, այսինքն` ավելի քան 1.6 մլն տոննա պղինձ և շուրջ 100,000 տոննա մոլիբդեն: Հանքանյութից կարելի է զտել նաև ծծմբի, ոսկու, արծաթի և ռենիումի խտանյութեր:2000թ. հանքը շահագործելու արտոնագիր տրամադրվեց “Արմենիան քափր փրոգրամ” (ACP, Էյ-Սի-Փի) ՓԲԸ-ին: Թեղուտում “Էս-Սի-Փի”-ն առաջարկում է 50-70 տարվա ընթացքում բաց եղանակով արդյունահանել պղինձ և մոլիբդեն: Թեղուտի հանքի

արտադրական հզորությունն ընկերությունը գնահատում է տարեկան 7 միլիոն տոննա` 87,664,000 ԱՄՆ դոլարին համարժեք կանխատեսվող արդյունքով: Ծրագրով նախատեսվում է աշխատանքի ընդունել 1400 հոգու. աշխատողների մի մասը կընտրվի տեղի համայնքներից, մյուս մասը կընդգրկվի “Էյ-ՍԻ-Փի”-ի այլ մասնաճյուղերից:Հանքարդյունահանման համար հատկացված տարածքը զբաղեցնում է 1491 հա, որի 82%-ը (կամ 1232 հա-ն) ծածկված է անտառներով: Ծրագրով նախատեսված է 357 հա անտառի լրիվ հատում: Բնական ռեսուրսների ադյունահանման հետևանքով այժմ անտառածածկ լեռներից մեկը վեր կածվի 600 մետր խորություն ունեցող հորի: Թափոնները նախատեսվում է պոչանքի միջոցով հեռացնել Դուքանաձոր գետի ձոր: Հանքի շահագործման արդյունքում կառաջանա շուրջ 500 մլն տոննա պոչանք և 600 մլն տոննա այլ տեսակի թափոն:

Տեղանքի նկարագրությունը և հանքարդյունահանման ծրագիրը ներկայացված են համաձայն http://bnamard.blogspot.com/

ԹԵՂՈւՏԾառատունկ Թեղուտում

Ս/թ նոյեմբերի 20-ին «Vallex group» ընկերությունների խմբի ղեկավարությունը կազմակերպել էր ծառատունկ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում: ACP ընկերության հան-քարդյունաբերական ծրագրով ստանձնած պարտավորություններից մեկն էլ ծառատունկն է: Ծառատունկն իրականացվեց հիմնականում Երևանի մի քանի ԲՈՒՀ-երի ուսանողների, ինչպես նաև Ալավերդու և Լոռվա երիտասարդական

կազմակերպությունների անդամների կողմից, ովքեր Թեղուտ էին տեղափոխվել Երևանից «Vallex group»-ի ավտոբուսներով: Ուսանողները և երիտասարդական միությունների անդամները ճանապարհին այցելեցին Թումանյանի շրջանի Օձուն գյուղում գտնվող 6-րդ դարի եկեղեցի և Արդվի գյուղում գտնվող եկեղեցի և այնտեղի դամբարանադաշտ, որտեղ Օձունի եկեղեցու քահանա Տեր Վրթանեսը պատմեց այդ հուշարձանների պատմությունը: Ծառատունկին մասնակցում էին նաև տեղի Շնող և Թեղուտ համայնքների ղեկավարները, «Vallex group» - ի ղեկավարությունը և այլ պաշտոնատար անձինք: Ծառատունկով սկիզբ դրվեց «Եղևնիների պուրակին», որտեղ փշալարով ցանկապատված և նախորոք փորված փոսերի մեջ տնկվեցին 680 հատ սոճու 3-5 տարեկան տնկիներ, որոնք հետո ջրվեցին հենց ուսանողների կողմից ջրատար մեքենաների բերած ջրով:

Տեղանքի նկարագրությունԹեղուտի պղնձամոլիբդենային հանքը գտնվում է Հայաստանի Լոռվա մարզի հյուսիս-արևելյան շրջանում` սեյսմիկ և սողանքային գոտում: Հանքավայրի տեղանքը գեղատեսիլ և լանդշաֆտային բազմազանությամբ աչքի ընկնող տարածք է` ծածկված անտառներով և կտրտված Շնող գետի և իր վտակների` Կռունկի, Պակասաջրի (Խառատաձորի) և Դուքանաձորի խորխորատներով: Այս գետակները Շնող և Թեղուտ գյուղերի ջրի հիմնական աղբյուրն են և օգտագործվում են ինչպես խմելու, այնպես էլ` ոռոգման նպատակներով: Շնող գետը դեպի Վրաստան հոսող անդրսահմանային Դեբեդ գետի վտակներից է: Տեղանքում կարելի է նաև գտնել հնադարյան և միջնադարյան շուրջ 20 պատմամշակութային հուշարձան:Թեղուտի անտառը Հայաստանում ամենալավ պահպանված անտառային տարածքներից է` հարուստ կենսաբազմազանությամբ, այդ թվում` շուրջ 200 բուսատեսակով, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների 4

ՄՐՑՈՒՅԹ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է հայագիտության և հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության և տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայ-մանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացվող «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2010» ՄՐՑՈՒՅԹ: Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե՝ մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում (հրավերի փաթեթի համար այցելեք` www.scs.am): Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00 /հեռ. 210 140 +112/:

Աշխատանք Եվրոպայում * Senior Analist LC-MS (HLO/WO) * Analisten m/v, Leiden * Technisch Chemicus (MLO) * R&D Analist Flowcytometrie * Research Analist - Product Related Research * Research Analist - High Throughput Screening - Assay Development * Analist Cytologie * Research Technician Protein and Biochemical Analysis * Lean Manufacturing / Continuous Improve-ment Talent * 11830 - Chemisch Analist 5-ploegen * 11825 - Medewerker Customer Service * (Junior) Technical Service medewerker * Junior Technician * Key Account Manager Industrial Waste Ser-vices * Bioinformatician * Analist Levensmiddelen (Tijdelijk) * Researchmedewerker (0,8 fte) * Practicum Onderwijsassistent (0,6 fte) * Practicum Onderwijsassistent (1,0 fte) * Medisch Analist (Tijdelijk) * QA Medewerker Levensmiddelen * Research Analist Rubber * Proces Engineer * Project Manager * Quality Release Officer * (Aankomend) Qualified Person * Moleculair Bioloog * Farmaceutisch QC analist

Voor een overzicht van alle vacatures kijk op www.bcfjobs.nl