yerevan city magazine

61
Հատվող այգեստաններ Քո կանաչ ջավայր, իմ վարդագույն քաղաք Հունիս Տարածվում է անվճար #6(7) 2012

Upload: -

Post on 09-Mar-2016

256 views

Category:

Documents


18 download

DESCRIPTION

"ԵՐԵՎԱՆ" քաղաքի ամսագիր / городской журнал "ЕРЕВАН"

TRANSCRIPT

Page 1: Yerevan City Magazine

Հատվող այգեստաններՔո կանաչ միջավայր, իմ վարդագույն քաղաք

Հունիս

Տա

րածվ

ում

է

անվ

ճար

#6(7)2012

Page 2: Yerevan City Magazine

Երբ երկու տարի առաջ երևանցիները փորձում էին փրկել կինո «Մոսկվայի» ամառային դահլիճը, հայտնվեցին մարդիկ, ովքեր երազում էին տեսնել այն քանդված: Ասում էին՝ «Եկեղեցին քանդելը սխալ էր, այսօր կարող ենք շտկել այդ սխալը», կամ՝ «Էդ երկաթ-բետոնը ի՞նչ ճարտարապետություն»: Մոտավորապես նույն երևանցիները դրանից մի քանի տարի առաջ մեծ հրճվանքով ընդունել էին Աբովյան փողոցի վրա գտնվող Լեզվի ինստիտուտի շենքի ոչնչացումը՝ հանուն վեհափառի նստավայրի կառուցման: Քանի որ «Լեզվի ինստիտուտը ու՞մ էր պետք՝

նստած հիմար բառեր էին հորինում»:Բարեբախտաբար, մենք ապրում ենք մի քաղաքում, ուր տարվա մեջ մի քանի նմանատիպ իրավիճակ է ստեղծվում (քանի դեռ քանդելու բան կա՝ քանդողներ կգտնվեն): Բանը հասավ Փակ շուկային: Երևանցիները նորից չզլացան, աղմուկ բարձրացրեցին՝ նրանք ուզում են, որ իրենց երեխաները նույնպես ապրեն Երևանում, ոչ թե անդեմ ու անիմաստ մի ինչ-որ տարածքում, որը քանդվում-կառուցվում ու նորից քանդվում է հինգ րոպեն մեկ: Բայց կրկին հայտնվեցին ուրիշ երևանցիները, որոնք ասացին «գրանտակերներին». «Փակ շուկան կեղտոտ զզվելի կռիսաշատ տեղ էր, ու ամեն ինչ թանկ էր, պետք ա քանդել, ի՞նչ հուշարձան, ի՞նչ բա՜ն»: Լավ, ենթադրենք, շինության ընկալումը խիստ սուբյեկտիվ է: Բա բնությու՞նը: Ծառերն էլ հո ճաշակի հետ կապ չունե՞ն: Բոլորս էլ ծառերից ստացած օդն ենք շնչում, ստվերում հանգստանում ենք: Վերջապես, կանաչը շատ լավ սազում է Երևանի վարդագույնին: Բայց արի ու տես՝ երբ երևանցիները դժգոհում են քաղաքամայրում կենդանի մնացած մի քանի մետր կանաչոտ տարածքներից մեկի տեղում թուրքական շինանյութից պատրաստված կրպակներ կառուցելուց, էլի հայտնվում են դեմքեր, որոնց պնդմամբ՝ ով չի ուզում տեսնել այգում կրպակներ, գրանտակեր է, իսկ «էդ այգին սկի այգի էլ չի եղել, զիբիլանոց էր՝ կեղտոտ ու վախենալու»: Եվ այստեղ կրկին բախվում ենք մեր երկրի և հասարակության առանձնահատկություններին. մի հոգին կարող է, հակասելով երկու ամիս հնչած բոլոր պաշտոնական պարզաբանումներին, նկատել, որ ապօրինի շինվածքները գեղեցիկ չեն: Կարելի է տարբեր կերպ վերաբերվել այս ժեստին (շատերը չմոռացան, որ դա ընտրություններից առաջ էր), բայց փաստ է՝ այգին փրկվեց: Եվ կարելի էր արդեն մի փոքր շունչ քաշել, ուրախանալ մեր երեխաների համար, պահանջել համապատասխան մարմիններից բարեկարգել այգին, բայց հո՛պ՝ Նալբանդյան 106/1 հասցեում՝ սովորական մի բակում, ուր ապրում են սովորական երևանցիները և շնչում են սովորական ծառերից ստացված սովորական թթվածին, հայտնվում են ինչ-որ գործարարների պատկանող բուլդոզերներ և սկսում ծառերի սպանդը: Բնակիչներն ու ակտիվիստները կրկին հայտնվում են պաշտպանվողների, շատերի աչքերում՝ վատամարդու դերում: Երևանի ինքնապաշտպանությունը շարունակվում է: Բայց մի քիչ էլ՝ ու քաղաքը կխեղդվի:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Page 3: Yerevan City Magazine

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ այանյանԳլխավոր խմբագիր՝ արտավազդ ԵղիազարյանԱրտ-տնօրեն՝ արսԵն ԿիրաԿոսյանԹողարկող խմբագիր՝ արմԵն յոլյան Դիզայներ՝ անի ԿարամանուԿյանԳրական խմբագիր՝ արքմԵնիԿ նիԿողոսյանՍրբագրիչ՝ ԳայանԵ անանյանՆկարահանումների գծով տնօրեն՝ մարիաննա իսԿանդարյանՖոտոխմբագիր՝ մարիամ լորԵցյանՖոտոմշակում՝ արմԵն ՀայրապԵտյան, արմինԵ ԳԵսիյանԷջադրում՝ արմԵն յոլյան

Համարի վրա աշխատել են՝ Նե Թադևոսյան, Լենա Գևորգյան, Սոնա Խաչատրյան, Սարհատ Պետրոսյան, Կարեն Անտաշյան, Հայկ Համբարձումյան, Արսեն Կարապետյան, Սամվել Մարտիրոսյան, Կարինա Ղազարյան, Տիգրանուհի Մարտիրոսյան, Էլեոնորա Արարատյանլուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Մարիամ Լորեցյան, Սուրեն Մանվելյան, Արթուր Lumen Գևորգյան, Հայկ Բիանջյան, Նազիկ Արմենակյան, Լիլիթ Թովմասյան, Կարեն Հովհաննիսյան, Փարանձեմ Վարդանյան, Էմին Արիստակեսյան, Վահե Վարդումյան, Ֆոտոլուր, PanArmenian PHOTO

պատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյան, Դավիթ Գյումիշյան, Վլադ Գերասիմովտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸՀրատարակչության տնօրեն՝ Էդուարդ Այանյան

© 2011-2012 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանա- տվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնու- թյամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 04.06.2012Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀՏպաքանակ՝ 6000 օրինակ

Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ, Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1Հեռ.՝ +7 (495) 926 38 66, +7 (495) 926 38 67 Էլ. փոստ՝ [email protected] URL̀ www.yerevanmagazine.com

Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:

Հայաստանի Հանրապետություն, 0037, Երևան, Բաբայան 2Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89Ֆաքս՝ +374 (10) 20 25 69Էլ. փոստ՝ [email protected]̀ www.yerevanmagazine.com

Գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 20 23 89

31 ԿարծիքԿանաչ ոգիներԲանաստեղծ Կարեն Անտաշյանն իր դեռ չծնված բալիկին հեքիաթի միջոցով պատմում է բնության պահպանման համար պայքարող ակտիվիստների մասին:

32 միջավայր Հատվող այգեստաններԻնչպիսի՞ այգիներ ուներ Երևանը, ինչպե՞ս դրանք սկսեցին մահանալ և արդյոք հնարավո՞ր է վերականգ- նել քաղաքի թոքերը:

38 այլընտրանքԱնիվները հեծածՀեծանիվ քշելը՝ որպես ներդրում էկոլոգիական մաքրության մեջ:

40 Խոշոր պլանովԻնքներս էլ տեսնում ենքՄաշտոցի պուրակի համար մղված պայքարը՝ լուսանկարներով:

44 Խոշոր պլանով Հիշատակի վերածնունդԻնչպես են երկրորդ կյանք առնում ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բերվող հազարավոր ծաղիկները:

46 այնտեղԿանաչաստանԱյն, որ ոչ մի քաղաք իրավունք չունի չունենալ մեծ կանաչ տարածք, խելացի մարդիկ հասկացել են դեռ դարեր առաջ:

ՔԱՂԱՔ

50 ԿարծիքՀին քաղաքի նոր բրենդինգըՏարածաշրջանային բրենդինգի բրիտանացի մասնագետ Ալեքսանդր Գրանդի կարճ վարպետության դասը «Քաղաքի բրենդավորում» թեմայով:

52 տեսակետՇուկայական հարաբերություններՓակ շուկայի դանդաղ սպանությունը բոլորիս աչքի առաջ որպես տասնամյակներ առաջ մեծ բանաստեղծի կանխատեսած ոգու սովի հատկանիշ:

53 տեսակետԱխտորոշումը՝ այրոցքԲլոգեր Սամվել Մարտիրոսյանը ազգայնամոլների կողմից DIY փաբի վրա կատարած հարձակման, դրան հետևած ռեակցիայի և հնարավոր հետևանքների մասին:

54 տարբերակԸնթերցանիստՈսկերիչ Նուռը ներկայացնում է ընթերցողի «կենդանի» հուշարձանի իր յուրօրինակ նախագիծը:

56 արտասովորԶրո քաշի՝ լավ չի լսվում1980-ականներից պահպանված՝ 2 կոպեկանոցով աշխատող փողոցային հեռախոսային խցիկը և բազմաթիվ այլ նմուշներ նորաբաց Կապի թանգարանում:

58 ՓողոցՆախքան մենք կնստենքՎերջին ամիսներին երևանյան փողոցներում հայտնվեցին բազմաթիվ նստարաններ՝ նոր տեսքով և աննախադեպ քանակով:

60 Կադրերի բաժինՓակ շուկա, 1952 թ. Մի դրվագ Երևանի ֆոտոպատմությունից:

Շապիկ՝ Վիլյամ Կարապետյան

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 ինչ անելՀունիսին ԵրևանումԿինո, թատրոն, երաժշտություն, ցուցահանդեսներ:

06 անցուդարձ ԹղթաթիռներԹղթե ինքնաթիռների հայ վարպետները:

08 անցուդարձԵղիցի լույս բյուրեղյաԲյուրեղյա ջահերը Գաֆեսճէան արվեստի կենտրոնում:

09 անցուդարձ ՀայտարարություններՁեր հայտարարությունները մեր ամսագրում՝ անվճար:

10 զրիցԽայտաբղետ ապրուստՏարբեր թեմաների շուրջ խոսում են երևանցի տաքսիստները:

12 նստավայր Սրճարան, որը միշտ քեզ հետ էՓարիզի համն ու հոտը երևանյան սրճարանում:

13 նստավայրԱզգային ամերիկյան պիցցաԻսկական ամերիկյան պիցցա՝ իսկական Pizza Hut-ում:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

14 իմ ԵրևանըՊարադոքսների ավետյաց մայրաքաղաքըԱվետ Բարսեղյանի՝ հոգի ու մարմին ունեցող Երևանը:

16 դեմքերՆվագախմբի տղաներըԵրևանի սաունդտրեկը ապահո- վող փողոցային երաժիշտները:

22 տրանսպորտ Ա ՜յ քեզ բայքՄեքենայի չորս անիվները տանում են մարմինը, բայքի երկուսը՝ հոգին:

26 ազարտՓողագնդակԵվրո 2012-ի ժամանակ աճում է թվացյալ հեշտ գումար վաստա- կելու գայթակղությունը:

ԹԵՄԱ

28 ՀարցազրույցԱյլ մոտեցումԵրևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ զանազան «կանաչ» թեմաների շուրջ:

30 ԿարծիքԵրկու տեսակի կանաչի մասինԻնչպես տիրություն անել կանա- չապատ հանրային տարածքներին:

Հունիս 201223

ԲոՎԱՆԴԱԿուԹյուՆ

Page 4: Yerevan City Magazine
Page 5: Yerevan City Magazine

Հունիսին Երևանում

Ծանոթանալ իտալական հայացքին Հայաստանին

Ունկնդրել Ֆլորա Մարտիրոսյանին

Մասնակցել ՏՏ-չկոնֆերանսինՇնորհավորել Փոլ Մաքքարթնիին

ՆՓԱԿ, հունիսի 12-28Փավստոս Բուզանդ 1/3, հեռ.՝ 56 82 251859 թվականին հայ բանաստեղծ Միքայել Նալբանդյանն իտալական ազգի ազատագրական պայքարը ոգևորելու համար գրեց «Իտալացի աղջկա երգը», որը տարիներ անց դարձավ նաև Հայաստանի հանրապետության օրհներգը: Իսկ 2012-ի հունիսին մի շարք իտալացի արվեստագետներ հավաքվեցին ու ստեղծեցին մի շարք աշխատանք-անդրա- դարձներ Հայաստանին: «Հեռակա զգայնություն» ցուցահանդեսը տեղի կունենա Նորարար փորձառական արվեստի կենտրոնում հունիսի 12-ից 28-ը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահ, հունսի 18, 19Հեռ. 010-56-67-90, 091-36-36-861960 թվականին դեռ անհայտ լիվերպուլյան The Beatles քառյակը կատարեց իր առաջին արտասահմանյան շրջագայությունը՝ համերգների շարք անցկացնելով գերմանական Համբուրգում: Նույն այդ քաղաքում 1978-ին աշխարհին ներկայացավ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը՝ դառնալով երգի միջագային փառատոնի մրցանակակիր: Հունիսի 18-ին և 19-ին ՀՀ Ժողովրդական արտիստուհին երևանյան հանդիսատեսին կներկայացնի իր հին ու նոր կատարումները:

Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, հունիսի 9-ին և 10-ինԲաղրամյան 402009 թվականին Իսլանդիայի վարչապետի պաշտոնը հասավ տիկին յոհաննա Սիգուրդարդոտտիրին, որը դարձավ պատմության մեջ առաջին բացահայտ լեսբուհի-կառավարության ղեկավարը: Այդ նույն թվականին Երևանում առաջին անգամ անցակցվեց «ԲարՔեմփ Երևան» չկոնֆերանսը, որը շատ արագ դարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիայի ոլորտի մասնագետների սիրելի իրադարձությունը։ Միջոցառումը կոչվում է չկոնֆերանս, քանի որ այստեղ չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք են ելույթներ ու քննարկումներ կազմակերպում: Ի տարբերություն ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո:

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, հունիսի 18-ինՍայաթ-Նովայի պող. 4, հեռ.՝ 56 32 43Խորհրդային բիթլոմանների մեջ երկար տարիներ մի լեգենդ էր տարածված, իբր 1960-ական- ներին, մի գեղեցիկ օր The Beatles-ի անդամները գաղտնի եկել են Լենինգրադ ու հեռացել: Տարիներ անց Փոլ Մաքքարթնին առաջին անգամ ելույթ ունեցավ Մոսկվայում: Հայ բիթլոմանները կարող են նույնիսկ չերազել հարազատ քաղաքում տեսնելու բիթլին, բայց դա բոլորովին չի խանգարում տոնել նրա ծննդյան օրը: Հունիսի 18-ին Մաքքարթնիի երգերի կատարումները կհնչեն Տիկնիկային թատրոնում: Մաքքարթնիի ծննդյան 70-ամյակին նվիրված հայկական ռոք-խմբերի մասնակցությամբ համերգը տեղի է ունենալու Հայաստանի ռոք-ասոցիացիայի նախաձեռնությամբ:

1 2 7 17 223 8 234 9 14 19 245 15 20 30276 11 16 21 26 28 2913 1810 12 25

ՔԱՂԱՔԱՄԵՋ ինչ անել

45 Հունիս 2012

Page 6: Yerevan City Magazine

Ներկայացում դիտել

Լսել դասական երաժշտություն

Լսել շվեյցարական երաժշտություն

Հետևել անիմացիոն գազանների արկածներին

Թատրոն գնալ

Կամերային թատրոն, հունիսի 16Մաշտոցի պող. 58, հեռ.՝ 56 60 70Ֆրանց Կաֆկայի «Դատավարության» գլխավոր հերոսը ձերբակալվեց իր երեսնամյակի օրը: Այս տարի Արա Երնջակյանի՝ 30-րդ տարեդարձը նշող «Կառավարական համերգ» շոու-ներկայացումը, բարեբախտաբար, օրենքի հետ որևէ խնդիր չունի: Կամերային թատրոնի ամենահայտնի ներկայացումներից մեկը երեք տասնամյակում ցուցադրվել է ավելի քան հազար անգամ, իսկ դիտողների թիվն անցնում է կես միլիոնը: Հունիսի 16-ին «Կառավարական համերգը» կարելի է դիտել Կամերային թատրոնի բեմին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահ, հունիսի 6-13, Մաշտոցի պող. 46, հեռ.՝ 54 57 42Հայաստանում դեռ չի անցկացվել «Եվրատեսիլ», փոխարենը 2003-ից մեզ մոտ ամեն տարի անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Ի սկզբանե մրցույթը ուղղված է եղել երեք մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ և թավջութակ, սակայան նախորդ տարվանից դրան մասնակցության իրավունք ստացան նաև երիտասարդ կոմպոզիտորները: Մրցույթի աշխարհագրությունը բավա- կան լայն է՝ այն ներառում է ներկայացու- ցիչներ աշխարհի 20 երկրներից: Մրցույթի բացմանը՝ հունիսի 6-ին և փակմանը՝ հունիսի 13-ի գալա համերգին նվագելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ու մրցույթի մրցանակակիրները:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, հունիսի 28Իսահակյան 1, հեռ.՝ 52 67 18Բոլորս սիրում ենք շվեյցարական շոկոլադ, փող ենք հավաքում շվեյցարական ժամացույց գնելու համար և երազում ենք մի օր հաշիվ ունենալ շվեյցարական բանկում: Դաշնակահար Հայկ Մելիքյանն առաջարկում է հայերին ծանոթանալ նաև շվեյցարական երաժշտությանը: Միջոցառումը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը և «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիան:

«Մոսկվա» կինոթատրոն, հունիսի 7-իցԱբովյան 18, հեռ.՝ 52 12 10Հայաստանը հաճախ անվանում են «լեռնային կղզի», քանի որ մեր երկիրը գտնվում է շատ, շատ բարձր ծովի մակարդակից: Իսկ ահա Մադագասկարը իսկական, օրինական կղզի է Հնդկական օվկիանոսում: Եվ վերջին տարիներին միլիոնավոր մարդկանց մոտ այն ասոցացվում է համանուն անիմացիոն ֆիլմի հետ: Նյույորքյան կենդանաբանական այգուց փախած կենդանիների արկածները առաջին ֆիլմում նրանց բերեցին հենց Մադագասկար, երկրորդ մասի գործողությունները անցնում էին Աֆրիկայում, իսկ ահա «Մոսկվա» կինո- թատրոնի էկրանին սպասվող «Մադագասկար 3»-ում գլխավոր հերոսները կհայտնվեն Եվրո- պայում: Եվ իհարկե, տպավորությունների ամբողջացման համար նախատեսված են նաև 3D-ակնոցներ:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, հունիսի 20Գրիգոր Լուսավորչի 6, հեռ.՝ 52 76 70 1493 թվականին գերմանական Նյուրնբերգում պատրաստված «Երկրային խնձոր» գլոբուսը Երկիր մոլորակի հնագույն պահպանված եռաչափ մոդելն է: Իսկ Վիլյամ Շեքսպիրի հիմնած «Գլոբուս» թատրոնը Անգլիայում՝ աշխարհի ամենահայտնի բեմերից մեկն է: Եվ հենց այդ բեմում այս տարվա մայիսին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մասնակցեց Շեքսպիրյան համաշխարհային փառատոնին, ներկայացնելով Շեքսպիրի «Ջոն Արքա» պիեսը: Հայաստանցի թատերասերների դատին «Ջոն Արքան» կներկայացվի հունիսի 20-ին:

Page 7: Yerevan City Magazine

Մեզնից ո՞վ դպրոցական տարիներին ձեռքի տակ պատահած թղթից (այո, շատ հաճախ՝ մաթեմատիկայի տետրից պոկված) չի փորձել սեփական ձեռքերով ինքնաթիռ պատրաստել: Իսկ հետո մրցել մյուսների հետ թղթե աերոպլանը ամենահեռու

տեղը հասցնելու գործում: Այս տարի թղթաթիռների երևանցի սիրահարներին հնարավորություն ընձեռնվեց որոշել

լավագույններից լավագույններին, մասնակցելով Red Bull-ի Pa-per Wings մրցույթի հայաստանյան ընտրափուլին: Հաղթողները

կներկայացնեն Հայաստանը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, որը կկայանա Վիեննայում:

Թղթաթիռներ

67 Հունիս 2012

ՔԱՂԱՔԱՄԵՋ անցուդարձ

Page 8: Yerevan City Magazine

Արթուր Lumen Գևորգյան

Page 9: Yerevan City Magazine

Եղիցի լույս բյուրեղյա

Ամենատպավորիչ նմուշը «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» շարքի՝ «Կասկադ» ջահը, ստեղծվել է 2003 թվականին բելգիացի ճարտարապետ և դիզայներ Վինսենթ Վան Դույզենի կողմից:

«Կասկադի» վրա աշխատելիս՝ ես մտածում էի մեծ ջահերի մասին, ինչպիսիք լինում են դղյակներում. սա- կայն իմ ստեղծած ջահը պետք է տեղադրվի հսկայա- կան սեղանների կենտրոնական հատվածում», — ասում է դիզայներ Վինսենթ Վան Դույզենը: «Ծաղկունք» շարքը միահյուսված է թանկարժեք քարե- րի ճյուղերից՝ նրբագեղ ջահերի տեսքով: Հոլանդացի դիզայներ Թորդ Բունթյեի բնության մեկնաբանումը առավել հուզական տեսք է ստանում Սվարովսկի բյուրեղապակիների ազդեցության շնորհիվ: Աշխատելով դիզայնի, արվեստի և արհեստի կիզակե- տում՝ ավստրիացի դիզայներ Գեորգ Բալդելը ստեղծում

է նրբագեղ և բարդ քանդակային ինստալացիաներ, դիզայներական աշխատանքներ՝ համադրելով ձեռա- գործ տեխնիկան արդյունաբերական նյութերի հետ: Նրա «Լուսատուփը» Սվարովսկի բյուրեղներից պատրաստված ջահ է, որ համալրել է «Բյուրեղյա պալատի» հավաքածուն դեռ 2002 թվականին: Այն կազմված է Սվարովսկի բյուրեղյա պրիզմաներից և LED լուսատուների սյուներից: Հեղինակը նկարագրում է այս ստեղծագործությունը որպես հսկայական սառցե բեկոր, որը ճախրում է օդում՝ շողշողալով ներսից ու դրսից: «Լուսատուփը» ստեղծված է մի շարք հորինվածքներով, այդ թվում՝ հորիզոնական և ուղղահայաց, ինչպես նաև որպես հատակի ջահ:«Տալսա 2» ջահի դիզայներ Մայքլ Անաստադիասը, ոգե- շնչվելով տորնադոյի կործանիչ ուժի գեղեցկությամբ, համադրում է ոլորապտույտ սվարովսի բյուրեղյա շղթաներ՝ ստեղծելով լույսի և քամու ներշարժում:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Աստղերի հարթակում բացվեց «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ցուցահանդեսը: Ինչպես հավաստիացնում

են կազմակերպիչները՝ նորովի արժևորելով ու մեկնաբանելով ջահի ավանդական մոտեցումները՝ ցուցահանդեսը կոտրում է կարծրատիպերը

և նոր էջ բացում լուսավորության, արվեստի և դիզայնի պատմության մեջ: Նախագծի շրջանակում իրենց ներդրումն են ունեցել աշխարհի լավագույն

դիզայներները և դիզայներական ընկերությունները

Արեգ Եղիազարյան Մարիամ Լորեցյան

89 Հունիս 2012

ՔԱՂԱՔԱՄԵՋ անցուդարձ

Page 10: Yerevan City Magazine

Ձեր հայտարարությունները անվճար կտպագրվեն «ԵՐԵՎԱՆ» ամսագրում:

Էլ. հասցե՝ [email protected]

ո՞վ է ասում, որ աշխատանք գտնելը դժվար է: Ահավասիկ՝ մեկի փոխարեն երկու հիանալի առաջարկ Yerevan Productions ընկերությունից: Առաջին՝ վեբ ձևավորող: Հավակնորդից պահանջվում է ընդամենը ունենալ փորձ, ներկայացնել պորտֆոլիո, տիրապետել մի քանի ծրագրի (XHTML, CSS, HTML, Adobe Photoshop, Adobe Illustrator), երջանիկ լինել թիմային աշխատանքից և ունենալ հնարավոր ամենաբարձր հաջողությունների հասնելու ձգտում:Գրեթե նույնը պահանջվում է նաև գրաֆիկ ձևավորողից, միայն թե մի փոքր այլ է ծրագրերի փաթեթը՝ Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe Indesign: Մի՛ ձգձգեք, դիմե՛ք:Սարգիս Անտոնյան, [email protected]

Ինչ ասես, որ տեղի չի ունեցել 1998 թվականին՝ Ֆրանսիան դարձավ աշխարհի չեմպիոն, մահացավ Փոլ Մաքքարթնիի կինը՝ Լինդան: Ինչպես նաև արտադրվեց այս մեքենան՝ Toyota Land Cruiser Prado (շարժիչը՝ 3,4լիտր, բենզին, ABS, SRS), որը այսօր կարող է դառնալ ձերը (չմոռանանք նշել, որ գտնվում է շատ նորմալ վիճակում):Էդուարդ, 091 11 88 00

Հայտարարություններ

Արծաթը քիմիական տարր է, որի նշանն է Ag և ատոմային թիվը՝ 47: Սակայն ամենակարևորն այն է, որ արծաթից պատրաստում են զարդեր: Օրինակ՝ դիզայներ Անի Աղաբաբյանն առաջարկում է ձեռագործ՝ օրիգինալ և տրամադրություն բարձրացնող զարդեր՝ արծաթից և ոչ միայն:Անի Աղաբաբյան, 093 58 63 69

Page 11: Yerevan City Magazine

Կնստեն տաքսիս ու կսկսեն աբարանցիների մասին անեկդոտ պատմե լ: Մի հատ մտքներով չի անցնի՝ կարող ա՞ էս մարդը աբարանցի ա: Չնայած չեմ նեղվում, ես երևանցիքից շատ անեկդոտ գիդեմ Աբարանիս մասին, ու ինչքան շատ եմ մն ում Երևան, էնքան հասկանում եմ, որ երևանցիք տենց էլ բան չեն ջոկում: Չեն ջոկում ինչ կարգին կենդանի ա էշը, որտև հիմա էշությունը էնքան ա շատացել, որ խեղճ էշի համբավն ընգել ա: Ասում-խոսում-ուրախանում են խեղճի վրա, բայց գիդե՞ս ինչ խելացի ա: որ բարձում ես չէ՞, ամե նակարճ ճամփեն ա քթնում տեղ հասնելու, չէ բա: Իսկ դուք գիդե՞ք՝ Նոյը իրա տապանի մե ջ էշ դրել ա՞: Իհա՛րկե դրել ա ու որ հասել ա Արարատին, նավի տակը քսելա Արարատի գագաթին ու էշը ընկելա ուղիղ Աբարան: Թե չէ երևանցիքը տարբեր վերսիաներ են հորինում մե ր առաջացման մասին, է՛ս ա ամե նաճիշտը, ասեմ իմանան:

Էն օրը մե կը փոխանակ ասի՝ թեքվեք պահեք, ասում ա՝ որ շուռ գաս, պահի: Ասեցի՝ մորքուր ջան, որ շուռ գամ դու դժվար կարանաս իշնես: Ասա՝ բա էդ անտերը մտածում ե՞ք մի բան ասելուց առաջ:

Էս ի՞նչ արին, էլի քանդեցին էս քաղաքը: Չնայած իմ ձին ոչ մի բանից չի վախում: Կարգին տղայ ա: Հա՛, շատ եմ սիրում ավտոս, բա ինձ կերակրում ա: Շաբաթը մե կ հանում եմ դանգրադի՝ կապ չունի խնդիր ունի չունի: Իմ ավտոս շնչավոր ա է՜: Հետը խոսում եմ, կիսվում եմ, որ ինձ լավ ծառայի, թե չէ էս ճամփեքը վատ, ես էլ հետը վատ լինեմ էլ աշխատելը չի գա:

Ընգեր կհավատա՞ս՝ երեք էս նույն մե քենայով հասել եմ Արագածի կտուրը: Եկա՝ ընգերներիս պատմում եմ, ասում են՝ ձև չի, ուրիշ ավտոյով ես գնացել: Մի հատ էլ ֆոտո էի արել հեռախոսիս վրա՝ մե քենայի հետևի նստարանից: Ցույց տվեցի, ասի՝ բա էդ ո՞նց ա, որ ուրիշ մե քենայի պարբրիսը նույն ձևի ճաքած ա: Բա, ճաքած պարբրիսն էլ իրա օգուտը ունի: Բայց ամե նախոխմը, որ սարի գլխին կապ դե չկար՝ կինս սաղ օրը զանգել ա, ես՝ անհասանելի: Ես էլ ասի՝ մի փունջ ձնծաղիկ հավաքեմ, տանեմ: Սարից իջանք, զանգեց, բա՝ ու՞ր ես: Ես էլ ուղիղ ասի՝ սարի գլխին քո համար ձնծաղիկ էի հավաքում: Չհավատաց, զատո երեկոյան հասա տեղ ու հո՜պ՝ ամառվա կեսին յարիս ձնծաղիկ հանձնեցի:

Ես հոգով տաքսու շոֆեռ չեմ, ես օֆիսի աշխատող եմ, էն ա որ իրիգունները հավեսս որ տալիս ա, դուրս եմ գալիս, տաքսի եմ քշում: Տաքսուս անունն էլ Puma եմ դրել: Մտածում էի Adidas, բայց չէ՝ Puma-ի էն սիրուն կենդանին դուրս գալիս ա: Նենց որ, հիմա դուք նստած եք տաքսի, որից քաղաքում մի հատ կա:

Խայտաբղետ ապրուստԱբարանցիների առաջացումը, մայիսյան ձնծաղիկներ, քաղաքացիական պատերազմի

վախ, կնգա շնորհք և այլ թեմաներ, որոնց մասին խոսում են երևանյան տաքսիստները:

1011 Հունիս 2012

ՔԱՂԱՔԱՄԵՋ զրից

Page 12: Yerevan City Magazine

Վերջին երևի տասը հաճախորդներիցս իննը դասական կամ ջազ պատվիրեցին: Մենակ մե կը՝ Թաթուլ: Բայց հո մե նակ իմ մե քենա՞ն չի: Ասեմ ավելին, եթե սենց շարունակվի, 2013 թվի ամռանը կհասնենք քաղաքացիական պատերազմի : Լուրջ եմ ասում, խոսքերս հիշեք: յոթ երեխա ունեմ, երկու թոռ, չեմ ուզում գնամ: Բայց տարբերակ չեն թողնում:

Էս հմի կվա կնանիք յանի ո՞նց են հագնում, բան չես հասկանում: Լավ չէ՞ր մե ր վախտ՝ փակ, երկար, կնգա շնորհքով: Հիմի մե կ-մե կ հաշիվս էլ եմ կորցնում, թե օրական քանի կնգա տռուսիկի գույն եմ տենում: Բայց մե ր ջահել ցլիկներն են մե ղավոր: Հելե մի հատ ասեն՝ էլ չտենամ էղած-չեղածդ բաց հագնես, հելե տենամ ոնց են հագնելու: Ես կնգաս մի անգամ ասի, որ այսուհետ սառոշկիդ կոճակները սաղ կոշկես, էտ 20 տարի առաջ էր, մի նչև էսօր կոշկում ա: Բա որ մե կ-մե կ սվետաֆոռի տակ կայնած նայում եմ փողոցն անցնող կնանիքին, ամե ն մե կի կաբլուկը ռացիայիս բոյին ա, հետևները էս յան-էն յան տանելով հազիվ անցնում են 10 վայրկյանում:

Էս գորձը հետաքրքիր ա, ոնց որ ամբողջ օրը տելեվիզր նայես: Էկրանը ավտոյիդ պարբրիսն ա, կինոն էս քաղաքի անցուդարձն ու կայֆերը, արանքի գովազդներն էլ լյոկշ պռոբկեքն են: Տաքսիստներին մի աչքով են նայում, տաքսիստները պալիգլոտ են: Տենց են չէ՞ ասում էն եսիմ ինչքան լեզու իմացողներին: Բայց մե նք ավելի թույն պալիգլոտ ենք, մե նք անգլերեն-մանգլերեն չգիտենք, էտ սաղ էլ գիտեն, մե նք մի լիոնավոր մարդկանց լեզու ենք հասկնում ու ջոգում ենք ում հետ ոնց, ինչ լեզվով բարիշենք: Ա՛, բայց մե կ-մե կ նենց տպեր են հանդիպում: Էն օր մե կը նստեց, երկու բառը հետը խոսացի, մե կ էլ ասումա կարողա պարտքով 5000 տաս: Մի ուրիշ անգամ էլ մե կը ասեց մի րոպե մտնեմ խանութ գամ ու էտ գալն ա, որ պիտի գա: Այ սենց էլ խայտաբղետ աբրում ենք:

Էլի քանդին էս ճամփեքը: Ձմե ռը սառած ա՝ չես կարում քշես, գարունն ու ամառը մթոմ էտ սառածից հետո քանդում են սարքեն: Էն օրը երազ էի տեսել, յանի հոլանդիայից փեսես թռնող տաքսի էր ղրկել: Ես էլ ստե կայֆերի մե ջ էի: Իմ համար տաքսի սերվիս էի բացել, անունը դրել էի «Տաքսի ամպերով» ու փող էր, որ աշխտում էի: ոչ պռոբկա կար, ոչ ջարդուխուրդ ճամփեք, ոչ գայիշնիկ, մատոռն էլ օդով էր աշխտում:

Նե Թադևոսյան Առնոս Մարտիրոսյան

Page 13: Yerevan City Magazine

Դասական կարմիր հովանոց, կլոր սեղաններ, պատի հին լուսամփոփներ, Փարիզի պատկերներով սև-սպիակ լուսանկարներ և Ազնավուրի La bohème-ը. Gemini

սրճարանում ամեն բան առավելագույնս պարզ է՝ առանց փայլի ու գլամուրի: Բայց այդ պարզության մեջ կա ինչ-որ էսթետիկ, նրբին բան: Եվ, ամենակարևորը, Gemini-ի

մթնոլորտը այցելուին տեղափոխում է իմպրեսիոնիստների ժամանակաշրջանի Փարիզ:

Սրճարան, որը միշտ քեզ հետ է

Իր հայտնի սրճարաններով Փարիզը պար- տական է իտալացիներին: Այստեղ առաջին սրճարանը բացվել է XVII դարում, Ֆրանչեսկո Պրոկոպիո անունով մի իտալացու կողմից: Հանդուգն ու հավակնոտ Ֆրանչեսկոն

որոշեց Ֆրանսիայում մի հաստատություն բացել, որտեղ սուրճ կմատուցվեր: Մինչդեռ այդ ըմպելիքը ընդհանրապես հայտնի չէր Փարիզում, ավելին՝ ընդունված չէր թագավոր Լյուդովիկոս XIV-ի արքունիքում: Բայց նա, այնուամենայնիվ, ոչ միայն բացեց սրճարանը և սեփական անունով կոչեց «Պրոկոպ», այլև հաջողացրեց սրճարանը դարձնել Փարիզի պայծառ ուղեղների հանդիպման վայր: Կա մի պատմություն այն մասին, թե ինչպես է երիտասարդ սպա Նապոլեոն Բոնապարտն այստեղ շախմատային խաղում պարտվել և, վճարելու հնարավորություն չունենալով, գրավ թողել իր գլխարկը: «Պրոկոպ» սրճարանը փարիզցիների մեջ մեծ հաջողություն էր վայելում, իսկ շատ գործարարներ սկսեցին բացել իրենց սուրճի տները՝ օրինակ վերցնելով Ֆրանչեսկոյից: Սուրճը արտասովոր խմիչքից վերածվեց փարիզյան գիշերների պարտադիր մասի: Այստեղ ամեն անկյունային շինություն վերածված է սրճարանի: Կարմիր դասական ծածկ, կլոր սեղաններ, բնական ծաղիկներ և սուրճի կախարդական բույր. ահա սա է

Փարիզի ամենահրապուրիչ պատկերներից մեկը: Շուտով այս պատկերը եվրոպական մայրաքաղաք- ներից տեղափոխվեց աշխարհի բոլոր քաղաքներ: Երևանում այն ավելի քան հարազատ է: Խոստովանենք, որ ամառային երեկոներին մի բաժակ սուրճ խմելը մեր սիրելի զբաղմունքներից մեկն է: Gemini-ի պարզությունը պահպանված է նաև մենյուի մեջ. կերակուրներից այստեղ մատուցում են բացառապես կրեպներ (350 դր., գումարած լցոնի գինը): Կրեպը ֆրանսիական նրբաբլիթ է, որ պատրաստվում է համարյա նույն կերպ, ինչպես մեզ ծանոթ ռուսականները, ուղղակի սրանք չափով ավելի մեծ են և մատուցվում են հարյուրավոր լցոններով: Gemini-ում մատուցած կրեպները, հավատացեք, կարող են մրցել Երևանում լավագույնը ճանաչվելու մեջ: Կա յոթ տեսակի ոչ քաղցր և տասը տեսակի քաղցր լցոն: Ընդ որում՝ կարելի է խնդրել լցոնները խառնել: Օրինակ՝ դուք կարող եք պատվիրել պանրով կամ սնկով կրեպներ, բայց նաև կարող եք համադրել դասական պանիր-սունկ կրեպ: Սունկը պանրի հետ համադրել ես ձեզ խստորեն խորհուրդ եմ տալիս, քանի որ միայն սնկով կրեպը չորոտ է. առավել ևս, որ այստեղ բլիթի մեջ դնում են ոչ թե շամպինյոն, այլ կախասունկ: Աղանդերային կրեպներն այստեղ շատ ավելի լավն են, բայց այս դեպքում էլ արժե լցոնները համադրել: Մեղք

է ձեռք տալ միայն խտացրած կաթով կրեպին (550 դր.). միակ բանը, որի կարիքն այն ունի, մի բաժակ լավ սուրճ է: Իմիջիայլոց, լավ սուրճի մասին: Այստեղ դրա պակաս չի զգացվում: Սրճային մենյուն բաժանված է երեք մասի՝ դասական, բուրավետ և «յուրահատուկ» սուրճ: «Դասական սուրճը» ենթադրում է էսպրեսսոյի, ամերիկանոյի, լուծվող սուրճի տիպի սուրճի բոլոր ավանդական տեսակները: «Առանձնահատուկը» Տան- զանիայից, Ինդոնեզիայից, Կոստա-Ռիկայից բերված սուրճի բազում էկզոտիկ տեսակներ են: Միջին հաշվով սուրճը թանկ չէ՝ 450-600 դր., բացառություն է կազմում միայն կապուչինոն, որը միջինից բարձր գին ունի՝ 1400 դր.: Սուրճի գրեթե յուրաքանչյուր տեսակ մատուցվում է ըստ ձեր ընտրության՝ կամ նստվածքով կամ ամերիկանոյի նման: Առաջին դեպքում համն ավելի հագեցած է, որի պատճառով էլ նախընտրելի է ընտրել հենց այդ տարբերակը: Պատվերը ձեզ կհասցնեն շատ արագ՝ միջինը 7-10 րոպեի ընթացքում (այնպես որ՝ սառը կրեպները, փառք Աստծո, բացառվում են):Սրճարանում գործում է նաև խանութ, որտեղ կարելի է գնել մենյուի մեջ նշված սուրճի բոլոր տեսակները: Սակայն սուրճը տանը պատրաստել, զրկելով այն իր կարևորագույն ատրիբուտներից մեկից՝ ամառային սրճարանից… դա նույնն է, ինչ իմպրեսիոնիզմ, սակայն՝ վերարտադրությամբ:

Կարինա Ղազարյան Լիլիթ Թովմասյան

1213 Հունիս 2012

ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

Page 14: Yerevan City Magazine

Պիցցան վաղուց արդեն իտալական խոհանոցի այցեքարտը չէ: Պատճառն այն է, որ ժամանակին ամերիկացիներն այնքան սիրեցին այդ կերակրատեսակը, որ ավելացրին այն ֆասթ-ֆուդի

պարտադիր ցանկի մեջ: Արդյունքում ՝ Ամերիկայում պիցցան դարձավ երևի թե նույնիսկ ավելի սիրված, քան Իտալիայում: Իսկ պիցցայի ամենահայտնի ցանցն աշխարհում Pizza Hut դասական

ամերիկյան բրենդն է, որն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ գործում է նաևԵրևանում:

Ամերիկյան ազգային պիցցա

Քսանը հազիվ բոլորած Դեն և Ֆրենկ Քարնի եղբայրները 1958 թվականին որոշեցին բացել ռեստորան, որտեղ կմատուցվի Կանզասի լավագույն պիցցան: 600 դոլար սկզբնական կապիտալով եղբայրները Կանզաս, Վիչիտա,

Սաութ-Բլաֆֆ 503 հասցեով մի հին շինություն վարձեցին, պիցցա պատրաստող օգտագործված սարքավորում գնեցին: Pizza Hut-ի բացման օրը անվճար պիցցայով է հյուրասիրվում ամբողջ Վիչիտան: Մեկ տարի անց արդեն բացվեց Pizza Hut-ի առաջին մասնաճյուղը: Այսօր Pizza Hut ռեստորանների ցանցը կազմում է մոտ 34 հազար կետ աշխարհի 100 երկրներում:Երևանյան Pizza Hut-ը իր կանզասյան նախնիին գրեթե ոչնչով չի զիջում: Պիցցան պատրաստվում է մի քանի եղանակներով: Նախ՝ հաճախորդները կարող են ընտրել պիցցայի չափը՝ մեծ, միջին ու փոքր (դրանից փոխվում է գինը): Երկրորդ՝ կարելի է ընտրել խմորի հաստությունը, ընդ որում՝ բարակ խմորով փոքր պիցցան շառավղով ավելի մեծ է, քան հաստ շերտովը, իսկ բարակի վրա դրված բաղադրամասերի համը ավելի լավ է զգացվում:Ի ուրախություն պիցցայի բոլոր սիրահարների, այն, ինչ մենյուում ներկայացված է իբրև «մոցարելլա», այս- տեղ իրոք մոցարելլա է: Ի դեպ, պիցցայի գներն իսկա- պես բավական ցածր են: Օրինակ՝ վերոհիշյալ մոցա- րելլայով, կծու պեպերոնիով և տոմատի մածուկով

Pepperoni-ն արժի 1300/2500/3700 դրամ՝ կախված չափից: Ի հավելումն Pepperoni-ի, ինչպես նաև պիցցայի մյուս տեսակների մեծ մասի հիմնական բաղադրամասերին, ավելացնում են ձիթապտղի յուղից պատրաստված սոուս: Այս սոուսի երկու տեսակները նույնպես առան- ձին են մատուցում: Բացի Pepperoni-ից, որը ֆիրմային ճաշատեսակներից մեկն է, այստեղ նաև անպայման պետք է փորձել Capricciosa-ն (1400/2700/4000 դրամ): Այն պատրաստված է տոմատի մածուկից, մոցարելլայից, խոզապուխտից, սնկից, չերրի լոլիկից և կծու լցոնով կանաչ ձիթպտղից, որ պսակում է այս ամենը: Ընդհանուր առմամբ՝ Pizza Hut-ում կա 26 տեսակի պիցցա, որոնցից բացի, մենյուում կան 9 տեսակի պաստա, իտալական ու ամերիկյան խորտիկներ, աղցաններ ու աղանդեր: Ի դեպ, ճաշատեսակների մոտ հանդիպող կարմիր պղպեղի պատկերը նշանակում է, որ ուտեստը կծու է, «V» տառը՝ բուսակերների համար է, իսկ Hut-ը՝ ֆիրմային առաջարկ է: Այստեղ չարժի պատվիրել դեսերտի դասական տեսակներ հենց միայն այն պատճառով, որ սա պիցցերիա է՝ ֆորմատին չի համապատասխանում, իսկ Ֆանա-բանանան (1900 դր.) փորձելը պարտադիր է: Սա նուշով տորտիլյայի մեջ փաթաթած, շոկոլադով ու հարված սերուցքով համեմված բանանի կտորներ են:Ըմպելիքների տեսականին ուրիշ պիցցերիաներից տար- բերվում է ալկոհոլային խմիչքների ավելի մեծ մենյուով:

Կարինա Ղազարյան Մարիամ Լորեցյան

Page 15: Yerevan City Magazine

Պարադոքսների ավետյաց մայրաքաղաքը

Քչերին է հայտնի, որ հիպերէմոցիոնալ, ինտելեկտուալ, ինքնատիպ հագուկապով, բազմերանգ վզկապներով ու աքսեսուարներով աչքի ընկնող Ավետ Բարսեղյանը

մասնագիտությամբ պատմաիրավագետ է: Հայտնի հաղորդավարին ու բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակին հաջողվում է իր ծխախոտի հոտով ու բարձր ծիծաղով առանձին աշխարհ ստեղծել Երևանի իրականության մեջ: Իսկ Ավետի համար Երևանը հոգի ու

մարմին ունեցող երևույթ է:

1415 Հունիս 2012

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևանը

Page 16: Yerevan City Magazine

Պլանի գլխի առաջին ծննդատանն եմ ծնվել՝ 1980 թվականի հուլիսի 23-ի առավո- տյան ժամը 9-ին: Մամաս մեր աստիճանավանդակն էր մաքրում, երբ ցավերը սկսեցին: Բայց շատ հեշտ եմ ծնվել:

Չերեմուշկայի Լենինգրադյան 8 շենքում է անցել մանկությունս: Երևանը պատկե- րացում է, այն, ինչ տպավորվել է ուղեղումդ: Էմոցիոնալ վայրը մեր բակն էր: Հիշում եմ մեր բակի մի քանի բեսեդկաները՝ տաղավարները, շենքի հետևը, հողոտ դաշտը, խոտերը: Բաղերն ու ցոգոլ գողանալն է տպավորվել: Թումանյանի այգին, Զանգուն, Ծիծեռնակաբերդը. Լենինգրադյան 8-ը ամենակարևոր վայրերից է ինձ համար:

Լենինգրադյանում լաբորատոր-կազմակերպչական մանկություն եմ ունեցել: Ընկերներով քարերի ուսումնասիրման խումբ ունեինք: Ասֆալտն էինք փորում, օբսիդիաներ գտնում: Ես էլ ղեկավարում էի այդ պրոցեսը: Մորեխներին ապակիների մեջ էինք տեղադրում, թաղում, որ հետո հանեինք ու տեսնեինք՝ ինչ է եղել: Բակիս ընկերները մինչև այժմ էլ անփոխարինելի են:

Կասկադի Պլեխանով 1 հասցեում պապիկիս ու տատիկիս տունն էր: Մանկությանս մի մասը այդտեղ է անցել: Դա «ցեկայի» շենքն էր, անմիջապես մեր դիմացը լուսահոգի Կարեն Դեմիրճյանն էր ապրում, մեր հարևանությամբ՝ Բաբկեն Արարքցյանը: Կասկադն ինձ համար ամենախորհրդավոր վայրերից է:

Պապիկս ագրոնոմ էր: Շատ լավ սորտի խնձորներ ունեինք: Տատիկս հատ առ հատ փաթաթում էր առանձին թղթերի մեջ: Խնձոր «գողանալու» պրոցեսը հետաքրքիր էր՝ պետք էր սառնարանից հանել դրանք, հետո մաքրել հետքերն ու վերացնել թղթերը:

Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցն եմ ավարտել: Մեր տնից մի քանի քայլ վերև էր: Դիմացը համար 118 հայկական դպրոցն էր: Դպրոցներով անդադար հակամարտությունների մեջ էինք: Բայց համ էլ հասցնում էի լավ սովորել:

Մանկավարժականի պատմաիրավագիտականն եմ ավարտել: Շատ վատ ուսանող եմ եղել: Կարելի է ասել, որ ուսանողական տարիներ չեմ ունեցել: Շատ շուտ երգի թատրոն ընդունվեցի և այլ կյանք սկսվեց:

Խանջյան 13/ա հասցեում է գտնվում Երգի պետական թատրոնը: Այստեղ է տեղի ունեցել իմ կայացման փուլը: 2-3 ամիս կուրսերի հաճախեցի ու սկսեցի աշխատել:

Երգի պետական թատրոնի 5-ամյակն էր ու իմ առաջին ելույթը՝ երկրորդ հարկի դահլիճում: Արդեն տասը տարի է Երևանի և Հայաստանի Հանրապետության համարյա բոլոր մարզերի մեծ ու փոքր բեմերում ելույթ եմ ունենում, բայց երգի թատրոնում ունեցած նյարդս մինչև օրս օդում կախված է, կարծես էմոցիաս սառած, կանգնած լինի: Թատրոնի բեմում գտնվելու վիճակն ինձ համար թանգարանային նմուշ է, զրոյացման կետը:

Ես հեռուստատեսային գնչու եմ: Կասկադի առաջին հարկի դիսկոտեկի տեղում էր գտնվում TV5 հեռուստաալիքի տաղավարը, որտեղից սկսվեց հեռուստատեսային կյանքս՝ Bonus հաղորդումն էի վարում: Տատիկիս տնից մի քանի քայլ էր. շատ լուրջ դեմքով վերցնում էի կոստյումներս ու գնում աշխատանքի: Հետո տեղափոխվեցինք Դավիթաշեն: Այնուհետև «Կռունկ» փառատոնն էր՝ Աշտարակի ձորում, Հ1-ը՝ Նորքում, «Շանթը»՝ Սևանի փողոցում, նորից Դավիթաշեն՝ «Արմենիա» հեռուստաընկերություն ու նորից Սևանի փողոց: Ալեք Մանուկյան 5 հասցեում գտնվող Հանրային ռադիոն ինձ համար ամենակարևոր կետն է, որ ութ տարի անփոփոխ է: Չնայած Նորքում գտնվող Hit FM ռադիոկայանից եմ սկսել:

Գլենդել Հիլսը լրիվ նոր էջ է իմ կյանքում: Բնակավայրիս դիմացը գինու գործարանի միջնադարյան կառույցն է, որը մեկ-մեկ շատ սիրուն է, երբեմն՝ վախենալու: Վեհ է, բայց պահի տակ ինձ թվում է, թե միջնադարում այնտեղ մարդկանց են խոշտանգել:

Երևանի մասին այնքան դժվար է խոսել: Ես ու Ֆորշը մի երգ ենք գրել՝ «Երևանը մենք ենք»: Այն ամենը, ինչ հնարավոր է, փոխանցել եմ այդ երգով՝ «Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք»: Այն բոլոր վայրերում, որտեղ էմոցիաս դրական գագաթնակետի է հասել, զգացել եմ, որ Երևանը՝ իմն է: Եթե որևէ շենքի մոտ ծանր սթրես եմ տարել, ուրեմն՝ Երևանը փիսն է:

Իմ Երևանը Կասկադն է, մինչև Թամանյանի արձանը, ով ձեռքերը դրած պահում է այդ ինքնատիպ ոճ ունեցող տարածքը, որ նորակառույցներ չհայտնվեն: Չնայած դեմ չեմ նորություններին: Շատ կարևոր բաներ դեռ չեն քանդել իմ Երևանից, չնայած ամեն ինչ դեռ առջևում է: Մի զարմանալի բան ասե՞մ: Երևանում կան փողոցներ, որտեղ դեռևս չեմ եղել:

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ կանգնած էինք հորս հետ: Մհեր Մկրչյանին տեսանք: Այդ հատվածը ինձ համար մի ուրիշ Երևան դարձավ:

Կարոտում եմ Լալայանց փողոցի վրա գտնվող Վարդուհի Վարդանյանի՝ Թութուշի տունը:

Թումանյանի այգում եմ առաջին անգամ սեր խոստովանել՝ ձորին նայող հատվա- ծում: Եթե չհաշվենք, իհարկե, մանկապարտեզում առաջին սիրահարվածությունը:

Երևանի մասին ինձ համար ամենակարևոր երգերը ծնվել են Լենինգրադյանում գտնվող մեր մեկ սենյականոց փոքրիկ բնակարանում՝ խտատանը: Այդ խտացու- մից են ծնվում երգերը՝ փոքրիկ սենյակում գտնվող սեղանի վրա, երբ մայրս քնած է ու չեմ կարող լույս վառել:

Երևանի մասին գրված խոսքերում հորինվածք կա: Հաճախ երգերում գրում եմ, թե ինչպիսին կուզենայի լիներ իմ Երևանը: Այդ երգերը, երբեմն, նյարդայնանալու աստիճան պայծառ են, բայց դա մեծ ցանկություն է, ես ուզում եմ ապրել նման Երևանում: Սակայն հիմնականում ճշմարտությունն եմ ներկայացնում, այն, ինչ զգում եմ՝ «ամեն քաղաք աշխարհում զարկող սիրտ ունի, Երևան՝ սրտից բացի դու ունես հոգի»: Կամ՝ «Երևան սիրելը դեռ շատ քիչ է, պետք է Երևանն էլ սիրի քեզ: Երևանում ծնվելը դեռ շատ քիչ է, պետք է Երևան ծնվի քո մեջ»:

Երևան՝ պարադոքսների մայրաքաղաք: Մեր քաղաքը կարող է լինել վարդա- գույն, բայց գորշ, ունենալ քանդված Նորք, բայց էլիտար մի կառույց, նա գնում է դեպի հավերժություն, հին, փոքր, ամբիցիոզ է, Հռոմից մի քանի տարի ավել է, կառուցվում, մահանում, վերածնվում ու հպարտանում է, բիբլիական է, աստվածա- պաշտ, բայց աստվածամերժ, քրիստոնյա, բայց հակաքրիստոնյա, գործողությունների ու մտքերի մեջ՝ հակասող: Իմ Երևանը բազմերանգ է՝ 24 ժամվա ընթացքում տպավորություններս քաղաքի, իմ, շրջապատիս մասին արագ փոփոխվում են: Ես վարդագույն ակնոցներով չեմ ապրում ու շատ լավ տեսնում եմ, թե ինչ է կատարվում Էրևանումս: Այս քաղաքն ունի հոգի, սիրտ, մարմին, գիտակցություն:

Իսկական սիրո այգու նախագիծ ունեմ. պուլպուլակ, համբույրի արձան, շատ փոքրիկ, կանաչ նրբանցք, որ կոչվում է սիրահարների փողոց: Անգամ ճարտարապետորեն տեսնում եմ այդ այգին: ու մեծ ցուցանակ է փակցված հենց մուտքի մոտ՝ «Անսեր մարդկանց մուտքը խստիվ արգելվում է»:

Եթե շուտափույթ չկազմակերպվի, կարգի չբերվի հին քաղաքը, Երևանը կկորցնի իր դեմքը: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր անդադար պնդում են՝ «քանդեցի՜ն»: ուղղակի վախենում եմ, որ քաղաքի հոգին փոխվի ու այն դառնա տարրալուծված, գլոբալիզացիայի ենթարկված, անդեմ քաղաք: Բայց դա էլ է մարդկանցից կախված:

Երևանը սահմանափակում է ինձ դեմքի արտահայտության տեսակներով, չարու- թյան, նախանձի ու անհասկանալի տիպարներով: Դա իմ քաղաքը չէ, այլ մարդիկ են: Իսկ ես, ի պատասխան այդ տեսակների, քայլելուց ժպտում եմ ու երկար նայում եմ ինձ փիս նայող մարդու դեմքին: Տեսնում եմ, որ ծխախոտը գետնին են նետում, ցուցադրաբար կպցնում եմ իմ ծխախոտը, հանգցնում ու նետում եմ աղբարկղը:

Քաղաք դուրս գալը հետաքրքիր երևույթ է: Այն մարդիկ, ովքեր իրենցից որևէ ակցիա են ներկայացնում, պետք է հաճախ քայլեն քաղաքում:

Երևանի ամենապոետիկ վայրերը Սիրահարների այգին, Կարապի լճի տարածքն ու Կասկադն են: Բայց շատ պոետիկ է նաև Կոնդի, Նորքի կիսափուլ վիճակը: Մեր քաղաքի մետաֆիզիկան շատ հետաքրքիր է: Վերևով այնպիսի ալիքներ են անցնում, որ անհնար է տխուր ապրել, չնայած տխրության բազմաթիվ առիթներ ունենք, բայց ոչ թե քաղաքից, այլ՝ մարդկանցից:

Վախենում եմ կորցնել Երևանի զարկերակը: Օրական 5-6 տաքսի եմ փոխում, իսկ տաքսու վարորդները իմ քաղաքի զարկերակը ապահովողներն են: Նրանք իսկապես սրտացավ են, իսկ ես գրող ու ցավ եմ, պետք է շփվեմ սրտացավերի հետ, որ հասկանամ, ինչով է շնչում քաղաքը: Երևի հենց այդ շփումներինց չզրկվելու համար մինչև հիմա մեքենա չեմ գնել:

Հպարտանում եմ Երևանում ապրող իմ տաղանդավոր ընկերներով, ովքեր դեռ չեն հեռացել: Չեմ կարող հպարտանալ շատ, կամ քիչ կանաչ լինելու փաստից:

Ի՞նչ է Էրևանը: Տու՞ն, շե՞նք, թե՞ մենք, բնակիչներս ու մեր գիտակցությունը: Էրևանը՝ մեր ենթագիտակցությունն է: որտեղ կա աղբ, այնտեղ աճում է նաև ծաղիկ: Աղբը ներսից է պետք մաքրել: Եթե աղբը մեզանից հանենք, այն դուրս կգա քաղաքից, երկրից:

Երազում եմ գա այն օրը, երբ առավոտյան ուղիղ ժամը վեցին ես ու Երևանը կարթնանանք, նա ինձ համար սուրճ կպատրաստի, ճպռոտած աչքերով միասին կծխենք ու կլռենք:

Լենա Գևորգյան Սուրեն Մանվելյան

Page 17: Yerevan City Magazine

Նվագախմբի տղաները Գործիքի հավատարիմ ուղեկցությամբ ու երևանցիների վարձատրությամբ՝

փողոցային երաժիշտներն այսօր այստեղ են, վաղն՝ այնտեղ: Իրենց աչքի տեսածով ու ականջի լսածով՝ երևանյան խրոնիկայի մի իսկական հանրագիտարան են նրանք:

Գրեթե նույն ռեպերտուարով ու նույն բախտով, քչախոս ու հավեսով մարդիկ էին Երևանի փողոցներին երաժշտություն մատակարարող իմ բոլոր զրուցակիցները:

1617 Հունիս 2012

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ դեմքեր

Page 18: Yerevan City Magazine

Գևորգ, էլեկտրակիթառԽելքս երբ բրդում ա, դուրս եմ գալիս փողոց՝ նվագելու: Ձմռանն ամիսներով տանն եմ լինում, պարապում եմ, երաժշտություն եմ լսում, իսկ տաք եղանակին դուրս եմ գալիս նվագելու: Ես շատ նուրբ բնավորություն ունեմ, իմ տրամադրությունը շատ բանից ա կախված՝ եղանակից, խոսքից, հայացքից: Թե ինչքան գումար կաշխատեմ, իմ համար կարևոր չի, որովհետև երաժշտությունն իմ համար ապրելու ձև ա: Բայց քիչ եմ աշխատում, տաքսու վարորդներից էլ քիչ: Հիմա փորձում եմ խումբ հավաքեմ՝ բաս, բարաբան և երգիչ, բայց ես շատ բծախնդրորեն եմ մոտենում էդ հարցին, դրա համար էլ ձգձգվում ա: ուրիշ կերպ չի կարող լինել, իմ համար ապրելու ձևը երաժշտությունն ա, ոնց որ ասում են, ավելի լավ ա մի աստծուն ծառայել, քան… Վա՜յ, չեմ ուզի գնամ Երևանից, գիտես: Ես ու Երևանը մի տեսակ

հարմոնիկ ենք: Եվ ես եմ Երևանին տալիս, և Երևանն ա ինձ տալի: Ես ձայնակցում եմ քաղաքին… Մեկ-մեկ լինում են 50-ը 50-ի վրա մարդիկ, որ չեն թողնում նվագեմ, բայց դե… հիմա շատ են իմ երաժշտությունը սիրողները: Կամ էլ ասում են՝ էս շատ լավ ա նվագում, էս հաստատ ինքը չի նվագում… եթե էդքան լավ ա նվագում, խի՞ ա փողոցում… Եթե մի օր էլ դրսում չնվագեմ, շա՜տ կկարոտեմ էս ամեն ինչը, փողոցը կկարոտեմ: Եթե չեմ նվագում, ուրեմն երաժշտություն եմ լսում՝ Լեդ Զեփելին, Ջիմի Հենրիքս, Մայլս Դևիս և էն հայկական երաժշտությունները, որոնք չեն աղավաղվել, այսինքն՝ էթնիկ, ազգագրական: Ես ստանդարտից դուրս տեսակ եմ, իմ երաժշտությունն էլ ըտենց ա: «Դլե յամանը» կամ մի որևէ տխուր անձնական երգ, որը կարելի ա լսել գինետանը՝ տխուր ժամանակ, ինձ էդպիսի երգեր են «բացում»:

Page 19: Yerevan City Magazine

Գուրգեն, կլառնետ/զուռնաԵրաժշտական կրթություն չունեմ, բայց արդեն 10 տարի ա զուռնա ու կլառնետ եմ նվագում: Ինքնուրույն եմ սովորել: Նվագում եմ փողոցում ու առիթներին՝ կնունք, ծնունդ, հարսանիք, թաղում: Դրսում մենակ կլառնետ, իսկ առիթներին՝ նաև զուռնա: Հիմնականում երևանյան հավեսով երգեր եմ նվագում՝ «Նայում եմ, նայում սևուկս…», «Ամպեց, կորավ լուսնկան», «Ծառերը ծաղկում են», «Բոյիդ-բուսիդ մատաղ», «Ամեն առավոտ, ամեն իրիկուն»: Տարիներ առաջ մի հատ շատ հայտնի ռեստորանում հարսանիք էի նվագում: Պարզվում ա՝ կոնսերվատորիայի դեկանն էլ էր հրավիրված: «Քարավան»

պատվիրեցին: Ընենց «Քարավան» եմ նվագել, որ դեկանը մոտեցավ ինձ ու առաջարկեց անվաճար սովորեմ իրա մոտ: Ասեցի՝ չեմ ուզում: «Քարավան» նվագելը շատ դժվար ա, ով նվագող ա՝ կիմանա: Բայց ես չեմ նվագում, ես երաժշտությունը մատուցում եմ, դրա համար էլ իմ մոտ ըտենց լավ ա ստացվում: Նվագելը հեշտ գործ չի, էն էլ դրսում… Հիմնականում Հյուսիսայինում եմ նվագում, ընդեղ մարդաշատ ա, փողն էլ՝ վախտը գիտի, նորմալոտ: Եթե մի տեղ մեկը նվագում ա, կյանքում չեմ գնա կողքը կանգնեմ, նվագեմ: Սիրուն բան չի, ուրիշի հացին վայիս չեմ ըլնի: Երևանցիներից շատերը ինձ ճանաչում

են, մոտենում, խոսում են հետս: Շատ մեծ ընկերություն ունեմ, հայտնի մարդիկ են իմ ընկերները: ում ասես կլառնետիստ Գուգո, իրանք կասեն, թե ես ով եմ ու ոնց եմ նվագում: Մենակ էս Երևանում կտեսնես ընենց բան, որ ուրիշ տեղ կյանքում չես տեսնի… Եթե ես բախտ ունենայի, հիմա ըստեղից գնացած կլինեի, բախտ չունեմ, չի ստացվում գնալս… Կամ էլ գոնե մի հատ պռիստիժ ռեստորանում կարանայի մտնեի նվագեի… էդ էլ չի ստացվում: Էղել ա, որ փողոցում ջահել տղերք լսել են նվագածս, մոտեցել ասել են՝ հալալ ա քեզ, ախպեր ջան: Դու տղա ես՝ մեծատա- ռով տղա, որ կարում ես ըտենց նվագես:

1819 Հունիս 2012

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ դեմքեր

Page 20: Yerevan City Magazine

Ալբերտ Կարապետյան, շվի6 տարեկանից երաժշտության մեջ եմ: Երաժշտությունը ժառանգություն եմ ստացել պապիկիցս ու հորիցս, ես էլ փոխանցել եմ իմ էրեխեքին: Հա՛մ էրեխեքս, հա՛մ էլ թոռներս երաժիշտներ են: Ես ժամանակին անսամբլում եմ նվագել, ինքս էլ խումբ եմ ղեկավարել: Իմ ուսանողները հիմա խոշոր մարդիկ են դառել: Էլի մեկ-մեկ գալիս բաներ են հարցնում, ես էլ սիրով բացատրում եմ: Բոլոր փողային ու լարային գործիքներով նվագում եմ: Իմ ամենասիրած գործիքը կլառնետն ա: Հիմնականում լինում եմ եկեղեցու տարածքում, Ամիրյան

փողոցում, Հրապարակում: Տուն-տեղ, էրեխեքիս ուսումը, ամեն ինչի հասել եմ երաժշտության միջոցով: Էս շվիները պատրաստում եմ եղեգից, իսկ պրոֆեսիոնալները՝ ծիրանի փայտից: Գնում եմ Աղրլիճ, ընդեղ ձկնորսներ կան, որ էս եղեգները կտրում-հանում են ջրի տակից, ես էլ բերում եմ Երևան ու շվիներ եմ սարքում: Էնքան եմ վարպետացել էս գործում, որ օրական մի 40 հատ սարքում եմ, 500 դրամով էլ վաճառում եմ: Օր ա լինում, որ մի 100 հատ ծախում եմ, օր ա լինում, որ՝ 10-15 հատ: Նայած էլի: Տուրիստները

որ լսում են ոնց եմ նվագում, մի 10 հատ միանգամից առնում են ու որպես հուշանվեր տանում են իրանց հետ: Տաքսու վարորդները ասում են՝ «մի հատ էն սալավեյի ձենով նվագի էլի…» Նվագում եմ, առնում են ու կախում իրանց մեքենաների մեջ: «Կալի երգը», «Հովերն էլան», «Դուն էն գլխեն», այսինքն՝ շվիով հիմնականում Կոմիտաս ու Սայաթ-Նովա եմ նվագում, իսկ կլառնետով՝ ուրախ պարեղանակներ: Ազատ Հայաստանում ես ինձ շատ ազատ եմ զգում, իմ շնորհքով էլ լավ վաստակում եմ: Էլ ինչի՞ց դժգոհեմ:

Page 21: Yerevan City Magazine

Քաջիկ. Մենք ընկերներ ենք, Ղափանից, դուետ ենք կազմել ու մոտ տաս տարի ա ակորդեոն ա ձեռիս: Ինչ էդ սինթեզ-մինթեզը մեյդան էկավ, ակորդեոնի գինը ընկավ: Էսօր 5000 դրամով կարաս ակորդեոն առնես: Բայց դե էդ սինթեզատորն ի՞նչ ա որ՝ մի էրկու կնոպկա են սղմում, անունը դնում են, թե նվագում են: Մասնագիտությամբ լեռնային ինժեներ եմ, բայց դե էսօր ո՞վ ա ինձ գործի ընդունում: Ասում են՝ տարիքդ մեծ ա, հոպար ջան: Իսկ օրինակ՝ Չինաստանում, մարդուն ասում են՝ ինչքա՛ն կարում ես աշխատի, տարիքդ կապ չունի: Դրա համար էլ չինացիները հալի են հասնում, հայերը՝ չէ: Փողոցում նայում ես մարդկանց դեմքերին՝ նվագելդ չի գալիս: Մենակ

Քաջիկ Հայրապետյան, ակորդեոնՎլադիկ Ստեփանյան, քամանչա

ժողովրդական, գուսանական երգեր ենք երգում՝ Ջիվանի, Շերամ, Հավասի, երևանյան կոլորիտային երգեր. 162 երգ կա երգացանկումս: Էսօր ջահելները սաղ արաբական, պարսկական ու ռաբիզ երգեր են լսում: Դրա համար էլ, որ մեկ-մեկ լսում են, թե ես ինչ եմ երգում, մոտենում ասում են՝ վա՜յ, ձյաձ ջան, էս ինչ լավ երգ ա, էս ինչ լավ ես երգում: Այ, բայց տուրիստներն ըտենց չեն: Տուրիստների ցավը տանեմ ես…Վլադիկ. ոնց որ ասում են՝ որտեղ Մուրադն, ընդեղ էլ Արուսը: Քամանչես ու ակորդեոնը արդեն տաս տարի ա իրար հետ են: Մենք էսօր ըստեղ ենք, վաղն՝ ընդեղ, գլխներիս օլիգարխ չկա, արգելող չկա, որտեղ հարմար ենք գտնում, ընդեղ էլ գնում նվագում

ենք: Քամանչես 68 թիվն ա, ես էլ 62 տարեկան եմ: Ջահել էրեխեք են մոտենում, ասում են՝ հոպար ջան, էս ի՞նչ գործիք ա: Ասում եմ՝ քամանչա ա ու Սայաթ-Նովայից «Աշխարհս մե փանջարա է», կամ «Քանի վուր ջան իմ» եմ նվագում: Մենք խումբ ունենք. «Սյունիք» ժողովրդական գործիքների համույթ ա կոչվում: 3-րդ մասում փորձեր ենք անում ու բարեգործական համերգներ ենք տալիս ծերանոցներում կամ մանկատներում: Էն հաստավզերը, որ իրանց ծնողներին թողել են ծերանոցում, մենք գնում իրանց ծնողների համար նվագում-ուրախացնում ենք: Երևանում մեզ նեղացնող չկա. օր ա լինում, որ մինչև 10-15 հազար էլ աշխատում ենք:

2021 Հունիս 2012

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ դեմքեր

Page 22: Yerevan City Magazine

Լևոն Պետրոսյան, ակորդեոնԱրմատներով՝ մշեցի, ծնունդով՝ երևանցի, մասնագիտությամբ՝ շրջիկ երաժիշտ՝ Լևոն «անտեր» Պետրոսյան, այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ոչ մի կապ չունեմ: Մի չորս տարի առաջ ինձ վարորդությունից զրկեցին, ես էլ էս անտերը ձեռս առա, որովհետև խաբելու, քցելու, գողանալու շնորհք չունեմ: Իմ թաղամասում ինձ շոֆեռ Լյովա են ճանաչում: Ավտոբուս եմ քշել, հետո էլ՝ զիբիլի մեքենա: Մի օր թոռս չուզեց իրան գրկեմ, որովհետև վրայիցս զիբիլի հոտ էր գալիս: Էդ օրվանից թողեցի զիբիլի մեքենան: Իմ գործի տեղն ու ժամը ես եմ ընտրում՝ Հրապարակ, Թումանյան փողոց, Կոմիտաս, Մասիվ: Տարբեր տեղերում մասսան էլ ա տարբեր լինում, փողն էլ: Կենտրոնում համ մակարդակ կա, համ էլ՝ փող: Լավն էն ա, որ ես եմ իմ շեֆը, հաշվապահն ու հարկայինը: Ռաբիզ կամ ժամանակակից

երգեր չեմ երգում, երգում եմ էն, ինչը լսել եմ իմ հորից ու իմ կասետներից՝ «Պառավ յար», «ով սիրուն, սիրուն», «Երևանի սիրուն աղջիկ», «Վույ աման-աման», «Պեպոյի երգը», «Խոսեք, լեռներ, խոսեք, սարեր, առաջ Մասիս սարը մերն էր»: Ժողովրդի վարձատրությունից հեչ չեմ դժգոհում, նույնիսկ եթե չեն էլ վճարում, բայց կանգնում են կողքս ու իմ հետ հավասար երգում են, էդ իմ համար 1000 դրամ արժե: Հո գիժ չե՞մ, որ էլի գնամ-մտնեմ գծի տակ ու շոֆեռություն անեմ, գլխիս էլ տաս հատ շեֆ ու գծի տեր ունենամ: Ամենաքիչը օրը 5000 դրամ առնում եմ, գոհ եմ, լացելու ոչինչ չունեմ, որովհետև լացողներին վերևի պապիկը լացացնում ա… Ընտանիքում վեց հոգի ենք, բայց էն փոքրս մի իրեք հոգու տեղ տալիս ա՝ թե իրա ուտելով ու թե հագնելով: Տղես աշխատում ա, ճիշտ ա, բայց դե

իրա պապիրոսը էլի ես եմ առնում: Տուրիստների սեզոնը հենց սկսվում ա, կանգնում, լսում են երգերս, նկարում են, կամ վճարում են կամ էլ չեն վճարում, գնում են: Պարսիկներն են հետաքրքիր՝ ինձ հայերեն երգեր են պատվիրում, որ երգեմ: Մի անգամ, մի պարսիկ կին ինձ խնդրում էր, որ իրան քավոր դառնամ, հայ տղու հետ էր ուզում ամուսնանար: Ես էլ ասեցի՝ հարց չկա, եթե դու մտնես հայկական եկեղեցի, ես քո քավորը կդառնամ: Փողոցում ինչեր ասես չեմ լսում մարդկանցից. մեկը ընկերուհու հետ տտտտ… խոսում ա, մեկը էրեխուց ա պատմում, մեկը՝ ծնողից, մյուսը՝ սիրածից… է՜հ…Փողոցային երաժիշտների մեջ կոնկու- րենցիա չկա, բայց հարգանք կա: Եթե մի գծի վրա երաժիշտ կա, ես կգնամ ուրիշ տեղ կնվագեմ, որովհետև եթե կողքը կանգնեմ, ոչ ինքը փող կառնի, ոչ էլ ես:

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան

Page 23: Yerevan City Magazine

Չորս անիվը տանում է մարմինը, երկուսը՝ հոգին: Այսպես են նկարագրում իրենց տարերքը բայքերները, որոնց թիվը Երևանում աճում

է տարեց տարի: Խոսքը կոմունաներով տեղաշարժվող, սև բաճկոններ հագած բայքերների մասին չէ, այլ սովորական երիտասարդների, որոնք որպես փոխադրամիջոց ընտրել են մոտոցիկլետը: Բայց դե այս դեպքում

էլ բայքը շատ ավելին է, քան պարզապես փոխադրամիջոց:

Ա ՜յ քեզ բայք

2223 Հունիս 2012

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ տրանսպորտ

Page 24: Yerevan City Magazine

Հին ամերիկյան բայքերական ակումբի անդամներից մեկն ասել է, որ բայքերին կհասկանա միայն այն շունը, որն ընթացքի ժամանակ տիրոջ մեքենայի լուսամուտից գլուխը դուրս հանած գնում է: Դավիթը լիո-

վին կիսում է այս կարծիքն ու ավելացնում, որ բայքը կախվածություն է առաջացնում, եթե մի անգամ նստում ես՝ արդեն միշտ պիտի նստես, որ նոր լիցքեր ստանաս, ու ոչ մի մեքենա չի կարող դրան փոխարինել: Եվան՝ բայքեր Դավիթի ընկերուհին, Kawasaki ֆիրմայի սիրունիկ, կարմիր սպորտային մոտոն է: Չեմ չափազանցնում՝ Դավիթն իր բայքին հենց այդպես էլ ներկայացրեց՝ որպես իր ընկերուհի: Խոստովանեց, որ եթե ընկերուհի ունենա, հազիվ թե նրանց երկուսի միջև տարբերություն դնի: Իսկ բայքին անվանել է Եվա, քանի որ իր առաջին աղջիկ բայքն է, դրանից առաջ բոլորը տղաներ են եղել: Բայքերի նկարագրությամբ Եվան շատ նուրբ է, գեղեցիկ ու աղջկան հատուկ քմահաճ բնավորությամբ: «Իմ բայքն իմ ապրելակերպն է, իմ առօրյայի անբաժան մասը: Տանել չեմ կարողանում ձմեռը, երբ չեմ կարող Եվայի հետ շրջել: Մոտոյի պարագաները՝ սաղավարտը, կաշվե ձեռնոցներն ու բաճկոնը, հատուկ կոշիկներն ու տաբատը, տան ինտերյերի մի մասն են դարձել: Առավոտյան արթնանում եմ ու անգամ ատամներս չեմ ուզում լվանալ, ուզում եմ գնալ քշելու: Երբ նոր էի սկսել քշել, ողջ գիշեր քշում էի ու չէի հագենում», — կես կատակ կես լուրջ պատմում է Դավիթը: Առհասարակ, բայքերը ընդունված է բաժանել երեք հիմնական խմբերի՝ off-road, որոնք նախատեսված են քաղաքից դուրս անհարթ ու ցեխոտ ճանապարհների համար, փողոցային բայքեր, որոնք քաղաքում ու հարթ ճանապարհներին քշելու համար են, և սպորտային, որոնք այս երկուսի համադրությունն են, բայց

տարբերվում են իրենց արագընթացությամբ: Բայքի ընտրությունը ոչ միայն նախասիրության հարց է: Վարողը այնպիսի մոտո պիտի ընտրի, որ վարելիս իրեն հարմարավետ ու վստահ զգա: Բայքամոլության տարբեր աստիճաններ կան: Նարեկն, օրինակ, երկանիվ այս սարքով չի ապրում, չի հաշվում ձմռան օրերն ու անհամբեր չի սպասում գարնանը, այդու- հանդերձ, դեռ 16 տարեկանից մեծ հետաքրքրություն ունի բայքի հանդեպ: Այս հետաքրքրությունն իրեն անցել է հորից, որը նույնպես բայքեր է: Նարեկը մշտապես տեսել ու շփվել է մոտոների հետ, 16-ից պարբերաբար քշել է հոր բայքը, իսկ հիմա արդեն իրենն ունի: «Ինձ համար բայքը տրանսպորտի միջոց չէ, մեր քաղաքում տեղափոխվելու համար ավելի հարմարավետ տրանսպորտի միջոցներ կան, օրինակ՝ մեքենան: Բայքն ինձ համար ավելի շատ ժամանցի ու լիցքաթափվելու միջոց է: Իսկ տեղափոխման միջոց կարելի է համարել պիցցա տեղափոխելու տուզիկ մոտոները, որոնք, ի դեպ, Եվրոպայում բավական ակտուալ են: Մեկ էլ կհանդիպես կոստյումով ձյաձյայի, մի հատ տզիկի վրա նստած՝ գնում ա գործի: Այ դա տեղափոխման միջոց է», — ասում է Նարեկը: Միշտ չէ որ ծնողների արձագանքը երկաթյա երիվարի մասին դրական է լինում՝ սկսում են մայրիկների

մշտական «վայ բալես, հանկարծ մի բան չլինի» ժանրի մտահոգությունները, հայրիկների խիստ ձայնով նկատողությունները: Դավիթն էլ դրանցից խուսափելու համար իր լուծումն է գտել՝ առաջին մոտոն երկու շաբաթ ծնողներից թաքուն է վարել: Կողքի բակում ավտոտնակ է վարձել, մեքենայով գնացել է, մեքենան կանգնեցրել այդ ավտոտնակում, բայքը վերցրել, կիլոմետրերով քշել ու հետո կրկին տուն վերադառձել ավտոմեքենայով, ասես ոչինիչ էլ չի եղել: Բայց մի օր հայրը նկատել է ու գլխի ընկել: Հիմա Դավիթի ծնողները այստեղ չեն, իր բնորոշմամբ՝ մոտո վարելու համար երանելի ժամանակներ են, չնայած ծնողներն արդեն համակերպվել են, անգամ արտերկրից մասեր են ուղարկում մոտոյի համար:«Մեքենա էլ ունեմ ու աշխատանքի բերումով երբեմն օգտվում եմ, բայց չորս անիվի վրա ինձ լավ չեմ զգում: Մոտոյից հետո մեքենան ընդհանրապես չի հրապու- րում», — պատմում է Դավիթն ու պարզաբանում. «Աննկարագրելի զգացողություն է, երբ դու նստած ես իրականում մի փոքր սարքի վրա, որն ունի ընդամենը երկու անիվ, մոտ 180 կիլոգրամ քաշ ու 150 ձիաուժ, բայց զգում ես՝ ինչպես են այդ 180 կիլոգրամն ու 150 ձիաուժը քեզ տանում, ու այդ զգացողությունը անհնար է համեմատել ինչ-որ բանի հետ»:

ՄոՏոՑԻԿԼԵՏԻ ԸՆՏՐուԹյուՆԸ ոՉ ՄԻԱյՆ ՆԱԽԱՍԻՐուԹյԱՆ ՀԱՐՑ Է: ՎԱՐոՂԸ ԱյՆՊԻՍԻ ՄոՏո ՊԻՏԻ ԸՆՏՐԻ, ոՐ ԱյՆ ՎԱՐԵԼԻՍ ԻՐԵՆ ՀՆԱՐԱՎոՐԻՆՍ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ու ՎՍՏԱՀ ԶԳԱ

Page 25: Yerevan City Magazine

Անբայքընկալ փողոցներԻսկ Նարեկը կուզենար մեքենա ունենալ, «թե չէ բայքը որպես փոխադրամիջոց օգտագործելը նույնն է, ինչ գիրք կարդաս ոչ թե հաճույքի համար, այլ որովհետև աշխատում ես մի տեղ, որտեղ ստիպված ես այդ գիրքը կարդալ ու կարևոր մասերն ընդգծել»: Նրա համար երևանյան ջարդուխուրդ փողոցները, անկանոն վարորդական հնարքներն ու անկանխատեսելի տրամաբանությամբ փողոցն անցնող հետիոտները բայքի հաճույքից բան չեն թողնում: Իհարկե, երբեմն փորձում է բայքը վայելել ու նրա հետ մենակ մնալ գիշերները՝ շատ ուշ տուն գնալիս, երբ փողոցները դատարկ են: «Երևանում բայք վարելը վտանգավոր է ու ամեն անգամ, երբ տեղ ես հասնում, կանգնում ես, իջնում, կարծես ուսերիցդ մի մեծ բեռ ընկնի, որ այս անգամ էլ տեղ հասար առանց միջադեպի», — ասում է նա: Հենց այս պատճառով էլ երևանցի բայքերները սիրում են քաղաքից դուրս վարել, հաճախ խմբերով գնում են Վրաստան: Ամերիկյան մասնագետների հրապարակած տվյալների համաձայն՝ ի տարբերություն ավտոմեքենաների, մոտոցիկլետների պարագայում դժբախտ պատահարների ռիսկը մեծանում է 4 անգամ: Մոտոյից մնացած մի քանի սպի իմ զրուցակից բայքերներն էլ ունեն՝ դեռ անփորձ ժամանակներից մնացած: Մի անգամ Սևանի ճանապարհին բայքը փչացել էր, Դավիթն ու իր ընկերը որոշեցին այն պարանով մեքենային կապել ու քաշելով հասցնել քաղաք: Բնականաբար, չստացվեց՝ մոտոն շուռ եկավ, Դավիթն էլ հետը: Նարեկն էլ գնացել-եկել է, հետևից հարվածել «բուդկա մոսկվիչին» ու շրջվել: Մեկ ամիս ձեռնափայտով է քայլել: Բարեբախտաբար, բայքն էլ շատ չի տուժել՝ մի քանի ծռմռված մասերով պրծել են:

***Չնայած փոքր չափսերին, մոտոն նաև երկու ուղևոր կարող է միաժամանակ տեղափոխել, այլ խնդիր է, թե որքան է վարորդը սիրում լսել իր մեջքի հետևի ուղևորի բացականչությունները: «ոչ միշտ ու ոչ բոլոր ուղևորներն են հետևում կանոներին՝ ոգևորվում են, բաց թողնում ձեռքերը, կտրուկ շարժումներ անում: ուղևորը միշտ կրկնակի պատասխանատվություն ու լարվածություն է, մյուս կողմից՝ էլ երբեմն մենակ վարելը տխուր է», — ասում է Դավիթը: Նարեկն այս հարցում ավելի խիստ է՝ որպես կանոն մերժում է պտտել այն ուղևորներին, ում համար բայքը կարուսել է : «Ի վերջո, երկրորդ ուղևորը ավելորդ 70 կիլոգրամ է, — կատակում է նա, — բայց, եթե պետք է ընկերներին տեղ հասցնել՝ հասցնում եմ»: Եթե երևանաբնակ մոտոները խոսել իմանային, հավանաբար՝ առաջինը, ինչից նրանք կդժգոհեին, իրենց հանդեպ անուշադրությունը կլիներ: Կասեին, որ մոտոյի կյանքը Հայաստանում կյանք չի, մի տեսակ անտեսված են: Մեր քաղաքում մոտոների համար ոչ անհրաժեշտ մասեր են վաճառվում, ոչ էլ հատուկ սպասարկման կենտրոններ կան: Այս պարագայում օգնության է հասնում EBay կայքը, որտեղից բայքերները գտնում ու պատվիրում են գրեթե ամեն ինչ իրենց բայքի համար: Նարեկը ինքն է պատվիրում անհրաժեշտ պարագաները, բայց մոտո դզել-փչելուց շատ գլուխ չի հանում, հիմնականում հայրը կամ ընկերներն են օգնում վերանորոգել շարքից դուրս եկած մասերը: Եվային Դավիթը ոչ ոքի չի վստահում, խոստովանում է, որ ինքը քթի մազ բայքեր է ու մոտոյի վրա ցանկացած խազ կարող է իր տրամադրությունը գցել: Չի սիրում, որ կպնում են Եվային. անգամ լվացման կետ տանելիս, վճարում է, բայց խնդրում է, որ պարագաները տան իրեն ու անձամբ է լվանում բայքը: Նույնը նորոգելու պարագայում՝ միայն ինքն է անում՝ ձեռնոցներով, բամբակով, որ հանկարծ գեղեցկուհուն չվնասի: Քթիմազության մեկ այլ դրսևորում է, որ ձմռանը Եվայի

հանգրվանը Դավիթի ննջարանն է կամ հյուրասենյակը, հեռուստացույցի կողքին: Առանց մոտո Դավիթն իր կյանքն իսկապես չի պատկերացնում. «Եթե անգամ Աֆրիկայում ապրեմ, ու միայն ավազ լինի շրջակայքում, միևնույնն է, կվարեմ իմ բայքը», — բավականին լուրջ փաստում է Դավիթը: Նրա համար բայքի պարագայում ամեն ինչ պտտվում է արագության, էքտրիմի ու վտանգավորության շուրջ: Հաճախ նախընտրում է ընկերների հետ վարել, քանի որ իրար սաստում են: «Ես սիրում եմ իմ սպորտային բայքի արագությունն ու թեթևությունը: Երբ մենակ եմ, հնարավոր է չնկատեմ ու չափից արագ վարեմ: Խմբով քշելը հաճախ ավելի ապահով է՝ ընկերները կողքից միշտ հուշում են»: Բայքերների խոսքով՝ երևանցիների արձագանքները բայքերների մասին միշտ ուշադրություն են գրավում: «Ես սկզբում ինձ երևակայում էի, որ փողոցում բոլորը ինձ են նայում, բայց հետո անցավ: Հասկացա, որ մեր ազգը դեռ այդքան էլ սովոր չէ մոտո մշակույթին, ու եթե կողքերս շատ նայեմ, որ տեսնեմ ինձ ով նայեց, կարող ա շուռ գամ», — պատմում է Դավիթը: Ֆիլմերից շատերին ծանոթ բայքերները, որպես կանոն, կամ գող են լինում կամ լրտես կամ էլ որևէ հանցավոր խմբի անդամ՝ սև կաշվե շորերով ու երկաթյա աքսեսուարներով: Թերևս ինձ հանդիպած երևանցի բայքերները տարբեր էին ու բարի: Նարեկի կարծիքով՝ «Մոտո քշելը եսիմ ինչ չի: Եթե մոտո ես քշում, չի նշանակում դեմք ես: Իհարկե, երևանցիների 80 տոկոսին դա մի քիչ դժվար ա բացատրել, շատերի համար հեծանիվ քշողներն էլ են դեմք, իսկ մոտոյով մարդիկ ընդհանրապես կինոյից են դուրս եկել: Արդյունքում քաղաքացիների տարբեր ռեպլիկներից ու տպավորություններից խուսափել չի լինում»:

Բայքը տարիք չի հարցնում«Մոտոն վարողի տարիքից չի նեղվում, — վստահեցնում է 48-ամյա Գևորգ Թումանյանը, — նույնիսկ 70-ն անց բայքերներ կան: Եթե ուժերդ տեղն են, բայքի համար կապ չունի քանի տարեկան ես: Բացի այդ, վստահ եմ, որքան վարում ես, այդքան երիտասարդ ես մնում»:Գևորգը մեր քաղաքի հին բայքերներից է՝ վարում է 80-ականներից: Զբաղվել է ձիասպորտով, բայց ի վերջո ձիուն փոխարինել է բայքը: Աչքի առաջ միշտ բայքեր քեռին է եղել ու բանակից հետո որոշել է իր մոտոն ունենալ: Այն ժամանակ Երևանում բայք չէին վաճառում, ու ընկերոջ հետ որոշում են Թբիլիսիից գնել Գևորգի առաջին բայքը: «Այնտեղ խանութներում մոտոների բաց ու ազատ վաճառք կար: Գնացինք, ընտրեցի, վճարեցի, մոտոն ինձ համար հավաքեցին, բայց ես մինչև այդ երբեք չէի վարել: Խանութպանն ինձ ասում ա՝ դե նստեք, բայց ես հո չգիտեմ ինչպես վարեմ, ասում եմ՝ չէ, ոչինչ, մի քիչ կքայլեմ, իսկ մոտոն կողքիցս հրելով կտանեմ: Խանութի աշխատողները զարմացած ինձ էին նայում: Բայց մինչև Երևան հո հրելով չէի բերելու: Մի քիչ քայլեցինք մոտոյիս հետ ու գտանք ստադիոն, որտեղ քշելուս առաջին փորձն արեցի: Նստեցի մոտոյի վրա ու զգացի, որ լրիվ իմն ա, երկու պտույտ արեցի ստադիոնով ու քշեցի Երևան»: Գևորգի առաջին մոտոն այն ժամանակվա ամենալավերից էր, չեխական JAWA: Աշխատանքից ազատ ժամանակ միշտ մոտոյով էր, բայց գործի բերումով ստիպված եղավ տեղափոխվել Ռուսաստան ու վաճառեց JAWA-ն: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ երիտասարդությունս եմ վաճառում», — պատմում է նա: Գործուղման մեջ եղած տարիները Գևորգի կյանքի այն եզակի

ԵՐԵՎԱՆԻ ՋԱՐԴուԽուՐԴ ՓոՂոՑՆԵՐԸ, ԱՆԿԱՆոՆ ՎԱՐոՐԴԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐՆ ու ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՏՐԱՄԱԲԱՆուԹյԱՄԲ ՓոՂոՑՆ ԱՆՑՆոՂ ՀԵՏԻոՏ- ՆԵՐԸ ԲԱյՔԻ ՀԱճույՔԻՑ ԲԱՆ ՉԵՆ ԹոՂՆուՄ

2425 Հունիս 2012

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ տրանսպորտ

Page 26: Yerevan City Magazine

ժամանակահատվածն է, երբ ինքը ընդհանրապես բայքի չի մոտեցել: Պատմում է, որ երբ վերադարձավ Երևան, այստեղ արդեն մոտոների խանութ էր բացվել. «Իհարկե, դրանք վաճառվում էին աստղաբաշխական թվերով, բայց ապառիկով գնեցի իմ նոր բայքն ու վերադարձրեցի երիտասարդությունս»:«Բայքի վրա ես տարերքի մեջ եմ, ասես բնության մի մասնիկը լինեմ, այդ շփումը քամու ու օդի հետ աննկարագրելի են», — ասում է Գևորգն ու ավելացնում, որ մոտոն սխալներ չի ներում ու կան ոսկե կանոններ, որոնց պարտադիր է հետևելը: Օրինակ՝ մոտոյի վրա չի կարելի կատակել արագության հետ: «Իհարկե, բոլորս էլ արագություն սիրում ենք, բայց արագ քշելը շատ վտանգավոր է: Վստահեցնում եմ, որ մոտոն դանդաղ քշելն էլ իր հաճույքը ունի: Մոտոյով եթե ինչ-որ բան քեզ շատ հեռու ա թվում, մի քանի վայրկյանում հասնում ես դրան»: Հիմա Գևորգի մոտոն Yamaha է: Անուն չունի, բայց Գևորգը նրան դիմում է միայն՝ սիրուն ջան: Տիկինը չի խանդում ու նաև դեմ չէ, որ չորս երեխաների հայրը բայքով շրջի քաղաքում: Ինքն էլ բայքի սիրահար է, դեռ ինքնուրույն չի վարում, չնայած մտածում է սովորել: Հաճախ են միասին գնում երկար շրջագայությունների: Բայքով եղել են Բաթումիում, Արցախում: Երկար շրջագայությունների խմբով են գնում՝ ընկերների հետ:«Երևանցի բայքերների համար 80-ականների համեմատ շատ բան չի փոխվել, նույն փոսերով ճանապարհներն են, միայն հնարավորություներն ու տեղեկացվածությունն է մեծացել», — վստահեցնում է Գևորգը: Առաջվա նման հիմա էլ հաճախ գնում են Վրաստան, այնտեղ ճանապարհներն ավելի լավն են: Գևորգի կարծիքով՝ այնտեղ բայքերների հանդեպ

վերաբերմունքն էլ է ավելի լավը: «Երևանում մեր առաջ գուցե ինչ-որ փողոց փակեն, ասենք՝ որովհետև այդ փողոցի սրճարանում բարձրաստիճան մեկն է նստած: Վիրավորական է, ինչու՞ մեքենայով կարելի է անցնել, իսկ բայքով ոչ», — ասում է Գևորգը: Նրա համար բայքը Երևանի պայմաններում եղել ու շարունակում է մնալ ամենահարմար ու արագ փոխադրամիջոցը ու եթե ընտանիքի հետ չէ, միշտ բայքով է: Բայքը նրան միշտ առաջինը լինելու զգացողություն է տալիս: Երևանցի բայքերների հավաքատեղին Շահումյանի հրապարակն է: Նրանց տեղն իմացող մոտոյի սիրահար երևանցիները հաճախ են այցելում բայքերներին, խնդրում են, որ քաղաքով պտտեն իրենց: «Մենք չգրված օրենք ունենք, չենք մերժում քաղաքով պտտել այն մարդուն, ով իսկապես հետաքրքրված ա մոտոյով»: Մոտո փարքինգԲայքերների կարծիքով՝ մոտոյի կայանելը Երևանում ամենացավոտ թեման է: «Բայքդ թողնում ես մայթին, մի կես ժամից վերադառնում ես, տեսնում ես մոտը նկարվելու հերթ ա: Հերթով, կարգով երեխաներին նստեցնում են վրան ու լուսանկարում: Կամ ձեռք են տալիս կոճակներին, վերադառնում ես, տեսնում լույսերն ու թարթիչները միացրած են», — պատմում է Նարեկը: «Ամենազիլը այն է, որ ինչ-որ տեղ կայանում ես մոտոդ, երեկոյան գալիս ես տուն, տեսնում ես ֆեյսբուքում անծանոթ մեկի նկարը քո մոտոյով ու տակը գրված է՝ մոտոս ու ես», — ծիծաղելով պատմում է Դավիթը: Ստիպված հատուկենտ տեղեր են գնում, որ իրենց աչքի առաջ կայանեն բայքը:

Մոտոյասեր գայիշնիկները Սաղավարտն ու վարորդականի Ա կարգը բայքերից ՀՀ օրենքի հիմնական պահանջներն են: Նարեկի համեմատությամբ՝ սաղավարտը բայքի ամրագոտին է ու չնայած, երբ տաքսի ես նստում ու կապում ես ամրագոտիդ, վարորդն անպայման նշում է, որ կարիք չկա կապելու, այդուհանդերձ, սաղավարտ չհագնելու պարագայում հետևանքները իրոք տխուր կարող են լինել: որպես կանոն, պետավտոտեսուչները բայքերներին սաղավարտ չկրելու համար չէ, որ կանգնեցնում են, այլ մոտոյի ֆիրմայից, մոդելից ու գնից են հետաքրքրվում: Երբեմն նաև խնդրում են բայքն իրենց տալ ու փորձում են վարել: «Մի անգամ կարմիր լույսի տակ կանգնած եմ, կողքս կանգնեց պետավտոտեսուչը իր մեքենայով, լուսա- մուտը իջացրեց ու հարցնում ա, թե ի՞նչ արժի մոտոս, ես էլ դեռ էն ժամանակ հին բայքովս էի, ասում եմ՝ չորս հազար դոլար, մեկ էլ կողքի նստած գործընկերոջը ասում ա տեսար, ի՞նչ 40 հազար, դե գրազս կտաս», — պատմում է Դավիթը: Մեկ ուրիշ անգամ պետավտոտեսուչը Դավիթին կանգնեցրել է, ստուգել փաստաթղթերը. «Մեկ էլ ասում ա, դե տուր մոտոդ ստեղ քշեմ, տամ, ես էլ ասեցի, դե տվեք ես էլ ձեր տոյոտան քշեմ, ինքը հրաժարվեց տալ, ես էլ չտվեցի»:«Մի անգամ ընկերոջս մոտոյով գնում էինք, ոստիկան- ները կանգնեցրին, չկանգեցինք, քանի որ ընկերս փաստաթղթեր չուներ: Ավելի ուշ նույն ճանապարհով վերադառնում էինք ու նույն ոստիկանները կանգնած էին նույն տեղում, մեզ հեռվից տեսան, կանգեցին ճանապարհի մեջտեղում ձեռք-ձեռքի տված ու փակե- ցին ճանապարհը: Մի կողմում ժայռ էր, մյուսում ձոր՝ գնալու տեղ չունեինք, ստիպված կանգնեցինք», — ժպտա- լով իր երիտասարդական արկածներն է հիշում Գևորգը:

Նե Թադևոսյան Արթուր Lumen Գևորգյան

Page 27: Yerevan City Magazine

Փողագնդակ

ոստիկանը ֆուտբոլի գնդակը երկինք է ուղարկում՝ ասելով. «Գնդակը կլոր է, խաղը շարունակվում է 90 րոպե սրանք փաստեր են. մնացած ամեն ինչ ընդամենը տեսություն է. սկսում

ենք…»: Այսպես է սկսվում նախորդ դարի վերջերին մեծ ժողովրդականություն վայելող Թոմ Թիքվերի «Վազիր Լոլա վազիր» ֆիլմը՝ վազքի, երիտասարդական ծայրահեղության, կյանքի սյուժեի զարգացման հնարավոր տարբերակների ու սիրո մասին: Թե ինչու է ֆիլմը ֆուտբոլով սկսում, դժվար է ասել, սակայն կարելի է ենթադրել, որ և՛ ֆուտբոլը և՛ կյանքը արագ

զարգացող սյուժեով, անակնկալ ավարտով, ազարտի տարրերով վիճակախաղեր են, որտեղ հաղթելու համար կարևորը ճիշտ տարբերակի ընտրությունն է: Բարդ ընտրություն, որը մեզ է սպասում հատկապես երկու տարին մեկ՝ աշխարհի կամ Եվրոպայի առաջնու- թյունների ժամանակ: 2012 թվականի հունիսի 8-ից մինչ հուլիսի 1-ը ֆուտբոլա- սերներն ու ոչ միայն նրանք, հայացքները կհառեն Լեհա- ստան և ուկրաինա, կհիանան ֆուտբոլով, կզարմանան, կզայրանան, տեղ-տեղ կձանձրանան ու նաև կմտածեն իրենց սիրով, ունակություններով, երազներով, հաշվարկ- ներով փոքր ներդրումով գումար վաստակելու մասին:

ոչինչ կամ գրեթե ոչինչ չանելով մեծ գումար վաստակելու ցանկությամբ միլիոնավոր մարդիկ ամեն օր գնում են վիճակախաղերի տոմսեր, այցելում են խաղատներ և բուքմեյքերական գրասենյակներ և փորձում են գումար վաստակել: Գուշակության միջոցով շահույթ ստանալը նախ և առաջ կապված է խիզախման և սեփական ուժերի նկատմամբ վստահության հետ: յուրաքանչյուր և նաև սպորտային գրազի մեջ մտնելով՝ մարդը փորձում է իրեն և իր ուժերն ու կարողությունները: Բացի այդ, գրազը խաղ է, որի գլխավոր բաղադրատարրը ազարտն է, ինչը տալիս է ապրելու և խիզախելու նոր ուժեր, սակայն ստեղծում է նաև ամեն ինչ կորցնելու վտանգ:

Սպորտ ու ներդրումԸնդհանրապես սպորտային խաղադրույքները ուղեկցում են այս կամ այն մարզական իրադարձությանը և ավելի են մեծացնում հետաքրքրությունը սպորտի նկատմամբ: Մյուս կողմից՝ լոկ սպորտային հետաքրքրությունը խաղադրույք կատարելիս անմիջապես վերածվում է շահութաբեր ներդրման, որի գլխավոր նպատակը ներդրված գումարի բազմապատկումն է: Խաղադրույքը վերջին հաշվով գրազ է երկու մարդու միջև, ովքեր փորձում են գուշակել այս կամ այն խաղի արդյունքը: Նրանցից յուրաքանչյուրը ներդնում է որոշակի գումար և պատրաստ այն կորցնել սխալ գուշակության դեպքում: Այսպիսով, նա, ով հաղթում է, շահում է և ի՛ր ներդրումը, և՛ մրցակցի: Գրազի կայացման համար անհրաժեշտ է նույն իրադարձության վերաբերյալ հակադիր կարծիքներ ունեցող երկու կողմ: Գրազի ընթացքը և պայմանները թելադրում է միջնորդ կողմը՝ բուքմեյքերը, որը նաև գրազի կազմակերպիչն է: Բացի այդ գրազը կարող է ընթանալ նաև տոտալիզատորային սկզբունքով: Տոտալիզատորը խաղադրույքի բավական պարզ տեսակ է. այս դեպքում՝ գրազի բոլոր մասնակիցների ներդրած գումարները պարտության դեպքում փոխանցվում են հաղթող կողմին: Տոտալիզատորը հատկապես տարածված է ձիարշավարաններում:

ԳործակիցներԻ տարբերություն տոտալիզատորի, բուքմեյքերական գրասենյակները տալիս են կոնկրետ գործակիցներ՝ կաեֆիցենտներ, ըստ այդմ էլ՝ սպորտային իրադարձու- թյունից առաջ, յուրաքանչյուր պահ գործակիցները հայտնի են, թեև սահուն փոփոխվում են՝ կախված խաղադրույք կատարողների կարծիքներից: Եթե տոտալիզատորի եկամուտը պայմանավորված է միայն խաղադրույքների ծավալով, ապա բուքմեյքերության դեպքում շահումը վճարվում է ներդրված գումարի տրված գործակցով՝ բազմապատկման միջոցով, այդ պատճառով բուքմեյքերները կաեֆիցենտները փոփո- խում են դրվող խաղադրույքների հարաբերությամբ:

Անցյալ տարի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը աննախադեպ մոտ էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելուն: Ավաղ, Իռլանդիա-Հայաստան խաղի

մրցավարը չարաբաստիկ Իտուրալդե Գոնսալեսն էր, մի քիչ էլ փորձը չհերիքեց: Այդուհանդերձ, նույնիսկ հայազրկված Եվրո 2012-ը մեծ հետաքրքրություն է առաջացնելու մեզանում:

Մասնավորապես, շատ-շատերը փորձելու են իրենց ֆուտբոլային գիտելիքներն ու կանխորոշման տաղանդն օգտագործել գումար վաստակելու համար:

2627 Հունիս 2012

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ազարտ

Page 28: Yerevan City Magazine

Ըստ այդմ էլ՝ գործակիցները ոչ թե արտացոլում են այս կամ այն թիմի հաղթելու հավանականությունը, ինչպես կարծում են շատերը, այլ արտահայտությունն են դրված խաղադրույքների տեղաբաշխվածության: Այդ դեպքում նույնիսկ ակնհայտ ֆավորիտը կարող է ունենալ բարձր գործակիցներ և ընդհակառակը: Այսպես, եթե Եվրո-2012-ի C խմբում խաղում են Իսպանիան և տխրահռչակ Իռլանդիան, ակնհայտ է, որ առաջին թիմը ֆավորիտ է, սակայն հանկարծ պարզվում է, որ թիմը ինչ-որ պրոբլեմներ ունի կամ հիմնական խաղացողներից մի քանիսը չեն խաղալու, այդ դեպքում խաղացողները սկսում են հավատալ Իռլանդիայի հաղթանակին, որի կաեֆիցենտը բավական բարձր է: Այդ դեպքում բուքմեյքերները սկսում են բարձրացնել Իսպանիայի հաղթանակի գործակիցը և համապատասխանաբար նվազեցնել մրցակցի հաղթանակի գործակիցը: Ի տարբերություն եվրոպական բուքմեյքերների, ԱՊՀ երկրների և նաև Հայաստանում գործող բուքմեյքեր- ները տալիս են իրադարձությունների շատ մեծ ցուցակ: Այսպես, խաղադրույքներ են սահմանվում ոչ միայն թիմերի ուղղակի հաղթանակների, այլև խփված գնդակ- ների քանակի, խաղացողների գոլ խփելու հավանակա- նության, գոլերի ժամանակի և շատ այլ իրադարձու- թյունների վրա: Սա, իհարկե, խաղացողներին հաղթելու որոշակի հնարավորություն է տալիս:

ՀամացանցԱշխարհում և Հայաստանում գնալով ավելի շատ մարդիկ են խաղադրույքներ կատարում համացանցի միջոցով: Բոլոր բուքմեյքերական գրասենյակներն ունեն իրենց կայքերը, որտեղ գրանցվելով մարդը կարող է խաղադրույք կատարել երբ, որտեղից կամե- նա, խաղից առաջ ու խաղի ընթացքում, սեփական հեռուստացույցի առջև և նույնիսկ հեռախոսով:

Շահութաբեր և ոչԶարմանալի է, բայց սպասվող Եվրոպայի առաջնությունը և ընդհանրապես եվրոպական ֆուտբոլը խաղադրույք կատարողներն այդքան էլ շահութաբեր չեն համարում և ընդհակառամը առավել շահութաբեր են համարվում ամերիկյան սպորտաձևերը՝ բասկետբոլը, բեյսբոլը և այլն, որոնց համար սահմանվում են բարձր գործա- կիցներ և կա ժամային տարբերության: Այդ խաղերը հիմնականում կայանում են, երբ Երևանում կեսգիշերն անց է լինում: Մեր խաղացողների մեծ մասը սակայն նախընտրում է եվրոպական ֆուտբոլը:Եվրոպական ֆուտբոլի քիչ շահութաբերության պատ- ճառները շատ են՝ թիմերի անկայուն խաղը, շրջանառ- վող մեծ գումարները, ինչն էլ հաճախ հանգեցնում է ստվերային գործարքների և վաճառված խաղերի: Բացի այդ, սպորտը, մասնավորապես՝ եվրոպական ֆուտբոլը գնալով քաղաքականացվում է, ինչի արդյուն- քում գրանցվում են անկանխատեսելի արդյունքներ:

ԽորհուրդներՄեզնից յուրաքանչյուրն իրեն ֆուտբոլի մեծ գիտակ է համարում, բայց արդյունքում պարզվում է, որ մենք սխալ ենք գուշակում՝ նույնիսկ լիովին համոզված լինելով: Նույն կերպ գրեթե միշտ կպարտվի ինչ-որ մեկի խորհրդով, ասեկոսեների վրա հիմնվելով, ինչ-որ երազների և նախազգացումների հավատալով խաղադրույք կատարողը: Նման դեպքեր շատ են լինում հատկապես տեղական ֆուտբոլային հանդիպումներից առաջ, երբ լուրեր են տարածվում, որ այսինչ թիմի, այնինչ խաղացողի, թիմի բժշկի, կամ նույնիսկ մարզչի վարորդի հորեղբոր տղան ասել է, լսել է, երդվել է և այլն… Բոլորիս ծանոթ հայկական

սցենարային հնարավոր զարգացումներով: Եթե խաղադրույք կատարելը ձեզ համար ուղղակի ազատ ժամանակի սպանություն է և ժամանց, ապա դուք հաճախ չեք հաղթի, բայց հաճույքով կհետևեք խաղին: Պետք հիշել, որ խաղադրույք կատարողի հաջողությունները գնահատվում են ոչ թե ճիշտ գուշակած իրադարձությունների քանակով, ինչպես կարծում են շատերը, այլ սկզբնական դրամագլխի աճման հարաբերությամբ: Դուք կարող եք շատ իրադարձություններ գուշակել, բայց չվերադարձնել մեկ անգամ պարտված խոշոր գումարը: Եղեք ուշադիր, ընտրեք ոչ բարձր գործակիցներով, հետևաբար՝ հաղթանակի մեծ հավանականությամբ իրադարձությունները: յուրաքանչյուր խաղից առաջ ու հատկապես սպասվող Եվրոյի պարագայում, ուսումնասիրեք վիճակագրական տվյալներ, ճանաչեք խաղի գլխավոր «հերոսներին»:

Եվրո 2012-ի հերոսները Լեհաստանի և ուկրաինայի մարզադաշտերում հին մայրցամաքի չեմպիոնության համար կպայքարեն 16 ազգային հավաքականներ, որոնցից 14-ը այդ իրավունքը վաստակել են ընտրական հանդիպումներին մասնակցությամբ, իսկ երկուսը՝ Լեհաստանն ու ուկրաինան, տանտիրոջ իրավունքով: Մասնակիցների թվում են եվրոպական ինչպես տիտղոսակիր, այնպես էլ զարգացում ապրող, հույսեր ներշնչող հավաքականները՝ Լեհաստան, ուկրաինա, Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Հունաստան, Անգլիա, Դանիա, Շվեդիա, Խորվաթիա, Չեխիա, Պորտուգալիա, Իռլանդիա: Ընդ որում՝ որպես կանոն, ավելի մեծ ցանկությամբ ու ձգտումով խաղալու են ոչ ֆավորիտները, յուրաքան- չյուր խաղին տրվելու են ամբողջությամբ՝ ֆուտբոլի պատմության մեջ հետք թողնելու, երկրպագուներին ուրախացնելու և, իհարկե, խաղադրույք կատարողներին, այսինքն՝ մեզ, անակնկալներ մատուցելու գաղտնի ցանկությամբ: Իսկ անակնկալներ իսկապես սպասվում են: Ինչպես միշտ: Թեև առաջնությունից առաջ ամեն ինչ խաղաղ ու կանխատեսելի է: Ըստ բուքմեյքերների՝ հաղթելու ամենից մեծ հնարավորություն ունեն Իսպանիան և Գերմանիան՝ 3,75 գործակից, 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից Հոլանդիայի հավաքականը երրորդն է՝ 8 գործակցով: Գլխավոր եռյակին հաջորդում են ոչ պակաս տիտղոսակիր, սակայն վերջին շրջանում անկայուն խաղ ցուցադրող Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի հավաքականները՝ համապատասխանաբար 12, 13, 14 գործակիցներով: Միշտ հույսեր ներշնչող Պորտուգալիայի հաղթանակը 17 և երբեմն զարմացնող Ռուսաստանի հավաքականի հաղթանակը 23 գործակցով է գնահատվում: Հավակնորդների ցուցակի 9-16-րդ տեղերը զբաղեցնող մյուս հավաքականների, այդ թվում նաև ուկրաինայի ու Լեհաստանի հավաքականների հաղթելու հավանականությունը գնահատվում է 41-81 գործակցով: Վերջին տեղում հայ երկրպագուների մեջ միայն վատ հիշողություններ արթնացնող Իռլանդիայի հավաքականն է: Բացի ուղղակի առաջնությունը հաղթելու հավանակա- նությունը, բուքմեյքերական գրասենյակներն առաջար- կում են խաղերի հետ կապված այլ բազում իրադարձու- թյուններ, որոնց արդյունքն ավելի հեշտ է կանխագուշակել, քան ասել, թե ով կլինի Եվրոյի հաղթողը, սակայն ավելի փոքր է ներդրված գումարին բազմապատկվող գործակիցը: Այնպես, որ ընտրությունը ձերն է:«Գնդակը կլոր է, խաղը շարունակվում է 90 րոպե սրանք փաստեր են.մնացած ամեն ինչ ընդամենը տեսություն է…»: Հաջողություն:

Հայկ Համբարձումյան Դավիթ Գյումիշյան

Page 29: Yerevan City Magazine

Այլ մոտեցում

Ինչպե՞ս կգնահատեք Երևանի ներկայիս էկոլոգիա-կան վիճակը:— Քաղաքի էկոլոգիական վիճակը, ցավոք սրտի, բարվոք չէ: Եթե նախկինում օդի աղտոտվածությունը կապված էր մի շարք գործարանների հետ, ապա խորհրդային կարգերի փլուզումի ց հետո, երբ փակվեցին շատ գործարաններ, աղտոտվածությունը փոքր-ինչ նվազեց: Այնուհետև սկսեց տրանսպորտի բուռն զարգացումը, որը կտրուկ ավելացրեց քաղաքի աղտոտվածության աստիճանը, նպաստեց արտանետումն երի աճին՝ թե՛ գազերի, թե՛ ծանր մե տաղների: Երևանն այսօր ունի մի ջինից տեղ-տեղ նաև ավել աղտոտված հատվածներ: Բացառությամբ Դավթաշեն և Ավան համայնքների, աղտոտվածության աստիճանը կարելի է ասել մի ջինից բարձր է: Իսկ դա պատահաբար կապված չէ՞ կանաչ տարածքների նվազմամբ:— Իհարկե կապված է: 90-ականներին Երևանը կանաչ տարածքերի մե ծ կորուստ ունեցավ՝ շուրջ 40 տոկոս: Ներկայումս աշխատում ենք իրավիճակի շտկման վրա: Ֆունկցիոնալ կանաչապատման ծրագրով նախատեսված է, թե որտեղ ինչ ծառ պետք է տնկվի, որպեսզի նվազեցվի ընդհանուր աղտոտվածության ֆոնը: 90-ականներին հետևանքների 20-25 տոկոսը հնարավոր է եղել վերականգնել: Նոր պուրակներ են հիմն վել համայքներում ՝ Մալաթիայում, Ավանում, Նոր Նորքում: Ցավոք, չեմ կարող ասել, որ այգիներ հիմն վել են կենտրոնում և Արաբկիրում, քանի որ սրանք շատ խիստ բնակեցված տարածքներ են, բայց այստեղ էլ իրականացվել են բարեկարգման աշխատանքներ՝ կանաչապատում, ծառերի տեսակների թարմացում, հողային շերտի բարելավում:Վերջերս գրեթե բոլոր ծառերի վրա կան համարներ: Ինչու՞ են համարակալվում ծառերը և արդյոք արդեն հաշվե՞լ եք՝ քանի ծառ կա Երևանում:— Դա արվում է գույքագրման նպատակով: Ներկայիս համարակալման տվյալները դեռ չենք ամփոփել՝ ծառաքանակի վերաբերյալ թարմ տվյալներ կունենանք տարեվերջին:Բնապահպանները պնդում են, որ էտումն երը մի շտ չէ որ ճիշտ են կատարվում: Ի՞նչ սկ�բունքով են խնամվում Երևանի կանաչ տարածքները:— Կա մի շարք գրականություն էտման մասին, ու մե նք բնականաբար այս ամե նը չենք անտեսում: Խոր էտումը հոյակապ արդյունք է տալիս, չեն ընդունում, ասում են, որ ծառերը տգեղացան, չորացան, բայց ախր Երևան քաղաքի ծառերը ծերացել են, տգեղացել են, տձևացել են, գերաճ ունեն: Մաշտոցի պողոտայի ծառերը ամբողջությամբ փակել են շենքերի պատշգամբները, բայց մե նք ռիսկ չենք անում այդ ծառերը ենթարկենք էտման, քանի որ աղմուկ կբարձրացնեն, բայց մի

շարք տեղերում, որտեղ կատարել ենք էտում, ամե ն ինչ նորմալ է: Սա կատարվում է աշխարհի մի շարք քաղաքներում ու վախենալու կամ անհանգստանալու կարիք չկա: Իհարկե, ընթացքում որոշ սխալ բաներ էլ են պատահում, բայց որպես կանոն էտման աշխատանքները նպաստում են, որ ծառերն ավելի գեղեցիկ ու թարմ լինեն: 12 վարչական շրջաններում կան 12 կանաչապատման ընկերություններ, որոնք էլ զբաղվում են այս հարցերով: Այգիները Երևանում համաչա՞փ են տեղաբաշխված: Շատ հաճախ մաքուր օդ շնչելու համար մարդիկ ստիպված են իրենց բնակության վայրերից հասնել քաղաքի մյուս ծայրը…— Արվարձաններից զբոսայգիների ու պուրակների թվով աղքատ են Էրեբունին ու Շենգավիթը, ավելի բարվոք է վիճակը Նոր նորք, Ավան, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում: Տարեկան տնկվում է մոտ 15-20 հազար ծառ: Իհարկե, կպչողականություն մե նք չենք կարող երաշխավորել, բայց եթե 70 տոկոսը կպնի, ես դա լավ ցուցանիշ եմ համարում: Տնկելիս մե նք ելնում ենք տարածքների ապահովությունից. տարածքներ, որոնք ապահովված են ոռոգման ջրով, տեղ ունեն ծառերի համար:

Եթե ոռոգման խնդիրը լուծվի, ավելի շատ ծառեր կկարողանանք տնկել: Չեմ կարող վստահ ասել՝ արդյոք ընդհանուր օգտագործման գոտում ծառերի քանակը շատացել է քաղաքում, թե ոչ, բայց որ որակական առումով դրանք լավացել են հաստատ է՝ ավելի խնամված են, տեսքից թարմ:Ինչպե՞ս է ստացվում, որ ժամանակ առ ժամանակ կանաչ տարածքներում հայտնվում են ռեստորան-ներ, սրճարաններ, խանութներ ՝ ասենք Օպերայի շրջակայքը, Օղակաձև այգի և այլն: Ո՞վ է պատաս-խանատու: — Այգիների գերակշռող մասը զբաղեցնում են սրճարանները, այդուհանդերձ, դրանք այգիներ ու պուրակներ են: Սա ճարտարապետների խնդիրն է, իմ խնդիրը չէ: Ես մի այն մի բան գիտեմ, որ սրճարանները պետք է լինեն կանաչ գոտում՝ այդպես է ամբողջ աշխարհում: Բայց իհարկե չի կարելի անցնել չափերը: Համաձա՞յն եք, որ այս առումով Երևանում չափը չափից անցել է:— Ժամանակին նմանատիպ տարածքներին հատկացումն եր շատ են արվել: Վերջին երկու-երեք տարվա ընթացքում այդ պրոցեսը բարեբախտաբար նվազել է: Այժմ մոտեցումն այլ է:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը խոսում է Երևանում բնակվող ծառերի ապագայի,

այգիներում բուսնած սրճարանների և այլ «կանաչ» բաների մասին:

Լենա Գևորգյան Հայկ Բիանջյան

ԹԵՄԱ Հարցազրույց

2829 Հունիս 2012

Page 30: Yerevan City Magazine
Page 31: Yerevan City Magazine

Երկու տեսակի կանաչի մասին

Ապրիլի վերջին լրացավ Նյու յորքի Կենտրոնական այգու նախագծի մրցույթի ամփոփման 154-րդ տարին։ Այգու նախագծի հեղինակ-

ներից մեկը՝ Օլմսթեդը, ով դրանից հետո քաղաքային բազմաթիվ այգիներ ու ազգային պարկ-արգելոցներ էր հիմնելու ԱՄՆ-ի տարբեր հատվածներում, լանդ- շաֆտային ճարտարապետի դերակատա- րումից պետք է հրաժարվեր և դառնար բնության պահպանության համար պայ- քարող, ինչպես մեր օրերում ենք ասում՝ ակտիվիստ։ Քաղաքային այգիների հիմ- նման գաղափարը նախ և առաջ ուներ այդ ժամանակ հատկապես կենցաղային վատ պայմաններում ապրող բնակչու- թյան խնդիրները լուծելու ու քաղաքի ամենաաղքատ թաղամասերում համաճարակների դեմն առնելու միջոց։ Հատկանշական է, որ Կենտրոնական այգու հիմնադրման գործում շատ կարևոր դերակատարություն ունեցան հանրության շրջանում ճանաչում ունե- ցող անձինք, ովքեր թե՛ ֆինանսական ներդրումներով, թե՛ քաղաքային իշխա- նություններին համոզելով հասան նրան, որ այն ժամանակի համար ֆանտաստիկ թվացող 5 միլիոն դոլար վճարվեց միայն հողատարածքի ձեռքբերման համար։ Այսօր էլ այգին կառավարում է շահույթ չհետապնդող մի կազմակերպություն, որը տարեկան ծախսում շուրջ 37.5 միլիոն դոլար (յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 10$)։ Այս գումարի պատկառելի մասը գոյանում է խոշոր նվիրատու կազմակերպությունների ու անհատների վճարած գումարներից։ Կազմակերպու- թյան ղեկավարման գործում ներգրավ- ված են թե' այգու բարեկամ ակտիվիստ-

ները, թե՛ տեղական-քաղաքային իշխա- նության ներկայացուցիչները, թե՛ խոշոր նվիրատուները։ Այսինքն՝ այգին յուրահա- տուկ հարթակ է, որտեղ հանդիպում են մեր այսօրվա երևանյան իրականությու- նում տարբեր դիրքերում հանդես եկող կողմերը՝ կանաչ սիրող ակտիվիստները, մեկ այլ կանաչ սիրող մեծ բիզնեսն ու՝ ենթադրաբար երկու կանաչներն էլ սիրող տեղական իշխանությունները։ Մեզանում քաղաքային կանաչ տարածք- ների թեման խիստ արդիականացավ Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված իրավիճակի շնորհիվ։ Այնտեղ քաղաքային իշխանությունը հարկատուների գումար- ներով հարկատուներին պատկանող տարածքում ցանկանում էր բիզնեսի համար տարածքներ ստեղծել։ Այն ի դերև դարձավ միայն հանրապետության Նախագահի այցի արդյունքում, երբ նա հանձնարարեց քաղաքապետարանին միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար։ Առաջին օրերին, երբ խնդիրը նոր էր հասունանում, հեռուստատեսությամբ առաջարկեցի, որ ստեղծվի համագործակ- ցության մի իրավական շրջանակ, որտեղ այս երեք կողմերը կարող էին բանակցել այգու ապագա շահագործման ու զար- գացման վերաբերյալ։ Առաջարկս, ցավոք, չընդունեց որևէ կողմ, սակայն կարծում եմ, այն այսօր էլ կարող է լուծում հանդի- սանալ նմանատիպ բոլոր դեպքերում։ Եթե նույնիսկ ժողովրդավարության առաջատար համարվող երկրի խոշորա- գույն քաղաքներից մեկում առաջանում է անհրաժեշտություն՝ ստեղծել շոշափելի լծակներ միմյանց գործողությունները վերահսկելու համար, ապա ինչո՞ւ չպետք է լինեն նման փորձեր մեր դեպքում, երբ կա ավելի մեծ անվստահություն

տարբեր մակարդակների կառավարա- կան շրջանակների նկատմամբ։Երևանում դժվար է գտնել Կենտրոնական այգու հետ համեմատության եզրեր ունե- ցող այգի։ Սակայն այսօր էլ Հայաստանի ազգային արխիվում պահպանվում են հետաքրքիր տեղեկություններ, թե ինչ- պես, օրինակ, Երևանի նահանգապետի հրամանով Ղանթարի շուկայի և Երևանի բերդի հարևանությամբ գտնվող ճահճոտ տարածքում հիմնվեց այգի՝ տիրող հակա- սանիտարական իրավիճակը վերացնելու համար։ Անգլիական այգում կային հսկայական ջրային մակերեսներ, բացօթյա ռոտոնդա (այժմ դրա տեղում ֆրանսիական դեսպանատունն է)։ Այդ և հարակից տարածքը այսօր Երևանի կենտրոնական հատվածում առկա դեռևս ամենալավ պահպանված կանաչ տարածքն է, չնայած, որ դեռ նախորդ դարի 70-ականներից այնտեղ կառուցվել են մի շարք շենքեր։ Ի դեպ, Անգլիական այգու տարածքը հանձնվել է վարձակալության 2000-ականներին՝ իրավական կարգավիճակով շահույթ հետապնդող, սակայն բնույթով շահույթ չհետապնդող մի կազմակերպության՝ 100 տարի ժամկետով, չնայած այն փաստին, որ ՀՀ Հողային օրենսգրքով առավելագույն ժամկետը 99 տարին է: Նյու յորքի Կենտրոնական այգու կառա- վարման մոդելին շատ նման է այսօր Երևանի Սիրահարների այգու կառավա- րումը։ Տողերիս հեղինակը նախ՝ հանդիսա- նալով այգու բարեկարգման նախագծի ճարտարապետներից մեկը, հետագայում ստանձնեց ծրագրի կառավարման և այգու շահագործման պարտականու- թյունները։ Դա նախևառաջ հնարավորու- թյուն տվեց նախագծողից վերածվել շահառու-շահագործողի, մասնավորապես՝ կարևորելով առկա կանաչ տարածքներից որակապես էականորեն տարբերվող կանաչ միջավայր ստեղծելը, միևնույն ժամանակ գիտակցելով, որ այն նախ և առաջ հանրային տարածք է ու պետք է լինի մատչելի ու ընդունելի հասարակու- թյան լայն շերտերի կողմից։ Այգու կառավարումն իրականացվում է դրա բարեկարգման նախաձեռնող Պողոսյան հիմնադրամի (Շվեյցարիա) կողմից հիմնադրված Պողոսյան պարտեզ- ներ հիմնադրամի (Հայաստան) կողմից, սակայն այգին ֆինանսավորվում է թե՛ Երևանի քաղաքապետարանի, թե՛ Պողոսյան հիմնադրամի, թե՛ այգում մատուցվող չափավոր շահույթ հետապն- դող նախաձեռնությունների (սրճարան, մանկական զարգացման անկյուն և այլն) միջոցով։ Դրանում հատկապես մեծ է

այժմ Երևանի քաղաքապետ, նախկինում փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի անձնական դերակատարությունը, ով առաջին իսկ օրվանից հավատացել է այգու շահագործման այս մոդելին ու վստահել մեր թիմին։ Այսօր արդեն մեզ համար կարևոր է պահ- պանելով հանրային կանաչ տարածքում ցանկացած անձի հանգստի իրավունքը՝ դրան նպաստող պայմանների ստեղծ- մամբ ավելացնել այգու շահագործման ընթացքում համաֆինանսավորման ներքին՝ մեր մասնաբաժինը, որը կարող է ապագայում ստեղծել կանաչ տարածք- ների ինքնաբավ ու խելամիտ կոմերցիոն մաս ունեցող մի մոդել-համակարգ, որը հնարավորություն կտա միայն միանվագ ներդրումների առկայության դեպքում և ճիշտ կառավարման արդյունքում պահպանել ու զարգացնել հանրային կանաչ տարածքները։ Այս մոդելը կարող էր ավելի դյուրին իրա- կանություն դառնալ, եթե դեռևս վաղ նախագծման փուլում պարզ լիներ այգու կառավարման ապագա մոդելը, որի դեպ- քում զգալիորեն կարելի էր նվազեցնել շահագործման ներկայիս ծախսերը։ Այսօր Սիրահարների այգու պահպանու- թյան մեկ քառակուսի մետրի վրա ծախս- վում է մոտավորապես նույնքան գումար, որքան Նյու յորքի Կենտրոնական այգու մեկ քառակուսի մետրի համար։ Իհարկե, տարածքի մեծացման հետ միասին մի շարք ծախսեր կատարվում են միանվագ, բայց ամեն դեպքում հանրային ոլորտում խելամիտ կառավարման բաղադրիչնե- րից մեկը պետք է լինի նաև տրամաբա- նական ծախսումները։Այս օրերին, երբ գնալով ավելի են սրվում կանաչ տարածքների նկատմամբ նախ- կինում թույլ տրված բացթողումների հետ կապված խնդիրները, հասունացել է նման մոդելի կիրառման պահանջը։ Կոր- պորատիվ սոցիալական պարտականու- թյան ինստիտուտը նույնպես կարող է նպաստել դրան ու արդեն իսկ առկա խոստումները կանաչ տարածքներում նոր թույլտվությունների տրամադրման ու հների ժամկետների չերկարացման հետ կապված պարարտ հող են նախա- պատրաստում Երևանում նոր տեսակի կանաչ տարածքների ձևավորման համար։ Կարծում եմ, որ նման մոդելի կիրառումը կարող է լուծել կանաչ տարածքների (և ոչ միայն) կառավարման աշխատող խելամիտ մոդելը, որը ճիշտ հիմքերի վրա դրվելու դեպքում կարող է բավարարել ամենախստապահանջ քաղաքացուն, ինչպես դա տեղի ունեցավ Երևանի Սիրահարների այգու դեպքում։

ՈւրբանԼաբ Երևան կենտրոնի համահիմնադիր Սարհատ Պետրոսյանը Նյու Յորքի Կենտրոնական այգու և Երևանի Սիրահարների այգու օրինակների հիման վրա բացատրում է, թե ինչպես կարելի է

պահել քաղաքի համար այդքան անհրաժեշտ կանաչապատ հանրային տարածքները:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

ԹԵՄԱ Կարծիք

3031 Հունիս 2012

Page 32: Yerevan City Magazine

Կանաչ ոգիներ

Բանաստեղծ Կարեն Անտաշյանն իր դեռ չծնված բալիկին հեքիաթի միջոցով պատմում է բնության պահպանման համար պայքար մղող

ակտիվիստների գործունեության մասին:

Իմ փոքրիկ, շատ փոքրիկ ճուտիկ, որ բացի մայրիկից ու հայրիկից դեռ ոչինչ չունես՝ նույնիսկ անուն և այլ բառեր աշխարհի ու ինքդ քո

մասին, քեզ ուզում եմ պատմել կյանքիդ առաջին հեքիաթներից մեկը, որ կանաչ ոգիների մասին է: Ինքս էլ շատ բան չգիտեմ նրանցից, ու կկիսվեմ քեզ հետ իմ դիտարկումներով միայն, ի դեպ, կարող ես կարծիքդ հայտնել ինձ, եթե համաձայն ես՝ շարժիր աջ ոտիկդ, եթե համաձայն չես՝ ձախ թաթիկդ շարժիր, այնպես, որ ես գլխի ընկնեմ ինչի մասին ես խլվլում քո բունիկում, բայց ոչ այնքան ուժեղ, որ մայրիկդ արթնանա հանկարծ: Դե, մի ծուլացիր, մեկ է, հետո ստիպված ես լինելու, որովհետև առաջին գործն ինչ անում են մարդիկ լույս աշխարհ գալուց հետո՝ խոսել սովորելն է: Մի խոսքով, ճուտ՝ հեքիաթը կանաչ ոգիների մասին է: Ասեմ, որ կանաչ ոգիների մասին մի քանի շատ հայտնի պատմություններ կան: Ասենք՝ երբ նորածին Բուդդան քայլում էր՝ ուրախությունից պայթում էր հողի սիրտը և այդ պայթյունները ջրաշուշաններ էին դառնում: Երբ հեղափոխական Քրիստոսը մտնում էր Երուսաղեմ, խելահեղ ցնծում էին կանաչ ոգիները՝ օդում թափահարելով իրենց թևերը, իսկ թևերի փետուրները հազարավոր կանաչ արմավենու ճյուղեր էին մարդկանց ձեռքերում: Խալիֆայի ամրոցում սիրուն Ծովինարն այնքան միայնակ էր, բայց այնպես ջահել, այնպես խելառ ու այնպես էր ուզում սիրվել, որ Կանաչ ոգին չդիմացավ, երազում ծով տարավ նրան, կաթնաղբյուրի պես հորդեց, Ծովուկս խմեց նրանից ու այնպես քաղցր արբեց, այնպես քաղցր, որ հղիացավ: Էնպես որ, ձագ, չմտածես, թե կանաչ ոգին անպայման կանաչ գույն ունի, կամ թե ամեն կանաչ բան կանաչ ոգի է: Իրականում այն անգույն, անհոտ, անանուն, անճանաչելի մի բան է՝ ջրին պակասող այն ամենափոքրիկ կայծը, որից կյանք կհորդի, այսինքն՝ ոչ թե կյանքն, այլ կյանքի առիթը, ոչ թե ծառն, այլ նրա ծաղկելու և կանաչելու ցանկությունը, ոչ թե որսորդն, այլ նրա կշտանալու մտադրությունը, ոչ թե թռչնաձուկն, այլ նրա թռչելու երազանքը, ոչ թե թևերն, այլ ճախրելու արկածը, ոչ թե դու, այլ իմ ու մայրիկիդ սերը:ուզում ես իրական կանաչ ոգինե՞ր տեսնել… լավ... հավանաբար նկատած կլինես Երևանի

կենտրոնական հատվածներում կանաչ արտահագուստով այն թխամաշկ, փնթփնթան ու անընդհատ ծխող տատիկներին ու պապիկներին, որ զբաղված են ինչ-որ հողոտ աշխատանքներով՝ հող են փորում, ծաղիկ են տնկում, ծառերի բներն են ներկում, ծառերն են էտում և ընդմիջման ժամին հողոտ ձեռքերով բրդուճներ են ուտում հենց այդտեղ՝ մայթեզրերին ու իրենց սարքած խոտածածկերին թիկնած: Շատերը միամտաբար կարծում են, թե նրանք նախկին կալանավորներ, դատապարտվածներ, ծերանոցների բնակիչներ կամ չքավորներ են, որոնց քաղաքապետարանը կոպեկներով վարձել է այն կանաչ աշխատանքների համար, որն ուրիշ ոչ ոք չի ուզում անել: Քեզ մի գաղտնիք բացեմ ՝ նրանք իրականում կանաչ ոգիներ են, որ ծպտվելու հիանալի միջոց են գտել: Նրանք հայտնվում են հանկարծ քաղաքի ինչ-որ հատվածում՝ բահերով, տնկիներով ու ճումբերով զինված ու սկսում իրենց գործը: Գործն ավարտելուց հետո աննկատ չքանում են՝ իրենցից հետո թողնելով գեղեցիկ, խնամված այգիներ ու մայթեզրեր:Անթիվ անհամար այն բոլոր կենդանի արարածները, որ ամենայն մանրամասնությամբ ստեղծագործել են կանաչ ոգիները միլիոնավոր տարիներ ի վեր, ուր էլ որ լինեն՝ կապված են միմյանց հետ անտեսանելի ու նրբին թելերով, ինչպես ես ու դու, ձագուկ: Օրինակ՝ տասնմեկերորդ հարկում ապրող Նավի կատուն, որ երբեք ծառ չի մագլցել ու երբեք թավալ չի եկել հողերի մեջ, հինգերորդ հարկի Ջուջի թութակը, որ երբեք չի եղել իր հարազատ ջունգլիներում և ութերորդ հարկում փոքրիկ ակվարիումի մեջ միայնակ ապրող Ծովինար անունով ոսկե ձկնիկը, որ երբեք չի լողացել ծովում, բոլորն էլ գիտեն կանաչ ոգու մասին, որովհետև կանաչ ոգին նրանց գրեթե ամեն գիշեր այցելում է երազի մեջ ու պատմում իր շրջագայությունների մասին ամբողջ աշխարհով մեկ, այն տեղերի մասին, որտեղ ինքը դեռևս կյանք է սփռում և այն տեղերի, որտեղ իրեն նեղացրել են… Հա, բալես, կանաչ ոգիների կյանքն ամբողջ աշխարհով մեկ գնալով դժվարանում է. ամեն օրվա հետ ավելի ու ավելի շատ աշխատանք և ավելի ու ավելի քիչ ուրախություն: Բանն այն է, որ երբ կենդանի արարածներին ոչնչացնում են ոչ թե նրանց ուտելու կամ նրանցից պաշտպանվելու համար,

այլ ուղղակի կուտակելու, զվարճության և ինքնահաստատման, ապա խորապես խռովում են կանաչ ոգիներին ու նրանք կարող են որոշ պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ փշեր արձակելով, ճանկեր, դառնալով ժամանակավորապես թունավոր և վախենալու, բայց դու չան- հանգստանաս, այդ ամենը կյանքի շարունակականությունը երաշխավորելու համար է և սպանիչների ու սպանարար- ների դեմն առնելու: Վերջերս բազմաթիվ փշոտ և պուպուշ կանաչ ոգիներ են արթնացել նաև մեր երկրում, որպես նրա ինքնափրկության վերջին իմունային համակարգը: Ամենուր, որտեղ վտանգ- ված է կյանքը՝ Մաշտոցի անվան այգում, որը քո կյանքում տեսած առաջին այգին կլինի և այգի կլինի՝ նրանց շնորհիվ, Թեղուտի անտառներում, Զանգեզուրի լեռներում, Սևանա լճում, թե այլուր նրանք պայքարում են վտանգված ծառերի, թռչունների, մարդկանց և բզեզների համար: Ցավոք, ճուտիկ, նույնիսկ կանաչ ոգինե- րից ամենափշոտներն ու ամենաթունա- վորներն էլ միշտ չէ, որ հաջողում են... նրանց պարտությունն աշխարհի ամենա- տխուր բանն է, որովհետև պարտվելուց հետո նրանք կարող են անհետ չքանալ և անդառնալի լքել հողը, ջուրը, օդն ու լույսը: Նրանց ոչնչացնելու ընդունակ միակ կենդանին մարդն է, որն ազատ ընտրության հնարավորություն ունենա-

լու պատճառով հաճախ, ախ, շատ հաճախ է սխալվում: Իսկ առանց կանաչ ոգիների ոչ մի շարունակություն չի կարող լինել, ոչ մի ուրախություն չի կարող համակել սիրտը և անվերջանալի աղմուկը երբեք երաժշտություն չի դառնա:Այդպիսին է քո ընտրած ժամանակը, ձագ, ինչ անեմ, իհարկե, ես կարող եմ գրել բանաստեղծություններ, որոնցում ապաստան կգտնեն Ամազոնիայում կտրված բազմաթիվ ծառեր և Թեղուտից վտարված բազմաթիվ թռչուններ, բայց կանաչ ոգիները բանաստեղծությունների փոխարեն (որոնք միշտ մասին են), նախընտրում են իրական օդը, որը կարելի է շնչել, իրական թևերը, որոնցով կարելի է թռչել, իրական արմատները, որոնցով կարելի է կառչել երկրից, իրական շրթունքները, որոնցով կարելի է պաչիկ անել և իրական աչքերը, որոնցով կարելի է խուզարկել աստղերի հեռուն:Չնայած, ճուտ, ինչ եմ փիլիսոփայում, տես՝ ում ինչ եմ սովորեցնում է, չէ՞ որ հիմա, այ հենց հիմա, երբ աջ ոտիկն ու ձախ թաթիկը շարժելուց բացի ուրիշ ոչ մի լեզու դու դեռ չգիտես, ամենից հստակն ես լսում ու հասկանում կանաչ ոգիներին, ավելի հստակ, քան ես, ուշադիր լսիր, լավ մտապահիր նրանց պատմությունները, որ հետո պատմես ու միասին որոշենք, թե ինչպես օգնենք նրանց ապրել:

Վլադ Գերասիմով

Page 33: Yerevan City Magazine

Հատվող այգեստաններԵրբեմնի կանաչ Երևանի մասին հիշում ու իրենց մտահոգություններով կիսվում են

կենսաբաններն ու բնապահպանները, ովքեր Խորհրդային Հայաստանում «Հաղթանակ» զբոսայգում ու Ծիծեռնակաբերդում ծառեր են տնկել և բախտ են ունեցել զբոսնել

սրճարանազերծ այգիներում:

Պրոֆեսոր, կենսաբանական գիտություն- ների դոկտոր Գոհար Օգանեզովան Օղակաձև այգին հիշում է մանուկ տարիքից, երբ այն դեռ կոչվում էր Ֆլորայի այգի ու հագեցած էր բուսական

տեսակներով: Ծառուղիները լիքն էին զբոսնողներով, իսկ նստարանները՝ նարդի խաղացող պապիկներով: Բայց շուտով կենտրոնի հողը դարձավ անգին, և բանը հասավ շինարարությանը: Այժմյան Օղակաձև այգին տիկին Օգանեզովային ոչ թե այգի, այլ տարբեր ճաշակի ու որակի սրճարանների շարան է հիշեցնում: Հասկանալու համար, թե ինչ է նշանակում կանաչ տարածքների ու այգիների կորուստը քաղաքի համար, նախ պետք է հասկանալ դրանց դերն ու կարևորությունը: «Այգին գաղափար ու մթնոլորտ

ունի, — ասում է տիկին Օգանեզովան, — բացի այն, որ այգում մարդը հայտնվում է բույսերի մեջ՝ ծառերով շրջապատված, այստեղ նա պետք է կարողանա հանգստանալ ու լիցքաթափվել: Սրճարաններից եկող հոտն ու երաժշտությունը, մեղմ ասած, կորցրել են այգու իմաստն ու տեղը տեղին ջնջել դրա նպատակը»: Բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի կարծիքով՝ կանաչի քանակը Երևանում խիստ անբավարար է: Ժամանակին, երբ ստեղծվել են կանաչ տարածքները, դրանք այնպես են նախագծվել, որ քաղաքում կանաչի անընդհատ ցանց լինի: Ներկայիս քաղաքաշինության պայմաններում այս ամենը խաթարվել է: «Օղակաձը այգին

ամբողջովին հոշոտվեց: Դրա կարգավիճակը մնացել է որպես ընդհանուր օգտագործման տարածք, բայց ընդհանուր օգտագործման տարածքի որևէ չափանիշի այն չի ենթարկվում: Եվ առհասարակ, Երևանում գտնել ընդհանուր օգտագործման տարածք, որը կհամա- տասխանի բոլոր չափանիշներին, շատ դժվար է: Ես չեմ ասում, որ ընդհանուր օգտագործման տարածքներն անխնամ են կամ անուշադրության են մատնված, ո՜չ, պարզապես դրանցից գրեթե ցանկացածը որևէ կերպ խաթարված է քաղաքաշինությամբ», — ասում է տիկին Դանիելյանը, պարզաբանելով ընդհանուր օգտագործ- ման տարածքների չափանիշները. մեկ շնչին հասնող կանաչ տարածքի չափը, տարածքի անաղմուկ լինելը, տարածքն անվճար վայելելը: «Դե գնացեք անվճար պայմաններում, առանց աղմուկի կանաչը վայելելու

ԹԵՄԱ միջավայր

3233 Հունիս 2012

Page 34: Yerevan City Magazine

«Հաղթանակ» զբոսայգի30-ականներին ներկայիս այգու տեղում ամայի տարածք էր։ Այն ծառապատվել է 30-40-ական թվականներին՝ լենինյան շաբաթօրյակներին, իսկ Հայրենական մեծ պատերազմից հետո ստացել ներկայիս անվանումը. այդ տարիների հաղթանակին նվիրված զբոսայգիներ բացվում էին ԽՍՀՄ բոլոր խոշոր քաղաքներում:

Ծիծեռնակաբերդի զբոսայգիԾիծեռնակաբերդ բլրին՝ նախկինում ամայի վայրում, քաղաքի լայնածավալ կանաչապատման շրջանակներում 1949թ. հիմնվել է կանաչապատ այգի: Հետագայում զբոսայգին ստացավ առավել մեծ կարևորություն, երբ 1960-ականներին այստեղ կառուցվեց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը։ Ծիծեռնակաբերդի զբոսայգին 132 հա տարածքով այժմ ամենամեծն է Երևանում:

Սիրահարների այգիԴեռևս 18-րդ դարում այստեղ այգի է եղել, որը գտնվել է Երևանի արվարձաններից մեկում՝ Կոզեռնում, և կոչվել է Կոզեռնի այգի։ Այգին նոր տեսք ու շուք ստացավ խորհրդային տարիներին։ 1949թ. այն կոչվեց Պուշկինի անունով։ Այգում մի քանի կարուսելներ կային, ծառուղիներում՝ նստարաններ։ 1970թ. այգին վերանվանվեց Բարեկամության, 1995թ.՝ Սիրահարների այգի:

Page 35: Yerevan City Magazine

1977 թ. 1989 թ.

2000 թ. 2006 թ.

Մայրաքաղաքի կանաչ մակերեսի փոփոխումը 1977-2006 թթ. ընթացքում ՝ ըստ տիեզերքից արված լուսանկարների

3435 Հունիս 2012

ԹԵՄԱ միջավայր

Page 36: Yerevan City Magazine

համար օղակաձևում նստեք, ամբողջը ռեստորան ու սրճարաններ են՝ ամեն տեղ պետք է վճարես»: Օգանեզովայի կարծիքով՝ քիչ թե շատ պահպանված ու այգու իմաստին համապատասխան վերականգնված է Սիրահարների այգին: Չնայած այստեղ էլ բուսականությունը խիտ չէ, այգում քեզ չես զգում ինչպես անտառում ու չես կարողանում մինչև վերջ կտրվել քաղաքային աղմուկից: Իսկ օրինակ Իսահակյանի արձանի հետևի այգու մթնոլորտը լիովին խախտվել է: Օպերայի տարածքում նույն պատմությունն է: Օգանեզովան պատմում է, որ ժամանակին այս տարածքն ավելի ծառաշատ ու ավելի հարուստ է եղել ծառատեսակներով: Իհարկե, պահպանված ինչ-որ ծառեր այժմ էլ կան, բայց դրանք անհամեմատելի են սրճարանների թվի հետ: «Ծառերի կտրուկ նվազման հետ երևանցիների մտածելակերպն էլ է մի տեսակ փոխվել, — համոզված է պրոֆեսորը: — Սրճարանները դարձել են մշակույթ: «Դուրս գանք քաղաք, մի տեղ նստենք»-ը դարձել է ապրելակերպ, ու գրեթե բոլոր ընկերական հանդիպումները, զրույցները սկսել են պտտվել ու հյուսվել սրճարանային սեղանների շուրջ: Ախր օպերան մի վայր է, որտեղ անընդհատ դասական համերգներ են, օպերաներ: Երբ

Օղակաձև այգին

գնում ես օպերա, պիտի պատրաստվես հանդիպմանը այդ արվեստի հետ: Ինչի՞ միջով է անցնում մարդը, մինչև հասնում է օպերա», — ասում է Օգանեզովան:Կանաչ զբոսանքը շարունակենք դեպի Հանրապետու- թյան հրապարակ, որի կանաչ խորհրդանիշը կարելի է համարել կլոր՝ առաջին հայացքից սունկ հիշեցնող, միշտ խնամված ծառերը: Վերջերս այս ծառերը աչքիս պակասել էին, պարզվում է դրանք հիվանդանում են հոլանդական սունկ կոչվող անբուժելի հիվանդությամբ ու չորանում: Հիվանդացած ծառերն արդեն փոխարին- վում են սպիտակ ակացիաներով: Կարինե Դանիելյանի կարծիքով՝ քաղաքի պահպանված այգիների թվում կարելի է դասել Երևանի պետական համալսարանին հարող այգին, իսկ տիկին Օգանեզովան լավագույն պահպանված այգի անվանակարգին արժանացնում է Ազգային ժողովի դիմացի այգին: Այն շատ խնամված է ու հարուստ: Բնապահպանները կարծում են, որ մարդը որպես տեսակ ձևավորվել է ավելի կանաչ ու ավելի մաքուր մթնոլորտում: Քաղաքը ագրեսիվ մթնոլորտ է մարդու համար՝ հերթեր, խցանումներ, ուշացող քաղաքային տրանսպորտ, ծխող վարորդներ, չդադարող աղմուկ, իսկ այգին սթրեսը հանելու հատկություն

ՔԱՂԱՔԸ ԱԳՐԵՍԻՎ ՄԹՆոԼոՐՏ Է ՄԱՐԴու ՀԱՄԱՐ, ԻՍԿ ԱյԳԻՆ ՍԹՐԵՍԸ ՀԱՆԵԼու ՀԱՏԿուԹյուՆ ուՆԻ ու ՄԱՐԴԸ ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏՔ Է ՀՆԱՐԱՎոՐուԹյուՆ ուՆԵՆԱ ՇՓՎԵԼու ԲՆուԹյԱՆ ՀԵՏ՝ ԻՐԵՆ ԶԳԱԼու ԴՐԱ ՄԻ ՄԱՍԸ

Կանաչ մակերես1990 թվականի ընդհանուր օգտա- գործման կանաչ տարածքները կազմել են 928,3 հեկտար: 2004-ին դրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 540,3 հեկտարի: Ըստ 2005 թվականի Երևանի գլխավոր հատակագծի՝ 2020 թվականին Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները պետք է զբաղեցնեն 2382 հեկտար տարածք:

Page 37: Yerevan City Magazine

x 16780

x 3700

3637 Հունիս 2012

ԹԵՄԱ միջավայր

Page 38: Yerevan City Magazine

ունի ու մարդը ժամանակ առ ժամանակ պետք է հնարավորություն ունենա շփվելու բնության հետ՝ իրեն զգալու դրա մի մասը: 90-ականներին կտրված ծառերի փոխարեն արվարձաններում նոր ծառեր ավելացնում են, իսկ այ կենտրոնը կորցրել է կանաչ տարածքներով հարստանալու հնարավորությունը: Բացի այդ, շատ են տուժել Երևանի լանջային հատվածների՝ անտառային, պուրակային տարածքները: «Չնայած այնտեղ ինքնավերականգնում էր գնում, ընդ որում՝ բնապահպան երիտասարդները ամեն գարուն ու աշուն հետևում էին լանջերի ծառերին: Հարկավոր էր ընդամենը ոռոգման խնդիրը լուծել այդ հատվածում, բայց ուրիշ լուծում գտան՝ այդ տարածքները պարզապես դրեցին կառուցապատման տակ: Այսինքն՝ կանաչ տարածքների հոշոտումը շարունակվեց քաղաքաշինության պատճառով», — ասում է Կարինե Դանիելյանը: Պակաս կարևոր խնդիր չէ նաև կանաչ տարածքների խնամքը: Երևանը կիսաանապատային խառը կլիմայական գոտում է ու ծառերն առանց խնամքի չեն կարող աճել, չնայած կան տեսակներ, որոնք ավելի հարմարվող են: Բուսաբանական ընկերության նախագահ, պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Էլեոնորա Գաբրիելյանի կարծիքով՝ երբեմն էտել, խնամել, երիտասարդացնել անունների տակ ծառերի հետ այնպիսի տարօրինակ ու անթույլատրելի կերպով են վարվում, որ դրանք արդյունքում չորանում են. «Օրինակ՝ սոսիները ամենաերկարակյաց ծառերից են՝ ապրում են շուրջ 1500 տարի: Չի կարելի էտել կամ այս դեպքում ավելի ճիշտ է ասել՝ գլխատել այս ծառերը: Չի կարելի կտրել ու թողնել 2-3 մետրանոց սոսի կամ բարդի՝ դրանք չորանում են: 1000 տարի ապրող ծառի համար 40 տարին երիտասարդ տարիք է ու պետք չէ երիտասարդացնելու անվան տակ կտրել ծառը ու նպաստել դրա չորացմանը», — ասում է Էլեոնորա Գաբրիելյանը: Մինչև փողոցում հայտնվելը և Երևանը գեղեցկացնելու ու մաքրելու պարտականությունը ստանձնելը, ծառերը

անցնում են փորձարկում. ո՞ր տեսակը կդիմանա փողոցում, ո՞ր հատվածում է ավելի նպատակահարմար այն տնկել: Փողոցի եզրին տնկված ծառի համար մեկ միջավայր է, այգում տնկվածի համար՝ բոլորովին այլ: Այգում համակեցություն է ստեղծվում ծառերի համար ու ավելի շատ տեսակի ծառեր կարող են աճել, քան մայթերին: Երևանում շատ լավ են աճում ու դիմանում սոսին, կաղնին, թեղին, բարդին, որը սակայն շատ ջուր է պահանջում ու քաղաքային պայմաններում շուտ է չորանում: Չնայած շատ քաղաքաբնակներ բարդի չեն սիրում, շատ եմ լսել, որ բողոքում են քաղաքով մեկ թռնող բարդու բրդերից:Եթե ժամանակին ճիշտ տնկեին, այս խնդիրն այսօր չէր լինի, քանի որ բրդեր առանձնանում են միայն իգական տեսակի բարդիներից: Եթե այս սկզբունքով շարժվենք՝ ծառերը մշտապես աղտոտում են՝ աշնանը տերևաթափով, գարնանը՝ թափվող բողբոջներով ու ծաղկիկների թերթերով: Բայց ոչինչ հենց այնպես չի լինում, եթե մաքուր օդ ենք պահաջում, պիտի հավաքենք թափված տերևներն ու խնամենք ծառերը: Նրանք մեղավոր չեն, որ մենք մեր շուրջը ասֆալտապատում ենք՝ քաղաքացուն հատուկ հարմարավետության ձգտումով: Բնության օրենքներով, որոնք քաղաքում ամենևին ակտուալ չեն, ծառերից թափվող տերևները, բողբոջները հումուս են հողի համար, բնականաբար՝ քաղաքային ասֆալտի համար հումուսը բնավ ընկալելի չէ: «Ասֆալտն, իհարկե, չարյաց փոքրագույնն է սրճարանների համեմատ», — կատակում է տիկին Գաբրիելյանը: «Ախր ո՞րը ասեմ, ո՞րը թողնեմ: Ես արդեն, երբ կապույտ կտորներով փակված տարածք եմ տեսնում, սարսափում եմ, ահ է մեջս բարձրանում, հասկանում եմ, որ դա ազդանշան է ծառերի հերթական սպանդի: Օղակաձև այգում՝ Ալեք Մանուկյանի կողմից, շատ գիհիներ կային, գիտե՞ք այդ հատվածում սրճարան կառուցողները ինչպե՞ս չորացրին դրանք՝ ժավելով: Սրճարանները քաղցկեղի են նման մեր քաղաքի համար: Քացկեղն էլ շատ արագ ու անկանխատեսելի է տարածվում ողջ օրգանիզմով: Նույնը նաև սրճարանները. Երևանում երբեք չես

ԵՐԲԵՄՆ ԷՏԵԼ, ԽՆԱՄԵԼ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՆԵԼ ԱՆուՆՆԵՐԻ ՏԱԿ ԵՐԵՎԱՆուՄ ԾԱՌԵՐԻ ՀԵՏ ԱյՆՊԻՍԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ու ԱՆԹույԼԱՏՐԵԼԻ ԿԵՐՊոՎ ԵՆ ՎԱՐՎուՄ, ոՐ ԴՐԱՆՔ ԱՐԴյուՆՔուՄ ՊԱՐԶԱՊԵՍ ՉոՐԱՆուՄ ու ՄԱՀԱՆուՄ ԵՆ

կարող կանախատեսել՝ որտե՞ղ ու ու՞մ մտքով կանցնի սրճարան բացել»: 90-ականներին Երևանի կանաչ տարածքները բառի բուն իմաստով կյանքի գնով տաքացրին մթության ու ցրտի մեջ մնացած քաղաքացիներին: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության տվյալներով՝ 90-ականներին Երևանի կանաչ տարածքները տուժել են 40 տոկոսով: Այդուհանդերձ, Կարինե Դանիելյանն ասում է, որ ըստ «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կատարած ուսումնասիրությունների, 90-ականների մութ ու ցուրտ տարիներից հետո արված քաղաքաշինությունն ավելի է վնասել Երևանի կանաչ տարածքներին, քան 90-ականներին կտրված ծառերը:Մեկ շնչին հասնող ընդհանուր կանաչ տարածքների քանակը կախված է տվյալ քաղաքից ու դրա բնակլիմայական պայմաններից: Օրինակ՝ Երևանում նպատակ է եղել այդ ցուցանիշը հասցնել մեկ անձի համար 17 մ2: Լավագույն քաղաքներում այս տվյալը տատանվում է 24-25 մ2 սահմաններում: «Հիմա Երևանում տարբեր թվեր են ասում: Քաղաքապետարանը նշում է 7,5 մ2, սակայն միջինը վերջին տարիներին տատանվում է 4,6 մ2 սահմաններում, բայց դա էլ շատ հարաբերական թիվ է, քանի որ բազմաթիվ տարածքների ընդհանուր օգտագործման կանաչ տարածք համարվելը ֆիկցիա է: Կրկին նույն Օղակաձևը՝ արդյո՞ք այս այգին ընդհանուր օգտագործման կանաչ տարածք է: Այն շատ ավելի համապատասխանում է բիզնես տարածքի, որը կանաչապատ է, ընդ որում՝ թեթև կանաչապատ», — ասում է Դանիելյանն ու կանաչ Երևան տեսնելու միակ ելքը տեսնում է կենտրոնում կառուցապատումն արգելելու մեջ: Նրա կարծիքով՝ պետք է վերանայել կառուցապատման տրամադրված տարածքների հարցը, որտեղ դեռ կառուցապատում չի սկսվել: Իսկ մնացած հնարավորությունները՝ ամեն քառակուսի մետրն ու սանտիմետրը, օգտագործել կանաչ տարածքները վերականգնելու համար: Օգանեզովան էլ երազում է սրճարանազերծված Օղակաձև այգի տեսնել, Կասկադի ծառաշատ բլուր, Օպերային հարող տարածքում՝ ծառերով պուրակ: Ժպիտով է հիշում Մյասնիկյան պողոտայով ձգվող, իրար վրա կախված երբեմնի պտղատու այգիները, որոնք հիմա անմշակ են, իսկ բլուրի վերևում կառուցված տների աղբը հանգրվանում է դրանց տեղում: Նոր այգի ունենալու համար ամենաքիչն անհրաժեշտ է 5-6 տարի, իհարկե, խոսքը փարթամ ծառերով ու խիտ այգու մասին չէ՝ նման այգի ունենալու համար առնվազն 10-15 տարի է հարկավոր: Բայց սկսել պետք է արդեն այսօր:

Մոսկովյան պուրակ

Մարիամ Լորեցյան Մարիամ Լորեցյան

Page 39: Yerevan City Magazine

Թերահավատորեն էի մոտենում այն մարդկաց, ովքեր հնչեցնում էին «Մանկությանս երազանքն ա, պիտի իրականացնեմ» արտահայտությունը: Սակայն կարծիքս լիովին փոխվեց, երբ հանդիպեցի Սաթենի- կին: Կարճ մազերով, վերնաշապիկներով, միշտ ջինսե

տաբատով, մեծ պայուսակով ու ոնց ինքն է ասում՝ «տղայական սծիլով»: ոճի վերջին շտրիխը վերջերս ձեռքբերած հեծանիվն է: «Փոքր հասակից, ինչպես երևի շատ երեխաներ, երազում էի հեծա- նիվ ունենալ, սակայն ծնողներս, ինչպես և շատերի ծնողները, անհասկանալի պատճառներով չէին թողնում: Ես ուրիշի հեծանիվ- ներն էի քշում: Ինձ ասում էին աղջիկ ես, ինչի՞դ է պետք. կընկնես, կվնասվես: Բայց հենց դարձա չափահաս, որոշեցի աշխատել ու իմ գումարով գնել հեծանիվս», — պատմում է Սաթենիկը: Նա այն երիտասարդներից չէ, ովքեր աշխատանք գտնելուց հետո իրենց գումարը հատկացրին «ավելի կարևոր» իրերի ձեռքբերմանը. նա գնաց մանկության հեծանիվի հետևից: Ընդունվեց աշխատանքի ու հենց առաջին աշխատավարձով գնեց այն: Հիմա գրեթե ամեն երեկո Սաթին կարելի է տեսնել Երևանի զբոսայգիներում շրջելիս. «ճիշտ է, որ տեսնում են աղջիկ եմ, հեծանիվ եմ քշում, մի տեսակ են նայում: Դա երևի նրանից է, որ

մեզ մոտ սովոր են տեսնել միայն հեծանիվ քշող տղաների: Մի անգամ մի տղա նույնիսկ եկավ ու ասաց «կտա՞ս հեծանիվդ քշեմ, ապեր»: Տենց հավես բաներ իմ հետ միշտ պատահում են: Հետո, որ իմանում են աղջիկ եմ՝ զարմանում են: Երևի, որ կարճ մազեր ունեմ ու հեծանիվ եմ քշում, մի քանի տակ չեմ շպարվում ու բարձրակրունկների վրա չեմ ճոճվում, իրենք ինձ տղայի հետ են ասոցացնում»:Սաթիկը ցավում է, որ Երևանում հեծանիվը, հատկապես վարորդ- ների կողմից, չի ընկալվում որպես տրանսպորտի լիարժեք միջոց ու ինքը չի կարողանում ազատ վարել փողոցում. «Մայթերի վրա շատ անհարմար է՝ գետնի հարթ չլինելու պատճառով: Բայց ես մի ձև եմ գտել, որով և՛ ինձ է հաճելի, և՛ վարորդներին չեմ անհանգստացնում. ականջակալներով եմ վարում, որ չլսեմ մեր վարորդների բազմաբովանդակ հայհոյանքները: Արդեն դասի էլ եմ կարողանում հեծանվով գնալ, քանի որ վերջերս ԵՊՀ-ում բացվեց հեծանիվների կայանատեղի»:Այս խնդիրն իսկապես արդեն լուծված է շնորհիվ «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ի, որը Բաց հասարակության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Երևանում իրականացրեց հեծանվային կայանատեղիների կառուցման աշխատանքներ:

Անիվները հեծածԱշխարհի շատ երկրներում մեծ տարածում ունեցող հեծանիվները ոչ միայն թույլ են տալիս խուսափել խցանումներից, այլև էապես նպաստում են առանց այն էլ

աղտոտված քաղաքների էկոլոգիական վիճակը մի փոքր կարգի բերելուն: Երևանում առայժմ արվում են առաջին, բայց արդեն հստակ քայլերն այս ոլորտում:

ԹԵՄԱ այլընտրանք

3839 Հունիս 2012

Page 40: Yerevan City Magazine

«Հեծանիվ+»-ի նախագահ Սամվելն ասաց, որ հեծանվորդներին միշտ հուզել է հեծանիվների համար հարմարություններ ստեղծելու հարցը. «Մենք որդեգրել ենք ստեղծել պահանջարկ, այսինքն՝ շատացնել հեծանիվների ու հեծանվորդների թիվը Հայաստանում: Այսպիսով, մեր ներկայությամբ, մեր գոյությամբ կստիպենք կառա- վարությանը միջոցներ ձեռք բերել խթանելու հեծանվային մշա- կույթի զարգացումը Հայաստանում»:Առաջին կայնատեղին բացվեց Երևանի պետական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության մասնաշենքին կից բակում, իսկ երկրորդը՝ Ֆրանսիական համալսարանի տարածքում: Կայանատե- ղիները գործում են միմիայն անվճար հիմունքներով, իսկ համալսա- րաններն ու ՀԿ-ն երաշխավորում են դրանց անվտանգությունը:Սամվելը նշեց, որ օրինակ՝ ԵՊՀ կայանատեղին անվտանգության տեսակետից շատ ապահով է, գտնվում է պահակի սենյակի կողքին ու հսկվում տեղադրված շուրջօրյա նկարահանող տեսախցիկներով: Սամվելի խոսքով՝ հենց անվտանգության չապահովման համա- կարգն էր, որ պատճառ հանդիսացավ կայանատեղի չստեղծել Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի բակում: Հիմա արդեն շատ ուսանողներ, այդ թվում Սաթենիկը, կարող են դասի գնալ հեծանիվով ու այլևս չմտածել կայանելու վայրի որոնման կամ հեծանիվի անվտանգության մասին:«Ես շատ կուզենամ, որ համակուրսեցիներս ևս վարակվեն ու դասի հեծանիվով գան: Ես սկզբում միայն հաճույքի համար էի վարում, հիմա նաև հասկանում եմ դրա օգտակարությունը: Իմ կողմից ամեն ինչ անում եմ. ընկերներիս վարել եմ սովորեցնում, մեր բակի հեծա- նիվ չունեցող երեխաներն եմ տալիս քշեն: Մի քանի օր առաջ էլ տեսա, որ հարևանիս տղան է հեծանիվ գնել: Շատ ուրախացա», — հպարտությամբ նշում է Սաթենիկը:2012 թվականը կարելի է համարել հեծանվային տարի. նույն ամսին իրականացան հեծանվային մի քանի այլ միջոցառումներ, որոնցից առանձնացավ «Առանց մեքենայի օր» միջոցառումը: Կանաչաստան

ՀԿ-ի նախաձեռնությամբ և Երևանի Քաղաքապետարանի աջակցու- թյամբ Երևանի կենտրոնում դադարեցվեց մեքենաների ընթացքը՝ փողոցը հատկացնելով երկանիվ ընկերներին: Կարծես թե մեզանում միջազգային այս օրը դրական ընդունվեց, քանի որ, թեկուզ մեկ օրով, բայց հասարակական տրանսպորտից ու սեփական մեքենա- ներից հրաժարվեցին շատերը:«Առանց մեքենայի օրը» նշվում է եվրոպական գրեթե բոլոր երկրնե- րում, որպեսզի գոնե մեկ օրով մարդիկ նպաստեն էկոլոգիական մաքրմանն ու որոշակիորեն դադարեցնեն աղտոտվածությունը: Թեև Եվրոպայում ընդունված է առանց մեքենաների փողոց դուրս գալ սեպտեմբերի 22-ին, այնուամենայնիվ, Հայաստանում այն առաջին անգամ նշվեց 2012 թվականի ապրիլի 22-ին:Եթե ձեզ հետաքրքրեց հեծանվային սպորտն ու դուք էլ վարակվե- ցիք Սաթենիկի հոբբիով, ասեմ, որ հեծանիվներն ամենևին թանկ չեն. դրանք համարվում են ամենաէժան ու էկոլոգիապես ամենա- մաքուր փոխադրամիջոցները: Միջինը 50.000 դրամով կարելի է ձեռք բերել քաղաքային մեր պայմաններին համապատասխան հեծանիվ կամ դիմել օրավար- ձով տրամադրող ընկերություններին, որոնց գինը տատանվում է 5000-10.000 դրամի սահմաններում՝ կախված հեծանիվի մոդելից, արագությունից: Հեծանվային սպորտի զարգացման համար հիմա կարծես թե ամեն ինչ արվում է: «Հեծանիվ+»-ն, օրինակ, ամեն շաբաթ մարզահամեր- գային համալիրի հարակից այգում կազմակերպում է անվճար մարզումներ, արշավներ տարիքային տարբեր խմբերի համար: Եթե միջազգային այս օրը մեզանում էլ դառնա ամենամյա, մենք տարվա մեջ մեկ անգամ կխնայենք երթուղայինին տրվելիք նվազագույնը 200 դրամը, ավտոմեքենայի լիցքավորման համար անհրաժեշտ 4000-5000 դրամը, կշնչենք փոքր-ինչ ավելի մաքուր օդ ու կլինենք մի քիչ ավելի լավ մարզավիճակում՝ ոտքով քայլելու կամ հեծանվով երթևեկելու շնորհիվ:

«Առանց մեքենայի օր»Նմանատիպ ոչ պաշտոնական միջոցառումներ անցկացվել են դեռևս 1973 թվականից: Առաջին պետությունը, որը պաշտոնապես նշել է «Առանց մեքենայի օրը», եղել է Ֆրանսիան, որտեղ ամեն տարի փակվում են կենտրոնական փողոցները, իսկ բնակիչներին անհրաժեշտության դեպքում տրվում են անվճար հեծանիվներ: Իսկ 2000 թվականից սկսած «Քաղաքը՝ որպես տարածություն մարդկանց ու կյանքի համար» կարգախոսով World Carfree Day ծրագրի շրջանակներում միջոցառմանը մասնակցում են եվրոպական մի շարք երկրներ:

Տիգրանուհի Մարտիրոսյան Փառանձեմ Վարդանյան, Վահե Վարդումյան

Page 41: Yerevan City Magazine

Ինքներս էլ տեսնում ենք

2011 թվականի աշնանը տեղի ունեցավ աներևակայելի թվացող մի բան՝ Աբովյան փողոցը սկսեցին մաքրել մայթերը բռնազավթած կրպակներից: Ապամոնտաժումը դարձավ նոր քաղաքապետի առաջին մեծ հաղթանակը,

սակայն մի քանի շաբաթ անց երևանցիները հանկարծ նկատեցին, որ նոր «բուտիկներ» են սկսում բուսնել ոչ այլ տեղ, քան քաղաքի կենտրոնի փոքրաթիվ կանաչ տարածքներից մեկում՝ Մաշտոցի պուրակում: Մի քանի օրում իրար գլխի հավաքվեցին զանազան ակտիվիստները, հանրահայտ

դեմքերը և սովորական երևանցիները: Պայքարը՝ չնայած զանազան չուզողների, տվեց իր արդյունքը, ավարտվելով երկրի նախագահի արդեն թևավոր դարձած ռեպլիկով. «Տարոն, ինքդ էլ տեսնում ես, որ գեղեցիկ չէ…»

Դերասան Հովհաննես Ազոյանը ակտիվիստ- ների կողքին

Ապրիլի սկզբին պուրակ ժամանեց խորհրդանշական 8 հոգանոց «քանդող բրիգադը», սակայն ոստիկանությունը թույլ չտվեց նրանց սեփական ուժերով ապամոնտաժել բուտիկները

ԹԵՄԱ Խոշոր պլանով

4041 Հունիս 2012

Page 42: Yerevan City Magazine

Ակտիվիստներից շատերը դեռ մի քանի շաբաթ առաջ պայքարում էին Թռչկանի ջրվեժի փրկության համար

Ապրիլի 7-ին պուրակում ցուցադրվեց Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի կենդանագիր պատկերը» վավերագրական ֆիլմը, իսկ հաջորդ օրը այնտեղ ելույթ ունեցավ «Հովեր» երգչախումբը

Page 43: Yerevan City Magazine

Ակտիվիստների աղմկոտ երթը դեպի քաղաքապետարան

4243 Հունիս 2012

ԹԵՄԱ Խոշոր պլանով

Page 44: Yerevan City Magazine

Պուրակում տեղի ունեցած մշակութային իրադարձու- թյունների թվում երգեր էին կիթառի ներքո, շուրջպար և ֆոտոցուցահանդես, նվիրված Երևանի ավերված կանաչ տարածքներին

Նախագահի՝ մայիսի 1-ին հնչեցրած ֆրազից մի քանի օր անց բուտիկներն իսկա- պես ապամոնտաժվեցին

Ձեռնարկատեր, քաղաքա- կան գործիչ, ՀՀ պատվավոր քաղաքացի Օլիկ Գարխյանի խորհրդանշական թաղումը

Հայկ Բիանջյան, Նազիկ Արմենակյան, Կարեն Հովհաննիսյան, PanArmenian PHoto

Page 45: Yerevan City Magazine

Հիշատակի վերածնունդԱմեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ գնում են Ծիծեռնակաբերդ՝ Մեծ եղեռնի

զոհերի հիշատակին ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ: Ժամանակին այդ ծաղիկները թոշնելուց հետո հայտնվում էին աղբանոցում: Սակայն այս տարվա ապրիլի 27-ին, արդեն երրորդ անգամ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման

հիմնադրամը ծաղկահավաք կազմակերպեց: Կամավորների, կազմակերպությունների ներկայացուցիչների, հինադրամի «Կանաչ դպրոցի» ավելի քան 150 սաների, սկաուտների և

կադետների ջանքերով ապրիլի 24-ին Մեծ եղեռնի հուշարձանի անմար կրակի մոտ նվիրաբերված ոգեկոչման ծաղիկները նոր կյանք ստացան: Դրանց ցողուններից պարարտախառնուրդ է ստեղծվում՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերը խնամքով

հավաքվում են, չորացվում ու վերամշակվում:

4445 Հունիս 2012

ԹԵՄԱ Խոշոր պլանով

Page 46: Yerevan City Magazine

Մարիամ Լորեցյան

Page 47: Yerevan City Magazine

Կենտրոնական զբոսայգի, Նյու ՅորքՄեծ Խնձորի ամենամեծ կանաչ տարածքը հիմնվել է Մանհեթըն կղզու կենտրոնում դեռ 1857 թվականին և զբաղեցնում է 341 հեկտար տարածություն: Զբոսայգում կա ավելի քան 25 հազար ծառ, այնտեղ բնակվում են թռչունների հարյուրավոր տեսակներ: Բացի այդ, տարբեր տարիներին Կենտրոնական զբոսայգում տեղադրվել է 29 քանդակ: Զբոսայգին նաև աշխարհի ամենա «կինոգենիկ» վայրն է. այստեղ նկարահանված տեսարաններ կան ավելի քան 300 ֆիլմերում

Այն, որ ոչ մի քաղաք իրավունք չունի չունենալ մեծ կանաչ տարածք, խելացի մարդիկ հասկացել են դեռ դարեր առաջ: Տեսնենք, թե այսօր աշխարհի

հատկապես որ քաղաքներն են աչքի ընկնում մեծ զբոսայգիներով:

Կանաչաստան

ԹԵՄԱ այնտեղ

4647 Հունիս 2012

Page 48: Yerevan City Magazine

Անգլիական այգի, Մյունխեն1792 թվականին հանրությանը ներկայացված զբոսայգին նախապես ստեղծվում էր զինվորականների համար, սակայն ի վերջո բացվեց բոլոր ցանկացողների համար: Անգլիական այգին (ի սկզբանե այն պաշտոնապես կոչվել էր Բավարիայի կուրֆյուրսթ Կառլ Թեոդորի անունով) բազմիցս տուժել է զանազան բնական աղետներից: Ծառերից շատերն արմատախիլ էին եղել մի քանի հզոր փոթորիկների արդյունքում, իսկ բոլոր ծփիները մահացել էին ծփիի հոլանդական հիվանդության հետևանքով: Զբոսայգու 200-ամյակի կապակցությամբ, սակայն, կազմակերպվեց «ծառահավաք», որի արդյունքում զբոսայգում տնկվեց 1500 ծառ, այդ թվում՝ հոլանդական հիվանդությունից պաշտպանված 1000 ծփի:

Սիմոն Բոլիվարի անվան զբոսայգի, ԲոգոտաԿոլումբիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս կանաչ տարածքը, որը հաճախ անվանում են «Բոգոտայի թոքը», ոչ միայն բնության անկյուն է, այլև զվարճանքի և մշակույթի հսկայական կենտրոն՝ զանազան միջոցառումների ժամանակ (օրինակ՝ Metallica-ի կամ Red Hot Chili Peppers-ի համերգին) այստեղ կարող է միաժամանակ հավաքվել ավելի քան 140 հազար հանդիսական: Նշենք նաև, որ 400 հեկտար տարածքով սա՝ քաղաքի մեջ գտնվող աշխարհի ամենամեծ զբոսայգին է:

Page 49: Yerevan City Magazine

Լյուքսեմբուրգյան այգիներ, ՓարիզՓարիզի երկրորդ ամենախոշոր հանրային զբոսայգին զբաղեցնում է ավելի քան 22 հեկտար տարածություն: Լյուքսեմբուրգյան այգու հիմնադիրը Հենրիխ IV թագավորի այրի Մարիա Մեդիչին է, որը 1611 թվականին նախ պատվիրեց այս տարածքում կառուցել մի շքեղ պալատ, ապա դրա շրջակայքում տնկել մոտ երկու հազար ծփի, ինչից հետո գործին լծվեցին նրա հայրենակից ֆլորենտացի ամենափայլուն այգեպանները: Հետագա տարիներին այգին մեծացավ, այնտեղ ավելացան բազմաթիվ շատրվաններ և քանդակենր: Լյուքսեմբուրգյան այգին Վիկտոր Հյուգոյի «Թշվառների» երկու գլխավոր հերոսների՝ Մարիուսի և Կոզետայի հանդիպման վայրն էր:

Բոբոլի այգիներ, ՖլորենցիաՄեդիչիների գերդաստանին պատկանող Բոբոլին XVI դարի իտալական այգիների դասական օրինակ է, որտեղ հավասար կշիռ ունեն բուսականությունը, շատրվանները, փոքր ճարտարապետական ձևերը և քանդակները: Այսօր այգին արդեն պաշտոնապես թանգարանի կարգավիճակ ունի՝ այստեղ ներկայացված են ինչպես անտիկ շրջանի, այնպես էլ XVI-XVII դարի բազմաթիվ քանդակներ:

4849 Հունիս 2012

ԹԵՄԱ այնտեղ

Page 50: Yerevan City Magazine

Ռիչմոնդ այգի, ԼոնդոնԹագավորական այգիներից ամենամեծը XVII դարասկզբին եղել է թագավոր Չառլզ I-ի որսավայրը՝ հատուկ այդ նպատակով տարածքը բնակեցվել էր եղնիկներով: Վերջիններս մինչ օրս ապրում են այգում, տարածքը կիսելով բազմաթիվ նապաստակների, սկյուռիկների, փայտփորիկների և կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների հետ:

Իբիրապուերա, Սան ՊաոլոԻր քաղաքային նշանակությամբ Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգին հիշեցնող Իբիրապուերան հիմնվել է 1954 թվականանին՝ Սան Պաոլոյի 400-ամյակի կապակցությամբ: Լանդշաֆտը մշակվել էր դիզայներ Ռոբերտու Բուրլե Մարքսի կողմից, իսկ շենքերի մեծ մասի հեղինակը ճարտարապետ Օսկար Նիմեյերն է: Դրանցից առավել հայտնի են սֆերայի ձև ունեցող Վիլլա-դե-Օսոս-բակալուն, այսպես կոչված՝ «հրաշքների թանգարանը» և Ժամանակակից արվեստի թանգարանը:

Page 51: Yerevan City Magazine

Հին քաղաքի նոր բրենդինգը

Եկա, տեսա, սիրեցիԱյն, ինչ լսել էի մինչ Երևան ժամանելը, խիստ տարբերվում էր տեսածիցս: Պատմում էին, որ մայրաքաղաքը ոչնչացրել են, տներ համարյա չկան, ինչ-որ «տուփեր» են կառուցել, քաղաքում սարսափելի ընկճվածություն է տիրում, մի խումբ հարուստներ կան, մնացածը աղքատ են: Հայկական խոհանոցի մասին ընդհանրապես լռել էին: Հավանաբար, այդ մարդկանց բախտը չի բերել ու քաղաքում վատ եղանակ է եղել: Իմ բախտը այդ հարցում բերեց: Տեսնում ե՞ք, ամենուրեք արև է: Իսկ արևային լույսի ներքո ամեն ինչ դառնում է վառ, պայծառ, ուրախ և նույնիսկ անբնական լավատեսություն է առաջանում:Սա առաջին այցս է Երևան ու մեկ օրից քիչ ավել է, որ այստեղ եմ: Միանգամից զգացի, որ Երևանը հիասքանչ քաղաք է: Երևում է, որ շատ ավանդույթներ ունի, որոնք չեն մոռացվել, հակառակը՝ ներդաշնակորեն ինտեգրվել են ժամանակակից կյանքին: Հայկական խոհանոցը պարզապես հիասքանչ է: Հասցրել եմ տեսնել Կասկադը, վերևից ուսումնասիրում էի քաղաքը՝ շատ յուրահատուկ, մեկ այլ քաղաքին չնմանվող, հարմարավետ ու հաճելի տեսարան էր:Շատ թանկարժեք մեքենաներ նկատեցի, չափազանց թանկարժեք բրենդային հագուստի և աքսեսուարների խանութներ… այդ ամենը որոշակի մտքեր են առաջացնում: Փողոցներում զբոսնելիս միայն ուրախ, ժպտերես դեմքեր տեսա, բայց լարված մարդիկ ևս շատ էին, որոնք կարծես զսպանակ լինեին: Մեքենա վարելու մշակույթը այստեղ «հիասքանչ է», համենայն դեպս՝ երկրորդ անվտանգության գոտին կոճկեցի: Մեքենա վարելն այստեղ էքստրեմալ մարզաձև է հիշեցնում, կարծես օդապարիկից թռիչք լինի:Շատ հավանեցի ճարտարապետությունը. պահպանելով շենքի նախկին, հին ճակատային մասը՝ նոր շինություններ են կառուցվել: Շենքերի վրա հաճախ կարելի է փորագրված հին զարդանախշեր հանդիպել: Դե, իսկ վարդագույն տուֆը շատ կենսուրախ ու ջերմ նյութ է: Շատ տպավորված եմ հին բակերով՝ հարմարավետ դալան, որը շողում է արևի ճառագայթների ներքո, ծաղկող բակ և դոմինո խաղացող մարդիկ: Այդ տեսարանն ինձ Հավանան հիշեցրեց:

Երևանում տեղի ունեցած «Բրենդեր և բիզնես» միջազգային կոնֆերանսին հատուկ հրավիրված մասնագետները խոսեցին բրենդինգի՝ որպես ժամանակակից գիտական համակարգի նորագույն

միտումների ու տեխնոլոգիաների մասին: Երբ խոսքը հասավ զարգացման հեռանկարներին, մտածեցի մեր քաղաքի մասին: Ընդմիջման ընթացքում խանգարեցի INSTID London

գործակալության ղեկավար, բրենդինգային ռազմավարության տնօրեն Ալեքսանդր Գրանդին մի բաժակ սուրճ ըմպել ու խնդրեցի մի քանի խորհուրդ տալ լավ ծանոթիս՝ քաղաք Երևանին:

Ի ուրախություն ինձ՝ սպասումներս արդարացան ու բրենդինգային ռազմավարության հոգեբանության հայտնի մասնագետը համաձայնվեց մի կարճ վարպետության դաս անցկացնել

«Քաղաքի բրենդավորում կամ Երևանը մասնագետի աչքերով» թեմայով:

ՔԱՂԱՔ Կարծիք

5051 Հունիս 2012

Page 52: Yerevan City Magazine

Նկատել ԵրևանըՀնչյունաբանորեն Երևանը՝ հիասքանչ ու հնչեղ անվանում է քաղաքի համար: Արևային Երևան՝ արևը կրեատիվ խորհրդանիշ է: Իսկ հայերը, ընդհանուր առմամբ, իրենցից կրեատիվ բրենդ են ներկայացնում, որովհետև աշխարհում ամենակրեատիվ մարդկանցից են: Նրանց սիրում ու հարգում են դրա համար: Հենց այդ կրեատիվ մասն էլ պետք է ծնի բրենդը՝ դարձնելով այն կենդանի ու ծավալուն և հարստացնի տարաբնույթ գաղափարներով:«Երևան» կոչվող բրենդը տարբերվում է «Հայաստան» բրենդից: Այժմ Հայաստանը ինքնուրույն է: Այս երկրի անվանումը լսելիս միանգամից մտածում ես նրա հնագույն մշակույթի, սարյանական ներկերի և նռան կանացի բնույթի մասին: Իսկ Երևանի կերպարն ավելի աղքատ է, ինչ-որ տեղ երկակի:Մշակութային, հոգևոր և պատմական ժառանգությունը չի անհետացել քաղաքից, պարզապես, երբեմն, մարդիկ այդ ամենը չեն նկատում, չնայած՝ ամեն օր քայլում են հավերժ ապրող քարերով:Մահացու մեղք եմ համարում ունենալ նման ժառանգություն և ուժեղ բրենդ չստեղծել: Բրենդը, նախ և առաջ, հասարակական երևույթ է և Երևանը պարզապես պարտավոր է նման երևույթի վերածվել՝ հզոր սոցիալական ֆենոմենի:

ՔաղաքաբրենդավորումՔաղաքը՝ քաղաքով, իսկ բրենդը՝ բրենդով: Քաղաքը հզոր և արդյունավետ բրենդի վերածելը բավականին երկար գործընթաց է պահանջում: Բրենդի ինքնության ձևավորման տեխնիկական գործընթացը, միջինը, մեկից մեկուկես տարի է տևում: Մոտավորապես այդքան ժամանակ է պահանջվում նաև բրենդը «կենդանացնելու» համար: Բայց ամենից կարևոր նախապայմանը՝ այս աշխատանքները չպետք է իրականացվեն «կարկատված վերմակի» սկզբունքով, այլ պետք է ռազմավարական համակարգված գործընթաց դառնան:Քաղաքի այցեքարտն իր խորհրդանիշն է: Դա այն գործիքն է, որը ճշգրտորեն և հետևողական կերպով փոխանցում է քաղաքի շունչը: Պետք չէ սկսել մակերե- սից, այլ՝ ամենակարևորից: Ամեն ինչ փոխկապակցված է, ամենն ունի իր սկիզբն ու ակունքները:Շատ կարևոր է, որ բրենդի ինքնության ձևավորման, նրա ակտիվացման ու մարդկանց մոբիլիզացիայի գործընթացի ընթացքում պարտադրանք չնկատվի: Դա պետք է, բառիս բուն իմաստով, քաղաքացիական արշավ լինի, որպեսզի մտահաղացումը հենց մարդկան- ցից բխի: Մարդիկ պետք է գիտակցեն, որ առաջին հերթին այս գործընթացը հենց իրենց է պետք: Նրանք պետք է ուզենան իրենց քաղաքը բրենդի վերածել:Կառանձնացնեմ չորս կարևոր նախապայման՝ խորհուրդ, որոնք կօգնեն արագ և արդյունավետ բրենդավորել քաղաքը՝ մինչ աշխարհը փոխելը, սկսեք ձեզանից, նկատեք յուրաքանչյուր երևույթի արմատը, հետևողական եղեք և գործընթացը փուլ առ փուլ իրականացրեք, սիրեք ձեր քաղաքը:

Բրենդինգի նստվածքըՄեծ տարբերություն կա բնակիչների և զբոսաշրջիկների բրենդավորման հարցում: Տարածքի, մասնավորապես՝ քաղաքի, բրենդավորումը, երկու նախապայման ունի՝ ներքին և արտաքին: Այսինքն՝ սեփական քաղաքի բնակիչների և արտաքին լսարանի՝ զբոսաշրջիկների, ներդրողների, քաղաքական գործիչների, ԶԼՄ-ի ներկայացուցիչների, բլոգերների և այլոց համար:

Շփման գործոններն ու ներկայացման տեսակները տարբերվում են, բայց հիմքը պետք է մշտապես պահպանվի և ամուր, անփոփոխ մնա: Հենց սա է այն միավորող և մոբիլիզացնող գաղափարը, որն ապրում է երևույթի՝ բրենդի սրտում: Բնակիչները, զբոսաշրջիկները, ներդրողները և մնացած բոլորը պետք է քաղաքի մասին մոտավորապես միևնույն կարծիքն ունենան: Վերացական պատկերացում կազմելու համար ասեմ այսպես՝ յուրաքանչյուրի մոտ քաղաքից պետք է միևնույն նստվածքը մնա:Շատ կարևոր է հասկանալ, որ զբոսաշրջիկները տեսնում են ոչ միայն շինությունները, քարերը, արձանները, այլ նաև բախվում են անձնագրերի ստուգման կետերում աշխատող մարդկանց, փողոց-ներում վարող վարորդ- ների, խանութներում աշխատող վաճառողների, նաև գողերի հետ: Իսկ քաղաքը, նախ և առաջ, ճանաչում ես մարդկանց միջոցով: Այսպիսով՝ խնդիր է առաջանում՝ բրենդի գաղափարախոսությունը պետք է մշտապես վերարտադրվի բոլորի կողմից՝ հասարակ քաղաքացուց մինչև պաշտոնյաներն ու բիզնեսմենները և ոչ թե պարտադրված կերպով, այլ բնական: Բրենդը պետք է դառնա այդ մարդկանց գաղափարախոսությունը, կենսակերպը: Բնական ընթացքը բրենդի ստեղծման նախապայմանն է: Այսօր բրենդը խելոք պարոնների կողմից հորինված երևույթ չէ, ովքեր օրինակ՝ կնստեն ու կորոշեն՝ «Երևանը այսուհետ կվերածվի գովեստի կամ դոլմայի մայրաքաղաքի»: Եթե արհեստականորեն բրենդավորես քաղաքը կամ երկիրը, ապա կպարտվես: Բրենդը պարզապես չի աշխատի: Անհնար է արհեստակ- անորեն կամ մակերեսորեն մոբիլիզացնել մարդկանց ու ակտիվացնել քաղաքի հետագա զարգացումը:որպես հիմք հարկավոր է ընդունել այն, ինչ արդեն արմատացած է մարդկանց մեջ, այն, ինչ միավորում է նրանց ու կարող է որևէ սխրագործության դրդել, կամ ոգեշնչել: Բայց հաճախ խնդիրը հենց դրանում է, որ այն ինչ ունենք՝ մոռացվում է, կորցնում է իր իրական արժեքը, սխալ է մեկնաբանվում: Այդ դեպքում հարկավոր է գտնել ու մաքսազերծել այն սերմը, որը արդյունքում բրենդի համար հիմք կհանդիսանա: Այդ սերմը պետք է փայլի այնքան պայծառ, որ մարդիկ տեսնեն, թե որքան հրաշալի ու արժեքավոր է այն իրականում:

Բրենդավորե՞լ, թե ոչԲացասական տպավորություն, ինչպես նաև դրական, թողնում է ոչ թե քաղաքը՝ քարերը, ցեմենտը, այլ մար- դիկ: Իսկ ի՞նչ է նշանակում քաղաք: Դա բնակության համար նախատեսված մի մեքենա է: Հենց այդ մեքենան պետք է դառնա այն հարթակը, որը կապահովի մարդ- կանց բնական զարգացումը և նրանց տաղանդների արժևորումը: Պաշտոնյաների, հասարակության, բիզնեսի և գովազդային գործակալների խնդիրն է ձևավորել այդ օպտիմալ հարթակը: Իրականում, քաղաքից այլ բան չի պահանջվում, միայն տարածք, հարթակ տրամադրել ինքնադրսևորման համար:Եթե քաղաքի յուրաքանչյուր բնակիչ ակտիվություն ցուցաբերի և պայքարի իր դիրքորոշման համար, եթե յուրաքանչյուրը հասկանա, թե ով է, ինչու է ապրում տվյալ քաղաքում, ինչի համար է այդ ամենն իրեն հարկավոր և ուր է գնում, ապա քաղաքը ինքնըստինքյան գործող բրենդի կվերածվի:Բրենդը կենդանի օրգանիզմ է, որը շնչում է և սննդի կարիք ունի: Ստեղծեք նման մշակույթ ու պահպանեք այն: Այդ դեպքում քաղաքը չի մահանա, այլ կապրի ու կշարունակի զարգանալ ու բարգավաճել:

Լենա Գևորգյան Սուրեն Մանվելյան

Page 53: Yerevan City Magazine

Շուկայական հարաբերություններ

Ինձ բախտ է վիճարկվել ապրել ճարտա- րապետ Աղաբաբյանի շենքում: Բայց գիտելիքիս և գիտակցության աղբյուրը ճարտարապետի մասնագիտական կրթությունս չէ: Դեռ դպրոցական էի,

պապիկս ասում էր. «Երբ մոտենում ես մեր շենքին, ուշադիր նայի, ուսումնասիրի՝ շատ գեղեցիկ է: Գիտե՞ս, ընկերս է նախագծել, Աղաբաբյան Գրիշան: Նայի ոնց ա քարերը համադրել, տե՛ս, ի՜նչ գեղեցիկ է քիվը, ի՜նչ զարդաքանդակներ են»: Հպարտանում էր: Սիրում էր:Այսօր երևանցիներս տագնապի մեջ ենք. Գրիգոր Աղաբաբյանի նախագծած բոլորիս հայտնի Փակ Շուկան մեծ վտանգի տակ է, քանդվելու վտանգի շեմին: Այս փոքր ակնարկով չեմ պատրաստվում շենքի ճարտարապետական արժանիքները ներկայացնել, դրա մասին արդեն շատ է գրվել և խոսվել: Եվ չեմ անդրադառնա այն անհեթեթ կարծիքներին, թե բավական է պահպանել ճակատը, դարձնելով շենքի միասնական կառուցվածքը ճարտարապետական խրտվիլակ:Ես հարց եմ տալիս ինքս ինձ և չեմ կարողանում պատասխան գտնել. ինչպե՞ս, ե՞րբ կորցրեցինք հպարտությունն ու նպատակը, հիշողության սուր զգացմունքը և գնահատելու ունակությունը: Ծածկած շուկայի շինարարությունը ավարտվել է 1952 թվականին: Չե ՞ք հիշում այդ ժամանակը: Հայրս պատմում էր հետպատերազմյան տարիների մասին. մարդիկ կիսասոված էին, ամառ-ձմեռ նույն տաբատով ու շապիկով, տղամարդկանց պակաս՝

շատերը չվերադարձան պատերազմից, Սիբիր տանող գնացքներ, տեխնիկայի բացակայության պատճառով ծանր ձեռքի աշխատանք և այլն, զրկանքներ, քրտինք և արյուն: Բայց աշխատանքը անշնորհակալ չէր. կար մի մեծ իմաստ՝ մարդիկ կառուցում էին Մայրաքաղաք, ապագա երջանիկ սերունդների՝ մեզ համար, և գիտակցում էին ամեն տաշված քարի նշանակությունը: Այսօրվա սերունդն էլ, պարզվեց, երջանիկ չէ. չկա աշխատանք, փող, սնունդ (հագուստի հարցը, բարեբախ- տաբար, լուծվել է թուրքական էժան ապրանքով): Բայց դա չէ սարսափելին. եկավ ոգու սովը, որի մասին զգուշացնում էր Իսահակյանը, և վերջապես ինքներս մեզ համար ստեղծելու, կառուցելու, պահպանելու հայերիս երազանքը փոխարինվեց ընտրակաշառք ստացված 5000 դրամը մի քանի շիշ «Լուսաստղ» օղու հետ փոխանակելու վեհ նպատակով: Տաք հարավային երկրների համն ու հոտը, անկրկնելի կերպարն էր շուկան: Իր աննկարագրելի բուրմունքով, մրգերի սարյանական գունապնակը լուսավորող արևի ջերմ ճառագայթներով մեր Փակ շուկան շփման մի ազատ տարածք էր, որտեղ առևտուրը ընդամենը պատճառ էր տարբեր խավերի, կրթության, աշխարհայացքի մարդկանց հանդիպելու: Այստեղ քաղաքի բնակիչը հանդիպում էր գյուղացու հետ: Մարդիկ գնումներ էին անում միայն մարմարե սեղանների միջով մի քանի անգամ շրջելուց, իրար հետ կատակելուց, զրուցելուց, բանակցելուց հետո: Եվ ամենևին էլ շենքի տեխնիկական վիճակը չէր պատճառը, որ այդ կյանքով լի հրապարակը,

ֆորումը ամայացավ: Ցավոք սրտի, նորաստեղծ մեր պետությունում տեղ չկա ազատ առևտրի համար, և գյուղացին զրկված է իր մթերքը վաճառելու հնարավորությունից: Վերավաճառքով զբաղվող սպեկուլյանտի մենաշնորհին միացավ մեծածախ սուպերմարկետների ճնշումը, և շուկայական տնտեսության պայմաններում շուկան դարձավ հիշողություն:10-15 տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ Շուկայի վրա ձեռք կբարձրանա, բայց տաբուները քանդվում են դանդաղ, քայլ առ քայլ: Մեր անտարբերությունը, վախը, ժամանակի բացակայությունը՝ արդարացումները շատ են, բայց երեկ զիջեցինք մի փոքր շենք, մի մետր խոտ, մի նստարան, մի սալահատակ, և արդեն հերթը հասավ այն շերտին, որը անձեռնմխելի էր թվում: Այսօր այլևս գոյություն չունի «Սևան» հյուրանոցը, Լեզվի ինստիտուտը, կիսավեր է Փակ շուկան, արդեն քննարկելի է դարձել Կառավարական տան վերակառուցումը, ԱՕՔՍի շենքի ճակատագիրը անհասկանալի է, քաղաքաշինական մեծաշնորհ ղեկավարության կողմից Ազգային պատկերասրահը հայտարարվել է քանդման ենթակա ազգային ճարտարապետական խայտառակություն: Անշնորհակալ սերունդ ենք մենք, անգիտակից, մեզ պետք չեկավ մեզ հասած անասելի տառապանքների ու ինքնամոռաց աշխատանքի արդյունքը: Եվ մեր արժանի պատիժը կլինի մեր ստեղծածի անիմաստությունը, մոռացությունը և ունայնությունը, եթե հաջորդները մեզ պես լինեն:

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը Փակ շուկայի դանդաղ սպանությունը բոլորիս աչքի առաջ դիտարկում է որպես տասնամյակներ

առաջ մեծ բանաստեղծի կանխատեսած ոգու սովի հատկանիշ:

Ֆոտոլուր

5253 Հունիս 2012

ՔԱՂԱՔ տեսակետ

Page 54: Yerevan City Magazine

Ախտորոշումը՝ այրոցք

Արդեն երկար ժամանակ է, ինչ Երևանի պատկերի մի մաս են դարձել «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի պաստառները, որոնք սոսնձած են ամեն մի պատի, ամեն մի սյան վրա։ Տեղեր

կան, ուր երևանյան լեգենդար վարդագույն տուֆը գրեթե ամբողջությամբ թաքնված է, պատված է այս կազմակերպության դիմում-բողոքներով։ Մենք արդեն նույնիսկ ուշադրություն էլ չենք դարձնում, մեզ համար արդեն հարազատ են թվում «զգուշացեք սրանցից», «զգուշացեք նրանցից» կոչերը։ Ազգը փրկել բազմաթիվ դավադրություններից և մութ ուժերից, նախօրոք նույն ազգը պառակտելով և բաժանելով մի շարք վտանգավոր խմբերի՝ սա հին և փորձված մեթոդ է, որը ոչ մի լավ բան չի բերում հասարակությանը։ Սա ես չեմ ասում՝ պատմության փորձն է ասում։ Բայց մենք առանձնապես չենք սիրում ուրիշների փորձը հաշվի առնել, այնպես որ սեփական կաշվի վրա ենք հիմա այս ամենը փորձարկում։ Պաստառների փուլն էլ արդեն անցանք։ Հիմա էլ ազգի համար վտանգավորների որսը հասել է նրան, որ միասեռականներին վերագրվող ակումբը այրվում է։ Դրանից հետո էլ հանցագործներին քաղաքական վերնախավը պաշտպանում է։ DIY ակումբի հրկիզումը մի պահ դառավ ամենաքննարկ- վող թեման ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ համացանցում։ Նույնիսկ ընտրությունների արդյուն- քները անցան երկրորդ պլան։ Ստացվում է, միասեռա- կանները ամենամեծ ազգային խնդիրներից մեկն են։

Քանի որ, ինչպես ասվում է, համասեռականները այլասերում են հայ ընտանիքի պատկերը։ Եկեք ավելի լուրջ մոտենանք այս խնդրին։ Հրկիզե՞լ։ Ինչու ոչ։ Բայց եկեք լինենք սկզբունքային։ Ձեզ համար վիրավորական է, որ Երևանում գեյ-ակումբ կա՞։ Դա հային հարիր չէ՞։ Իսկ ես ինձ վիրավորված եմ զգում, երբ գնում եմ Ծիծեռ- նակաբերդի հուշահամալիր, մտնում գետնանցում և հանդիպում այնտեղ «մոթել»։ Եկեք ինձ էլ հաճոյացեք։ Ազգային պատկերի, ավանդական ընտանիքի դեմ չարամտորեն աշխատող մի շարք այլ շինություններ կան Երևանում։ Եթե մեր ջոջերը համարում եմ, որ այրելը ընդունելի դեպք է, առաջարկում եմ տեղում չդոփել։ Եկեք մեր քաղաքը կիզիչ բարոյականությամբ մաքրենք։ Այրե՜նք քաղաքի մի 19%-ը։Գնանք, և հերթով այրենք բոլոր մոթելները, ուր ժամա- վճարով հայ տղամարդիկ դավաճանում են իրենց կանանց։ Սա դեմ է հայ ընտանիքի բարոյական պատ- կերին։ Եվ նման մոթելները շատ ավելի շատ են, քան Երևանյան բոլոր սեռական ուղղվածության ունեցող փաբերը, բոլոր սաունաները, ուր ով ասես, ում հետ ասես, ոնց ասես, երբ ասես (տես նախորդ կետը), բոլոր խաղատները, քանի որ այնտեղ տներ են քանդվում:Հետո կարելի է անցնել բոլոր խաղադրույքներ վերցնող ակումբներով, ուր երեխաներից սկսած՝ վատնում են ընտանեկան ֆինանսները։ Կարելի է միասին, ծխող Երևանին նայելով որոշել, թե էլ ինչ կարելի է հրկիզել՝ հանուն բարոյականության։ Կամ այրում ենք ցուցակով։ Կամ թողեք հանգիստ ապ- րենք և ազգովի չքննարկենք, թե ով ում հետ է քնում։

Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը մտորում է՝ ազգայնամոլների կողմից DIY փաբի վրա կատարած հարձակման, դրան հետևած

ռեակցիայի և հնարավոր հետևանքների մասին:

Նազիկ Արմենակյան

Page 55: Yerevan City Magazine

ԸնթերցանիստԱյս տարի Երևանը, պատմության մե ջ առաջին անգամ,

գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվեց: Հայտնի դիզայներ Նուռը համոզված չէ, որ Երևանը

երբևէ կրկին այդ տիտղոսին կարժանանա: Հենց այդ պատճառով Նուռը որոշել է անպայման այս իրողության

մասին փաստող մի հիշատակ թողնել քաղաքում, որպեսզի այն իրապես համալրի մե ր քաղաքի մյուս

նվաճումն երի ցանկը: Նախագիծն արդեն քննարկվում է համապատասխան մարմի ններում և, ըստ երևույթին,

շատ շուտով հուշարձանն իրականություն կդառնա:

5455 Հունիս 2012

ՔԱՂԱՔ տարբերակ

Page 56: Yerevan City Magazine

Հուշարձանն իրենից ներկայացնում է գրքերից բաղկացած բազկաթոռ: Կողքին դրված կլինի գրքերի կույտ, որի վրա իսկական մեծ լապտեր կլինի տեղադրված, որը կլուսավորի

բազկաթոռն ու դրա վրա նստող մարդկանց: Հենց նստած մարդու՝ ընթերցողի հետ հուշարձանը կստանա իր ավարտուն տեսքը: Ավելի քան համոզված եմ, այն մեծ ազդեցություն կունենա մարդկանց, մասնավորապես՝ երիտա- սարդների ենթագիտակցության վրա: Բրոնզե հուշարձանին բազմած լուսանկարվող մարդիկ, իսկ նրանք շատ-շատ են լինելու, մշտապես կտեսնեն այս կադրը՝ իրենք իրենց ընթերցելիս: Այնպիսի տպավորություն կստեղծվի, թե նրանք այս հուշարձանից պարտքով են վերցրել ընթերցողի կերպարը և ենթագիտակցությունը կստիպի իրականացնել այդ կադրն ու ընթերցել: Այժմ արդեն պատրաստ է էսքիզային տարբերակը: Առաջիկայում կվարձակալեմ նոր արվեստանոց ու կսկսվի ստեղծման բուն գործընթացը: Աշխատանքները, հավանաբար, երկու ամիս կտևեն, որից հետո հուշարձանը

այդ լուսանկարները համացանցում՝ այսպիսով հետաքրքրելով մյուսներին:Հրաշալի է, որ ունենք մեծ պատվանդանների վրա կանգնած վեհ ու հպարտ հուշարձաններ, դրանք գեղեցկացնում են յուրաքանչյուր քաղաք: Սակայն այժմ արագ տեղեկատվության դարա- շրջան է: Նկատել եմ, այժմյան երիտասարդու- թյունն այդքան էլ ծանոթ չէ մեր մեծերի հիշա- տակին նվիրված հուշարձաններին: Մարդկանց ուղեղը սովորել է մատչելի միջոցներով տեղեկու- թյուն ստանալ: Կարծում եմ, արդի քանդակա- գործությունը ևս ինտերակտիվ պիտի լինի: Հուշարձանը պետք է «կենդանի», օգտագործելի լինի: Շատ վառ օրինակ է քանդակագործ Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանը. այս քաղաքում բոլորը գիտեն այն, բայց չգիտեն հարևանությամբ գտնվող Սարյանի արձանը: Իմ նպատակն է կենդանացնել աշխատանքներս. քանդակներս պետք է շարժվեն, հոգեբանական վիճակ փոխանցեն, ապրեն: Առաջին անգամ է, որ մարդ չեմ կերտելու, այլ՝ անշունչ առարկա: Բայց հավատացեք, այն մաքսիմալ շնչավոր կդառնա:

կտեղափոխվի իր «տուն»: Ցանկանում եմ, որ այն տեղադրվի Խնկո Ապոր գրադարանի այգում, որպեզի առաջին հերթին երեխաների մոտ ծնվի սերը դեպի ընթերցանությունը: Չեմ կարողանում ապրել առանց հետաքրքիր առանձնահատկությունների, գաղտնիքների, այդպիսին է խառնվածքս: Այնպես որ, այս հուշարձանը ևս գաղտնիքներով լի կլինի: Հուշարձանը թաքնված դարակներ կունենա, որտեղ անծանոթ մարդիկ հնարավորություն կստանան գրքերով փոխանակվել: Այն գրքասեր հասարակության ինքնատիպ «ակումբի» կվերածվի: Հուշարձանի մյուս առանձնահատկությունն այն է, որ գրքերի վրա հայ մեծերի թևավոր խոսքերը, դասական գրականության գոհարները կփորագրվեն: Թող բոլորն իմանան, որ այս հուշարձանը խորհրդանշում է այն, որ մենք ինտելեկտուալ, տաղանդավոր ու քաղաքակիրթ ազգ ենք, մեր հնագույն գրերն ունենք, ավելի հին, քան շատ ու շատ ազգեր: Պատկերացրեք, զբոսաշրջիկները գալիս, լուսանկարվում են հուշարձանի «բազկաթոռի» վրա, այնուհետև տեղադրում

Լենա Գևորգյան Նուռ

Page 57: Yerevan City Magazine

տեղեկություն փոխանցել: Երևանի առաջին ու միակ Կապի թանգարա- նում Մորզեի ստեղծած ապարատը պարզապես թանգարանային նմուշ չէ՝ այն աշխատող է: Կողքին էլ ցուցադրված է տախտակ՝ Մորզեի ստեղծած այբուբենով, որից օգտվելով ապարատի վրա հավաքեցի «Երևան» բառը: Տամ-տատամ՝ հետաքրքիր է հնչում մայրաքաղաքի անունը մորզեական հնչյուններով: Հայաստանում տելեգրաֆի առաջին գիծն անցկացվել է 1864-ին՝ Թբիլիսի, Դիլիջան, Երևան, Նախիջևան և Ջուլֆա: Տեքստային տեղեկատվության փոխանցումը, սակայն, կապի մենա- շնորհը շուտով սկսեց կիսել ձայնային կապի հետ: Առաջին հեռախոսի ստեղծման համար պարտական ենք Ալեքսանդր Բելին, ով 1876 թվա- կանին ստեղծեց մի սարք, որը կոչեց խոսող տելեգրաֆ: Այն փոխանցում էր մարդկային ձայնը 500 մ տարածության վրա՝ էլէկտրական հոսանքի միջոցով: Իսկ սարքը, որով ձայնը փոխանցվում էր, ընդամենը մեկ խողովակ էր՝ դրա մեջ թե՛ լսում էին, թե՛ խոսում: Խողովակի մեջ խոսող ու դրանից լսող մարդիկ հազիվ թե երազեին, որ մի օր յուրաքանչյուր երկրորդը գրպանում ունենալու է ձայն փոխանցող «խողովակ»: Այսօր մեզ բաժանող միլիվայրկյանները նախորդ դարի սկզբին րոպեներ էին, երբեմն նաև ժամ, եթե կանչվող բաժանորդին չէին կարողանում միանալ: Մենք հազիվ թե պատկերացնենք՝ ինչպես

Զրո քաշի, լավ չի լսվում

Ամեն անգամ, երբ բջջայինի վրա սեղմում ենք «զանգել» կոճակը, մոտակա բազային կայանը ֆիքսում է մեր գտնվելու վայրը, մեր զանգն ընդունող և հաղորդող ալեհավաքները գտնում են այն բաժանորդին, ում զանգահարում ենք ու ստորգետնյա մալուխներով մեր

ձայնային առաջին ազդանշանը՝ «ալո»-ն, հասնում է հասցեատիրոջը: Մեր զանգի այս երկար-բարակ զբոսանքը Երևանով տևում է միլիվայրկյաններ: Փաստորեն, ստորգետյա Երևանում է՞լ կյանք կա: Մայրաքաղաքի ստոգետյա բնակիչների՝ մրջյունների, սարդերի ու այլ միջատների կողքին ապրում են մալուխներ, որոնցով օրվա բոլոր ժամերին թափառում ու գտնում են միմյանց զանգող տարբեր երևան- ցիների ձայները. «ալո՛, ու՞ր հասար, որտե՞ղ ես»: Ձայնային շրջապտույտը ստորգետյա Երևանով կատարվում է միլիվայրկյայններում, այսինքն՝ կարելի է ասել, որ բոլորս միմյանցից մի քանի միլիվայրկյան հեռավորության վրա ենք, բայց մինչ այսքան իրար մոտենալը մեզ կապող սարքերը զարգացման երկար ճանպարհ են անցել: Ամեն ինչ սկսվել է 1774-ին՝ առաջին տելեգրաֆի ստեղծումից: Ավելի ուշ՝ 1837-ին բոլորին հայտնի Մորզեն ստեղծեց տելեգրաֆի մի ապարատ և յուրահատուկ մի կոդ, որի ձայնային ազդանշաններով հնարավոր էր

ԱրմենՏել ընկերության նախաձեռնությամբ Երևանում բացվեց Կապի թանգարան, որտեղ ցուցադրված են Հայաստանում կապի զարգացմանն

առնչվող մի շարք նմուշներ: Թանգարանը բաց ու անվճար է լինելու հանրության համար: Մեր լրագրողը դարձավ թանգարանի առաջին այցելուն:

5657 Հունիս 2012

ՔԱՂԱՔ արտասովոր

Page 58: Yerevan City Magazine

կարելի է նախ զանգել օպերատորին, ասել նրան այն մարդու անունը, ում հետ ցանկանում ես խոսել: Օպերատորն էլ իր հերթին իր մոտ եղած 200 բաժանորդների ցուցակից պիտի գտնի հենց տվյալ մարդու անունը: Կամուտատոր՝ այսպես էր կոչվում սարքը, որով կատարվում էր նկարագրված ողջ գործընթացը:Կամուտատորը ավելի ուշ փոխարինվեց դեկադա քայլային կայաններով, որոնք հնարավորություն տվեցին բաժանորդներին միանալ միմյանց հեռախոսահամարով՝ առանց օպերատորին զանգահարելու: Երևանի կապի թանգարանում ցուցադրված քայլային կայանը ապամոնտաժվել ու թանգարան է բերվել Մասիս քաղաքից և, ինչպես թանգարանային շատ այլ նմուշներ, նույնպես աշխատող է: Կայանին միացված հին ու արդեն գունատ հեռախոսով զանգեցի և թանգարանի մյուս ծայրում դրված հեռախոսը ծնգաց: Հավատացնում եմ, Nokia, HTC ու iPhone օգտագործելուց հետո հին ու ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտվող թվերով հեռախոսից զանգահարելն իսկական էկզոտիկա է: Երևանում առաջին հեռախոսային կայանը կառուցվել է 1913 թվականին՝ Նազարովսկի դոմ հասցեով՝ ներկայիս «Մետրոպոլ Արմենիա» հյուրանո- ցի շրջակայքում: Կապի թանգարանում վեր խոյացող փայտե սյունն ու դրա վրայի լարերը հուշում են, որ ձայնային առաջին ելևէջները քաղաքի մի ծայրից մյուսը հասել են օդային գծերով, որոնք, ի դեպ, սպասարկել են շուրջ 200 բաժանորդի: Արդեն 1935 թվականին ձայնը փոխանցող օդային լարերը սկսեցին տեղափոխվել ստորգետնյա տիրույթ ու այսօր դրանց գոյության մասին մեզ հիշեցնողները քաղաքային լյուկերն են՝ ГТС («городская телефонная связь») կամ ԱրմենՏել տարբերանշաններով: Իսկ թանգարանի մեկ այլ անկյունում հնությանը հատուկ հմայքով ծվարած փողոցային հեռախոսային խցիկը այն եզակի նմուշն էր, որն ինձ, իսկապես, մի քանի վայրկյանով տեղափոխեց ծնողներիս երիտասարդություն՝ 80-ականների Երևան: Ամեն ինչ այնքան իրական էր՝ նախ ներս մտա, վերցրի 2 կոպեկանոցը՝ Լենինի նկարով, հավաքեցի հեռախոսահամարը, կոպեկը գցեցի ու կրկին թանգարանի մյուս ծայրում հեռախոս զանգեց: Զբոսանքը թանգարանով շարունակվեց դեպի տարբեր հեռախոսներով լեցուն պատը: Այստեղ տեսա թանգարանում եղած ամենահին նմուշը՝

1936 թվականին Դիլիջանում տեղադրված հեռախոսը՝ թանգարանի եզակի չաշխատող նմուշներից մեկը: Կապը Երևանում բավականին արագ է զարգացել, արդեն 1971 թվականին Երևանն ունեցել է 107 հազար, իսկ ողջ Հայաստանում եղել է 148 հազար բաժանորդ: Թանգարանի ցուցափեղկերը զարդարող երկու հաստափոր, խորհրդային, կարմիր «Պատվո գրքերը» հուշում են, որ արագ զարգա- ցումը անշուշտ նաև ոլորտի աշխատակիցների նվիրվածության արդյունքն է: Մի ողջ բաժին նվիրված է ոլորտի նվիրյալների նկարներին ու մրցանակներին: Կապի ճեպընթաց զարգացումը իրենց հարմարավետությամբ լրացնում են բջջայինները: Առաջին բջջային զանգը կատարվել է Նյու յորքում 1973 թվականին: Կապի թանգարանին յուրօրինակ հնության տրամադրություն է տալիս հենց կենտրոնում վեր խոյացող բջջայիների «տոհմածառը», որի ամենահին բնակիչը երկար ալեհավաքով ու ավելի երկար բոյով ռադիո- հեռախոսն էր: Դրա կողքին, որպես կենդանի հնություն, իրենից գոհ ու խրոխտ ցուցադրված է հիմա արդեն «պոպոկ ջարդիչի» կարգավիճակ ստացած, բայց 1995-ին շատերի երազանք Siemens-ի բջջայինը: Տոհմա- ծառի կողքին ցուցադրված արդեն փաստորեն պատմություն դարձած easy card, Go կանխավճարային և ԱրմենՏել լիցքավորման քարտերը ինձ հիշեցրին անվերջ հերթերն ու միմյանց հետ բջջայինի քարտի համար վիճող մարդկանց: Հաշվի առնելով, թե մեզնից քանիսն են ժամանակին բջջայինի քարտի համար ամենաքիչը 100 ԱՄՆ դոլար վճարել՝ արժեր այդ քարտը թանգարանային նմուշ դարձնել: Թանգարանի մի հատվածում ներկայացված էին Հայաստանում օգտագործված առաջին համակարգիչները: Մարդկանց միմյանց ամուր թելով կապող ինտերնետն էլ էր նմուշների շարքում՝ իրեն հասանելի դարձնող տարբեր ժամանակի մոդեմներով: Երբ թանգարանից դուրս եկա, ինձ սթափեցրեց ու ժամանակակից 3-րդ սերնդի, 3G կապի աշխարհ բերեց smart՝ խելացի հեռախոսս, որով SMS գրեցի ընկերոջս, զանգահարեցի մայրիկիս ու պատասխանեցի տնօրենիս գործնական նամակին, իսկ մինչ կհասնեի բանկ, ստուգեցի ընթացիկ հաշիվս: Թանգարանում տեսածից հետո սկսեցի ավելի շատ գնահատել այն, որ այսօր լավ լսելու համար զրո հավաքելու կարիք այլևս չունենք:

Նե Թադևոսյան Մարիամ Լորեցյան

Page 59: Yerevan City Magazine

Նախքան մենք կնստենքՎերջին երկու ամիսներին երևանյան փողոցներում հայտնվեցին բազմաթիվ

նստարաններ՝ նոր տեսքով և աննախադեպ քանակով: «Մեդիամաքս» գործակալությունը որոշեց պարզել՝ ինչպե՞ս են դրանք ծնվում:

5859 Հունիս 2012

ՔԱՂԱՔ Փողոց

Page 60: Yerevan City Magazine

Մաքուր հաճարից պատրաստված նստարանները տեղադրվել են քաղաքի համարյա բոլոր հրապարակ- ներում՝ Հանրապետության, Ֆրանսիայի, Շահումյանի և Մոսկվայի, գլխավոր պողոտաներում և պուրակներում: Նստարանները քաղաքապետարանի պատվերով

պատրաստում և հավաքում են «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվում: Արտադրամասի բանվորներից մեկը պատմում է, որ նստարանի համար օգտագործվող հաճարը հայաստանյան է: Մեկ նստարան հավաքելու համար անհրաժեշտ է մոտ մեկ ժամ, իսկ արժեքը կազմում է 165 հազար դրամ: Արտադրամասի ձուլարանում պատրաստվում են նստարանների չուգունից մասեր, որոնք պատվում են սև գույնի ներկով, որից հետո սկսվում է նստարանի հավաքման գործընթացը: Նստարանների տեղադրումը մեծ ոգևորություն առաջացրեց քաղա- քացիների շրջանում: Ասում են, որ նույնիսկ եղել է, որ տեղադրման ժամանակ մարդիկ անգամ չեն սպասել, որ ամրացնեն, միանգամից նստել են: Պատրաստման և տեղադրման աշխատանքները կշարու- նակվեն մինչև հունիսի վերջ: Բացի նստարաններից, քաղաքում տեղադրվել են նաև նոր աղբամաններ (237) և չուգունից պատրաստ- ված արգելափակոցներ (49), որոնք նույնպես պատրաստվել են «Նիկոլ Դումանի» կողմից: Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին նշում է, որ այսօրվա դրությամբ քաղաքապետարանը նստարաններով ապահովել է Երևանի կենտրոնը՝ սա ծրագրի առաջին փուլն էր: «Ես ու քաղաքապե- տարանի աշխատակիցները անձամբ շրջում ենք քաղաքում և ընտրում

այն վայրը, որտեղ կտեղադրվի հերթական նստարանը: Դա պետք է վիզուալ տեսնել», — ասել է դիզայները: Նա վստահեցնում է, որ ծրագրի ավարտին Երևանում նստարանների խնդիր այլևս չի լինի: «Վստահ կարող եմ ասել, որ նման նախադեպ քաղաքում չի եղել: Հիշում եմ, դեռ մանուկ էի, երբ քաղաքում նստարաններ կային, սակայն դրանք հետագայում վերացան: Կարելի է ասել, Երևանում նոր մշակույթ է ձևավորվում», — ասում է Գագա Ամատունին:Խոսելով նստարանների դիզայնի մասին, նա նշում է, որ նպատակը եղել է «ստեղծել պարզ ու հարմարավետ տարբերակ»: Նստարանները զարդարված են հայկական տարրերով՝ մեկի վրա անցորդները կարող են տեսնել նուռ, մյուսի վրա՝ խաղողի վազ: Բացի հայկական խորհրդանիշներից, նստարանների չուգունից պատրաստված «ոտքերի» հատվածում կարելի է տեսնել Երևանի զինանշանն ու քաղաքապետարանի էլեկտրոնային կայքի հասցեն (www.yerevan.am):«Սա արված է նաև զբոսաշրջիկների համար, քանի որ մեր կայքից հյուրերը կարող են ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն», — ասում է Գագա Ամատունին:Մայրաքաղաքում արդեն տեղադրվել է մոտ 400 նստարան: Քաղաքա- պետի հանձնարարությամբ հետագայում նոր նստարաններով կկահավորվեն նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները: Բացի այդ, նոր նստարանների տեղադրման ծրագրով հետաքրքրված են նաև Էջմիածինը և Արմավիրը:Նստարանները դիմացկուն են արևի ճառագայթներին, անձրևին, անգամ ձյանը:

Էլեոնորա Արարատյան Էմին Արիստակեսյան

Page 61: Yerevan City Magazine

Երևանի Ծածկած Շուկան«Սովետական Հայաստան», Ապրիլի 27, 1952թ.Մայիսմե կյան տոնի օրերին մայրաքաղաքի աշխատավորությունը կստանա ևս մե կ նոր նվեր: Դա Ստալինյան պողոտայի վրա կառուցված շուկան է, որը գրավում է հինգ հազար քառակուսի մե տր տարածություն և երեսպատված է վարդագույն տուֆով:Շուկայի գլխավոր մուտքի բարձրադիր կամարով երիզված չուգունաձույլ վիտրաժը կազմում է գեղեցիկ քանդակներից կերտված մի ընդհանուր բրոնզապատ հյուղվածք:Գլխավոր մուտքի երկու կողմե րում և վաճառասրահի ներսում կառուցված աստիճանները տանում են դեպի երկրորդ հարկը:Հարյուր մե տր երկարություն ունեցող գլխավոր վաճառասրահի կենտրոնում կառուցված է ջրավազան՝ շատրվանով: ճարտարապետորեն ձևավորված սրահի աջ ու ձախ կողմե րը եզրափակող կամարաջարի խորությամբ կառուցված են արդյունաբերական ապրանքների և գյուղատնտեսական մթերքների 34 խանութ ու կրպակ, որոնք ունեն բոլոր հարմարությունները կուլտուրական առևտրի համար: Այդտեղ իրենց ապրանքները վաճառքի կհանեն Հայառը, Երարդառը, Երսննդառը և առևտրական այլ կազմակերպություններ: Կամարակապ բոլոր մի ջանցքներն ու սրահները ներսից զարդարված են հայկական գեղանկարչության նուրբ նախշաքանդակներով:Վեհորեն բարձր է սրահի կամարակապ առաստաղը, որն ունի 31 մե տր լայնություն:Ծածկած շուկայի ճակատային մասում կառուցված է մսի պասսաժը, որը կամարաձև խոշոր բացվածքով մի անում է գլխավոր վաճառասրահ

հետ: Պասսաժի պատերը և բոլոր վաճառասեղանները երեսպատված են հերմե տիկորեն իրար մի ացված սպիտակ սալիկներով: Պասսաժն ունի լաբորատորիա և օժանդակ հարմարություններ:Սրահի ամբողջ երկարությամբ, երկրորդ հարկի աջ կողմի գեղարվեստորեն ձևավորված բաժինը հատկացված է կաթնամթերքների, իսկ ձախ կողմի նը՝ ընդեղեններ վաճառքի համար: Երկու բաժիններն էլ ունեն առանձին լաբորատորիաներ և անհրաժեշտ այլ հարմարություններ:Շուկայի ասֆալտապատ տանիքի վրա կառուցվում է ամառային բացօթյա շուկա՝ իր բոլոր հարմարություններով:Սրահում և երկրորդ հարկում դրված են գեղարվեստորեն ձևավորված էլեկտրալուսավորման բազմաթիվ ջահեր ու փայլատ գնդեր, ռադիոբարձրախոսներ:Շուկայի ներքնահարկում կազմակերպվում է ճոխ կահավորված, առաջնակարգ ճաշարան, այդտեղ են գտնվում պահեստները, սառցարանը և այլն:Կոլտնտեսություններից բերված սննդամթերքները պահպանելու համար շուկայի բակում ստեղծվում են օժանդակ մի շարք հարմարություններ: Կանաչապատ ու ծառախիտ բակում շուտով կկառուցվի հյուրանոցի շենքը: Առանձին բակ է հատկացվելու մթերք փոխադրող ինչպես քաղաքի, այնպես էլ կոլտնտեսային ավտոմե քենաների համար:Քաղաքի գլխավոր ճարտարապետ Գ. Աղաբաբյանի նախագծով կառուցված ծածկած շուկան Ստալինյան պողոտայի շենքերի անսամբլում իր ճարտարապետական կառուցվածքով գրավում է աչքի ընկնող տեղ:

Փակ շուկա, Ստալինի պողոտա, 1953թ.

Mediamax գործակալության «Երևան XX դար» նախագծից Ֆոտոլուր

Հունիս 2012

ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

60